PDA

Դիտել ողջ տարբերակը : 33 խրատ բոլորի համար

lili-4
22.06.2007, 19:04
1.Ողջախոհ կինը, հնազանդելով հանդերձ ամուսնուն, հրամայում է նրան:
2.Հանդուրժիր և ոչ թե մեղադրիր այն, ինչը չես կարող փոխել:
3.Հաղթանակը միշտ այնտեղ է, ուր կա համերաշխություն:
4.Ուզո՞ւմ ես իշխանություն ունենալ` տիրապետիր քեզ:
5.Շուտ մերժողը քիչ է խաբում:
6.Չկա ավելի ամոթալի բան, քան նոր կյանք սկսող ծերունին:
7.Չի պարտվում, այլ հաղթում է նա, ով զիջում է յուրայիններին:
8.Պատրաստի արցունքները ոչ վշտի, այլ խորամանկության նշան են:
9.Ոչ թե մարմինը, այլ հոգին է հավերժական դարձնում ամուսնությունը:
10.Սովորելով առաքինի չեն դառնա, առաքինի ծնվում են:
11.Աստված նկատում է մաքուր և ոչ թե պարարտ ձեռքերը:
12.Բարիք գործել նշանակում է նմանվել աստծուն:
13.Ազնիվ մարդն արագորեն հարուստ չի դառնա:
14.Ազնիվ մարդու համար խնդրելու անհրաժեշտությունը նման է ստրկության:
15.Ամենաանվտանգ բանը բացի աստուց ոչ ոքից չվախենալն է:
16.Խիզախ տեսքն արդեն մասնակի հաղթանակ է բերում:
17.Միշտ չէ, որ հարկ է պատասխանել տրված հարցին:
18.Ոչ մի բանում հապաղելն այնքան օգտակար չէ, որքան զայրույթի պահին:
19.Խորհիր ամեն բանի մասին, ինչ լսել ես, բայց հավատա միայն նրան, ինչ ստուգել ես:
20.Փորձանքի չես հանդիպի, եթե լռես:
21.Երբ տոչոր են քո դաշտերը, մի ջրի ուրիշինը:
22.Ճշմարիտ է այն սուտը, որ ասվել է փրկության համար:
23.Ընդհանուր սեփականելն արդեն պառակտման սկիզբ է:
24.Բացակայողի դեմ հարց հարուցելը նույնն է, ինչ հարբածին դատել:
25.Ուրիշից ակնկալիր այն, ինչ ինքդ ես ուրիշին անում:
26.Միշտ հիշիր ուրիշի արած բարերարությունը, բայց արագ մոռացիր քո արածը:
27.Գթասրտությունը մարդու ամենամեծ պաշտպանն է:
28.Զգուշացիր ընկերդ համարել, քանի դեռ չես ստուգել նրան:
29.Համբերությունը բոլոր վշտերի սպեղանին է
30.Լավ կլիներ, որ փաղաքուշ լիներ և՛ ստրուկի, և՛ տիրոջ խոսքը:
31.Հրաշալի է, երբ ամեն ինչ տալիս ես և ոչինչ չես պահանջում:
32.Հոգա ավելի շատ խղճիդ, քան համբավիդ մասին:
33.Մարդ մահից միշտ նույն հեռավորության վրա է գտնվում:

Պուբլիլիոս Սիրոս 1-ին դար

Սրանք խրատներ են, որոնք գրվել են մեզանից «ընդամենը» 20 դար առաջ: Քիչ ժամանակ չի, և կարծում եմ փոխվել են ոչ միայն մարդկային վարքերն ու բարքերը, այլ նաև բարոյական նորմերն ու մեզ հասած խրատները: Ի՞նչ եք կարծում, այս 33 խրատներից որն է այսօր դարձել ոչ տեղին, իրեն սպառած:

_DEATH_
22.06.2007, 19:17
33-րդը, ինձնից ոչ բոլորն են նույն հեռավորության վրա:D

օրինակ հայերը ինձ շաատ մոտիկ են, բայց Տաջիկները եքա հեռու :lol

Ուլուանա
22.06.2007, 19:22
Սրանք խրատներ են, որոնք գրվել են մեզանից «ընդամենը» 20 դար առաջ: Քիչ ժամանակ չի, և կարծում եմ փոխվել են ոչ միայն մարդկային վարքերն ու բարքերը, այլ նաև բարոյական նորմերն ու մեզ հասած խրատները: Ի՞նչ եք կարծում, այս 33 խրատներից որն է այսօր դարձել ոչ տեղին, իրեն սպառած:
Ես ընդհանրապես համարում եմ, որ ճշմարտությունը երբեք չի կարող իրեն սպառել։ Այն, ինչ իսկապես ճիշտ է, ենթակա չէ ժամանակի փոփոխությանը։ Ժամանակի ընթացքում կարող են փոխվել ճշմարտության նկատմամբ մարդկանց կարծիքները, վերաբերմունքը, բայց ճշմարտությունն ինքը կայուն կատեգորիա է, հակառակ դեպքում այն ուղղակի ճշմարտություն չէր լինի։ ;)

Այստեղ գրված խրատներից որոշներն այնքան էլ համոզիչ չեն հնչում գուցե անհաջող կամ ոչ այնքան հաջող թարգմանության ու ձևակերպման հետևանքով։ Դրանց այս պահին չեմ ուզում անդրադառնալ, կառանձնացնեմ միայն մեկը, որը բացարձակապես սխալ եմ համարում.

6.Չկա ավելի ամոթալի բան, քան նոր կյանք սկսող ծերունին:
Բոլորովին համաձայն չեմ այս պնդմանը. այդ ինչու՞ և երբվանի՞ց է նոր կյանք սկսելն ամոթալի բան դարձել... :o Ընդհակառակը՝ եթե մարդն իր մեջ կամք, ուժ ու եռանդ է գտնում ծերունական հասակում նոր կյանք սկսելու համար, դա ոչ միայն ամոթալի չէ, այլև հրաշալի է ու գովելի։ :ok

Ավելացվել է 5 րոպե անց

33-րդը, ինձնից ոչ բոլորն են նույն հեռավորության վրա:D

օրինակ հայերը ինձ շաատ մոտիկ են, բայց Տաջիկները եքա հեռու :lol
_DEATH_, ինձ թվում է՝ այնքան էլ ուշադիր չես կարդացել 33-րդ խրատը... :think

33.Մարդ մահից միշտ նույն հեռավորության վրա է գտնվում:

dvgray
22.06.2007, 21:57
Հրաշալի խրատներ են: Կփորձեմ սկզբից անգիր անել: Հետո ստուգեմ,թե որ մեկին չեմ կարողանում հետևեմ:

Մի քիչ անհասկանալի է

Ճշմարիտ է այն սուտը, որ ասվել է փրկության համար:

Ինձ սովորացրել են, որ սուտը ու խաբեությունը ցանկացած պարագայում վատ է ;):

Էսօր մեր հասարակության համար ամենաօգտակար խորհուրդը ՝ դա

2.Հանդուրժիր և ոչ թե մեղադրիր այն, ինչը չես կարող փոխել:

եթե սա կիրառվի, մեր երկրում շատ բան կփոխվի

6.Չկա ավելի ամոթալի բան, քան նոր կյանք սկսող ծերունին:

Բոլորովին համաձայն չեմ այս պնդմանը. այդ ինչու՞ և երբվանի՞ց է նոր կյանք սկսելն ամոթալի բան դարձել... :o Ընդհակառակը՝ եթե մարդն իր մեջ կամք, ուժ ու եռանդ է գտնում ծերունական հասակում նոր կյանք սկսելու համար, դա ոչ միայն ամոթալի չէ, այլև հրաշալի է ու գովելի։ :ok

Այստեղ հեղինակը ինկատի ունի, ուր ինչքան մարդ ուշ է հասկանում, որ կյանքում սխալ ճանապարհով է գնացել, այնքան վատ է և ամոթալի տվյալ մարդու համար: Իսկ միայն ծերության ժամանակ ընկալել, որ ամբողջ կյանքտ սխալ ես ապրել - միթէ՞ դա ամոթալի չէ էտ մարդու համար:
Ես լրիվ համաձայն եմ հեղինակի հետ՝ դա ամոթ է, և տվյալ մարդու համար նույնիսկ անպատվաբեր:

Anul
22.06.2007, 22:07

ես էի ուզում ասել, այն էլ արդեն ասված է: միանգամայն դիպուկ և ճիշտ ես նկատել

Vishapakah
22.06.2007, 23:40
Պուբլիլիոս Սիրոս 1-ին դար:

Այս տողերից շատերը, ավելի վաղեմի հնություն ունեն, քան 1-ին դարը.

Իհարկե լավ խրատներ են, բայց ըստ ինձ հեղինակային իրավունքների ոտնահարում է կատարել ոմն խրատասաց Սիրոսը.

Հիմա գրեմ, որ կետերին կարող եմ առարկել. Միայն կգրեմ կետի համարը, առանց խրատի մեջբերման.

2. Չկա մի բան, որ հնարավոր չլինի փոխել, թեկուզ հավաքական կազմակերպված ուժերով.

6. Ուլուանայի ընկալածը եւ արտահայտածը լռիվ ճիշտ եմ համարում. Ամոթ կլիներ ամբողջ կյանքում ոչինչ չսկսելը եւ չանելը, քան թեկուզ ծեր տարիքում գիտակցելը եւ մի բան ձեռնարկելը, որը վատ չէ.

8. Ոչ՛ թե խորամանկություն, այլ անբարոյականություն. Կներեք.

10. Առաքինությունը չեն սովորում, այդպես դաստիրակվում են, կամ կյանքում գիտակցելով ճիշտ ընտրություն կատարում սեփական վարքի.

20. Տվյալ խրատը, կարող է ստրկության հանգեցնել.

Մնացած կետերի հետ համամիտ եմ. Չհասկացա 23. կետը.

22.Ճշմարիտ է այն սուտը, որ ասվել է փրկության համար:

Վերոնշյալ մեջբերումը, ուղղակի ոսկու նշանակություն ունի.