PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայ Լինել.. Հայ Մնալ..



Գաղթական
23.06.2007, 23:07
Հարգելի Հայրենակիցներ,

Այսօր մեր ազգակիցները (չէի սխալվի, եթե ասեյի՝ համայն ազգը) գնտվում է սոցիալական և, առավել ևս, հոգեբանական շատ ծանր կացության մեջ:

Համարյա ամեն երկրորդ Հայը, որը գտնվում է Հայաստանում, ունի հարազատ, բարեկամ, կամ ուղղակի մոտ ծանոթ արտասահմանում..

Մեկ ընտանիքի անդամները չեն հանդիպում իրար երկար տարիներ..

Օտարությունում գտնվող Հայերի առջև ծառացել են բազում պրոբլեմներ՝ օգնել հարազատներին Հայաստանում, հասանելի չափով ինտեգրվել տեղի հասարակությանը, ըստ արժանվույնս ներկայացնել Հայաստանը՝ հարկ եղած դեպքում (չպետք է մոռանալ, որ արտասահմանում գտնվող համարյա ամեն մի Հայ Հայաստանի ազատ դեսպանը, ներկայացուցիչը և գովազդողն է): Բացի դա՝ փորձել պահպանել սեփական ազգային դեմքը, ըստ արժանվույնս դաստիարակել երեխեքին (ամենածանր պրոբլեմը) և մեծացնել Հայեր, որոնք պատրաստ չեն լինի տարրաձուլվել տեղի հասարակությանը: Էլ չեմ խոսում տեղի Հայ Կազմակերպությունների հետ կապ պահպանելը (Եկեղեցի, Դպրոց, Մշակութային Կենտրոններ, տարբեր բնույթի կազմակերպություններ, ակումբներ, համայնքներ և այլն) և, հնարավորության սահմաններում, օժանդակելը:

Այժմ, ինչպես և անցած դարի դարասկզբում, ահավոր աճել է Հայ մարդկանց ինքնասպանությունների թիվը:

Ազգային ավանդույթները անկում են ապրում՝ մոռացության գիրկը մղելով այն ամենը, ինչը երբևէ անհերքելի միակ ճիշտն էր համարվում:

Եվ այսպես՝ ինձ հետաքրքիր են ձեր կարծիքները.
Որքա՞ն ԴԺՎԱՐ եք դուք գնահատում "Հայ Լինել"-ը և/կամ "Հայ Մնալ"-ը...

Astghik
27.06.2007, 10:23
Եվ այսպես՝ ինձ հետաքրքիր են ձեր կարծիքները.
Որքա՞ն ԴԺՎԱՐ եք դուք գնահատում "Հայ Լինել"-ը և/կամ "Հայ Մնալ"-ը...

Իմ կարծիքով Հայ լինելն ու հայ մնալը կախված է տվյալ ընտանիքի ծնողներից: Անձամբ ես այժմ արտասահմանում եմ ու եթե այստեղ կազմեմ իմ ընտանիքը ես իմ երեխաներին Հայ եմ մեծացնելու:
Ցավով եմ նայում այն ծնողներին, որոնք նույնիսկ իրենց երեխաների անուններն են փոխում, Հեղինեն Իրինի դարձնելով, կամ Ալիկը Տասո, կամ Անահիտը Աննա, Հովիկը Յանի և այլն:
Նրանք չեն հասկանում, որ հայ լինելը միայն հպարտություն կարող է լինել: