PDA

Դիտել ողջ տարբերակը : Մարդու հնարավորությունները

Գեվորգ
09.04.2006, 07:00
ԵԹԵ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ԱՇԽԱՐՀՈւՄ ԳՈՆԵ ՄԵԿ ՄԱՐԴ, ԱՊԱ ԴԱ ԿԱՐԵԼԻ Է ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ԲՈԼՈՐԻՆ ! ! !

Սուրենիքս
09.04.2006, 11:14
Համամիտ եմ Էհ !

Ուլուանա
09.04.2006, 18:18
Ընդհանրապես մարդու հնարավորություններն անսահման են։ Եվ երջանիկ է նա, ով ոչ միայն գիտի դրա մասին, այլև ձգտում է առավելագույնս օգտագործել այդ հնարավորությունները։ :)

Chuk
10.04.2006, 00:18
ԵԹԵ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ԱՇԽԱՐՀՈւՄ ԳՈՆԵ ՄԵԿ ՄԱՐԴ, ԱՊԱ ԴԱ ԿԱՐԵԼԻ Է ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ԲՈԼՈՐԻՆ ! ! !
Իսկ եթե նա, ում սովորեցնում ենք, անընդունա՞կ է::think

Ուլուանա
10.04.2006, 11:11
Իսկ եթե նա, ում սովորեցնում ենք, անընդունա՞կ է::think
Ասում են՝ անընդունակ մարդիկ չեն լինում, պարզապես կան մարդիկ, որոնց ընդունակությունները քնած են, պետք է միայն արթնացնել։ ;) Դե, որոշ մարդկանց մոտ դրանք շատ խորն են քնած, այնպես որ արթնացնելը երբեմն շատ դժվար է լինում, ու արդյունքը շատ ուշ է երևում, բայց, ամեն դեպքում, հնարավոր է։ :)

Artgeo
10.04.2006, 12:07
ԵԹԵ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ԱՇԽԱՐՀՈւՄ ԳՈՆԵ ՄԵԿ ՄԱՐԴ, ԱՊԱ ԴԱ ԿԱՐԵԼԻ Է ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ԲՈԼՈՐԻՆ ! ! !
Իսկ ի՞նչի համար :o

Գեվորգ
13.04.2006, 07:59
Իսկ ի՞նչի համար :o

Որ կյանքը ավելի հարմարավետ դառնա:

Fobus
14.04.2006, 12:55
Կան մարդիկ , ովքեր ձդտում են ինչ որ բանի հասնել և դրա համար անում են քայլեր նաև կան մարդիկ , ովքեր ոչ մի բան էլ չեն ուզում անեն ինչ որ բանի համար : Կարծում եք արժե ժամանակ կորցնել նրանց հետ աշխատելու վրա?

Վարպետ
14.04.2006, 13:03
ԵԹԵ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ԱՇԽԱՐՀՈւՄ ԳՈՆԵ ՄԵԿ ՄԱՐԴ, ԱՊԱ ԴԱ ԿԱՐԵԼԻ Է ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ԲՈԼՈՐԻՆ ! ! !

Բացարձակ անհամաձայն եմ. դա անհնար է ինչպես ֆիզիոլոգիապես, այնպես էլ՝ սոցիալապես: Նույնիսկ տեսականորեն.

Դրա ապացույցը ինքը՝ գրության հեղինակն է, որը չգիտի խոսել փուշտուերեն: ;)

Anuk
14.04.2006, 13:17
Գուցե և չգիտե, բայց վստա՞հ եք, որ Գևորգին անհնար է փուշտուերեն սովորեցնել:
Հ.Գ. Գևորգ, թե որոշես փորձել ինձ էլ կկանչես :think

Artgeo
14.04.2006, 13:42
Որ կյանքը ավելի հարմարավետ դառնա:
Այսինքն խորհրդային միություն ստեղծե՞լ։ Մի անգամ դա չստացվեց, կարծում ես կստացվի՞

Վարպետ
14.04.2006, 17:46
Գուցե և չգիտե, բայց վստա՞հ եք, որ Գևորգին անհնար է փուշտուերեն սովորեցնել:
Հ.Գ. Գևորգ, թե որոշես փորձել ինձ էլ կկանչես :think

Ախր բանն այն է, սիրելիս, որ եթե առաջնորդվենք ներքոներկայացյալ սխեմայով, ապա եթե Գեւորգը հենց այսօր սկսի ուսումնասիրել որեւէ լեզու եւ յուրաքանչյուր լեզվի այնպես տիրապետելու վրա, ինչպես դրան տիրապետում է այս երկրագնդի վրա գոնե մեկ մարդ, ծախսի ընդամենը մեկ ամիս, ապա նրան, միայն լեզուներ սովորելու համար, անհրաժեշտ կլինի 208-215 տարի :) Սա միայն լեզուների մասով... Բայց դեռ այնքան բաներ կան, որոնք Գեւորգը չգիտի, բայց գիտի առնվազն մեկ այլ մարդ...:)

Artgeo
14.04.2006, 18:46
Բոլորին ստիպենք հայերեն խոսել :hands :D :oy

Գեվորգ
14.04.2006, 19:10
Բոլորին ստիպենք հայերեն խոսել :hands :D :oy

Շատ հեշտ է քննադատել չհասկանալով ասվածի իմաստը:
Կարդացեք խնդրեմ <<Հանճարների ստրատեգիան>> Գիրքը,
/եթե չեմ սխալվում հեղինակները Ռիչարդ Բենդլեր և Ջոն Գրինդեր

Գեվորգ
14.04.2006, 19:13
Բայց դեռ այնքան բաներ կան, որոնք Գեւորգը չգիտի....

[
B]Հավատա անգիտակցական ուժերիդ:[/B]

Ամեն ինչ քո մեջ է,
նույնիսկ արգելքները:

Միստիկական <<Կաբալահ>>

Hasik
15.04.2006, 16:29
Մարդու հնարավորությունները շատ մեծ են, պարզապես պետք է այն ճիշտ կիրառել:
Երբ դրա կարիքը լինում է, կարծում եմ բոլոր գիտակից մարդիկ էլ օգտվում են հնարավորությունից:

StrangeLittleGirl
15.04.2006, 20:01
Մարդն իր կյանքի ընթացքում իր ուղեղի հնարավորությունների շատ փոքր մասն է ոգտագործում (կարծեմ 5-8%-ը): Ի՞նչ կլիներ, եթե ամբողջ 100%-ն էլ գործի անցներ:

Վարպետ
15.04.2006, 20:06
Մարդն իր կյանքի ընթացքում իր ուղեղի հնարավորությունների շատ փոքր մասն է ոգտագործում (կարծեմ 5-8%-ը): Ի՞նչ կլիներ, եթե ամբողջ 100%-ն էլ գործի անցներ:

Իսկ դու փորձիր երեւակայել:) Եկեք անիմաստ վիճելու փոխարեն փրձենք երեւակայել՝ ինչ կարող էր անել մարդը, եթե օգտագործեր իր ուղեղի հնարավորության 100 տոկոսը...

Ես կուզենայի օրինակ, այդպիսի հնարավորության դեպքում մարդը կարողանար հաղթահարել երկրի ձգողականության ուժը:)

Սուրենիքս
15.04.2006, 20:28
Վարպետ - իմ կարծիքով անարդյունավետ կլիներ եթե բոլոր մարդիկ երկրի ձկողական ուժը հաղթահարեին այնքան որ թռչունի պես թռչեին. Այնքանը ինչքան ունենք քայլելու համար բավարար է: Դրանից էն կողմ բնությունը չի թողնի մեզ,չե որ մենք ինքներս բնության տարրն ենք:
-------------------------

Ողջախոհ մարդիկ հարմարվում են շրջապատող աշխարհին,, Ոչ ողջախոհները իրենց են հարմարեցնում աշխարհը : Այ թե ինչի է առաջնթացը որոշվում ոչ ողջախոհների արարքներով:
(Ջորջ Բերնարդ Շոու)

Վարպետ
15.04.2006, 20:48
.... Այ թե ինչի է առաջնթացը որոշվում ոչ ողջախոհների արարքներով....

Դու չես երազում, հա՞, թռչել...

Սուրենիքս
15.04.2006, 21:03
Վարպետ - ինչոր ժամանակ միգուցե երազել եմ,բայց ոչ հիմա,հիմա պարզապես դեմ չեմ լինի ու ընդհուպ հաճելի կլիներ եթե հնարավոր լիներ դա, բայց դրա ամբողջ քախցրությունը նրանում է հենց,որ դա անհնար է և քախցր երազի պես ցանկալի :
Բայց կարևորը որ մարդը կարևոր ու պետքական ժամանակ կարողանում է ապահովել իր թռչելը անուղղակի ձևով, օրինակ ինքնաթիռ,օդապարի,..., :
Այս սա ևս մի օրիանկ է որը մարդու թագնված կարողությանների մասին է խոսում` Անել և Կյանքի կոջել ցանկությունը ու երևակայությունը, չնայած ոչմեկ դրան չի նայում ինչպես թանկարժեք կարողություն,որը տրվել է մեզ,մարդկանց:

StrangeLittleGirl
15.04.2006, 21:18
Ինձ թվում է՝ եթե թեկուզ մեկ մարդ գտնվեր, որ օգտագործեր իր ուղեղի բոլոր հնարավորությունները, մարդկությունը կվերանար:

Սուրենիքս
15.04.2006, 22:59
Բյուրակն - իսկ եթե գոնե 2 մարդ լինեին, ինձ թվում է մյուսը նորից կստեղծեր այդ նույն մարդկությունը :D և այս պրոցեսը կկրկնվեր անվերջ :

Գեվորգ
16.04.2006, 00:18
ԻՆՉ Է ՆԼԾ-Ն

ՆԼԾ հապավման հետևում, որը նշանակում է նեյրոլինգվիստիկ ծրագրավորում, թաքնված է մարդկային հարաբերությունների միանգամայն նոր, ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ մոտեցում: Ոմանք անվանում են այն “ անձի կատարելագործման արվեստ և գիտություն” կամ “սուբյեկտիվ զգացմունքների ուսումնասիրություն” : ՆԼԾ-ն առաջարկում է մարդկանց հետ հաղորդակցվելու ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ և ՓՈՐՁՎԱԾ միջոցներ, վարքագիծն ու մտածողողությունը փոխելու գործնական հնարավորություններ: Միլիոնավոր մարդիկ արդեն օգտագործել են նրա հասարակ սկզբունքները ու մեթոդները և նրա օգնությամբ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵԼ ԵՆ շրջապատի հետ փոխհարաբերությունները , մեծացրել են վստահությունը իրեն ուժերի նկատմամբ, հասել են հաջողության իրենց կենսագործունեության ԱՄԵՆԱՏԱՐԲԵՐ ոլորտներում:
Սովորել ՆԼԾ-ն և օգտագործել նրա հաստատուն արդյունքերը կարող է յուրաքնչյուրը: Ստացած գիտելիքները կարելի է օգտագործել աշխատանքում , տանը , կյանքի բոլոր բնագավառներում ( ՆԼԾ-ն բարձր արդյունավետություն է ցույց տվել հոգեթերապիայում, մանկավարժության մեջ, քաղաքականության մեջ, բիզնեսում, մենեջմենտում, գովազդում այսինքն մարդկանց փոխգործունեության ցանկացած բնագավառում): Բավական է գործնականում սկսել կիռարել նկարագրված միջոցները և ձեր կյանքում ԱՆՄԻՋԱՊԵՍ կնկատեք փոփոխություններ: ՆԼԾ-ն սովորելու ընթացքում հանձնարարությունների մեծ մասը կարելի է կատարել ամենօրյա կյանքում, այնպես որ պրակտիկայի համար ձեզանից հատուկ ժամանակ չի պահանջվի, իսկ արդյունքները սովորաբար երևան են գալիս արդեն ամենաառաջին օրերին:

Գեվորգ
16.04.2006, 01:09
ԻՆՉ ԿԱՐՈՂ Է ՁԵԶ ՏԱԼ ՆԼԾ-Ն

ՆԼԾ-ն օգնում է արագ և իրապես հասնել ձեր նպատակներին: Այլ խոսկով` նրա օգնությամբ կարելի է հասնել ցանկալիին (և նույնիսկ ավելիին ), շատ բան իմանալ և գլխավորը` ԴԱՌՆԱԼ ԱՅՆՊԻՍԻՆ, ԻՆՉՊԻՍԻՆ ՈՒԶՈՒՄ ԵՍ:
ՆԼԾ-ի շնչով հաղորդակցման արդյունավետ միջոցները թույլ են տալիս արագ հասնելու շրջապատողների հետ փոխըմբռմանը: Այս դեպքում ակտիվացվում են այն մտավոր ընդունակությունները (<<նեյրո->>), որոնց գոյության մասին դուք նույնիսկ չեք ել ենթադրել: Բացի այդ ՆԼԾ-ն օգնում է միանգանայն ԲԱՑԱՌԻԿ կերպով օգտագործել լեզուն (<<-լինգվիստիկ>>) նպատակներին հասնելու համար: Վարջապես նրա շնորհիվ կարելի է սովորել ՂԵԿԱՎԱՐԵԼ մտավոր ընդունակությունները, հոգեկանը ,ցանկալի արդյունքներին համապատասխանեցնել սեփական համոզմունքները և արժեքները (<<ծրագրավորում>>):

Այս մակարդակի ինքնատիրապետումը բերում է ինքնվստահության և բարձրացնում է ինքնահաստատման հավակնությունը: Այն նմանապես օգնում է անձնական ձեռքբերումներին և ինքնազարգացմանը:

Դեռ ավելին` ՆԼԾ-ի տեսությունը և պրակտիկան օգնում են ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԲԱՐ, ՀՆԱՐԱՄՏՈՐԵՆ լուծել կյանքում առաջացող բարդույթներն ու դժվարություները:
ՆԼԾ-ն ավելի շատ ուշադրուտյուն է դարձնում պրակտիկային /կարողությանը/ , քան տեսությանը / հասկացությանը/: Որպես կանոն, ՆԼԾ-ի սկսնաները նկատում են , որ տեխնիկական մեթոդների էությունը բացահայտվում է միայն այն ժամանակ , երբ նրանց կիրառում են պրակտիկայում: Սկսնակ գործունյաների մեծ մասը զգալի ներքին փոփոխություննոր են ապրում, որը այնուհետև անդրադառնում է ուրիշ մարդկանց հետ հարաբերությունների և արտաքին պատճառների վրա ամբողջությամբ:
Եվ այսպես, կարելի է ասել / ամփոփելով/ ՆԼԾ-ի տեսությունը և պրակտիկան օգնում են .

Անձնական հարաբերությունների հաստատմանը և զարգացմանը
Համոզման կարողության զարգացմանը;
Բարձրացնել ինքնագնահատման աստիճանը;
Հաղթահարելու անցյալի բացասական երևույթների հետևանքները;
Կենտրոնանալ առաջադրված նպատակների վրա և բոլոր ուժերը ուղղել նրանց հասնելու համար;
Գործել մաքսիմալ արդյունավետությամբ;
Ղեկավարել սեփական զգացողությունները ;
Հավատալ իր ուժերին ցանկացած գործի սկզբում;
Հասնել նրան , ինչն անցյալում թվում եր անհնարին;
Հասնել փոխըմբռման պատվիրատուների, հաճախորդների և աշխատակիցների հետ;
Ստեղծագործաբար լուծել առաջացած պրոբլեմները;
Հաճույք ստանալ այն բանից, ինչն առաջ սարսափ եր առաջացնում;
Մշակել անձնական այն հատկանիշները , որոնք հիացմունք են պատճառում ուրիշներին;
Կյանքից ստանալ մեծ բավականություն;
Ազատվել ոչ ցանկալի սովորություններից;
Գալ դրական աշխարհաընկալման;
Եվ այլն:
Հնարավոր է ձեզանից պահանջվի հավատ, բայց ոչ այն հավատը, որը, ասենք հավատ է անձնական պաշտապունքի կամ հին խորհրդավորության, այլ հավատ, որ իսկապես ՀՐԱՇԱԼԻ և ԱՆՎԵՐՋԱՆԱԼԻ ԵՆ ձեր նեյրոֆիզոլոգիական համակարգի հնարավորությունները: Պարզապես վստհելով նրան, ինչպես վստահում են կոմպյուտերին կամ հաշվիչ մեքենային, դուք կսկսեք նրանից մեծ օգուտ քաղել, արդյունքում ոչ ավել ոչ պակաս իրավիճակի վրա ստանալով իշխանություն և տեղի ունեցածից ստանալ մեծ փառք:

ՆԼԾ – դա այն է, որի շնորհիվ /<<խելք-մարմին>> համակարգի/ թաքնված ՑՆՑՈՂ հնարավորություննորը դառնում են իրական :

ՆԼԾ-ն առաջարկում է մի կառուցվածք, որը օգնում է ԱՄՐԱՑՆԵԼ ՁԵՐ ԵՆԹԱԳԻՏԱԿՑԱԿԱՆԸ և սահմանված նպատակներին հասնելու ՍՈՎՈՐՈւԹՅՈւՆ պատվաստել(привить):

ՆԼԾ-ի գլխավոր նշանաբանը` ԵԹԵ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ԱՇԽԱՐՀՈւՄ ԳՈՆԵ ՄԵԿ ՄԱՐԴ, ԱՊԱ ԴԱ ԿԱՐԵԼԻ Է ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ԲՈԼՈՐԻՆ ! ! !

Գեվորգ
16.04.2006, 01:16
Հնուց ի վեր կային լավ և վատ աշխատողներ: Օրինակ` կավագործությամբ զբաղվող մի աշխատողը լավ սպասքեղեն եր պատրաստում, մյուսը` վատ: Բայց դա չեր նշանակում, որ “վատ” կավագործը ալարկոտ եր կամ ձեռքից բան չեր գալիս: Հաճախ նրան չեր բավականացանում իր կարողությունները, “ամանեղենի արտադրման տեխնոլոգիան”,որին նա տիրապետում եր կատարելագործված չեր: Կրկնելով իր ավելի հմուտ կոլեգայի բոլոր քայլերը նա կհասներ ճիշտ նույն արդյունքներին: Հենց դրանում եր կայանում քաղաքկրթության որակական զարգացումը` “հաջողակ” տեխնոլոգիաների կրկնորինակման և պահեստվորման մեջ: Անորակ տեխնոլոգիաները մոռացվում էին, իսկ հաջողակները` զարգանում ու կատարելագործվում, մինչև չէին հասնում այն բարդությանը, երբ նրանց կատարելապես տիրապետելը ոչ բոլոր անհատականություններին էր հաջողվում, երբ տեխնոլոգիայի իրականացման համար պահանջվում եր հատուկ ունակություն, պահանջվում եր Վարպետ:

Եվ այդ ժամանակ սկսում են հայտնվել տեխնոլոգիաներ արդեն որակական նոր մակարդակի, երբ հմտության էլէմենտը, Վարպետությունը դառնում եր հենց տեխնոլոգիյի մասը և արդեն մարդուց չեր պահանջվում Յուրահատուկ հմտություններ ու նա դառնում եր ոչ թե տեխնոլոգիայի կենտրոնը, այլ մասնիկը:Վարպետությունը փոխարինվում եր հենց տեխնոլոգիայով: Միջին դարերում շատ էր գնահատվում գիրք արտադրողների աշխատնքը` չէ որ այն մարդուց պահանջում էր մի շարք հատկությունների ամբողջություն` գրագիտություն, լավ ձեռագիր, ջանասիրություն, համբորություն: Հետո հայտնվեց Գուտենբերգը և վարպետությունը փոխարինվեց տեխնոլոգիայով: Պրեսսի հետևեում կանգնած մարդուց նունիսկ չեր պահանջվում որ, նա գրագետ լինի, որովհետև այս դեպքում կարևորը սեղմակներով ճիշտ աշխատելն է: Լավ գործողները շատ էին գնահատվում հին Անգլիայում, բայց հայտնվեցին տրիկոտաժի մեքենաները, և գործողի աշխատանքը նեղացավ մինչև “կարետկայի” այս ու այն կողմ շպրտելուն:

Մարդու հոգին մութ է: Մարդու հոգու հետ աշխտանքի, նրա վրա ազդելու, նրա բուժման, “շտկման” և նման գործողությունների համար մինչև վերջերս չկային ոչ մի տեխնոլոգիաներ: Կային առանձին հանճարներ ու տաղանդներ` հոգեվորականններ, բժիշկներ, մանկավարժներ, որոնք ինչ-որ բան կարող էին անել այդ ոլորտում, բայց նրանք հազվագյուտ մարդիկ էին, և նույնիսկ նրանք էլ դժվար թե կարողանաին բացատրել, թե ինչպես են դա անում: Մարդկային հոգու հետ աշխատելու համար տեխնոլոգիաները առաջին անգամ հայտնվեցին միայն նախորդ դարի սկզբներին:Առաջին անգամ “հոգեվերլուծություն” տերմինը
օգտագործել է Զ Ֆրոյդը :Հիմա ազդեցության մեթոդների մասին դասավանդվում են բարձրագուն ուսումնական հաստատություններում, սակայն այդ նոր “երիտասարդ” տեխնոլոգիաները կատարելագործվելու դեռ շատ տեղ ունեն:Մրսածությունից հիվանդանալու դեպքում ցանկացած բժշկից դուք կստանաք համարյա նույն բուժումները, ցանկացած բժիշկ ձեզ կտա նույն դեղակոճակները և թե վատ թե լավ բժշկի մոտ դուք կբուժվեք (միայն թե լավի մոտ ավելի արագ):Դա նրանից է, որ մրսածության բժշկման տեխնոլոգիան ինքնին կատարելագործված է և կախված չէ բժշկից: Գնալով հոգեբանի մոտ ստանդարտ ֆոբիայով, ապա թե լավի և թե վատի մոտ դուք նմանապես կբուժվեք, բայց լավի մոտ դուք կգնաք մեկ-երկու անգամ, իսկ վատի մոտ ստիպված կլինեք գնալ տարիներով: Ժամանակակից հոգեբանական տեխնոլոգիաները այնպիսին են, որ հոգեբանը պարտադիր պետք է Վարպետ լինի: Իսկ ինչպես ցույց է տալիս մարդկության ողջ փորձը վարպետի հետ կապված տեխնոլոգիային փոխարինելու է գալիս մի տեխնոլոգիա, որը քիչ է կախված մարդկային գործոնից: Ժամանակակից աշխարհում այդպիսի տեխնոլոգիայի դերի ստամձնում է նեյրոլինգվիստիկ ծրագրավորումը:

Գեվորգ
16.04.2006, 01:19
ուղղագրական, քերականական ու կետադրական սխալներն ուղղողին նախօրոք շնորհակալություն!!!!! :

Գեվորգ
16.04.2006, 01:23
ՆԼԾ- ահա այն ՍՈՒՊԵՐտեխնոլոգիան, որի մասին ասում էի

Chuk
16.04.2006, 01:44
Մարդուն ռոբոտ սարքելու գործընթա՞ց:)

Գեվորգ
16.04.2006, 01:50
Մարդուն ռոբոտ սարքելու գործընթա՞ց:):hands

Չէի ասի;)

Վարպետ
16.04.2006, 10:41
Ու որտեղ կարող ենք նեյրոլինգվիստիկ ծրագրավորվե՞լ...;)

Գեվորգ
16.04.2006, 11:13
որ իմանաս իմձ ել ասես

StrangeLittleGirl
16.04.2006, 12:14
Գևորգ, քո գրացը պարզապես գովազդ էր: ՈՒ՞ր է դրա բացասական կողմերի մասին ինֆորմացիան: Ես գիտեմ, որ ՆԼԾ-ն օգտագործվում ե հոգեթերապիայում ու ինչ-որ արդյունքներ տալիս է: Դրանից դուրս եթե ինչ-որ լավ բան լիներ, հաստատ բոլորը կկիրառեին:

Սուրենիքս
16.04.2006, 15:56
ԳԵՎՈՐԳ - իսկապես Բյուրակն ճիշտ ասեց,որ դու կարծես ՆԼՊ-ի (ՆԼԾ-ի) գովազդ կատարեցիր: Ծանոթ եմ ինչ ե ՆԼԾ-ն ու հաճելի է որ կան ելի մարդիկ որոնք հետաքրքրվում են նման բաներով: Իրականում այն սենսացոին երևույթ չե, և եթե ինչոր մարդ կարիք է ունենում մի բանի ապա նա գտնում է այն,եթե չեն ունենում կարիք ու նրանց դա պետք ել չի ,կամ չեն ել հասկանա թե դա ինչ է անկախ նրա թե դու ստեղ գրեցիր դրա մասին թե ոչ, սա ոչինչ չի ասի ու չի օգնի մնացածներին: Ով Փնտրում է նա գտնում է ինչոր պետք է: Ուրիշ խոսք եթե դու գիրք ես գրել,կամ թարգման ել ես ու ուզում ես ներակայացնել մեզ այդ գիրքը :)

Իմ կարծիքը այն է որ մարդ գտնում է ու կարողանում է կատրյալ վիճակին հասնել յուրքանչյուր եղանակում ու պայմաններու, եթե ցանկություն է ունենում, դա կլինի ՆԼԾ, Յոգա, Աուտոգեննայա Տրենիրովկա, բուդդիզմ,. թե պարզապես քրիստոնեաի ապրելաձեվ կամ ընդհուպ պար կամ մարզաձեվ: Ձգտումն է ամենակարեվորը, մնացածը իրան-իրան է ստացվում:

Բյուրակն - Չեի ասի որ ՆԼԾ վնաս կողմեր ունի,այն պարզապես ավելի է ուշադրությունը կենտրոնացնում այն նրբությունների վրա որոնց վրա մարդիկ սովորաբար ուշադրություն չեն դարցնում: ՆԼԾ-ն օգնում է ավելի դրական ու ընդհանուր առմամբ դիրքորոշում ձեռք բերել: Աշխարհայացքն է միգուցե միքիչ փոխվում, բայց ոչ այնքան որ դա նկատելի դառնա վատ տեսանկյունից:

ՆԼԾ-ն ԼԱՎ ԲԱՆ Է: ՎՆԱՍ ՉԻ ՏԱ ԵԹԵ ԸՆԹԵՐՑԵՆ ՄԱՐԴԻԿ: :D

StrangeLittleGirl
16.04.2006, 19:56
Գուցե կտրուկ ասացի: Բայց օգուտն էլ երաշխավորված չէ:

Սուրենիքս
16.04.2006, 20:20
կարծում եմ արեվի տակ ոչինչ երաշխավորված չէ

Գեվորգ
17.04.2006, 01:20
ամեն դեպքում ՆԼԾ-ն մի բան է, որ պիտի սովորի ցանկացած մարդ,
դա իսկապես նոր է, ու կյանքի տարբեր հարցերում շատ-շատ է օգնում:

Anuk
17.04.2006, 13:00
Ախր բանն այն է, սիրելիս, որ եթե առաջնորդվենք ներքոներկայացյալ սխեմայով, ապա եթե Գեւորգը հենց այսօր սկսի ուսումնասիրել որեւէ լեզու եւ յուրաքանչյուր լեզվի այնպես տիրապետելու վրա, ինչպես դրան տիրապետում է այս երկրագնդի վրա գոնե մեկ մարդ, ծախսի ընդամենը մեկ ամիս, ապա նրան, միայն լեզուներ սովորելու համար, անհրաժեշտ կլինի 208-215 տարի :) Սա միայն լեզուների մասով... Բայց դեռ այնքան բաներ կան, որոնք Գեւորգը չգիտի, բայց գիտի առնվազն մեկ այլ մարդ...:)

...բացատրել, թե ինչ է նշանակում Գևորգի նախադասությունը, ուզում եմ հավատալ, որ հարկ չկա Վարպետ:
Հակված եմ համաձայնել մարդկային ուղեղի մեծ ունակությունների հետ:

Մարդն իր կյանքի ընթացքում իր ուղեղի հնարավորությունների շատ փոքր մասն է ոգտագործում (կարծեմ 5-8%-ը): Ի՞նչ կլիներ, եթե ամբողջ 100%-ն էլ գործի անցներ:

Ասում են հանճարները օգտագործում են իրենց ուղեղային հնարավորությունների մի փոքր ավել քան 8%-ը... ու որպես կանոն մահանում վաղ հասակում: Գուցե կանգ առնենք 7 %-ի վրա,հը՞: :think ;)

Գեվորգ
18.04.2006, 02:41
ԳԵՎՈՐԳ ծանոթ եմ ինչ ե ՆԼԾ-ն ու հաճելի է որ կան էլի մարդիկ որոնք հետաքրքրվում են նման բաներով: Իրականում այն սենսացոին երևույթ չե, և եթե ինչոր մարդ կարիք է ունենում մի բանի ապա նա գտնում է այն,եթե չեն ունենում կարիք ու նրանց դա պետք ել չի ,կամ չեն ել հասկանա թե դա ինչ է անկախ նրա թե դու ստեղ գրեցիր դրա մասին թե ոչ, սա ոչինչ չի ասի ու չի օգնի մնացածներին: Ով Փնտրում է նա գտնում է ինչոր պետք է: Ուրիշ խոսք եթե դու գիրք ես գրել,կամ թարգման ել ես ու ուզում ես ներակայացնել մեզ այդ գիրքը :)

Իմ կարծիքը այն է որ մարդ գտնում է ու կարողանում է կատրյալ վիճակին հասնել յուրքանչյուր եղանակում ու պայմաններու, եթե ցանկություն է ունենում, դա կլինի ՆԼԾ, Յոգա, Աուտոգեննայա Տրենիրովկա, բուդդիզմ,. թե պարզապես քրիստոնեաի ապրելաձեվ կամ ընդհուպ պար կամ մարզաձեվ: Ձգտումն է ամենակարեվորը, մնացածը իրան-իրան է ստացվում:

ՆԼԾ-ն ԼԱՎ ԲԱՆ Է: ՎՆԱՍ ՉԻ ՏԱ ԵԹԵ ԸՆԹԵՐՑԵՆ ՄԱՐԴԻԿ: :D

Սուրենիքս իմ համար էլ է շատ հաճելի,... ցավոք շատ քչերն են տեղյակ այդպիսի բաների մասին,, ամեն դեպքում ուզում էի «փնտրողին» օգնեի

Իսկ դու որտեղի՞ց գիտես այդ տեխնիկայի ու մյուսների մասին

Լոս
18.04.2006, 04:46
ես անտարբեր եմ :պ

dvgray
17.06.2008, 06:24
Ասում են՝ անընդունակ մարդիկ չեն լինում, պարզապես կան մարդիկ, որոնց ընդունակությունները քնած են, պետք է միայն արթնացնել։ ;) Դե, որոշ մարդկանց մոտ դրանք շատ խորն են քնած, այնպես որ արթնացնելը երբեմն շատ դժվար է լինում, ու արդյունքը շատ ուշ է երևում, բայց, ամեն դեպքում, հնարավոր է։ :)
Հնարավոր չէ:
էսօրվա տեխնիկան, տեխնալոգիան, բժշկություննը … և այլն դրա հնարավորությունը շատ անգամներ չունեն:
Իհարկե շատ բան է կախված Ուսուցչից: Սակայն գալիս է մի պահ, որ աշակերտը լռվում է ու էլ առաջ չի գնում:

Մանոն
17.06.2008, 19:13
Այստեղ հարկավոր է հաշվի առնել նաև գենի գործոնը: Պատկերացրեք վարպետին տվել են երկու տեսակի փայտ`վատ ու լավ որակի, որից նա պատրաստում է կահույք: Չէ՞ որ արդյունքը նույնը չի լինի: ;) Նմանապես դաուն երեխայից գիտնական չես պատրաստի: Այնպես որ գենը անտեսել կամ թերագնահատել մարդու դաստիարակության մեջ չի կարելի:
Ինչ վերաբերում է մարդու հնարավորություններին...այն և՛ մեծ է, և՛ միաժամանակ չնչին: Լինելով միակ բանական էակը, մի տեսեք ինչքան սարքավորումներ է ստեղծել իր ու բնության միջև ասենք օրինակ երկրաշարժը նախապես զգալու և գրանցելու համար, ու այդքանի հետ, ի տարբերություն կենդանիների, որոնք ինչ-ինչ ձևով զգում ու իրենց գլխի ճարը տեսնում են, էլի սխալվում են :P
Իմ կարծիքով մարդու ուղեղի չօգտագործվող այն հսկայական ծավալը պարզապես արգելափակված է: Այն կա՛մ երբևէ օգտագործվել է...Հիշեք Ատլանտիդայի վարկածը, մի քաղաքակրթություն, որտեղ մարդիկ մտքեր էին հաղորդում առանց խոսքի, ու իբր բացահայտել էին ժամանակի գաղտնիքը` անցավ օվկիանոսի հատակը: Կամ ապագայում է օգտագործվելու: Աստծո գործերն անքննելի են…

Ուրվական
11.10.2008, 21:20
Մասնագետ-հոգեբանների ու սրա մասին գաղափար ունեցողներ հետ ուզում եմ խոսել սրա մասին: Մի հատ գիրք ա ընկել ձեռքս, կարդում եմ, կոչվում է՝ "ՆԼԾ, մարդիկ, որոնք խաղում են դերեր": Սա նոր ճյուղ է հոգեբանության ոլորտում, ո՞վ կարող է մի փոքր մատչելի ձևով բացատրել սրա մասին: Անհամբեր կսպասեմ թեմայում գրառումների: Միայն անունը հուշում է արդեն իր բնույթի մասին: ՆԼԾ-ն ունի 10 հիմնական դրույթ, որոնցից 3-ն եմ կարդացել դեռ: Եթե հետաքրքեց, կներկայացնեմ ձեր ուշադրությանը, քննարկենք:

ivy
11.10.2008, 23:54

Ժամանակին երկար–բարակ անցել ու ուսումնասիրել եմ ՆԼԾ–ն։ Ինքը ավելի շատ «մոդայիկ» է, քան իրականում ինչ–որ նորություն է պարունակում։ Ընթերցողի համար գրավիչ է, որովհետև բավականին պրակտիկ է ու մատչելի, և անպայման չի հոգեբան լինել, որ կարողանաս դրա հնարքները հասկանալ ու կիրառել։

Ի՞նչ է ՆԼԾ–ն։ Նեյրոլինգվիստիկ ծրագրավորումը հոգեբանական մոդել է, որը կիրառելի է՝ ոչ միայն որպես հwգեթերապևտիկ մեթոդ, այլև սովորական հաղորդակցման մեջ, մարդկային փոխհարաբերություններում, որտեղ փոփոխության ակնկալիք կա։

Ինչո՞ւ է կոչվում նեյրոլինգվիստիկ և ի՞նչն է ծրագրավորում։ «Նեյրո»–ն վերաբերվում է այն սկզբունքին, որ մարդուն հասկանալու համար պետք է կարողանալ կարդալ նրա «ուղեղի լեզուն»։ Ստորև կբերեմ մի քանի օրինակներ։ «Լինգվիստիկ» բառը վերաբերվում է այն բառային հնարքներին, որոնք կարելի է օգտագործել՝ ազդելու համար ուղեղի վրա, որի «լեզուն» ճանաչում ենք։ Սրա օրինակներն էլ կբերեմ։ Այս երկուսն իրար հետ թույլ են տալիս փոփոխոթյուններ մտցնել մարդու մտածողության ու վարքի մեջ, «ծրագրավորել» դրանք՝ ստանալու համար անհրաժեշտ փոփոխություններ։

Չեմ ուզում խորանալ հոգեթերապևտիկ հնաքների մեջ, կբերեմ ուղղակի մի քանի նկարագրություններ, որոնց մասին գիտելիքները կարելի է կիրառել առօրյա կայնքում։

Հիմա «նեյրո» և «լինգվիստիկ» օրինակները։
Ըստ ՆԼԾ–ի՝ մարդկանց աչքի շարժումը կարող է շատ բան ասել, թե ինչ ներքին վիճակների մեջ է տվյալ անձը։
Հայացքը ուղղված է վեր (խոսքը առաստաղի մասին չի, այլ մտածելիս երբ հայացքը համեմատաբար վեր ենք տանում) – մարդը վիզուալ, մտապատկերային ոլորտի մեջ է։ Ընդ որում, երբ նայում է վերև աջ՝ ստեղծում է մտապատկեր, երբ նայում է վերև ձախ՝ վերհիշում է մտապատկերը։ Աջը երևակայական դաշտի աշխատանքն է ապահովում, ձախը՝ հիշողության։ Այսպիսով՝ եթե մարդուն հարցնում ենք, թե ինչ է արել երեկ, ու նա մեխանիկորեն նայում է վերև ու աջ, ապա կարելի է ենթադրել, որ հիշելու փոխարեն, ուզում է մի պատկեր ստեղծել, նոր բան հնարել ու ստել։

Հայացքը ուղղված է դիմացը՝ ոչ վերև, ոչ ներքև – մարդը մտածողությունը ուղղված է լսողական գործընթացներին։ Խոսքը լսելու մասին չէ, այլ մտածողության մեջ լսողական ոլորտի ակտիվացմանը։ Նույն սկզբունքով՝ աջը երևակայությունն է, ուրեմն ուղիղ աջ նայելիս մարդ մտքում ստեղծում է կամ որոշում է որևէ կայանալիք խոսակցություն, ձախը հիշողության դաշտն է, ուրեմն՝ ձախ ուղիղ հայացքը նշանակում է, որ մարդը վերհիշում է խոսակցություն։

Մտածելու ժամանակ ներքև ուղղված հայացքը վկայում է մարդու կոնտրոնացումը իր ներքին, կինեսթետիկ՝ զգայական պրոցեսների վրա։

Բացի հայացքին հետևելիս մարդու մտածողության ուղղվածությունը՝ տեսողական, լսողական, թե զգայական, կարելի է հասկանալ նաև տվյալ պահին նրա օգտագործած բառապաշարից։
Մտածողության տեսողական գործընթացի ժամանակ մարդիկ խոսքի մեջ ավելի շատ օգտագործում են հետևյալ բառերն ու արտահայտություննրը. «տեսա, նկատեցի, առաջին հայացքից, ակնհայտ է, երևում է, ինչպես տեսնում եք» և այլն։ Լսողական մտածողության ժամանակ ավելի հաճախ օգտագործվում են. «ականջիս հասել է, լսել եմ, ասում են, խոսքը գնում է, ասածս այն է» և այլն։ Կինեսթետիկի դեպքում. «զգում եմ, զգացվում է, շոշափելի է, այս գործից այնինչ հոտն է գալիս, սա կախված է նրանից» և այլն։

Իմանալով, թե մարդու որ տիպի մտածողությունն է այդ պահին ակտիվ, կարելի է ոչ միայն ավելի լավ հասկանալ նրան, այլև ազդել նրա վրա։ Տեսողական մտածողության ժամանակ մարդու վրա ավելի մեծ տպավորություն գործում են հենց տեսողական ազդակները և այն բառերը, որոնք բնորոշ են տեսողական մտածողությանը՝ տեսնում ես, նկատեցիր և այլն։ Նույնը վերաբերվում է նաև լսողական և կինեսթետիկ մտածողությանը։
Ավելին, կան մարդիկ, որոնք ավելի հակված են գերադասելու այդ երեք համակարգերից որևէ մեկը, և իմանալով, թե որ տիպին է մարդը պատկանում՝ տեսողական, լսողական, թե կինեսթետիկ, կարելի է ըստ դրա միշտ ազդել նրա վրա՝ իմանալով իր տեակի առանձնահատկությունները։

Դեռ էսքանը, որ գլուխներդ շատ չծանրաբեռնեմ։ Եթե ավելին հետաքրքիր կլինի կամ հարցեր կառաջանան, ուրիշ բաներ էլ կպատմեմ ՆԼԾ–ից։ :)

Kuk
12.10.2008, 00:09
ivy, բավականին հետաքրքիր էր, միայն թե չեմ պատկերցնում, հնարավո՞ր է արդյոք խոսակցության ընթացքում հասցնել որսալ զրուցակցի հայացքի ուղղությունը ենթադրելու համար նրա հոգեվիճակը և հետագա մտքերը շարադրել այնպես, որպեսզի հնարավոր լինի ազդել նրա վրա: Ինչ որ չեմ պատկերացնում, որ սա հնարավոր լինի կիրառել զրույցի ընթացքում: Ուրիշ բան` մեկին կողքից նայես և փորձես հասկանալ նրա հոգեկան վիճակը:
Ամեն դեպքում` հետաքրքիր էր, եթե ժամանակ/հավես ունենաս, էլի գրի:)

StrangeLittleGirl
12.10.2008, 00:15
Ռի՜փ, ապրես… Թե չէ Գևորգն էդքան խոսում էր ՆԼԾ-ի մասին, բայց ոչ մի տեղեկություն չէր տալիս: Ճիշտն ասած, քո գրածները մենք լիքը տարբեր առարկաներից անցել ենք, դեռ մի բան էլ դրանց օրգանական հիմքերն ենք բացատրել: Չգիտեի, որ դա էդքան բարդ անուն ունի :D Ես էս հնարքները մաֆիայի ժամանակ օգտագործում եմ :D

Ուլուանա
12.10.2008, 00:18

Կարծում եմ՝ հմտանալու և անհրաժեշտ փորձառություն ձեռք բերելու դեպքում արդեն դա ինքնընստինքյան կստացվի։ ;)

Ռի՜փ, ապրես… Թե չէ Գևորգն էդքան խոսում էր ՆԼԾ-ի մասին, բայց ոչ մի տեղեկություն չէր տալիս: Ճիշտն ասած, քո գրածները մենք լիքը տարբեր առարկաներից անցել ենք, դեռ մի բան էլ դրանց օրգանական հիմքերն ենք բացատրել: Չգիտեի, որ դա էդքան բարդ անուն ունի :D Ես էս հնարքները մաֆիայի ժամանակ օգտագործում եմ :D
Բյուր, փաստորեն, մարդկանց վրա ՆԼԾ ես անում, խաբար չենք, հա՞։ :D

StrangeLittleGirl
12.10.2008, 00:20
Բյուր, փաստորեն, մարդկանց վրա ՆԼԾ ես անում, խաբար չենք, հա՞։
Տենց ա դուրս գալիս :D Ես էլ կարծում էի՝ մասնագիտական ունակություններս եմ կիրառում:

ivy
12.10.2008, 00:21
Կարծում եմ հմտանալու և անհրաժեշտ փորձառություն ձեռք բերելու դեպքում արդեն դա ինքնընստինքյան կստացվի։ ;)

Եսիմ։ :think Հրեն, ես հազար տարի գիտեմ, բայց չեմ կարողանում կիրառել...
Թեև նոր հիշեցի, որ մի անգամ մամայիս էի պատմել էդ հայացքների ուղղության մասին, դրանից հետո աշակերտների ստերը հաճախ էդպես էր բռնացնում։ :))

Ուլուանա
12.10.2008, 00:26
Եսիմ։ :think Հրեն, ես հազար տարի գիտեմ, բայց չեմ կարողանում կիրառել...
Թեև նոր հիշեցի, որ մի անգամ մամայիս էի պատմել էդ հայացքների ուղղության մասին, դրանից հետո աշակերտների ստերը հաճախ էդպես էր բռնացնում։ :))
Դե, ենթադրում եմ, որ դու հատուկ նպատակ չես ունեցել անպայման կիրառելու, դրա համար էլ երևի չես կարողանում։ Այսինքն՝ քեզ համար դա զուտ տեսական գիտելիք է մնացել։ Բայց մարդիկ կան, որ հատուկ զբաղվում են դրանով։

Kuk
12.10.2008, 00:30
Կարծում եմ հմտանալու և անհրաժեշտ փորձառություն ձեռք բերելու դեպքում արդեն դա ինքնընստինքյան կստացվի։ ;)

Ես էլ եմ էդ կարծիքին, բայց հարց է` մարդու ուղեղը տալի՞ս է այդքան շուտ կողմնորոշվելու հնարավորություն:

Դե, ենթադրում եմ, որ դու հատուկ նպատակ չես ունեցել անպայման կիրառելու, դրա համար էլ երևի չես կարողանում։ Այսինքն՝ քեզ համար դա զուտ տեսական գիտելիք է մնացել։ Բայց մարդիկ կան, որ հատուկ զբաղվում են դրանով։
Երևի սա քննիչները կարող են կիրառել, բայց խաչաձև հարցաքննության ժամանակ, որպեսզի մի քննիչի խոսելու ժամանակ, մյուսը կարողանա ընկալել դիմացինի հոգեկան աշխարհը, և համապատասխան ձևով շարադրի մտքերը:

ivy
12.10.2008, 00:36
Ես էլ եմ էդ կարծիքին, բայց հարց է` մարդու ուղեղը տալի՞ս է այդքան շուտ կողմնորոշվելու հնարավորություն:

Երևի սա քննիչները կարող են կիրառել, բայց խաչաձև հարցաքննության ժամանակ, որպեսզի մի քննիչի խոսելու ժամանակ, մյուսը կարողանա ընկալել դիմացինի հոգեկան աշխարհը, և համապատասխան ձևով շարադրի մտքերը:

Մի էդպիսի ֆիլմ կա, անունը չեմ հիշում, էնտեղ քննիչը կիրառում է ՆԼԾ–ի հնարք։ Երբ կասկածյալը կատարված դեպքի վերաբերյալ հարց է ստանում, պատասխանելուց առաջ սկսում է վերև աջ նայել, քննիչն անմիջապես զայրացած վրա է բերում.
– Կարծում ես՝ կարող ես ինձ խաբե՞լ, լավ գիտեմ, որ աջը երևակայության ոլորտն է։
;)

Narinfinity
12.10.2008, 02:12
Այստեղ հարկավոր է հաշվի առնել նաև գենի գործոնը: Պատկերացրեք վարպետին տվել են երկու տեսակի փայտ`վատ ու լավ որակի, որից նա պատրաստում է կահույք: Չէ՞ որ արդյունքը նույնը չի լինի: ;) Նմանապես դաուն երեխայից գիտնական չես պատրաստի: Այնպես որ գենը անտեսել կամ թերագնահատել մարդու դաստիարակության մեջ չի կարելի:
Ինչ վերաբերում է մարդու հնարավորություններին...այն և՛ մեծ է, և՛ միաժամանակ չնչին: Լինելով միակ բանական էակը, մի տեսեք ինչքան սարքավորումներ է ստեղծել իր ու բնության միջև ասենք օրինակ երկրաշարժը նախապես զգալու և գրանցելու համար, ու այդքանի հետ, ի տարբերություն կենդանիների, որոնք ինչ-ինչ ձևով զգում ու իրենց գլխի ճարը տեսնում են, էլի սխալվում են :P
Իմ կարծիքով մարդու ուղեղի չօգտագործվող այն հսկայական ծավալը պարզապես արգելափակված է: Այն կա՛մ երբևէ օգտագործվել է...Հիշեք Ատլանտիդայի վարկածը, մի քաղաքակրթություն, որտեղ մարդիկ մտքեր էին հաղորդում առանց խոսքի, ու իբր բացահայտել էին ժամանակի գաղտնիքը` անցավ օվկիանոսի հատակը: Կամ ապագայում է օգտագործվելու: Աստծո գործերն անքննելի են…
Դե քեֆս գալիս ա էլի, երբ Մանոնը գրում ա, Հիանալի ա գրել,
Շնորհակալություն ivy-ին մանրամասն տեղեկությունների համար ....;)

Narinfinity
12.10.2008, 03:48
ԵԹԵ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ԱՇԽԱՐՀՈւՄ ԳՈՆԵ ՄԵԿ ՄԱՐԴ, ԱՊԱ ԴԱ ԿԱՐԵԼԻ Է ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ԲՈԼՈՐԻՆ ! ! !

Չէի ասի թե բոլորին հնարավոր է սովորեցնել, բայց համաձայն եմ` կարելի է, եթե շատ ես ուզում? ... , բայց հաճախ չի կարելի բոլորին սովորեցնել, ուրիշ բան են սկսում ընկալել ու վատ (չարությամբ) են կիրառում ...

Սելավի
12.10.2008, 06:09
ivy-ին շատ հրաշալի ներկայացրեց այդ ամենը, իրոք աչքերը ուղիղ կապ ունեն հիշողության հետ, վերև աջ, կամ ձախ ներքև, կամ ուղիղ... : Աչքերի այդ շարժումը ցույց է տալիս թե մարդը ինչպես է հիշում, այն՝ ինչը հարցնում են: Օրինակ եթե ձեզ հարցնեն որտեղ եք հանգստացել անցիալ ամառը դուք կնկատեք թե որ հիշողությունն պապկեն է ձեզ օգնում, որպեսզի հիշեք ձեր արձակուրդը: Ձեր աչքերի անկախ ձեզանից սկսում են շարժվել մեկ աջ վերև, մեկ ձախ վերև կամ ներքև այդ ժամանակ էլ դուք հերթով մտնում եք Ձեր ուղեղի աջ կիսագնդում գտնվող հիշողության հետ կապված բոլոր երեք պապկաները ու այնտեղից հանում եք այն հարցի պատասխանը ինչը ձեզ հարցրել էին: Մարդ կլինի որ այդ հարցի պատասխանը կհանի տեսողական պապկայից, կամ լսողական պապկայից... Նայած թե ով ինչ ձևով է հիշում իր արձակուրդը: Այդպես էլ կարող եք շատ հրաշալի ձևով դասավորեք այդ պապկաների մեջ ձեր հիշողությունը, եթե ուզում եք տեսողական հիշողության մեջ տեղադրել Ձեր տեսածը ապա նայեք վերև և աջ ու հստակ տեսեք այն ինչը ուզում եք հիշել մտովի, կարող եք մեծացնել դա, կամ փոքրացնել, գույները փոխել ու երբ կնկատեք որ հենց այդ ձևով է ձեզ հաճելի հիշել դա, հենց այդպես էլ մտովի նայեք դրան ու դա ընդմիշտ կմնա ձեր ուղեղում տպված, մինչև նույն ձևով չհանեք:
Այս եղանակով դուք կարող եք նաև ցանկացած վախից ազատվել, մտովի փոխելով տեսողական հիշողությունում մնացած վախ առաջացնող տեսարանը, կամ լսողականում վախ առաջացնող ձայները, ձևափոխելով այդ տհաճ զգացողություն առաջացնող բաները, այսինքը կարող եք մտովի ձայնը իջացնել , ֆոկուսը լավացնել, գույները փոխեք, կամ ընդհանրապես խամրացնել այնքան այդ պատկերը որ այլևս չտեսնեք:

Եթե ուզում եք հիշել այն ինչը կարդում եք, ապա պատկերացրեք դա ձեր մտքում ինչը որ կարդում եք և դա երկար ժամանակ կմնա ձեր հիշողության մեջ: Իսկ ընդհանրապես եթե ձեր տեսողականը և լսողական հիշողությունը կենտրոնացնեք ինչ որ բանի վրա, դա ջնջել չի լինի ձեր հիշողությունից մինչև ինքներդ չկամենաք: ինչպե՞ս կարող եք համ տեսողականը համ էլ լսողականը կենտրոնացնել մի բանի վրա՝ աչքերով ուշադիր նայելով՝ ձեր ականջները նույն պես բերում եք դրա վրա, կարծես ինչ որ ձայն եք ուզում լսել այդտեղից, հերիքա մի պահ ընդհամենը որ այդ 2-ը կենտրոնանան այդ բանի վրա, դա արդեն բավարարա որ դա տպվի ձեր ուղեղի համապատասխան բաժնում որը պատասխանատույա հիշողության համար:

StrangeLittleGirl
12.10.2008, 11:25
Բայց մի կարևոր բան չպետք է մոռանալ: Բժշկության (կենսաբանության) մեջ բացարձակ ոչինչ չկա: Եվ ուղեղի կիսագնդերն էլ բացառություն չեն: Օրինակ, մեկի մոտ կարող է երևակայության կիսագունդը ձախը լինել, ինչպես կան մարդիկ, որոնց սիրտն աջ կողմում է: Բացի դրանից, շատերը կարողանում են ուղիղ դիմացինի աչքերի մեջ նայելով ստել: Էդ էլ եմ մաֆիայից սովորել :D

delicate
19.04.2015, 19:59
Իմ կարծիքով ետ վերև աջ նայելը կարող է ձախլիկների մոտ հակառակը լինել (այսինքն վերև ձախ),որովհտև քիչ առաջ փորձեցի հիշել,թե ինչպես եմ անցկացրել անցաց ամառը, նայեցի վերև աջ բայց ճիշտը ասացի

delicate
19.04.2015, 20:01
անչափ շնորհակալ եմ ետ կենտրոնացնելու ձևը բացահայտող տեղեկության համար:Այսուհետ դասերս ավելի արագ կսովորեմ և ավելի հեշտ կհիշեմ