PDA

Դիտել ողջ տարբերակը : Զվարճալի դեպքեր աշխատավայրում



Annushka
23.06.2007, 21:26
Առաջարկում եմ այս թեմայում պատմել զվարճալի և հետաքրքիր դեպքեր մեր աշխատավայրերից… Կարծում եմ հետաքրքիր կստացվի :):)
Քանի որ թեման ես եմ բացում, առաջինը ես կպատմեմ :)

Ուրեմն մի քանի ամիս առաջ մեր ընկերությանը հարկավոր էր ցանցային ադմին լինուքսի իմացությամբ…Հիմնականում գալիս էին տղաներ, մեկ էլ մի օր մի աղջիկ մտավ, երկար վերարկուով, ակնոցներով, շատ համեստ արտաքինով… Նստեց ի մ կողքը մինչև տնօրենը իրեն ընդունի: Ահավոր համեստ արտաքինով էր, մազերը համեստ հավաքած, խոշոր ապակիներով ակնոցներով, առանց մակիյաժի, մի խոսքով, շաաաատ համեստ:) Ասացի, թե վերարկուն հանեք, նոր նստեք: Ոչ մի կերպ չէր ուզում հաներ… Վերջը համոզեցի:) մեկ էլ հանեց, ու մեր տղաները ընկան աթոռներից… Երկար վերարկուով աղջկա հագը ահավոր կարճ , կարմիր կիսաշրջազգեստ էր:) Հիմա նստել ա, ու կարելի ա ասել, որ կիսաշրջազգեստը չի երևում հագը:D:D ինքն էլ հա փեշերից քաշում ա, յանիմ թե ոտքերը ծածկի ու ակնոցների ապակուն արդեն քրտինքի կաթիլներ էին հայտնվել, ամաչելով նայում ա մեզ , մի խոսքով, լրիվ անեկդոտ էր… Տնօրենը կանչեց, վազելով ներս մտավ, 5 րոպեից վազելով էլ դուրս եկավ, իրա երկար վերարկուն հագավ ու արագ հեռացավ: Գնաց, մենք դեռ նայում էինք իրար ու փորձում հասկանալ, թե այդ աղջկա կիսաշրջազգետը ինչի էր այդքան անհամապատասխան իրա արտաքինի հետ… ու ինչի էր հագել, եթե պետք ա այդ աստիճան շփոթվեր վերարկուն հանելիս:D:D:D

Apsara
23.06.2007, 23:17
Մի զվարճալի դեպք էլ ես կպատմեմ: Մեր օֆիսում 3 աղջիկ էինք աշխատում և մի երիտասարդ տղա: Մեր տնօրենը արտասահմանցի էր և ժամանակ առ ժամանակ մեկնում էր: Այդպիսի օրերից էր երբ տնօրենը չկար, և երիտաասարդ տղան՝ Արմենը նրա սենյակում նստած իր գործով էր զբաղված: մեր նոր ըբդունված աղջիկը նույնպես գնաց այնտեղ ինչ-որ բան հարցնելու Արմենին: Բավականին երկար ժամանակ ոչ ձայն էր գալիս այնտեղից ոչ էլ ծպտուն , մեկ էլ էս աղջիկը վազելով դուրս թռավ սկսեց հիստերիկ ծիծաղել ու ծիծաղի միջից ասեց
–Արմեն լաաաավ էր իրանց էլ արա:oy:D

Հ.Գ. Իրականում խեղջ տղան ինչ-որ անեկդոտ էր պատմել ցածրաձայն, որ մեչ աշխատանքին չխանգարի, իսկ արդյունքում ոիրիշ բան ստացվեց

Մարիաննա
24.06.2007, 00:55
Մեր կազմակերպության մի բաժինը նամակի ծրարների վաճառքով է զբաղվում: Մի օր մի կին եկավ, առանց բարև, առանց դեմքի մեղմ արտահատության, միանգամից մունաթով՝
- Ի՞նչ ծրար ունեք:
Աշխատանքային ընկերուհիս էլ պատասխանեց՝
- Վերմակի: :D

Smergh
27.06.2007, 14:00
Իմ աշխատանքային ընկերը, որն իբրև հոբբի, վերջերս առակների մի գրքույկ է լույս ընծայել, որոնց առանցքային հերոսն էշն է` մի օր հեգնանքով ինձ դիմեց թե`
- Կարո՞ղ ես ասել, ի՞նչ տարբերություն իմ և քո միջև /նկատի ուներ, այն որ ես /իր կարծիքով/ ծուլության պատճաով հումորի բնագավառում դեռևս ոչինչ չեմ հրատարակել, իսկ իր առակների ժողովածուն արդեն լույս էր տեսել /:
- Երկու տարբերություն, եղբայր ,- պատասխանեցի նրան,- նախ դու առակ ես գրում, իսկ ես` հումորի ասույթներ, երկրորդ` դու գրում ես ավանակների մասին, իսկ ես մարդկանց:

Ահա դրանցից մեկը.
Չեմ սիրում զոքանչիս ներկայությամբ խմելը, սարսափելի է տեսնել, թե նա ինչպես է կրկնապատկվում:

Annushka
27.06.2007, 14:13
Տարիներ առաջ աշխատում էի բեռնափոխադրումների ֆիրմայում... Աշխատողների 90% տղաներ էին : Մի անգամ մեր աշխատողներից մի տղա չատ էր անում ու ասում էր, որ լուրջ չի վերաբերվում, ու երբեք չի գնա հանդիպման ICQ-ov: Ես իր նիկը իմանալով, կողքի սենյակից մտա ICQ, գրեցի>>>>, մոտ մի կես ժամ հետո նա գնաց ժամադրության մեր օֆիսից մի քանի մետր հեռու գտնվող արձանի մոտ:D:D:D; Այդ վայրը մեր պատուհանից երևում էր:D Մեզ ասեց, որ շտապ գնում է, քանի որ կինը երեխային հիվանդանոց պետք ա տանի/ ինքը ամուսնացած էր, էլի/: Ասացի, լավ, պրոբլեմ չկա, բայց շուտ կգաս, քանի շեֆը չի եկել:D Հասավ տեղ, սպասեց, սպասեց,մի 10 րոպե անհանգիստ գնում էր այս ու այն կողմ... էլ ներվերս չդիմացավ:D զանգեցի ձեռքի հեռախոսին և ասացինք, որ բժիշկը այսօր չի գալու... կարող ա արխային ետ վերադառնա.. եւ էլ երբեք չասի երբեք :D:D Մի շաբաթ հետս չէր խոսում:D

comet
07.10.2008, 11:08
Օֆֆիսը, որտեղ աշխատում ենք, ճարտարագիտական համալսարանից հաճախ ուսանողներ են գալիս դիպլոմային աշխատանքներ ու գծագրեր տպելու: Տպող սարքերը ներսի սենյակում են, այնպես, որ մուտքը մեր սենյակից է: Մի օր լոլիկի դեմքով :':'երկու տղա են գալիս.
-Բարև ձեզ: Տպարանից է?
:D:D
Հազիվ ենք մեզ պահում: Դե մերը տպարան չէ, ուղղակի տպող սարքավորումներ ունենք:
Մեր հաշվապահն ասում է.
-Հա, բայց Հակոբ Մեղապարտը տեղում չէ:)) (տպելու գործերով զբաղվողի անունն էլ Հակոբ է): Մտեք ներս բարևեք, մինչև գա:
Մտածեցինք, որ կատակը կհասկանան, բայց էս տղաները շատ լուրջ դեմքով մտան ներս, բարևեցին`չգիտես ում, ու նստեցին սպասելու:

:lol:aaa