PDA

Դիտել ողջ տարբերակը : Անսահմանություն



PoeT
20.08.2006, 02:56
Մի թեմա, որի մասին շաաատ եմ մտորել։ Ախր սա էլ Աստված չէ, որ չհավատան ոմանք։ Սա հավատալու բան չէ։ Սա մի բան է, որը գոյություն ունի և որը պատկերացնել չի կարող և ոչ մեկ։

Անսահման ժամանակ
Անսահման տարածություն
––
Անսահման ՍԵՐ :)
––
Մի անտաղանդ ընկեր ունեի լօլ։ Մի օր հարցրի անսահմանությունից, ասեց չէ տենց բան չկա տիեզերքա էլի, մի տեղ վերջ կունենա։ Ասում եմ վերջը ո՞նց ես պատկերացնում, ասումա դե մի հատ պատ ա էլի, դրանից էնկոմ բան չկա։

Իհարկե տուֆտա պատասխան։ Լօլ թեման մի թեմա է, որի մասին կարելի է անսահման խոսել, չնայած մի կոմից էլ ինչ խոսես։

Բայց դե, 1-2 տարի առաջ շատ էի մտածում այս թեմայի շուրջ, տենց էլ ոչնչի չեկա։ Բայց չէ, որ այս անհասկանալի խնդիրը ինչ որ լուծում ունի։ Հետաքիրը ենա, որ ուղղակի մարդու ուղեղը կարծես ընդունակ չի հասկանալ այս ամենը՝ ինչպես դեբիլ խավարասերները չեն հասկանում, որ մեր ներվերի վրա ազդում են :D :D :D

Մի խոսքով ի՞նչ կգրեք այս թեմայի շուրջ։

Հա մեկել թեմայից դուրս մի բան։ Մալադեց հաաա էտ Էնշտեյնին բռնեց բանաձև գրեց, ժամանակը կապելով արագության հետ, սրանից ընդհանրապես բան չեմ հասկանում։ Ինչքան գիտեմ ասել էր, որ եթե շարժվենք լույսի արագությամբ, ապա ժամանակը մեր մոտ հետ կնգնի։ Այսինքն լույսի արագությամբ շարժվողի մոտ կանցնի ասենք 1 օր, իսկ մնացածի մոտ 1 տարի։ Կարելի է նաև այս թեմայից խոսել։ Սա նույնպես չեմ պատկերացնում։

Նույնիսկ ասելա, որ եթե ձեռքերում բռնենք հայելի, ու շարժվենք լույսի արագությամբ, ապա հայլիյում ինքներս մեզ չենք տեսնի։ Նուուու սա հասկացել եմ, եթե պետքա բացատրեմ լօօօլ։ ՀԵՇՏԱ :)

Koms
20.08.2006, 10:40
"Սահմանները գծում ենք մենք, մարդիկ"

Կոմս

Լէգնա
20.08.2006, 10:56
Անսահման սեր կամ անսահման խանդ...ես էլ չեմ հասկանում...
բայց գիտեմ ,որ տանել չեմ կարողանում սահմանափակ մարդկանց:[ .ուրեմն սիրում եմ անսահման հոգու տեր մարդկանց ,ու նրանցից բխող բոլոր սահմանումները :oy

Vaho
20.08.2006, 12:17
Կարծում եմ, որ մի բան սկիզբ ունի ունի նաև վերջ:8 Բայց թող որ մեր բոլորիս կյանքում միայն լավ բաները անսահման լինեն, ասենք սերը,երջանկությունը,բարությունը և այլն:

Mag!
20.08.2006, 12:44
ասում են աշխարհում երկու անսահման բան կա,
իսկ թե որոնք են փորձեք գուշակել
մի փոքրիկ հուշեմ.
1-ինի հարցում ինչ-որ կասկածներ կան,
իսկ երկրորդի հարցում եվ ոչ մի կասկած

Mag!
20.08.2006, 12:54
Կարծում եմ, որ մի բան սկիզբ ունի ունի նաև վերջ:8 Բայց թող որ մեր բոլորիս կյանքում միայն լավ բաները անսահման լինեն, ասենք սերը,երջանկությունը,բարությունը և այլն:

իմ կարծիքով կա միայն անսկիզբ ու անվերջ շարունակություն կամ ավելի շուտ անսկիզբ ու անվերջ ընթացք, քանի որ ամեն մի վերջ ինչ-որ նոր բանի սկիզբն է

Ուլուանա
20.08.2006, 13:07
իմ կարծիքով կա միայն անսկիզբ ու անվերջ շարունակություն կամ ավելի շուտ անսկիզբ ու անվերջ ընթացք, քանի որ ամեն մի վերջ ինչ-որ նոր բանի սկիզբն է
Ես էլ եմ այդպես կարծում։;)

Հայ տղա
20.08.2006, 16:15
Անսահմանությունն ել է չափ: Ցանկացած մարդու համար ել անսահմանությունը իր չափը ունի, նայած ով ինչ է պատկերացնում դրա տակ, ով ինչքան է ընկալում դա: Բարեբախտաբար մեր ուղեղը սահմանափակ է: եթե այդպես չլիներ … :)

Lionne_en_Chasse
20.08.2006, 17:30
ասում են աշխարհում երկու անսահման բան կա,
իսկ թե որոնք են փորձեք գուշակել
մի փոքրիկ հուշեմ.
1-ինի հարցում ինչ-որ կասկածներ կան,
իսկ երկրորդի հարցում եվ ոչ մի կասկած
Տիեզերքը և մարդկային հիմարությունը :)

Firegirl777
20.08.2006, 17:44
ասում են աշխարհում երկու անսահման բան կա,
իսկ թե որոնք են փորձեք գուշակել
մի փոքրիկ հուշեմ.
1-ինի հարցում ինչ-որ կասկածներ կան,
իսկ երկրորդի հարցում եվ ոչ մի կասկած
Ըստ հայտնի SMS-ի տիեզեքը, և գրողի սերը կարդացողի հանդեպ;)

Mag!
20.08.2006, 18:21
Տիեզերքը և մարդկային հիմարությունը :)

ԱՅՈ :hands

PoeT
20.08.2006, 19:12
Կարծում եմ, որ մի բան սկիզբ ունի ունի նաև վերջ:8 Բայց թող որ մեր բոլորիս կյանքում միայն լավ բաները անսահման լինեն, ասենք սերը,երջանկությունը,բարությունը և այլն:

Իսկ ինչպե՞ս ես պատկերացնում սկիզբը, կամ վերջը: Օրինակ ինչպե՞ս ես պատկերացնում ժամանակի սկիզբը: Քո փոսթի մեջ, ինչ որ հանգստութուն տեսա, կարծես դու պատկերացնում ես անսահմանությունը :) կխնդրեի բացատրել:

Հայ տղա
21.08.2006, 10:10
Իսկ ինչպե՞ս ես պատկերացնում սկիզբը, կամ վերջը: Օրինակ ինչպե՞ս ես պատկերացնում ժամանակի սկիզբը: Քո փոսթի մեջ, ինչ որ հանգստութուն տեսա, կարծես դու պատկերացնում ես անսահմանությունը :) կխնդրեի բացատրել:
Ամեն ինչ ունի սկիզբ ու վերջ: Այլ բան է որ մեկի սկիզբը մյուսի վերջն է: Գոյություն ունի սահմաններ, որոնք մենք չենք գծում. Օրինակ չարի ու բարու, լույս ու ստվեր և այյլն…
Եթե չլիներ սահմանները ամեն ինչ կխառնվեր իրար, կդարնար Քաոս: Նույնիսկ «անսահման» տիեզերքում կան օրինաչափություններ՝ ասղի ձգողության շնորհիվ մոլորակները չեն հեռանում ու կորչում… Ասահմանությունն ել է չափի մեջ գեղեցիկ :)

Vaho
21.08.2006, 10:50
Իսկ ինչպե՞ս ես պատկերացնում սկիզբը, կամ վերջը: Օրինակ ինչպե՞ս ես պատկերացնում ժամանակի սկիզբը: Քո փոսթի մեջ, ինչ որ հանգստութուն տեսա, կարծես դու պատկերացնում ես անսահմանությունը :) կխնդրեի բացատրել:
Անսահմանությունը շատ մեծ հասկացողություն է քան մենք դա գիտակցում ենք. և չենք ել հասկանա մինչեվ վերջ և դա մեր ուղեղից վեր է, մեզ պետք ել չի ուզենանք հասկանանք մեկ է չենք կարող: Աստվածաշունչը մի լավ խոսք ունի էս հարցի համար ասում է «« իրար վրա միյեվնույն խորհուրդը ունեցեք.բարձր բաները մի խորհեք.այլ խոնհարների հետ խոնարվեցեք.ձեր անձերումը իմաստուն մի եղեք»»
//թուղթ առ հռովմայեցիս 12/16

otar
21.08.2006, 10:56
սիրում եմ անսահման բարություն՝ իմ միակ հավատալիքը

StrangeLittleGirl
21.08.2006, 17:39
Անսահմանությունը չի կարող տեղավորվել մեր ուղեղում, որովհետև մենք ժամանակի և տարածության մեջ ենք: Աստված է անսահման, որովհետև Նա ժամանակից և տարածությունից դուրս է:

PoeT
21.08.2006, 19:25
Լավ հասկանալի է։ Գիտական տեսանկյունից ոչ մի գրառում։

Lionne_en_Chasse
22.08.2006, 05:40
Իսկ Էյնշտեյնը քո կարծիքով կրոնական տեսանկյունից էր ասե՞լ տիեզերքի և մարդկային հիմարության անսահմանության մասին: Ճիշտ է կարելի է դրան մոտենալ նաև փիլիսոփայորեն ...բայց ես անձամբ համոզվել եմ այս խոսքերի ճշմարտության մեջ
Ինչ վերաբերում է սիրուն և բարությանը, դա պարզապես միամտություն է հավատալ դրանց անսահմանությանը

otar
22.08.2006, 11:55
Լավ հասկանալի է։ Գիտական տեսանկյունից ոչ մի գրառում։
հոգեբանության ու փիլիսոփայության բաժնում ես :think

PoeT
23.08.2006, 11:27
Իսկ Էյնշտեյնը քո կարծիքով կրոնական տեսանկյունից էր ասե՞լ տիեզերքի և մարդկային հիմարության անսահմանության մասին:

իսկ ո՞վ ասեց, որ Էյնշտեյնը, կրոնական տեսանկյունից ինչ որ բաներ էր ասել:
Մարդկային հիմարության անսահմանության մասին ես ընդհանրապես չեմ գրել:

PoeT
23.08.2006, 11:27
հոգեբանության ու փիլիսոփայության բաժնում ես :think

մոռցաել էի: :D

Koms
23.08.2006, 13:09
երբեվիցե հնարավոր է ընկալել տարածությունը ու ժամանակը՞, ոչ , իմ կարծիքով,
եկեք հասկանանք, որ այդ երկու հասկացությունը մենք ի վիճակի չենք ընկալել՝ այդպես ենք մենք մարդիկ ստեղծված, :think

Ճամփորդ
25.08.2006, 00:06
Անսահմանությունը շատ մեծ հասկացողություն է քան մենք դա գիտակցում ենք. և չենք ել հասկանա մինչեվ վերջ և դա մեր ուղեղից վեր է, մեզ պետք ել չի ուզենանք հասկանանք մեկ է չենք կարող:

Անսահմանությունը չի կարող տեղավորվել մեր ուղեղում, որովհետև մենք ժամանակի և տարածության մեջ ենք: Աստված է անսահման, որովհետև Նա ժամանակից և տարածությունից դուրս է:
Անսահմանությունը ոչ միայն շատ կարևոր հասկացություն է, այլ նաև կյանքի հիմքերից մեկն է։ Այդ հասկացությունն, իրոք, չի կարող տեղավորվել մեր ուղեղում, որովհետև մեր ուղեղը ժամանակի մեչ սահմանափակ է ու վերջավոր. այն մահանում է մարդու անձի մահվան հետ միասին, սակայն դա չի նշանակում, որ այն չի կարող տեղավորվել նաև ԱՆ–ՀԱՏԻ , այսինքն՝ չհատվող, հոգու հավերժական կյանք ունեցող «հավերժի ճամփորդի» գիտակցության մեջ։ Ամբողջ խնդիրը գիտակցությունն ընդլայնելու մեջ է, որպեսզի այն ավելի մեծ հասկացություններ կարողանա տեղավորել։

Բյուրակն, ասում ես Աստված է անսահման, բայց չէ որ նաև մարդկանց մասին է ասված՝«դուք աստվածներ եք», ինչպես նաև՝«Աստծո Հոգին է բնակվում ձեր մեջ»(Ա Կորնթ.3։17)։ Սրանց գիտակցումն է իմաստալից դարձնում Քրիստոսի խոսքը՝ «կատարյալ եղեք, ինչպես ձեր երկնային Հայրն է կատարյալ»։ Այնպես որ, մարդու հնարավորությունները նույնպես անսահման են։



Աստվածաշունչը մի լավ խոսք ունի էս հարցի համար ասում է «« իրար վրա միյեվնույն խորհուրդը ունեցեք.բարձր բաները մի խորհեք.այլ խոնհարների հետ խոնարվեցեք.ձեր անձերումը իմաստուն մի եղեք»»
//թուղթ առ հռովմայեցիս 12/16 Vro, զարմանալի է, որ քեզ Աստվածաշնչի հենց այդ խոսքն է դուր եկել։ Չէ՞ որ Աստվածաշնչում այդ մասին խելոք մտքեր էլ կան գրված։ Օրինակ՝ Քրիստոսն ասում է. «խորագետ եղեք օձերի պես» (Մատթ. 10։16)։

Մասսագետ
01.09.2006, 04:10
poet, իսկ դու փակի աչքերդ, մի տեսակ անսահմանափակությանը նման բան ա ոնց որ էրևում:
Լավ գիտես ինչ արա, կանգնի հայելու դեմը, ձեռքդ վերցրու մի ուրիշ հայելի, ու էդ հայելին պահի քո դիմացի հայելուն նենց, որ քո պատկերը դիմացի հայելու մեջի ընկնի ձեռքիդ հայելու մեջ ու նայի, կտեսնես անսահմանափակ պոետներ:

Shah
29.07.2010, 15:30
Ինչ իմանանք, գուցե մեր "անսահմանությունը" մի փոքր սահմանափակ տարածքի մասն է: Անսահմանությունը դա հասկացողություն է, որը ամեն մեկս պատկերացնում ենք մեր մեջ: Եթե կլաուստաֆոբիայով տառապողներ կան և իրանց կերջանկացնի կարող են համարել, որ տարածությունը անսահման է: :)

Wind
30.07.2010, 13:32
Կասեի մեզ շրջապատող աշխարհում ամենինչ վերապոխվում է մի այլ բանի ու հետևաբար անընդհատ շարունակվում, հատուկ ընդգծված սահմաններ չկան կարծում եմ: Նաև կարծում եմ անսահմանությունը հարաբերական հասկացություն է, որովհետև ապրում ենք ժամանկի որոշակի հատված ու դրանից դուրս ու առավել մեզ համար շատ բաներ կարող են անսահման լինել....