PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Թափառական



StrangeLittleGirl
19.08.2006, 17:07
Անցյալ շաբաթ օրն եմ գրել… Չնայած ես չափածո գրելու սովորություն չունեմ, բայց այն ժամանակ ակամայից այդպես ստացվեց: Էս վիճակը մի քանի ակնթարթ տևեց, բայց հասցրեց բանաստեղծություն դառնալ: :(

Հին քաղաքում՝ գետի մոտ,
Շուրջս՝ բռով տուրիստներ,
Ես՝ մոլորված մի մանկիկ
Օտարության մեջ տգեղ:

Գետում՝ նավեր, ափին՝ մարդիկ,
Մեքենաներ փողոցում,
Ու տուրիստներ փուչ ու դատարկ.
Ի՞նչ են այսքան նկարում:

Լքված տնակ այս քաղաքում,
Փոքրիկ աշխարհ տիեզերքում,
Մեջը լիքը իզուր հույսեր
Ու մոռացված, գորշ պատկերներ:

Հազար աչքեր գետին նայող,
Հազար դեմքեր ոչինչ չասող,
Երկու արցունք օդում կախված,
Մի ծուռ ժպիտ ներսում սառած:

Եվ թռչուններ ազատ ճախրող,
Մի երկրից մյուսը վազող,
Ես՝ բանտարկված մի հանցագործ,
Դատապարտված միայնության:

Ուլուանա
19.08.2006, 18:48
Հազար աչքեր գետին նայող,
Հազար դեմքեր ոչինչ չասող,
Երկու արցունք օդում կախված,
Մի ծուռ ժպիտ ներսում սառած:
Այ էս տողն ինձ շատ դուր եկավ::roll

Aksel
19.08.2006, 20:05
Եվ թռչուններ ազատ ճախրող,
Մի երկրից մյուսը վազող,
Գոնե էս մեկը պիտի ասեմ.
Ես մինչև հիմա չգիտեի, որ թռչյունները մի երկրից մյուսը վազելով են գնում,
ըշտը կռոսի են հելել էլի…
Բայց ինչքան գիտեմ ամենա լավ վազող թռչյունը ջայլամն է, էն էլ ոչ մի տեղ էլ չի գնում, իրա համար աֆրիկայում արածում է…

:sulel

Arisol
15.10.2006, 15:38
Անցյալ շաբաթ օրն եմ գրել… Չնայած ես չափածո գրելու սովորություն չունեմ, բայց այն ժամանակ ակամայից այդպես ստացվեց: Էս վիճակը մի քանի ակնթարթ տևեց, բայց հասցրեց բանաստեղծություն դառնալ: :(


Օտարությունում գտնվող, մյուսների օտարությունը զգացող և տուն վերադառնալու ցանկություն ունեցող մարդու բանաստեղծություն;) :
Լավ էլ ստացվում ա ;) :

Esmeralda
15.10.2006, 16:16
Բյուր, բովանդակությունը լավն էր, սակայն իբրև չափածո ստեղծագործություն կաղում էր... արձակ գրիր...

Aksel
16.10.2006, 01:13
Բյուր, բովանդակությունը լավն էր, սակայն իբրև չափածո ստեղծագործություն կաղում էր... արձակ գրիր...

Երբ Բալզակը իր առաջին գործերը ցույց է տալիս մի անվանի գրականագետի, սա ասում է.
Ամեն ինչով կարող էք զբաղվել, բացի գրականությունից,.
Ուստի, Բյուրակն, քեզ պետք է ավելի անողոք քննադատ, որ հերսերդ հելնի ու սկսես գրել ավելի ու ավելո, սկզբի համար լավ է, որպես բանաստեղծություն բանի պետք չե, ԱՌԱՋ- ԱՄԵՆ ԻՆՉ ԴԵՌ ՆՈՐ Է ՍԿՍՎՈւՄ:ok

StrangeLittleGirl
16.10.2006, 09:46
:D Ես երբևէ մտադրություն չեմ ունեցել բանաստեղծություններ գրելու, չեմ էլ ունենա, դա շատ հեշտ գործ է, եթե ուզում եք իմանալ:
Ու ոչ էլ պատրաստվում եմ գրող դառնալ, դա ինձ ապագա չէ :P

Մելիք
16.10.2006, 11:27
:D Ես երբևէ մտադրություն չեմ ունեցել բանաստեղծություններ գրելու, չեմ էլ ունենա, :P
Չես պատկերացնի, թե դրանով ինչ լավություն կանես էս աշխարհին:D