lili-4
22.06.2007, 19:04
1.Ողջախոհ կինը, հնազանդելով հանդերձ ամուսնուն, հրամայում է նրան:
2.Հանդուրժիր և ոչ թե մեղադրիր այն, ինչը չես կարող փոխել:
3.Հաղթանակը միշտ այնտեղ է, ուր կա համերաշխություն:
4.Ուզո՞ւմ ես իշխանություն ունենալ` տիրապետիր քեզ:
5.Շուտ մերժողը քիչ է խաբում:
6.Չկա ավելի ամոթալի բան, քան նոր կյանք սկսող ծերունին:
7.Չի պարտվում, այլ հաղթում է նա, ով զիջում է յուրայիններին:
8.Պատրաստի արցունքները ոչ վշտի, այլ խորամանկության նշան են:
9.Ոչ թե մարմինը, այլ հոգին է հավերժական դարձնում ամուսնությունը:
10.Սովորելով առաքինի չեն դառնա, առաքինի ծնվում են:
11.Աստված նկատում է մաքուր և ոչ թե պարարտ ձեռքերը:
12.Բարիք գործել նշանակում է նմանվել աստծուն:
13.Ազնիվ մարդն արագորեն հարուստ չի դառնա:
14.Ազնիվ մարդու համար խնդրելու անհրաժեշտությունը նման է ստրկության:
15.Ամենաանվտանգ բանը բացի աստուց ոչ ոքից չվախենալն է:
16.Խիզախ տեսքն արդեն մասնակի հաղթանակ է բերում:
17.Միշտ չէ, որ հարկ է պատասխանել տրված հարցին:
18.Ոչ մի բանում հապաղելն այնքան օգտակար չէ, որքան զայրույթի պահին:
19.Խորհիր ամեն բանի մասին, ինչ լսել ես, բայց հավատա միայն նրան, ինչ ստուգել ես:
20.Փորձանքի չես հանդիպի, եթե լռես:
21.Երբ տոչոր են քո դաշտերը, մի ջրի ուրիշինը:
22.Ճշմարիտ է այն սուտը, որ ասվել է փրկության համար:
23.Ընդհանուր սեփականելն արդեն պառակտման սկիզբ է:
24.Բացակայողի դեմ հարց հարուցելը նույնն է, ինչ հարբածին դատել:
25.Ուրիշից ակնկալիր այն, ինչ ինքդ ես ուրիշին անում:
26.Միշտ հիշիր ուրիշի արած բարերարությունը, բայց արագ մոռացիր քո արածը:
27.Գթասրտությունը մարդու ամենամեծ պաշտպանն է:
28.Զգուշացիր ընկերդ համարել, քանի դեռ չես ստուգել նրան:
29.Համբերությունը բոլոր վշտերի սպեղանին է
30.Լավ կլիներ, որ փաղաքուշ լիներ և՛ ստրուկի, և՛ տիրոջ խոսքը:
31.Հրաշալի է, երբ ամեն ինչ տալիս ես և ոչինչ չես պահանջում:
32.Հոգա ավելի շատ խղճիդ, քան համբավիդ մասին:
33.Մարդ մահից միշտ նույն հեռավորության վրա է գտնվում:
Պուբլիլիոս Սիրոս 1-ին դար
Սրանք խրատներ են, որոնք գրվել են մեզանից «ընդամենը» 20 դար առաջ: Քիչ ժամանակ չի, և կարծում եմ փոխվել են ոչ միայն մարդկային վարքերն ու բարքերը, այլ նաև բարոյական նորմերն ու մեզ հասած խրատները: Ի՞նչ եք կարծում, այս 33 խրատներից որն է այսօր դարձել ոչ տեղին, իրեն սպառած: