PDA

Դիտել ողջ տարբերակը : «Նոբելյան մրցանակ»



Ֆելո
21.08.2006, 00:09
Գրում ենք, թե ինչի համար հայերին կտան «նոբելյան մրցանակ»

Առաջինը ես կգրեմ: Էն հայ մարզչին կտան «նոբելյան մրցանակ» ով Հայաստանի հավաքականը աշխարհի չեմպիոն կդարձնի:

Lider2006
21.08.2006, 08:24
Դատելով նրանից թե թեման որ բաժնումա բացած երեվի հումորային բնույթելա կրում հա՞:think

Ուլուանա
21.08.2006, 09:12
Դատելով նրանից թե թեման որ բաժնումա բացած երեվի հումորային բնույթելա կրում հա՞:think
Lider2006 ջան, ոչ թե հումորային բնույթ էլ է կրում, այլ հենց հումորային բնույթի է::D

otar
21.08.2006, 10:58
Հայերին նոբելյան մրցանակ չեն տա, որովհետև հայերը իրենց կատարած հայտնագործությունը էժանով կծախեն ամերիկացիների կամ ռուսների վրա :P

John
21.08.2006, 13:54
Պետք է տալ Տիգրան Կարապետյանին, քանի որ Նա մեր փոքրիկ երկրում մեեեծ ադամանդի գործարան է բացել, որտեղից տարեկան դուրս են գալիս հարյուրավոր ադամանդներ՝ յուրաքանչյուրի քաշը քսանից հարյուր կիլոգրամ

StrangeLittleGirl
21.08.2006, 17:36
Ինձ են Նոբելյան մրցանակ տալու, խոսքերս հիշեք

Ուլուանա
21.08.2006, 17:45
Ինձ են Նոբելյան մրցանակ տալու, խոսքերս հիշեք
Իսկ ինչի՞ համար, եթե գաղտնիք չէ։:P :roll
Բայց, ինչքան հասկացա, գաղտնիք է։:oy

StrangeLittleGirl
21.08.2006, 17:45
Որ ասեմ, ինձնից առաջ կընկնեն, ես չեմ հասցնի ;) :D

Sergey
21.08.2006, 19:18
Ինձ են Նոբելյան մրցանակ տալու, խոսքերս հիշեք

Եվ ո՞ր բնագավառում:

StrangeLittleGirl
21.08.2006, 19:21
Որ ասեմ մաթեմատիկայի, կհավատա՞ս :D

Sergey
21.08.2006, 19:57
Որ ասեմ մաթեմատիկայի, կհավատա՞ս :D

Այո, եթե մինչ այդ պարզված լինի, որ Նոբելի կնոջ սիրեկանը ոչ թե մաթեմատիկոս էր, այլ, ասենք, դաշնակահար:)

StrangeLittleGirl
21.08.2006, 19:58
Նոբելին գերեզմանից կհանենք ու կասենք ողջ ճշմարտությունը, որ միտքը փոխի: :D

Արամ Քոչարյան
22.08.2006, 10:53
ինձ թվում է Chuk-ին ու բոլոռ ադմիննեռին կտան, ոռ պատռաստել են այսպիսի ֆոռում, դե պառզա մեկել ինձ…:D

Astghik
22.08.2006, 11:37
Հայերին Նոբելյան Մրցանակ կարելի է տալ Երևանում մեքենա վարելու համար, նրանք ուղղակի հերոսներ են, որ բարեհաջող հասնում են իրենց տուն:( :[/

Մասսագետ
01.09.2006, 04:37
Որ ասեմ, ինձնից առաջ կընկնեն, ես չեմ հասցնի ;) :D
Ես քեզ արդեն ասել եմ՝ ես քո փորձերին չեմ մասնակցելու, ուրիշին ճարի, որ կատու սարքես, ես չեմ ուզում կատու դառնալ:

Իսկ Նոբելյան մրցանակ կտան էն հայ նախագահին ով էս երկիրը նորմալ երկիր կսարքի:

Hrayr2006
01.09.2006, 13:34
Հայերին կարող են նոբելյան մրցանակ տալ հոսանք կամ ջուր գողանալու համար…

Ռեդ
25.11.2008, 01:37
Սուրեն Բաղդասարյանին նոբելյան մրցանակ կտան, եթե մի խաղում խաղի հենց սկզբից թիմերի կազմերը ասի ու խաղի ընթացքում ոչ մի անուն չշփոթի :D

Տրիբուն
25.11.2008, 11:40
Մենք հանգիստ երկու նոմինացիայում կարող ենք Նոբելյան մրցանակի ձգտել.

Ֆիզիկա - ամեն ինչ մեխանիկորեն հարամ անելու տեսություն
Քիմիա - քաքի համը հանելու նոր մեթոդների հայտնագործում

Վարպետ
25.11.2008, 12:11
Մենք հանգիստ երկու նոմինացիայում կարող ենք Նոբելյան մրցանակի ձգտել.

Ֆիզիկա - ամեն ինչ մեխանիկորեն հարամ անելու տեսություն
Քիմիա - քաքի համը հանելու նոր մեթոդների հայտնագործում

Բոց, այ բոց, իսկ գրականության մեջ?:))

Տրիբուն
25.11.2008, 12:40
Բոց, այ բոց, իսկ գրականության մեջ?:))
Անոռուգլուխ զահլա տանելու ժանրի ներմուծում գրականության մեջ