PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկեղծանա՞նք

Էջեր : [1] 2 3 4 5 6 7

Մանե
19.06.2007, 09:30
Առաջարկում եմ սենց մի բան:)
Ես հարց եմ տալիս,հաջորդը անկեղծ պատասխանում ա և հաջորդին տալիս է իր հարցը /հարցերը կարող են լինել տարբեր բնագավառներից,բազմաբնույթ/;)

Հարց. Ի՞նչը կփոխեիք ձեր բնավորության մեջ;)

John
19.06.2007, 09:34
Ի՞նչը կփոխեիք ձեր բնավորության մեջ
Ավելի համարձակ կդառնայի ու մի քիչ ավելի ոչ ամաչկոտ:

Հարց: Ինչը՞ կարող է պատճառ հանդիսանալ, որ այլևս չմտնեք Ակումբ:

Root
19.06.2007, 09:55
Ցանկությունս :)

Երբև է սպանություն ծրագրել եք ?

Ուլուանա
19.06.2007, 09:55
Ավելի համարձակ կդառնայի ու մի քիչ ավելի ոչ ամաչկոտ:

Հարց: Ինչը՞ կարող է պատճառ հանդիսանալ, որ այլևս չմտնեք Ակումբ:
Երևի միայն Chuk-ի հետ չափից դուրս լուրջ տարաձայնությունը կամ ընդհարումը... :oy Բայց հուսով եմ, որ նման բան մեզ չի սպառնում... :)
Համենայնդեպս, էս պահին ուրիշ պատճառ չեմ պատկերացնում։ :think

Երբև է սպանություն ծրագրել եք ?
Ոչ, չեմ ծրագրել։ Ես միշտ առանց ծրագրելու` հանպատրաստից եմ իրականացնում իմ բոլոր սպանությունները։ :D

Ո՞ր թեման է ձեր ներվերի վրա ամենաշատն ազդում։ :P

Մանե
19.06.2007, 10:03
Երբև է սպանություն ծրագրել եք ?
Չէ:)

Ո՞ր թեման է ձեր ներվերի վրա ամենաշատն ազդում։ :P
«Թեմայից դուրս բայց լուրջ և հետաքրքիր գրառումներ»:'

Ո՞ր երկրում կուզենայիք լինել:think

Philosopher
19.06.2007, 10:08
Որևէ, բայց երկրում:

Ինչու՞ եք սիրում անկեղծ պատասխաններ

Արշակ
19.06.2007, 10:16
Ինչու՞ եք սիրում անկեղծ պատասխաններ
Իսկ ո՞վ ասեց, թե սիրում ենք: Դրանք ոչ ոք չի էլ կարդում::P Կարդում ենք միայն վերջին հարցը, որ պատասխանենք:

Իսկ ինչու՞ եք ձգտում անկեղծանալ:

Մանե
19.06.2007, 10:18
Ոչ մի բան: Դրանք ոչ ոք չի էլ կարդում::P Կարդում ենք միայն վերջին հարցը, որ պատասխանենք: :
:D:D
Տենց ա էլի:D

Իսկ ինչու՞ եք ձգտում անկեղծանալ:
Բայց ձգտո՞ւմ ենք,որ:P

Եղե՞լ է այնպիսի պահ,որ փոշմանել եք այստեղ գրանցվելու համար:think:P

Kheranyan
19.06.2007, 10:56
:D:D
Եղե՞լ է այնպիսի պահ,որ փոշմանել եք այստեղ գրանցվելու համար:think:P

Դեռ ոչ;
Ինչ կուզենայիք աշխարհում ամենից շատ?

StrangeLittleGirl
19.06.2007, 10:56
Ես երբևէ որևէ բանի համար չեմ փոշմանում: Գրանցվել եմ, լավ եմ արել: Չուզենամ, չեմ մտնի: :P
Դու քո ներդրումն ունե՞ս վերջերս Ակումբի տափակացման մեջ:

Ուլուանա
19.06.2007, 11:04
Ես երբևէ որևէ բանի համար չեմ փոշմանում: Գրանցվել եմ, լավ եմ արել: Չուզենամ, չեմ մտնի: :P
Դու քո ներդրումն ունե՞ս վերջերս Ակումբի տափակացման մեջ:
Ոչ, չունեմ։ :P
Ի՞նչ եք կարծում, կոնկրետ ո՞ր թեմաներն են հատկապես նպաստում Ակումբի տափակացմանը։ :think

John
19.06.2007, 11:09
Ի՞նչ եք կարծում, կոնկրետ ո՞ր թեմաներն են հատկապես նպաստում Ակումբի տափակացմանը
օֆֆտոպանոցիկների նմանվող խաղերը

Երբևէ մտածե՞լ եք ինքնասպանություն գործելու մասին

Malu
19.06.2007, 11:11
Ես երբևէ որևէ բանի համար չեմ փոշմանում: Գրանցվել եմ, լավ եմ արել: Չուզենամ, չեմ մտնի: :P
Դու քո ներդրումն ունե՞ս վերջերս Ակումբի տափակացման մեջ:

Անկեղծ ասած վերջերս շատ քրտանաջն եմ այդ ուղղությամբ աշխատում :oy:D
Երբևէ ցանկություն եղե՞լ է ինքնասպան լինել :o

Ուլուանա
19.06.2007, 11:16
Անկեղծ ասած վերջերս շատ քրտանաջն եմ այդ ուղղությամբ աշխատում :oy:D
Երբևէ ցանկություն եղե՞լ է ինքնասպան լինել :o
Այո, ցանկություն եղել է, բայց մտադրություն կամ իրագործելու փորձ՝ երբեք։

Հեչ մտածե՞լ եք, որ ստանդարտ մտածողություն ունեք։

Angelina
19.06.2007, 11:25
Ոչ, չեմ կարծում:

Հաճա՞խ եք հուսալքվում:

Root
19.06.2007, 11:26
Անկեղծ ասած վերջերս շատ քրտանաջն եմ այդ ուղղությամբ աշխատում :oy:D
Երբևէ ցանկություն եղե՞լ է ինքնասպան լինել :o

Եղելա , փորցը խափանվել ա , խափանումը վերեվից էր :

Այո, ցանկություն եղել է, բայց մտադրություն կամ իրագործելու փորձ՝ երբեք։

Հեչ մտածե՞լ եք, որ ստանդարտ մտածողություն ունեք։

Մտածել եմ , հետո հասկացա որ մտախելով որ ստանդարտ մտածողություն ունեմ , արդեն դառնում եմ ստանդարտ մտածողության տեր :D:D

Հեչ պառա/բիպլան Քշած կաք ?

Apsara
19.06.2007, 15:36
Եղելա , փորցը խափանվել ա , խափանումը վերեվից էր :

Մտածել եմ , հետո հասկացա որ մտախելով որ ստանդարտ մտածողություն ունեմ , արդեն դառնում եմ ստանդարտ մտածողության տեր :D:D

Հեչ պառա/բիպլան Քշած կաք ?

ոչ բայց եթե բախտ վիճակվի կփորձեմ:

երբևէ դավաճանել եք ինքներդ ձեզ

Աբելյան
19.06.2007, 17:37
անկեղծանամ` ես չգիտեմ ինչ ա նշանակում դավաճանել ինքս ինձ

նույն հարցը հաջորդին

Սամվել
19.06.2007, 17:42
անկեղծանամ` ես չգիտեմ ինչ ա նշանակում դավաճանել ինքս ինձ

նույն հարցը հաջորդին

:oԵս էլ
նույն հարցը հաջորդին :P

Annushka
19.06.2007, 17:48
Երբևէ դավաճանել եք ինքներդ ձեզ
Երեխեք, դա այն է, երբ քո սեփական սկզբունքներին դեմ ես գնում, այսինքն որևէ քայլ ես անում, որը հակասում է քո մտածելակերպին, մոտեցումներին, ոճին, հետաքրքրություններին, բնավորությանը, սկզբունքներին և անձին ;)
Ես օրինակ միշտ իմ ասածի եմ,Kiborg եղբայրս վկա :D:D

Սամ, դու ես հարցիս չխառնվես :angry:angry:P:P

Հարց - Հանուն սիրո դեմ կգնա՞ք ընտանիքին:

Ուլուանա
19.06.2007, 17:51
Ամեն ինչ կանեմ դրանից խուսափելու համար, բայց եթե ուրիշ ելք չլինի, ստիպված կգնամ... :(

Ինչի՞ց եք ամենաշատը վիրավորվում։

Մանե
19.06.2007, 18:05
համարյա ամեն ինչից էլ կարամ վիրավորվեմ;)

Ի՞նչ մասնագիտություն ունեք:)

Annushka
19.06.2007, 18:09
Թարգմանիչ, երկրագետ, գործավար, լեզվաբան ... առայժմ , ըստ ստացած դիպլոմների ;)
...
Հաջորդը օֆիսում մեկ մեկ ննջում ա ;)

Firegirl777
19.06.2007, 18:12
Ըստ դիպլոմի, տեխնիկ-ծրագրավորող, աշխատում եմ որպես օպերատոր ու նաև որպես ուսուցիչ(windows, word, excel, photoshop, coreldraw)

Որն է՞, կյանքի ձեր հիմնական նպատակը

Apsara
19.06.2007, 21:48
Ըստ դիպլոմի, տեխնիկ-ծրագրավորող, աշխատում եմ որպես օպերատոր ու նաև որպես ուսուցիչ(windows, word, excel, photoshop, coreldraw)

Որն է՞, կյանքի ձեր հիմնական նպատակը

զարմանալի է բայց նպատակ չունեմ, ապրում եմ կյանքի մատուցած անակնկալներով, ու հնարավորինս չափ զարգացնում ներքնաՓխարհս

եղել է դեպք երբ գիտակցեք որ սխալ եք բայց միևնույնն է առաջ բրդեք ձեր սխալը՞

քաղաքացի
19.06.2007, 22:02
Ոչ երբեք չի եղել, նույնիսկ երբ վստահ չեմ լինում՝ լռում եմ:
…Ղազախստանը Եվրոպայում ա

Եղե՞լ է մի պահ, երբ ընկեր(ուհի) եք ունեցել և մտածել եք ամուսնանալու մասին :oy

John
19.06.2007, 22:08
Ոչ երբեք չի եղել, նույնիսկ երբ վստահ չեմ լինում՝ լռում եմ:
…Ղազախստանը Եվրոպայում ա

Եղե՞լ է մի պահ, երբ ընկեր(ուհի) եք ունեցել և մտածել եք ամուսնանալու մասին :oy
Հա կյանք… լուրջ ձևերով մտածում եմ քեզ հետ ամուսնանալու մասին :D

Կամուսնանա՞ք մուսուլմանական կրոն դավանող որևէ մեկի հետ՝ կրոնը փոխելու պաըմանով

գյումրեցի աղջիկ
19.06.2007, 22:20
Հա կյանք… լուրջ ձևերով մտածում եմ քեզ հետ ամուսնանալու մասին :D

Կամուսնանա՞ք մուսուլմանական կրոն դավանող որևէ մեկի հետ՝ կրոնը փոխելու պաըմանով

Երբեք:

Ձեզ ի՞նչ տեսակի մարդիկ են նյարդայնացնում:

Apsara
19.06.2007, 22:30
Երբեք:

Ձեզ ի՞նչ տեսակի մարդիկ են նյարդայնացնում:

իսկ ինչու պիտի ես նյարդայնանամ այդ մարդու տեսակի պատճառով, երբ ինքը հանգիստ իր տեսակն է վայելում:
Բոլորին կարելի է ընդունել այնպիսին ինչպիսին կան:):hands

երբևէ նախանձել եք ձեզ մոտ մարդու՞

Ուրվական
19.06.2007, 22:41
երբևէ նախանձել եք ձեզ մոտ մարդու՞

Իհարկե, դպրոցական տարիքում, երևի ավելի ուշ էլ, եղել է: Բայց դա եղել է մոտավորապես այսպիսի բնույթի, որ ոչ թե վատ ա որ ինքը ինչ-որ բան, այլ վատ ա, որ ես էլ չեմ ինչ-որ բան: Բայց նախանձը մարդու ամենազզվելի գծերից եմ համարում: Եթե այժմ հանկարծ նախանձը փորձում է ին մեջ գլուխ բարձրացնել, նրան ճնշելու համար բավարար հնարավորություններ ունեմ և ամբողջ հզորությամբ օգտագործում եմ դրանք::)

Կյանքում իրոք սիրե՞լ եք:

Selene
19.06.2007, 22:48

Այո:oy:love
Եղե՞լ է այնպիսի պահ ձեր կյանքում, որ ցանկացել եք ամեն, ամեն ինչ փոխել, սկսել ամեն ինչ սկզբից:

Amaru
19.06.2007, 22:59
Եղե՞լ է այնպիսի պահ ձեր կյանքում, որ ցանկացել եք ամեն, ամեն ինչ փոխել, սկսել ամեն ինչ սկզբից:

Հա... որոշ ժամանակ առաջ... ու հենց տենց էլ արեցի... գրեթե ամեն ինչ փոխվեց... հիմա զգում եմ՝ չարժեր :cry2

եղե՞լ ա, որ ուզեցել եք ամենքից, ամեն ինչից հեռու փախչել...

StrangeLittleGirl
19.06.2007, 23:00
եղե՞լ ա, որ ուզեցել եք ամենքից, ամեն ինչից հեռու փախչել...
Էնքա՜ն… հենց հիմա էլ ուզում եմ :(
Ձեր կյանքում ամենաշատը ու՞մ եք ատել:

Amaru
19.06.2007, 23:14
Էնքա՜ն… հենց հիմա էլ ուզում եմ :(
Ձեր կյանքում ամենաշատը ու՞մ եք ատել:

նրան, ում կյանքումս ամենից շատ եմ սիրել...

իսկ կա՞ մի բան, ինչը չեք ների նույիսկ ամենամոտիկ մարդուն...

Apsara
19.06.2007, 23:42
նրան, ում կյանքումս ամենից շատ եմ սիրել...

իսկ կա՞ մի բան, ինչը չեք ների նույիսկ ամենամոտիկ մարդուն...

Ոչ այդպիսի բան ԴԵՌ չկա

եղել է որ սեր խոստովանեք ուղղակի խաղի համար, առանց սիրելու իսկապես

Root
20.06.2007, 08:31
Օյ ...:) ջահել վախտ ~ դերասան էի .. :D

Հեչ թեյի հետ թթու վարունգ կերել էք ?

Հ.Գ. Ձմերուկով չայ ...

Ուլուանա
20.06.2007, 08:34
Օյ ...:) ջահել վախտ ~ դերասան էի .. :D

Հեչ թեյի հետ թթու վարունգ կերել էք ?

Հ.Գ. Ձմերուկով չայ ...
Չէ, ու մտադրություն էլ չունեմ փորձելու։ :[

Երբևէ մտածե՞լ եք ճգնավոր դառնալու մասին։ :o

Root
20.06.2007, 08:38
Ճգնավոր էլ .... նույնիսկ կուսակրոն էլ ...

Երբևէ ցանկացել եք նորից ծնվել ու նորից վերապրել ինչ որ պահ ?

MetalForever
20.06.2007, 08:45
Այո,հաճախ

Ի՞նչ էք կարծում,կա՞ արդյոք կյանք Մարսի վրա

Root
20.06.2007, 11:55
Ճիշտն ասած ես գուշակ չեմ որ ԱՆԿԵՂԾԱՆԱՄ ետ աստիճանի , բայց եթե կա էլ .. խմենք իրանց կենացը :)

Երբևէ մտածել եք որ մահից հետո դուք մոռացվելու և այլևս ԵՐԲԵՔ չեք Լինելու կեցության ոչ մի ձևով ?

Amaru
20.06.2007, 12:06
Վերջին մի տարին հենց դրա մասին ա, որ մտածում եմ)))) Բայց կա հաջորդ կյանք... ու նման մտորումները անիմսատ են: :8

Նման բան պարտահե՞լ ա, որ էնքաաաան խմեք, որ հետո չհիշեք նախորդ օրվա կատարվածը: :oy

Artgeo
20.06.2007, 12:32
Երբեք, հիշում եմ երեկ ինչ ա եղել :D

Կուզնայի՞ք չուզենալ

CactuSoul
20.06.2007, 13:38
Կուզնայի՞ք չուզենալ
ԵՐԲԵ՛Ք:goblin
Մի ժամանակ հենց էդ վիճակն էր. միակ բանը, որ ուզում էի, ուզենալն էր, բայց…:'

Հարց.
Երջանի՞կ ես:think;)…
:love

Երվանդ
20.06.2007, 13:46
Այսօր մի այլ ձևի:), փող ենք ստացել:ok:D

Ի՞նչ կամ ու՞մ կուզենաիր էս պահին ամենաշատը

Amaru
20.06.2007, 13:47
Կուզենաի, որ մոտիկ ընկերս հիմա բանակ չգնար :cry

Վախենու՞մ ես մահվան մտքից :{

Մանե
20.06.2007, 14:03
Կուզենաի, որ մոտիկ ընկերս հիմա բանակ չգնար :cry
վախ մռութ,մի տխրի:love:)Ամեն ինչ լավ կլինի:kiss

Վախենու՞մ ես մահվան մտքից :{
Հա:)

Ինչի՞ց եք ամենաշատը վախենում:think

Սամվել
20.06.2007, 14:43
Ինչի՞ց եք ամենաշատը վախենում:think

Կին Վարորդներից :D

Նույն հարցը մյուսին :B

Մանե
20.06.2007, 14:53
Ոտնահարվել են հեղինակային իրավունքներս:D
Իմ հարցը փոխանցովի չի:angry:D:P

վախենում եմ սուտասաններից:P

Հավատու՞մ եք Աստծուն:)

Amaru
20.06.2007, 14:57
Չէ:)

Կուզենաի՞ր ձուկ լինել :blin

Նորմարդ
20.06.2007, 14:58
Կուզենաի՞ր ձուկ լինել

ոչ

Իսկ Սատանային հավատում ե՞ք:

Root
20.06.2007, 16:56
Չհավատալը կնշանակեր ժխտել նաև Ասծո գոյությունը:

Հեչ միլիցա ծեծած կաք կամ հակառակը? :D:D

Firegirl777
20.06.2007, 17:36
Նեա, ի՞նչ գործ ունեմ, երբեք նույնիսկ առնչություն չեմ ունեցել.....

Երջանկությունից լացել ե՞ք

Ուրվական
20.06.2007, 21:33
Նեա, ի՞նչ գործ ունեմ, երբեք նույնիսկ առնչություն չեմ ունեցել.....

Երջանկությունից լացել ե՞ք

Ոչ, չեմ լացել: Երևի պատճառն այն է, որ ես կյանքում երբեք դեռ ինձ երջանիկ չեմ զգացել:

Եղե՞լ է, որ պատահաբար ոչ այնքան հարմար տեղում ինչ-որ ցենզուրայից դուրս բառ եք օգտագործել:

Նորմարդ
20.06.2007, 22:21
Դե ստացվել ա, բայց իրոք պատահաբար ա եղել :oy

Ավելի շատ փոշմանում եք արածի, թե չարածի համար;

Selene
20.06.2007, 22:32
Դե ստացվել ա, բայց իրոք պատահաբար ա եղել :oy

Ավելի շատ փոշմանում եք արածի, թե չարածի համար;

Ավելի շատ չարածի, որովհետև կյանքում ապրում եմ «Արածների համար պետք չէ փոշմանել, ուղղակի պետք է չկրկնել անցած սխալները» սկզբունքով::)

Երբևե ցավ պատճառել եք ձեր սիրած էակին՝ գիտակցելով ձեր արածի կա ասածի հնարավոր հետևանքները նրա համար (ֆիզիկական ցավի հետ չշփոթել):

Root
20.06.2007, 23:20

Սխալների վրա սովորում են .....

Երբև է շնաձկան միս կերածխ կաք ? /ի միջայլոց համովա :D/

Selene
20.06.2007, 23:28
Սխալների վրա սովորում են .....

Երբևէ շնաձկան միս կերած կաք ? /ի միջայլոց համովա :D/

Ոչ, չեմ էլ ուզում, չնայած քո արտահայտած դրական կարծիքին;)
Եղե՞լ է այնպես, որ պահի տակ ատեք ինքներդ ձեզ:

Ուլուանա
20.06.2007, 23:30
Սխալների վրա սովորում են .....

Երբև է շնաձկան միս կերածխ կաք ? /ի միջայլոց համովա :D/
Ոչ, և անձամբ ինձ դա հաստատ չի սպառնում, քանի որ կենդանի արարածների չեմ ուտում, սատկած կամ մեռած՝ առավել ևս։ :P :D

Եղե՞լ է այնպես, որ պահի տակ ատեք ինքներդ ձեզ:
Այո, և բավական շատ... :oy :(

Ձեր ո՞ր հատկանիշը տանել չեք կարողանում։

Root
20.06.2007, 23:34
Երբեմն չափից ավելի եմ ոգևորվում.. հետևաբար շատ ավելի մեծ հատկանիշներ ու առավելություններ վերագրում ինքս ինձ, բայց դե լավա չեմ մեծամտանում ... ատում եմ մեծամտությունից մահից ավելի շատ....
Մեռած շնաձուկ էլ մենակ ապարանում են բուծում :D:D

Երբև է փորցել եք ինքներդ Ձեր դիմանկարը կերտեք ?

impression
20.06.2007, 23:35
Ձեր ո՞ր հատկանիշը տանել չեք կարողանում։

Կասկածամտությունը, ինքնավստահության պակասը :oy

Ձեր ամենաօրիգինալ միտքն այսօրվա ընթացքում :P

Ուլուանա
20.06.2007, 23:38
Կասկածամտությունը, ինքնավստահության պակասը :oy

Ձեր ամենաօրիգինալ միտքն այսօրվա ընթացքում :P
Չգիտեմ՝ ինչքանով է օրիգինալ, բայց... մտածել եմ, թե ինձ համար որքան հեշտ է նույն մարդուն ահավոր հակակրելն ու շատ կարճ ժամանակ անց համակրելը... :think

Ձեր ո՞ր հատկանիշն եք շատ սիրում։ :P

impression
20.06.2007, 23:42
Ձեր ո՞ր հատկանիշն եք շատ սիրում։ :P

Հումորի զգացումը, ազատության զգացումը` իր լայն իմաստով ;)

Ձեր ամենահիմար արարքն այսօր.... :)

Ուլուանա
20.06.2007, 23:47
Հումորի զգացումը, ազատության զգացումը` իր լայն իմաստով ;)

Ձեր ամենահիմար արարքն այսօր.... :)
Կոմպի մոտ երկար նստելու պատճառով կարգին հաց չուտելն և հանդիպումից ուշանալը... :oy

Մարդու հետ ծանոթանալիս առաջին ի՞նչ եք ցանկանում իմանալ նրա մասին։

Root
20.06.2007, 23:49
Ինչ օծանելիքա օգտագործում ... :D:D

Ձեր համար ամենաթանկ էակը կյանքում ..

impression
20.06.2007, 23:52
Առաջին հերթին՝ ես ինքս, ես որ չլինեմ, էլ ու՞մա պաետք իմ թանկ էակը :D:D:D

Ձեր ամենասիրելի խոսքը

Selene
20.06.2007, 23:53
Ձեր համար ամենաթանկ էակը կյանքում ..
Նրանք երկուսն են՝ ծնողներս:love, այնուհետ քույրս ու եղբայրս:)

Ավելացվել է 1 րոպե անց

Ձեր ամենասիրելի խոսքը

Խելառ ջան:):oy
Ամենահարատև զգացմունքն ըստ ձեզ

impression
20.06.2007, 23:56
Ամենահարատև զգացմունքն ըստ ձեզ

Նույնքան սերը, որքան ատելությունը :think

Ինչո՞վ եք ապրում՝ ներկայով, անցյալով թե ապագայով

Selene
21.06.2007, 00:00
Նույնքան սերը, որքան ատելությունը :think

Ինչո՞վ եք ապրում՝ ներկայով, անցյալով թե ապագայով

Հիշելով անցյալը ապրում եմ ներկայում՝ սրտումս ապագայի երազանքներ ունենալով:)
Ակումբի ամենայուրատիպ անդամն ըստ ձեզ

Root
21.06.2007, 00:01
հույսով ..

Ում հետ կուզեիք ցանոթանալ .?

Ավելացվել է 1 րոպե անց

Հիշելով անցյալը ապրում եմ ներկայում՝ սրտումս ապագայի երազանքներ ունենալով:)
Ակումբի ամենայուրատիպ անդամն ըստ ձեզ

Մանոնը

impression
21.06.2007, 00:05
Ում հետ կուզեիք ցանոթանալ .?

Քո :)

Սիրու՞մ եք միայնակ գնալ կինո

Ուլուանա
21.06.2007, 00:08
Քո :)

Սիրու՞մ եք միայնակ գնալ կինո
Չգիտեմ, միայն մի անգամ եմ գնացել (այն էլ ոչ թե իմ հոժար կամքով, այլ հանգամանքների բերումով էր ստացվել :D), բայց վատ չէր, ահագին հետաքրքիր ու նոր զգացողություն էր... նույնիսկ նկարագրել հնարավոր չէ։ :roll

Ի՞նչ եք անում, երբ զգում եք, որ սխալ եք, բայց միաժամանակ չեք ուզում ձեզ պարտված զգալ։

impression
21.06.2007, 00:12
Ի՞նչ եք անում, երբ զգում եք, որ սխալ եք, բայց միաժամանակ չեք ուզում ձեզ պարտված զգալ։

Սկսում եմ հիմար-հիմար դուրս տալ, խճճել դիմացինիս, մինչև գալիս հանգում եմ ճշտին, բայց՝ իբր իմ ուժերով :D

Ի՞նչ եք մտածում, երբ զգում եք, որ փողոցում բոլորը ձեզ են նայում

Root
21.06.2007, 00:15
Էլի չեմ թրաշվել ...~

Չեք հոգնում եսքան շատ անկեղծանալուց ?:D:D

Ուլուանա
21.06.2007, 00:15
Սկսում եմ հիմար-հիմար դուրս տալ, խճճել դիմացինիս, մինչև գալիս հանգում եմ ճշտին, բայց՝ իբր իմ ուժերով :D

Ի՞նչ եք մտածում, երբ զգում եք, որ փողոցում բոլորը ձեզ են նայում
Անհարմարավետության զգացողություն եմ ունենում... շփոթվում եմ, սկսում եմ արտաքինիս, հագուստիս մեջ ինչ-որ արտառոց, սխալ բան փնտրել... :oy :(

Չեք հոգնում եսքան շատ անկեղծանալուց ? :D
Չէ։ :P

Ամենաշատը քանի՞ օր եք սոված մնացել։

Root
21.06.2007, 00:17
Անհարմարավետության զգացողություն եմ ունենում... շփոթվում եմ, սկսում եմ արտաքինիս, հագուստիս մեջ ինչ-որ արտառոց, սխալ բան փնտրել... :oy :(

Չէ։ :P

Ամենաշատը քանի՞ օր եք սոված մնացել։

21 օր ....... միայն ջուր ....

Անտառում գայլ հանդիպելուց ինչ կանեիք ?

impression
21.06.2007, 00:19
21 օր ....... միայն ջուր ....

Անտառում գայլ հանդիպելուց ինչ կանեիք ?

Կսկսեի նապաստակ փնտրել, որ դրան համոզեմ՝ նապաստակին ուտի :D

Ի՞նչ եք անում, երբ կոմպյուտերի պատճառով նյարդայնանում եք

Root
21.06.2007, 00:21
Ետ պահին չեմ հասկանում ... հաջորդ օրը ստիպված նոր համակարգիչ եմ պատվիրում D:D:D:D

Որ անտառում գայլ հանդիպեք ու ետ անտեր նապաստակնել թարսի նման չճարեք ինչ քայլերի կդիմեք ?

impression
21.06.2007, 00:23
Ետ պահին չեմ հասկանում ... հաջորդ օրը ստիպված նոր համակարգիչ եմ պատվիրում D:D:D:D

Որ անտառում գայլ հանդիպեք ու ետ անտեր նապաստակնել թարսի նման չճարեք ինչ քայլերի կդիմեք ?

Ստիպված կլինեմ դիմել ինչքան հնարավոր է՝ արագ քայլերի՝ այդտեղից հեռու :D:D:D

Ի՞նչ ես կպել էդ գայլից :P

Selene
21.06.2007, 00:24
Կսկսեի նապաստակ փնտրել, որ դրան համոզեմ՝ նապաստակին ուտի :D

Ի՞նչ եք անում, երբ կոմպյուտերի պատճառով նյարդայնանում եք

Երբ շատ եմ նյարդայնանում, ուզում եմ մի լավ ոտքով հարվածել պրոցեսորին, բայց ոչ իմ սեփական կոմպյուտերի վրա եմ այդպես նյարդայնանում, այլ բանկի:D, բայց դե չեմ հարվածում, այլ նորից հանգստանում եմ, որովհետև ոչինչ փոխել չեմ կարող, ու շարունակում եմ գործս:)
Իսկ ի՞նչ եք անում, երբ ձեզ շատ հարազատ մարդ է ահավոր նյարդայնացնում:

impression
21.06.2007, 00:26
Իսկ ի՞նչ եք անում, երբ ձեզ շատ հարազատ մարդ է ահավոր նյարդայնացնում:

Իմ հերթին ահավոր նյարդայնացնում եմ նրան, որ հետո տեսնեմ, թե նա ինչ կանի, չէ որ ես էլ պետք է որ իր համար հարազատ մարդ լինեմ :P

Էն գայլի հարցն ի՞նչ եղավ

Selene
21.06.2007, 00:28
Իմ հերթին ահավոր նյարդայնացնում եմ նրան, որ հետո տեսնեմ, թե նա ինչ կանի, չէ որ ես էլ պետք է որ իր համար հարազատ մարդ լինեմ :P

Էն գայլի հարցն ի՞նչ եղավ

Root-ի պինգվինը կերավ:D:)
Երբևէ մոռացության աստիճանի հարբած կա՞ք

impression
21.06.2007, 00:33
Root-ի պինգվինը կերավ:D:)
Երբևէ մոռացության աստիճանի հարբած կա՞ք

Շուտ եմ հարբում, բայց մինչև մոռացություն չեմ կարողանում հասնել, սիրտս խառնում է :[

Կա՞ն այնպիսի դրվագներ ձեր կայնքում, որ հետո հիշելիս՝ պիտի ասեք "Ես կյանքս իզուր չեմ ապրել" :think

Root
21.06.2007, 00:34
Շատ կուզեի~ չի ստացվում ...պինգվինն էլ գայլ տանել չի կարողանում

Ինչ կուզեինք այս պահին ուտել ? ~

Ավելացվել է 52 վայրկյան անց

Շուտ եմ հարբում, բայց մինչև մոռացություն չեմ կարողանում հասնել, սիրտս խառնում է :[

Կա՞ն այնպիսի դրվագներ ձեր կայնքում, որ հետո հիշելիս՝ պիտի ասեք "Ես կյանքս իզուր չեմ ապրել" :think

Շատ ... ահավոր շատ ... դրա համար էլ հանգիստ եմ ներքուստ

Selene
21.06.2007, 00:36
Շուտ եմ հարբում, բայց մինչև մոռացություն չեմ կարողանում հասնել, սիրտս խառնում է :[

Կա՞ն այնպիսի դրվագներ ձեր կայնքում, որ հետո հիշելիս՝ պիտի ասեք "Ես կյանքս իզուր չեմ ապրել" :think

22 տարվա մեջ լիքն են նման դրվագները:)

Ավելացվել է 1 րոպե անց

Ինչ կուզեինք այս պահին ուտել ? ~
Չիփս:nyam
Եթե հնարավոր լիներ ամենակարող ռետինով ջնջել ձեր կյանքից մի հատված անհետք, կօգտագործե՞ք ռետինը:

impression
21.06.2007, 00:38
22 տարվա մեջ լիքըն են նման դրվագները:)

Եթե հնարավոր լիներ ամենակարող ռետինով ջնջել ձեր կյանքից մի հատված անհետք, կօգտագործե՞ք ռետինը:

Հավանաբար՝ ոչ:

Ձեր սիրած վայրը Երևանում

Root
21.06.2007, 00:41
Կասկադ ... ջահելությունս ընկրոջս .. սիրած աղջկա բնակավայրում անցավ արա ~ մլյա ...

Ինչպսի մարդկանց չեք սիրում ?

Selene
21.06.2007, 00:44
Ինչպսի մարդկանց չեք սիրում ?
Մեծամիտ, ինքնահավան
Որն է ըստ ձեզ մարդու ամենադրական հատկանիշը

Apsara
21.06.2007, 00:47
Կասկադ ... ջահելությունս ընկրոջս .. սիրած աղջկա բնակավայրում անցավ արա ~ մլյա ...

Ինչպսի մարդկանց չեք սիրում ?

Չեմ սիրում մարդկանց, որոնք խաղում են ուրիՓի զգցամունքների հետ իսկ հետո ձևացնում են թե ոչինչ չի եղել, չեմ սիրում մարդկանց որոնք խաբում են, միևնույն ժամանակ անմեղ ձևանում, չեմ սիրում անպատասխանատու մարդկանց, որ ամենակարևոր և դժվար պահին լքում են դիմացինին, չեմ սիրում թույլ մարդկանց, որոնց իրենց գործած սխալների հետևանքները չեն հուզում, կամ վախենում են դեմառդեմ հանդիպել իրենց իսկ ստեղծածին…

Ինչն եք համարում կնոջ մեջ ամենակարևոր հատկանիՓը

Root
21.06.2007, 00:47
Շուտ եմ հարբում, բայց մինչև մոռացություն չեմ կարողանում հասնել, սիրտս խառնում է :[

Կա՞ն այնպիսի դրվագներ ձեր կայնքում, որ հետո հիշելիս՝ պիտի ասեք "Ես կյանքս իզուր չեմ ապրել" :think

Մեծամիտ, ինքնահավան
Որն է ըստ ձեզ մարդու ամենադրական հատկանիշը

Թխի թո գա ...

Ֆորումում ինվիզիբլ ֆռֆռալը բայց շատ բարի լինելը :D:D:D

Ձեր ապրած կյանքի որ դրվանգն է Ձեզ հիմք տալիս հպարտանալու ?:)

Ավելացվել է 1 րոպե անց

Ինչն եք համարում կնոջ մեջ ամենակարևոր հատկանիՓը
Մարդկությունը :D:D:D
Հավատարմությունը ... հմայքը ... մեծությունը ...բացությունը

impression
21.06.2007, 01:00
Ձեր ապրած կյանքի որ դրվանգն է Ձեզ հիմք տալիս հպարտանալու ?:)

Հպարտանալ երևի մի քիչ սխալ կհնչի, երևի ավելի շատ՝ ինքս ինձնից գոհ մնալ... երբ մի լավ բան եմ կարողանում անել ընկերներիս կամ ընտանիքիս համար :oy

Մի քիչ ուշ չի՞ :D:D:D

Մարիաննա
21.06.2007, 01:52
Մի քիչ ուշ չի՞
Ինչի՞ համար է ուշ: :)

Կա՞ յուրահատուկ մի վայր, որտեղ քեզ անպաշպան ես զգում:

Բարեկամ
21.06.2007, 06:07
Ոչ:

Ինչից/ումից ես վերջերս հիասթափվել :

dvgray
21.06.2007, 09:43
Ինչից/ումից ես վերջերս հիասթափվել :
Իմ տնօրենից/մասնագիտություից :(: /Կարող է և վերջնական լինի :(:/

Քո վրա ազդու՞մ է /դեպի վատը/ քո շրջապատը:

Karina
21.06.2007, 09:45
Քո վրա ազդու՞մ է /դեպի վատը/ քո շրջապատը:[/QUOTE]

Ոչ, չի ազդում

Վախենու՞մ ես բարձրությունից

Ձայնալար
21.06.2007, 09:51
Ոչ, չի ազդում

Վախենու՞մ ես բարձրությունից

Բարձրությունից չէ, ընկնելուց եմ վախենում :D

Քնած ժամանակ զառանցու՞մ ես:

Firegirl777
21.06.2007, 09:54
Զառանցել չէ, բայց խոսում եմ, քանի անգամ վախեցրել եմ հարազատներիս, բայց ոչ մի գաղտնիք չեմ բացել, քանզի իմ քնած ժամանակ խոսացածը ոչ ոք չի հասկանում....

Արագությունից վախենում ես՞

Karina
21.06.2007, 09:55
Քնած ժամանակ զառանցու՞մ ես:[/QUOTE]

Ոչ

Ի՞նչ բարդույթ ունես

Ավելացվել է 3 րոպե անց
Արագությունից վախենում ես՞[/QUOTE]

Այո

Նորից եմ կրկնում հարցս - ի՞նչ բարդույթ ունես

Malu
21.06.2007, 11:12
Նորից եմ կրկնում հարցս - ի՞նչ բարդույթ ունես

Կամաչեմ մերկ քայլել փողոցում :oy

Գույները կամ թվերը երբևէ բաժանել ես ըստ սեռերի (ասենք, որ մտածես կարմիրը աղջիկ է, կամ էլ 7-ը տղա է):o

John
21.06.2007, 11:38
Կամաչեմ մերկ քայլել փողոցում :oy

Գույները կամ թվերը երբևէ բաժանել ես ըստ սեռերի (ասենք, որ մտածես կարմիրը աղջիկ է, կամ էլ 7-ը տղա է):o
հա, զույգ թվերը տղաներն են, կենտ թվերը աղջիկները :)

Երբևէ ցանկացե՞լ եք ընդմիշտ հեռանալ տանից:

dvgray
21.06.2007, 12:18
Երբևէ ցանկացե՞լ եք ընդմիշտ հեռանալ տանից:
Ցանկացել եմ, հեռացել եմ, ու լավ ել արել եմ :P

Կուզենաիք ոստիկան դառնալ :):

Maytane
21.06.2007, 13:03
ԱՅՈ....

ՍԻՐՈԻՄ ԵՍ ՍԻՐՎԵԼՈՒ ՀԱՄԱ*:ԹԵ ՍԻ*ՈՒ ԵՍ ՍԻ*ԵԼՈՒ ՀԱՄԱՐ՞...............
:cry...:sorry....:secret
ես ուզում եմ լինել...............

ՄԵՆԱԿ ԵՄ ԻՆՉՈՒ ՉԳԻՏ ԵՄ:…
ՄԵՆԱԿ ԵՄ ԻՆՉՈՒ ԳՈՒՑԵ ՔՈ ՍԻՌՈՒՑ…
ՄԵՆԱԿ ԵՄ ԻՆՉՈՒ ՉԳԻՏԵՄ……………
ՄԵՆԱԿ ԵՄ ԻՆՉՈՒ ԿՌԿԻՆ ՉԳԻՏԵՄ….......

Root
21.06.2007, 13:19
Սիրում եմ ... անկախ ինձանից :D

Որն է Ձեր կարծիքով տղամարդու հիմնական հատկանիշը ?

Բարեկամ
21.06.2007, 18:03
Սիրում եմ ... անկախ ինձանից :D

Որն է Ձեր կարծիքով տղամարդու հիմնական հատկանիշը ?

անկախությունը:

Ձեր վերաբերմունքը, եթե ձեզ, ասենք, սիրահարվեր սևամորթ… :think

John
21.06.2007, 18:13
Ձեր վերաբերմունքը, եթե ձեզ, ասենք, սիրահարվեր սևամորթ… :think

Էս կարգի հարցեր տալուց նշեք, որ հակառակ սեռի :) ես ուրիշ բաներ եմ սկսում մտածել… հիմա պատասխանեմ՝ եթե հայերեն գիտի ու ինձ հայերենով ասի, որ ինձ սիրում է ինքը սիրուն լինի, ես էլ իրա նկատմամբ անտարբեր չլինեմ, իրա հերն էլ Ամերիկայում լավ գործի լինի՝ կամուսնանամ հետը…

Երբևէ երազե՞լ եք ԱՄՆ-ում ծնված լինելու մասին

Apsara
21.06.2007, 18:26

Ոչ, հակարակը միՓտ գոհ եմ եղել որ Հայաստանում եմ ծնվել…

Ինչպես կվարվեիք եթե ձեր մոտ ընկերոջ կամ ընկերուհու սիրելին փորձեր ձեզ գայթակղել

John
21.06.2007, 18:30
Ինչպես կվարվեիք եթե ձեր մոտ ընկերոջ կամ ընկերուհու սիրելին փորձեր ձեզ գայթակղել
չէի գայթակղվի ու էդ մասին ՈՉ ՄԵԿՒ չէի ասի…

կուզենայի՞ք 3 միլիոն եվրո ստանալ որպես ժառանգություն

Selene
21.06.2007, 21:15
չէի գայթակղվի ու էդ մասին ՈՉ ՄԵԿՒ չէի ասի…

կուզենայի՞ք 3 միլիոն եվրո ստանալ որպես ժառանգություն

Այո, վատ չէր լինի:hands
Կցանկանայի՞ք իմանալ ձեր կյանքի ապագա երեք տարիները ինչպիսին են լինելու:

Philosopher
21.06.2007, 21:23
Կցանկանայի՞ք իմանալ ձեր կյանքի ապագա երեք տարիները ինչպիսին են լինելու:
Ոչ:

Սիրու՞մ եք ճշմարտությունը

Ուլուանա
21.06.2007, 21:23
Այո, վատ չէր լինի:hands
Կցանկանայի՞ք իմանալ ձեր կյանքի ապագա երեք տարիները ինչպիսին են լինելու:
Չէ, բա որ պարզվի, որ լավ բաներ չեն լինելու՞... Հետո ո՞վ ա ինձ դեպրեսսիայից հանելու։ :D :oy

Սիրու՞մ եք ճշմարտությունը
Այո, իհարկե, ո՞նց կարող եմ չսիրել իմ հարազատ բարեկամին։ :P :D

Ո՞ր թեման է ձեր ներվերի վրա ազդում (ես էս ուղղությամբ մի քիչ շեղված եմ, կներեք... :roll :D)

Philosopher
21.06.2007, 21:25
Չէ, բա որ պարզվի, որ լավ բաներ չեն լինելու՞... Հետո ո՞վ ա ինձ դեպրեսսիայից հանելու։ :D :oy
Ո՞ր թեման է ձեր ներվերի վրա ազդում (ես էս ուղղությամբ մի քիչ շեղված եմ, կներեք... :roll :D)
Այս

Ձեզ երջանկացնու՞մ է անկեղծությունը

Ուլուանա
21.06.2007, 21:28
Այս

Ձեզ երջանկացնու՞մ է անկեղծությունը
Այո, շատ։ :hands Չի՞ երևում։ :D

Իսկ ձե՞զ ինչն է երջանկացնում։ :D

Մանե
21.06.2007, 21:29
Նայած,կոնկրետ բան չկա:)

ձեզ որևէ մեկը ստիպո՞ւմ է այս թեման մտնել;)

Ուլուանա
21.06.2007, 21:33
Նայած,կոնկրետ բան չկա:)

ձեզ որևէ մեկը ստիպո՞ւմ է այս թեման մտնել;)
Ո՞վ կարող է որևէ մեկին ստիպել որևէ թեմա մտնել։ Իհարկե, ոչ։ :o (Մանե, թեման մի օգտագործի բացատրություններ պահանջելու համար :P :D)

Ո՞ր թեման եք ամենաշատը սիրում։ :roll

Guest
21.06.2007, 21:38
Իմ սիրելի ակումբցին:

Ո՞ր մոդերատորին է ամենա անարդարը:

Մանե
21.06.2007, 21:44
Ուլուանան(:P) մեկ էլ ամենաանարդար մոդերը՝Նորմարդը:P
Ձեր սիրելի ակումցին:P

Selene
22.06.2007, 00:07
Ուլուանան(:P) մեկ էլ ամենաանարդար մոդերը՝Նորմարդը:P
Ձեր սիրելի ակումցին:P

Իմ սիրելի ակումբցիները բավականին շատ են, չեմ թվարկի, հատկապես որ իրենք էլ գիտեն, իմ սիրո մասին;) Իսկ իմ ամենասիրելի ակումբցին Ուլուանան է:love

Երբևէ եղե՞լ է, որ հրաժեշտի խոսքեր նախօրոք որոշեք ու հետո, հանդիպելով նրան, փոշմանեք, չասեք:

Apsara
22.06.2007, 00:17

Ոչ չի եղել, նախորոք խոսքեր չեմ մտածել, այլ մտածել եմ հրաժեշտ տալու մասին, իսկ խոսքերը իրենց-իրենց եկել են… Փոշմանել , չէ երբեք արածներիս համար չեմ փոշմանում, քազնի անելուց առաջ մտածում եմ

Բարեկամ
22.06.2007, 03:56
Երբևէ եղե՞լ է, որ հրաժեշտի խոսքեր նախօրոք որոշեք ու հետո, հանդիպելով նրան, փոշմանեք, չասեք:

Ոչ, քանի որ հրաժեշտի առիթ էլ չի եղել;)

Ո՞ր դերասանը/դերասանուհին է ձեզ նման /հեչ պարտադիր չի որ արտաքինով/ :

Root
22.06.2007, 08:24
Մեթ Դեմոն լոլ~

Ոնց եք վերաբերվում Անջելինա Ջոլիին արդուն և քնած վիճակում ? :D:D:D

Մանե
22.06.2007, 08:29
Ուլուանան(:P) մեկ էլ ամենաանարդար մոդերը՝Նորմարդը:P

Ժող,ոնց որ էս պոստիցս շատերդ նեղացաք:(
Ես կատակով էի գրել,չնայած ափսոս տենց չհասկացվեց;)Մի խոսքով ներողություն(հատկապես Ուլուանայից:)
Վիրավորելու մասին անգամ չէի մտածել:oy

Ո՞ր դերասանը/դերասանուհին է ձեզ նման /հեչ պարտադիր չի որ արտաքինով/ :
Եսի՞մ,շատերի են նմանացրել,բայց հիմա չեմ հիշում:oy

Ոնց եք վերաբերվում Անջելինա Ջոլիին արդուն և քնած վիճակում ?
Անտարբեր:P
Հայ երգիչ/երգչուհիներից ում եք ամենաշատը սիրում:)

Root
22.06.2007, 08:32
Շառլ Ազնավուրին :) ու վերջ !

Ակումբում ում տանել չեք կարողանում ? :D:D:D

Մանե
22.06.2007, 08:54
Ակումբում ում տանել չեք կարողանում ? :D:D:D
Mane(Fizmat) ;)

Դպրոցում ձեր սիրած առարկան:)

John
22.06.2007, 08:57
Դպրոցում ձեր սիրած առարկան
ինֆորմատիկա

Ակումբցիներից ու՞մ գրառումներն եք ամենահաճույքովը ընթերցում:

Guest
22.06.2007, 09:04
Angelina-յի, կարծիքս (http://www.akumb.am/showthread.php?p=325569#post325569) չե՞ք կարդացել:

Կուզենա՞յիք, որ ոչ ոք ձեզանից խելացի չլիներ:

John
22.06.2007, 09:07
Հայկ ջան, ի՞նչ իմանայի, որ դու ես պատասխանելու…

Կուզենա՞յիք, որ ոչ ոք ձեզանից խելացի չլիներ:
Չէ, տենց հետաքրքիր չէր լինի…

Ո՞րն է ձեր ամենակարևոր իրականացած երազանքը:

Guest
22.06.2007, 09:35
Շատ բաներ են իրականացել և իսկույն դրանք դարցել են ոչ կարևոր:
Էլի աբստրակտ եմ պատասխանում, կներեք: Են էլ սենց գոզալ հարցին:

Ո՞նց եք վերաբերվում ծխողներին: :[

Մանե
22.06.2007, 09:40
Ո՞նց եք վերաբերվում ծխողներին: :[
Տղամարդ ծխողներին համեմատաբար նորմալ,իսկ այ կին ծխողներին...
Ծխո՞ւմ եք:)

Guest
22.06.2007, 09:42
Ո՛չ, ոնց որ չգիտես… :P

Քանի՞ տարեկանում կամուսնանայիք:

Մանե
22.06.2007, 09:46
Ո՛չ, ոնց որ չգիտես… :P
:D:P
Ես քեզ եմ հարցնո՞մ,դու ի՞նձ:D

Քանի՞ տարեկանում կամուսնանայիք:
22 և բարձր:)
Որն է եղել ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը/Հայկ,էս մեկը չգիտեմ:P/

Guest
22.06.2007, 15:35
Որն է եղել ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը/Հայկ,էս մեկը չգիտեմ:P/

Դեռ չի եղել, այն առջևում է:

Ինչքա՞ն շատ ես սիրում ինձ:

John
22.06.2007, 15:39
Ինչքա՞ն շատ ես սիրում ինձ
Ահագին :D ;)

Հաճա՞խ եք նոր յուզերներին վարկանիշ տալիս

Guest
22.06.2007, 15:57
Հաճա՞խ եք նոր յուզերներին վարկանիշ տալիս

Նույն հաճախությամբ ինչ հներին, կախված է միայն գրագումից: Ընդանրապես շատ հազվադեպ եմ վարկանիշ տալիս:

Կարա՞ս բերես գոնը մի պատճառ, որ չես կարա իմ հետ ամուսնանաս: (պատասխանողը տղա չի)

Annushka
22.06.2007, 16:17
Ահա, բերեմ.. :) ես չեմ ուզում քո հետ ամուսնանալ :D

Վախենում ես քննադատությունից

Մանե
22.06.2007, 16:17
Կարա՞ս բերես գոնը մի պատճառ, որ չես կարա իմ հետ ամուսնանաս: (պատասխանողը տղա չի)
Հա,դու միայն ՆՐԱ հետ ես ամուսնանալու:D

Վախենում ես քննադատությունից
Չէ
Ինչի՞ ինձ վարկանիշ չես տալիս:D

Guest
22.06.2007, 16:21
Վախենում ես քննադատությունից
Միանշանակ ո՛չ, կարամ անգամ ասեմ որ սիրում եմ:

Ինչի՞ ինձ վարկանիշ չես տալիս
Երեխու բան չի:P երեխեքի ձերը տենց բան չի կարելի տալ :D

Ումից եք վախենում այս ֆորումում… վախենում նրա խելքից, նրա սրամտքերից: Առհասարակ վախենում եք նրա հետ շբվել: Եթե կոնկրետ մարդ չկա, գոնե ասեք ումից ամենաշատը, համեմատական կարգով:

Մանե
22.06.2007, 17:48
Ումից եք վախենում այս ֆորումում… վախենում նրա խելքից, նրա սրամտքերից: Առհասարակ վախենում եք նրա հետ շբվել: Եթե կոնկրետ մարդ չկա, գոնե ասեք ումից ամենաշատը, համեմատական կարգով:
Ոչ մեկից էլ չեմ վախենում,բայց ոչ թե նրա համար,որ տենց մարդ չկա/խելացի/,այլ պարզապես կարդալով նրա մտքերը,ավելի շատ բան եմ սովորում ու դա ամենևին վախենալու չի;)
Ո՞ր դեպքում անվերադաձ կմեկնեիք Հայաստանից:)

Guest
22.06.2007, 17:49
Ոչ մեկից էլ չեմ վախենում,բայց ոչ թե նրա համար,որ տենց մարդ չկա/խելացի/,այլ պարզապես կարդալով նրա մտքերը,ավելի շատ բան եմ սովորում ու դա ամենևին վախենալու չի;)

Չեղավ, անուն չտվիր, ասա, հարցիտ կպատասխանեմ:

Cesare
22.06.2007, 17:50
Ումից եք վախենում այս ֆորումում… վախենում նրա խելքից, նրա սրամտքերից: Առհասարակ վախենում եք նրա հետ շբվել: Եթե կոնկրետ մարդ չկա, գոնե ասեք ումից ամենաշատը, համեմատական կարգով:

Այսինքն ոնց վախենում ???

Guest
22.06.2007, 17:51
Այսինքն ոնց վախենում ???

Ոնց որ լավ եմ բացատրել:think

Մանե
22.06.2007, 17:54
Չեղավ, անուն չտվիր, ասա, հարցիտ կպատասխանեմ:
Հայկ ջան ախր վախենալը կոպիտ ա ասված;)
Օրինակ այդ մարդկանցից են Ուլուանան,Philosopher-ը,ու էլի շատ-շատերը,բայց չի նշանակում,որ վախենում եմ/իրանց գիտելիքներից կամ իրենցից/;):)

Cesare
22.06.2007, 17:55
Ոնց որ լավ եմ բացատրել:think

Եթե ետքանը, ուրեմն ոչ մեկից :
Տենց մարդ չկա, որ հետը վախենամ շփվելուց :

Guest
22.06.2007, 17:59
Հայկ ջան ախր վախենալը կոպիտ ա ասված;)
Օրինակ այդ մարդկանցից են Ուլուանան,Philosopher-ը,ու էլի շատ-շատերը,բայց չի նշանակում,որ վախենում եմ/իրանց գիտելիքներից կամ իրենցից/;):)

Դե ուրեմն դու հարցիս չպատասխանեցիր:P Ես ասում էի վախենալ, ու ասեցի, որ կարելի գոնը համեմատական կարգով մեկին նշել:
Լավ ինչևե:

Ո՞ր դեպքում անվերադաձ կմեկնեիք Հայաստանից

Հնարավորության դեպքում:

Համարու՞մ եք, որ աշխարհը կործանվում ա: Համարո՞ւմ եք, որ մենք բոլորս գնում ենք սխալ ճանապարհով: Հա գնում ենք մեր հունով, բայց ես հայտնաբերել եմ մի պարզ բան, որ եթե ամեն ինչ գնում ա իր հունով, ապա գնում ա դեպի ցած: Ի՞նչ կասեք: Անկեղծ պատասխանեք, չ՞եք կարծում, որ ամեն ինչ շատ վատ է:

Apsara
22.06.2007, 18:02
Ոչ չեմ կարծում որ ամեն ինչ Փատ վատ է, հակարակը ինձ թվում է ամեն ինչ Փատ էլ լավ է, մենք դեպի զարգացում ենք գնում, համենայնդեպս ես լավատես եմ այդ հարցում:

Իսկ դուք կդավաճանեիք ձեր հայրենիքը:think

Բարեկամ
23.06.2007, 17:57
Ոչ չեմ կարծում որ ամեն ինչ Փատ վատ է, հակարակը ինձ թվում է ամեն ինչ Փատ էլ լավ է, մենք դեպի զարգացում ենք գնում, համենայնդեպս ես լավատես եմ այդ հարցում:

Իսկ դուք կդավաճանեիք ձեր հայրենիքը:think

Ես լավ չեմ պատկերացնում. հայրենիքին դավաճանելը ո՞րն ա, ի՞նչ պետք ա անես, որ այդպես որակվի… :think

Ինչի՞ համար ես զղջում

Մանոն
23.06.2007, 18:10
Ինչի՞ համար ես զղջում
Չարած բաների, որոնք ճակատագրական են եղել:

Ի՞նչը կփոխեիք ձեր կյանքում, եթե հնարավոր լիներ վերապրել այն:

Բարեկամ
23.06.2007, 18:25
Չարած բաների, որոնք ճակատագրական են եղել:

Մանոն ջան, պատասխանդ զղջալ բառի սահմանումն ա, հարցը էդ "չարած բաները" բացելու մասին էր:P

Ի՞նչը կփոխեիք ձեր կյանքում, եթե հնարավոր լիներ վերապրել այն:

Մասնագիտությունս: Երևի :

Երբևէ մտածել եք, որ ձեր սեռը, ցավոք, խանգարում է ձեզ անել որոշ բաներ

Մանոն
23.06.2007, 19:14
Մանոն ջան, պատասխանդ զղջալ բառի սահմանումն ա, հարցը էդ "չարած բաները" բացելու մասին էր:P

Մասնագիտությունս: Երևի :

Երբևէ մտածել եք, որ ձեր սեռը, ցավոք, խանգարում է ձեզ անել որոշ բաներ
Լավ, հիմա այնպես անեմ, որ երկու հարցիդ էլ պատասխանած լինեմ…
Չարած մի բանն այն է, որ չեմ ընտրել այնպիսի մասնագիտություն, որը հետագայում կարող էր ինձ երջանկացնել, օրինակ կարող էի դառնալ երաժիշտ կամ նկարիչ, լրագրող կամ հոգեբան:
Հիմա երկրորդ հարցի պատասխանը.
Այո շատ եմ մտածել, եթե լինեի տղամարդ, ավելի վճռական ու ինքնավստահ կլինեի, մի բան`որ միշտ պակասել է ինզ:
Հիմա հարց.
Ու՞մ կվերցնեիք ակումբից ձեզ ընկեր, եթե ստիպված լինեիք ցմահ ապրել անմարդաբնակ կղզում: :P(Չասեք դա անեծք է՞, թե հարց)

impression
23.06.2007, 19:16
Պատահում է :D
Բայց մեկ-մեկ էլ մտածում եմ՝ ի՜նչ լավ է, որ հենց այն, եմ, ինչ կամ ;)

Ինչի՞ց եք ուրախանում:

Էլի ուշացա;

Հաստատ Բյուրակնին կվերցնեի հետս, էդ անմարդաբնակ կղզում հեչ որ չլիներ, երկուսս էլ մի բան կգրեինք, հետո կկարդայինք իրար համար, օրը կանցներ :D:D:D
Իմ հարցը մնում է ուժի մեջ :)

Apsara
23.06.2007, 20:16
Պատահում է :D
Բայց մեկ-մեկ էլ մտածում եմ՝ ի՜նչ լավ է, որ հենց այն, եմ, ինչ կամ ;)

Ինչի՞ց եք ուրախանում:

:)

երբ ուրիշին ուրախություն եմ պարգևում: Ճիշտ է շաատ բաներ կան, որ ինձ ուրախացնում են, բայց կյանքիս փորձը ցույց է տվել, որ ուրիշին պարգևած ուրախությունը ամենաուժեղ զգացմունքներից է:

Հաճախ եք ծնքղների հետ կոնֆլիկտի մեջ մտնում՞

impression
23.06.2007, 20:49
Եթե ամեն օրը հաճախ եք համարում, ապա՝ այո :)

Դուք է՞լ եք դեպրեսիայի մեջ ընկնում, երբ արձակուրդը վերջանում է :(

Մանե
24.06.2007, 12:07
Դուք է՞լ եք դեպրեսիայի մեջ ընկնում, երբ արձակուրդը վերջանում է :(
Ոչ:)
Ո՞ր հարցի դեպքում կընկնեք դեպրեսիայի մեջ,ափերից դուրս կգաք:)

Wisper
24.06.2007, 12:32
Ո՞ր հարցի դեպքում կընկնեք դեպրեսիայի մեջ,ափերից դուրս կգաք:)

- Աբե, կամբուդր լա՞վ գիտես...
Այ էս հարցից ավելի նեռվայնացնող հարց է մեկել սա՝ ասենք նստած եմ կոմպի մոտ մեկ էլ մեկը գալիսա՝
- Ախպերս, ի՞նչ ես անում, ցավտ տանեմ...

:[ :angry.......

Ո՞ր բառն եք օգտագործում օրվա ընթացքում ամենից շատ...

Selene
24.06.2007, 13:10
Ո՞ր բառն եք օգտագործում օրվա ընթացքում ամենից շատ...
Հա՞, չնայած բնավորությամբ էնքան էլ կասկածամիտ չեմ:)

Եթե ինչ-որ մեկին համակրում եք, բայց հետո իմանում եք, որ նա ձեր նկատմամբ, մեղմ ասած, այնքան էլ լավ չի տրամադրված, փոխվու՞մ է ձեր վերաբերմունքը:

Մանե
24.06.2007, 17:28
Եթե ինչ-որ մեկին համակրում եք, բայց հետո իմանում եք, որ նա ձեր նկատմամբ, մեղմ ասած, այնքան էլ լավ չի տրամադրված, փոխվու՞մ է ձեր վերաբերմունքը:
չէ,չի փոխվում,բայց ամեն ինչ կանեմ,որպեսզի իմանամ,թե խի ա վատ տրամադրված:)
Ֆորումում այնպիսին եք,ինչպիսին իրականո՞ւմ:P

Lapterik
24.06.2007, 19:07
Մանե ջան երևի նկատել ես, որ նույնն եմ, ավելի ճիշտ գրեթե չեմ տարբերվում:

Սիրու՞մ եք մարդկանց ներվերը ուտել:

Վարպետ
24.06.2007, 19:43
Երբ զգում եմ, որ դիմացինս աներկբա իր էշն է քշում` միաժամանակ սխալ լինելով, ու ես չեմ կարողանում նրան ոչ մի կերպ բացատրել իր սխալականությունը, ապա այո, սիրում եմ, ընդհուպ մինչեւ ինսուլտ:

Որ երեք պատմական դեմքերի հետ կուզեիք հարցազրույց վերցնել եւ ինչ կհարցնեիք առաջինը?

impression
24.06.2007, 20:17
Անգլիայի թագավոր Հենրի 8-րդի, հայոց Էրատո թագուհու, եգիպտական Թութանհամոն փարավոնի. հարցերս՝

1. Հենրի, էդքան որ ամուսնանում էիր, մտածու՞մ էիր ոնց ես տակից դուրս գալու:
2. Էրատո ջան, աշխարհի տղամարդիկ կտրվել էի՞ն, որ եղբորդ հետ ամուսնացար:
3. Թութանհամոն, հիմա վերջը դու քո մահով ես մահացե՞լ, թե՞ քեզ սպանել են:

Պատմանական ո՞ր կերպարի հետ երբևէ չէիք ուզենա հանդիպել:

Lapterik
24.06.2007, 21:16
Ոչ մեկի հետ էլ չէի ուզենա հանդիպել, պատմություն չեմ սիրում:

Ձեզ ո՞նց կզգայիք, եթե իմանայիք, որ ինչ որ մեկը ձեր մասին գրեթե ամեն ինչ գիտի, բայց դուք իրա մասին ոչինչ չգիտեք:

Մանե
24.06.2007, 21:21
Ձեզ ո՞նց կզգայիք, եթե իմանայիք, որ ինչ որ մեկը ձեր մասին գրեթե ամեն ինչ գիտի, բայց դուք իրա մասին ոչինչ չգիտեք:
Կապրիզնիությունս կդնեի,մինչև իրա մասին էլ համարյա ամեն ինչ իմանայի:)

Ձեր մոտ տղա ընկերներն են շատ,թե աղջիկ:)

Lapterik
24.06.2007, 21:29
Աղջիկ::)

Բա որ չկարանայիր ոչ մի ձև իմանալ ետ մարդու մասին՞:

Array
24.06.2007, 21:50
Բա որ չկարանայիր ոչ մի ձև իմանալ ետ մարդու մասին՞:
Է,աստված իրա հետ։Թե էդքան հետաքրքրել եմ,թող իմանա,թաքցնելու հլը որ բան չունեմ։Բայց, անկեղծ ասած, միշտ ես դիմացինիս մասին ավելի շատ եմ իմացել,քան ինքը՝ իմ։
Ո՞ր գույնի զգեստ եք ավելի նախնտրում,և,արդյոք,կապվա՞ծ է դա ձեր բնավորության հետ(ըստ ձեզ)

impression
24.06.2007, 22:40
Սև գույնի զգեստ եմ սիրում, բայց երևի թե այնքան էլ կապ չունի իմ բնավորության կամ տրամադրության հետ:

Ձեզ մուլտֆիլմի ո՞ր հերոսի հետ եք նույնացնում :P

Վարպետ
24.06.2007, 22:42
Վինի Թուխի մեջի Բուի:) Բայց արական սեռի:)

Ինչ լիներ հիմա` ուտեիք?

impression
24.06.2007, 22:53
Безвоздбезддо :D

Հորեղբորս կնոջ նյարդերը կուտեի հաճույքով:

Ո՞րն է ձեր սիրած հեռուստահաղորդումը (եթե այդպիսին կա)

Lapterik
24.06.2007, 22:53
Հենց նոր փախլավա էի ուզում ու գնացին բերեցին իմ համար ու ես անուշ անուշ կերա::)

Ո՞նց եք ձեզ զգում քննություններից հետո, որ էլ չկա:

Anul
24.06.2007, 23:00
սրտիցս կարծես քար ընկած լինի ու այդ քարը վաղը կընկնի :hands

երբ եք համոզված լինում, որ սիրում եք?

dvgray
24.06.2007, 23:29
երբ եք համոզված լինում, որ սիրում եք?
Քանի դեռ սիրում եմ, համոզված եմ որ սիրում եմ: /.../

Համարու՞մ ես, որ սերը դա թմբիր է:

Wisper
24.06.2007, 23:35
Երբեք էլ համոզված չի կարելի լինել... Կարելի է միայն անկեղծ սիրել...

Օրինակ դուք տղա/աղջիկ եք, կպայքարե՞ք հանուն սիրո ձեր հակառակորդ տղայի/աղջկա դեմ, թե՞ ոչ: :B

Apsara
25.06.2007, 00:44
Երբեք էլ համոզված չի կարելի լինել... Կարելի է միայն անկեղծ սիրել...

Օրինակ դուք տղա/աղջիկ եք, կպայքարե՞ք հանուն սիրո ձեր հակառակորդ տղայի/աղջկա դեմ, թե՞ ոչ: :B

կպայքարամ, բայց ոչ անվերջ

Իսկ դուք ձեր սիրելիին ազատ կթողնեիք մեկ ուրիշ ի հետ, եթե իմանաք որ նրա հետ երջանիկ է իսկ ձեզ հետ ոչ

StrangeLittleGirl
25.06.2007, 02:16
Ո՛չ :P
Որևէ բան արե՞լ եք ձեր ծնողներից թաքուն, որ մինչև հիմա գաղտնի եք պահում: Եթե այո, ի՞նչ:

impression
25.06.2007, 07:08
Այո՛ ;) չգիտեն, որ գրում եմ, որ ընկեր եմ ունեցել, որ հաճախակի դեպրեսիաների զոհ եմ :D:D:D

Հիմա ի՞նչ կանեիք :)

Mari
25.06.2007, 08:43
Այո՛ ;) չգիտեն, որ գրում եմ, որ ընկեր եմ ունեցել, որ հաճախակի դեպրեսիաների զոհ եմ :D:D:D

Հիմա ի՞նչ կանեիք :)

Մեծ հաճույքով մի քիչ էլ կքնեի, բայց դե աչքերիս դեմ իր ամբողջ հասակով մեկ էդ պահին վեր է խոյանում Լենին պապին ու հիշեցնում՝ «Սովորել, սովորել, սովորել»...

Երբևիցե խաղացե՞լ եք ինչ-որ մեկի զգացմունքների հետ՝ իմանալով, որ նա ձեզ սիրում է /իսկ դուք նրա նկատմամբ անտարբեր եք եղել/

Root
25.06.2007, 09:09
Ես որ իմանում եմ իմ նկատմամաբ անտարբեր չեն իսկ ես փոխադարձորեն չեմ կարող պատասխանել , պարզապես .... կորում եմ այդ մարդու կյանքից ...չեմ ուզում ոչր մեկին գիտակցաբար ցավ պատճառել, քանի որ գիտեմ դա ինչ է ... և հետո .. այն ինչ չես ուզում մրդիկ քո նկատմամբ անեն , դու մի արա /ես կանոնը սովորաբար չի գործում բայց հույս ունեցող մարդիկ շատ են/:

Երբևէ սիրել եք սեր + կիրք տարբերակով ?

StrangeLittleGirl
25.06.2007, 09:14
Հա՛ :oy
Մի՞թե բացի սիրուց, ուրիշ ոչինչ չի հետաքրքրում ձեզ, որ բոլոր հարցերը դրա մասին եք տալիս:

Root
25.06.2007, 09:49
Անկեղծ ասեմ ինձ կիրքն էր ես անգամ հետաքրքրում ոչ մի սեր ..~ …:D:D:D

Կյանքում մեկի կյանքը փրկած կաք ?

Հ.Գ. Բյուր ? Դու քանի տարեկան ես որ կրքոտ ես սիրում ? :D .. թե էլի բժշկական մոմենտներա ? :D:D

Ուլուանա
25.06.2007, 10:11
Անկեղծ ասեմ ինձ կիրքն էր ես անգամ հետաքրքրում ոչ մի սեր ..~ …:D:D:D

Կյանքում մեկի կյանքը փրկած կաք ?

Հ.Գ. Բյուր ? Դու քանի տարեկան ես որ կրքոտ ես սիրում ? :D .. թե էլի բժշկական մոմենտներա ? :D:D
Բյուրը չեմ բայց իմ անունից անկեղծանամ. :D ամեն տարիքում էլ կարելի է կրքոտ սիրել։ :P

Երբևէ եղե՞լ է, որ հանգամանքներից ելնելով՝ ձևացնեք, թե տվյալ մարդուն համակրում եք այն դեպքում, երբ իրականում տանել չէիք կարողանում։ :[

Root
25.06.2007, 10:36
Ահա ..եղելա ... ու թող ոչ մեկ էլ չասի կյանքում սենց կյանքում նենց .. վստահ եղեք որ մի անգամ գոնե կլինի ... աշխատում եմ ետպես չապրել ...չեմ ուզում շուտ հարստանամ

մեկել հիշում եմ ոնց էի 5 տարեկանում կրքոտ սիրում կողքս նստող աղջկան ..:D:D
մեր բակում էլ մի հատ բիձա կա .. հենց տատի ա տեսնում .. կիրքը թռնում նստումա գոգին ~ :D:D:D:D:D

Նույն հարցը էլի տամ քանի որ պատասխան չկար :P

Կյանքում ինչ որ մեկի կյանքը փրկած կաք ?

Բարեկամ
25.06.2007, 10:41

Հետո կերևա ;)

Հաստատ կլինի/եղել է մեկը, որ ձեր ներվերի ազդում ա. իսկ ո՞ր հատկության կամ արարքի պատճառով:

Ուլուանա
25.06.2007, 10:58
Հետո կերևա ;)

Հաստատ կլինի/եղել է մեկը, որ ձեր ներվերի ազդում ա. իսկ ո՞ր հատկության կամ արարքի պատճառով:
Այո, հաստատ կան այդպիսիք։ Իմ ներվերի վրա մի ուրիշ ձևի ազդում են այն մարդիկ, որոնք անընդհատ խոսում են իրենց հասցեին արված բազմաթիվ հաճոյախոսություններից, իրենց հերոսական արարքներից և նման բաներից՝ առանց հասկանալու, որ նման բաներ ուրիշներն էլ են լսում, գուցե շատ ավելի շատ, գուցե շատ ավելի շատ են անում, բայց չեն գոռգոռում դրա մասին։ :[

Երբ մարդուն առաջին անգամ եք տեսնում, պատկերացնու՞մ եք նրա հետ հետագա շփումը։

Վարպետ
25.06.2007, 10:59
Խելացի երեւալու հիմարագույն մեթոդներով:

Ալան Րիկմանի որ դերն եք ամենաշատը սիրում? Իսկ որը չեք սիրում? Խնդրում եմ` ով չի ճանաչում Ալան Րիկմանին` չպատասխանել;)

Ավելացվել է 4 րոպե անց

Այո, հաստատ կան այդպիսիք։ Իմ ներվերի վրա մի ուրիշ ձևի ազդում են այն մարդիկ, որոնք անընդհատ խոսում են իրենց հասցեին արված բազմաթիվ հաճոյախոսություններից, իրենց հերոսական արարքներից և նման բաներից՝ առանց հասկանալու, որ նման բաներ ուրիշներն էլ են լսում, գուցե շատ ավելի շատ, գուցե շատ ավելի շատ են անում, բայց չեն գոռգոռում դրա մասին։ :[

Երբ մարդուն առաջին անգամ եք տեսնում, պատկերացնու՞մ եք նրա հետ հետագա շփումը։

Կներես, խանգարեցի:) ուղղում եմ սխալս: ;) Այո, միանշանակ պատկերացնում եմ, որովհետեւ առաջին անգամն էլ բավական է մարդու բնավորության որոշ գծեր հասկանալու համար:

Հարցս կարդացեք մի գրառում վերեւ ;)

Malu
26.06.2007, 17:58
Ալան Րիկմանի որ դերն եք ամենաշատը սիրում? Իսկ որը չեք սիրում? Խնդրում եմ` ով չի ճանաչում Ալան Րիկմանին` չպատասխանել;)

Քանի որ Ալան Ռիկմանին չճանաչելու պատճառով թեման առաջ չի գնում, ինձ իրավունք վերապահեցի շարունակել (թեև կցանկանկանայի նրան ճանաչել, որ հարցին կարողանայի պատասխանել):

Միաժամանակ 2 և 3 հոգու հետ սիախաղ անելուց խղճի խայթ չեք զգացե՞լ:

Apsara
26.06.2007, 18:31

Այդպիսի բան երբեք չեմ արել,

Ձեր որ արարքից եք ամաչել և ամաչում եք մինչ հիմա

Բարեկամ
26.06.2007, 18:43
Այդպիսի բան երբեք չեմ արել,

Ձեր որ արարքից եք ամաչել և ամաչում եք մինչ հիմա

Շատ բաներից եմ ամաչել, բայց ժամանակի ընթացքումամոթն էլ ա քնում…

Ի՞նչ եմ մտածում ես քո մասին:

Lapterik
26.06.2007, 18:47
Շատ բաներից եմ ամաչել, բայց ժամանակի ընթացքումամոթն էլ ա քնում…

Ի՞նչ եմ մտածում ես քո մասին:

Ինչ իմանամ::)

Հաջորդը գիտի, թե նախորդը ինչա մտածում իմ մասին::)

Բարեկամ
26.06.2007, 18:52
Ինչ իմանամ::)

Հաջորդը գիտի, թե նախորդը ինչա մտածում իմ մասին::)

Գիտեմ ;) Մտածում ա , որ թեման խառնել ես. դա պետք ա գրեիր " Հաջորդը... չգիտեմ ինչ ա անում" թեմայում :)

Եվ այնուամենայնիվ, ի՞ ՛ նչ եմ մտածում ես քո մասին: :)

Մարիաննա
27.06.2007, 11:15
Այն ինչ մտածում ես: :)

Եթե իմանայիր կյանքիդ վերջին րոպեներն ես ապրում, ի՞նչ կտանեիր քեզ հետ:

Lapterik
27.06.2007, 18:44
2 հատ դիպլոմ, մի հատ ֆիզֆակի մի հատ էլ կյանքի: :D:D
Իսկ եթե լուրջ, ապա չգիտեմ:

Ի՞նչ կնվիրեիք ինձ::D

Apsara
27.06.2007, 18:47
2 հատ դիպլոմ, մի հատ ֆիզֆակի մի հատ էլ կյանքի: :D:D
Իսկ եթե լուրջ, ապա չգիտեմ:

Ի՞նչ կնվիրեիք ինձ::D

Կնվիրեի մի գիրք Պաուլո Կոելիո

պատահել է երբ դուք ջղայնությունից պատռել եք ձեր սիրելիի նկարները

Lapterik
27.06.2007, 18:55
Կնվիրեի մի գիրք Պաուլո Կոելիո
Շնորհակալ եմ::)

պատահել է երբ դուք ջղայնությունից պատռել եք ձեր սիրելիի նկարները

Չէ տենց չի եղել:
Ինչ կուտեիք՞:

Vahe
27.06.2007, 19:47
Ինչ կուտեիք՞:

Էս հարցով սպանեցիք))) Ասենք փղի ականջներով շաուրմա:
Ինչ կխմեիք? :D

Ուրվական
27.06.2007, 20:12
Էս հարցով սպանեցիք))) Ասենք փղի ականջներով շաուրմա:
Ինչ կխմեիք? :D

Ջին::)

Ինձ կօգնե՞ք::)

Apsara
27.06.2007, 20:18
Ջին::)

Ինձ կօգնե՞ք::)

Կօգնեմ, եթե դիմես

եղել են դեպքեր երբ ոչ ցանկալի տեսարանների ականատես եք եղել, եթե եղել են ապա ինչ տեսարանների

Annushka
27.06.2007, 21:38
Ես ինստիտուտում ավագ էի, մի անգամ դեկանատ գնացի մատյանի հետևից, և այդ պահին մեր դասախոսներից մեկը, որ կանգնած էր դեկանատում, ընկավ գետնին ու մոտը նոպա սկսվեց.. պարզվեց, որ ինքը էպիլեպսիկ ա:( ահավոր վատ էի զգացել այդ տեսնելուց… Ինք մեզ դասավանդում էր, ու շատ էի սիրում իրեն... ոչ ոք չգիտեր, որ ինքը հիվանդ ա:(:( խղճիս վրա ազդեց, որ այդքան լավ մարդ, այդպես դժբախտ ա…:(

Հաջորդը ուզում ա արձակուրդ գնա, բայց շեֆ--ությունը չի թողնում:)

Ուրվական
27.06.2007, 21:44
Հաջորդը ուզում ա արձակուրդ գնա, բայց շեֆ--ությունը չի թողնում:)

Շատ ճիշտ ա, շատ եմ ուզում, ու մոտակա 5 ամիսը չեմ կարա արձակուրդ գնամ::(

Հաջորդը ահավոր չի ընդունում սուտը, ինչ դրսևորում էլ որ այն ունենա:;)

Kita
27.06.2007, 22:41
Շատ ճիշտ ա, շատ եմ ուզում, ու մոտակա 5 ամիսը չեմ կարա արձակուրդ գնամ::(

Հաջորդը ահավոր չի ընդունում սուտը, ինչ դրսևորում էլ որ այն ունենա:;)

Ճիշտ այդպես;)

Հաջորդը ինքնախաբեությամբ է զբաղվում:

Root
27.06.2007, 22:49
Գուշակեցիր 100%-ով ..

Հաջորդը դեմ չեր լինի մի տեղ հանգստանանալու գնար....

Ուրվական
27.06.2007, 22:54
Գուշակեցիր 100%-ով ..

Հաջորդը դեմ չեր լինի մի տեղ հանգստանանալու գնար....

Հլը մի վայրկյան ժողովուրդ, խառնել ենք::D Էս հաջորդի մասին ենթադրությունները էն "ճի՞շտ է, թե՞ ոչ" թեմայում պտի արվեր: Աննուշկան խառնել ա, մենք էլ գրում ենք::)

Լավ, Root-ի ասածը հարցի տեսքով.

Կուզենա՞յիք հիմա մի տեղ հանգստանալու գնալ:

Root
27.06.2007, 22:59
ա բայց ճիշտես ե ասում .. ոչինչ ինձ ներելիա .. խմած մարդու ասածը ....:D:D

Հաճույքով կգնայի ասենք Կուբա ..

Հեչ ուզեցել եք հանրահայտ դառնանք ?

Annushka
27.06.2007, 23:01
Հաջորդը դեմ չեր լինի մի տեղ հանգստանանալու գնար....

Գուշակեցիր 100%-ով ..:D

Ուզում եմ գնամ Ջերմուկ մի շաբաթով, մանավանդ որ հրավերքն էլ կա: Մենակ թե շեֆությունը դեմ ա արձակուրդիս, փոխարինող չկա:(:(

Հաջորդը հիմա պաղպաղակով սուրճ ա ուզում./ Նյաաաաամ

Ուրվական
27.06.2007, 23:02
Գուշակեցիր 100%-ով ..:D

Ուզում եմ գնամ Ջերմուկ մի շաբաթով, մանավանդ որ հրավերքն էլ կա: Մենակ թե շեֆությունը դեմ ա արձակուրդիս, փոխարինող չկա:(:(

Հաջորդը հիմա պաղպաղակով սուրճ ա ուզում./ Նյաաաաամ

Աննուշկա ջան, սիրելիս, խառնել ես, հաջորդինը ուրիշ թեմայա::)

Ավելացվել է 1 րոպե անց

Հեչ ուզեցել եք հանրահայտ դառնանք ?

Այ սրան պետք ա պատասխանել:

Annushka
27.06.2007, 23:08
Աննուշկա ջան, սիրելիս, խառնել ես, հաջորդինը ուրիշ թեմայա::)

Ավելացվել է 1 րոպե անց

Այ սրան պետք ա պատասխանել:

Հա, տեսա:oy
չէ, չեմ ուզում հռչակավոր լինել :)

Այլմոլորակայիններին հավատում եք?

impression
27.06.2007, 23:32
Հա, տեսա:oy
չէ, չեմ ուզում հռչակավոր լինել :)

Այլմոլորակայիններին հավատում եք?

Ինչի այլմոլորակայինները ստելու ընդունակ չե՞ն :D:D:D

Ինչու՞ են սիրելիները հեռանում :(

Amaru
27.06.2007, 23:37
Էհ Լիլ ջան, բա ինձ էլ ա նույն բանը հետաքրքրում: Բոլորն էլ հեռանում են մի օր...

Հավատու՞մ ես, որ գոյություն ունի անդրշիրիմյան կյանք:

Root
27.06.2007, 23:48
Հավատալը հավատում եմ բայց ոչ ԱՆԴՐշիրիմյան այլ ՎԵՐերկրային :D:D:D

Անկեղխանալուց միշտեք անկեղծ թե մեկ մեկ խալտուրա եք անում հննն ??

Selene
27.06.2007, 23:49
Միշտ անկեղծ եմ առանց խալտուրաների:)
Երբևէ վախ ունեցե՞լ եք, որ ամբողջ կյանքում հնարավոր է չզգաք այդքան ցանակալի լիարժեք երջանկությունը:

dvgray
28.06.2007, 01:03
"երջանկություն" ասվածը միշտ էլ ինձ մի տեսակ տափակ բառ է թվացել: Դա ես չեմ հասկանում ինչ է: Ազնիվ խոսք :): Հետևաբար վախ էլ չունեմ կորցնել անհասկանալին...

Համարու՞մ ես, որ պետք է միշտ ունենալ գերնպատակ /ներ/:

Բարեկամ
28.06.2007, 03:55
Աննպատակ վիճակից ծնվում ա դեպրեսիան: Պարզ ա, որ միշտ պետք ա ունենալ նպատակ/ներ/ - գեր թե թեր էական չի, միայն թե իներտ երազանքները չփոխարինեն գործուն նպատակների:

Եթե քեզ հայտնի դառնար, որ ասենք մի քանի ժամից հեռանալու ես կյանքից, կա՞ն չասված բաներ ինչ-որ մարդկանց, որոնք նենց կյանքում չես ասի, բայց երբ արդեն վերջն ա ու չկան հետագա պայմանականություններ, կուզենայիր ասել... so, ու՞մ և ի՞նչ կասեիք այդ դեպքում:

phanasonic
28.06.2007, 09:45
Ես վերջում կասեի << Վերջ նկարահանված է >>
ես միշտ երազել եմ ետ խոսքերը ասեմ :)

Ի՟նչու ես ստում:

Wisper
28.06.2007, 09:49
Ի՞նչու ես ստում:

Հեհ, որպեսզի դաժան ճշմարտությունը չասեմ...

Root
28.06.2007, 11:58
Չէ չեմ համարում ... ցանկալիա ունենալ . բայց եթե չունես վեր ընգի տեղդ ու առանց շտապելու ապրի ...

Կա արդյոք այս աշխարհի վրա արդարություն թե ... ?

dvgray
28.06.2007, 14:32
Կա արդյոք այս աշխարհի վրա արդարություն թե ... ?
Արդարությունը աշխարհի տակ է: Բոլորին հավասար-արդար հնարավորություն, տաքանալու ընդհանուր "փեջի" կողքին/վրա :):

Չեք համարում, որ շորերը ամռանը լրիվ ավելորդություններ են, ու մարդիկ շոգին պետք է ման գան մերկ:/:D/

phanasonic
28.06.2007, 16:08
Չեք համարում, որ շորերը ամռանը լրիվ ավելորդություններ են, ու մարդիկ շոգին պետք է ման գան մերկ:/:D/

Համարում եմ, բայց ցավոք դա ել նրանց չի փրկի շոգից ու մի բան ել չեմ համարում, որ ամռանը ման գալը պարտադիր է ;)

Արդյոք Ճիշտ եք համարում երբ Root-ը գրառումների հերթականությունը խախտումա ու պատասխանումա մեկ նախորդին մեկ ել նաղորդի նախորդին :P

Apsara
28.06.2007, 16:57

Համարում եմ, սխալ, խաղի կանոնների խախտում, բայց դե այստեղ դեմոկրատիա է:B

երբևիցե խոստովանություն արել եք, ի նկատի ունեմ ձեր վատ արարքները խոստովանել եք, զղջացել եք

Taurus
28.06.2007, 17:03
երբևիցե խոստովանություն արել եք, ի նկատի ունեմ ձեր վատ արարքները խոստովանել եք, զղջացել եք

Խոստովանել եմ, բայց զղջալ, քիչ ատենց բան լինում

երբևիցե մտածել ես ինքնասպանությունգործելու մասին

Apsara
28.06.2007, 17:22
Խոստովանել եմ, բայց զղջալ, քիչ ատենց բան լինում

երբևիցե մտածել ես ինքնասպանությունգործելու մասին

Իհարկե, և ոչ մեկ անգամ, նույնիսկ պատկերացրել եմ, թե ինչպես այդ ամենը կանեմ, մտածել եմ ցավոտ և անցավ միջոցների մասին:oy և այլն

ուզում եմ նույն հարցը տալ, մտածել եք ինքնասպանության մասին

Annushka
28.06.2007, 17:25
Իհարկե, և ոչ մեկ անգամ, նույնիսկ պատկերացրել եմ, թե ինչպես այդ ամենը կանեմ, մտածել եմ ցավոտ և անցավ միջոցների մասին:oy և այլն

ուզում եմ նույն հարցը տալ, մտածել եք ինքնասպանության մասին

ՈՉ ,երբեք. ես կյանքը շատ եմ սիրում, այն տրվում է մեկ անգամ, ինչու հրաժարվել նրանից, ես հո խելագար չեմ:P

Ընդունակ եք մարդ սպանելու?

Բարեկամ
28.06.2007, 17:39
Չգիտեմ:

Ինչու՞ ես հպարտ, որ հայ ես

Apsara
28.06.2007, 18:17
Չգիտեմ:

Ինչու՞ ես հպարտ, որ հայ ես

այդքան հպարտ չեմ, ինչքան գոհ եմ,

Ինչպես կվարվեիք ամուսնու կամ կնոջ դավաճանության դեպքում

Բարեկամ
29.06.2007, 04:58
Ինչպես կվարվեիք ամուսնու կամ կնոջ դավաճանության դեպքում

Բարի ճանապարհ

եթե ծնված և մեծացած լինեիք արևմտյան որևէ երկրում, այսինքն ` ոչ Հայաստանում կամ սովետի այլ տարածքում, ձեզ մոտ ի՞նչը կլիներ այլ կերպ, քան հիմա կա /նկատի չունեմ նյութական բաները/:

phanasonic
29.06.2007, 10:29
Բարի ճանապարհ

եթե ծնված և մեծացած լինեիք արևմտյան որևէ երկրում, այսինքն ` ոչ Հայաստանում կամ սովետի այլ տարածքում, ձեզ մոտ ի՞նչը կլիներ այլ կերպ, քան հիմա կա /նկատի չունեմ նյութական բաները/:

եթե ես ԱՄՆ-ում ծնված լինեի ես հիմա միլիարդատեռ կլնեի, իսկ հիմա ես ընդամենը միլիոնատեր եմ:P

Եթե զույգով (ընկեր ընկերուհի ) քայլում եք ու շատ սոված եք ու փող չունեք
ի՟նչ կանեիք:P

Kheranyan
29.06.2007, 12:35
Եթե զույգով (ընկեր ընկերուհի ) քայլում եք ու շատ սոված եք ու փող չունեք
ի՟նչ կանեիք:P

Եթե երկուսս ել փող չունենք, ուրեմն սովից կմեռնենք, իսկ եթե մեկնումեկս ունենք ապա փրկվծ ենք:

Եթե Ձեզ մեկ օրով նշանակեյին Ձեր ղեկավարի պաշտոնում, ապա Ձեր առաջին քայլը:

John
29.06.2007, 12:49
Եթե Ձեզ մեկ օրով նշանակեյին Ձեր ղեկավարի պաշտոնում, ապա Ձեր առաջին քայլը:
Ղեկավարս Ֆիզմաթ դպրոցի տնօրեննա… Փոխտօնորեն Խուճուճին ու իրա կնգան դպրոցից կհանեի:

Սիրո՞ւմ եք գիշերները քայլել Երևանի փողոցներով:

Lapterik
29.06.2007, 19:06
Էն էլ ոնց եմ սիրում:oy: Ախր շատ եմ է սիրում:

Եթե դիմացինը իմանա, որ դուք անտարբեր չեք իրա նկատմամբ, ապա ինչ կանեիք՞:

Amaru
30.06.2007, 00:30
էհ ի՞նչ պիտի անեի որ :oy կհարցնեի՝ էտ ինչի՞ց գուշակեց :D (ինչ անմեղ հարց ա՝ չէ՞ :P) հոմ չեմ խաբի՝ ասեմ չէ, թվացել ա... :oy

արյան հոտը դու՞ր ա գալիս քեզ :goblin

Ֆելո
30.06.2007, 00:40
արյան հոտը դու՞ր ա գալիս քեզ :goblin

զզզզզզզզզզզվում եմ արյունից, իրա հոտից, իրա համից... յախք:[

քանի տարեկանում կուզենաիր ամուսնանալ

Apsara
30.06.2007, 00:51
զզզզզզզզզզզվում եմ արյունից, իրա հոտից, իրա համից... յախք:[

քանի տարեկանում կուզենաիր ամուսնանալ

Որ ուզելով լիներ հեշտ կլիներ
բայց 22-25 ոչ ուշ կամ էլ տանը կմնամ:D

Նույն հարցն եմ թողնում

Ուլուանա
30.06.2007, 08:47
Որ ուզելով լիներ հեշտ կլիներ
բայց 22-25 ոչ ուշ կամ էլ տանը կմնամ:D

Նույն հարցն եմ թողնում
Դե, եթե տարիներ առաջ ինձ էս հարցը տային, կասեի՝ 21-23, բայց քանի որ հիմա այդ տարիքներն ինձ համար արդեն անցյալ են, ապա կպատասխանեմ՝ 26 (այսինքն՝ հիմա, էլի :P) :D :oy

Քանի երեխա կուզենայիք ունենալ (սեռերն էլ նշեք)։

Annushka
30.06.2007, 09:51
Քանի երեխա կուզենայիք ունենալ (սեռերն էլ նշեք)։

3 երեխա ;) տղա, աղջիկ ու էլի տղա :)

Հավատում եք ճակատագրին?

Root
30.06.2007, 11:56
Հավատում եմ բայց այնուամենայնիվ գտնում եմ որ ճակատագիրը ինքը սահմանագծված մինիմումի ու մաքսիմումի տարածք է որտեղ մեզ հեզորեն թպրտալու հնարավորություն է տրված , անունն էլ դրված ազատություն:

Որն է Ձեր կյանքի նպատակը ?

Բարեկամ
30.06.2007, 11:58
Գտնել ինձ :(

Երբ եք հուզվում (թեկուզ հիմար բաներից)

Ուլուանա
30.06.2007, 12:07
Երբ եք հուզվում (թեկուզ հիմար բաներից)
Ամենաստից բաներից կարող եմ հուզվել... :cry :oy Օրինակ՝ ֆիլմի մեջի թեթևակի հուզիչ տեսարանից, գրքի մեջ հերոսների ասած որևէ խոսքից, ուրախությունից... Մի խոսքով՝ ամեն ինչից... Ինչպես ասում են, հուզվելու համար մի հատ եմ։ :D

Ե՞րբ և ինչու՞ եք վերջին անգամ լացել։ :P

Amaru
30.06.2007, 14:49
Երևի մի ամիս առաջ եմ լացել... Ինչի՞ եմ լացել :8 Վիրավորել էին, համ էլ ներվերս չդիմացավ... :cry2 Զզվում եմ :cry2

Համասեռամոլներին ո՞նց եք վերաբերվում :think («չեմ վերաբերվում» պատասխանը չի ընդունվում :P)

Մանե
30.06.2007, 14:52
Համասեռամոլներին ո՞նց եք վերաբերվում :think («չեմ վերաբերվում» պատասխանը չի ընդունվում :P)
Չեզոք:P
Որ լեզուն կցանկանայիք սովորել:)

Root
30.06.2007, 14:52
Իսպաներեն

Ինչ կուտեիք ..

Annushka
30.06.2007, 14:55
Համասեռամոլներին ո՞նց եք վերաբերվում :think («չեմ վերաբերվում» պատասխանը չի ընդունվում :P)

Բացասական.. ես իրենց չեմ ընդունում... ամենաայլադնակ մասսան են :[ Մեր շրջապատում մեծանում են երեխաներ, ու ես չէի ուզի, որ իմ ապագա երեխան տեսներ, թե ոնց են երկու տղաներ կամ երկու աղջիկ կրքոտ համբուրվում փողոցում:[

Ինչ կուտեիք ..
Տապակած հավ ու սնկով սալաթ ու մեկ բաժակ սառը հյութ.. Amita նարինջ:) առավոտից դա եմ ասում.. գնամ տուն իրագործեմ:P

Արժե՞ պայքարել համասեռամոլության դեմ և եթե այո, ապա ինչպե՞ս...

Kheranyan
30.06.2007, 16:18
Արժե՞ պայքարել համասեռամոլության դեմ և եթե այո, ապա ինչպե՞ս...

Իհարկե արժե, իսկ ինչպես՞, ասենք օրինակ նրանց վերացնելով(բառիս բուն իմաստով):

Ինձ ինչ կմաղթեիք՞:

Apsara
30.06.2007, 16:40
Իհարկե արժե, իսկ ինչպես՞, ասենք օրինակ նրանց վերացնելով(բառիս բուն իմաստով):

Ինձ ինչ կմաղթեիք՞:

ցանկցած մարդու կմաղթեմ հանդարտություն, երջանկոիթյուն և սեր իհարկե

Սպանել հանուն սիրո, ընդունում եք սա՞

Kheranyan
30.06.2007, 17:38
Սպանել հանուն սիրո, ընդունում եք սա՞

Սպանել ոչ, մեռնել ԱՅՈ:

Լա՞վ է արդյոք ունենալ խանդոտ ամուսին (կին):

Selene
30.06.2007, 20:39
Ես անձամբ չէի ցանկանա, որ իմ ամուսինը խանդոտ լիներ, բա վստահությունն ուր մնաց:(
Ո՞րն է ձեր ամենաչսիրած արտահայտությունը:

Root
30.06.2007, 20:43
Լոքշ ա

Հեչ ականատես եղել եք ինչպես են ոչխար մորթում ?

Selene
30.06.2007, 20:48
Լոքշ ա

Հեչ ականատես եղել եք ինչպես են ոչխար մորթում ?

Ոչխար մորթելուն ականատես չէմ եղել, բայց խոզ և կով մորթել տեսել եմ:(
Եթե շատ բարկացած եք մեկի վրա, բայց ոչ մի ձև գոռալ կամ կոպտել չեք կարող, ի՞նչ կանեք նման բարկության պահին:

Ուլուանա
01.07.2007, 11:47
Ոչխար մորթելուն ականատես չէմ եղել, բայց խոզ և կով մորթել տեսել եմ:(
Եթե շատ բարկացած եք մեկի վրա, բայց ոչ մի ձև գոռալ կամ կոպտել չեք կարող, ի՞նչ կանեք նման բարկության պահին:
Կաշխատեմ ինձ ամեն կերպ հանգստացնել, որ չվատանամ... Հա, մեկ էլ դրա մասին ինչ-որ մեկի հետ անպայման պիտի խոսեմ էդ պահին, թե չէ կպայթեմ։ :( Դե, բնականաբար, ամեն պատահածի հետ չէ, մտերիմ մարդու։

Երբ որևէ տեղ եք գնում, բայց ընթացքում ձեզ այդ միջավայրում ավելորդ ու անհարմարավետ եք զգում, ի՞նչ եք անում։

Մանոն
01.07.2007, 15:58
Երբ որևէ տեղ եք գնում, բայց ընթացքում ձեզ այդ միջավայրում ավելորդ ու անհարմարավետ եք զգում, ի՞նչ եք անում։
Առանձնապես ցույց չեմ տալիս, որ ինձ այդպես եմ զգում: Մի հատ «Դիմակ-անտարբերություն» եմ երեսիս քաշում ու համբերատար սպասում այդ անհարմարավետության ավարտին:
Ո՞ր բառն եք ամենաշատ օգտագործում առօրյա խոսակցականում:

Մարիաննա
01.07.2007, 17:02
Բարև: :)

Ավելի շատ հումորով մարդկանց ես սիրում, թե՞ լուրջ:

Selene
01.07.2007, 17:09
Ավելի շատ սիրում եմ հումորը տեղը լուրջ մարդկանց;)
Երբևէ սուտ ասելիս մատնե՞լ եք ինքներդ ձեզ ձեր պահվածքով:

Artgeo
01.07.2007, 17:16
Սուտ չեմ ասում երբեք: Կան բաներ, որ պարզապես չեմ ասում:

ի՞նչ է պետք ձեզ լիարժեք երջանկության համար

dvgray
01.07.2007, 18:01
ի՞նչ է պետք ձեզ լիարժեք երջանկության համար
Եթե հենց հիմա. ապա լիարժեք հանգիստ/արձակուրդ/ : Ու դա կերևա իմ հաջորդ հարցից:

Եթե ունենաիք բավարար ֆինանսական հնարավորություն, ապա կփոխեի՞ք ձեր սեռը :oy :D /հարցս վերաբերվում է իգական սեռի ներկայացուցիչներին/

Ուլուանա
01.07.2007, 18:05
Ոչ, ոչ մի դեպքում։ :P

Իսկ դուք կփոխեի՞ք։ :D

dvgray
01.07.2007, 19:03
Իսկ դուք կփոխեի՞ք։ :D
Ոչ իհարկե :):

Կկարողանաք նմանվել Դոն-Կիխոտին:

Apsara
01.07.2007, 21:29
Ոչ իհարկե :):

Կկարողանաք նմանվել Դոն-Կիխոտին:

բոլորս ինչ-որ չափով մեր ներսում մեր Դոն-Կիխոտությունը ունենք, իհարկե ես էլ բացառություն չեմ, բայց իրականությունը դեռ տարբերում եմ միրաժներից:)

կհամաձայնվեիք տրվել ընդմիշտ տանջանքների հանուն մնացած մարդկության փրկության:think