PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկեղծանա՞նք

Էջեր : 1 2 [3] 4 5 6 7

Universe
20.07.2007, 21:39
Հաճախ եք ցանկանում տարբերվել մյուսներից?
Չեմ սիրում տարբերվել, սակայն սիրում եմ ուշադրության կենտրոնում միշտ լինել...

Վերջին անգամ ե՞րբ եք լաց եղել...

Apsara
20.07.2007, 21:43
Չեմ սիրում տարբերվել, սակայն սիրում եմ ուշադրության կենտրոնում միշտ լինել...

Վերջին անգամ ե՞րբ եք լաց եղել...

այսօր մի քանի ժամ առաջ

սիրում եք դանդաղ պարեր, այսպես կոչված տանգո

StrangeLittleGirl
20.07.2007, 22:22
Զզվում եմ:

Էդ դանդաղ «պարն» ինչու՞ ա պար կոչվում:

Universe
20.07.2007, 23:37
Զզվում եմ:

Էդ դանդաղ «պարն» ինչու՞ ա պար կոչվում:

Բա ի՞նչ կոչվեր, ես որ սիրում եմ այդ պարը եւ Ինձ հետ պարողներնել են այն շա՜տ սիրում::P

Կասե՞ք Ձեր հեռախոսի համարը...;):oy

Apsara
20.07.2007, 23:47
Բա ի՞նչ կոչվեր, ես որ սիրում եմ այդ պարը եւ Ինձ հետ պարողներնել են այն շա՜տ սիրում::P

Կասե՞ք Ձեր հեռախոսի համարը...;):oy

չէ չեմ ասի

իսկ ինչու եք ուզում իմ հեռախոսի համարը

Ֆելո
20.07.2007, 23:51
չէ չեմ ասի

իսկ ինչու եք ուզում իմ հեռախոսի համարը

որ տաս, զանգենք խոսանք-մոսանք

իսկ ինչու չեք տալիս հեռախոսի համարը

Amaru
21.07.2007, 00:12
Բայց դու ե՞րբ ուզեցիր որ :oy :D

Վաղը հանդիպմանը էլի ուշանալու՞ ես :angry :)

Apsara
21.07.2007, 00:15
Բայց դու ե՞րբ ուզեցիր որ :oy :D

Վաղը հանդիպմանը էլի ուշանալու՞ ես :angry :)

Բայց ես երբ ուշացա որ՞:o

Իսկ դու վաաբշե գալու ես՞

Amaru
21.07.2007, 00:19
Հա բա ինչ գրող եմ անելու :D

Ախր որ գալիս ես, գոնե մաֆիա խաղալու՞ ես, հը՞

Apsara
21.07.2007, 00:29
Հա բա ինչ գրող եմ անելու :D

Ախր որ գալիս ես, գոնե մաֆիա խաղալու՞ ես, հը՞

յաաա բա դու կասկածում ես, որ ես մաֆիա կարողա չխաղամ՞:B

իսկ պիվա հիմա կխմեիր՞

Ֆելո
21.07.2007, 00:52
յաաա բա դու կասկածում ես, որ ես մաֆիա կարողա չխաղամ՞:B

իսկ պիվա հիմա կխմեիր՞

էս մեկն էլ որ խմեմ կլինի 4-րդը էսորվա մեջ, իսկ ես 2-ից ավել երբեք չեմ խմում:D

որնա ամենասիրախ ալկոհոլային ըմպելիքտ

Երվանդ
21.07.2007, 00:53
Հաաաաա, մի 8 շիշ Բալտիկա ըլներ մեկել հետս խմող:)

Հետս ո՞վ կխմեր

Ավելացվել է 1 րոպե անց

էս մեկն էլ որ խմեմ կլինի 4-րդը էսորվա մեջ, իսկ ես 2-ից ավել երբեք չեմ խմում:D

որնա ամենասիրախ ալկոհոլային ըմպելիքտ

Ջին

Amaru
21.07.2007, 00:55
ո՞րն ա..թե՞ որն ԷՐ... արդեն ԷՐ...ստիպված... :cry պիվան ԷՐ... «Էրեբունի»... իսկ հիմա, էս հիմար գաստրիտի պատճառով, ջուրը :D մեկ էլ կանաՆչ թեյ... մդա :blin

քանի՞ տարեկանում ես առաջին անգամ ծխել :oy

Եր, թքած գաստրիտի վրա, ես կխմեի :oy էհ...

Apsara
21.07.2007, 01:07

ինչքա ուզում եմ հիշեմ չեմ կարում, երևի 15 կամ 16 դաժե նկար կա;)

իսկ ով հետս մբողջ գիշեր չի քնի ու կզավզակի

Ավելացվել է 39 վայրկյան անց

ո՞րն ա..թե՞ որն ԷՐ... արդեն ԷՐ...ստիպված... :cry պիվան ԷՐ... «Էրեբունի»... իսկ հիմա, էս հիմար գաստրիտի պատճառով, ջուրը :D մեկ էլ կանաՆչ թեյ... մդա :blin

քանի՞ տարեկանում ես առաջին անգամ ծխել :oy

Եր, թքած գաստրիտի վրա, ես կխմեի :oy էհ...

ինչքա ուզում եմ հիշեմ չեմ կարում, երևի 15 կամ 16 դաժե նկար կա;)

իսկ հետս մբողջ գիշեր արթուն կմնաս ու կզավզակես՞:love

Universe
21.07.2007, 02:17
իսկ հետս մբողջ գիշեր արթուն կմնաս ու կզավզակես՞:love

Ոնց գլխի ընկա, կոնկրետ մեկին ա վերաբերվում, ի՞նչ ասեմ, հո տեղը չեմ գրելու... :D

Երբեւէ ցանկացե՞լ եք վերջ տալ ձեր կյանքին...

DAD-777
21.07.2007, 04:50
Ոնց գլխի ընկա, կոնկրետ մեկին ա վերաբերվում, ի՞նչ ասեմ, հո տեղը չեմ գրելու... :D

Երբեւէ ցանկացե՞լ եք վերջ տալ ձեր կյանքին...

Այո…

Ի վիճակի՞ եք մեղադրել անմեղ մարդու, իմանալով հանդերձ որ անմեղ է

Apsara
21.07.2007, 05:12
Այո…

Ի վիճակի՞ եք մեղադրել անմեղ մարդու, իմանալով հանդերձ որ անմեղ է

ի վիճակի եմ, բայց չեմ անի

ինչպես եք պայքարում անքնության դեմ

Djavaxhq
21.07.2007, 07:23
ինչպես եք պայքարում անքնության դեմ

Գրկում եմ բարձս ու սկսում երազել եւ երազանքս շարունակվում է երազներումս

Էռոտիկ գրականություն կարդու՞մ եք

Ուլուանա
21.07.2007, 09:26
Գրկում եմ բարձս ու սկսում երազել եւ երազանքս շարունակվում է երազներումս

Էռոտիկ գրականություն կարդու՞մ եք
Ոչ։

Ո՞րն է եղել ձեր կատարած այն արարքը, որը ձեզ ամենաքիչն էր բնորոշ։

Tigana
21.07.2007, 11:30
Ոչ։

Ո՞րն է եղել ձեր կատարած այն արարքը, որը ձեզ ամենաքիչն էր բնորոշ։

:oyՍիրահարվել եմ Նաիրաին::D

Ավելացվել է 2 րոպե անց
Ինչու են հասուն աղջիկները համակարգչով պոռնո նայում::D :D :D

Amaru
21.07.2007, 16:08
Վույ մամա ջաաաան :o Էս ի՞նչ ա ասում :blin Ծիծաղելի չէր...

Ինչու՞ են տհաս տղաները համակարգչով պոռնո նայում :} Լավ, մի ասեք՝ խի :D :D :D Հարցս փոխեմ...
Ինչի՞ ես դատարկ ու հիմար հարցեր տալիս, հըըը՞ն :angry Հա, դու՛, հե՛նց դու :angry

Vahe
21.07.2007, 16:24
Վույ մամա ջաաաան :o Էս ի՞նչ ա ասում :blin Ծիծաղելի չէր...

Ինչու՞ են տհաս տղաները համակարգչով պոռնո նայում :} Լավ, մի ասեք՝ խի :D :D :D
Դե մարդ կա էդ ճանապարհով է հասունանում :D

Հարցս փոխեմ...
Ինչի՞ ես դատարկ ու հիմար հարցեր տալիս, հըըը՞ն :angry Հա, դու՛, հե՛նց դու :angry
Նույն բանը ես էի ուզում քեզ հարցնեի :P

Հարց՝ դուք քայլում եք, ու տղեքով ասենք հավաքված սաղ տոչկած ձեզ են նայում, ու հանկարծ մեկն էլ ասում է «Լավն էր, լավն էր» , դուք ձեզ հպարտ կզգաք, որ ուշադրության արժանացաք, թե վատ կզգաք եւ կուզենաք շուտ անցնել այդտեղից?

Բայց մեկ է վերջնական արդյունքում թարս-թարս նայում եք, էդ հաստատ)))

Amaru
21.07.2007, 16:38
Լա՞վ զգալ... չէ:) Ախր կուչկով կանգնած, խոսան հետևիցդ...բեեե :beee Սիրուն չի, ավելի շուտ տհաճ ա :)

Թող տղա պատասխանի... Վահ, ես քեզ ի նկատի չունեմ :P Եթե քեզ դուր եկած աղջիկը, դե էն որ շաատ ա դուր եկել, չոր-չոր «չոտկի», նվիրած ծաղիկը մցնի քիթդ, էլի՞ կմոտենաս :))

Vahe
21.07.2007, 21:54

Ինձ ի նկատի չունես պատասխանելու առումով թե էդ գրածդ? ))) դե բայց ես կպատասխանեմ:
Նախ ես ինձ այնպես չեմ պահի, որ այդքան թույլ տամ ծաղիկը քիթը մտցնելու :P Իսկ ընդհանրապես ինձ մոտ ինքնասիրությունը բարձր մակարդակի վրա է, ու ես ինձ թույլ չեմ տա 2-րդ անգամ մոտիկանալ այդպիսի բանից հետո:

Փոքր ժամանակ, որ կինո եք նայել ու են «խուժանական» մասերն են եկել (դե էդքան էլ փոքր չէ, էն վախտ, որ արդեն հասկանում էիք ինչը ինչոց է) :P ու ձեզ ասել են մի նայեք, աչքերը փակելուց աչքի տակով նայել եք ինչ է կատարվում հեռուստաէկրանին? :)

Universe
21.07.2007, 22:33

Այ ցավտ տանեմ , իմ փոքր ժամանակվա «խուժանական» մասերը մի հատ հասարակ պաչիկն էր էլի... Էն էլ ո՞նց կլիներ մի հատ հանկարծակի մեր ծնողները թողեին որ նայեինք: :) Ո՞վ կասեր, որ մեծանանք ինչեեե՜ր ենք տենալու...:D:oy

Ձեր բնավորության ո՞ր գիծը կցանկանաիք փոխել:)

Lapterik
21.07.2007, 22:42
Շատ դժվար եմ ընտրություն կատարում, երևի էտ: Հա մեկ էլ մի բան կփոխեի երևի, շատ եմ բծախնդիր:
Ի՞նչ կուզենայիք հենց հիմա փոխել Ձեր կյանքում:

Apsara
21.07.2007, 23:08
Շատ դժվար եմ ընտրություն կատարում, երևի էտ: Հա մեկ էլ մի բան կփոխեի երևի, շատ եմ բծախնդիր:
Ի՞նչ կուզենայիք հենց հիմա փոխել Ձեր կյանքում:

Պարապությունը աշխատանքով

երբ սոված լինեք իսկ տանը ոչինչ չլինի ու լինի ուշ գիշեր, ինչ կանեք

Ֆելո
21.07.2007, 23:14
Պարապությունը աշխատանքով

երբ սոված լինեք իսկ տանը ոչինչ չլինի ու լինի ուշ գիշեր, ինչ կանեք

դե ոնց էլ չլինի սոխը կա, իսկ ինչպես ասում են սոված վախտ սոխն էլա...

տղա եք ուզում ունենալ, թե աղջիկ

Universe
21.07.2007, 23:31
Հաջորդը աղջիկ:)

Երբեւիցե տառապե՞լ եք անքն8յամբ...

Սամվել
21.07.2007, 23:37
Հաջորդը աղջիկ:)

Երբեւիցե տառապե՞լ եք անքն8յամբ...

Հաա :( բայց դե մի 2 օր…մեկ էլ ամեն անգամ որ մարդավարի սիրահարված եմ լինում ;):love

Ինչ եք շաատ սիրում ուտել՞

Djavaxhq
22.07.2007, 00:10
Ինչ եք շաատ սիրում ուտել՞

թփով տոլմա միմեծ աման կոտեյի

ինչը՞ չէիք ների ձեր կյանքի ընկերոջը, կամ ընկերուհուն

Selene
22.07.2007, 00:21
թփով տոլմա միմեծ աման կոտեյի

ինչը՞ չէիք ների ձեր կյանքի ընկերոջը, կամ ընկերուհուն
Կան շատ բաներ, որ միանգամից կարելի է տալ որպես էս հարցի պատասխան, բայց քանի որ իմ կյանքի ընկերն է, ապա շատ բաներ կարելի է ներել, ըմբռնումով մոտենալ, բայց ամենադժվարը կլինի ստի պարագայում: Ավելի շուտ կներեմ պահի ազդեցությամբ պայմանավորված դավաճանությունը, քան թե ստախոսությունը:ok:angry
Հարցը թողնում եմ նույնը;)
Ինչը՞ չէիք ների ձեր կյանքի ընկերոջը, կամ ընկերուհուն

StrangeLittleGirl
22.07.2007, 00:26
Ինչը՞ չէիք ների ձեր կյանքի ընկերոջը, կամ ընկերուհուն
Էդպիսի բան չկա: Եթե չներեի, ուրեմն իմ՝ այսպես կոչված «կյանքի ընկերը» չէր լինի: Ներելն ու սիրելը համարյա իրար հավասար բաներ են: Եթե Աստված ներում է ամեն ինչ, ես ո՞վ եմ, որ չներեմ:

Ո՞վ է Աստված քեզ համար:

Djavaxhq
22.07.2007, 02:15
Իմ վերջին հույսը

հնարավոր է ապրել առանց սիրո

Apsara
22.07.2007, 02:19
Իմ վերջին հույսը

հնարավոր է ապրել առանց սիրո

անհնարին ոչինչ չկա, բայց առանց սիրո ապրել, նշանակում է ուղակի գոյատևել

իսկ հիմա դուք սիրով թե առանց սիրո եք ապրում

Djavaxhq
22.07.2007, 02:23
իսկ հիմա դուք սիրով թե առանց սիրո եք ապրում

Հիմա ապրում եմ սիրո հուշերով,

Իսկ ինչ է քո համար սերը

Apsara
22.07.2007, 02:28
Հիմա ապրում եմ սիրո հուշերով,

Իսկ ինչ է քո համար սերը

:) ապրելու իմաստ էր, գործելու ստիմուլ, իսկ հիմա չգիտեմ:(

իսկ քո՞

Djavaxhq
22.07.2007, 02:35
:) ապրելու իմաստ էր, գործելու ստիմուլ, իսկ հիմա չգիտեմ:(

իսկ քո՞

Հաճելի տառապանք, կյանքս իմաստ էր ստացել, դարձել էի ամենակարող,
իսկ հարազատ է քեզ հաճելի տառապանք արտահայտությունը

Apsara
22.07.2007, 02:38
Հաճելի տառապանք, կյանքս իմաստ էր ստացել, դարձել էի ամենակարող,
իսկ հարազատ է քեզ հաճելի տառապանք արտահայտությունը

Այդքան էլ չէ, վերթին 3 ամսում միայն տառապամք է եղել, առանց հաճույքի

իսկ ինչ է քեզ համար ստեղծագործելը՞

Djavaxhq
22.07.2007, 02:46
Այդքան էլ չէ, վերթին 3 ամսում միայն տառապամք է եղել, առանց հաճույքի

իսկ ինչ է քեզ համար ստեղծագործելը՞

Ես ընդհանրպես դժվար եմ կիսվում մարդկանց հետ, իսկ ստեղծագործելով, առաջ թղտին վերջերս համարձակվեցի հմակարգչին, հանձնում եմ իմ ապրումները, դա ինձ խորհուրդ է տվել մի ծանոթ հոգեբան, սեփական փորձիցս ելնելով իրոք օգնում է,

սեր հետո ատելություն, ատելություն հետո սեր համաձայն ես՞

Apsara
22.07.2007, 02:48

համաձայն եմ, բայց ատելությունը սրտիցս հեռու եմ պահում

հաջողություն, դժբախտություն, և այսպես շարունակ, համաձայն ես՞

Djavaxhq
22.07.2007, 02:55
համաձայն եմ, բայց ատելությունը սրտիցս հեռու եմ պահում

հաջողություն, դժբախտություն, և այսպես շարունակ, համաձայն ես՞

չէ որովհետեւ այս տարի միայն վատ բաներ են կատարվում հետս ու շուրջս, ինչ նախաձեռնում եմ անհաջողության է մատնվում,

կա մեկը որին կուզեիր սպանել

Apsara
22.07.2007, 03:14
չէ որովհետեւ այս տարի միայն վատ բաներ են կատարվում հետս ու շուրջս, ինչ նախաձեռնում եմ անհաջողության է մատնվում,

կա մեկը որին կուզեիր սպանել

ոչ
իսկ քեզ մոտ՞

Djavaxhq
22.07.2007, 03:23
ոչ
իսկ քեզ մոտ՞

Կուզեի սպանել իմ զգացմունքը նրա հանդեպ, իսկ մարդու սպանելուն իվիճակի չեմ, նույնիսկ ինքնապաշտպանության համար դժվար կարողանամ սպանել,

ում ես համարում ուժեղ մարդ

Apsara
22.07.2007, 03:25
Կուզեի սպանել իմ զգացմունքը նրա հանդեպ, իսկ մարդու սպանելուն իվիճակի չեմ, նույնիսկ ինքնապաշտպանության համար դժվար կարողանամ սպանել,

ում ես համարում ուժեղ մարդ

Մարդուն, որը երբեք չի հանձնվում, պայքարում է, տեղի չի տալիս

Ում ես համարում իսկական աղջիկ, կին

Djavaxhq
22.07.2007, 03:33
Մարդուն, որը երբեք չի հանձնվում, պայքարում է, տեղի չի տալիս

Ում ես համարում իսկական աղջիկ, կին

այսպես պատկերեմ, խրամատում քո կողքին զենքը ձեռքին կռվում է, բայց ոչ թե հանուն հայրենիքի, այլ միայն նրա համար, որ դու այդտեղ ես, բայց վերքերդ կապելիս դառնում է ամենաքնքուշ էակը,

սերը հարատեւ է թե ընդամենը մի որոշ ժամանակ է գոյատեւում

Apsara
22.07.2007, 03:45

հարատև է, բայց դու նրան իր տարբեր ֆորմաներում որպես ՍԵՐ չես ճանաչի

Ծխող աղջկան ինչպես եք վերաբերվոմ՞

Djavaxhq
22.07.2007, 03:59
հարատև է, բայց դու նրան իր տարբեր ֆորմաներում որպես ՍԵՐ չես ճանաչի
Ծխող աղջկան ինչպես եք վերաբերվոմ՞
առանց ագրեսիայի, բայց եթե սիրածս աղջիկը ծխող լիներ, ես նրան կօգնեի թողնել, դե իր առողջության համար,

սիրումես թատրոն գնա՞լ, ու վերջին անգամ երբ ես եղել

Apsara
22.07.2007, 04:09
առանց ագրեսիայի, բայց եթե սիրածս աղջիկը ծխող լիներ, ես նրան կօգնեի թողնել, դե իր առողջության համար,

սիրումես թատրոն գնա՞լ, ու վերջին անգամ երբ ես եղել

շաաաատ եմ սիրում, վերջին անգամ 2 շաբաթ առաջ մի այնպիսի ներկայացում եմ դիտել, էէէհ. բոլոր նրանց ովքեր իրենց սիրելիին լքել են, թող գնան նայեն:love

նույն հարցը կինոին

Djavaxhq
22.07.2007, 04:17
շաաաատ եմ սիրում, վերջին անգամ 2 շաբաթ առաջ մի այնպիսի ներկայացում եմ դիտել, էէէհ. բոլոր նրանց ովքեր իրենց սիրելիին լքել են, թող գնան նայեն:love

նույն հարցը կինոին

Նախընտրում եմ թատրոնը, կինո երկար ժամանակ է չեմ գնացել

իսկ թատրոնում եղել ես կուլիսներում դերասանների մոտ

Apsara
22.07.2007, 04:21
Նախընտրում եմ թատրոնը, կինո երկար ժամանակ է չեմ գնացել

իսկ թատրոնում եղել ես կուլիսներում դերասանների մոտ

հա եղել եմ, շփվել նրանց հետ, բավականին հետաքրքիր է

եթե տղան աղջկան մատաի է նվիրում առանց որևէ բացատրության, դա ինչպես հասկանալ՞

Djavaxhq
22.07.2007, 04:24
հա եղել եմ, շփվել նրանց հետ, բավականին հետաքրքիր է

եթե տղան աղջկան մատաի է նվիրում առանց որևէ բացատրության, դա ինչպես հասկանալ՞

կարծում եմ հաճելի է ինչպես էլ բացատրվի,իսկ դա պետք է նվեր ստացոը զգա, գուցե ուղակի պարզսրտորեն է նվիրել, առանց բացադրության

հավատում էս, որ տղան ու աղջիկը կարող են ընկերներ լինել

Apsara
22.07.2007, 04:38
կարծում եմ հաճելի է ինչպես էլ բացատրվի,իսկ դա պետք է նվեր ստացոը զգա, գուցե ուղակի պարզսրտորեն է նվիրել, առանց բացադրության

հավատում էս, որ տղան ու աղջիկը կարող են ընկերներ լինել

այո, այնքան տղա ընմկերներ ունեմ:)

իսկ դու՞

Djavaxhq
22.07.2007, 04:44
այո, այնքան տղա ընմկերներ ունեմ:)

իսկ դու՞

ես ինքս անում եմ ընկերություն,

Համաձայն ես, որ առանց սեքսի կյանքն ավելի հեշտ կլիներ

Apsara
22.07.2007, 04:46
ես ինքս անում եմ ընկերություն,

Համաձայն ես, որ առանց սեքսի կյանքն ավելի հեշտ կլիներ

դժվարանում եմ պատասխանել, քանզի դեռ չգիտեմ դա ինչ բան է:

Իսկ երբ Եվան պոկեց պտւղը իմաստության ծառից, ինչ ես կարծում պտուղի տակ ինչ է թաքնված, ինչը իմացավ Եվան;)

Djavaxhq
22.07.2007, 04:52
դժվարանում եմ պատասխանել, քանզի դեռ չգիտեմ դա ինչ բան է:

Իսկ երբ Եվան պոկեց պտւղը իմաստության ծառից, ինչ ես կարծում պտուղի տակ ինչ է թաքնված, ինչը իմացավ Եվան;)

Հարցը ընդհանուր էր վերաբերվում, դե Եվան եւ Ադամը մեղք գործեցին միասին, երեվի դա ինկատի ունեին

որ մարդուն կարելի է հիմար անվանել

Artgeo
22.07.2007, 08:41
Հարցը ընդհանուր էր վերաբերվում, դե Եվան եւ Ադամը մեղք գործեցին միասին, երեվի դա ինկատի ունեին

որ մարդուն կարելի է հիմար անվանել

որ մարդուն կարելի է հիմար անվանել
Արդեն վաղուց ինքս ինձ եմ անվանել, ուրեմն իմ նման մարդուն:

Ի՞նչ եք կարծում, Apsara-յին ու Djavaxhq-ին արժի նկատողություն տալ ու հիշեցնել, որ գոյություն ունեն իրար հետ խոսելու բազմաթիվ ծրագրեր (ICQ, Skype, MSN, Yahoo, Google Talk...)

Guest
22.07.2007, 09:13
Ի՞նչ եք կարծում, Apsara-յին ու Djavaxhq-ին արժի նկատողություն տալ ու հիշեցնել, որ գոյություն ունեն իրար հետ խոսելու բազմաթիվ ծրագրեր (ICQ, Skype, MSN, Yahoo, Google Talk...)

Կարծում եմ չարժի: Թեթև մոտեցեք էս թեմաներին:

Չեք կարծո՞ւմ, որ այս թեմյում անհրաժեշտ են այնպիսի հարցեր, որոնց պատասխանողը ստիպված կլինի անկեղծանալ: Այլ ոչ թե այո կամ ոչ պատասխանի, ինչպես նաև այս հարցին:

Ուլուանա
22.07.2007, 10:35

Այո, կարծում եմ։
Եթե իմանաք, որ ինչ–որ մեկը ձեզ զրպարտել է ձեր նոր ծանոթի մոտ, որի հետ նախնական ջերմ հարաբերությունների մեջ եք, իսկ ձեր նոր ծանոթը ձեզ դրա մասին ոչինչ չի ասում, պարզապես իրեն ավելի սառն է պահում։ Ի՞նչ կանեք։

John
22.07.2007, 10:41
Եթե իմանաք, որ ինչ–որ մեկը ձեզ զրպարտել է ձեր նոր ծանոթի մոտ, որի հետ նախնական ջերմ հարաբերությունների մեջ եք, իսկ ձեր նոր ծանոթը ձեզ դրա մասին ոչինչ չի ասում, պարզապես իրեն ավելի սառն է պահում։ Ի՞նչ կանեք։
Կախված է «ինչ-որ մեկի» տարիքից ու սեռից, թե ի՞նչ միջոցներով կստիպեմ նոր ծանոթիս մոտ խոստովանել, որ ստել է ու էդ նոր ծանոթից «յան կտամ», որ «ինչ-որ մեկի» կարծիքովա առաջնորդվում ;)

հարցի իրավունքը զիջում եմ՝ չեմ ուզւում հիմար հարց տալ…

asho
23.07.2007, 15:04
Ինչն է ստիպում ձեզ ներեղություն խնդրել ինչ-որ մեկից:

Մանե
23.07.2007, 15:16
Ինչն է ստիպում ձեզ ներեղություն խնդրել ինչ-որ մեկից:
Եթե զգամ,որ սխալ եմ;)Բայց եթե սխալ չլինեմ,սպանեն,ներողություն չեմ խնդրի,անգամ եթե կյանքս դրանից կախված լինի;)
Այս սմայլիկին նայելով ում եք հիշում=>:hands

Selene
23.07.2007, 17:44
Եթե զգամ,որ սխալ եմ;)Բայց եթե սխալ չլինեմ,սպանեն,ներողություն չեմ խնդրի,անգամ եթե կյանքս դրանից կախված լինի;)
Այս սմայլիկին նայելով ում եք հիշում=>:hands

Անգելինային:)Լուրջ եմ ասում:oy
Երբևէ զգացե՞լ եք, որ ձեր կյանքը բոլորովին էլ այնպիսին չի, ինչպիսին դուք եք միշտ պատկերացրել:

Մանե
23.07.2007, 18:47
Երբևէ զգացե՞լ եք, որ ձեր կյանքը բոլորովին էլ այնպիսին չի, ինչպիսին դուք եք միշտ պատկերացրել:
Հա,զգում եմ ամեն վայրկյան;)
Կուզեիք ուրիշ մարմնում ծնված լինեիք;)

asho
23.07.2007, 19:56
Հա,զգում եմ ամեն վայրկյան;)
Կուզեիք ուրիշ մարմնում ծնված լինեիք;)

Հաաաաաաաաաա, շատ կուզենայի նիհար լինեի: Օրինակ կուզենայի Անջելինա Ջոուլիի մարմնի մեջ ծնվեի:

Ինչն է ձեր ամենաթանկ իրը այս կյանքում:

Apsara
24.07.2007, 01:16
Հաաաաաաաաաա, շատ կուզենայի նիհար լինեի: Օրինակ կուզենայի Անջելինա Ջոուլիի մարմնի մեջ ծնվեի:

Ինչն է ձեր ամենաթանկ իրը այս կյանքում:

Գրքերից թանկ բան չկա ինձ համար

հին իրեր սիրում եք հավաքել, բաներ որոնք իրենցմեջ անցյալ են պարունակում

StrangeLittleGirl
24.07.2007, 01:28
հին իրեր սիրում եք հավաքել, բաներ որոնք իրենցմեջ անցյալ են պարունակում
Է՜հ, էսօր ի՞նչ են սաղ կպել անցյալից :( Չեմ հավաքում, ուղղակի դեն չեմ նետում:

Ի՞նչ եք արել, որի համար մինչև հիմա ամաչում եք:

asho
24.07.2007, 09:45
Ի՞նչ եք արել, որի համար մինչև հիմա ամաչում եք:[/QUOTE]

Մի անգամ հայոց լեզվի դասը չէի սովորել, որի պատճառով ուսուցիչս ինձ ամոթանք տվեց: Մինչև հիմա այդ խոսքերը լավ հիշում եմ: 4-րդ դասարան էի:

Ձեր կարծիքով, ինքնավստահ լինելը լավ հատկանիշ է?

Մանե
24.07.2007, 10:22
Ձեր կարծիքով, ինքնավստահ լինելը լավ հատկանիշ է?
Միանշանակ,շատ լավ բան ա;)
Ինչ տեսակի պարեր եք սիրում:think/այս հարցը կբացահայտի ձեր խոր հոգեբանական էությունը:D/

Grieg
24.07.2007, 10:31
Փ.Ինչ տեսակի պարեր եք սիրում:think/
կրքոտ և ռիթմիկ պարեր
Փ որ երևույթին կարող եք երկար ժամանակ նայել՞

Tigana
24.07.2007, 11:37
որ երևույթին կարող եք երկար ժամանակ նայել՞
Անուշիկ աղջիկներին:
Քանի տարեկանն եք համարում բավարար ընկեր-ընկերուհի հարաբերությունների համար:(Ես որ տարիքին նշանակություն չեմ տալիս):

Selene
24.07.2007, 11:38
կրքոտ և ռիթմիկ պարեր
Փ որ երևույթին կարող եք երկար ժամանակ նայել՞

Անձրևին, մեկ էլ գիշեր-լուսաբաց անցմանը:love
Կա արդյոք մեկը, ում հետ օրերով խոսեք էլ, չեք ձանձրանա;)

asho
24.07.2007, 11:40
կրքոտ և ռիթմիկ պարեր
Փ որ երևույթին կարող եք երկար ժամանակ նայել՞

Ձյանը կարող եմ նայել ժամերով:

Կուզենա՞իք մարդակեր ցեղում ծնված լինեիք::vayreni:crazy:tease:aaa

Apsara
26.07.2007, 02:18
Անձրևին, մեկ էլ գիշեր-լուսաբաց անցմանը:love
Կա արդյոք մեկը, ում հետ օրերով խոսեք էլ, չեք ձանձրանա;)

կար

Ավելացվել է 30 վայրկյան անց

Անուշիկ աղջիկներին:
Քանի տարեկանն եք համարում բավարար ընկեր-ընկերուհի հարաբերությունների համար:(Ես որ տարիքին նշանակություն չեմ տալիս):

գոնե չափահաս լինի, ասենք 18

Ավելացվել է 1 րոպե անց

Ձյանը կարող եմ նայել ժամերով:

Կուզենա՞իք մարդակեր ցեղում ծնված լինեիք::vayreni:crazy:tease:aaa

եթե ծնվեի հաստատ սովից կմեռնեի, ախր ես բուսակեր եմ

կա մեկը ում կողքը կարող եք անվերջ լռել ու չձանձրանալ

StrangeLittleGirl
26.07.2007, 02:23
Կա :P

Ո՞ր երգն է, որ կարծես քեզ համար գրված լինի:

Amaru
26.07.2007, 11:50
Dancing Queen :D:oy Լավ, չէ, ուրիշ... :)

Roxette - Listen To Your Heart :love

Ընդունա՞կ ես դավաճանության :}

Array
26.07.2007, 14:39
Չեմ կարծում

Կուզենայի՞ր 50 տարի հետո ծնվել

StrangeLittleGirl
26.07.2007, 14:53
Չէ՛, բայց 50 տարի առաջ հաստատ:

Ո՞րն է քո արած ամենավատ բանը, ըստ քեզ:

Firegirl777
26.07.2007, 15:16
Մեկ մեկ որ մամայիս կոպտւմ եմ, բայց պատկերացրեք, հոգնած գաք տուն անվերջ հարցնեն, թե ինչ եմ արել օրվա ընթացքում

Ինչպիսի՞ն է քո երազների թագուհին(թագավորը) կամ ել արքայադուստրը(արքայազնը)

Lady Raindance
27.07.2007, 08:47
Երեվի Բաթորիայի դքսուհի Կարմիլլայի նման լողանում է կույսերի արյան մեջ:love
Ֆայրգըրլ, ավատարդ լավն է, բայց հույս ունեմ գիտես, որ Սաֆիրոտը, որը պատկերված է այնտեղ, տղա է:P
...
Ե՞րբ ես առաջին անգամ հասկացել, որ մի օր մեռնելու ես:

Աբելյան
27.07.2007, 10:32
9-10 տարեկանում նոր եմ ջոգել

ի՞նչ կուզենայիր փոխեիր քո արտաքինի մեջ

asho
27.07.2007, 10:42
9-10 տարեկանում նոր եմ ջոգել

ի՞նչ կուզենայիր փոխեիր քո արտաքինի մեջ

Կուզեի ավելի նիհար լինել:

Ի՞նչը կստիպի ձեզ ինքնասպան լինել:

Ուլուանա
27.07.2007, 12:24
Կուզեի ավելի նիհար լինել:

Ի՞նչը կստիպի ձեզ ինքնասպան լինել:
Կարծում եմ՝ ոչինչ չի կարող ստիպել։

Վերջին անգամ ե՞րբ եք ձեզ շատ կարևոր զգացել։ :oy

asho
27.07.2007, 12:52
Կարծում եմ՝ ոչինչ չի կարող ստիպել։

Վերջին անգամ ե՞րբ եք ձեզ շատ կարևոր զգացել։ :oy

2007 թվականի հուլիսի 16-ին:

Ձեր ամենաանհավանական երազանքը ո՞րն է:

Root
27.07.2007, 13:03
2007 թվականի հուլիսի 16-ին:

Ձեր ամենաանհավանական երազանքը ո՞րն է:

Որ impression-ը ինձ երեկ օգներ :D:D

Ով է հասարակության պատմության մեջ Ձեր համար ամենահեղինակավոր պատմական անձը ?

Ուլուանա
27.07.2007, 13:07
Ձեր ամենաանհավանական երազանքը ո՞րն է:
Հասնել հոգեկան լիակատար ներդաշնակության (այս կյանքում արդեն դ–վար հասցնեմ... :oy:()։

2007 թվականի հուլիսի 16-ին:
Ես նկատի չունեի ամիս–ամսաթիվը, քանի որ պարզ է, որ դա ոչ ոքի ոչինչ չի ասում, հետևաբար հետաքրքիր էլ չէ։
Հարցս թողնում եմ նույնը. ե՞րբ, ինչպե՞ս և ի՞նչ պայմաններում եք վերջին անգամ ձեզ կարևոր զգացել։

asho
27.07.2007, 13:08
Որ impression-ը ինձ երեկ օգներ :D:D

Ով է հասարակության պատմության մեջ Ձեր համար ամենահեղինակավոր պատմական անձը ?

Վազգեն Սարգսյան:

Կուզեիք Սերժ Սարգսյանը դառնար նախագահ:

Ավելացվել է 1 րոպե անց

Հասնել հոգեկան լիակատար ներդաշնակության (այս կյանքում արդեն դ–վար հասցնեմ... :oy:()։

Ես նկատի չունեի ամիս–ամսաթիվը, քանի որ պարզ է, որ դա ոչ ոքի ոչինչ չի ասում, հետևաբար հետաքրքիր էլ չէ։
Հարցս թողնում եմ նույնը. ե՞րբ, ինչպե՞ս և ի՞նչ պայմաններում եք վերջին անգամ ձեզ կարևոր զգացել։

Երբ Լիդերների դպրոցում ինձ նշանակեցին ամբողջ խմբի ղեկավար:

Root
27.07.2007, 13:11
Հարցս թողնում եմ նույնը. ե՞րբ, ինչպե՞ս և ի՞նչ պայմաններում եք վերջին անգամ ձեզ կարևոր զգացել։

Երեկ .. և ամեն օր ` երբ խմած եմ :)

Կուզեիք Սերժ Սարգսյանը դառնար նախագահ:

Անդունդից եզրից կախված է մի մարդ ու գոռումմ ` "օգնեցեքքք օգնեցեք"... վերևից ձայն է լսվում "Որդյակ ձեռքդ բաց թող ու ես քեզ կտանեմ իմ մոտ դրախտ" ... Խեղճ մարդը զարմանում է ապա գոռում է ... "օգնեցեքքք օգնեցեքքք ուրիշ մարդ էլ չկա ?? "

Որ կենդանին է որ ձեզ ահավոր վանում է/դե չեք սիրում էլի/ և ինչու ?

Kheranyan
27.07.2007, 13:17
Որ կենդանին է որ ձեզ ահավոր վանում է/դե չեք սիրում էլի/ և ինչու ?

Մեղմ ասած ահավոր չեմ սիրում կատուների, որովհետև ինձ մոտ դրանք քծնող կենդանու տպարություն են թողնում, իսկ ես ահավոր չեմ սիրում քծնանքը:

Առայժմ հարց չունեմ տալու:

Ուլուանա
27.07.2007, 13:19
Որ կենդանին է որ ձեզ ահավոր վանում է/դե չեք սիրում էլի/ և ինչու ?
Երևի միայն կատուն։ Միշտ տանել չեմ կարողացել կատուներին՝ առանց որևէ կոնկրետ ու լուրջ պատճառի։ Միշտ զգացել եմ, որ կատուներից ամեն ինչ կարելի է սպասել, մի տեսակ տակնահան, տափուկ ու քծնող արարածներ են ինձ համար։ Վերջին տարիներին ուժեղ հակակրանքս մի քիչ թուլացել է՝ մոտենալով անտարբերության, բայց մեկ է, չեմ սիրում, հատկապես որոշ կատուների...

Հարցը թողնում եմ նույնը (գլուխն ազատելու ինչ լավ ձև ա, չէ՞ :D)

Selene
27.07.2007, 13:40

Ինչ հետաքրքիրա, ես ուզում էի պատասխանել, Ռութի հարցին, բաըց հետո, տեսնելով, որ Ուլուանան արդեն գրում է, էլ չգրեցի՝ թեմայի հաջորդականությունը հերթական անգամ չխախտելու համար:) Բայց հարցը մնաց նույնը, ավելին՝ իմ պատասխանն էլ է կատու:P
Մանկուց չեմ սիրել կատուներին, գերադասում եմ մեծ ու վախենալու շներ, քան կատու:ok
Ինձ թվում է, որ կատուները բացասական էներգիա ունեն, հետո էլ, անկեղծ ասած, վախենում եմ նրանց հայացքներից, աչքերից, ոնց որ սատանայական մի բան լինի նրանց աչքերում:o
Առանց առիթի տխրելու դեպքում ո՞րն է ըստ ձեզ լավագույն պայքարելու ձևը մեծն տխրության դեմ:

Մանոն
27.07.2007, 13:49
Վայյյ, ես էլ գիտեի թե մենակ ես չեմ սիրում կատուներին, ու ոչ միայն չեմ սիրում, զզվում էլ եմ:oy
Լավ, փոխեմ հարցը, տեսնում եմ ձանձրացել եք հարց գրելուց.
Ինչպե՞ս կվարվեք, եթե դուռը բախեն, բացեք ու շքամուտքին տեսնեք նորածնի բարուր, իսկ մոտակայքում ոչ մեկը չկա:P

Ariadna
27.07.2007, 13:57
Ինչպե՞ս կվարվեք, եթե դուռը բախեն, բացեք ու շքամուտքին տեսնեք նորածնի բարուր, իսկ մոտակայքում ոչ մեկը չկա:P

Կվերցնեմ, կնվիրեմ պապայիս, ինքը թոռ շատ ա ուզում:D
Հարցը թողնում եմ նույնը:oy

Apsara
27.07.2007, 14:08
Առանց առիթի տխրելու դեպքում ո՞րն է ըստ ձեզ լավագույն պայքարելու ձևը մեծն տխրության դեմ:

Տխրության դեմ պետք չէ պայքարել, այն ինչի դեմ պայքարում ես էլ ավելի է ընդդիմանում: Պարելն է օգնում ցրվել, կարդալը, ֆոռումը

Եթե դուք ունեք մի երազանք, որը գրեթե անհնար է իրականացնել գումարային պատճառներով, կտաք ձեր կյանքի մի մասը այդ գումարը հավաքելու և երազանքին հասնելու համար, թե կթողնեք որ երազանքը այդպես երազանք էլ մնա

Մանոն
27.07.2007, 14:22

Սիրով ծերությունս կնվիրաբերեի, բայց գոնե մի անգամ լինեի ԼՈՒՎՐՈՒՄ: :D
Իսկ եթե «Ջրահարսը» հեքիաթի նման սիրելիի կողքին լինելու համար ստիպված լինեիք զրկվել ձայնից, կգնայի՞ք այդ քայլին:

Selene
27.07.2007, 14:26
Սիրով ծերությունս կնվիրաբերեի, բայց գոնե մի անգամ լինեի ԼՈՒՎՐՈՒՄ: :D
Իսկ եթե «Ջրահարսը» հեքիաթի նման սիրելիի կողքին լինելու համար ստիպված լինեիք զրկվել ձայնից, կգնայի՞ք այդ քայլին:

Այդ հեքիաթն իմ ամենասիրելի հեքիաթներից առաջինն է:) Գիտեք, խենթ եմ երևի, բայց հաստատ կգնայի այդ քայլին:love
Լավ փորձված մեթոդ՝ հարցը մնում է նույնը :oy;)

Cassiopeia
27.07.2007, 14:33
Իսկ եթե «Ջրահարսը» հեքիաթի նման սիրելիի կողքին լինելու համար ստիպված լինեիք զրկվել ձայնից, կգնայի՞ք այդ քայլին:

Պատրաստ կլինեի նաև զրկվել կյանքիս տարիների ձգձգումից, ոչ միայն ձայնից…

:DՀարց՝ համահունչ վերջին բացվածս թեմային. Ի՞նչ կանեիք, եթե ձեր զարմիկը (կամ զարմուհին) սիրահարվեր ձեզ

Բարեկամ
27.07.2007, 15:43
Պատրաստ կլինեի նաև զրկվել կյանքիս տարիների ձգձգումից, ոչ միայն ձայնից…

:DՀարց՝ համահունչ վերջին բացվածս թեմային. Ի՞նչ կանեիք, եթե ձեր զարմիկը (կամ զարմուհին) սիրահարվեր ձեզ

Կզվարճանայի թե ինչպես է օգտվում զարմիկային արտոնությունից և ուզած ժամանակ համբուրում :D
Իրականում՝ կսիրեի նրան այնպիսի բուռն զարմիկային սիրով, որ ինքն էլ ի վերջո կշփոթվեր, թե ինչպես է սիրում :P

Ավելացվել է 1 րոպե անց
Երբևէ զգացե՞լ եք մահվան մոտիկություն / ռեալ հնարավորություն. և ինչն է ձեզ անհանգստացրել ամենից ավելի:

Ուրվական
27.07.2007, 16:06
Ավելացվել է 1 րոպե անց
Երբևէ զգացե՞լ եք մահվան մոտիկություն / ռեալ հնարավորություն. և ինչն է ձեզ անհանգստացրել ամենից ավելի:

Հաաաաա: Զգացել եմ, որ մահը միշտ քայլում է կողքիցս, ու, ընդհանրապես, ամեն մարդու կողքով: Էդ պահերին ամենից շատ անհանգստացել, ավելի ճիշտ՝ սարսափել ու սարսափում եմ այն մտքից, թե հարազատներս ինչ կզգան, երբ իմանան այդ լուրը: Մեկ էլ, որ այս աշխարհից կհեռանամ առանց ոչ մի հետք իմ ետևից թողնելու: Էհ... չեմ ուզում մեռնել:

Կա՞ ձեր համար այնպիսի մարդ, որի համար իրոք ձեր կյանքը կտայիք: Ոչ թե կասեիք, կտամ, բայց այդ պահին կտատանվեիք, այլ հաստատ, ցանկացած պահի նրա համար պատրաստ եք մեռնել...

Tigana
27.07.2007, 16:07
Կզվարճանայի թե ինչպես է օգտվում զարմիկային արտոնությունից և ուզած ժամանակ համբուրում :D
Իրականում՝ կսիրեի նրան այնպիսի բուռն զարմիկային սիրով, որ ինքն էլ ի վերջո կշփոթվեր, թե ինչպես է սիրում :P

Ավելացվել է 1 րոպե անց
Երբևէ զգացե՞լ եք մահվան մոտիկություն / ռեալ հնարավորություն. և ինչն է ձեզ անհանգստացրել ամենից ավելի:

Այո,զգացել եմ,որ մի քիչ էլ ու ես ինքնքսպան կլինեմ:angry

Ինքնասպանությունը միշտ է դատապարտելի ?

Ավելացվել է 6 րոպե անց

Կա՞ ձեր համար այնպիսի մարդ, որի համար իրոք ձեր կյանքը կտայիք: Ոչ թե կասեիք, կտամ, բայց այդ պահին կտատանվեիք, այլ հաստատ, ցանկացած պահի նրա համար պատրաստ եք մեռնել...
Այնպես չեմ սիրել,որ կյանքս տամ:
Իսկ ընդհանրապես մարդ պետք է պատրաստ լինի կյանքը տալ իր ծնողների և հարազատների համար(հարազատներ`բոլոր իմաստներով):

Մարիաննա
27.07.2007, 16:42
Ինքնասպանությունը միշտ է դատապարտելի ?
Ոչ, չեմ կարծում: Կան դեպքեր, երբ դա լավագույն փրկությունն է:

Ի՞նչպես բացատրել մարդկանց, որ ավելի լավ է լինել բարի, քան չար: :think

Apsara
27.07.2007, 16:48
Օրինակ ծառայել

ինչու եք հաճույք ստանում քննադատություններից՞

Root
27.07.2007, 16:50
Ինքնասպանությունը միշտ է դատապարտելի ?
Միշտ , նույնիսկ եթե միակ փրկության միջոցն է ... համաձայն Աստվածաշնչի:

Ի՞նչպես բացատրել մարդկանց, որ ավելի լավ է լինել բարի, քան չար: :think

Միայն բարի լինելով նրանց նկատմամբ:

Ավելացվել է 1 րոպե անց

ինչու եք հաճույք ստանում քննադատություններից՞

Ես չեմ քննադատում ես ծաղրում եմ :D քարկոծեք ինձ դրա համար :

Ինչ եք հասկանում "սիրահարվել է մեռած մարդու" բառերի տակ ..?

Բարեկամ
27.07.2007, 17:11
Միշտ , նույնիսկ եթե միակ փրկության միջոցն է ... համաձայն Աստվածաշնչի:

Ցիտեք, խնդրեմ :

Ինչ եք հասկանում "սիրահարվել է մեռած մարդու" բառերի տակ ..?

սիրահարվել է մեկին, որն ընդունակ չէ պատասխանելու:

Ինչպե՞ս եք սերը տարբերում կապվածությունից

Tigana
27.07.2007, 17:20
Սերը կարող է առաջանալ շատ շուտ,իսկ կապվածությունը...
Սերը միշտ ավելի ուշ է մոռացվում ու վերացվում ,քան կապվածությունը:
Քանի տարեկան լինի աղջիկը,որ էլ չասի տարիքս չի...... Հարաբերությունների համար:Միթե դա կապ ունի տարիքի հետ?

Universe
31.07.2007, 11:33
Հարց հաջորդին»»»

Երբ եք վերջին անգամ արտասվել:cry Ո՞րն է եղել դրա պատճառը...

Amaru
31.07.2007, 12:12
Երբ եք վերջին անգամ արտասվել Ո՞րն է եղել դրա պատճառը...

Երեկ, երեկոյան :) Եսիմ, կոմպլեքսներս...

Ու՞մ ես վստահում, ինչպես ինքդ քեզ
Կա՞ նման մարդ

Apsara
31.07.2007, 16:18
Երեկ, երեկոյան :) Եսիմ, կոմպլեքսներս...

Ու՞մ ես վստահում, ինչպես ինքդ քեզ
Կա՞ նման մարդ

եթե մարդկանց վսատհես լավ մարդը միշտ էլ կարդարացնի քո վստահությունը, այնպես որ ես բոլորին եմ վստահում, շանս տալով արդարացնել այն, իսկ մեկ դավաճանությունից հետո նա ուղղակի այլևս չի կարող վստահելի լինել:

վստահում եք ինքներդ ձեզ՞

Artgeo
31.07.2007, 16:25
վստահում եք ինքներդ ձեզ՞

Ես ինքս իմ հետ պատերազմի կգնայի:

Եղե՞լ են պահեր, երբ էմոցիան ավելի ուժեղ է եղել, քան ինքնատիրապետումը:

Guest
31.07.2007, 16:33
Եղե՞լ են պահեր, երբ էմոցիան ավելի ուժեղ է եղել, քան ինքնատիրապետումը:

Ցավոք սրտի ոչ… էմոցիան շատ փոքր է ինքնատիրապետման հետ կռվելու համար:

Ինչպիսի՞ն եք տեսնում ձեր ապագան: Մի քիչ մանրամասն բայց:

StrangeLittleGirl
31.07.2007, 16:39
Տեսնում եմ վթարի ենթարկված ինքնաթիռ: Հենց էս գիշեր…

Ինչու՞

Մանոն
31.07.2007, 18:21
Ինչու՞
Որովհետև իրականությունն է այդպես:)
Ձեր ստացած ամենավերջին կոմպլիմե՞նտը…

Lapterik
31.07.2007, 19:06
Որովհետև իրականությունն է այդպես:)
Ձեր ստացած ամենավերջին կոմպլիմե՞նտը…

Ամենավերջինը էսօր Վերայից եմ ստացել, ինձ ասել ա Ան լավն ես բաաա::D

Selene
31.07.2007, 19:31
Պատահե՞լ է այնպես, որ դեմ եք գնացել ձեր իսկ ցանկությանը, բայց հետո զղջացել եք:

dvgray
31.07.2007, 20:02
Պատահե՞լ է այնպես, որ դեմ եք գնացել ձեր իսկ ցանկությանը, բայց հետո զղջացել եք:
Ոչ թէ պատահել է, այլ միշտ էլ էտպես է եղել, եթե դեմ եմ գնացել իմ ցանկությանը:

Շակալներին խելացի ե՞ք համարում, թէ՞ հիմար:

Apsara
31.07.2007, 22:00
Ոչ թէ պատահել է, այլ միշտ էլ էտպես է եղել, եթե դեմ եմ գնացել իմ ցանկությանը:

Շակալներին խելացի ե՞ք համարում, թէ՞ հիմար:

Ճիշտ ասած ամենազզվելի կենդանիներն են ինձ համար: Նրանք վախկոտ են ու վտանգավոր, բայց հիմար չեն հաստատ;)

մարդկանց կենդանիների հետ համեմատում եք՞ Եղել են դեպքեր որ նմանացնեք՞

Grieg
01.08.2007, 01:29
Ճիշտ ասած ամենազզվելի կենդանիներն են ինձ համար: Նրանք վախկոտ են ու վտանգավոր, բայց հիմար չեն հաստատ;)

մարդկանց կենդանիների հետ համեմատում եք՞ Եղել են դեպքեր որ նմանացնեք՞

Իմ մոտ համեմատելու դեպքեր շատ են եղել , քանի որ սիրում եմ կենդանիներին : Նմանեցնելով մարդու պատկերը որևիցե կենդանուն , ապագայում նրա հետ շփվելը ավելի հաճելի ե դարնում քանի որ հաճելի ասոցիացիա կա :

իդեպ մարդուն տրված է շատ ավելի մեծ պոտենցիալ քան կենդանիներին, սակայան կան մարդիկ որոնք շատ ավելի քիչ են օգտագործում պոտենցիալը կենդանիների համեմատ...

ինչի վրա փող չեիք խնայի? որ ծախսն է արդարացնում իրեն?

StrangeLittleGirl
01.08.2007, 01:35
ինչի վրա փող չեիք խնայի? որ ծախսն է արդարացնում իրեն?
Առողջության ու կրթության

Երբ որևէ բան եք որոշում անպայման անել, ի՞նչը քեզ հետ կպահի:

Երվանդ
01.08.2007, 01:45
Եթե հաստատ որոշեցի՝ ոչ մի բան:), ու ոչ ոք, ուզումա աշխարհը շուռ գա կանեմ որոշածս:

ՈՒ՞մ ես պահին կցանկանայիք ծեծել:)

Firegirl777
01.08.2007, 14:40
Ծեծել չէի ուզի այ շոյել կուզենայի, բայց կողքիս չի :(

Ավելացվել է 31 վայրկյան անց
Ի՞նչ կուզենայիր հենց հիմա ուտել

Cassiopeia
01.08.2007, 15:04
Ի՞նչ կուզենայիր հենց հիմա ուտել

Պաղպաղակ...

Ինչո՞ւ Root-ը հեռացավ...

Ուլուանա
01.08.2007, 15:08
Պաղպաղակ...

Ինչո՞ւ Root-ը հեռացավ...
Դե, գուցե Ակումբում իր հետախուզական առաքելությունն արդեն ավարտել էր, դրա համար էլ հեռացավ, էլի, եսիմ... :think

Էս պահին ու՞մ կուզենայիք տեսնել։

Amaru
01.08.2007, 15:20
Էս պահին ու՞մ կուզենայիք տեսնել։

«Հոգևոր առաջնորդիս» :love :))

Անծանոթների հետ կարո՞ղ եք լիովին անկեղծ լինել:

Universe
01.08.2007, 16:57
Անծանոթների հետ կարո՞ղ եք լիովին անկեղծ լինել:
Նայած թե ինչի՞ մասին է խոսք գնում: Կամ այդ «անծանոթն» առաջին հայացքից ի՞նչ տպավորություն է թողնում: Համենայնդեպս անկեղծությունը եւ վստահությունը նույն բաները չեն::think

Ցանկանում եք ետ բերել ձեր մանկությունը... :) :love

Ուլուանա
01.08.2007, 17:13
Ցանկանո?ւմ եք ետ բերել ձեր մանկությունը... :) :love
Ոչ միայն չեմ ցանկանում, այլև անչափ գոհ եմ, որ այն ոչ մի կերպ հնարավոր չէ հետ բերել։

Ձեր մանկության տարիներին ի՞նչ արժեքավոր բան ունեիք, որ հիմա չունեք և կուզենայիք վերագտնել։

Apsara
02.08.2007, 21:59
Ոչ միայն չեմ ցանկանում, այլև անչափ գոհ եմ, որ այն ոչ մի կերպ հնարավոր չէ հետ բերել։

Ձեր մանկության տարիներին ի՞նչ արժեքավոր բան ունեիք, որ հիմա չունեք և կուզենայիք վերագտնել։

Միայն անհոգությունն ու պարզությունն ու մաքրությունն է որ բոլորս էլ մոռանում ու կորցնում ենք մանկությունից պատանեկություն անցման ընթացքում::):love

Ազնիվ եք ինքներդ ձեզ հետ՞

Arisol
02.08.2007, 22:08
Ազնիվ եք ինքներդ ձեզ հետ՞

Ընդհանրապես՝ այո, բայց երբեմն լինում են պահեր, երբ տվյալ իրավիճակը դուրս չի գալիս ու սկսում եմ ինքնախաբեությամբ զբաղվել, որովհետև այլ կերպ հոգեբուժարանում կարող ահայտնվեմ…

Կարծում եք, թե ես ձևական մա՞րդ եմ:

Lapterik
05.08.2007, 09:58
Կարծում եք, թե ես ձևական մա՞րդ եմ:

Չեմ նկատել ձևականություն, ավելի շատ կենսուրխ մարդու տպավորություն ա::)

Հոգնել եք՞ ինտերնետից ու վիրտուալ կյանքից՞:

Firegirl777
05.08.2007, 15:03
չեմ հոգնել, բայց մի փոքր բնության գրկում հանգստանալը չեր խանգարի, իսկ ընդհանրապես հիմա ցհեմ կարող պատկերացնել իմ կյանքը առանց ինտերնետի, չէ որ ի վերջո շատ ընկերներ, լավ մեծատառով ընկեներ ձեռք եմ բերել հենց ինտերնետի օգնությամբ

Իսկ եթե դու լինեիր մոտ 70 տարեկան ու առաջին անգամ լսեիր ինտերներ հասկացության մասին, ի՞նչ կանեիր

Lapterik
05.08.2007, 19:28
Իսկ եթե դու լինեիր մոտ 70 տարեկան ու առաջին անգամ լսեիր ինտերներ հասկացության մասին, ի՞նչ կանեիր

Հավանաբար տենց էլ կարգին չէի հասկանա, թե դա ինչ է ու կապրեի ռեալ կյանքով: Կամ էլ եթե մնայի նույն բնավորության մեկին հարցախեղդ կանեի, որ բացատրեր թե ինչ ա դա, ինչի համար, էս ինչա, էն ինչա, մի խոսքով էլի...

Եթե լսեիք, որ այն, ինչի հետ գոնե մի քիչ հույս էիք կապել, այլևս ետ բերել չի լինի, ապա ինչ կանեիք:(Մենակ չասեք էլի, էս Եթե, ապա...-ի մեջ պիտի գրեի:)

Apsara
05.08.2007, 21:00

Ճիշտն ասած հույս միայն ինքս ինձ հետ եմ կապում ու կապել, բայց եթե ինձ պատկերացնեմ տվյալ իրավիճակում, ապա հաստատ կհիասթափվեմ դեպրեսիայի մեջ կհայտնվեմ, կանցնի մի շաբաթ նորից կդզվեմ:)

Ուզում եմ իմանալ թե ինչպես եք ընտրում ձեր ընկերներին կամ ինչպես են ընտրվում նրանք

Taurus
05.08.2007, 21:24
Ինքնաբերաբար!
Ընկեր չի կարելի ընտրել, դա գալիս է առանց քո անմիջակն մասնակցության:
Ինչ ասեմ դուք կանայք էտ չեք հասկանում,

արդյոք դուք գոհ եք ձեր կյանքից?

Ուլուանա
06.08.2007, 09:01
արդյոք դուք գոհ եք ձեր կյանքից?
Մի 70%–ով գոհ եմ։ ;)

Վերջին անգամ ե՞րբ և ի՞նչ պատճառով եք ինքներդ ձեզնից հիաթափվել։ :oy

Arisol
06.08.2007, 12:56
Վերջին անգամ ե՞րբ և ի՞նչ պատճառով եք ինքներդ ձեզնից հիաթափվել։

Վերջին անգամ մի քանի օր առաջ, երբ հասկացել եմ, որ ոչ դիտավորյալ կերպով ցավ եմ պատճառել ինձ շատ մոտ մարդուն:

Ընդունա՞կ եք ներել մարդուն, որը ձեզ ցավ ա պատճառել մի ժամանակ, սակայն այժմ փոշմանել ա ու ներողություն ա խնդրում ձեզնից: Կարո՞ղ եք մոռանալ ու չհիշել անցյալի ցավերը:

Firegirl777
06.08.2007, 16:49
ներել կկարողանամ ու կմանքն ընկերներ, բայց բյուրեղյա մաքուր ապակին արդեն վերականգնել չի լինի, ջարդված տեղ միշտ էլ կհիշեցնի իր մասին....

Ի՞նչ դեպքում(իրավիճակում) չեք կարողանա կառավարել Ձեր գործողությունները

Apsara
09.08.2007, 01:01

Դժվարանում եմ ասել, քանզի այդպիսի իրավիճակում դեռ չեմ հայտնվել

Ուզում եք ամուսնանալ ու ընտանիք կազմել, ՀԻՄԱ:B

Djavaxhq
09.08.2007, 12:40
Չեմ գտել նրան ում հետ կուզեի ամուսնանանլ, բայց երեխաներ ուզում եմ

Կամուսնանաք առանց սիրելու

Artgeo
09.08.2007, 12:45
Կամուսնանաք առանց սիրելու
հենց տենց էլ ամուսնանալու եմ

Արժի՞ ամուսնանալ առնց սիրո

Djavaxhq
09.08.2007, 12:48
Հա. ասում են տղա կծնվի

կամուսնանաք շահադիտական նպատակներով

Firegirl777
09.08.2007, 14:03
Ինչ եք կպել ամուսնանալուց, լիովին շահադիտական չէ, բայց դե դա էլ կնայեմ, ու հիմա կուզենայի և ամուսնանալ և երեխաներ, բայց հարմար թեկնածու չեմ նկատել, ինձ շրջապատողները նույնիսկ մեղադրում են ինձ, որ շատ բարձր չափանիշներ ունեմ, բայց դե ինչ արած դա եմ չեմ կարող ինձ փոխել..

Ավելացվել է 32 վայրկյան անց
Հարց. Ինչն է ամենակարևորը ձեր կյանքում, միայն թե անկեղծ

Ծով
09.08.2007, 14:08
Եթե հոգևոր իմաստով սերը, եթե նյութական /հոգևորը նյութական և շաշափելի դարձած:D/ գրած և չգրած ստեղծագործություններս...
Հարց: Երբ որ բոլորի նկատմամբ վստահությունը կորցնում եք, ու՞մ եք վստահում...;):D

Ուլուանա
09.08.2007, 16:42
Եթե հոգևոր իմաստով սերը, եթե նյութական /հոգևորը նյութական և շաշափելի դարձած:D/ գրած և չգրած ստեղծագործություններս...
Հարց: Երբ որ բոլորի նկատմամբ վստահությունը կորցնում եք, ու՞մ եք վստահում...;):D
Սպասում եմ, մինչև գոնե որևէ մեկի նկատմամբ վստահությունս վերագտնեմ։ :P :D Եվ այդ պահը հիմնականում իրեն երկար սպասել չի տալիս, քանի որ դա մեծ մասամբ իմ վերաբերմունքից է կախված, իսկ ես մարդկանց միշտ հնարավորություն տալիս եմ վերականգնելու իրենց նկատմամբ ունեցածս այն վստահությունը, որը կորցրել եմ։ :)

Երբ զգում եք, որ հիմարություն եք անելու, եթե տվյալ պահին գործեք, ապա ձեզ զսպու՞մ եք, թե՞ հիմարությունն անում եք, հետո փոշմանում։ :oy

Apsara
09.08.2007, 16:45

Անելուց հետո փոշմանելը որն է՞: Իսկ հիմարություն է թե խելոքություն, դժվար է որոշել, եթե իմանամ որ հիմարություն է ինչքան հիմար պիտի լինեմ որ դա անեմ:o

Նախընտրում եք կարիերան թե ընտանիքը/

Ուլուանա
09.08.2007, 16:54
Անելուց հետո փոշմանելը որն է՞: Իսկ հիմարություն է թե խելոքություն, դժվար է որոշել, եթե իմանամ որ հիմարություն է ինչքան հիմար պիտի լինեմ որ դա անեմ:o
Դե չէ, լինում են պահեր, երբ զգում ես, որ եթե այդ պահին ինչ–որ բան անես, հաստատ հիմարություն ես անելու, բայց միաժամանակ կարծես ինչ–որ ուժ դրդում է անել այդ քայլը և չկարողանալով քեզ զսպել ու դիմադրել այդ «ճնշմանը»՝ անում ես հիմարությունը՝ միաժամանակ գիտակցելով, որ հիմարություն է։ ;)

Նախընտրում եք կարիերան թե ընտանիքը
Ընտանիքը։

Հարցը նույնն եմ թողնում։

Ծով
09.08.2007, 18:51
Երբ զգում եք, որ հիմարություն եք անելու, եթե տվյալ պահին գործեք, ապա ձեզ զսպու՞մ եք, թե՞ հիմարությունն անում եք, հետո փոշմանում։
Հա, ես քեզ հասկացա...:D
Պատկերացրու, որ պատահում է ինձ զսպում եմ, բայց էդ ժամանակ պառկում եմ քնելու:D, եթե բուռն ա ցանկությունը...պատահում է, որ ինձ հակառակ եմ գնում, ու հիմարությունն արդեն արած ա...:(
Հա, ասեմ, կարևորը որ ես տեսնում եմ էդ հիմարության աստիճանը, այսինքն ճակատագրական հիմարիկ սխալիկներ թույլ չեմ տվել...դրանք ժամանակավոր բզիկներ են եղել...
Հարց; Ի՞նչ հարց կտայիր հենց ինձ...:oy:D

Apsara
09.08.2007, 19:52
Ո՞վ ես դու, Ծովինար

Ծով
09.08.2007, 19:55
Ես Ալիզեն եմ...:D
Հարց, բա դու?...

Apsara
09.08.2007, 19:57
Ես Ալիզեն եմ...:D
Հարց, բա դու?...

ես ամեն ինչ եմ ու ոչինչ եմ, ծով եմ, արև, հող, քամի, աստղ, աղջիկ, քույր, ապագա մայր, ես դատարկություն եմ և այն լցնող մի փոքր նյութ.....

Էլ ով ես դու Ծովինար

Taurus
09.08.2007, 20:09
Էլ ով ես դու Ծովինար
Թողեք ես ասեմ
Ծովոն ամենափայլուն աղջիկն ամեր ֆոռումի, նույնիսկ երբ տրամադրություն չունի փայլում ա այնպես, որ չես կարողանում երկար նայել, կկուրանաս, այ սենց
իսկ դու ինչով կարող ես գլուխ գովալ?

Selene
09.08.2007, 21:32
Թողեք ես ասեմ
Ծովոն ամենափայլուն աղջիկն ամեր ֆոռումի, նույնիսկ երբ տրամադրություն չունի փայլում ա այնպես, որ չես կարողանում երկար նայել, կկուրանաս, այ սենց
իսկ դու ինչով կարող ես գլուխ գովալ?

Ես գլուխ գովացողների շարքին չեմ պատկանում, բայց դե դա բնավ էլ չի նշանակում, որ չունեմ գլուխ գովալու «գործիքները»;) Գլուխ կարող եմ գովալ իրական կյանքում խոսքերով, այստեղ՝ գրառումների միջոցով:P
Իսկ ե՞րբ է քո մոտ հպարտությունը հասել իր առավելագույնին (դեպք, արարք):

Ծով
10.08.2007, 13:14
Տարի ու կես առաջ համբերությանս բաժակը լցվեց, բայց ես դա զգացի միայն հպարտությանս բաժակի լցվելուց հետո, ու խմեցի բարոյական հաղթանակս, երբ ասեցի մտքինս ու սրտինս ու թողեցի հեռացա մի ընկերուհուց, որն ինձ շատ էր խաբում...բայց չեմ կարող թաքցնել, որ ինքը ջիգյար էր ու կապվածությունից հնարավոր էր տանջվեի, բայց հենց ինձ հարգող հպարտությունը վառեց էդ թելը կապվածության...
/հալալ ա իրան, որ ես դեռ հիշում եմ, թվում ա մեկ-մեկ իրան եմ տեսնում ինչ-որ տեղ, թվում ա մի օր դեմս դուրս կգա, բայց էդ որովհետև իսկական հպարտությունը չարություն չի ծնում/...այ սենց, ես հպարտ հեռացա...:)
Երբ, որ կարոտում եք մեկին, ու զում եք իմանալ ոնց ա՞, բայց վաղուց արդեն շփում չունեք, փորձու՞մ եք ինչ-որ կերպ կապվել հետը....:think

Արշակ
10.08.2007, 13:26
Երբ, որ կարոտում եք մեկին, ու զում եք իմանալ ոնց ա՞, բայց վաղուց արդեն շփում չունեք, փորձու՞մ եք ինչ-որ կերպ կապվել հետը....:think
Չէ։ Ու շատ վատ եմ անում, որ չեմ կապվում։ :(
Հարցը նույնն եմ թողում։

Djavaxhq
11.08.2007, 09:08
Երբ, որ կարոտում եք մեկին, ու զում եք իմանալ ոնց ա՞, բայց վաղուց արդեն շփում չունեք, փորձու՞մ եք ինչ-որ կերպ կապվել հետը....:think

Հպարտությունս չի թողնում, ախար ինչքան որ սիրում եմ ենքան էլ արդեն ատումեմ նրան,
Հարցը թողնում եմ նույնը

Selene
11.08.2007, 12:42
Երբ, որ կարոտում եք մեկին, ու զում եք իմանալ ոնց ա՞, բայց վաղուց արդեն շփում չունեք, փորձու՞մ եք ինչ-որ կերպ կապվել հետը....:think

Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչն է պատճառ եղել մեր՝ ներկայումս շփում չունենալուն:
Եթե կա կոնկրետ պատճառ, ապա չեմ կապնվի հաստատ, թեկուզ բազում տխուր, մտածկոտ օրեր գլորեմ:((գտնում եմ, որ սխալ եմ անելու նման դեպքում, բայց դե...), իսկ եթե ժամանակի սղության առումով է, որ էլ չենք շփվում, կամ այլ ոչ էական պատաճառ հարաբերությունների համար , ապա վայրկյան անգամ չվարանելով, կվերցնեմ հեռախոսն ու կզանգեմ:)
Արդյոք երբևէ ականատես եք եղել, երբ հանուն կարիերայի ոմն մեկը ձեր գործընկերոջը վատ վիճակի մեջ է գցել ղեկավարության մոտ:Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը նման դեպքերում;

asho
13.08.2007, 12:17

Փառք Աստծո իմ շրջապատում նման դեպքեր չեն եղել, իսկ եթե լինեն, ապա շատ վատ վերաբերմունք կցուցաբերեի:
Ինչ կանեք, երբ ձեր ամենամոտիկ ընկերը(պատկերացմամբ) ձեզ օգտագործեր, իսկ դուք նրան շատ սիրելով չհասկանաք դա:

Universe
13.08.2007, 12:48
Ինչ կանեք, երբ ձեր ամենամոտիկ ընկերը(պատկերացմամբ) ձեզ օգտագործեր, իսկ դուք նրան շատ սիրելով չհասկանաք դա:
Համոզված եմ, որ նման բան համենայնդեպս ինձ հետ չի կարող պատահել, իսկ եթե ենթադրենք որ դա արդեն եղել է:(, ապա թեւից կբռնեի ու էնքան պատեպատ կտայի, մինչեւ որ ճապոներեն ասեր ХВАТИТ !!! :angry, որովհետեւ такие ошибки не надо исправлять, их надо смыть КРОВЬЮ !!! :tsamon

Երբեւիցե պատահել է, որ երթուղային տրանսպորտի մեջ ձեր բնական կարիքները հոգալու շա՜տ մեծ ցանկություն ունենաք: իսկ եթե պատկերացնենք, որ դա ձեզ հետ պատահել է, ապա ինչպե՞ս կվարվեիք: :clap

Apsara
17.08.2007, 16:03
Խորհուրդ բոլորին, մի քիչ դիմանում ես քաշումա:D

ինչ գույներ եք սիրում՞

Guest
17.08.2007, 16:30
ինչ գույներ եք սիրում՞

Դեղին, հատկապես խաղիկնեը, բաւց էլ կյանքում դեղին ծաղիկ չեմ նվիրի, իրոք միանքամից փչանում եմ հարաբերությունները, անհասկանալի կերպով:

Ի՞նչ ծաղիկ եք սիրում:

Apsara
17.08.2007, 16:33
ամենաշատը վարդ, երիցուկ, բայց վայրի,

ինչի եք պատրաստ հանուն արդարության

Guest
17.08.2007, 16:40
Ամեն ինչի ասելու մի քիչ բանալնի ու քիչ կլինի, բայց դե ասեմ որ ամեն ինչի ու ավելացնեմ որ անում եմ բացի պատրաստ լինելուց:

Ինչի՞ց եք վախենում, բայց մինչև հիմա չեք ասել ոչ մեկին, որովհետև ամաչում եք: Եթե տենց բան չկա` մի պատասխանեք :P

Amaru
17.08.2007, 17:12
Ինչի՞ց եք վախենում, բայց մինչև հիմա չեք ասել ոչ մեկին, որովհետև ամաչում եք: Եթե տենց բան չկա` մի պատասխանեք :P

Ահ եսիմ... աչքիս՝ սիրահարվելուց :oy :D

քո կարծիքով՝ քո ամենաստոր, ամենավատ արարքը...

Apsara
17.08.2007, 17:15
Ահ եսիմ... աչքիս՝ սիրահարվելուց :oy :D

քո կարծիքով՝ քո ամենաստոր, ամենավատ արարքը...

Ծնողին խաբելը, այս վերջերս սկսել եմ շուտ-շուտ խաբել, չնայած մանրուքներում, բայց դե սուտա մեկա, լավ չի էլի:(

քո կարծիքով՝ քո ամենաստոր, ամենավատ արարքը

StrangeLittleGirl
17.08.2007, 17:52
Հոդվածս :( Ով որ գիտի, հասկացավ, թե ինչի մասին է:

Պատմեք մի բանի մասին, որն անելը մեծ ռիսկ է պահանջել, վախեցել եք, բայց մինչև վերջ գնացել եք:

Արշակ
17.08.2007, 18:05
Պատմեք մի բանի մասին, որն անելը մեծ ռիսկ է պահանջել, վախեցել եք, բայց մինչև վերջ գնացել եք:
Ուրեմն պատմեմ. երեկ գիշերը ուզում էի անկողնուց վեր կենայի, գնայի ջուր խմեի, բայց մութ էր, ահավոր վախենում էի։ Բայց միջիս ողջ քաջությունը հավաքեցի, ու ինքս ինձ դուխ տալու համար հետս բարձրաձայն զրուցելով գնացի մինչև վերջ՝ հասա լույսի անջատիչին, լույսը վառեցի ու քաղեցի համարձակ արարքիս պտուղները՝ հաճույքով ըմպեցի կապրոնի շշից անդուր համ կպած գոլ ջուրը։:hands

Հարցը նույնն եմ թողնում։

Goga
17.08.2007, 18:12
Քննության ժամանակ երեք հարց էր տոմսի մեջ, որից 2-ը գիտեի, ինձ էլ անպայման բարձր գնահատական էր պետք, իսկ այդ դասախոսի մոտ արտագրելը բացառվում էր, իսկ ես արտագրեցի:P
Ես էլ եմ նույնը թողում, հարցը շատ լավն էր:)
Հ.Գ. Հիշողությունների գիրկն ընկա:)

Ուլուանա
17.08.2007, 19:13
Հոդվածս :( Ով որ գիտի, հասկացավ, թե ինչի մասին է:
Հա, հիշում եմ։ :P

Պատմեք մի բանի մասին, որն անելը մեծ ռիսկ է պահանջել, վախեցել եք, բայց մինչև վերջ գնացել եք:
Իմն էլ է քննության հետ կապված, ինչպես Գոգայինը։ Քաղաքագիտության քննության էի, 60 տոմսից 30–ն էի սովորել։ Հուսով էի, որ քաշածս տոմսի մեջ գոնե մի հարցն իմ սովորածներից կլինի, բայց արի ու տես, որ այդպես չեղավ... :o :( Դիմացս իրեն ոչ բնորոշ անջատված դեմքով նստած էր ասիստենտը՝ մեզ՝ ուսանողներիս համար բավական հակակրելի մի անձնավորություն, իսկ ողջ տարվա ընթացքում իրեն որպես բոբո դրսևորած, բայց դեմք դասախոսս գնում–գալիս էր լսարանում։ Տեսնելով, որ տոմսից ոչ մի հարց չգիտեմ, դասախոսին հարցրեցի՝ կարող եմ արդյոք փոխել տոմսս, և ստացա դասախոսիս բնորոշ հանդիսավոր տոնով արտասանված հետևյալ պատասխանը. «Իհա՛րկե, ամե՛ն ինչ ուսանողների համար»։ Բավական զարմացա, քանի որ նման բարեհոգություն նրանից չէի սպասում։ Քաշեցի հաջորդ տոմսը, որը նախորդից ոչնչով չէր տարբերվում... :o :8 Վիճակն արդեն լուրջ էր, երկրորդ անգամ տոմս փոխելու միտքն ավելի քան անիրական էր թվում, բայց... նայեցի ասիստենտի դեմքին. նույն անջատված հայացքով բոլորովին ուրիշ ուղղությամբ էր նայում, դասախոսիս դեմքին նայելու ժամանակ չունեցա. ինքս ինձ վրա զարմացած ու սեփական համարձակությունից վախեցած՝ ցած դրեցի երկրորդ տոմսն ու քաշեցի երրորդը... :oy Էլի նույն պատմությունը... :o Այս անգամ արդեն ավելի համարձակ քաշեցի չորրորդը՝ մտածելով, որ, միևույն է, արդեն կորցնելու բան չունեմ (համ էլ արդեն հունի մեջ էի ընկել, էլի :P)։ :D Եվ այս անգամ բախտն ինձ կիսաժպտաց. տոմսի երկու հարցերից մեկը սովորածներիցս էր։ :hands

Եթե մինչ այդ ինձ որևէ մեկն ասեր, որ ես երբևէ կարող եմ նման բան անել, ես հաստատ չէի հավատա։ :oy

Հարցը նույնն եմ թողնում։ ;)

Ծով
22.08.2007, 19:47
Մտել եմ Նախագահի՝ Սևանի ամառանոցը՝ դե ոչ տուն, ինձ էլ մտնելուց առաջ մի ժամ համոզում էի, որ հեսա սնայպեռով կխփեն, բայց երևի միայն պահակը տեսավ, էն էլ չտենալու տվեց...:D
/Չէ, մի՛ զարմացեք...պարզապես ամառանոցը /դե այն ժամանակվա տվյալներով/ փաստորեն լավ չի հսկվում, երբ նախագահը այնտեղ չէ/
Հ.Գ. Հա, դա մի երկու տարի առաջ էր...մեծ ռիսկ էր ինձ համար:D
Ինչ հետաքրքիր չի հաջորդի պատմությունն այս հարցի շուրջ:D...
իսկ հարցս զիջում եմ...;)
...
:D

Ծով
22.08.2007, 20:25
Մտել եմ Նախագահի՝ Սևանի ամառանոցը՝ դե ոչ տուն, ինձ էլ մտնելուց առաջ մի ժամ համոզում էի, որ հեսա սնայպեռով կխփեն, բայց երևի միայն պահակը տեսավ, էն էլ չտենալու տվեց...:D
/Չէ, մի՛ զարմացեք...պարզապես ամառանոցը /դե այն ժամանակվա տվյալներով/ փաստորեն լավ չի հսկվում, երբ նախագահը այնտեղ չէ/
Հ.Գ. Հա, դա մի երկու տարի առաջ էր...մեծ ռիսկ էր ինձ համար:D
Ինձ հետաքրքիր չի հաջորդի պատմությունն այս հարցի շուրջ:D...
իսկ հարցս զիջում եմ...;)
...
:D
Եվ նույնիսկ քսան րոպե անց գտնում ենք ձևը խմբագրելու...:D

Մանոն
22.08.2007, 20:57
Թեև Alize_etoilik-ին հետաքրքիր չէ կարդալ, թե հաջորդն ինչ կգրի, այնուամենայնիվ մի բան էլ ես պատմեմ ու փոխեմ հարցը:
Մի անգամ ստուգողական աշխատանք էի հանձնարարել բարձր դասարաններից մեկում, որտեղ մի ահավոր անկարգ տղա կար: Տեսնում եմ այս տղան չի գրում: Հարցրեցի, թե ինչի չի գրում, ասաց.
–Խլեզիս պահող չկա:
Նայեմ տեսնեմ իրոք մի մողես է դասարան բերել: Երեխեքն սկսեցին փրթկացնել, աչքերն արդեն փայլում էին հաճույքից, թե սկանդալն արդեն պատրաստ է, ստուգողականն էլ վարի են տալու:
Իսկ ես հանգիստ շարունակում եմ.
–Տուր ես կպահեմ, իսկ դու պետք է գրես ստուգողականը: Բայց մի պայման էլ ես եմ դնելու, որ ավարտելուց հետո ինքնակամ վերցնելու ես խեղճ սողունին ու տանես դրսում բաց թողնես: Տղան երեսիս նայեց, ու երևի չհավատալով որ իրոք կպահեմ, ասաց՝ լավ:
Համ ասում եմ, համ սառում այն մտքից, թե ոնց եմ էդ զզվելի խլեզին ձեռքս առնելու: Բայց դե արդեն ասել էի...Զզվանքս ու վախս մի կերպ զսպելով վերցրի ու մինչև տղայի ավարտելը ձեռքերիս մեջ պահեցի էդ....վայյ, որ հիշում եմ:)
Իսկ տղան սկսեց աշխատել դասընկերների ապուշ կտրած հայացքների տակ:
Աշխատանքն ավարտելուց հետո իրոք վերցրեց ու դուրս տարավ:
Իսկ երբ ուսուցչանոցում ասացի, որ այդ աշակերտը ստուգողական է գրել, հիմա էլ ուսուցիչները խիստ զարմացան: :o
Հիմա հարց.
Պատահե՞լ է, որ բռնվեք սուտ խոսելու պահին, և ինչպե՞ս եք վարվել նման դեպքում:

aerosmith
28.08.2007, 00:00
Էդքան ել չէ, բայց երբ հուսալքվում եմ, իմ մեջ գտնում եմ մի ուժ, որի միջոցով դուրս եմ գալիս Էդ վիճակից։

հարց-կենսախինդ մարդ ես???

helium
28.08.2007, 10:37
Անչափ, գրեթե միշտ շատ լավ տրամադրություն ունեմ :hands

Հարց – որն է քո ամենամեծ երազանքը?

Djavaxhq
28.08.2007, 10:44
Գնել մի կղզի, այն հարմարեցնել իմ նախասիրություններին, եւ այնտեղ հրավիրել ինձ շատ հոգեհարազատ մարդկանց եւ ապրել երջանիկ,

Կուզեիր ապրել իմ կղզիյում

Lapterik
28.08.2007, 11:18
Կուզեիր ապրել իմ կղզիյում

Չգիտեմ:think:
Հաջորդը մեղր չի սիրում:

StrangeLittleGirl
28.08.2007, 12:42
Լապտերիկ ջան, շփոթել ես թեմաները… Սա ՃԹՈ-ն չի :D
Ինչևէ, ես մեղրի գիժ եմ… հաց ու կարագով, լիմոնով, առանց որևէ բանի, մեղրաջուր… Գժվու՜մ եմ:

Ինչի՞ համար կատես ծնողներիդ:

Ծով
29.08.2007, 19:14
:oհնննն....Չնայած, որ երդվել չեմ սիրում, բայց կյանքովս եմ երդվում, որ ոչինչ ինձ չի կարող ստիպել ատել ծնողիս...
Եթե գնալու տեղ չունենաս, ու՞ր կգնաս...;)

Selene
29.08.2007, 22:00
Եթե գնալու տեղ չունենաս, ու՞ր կգնաս...;)

Մայրիկիս մոտ, ով էլ չընդունի, մայրը հաստատ միշտ էլ գրկաբաց կընդունի իր զավակին:love:)

Որ՞ն է եղել ամենամեծ հիասթափությունը, որ ապրել ես մանուկ ժամանակ: ;)

Vishapakah
29.08.2007, 23:45
Մայրիկիս մոտ, ով էլ չընդունի, մայրը հաստատ միշտ էլ գրկաբաց կընդունի իր զավակին:love:)

Որ՞ն է եղել ամենամեծ հիասթափությունը, որ ապրել ես մանուկ ժամանակ: ;)

Երբ որ գիտակցեցի, սեփական երկրի թուլությունը.:think

Ձեր սեռի անձնավորության, երբեւիցե սիրահարված եղել եք?

Apsara
30.08.2007, 00:31
Երբ որ գիտակցեցի, սեփական երկրի թուլությունը.:think

Ձեր սեռի անձնավորության, երբեւիցե սիրահարված եղել եք?

Գուցե եղել է չեմ ժխտի հեշտ է սիրահարվել, հիանալով սիրահարվել, սեռը կապ չունի:

ինչի մասին եք մտածում հիմա այ հենց հիմա

Wisper
30.08.2007, 00:44
ինչի մասին եք մտածում հիմա այ հենց հիմա

Մտածում եմ, միթե աղջիկները իրենց ներվերը կարող են հանգստացնել միայն խեղճ ու կրակ :oy տղայի ներվերը ուտելով և նրան նեղացնելով... Ուրիշ ձև գտեք էլի... :B
Ի՞նչու ես ինքդ քեզ խաբում... :B

Ծով
30.08.2007, 11:01
Միայն, երբ չեմ ուզում հետո տանջվել...
Ինչու՞ ես այդքան էգոիստ.../անկապ կրակեցի, անկապ էլ պատասխանեք:D/

Արամ
30.08.2007, 11:17
Սոված եմ:D
Քանի հատ պոստ ունեք Սեր և զգացմունքներ բաժժնում:D

Մականուն
30.08.2007, 11:56
Մի վայրկյան մտածեմ........:) ոչ մի.....
Քանի՞ անգամ եք խանութից ինչ-որ բան գողացել:

Արամ
30.08.2007, 11:57
մի վարկյան մտածեմ...ոչ մի...
Քանի հատ գրառում ունեք

Universe
30.08.2007, 15:43
Քանի հատ գրառում ունեք
164-հատ, չհաշված «Ժամանց» Բաժնի գրառումներս...:)

Կգերադասեիք լինել.
Աղքատ՝ բայց հիվանդ, թե՞ հարուստ՝ բայց առողջ : :))

mustang
30.08.2007, 16:26
28 :oy

Արամ
30.08.2007, 16:26
:DՇատ լավ էր: Հարուստ`բայց առողջ:
Ինչ կուզենաիք քշել?

Ծով
30.08.2007, 19:16
Էս պահին հեծանիվ, իսկ ընդհանրապես հենց քշելու լինեմ ամենավերջին մոդելի, ամենահավեսին մեքենան, որի վրա ասենք Մադոննա աչք ունի:D
Ո՞նց եք մոռանում այն դեմքերին կամ դեպքերը, որոնք կամ որոնց հիշելիս նյարդերը ծալվում են...

Մանե
30.08.2007, 19:41
Ո՞նց եք մոռանում այն դեմքերին կամ դեպքերը, որոնք կամ որոնց հիշելիս նյարդերը ծալվում են...
Գիտակցությունս ա ընտրում որը հիշեմ,որը չէ:)
Եթե ես չեմ ուզում հիշել,ապա ուղղակի հենց անգամ ուզում եմ մտածել էդ մասին,պատկերները կորում են ու իրանց հետ կորում են նաև հիշողությունները,ու եթե անգամ փորձում եմ մտածել,չի ստացվում;)/տարօրինակ երևույթ ա:think/
Դասի գնալու ցանկություն ունե՞ք:)

Ծով
30.08.2007, 21:15
Նեա...
Բայց դե եթե հաշվի առնեմ այն հանգամանքը, որ ընկերներիս կարոտել եմ...:loveու ամեն օր կտեսնեմ, հա:)
Մի բան էլ եմ կարոտել...դասի ժամանակ պեպսի խմելն ու հաց ուտելը:D...դե բայց նայած որ դասի...
Վայ, փատորեն արդեն ուզում եմ:P
Ինչու՞ ես խուսափում ասել այն, ինչ ուզում ես ասել կամ մտածում ես...

Wisper
30.08.2007, 21:53
Ինչու՞ ես խուսափում ասել այն, ինչ ուզում ես ասել կամ մտածում ես...

Քանի որ դիմացինս դեռ պատրաստ չէ լսել ճշմարտությունը :B
Ի՞նչու ես այդքան էգոիստ...

StrangeLittleGirl
30.08.2007, 21:57
Որովհետև աղջիկ եմ… զզվելի աղջիկ

Եթե իմանաք, որ անբուժելի հիվանդություն ունեք (կապ չունի՝ մահացու, թե ոչ), ի՞նչ կանեք:

Selene
30.08.2007, 22:24
Որովհետև աղջիկ եմ… զզվելի աղջիկ

Եթե իմանաք, որ անբուժելի հիվանդություն ունեք (կապ չունի՝ մահացու, թե ոչ), ի՞նչ կանեք:

Այնպես կանեմ, որ հաստատ ոչ ոք չիմանա այդ մասին, անգամ մտերիմներս:ok Տանել չեմ կարողանա, երբ խղճահարության մի ամբողջ բանակ հայացք ու խոսքեր ուղղվեն ինձ:ok

Ի՞նչ կանեք, եթե մի օր գիտակցեք, որ սիրահարվել եք ամուսնացած մեկին, ու ձեր զգացմունքը փոխադարձ է;

Ծով
30.08.2007, 22:40
Չեմ քանդի էդ ընտանիքը, հաստա..կփախչեմ էդ մարդուց հեռու...
Հարցը թողնում եմ նույնը...

StrangeLittleGirl
30.08.2007, 23:09
Ի՞նչ կանեք, եթե մի օր գիտակցեք, որ սիրահարվել եք ամուսնացած մեկին, ու ձեր զգացմունքը փոխադարձ է;
Քանի որ, ես հավատացած եմ, որ մարդն ինքն է ընտրում՝ ում սիրի, այնպես որ ես ուղղակի նման մարդու չեմ սիրահարվի…
Ի՞նչ կանեք, եթե զգաք, որ սարսափելի անքնություն ունեք:

Ֆելո
30.08.2007, 23:22
Ի՞նչ կանեք, եթե զգաք, որ սարսափելի անքնություն ունեք:

սուրճ չեմ խմի ու գիշերները 3 հատ քնաբեր կխմեմ

ձեր սիրած էակի անունը:P

Wisper
30.08.2007, 23:31
ձեր սիրած էակի անունը:P

Վալոդ :P :D... Լոոոոլ...
Ի՞նչիտա պետք, որ 10 հատ մաիլ ես բացել :B

Universe
31.08.2007, 00:08
Ի՞նչիտա պետք, որ 10 հատ մաիլ ես բացել
Որ հարցնող լինի ասեմ լավ եմ արել :)) :P :lol

Կարողանո՞ւմ եք ձեր ձեռքի տակ եղած գումարը նպատակային ծախսել...

Մանե
31.08.2007, 08:56
Կարողանո՞ւմ եք ձեր ձեռքի տակ եղած գումարը նպատակային ծախսել...
Նայած ժամանակ,եթե շատ փող ա լինում,նաև ուզածս եմ առնում:)
Շո՞ւտ եք կարմրում:oy

Արամ
31.08.2007, 10:01
Քո նման շուտ:D
Շուտ եք կանաչում?

Աբելյան
01.09.2007, 11:31
ուշ

հարց Ա տառով
Աղջիկ ունենալու դեպքում ի՞նչ անուն կտաք

Սամվել
01.09.2007, 11:32
ուշ

հարց Ա տառով
Աղջիկ ունենալու դեպքում ի՞նչ անուն կտաք

Նարե …

Տղա ունենալու դեպքում ի՞նչ անուն կտաք :think

Lapterik
01.09.2007, 12:40
Տղա ունենալու դեպքում ի՞նչ անուն կտաք :think

Հայկ կամ Արամ:
Հարցը նույնը:

Մանե
01.09.2007, 14:16
Արսեն,Նարեկ,Հայկ կամ Դավիթ:)
Ձեր սիրած անունը/տղայի,կամ աղջկա,կամ էլ 2-ը միասին/:think

Wisper
01.09.2007, 14:39
Աղջկա անուններից՝ Էլեոնորա, Ադրիանա, Լուսիանա, Վիկտորիա, Վերոնիկա և այլն... :oy
Հարցը թողնում եմ նույնը :)

Amaru
01.09.2007, 16:17
Արսեն,Նարեկ,Հայկ կամ Դավիթ:)
Ձեր սիրած անունը/տղայի,կամ աղջկա,կամ էլ 2-ը միասին/:think

Վահագն... :love Մհեր, Արամազդ :) Ռոբերտ :love

Անուշ, Գոհար :)

Ու՞մ կներեիք աշխարհում ամեն ինչ

Մանե
01.09.2007, 16:24
Ու՞մ կներեիք աշխարհում ամեն ինչ
Ոչ մեկի;)
Ունե՞ք արդյոք ոխերիմ թշնամի:)

helium
04.09.2007, 14:53
Չեմ ունեցել, չունեմ ու երևի չեմ էլ ունենա

Հարց – Եթե սիրածդ էակը հեռու է, պատրաստ ես տարիներով սպասել նրան և ինչքան ժամանակ?

Աբելյան
04.09.2007, 15:26
1 տարուց ավել դժվար սպասեմ

նույն հարցը

Apsara
04.09.2007, 16:48
1 տարուց ավել դժվար սպասեմ

նույն հարցը

Ինչքան սերը դիմանա այնքան էլ կսպասեմ

ինչ կցանկանայիք հենց հիմա՞

Կարեն ջան
04.09.2007, 16:51
ինչ կցանկանայիք հենց հիմա՞

Մեջքի մերսում (մասաժ):

Շատ եք խաբում մարդկանց:

Kita
04.09.2007, 17:01
Մեջքի մերսում (մասաժ):

Շատ եք խաբում մարդկանց:

Ոչ, նախընտրում եմ լռել ուղղակի:

Շատ մարդկանց եք ցավ պատճառել:

Մանե
04.09.2007, 17:09
Շատ մարդկանց եք ցավ պատճառել:

Հուսով եմ,որ ոչ,համենայնդեպս ես այդպիսի բան միայն մի անգամ եմ հիշում:)
Լինե՞լ,թե՞ չլինել:))

Արամ
04.09.2007, 20:05
դա է խնդիրը
ապրել թե մեռնել?

nanar
04.09.2007, 20:21
դա է խնդիրը
ապրել թե մեռնել?

Շատ դժվար հարց էր.Երբ եք ստիպված բաժանվել սիրած էակից.

Մականուն
05.09.2007, 11:12
Երբ եք ստիպված բաժանվել սիրած էակից.

Մեկ անգամ չի եղել, ոչ էլ երկու.....:( Վերջին անգամ դա 5 տարի առաջ էր:

Երբևէ պատահե՞լ է այնպես, որ միանգամից երկու կամ ավելի անձանց սիրեք ու որքա՞ն երկար է այդ վիճակը տևել:
Հ.Գ. Կարծում եմ հասկանալի է, թե ինչ սիրո մասին է խոսքը. պլատոնական:P

Apsara
05.09.2007, 15:03

չէ իսկի մեկին չեմ սիրել ուր մնաց 2ին միարժամանակ

անպետք նվեր ստանալիս ինչ եք անում այդ նվերի հետ ու ինչպես եք ընդունում այն

Ուրվական
05.09.2007, 15:10
չէ իսկի մեկին չեմ սիրել ուր մնաց 2ին միարժամանակ

անպետք նվեր ստանալիս ինչ եք անում այդ նվերի հետ ու ինչպես եք ընդունում այն

Եթե ինչ-որ մեկը մտածել է իմ մասին ու ինձ ինչ-որ բան է նվիել, անկախ նրանից, թե դա ինձ պետք է, թե ոչ, ես շատ ուրախ կլինեմ և շատ շնորհակալ այդ մարդուց: Իսկ նվերը հաստատ կպահեմ: Ընենց, որ ժողովուրդ ջան, եթե ցանկություն կլիննի, հեչ վատ չզգաք:D;):

Եթե ինչ-ինչ պատճառով անհրաժեշտ լիներ, որ ակումբի որևէ անդամի հետ, ի դեպ, հակաակ սեռի, մեկ ամիս անմարդաբնակ կղզում պետք է անցկացնեիք, ու՞մ կընտրեիք:

ivy
05.09.2007, 15:41
Եթե ինչ-ինչ պատճառով անհրաժեշտ լիներ, որ ակումբի որևէ անդամի հետ, ի դեպ, հակաակ սեռի, մեկ ամիս անմարդաբնակ կղզում պետք է անցկացնեիք, ու՞մ կընտրեիք:

Artgeo-ին:

Ո՞րն է վերջին գիրքը, որ կարդացել եք:

Selene
05.09.2007, 21:47
Artgeo-ին:

Ո՞րն է վերջին գիրքը, որ կարդացել եք:

Патрик Зюскинд «Парфюмер»
Դեռ ընթացքի մեջ է, չեմ վերջացրել::)
Ուրվականի հարցը դուրս եկավ, ուստի կրկնում եմ այն:ok

Եթե ինչ-ինչ պատճառով անհրաժեշտ լիներ, որ ակումբի որևէ անդամի հետ, ի դեպ, հակառակ սեռի, մեկ ամիս անմարդաբնակ կղզում պետք է անցկացնեիք, ու՞մ կընտրեիք:

Արամ
05.09.2007, 22:06
Ես 4հոգու, իդեպ հակառակ սեռի` Մանե, Անահիտ, egern.net:D, Մերոպ:D Մոս ջան ետ որ 23 քրոմսոմտ տվիր է, դրանիցա:

Ավելացվել է 41 վայրկյան անց
Քանի տարեկան ես?:D լոմկիցա, չգիտեմ ինչ ասեմ:

Lapterik
05.09.2007, 22:13
20 արդեն:
Կուզենայի՞ք ինձ տեսնել:

Vishapakah
06.09.2007, 03:26
20 արդեն:

Արդեն.:)

Կուզենայի՞ք ինձ տեսնել:

Կուզենայի, ուղղակի հարմար առաջարկություն չի եղել.:P

Ինչպես եք ինձ պատկերացնում? :joker :baby :erexa :tease :drinks

Apsara
06.09.2007, 12:57
Արդեն.:)

Կուզենայի, ուղղակի հարմար առաջարկություն չի եղել.:P

Ինչպես եք ինձ պատկերացնում? :joker :baby :erexa :tease :drinks

քո դրած նախավերջին սմայլիկի նման:D

օրագիր ունե՞ք

Furnelios
06.09.2007, 14:55
քո դրած նախավերջին սմայլիկի նման:D

օրագիր ունե՞ք

օրագիր ունեմ բայց արդեն երկար ժամանակ է չեմ գրում: :)

Կյանքում ինչն է ձեզ համար ամենաթանկը??

Apsara
06.09.2007, 15:24
օրագիր ունեմ բայց արդեն երկար ժամանակ է չեմ գրում: :)

Կյանքում ինչն է ձեզ համար ամենաթանկը??

գիտելիքը, ինֆորմացիան

ինչի համար կտայիք ձեր կյանքը

ivy
06.09.2007, 16:04
ինչի համար կտայիք ձեր կյանքը

Հարազատ մարդու կյանքը փրկելու համար:

Երբևէ աղոթու՞մ եք:

Goga
06.09.2007, 17:28
Երբևէ աղոթու՞մ եք:
Ամեն օր:)
Սիրու՞մ եք մենակությունը:

Arisol
06.09.2007, 17:56
Սիրու՞մ եք մենակությունը:
Երբեմն՝ այո, բայց երբ մենակ եմ մնում, զգում եմ, որ չեմ կարող այդպես ապրել…

Ձեր սրտում տիրում է……

Աբելյան
06.09.2007, 18:20
փոթորիկ (եթե կարելի ա տենց ասել)

ի՞նչը կյանքում ոչ մեկին չես ների

Apsara
06.09.2007, 22:30
փոթորիկ (եթե կարելի ա տենց ասել)

ի՞նչը կյանքում ոչ մեկին չես ների

Այդպիսի բան չկա

նույնհարցը կուզեմ թողնել

aerosmith
08.09.2007, 00:07
կեխծավորությունը, անհավատարմությունը

ի՞նչ հարծիքի ես այսօրվա հասարակության մասին

Lapterik
08.09.2007, 21:39
ի՞նչ հարծիքի ես այսօրվա հասարակության մասին

Հարցը շատ ընդհանրացված էր, բայց փորձեմ գրել: Հասարակության մաս են կազմում կիրթ ու բարի, անկեղծ և այլն մարդիկ, այդ նույն հասարակության կազմի մեջ են նաև տգետները, վատ վարքագիծ ունեցող մարդիկ, էլ չխորանամ էլի, մի խոսքով չեմ կարող ասել լավ կամ վատ:

ԷԷԷ հաջորդը ինձ չի սիրում, մտածում ա էս աղջիկը ինչ գործ ունի էս ակումբում, տենցա չէ՞:

Tamarik
10.09.2007, 09:49
Մոգական Լապտերիկ ափսոս հաջորդը տղա չէր: :) Պատկերացրու տենց չի:
Ինչու? են մարդիկ միմյանց նկատմամբ էսքան դաժան: :(

Մականուն
10.09.2007, 13:03
Ինչու? են մարդիկ միմյանց նկատմամբ էսքան դաժան: :(

Չգիտեմ…:( Հարցը շատ գլովբալ է ու հին, կարծում եմ պատասխան երբևէ չի էլ ունեցել…

Եթե, աստված չարասցե, անպտուղ լինեք, կորդեգրե՞ք երեխա:

Kita
10.09.2007, 13:15
Եթե, աստված չարասցե, անպտուղ լինեք, կորդեգրե՞ք երեխա:

Իսկապես Աստված չանի, քանի որ շատ եմ երեխա ուզում ունենալ, բայց 100% համոզված կարող եմ ասել, որ հաստատ կորդեգրեմ և մի հատ չէ, այլ մի քանի, իհարկե դա արդեն հնարավորություններից ե գալիս;):love:

Եթե ձեր սիրած աղջիկը կամ թեկուզ հենց կինը անպտուղ լինի, աղջկա հետ կամուսնանա՞ք, իսկ կնոջից կբաժանվե՞ք, թե՞…

Ձայնալար
10.09.2007, 13:23

Աղջկա հետ չեմ ամուսնանա (սառը դատելով, իրականում վստահ չեմ), կնոջից չեմ բաժանվի:

Հայելու մեջ նայելիս ժպտու՞մ եք :)

*e}|{uka*
10.09.2007, 14:40
Աղջկա հետ չեմ ամուսնանա (սառը դատելով, իրականում վստահ չեմ), կնոջից չեմ բաժանվի:

Հայելու մեջ նայելիս ժպտու՞մ եք :)

Երբեմն լինում է,երբ ինչ-որ տեղ չեմ շտապում...;)

Լինում է,որ որոշակի հանգամանքներից ելնելով սուտ եք խոսում ու ինքներտ սկսում եք հավատալ էտ ստին ?:P :lol

Վարդ
10.09.2007, 17:13
Լինում է,որ որոշակի հանգամանքներից ելնելով սուտ եք խոսում ու ինքներտ սկսում եք հավատալ էտ ստին ?:P :lol

Հազվադեպ եմ հանդիպում մարդկանց, ովքեր չեն ստում ընդհանրապես: Կամ գուցե նրանք այն մարդիկ են, ումից ես չեմ կարողացել սուտը բռնացնել… Բայց ես, մեղկ եմ ես, բացի ճշտից ոչ մի բան չեմ ասում, չեմ կարողանում:( Ո՞վ կարա ինձ գոնե մի քիչ սուտ ասել սովորացնի: Ու չմտածեք, թե ես իմ լավ կողմը ներկայացնում եմ վատի տեսքով… յանի տեսեք-տեսեք ինչ լավն եմ ու պուպուշ… Չե՛, մի րոպե պատկերացրեք, որ դուք էլ չեք կարում սուտ ասել, ինչ տղուր ա դառնում :(

Երբեվիցե ասե՞լ եք ինչ-որ մեկին, որ սիրում եք նրան, առանց սիրելու:

Lapterik
10.09.2007, 17:41
Երբեվիցե ասե՞լ եք ինչ-որ մեկին, որ սիրում եք նրան, առանց սիրելու:

Չէ տենց դեպք չեմ հիշում:;)

Արդյոք միշտ չստե՞լ, ասել ճիշտը ու ոչինչ բացի ճշտից::think (Ես չեմ կարծում, որ պեքա տենց լինի):

Արամ
10.09.2007, 17:43
Նայած ում հեդ:

Գազարը ոնց եք սիրում ուտել?

Lapterik
10.09.2007, 19:11
Խրթխրթացնելով :D
Շու՞տ եք ձանձրանում:

Apsara
10.09.2007, 23:18
Խրթխրթացնելով :D
Շու՞տ եք ձանձրանում:

Մակերեսային մարդկանցից բավականին շուտ, խորը մարդկանցից բավականին ուշ, իսկ բնությունից երբեք

Ինչ կուտեիք հենց հիմա

Selene
10.09.2007, 23:25
Մակերեսային մարդկանցից բավականին շուտ, խորը մարդկանցից բավականին ուշ, իսկ բնությունից երբեք

Ինչ կուտեիք հենց հիմա

մի մեծ տուփ չիպս:nyam
Երբևէ մեկին մահու չափ ատե՞լ եք ինչ-որ արարքի համար:

Angelina
11.09.2007, 13:16
մի մեծ տուփ չիպս:nyam
Երբևէ մեկին մահու չափ ատե՞լ եք ինչ-որ արարքի համար:

Մահու չափ չեմ ատել, բայց ատել եմ,, ուղղակի շատ կարճ է տևել, հետո հասկացել եմ, որ անիմաստ է ընդհանրապես ատելը, դա քեզ խանգարում է ապրել:

Կուզենայի՞ք այլ մոլորակում ապրել

Աբելյան
11.09.2007, 13:40
որոշակի պայմանների դեպքում.
1. էտ մոլորակի վրա պետք ա կյանքի համար ոչ պակաս լավ պայմաններ լինեն, քան թե Երկրի վրա:
2. էտ մոլորակի վրա պետք ա բանական արարածներ ապրեն
3. էտ արարածները պետք ա լինեն մարդկանց նման լավ (այսինքն պետք ա ունենան էն բոլոր դրական կողմերը, որոնք ունեն մարդիկ)
4. էտ արարածները չպետք ա լինեն մարդկանց նման վատ (այսինքն չպետք ա ունենան էն բոլոր բացասական կողմերը, որոնք ունեն մարդիկ)

նույն հարցը

Բարեկամ
11.09.2007, 14:23
... հավաքեի իմ ուզած մարդկանց ու տեղափոխեի որքան հնարավոր է հեռու մոլորակ:

Ի՞նչն է ձեզ համար պակասում ձեր ամենամտերիմի մոտ /այժմ/:

Արամ
11.09.2007, 21:12
եսիմ? Երևի գազար սիրելը
կտաք ձեր կյանքը մեկ ուրիշին փրկելու համար?

Ֆելո
11.09.2007, 21:43
եսիմ? Երևի գազար սիրելը
կտաք ձեր կյանքը մեկ ուրիշին փրկելու համար?

շատ մարդիք կան, որոնց համար առանց մտածելու կգնամ էս անցավոր աշխարից:B

ում եք ընտրելու նախագահական ընտրություններին:P

Universe
12.09.2007, 02:19
Ում եք ընտրելու նախագահական ընտրություններին
Նու պագաձիին... :D

Կցանկանայի՞ք ձեռք բերել անմահ8յուն... :think

Lapterik
12.09.2007, 14:54
Կցանկանայի՞ք ձեռք բերել անմահ8յուն... :think

Եթե իմանայի,որ ինձ հետ միասին անմահություն ձեռք կգերեն նաև իմ ծնողները, հարազատները,բարեկամները ու ընկերները, ապա կուզենայի, հակառակ դեպփում չէ, չէի ուզենա, չէի կարողանա ապրել ու տեսնել, թե ոնց են իրանք հեռանում կյանքից, իսկ ես...:(

Հիշաչար եք՞: