Դիտել ողջ տարբերակը : Մենակ ենք...
impression
20.06.2007, 23:28
Մենակ ենք` ես ու դու: Երեքով: Ու մենակությունն այնքան է մեծացել, որ ես ու դու էլ չենք երևում: Մեր մենակությունն առաջ մեր ստվերն էր ընդամենը` մեզնից պոկ չեկող, մեզ հետևող, բայց` չխանգարող: Իսկ հիմա` մեր հետևից քարշ գալու փոխարեն, պատի նման ծառացել է մեր միջև: Մենակության իմ այս ափից չի երևում` դու արդեն զգու՞մ ես այս ամենը, թե՞ դեռ ոչ: Քեզ հասնելու ոչ մի հնար այլևս չկա: Մենք էլ երբեք երկուսով չենք լինում: Մենք միշտ մենակ ենք` երեքով:
Համբուրվում ենք մենակության հետ, երեքով իրար պինդ գրկում, ու ցավից կուչ գալիս.... երկուսով....
Ուլուանա
20.06.2007, 23:58
Ինչպես միշտ, անչափ տպավորիչ էր ու ինքնատիպ։ :ok :)
Մենակ ենք` ես ու դու: Երեքով: Ու մենակությունն այնքան է մեծացել, որ ես ու դու էլ չենք երևում:
Ոսկե տողեր են։ :ok
Երեքով... երկուսով... երեքով... երկուսով... երեքով... երկուսով... Հետաքրքիր է ստացվել. չգիտեմ՝ պատահականություն է թե դիտավորություն, բայց բոլորը մեկումեջ են։ :)
Քո ստեղծագործություններում իրոք երբեք ավելորդ բառ անգամ չի լինում, հետաքրքիր է... ոչ մի բառ... :o Հազվագյուտ երևույթ է։
impression
21.06.2007, 00:02
Երեքով... երկուսով... երեքով... երկուսով... երեքով... երկուսով... Հետաքրքիր է ստացվել. չգիտեմ՝ պատահականություն է թե դիտավորություն, բայց բոլորը մեկումեջ են։ :)
Պատահականություն է :)
Շնորհակալ եմ, Անահիտ ջան, ճիշտն ասած, էս տողերը շատ արագ են գրվել, ու մի էնպիսի տրամադրություն էր, որ.... եթե չգրեի՝ կկախվեի :(
Բայց հետո, երբ կարդացի, դուրս այնքան էլ չեկավ… տեղադրել եմ, որ "դատափետեք" :D:D:D
ճիշտն ասած, էս տողերը շատ արագ են գրվել, ու մի էնպիսի տրամադրություն էր, որ.... եթե չգրեի՝ կկախվեի :(
Բայց հետո, երբ կարդացի, դուրս այնքան էլ չեկավ… տեղադրել եմ, որ "դատափետեք" :D:D:D
Իսկ ինձ շա՜տ շա՜տ դուր եկան: Ապրես:)
Լուսաստվեր
27.07.2007, 15:13
Պատահականություն է :)
Շնորհակալ եմ, Անահիտ ջան, ճիշտն ասած, էս տողերը շատ արագ են գրվել, ու մի էնպիսի տրամադրություն էր, որ.... եթե չգրեի՝ կկախվեի :(
Բայց հետո, երբ կարդացի, դուրս այնքան էլ չեկավ… տեղադրել եմ, որ "դատափետեք" :D:D:D
Ինձ էլ շատ դու եկավ, մի տեսակ չգիտեմ հիշեցի Սևակի մենակությունը
Մենակություն բառից դողում է օդն իմ սենյակի
ու ես հասկանում եմ, որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը...
StrangeLittleGirl
27.07.2007, 15:31
Ինձ էլ շատ դու եկավ, մի տեսակ չգիտեմ հիշեցի Սևակի մենակությունը
Մենակություն բառից դողում է օդն իմ սենյակի
ու ես հասկանում եմ, որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը...
Սևակը շատ հաց ու պանիր պետք է ուտի, որ Լիլիթի չափ գրել կարողանա :angry
Angelina
27.07.2007, 15:33
Մենք էլ երբեք երկուսով չենք լինում: Մենք միշտ մենակ ենք` երեքով:
Հիանալի էր ասված…
Մենակ ենք` ես ու դու: Երեքով: Ու մենակությունն այնքան է մեծացել, որ ես ու դու էլ չենք երևում: Մեր մենակությունն առաջ մեր ստվերն էր ընդամենը` մեզնից պոկ չեկող, մեզ հետևող, բայց` չխանգարող: Իսկ հիմա` մեր հետևից քարշ գալու փոխարեն, պատի նման ծառացել է մեր միջև: Մենակության իմ այս ափից չի երևում` դու արդեն զգու՞մ ես այս ամենը, թե՞ դեռ ոչ: Քեզ հասնելու ոչ մի հնար այլևս չկա: Մենք էլ երբեք երկուսով չենք լինում: Մենք միշտ մենակ ենք` երեքով:
Համբուրվում ենք մենակության հետ, երեքով իրար պինդ գրկում, ու ցավից կուչ գալիս.... երկուսով....
Ամեն ինչ ցավեցնելու աստիճան ճիշտ է, ու լացեցի…

Ես , օղու շիշս ու օղու շշից արտացոլվող վաղուց չսափրված ու ուռած դեմքով մի .. հայացք :)
impression
27.07.2007, 21:17
Սևակը շատ հաց ու պանիր պետք է ուտի, որ Լիլիթի չափ գրել կարողանա :angry
Բյու՞ր… Էս ինչ էր..... :oy Ես էլ քեզ եմ շատ սիրում, բայց.... Խոսքերդ հետ վերցրու՜ :angry
StrangeLittleGirl
27.07.2007, 23:23
Ես էլ քեզ եմ շատ սիրում, բայց.... Խոսքերդ հետ վերցրու՜
Չեմ վերցնում: Սևակը կեղծ է, իսկ դու՝ իսկական: