PDA

Դիտել ողջ տարբերակը : New Age



PoeT
18.08.2006, 22:58
Ի՞նչ եք կարծում երաժշտական այս ոճի մասին: Կարծում եմ իրոք մեծ արժեք է ներկայացնում, ուղղակի անջատում ենք լույսերը, շուրջ բոլորը լռություն է, ու լսում ենք NEW AGE :)

Եթե ոմանք չգիտեն այս ոճի մասին, ուղղակի նշեմ նրա վառ ներկայացուցիչներից մի քանիսին, դրանք են Enigma, Era, Enya, Gregorian և այլն:

Ուլուանա
19.08.2006, 06:29
Պոետ ջան, ակամ Surprise-ը միտս ընկավ::D Երևի իմացար, թե ինչու:;)

Լավ, պատասխանեմ հարցին: Ճիշտն ասած՝ չգիտեի, որ այդ ոճը կոչվում է NEW AGE :oy
Ուրեմն, Enigma այնքան էլ չեմ սիրում, ավելի ճիշտ՝ ինձ առանձնապես չի գրավում, այդ խմբի երգերի մեջ անձամբ ես խորհրդավորությունից բացի, ուրիշ հետաքրքիր բան չեմ տեսնում:esim, իսկ, օրինակ, Era շատ եմ սիրում::love Չեմ կարող բացատրել, բայց այդ երաժշտությունն ինձ կարծես լրիվ ուրիշ աշխարհներ է տանում...:roll Մի տեսակ վեհ ու խորհրդավոր զգացողություններ է առաջացնում մեջս, ինչպես նաև շա՜տ-շատ հանգստացնող ազդեցություն է ունենում::)

Իսկ Enya-ին ու Gregorian-ին ծանոթ չեմ::oy

Arisol
19.08.2006, 13:41
Շա՜տ եմ սիրում New Age ոճի երաժշտությունը: Իրոք, երբ լսում ես, նյարդերդ հանգստանում են, այդ երաժշտությունը տանում է քեզ մեկ այլ աշխարհ՝ մաքուր, պարզ… Մեկ-մեկ թրանսի մեջ եմ ընկնում, երբ շատ եմ լսում :oy : Սիրում եմ երևի թե բոլոր խմբերը. Delerium, Deep Forest, Enigma, Enya, Era, Gregorian, Moby(երևի թե այս խումբն էլ ա նյու եյջ…), Karunesh, Oliver Shanti & Friends, Inkuyo և այլն…;)

StrangeLittleGirl
19.08.2006, 16:11
Իմ սիրած նյու էյջ կատարողի անունը ոչ մեկ չտվեց՝ Լորինա ՄաքՔենիթ

PoeT
19.08.2006, 16:25
Կարծում եմ MOBY-ն դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտի այդ ոճի մեջ մտնելու համար: Իրան լսում եմ, շատ դուրս գալիս է, բայց ոչ այդ ոճի մեջ:

Arisol
19.08.2006, 16:35
Կարծում եմ MOBY-ն դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտի այդ ոճի մեջ մտնելու համար: Իրան լսում եմ, շատ դուրս գալիս է, բայց ոչ այդ ոճի մեջ:
Դե ես էլ այդ պատճառով նշեցի, որ ՄԻԳՈՒՑԵ, քանի որ համոզված չէի ;)

Intel
20.08.2006, 14:09
Moby-n էլեկտռոնիկա կա, ինչ new age?

Arisol
20.08.2006, 19:52
Moby-n էլեկտռոնիկա կա, ինչ new age?
Կան որոշ երգեր, որոնք New Age ոճի են… Լավ, անցած լինի:

emo
06.11.2006, 20:24
Ես բաժնում հանդիպեցի New Age ոճի մասին թեմային և ձեր նշած մի քանի վառ ներկայացուգիչներին «Enigma, Era, Enya, Gregorian և այլն:», բայց չկար Yanni ի անունը:
Ինչա ոչ մեկտ չեք լսե նրան? կարելի ա ասել նրա գործերը,օրինակի համար՝ One Man's Dream, Nostalgia, Romeo And Juliet, Nightingale ... ու ելի լիքը սենց....(եթե չէք լսել,խորուրդ կտամ ես նշածներս լսեք)
Ասեմ որ մենակ երաժշտությունա, New Age ոճի,բառեր չկա, հենց դա էլ:hands
Եթե լսել եք, ինչ կարծիք ունեք նրա երաժշտությունա մասին?
ՈՒ ընդհանրապես ձեր լսածի որ մասնա կազմում միայն երաժշտությունը նաև դասական երաժշտությունը?
Իմ համար միայն երաժշտությունը ենել դասական ամենից վերա:
Կարողա ես թեման կար:oy ??
Նաեցի ոնց որ չկար: Լավ ոչինչ եթե եղած լինի կասեք:oy

Darkness
13.02.2007, 15:27
Ժողովուրդ դուք շատ եք New Age-ը խառնում Worldbeat ոճի հետ, New Age-ը Ambient-ին շատ նման է, այն կարելի բնութագրել երկու բառով «Վայրի բնություն», այնտեղ ի տարբերություն Ambient-ի կա վոկալ և այս ոճը ավելի հեշտ ընկալվող է քան Ambient-ը: Enya-ն New Age-ի լավագույն ներկայացուցիչն է իսկ ահա Enigma-ն Gregorian-ը և Era-ն Worldbeat են, իսկ այդ ոճը առաջացել է հենց New Age-ից, այն էլեկտրոնայինի և էթնիկ երաժշտության խառնուրթ է:

Philosopher
13.02.2007, 19:04
Enigma լսվում է երկու դեպքում՝ երբ ուզում ես հանգստանալ կյանքից ու երբ կյանքը հանգստանում է քեզանից։

Հեթանոս Հրեշտակ
13.02.2007, 19:09
Narsilion, ինչու չէ նաեվ Autumn Tears: Հը՞ն, անծանոթ ե՞ն:

Sirop
15.02.2007, 06:32
ինչպես նաև մաեստրո Mike Oldfield

շատ եմ սիրում

Amaru
16.02.2007, 19:12
Enigma-ն իմը չի...Չգիտեմ, բայց լսել չեմ կարողանում...
Ձեր բոլոր թվարկածներից մենակ Gregorian եմ լսում...Ու էն էլ շաաատ եմ սիրում))

PoeT
17.02.2007, 00:22
Կարծում եմ Gregorianը շատ թույլ է Enigma ի հետ համեմատած։

Amaru
17.02.2007, 01:45
Մի քանի ալբոմ ունեմ Էնիգմայի, բայց էն չի էլի... Խի՞ ես ասում թույլ... Այսինքն ճիշտ ես երևի, ոտև հիմնականում ես ուրիշ երաժշտություն եմ լսում, իսկ "New Age" մեկ-մեկ... Ինձ հերիք ա))

Hayk Avetisyan
28.05.2008, 01:29
myzuka.ru ում ինտերնետը անլիմիթա քաշեք , մենքել օգտվենք

Սամվել
28.05.2008, 01:31
Ավելի ճիշտ myzuka.ru :ok

Hayk Avetisyan
11.06.2008, 10:33
Amethystium , Lesiem շատ լավ առեղծվածային երգեր ունեն, b-tribe հաստատ չգիտեմ նոր դար է թե չե բայց էտ ոճի սիրահարներին դուր կգա: Օգտվեք pleera.net ից ընդեղ համարյա բոլոր երգիչները կան ամեն մեկից քիչ երգերով:

Հետաքրքրասեր
11.06.2008, 11:25
Ավելի ճիշտ myzuka.ru


Օգտվեք pleera.net ից ընդեղ համարյա բոլոր երգիչները կան ամեն մեկից քիչ երգերով:

Ավելացրեք նաև www.musicfond.com (միակ տեղը, որտեղից կարացանք charlie parker բոլ-բոլ ճառենք:
[oֆֆտոպ]
Ինքը new age չի, bebop(jazz) ոճումա կարողա՞ լսած լինեք:think
[/օֆֆտոպ]

Hayk Avetisyan
11.06.2008, 11:45
իրոք լավ սաըթես տվել, ըտտեղիցել կարողեն ծանոթանալ թե որ երգերնեն որ ոճի մեջ մտնում, ալբոմներով ամենինչով կա երգերը, ում ինետնա անլիմիտ օվ կարա new age - Amethystium ի Autumn Interlude EP ալբոմը քաշի ? վերձնեմ

Hayk Avetisyan
21.08.2008, 19:27
ftp://195.168.77.56 musec բաժինը մտեք Cafe Del Mar Era Enigma և Amethystium ալբոմները քաշեք, հաստատ համակարգչային ձեր գործերը հաջող կընթանան էտ երգերի տակ, մուսայա բերում...

LevX
21.08.2008, 20:12
Անկախ նրանից թե այդ ոճը ինձ, կամ ձեզ դուր է գալիս թե ոչ, եթե այն կա, ապա ներկայացնում է որոշակի արժեք ունի, նույնիսկ ասեմ ավելին, նրա արժեքը ոչ ավել է, եւ ոչ ել պակաս է կամայական այլ երաժշտական ոճից: Պարզապես կան մարդիք որոնց այդ ոճը հոգեհարազատ չէ, եւ նրանց տեսակետից այդ ոճը կարելի է հանգիստ ջնջել երաժշտության պատմոթյունից, ինչպես նաեւ կգտնվեն այնպիսիները, ըստ որոնց պետք է ջնջվեն բոլոր մնացած ոճերը...
Իմ վերաբերմունքը այս ոճին քիչ թե շատ դրական է ...

Hayk Avetisyan
15.02.2013, 13:04
Yanni-ի նոր համերգը:

http://rutracker.org/forum/viewtopic.php?t=4113539


http://www.youtube.com/watch?v=0yRvhxdsYb0