lili-4
21.06.2007, 20:51
Մատները սահում են դանդաղ ու դանդաղ,
Հպումը ստեղներին մեղմ է ու քնքուշ,
Ու ասես ոչ թե նվագում,
Այլ մատները բառեր են շշնջում:
Դաշնամուրն այդ բառերից գերվել
Ու հիմ չէր էլ հիշում, ասես,
Թե հպումը վերջին երբ էր եղել:
Եվ հուզվում էր սիրտը նրա,
Հուզմունքն այդ փոխանցում լարերին.
Այսպես մեղեդին էր արարվում:
Մեղեդին այդ օդում տարածվում,
Ստիպում էր նրան էլ քարանալ,
Օդն այդ մեղեդուն հլու
Քարացել ու ... փոխված էր թվում:
Թվում էր, թե նա ոչ թե օդ,
Այլ մի կտավ է դարձել,
Իսկ այդ կտավին քիչ- քիչ
Մի հրաշք նկար է ծնվում:
Նկարը մեղեդուց էր արարվում,
Իսկ մատների հպում արդեն
Նրբին գույներ են հորինում:
Պատկերն այդ քիչ- քիչ խտանում
Ու հստակ նկար է դառնում:
Նկարն այդ պարզ է ու նրբին.
Մի աստղազարդ երկինք
Ու մի ամբողջ լուսին,
Աստղային թիկնոցն ուսին
Ժպտում է փոքրիկ լճակին,
Որը խավարում ամեն ինչ թողած,
Գեղեցիկ լուսնով է տարված:
Լուսնի պատկերը գրկած`
Ալիքներին տվել է դադար,
Որ ոչ մի շարժում, ոչ մի շունչ
Լուսնի պատկերը չխեղդի:
Լճակին մի ճերմակ կարապ`
Խենթացած նրբին պատկերով,
Պարում էր, ճախրում, գեղգեղում,
Որ նրան գերի իր խաղով:
Կարապի երգն այնքան
Հուզիչ ու մեղմ էր հնչում,
Որ թվում էր, թե անգամ
Ժայռի սիրտն էր հալվում:
Լուսնի պատկերը լճակում`
Դյութված կարապի երգով,
Ուզում էր սահել դեպի նա,
Բայց առաջ գնալ չէր լինում:
Մատները ստեղներն են շոյում,
Դաշնամուրի լարերն են հուզվում,
Հուզմունքն այդ օդում տարածվում,
Մի անուշ մեղեդի է ծնվում:
Մեղեդին այդ օդում քարանում,
Աստղազարդ լուսին է գծում,
Լուսինն այդ շունչէ առնում,
Իր սերը լճակում խեղդել է ուզում:
Կարապն այդ սիրուց արբեցած
Իր վերջին երգն է երգում:
Մատները ստեղներին վերջին հպումն են տալիս,
Կարապն իր սերը լճի մեջ գրկած`
Ծագող արևին հրաժեշտ է տալիս:
Հպումը ստեղներին մեղմ է ու քնքուշ,
Ու ասես ոչ թե նվագում,
Այլ մատները բառեր են շշնջում:
Դաշնամուրն այդ բառերից գերվել
Ու հիմ չէր էլ հիշում, ասես,
Թե հպումը վերջին երբ էր եղել:
Եվ հուզվում էր սիրտը նրա,
Հուզմունքն այդ փոխանցում լարերին.
Այսպես մեղեդին էր արարվում:
Մեղեդին այդ օդում տարածվում,
Ստիպում էր նրան էլ քարանալ,
Օդն այդ մեղեդուն հլու
Քարացել ու ... փոխված էր թվում:
Թվում էր, թե նա ոչ թե օդ,
Այլ մի կտավ է դարձել,
Իսկ այդ կտավին քիչ- քիչ
Մի հրաշք նկար է ծնվում:
Նկարը մեղեդուց էր արարվում,
Իսկ մատների հպում արդեն
Նրբին գույներ են հորինում:
Պատկերն այդ քիչ- քիչ խտանում
Ու հստակ նկար է դառնում:
Նկարն այդ պարզ է ու նրբին.
Մի աստղազարդ երկինք
Ու մի ամբողջ լուսին,
Աստղային թիկնոցն ուսին
Ժպտում է փոքրիկ լճակին,
Որը խավարում ամեն ինչ թողած,
Գեղեցիկ լուսնով է տարված:
Լուսնի պատկերը գրկած`
Ալիքներին տվել է դադար,
Որ ոչ մի շարժում, ոչ մի շունչ
Լուսնի պատկերը չխեղդի:
Լճակին մի ճերմակ կարապ`
Խենթացած նրբին պատկերով,
Պարում էր, ճախրում, գեղգեղում,
Որ նրան գերի իր խաղով:
Կարապի երգն այնքան
Հուզիչ ու մեղմ էր հնչում,
Որ թվում էր, թե անգամ
Ժայռի սիրտն էր հալվում:
Լուսնի պատկերը լճակում`
Դյութված կարապի երգով,
Ուզում էր սահել դեպի նա,
Բայց առաջ գնալ չէր լինում:
Մատները ստեղներն են շոյում,
Դաշնամուրի լարերն են հուզվում,
Հուզմունքն այդ օդում տարածվում,
Մի անուշ մեղեդի է ծնվում:
Մեղեդին այդ օդում քարանում,
Աստղազարդ լուսին է գծում,
Լուսինն այդ շունչէ առնում,
Իր սերը լճակում խեղդել է ուզում:
Կարապն այդ սիրուց արբեցած
Իր վերջին երգն է երգում:
Մատները ստեղներին վերջին հպումն են տալիս,
Կարապն իր սերը լճի մեջ գրկած`
Ծագող արևին հրաժեշտ է տալիս: