PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկեղծանա՞նք

Էջեր : 1 2 3 [4] 5 6 7

Amaru
12.09.2007, 15:50
Եթե իմանայի,որ ինձ հետ միասին անմահություն ձեռք կգերեն նաև իմ ծնողները, հարազատները,բարեկամները ու ընկերները, ապա կուզենայի, հակառակ դեպփում չէ, չէի ուզենա, չէի կարողանա ապրել ու տեսնել, թե ոնց են իրանք հեռանում կյանքից, իսկ ես...:(

Հիշաչար եք՞:

Քավ լիցի, ինչի մասին ա խոսքը :) Նման հակամարդկային հատկություններից կամացից ազատվում եմ ;)

Նյարդերիդ ազդու՞մ եմ :(

CactuSoul
12.09.2007, 17:55
Նյարդերիդ ազդու՞մ եմ :(
Էն էլ ո՜նց:love… Դրական իմաստով, իհարկե:):kiss…

Իսկ ես ուզում եմ իմանալ, թե հաջորդն ինչո՞ւ որոշեց պատասխանել հենց այս թեմայում:think: Հը՞:

Lapterik
12.09.2007, 18:02
Պարամ ա մնացել հաջորդը, նոր գրառումներից մենակ էս էր մնացել:

Հաջորդը կուզենար առաջարկություն անել, բայց իրան չի տրամադրում:

Universe
13.09.2007, 01:49
Հաջորդը կուզենար առաջարկություն անել, բայց իրան չի տրամադրում:
Թող առաջարկությունս ընդունող անձը իրեն տրամադրի եւ պատրաստվի ընդունելու իմ կողմից արվող առաջարկը... :P

Հաջորդը անկանխատեսելի անձնավորություն է...

Vahe
14.09.2007, 22:08
Թող առաջարկությունս ընդունող անձը իրեն տրամադրի եւ պատրաստվի ընդունելու իմ կողմից արվող առաջարկը... :P

Հաջորդը անկանխատեսելի անձնավորություն է...

Թեման ոնց որ թե շփոթել եք: Ստեղ հարցեր են տալիս)) Բայց քո գրածը բռնում էր մի քիչ, անկանխատեսելիություն մեկ մեկ լինում ե մոտս:

Եթե երկար ժամանակ լիֆտը կանգնի ու մթության մեջ ձեզ հետ լինի հակառակ սեռի ներկայացուցիչ: Ինչպես ձեզ կպահեք? (դե ուզեք չուզեք մի քիչ պտի շփվեք): Ցանկալի է հարցին աղջիկ պատասխանի:

Lapterik
14.09.2007, 22:30
Եթե երկար ժամանակ լիֆտը կանգնի ու մթության մեջ ձեզ հետ լինի հակառակ սեռի ներկայացուցիչ: Ինչպես ձեզ կպահեք? (դե ուզեք չուզեք մի քիչ պտի շփվեք): Ցանկալի է հարցին աղջիկ պատասխանի:

Դե քո ասած վերելակից չեմ օգտվում, մաքսիմում համալսարանում, էտ ժամանակ կսկսեմ խոսալ, առանց կաշկանդվելու: Դե մեր ուսանողներից պիտի լինի էլի:

Հ.Գ. Էս եթե, ապա-ն էր՞::think

Նրբանկատ եք՞:

Apsara
14.09.2007, 22:38
Դե քո ասած վերելակից չեմ օգտվում, մաքսիմում համալսարանում, էտ ժամանակ կսկսեմ խոսալ, առանց կաշկանդվելու: Դե մեր ուսանողներից պիտի լինի էլի:

Հ.Գ. Էս եթե, ապա-ն էր՞::think

Նրբանկատ եք՞:

Նայած դեպքերում, շատ հաճախ նկատում եմ բաներ, որ ոչ ոք չի նկատում ու չի հասկանում, բայց մեկ մեկ էլ հասարա պարզ նամյոկը տեղը չեմ բերում, չեմ ջոկում:

Գտել եք այն միակին, որը ձեզ լրացնում է՞

Երվանդ
14.09.2007, 23:16
Չէ:cry
Ի՞նչ կանեք եթե համոզվեք որ էտ «միակը» մեկա չի լինելու:)

Մարիաննա
14.09.2007, 23:29
Չէ:cry
Ի՞նչ կանեք եթե համոզվեք որ էտ «միակը» մեկա չի լինելու:)
Չեմ կարծում, որ նման հարցում կարելի է համոզվել: Մի տարի չլինի, երկրորդը չլինի, երրորդը չլինի, հիգերորդում հա մեկը կլինի: Կան չորսկողմանի խաչմերուկներ, որոնք տվյալ տեղանքին անծանոթ մարդու համար հատվում են անսպասելի: :)

Ի՞նչ է փնտրում ներկայիս հայ երիտասարդությունը:

Երվանդ
14.09.2007, 23:37
Փնտրում է թե՝ ի՞նչ կարելի է փնտրել:), չէ լուրջ հիմա մի ձևի ամեն ինչ խառնվելա իրար ու հայ երիտասարդությունը (մեծամասնութուն), չգիտի ինչ անի արժեքային համակարգը Ջիպերն են ու փողը, բայց մի կողմից էլ ջոգում են ահագիմ մասը որ մենակ դրանովել ԱՊՐԵԼ չի լինի, այ սենց մեզ կորցրաց էլ ապրում ենք Մարիաննա ջան:)

Փո՞ղ թե՝ էսօրվա օրով ոչ մեկին պետք չեկող, ու չճարվող ,ու չգնահատվող հոգևոր արժեքներ:), մենակ անկեղծ իրոք;)

Մելիք
16.09.2007, 19:24
Փո՞ղ թե՝ էսօրվա օրով ոչ մեկին պետք չեկող, ու չճարվող ,ու չգնահատվող հոգևոր արժեքներ:), մենակ անկեղծ իրոք;)

Մի քիչ դրանից, մի քիչ դրանից: Բայց փող մի քիչ շատ:D

հարցը մնում ա նույնը:

Tumbler
16.09.2007, 19:33
Մի քիչ առաջինից որ սովից չմեռնենք, ու երկրորդից ինչքան կարելիա շատ. Այն ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է.

Ձեր սիրելիին խափել ե՞ք. Եթե այո ապա ինչ հարցում. Լուրջ հարցերի մասինա խոսքը

Մարիաննա
17.09.2007, 02:23
հարցը մնում ա նույնը:
Շուրջ 5 րոպե մտածելով այս հարցի շուրջ, հանգեցի այն կարծիքին, որ այս երկուսը առանց մեկը մյուսի լիարժեքություն չեն կարող ապահովել: Դա նույն բանն է, ինչ ինձ ասեն, վաղը անապատ պետք է գնաս, ո՞ւմ կտանես հետդ, մայրի՞կիդ` ում մոտ ամբողջ ճանապարհի ընթացքում ջուր է լինելու, թե՞ հայրիկիդ, ով քեզ կարող է ուժ տալ: Առանց ջրի անապատում դժվար, թե երկար կարողանես քայլել, առանց ուժի ևս: Ուրեմն ես կամ չեմ գնա, կամ էլ մայրիկի ու հայրիկի հետ կգնամ: :)

Ձեր սիրելիին խափել ե՞ք.
Պետք է սիրելի եղած լինի, որ խաբած լինենք: :))

Անտարբերությունը աճում է աննկա՞տ:

ivy
17.09.2007, 12:12
Անտարբերությունը աճում է աննկա՞տ:

Ատելությունն ու սերը ավելի աննկատ կարող են լինել, քան անտարբերությունը: Ինչ-ինչ, բայց անտարբերությունդ դժվար թե թաքցնես կամ չզգաս ուրիշի անտարբերությունը քո հանդեպ: Ինչ վերաբերում է աճելուն, ապա իմ կարծիքով դա այն զգացմունքն է, որը «զարգացման փուլեր» որպես այդպիսին գրեթե չի ապրում կամ, ավելի ճիշտ, շատ արագ է աճում. դժվար թե լինես «մի քիչ անտարբեր» կամ «կիսաանտարբեր»: Սովորաբար կամ անտարբեր ես կամ անտարբեր չես:

Կուզենայի՞ք հիմա տեսնել, թե ինչ արտաքին եք ունենալու շատ ծեր հասակում: Ի դեպ էդպիսի համակարգչային ծրագիր գոյություն ունի, որը ցույց է տալիս երիտասարդների արտաքինը ասենք 75 տարեկան հասակում: Կուզենայի՞ք տեսնել:

Selene
17.09.2007, 17:45

Չէ, չէի ուզի տեսնել ինձ 75 տարեկան հասակում:ok Ես ինձ այդ տարիքում պատկերացանում եմ շատ համով, սիրուն, սիրող ու սիրվող տատիկի (իմ տատիկի պես, ում, ինչպես շատերն են ասում, ես այնքան նման եմ) արտաքինով:oy:P:), բա որ հանկարծ պարզվի` էտպիսին չեմ լինելու:(:8

Երբևէ ցանկություն ունեցե՞լ եք վերացնել աշխարհիս երեսին գոյություն ունեցող բոլոր համակարգիչներն և դրանց վերաբերյալ նախագծերն ու գաղափարները` նույնպես:

Anush
17.09.2007, 18:25
Ատելությունն ու սերը ավելի աննկատ կարող են լինել, քան անտարբերությունը: Ինչ-ինչ, բայց անտարբերությունդ դժվար թե թաքցնես կամ չզգաս ուրիշի անտարբերությունը քո հանդեպ: Ինչ վերաբերում է աճելուն, ապա իմ կարծիքով դա այն զգացմունքն է, որը «զարգացման փուլեր» որպես այդպիսին գրեթե չի ապրում կամ, ավելի ճիշտ, շատ արագ է աճում. դժվար թե լինես «մի քիչ անտարբեր» կամ «կիսաանտարբեր»: Սովորաբար կամ անտարբեր ես կամ անտարբեր չես:

Կուզենայի՞ք հիմա տեսնել, թե ինչ արտաքին եք ունենալու շատ ծեր հասակում: Ի դեպ էդպիսի համակարգչային ծրագիր գոյություն ունի, որը ցույց է տալիս երիտասարդների արտաքինը ասենք 75 տարեկան հասակում: Կուզենայի՞ք տեսնել:

Բայց միգուցե մինչև եդ տարիքը չեմ հասնի:Երևի ոչ չեի ցանկանա ինձ ծեր տեսնել:Պատասխանը ոչ::hands
Հարց»
Ինչ հետաքրքրություններ ունեք դուք?

Tumbler
17.09.2007, 19:15
Դէէէէէէ. որը ասեմ/
Սպորտ - Բասկետբոլ պարապել եմ. Հիմա վոլեյբոլի հավաքականում եմ. Լող եմ մի յոթ տարի պարապել. Բրեյկ եմ հիմա պարապում.
Կիթառ եմ նվագում. Թութակ ունեմ. Ըըըըըը. մեկել գիրք եմ սիրում կարդալ, բայց հետաքրքիր, ոչ թե մատ անալիզի հիմունքները:lol

Նույն հարցնա

Amaru
19.09.2007, 22:38
Ինչ հետաքրքրություններ ունեք դուք?

Ոչ մի, անհետաքրքիր մարդ եմ:

Մմմմ… մոտիկ ընկերոջը սիրահարվե՞լ եք…

Anush
20.09.2007, 16:41
Ոչ,
Նույն հարցը:

Մանե
20.09.2007, 18:30
Մմմմ… մոտիկ ընկերոջը սիրահարվե՞լ եք…
Հա:oy
Շրջապատում հաճա՞խ եք ձեզ ավելորդ զգում

Vishapakah
20.09.2007, 22:07
Հա:oy
Շրջապատում հաճա՞խ եք ձեզ ավելորդ զգում

Շրջապատը ավելորդ կհամարեմ, բայց ավելորդ դժվար ինձ զգամ.:P Ես անզգամ եմ.:P

Երբ որ մեկը Ձեզ շատ է դուր գալիս եւ ուզում եք հետը ծանոթանալ, ինչպես եք վարվում, որպեսզի Ձեր առաջին քայլը, նրա կողմից որպես անհանգստացնել չդիտվի? Նամանավանդ ծանոթության համար կան դժվարացնող հանգամանքներ.:B

Մանե
02.10.2007, 12:08

Առանձնապես ոչինչ,պարզապես նորմալ շփվում եմ :oy
Եթե իրա դուրը գամ,ինքը առաջին քայլը կանի,իսկ եթե ոչ,ապա աստված իրա հետ,սովորություն չունեմ տղաների հետևից ընկնելու,կամ նրանց համար պայքարելու;)
Ինչ կանեք,եթե Ձեր պատճառով 2 աղջիկ կռվեն,ու էդ կռիվը արդեն անցնի բռունցքների,/ընդ որում ոչ մեկն էլ ձեր դուրը չի գալիս/;)

Լէգնա
03.10.2007, 12:56
Ինչ կանեք,եթե Ձեր պատճառով 2 աղջիկ կռվեն,ու էդ կռիվը արդեն անցնի բռունցքների,/ընդ որում ոչ մեկն էլ ձեր դուրը չի գալիս/;)

Բան չեմ անի,մի երկու աղջիկ էլ կողից կմտցնեմ :D ,իսկ եթե 4ից էլ ոչ մեկ դուրս չգա,կգնամ նախկին ընկերուհուս մոտ գիշերելու,մինչ էն 4ին + մի 4ն էլ :D

ի՞նչ կանես ,եթե մի պահ զգաս,որ ուզում ես ամուր գրկել հենց կողքիդ նստածին,բայց նա լրիվ օտար է քեզ ...:8

Ուլուանա
03.10.2007, 20:31

Մի կերպ կդիմանամ ու չեմ գրկի, բայց մտքիս մեջ կպատկերացնեմ, որ գրկել եմ: :P:oy Ես միշտ տենց եմ անում: :D

Երբ զգում եք, որ ձեր մտերիմներից որևէ մեկի վերաբերմունքը ձեր նկատմամբ կտրուկ փոխվել է դեպի վատը, պատճառն առաջին հերթին ձե՞ր մեջ կփնտրեք, թե՞ նրա:

Universe
03.10.2007, 20:43
Մի կերպ կդիմանամ ու չեմ գրկի, բայց մտքիս մեջ կպատկերացնեմ, որ գրկել եմ: Ես միշտ տենց եմ անում:
Ուլուանա ջան,ճիշտն ասած ես էլ եմ մտքով պատկերացնում, բայց այն ժամանակ, երբ կողքինիս ֆիզիկական ծանրությունը ինձանից գերազանցում է :D

Երբ զգում եք, որ ձեր մտերիմներից որևէ մեկի վերաբերմունքը ձեր նկատմամբ կտրուկ փոխվել է դեպի վատը, պատճառն առաջին հերթին ձե՞ր մեջ կփնտրեք, թե՞ նրա:
Նման բան դժվարությամբ եմ պատկերացնում, դա ավելի շուտ կախված կլինի ստեղծված իրադրությունից: Բայց նախ եւ առաջ իմ մեջ կփնտրեի, նոր կանցնեի դիմացինիս:hands

Համաձայն եք այն մտքի հետ, որ յուրաքանչյուր մարդ մի ամբողջ աշխարհ է... Կմեկնաբանե՞ք...

Մանոն
23.10.2007, 17:22
Համաձայն եք այն մտքի հետ, որ յուրաքանչյուր մարդ մի ամբողջ աշխարհ է... Կմեկնաբանե՞ք...
Այն որ մարդիկ նման չեն իրար և ունեն ամենքն իր ուրույն աշխարհը՝ համաձայն եմ այդ մտքի հետ: Բայց այ ամենքի աշխարհի ամբողջ լինելուն մի քիչ կասկածում եմ;)
Պատահե՞լ է, որ մոռանաք ձեր ծննդյան օրվա մասին:

Script
23.10.2007, 17:27
Ավելացվել է 1 րոպե անց

Պատահե՞լ է, որ մոռանաք ձեր ծննդյան օրվա մասին:

Մի անգամ
Երբևէ սիրել եք անարժան մեկին

Apsara
23.10.2007, 17:32
Ավելացվել է 1 րոպե անց

Մի անգամ
Երբևէ սիրել եք անարժան մեկին

Երբ գտնես ՄԵԿ որն արժանի չէ սիրո, ասա, ես կսիրեմ նրան:):love

Հաճույք ստանու՞մ եք խմել անջատվելուց

Script
23.10.2007, 17:37
Հաճույք ստանու՞մ եք խմել անջատվելուց

Եթե հարմար կոմպանիայա իհարկե այո
Ձեր կաեծիքով բոլորը արժան են սիրո՜

Selene
23.10.2007, 21:17
Ձեր կաեծիքով բոլորը արժան են սիրո՜
Իհարկե բոլորն են արժանի սիրո, անգամ եթե մարդիկ կան, որոնց մոտ չարությունն ավելի շատ է ինչ-ինչ պատճառներով, ապա նրանք ավելի շատ են արժանի սիրո, որովհետև սերն է միայն ունակ իրենց փոխելու:ok:love

ՀԵնց այս պահին ի՞նչ է պետք ձեզ լիակատար երջանկության համար:)

Amaru
24.10.2007, 00:46
ՀԵնց այս պահին ի՞նչ է պետք ձեզ լիակատար երջանկության համար

պետք ա, որ մի քանի կեղծավորներ ու տականքներ հավերժ անհետանան կյանքիցս, նրանց մասին բոլոր-բոլոր հիշողությունների կորչեն,նրանց գարշելի ու էդքան ատելի դեմքերը հավերժ ջնջվեն գլխիցս…ԱՏՈՒՄ ԵԵԵԵՄ!!!!!!!!!!!!

հարցը թող նույնը մնա…

Ֆելո
24.10.2007, 01:00

պատասխանն էլ թող մնա նույնը:D

ամենաշատը ում էք սիրում էս լուս աշխարհի երեսին:)

Anush
24.10.2007, 08:43
Ծնողներիս
Նույն հարցը?

Dayana
24.10.2007, 09:28
Իհարկե բոլորն են արժանի սիրո, անգամ եթե մարդիկ կան, որոնց մոտ չարությունն ավելի շատ է ինչ-ինչ պատճառներով, ապա նրանք ավելի շատ են արժանի սիրո, որովհետև սերն է միայն ունակ իրենց փոխելու:ok:love

ՀԵնց այս պահին ի՞նչ է պետք ձեզ լիակատար երջանկության համար:)

Մի բաժակ տաք շոկոլադ :P
Ի՞նչպիսին է ձեր պատկերացմամաբ կատարյալ երջանկությունը ։

Firegirl777
24.10.2007, 09:32
Հարգանք և հասկացողություն, եթե դրանք կան ապա, միայն սերը կլրացնի երջանկությունը

Ինչպե՞ս կվերաբերվես մի մարդու որին առաջին անգամ ես տեսնում, բայց սիմպատիան այնքան էլ չի բռնել

Dayana
24.10.2007, 09:38
Հարգանք և հասկացողություն, եթե դրանք կան ապա, միայն սերը կլրացնի երջանկությունը

Ինչպե՞ս կվերաբերվես մի մարդու որին առաջին անգամ ես տեսնում, բայց սիմպատիան այնքան էլ չի բռնել

Ոչ մի կերպ , Իմ սիպատիան մարդուն վնաս չպիտի տա ։ Չեմ հավանում կփորձեմ բացահայտել լավ կողմերը , չեմ գտնի ինձ հարմար ոչինչ , չեմ շփվի ;)

Իսկ ինչպե՞ս ես ընկալում մարդուն առաջին հայացքից ։ (օր ՝ ես ասում եմ եթե մեծ ականջներ ունի ուրեմն բարի ու հոգատարա :P)

Universe
24.10.2007, 10:18
Իսկ ինչպե՞ս ես ընկալում մարդուն առաջին հայացքից ։ (օր ՝ ես ասում եմ եթե մեծ ականջներ ունի ուրեմն բարի ու հոգատարա :P)
Առաջին հերթին աչքերին եմ նայում, իմ կարծիքով մարդու աչքերի մեջ արտացոլվում է նրա անցյալն ու ներկան, բնավորության որոշ գծեր...

Հանուն ձեր ճշտի ինչի՞ եք ընդունակ...

Մանե
24.10.2007, 10:24
Հանուն ձեր ճշտի ինչի՞ եք ընդունակ...
Նայած:oy
Մինչև վերջ ասածս առաջ կտանեն,չհամաձայնեն,Աստված իրանց հետ,կարևորը ես կմնամ իմ կարծիքին:P
Ո՞ր տիպի տղաների/աղջիկների չեք սիրում:8

Dayana
24.10.2007, 10:47
Նայած:oy
Մինչև վերջ ասածս առաջ կտանեն,չհամաձայնեն,Աստված իրանց հետ,կարևորը ես կմնամ իմ կարծիքին:P
Ո՞ր տիպի տղաների/աղջիկների չեք սիրում:8

:think Ես երևի տղաների ասեմ ։ Եթե որպես ընկեր , ապա պիտի լինի խելացի , բարի ու մի քիչ էլ լավ իմաստով ասած "գիժ" ։ Իսկ եթե նենց :oy ոչ մի չափման միավոր չունի , պիտի ինքը լինի երևի :oy

Հարցը չեմ փոխում ;)

Janita Hero
24.10.2007, 10:59
Սիրում եմ բոլորին, բայց չեմ հասկանում
Սահմանափակ մտածողությամբ տղաների ու «ուշք ու միտքը մենակ ամուսնանալը» աղջիկներին…
Ու մեկ էլ այն տղաներին, ովքեր չեն ընդունում, որ կինն ա ամենակարևորը ու :Pիրենց էյշն առաջ քշեյշն:B

Եթե ընկնես դրախտ, ինչ ես կարծում Աստված քեզ ի՞նչ կհարցնի։:angel

gayane70
24.10.2007, 11:52
Կհարցնի-որդյակս խոստանւմ ես` Աստծո ատջև մեղք չգործել?
Ինչ է անհրաժեշտ երջանիկ լինելու համար?

Apsara
24.10.2007, 11:59
Կհարցնի-որդյակս խոստանւմ ես` Աստծո ատջև մեղք չգործել?
Ինչ է անհրաժեշտ երջանիկ լինելու համար?

Ունեցածով բավարարվածության զգացողություն:P

իսկ ինձ ոչինչ, իմ երջանկությունը իմ մեջա ու միշտ կա, դաժե երբ տխուր եմ ու լացում եմ:ok

Ում եք ամբողջ հոգով սրտով շնորհակալ իր իսկ գոյության համար

Janita Hero
24.10.2007, 12:00
Կհարցնի-որդյակս խոստանւմ ես` Աստծո ատջև մեղք չգործել?
Ինչ է անհրաժեշտ երջանիկ լինելու համար?

Երջանկացնել ուրիշներին

Կրկին նույն հարցը՝ եթե ընկնեք դրախտ,ի՞նչ կհարցնի ձեզ Աստված։

Աբելյան
24.10.2007, 12:19
Կրկին նույն հարցը՝ եթե ընկնեք դրախտ,ի՞նչ կհարցնի ձեզ Աստված։
կհարցնի. "յա՜. էս դու ի՞նչ գործ ունես ստեղ"

հաջորդը Վարդուհու չպատասխանված հարցին թող պատասխանի

Script
24.10.2007, 14:17
հաջորդը Վարդուհու չպատասխանված հարցին թող պատասխանի

Վարդուհու չպատասխանված հարցը որնա՜

Apsara
24.10.2007, 14:20
Վարդուհու չպատասխանված հարցը որնա՜

Ում եք ամբողջ հոգով սրտով շնորհակալ իր իսկ գոյության համար

Այ այս է

Dayana
24.10.2007, 14:35
Ում եք ամբողջ հոգով սրտով շնորհակալ իր իսկ գոյության համար

:( Ինչ վատա ես տենց մեկը չունեմ ։ Եթե ասեմ ծնողներիս սխալ կլինի , որովհետև իրենց շնորհակալ եմ քանի որ ես կամ , իսկ հակառակ դեպքն անհեթեթ է :( Էս ինչ դաժան բան ստացվեց :(

Script
24.10.2007, 14:35
Մերսի Apsara ջան հուշման համար

Ծնողներիցս

Որնա՜ ամենաահավոր մեղքը որ գործել եք

Amaru
24.10.2007, 14:36
Ում եք ամբողջ հոգով սրտով շնորհակալ իր իսկ գոյության համար

Անիտտային)) չեք ճանաչում, ոչինչ, մի օր կբերեմ հետս ակումբի հանդիպմանը :) եթե ինքը չլիներ, չեմ էլ ուզում պատկերացնել՝ հիմա հետս ինչ կլիներ, կամ էլ ընդհանրապես՝ կլինեի՞ :) վախենալու ա հնչում)) ինչպես Լիլիթն ա ասում՝ soul mate :)

Apsara
24.10.2007, 14:39
Մերսի Apsara ջան հուշման համար

Ծնողներիցս

Որնա՜ ամենաահավոր մեղքը որ գործել եք

Խաբելուց էլ վատ բա՞ն, իսկ ես խաբել եմ ու ոչ մեկ անգամ

Վարդերից որ գույնն եք նախընտրում:)

Script
24.10.2007, 14:45
Խաբելուց էլ վատ բա՞ն, իսկ ես խաբել եմ ու ոչ մեկ անգամ

Վարդերից որ գույնն եք նախընտրում:)

Հավատա որ խաբելու շատ ավելի վատ բաներ կան

Նախընտրում եմ սպիտակը

Ովա՜ ամենասեքսուալ մարդը ձեզ համար

Dayana
24.10.2007, 14:45
Խաբելուց էլ վատ բա՞ն, իսկ ես խաբել եմ ու ոչ մեկ անգամ

Վարդերից որ գույնն եք նախընտրում:)

Վարդագույնը ;)

Ի՞նչը կստիպի ձեզ լաց լինել , և ի՞նչը լիաթոք ծիծաղել

ivy
24.10.2007, 15:10
հաջորդը Վարդուհու չպատասխանված հարցին թող պատասխանի

Դա հետևյալ հարցն է, չէ՞.
«Ո՞ւմ եք ամբողջ սրտով, հոգով շնորհակալ իր իսկ գոյության համար» :

Մամայիս: :love

Եթե հնարավորություն տրվեր երեք բան փոխել ձեր կյանքում, ինչե՞րը կփոխեիք:

Belle
24.10.2007, 15:13
Եթե հնարավորություն տրվեր երեք բան փոխել ձեր կյանքում, ինչե՞րը կփոխեիք:

Եթե հնարավոր լիներ 3անգամն էլ կուզեի, որ 2005թ-ի ապրիլի 24ը չլիներ: :( :( :(

Հավատում եք ճակատագրին և իչու?

Tigran Adunts
24.10.2007, 15:39
Ոչ մի, անհետաքրքիր մարդ եմ:

Մմմմ… մոտիկ ընկերոջը սիրահարվե՞լ եք…

Ամառ կմնաս կմնաս նենց հարցեր կտաս :))
Մոտիկ ընկերոջս ո՞նց կարամ սիրահարվեմ, մանավանդ որ տղա լինի :D
Հարցս`
Ո՞նց եք իմանում, որ սիրահարվել եք ինչ որ մեկին

Ավելացվել է 7 րոպե անց

Եթե հնարավոր լիներ 3անգամն էլ կուզեի, որ 2005թ-ի ապրիլի 24ը չլիներ: :( :( :(

Հավատում եք ճակատագրին և ինչու?
Չէ, ճակատագիրը ընդամենը մարդու կողմից հորինված քավության նոխազ ա: Հեշտա մեղքը ճակատագրի վրա բարդելը :)

Dayana
24.10.2007, 17:16
բա իմ հարցը :cry:cry:cry

Script
24.10.2007, 17:21
Ի՞նչը կստիպի ձեզ լաց լինել , և ի՞նչը լիաթոք ծիծաղել

Լաց կլինեմ եթե սիրածս մարդկանց վատ բան պատահի:(
Լիաթոք կծիծաղեմ եթե լավ ծիծաղեցնող լինի:P

Ինչից՜ եք ամենաշատը վախում

Tigran Adunts
24.10.2007, 17:28
Վարդագույնը ;)

Ի՞նչը կստիպի ձեզ լաց լինել , և ի՞նչը լիաթոք ծիծաղել
Վայ կներես, չէի նկատել:
Լաց լինելը չեմ իմանում, չեմ էլ ուզում իմանամ :)
Ծիծաղելն էլ երևի լավ անիկդոտը(ոչ ապարանցիներ մասին) ;)

Apsara
24.10.2007, 17:50
Լաց կլինեմ եթե սիրածս մարդկանց վատ բան պատահի:(
Լիաթոք կծիծաղեմ եթե լավ ծիծաղեցնող լինի:P

Ինչից՜ եք ամենաշատը վախում

Ումից…

ինքս ինձանից:(

սնահավատ ե՞ք

Tigran Adunts
24.10.2007, 17:58
Ումից…

ինքս ինձանից:(

սնահավատ ե՞ք
Չէ :)
Հ.Գ.
Հիմա էլ իմ հարցը մնաց :))

Dayana
24.10.2007, 18:07
Հարցս`
Ո՞նց եք իմանում, որ սիրահարվել եք ինչ որ մեկին

Ավելացվել է 7 րոպե անց

Վայ առաջին հերթին սրտիս աշխատանքից ։ Հետո բացի ինձանից բոլորն իմանում են , երեսիցս երևումա , հետո :think հա ամենակարևորը սենյակս նենց եմ միշտ հավաքած պահում , կարծես տարիներով մարդ էդտեղ չի մտնում :D Ու վերջապես մեծ աղջիկ եմ էդ էլ չիմանամ ՞ ;)

Ի?նչն էք ամենից թանկը համարում ձեր կյանքում (կամ ու?մ ;) )

Goga
24.10.2007, 18:25
Ի?նչն էք ամենից թանկը համարում ձեր կյանքում (կամ ու?մ ;) )
Ամենից թանկ համարում եմ հենց իմ կյանքը:ok
Հ.Գ.Հարցը թողնում եմ նույնը:)

Belle
24.10.2007, 18:29
Ի?նչն էք ամենից թանկը համարում ձեր կյանքում (կամ ու?մ ;) )
Կյանքումս ամենաթանկ մարդը ՊԱՊԱՍ է:

Ինչ կանեք եթե սիրահարվեք, բայց հասկանաք, որ պետք չէր սիրահարվել այդ մարդուն?

ivy
24.10.2007, 18:35
Կյանքումս ամենաթանկ մարդը ՊԱՊԱՍ է:

Ինչ կանեք եթե սիրահարվեք, բայց հասկանաք, որ պետք չէր սիրահարվել այդ մարդուն?

Կտառապեմ ու կշարունակեմ սիրել: :)
Ձեր ո՞ր հատկանիշը կարող է նախանձ առաջացնել ուրիշների մոտ:

Tigran Adunts
24.10.2007, 18:40
Ինչն էք ամենից թանկը համարում ձեր կյանքում (կամ ու?մ ;) )
Ընտանիքս :)

Ավելացվել է 3 րոպե անց

Կյանքումս ամենաթանկ մարդը ՊԱՊԱՍ է:

Ինչ կանեք եթե սիրահարվեք, բայց հասկանաք, որ պետք չէր սիրահարվել այդ մարդուն?
Բայց ինչ կարամ անեմ?

Ավելացվել է 6 րոպե անց

Կտառապեմ ու կշարունակեմ սիրել: :)
Ձեր ո՞ր հատկանիշը կարող է նախանձ առաջացնել ուրիշների մոտ:
Լացել չեմ կարողանում: Բայց երևի նախանձելու բան չի :)

Belle
25.10.2007, 08:41
Քանի որ հարց չկա ես հարցնեմ: :)

Վայ առաջին հերթին սրտիս աշխատանքից ։ Հետո բացի ինձանից բոլորն իմանում են , երեսիցս երևումա , հետո :think հա ամենակարևորը սենյակս նենց եմ միշտ հավաքած պահում , կարծես տարիներով մարդ էդտեղ չի մտնում :D Ու վերջապես մեծ աղջիկ եմ էդ էլ չիմանամ ՞ ;)

Լավ, ասենք մեր զգացմունքներից մի կերպ գլուխ հանեցինք: :) Բա ոնց իմանանք, երբ են մեզ հավանում կամ սիրահարված են մեզ? Լավ կլինի, որ այս հարցին տղաներն էլ կարծիք հայտնեն: ;)

Dayana
25.10.2007, 09:28
Քանի որ հարց չկա ես հարցնեմ: :)

Լավ, ասենք մեր զգացմունքներից մի կերպ գլուխ հանեցինք: :) Բա ոնց իմանանք, երբ են մեզ հավանում կամ սիրահարված են մեզ? Լավ կլինի, որ այս հարցին տղաներն էլ կարծիք հայտնեն: ;)

Այ էդ մեկն արդեն չգիտեմ , երևի պիտի զգաք :) Բայց ամենակարևորը ամեն մի ժպիտ սիրահարվածություն կամ սեր չընդունեք ;)

Նոր հարց չեմ գրում :)

Tigran Adunts
25.10.2007, 12:40
Քանի որ հարց չկա ես հարցնեմ: :)

Լավ, ասենք մեր զգացմունքներից մի կերպ գլուխ հանեցինք: :) Բա ոնց իմանանք, երբ են մեզ հավանում կամ սիրահարված են մեզ? Լավ կլինի, որ այս հարցին տղաներն էլ կարծիք հայտնեն: ;)

Չեք կարա իմանաք :D Կատակ էր :))
Երևի դեմքից:

Script
25.10.2007, 14:23
Քանի որ հարց չկա ես հարցնեմ: :)

Լավ, ասենք մեր զգացմունքներից մի կերպ գլուխ հանեցինք: :) Բա ոնց իմանանք, երբ են մեզ հավանում կամ սիրահարված են մեզ? Լավ կլինի, որ այս հարցին տղաներն էլ կարծիք հայտնեն: ;)

Հայացքից շարժուձևից խոսելու տոնից:Բայց միանշանակ իմանալ երևի թէ հնարաոր չի:
Հատկապես տղաները շատ անկանխատեսելի ու շատ փոփոխական են:

Ինչ էք կարծում բաժանումը ամրապնդում է զգացմունքները թէ՜...

Belle
25.10.2007, 14:41
Հայացքից շարժուձևից խոսելու տոնից:Բայց միանշանակ իմանալ երևի թէ հնարաոր չի:
Հատկապես տղաները շատ անկանխատեսելի ու շատ փոփոխական են:

Ինչ էք կարծում բաժանումը ամրապնդում է զգացմունքները թէ՜...

:) Շնորհակալություն անկեղծության համար:
Միանշանակ-Разлука для любви что ветер для огня: слабую она гасит, а большую раздувает.

Ծով
29.10.2007, 19:53
Դե եթե զգացմունքները խորն են, բաժանամից հետո կարոտն է ամրապնդում...
Բայց...«ժամանակը ու տարածությունը» բարեբախտաբար կամ դժբախտաբար նույնիսկ ամենաջերմ զգացմունքները սառեցնելու հզոր հատկություն ունեն;)
Ի՞նչ եք զգում հիմա...

Tigran Adunts
29.10.2007, 20:49
Ի՞նչ եք զգում հիմա...
Զգում եմ, որ սենց գնաց համալսարանից դուրս եմ մնալու :D

Դասերից չեք զզվել?

Vive L'Armenie
30.10.2007, 01:22
Դասերից չեք զզվել?

ո՜՜՜՜չ :P

Ի՞նչ է պետք Ձեզ այս պահին լիարժեք զգալու հյամար...

Ծով
30.10.2007, 14:52
Հենց հիմա լիարժեք եմ զգում...լիուլի:D:)
Դե լավ թող նույնը մնա...

Tigran Adunts
30.10.2007, 15:41
ո՜՜՜՜չ :P

Ի՞նչ է պետք Ձեզ այս պահին լիարժեք զգալու հյամար...

Մի լավ պաշտոնով ծանոթ դասախոս համալսարանում :))

Առանց ուտելու քանի օր կդիմանաք?

Vive L'Armenie
30.10.2007, 15:45
Առանց ուտելու քանի օր կդիմանաք?

Դեռ ապրում եմ ինչպես երևում է:P

ո՞ր սպորտաձևն եք նախընտրում:)

rostrix
30.10.2007, 15:47
Մի լավ պաշտոնով ծանոթ դասախոս համալսարանում :))

Առանց ուտելու քանի օր կդիմանաք?

Երեք:

Միթե կարելի է սիրել երկու հոգու?

Belle
30.10.2007, 16:06
Երեք:

Միթե կարելի է սիրել երկու հոգու?

Իմ կարծիքով կարելի է սիրել մի անգամ ու մեկին, իհարկե, եթե խոսքը այն իսկական, անաղարտ սիրո մասին է: Իսկ հրապուրվել կարելի է նույնիսկ մի քանիսով ու միաժամանակ: :)

Պատրաստ եք տեսնել ձեր սիրելիին ուրիշի կողքին, բայց երջանիկ?

Apsara
30.10.2007, 16:06
Կարելի է սիրել ամբողջ աշխարհը ;)
Ինչ ոք անում այս պահին

Dayana
30.10.2007, 16:11
Իմ կարծիքով կարելի է սիրել մի անգամ ու մեկին, իհարկե, եթե խոսքը այն իսկական, անաղարտ սիրո մասին է: Իսկ հրապուրվել կարելի է նույնիսկ մի քանիսով ու միաժամանակ: :)

Պատրաստ եք տեսնել ձեր սիրելիին ուրիշի կողքին, բայց երջանիկ?

Անպայման :)

Կարելի է սիրել ամբողջ աշխարհը ;)
Ինչ եք անում այս պահին

Գրառում ;)

Դաժան հարց տամ ։

Երբևէ ինքնասպան լինելու միտք ծագել է ձեր գլխում ՞

Ծով
30.10.2007, 16:12
Թափառում եմ ինտերնետում:)
Ի՞նչ ես թաքցնում...:D

rostrix
30.10.2007, 16:15
Մեծ ցավ. :think

Ծով
30.10.2007, 16:18
Որ հարց չկա, մի հատ էլ ես:D
Ինչու՞ ես թաքցնում...

rostrix
30.10.2007, 16:22
Անձնական հիշողություններս են...
Հոգեբանորեն կարող եք գիշերել ոչ ձեր անկողնում?

Tigran Adunts
30.10.2007, 16:24
Որ հարց չկա, մի հատ էլ ես:D
Ինչու՞ ես թաքցնում...

Որովհետև կարողա բռնվեմ:

Մինչև քանի տարեկանը կուզեիք ապրեիք?

Janita Hero
30.10.2007, 16:36
Այնքան,մինչև որ հասկանամ որ կյանքի կորուստն ինձ չի վախեցնի

Ի՞նչ կդնես երեխայիդ անունը (երեխաներիդ անունները)։

Script
30.10.2007, 16:41
Ի՞նչ կդնես երեխայիդ անունը (երեխաներիդ անունները)։

Դիմետրի , Կամելիա , Արթուր

Կցանկանա՞ս լսել սիրելիիդ մտքերը:

rostrix
30.10.2007, 16:45
Դիմետրի , Կամելիա , Արթուր

Կցանկանա՞ս լսել սիրելիիդ մտքերը:

Ոչ միշտ :)

Ըստ ձեզ, որն է մարդու էությունը ?- հակիրճ

Tigran Adunts
30.10.2007, 16:51
Ոչ միշտ :)

Ըստ ձեզ, որն է մարդու էությունը ?- հակիրճ

Միտքը:

Իսկապես անկեղծ եք խոսում?

rostrix
30.10.2007, 17:02
Միտքը:

Իսկապես անկեղծ եք խոսում?

Բավականին, բայց եթե շատ անկեղծանամ մի հատ գիրք կգրեի.

Janita Hero
30.10.2007, 17:03
Լրիվ

Ուզու՞մ ես նախարար դառնալ

Լեո
30.10.2007, 17:09
Եթե չստացվի նախագահ կամ վարչապետ դառնալ, կուզենամ նախարար դառնալ:D

Որն է ավելի հաճելի` երազանքի իրականացումը, թե այդ իրականացման մասին երազելը?

Janita Hero
30.10.2007, 17:12
Եթե չստացվի նախագահ կամ վարչապետ դառնալ, կուզենամ նախարար դառնալ:D

Որն է ավելի հաճելի` երազանքի իրականացումը, թե այդ իրականացման մասին երազելը?

erkrord@

Ov e uzum darnal millionater?:D

Լեո
30.10.2007, 17:18
erkrord@

Ov e uzum darnal millionater?:D

Թե ով է ուզում, հաստատ չեմ կարող ասել, բայց թե ով չի ուզում, միանշանակ կարող եմ ասել` Բիլ Գեյթսը:D

Հարց. Ինչու է ջուրը թաց???:think

Tigran Adunts
30.10.2007, 17:21
Հարց. Ինչու է ջուրը թաց???:think
Ճակատագիր է :))

Կյանքի իմաստը ինչի մեջա?

rostrix
30.10.2007, 17:23
Ճակատագիր է :))

Կյանքի իմաստը ինչի մեջա?

Նայած ում համար. Իմ համար լավ հիշողություններ:

Որտեղ կճանապարհորդեիք?

Լեո
30.10.2007, 17:24
Ճակատագիր է :))

Կյանքի իմաստը ինչի մեջա?

Կյանքի իմաստը լոկ ապրելու մեջ չէ, այլ նրանում, որ զգաս ապրում ես:
Եվ պետք է ապրել այնպես, որ մահից հետո էլ չմահանաս:

Հարց: Ինչ պատահեց, երբ շաքարամանից մի շաքար պակասեց???

Janita Hero
30.10.2007, 17:30
inch patahec henc dranic heto patahec eli

<Leo jan du kargin lurj es tramadrvac ha ays harc u patasxanin?>

(knereq latinakan tarashar ogtagorcelu hamar, im mot chem karum poxem)

rostrix
30.10.2007, 17:33
Ով կգրի դիպլոմային աշխատանքս?

Լեո
30.10.2007, 17:36
<Leo jan du kargin lurj es tramadrvac ha ays harc u patasxanin?>

Հա, ազարտի մեջ եմ մնել Ջանիտա ջան:D

Janita Hero
30.10.2007, 17:40
Հա, ազարտի մեջ եմ մնել Ջանիտա ջան:D

So, եղիր արժանի զավակն այս ֆորումի :king

Script
30.10.2007, 17:45
Հարց: Ինչ պատահեց, երբ շաքարամանից մի շաքար պակասեց???

Ոչինչ ուղակի մի շաքար էլ լքեց իր փոքրիկ շաքարամանը::(

Ինչպես պատասխանել այն հարցին որը կուզեիր շրջանցել?

Tigran Adunts
30.10.2007, 17:48
Ոչինչ ուղակի մի շաքար էլ լքեց իր փոքրիկ շաքարամանը::(

Ինչպես պատասխանել այն հարցին որը կուզեիր շրջանցել?

Շրջանցելով պատասխանել: Հավատացնում եմ դա արվեստ ա, որին ոչ բոլորն են կարում տիրապետեն:

Փողը գլխավորնա կյանքում?

Janita Hero
30.10.2007, 17:49
Շրջանցել ամեն տեսակի անօրենությունները։

Արդյո՞ք լավ սովորողը ապագայում հարուստ է դառնում։

Script
30.10.2007, 17:54
Արդյո՞ք լավ սովորողը ապագայում հարուստ է դառնում։

Լավ սովորելը հարստության հետ կապ չունի:

Սիրել թե՞ սիրվել:

Script
30.10.2007, 17:55
Արդյո՞ք լավ սովորողը ապագայում հարուստ է դառնում։

Լավ սովորելը հարստության հետ կապ չունի:

Սիրել թե՞ սիրվել:

Janita Hero
30.10.2007, 17:57
Սիրել ու չսպասել սիրվելուն, ահա սա է իրական սերը, որ պայման չի հարցնում։

Հարցը տողնենք նույնը

Լեո
30.10.2007, 17:57
Արդյո՞ք լավ սովորողը ապագայում հարուստ է դառնում։

Շա~տ դժվար հարց է:think Հիշիր Լենինի խոսքը ."Սովորե'ք, սովորե'ք, սովորե'ք, մեկա աշխատանք չենք գտնի":D

Հարց: Ինչպես թաքցնել անտարբերությունը???

Tigran Adunts
30.10.2007, 17:58
Շրջանցել ամեն տեսակի անօրենությունները։

Արդյո՞ք լավ սովորողը ապագայում հարուստ է դառնում։

Ոչ միշտ: Լավ սովորելը շատ քիչ բան է կյանքում ;)

Իմ հարցը վերևի գրառման մեջ ա

Ավելացվել է 2 րոպե անց
Լօօլ կապս էնքան վատնա, որ մինչև մի գրառում եմ անում, հասկանում եմ, որ արդեն անցյալի հարցերին եմ պատասխանում :D

Լեո
30.10.2007, 18:08
Փողը գլխավորնա կյանքում?

Փողը կյանքում կարևորա, բայց վերջին շրջանում ավելի կարևորա դարձել փողի կուրսը:D

Հարց: Քանի որ խոսք գնաց փողից, մի բան հարցնեմ. երբ ենք dollar-ին հուղարկավորում???

Script
30.10.2007, 18:09
Հարց: Ինչպես թաքցնել անտարբերությունը???

Չարժի թաքցնել ոչ մի զգացմունք այդ թվում և անտարբերությունը:

Իսկ ինչու թաքցնել անտարբերությունը?

Janita Hero
30.10.2007, 18:14
Փողը կյանքում կարևորա, բայց վերջին շրջանում ավելի կարևորա դարձել փողի կուրսը:D

Հարց: Քանի որ խոսք գնաց փողից, մի բան հարցնեմ. երբ ենք dollar-ին հուղարկավորում???

Մեզ ավելի շուտ կհողարկավորեն քան նրան։Իհարկե Հայաստանը բացառություն է, ինչպես միշտ;)

Ինչու՞ վախենալ անտարբերությունից։:think

Dayana
30.10.2007, 18:16
Այնքան,մինչև որ հասկանամ որ կյանքի կորուստն ինձ չի վախեցնի

Ի՞նչ կդնես երեխայիդ անունը (երեխաներիդ անունները)։

Աստղիկ , Ռաֆաել ;)

Լեո
30.10.2007, 18:36
Ինչի համար արժի խաբել?

Հույսը չկորցնելու համար:

Հարց: Մինչև աշխարհի վերջը կհասցնենք գոնե մեկ անգամ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դառնալ????:D

Janita Hero
30.10.2007, 18:40
Նայիր 2 գրառում առաջ

Belle
30.10.2007, 18:41
Իհարկե լինել, հարցը նրանումա թե ում հետ լինել:P

Ինչի համար արժի խաբել?

Միանշանակ ոչ մի բանի համար չարժե խաբել: ;)

Ինչու ուտել, եթե կարելի է չուտել? :hands

Լեո
30.10.2007, 18:42
Ինչու ուտել, եթե կարելի է չուտել? :hands

Ուտել ապրելու համար, այլ ոչ թե ապրել ուտելու համար:angry

Belle
30.10.2007, 18:44
Հարց: Մինչև աշխարհի վերջը կհասցնենք գոնե մեկ անգամ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դառնալ????:D

Նայած աշխարհը երբա պատրաստվում վերջանալ: :D

Script
30.10.2007, 18:47
Ինչու ուտել, եթե կարելի է չուտել? :hands

Պրոֆիլակտիկայի համար:P

Ծխել թե խմել?

Լեո
30.10.2007, 18:57
Ինչը երբեք չի մահանա???
Ով երբեք չի մահանա???

Janita Hero
30.10.2007, 19:01
Ինչը երբեք չի մահանա???
Ով երբեք չի մահանա???

Չեղավ չեղավ, հարցին պատասխանիր նոր քո հարցը դիր:8

Belle
30.10.2007, 20:11
Ծխել թե խմել?

Ոչ մեկը, ոչ էլ մյուսը: :angry

Ավելացվել է 3 րոպե անց

Ինչը երբեք չի մահանա???
Ով երբեք չի մահանա???

Չի մահանա շաատ սիրած մարդու հիշատակը, հետևաբար նաև այդ մարդը: :(

հարցը թողնում եմ նույնը:

NetX
30.10.2007, 20:48
Մոդերատորական: Ժողովուրդ որոշ երկխոսության վերածվող գրառումներ ջնջել եմ,
Զրուցելու համար կա զրուցարան թեման (http://www.akumb.am/showthread.php?t=15453)

Լեո
30.10.2007, 22:21
Ինչպես լցնել հոգում առաջացած դատարկությունը???

Մանե
31.10.2007, 12:34
Ինչպես լցնել հոգում առաջացած դատարկությունը???
Նայած թե էդ դատարկությունը ինչից ա առաջացել;)
Օրինակ իմ մոտ տենց դատարկություն ա առաջացել,որ ԵՐԲԵՔ ոչ մի բանով հնարավոր չի լինի լցնել:(
Ինչ կմտածեք,եթե ձեզ առավոտից իրիկուն սիրային սմս-ներ գան,ու չիմանաք թե ով ա,զանգեք էլ,չվերցնեն հեռախոսը:esim

Janita Hero
31.10.2007, 12:44

Վայ ինչ ծանոթ իրավիճակ ա, իմ հետ էլ ա տենց բան պատահել։ Ես մի փոքրիկ հետախուզական ակցիա արեցի:D ու մի 2 օրից պարզեցի գրողի օվ լինելը։

Կարող է՞ սեր չունենալուց է դատարկություն առաջանում։:think:love:[

Լեո
31.10.2007, 12:50
Կարող է՞ սեր չունենալուց է դատարկություն առաջանում։:think:love:[

Սիրո լինելն ու չլինելը այստեղ այնքան էլ չեն օգնում:( Դա այլ տեսակի դատարկություն է. նա արդեն չկա, բայց դու միևնույն է անվերջ սպասում ես նրան... :cry

Dayana
31.10.2007, 13:18
Կարող է՞ սեր չունենալուց է դատարկություն առաջանում։:think:love:[

:nea Դա կապ չունի , ավելի լավ է փորձել լցնել այդ դատարկությունը և ոչ թէ դրանից հոգին մաշել :acute

Ի՞նչն է ձեզ հետաքրքրում ( հիմա ) ամենից շատ :

Janita Hero
31.10.2007, 13:24
:nea Դա կապ չունի , ավելի լավ է փորձել լցնել այդ դատարկությունը և ոչ թէ դրանից հոգին մաշել :acute

Ի՞նչն է ձեզ հետաքրքրում ( հիմա ) ամենից շատ :
իմ աշխատանքը, համ ել իմ ասածը կապ չունի քո պատասխանածի հետ…:P

Հարցը նույնն է, նայել 2 գրառում առաջ

Dayana
31.10.2007, 13:35
իմ աշխատանքը, համ ել իմ ասածը կապ չունի քո պատասխանածի հետ…:P

Հարցը նույնն է, նայել 2 գրառում առաջ

:( էս իմ հարցն անտեսեցիք ՞

Janita Hero
31.10.2007, 13:38
Dayana ուշադիր կարդա ես պատասխանել եմ հարցիդ, ասում եմ աշխատանքս ա ինձ հետաքրքրում։

Նայեք իմ նախորդ գրառումը

Մանե
31.10.2007, 13:52
Կարող է՞ սեր չունենալուց է դատարկություն առաջանում։:think:love:[
Ահա:(Հիմնականում դրանից ա առաջանում/գոնե իմ մոտ;)/
Ինչ-որ մեկը ուզում ա սմս-ով անունդ իմանալ,բայց դու իրան ընդհանրապես չես ճանաչում,անգամ չես տեսել,անունդ կասե՞ս:think/լրիվ պատահական ծանոթություն շփոթմունքի արդյունքում/

Dayana
31.10.2007, 14:00
Dayana ուշադիր կարդա ես պատասխանել եմ հարցիդ, ասում եմ աշխատանքս ա ինձ հետաքրքրում։

Նայեք իմ նախորդ գրառումը

:oy վայ կներեք , ուշադիր չեմ եղել :oy

Լեո
31.10.2007, 14:06
Ի՞նչն է ձեզ հետաքրքրում ( հիմա ) ամենից շատ :

Ինձ հետաքրքրում է, թե ոնց կավարտվի էսօր Վալենսիա-Ռեալ խաղը:
Շա`տ եմ ուզում, որ Ռեալը պարտվի:ok

Ավելացվել է 57 վայրկյան անց
Հարց: Ուզում եք, որ Վալենսիա-Ռեալ խաղում Ռեալը պարտվի??

Dayana
31.10.2007, 14:12
Ինձ հետաքրքրում է, թե ոնց կավարտվի էսօր Վալենսիա-Ռեալ խաղը:
Շա`տ եմ ուզում, որ Ռեալը պարտվի:ok

Ավելացվել է 57 վայրկյան անց
Հարց: Ուզում եք, որ Վալենսիա-Ռեալ խաղում Ռեալը պարտվի??

:think Եսիմ
:nea Ավելի լավա թող ոչ ոգի լինի ;)

Լեո
31.10.2007, 14:16
Որ թիմին կերկրպագեք Բարսելոնա-Ռեալ Մադրիդ խաղի ժամանակ???

Apsara
31.10.2007, 14:22
Որ թիմին կերկրպագեք Բարսելոնա-Ռեալ Մադրիդ խաղի ժամանակ???

ոչ նրան ոչ նրան, ֆուտբոլ չեմ սիրում, չեմ նայում, :B

Ում եք վերջին անգամ խաբել;)

Լեո
31.10.2007, 14:25
Ում եք վերջին անգամ խաբել;)

Դասախոսին

Ու՞մ եք ցանկացել խաբել, բայց չի ստացվել:

Մանե
31.10.2007, 14:51
Որ թիմին կերկրպագեք Բարսելոնա-Ռեալ Մադրիդ խաղի ժամանակ???
Բա էդ հարց ա՞
ԲԱՐՍԵԼՈՆԱ

Ու՞մ եք ցանկացել խաբել, բայց չի ստացվել:
Ճիշտն ասած շատ չեմ խաբում,կարելի է ասել համարյա չեմ խաբում,բայց որ ուզում եմ խաբեմ,միշտ էլ ստացվում ա:P
Կյանքդ կտա՞ս հանուն շրջապատի:unsure

Dayana
31.10.2007, 15:21
Բա էդ հարց ա՞

Կյանքդ կտա՞ս հանուն շրջապատի:unsure

Կյանքս հանուն ցանկացած մեկի կտամ , եթե կարիքը լինի :oy նույնիսկ անծանոթ

Հարցը չեմ փոխում :)

Guest
31.10.2007, 15:36
Կտամ կյանքս հանուն ցանկացած երկուսի կամ ավել, հանուն մեկի անիմաստ ա… գումարինելի տեղափոխությունից գումարն չի փոխվում:

Ավելացվել է 30 վայրկյան անց
Ուրիշ պատասխաննե՞ր…

Աբելյան
03.11.2007, 10:26
Կյանքդ կտա՞ս հանուն շրջապատի
չեմ ուզում ասեմ "հա", որովհետև հետո կարողա պարզվի, որ սուտ եմ ասել

նույն հարցը

Լեո
03.11.2007, 12:24
Կյանքդ կտա՞ս հանուն շրջապատի:unsure

Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը պատրաստ է դրան:

Հարց: Ինչու է աղմկում գետը???

Tigran Adunts
03.11.2007, 12:54
Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը պատրաստ է դրան:

Հարց: Ինչու է աղմկում գետը???

Վատ դաստիրակությունա ստացել :))

Թեյը տաք եք խմում, թե քաղցր?

Janita Hero
03.11.2007, 12:58
Հարց: Ինչու է աղմկում գետը???

Եթե իրոք հարցը հետաքրքրում է քեզ, առաջարկում եմ բացել հանրագիտարանը խորհրդային /4-րդ հատորը/ ու նայել 186-րդ էջի 59-րդ տողի գրառումները
:D։
Իսկ եթե ավելի լուրջ,ապա կարծում եմ ենքան վատ բաներ ա լսում ու դրա համար էլ աղմկում ա , որ մարդիկ լսեն գոնե իր ձայնը, այլ ոչ…………

Դասի ե՞ս:8:P

Ուրվական
03.11.2007, 13:21
Դասի ե՞ս:8:P

Չէ, արդեն աշխատանքի եմ:

Ո՞րն է քո բնավորության մեջ քեզ ամենից դուր եկող գիծը:

Janita Hero
03.11.2007, 13:33
Ո՞րն է քո բնավորության մեջ քեզ ամենից դուր եկող գիծը:

Նպատակներիս հասնելու անխախտ հավատն ու ձգտումը /Լավ հարց էր/

Նույն հարցը

Dayana
03.11.2007, 13:43
Չէ, արդեն աշխատանքի եմ:

Ո՞րն է քո բնավորության մեջ քեզ ամենից դուր եկող գիծը:

Որ լացկան եմ ;)

Իսկ ո՞րն է քո բնավորության մեջ քեզ ամենից քիչ դուր եկող գիծը ։

Kita
03.11.2007, 14:53
Որ լացկան եմ ;)

Իսկ ո՞րն է քո բնավորության մեջ քեզ ամենից քիչ դուր եկող գիծը ։

Նվիրվելու հատկությունը չափից դուրս վառ զարգացած:(

հարցը թողնում եմ;)

Ուրվական
03.11.2007, 14:56
հարցը թողնում եմ;)

Շատ շուտ եմ ջղայնանում, չնայած էս վերջերս էդ ուղղությամբ ինտենսիվ աշխատանքեր են տարվում:

Մի հատ էլ հարցնեմ,

ո՞րն է քո բնավորության մեջ քեզ ամենից դուր եկող գիծը:

Philosopher
03.11.2007, 15:04
Ինքս իմ մեջ լավ գիծ տեսնելու ունակությունը:

Ո՞րն է գոյությանդ իմաստը:

Script
03.11.2007, 15:14
Ո՞րն է գոյությանդ իմաստը:

Ժամանակ առ ժամանակ ես ինքս իմ գոյությունը անիմաստը եմ համարում:

Հարցը թող մնա նույնը:

Grieg
03.11.2007, 15:39
Ինքս իմ մեջ լավ գիծ տեսնելու ունակությունը:

Ո՞րն է գոյությանդ իմաստը:

Քանի դեռ կա պայքար կլինի գոյ .

Ո՞րն է եղել քո կյանքի ամենագեղեցիկ օրը/գիշերը ?

Լէգնա
03.11.2007, 15:44
Քանի դեռ կա պայքար կլինի գոյ .

Ո՞րն է եղել քո կյանքի ամենագեղեցիկ օրը/գիշերը ?

Ծննդյան այս տարվա գիշերը,անուշ քնած եմ ,մեկ էլ սմս քեզնից :D

Քեզ ասել են,որ դու շատ համեղ պատառ ես :P

Բարեկամ
03.11.2007, 15:57
Քեզ ասել են,որ դու շատ համեղ պատառ ես :P

:think Չէ ոնց որ

Ի՞նչ ա վերջապես ուզածդ:

Լէգնա
03.11.2007, 16:15
:think Չէ ոնց որ

Ի՞նչ ա վերջապես ուզածդ:

Վերջ:Վերջ եմ ուզում:

Իսկ դու ի՞նչը հատկապես չես ուզում:

Ծով
04.11.2007, 01:46
Չեմ ուզում ձմռան սատկած օրեր /Ա.Մ/, բայց դե ձյան խաթր...
Ի՞նչ ա սիրտդ ուզում...

քաղաքացի
04.11.2007, 01:51
Սիրահարվել եմ, մնում ա աղջկան գտնեմ:

Կբաժանվեի՞ր հայրենիքիցդ:

Grieg
04.11.2007, 01:55
Չեմ ուզում ձմռան սատկած օրեր /Ա.Մ/, բայց դե ձյան խաթր...
Ի՞նչ ա սիրտդ ուզում...

ուզում եմ ձմեռ..ձմեռվա փափուկ և ծանր օրեր..լիքը սպիտակ ձյուն լիքը լռություն , ներսումս արդեն ձմեռ է ուզում որ դրսի հետ ներդաշնակ լինի..

Կբաժանվեի՞ր հայրենիքիցդ:

ՈՉ

երազում ու՞մ ես ուզում տեսնել

Ծով
04.11.2007, 01:59
1.Կբաժանվեմ, բայց ոչ հոգեպես...հայրենիքն իմ մեջ է, իսկ ես ժամանակոավոր կլքեմ նրան;)
2.Երազում կոնկրետ ինչ-որ մեկի չեմ ուզում տեսնել...երկնքից ուղարկված երազ եմ ուզում, թե չէ դասավորած երազները բանի պետք չեն:D
Ի՞նչ խենթություն կուզենայիր անել...

Աբելյան
04.11.2007, 12:13
կուզենայի տան մեջ ֆուտբոլ խաղայի ու ախպորս հետ բարձերով կռիվ անեի

երազում ու՞մ ես ուզում տեսնել
այ էս հարցը հաջորդին

Taurus
04.11.2007, 13:18
կերազում ու՞մ ես ուզում տեսնել

ինքս ինձ 10 տարուց

Արդյոք դու գիտես թե ինչու էս ապրում?

Աբելյան
04.11.2007, 13:31
չէ, ու ոչ մեկն էլ չգիտի

նույն հարցը

ivy
04.11.2007, 15:48
Ապրում եմ, որ պարզեմ, թե ինչու եմ ապրում: :)

Երբևէ հիասթափվե՞լ ես ինքդ քեզանից: Ինչո՞ւ:

Ուլուանա
04.11.2007, 22:48
Ապրում եմ, որ պարզեմ, թե ինչու եմ ապրում: :)

Երբևէ հիասթափվե՞լ ես ինքդ քեզանից: Ինչո՞ւ:
Այո, իհարկե, շատ անգամներ։ Եվ փառք աստծո, որովհետև եթե չհիասթափվեի, ուրիշ ո՞նց կգիտակցեի, որ սխալ եմ վարվել... :oy Դե, տարբեր բաներից, կոնկրետ օրինակ դժվարանում եմ բերել, որովհետև բազմաթիվ անգամներ եմ ինքս ինձնից հիասթափվել, հիմնականում ինչ–որ բան չանելու պատճառով եմ ինքս ինձնից հիասթափվում, այսինքն՝ երբ հերթական անգամ պասիվ ու չնախաձեռնող եմ գտնվում որևէ հարցում... :oy
Մեկ էլ ինքս ինձնից հիասթափվում են էն պահերին, երբ զգում եմ, որ թեկուզ ինչ–որ ակնթարթ, բայց, այնուամենայնիվ, ընդունակ եմ ատելու... :(

Ո՞ր թեմայով կարող եք անվերջ արտահայտվել, խոսել, զրուցել (խոսքը Ակումբի թեմաների մասին չէ, այլ ընդհանրապես)։

Philosopher
04.11.2007, 22:50
Կյանքի;)

Տխրությունդ ու՞ժդ է, թե՞ թուլությունդ

Apsara
04.11.2007, 22:53
Ո՞ր թեմայով կարող եք անվերջ արտահայտվել, խոսել, զրուցել (խոսքը Ակումբի թեմաների մասին չէ, այլ ընդհանրապես)։

Անվերջ կարող եմ խոսել կյանքի նրա բազմազանության ու բազմատեսականության մասին, նրա հրաշքի մասին ու առեխծվածի մասին, կյանքի իմաստի ու անիմաստի մասին...

Եթե դու ամենակարող լինեիր ինչպես կօգտագործեիր քո այդ կարողությունը

Philosopher
04.11.2007, 22:54
Էս հարցին էլ պատասխանեմ;)

Եթե դու ամենակարող լինեիր ինչպես կօգտագործեիր քո այդ կարողությունը

Իսկ ես, դու, նա ամենակարող ենք, իսկ ինչպես ենք օգտագործու՞մ...

Սա հարց է;)

Apsara
04.11.2007, 22:58
Բանն էլ այն է, որ չենք օգտագործում, չենք գիտակցում, որ իսկապես ամենակարող ենք:)

Ավելացվել է 45 վայրկյան անց

Տխրությունդ ու՞ժդ է, թե՞ թուլությունդ

այս հարցիդ չպատասխանեցին, հաջորդը թող սա լինի

Ծով
04.11.2007, 23:05
Այսպես ասեմ..տխրությունս շա՜՜՜տ թույլ է ուժիս դիմաց;):)
Ի՞նչ կվերադարձնեիր...

StrangeLittleGirl
04.11.2007, 23:08
2004թ. աշունը…
Կա՞ն պահեր, որ դու նորից կվերապրեիր, չնայած որ դրանք ցավոտ ու ծանր են եղել:

Ուլուանա
05.11.2007, 05:11
2004թ. աշունը…
Կա՞ն պահեր, որ դու նորից կվերապրեիր, չնայած որ դրանք ցավոտ ու ծանր են եղել:
Չէ, պատկերացրու, հենց նոր սկսեցի մտածել, ու զգացի, որ չկան այդպիսի պահեր... Ցավոտ ու ծանր պահերը մտովի վերապրելով՝ զգում եմ, որ իրականում դրանք նորից վերապրելու ցանկություն բացարձակապես չունեմ... Կարծես թե մազոխիզմիս վաղուց հրաժեշտ եմ տվել... :oy Ավելորդ անգամ տառապելու մեջ էլ ուղղակի իմաստ չեմ տեսնում։ Նույնիսկ օգտակարության առումով չեմ կարծում, թե պետք է. այն ամենը, ինչ կարող էի դրանցից քաղել, կարծում եմ, արդեն քաղել եմ...

Նշեք մի դեպք, որը, կարելի է ասել, էականորեն փոխել է ձեր վերաբերմունքը կյանքի նկատմամբ։

Lapterik
05.11.2007, 19:54
Նշեք մի դեպք, որը, կարելի է ասել, էականորեն փոխել է ձեր վերաբերմունքը կյանքի նկատմամբ։

Չգիտեմ որքանով ա փոխել կյանքի նկատմամբ վերաբերմունքս, բայց հենց նոր մի դեպք հիշեցի, ահավոր վատ վիճակում էի մի որոշ ժամանակ առաջ, էն պուճուր էրեխեքի նման, որ ասում են ինչի են մարդիկ մահանում "cry ու էտ ընթացքում վերջապես ծանոթացա մեկի հետ ու հասկացա, որ իրոք կյանքը հլը որ շարունակվումա ու բացի վատից լիքը լավ բաներ էլ կան:

Ինչ կանեք, որ իմանաք, որ էն մարդը, ում ներկայությունը էտքան կարևոր ա Ձեր համար, շաաաատ հեռու ա գնացել, ու վերադառնալու հույս էլ չկա:

Ծով
05.11.2007, 20:27
Կհաշտվեի կարոտիս հետ:(:)
/Ու համել, էն վերջին հույսերից մեկը կպահեի, որ մի օր հնարավորություն կունենամ տեսնել նրան/
Թողեցի նույնը

Մարիաննա
06.11.2007, 00:27
Ինչ կանեք, որ իմանաք, որ էն մարդը, ում ներկայությունը էտքան կարևոր ա Ձեր համար, շաաաատ հեռու ա գնացել, ու վերադառնալու հույս էլ չկա:
Հրաժեշտի արարողություն կկազմակերպեմ: :D Չէ էս կատակ. Եթե ինքը ինձ համար շատ կարևոր անձնավորություն է, հետևաբար ես էլ իր համար պետք է կարևոր անձնավորություն լինեմ, իսկ եթե ինքը թողել գնացել է, հետն էլ վերադառնալու հույս չկա, նշանակում ես իր համար այնքան էլ կարևոր չեմ, հենց այս մտքի վրա կկանգնեմ ու պատվասիրությունս թույլ չի տա ինձ ավելիի մասին մտածելու:

Եթե հնարավորություն ունենաիք ձեր իրերից մի իր թանգարանի նվիրել, ո՞րը կլիներ դա:

Dayana
06.11.2007, 11:34

Իմ Ամենասիրելի գրիչը , որը ստացել եմ իմ լավագույն ընկերոջից ու շշմելու մաղթանքով :)

Հարցը չեմ փոխում ։

Աբելյան
06.11.2007, 13:09
Եթե հնարավորություն ունենաիք ձեր իրերից մի իր թանգարանի նվիրել, ո՞րը կլիներ դա:

Մի հատ Նոյի թվի խաղալիք ավտո ունեմ, էտ էլ կտամ: Հնություն ա, էլի:

նույն հարցը

Script
06.11.2007, 15:03
Եթե հնարավորություն ունենաիք ձեր իրերից մի իր թանգարանի նվիրել, ո՞րը կլիներ դա:

Մի հատ ջութակ ունեմ, մամայիս պապիկից եմ ժառանգել,ձեռքի աշխատանքա,չնայած մի քիչ վնասվածա, բայց կնվիրեյի:

Եթե տեսնեյիք ձեզ դուր եկող մարդուն փողոցում,բայց ակնհայտ ուրիշ մեկին սպասելիս ինչ կզգաիք?

Philosopher
06.11.2007, 15:15
Կզգայի, որ տեսնում եմ ինձ դուր եկող մարդուն և նա սպասում է ուրիշին:

Հաճա՞խ չես զգում:

Script
06.11.2007, 15:18
Հաճա՞խ չես զգում:

Միշտ էլ զգում եմ, հիմա զգում եմ որ շատ մոտ եմ վերջին:

Երբևէ զգացել ես վերջը?

Apsara
06.11.2007, 15:31
Միշտ էլ զգում եմ, հիմա զգում եմ որ շատ մոտ եմ վերջին:

Երբևէ զգացել ես վերջը?

Զգացել եմ:), ակումբում 3 օրեկան էի, երբ մահը եկավ շնչես վրաս ու հեռացավ, քանզի ես չվախեցա մեռնելուց

ասում են ամեն սկիզբ իր վերջն ունի, ու՞նես սկիզբ, որի վերջը գիտես որ չկա:)

Dayana
06.11.2007, 15:37
Մի հատ ջութակ ունեմ, մամայիս պապիկից եմ ժառանգել,ձեռքի աշխատանքա,չնայած մի քիչ վնասվածա, բայց կնվիրեյի:

Եթե տեսնեյիք ձեզ դուր եկող մարդուն փողոցում,բայց ակնհայտ ուրիշ մեկին սպասելիս ինչ կզգաիք?

Հուսահատություն միախառնված երջանկության հետ :)

Հուսահատություն -- որ սխալ մարդու հետ եմ հույսեր կապել ։
Երջանկության -- որ շուտ իմացա այդ մասին ու որ կյանքս սխալ ճանապարհով չտարա :) Դե իհարկե բացի այդ այն մարդը ում հավանում էի երջանիկ լինելու շանս ստացավ :)

Վայ ուշացել եմ . էլի ;)

Script
06.11.2007, 15:45
Զգացել եմ:), ակումբում 3 օրեկան էի, երբ մահը եկավ շնչես վրաս ու հեռացավ, քանզի ես չվախեցա մեռնելուց
Ես մեռնելուց չեմ վախում,ես ապրելուց եմ սարսափում:

ասում են ամեն սկիզբ իր վերջն ունի, ու՞նես սկիզբ, որի վերջը գիտես որ չկա:)

4 տարի առաջ մտածում էի որ ունեմ, առաջին ապտակը կերա էդպես մտածելու համար, հիմա շատ բաներ սկիզբ չառած են վերջանում:

Նույն հարցը թող մնա, լավ հարցա:

Dayana
06.11.2007, 15:47
Զգացել եմ:), ակումբում 3 օրեկան էի, երբ մահը եկավ շնչես վրաս ու հեռացավ, քանզի ես չվախեցա մեռնելուց

ասում են ամեն սկիզբ իր վերջն ունի, ու՞նես սկիզբ, որի վերջը գիտես որ չկա:)

Չեմ կարծում :8 Երևի եթե կա նույնիսկ էդպիսին ես դեռ հավատում եմ որ վերջ լինելու է :)

Հաճա՞խ ես պայքարում ինքդ քո դեմ ։

4 տարի առաջ մտածում էի որ ունեմ, առաջին ապտակը կերա էդպես մտածելու համար, հիմա շատ բաներ սկիզբ չառած են վերջանում:

:
Կարծում եմ այդ ապտակը քեզ հասնելուց առաջ իմ երեսին Է թուլացել :(

Մանե
12.11.2007, 00:01
Հաճա՞խ ես պայքարում ինքդ քո դեմ ։

Ավելի հաճախ երևի ոչ թե պայքարում եմ,այլ պաշտպանվում ինքս ինձնից;)

կյանքը պարգև՞ թե,...

Philosopher
12.11.2007, 00:42
Կյանքը վաստակած պարգև է:

Ու՞մ համար ես սիրում` քո՞, թե՞ դիմացինի:

Selene
12.11.2007, 00:52
[/B]:

Ու՞մ համար ես սիրում` քո՞, թե՞ դիմացինի:

Ուղղակի հոգիս սիրելու անհագ կարիք ունի, ինչպես թոքերս՝ թթվածնի, անիմաստ է պայքարել դրա դեմ, հատկապես, երբ չես էլ ուզում:)

Արդյո՞ք նպատակն արդարացնում է միջոցները:

Apsara
12.11.2007, 02:20
Ուղղակի հոգիս սիրելու անհագ կարիք ունի, ինչպես թոքերս՝ թթվածնի, անիմաստ է պայքարել դրա դեմ, հատկապես, երբ չես էլ ուզում:)

Արդյո՞ք նպատակն արդարացնում է միջոցները:

Ոչ միշտ:)

հարսանիքը հարսի ու փեսայի համար է, թե հյուրերի՞՞՞

Ուլուանա
12.11.2007, 06:43
Ոչ միշտ:)

հարսանիքը հարսի ու փեսայի համար է, թե հյուրերի՞՞՞
Իհարկե, հյուրերի։ :P Չգիտեի՞ք։ :D

Հավերժ աստղազարդ գիշե՞ր, թե՞ հավերժ ամպամած օր (ինչ դաժան հարց է, չէ՞... :oy համենայնդեպս, ինձ համար), մենակ չասեք՝ արևոտ օր/ցերեկ :P, էդ տարբերակը չի ընդունվում :nono

Dayana
12.11.2007, 10:41

Եթե երջանիկ ես լավն է 2-ն էլ ընդունելի են ;) Սիրելիի հետ հավերժ աստղազարդ երկնքի թե ամպամած երկնքի տակ , կարևոր չի ;)

Հարցը նույնը թող մնա :)

Tigran Adunts
12.11.2007, 16:41
Իհարկե, հյուրերի։ :P Չգիտեի՞ք։ :D

Հավերժ աստղազարդ գիշե՞ր, թե՞ հավերժ ամպամած օր (ինչ դաժան հարց է, չէ՞... :oy համենայնդեպս, ինձ համար), մենակ չասեք՝ արևոտ օր/ցերեկ :P, էդ տարբերակը չի ընդունվում :nono

Հավերժ աստղազարդ գիշեր :) Համենայնդեպս, որ գիրշերը աստղազարդ է, դա մի բան նշանակում է :love

Գոյատևե՞լ սիրելիի հետ, թե՞ ապրել առանց նրա ;)

Մանե
12.11.2007, 21:12
Գոյատևե՞լ սիրելիի հետ, թե՞ ապրել առանց նրա ;)
Ապրել սիրելիի հետ:love:):P
Կա՞ մի իրավիճակ,որից Ձեր կարծիքով այլևս ելք չկա:think/կնկարագրե՞ք/

Grieg
12.11.2007, 21:36
Ապրել սիրելիի հետ:love:):P
Կա՞ մի իրավիճակ,որից Ձեր կարծիքով այլևս ելք չկա:think/կնկարագրե՞ք/
եթե կա մուտք կա նաև ելք,
որն է ձեր համար սիրելու հակառակ զգացմունքը?

Ուլուանա
12.11.2007, 21:48
որն է ձեր համար սիրելու հակառակ զգացմունքը?
Ակումբում իմ ունեցած առաջին ստորագրությունը այս հարցի պատասխանն էր՝ Ալիսիա Կիրակոսյանի բանաստեղծություններից մեկից վերցված մի քառատողի տեսքով.

Սերը գոյության հանճարն է միակ,
Սիրո հակառակն ամենևին էլ չսիրելը չէ,
Մա՛հն է պարզապես...
Սիրահարները անմահությունն են վերանորոգում։ :love

Երբևէ ձեզ անպիտան զգացե՞լ եք։ Եթե այո, ապա վերջին անգամ ե՞րբ և ի՞նչ իրավիճակում եք զգացել այդպես։

Amaru
13.11.2007, 00:44
Երբևէ ձեզ անպիտան զգացե՞լ եք։ Եթե այո, ապա վերջին անգամ ե՞րբ և ի՞նչ իրավիճակում եք զգացել այդպես։

…երբ ինձ ամենահարազատ ու սիրելի մարդկանցից մեկը մահացավ: Դրանից հետո էլի պատահել ա, երբ զգացել եմ, որ ոչնչով օգնել չեմ կարող մտերիմ մարդուն, բայց դե համեմատել էլ հնարավոր չի…

Անահիտի հարցին պատասխանել ցանկացողներ հաստատ էլի կգտնվեն…

Ուլուանա
13.11.2007, 02:56

Մի ճշգրտում անեմ. անպիտան զգալ ասելով՝ ես նկատի ունեի ոչ թե իրեն անզոր լինելու , այլ ոչ ոքի պետք չլինելու զգացողությունը... :oy Քո գրածի մեջ անզոր իմաստով էր, իսկ ես դա նկատի չունեի...:P

Vive L'Armenie
15.11.2007, 01:13
Երբևէ ձեզ անպիտան զգացե՞լ եք։ Եթե այո, ապա վերջին անգամ ե՞րբ և ի՞նչ իրավիճակում եք զգացել այդպես։

Շա՜տ անգամ..., երբ միայնակ եմ ինձ զգացել... :(
Չեմ էլ հիշում ե՞րբ...:think....:oy

Հիշաչա՞ր եք արդյոք

Universe
15.11.2007, 01:22
Շա՜տ անգամ..., երբ միայնակ եմ ինձ զգացել... :(
Չեմ էլ հիշում ե՞րբ...:think....:oy

Հիշաչա՞ր եք արդյոք
.................:aha

Պատահե՞լ է, որ գնաք աշխատանքի/դասի եւ ճանապարհին զգաք որ չստիկներով եք...
(Էս հարցը ոնցոր մի անգամ էլ եմ տվել:8)

schuschanik
15.11.2007, 01:37
.................:aha

Պատահե՞լ է, որ գնաք աշխատանքի/դասի եւ ճանապարհին զգաք որ չստիկներով եք...
(Էս հարցը ոնցոր մի անգամ էլ եմ տվել:8)

:D:D:D այո.... հասել եմ ինստիտուտ տեսել եմ չուստերով եմ.........բայց դե դա այստեղ ոչ ոք էլ չնկատեց.....

Առաջնորդվու՞մ ես " լավություն արա գցիր ջուրը" սկզբունքով:)

Vive L'Armenie
15.11.2007, 01:43
Առաջնորդվու՞մ ես " լավություն արա գցիր ջուրը" սկզբունքով:)

Միշտ :roll, բայց դե, դա միշտ չէ, որ ճիշտ է :( (երբեմն մարդիկ չեն գնահատում :noti)

Հաճա՞խ եք հուսալքվում :think

Dayana
15.11.2007, 12:43
Հաճա՞խ եք հուսալքվում :think

Էն էլ ինչքան հաճախ , գրեթե ամեն օր ։ :( Հետո ասում եմ , դե ինչ ուզում ա լինի է , մեկա ամեն ինչ շատ լավ կլինի :hands

Ե՞րբ եք վերջին անգամ լաց եղել ։ :oy

Tig
15.11.2007, 13:00
Էն էլ ինչքան հաճախ , գրեթե ամեն օր ։ :( Հետո ասում եմ , դե ինչ ուզում ա լինի է , մեկա ամեն ինչ շատ լավ կլինի :hands

Ե՞րբ եք վերջին անգամ լաց եղել ։ :oy

Անցյալ տարի տատիկիս թաղմանը, իսկ դրանից առաջ 12 տարեկանում: Բայց հետո շատ ուրախացամ ինձ թվում էր ես կորցրել էի լացելու ունակությունը: Չնայած տղամարդուն սազական չի լացելը, բայց մեկ մեկ պետք է: Ասենք 10 տարին մեկ:)

Կա՞ մարդ, որը լացելուց հետո չի թեթևանում:

Լէգնա
15.11.2007, 13:08
Կա՞ մարդ, որը լացելուց հետո չի թեթևանում:

Մարդ չգիտեմ,բայց աչքերս թեթևանում են, Ես`ոչ :)

Ծաղիկ նվիրելիս հոտն ես հաշվի առնում,թե՞ գեղեցկությունը : :)

EV...
15.11.2007, 13:36
Անցյալ տարի տատիկիս թաղմանը, իսկ դրանից առաջ 12 տարեկանում: Բայց հետո շատ ուրախացամ ինձ թվում էր ես կորցրել էի լացելու ունակությունը: Չնայած տղամարդուն սազական չի լացելը, բայց մեկ մեկ պետք է: Ասենք 10 տարին մեկ:)

Կա՞ մարդ, որը լացելուց հետո չի թեթևանում:

Ներողություն եթե սա կանոնների խաղտում է, պարզապես ուզում էի պատասխանել այս հարցին, իսկ նոր հարց չեմ տա:
Այո կա, ես այդ մարդն եմ:(, հետո ինձ շատ վատ եմ զգում, անտանելի գլխացավ, ամբողջ օրը: Գուցե հոգեպես թեթևանում եմ, բայց այ գլուխս:(

Tig
15.11.2007, 13:38
Ծաղիկ նվիրելիս հոտն ես հաշվի առնում,թե՞ գեղեցկությունը : :)

Սկզբից գեղեցկությունը հետօ հոտը: Համ էլ չեմ խուսափի անդուր ծաղկից հոտ քաշել:)

Իսկ հոտն է որոշիչ, թե՞ գեղեցկությունը:

Լէգնա
15.11.2007, 13:43
Սկզբից գեղեցկությունը հետօ հոտը: Համ էլ չեմ խուսափի անդուր ծաղկից հոտ քաշել:)

Իսկ հոտն է որոշիչ, թե՞ գեղեցկությունը:

երկար ապրելու կարողությունը :)

պատահո՞ւմ է,որ հոտ զգաս և հիշես ինչ-որ մեկին,թեկուզ անծանոթ :oy

հ.գ. ինձ մոտ միշտ այդպես է,մարդկանց հիշում եմ հոտերվ,չծիծաղեք հարցիս համար :)

Tig
15.11.2007, 14:05
երկար ապրելու կարողությունը :)

պատահո՞ւմ է,որ հոտ զգաս և հիշես ինչ-որ մեկին,թեկուզ անծանոթ :oy

հ.գ. ինձ մոտ միշտ այդպես է,մարդկանց հիշում եմ հոտերվ,չծիծաղեք հարցիս համար :)

Իսկի էլ ծիծաղելի չի հարցդ: Չէ ես մարդկան հոտերը ցհեմ հիշում չնայած ուշադրություն եմ դարձնում դրա վրա: Իսկ այ վայրերի հոտերը հիշում եմ, ու հոտից կարող եմ եդ վայրի հետ կապված դեպքեր հիշել:

Իսկ ո՞րն է երկար ապրելու կարողությունը::)

Լէգնա
15.11.2007, 14:09
Իսկ ո՞րն է երկար ապրելու կարողությունը::)

Գեղեցիկ ու Ճշմարիտ Լույս սփռելու ունակությունը :)

Սա արդեն չի՞ կոչվում "Լէգնա - Տիգ" անկեղծասրահ :)

Tig
15.11.2007, 14:23
Գեղեցիկ ու Ճշմարիտ Լույս սփռելու ունակությունը :)

Սա արդեն չի՞ կոչվում "Լէգնա - Տիգ" անկեղծասրահ :)

:)պարզ է, խնդիր չկա:)

Լէգնա
15.11.2007, 14:32
:)պարզ է, խնդիր չկա:)

Ի՞նչն է պարզ :8
Իսկ ինչո՞ւ խնդիր պետք է լիներ :)
Չասված և չգրված բառերում ոչնչից բացի ,այլ իմաստ մի փնտրիր,իսկ հիմա հարցդ ;)

Tig
15.11.2007, 14:47
Ի՞նչն է պարզ :8
Իսկ ինչո՞ւ խնդիր պետք է լիներ :)
Չասված և չգրված բառերում ոչնչից բացի ,այլ իմաստ մի փնտրիր,իսկ հիմա հարցդ ;)

Պարզ է, որ ոչինչ պարզ չէ:)

Իսկ ի՞նչ է անկեղծությունը:

Լէգնա
15.11.2007, 15:10
Պարզ է, որ ոչինչ պարզ չէ:)

Իսկ ի՞նչ է անկեղծությունը:

Մարդուն որակող ամենալավ չափանիշը, իսկ գաղափարը շատ խորն է,պետք է մտքեր շարադրել,բայց թեման չէ: :)

Հեքիաթ հասկացությունը , որպես մանկություն քեզ մոտ ասոսացվո՞ւմ է :)

հ.գ. Ես այսիքյուով չեմ կծում :D

Tig
15.11.2007, 15:30
Մարդուն որակող ամենալավ չափանիշը, իսկ գաղափարը շատ խորն է,պետք է մտքեր շարադրել,բայց թեման չէ: :)

Հեքիաթ հասկացությունը , որպես մանկություն քեզ մոտ ասոսացվո՞ւմ է :)

հ.գ. Ես այսիքյուով չեմ կծում :D

Ասոցացվում է, և ոչ միայն որպես մանկություն: Ես հիմա էլ շատ շատ եմ սիրում մուլտֆիլմեր նայել / հատկապես սովետական/:

Իսկ դուք երբևիցէ բացարձակ անկեղծ եղել եք:

հ.գ. այսիքյուով էլ կարելի է շատ ցավոտ կծել:)

Լէգնա
15.11.2007, 15:33
Իսկ դուք երբևիցէ բացարձակ անկեղծ եղել եք:

հ.գ. այսիքյուով էլ կարելի է շատ ցավոտ կծել:)

Ես չանկեղծ երբեք չեմ եղել,նույնիսկ ստելիս
:)

Ինչը ստիպե՞ց անցնես դուք-ի :)

հ.գ. ամեն ինչ էլ կարելի է , օր.` չպատասխանել :D

Tig
15.11.2007, 15:37
Ես չանկեղծ երբեք չեմ եղել,նույնիսկ ստելիս
:)

Ինչը ստիպե՞ց անցնես դուք-ի :)

հ.գ. ամեն ինչ էլ կարելի է , օր.` չպատասխանել :D

Ես քեզ դուքով չեմ դիմում, էդ դեպքում մեծատառով կգրեի,:) ուղղակի այդպես դիմեցի բոլորին:

Ի՞նչը կարող է քեզ ստիպել չպատասխանել:

Լէգնա
15.11.2007, 15:41
Ի՞նչը կարող է քեզ ստիպել չպատասխանել:

Ինձ ուղղված հարցերը երբեք անպատասխան չեն մնացել և չեն մնա,դա ճճվություն է :[
Հարցը որքան էլ ախմախ կամ հակառակը , ոչ իմ ուղեղին համապատասխան լինի,անպայման կպատասխանեմ,այնպես ,ինչպես հասկանում եմ հարցի պատասխանի ինձ մոտ լինելիությունը :)

Մեր եռագույնի մեջ ևս մեկ գույն մտցրու :)

Tig
15.11.2007, 15:48
Մեր եռագույնի մեջ ևս մեկ գույն մտցրու :)

Փիրուզագույն: Դա ուղակի իմ սիրած գույնն է, բայց չգիտեմ եռեգույնի հետ ոնց կնայվի:

Ինչ դեր ունի գույնը քո կյանքում:

հ.գ. չպատասխանելը նույնպես պատասխան է, այլ ոչ թե ճիճվություն:D

Լէգնա
15.11.2007, 16:06
Ինչ դեր ունի գույնը քո կյանքում:

Հուշարարի դեր :) օր.` կապույտը երազի դեր,կյանքի դեր,խոսքի դեր,
սևը`աչքերի դեր:
իսկ նախընտրած գույնը, մարդու հանդեպ տրամադրվածությանս դերը :) , բայց փիրուզագույնից բան չեմ հասկանում ;)

Հայաստանի հատկապես , ո՞ր դարաշրջանը ետ կբերեիր :)

Tig
15.11.2007, 16:16

Երևի Տիգրան Մեծի, բայց նվաճողական բնավորություն չունեմ, ուղղակի հպարտանալու տեղ կա:

Կներես ես պահին հարց չունեմ:
հ.գ. Փիրուզագույնը կապույտի ու կանաչի համատեղումն է:

Vive L'Armenie
15.11.2007, 22:54
Քանի որ հարց չկա, ես տամ...:)

Սիրու՞մ եք մենակությունը...

Ծով
15.11.2007, 23:14
Մարդը «միշտ» մենակ ա, որովհետև կյանքի մեծ մասն ինքն իր հետ ա:D...իսկ մենակությունը՝ մարդկանցով լցված տարածք...:thinkԵս սիրում եմ այն, ինչ ունեմ...
թողեցի նույնը...

Dayana
16.11.2007, 10:36
Սիրու՞մ եք մենակությունը...

Ահա , էն էլ ինչքան :) Բա մենակ քայլելն ինչ հաճելի է :love :love :love Երեկ 3 ժամ ինձ եմ նվիրել ու մենակ քայլել եմ ։

Երբ եք վերջին անգամ լիաթոք ծիծաղել :D

Դեկադա
16.11.2007, 14:36
Երբ եք վերջին անգամ լիաթոք ծիծաղել ?
Ես ինձ բռնեցրի---չեմ հիշում, երևի մի քանի ամիս առաջ:love
Ինչ է թախիծը?:[

Script
16.11.2007, 15:47
Ինչ է թախիծը?:[
Թախիծը դեպի ինքնակործանում տանող բարակ արահետ է::(
Նույն զգացմունքը կարելի է վերապրել նորից?

Vive L'Armenie
16.11.2007, 15:51
Նույն զգացմունքը կարելի է վերապրել նորից?
Իհա՛րկե...

Վրեժ լուծե՞լ եք ինչ-որ մեկից... և եթե այո, չե՞ք փոշմանել հետո...

Dayana
16.11.2007, 16:55
Իհա՛րկե...

Վրեժ լուծե՞լ եք ինչ-որ մեկից... և եթե այո, չե՞ք փոշմանել հետո...

Մի անգամ շատ նեղացա իմ ընկերուհուց ու վորպես վրեժ որոշեցի նրան զրկել իմ պես ընկեր ունենալուց , իսկ հիմա շատ ցավում եմ դրա համար :(

Universe-ին շատ կկարոտեք ՞ ;) :oy

Vive L'Armenie
16.11.2007, 17:47
Մի անգամ շատ նեղացա իմ ընկերուհուց ու վորպես վրեժ որոշեցի նրան զրկել իմ պես ընկեր ունենալուց , իսկ հիմա շատ ցավում եմ դրա համար :(

Universe-ին շատ կկարոտեք ՞ ;) :oy

Բա դա հա՞րց էր...:(

Որ հերոսին(ուհուն) կնմանացնեք Ձեզ և ինչու՞ (բնավորության գծերի օրինակներ բերեք :) )

Ուրվական
16.11.2007, 18:01
Որ հերոսին(ուհուն) կնմանացնեք Ձեզ և ինչու՞ (բնավորության գծերի օրինակներ բերեք:)

Լավ հարց էր, նախօրոք ասեմ, հարցը կթողնեմ նույնը: Շատ եմ ինձ նմանացնում Դ՛Արտանյանին, առաջին հերթին՝ ճիշտն ամեն տեղ, անկախ ամեն ինչից, ասելու ու անելու կարողությամբ, ընկերների նկատմամբ վերաբերմունքով և այլն:):

Ուլուանա
16.11.2007, 20:56
Որ հերոսին(ուհուն) կնմանացնեք Ձեզ և ինչու՞ (բնավորության գծերի օրինակներ բերեք:) )
Ես ինձ Ամելիին եմ նմանեցնում։ :oy Շատ–շատ եմ նմանեցնում, կարծես ես լինեմ։ :love
Բնավորության գծերի օրինակներ... Ճիշտ և ճիշտ նրա նման երևակայություն ունեմ :roll, մարդկանց օգնելու անհագ մոլուցքով եմ «տառապում»... :oy Ի ծնե հակված եմ նկատել ուրիշների համար աննկատ մանրուքներ ու երևակայությունս զարգացնել դրանց ուղղությամբ... Սիրում եմ տարբեր իրավիճակներ մտովի վերլուծել, համադրել, կապել իրար ու արդյունքում ցնցող պատկերներ ստանալ։ :D Ու էլի շատ ու շատ բաներ. բոլորը թվարկել չեմ կարող։ Մի խոսքով՝ եթե «Ամելի» ֆիլմը տեսել եք, իմացեք, որ դա իմ մասին է։ :oy

Հարցը շատ հետաքրքիր է, դրա համար էլի նույնն եմ թողնում։
Նույնիսկ կարելի էր սրա մասին առանձին թեմա բացել։ ;)

ivy
17.11.2007, 00:48
Հարցը շատ հետաքրքիր է, դրա համար էլի նույնն եմ թողնում։ Նույնիսկ կարելի էր սրա մասին առանձին թեմա բացել։ ;)

Ո՞ր հերոսուհուն եմ ինձ նմանեցնում:

Կարմիր գլխարկին: :)

Տատիկիս շատ եմ սիրում, մամայիս ասածները չեմ լսում, «մութ ու վտանգավոր անտառներով» քայլելու համար մեկ եմ, ամեն տեսակ «գայլերի» վստահում եմ, ինձ փրկող «որսորդներն» էլ միշտ կան ու կան: :P

Եթե հնարավորություն տրվեր մի շաբաթով դառնալ հակառակ սեռի ներկայացուցիչ՝ ձեր ուզած ապրելակերպի ընտրությամբ, ինչպե՞ս կանցկացնեիք այդ շաբաթը:

Tigran Adunts
17.11.2007, 17:29
Եթե հնարավորություն տրվեր մի շաբաթով դառնալ հակառակ սեռի ներկայացուցիչ՝ ձեր ուզած ապրելակերպի ընտրությամբ, ինչպե՞ս կանցկացնեիք այդ շաբաթը:

Ամոթից կմեռնեի :))

Ոստիկաններին սիրում եք?

Script
17.11.2007, 17:36
Ոստիկաններին սիրում եք?
Ոչ սիրում եմ ,ոչ էլ չեմ սիրում:
Որնա եղել ամենամեծ վնասը, որ ստացել եք օրգանների աշխատակցի կողմից?:bl

Tigran Adunts
17.11.2007, 17:43
Ոչ սիրում եմ ,ոչ էլ չեմ սիրում:
Որնա եղել ամենամեծ վնասը, որ ստացել եք օրգանների աշխատակցի կողմից?:bl

7-րդ դասարանում քաղմաս էինք ընկել :)) Հարցաքննելու ժամանակ ծիծաղս չկարացի զսպեմ ու դեմքիս ապտակ ստացա :D : Դրա դեմքը հիշում եմ ու պատասխանը ինքը դեռ կստանա :B

Կյանքը ինչի հիասքանչ չի?

ivy
17.11.2007, 17:46
7-րդ դասարանում քաղմաս էինք ընկել :)) Հարցաքննելու ժամանակ ծիծաղս չկարացի զսպեմ ու դեմքիս ապտակ ստացա :D : Դրա դեմքը հիշում եմ ու պատասխանը ինքը դեռ կստանա :B

Կյանքը ինչի հիասքանչ չի?

Ո՞ւմ համար հիասքանչ չի. ինձ համար շատ էլ հիասքանչ է: :)

Ո՞րն է եղել ձեր գործած ամենամեծ մեղքը:

Script
17.11.2007, 17:49
7-րդ դասարանում քաղմաս էինք ընկել :)) Հարցաքննելու ժամանակ ծիծաղս չկարացի զսպեմ ու դեմքիս ապտակ ստացա :D : Դրա դեմքը հիշում եմ ու պատասխանը ինքը դեռ կստանա :B

Կյանքը ինչի հիասքանչ չի?

Որովհետև մեզ ապտակում են անգամ ծիծաղելու համար:D

Որ տարիքում են առաջին անգամ հոգնում կյանքից?

Լէգնա
17.11.2007, 17:49
Ո՞րն է եղել ձեր գործած ամենամեծ մեղքը:

Ծնվելս :)

Պատահե՞ լ է ,որ ամբողջ գիշեր սպասես մեկ զանգի,որը գիտես ու վստահ ես`չի լինելու :)

Script
17.11.2007, 17:51
Պատահե՞ լ է ,որ ամբողջ գիշեր սպասես մեկ զանգի,որը գիտես ու վստահ ես`չի լինելու :)

Պատահել է, ցավոք: :(

Որ տարիքում են առաջին անգամ հոգնում կյանքից?

Լէգնա
17.11.2007, 17:53
Որ տարիքում են առաջին անգամ հոգնում կյանքից?

Ոչ մի :)

Կյանքից հոգնում են ,այն դեպքում,որ տալու ու ստանալու բան չունեն,իսկ դա ցանկացած տարիքում պատահում է:

Բացի ակումբից, այլ ֆորում մտնո՞ւմ ես :)

Tigran Adunts
17.11.2007, 17:55
Պատահել է, ցավոք: :(

Որ տարիքում են առաջին անգամ հոգնում կյանքից?

Տարբեր մարդկանց մոտ տարբեր տարքիում, բայց հիմնականում 10-րդ դասարանում :)

Տարօրինակ մարդկանցից խորհուրդ կհարցնեք?

Grieg
17.11.2007, 17:59
Ոչ մի :)

Կյանքից հոգնում են ,այն դեպքում,որ տալու ու ստանալու բան չունեն,իսկ դա ցանկացած տարիքում պատահում է:

Բացի ակումբից, այլ ֆորում մտնո՞ւմ ես :)

մտնում եմ Armsoul.com ;-)

Տարօրինակ մարդկանցից խորհուրդ կհարցնեք?

շատ դեպքերում տարօրինակ մարդկանց կարծիքը հետաքրիր է լինում :)

հարցը մնում է նույնը.

Tigran Adunts
17.11.2007, 18:07
Բացի ակումբից, այլ ֆորում մտնո՞ւմ ես :)

forum.debate.am էի մտնում: Շուտ հոգնեցի :)
Ընդանրապես ֆորումները էնքան էլ դուրս չեն գալիս:

Գաղտնիք պահել գիտես?

Script
17.11.2007, 18:29
Գաղտնիք պահել գիտես?

Գիտեմ:;)
Ինչից ես խուսափում?

Vive L'Armenie
17.11.2007, 19:27
Ինչից ես խուսափում?

Կյանքին լրիվ աչքերով նայելիս...:8
հարցը թողնում եմ նույնը...

Կաթիլ
17.11.2007, 19:37
Ինչից ես խուսափում?

Վատ լուրեր հայտնելուց:

Ու՞մ ես կարոտում ամենից շատ:

Tigran Adunts
17.11.2007, 19:38
Ինչից ես խուսափում?

4-րդ լիկվիդից :)

Կյանքդ կտաս հաճույքի համար?

Ավելացվել է 2 րոպե անց

Վատ լուրեր հայտնելուց:

Ու՞մ ես կարոտում ամենից շատ:

Ընտանիքիս :)

Կաթիլ
17.11.2007, 19:48
Կյանքդ կտաս հաճույքի համար?

Կարծում եմ կյանքը տալ ինչ-որ բանի համար, շատ քչերն են պատրաստ, իսկ հաճույքի համար՝ ավելի քիչ :) թանկ մարդու հաճույքի համար կարելի է :P :love բայց իմ հաճույքի համար՝ ՉԷ՛ ;)

Ի՞նչ ես անում, երբ զգում ես, որ խաբում են քեզ, այն ել աչքերիդ մեջ նայելով :o

Լէգնա
17.11.2007, 19:51
Ի՞նչ ես անում, երբ զգում ես, որ խաբում են քեզ, այն ել աչքերիդ մեջ նայելով :o

Երբ նայելով արդեն խաբում են` խաբվում եմ,էլ ինչ պետք է անեմ :)
Չեմ կարծում ,իմ աչքերին նայելով,կարելի է խաբել. մեղք է :)

Պատահե՞լ է ,որ մոմ վառես մեկի համար ,ում չես էլ տեսել :)

Կաթիլ
17.11.2007, 19:53
Պատահե՞լ է ,որ մոմ վառես մեկի համար ,ում չես էլ տեսել :)

այն ել ամբողջ 3 անգամ :aha :love

Հարցը նույնն եմ թողնում, լավն էր :love

Tigran Adunts
17.11.2007, 19:57
Պատահե՞լ է ,որ մոմ վառես մեկի համար ,ում չես էլ տեսել :)

Երևի չէ :)

Սովորելը իրոք դժվարա չէ?

Լէգնա
17.11.2007, 19:58
Հարցը նույնն եմ թողնում, լավն էր :love

Ինքս իմ հարցին պատասխանեմ բա :8

Այո, վառել եմ ու իրենց ինադու վառելու եմ:

դե ,որ լավն է,էլի նույնը թող մնա :)