PDA

Դիտել ողջ տարբերակը : Թատրոն չգնա՞նք

Dr. M
21.06.2007, 22:27
Ինչ եք կարծում մի օր թատրոն չգնանք ֆորումցիներով? Այ օրինակ շաբաթ օրը , ամսի 23-ին "դրամատիկական"-ում " Սպանել սիրո համար են խաղալու

ինչ կասեք? Չգնանք? :P
Գուցե նաև ավանդույթ դարձնենք? ;)

John
21.06.2007, 22:30
Ինչ եք կարծում մի օր թատրոն չգնանք ֆորումցիներով? Այ օրինակ շաբաթ օրը , ամսի 23-ին "դրամատիկական"-ում " Սպանել սիրո համար են խաղալու

ինչ կասեք? Չգնանք? :P
Գուցե նաև ավանդույթ դարձնենք? ;)
Ինչու՞ է թեմայի վերնագիրը «Այսօր» թատրոն գնալու մասին… Քո նշած օրը Ակումբցիների մեծ մասը քաղաքում չի լինելու :) => էդ օրը հարմար չի…

Apsara
21.06.2007, 22:44
թատրոն գնալու միտքը լավն է, բայց իրոք այդ օրը շատերը բացակա են լինելու, կարելի է մյուս շաբաթվա մեջ գնալ, ես կգամ, եթե ներկայացումը, որը ընտրենք տեսած չլինեմ

Dr. M
21.06.2007, 22:53
Ինչու՞ է թեմայի վերնագիրը «Այսօր» թատրոն գնալու մասին… Քո նշած օրը Ակումբցիների մեծ մասը քաղաքում չի լինելու :) => էդ օրը հարմար չի…

Որովհետև կարծում եմ, որ դրանով չենք սահմանապակվի , իսկ ամեն անգամ հո թեմա չեմ բացելու? :D

իսկ ինչու հարմար չէ?

դերասանների վերջին խաղերից են, նրանք էլ են գնում հանգստի :(

Apsara
21.06.2007, 22:57
Որովհետև կարծում եմ, որ դրանով չենք սահմանապակվի , իսկ ամեն անգամ հո թեմա չեմ բացելու? :D

իսկ ինչու հարմար չէ?

դերասանների վերջին խաղերից են, նրանք էլ են գնում հանգստի :(

կոնկրետ այդ ներկայացումը տեսել եմ, շաաատ լավն է. խորհուրդ կտամ բոլորին գնալ, նամանավանդ կանանց;)

Dr. M
21.06.2007, 23:44
Իսկ Համլետը? ինչ հրաշք է :) :) :)
Դե ես գնալում եմ, ցանկացողները կարող են միանալ ;)

Selene
22.06.2007, 00:22
Լավ միտք է՝ ակումբցիներով թատրոն գնալ: Ես էլ կգամ մեծ հաճույքով, սիրում եմ թատրոն:)

Dr. M
23.06.2007, 21:51
Այսօր գնացել էի "Սպանել սիրո համար" հետաքրքիր, ծիծաղաշարժ կատակերգություն էր, բավականին լավ էր, լավ էլ խաղում էին ;)
իսկ ֆորումցիներից գոնե մեկը կար? :(

Lapterik
23.06.2007, 22:34
Ինպ ներկայացումներ կա դրամատիկականու՞մ , կասեք:Իրանց կայքւմ չի գրած:

Dr. M
08.07.2007, 01:47
կարծեմ խաղաշրջանը պակվել է :(

helium
18.07.2007, 11:55
Ես մեծ հաճույքով կմիանայի, եթե մի որևէ հետաքրքիր ներկայացման գնանք :)

Anok
28.08.2007, 02:33
Voreve mek@ gidi "carer@ kangnac en mahanum" nerkayacum@ Yerevanum nerkayacvelu e te voch u erb????

aniko
28.08.2007, 12:49
Ես ել կմիանամ մեծ հաճույքով, բայց իսկապես եկեք սեպտեմբերի մեջ գնանք, որ ըհամել սեզոնը բաց լինի, հիմա օրինակ Սունդուկյանը փակ է, իսկ մյուս թատրոններն ել աշխատում են թեթեվ ռեժիմով

nanar
30.08.2007, 20:26
Մեծ սիրով կգաի,եթե Հայաստանում լինեի.Կարոտել եմ անգամ մեր թատրոնը.

Adam
06.09.2007, 23:05
Եկեք գնանք «Ոզնիները վերադառնում են» շոու-ներկայացմանը: Ինձ թվում է, որ լավը կլինի:

Apsara
05.10.2007, 11:22
Ժող ամսի 17ին Պարոնյանի անվան թատրոնում մի նոր բեմադրություն է լինելու կատակեռգություն, ուզում եմ գնալ, եթե ինձ միացողներ կան շատ ուրախ կլինեմ:)

Apsara
09.10.2007, 15:44
Փաստորեն չկան…

Լավ ինչևէ իմ քույրիկը միշտ ինձ հետ է:)

Guest
09.10.2007, 15:46
Փաստորեն չկան…

Լավ ինչևէ իմ քույրիկը միշտ ինձ հետ է:)

Վայ չկայի չէի գրում :) Ես անպայման գալու եմ :)
Ժողովուրդ Ե՛ս եմ գալիս... է՞լ ով ա միանում հիմա:

Apsara
11.10.2007, 10:33
Ուրեմն այսպես ամսի 17ին Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում նոր բեմադրություն է՝ կատակերգություն

"Այսպես մինչև ե՞րբ"

ես արդեն տոմսերը առել եմ, դեռ միացողներ չկա՞ն

Ծով
19.10.2007, 23:56
Ժողովու՛րդ, խորհուրդ եմ տալիս՝ գնաք Համազգային /ով չգիտի, դե մարդ ես էլի, թատերական ինստիտուտում/ «Խեղճ Պետրոս» ներկայացումը դիտելու...
Սպանիչ հումոր ա:D..ողջ ժամանակ:D էս վիճակում էի, բայց տրամաբանական հումոր ա:hands
Ամսի 28-ին էլի կա..գնացե՛ք, չեք փոշմանի;)

Սերխիո
20.10.2007, 00:47
ինձ հետաքրքրեց:D

Արսեն
20.10.2007, 01:01
Ժողովու՛րդ, խորհուրդ եմ տալիս՝ գնաք Համազգային /ով չգիտի, դե մարդ ես էլի, թատերական ինստիտուտում/ «Խեղճ Պետրոս» ներկայացումը դիտելու...
Սպանիչ հումոր ա:D..ողջ ժամանակ:D էս վիճակում էի, բայց տրամաբանական հումոր ա:hands
Ամսի 28-ին էլի կա..գնացե՛ք, չեք փոշմանի;)

Կգնամ, եթե ակումբից մարդիկ գան, մինչև մյուս կիրակի շատ ժամանակ կա, կարելի է կազմակերպել:ok

Dr. M
24.01.2008, 23:59
ժող, ինչ կասեք եթե մոտ օրերս թատրոն գնանք?

Anul
25.01.2008, 00:08
Մեծ հաճույքով ես էլ կգամ: Այնքան վաղուց չեմ եղել թատրոնում, որ նույնիսկ մեկ է , թե ինչ ներակայացում կլինի, մենակ թե թատրոն լինի :)

Նավաստի
25.01.2008, 01:06
Եկեք կոնկրետ որոշենք երբ և ուր: Ցանկացողները ըստ իս շատ են:

Chilly
25.01.2008, 01:29
Եկեք կոնկրետ որոշենք երբ և ուր: Ցանկացողները ըստ իս շատ են:

եկեք :hands

Dr. M
25.01.2008, 02:43
մոտ օրերս կիմանամ ինչ ներկայացում կա Դրամատիկում և Ստանիսլավսկիում :)

Mari
25.01.2008, 09:11
Ես էլ կգամ ամենայն հավանականությամբ /եթե աշխատանք կոչվածը չխանգարի/: :oy

Sunny Stream
26.01.2008, 00:12
Նոր աֆիշա!!!
Եվ վաղը` 26.01.2008թ. իմ ամենասիրած ներկայացումն է քաղաքում, եթե ինչ-որ մեկն իմ ճաշակին վստահում է, թող անպայման գնա և նայի այս հրաշք ներկայացումը :ok`

“ 44 Աստիճանի վրա” պիեսը՝ Ա. Սիմոնյանի
Բեմադրությունը՝ Զոհրապ Բեկ-Գասպարենցի
Համազգային Թատրոն, 26 Ամիրյան, 539415

“Դուռը” պիեսը՝ Պաուլ Բեչկեշի
Գեղ. ղեկ՝ Ալբերտ Մկրտչյան
Մհեր Մկրտչյան Արտիստական Թատրոն
18 Խորենացի, 564227, 565709

"Ի Զեն” պիեսը՝ Ա. Երնջակյանի
Գեղ. ղեկ.՝ Ա. Երնջակյան
Երևանի Կամերային Թատրոն, 58 Մաշտոցի պող., 566070, 587844

“Նվեր աղջիկը” պիեսը՝ Ա. Վատյանի
Գեղ. ղեկ.՝ Ալեխանդեր Գրիգորյան
Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական Դրամատիկական Թատրոն

Կամերայինի սիրահարները թող նայեն "Ի Զենը", որը, իմ անհամեստ կարծիքով, բնականաբար էլի ուրախ է, բայց նման է "Լինսին"... եթե ճիշտ եմ հիշում, կեսից դուրս եմ եկել...:think

Իսկ իմ սիրելին Համազգայինի ներկայացումն է!!!

Sunny Stream
26.01.2008, 00:39
Տարօրինակ է, բայց ամսի 27-ի համար լրիվ նույն ներկայացումներն են գրած... շատ կասկածում եմ, որ երկու օրն էլ Երևանի բոլոր գործող թատրոնները նույն ներկայացումը ցույց տան (բացի դրանից` ստացվում է, որ երկու օրն էլ Ստոպում "Կատուներն" են)... Երևի մի օրվա աֆիշան պատճենվել է նաև մյուսի փոխարեն...
Որքանով հիշում եմ, "44 աստիճանի վրա"-ն պիտի 26-ին լինի, բայց հանկարծ եթե որոշեք ուղղորդվել վերը բերված աֆիշայով, ապահովության համար զանգահարեք ու ճշտեք օրը...

Նավաստի
27.01.2008, 15:30
Ինչ որ բան սխալ ես իմացել:

Կամերային թատրոնի թատերաշրջանն էլ սկսվում է միայն փետրվարի վերջերին:

Աչկիս ինչ որ բան նենց չի...

Sunny Stream
27.01.2008, 16:14
Կամերային թատրոնի թատերաշրջանն էլ սկսվում է միայն փետրվարի վերջերին:

Հա՞... Իմ կարծիքով եթե գրած էր, ուրեմն պիտի լիներ երեկ...
Դա հաստատ երեկվա աֆիշան էր, այսօր միայն գիտեմ, որ
Համազգային թատրոնում "Ա՜խ, կանայք, կանայք" ֆրանսիական կատակերգությունն է, որը ես նորից շատ-շատ եմ սիրում :hands շատ զվարճալի է, դե դերասանների խաղն էլ չասեմ, գլխավոր դերերում Գագիկն ու Արմանն են (վերջերս հ1-ով շատ են երևում, "2 աստղի" ամանորյա թողարկման համն ու հոտն էին :) )!!!

Adam
27.01.2008, 19:47
Ափսոս, որ «Պատանի Հանդիաստես»-ում խաղաշրջանը փետրվարի վերջերից է սկսվելու: Թե չէ մեծ հաճույքով կհրավիրեի :)

Dr. M
31.01.2008, 00:03
Ափսոս, որ «Պատանի Հանդիաստես»-ում խաղաշրջանը փետրվարի վերջերից է սկսվելու: Թե չէ մեծ հաճույքով կհրավիրեի :)

կարելի է կազմակերպել և այդ շրջանում ;)
չնեղվես

Երվանդ
31.01.2008, 00:06
Ռեալ մի բան գրեք, ով հաստատ գիտի որ թատրոնում ներկայացում կա գրեք գնանք, եսել եմ ուզում թատրոն է հազարամյակ կլինի չեմ գնացել:(

StrangeLittleGirl
31.01.2008, 00:35
Ռիսկ չեմ անում ասել, բայց որ մի տասը օր էլ սպասեք, ես գնամ, գամ, ձեզ միանամ, շատ երջանիկ կլինեմ:

Sunny Stream
31.01.2008, 11:35
Ռեալ մի բան գրեք, ով հաստատ գիտի որ թատրոնում ներկայացում կա գրեք գնանք, եսել եմ ուզում թատրոն է հազարամյակ կլինի չեմ գնացել:(
էէէ... էնքան ապուշ ձև են արել, նոր աֆիշան ուղարկում են ուրբաթ-շաբաթ օրերին, մինչև էստեղ տեղադրում եմ, էլ ժամանակ չի մնում հավաքվելու, ինչպես գիտեք ներկայացումները հիմնականում շաբաթ-կիրակի են լինում...
Էսօր ու վաղը, կարծես, ոչ մի ներկայացում չկա, մենակ էսօր "Ստոպ"-ում ջազ ա, վաղը Օպերայում` համերգ...

Undina
31.01.2008, 16:17
ասեմ իմանաք, որ Կամերային թատրոնի թատերաշրջանը սկսելա անցած շաբաթ…:hands

Sunny Stream
31.01.2008, 18:52
ասեմ իմանաք, որ Կամերային թատրոնի թատերաշրջանը սկսելա անցած շաբաթ…:hands
բա որ ասում էի... Ի~... :oy

StrangeLittleGirl
31.01.2008, 20:11
Դե մի բան արեք, ամսի 16-ին գնանք:

Sunny Stream
31.01.2008, 20:23
Դե մի բան արեք, ամսի 16-ին գնանք:
Դու կհաջողացնե՞ս Փարիզում ներկայացում նայել... Հետո ինձ պատմես :oy

StrangeLittleGirl
31.01.2008, 20:28
Դու կհաջողացնե՞ս Փարիզում ներկայացում նայել... Հետո ինձ պատմես
Փարիզում չէ, բայց Լոնդոնում գուցե: Բայց Փարիզն ի՞նչ կապ ուներ:

Sunny Stream
31.01.2008, 20:42
Փարիզում չէ, բայց Լոնդոնում գուցե: Բայց Փարիզն ի՞նչ կապ ուներ:
Յա, Փարիզ չե՞ս գնում... :8 Թե՞ էլի մի բան խառնում եմ... :think

Adam
31.01.2008, 20:59
էկեք գնանք քեռի մուլտիկնիկի համերգին :D

StrangeLittleGirl
31.01.2008, 21:23
Յա, Փարիզ չե՞ս գնում... Թե՞ էլի մի բան խառնում եմ...
Չէ՛, Փարիզի համար դեռ էդքան ֆրանսերեն չգիտեմ: Լոնդոն եմ գնում, բայց 16-ին արդեն եկած կլինեմ:

Adam
14.02.2008, 23:58
Առաջարկում եմ գնալ Կամերային թատրոն: Նոր ներկայացման անոնս տեսա: Խաղում են Արշալույս Հարությունյանն ու Լուիզա Ներսիսյանը: «Փնտրվում է տղամարդ»: Ընդհանրապես Լուիզայի խաղը բեմում երբեք չեմ տեսել, բայց Արշալույսին որպես դերասան շատ եմ հավանում դեռ էն թվերից, երբ նա Պատանի Հանդիսատեսում էր: էտ վախտ ես փոքր էի, բայց հիշում եմ :)
Ի՞նչ կասեք գնալու մասին:
Օրերն են ՝ Փետրվարի 22 23 24

Undina
15.02.2008, 15:41
ես 22ին էնտեղ եմ լինելու.. ես հրավիրատոմս ունեմ ռեժիսորից և 2 դերասաններից :P ընտանիքիս տենում եմ թատրոն... եթե գաք ուրախ կլինեմ ձեզ բոլորիդ այնտեղ տեսնել :hands

Adam
17.03.2008, 01:04
ժողովուրդ առաջիկայում Պատանի Հանդիսատեսում լինելու է «Հրեշը լուսնի վրա» ներկայացումը, որի համար ես գժվում եմ ու ուզում եմ նայել (չնայած 2 անգամ նայել եմ): Շատ հազվադեպա պատահում, որ դնում են այդ ներկայացումը: Ուզում եմ ձեզ հրավիրել: Կգա՞ք: 1 շաբաթից, կոնկրետ օրն ու ժամը կգրեմ: Տոմսերն իմ վրա:
Ընտիր ներկայացումա...և տպավորիչ:

StrangeLittleGirl
17.03.2008, 02:07
ժողովուրդ առաջիկայում Պատանի Հանդիսատեսում լինելու է «Հրեշը լուսնի վրա» ներկայացումը, որի համար ես գժվում եմ ու ուզում եմ նայել (չնայած 2 անգամ նայել եմ): Շատ հազվադեպա պատահում, որ դնում են այդ ներկայացումը: Ուզում եմ ձեզ հրավիրել: Կգա՞ք: 1 շաբաթից, կոնկրետ օրն ու ժամը կգրեմ: Տոմսերն իմ վրա:
:D Ադա՛մ, հիշողությունդ լա՞վ ա: Մենք էդ տեսել ենք արդեն:

Adam
17.03.2008, 11:08
:D Ադա՛մ, հիշողությունդ լա՞վ ա: Մենք էդ տեսել ենք արդեն:

Մի հատ էլ եմ ուզում :think
Համել մարդիկ կան, որ չեն տեսել....
կարանք նաև գնանք «Հիշիր վաղվա օրդ»- էտ էլ շատ լավնա ու հուզիչ

Ռուֆուս
17.03.2008, 11:12
Մի հատ էլ եմ ուզում :think
Համել մարդիկ կան, որ չեն տեսել....
կարանք նաև գնանք «Հիշիր վաղվա օրդ»- էտ էլ շատ լավնա ու հուզիչ

Չեմ տեսել, բայց լսել եմ, որ շատ լավն է: Եթե էլի ցանկացողներ կլինեն, ես կգամ :)

Adam
17.03.2008, 11:16
Ես ուզում եմ, որ Բյուրն էլ գա :(

Չեմ տեսել, բայց լսել եմ, որ շատ լավն է: Եթե էլի ցանկացողներ կլինեն, ես կգամ :)

Հրեշը իրոք շատ լավնա.... իսկ էն մեկը մի քիչ զիջումա, բայց էլի լավնա

Selene
17.03.2008, 12:03
կարանք նաև գնանք «Հիշիր վաղվա օրդ»- էտ էլ շատ լավնա ու հուզիչ

Շատ տխուր ներկայացում է, սկզբում մի կերպ ինձ զսպում էի, որ չարտասվեմ, բայց վերջում արդեն անհնար էր :cry Շատ լավ ներկայացում է, իրոք:)
Իսկ «Հրեշը լուսնի վրա» ներկայացումը չեմ տեսել:8:oy

Արշակ
17.03.2008, 13:11
Surpr!Se, որ մեկն էլ լինի, ես ուզում եմ։:) Ոչ մեկն էլ չեմ տեսել։

Adam
17.03.2008, 19:31
ok, ուրեմն կգնանք Հրեշին: Սել, Հրեշը Հիշիրից ավելի լավնա....: Չնայած էրկու անգամ նայել եմ, բայց էլի եմ ուզում: Մի անգամ սյուրպրիզ ֆորումով էինք գնացել... մի քանի տարի առաջ...

Cassiopeia
18.03.2008, 11:15
ժողովուրդ առաջիկայում Պատանի Հանդիսատեսում լինելու է «Հրեշը լուսնի վրա» ներկայացումը, որի համար ես գժվում եմ ու ուզում եմ նայել (չնայած 2 անգամ նայել եմ): Շատ հազվադեպա պատահում, որ դնում են այդ ներկայացումը: Ուզում եմ ձեզ հրավիրել: Կգա՞ք: 1 շաբաթից, կոնկրետ օրն ու ժամը կգրեմ: Տոմսերն իմ վրա:
Ընտիր ներկայացումա...և տպավորիչ:

Գալիս ենք (ես ու Աթեիստը): Մեզ մոտ կրթամշակութային զարգացման տարի է այս տարին:D: Հիմա տոմսերի համար ի՞նչ ենք անում:think

Selene
18.03.2008, 11:21
Շատ մեծ հավանականությամբ ես ու Goga-ն էլ ենք գալիս:)

Adam
18.03.2008, 11:23
Ներկայացումը լինելույա տենց մոտ մի շաբաթից: 7-8 օրից: Տոմսերի համար ոչ մի բան:
Տոմսերն իմ վրա, տատիկս էնտեղա աշխատում :D :)

Ավելացվել է 1 րոպե անց
առաջիկայում կոնկրետ օրն ու ժամը կգրեմ: Ուղղակի ասի մի քիչ շուտ ասեմ, որ մինչև ներկայացումը ստույգ իմանամ քանի հատ տոմս վերցնեմ: Թե չէ 2 օր առաջ գրելը մի քիչ ուշացնումա

Adam
23.03.2008, 14:42
Կներեք սպասեցնելու համար: Առաջիկա օրերին կոնկրետ օրն ու ժանը կգրեմ: Ներկայացումը անպայման լինելու է: Անպայման գնալու ենք: Ուղղակի չգիտեմ, թե ինչի են ձգձգում:

Apsara
23.03.2008, 14:46
Կներեք սպասեցնելու համար: Առաջիկա օրերին կոնկրետ օրն ու ժանը կգրեմ: Ներկայացումը անպայման լինելու է: Անպայման գնալու ենք: Ուղղակի չգիտեմ, թե ինչի են ձգձգում:

Ադամ ես ու Հայկն էլ կգանք:oy, ճիշտ է ես էլ եմ այդ ներկայացումը տեսել, բայց մեծ հաճույքով նորից կդիտեմ:
Միայն մի դեպքում է բացառվում մեր գալը, եթե ներկայացումը լինի ամսի 5-ին, այդ օրվա համար արդեն մեկ այլ թատրոնի համար տոմսեր ենք գնել:)

Adam
23.03.2008, 14:53

օկ մեծ հաճույքով: :)
Բայց դժվար հենց էտ օրը լինի: չեմ կարծում: :)

Malu
24.03.2008, 18:39
Ես ու Կարինան էլ ենք ուզում գալ :oy

nnaarreek
25.03.2008, 22:30
Ժողովուրդ ինձ հրավիրել են մնջախաղի, ես էլ հլը ինձ թանգացնում եմ:

Ով ա գնացել, տեսել?? Հետաքրքիր ա? Չեմ քնի կեսից??:think

nnaarreek
28.03.2008, 20:26
Վերջը գնացի ետ մնջախաղին, ետ կարգի տխուր բան իմ կյանքում դեռ չէր եղել:

Լոմկից ծիծաղում էինք: :(:(

Ոչ մեկին խորհուրդ չեմ տա, կամ էլ գնալուց առաջ կարդացեք ինչի մասին ա, թեչե մենք տենց էլ չջոգինք ինչի մասին էր: :(:(

Sunny Stream
28.03.2008, 21:53

Խոսքը "Դևը" ներկայացման մասի՞ն է` Լերմոնտովի համանուն ստեղծագործության հիման վրա ստեղծված: Նման կարծիքներ էս ներկայացման մասին էլի եմ լսել: Առհասարակ մեր մնջախաղի թատրոնի ներկայացումները դժվար է հասկանալ, ես "Շերանիկն" եմ նայել, բան չհասկացա, բայց մեծ գեղագիտական հաճույք ստացա :)

Իսկ ամսի 30-ին պատրաստվում եմ գնալ Կամերային` "Փնտրվում է տղամարդ" ներկայացմանը. միացող կա՞ (դեռ վստահ չեմ, որ կգնամ, բայց ցանկությունը մեծ է)

nnaarreek
30.03.2008, 02:06

ես էլ եմ գնացել "Շերանիկը" նայել, ու պատրաստվում եմ 30-ին գնալ "Փնտրվում է տղամարդ" նայել::):)

Մենք կարող ա ծանոթ ենք???:o:think:think:think

Հինգշաբթի ես գնացել մնջախաղի?

Իսկ ետ "Շերանիկը", ոնց որ "Կամասւտռայի" մի քանի դիրք սովորած լինեին ու բեմում փորձարկում էին:D:D

Sunny Stream
30.03.2008, 02:19
Մենք կարող ա ծանոթ ենք???:o:think:think:think
:esim

Հինգշաբթի ես գնացել մնջախաղի?
չէ, անցած տարվա մեջ. երևի ամռանը կամ ավելի շուտ.

Իսկ ետ "Շերանիկը", ոնց որ "Կամասւտռայի" մի քանի դիրք սովորած լինեին ու բեմում փորձարկում էին:D:D
է~, տենց մի ասա :nono մնջախաղը էնպիսի արվեստ է, որը հասկանալու համար պետք է ծանոթ լինել ներքին կանոններին, սիմվոլիկային... էստեղ որևէ դիրք ու շարժում անիմաստ չի լինում ու կարող է մի ամբողջ գաղափար պարփափկել իր մեջ... էնպես որ, քանի չենք տիրապետում մնջախաղը հասկանալու համար անհրաժեշտ գիտելիքներին, ավելի լավ կլինի պարզապես դիտենք ու հաճույք ստանանք, հետն էլ, հաստատ, մի-երկու բան կհասկանանք...
... թեև գուցե սխալվում եմ... գուցե ամեն բան էդքան էլ բարդ չի... սա մի տեսակ նման է Փարաջանովի ֆիլմերին (որտեղ, իդեպ, հատկապես "Նռան գույնում", մնջախաղ-պլաստիկան շատ մեծ տեղ է գրավում), որոնք առաջին հայացքից ահավոր բարդ ու խուճուճ են թվում, իսկ երբ հասկանում ես, ուղղակի զարմանում ես, թե ոնց չէիր ընկալում ;)

nnaarreek
30.03.2008, 02:28

Սիրուն ես ասում, բայց դե փաստը մնում ա փաստ. 9 հոգով գնացինք, ոչ մեկը բաաաաան չհասկացավ, ու սաղ էլ կրթված մարդիկ են...:(:(

Sunny Stream
30.03.2008, 15:07
Սիրուն ես ասում, բայց դե փաստը մնում ա փաստ. 9 հոգով գնացինք, ոչ մեկը բաաաաան չհասկացավ, ու սաղ էլ կրթված մարդիկ են...:(:(

ինչ ասեմ...

Է~հ, աչքիս չեկա էսօր... որ քաղաքում լինեի, հաստատ կգայի, բայց տանը էնքան բան կա անելու... դուրս գալու ոչ հավես կա, ոչ էլ ժամանակ.. հանդիպման էլ չեմ գնա :(

Բոլորին ուրախ ժամանաց թատրոններում, հանդիպումներին և այլն ;)

Adam
03.04.2008, 14:02
Մեկ անգամ ևս ներողություն եմ խնդրում սպասեցնելու համար :oy
ներկայացումն անպայման լինելու է: նենց եմ ամաչում... որ շուտ ասեցի... իզուր սպասեցրեցի :oy
կներեք.... շուտով կգրեմ:

Մուշու
07.06.2015, 17:15
Եկեք գնանք թատրոն :) :) Ես կարող եմ գրել թե ո՞ր օրը ո՞ր թատրոնում ի՞նչ ներկայացում կա , ընտրենք դրանցից մեկը և գնանք :