PDA

Դիտել ողջ տարբերակը : Վնասակար է...



StrangeLittleGirl
19.06.2007, 10:51
Դե էդ շշերի մասին ես վաղուց գիտեի: Չգիտեի, որ կարող են համասեռամոլություն առաջացնել, բայց որ վնասակար են, դա փաստ է: Մեր մանկաբուժության դասախոսը միշտ ասում էր. «Երեխաներին շշին չի կարելի սովորեցնել: Կրծքից հետո պետք է գդալով կերակրել, որից հետո՝ բաժակով»: Բայց դե եկեք ու մայրերին բացատրեք: Չէ՜, պարտադիր պետք է «ֆիրմա» շշերով կերակրեն: Ի դեպ, ծծակներն էլ են վնասակար մի շարք պատճառներով:

Ինչ վերաբերում է մյուս բաների վնասակարությանը, ապա եթե այդպես նայենք, ամեն ինչն էլ վնասակար է. թե՛ սինթետիկ հագուստը, թե՛ զանազան օճառներն ու շամպունները, թե՛ բջջային հեռախոսները, թե՛ մեր շնչած օդը: Եթե կարող եք, հրաժարվեք նման բաներից:

Նախարար
19.06.2007, 10:55
Ինչ վերաբերում է մյուս բաների վնասակարությանը, ապա եթե այդպես նայենք, ամեն ինչն էլ վնասակար է. թե՛ սինթետիկ հագուստը, թե՛ զանազան օճառներն ու շամպունները, թե՛ բջջային հեռախոսները, թե՛ մեր շնչած օդը: Եթե կարող եք, հրաժարվեք նման բաներից:

Հրաժարվել բնական է չենք կարող, բայց գոնե նորածիններից պետք է վնասակար առարկաները հեռու պահենք, օրինակ կարծում եմ փոքրիկ բալիկի մոտ բջջային հեռախոսով մնալ չի կարելի:
Ամեն մարդ պետք է իր բալիկի մասին մտածի, համոզված եմ այս դեպքում հարցը կլուծվի, իհարկե նաև պետք է ծնողների մոտ զարգացնել գոնե մինիմում գիտելիքներ առողջության վերաբերյալ:

Cassiopeia
19.06.2007, 11:04
Ինչ վերաբերում է մյուս բաների վնասակարությանը, ապա եթե այդպես նայենք, ամեն ինչն էլ վնասակար է. թե՛ սինթետիկ հագուստը, թե՛ զանազան օճառներն ու շամպունները, թե՛ բջջային հեռախոսները, թե՛ մեր շնչած օդը: Եթե կարող եք, հրաժարվեք նման բաներից:

Կավելացնեմ, որ բավական վնասակար է նաև մեր յուրաքանչյուրս տանն առկա լաքապատ կահույքը, որի նյութը ռադիոակտիվ է և կամաց-կամաց քայքայում է մեր օրգանիզմը:

StrangeLittleGirl
19.06.2007, 11:06
Հա՛, իհարկե, նորածիններին պետք է բոլոր վնասակար երևույթներից հեռու պահել: Իսկ որոշ պոլիկլինիկաներ զբաղվում են ծնողներին կրթելով: Մտնում ենք մանկական հիվանդասենյակ, մորը մեկ-երկու հարց ենք տալիս, արդեն հասկանում ենք՝ կրթե՞լ են, թե՞ ոչ: Բայց դե շատ բժիշկներ էլ կախվում սովետական հին մեթոդներից ու չեն ուզում նորն ընկալել: