StrangeLittleGirl
19.08.2006, 17:07
Անցյալ շաբաթ օրն եմ գրել… Չնայած ես չափածո գրելու սովորություն չունեմ, բայց այն ժամանակ ակամայից այդպես ստացվեց: Էս վիճակը մի քանի ակնթարթ տևեց, բայց հասցրեց բանաստեղծություն դառնալ: :(
Հին քաղաքում՝ գետի մոտ,
Շուրջս՝ բռով տուրիստներ,
Ես՝ մոլորված մի մանկիկ
Օտարության մեջ տգեղ:
Գետում՝ նավեր, ափին՝ մարդիկ,
Մեքենաներ փողոցում,
Ու տուրիստներ փուչ ու դատարկ.
Ի՞նչ են այսքան նկարում:
Լքված տնակ այս քաղաքում,
Փոքրիկ աշխարհ տիեզերքում,
Մեջը լիքը իզուր հույսեր
Ու մոռացված, գորշ պատկերներ:
Հազար աչքեր գետին նայող,
Հազար դեմքեր ոչինչ չասող,
Երկու արցունք օդում կախված,
Մի ծուռ ժպիտ ներսում սառած:
Եվ թռչուններ ազատ ճախրող,
Մի երկրից մյուսը վազող,
Ես՝ բանտարկված մի հանցագործ,
Դատապարտված միայնության:
Հին քաղաքում՝ գետի մոտ,
Շուրջս՝ բռով տուրիստներ,
Ես՝ մոլորված մի մանկիկ
Օտարության մեջ տգեղ:
Գետում՝ նավեր, ափին՝ մարդիկ,
Մեքենաներ փողոցում,
Ու տուրիստներ փուչ ու դատարկ.
Ի՞նչ են այսքան նկարում:
Լքված տնակ այս քաղաքում,
Փոքրիկ աշխարհ տիեզերքում,
Մեջը լիքը իզուր հույսեր
Ու մոռացված, գորշ պատկերներ:
Հազար աչքեր գետին նայող,
Հազար դեմքեր ոչինչ չասող,
Երկու արցունք օդում կախված,
Մի ծուռ ժպիտ ներսում սառած:
Եվ թռչուններ ազատ ճախրող,
Մի երկրից մյուսը վազող,
Ես՝ բանտարկված մի հանցագործ,
Դատապարտված միայնության: