Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Անկեղծանա՞նք

Էջեր : 1 [2] 3 4 5 6 7

Philosopher
01.07.2007, 21:41
կհամաձայնվեիք տրվել ընդմիշտ տանջանքների հանուն մնացած մարդկության փրկության:think
Ո'չ, ո'չ և ո'չ. մարդկությունը փրկվում է իմ, քո, նրա ուրախությամբ ու երջանկությամբ: Աշխարհներն ու մարդիկ կործանվում են իրենց սխալ կենսափիլիսոփայության արդյունքում, առավել հաճախ` հենց ինքնամատույց տառապանքի փիլիսոփայության արդյունքում: Այն ամենը, ինչ կարող է անել յուրաքանչյուրը, երջանիկ լինելն ու դիմացինին երջանկացնելն է. տառապող քաղաքակրթությունները երբեք չեն ապրել ու հիմա էլ չեն ապրում, ապրում են ապրող քաղաքակրթությունները: Հանցագործություն է պարմանուհու ներքին երջանկությունը, գարնանային զարթոնքն ու արբունքը տասնյակ բարձր ու մեծ գաղափարների համար զոհաբերելը: Բոլոր գաղափարներն ու կոնցեպցիաները, կրոններն ու փիլիսոփայությունները պետք է գան ու խոնարհվեն նրա առաջ ու ասեն` մենք կանք քեզ համար, ապրիր ու երջանկացրու աշխարհը. այդ դու չես մեզ համար, այդ մենք ենք քեզ համար... Եվ վերջ:

Ձեր սեփական երջանկությունը, իրական երջանկությունը երբևէ կհամարե՞ք բարձրագույն ու որևէ չափանիշ, տաբու չընդունող, բոլոր պայմանականություններից վեր կանգնած արժեք:

Երվանդ
01.07.2007, 21:50
lol Վերևում պատասխանում ես ներքևում նոր, հարց ես տալիս:), միանշանակ այո՝ բայց եթե պետք լինի այդ նույն իրական երջանկությունը կզոհեմ ինչ որ ուրիշ բանի համար:B

Եթե դուք ընդհունում եք իրական երջանկությունը բարձրագույն ու որևէ տաբու չընդունող չափանիշ,կզոհեիք արդյո՞ք ձեր երջանկությունը ինչ որ մեկի կամ ինչ որ նպատակի համար, եթե այո, ապա մի օրինակ հանուն ում կամ ինչի:

StrangeLittleGirl
01.07.2007, 21:53
Դժվարանում եմ ասել: Վախենում եմ՝ հիմա մեծ-մեծ խոսեմ, բայց երբ պահը գա, ես իմ երջանկությունը չզոհեմ:

Հայաստանը ինչու՞ եք սիրում կամ ինչու՞ չեք սիրում:

dvgray
01.07.2007, 22:01
Հայաստանը ինչու՞ եք սիրում կամ ինչու՞ չեք սիրում:
Սիրում եմ, որովհետև իմ ծննդավայրն է, և այստեղ են ապրում լիքը լավ մարդիկ:hands:
Չեմ սիրում, որովհետև էտ լավ մարդիկ ոչ մի բան չեն կարողանում անել վատ մարդկանց հետ:(:

Շա՞տ եք օգտագործում "այսինքն" բառը:):

Ուլուանա
01.07.2007, 22:21
Շա՞տ եք օգտագործում "այսինքն" բառը:):
Հա, բավական շատ։ :oy

Պարել սիրու՞մ եք։ :dance

Goga
01.07.2007, 22:33
Անչափ :)
Այժմ սիրահարվա՞ծ եք :love

Սամվել
01.07.2007, 22:35
:love Ոնց որ այո:think:love

Երգել սիրում եք

StrangeLittleGirl
01.07.2007, 23:30
Էս հարցին կարծեմ էլի եմ պատասխանել:
Էն էլ ոնց :D Բայց երգել սիրելն ու երգել կարողանալը տարբեր բաներ են :D

Ի՞նչ պետք է լինի, որ որոշեք լքել այն երկիրը, որտեղ ապրում եք:

impression
01.07.2007, 23:54
Էս հարցին կարծեմ էլի եմ պատասխանել:
Էն էլ ոնց :D Բայց երգել սիրելն ու երգել կարողանալը տարբեր բաներ են :D

Ի՞նչ պետք է լինի, որ որոշեք լքել այն երկիրը, որտեղ ապրում եք:

Անտաղանդության աճող ու անսահմանության ձգտող չափաբաժին: Նախադրյալներն արդեն վառ տեսնում եմ, ցավոք :(

Իսկ Ձե՞զ

Censor
01.07.2007, 23:56
Ուրիշ երկրում իմ մասնագիտությամբ անհավատալի լավ պայմաններով աշխատելու առաջարկ ստանամ, որը գրեթե անհավանականա =>ոչ մի դեպքում:

Ինչով Հայաստանի վիճակը ավելի լավ կլիներ, եթե A1+ չփակվեր?

Բարեկամ
02.07.2007, 04:20
եթե հանդուժել են ու չեն փակել, ուրեմն արդեն ավելի լավ ա

Քանի հոգու եք մինչ այժմ ասել "ես քեզ սիրում եմ :love"՝ հասկանալի կոնտեքստով: Չընդհանրացնել այլ սերերի հետ

Mari
02.07.2007, 07:35
եթե հանդուժել են ու չեն փակել, ուրեմն արդեն ավելի լավ ա

Քանի հոգու եք մինչ այժմ ասել "ես քեզ սիրում եմ :love"՝ հասկանալի կոնտեքստով: Չընդհանրացնել այլ սերերի հետ

Մինչ այժմ այդ բառերը ոչ ոքի չեմ ասել: Կարծում եմ՝ դրանք այն բառերն են, որոնք կյանքում մի հոգու պիտի ասես/ոչ թե մի քանի հոգու ասելով՝ գցես դրանց արժեքը/:

Ո՞րն է Ձեր ամենանվիրական երազանքը:

Censor
02.07.2007, 08:10
Որ աշխատավարձս 10 անգամ բարձրացնեն

Դւ քո անձնական ռեսուրսներից ինչքանն ես պատրաստ տալ Ազատության թողարկման համար? (թե չե սաղ մեծ-մեծ խոսում են)

Մանե
02.07.2007, 11:40
Դւ քո անձնական ռեսուրսներից ինչքանն ես պատրաստ տալ Ազատության թողարկման համար? (թե չե սաղ մեծ-մեծ խոսում են)
Որ անձնական ռեսուրս ունենայի,կտայի:P
Քանի անգամ են ձեզ սիրո խոստովանություն արել/ցանկալի է տղա պատասխանի:P

Rut_Tica(xelagarvat)
03.07.2007, 11:25
Ես տղաներից առաջ ընկնեմ և աոսեմ,որ ջատ անգամ ,բայց ես ոչ մեկին անկեղծ չեմ հավատացել նույնիսկ այն տղային որին սիրել եմ երեք տարի,,,,իսկ հիմա ատում եմ.( Հա բայց սկզբում հավատում էի այն տղային ում սիրել եմ 3-տաչի,.,,բայց հետո,հետո թե ինչ պատահեց...............)........................:think:[:8
Քանի՞ անգամ եք ձեր սիրած էակին ստել....

Ուլուանա
03.07.2007, 11:35

Ոչ մի անգամ ստած չկամ։

Ձեր կարծիքով, դուք լա՞վ եք ստեղծագործում։ :oy (խնդրում եմ, թող միայն ստեղծագործողները պատասխանեն, լա՞վ)

StrangeLittleGirl
03.07.2007, 11:50
Հա՛, շատ լավ :P

Օրը քանի՞ անգամ եք ատամները լվանում :D

Root
03.07.2007, 11:59
Օրիցա կախված :D:D

Հեչ հաստ գրքով մեկի գլխին տված կաք ? Բա հետո ?

Esmeralda
03.07.2007, 12:20
Հեչ հաստ գրքով մեկի գլխին տված կաք ? Բա հետո ?

Այո, Դեյտլով...
Հետո՞...
Փոշմանել էի, բայց արդեն ուշ էր :8

Հնարավո՞ր է, որ մարդ չլինի ռոմանտիկ, բայց ձևացնի, որ այդպիսին է:

Rut_Tica(xelagarvat)
03.07.2007, 12:24
Ուլուանա-ի խոսքորից

Ձեր կարծիքով դուք լավ եք ստեղծագործում

Բյուրակն-ի խոսքերից
Հա´,ջատ լավ.
Ես չէի ասի ջատ լավ,բայց կասէի լավ ինձ համար ու իմ կարծիքով...

Root-ի խոսքերից
Հեչ հաստ գրքով մեկի գլխին տված կաս? Բա հետո'
Հա բայց որչ ջատ հաստ......Բա հետո????????????????????Հետո չեղավ բա.............
¿:think Երբևէ եղել է,որ քնի մեջ մտածեք,որ վեր կենաք առաոտյան ինրչ եք անելու.?:think

Ուլուանա
03.07.2007, 12:38
Հնարավո՞ր է, որ մարդ չլինի ռոմանտիկ, բայց ձևացնի, որ այդպիսին է:
Այո, իհարկե, Ակումբում էլ կան այդպիսիք։ :P:D

Երբևէ եղել է,որ քնի մեջ մտածեք,որ վեր կենաք առաոտյան ինրչ եք անելու.?:think
Չէ, նման բան չեմ հիշում... :think

Երբևէ ձեզ թվացե՞լ է, որ ուր որ է՝ կմեռնեք... :o :(

StrangeLittleGirl
03.07.2007, 12:45
Հա՛, շա՜տ-շա՜տ… մի անգամ էնքան ծանր էի գրիպը տանում, որ արդեն մահվան ժամերս էի հաշվում, էլ չեմ խոսում գիշերային խեղդվելու նոպաները, որ եթե չարթնանայի, հաստատ կմեռնեի… կամ նևրոտիկ նոպաները, երբ շնչառությունս որոշ ժամանակով պարզապես դադարդել է

Բոլոր մարդիկ սովորաբար «թույլ տեղ» են ունենում (խոսքս ներքին օրգանների մասին է): Երբ մրսում են, միանգամից այդտեղից է արտահայտվում (մեկի մոտ ստամոքսի ցավ է սկսվում, մյուսի մոտ՝ կոկորդն է ցավում, երրորդի մոտ երիկամային երևույթներ և այլն): Ո՞րն է ձեր թույլ տեղը:

Ուլուանա
03.07.2007, 12:49

Երևի ստամոքսը... :(:oy

Փոքր ժամանակ ձեր ո՞ր արարքից հետո եք ահավոր ամաչել։ :oy

impression
03.07.2007, 12:49
Բոլոր մարդիկ սովորաբար «թույլ տեղ» են ունենում (խոսքս ներքին օրգանների մասին է): Երբ մրսում են, միանգամից այդտեղից է արտահայտվում (մեկի մոտ ստամոքսի ցավ է սկսվում, մյուսի մոտ՝ կոկորդն է ցավում, երրորդի մոտ երիկամային երևույթներ և այլն): Ո՞րն է ձեր թույլ տեղը:

Ստամոքսը :(

Մեր հարևանի գազի խողովակը պոկելու հաջողված փորձից եմ ամենաշատը ամաչում :)

Ու՞ր կգնայիք հենց հիմա

Rut_Tica(xelagarvat)
03.07.2007, 12:51
Esmeralda-ի խոսքերից
Հնարաոր՞ է,որ մարդ չլինի ռոմանտիկ,բայց ցույց տա թե ռոմանտիկ է.
Նայած ինչ մարդ,եթե սիրահարված տղա է,այո,Բայց անկեղծ ասած եթե աղջիկ լինի կապ չունի սիրահարվածա,թե չսիրահարված չի կարող.
Քո կարծիքով դու կարող ես լավ ընկեր լինել՞՞՞՞՞՞.....................:B:think:oy

Kheranyan
03.07.2007, 12:52
Ստամոքսը :(

Ու՞ր կգնայիք հենց հիմա

Այնտեղ ուր բուրմունք կա:

Որն է Ձեր ամենասիրած ուտեստը:

StrangeLittleGirl
03.07.2007, 12:52
Չեմ կարող ասել, քանզի քեզ չեմ ճանաչում:
Բայց մի բան լավ գիտեմ. ցանկացած մարդ կարող է լավ ընկեր լինել գոնե մեկ կոնկրետ մարդու համար:

Համաձա՞յն ես:

Rut_Tica(xelagarvat)
03.07.2007, 12:56
Տոլման,լահմաջո և այլն......( Բայց եթե իմ մaյրը պատրաստած եղավ)
Երբ եք սիրում երաժջտություն լսել,(ամենա ջատը,երբ և որտող):think

Ավելացվել է 11 րոպե անց
Բյուրակն կարճ գրեմ որովհետև հետ եմ ընկնու.
Այո համաձայն եմ..
Իսկ ամենա սիրած ուտեստս արդեն վերևու գրաԺ կա...

Ավելացվել է 16 րոպե անց

impression-ի խոսքերից
ուր կգնայիք հենց հիմա.
ԵՉԵՎԱՆ:love

John
03.07.2007, 19:14
Երբ եք սիրում երաժջտություն լսել,(ամենա ջատը,երբ և որտող)
Գիշերը, ռադիոյով

Մտածո՞ւմ եք, որ ես արդեն գժվցրեցի իմ ստորոգրությունով…

Ուլուանա
03.07.2007, 21:31
Մտածո՞ւմ եք, որ ես արդեն գժվցրեցի իմ ստորոգրությունով…
Ոչ, քանի որ ստորագրությունդ հենց նոր տեսա... :)

Ո՞րն է եղել ձեր կյանքի մեծագույն զարմանքը (կամ մեծագույն զարմանքներից մեկը)։

Censor
03.07.2007, 21:53
Ոչ, քանի որ ստորագրությունդ հենց նոր տեսա... :)

Ո՞րն է եղել ձեր կյանքի մեծագույն զարմանքը (կամ մեծագույն զարմանքներից մեկը)։
Երբ ինձ շատ մոտիկ տղաներից մեկին տեսա համասեռամոլների չատի ակտիվ մասնակիցների ցուցակում..
Վայ էս ինչ հիշողություն արթնացրեցիք..

Իսկ դուք դրան(երևույթին էլի) ոնց կվերաբերվեիք?... Ինչ կանեիք..

Ուլուանա
03.07.2007, 22:00
Իսկ դուք դրան(երևույթին էլի) ոնց կվերաբերվեիք?... Ինչ կանեիք..
Սկզբում, բնականաբար, շոկի մեջ կընկնեի... :o Մտքերս անընդհատ դրա շուրջ կպտտվեին ու ինձ հանգիստ չէին տա... Հետո կփորձեի հասկանալ... Ամեն դեպքում կփորձեի վերաբերմունքս նրա նկատմամբ չփոխել, բայց համոզված չեմ, որ լիարժեք կերպով կհաջողվեր... :think

Եթե հայտնվեիք ինչ-որ անծանոթ, փակ վայրում, որտեղից դուրս գալու հնար չունեք, համենայնդեպս, այդ պահին, միայն մեկ զանգի հնարավորություն ունեք, ու՞մ կզանգեիք և ի՞նչ կասեիք։

Wisper
03.07.2007, 22:03
Եթե հայտնվեիք ինչ-որ անծանոթ, փակ վայրում, որտեղից դուրս գալու հնար չունեք, համենայնդեպս, այդ պահին, միայն մեկ զանգի հնարավորություն ունեք, ու՞մ կզանգեիք և ի՞նչ կասեիք։

Ընկերուհուս, եթե լիներ էլի :P :D: Ահա թե ինչ կասեի
Ընկերուհի - Ալյօօ՞ (:D) :love
Ես - Բարև քաղցրս, ո՞նց ես :love :love :love
Ինքը - Լավ եմ ջան, բա ձայնտ ի՞նչիա մի տեսակ... :o
Ես - Մլյութս, ես քեզ շատ եմ սիրում, հիշիր ես .. .. Եսս... սիրուում եմմ.... Աաաաա, չէէէ....
Տու-տու-տու
Ինքը - ՈՈոոոոոչչչչ :aaa :cry, Աաաա Հոովվ, ախխխ Հոովվվ.....

Վերջ 224-րդ սերիայի :D

Censor
03.07.2007, 22:07
Եթե հայտնվեիք ինչ-որ անծանոթ, փակ վայրում, որտեղից դուրս գալու հնար չունեք, համենայնդեպս, այդ պահին, միայն մեկ զանգի հնարավորություն ունեք, ու՞մ կզանգեիք և ի՞նչ կասեիք։
Կզանգեի հայրիկիս, կասեի մութ փակված սենյակում եմ, քցեք-բռնեք որտեղ եմ...
Եթե ինքը չկարողանար օգնել, ուրեմն ոչ ոք չէր կարողանա..

Աջ ձեռքդ կտաիր մարդկանց մտքերը կարդալ կարողանալու դիմաց?

Wisper
03.07.2007, 22:11
Այո կտայի, գոնե այդպես կիմանայի, թե ինչ եմ մտածում :P :D:

Հ.Գ. Անահիտ ջան ավելացրել եմ հիացիր նախորդ գրառումովս :)

Censor
03.07.2007, 22:15
Wisper, բա հարցը?))

Wisper
03.07.2007, 22:18
Լավ, որ շատ եք ուզում հարցս տամ :oy :):
Ուրեմն՝ նստել եք ձեր շատ սիրելի :P երթուղային տաքսին, արդեն մոտենում է ձեր կանգառը և ուզում եք հանել փողը, բայց... ոչ մի կոպեկ չունեք ձեր մոտ: Մի խոսքով, ի՞նչ բառերով կբացատրեիք վարորդին եղածը... :)

Censor
03.07.2007, 22:26
Ուրեմն՝ նստել եք ձեր շատ սիրելի :P երթուղային տաքսին, արդեն մոտենում է ձեր կանգառը և ուզում եք հանել փողը, բայց... ոչ մի կոպեկ չունեք ձեր մոտ: Մի խոսքով, ի՞նչ բառերով կբացատրեիք վարորդին եղածը... :)

Եղելա մի քանի անգամ))
Սովորական - դրամապանակս տանն եմ թողել: Միշտ էլ ասել են "ոչինչ, ում հետ չի պատահում"

Ամենաշատը կյանքում անընդմեջ քանի ժամ եք քնել?

Wisper
03.07.2007, 22:35
Ամենաշատը կյանքում անընդմեջ քանի ժամ եք քնել?

Քնել եմ 2 օր :), երևի մի 38 ժամ :):

Կյանքում ամենաշատը քանի՞ ժամ չեք քնել... :oy

Censor
03.07.2007, 22:46
Կյանքում ամենաշատը քանի՞ ժամ չեք քնել... :oy
Մոտ 65 (2 օր ու 3րդը մինչև գիշերվա 1ը)
Հետո обои-ների ծաղիկները սկսեցին շարժվել ու ես վախեցած գնացի քնելու))

Галлюцинаци-աներ ունեցել եք? Եթե հա, ինչ?

Ավելացվել է 11 րոպե անց

ֆորումում գժեր կան?!

Վայ էս ինչ բանա, մեկը պատասխանումա, հարցը չի տալի, մեկնել հարցը տալիսա, բաըց չի պատասխանում..ՃՃ

StrangeLittleGirl
03.07.2007, 23:27
Галлюцинаци-աներ ունեցել եք? Եթե հա, ինչ?
Լսողական հալուցինացիաներ գրեթե ամեն գիշեր քնելուց առաջ ունենում եմ: Իսկ մնացած զգայարանների հալուցինացիաներ չէ, բայց իլուզիաներ շատ եմ ունեցել:

Ո՞րն է եղել քո ամենասարսափելի ու հիշվող երազը:

impression
03.07.2007, 23:43
Ո՞րն է եղել քո ամենասարսափելի ու հիշվող երազը:

Երկուսն են. մեկը, երբ քնիս մեջ բոլոր ատամներս սկսում են փշրվել, մեկն էլ, երբ մեկի կտրված գլուխը օդում սավառնելով ընկել էր հետևիցս :(

Ո՞րն է ձեր ամենանվիրական երազանքը :)

Selene
04.07.2007, 00:05
Հիմա միայն ուզում եմ մշտական աշխատանքի անցնել որքան հնարավոր է շուտ:)

Երբեևէ ցանկություն ունեցե՞լ եք գոնե մեկ օրով ջնջել անցյալի մասին բոլոր հիշողությունները:

Ֆելո
04.07.2007, 00:30
Երբեևէ ցանկություն ունեցե՞լ եք գոնե մեկ օրով ջնջել անցյալի մասին բոլոր հիշողությունները:

հիշողությունները չէ, բայց անցյալից օրեր շատ...:(

որն է ձեր ամենասիրած տոնը

Apsara
04.07.2007, 01:21
հիշողությունները չէ, բայց անցյալից օրեր շատ...:(

որն է ձեր ամենասիրած տոնը

Երևի Նոր տարին

երբևէ թաքուն լացել եք ասենք ընկերական հանդիպման ժամանակ, եթե այո, ինչն է եղել պատճառը

StrangeLittleGirl
04.07.2007, 01:24
Շատ եմ լացել ու ոչ միայն թաքում… ես հիմնականում մի պատճառով եմ լացում. ջղայնություն

Ինչի՞ եք ընդունակ ջղային ժամանակ

Artgeo
04.07.2007, 01:42
Այդ վիճակում գրեթե չեմ լինում, սակայն ունակ եմ շատ բաների

Երնևէ ասե՞լ եք մարդուն, որ նրան չեք սիրում

StrangeLittleGirl
04.07.2007, 01:43
Էնքա՜ն

Դա զարմանալի՞ եք համարում:

Apsara
04.07.2007, 02:00
Էնքա՜ն

Դա զարմանալի՞ եք համարում:

Ոչ դա համարում եմ բնական ու անկեղծ, որը շաատ լավ է քան շինծու բարեկամությունը

Կան այնպիսի մարդիք ում չեք սիրում բայց ցույց չեք տալիս, քանզի ձեր մնացած ընկերները հակառակի պես նրան շատ են սիրում

Ուլուանա
04.07.2007, 09:27
Ոչ դա համարում եմ բնական ու անկեղծ, որը շաատ լավ է քան շինծու բարեկամությունը

Կան այնպիսի մարդիք ում չեք սիրում բայց ցույց չեք տալիս, քանզի ձեր մնացած ընկերները հակառակի պես նրան շատ են սիրում
Այո, կան, չնայած չսիրելն ինձ մոտ երբեք բացարձակ չի լինում, նման մարդկանց նկատմամբ հակակրանքը կարող է պահի տակ փոխվել համակրանքի և հակառակը, հաճախ նաև կարեկցանքի։ Ու ընդհանրապես նկատել եմ, որ վերջերս ինձ մոտ հակակրանքը միշտ կարեկցանքի հետ միախառնված է լինում, և երկրորդը զգալիորեն ազդում է առաջինի վրա՝ թուլացնելով ու հաճախ նույնիսկ վերացնելով այն...
Նման դեպքերում ես երբեք չեմ ձևացնում, թե սիրում եմ տվյալ մարդուն, թեկուզ բոլոր ընկերներս խելագարվեն նրա համար, բայց ոչ էլ բացահայտ հակակրանք եմ ցույց տալիս, աշխատում եմ չեզոք վերաբերմունք պահպանել, քանի դեռ ինձ չեն ստիպել ափերիցս դուրս գալ ու բացահայտ կերպով ցույց տալ հակակրանքս, ինչը շատ հազվադեպ է պատահում։ :) Ի դեպ, նույն վերաբերմունքն եմ դրսևորում նաև այն դեպքում, երբ ընկերներս էլ են հակակրում տվյալ մարդուն։

Ո՞րն է ձեզ հետ ավելի հաճախ եղել՝ համակրանքից հակակրանք անցումը, թե հակակրանքից համակրանք։

Philosopher
04.07.2007, 10:48
Ո՞րն է ձեզ հետ ավելի հաճախ եղել՝ համակրանքից հակակրանք անցումը, թե հակակրանքից համակրանք։
Համակրանքից հակակրանքի, թեև տասնյակ այդպիսի համակրանքները չեն ունեցել այն մի համակարանքի արժեքը, որը եկել է հակակրանքից հետո:

Առավել շատ հավատու՞մ եք ձեր երջանկության հնարավորությանը, թե՞ հուսով եք, որ այն հնարավոր է:

Esmeralda
04.07.2007, 10:57
Առավել շատ հավատու՞մ եք ձեր երջանկության հնարավորությանը, թե՞ հուսով եք, որ այն հնարավոր է:
հուսով եմ...

Հարց
Եթե ընտրություն կատարելու լինեք, ո՞ր կենդանու մարմնի մեջ կմտնեք...

CactuSoul
04.07.2007, 11:27
Եթե ընտրություն կատարելու լինեք, ո՞ր կենդանու մարմնի մեջ կմտնեք...
Մարդու:love…

Ո՞վ ես… Ո՞ւր ես գնում…
:think;)

Artgeo
04.07.2007, 11:30
Մարդ... Անցյալից դեպի ապագա...

Երազանքների իրականացումը մարդուն կոտրո՞ւմ է

StrangeLittleGirl
04.07.2007, 11:37
Ինձ մոտ հիմնականում հակակրանքից համակրանք է լինում, հակառակը հազվադեպ հանդիպող երևույթ է… Դիմացինս պետք է շատ չարչարվի, որ համակրանքս փոխվի հակակրանքի:

Արթնանալու ո՞ր ձևն է ամենաշատը ջղայնացնում:

Ուլուանա
04.07.2007, 12:24
Ինձ մոտ հիմնականում հակակրանքից համակրանք է լինում, հակառակը հազվադեպ հանդիպող երևույթ է… Դիմացինս պետք է շատ չարչարվի, որ համակրանքս փոխվի հակակրանքի:

Արթնանալու ո՞ր ձևն է ամենաշատը ջղայնացնում:
Ստիպողական ձևը, այսինքն՝ երբ ինչ-որ մեկն արթնացնում է, որովհետև անհրաժեշտ է։ :{

Հեշտությա՞մբ եք ներողություն խնդրում։

Երվանդ
04.07.2007, 12:49
Եթե զգացի որ մեղավոր եմ՝ շատտտ հեշտությամբ:

Եթե ինչ որ մեկը ձեզ անկապ տեղը չռփի:D, ի՞նչ կանեք:

Ուլուանա
04.07.2007, 13:00
Եթե զգացի որ մեղավոր եմ՝ շատտտ հեշտությամբ:

Եթե ինչ որ մեկը ձեզ անկապ տեղը չռփի:D, ի՞նչ կանեք:
Ես էլ իրան արդեն կապված տեղը կչռփեմ։ :P :D Իսկ եթե լուրջ, ապա կփորձեմ նախ պարզել, թե ինչու չռփեց... Կհարցնեմ՝ կներեք, որ հարցնում եմ, իսկ հատկապես ինչի՞ց ելնելով Դուք ինձ չռփեցիք... :o:D Ու եթե պարզվի, որ լուրջ պատճառ ունի, հերոսաբար կասեմ՝ ուրեմն շարունակի՛ր չռփել, ես պատրա՛ստ եմ կրել իմ պատիժը։ :pioneer :D Իսկ եթե պատճառաբանությունը հիմնավոր չթվաց, կասեմ՝ այդ դեպքում թույլ տվեք, որ ես էլ Ձեզ մի լավ չռփեմ :diablo, քանզի Դուք բոլորովին անտեղի եք ինձ չռփել... :beee :D
Իսկ եթե ավելի լուրջ՝ պահից է կախված, թե ինչ կանեմ, դժվար է էսպես ասելը... :think

Ի՞նչ կմտածեք, եթե հանկարծ իմանաք, որ այսօր ձեր մտերիմ ընկերոջ հարսանիքն է, իսկ նա ձեզ, փաստորեն, իր հարսանիքին չի հրավիրել... :o

Annushka
04.07.2007, 13:21
կմտածեմ, որ ,փաստորեն, ինքը սկրելոզով է տառապում:D կամ էլ իմ մտերիմ ընկերը չի, ՓԱՍՏՈՐԵՆ:(:D

Ինչ կանեք, եթե փողոցում անծանոթը/անծանոթուհին ձեզ աննկատ մոտենա և գրկի:D /ակնկալում եմ երկու սեռերի պատասխաններն էլ;)/

Երվանդ
04.07.2007, 13:30
Եթե ավատարիտ նմնան աղջիկ լինի, ու նույն ձևի էլ հագնված:o, դաժե չեմ ուզում պատկերացնեմ:D, պատկերացնելուց հալուցինացյաներ սկսեցին առաջանալ:D, չէ եսել իրան կգրկեմ, նենց բայց ինձ լավ սառը կպահեմ:D
Եթե զգում եք որ մեկին դուր եք գալիս(սեր կամ սեքս իմաստով), ինքնել ձեզ նենց ոչինչ, միայն սեքսի առումովա դուր գալի ոնց կվարվեք, հա ասեմ որ Հայաստանում են իրադարձությունները զարգանում:D

StrangeLittleGirl
04.07.2007, 13:36
Երբ զգում եմ, որ մեղավոր եմ, անպայման խնդրում եմ, իսկ եթե ոչ, երբեք չեմ խնդրում:

Հեշտությա՞մբ եք ներում:

Երվանդ
04.07.2007, 13:38
Երբ զգում եմ, որ մեղավոր եմ, անպայման խնդրում եմ, իսկ եթե ոչ, երբեք չեմ խնդրում:

Հեշտությա՞մբ եք ներում:

Իիիիի՜ Բյուր բա մեր հարցերը:angry

Ուլուանա
04.07.2007, 14:03
Երբ զգում եմ, որ մեղավոր եմ, անպայման խնդրում եմ, իսկ եթե ոչ, երբեք չեմ խնդրում:

Հեշտությա՞մբ եք ներում:
Այո, շատ։ Ամեն դեպքում գոնե մի քիչ անց ներում եմ, եթե ոչ հենց էդ պահին, իսկ եթե մարդը գիտակցում ու զղջում է իր արածի համար՝ առավել ևս, կարծես նման բան իսկի չի էլ եղել։ ;)

Լինու՞մ են դեպքեր, երբ գիտեք, որ այսինչ մարդը ձեզ չի համակրում որպես մարդու, բայց դուք նրան համակրում եք, այսինքն՝ նրա՝ ձեր հանդեպ ունեցած վերաբերմունքը ձեր վերաբերմունքի վրա չի ազդում...

Vishapakah
04.07.2007, 14:50
Լինու՞մ են դեպքեր, երբ գիտեք, որ այսինչ մարդը ձեզ չի համակրում որպես մարդու, բայց դուք նրան համակրում եք, այսինքն՝ նրա՝ ձեր հանդեպ ունեցած վերաբերմունքը ձեր վերաբերմունքի վրա չի ազդում...

Այդպիսի բան չկա.:)
Կհամակրեմ նրան այնքան, ինչքան նա ինձ պետք է, հետո ցույց կտամ իմ սառնությամբ, նրա ով լինելը.

Սուբյեկտիվ կարծիք.

Հարց.
Որ դեպքում կսպանեք?:think

StrangeLittleGirl
04.07.2007, 14:55
ՈՉ ՄԻ, եթե խոսքը ինքս ինձ սպանելու մասին չէ :D

Երբ տխրում եք, ի՞նչ եք անում, որ ուրախանաք:

Grieg
04.07.2007, 15:04
ՈՉ ՄԻ, եթե խոսքը ինքս ինձ սպանելու մասին չէ :D

Երբ տխրում եք, ի՞նչ եք անում, որ ուրախանաք:
Նվագում կամ Արշավում,
Սիրում եք ձեր մասնագիտությունը՞

StrangeLittleGirl
04.07.2007, 15:06
թու՛, էս ինչ բարդ հարց էր… մեկ սիրում եմ, մեկ չէ

Երբևէ ինքնասպանության փորձ արե՞լ եք:

Rut_Tica(xelagarvat)
04.07.2007, 15:15
Այո արել եմ և ասեմ որ վերցրեցի տատիկիս 2-տեսակի դեղերը դատարկեցի ձեռքիս մեջ առանց ջրի խմեցի բոլորը միանգամից,բայց բան չպատահեց(գուցե՞ ԱՍՏՎԱԾ)չէր ուզում որ ջուտ հեռանամ,դրա համար էլ բան չպատահեց..............
Հանուն սիրո ին՞չ եք արել ( էական չի մեծ կամ փոքր):think:think:think:think

Root
04.07.2007, 15:20
Ամեն ինչ , վերջում էլ կյանքս եմ տվել:

Ինչ եք արել կյանում որ ափսոսում եք դրա մասին ?

Ուլուանա
04.07.2007, 15:23
Հանուն սիրո ին՞չ եք արել ( էական չի մեծ կամ փոքր)[/COLOR]:think:think:think:think
Ոնց չեմ սիրում էս հարցը... :(
Հանուն սիրո արել եմ ու կանեմ այն ամենը, ինչ էդ պահին անհրաժեշտ է։

Ո՞ր հարցից եք ամենաշատը նյարդայնանում։

Ձայնալար
04.07.2007, 15:49
Ոնց չեմ սիրում էս հարցը... :(
Հանուն սիրո արել եմ ու կանեմ այն ամենը, ինչ էդ պահին անհրաժեշտ է։

Ո՞ր հարցից եք ամենաշատը նյարդայնանում։

Երկու հարց կա որոնցից շատ նյարդայնանաում եմ. առաջինը՝ բա երբ ես բանակ գնում, երկրորդը՝ երբ ես ամուսնանում, հա միհատ էլ կա՝ դասերդ ոնց են:
Ընդ որում առաջինն ու երրորդը հետզհետե պակասում են, իսկ երկրորդ հարցը գնալով ավելի հաճախակի է տրվում:

Ո՞րն է ամենամեծ լավությունը, որ երբևէ արել եք ինչ-որ մեկին: Եթե համեստությունը խեղդում է չեք կարողանում պատասխանել ո՞րն է ամենամեծ վատությունը որ երբևէ արել եք ինչ-որ մեկին հարցին, կամ երկուսը միասին:

Ձայնալար
04.07.2007, 17:02
Եթե համեստությունը խեղդում է չեք կարողանում պատասխանել ո՞րն է ամենամեծ վատությունը որ երբևէ արել եք ինչ-որ մեկին հարցին, կամ երկուսը միասին:

Գժական նախադասություն ա ստացվել: Ուզում էի գրել. եթե համեստությունը խեղդում է չեք կարողանում պատասխանել, պատասխանեք «ո՞րն է ամենամեծ վատությունը, որ երբևէ արել եք ինչ-որ մեկին» հարցին, կամ երկուսին միասին:

Մանոն
06.07.2007, 10:26
Ճիշտն ասած, ես լավությունն անում եմ ու շուտ մոռանում, այնպես որ դա հաստատ չեմ հիշի:
Իսկ վատությու՜ն…Թերևս ողջ կյանքում ամենամեծ վատությունն արելեմ ինքս ինձ՝ մշտապես մտածելով մյուսներին վատություն արած չլինելու պատճառով ու ինքս ինձ մոռանալով:
Ի՞նչ հարց կտայիք Աստծուն, եթե երբևէ հանդիպեիք ՆՐԱՆ:

Kheranyan
06.07.2007, 10:29
Ի՞նչ հարց կտայիք Աստծուն, եթե երբևէ հանդիպեիք ՆՐԱՆ:

Կհարցենեմ, ինչու եմ ես ասյտեղ՞

Որն է Ձեր ամենամեծ երազանքը:

Amaru
06.07.2007, 11:56
Առողջանալ ;)

Ինչպիսի՞ն կուզենայիք, որ լիներ ձեր կյանքի վերջին օրը :))

Mari
06.07.2007, 11:58
Որն է Ձեր ամենամեծ երազանքը:

Հիմա իմ ամենամեծ երազանքը մագիստրատուրա ընդունվելն է:

Ո՞րն է Ձեր կյանքի իմաստը:

Kheranyan
06.07.2007, 12:02
Ո՞րն է Ձեր կյանքի իմաստը:

Կյանքս ապրել իմաստով:

Ինչպիսի՞ն կուզենայիք, որ լիներ ձեր կյանքի վերջին օրը

Քեֆի և ուրխության մեջ:

Որն է կյանքում Ձեր ամենամեծ ձեռքբերումը:

Ուլուանա
06.07.2007, 12:48
Որն է կյանքում Ձեր ամենամեծ ձեռքբերումը:
Կարծում եմ, որ իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումը դեռ առջևում է։ :P Իսկ մինչև հիմա ապրածս կյանքում... երևի ինքս ինձ գտնելը։ :)

Ի՞նչ վախեր եք ունեցել, որոնցից ազատվել եք։

Kheranyan
06.07.2007, 13:22
Ի՞նչ վախեր եք ունեցել, որոնցից ազատվել եք։

Մարդկանց կողմից հասկացված չլինելու վախը:

Երբևէ ցանկացել եք փախնել ինքներդ ձեզանից:

Apsara
06.07.2007, 13:28
Մարդկանց կողմից հասկացված չլինելու վախը:

Երբևէ ցանկացել եք փախնել ինքներդ ձեզանից:

Այդպիսի մարդ չկա, որ ինքն իրենից փախնել չցանկանա, բայց դա այնքան անհնարին է ու վախկոտության նշան է, ավելի լավ է դեմ հանդիման հանդիպել ինքդ քո հետ և ամեն ինչ այդքան բարդ չի թվա:

Եղել են անոմալ երևույթներ ձեր կյանքում, որ անբացտրելի են եղել, եթե այո ապա պատմեք խնդրեմ

Universe
06.07.2007, 14:05
Եղել են անոմալ երևույթներ ձեր կյանքում, որ անբացտրելի են եղել, եթե այո ապա պատմեք խնդրեմ

Մի դեպք հիշեցի, որի բացատրությունը մինչեւ հիմա դժվարանում եմ գտնել (համարեցի անոմալ)՝
Որեմն փոքր ժամանակ (10-11տ.) մեր հարեւվան շենքի լիֆտն եինք նստել Ես ու մեր հարեվանի աղջիկը, մեկ էլ մնացինք լիֆտի մեջ:D : Այ քեզ բա՜ան, հիմա ի՞նչ անենք... Ես ինձ SuperMan-ի տեղ դրած փորձում էի լիֆտի դռները բացել, բայդ դե հակառակն եղավ, էտ անտերի ռոլիկները ջարդվեցին ու վիճակն էլ ավելի տխրացավ:D: Հիմա ինչքան ուժ ունենք F1 (help) ենք գոռում, մեկ էլ էն ենք զգում, որ լիֆտը սկսում ա ներքեւ իջնել: Հա, բայց Ո՞նց, եթե մենք 1-ին հարկից նստեցինք որ բարձրանանք 3-րդ, ու դեռ մի 5-6 վրկ էլ չեր անցել լիֆտի շարժվելուց տեսնենք 8-ում ենք (Իմրջրայլուց, այդ լիֆտը 3-րդ հարկ հազիվ մի կես ժամում էր բարձրանում, էն էլ ճամփին համոզելով ու խնդրելով...:)) վերջը մի կերպ դռների արանքից դուրս եկանք, սիրուն ձեւերով գնացի շենքի հետեւ մեռնելու, որ մարդ չտեսնի...:D:D:D Էրնեկ չեր մի հատ էլ մնաինք...

Չգիտակցված մահը մահ է, Գիտակցված մահը՝ Անմահություն:
2-ից ո՞ր մեկը կնախընտրեք... Խնդրում եմ պատասխանը հիմնավորել...

StrangeLittleGirl
06.07.2007, 15:07
Չգիտակցված մահը մահ է, Գիտակցված մահը՝ Անմահություն:
2-ից ո՞ր մեկը կնախընտրեք... Խնդրում եմ պատասխանը հիմնավորել...
Չգիտակցված մահը մահ է, գիտակցվածը՝ ինքնասպանություն, հետևաբար եթե ես ընտրում եմ, ուրեմն ընտրում եմ ինքնասպանությունը: Բայց քանի որ ինքնասպանություն չեմ ընտրում, ուրեմն ստացվում է, որ գնում եմ չգիտակցված մահվան :D

Ե՞րբ եք դիմում բժշկի:

Ուլուանա
08.07.2007, 09:38
Ե՞րբ եք դիմում բժշկի:
Երբ տվյալ խնդրի լուծման մնացած բոլոր եղանակները սպառված են լինում, այսինքն՝ երբ ուղղակի այլ ելք չի լինում։

Երաժշտության ամենահետաքրքիր ազդեցությունը ձեզ վրա ո՞րն է եղել (կոնկրետ երաժշտության ազդեցությամբ առաջացած որևէ ոչ ստանդարտ արարք, հոգեվիճակ, մտորում)։

Ուրվական
08.07.2007, 09:57
։
Երաժշտության ամենահետաքրքիր ազդեցությունը ձեզ վրա ո՞րն է եղել (կոնկրետ երաժշտության ազդեցությամբ առաջացած որևէ ոչ ստանդարտ արարք, հոգեվիճակ, մտորում)։

Դե չգիտեմ, ինչքանով ա ստանդարտ կամ ոչ ստանդարտ, բայց, օրինակ, առաջին անգամ Բելոմորկանալի Брат 2 երգը լսելուց լացել եմ:

Հայկական խոհանոցից այդպիսի բան կա՞, որ չեք հասցրել դեռ փորձել, եթե հա, ինչը՞:

Goga
08.07.2007, 10:52
Հայկական խոհանոցից այդպիսի բան կա՞, որ չեք հասցրել դեռ փորձել, եթե հա, ինչը՞:
Այո կա:oy, ղափամա:)
Եղե՞լ են պահեր, երբ ցանկացել եք հեռանալ բոլորից :(

Amaru
08.07.2007, 11:00
Էհ հա, եղել են... ու հեռացել եմ: Բայց ոչ ճամպրուկը հավաքել ու փախել)) Պարզապես օրերով սենյակումս իմ գրքերի ու երաժշտության հետ, ոչ մի կապ մարդկանց հետ... Զգում եմ՝ շուտով նորից եմ հեռանալու :cry2

Երջանի՞կ ես:

StrangeLittleGirl
08.07.2007, 11:34
Երջանի՞կ ես:
Հա՛ :) :) :) Վերջապես նորից երջանիկ եմ

Ի՞նչ պետք է ասեն ձեզ, որ դուք պատասխանեք. «Դու փոքր ես, չես հասկանում»:

Մանոն
08.07.2007, 11:43
Այո կա:oy, ղափամա:)
Եղե՞լ են պահեր, երբ ցանկացել եք հեռանալ բոլորից :(
Շատ են եղել, ու շատ անգամներ եմ հեռացել... ինքս իմ մեջ՝ շրջապատված լինելով բազմաթիվ մարդկանցով:
Պատահե՞լ է, որ հանգեք ինչ-որ ունայնության զգացողության, եթե այո, ի՞նչն է դրա պատճառը հանդիսացել:

Esmeralda
08.07.2007, 12:24
Ի՞նչ պետք է ասեն ձեզ, որ դուք պատասխանեք. «Դու փոքր ես, չես հասկանում»:
Վերջերս շատ հաճախ եմ դա ասում եղբորս... Օրինակ, երբ հարցնում է, թե ինչո՞ւ եմ լաց լինում...

Պատահե՞լ է, որ հանգեք ինչ-որ ունայնության զգացողության, եթե այո, ի՞նչն է դրա պատճառը հանդիսացել:
Մոտ մարդու կորուստը ֆիզիկապես կամ հոգեպես...

Երբևէ զգացե՞լ եք Ձեզ անզոր: Եթե այո, ապա ե՞րբ և ի՞նչ պատճառով:

Մանոն
08.07.2007, 16:44
Երբևէ զգացե՞լ եք Ձեզ անզոր: Եթե այո, ապա ե՞րբ և ի՞նչ պատճառով:
1988թ-ի ահեղ երկրաշարժին, երբ շենքը ճոճվում էր ոտքերիս տակ, երբ շուրջս ավերակների տակ մնացած մարդկանց դիերի հոտ էր փչում: Այդ ժամանակ էր, որ առաջին անգամ հասկացա, որ անզոր եմ որևէ բան անել, որ իմ պատկերացմամբ աշխարհի ամենաուժեղ մարդն անգամ՝ հայրս չի կարող ոչնչով օգնել, ու առաջին անգամ ծնկի եկա ու աղոթեցի…
Մոռացա հարց տալ.
Ինչը մեծ հաճույքով կջնջեիք ձեր հիշողությունից;

Scarecrow Love Affair
08.07.2007, 21:40
:thinkՄահվան վախս, որ հանգիստ մեռնեի, անզորությունս, որ նորից Աստված դառնայի, խաբեությունը սիրելի մարդու, որ նորից հավատայի...

:(Եթե վաղը մեռնես, քանի՞ մարդ կգա թաղմանդ:

Ուրվական
08.07.2007, 22:05
:(Եթե վաղը մեռնես, քանի՞ մարդ կգա թաղմանդ:

Դե չգիտեմ, դժվար ա, տենց պահերին մել էլ եսիմ որտեղից եսիմ ինչ բարեկամներ են հայտնվում, հազար հատ սուտի ընկերներ, ու լիքը մարդիկ, որոնց համար իմ մեռնելը ոչ մի բան, չնայած քանի մարդ էլ գա, մի 100 մարդ որ հաստատ համոզված եմ, ու կուզենայի, որ ներկա լինեին: Հա, ի դեպ, առիթից օգտվելով, եթե վաղը մեռնեմ, հաջորդ օրը հրավիրում եմ բոլորին, չէ, այսինքն՝ բոլորին չէ, բայց շատերին, թաղմանս::D

:(Եթե վաղը մեռնեմ, կգա՞ս թաղմանս:

Censor
08.07.2007, 22:32

Դժվար..

Քանի վայրկյան / ռոպե կարող եք շունչը պահել?
Ջրի մեջ չէ, ուղղակի:

Ներսես_AM
08.07.2007, 22:46
1 րոպե 16 վայրկյան:

Դա շատա՞, թե՞ քիչ ձեր հետ համեմատած:

Apsara
08.07.2007, 23:36
1 րոպե 16 վայրկյան:

Դա շատա՞, թե՞ քիչ ձեր հետ համեմատած:

իմ համեմատած շատա, ես 1 րոպե 5 վայրկյան կարողացա

ջրի նկաըմամբ վախ ունեք կամ ունեցել եք, եթե այո ապա չեք փորձել հաղթահարել:think

Wisper
09.07.2007, 02:51
իմ համեմատած շատա, ես 1 րոպե 5 վայրկյան կարողացա

ջրի նկաըմամբ վախ ունեք կամ ունեցել եք, եթե այո ապա չեք փորձել հաղթահարել:think

Ճիշտն ասած շունչս պահել եմ առավելագույնը 2 րոպե 15 վայրկյան՝ առանց չափազանցնելու... Ա դե խոմ զոռով չի, թոքեր ունեմ էէէ :):
Ջրից երբեք չեմ վախեցել, այն շատ եմ սիրում...
Ի՞նչ կանեիք, եթե ակումբը ընդմիշտ փակվեր և այն վերաբացելու հնարավորություն չլիներ... :oy

Mari
09.07.2007, 08:13
[QUOTE=Wisper;344433Ի՞նչ կանեիք, եթե ակումբը ընդմիշտ փակվեր և այն վերաբացելու հնարավորություն չլիներ... :oy[/QUOTE]

Կներվայնանայի, սթրեսի մեջ կընկնեի:

:thinkՀաջորդը գիտի՞ էսօր կընդունվեմ /երեխեք մի ժամից քննության եմ, ահավոր վատ եմ:sos/ մագիստրատուրա:

Goga
09.07.2007, 10:39
իհարկե կընդունվես, մի մտածի:ok
Երբևէ չցանկանալով հյուր գնացե՞լ եք

Աբելյան
09.07.2007, 10:47
Երբևէ չցանկանալով հյուր գնացե՞լ եք
Չէ. եթե չեմ ուզում, չեմ գնում: Այ հակառակը պատահել ա, որ ուզեցել եմ, բայց չեմ գնացել:

սիրում ե՞ս քո կյանքը

Esmeralda
09.07.2007, 10:59
Չէ.... չեմ սիրում.... կուզեի ամեն ինչ նորից սկսել.... ու ճիշտ...

Սիրո՞ւմ ես ինքդ քեզ:

impression
09.07.2007, 11:16
Սիրո՞ւմ ես ինքդ քեզ:

Ահավոր շատ, թե ինքնասեր, թե եսասեր կոնտեքստներում ;)

Սիրու՞մ ես չափազանցել

Kheranyan
09.07.2007, 11:16
Սիրո՞ւմ ես ինքդ քեզ:

Երբևէ այդ հարցի շուրջ չեմ մտածել, երևի ՈՉ, թող ուրիշները սիրեն ինձ:

Դուք Ձեզ երջանիկ համարում ե՞ք:

impression
09.07.2007, 11:19
Դուք Ձեզ երջանիկ համարում ե՞ք:

Այո՛ :) Նախադրյալներն էլ կարող եմ նշել ;)

Կրկնեմ հարցս. սիրու՞մ եք չափազանցել

Apsara
09.07.2007, 12:14
Այո՛ :) Նախադրյալներն էլ կարող եմ նշել ;)

Կրկնեմ հարցս. սիրու՞մ եք չափազանցել

գրվածքներիս մեջ մեկ մեկ դա անհրաժեշտ է , իսկ կյանքում, չի էլ ստացվի, անիմաստ է

ինչն է Ձեզ ստիպում սիրել կամ չսիրել մեկին, համակրել կամ հակակրել

Root
09.07.2007, 13:40
Վստահության աստիճանը

Երբևէ ինչ որ մեկին գիտակցաբար վատություն արած կաք ?

Kheranyan
09.07.2007, 13:59
Երբևէ ինչ որ մեկին գիտակցաբար վատություն արած կաք ?

Իհարկե:

Տամ հակառկ հարցը: Երբևէ զգացե՞լ եք, որ Ձեզ գիտակցաբար վատություն են անում:

Մանե
09.07.2007, 14:09
Տամ հակառկ հարցը: Երբևէ զգացե՞լ եք, որ Ձեզ գիտակցաբար վատություն են անում:
Հա
Եթե մարդ խեղդվելուց լիներ և դուք լավ լողալ իմանայիք,որ դեպքում նրան չէիք փրկի/«կփրկեի բոլոր դեպքերում» պատասխանը չի ընդունվում:P

Kheranyan
09.07.2007, 14:41
Եթե մարդ խեղդվելուց լիներ և դուք լավ լողալ իմանայիք,որ դեպքում նրան չէիք փրկի/«կփրկեի բոլոր դեպքերում» պատասխանը չի ընդունվում:P

Լավ լողալ գիտեմ և չեմ փրկի, եթե խեղդվողը լինի ոմն Սարգսյանը:

Universe
09.07.2007, 14:44
Եթե մարդ խեղդվելուց լիներ և դուք լավ լողալ իմանայիք,որ դեպքում նրան չէիք փրկի

Այն դեպքում, երբ որ Ես եմ այդ այդ մարդուն ջուրը գցել:)

Ո՞րն է եղել մինչ այժմ Ձեր ամենաերջանիկ օրը...

Root
09.07.2007, 14:47
Ո՞րն է եղել մինչ այժմ Ձեր ամենաերջանիկ օրը...

Մի ամերիկյան պետության մի քաղաքի օդանավակայնում ...

Եթե ամենահարուստ մարդը լինեիք աշխարհում ... ինչ կանեինք մարդկանց համար ?

Grieg
09.07.2007, 15:06
Մի ամերիկյան պետության մի քաղաքի օդանավակայնում ...

Եթե ամենահարուստ մարդը լինեիք աշխարհում ... ինչ կանեինք մարդկանց համար ?
Կտրամադրեի գումարը արվեստը և մշակույթը զարգացնելու և աղքատությունը վերացնելու համար..
Ինչ է բնությունը ձեր համար ՞

Բարեկամ
09.07.2007, 15:44
Կտրամադրեի գումարը արվեստը և մշակույթը զարգացնելու և աղքատությունը վերացնելու համար..
Ինչ է բնությունը ձեր համար ՞

միջոց՝ զգալու ինչքան նեղ ենք ապրում…

Ի՞նչն է ձեզ խանգարում :

Djavaxhq
09.07.2007, 15:46
Իմ կոմպլեքսները
Ինչու՞ եք սիրում հայրենիքը

Selene
09.07.2007, 15:54
Ինչու՞ եք սիրում հայրենիքը
Այս հարցն այն քիչ հարցերից է, որին չես կարող կոնկրետ պատասխանել, պարզապես սիրում եմ և վերջ;)
Ի՞նչը (խոսք,արարք) կարող է ձեզ հունից հանել վայրկյանների ընթացքում:

Esmeralda
09.07.2007, 16:06
Ի՞նչը (խոսք,արարք) կարող է ձեզ հունից հանել վայրկյանների ընթացքում:

Վայրկյանների ընթացքում ոչինչ...

Ի՞նչը կարող է ստիպել Ձեզ դիմել ինքնասպանության:

Root
09.07.2007, 16:08
Վայրկյանների ընթացքում ոչինչ...

Ի՞նչը կարող է ստիպել Ձեզ դիմել ինքնասպանության:

Արդեն ոչինչը :)

Ինչ կուզեիք այսօր անել որի համար պահանջվում է առնվազն 1մլն Դոլլար ~

Amaru
09.07.2007, 16:11
Հմ... Առաջին իսկ չվերթով մեկնել Պորտուգալիա :love Իսկ եթե ավելի լուրջ... Բարեգործական հիմնադրամ կբացեի, եթե փող լիներ))) Նաև արվեստների դպրոց... :)

Ինչի՞ համար կյանք չէիք խնայի…

Philosopher
09.07.2007, 16:19
Ինչի՞ համար կյանք չէիք խնայի…

Կյանքի

Ապրու՞մ եք, թե՞ սպասում

Kheranyan
09.07.2007, 16:21
Ապրու՞մ եք, թե՞ սպասում

Սպասումով ապրում:

Որն է ըստ Ձեզ Ձեր կյանքի առաքելությունը

Բարեկամ
09.07.2007, 16:21
Ապրու՞մ եք, թե՞ սպասում

Վազում

Որն է ըստ Ձեզ Ձեր կյանքի առաքելությունը:

Անել այն, ինչ ինձ մոտ լավ է ստացվում

Ինչու՞ եք այդքան համոզված, որ հիմնականում դուք չեք սխալվում:

Philosopher
09.07.2007, 16:25
Որն է ըստ Ձեզ Ձեր կյանքի առաքելությունը

Ապրել, ճանաչել, սիրել

Ո՞րն է առավել կարևող քեզ համար. դիալո՞գը, թե՞ մոնոլոգը

Kheranyan
09.07.2007, 16:28
Ո՞րն է առավել կարևող քեզ համար. դիալո՞գը, թե՞ մոնոլոգը

Միանշանակորեն դիալոգը:

Ինչու՞ եք այդքան համոզված, որ հիմնականում դուք չեք սխալվում

Իսկ ասած որ ես դրանում այդքան համոզված եմ:

Ինչի եք պատրաստ ապացուցելու համար Ձեր Ճիշտը:

Selene
09.07.2007, 16:35
Ինչի եք պատրաստ ապացուցելու համար Ձեր Ճիշտը:

Պարզապես մի քանի անգամ հանգիստ ձևով ու հանգամանալից կբացատրեմ, հետո, եթե նորից չհասկանան, ոչինչ էլ չեմ անի, միգուցե իրենց մոտ ճիշտը բոլորովին այլ հիմքեր է ենթադրում, չարժե նյարդեր փչացնել զուր;)
Եթե անկեղծ ցանկացել եք ներեղություն խնդրել ձեզ մտերիմ մարդուց, բայց ներքին ձայնը թույլ չի տվել, այդ դեպքում ի՞նչ եք արել:

Apsara
09.07.2007, 16:43

ինձ միայն իմ ներքին ձայնն է հուշել ներողություն խնդրել, այն երբեք չի արգելել, դա այնքան էլ դժվար չէ, եթե իսկապես սխալ ես

եթե դուք անիմաստ հիմնավորումով թողել եք ձեր սիրելիին, որոշժամանակ անց կցանկանաք ետ բերել նրան, ու ինչ քայլեր կանեք, եթե ընդհանրապես կանեք

Մանե
10.07.2007, 08:47
եթե դուք անիմաստ հիմնավորումով թողել եք ձեր սիրելիին, որոշժամանակ անց կցանկանաք ետ բերել նրան, ու ինչ քայլեր կանեք, եթե ընդհանրապես կանեք
Եթե համոզված լինեմ,որ դեռևս նրա զգացմունքները չեն մարել,և ես նրանից հիասթափված չլինեմ/որի հետևանքով էլ լինի այդ անիմաստ հիմնավորումը/ ապա անպայման միանգամից նրան կդիմեմ,ու ներողություն կխնդրեմ;)
Համաձա՞յն եք,որ «Կյանքը բեմ է,մարդիկ դերասաններ»:B

impression
10.07.2007, 22:49
Համաձա՞յն եք,որ «Կյանքը բեմ է,մարդիկ դերասաններ»:B

Կան մտքեր, որոնց հետ չհամաձայնելը խելքի նշան չէ ;)

Երբևէ տեսե՞լ եք Ռոդենի որևէ քանդակ իրականում

kiki
10.07.2007, 22:53
Հետաքրքիր է, ինձ այստեղ դեռ հիշող կա՞...

հ.գ. ներեղություն եթե թեման սխալ եմ ընտրել, պարզապես Օֆֆտոպանոցները վերացրել են փաստորեն...

Apsara
10.07.2007, 23:05
Կան մտքեր, որոնց հետ չհամաձայնելը խելքի նշան չէ ;)

Երբևէ տեսե՞լ եք Ռոդենի որևէ քանդակ իրականում

Այո տեսել եմ, մեր Ազգային պատկերասրահում, քանզի կարդացել էի նրա կյանքի մասին գիրքը, ապա նրա ոճը միանգամից ճանաչեցի: Քանդակի անվանումը չեմ հիշում, բայց պատկերը տպավորվել է մեջս:

Երբևէ գիտակցել եք ոչինչ չլինելու գաղափարը

impression
10.07.2007, 23:09
Երբևէ գիտակցել եք ոչինչ չլինելու գաղափարը

Ես հաճախ գիտակցում եմ ոչինչ ԼԻՆԵԼՈՒ գաղափարը ;)

Ո՞րն է վերջին կարդացած գիրքը

Amaru
10.07.2007, 23:14
Դեռ ընթացքի մեջ ա «Վարպետն ու Մարգարիտան» :oy

Կուզենայի՞ր մեծ ճանաչման հասնել... :)

Apsara
10.07.2007, 23:22
Դեռ ընթացքի մեջ ա «Վարպետն ու Մարգարիտան» :oy

Կուզենայի՞ր մեծ ճանաչման հասնել... :)

Ոչ

նույն հարցն եմ թողնում

impression
10.07.2007, 23:35
Այո՛ :)

Կուզեի՞ք ապրել երկար, բայց տխուր կյանքով, թե՞ կնախընտրեիք կարճատև, բայց վառ կյանքը

Philosopher
11.07.2007, 09:37
Կուզեի՞ք ապրել երկար, բայց տխուր կյանքով, թե՞ կնախընտրեիք կարճատև, բայց վառ կյանքը
Կնախընտրեի երկար և վառ կյանքը: Ընդհանրապես էդպիսի տարբերակումը հորինված բան է, որովհետև կարճ և վառ կյանքով ապրող մարդը այնքան ուժ կարող է ունենալ, որ ապրի նաև երկար ու էլի վառ կյանքով: Եվ ինչն է, ի վերջո, վառ կյանքը. դա մեր կյանքն է մեզ հետ, մեր` մեզ հավատարիմ մնացած ժամանակի կյանքն է, մեր` մեզ սիրող ու արդյունքում դիմացինին սիրող կյանքն է, իսկ այդպիսի կյանքը ժամանակային տարբերակում չունի. ժամանակային տարբերակում ունի մարդկային կամքը` վառ կյանքով ապրելու:

Երբ ես քեզ ավելի դուր գալիս. երբ սիրում ես քեզ, թե երբ դժգոհ ես քեզանից, չես սիրում քեզ:

Մանոն
11.07.2007, 09:52
Երբ ես քեզ ավելի դուր գալիս. երբ սիրում ես քեզ, թե երբ դժգոհ ես քեզանից, չես սիրում քեզ:

Կասեի ոչ թե երբ սիրում եմ ինձ, այլ երբ գոհ եմ ինձնից:
Եթե ձեր երջանկությունը շատերին ապերջանիկ կդարձնի, կգնա՞ք այդ քայլին:

Ուրվական
11.07.2007, 10:04
Եթե ձեր երջանկությունը շատերին ապերջանիկ կդարձնի, կգնա՞ք այդ քայլին:

Շատերի՞ն: Նայած թե ով են այդ շատերը: Կախված դրանից կորոշեմ, գնամ այդ քայլին, թե ոչ: Բայց շատ դեպքերում իհարկե կգնամ, քանի որ դժվար թե իմ երջանկությունը իմ մոտիկներին ապերջանիկ դարձնի:

Կյանքում երբևե զգացել եք, որ եթե դուք վաղը այլևս չլինեք, աշխարհում դրանից բացարձակապես ոչինչ չի փոխվի:

Root
11.07.2007, 10:34
Այո զգացել եմ ու դրանից իմ մոտ .. բացարձակապես բան չի փոխվել ....

Երբևից է դավաճանել եք Ձեր սիրեցյալին ...

Մանե
11.07.2007, 11:13
Երբևից է դավաճանել եք Ձեր սիրեցյալին ...
Մի քիչ շուտ չի՞:think:D
Մինչ հիմա Ձեր կատարած ամենաստոր արարքը/կպատմե՞ք:)/

Ուլուանա
11.07.2007, 15:29
Մի քիչ շուտ չի՞:think:D
Մինչ հիմա Ձեր կատարած ամենաստոր արարքը/կպատմե՞ք:)/
Իմ համեստ կարծիքով, ես երբևէ ստոր արարք չեմ գործել։ Բայց նույնիսկ եթե համարեի, որ գործել եմ, ապա լավագույն դեպքում կխոստովանեի, որ գործել եմ (եթե հատուկ հարցնեին, հակառակ դեպքում պարզապես կլռեի :oy), բայց պատմելը՝ հաստատ չէի պատմի։

Երբևէ այնպիսի զգացողություն ունեցե՞լ եք, որ եթե շատ փորձեք, կկարողանաք թռչել։ :angel :roll

Ուրվական
11.07.2007, 15:44
Երբևէ այնպիսի զգացողություն ունեցե՞լ եք, որ եթե շատ փորձեք, կկարողանաք թռչել։ :angel :roll
:D:D:D Չէ, բայց շատ են պատմել, որ ունենում են, նույնիսկ նենց զգացողությւն, որ թռնում են::D

Իսկ դուք էտ զգացողությունն ունեցել ե՞ք, այսինքն՝ կյանքում պլան փորձած կա՞ք::)

Աբելյան
11.07.2007, 15:53
մի անգամ մի հատ ստից խոտ եմ քաշել, բան չեմ զգացել
կարող ա պլան ա եղել, ես եմ սխալ քաշել (լսել եմ քաշելու հատուկ տեխնիկա կա)

Դու քեզ երջանիկ մարդ համարում ե՞ս

Մանե
11.07.2007, 18:30
Դու քեզ երջանիկ մարդ համարում ե՞ս
նայած որ տեսանկյունից եմ նայում;)
Ի՞նչ եք արել,որի համար շատ եք հպարտանում:)

Ուրվական
11.07.2007, 19:59
Ի՞նչ եք արել,որի համար շատ եք հպարտանում:)

Չեմ հպարտանում, ուղղակի ուրախ եմ, որ այդպիսի բաներ եմ արել, օրինակ՝ ցանկացած ընկերոջս ուրախ ու դժվար պահի միշտ իրա մեջքին կանգնած եմ:

Հետաքրքիր ա, ինչ մեքենա կուզենայիք վարել, որ մեջը նստած հաստատ վատ չզգայիք, թեկուզ հոգու խորքում: Պատասխանելիս չմոռանաք թեմայի վերնագիրը::)

Apsara
12.07.2007, 00:01

Ինչ էլ ինձ ընկա այս հարցը: Այս վերջի երկու տարին ինձ հետապնդում է մի միտք. ուզում եմ մեքենա վարել սովորել, ուզում եմ մեքենա վարել սովորել… Իսկ հիմա արդեն 2-րդ միտքնա հայտնվել ուզում եմ մեքենա գնել ինքս իմ աշխատած գումարով…
Ու կգնեմ մի 06 ու շատ էլ լավ կզգամ ինձ մեջը

Անկեղծ պատասխանեք, աղջկան ղեկի մոտ նստած տեսնելիս առաջին միտքը ինչ է գալիս ձեր գլխում

impression
12.07.2007, 00:03
Անկեղծ պատասխանեք, աղջկան ղեկի մոտ նստած տեսնելիս առաջին միտքը ինչ է գալիս ձեր գլխում

Աաաաա՜՜՜՜, մամա՜՜՜՜՜, ես դեռ այնքան ջահել եմ մեռնելու համար :D

Ինչու՞ եք փողոցն անցնում՝ ոնց պատահի :angry

otar
12.07.2007, 00:46
լավ եմ անում, կարաս դու էլ անցի :angry

ինչու ես ատում ինձ՞

Ֆելո
12.07.2007, 00:48
լավ եմ անում, կարաս դու էլ անցի :angry

ինչու ես ատում ինձ՞

լավ եմ անում, կարաս դու էլ ատի:D

քանի անգամ եք ձեր "երկրպագուներին" ասել ՉԷ

Apsara
12.07.2007, 01:12
լավ եմ անում, կարաս դու էլ ատի:D

քանի անգամ եք ձեր "երկրպագուներին" ասել ՉԷ

երկրպագուներ չունեմ

իսկ ինչպես եք մերժել սիրո առաջարկներին, ինչ բառերով կամ ձևերով

Մանե
12.07.2007, 08:42
իսկ ինչպես եք մերժել սիրո առաջարկներին, ինչ բառերով կամ ձևերով
Չեմ սպասել,որ մերժելուն հասնի,հենց ուզեցել ա ասել,փախել եմ:oy:erexa
Ինքնահավա՞ն եք(ընդ որում սրացված ստադիայում:) )

asho
12.07.2007, 18:36
Ինքնահավա՞ն եք(ընդ որում սրացված ստադիայում:) )[/QUOTE]

Ես ինքնահավանության հետ ընդհանրապես կապ չունեցող մարդ եմ: Միշտ թերագնահատում եմ ինքս ինձ:

Ձեզ հեշտ է հունից հանելը::angry

Universe
12.07.2007, 18:59
Ձեզ հե՞շտ է հունից հանելը:
Նեա... Իսկ եթե դուրս եկա՜...:)

Եթե ընկնեիք 16 հարկանի շենքի 16-րդ հարկից, եւ ընկնելու ճանապարհին ունենաիք 5 վայրկյան մտածելու ժամանակ, ապա ինչի՞ մասին կմտածեիք այդ 5 վայրկյանում...

Goga
12.07.2007, 20:07
Տեսնես կմահանամ:think
Այս պահին ի՞նչ կցանկանայիք ունենալ

Amaru
12.07.2007, 20:22
Նորմալ առողջություն :)

Փողին մե՞ծ կարևորություն եք տալիս:

Selene
12.07.2007, 20:50
Ճիշտն ասած, ես փողին շաաաատ քիչ կարևորություն եմ տալիս, այնքան շատ են փողի երկրպագուները, որ անտանելի է արդեն:[
Ձեր ամենախելացնոր արարքը ո՞րն է եղել, որը հիշելիս մինչև հիմա էլ զարմանում եք սեփական համարձակության վրա:)

impression
12.07.2007, 21:38
Ձեր ամենախելացնոր արարքը ո՞րն է եղել, որը հիշելիս մինչև հիմա էլ զարմանում եք սեփական համարձակության վրա:)

Ծնվելը :)

Քանի՞ անգամ եք զգացել՝ վերջ, էլ չեմ կարող, էլ չեմ դիմանում..... գնում եմ զուգարան :D:D:D

Universe
12.07.2007, 22:20
Ծնվելը :)

Քանի՞ անգամ եք զգացել՝ վերջ, էլ չեմ կարող, էլ չեմ դիմանում..... գնում եմ զուգարան :D:D:D

Ամեն անգամ, երբ նայել եմ ՏԵՌմինատոր ֆիլմը...:D:D:D

Հարցը մնում է նույնը...

impression
14.07.2007, 23:40
Ամեն անգամ, երբ նայել եմ ՏԵՌմինատոր ֆիլմը...:D:D:D

Հարցը մնում է նույնը...

Դեեեեե... բնական պահանջ է, բայց մեկ-մեկ համը հանում է, էլի :D

Մանկապարտեզում հիշու՞մ եք՝ ումից եք ոջիլ "նվեր ստացել" :D

Apsara
14.07.2007, 23:42
Դեեեեե... բնական պահանջ է, բայց մեկ-մեկ համը հանում է, էլի :D

Մանկապարտեզում հիշու՞մ եք՝ ումից եք ոջիլ "նվեր ստացել" :D

Որ նվեր տվողին իմանայի, հստատ կփոշմաներ

մակության որ պատկերն է առավել ուժեղ տպավորվել ձեր ուղեղում

impression
14.07.2007, 23:57
Որ նվեր տվողին իմանայի, հստատ կփոշմաներ

մակության որ պատկերն է առավել ուժեղ տպավորվել ձեր ուղեղում

Կարծում եմ՝ այդ հարցի պատասխանը ամենաշատը պետք է որ Ֆրեյդ պապիկին հետաքրքրի.... քանի որ շաաաատ խիստ կասկածում եմ, որ նա կկարդա ակումբ, ապա հարցին չեմ պատասխանում.... ;)

Ինչու՞ եք ուզում այդքան լրջորեն մոտենալ այս թեմային....

Apsara
15.07.2007, 00:04

եթե նայես իմ բացած թեմ,ան՝ հոգևոր զարգացման 18 օրենքները և նայես վերջին գրառումս (կարճ է շատ), կստանաս լիարժեք պատասխան
ինչու լուրջ չեք վերաբորվում այս թեմային

impression
15.07.2007, 00:11
եթե նայես իմ բացած թեմ,ան՝ հոգևոր զարգացման 18 օրենքները և նայես վերջին գրառումս (կարճ է շատ), կստանաս լիարժեք պատասխան
ինչու լուրջ չեք վերաբորվում այս թեմային

Կարդացի՝ մեծագույն հետաքրքրությամբ: Սակայն, հենց վերջին գրառման մասին.... Ուլուանա ջան, մի քիչ դիմացի, գիտեմ՝ օֆֆտոպում եմ, բայց դե.... կարծում եմ՝ վերցված էին ընդհանուր գաղափարներ ու դրույթներ, կյանքի համար, գլոբալ հասկացությամբ., իսկ այ որ անհրաժեշտ ու պարտադիր է այդ օրենքները կիրառել ֆորումներում, դա ոչ մի տեղ աչքովս չընկավ... Չեմ էլ պատրաստվում բոլորովին անկեղծանալ անծանոթի առջև, նույնը չեմ ակնկալում նրանից, դրանով շատ ավելի հեշտ է դառնում իմ կյանքը... Նույնը խորհուրդ կտայի և բոլորին՝ թե գլոբալ, թե ակումբում: Մի ընդունեք ինքներդ ձեզ չափազանց լուրջ, դրանից գուցե փորկապություն առաջանա

Կարծում եմ՝ հարցին լիարժեք պատասխանեցի:

Ինչու՞ են ագռավներն ապրում 300 տարի, իսկ մարդիկ՝ մաքսիմում 80-90...

Selene
15.07.2007, 00:18
Ինչու՞ են ագռավներն ապրում 300 տարի, իսկ մարդիկ՝ մաքսիմում 80-90...

Դե որովհետև ագռավներն ավելորդ էներգիա չեն վատնում՝ իրենց ցույց տալու ոչ այնպիսին, ինչպիսին կան, իսկ մարդիկ շատ հաճախ իրենց ողջ կյանքն անցկացնում են ճիշտ այդպես;):D

Ինչո՞ւ եք սիրում երբեմն շեղվել ձեզ ուղղված հարցից՝ փորձելով մոռացության տալ այն հումորի շղարշի ներքո, բայց իրականում ամեն ինչ ավելի լուրջ է:ok

impression
15.07.2007, 00:24
Ինչո՞ւ եք սիրում երբեմն շեղվել ձեզ ուղղված հարցից՝ փորձելով մոռացության տալ այն հումորի շղարշի ներքո, բայց իրականում ամեն ինչ ավելի լուրջ է:ok

Հմմմմ... փաստորեն իմ պատասխանն այնքան էլ լիարժեք չէր ;)
Ասեմ, ասեմ.... ես (դե քանի որ ես եմ պատասխանում, խոսեմ ինձնից, մանավանդ որ՝ դա այդքան հետաքրքրում է ;)) ընդհանրապես շատ անլուրջ անձնավորություն եմ, երբ պետք է շփվել այն մարդկանց հետ, որոնք ոչ իմ մոտ ընկերներն են, ոչ էլ՝ թշնամիներս... Ժամանցում գրառումներ անում եմ ձանձրույթս փարատելու համար միայն, ու չեմ էլ պատրաստվում լուրջ վերաբերվել Ժամանց բաժնի որևէ թեմայի :)

Ինչու՞ չեք ուզում ուրախանալ, դա ախր շատ ավելի հեշտ է, քան տխրելու համար պատճառներ փնտրելը.....

Apsara
15.07.2007, 00:26
Դե որովհետև ագռավներն ավելորդ էներգիա չեն վատնում՝ իրենց ցույց տալու ոչ այնպիսին, ինչպիսին կան, իսկ մարդիկ շատ հաճախ իրենց ողջ կյանքն անցկացնում են ճիշտ այդպես;):D

Ինչո՞ւ եք սիրում երբեմն շեղվել ձեզ ուղղված հարցից՝ փորձելով մոռացության տալ այն հումորի շղարշի ներքո, բայց իրականում ամեն ինչ ավելի լուրջ է:ok

ինքնախափեության միջոց, ուրիշ ոչինչ

նույն հարցը

Selene
15.07.2007, 00:31
Ինչու՞ չեք ուզում ուրախանալ, դա ախր շատ ավելի հեշտ է, քան տխրելու համար պատճառներ փնտրելը.....

Ընդհակառակը, հարգելիս, շատ անգամ ուրախանում եմ , երբ գիտեմ, որ տխրելու բոլոր հիմքերը կան;) Ընդհանրապես ուրախ մարդ եմ իմ բնույթով, բայց դե ուրախությունն ու լրջությունը տարբեր են ըստ իս:P
Հ.Գ. Գրելիս բնավ էլ չեմ ակնկալում կոնկրետ պատախանող;)

Երբևե եղե՞լ է այնպիսի իրավիճակ ձեզ մոտ, երբ պիտի շատ ծանրակշիռ մարդու տպավորություն թողեք դիմացինի վրա, բայց հակառակի պես այդ պահին ձեզ հյուր է եկել մեծն ջրիկությունը, ու լրջանալ այդպես էլ չի հաջողվել:

impression
15.07.2007, 00:34

Ահա, արդեն մի կես ժամ է՝ նման իրադրության մեջ եմ :D:D:D

Դիտե՞լ եք "Բարոն Մյունհաուզեն" ֆիլմը

Apsara
15.07.2007, 00:38
Ընդհակառակը, հարգելիս, շատ անգամ ուրախանում եմ , երբ գիտեմ, որ տխրելու բոլոր հիմքերը կան;) Ընդհանրապես ուրախ մարդ եմ իմ բնույթով, բայց դե ուրախությունն ու լրջությունը տարբեր են ըստ իս:P
Հ.Գ. Գրելիս բնավ էլ չեմ ակնկալում կոնկրետ պատախանող;)

Երբևե եղե՞լ է այնպիսի իրավիճակ ձեզ մոտ, երբ պիտի շատ ծանրակշիռ մարդու տպավորություն թողեք դիմացինի վրա, բայց հակառակի պես այդ պահին ձեզ հյուր է եկել մեծն ջրիկությունը, ու լրջանալ այդպես էլ չի հաջողվել:

Վաայ, մի դեպք հիշեցի, վոր հենց այդպես էր եղել, ախր ես էլ որ ջրիկանում եմ, պրծում չկա, խնդալս ամեն ստից բանի վրա գալիս է: վերջում ցանցառ աղջկա տպավորություն էր առաջացել, բայց դե այդպես էլ պետք էր

ինչը ձեզ ստիպեց ծնվել ու ուրիշին ծնելու ցանկություն մտցրեց ձեր մեջ

impression
15.07.2007, 00:40
ինչը ձեզ ստիպեց ծնվել ու ուրիշին ծնելու ցանկություն մտցրեց ձեր մեջ

Ծնողներիս քրոմոսոմների միացությունը.... իսկ հարցի երկրորդ մասի վերաբերյալ դեռ հավաստի տվյալներ չկան ;)

Երվանդ
15.07.2007, 00:40
լօլ , գիրքն եմ կարդացել:), բայց դե քո հարցից պարզ դարձավ որ դու հմի նդեղերանք ես որտեղ ես լինում եմ մենակ «ուռած» ժամանակ:D(ոնց եմ նախանձում մարդկանց որոնք իրանց նորմալ վիճակում հայտնվում են այդ վայրերում):D

Խի՞ ես ապրում ես գրողի տարած, լօ,լ չէ` գրող ու ցավի տարած Երկրում

Wisper
15.07.2007, 00:43
Ի՞նչը ձեզ ստիպեց ծնվել ու ուրիշին ծնելու ցանկություն մտցրեց ձեր մեջ

Մի քիչ ամաչում եմ ասել, թե ինչն ինձ ստիպեց ծնվել, բայց ուրիշին ծնելու ցանկությունը կա ցանկացած մարդու մեջ, միայն պետք է այն արտահայտվի ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին, ճիշտ մարդու կողքին... :B

Ո՞րն է քո՝ դեպրեսիայի մեջ ընկնելու պատճառը.... :think

Artgeo
15.07.2007, 00:46
ինչը ձեզ ստիպեց ծնվել ու ուրիշին ծնելու ցանկություն մտցրեց ձեր մեջ

Ճիշտն ասած չեմ կարող թե ինչը ինձ ստիպեց ծնվել, նամանավանդ մեկ ամիս ժամանակից շուտ: Կարելի է ենթադրել, որ տեղս նեղ էր, չնայած չափս ու քաշս բավականին քիչ է եղել ծնվելուց: Ըստ այդմ կարծում եմ, որ սերը դեպի ԼՈՒՅՍԸ, ձգտումը դեպի այն:
Ինչ վերաբերվում է ուրիշին ծնելուն: Այսօր այդպիսի ցանկություն չունեմ, քանի որ իմ կարծիքով ժառանգին պետք է տրվի որոշակի փորձ ու գիտելիքներ, որոնք ստացել ես քո նախնիներից և ինչ որ բան քո կողմից ավելացրել դրան: Ես իմ նախնիներից ավելացված ստացել եմ, սակայն ես դեռ չեմ ավելացրել ոչինչ, ըստ այդմ պատրաստ չեմ երեխա ունենալուն:

Առաջին երեխան ուզում եք տղա՞ լինի, թե՞ աղջիկ:

Հ.Գ. Ուշացա :(

Apsara
15.07.2007, 01:01
;)

Առաջին երեխան ուզում եք տղա՞ լինի, թե՞ աղջիկ:

Հ.Գ. Ուշացա :(

ճիշտն ասած զույգեր եմ ուզում, համոզված եմ այդպես էլ կլինի;) ախր շաատ եմ ուզում:

արածի համար փոշմանելու հատկություն ունեք՞ իսկ ինչպես եք ուղղում արածը՞

Երվանդ
15.07.2007, 01:14
Ունենքքք իհարկեե ունենքքքՔՔ, ծաղիկներով(տեսակը՝կախված խմածության աստիճանից), իսկ եթե աղջկա հանդեպ չէ սխալս՝ չեմ փոշմանում երբեք

Ավելացվել է 2 րոպե անց
Խի՞ ես ապրում ես գրողի տարած, լօ,լ չէ` գրող ու ցավի տարած Երկրագնդում;

Apsara
15.07.2007, 01:18

լավ եմ անում, բա դու՞

Երվանդ
15.07.2007, 01:19
Խի՞ ես ապրում ես գրողի տարած, լօ,լ չէ` գրող ու ցավի տարած Երկրում:
էսա հարցս:(

Ավելացվել է 2 րոպե անց

լավ եմ անում, բա դու՞

lol Որ տենամ լավ արողները իրականում իրոք էտքան լավ են անում թե չէ:)
Ի՞նչ եք հասկանում անել ասելով

impression
15.07.2007, 01:26
lol Որ տենամ լավ արողները իրականում իրոք էտքան լավ են անում թե չէ:)
Ի՞նչ եք հասկանում անել ասելով

Կոնկրետ էս պահին՝ քեֆ անել, Երո ջան, ՔԵՖ անել, տրամս լավա՜՜՜՜ :D

Ի՞նչ եք մտածում քնելուց առաջ

Երվանդ
15.07.2007, 01:29
Էսօր հեչ լավ բաներ չեմ մտածում նամանավանդ իմ մասին:(, դեպրեսիայա կոխել մի այլ ձևի:(
Ու՞մ տանել չեք կարում(Ակումբից)

Amaru
15.07.2007, 10:52
Ախր ես նենց բարի եմ, բոլորին էլ տանել կարողանում եմ :D էս ինչ հարցեր ես տալիս այ Երվանդ :) մի ժամանակ մի երկու հոգու հակակրում էի, բայց անցավ :)

էսօր ջրելու՞ եք հարևաններին :))

Selene
15.07.2007, 15:03
էսօր ջրելու՞ եք հարևաններին
Չգիտեմ, բայց կարելի է:D
Եղե՞լ է այնպես, որ անդադար լացող փոքրիկին թողել են ձեր հույսին, իսկ դուք ոչ մի կերպ ձայնը չեք կարողացել կտրել:)

Մանոն
15.07.2007, 18:18
Եղե՞լ է այնպես, որ անդադար լացող փոքրիկին թողել են ձեր հույսին, իսկ դուք ոչ մի կերպ ձայնը չեք կարողացել կտրել:)
Ո՜չ, երեխաների հետ ես լավ եմ լեզու գտնում, ու ինչքան էլ լացկան երեխա է գրկումս հայտնվում, շատ շուտ հանգստանում ու լացը կտրում է::)
Եթե զգայիք, որ ինչ-որ անծանոթ մեկին անհիմն, անարդար ձևով վիրավորում են, կմիջամտեի՞ք, կփորձեի՞ք պաշտպանել:

Ուրվական
15.07.2007, 20:14
Եթե զգայիք, որ ինչ-որ անծանոթ մեկին անհիմն, անարդար
ձևով վիրավորում են, կմիջամտեի՞ք, կփորձեի՞ք պաշտպանել:

Դժվար է իմանալ, զգալ, թե անծանոթ մեկին անհիմն, անարդար ձևով են վիրավորել, թե ոչ: Եթե իրոք զգայի, որ այդպես է, ապա հաստատ կմիջամտեի, հաստատ հնարավորություններիս սահմաններում կպաշտպանեի, որովհետև եթե մարդը թույլ է, դա ոչինչ չի նշանակում, եթե նրան անհիմն վիրավորել են, այդ վիրավորողները պետք է իմանան, որ հաստատ կգտնվեն մարդիկ, որոնց համար ճշմարտությունն ամենակարևորն է, և այդ մարդկանց մոտ արած քայլերի համար ուշ թե շուտ պետք է պատասխան տալ արած անհիմն քայլերի համար, և, պետք եղած դեպքում, ես կարող եմ լինել այդ մարդը:

Երբևէ ուզեցե՞լ եք ձեր անունը փոխել, եթե այո, ապա հետաքրքիր է, ի՞նչ անուն եք ուզեցել:

Ուլուանա
15.07.2007, 21:24
Երբևէ ուզեցե՞լ եք ձեր անունը փոխել, եթե այո, ապա հետաքրքիր է, ի՞նչ անուն եք ուզեցել:
Հա, փոքր ժամանակ իմ անունը չէի սիրում. ամեն օր մի անուն էր խելքիս փչում ու երազում էի, որ դա իմ անունը լինի։ Շատ-շատ անուններ են եղել, ի դեպ, բոլորն օտարազգի, բայց էնքան շատ են եղել, որ էսօր թվարկեմ, չեմ պրծնի... :{ Բայց հիմա իմ անունը շատ եմ սիրում։ :)

Ձեր ո՞ր տարիքն եք ամենաերջանիկը համարում (կոնկրետ թվեր նշեք, չգրեք՝ մանկություն, պատանեկություն և այլն)։

Վարպետ
15.07.2007, 21:27
1995-1999 թթ., երբ ուսանող էի ու գիժ բաներ էի անում:)

Եթե Ձեր ընկերը ինչ-որ բան է անում, բայց դա անում է շատ վատ, ու այնքան վատ, որ վտանգում է ինչպես Ձեր ու բոլորի նյարդերը, այնպես էլ իր սեփական հեղինակությունը, Դուք նրան կասեք այդ մասին` վտանգելով Ձեր ընկերությունը, թե կխնայեք նրան?

impression
15.07.2007, 21:31

Կասեի.... Հետո կափսոսեի, բայց կասեի :8

Մարդու մոտ ե՞րբ է լինում դեմքի ամենազվարճալի արտահայտություն

Ուլուանա
15.07.2007, 21:32
1995-1999 թթ., երբ ուսանող էի ու գիժ բաներ էի անում:)

Եթե Ձեր ընկերը ինչ-որ բան է անում, բայց դա անում է շատ վատ, ու այնքան վատ, որ վտանգում է ինչպես Ձեր ու բոլորի նյարդերը, այնպես էլ իր սեփական հեղինակությունը, Դուք նրան կասեք այդ մասին` վտանգելով Ձեր ընկերությունը, թե կխնայեք նրան?

Դա կախված է նրանից, թե ինչ աստճանի մտերիմ եմ տվյալ մարդու հետ։ Շատ մտերիմ լինելու դեպքում հաստատ կասեմ, բայց եթե զգում եմ, որ այնքան մտերիմ չեմ, որ կարողանամ առանց վիրավորելու նրան հասկացնել դա, ապա կսպասեմ ավելի հարմար ժամանակի։ ;)

Ավելացվել է 1 րոպե անց
Ես հարց չունեմ, Impression-ի հարցին պատասխանեք։

Վարպետ
15.07.2007, 21:38
Կասեի.... Հետո կափսոսեի, բայց կասեի :8

Մարդու մոտ ե՞րբ է լինում դեմքի ամենազվարճալի արտահայտություն

Ես իմ օրինակով ասեմ:) Այն դեպքում, երբ չափազանց լուրջ դեմքով փորձում են քեզ հիմնավորել, որ քո մազերը կարմիր են այն դեպքում, երբ դու դրանք ամեն օր հայելու մեջ տեսնում ես որպես սեւ: Պայմանականորեն ասված, բնականաբար:)

Ակումբում կա էդպիսի մարդ, որը վատ է ստեղծագործում, բայց նրան չեն ասում այդ մասին?:)))

Philosopher
15.07.2007, 22:03
Ակումբում կա էդպիսի մարդ, որը վատ է ստեղծագործում, բայց նրան չեն ասում այդ մասին?:)))
Ակումբում կան մարդիկ, որոնք լավ են ստեղծագործում և նրանց ասում են այդ մասին...

Առավել սիրում եք ձեր շպարված, թե՞ անշպար կերպարը

Goga
15.07.2007, 22:34
Նայած տրամադրության:)
Հաճախ եք ցանկանում լինել միայնակ ձեր մտքերի հետ

Amaru
16.07.2007, 00:20
Հա, շատ հաճախ... Բայց դե հո չե՞մ ասի ընկերներիս ինձ հանգիստ թողեք... Օգնել են ուզում, բայց չեն հասկանում, որ լավագույն տարբերակը ինձ թողելն ա իմ մտքերի հետ: Ոչ մի օգնություն էլ պետք չի ինձ. ես գիտեմ, որ մենակ եմ:

Ստիպված Ձեր սկզբունքներին հակառակ գնացե՞լ եք...

Apsara
16.07.2007, 00:56

Գնացել եմ, իհարկե, հանուն ոմն մեկի

ինչը ձեզ կստիպի լքել ընտանիքը հարազատներին, կտրել բոլոր կապերը նրանց հետ ու հեռանալ ընդմիշտ

ihusik
16.07.2007, 02:27
ինչը ձեզ կստիպի լքել ընտանիքը հարազատներին, կտրել բոլոր կապերը նրանց հետ ու հեռանալ ընդմիշտ Միայն մեկ բան, եթե գիտակցեմ, որ ծառայելու համար Բարձյալին ու Նրա միջոցով ավելի շատ մարդկանց կկարողանամ ծառայել ու օգուտ տալ շատ ավելի մարդկանց և ընդհանրապես աշխարհին, քան իմ ընտանիքի ու հարազատներիս կողքին լինելով կարող եմ անել միայն նրանց կամ համեմատաբար շատ ավելի քիչ մարդկանց համար:

(Խոսքս ընկեր/ուհու մասին է) Կարո՞ղ եք սիրել՝ առանց նրան Ձերը համարելու կամ առանց թեկուզ փոքր ինչ նրա հանդեպ սեփականատիրական կամ Ձեզ պատկանելու զգացում ունենալու::think

Amaru
16.07.2007, 18:20
(Խոսքս ընկեր/ուհու մասին է) Կարո՞ղ եք սիրել՝ առանց նրան Ձերը համարելու կամ առանց թեկուզ փոքր ինչ նրա հանդեպ սեփականատիրական կամ Ձեզ պատկանելու զգացում ունենալու:

Պարզապես...ուրիշ ընտրություն չունեմ: Հետևաբար կարող եմ... :)

Դու ինքդ կհետևեի՞ր ուրիշներին տված քո խորհուրդներին :P

Selene
16.07.2007, 23:18
Պարզապես...ուրիշ ընտրություն չունեմ: Հետևաբար կարող եմ... :)

Դու ինքդ կհետևեի՞ր ուրիշներին տված քո խորհուրդներին :P

Հիմնականում խորհուրդ եմ տալիս այն, ինչ արել եմ կամ կանեմ տվյալ իրավիճակում;)
Հաճախ եք ցանկություն ունենում ետ դառնալ, ջնջել ամեն ինչ ու սկսել զրոյից:

Apsara
16.07.2007, 23:24
Հիմնականում խորհուրդ եմ տալիս այն, ինչ արել եմ կամ կանեմ տվյալ իրավիճակում;)
Հաճախ եք ցանկություն ունենում ետ դառնալ, ջնջել ամեն ինչ ու սկսել զրոյից:

ինչու անհնարը ցանկանամ, անցյալը կմոռանամ ու ներկայում կսկսեմ նորից

ինչու վատին հավատում եք իսկ լավի մեջ միշտ կասկածում

otar
16.07.2007, 23:30
Երկուսի մեջ էլ կասկածում եմ!

ինչու՞ եք տենց անկապ հարցեր տալիս

Apsara
16.07.2007, 23:32
Երկուսի մեջ էլ կասկածում եմ!

ինչու՞ եք տենց անկապ հարցեր տալիս

Որ անկապ մարդիք էլ կարանան պատասխանեն

սիրում եք լոգիկայի հետ կապված խնդիրներ լուծել

otar
16.07.2007, 23:34
լոգիկան ո՞ րն ա( հռետորական հարց :D )

մեր ֆոռումում ըստ ձեզ ո՞ր մեմբերներն են անկապ

StrangeLittleGirl
16.07.2007, 23:38
Դե կան մի քանիսը, դու ինձնից լավ գիտես :D

Անձրևը ամենաշատը ի՞նչ վնաս է քեզ պատճառել:

otar
16.07.2007, 23:40
ֆենած մազերս թրջվել են :D իսկ եթե լուրջ ոչ մի... չեմ կարծում որ մրսածությունը վնաս է այս դեպքում.. այն դեպքում երբ "օգուտն" այդքան շատ է

իսկ այնուամենայնիվ ովքե՞:ր են ըստ ձեզ մեր ֆոռումի անկապ անդամները :D

StrangeLittleGirl
16.07.2007, 23:45
Ջանա, ասում եմ ինձնից լավ գիտես, էդ անկապներն էլ լավ գիտեն: Ի՞նչ կարիք կա, որ հրապարակեմ: Հուսանք, որ կան նաև այնպիսի ֆորումականներ, որ չգիտեն, որ նրանք անկապ են:

Ինչու՞ ես նման հարցեր տալիս: :D

otar
16.07.2007, 23:46
որ էդ անկապ մարդիկ ասեն որ ես անկապ եմ ես էլ ուրախանամ :hands

ո՞վ է ֆոռումում սիրածդ անդամը կամ անդամները բայց քիչ թով ( մի 2-3 )

Grieg
16.07.2007, 23:47
որ էդ անկապ մարդիկ ասեն որ ես անկապ եմ ես էլ ուրախանամ :hands

ո՞վ է ֆոռումում սիրածդ անդամը կամ անդամները բայց քիչ թով ( մի 2-3 )

Manon–ը , եղել է երբ ուրախությունից լացել էք՞:)

otar
16.07.2007, 23:49
չէ :)

դու ինձ սիրու՞մ ես

StrangeLittleGirl
16.07.2007, 23:51
Ամո՛թ քեզ… ուրեմն կասկածում էիր, հա՞ :love

Իսկ դու՞

Ֆելո
16.07.2007, 23:51
չէ :)

դու ինձ սիրու՞մ ես

էնքան ինչքան որ դու ինձ

իսկ դու ինձ սիրում ես՞

impression
16.07.2007, 23:51
չէ :)

դու ինձ սիրու՞մ ես

հա,

իսկ դու ու՞մ չես սիրում

otar
16.07.2007, 23:52
աաաա ասում եմ ապուշ հարցերը հատուկ եք տալիս չէ՞

այնուամենայնիիիիվ!!! ովքե՞ր են ֆոռումի ապուշ անդամները

StrangeLittleGirl
17.07.2007, 00:00
ԱՊուշ անդամները :D

Ի՞նչ կանես, եթե քեզ ասեմ, որ դու զզվելի ես :D

impression
17.07.2007, 00:20
Ի՞նչ կանես, եթե քեզ ասեմ, որ դու զզվելի ես :D

Շատ զարմացած կմոտենամ հայելուն, որ պարզեմ՝ ինչու նման բան ասեցիր ինձ :(:P

ի՞նչ ես անում

StrangeLittleGirl
17.07.2007, 00:26
Համոզում եմ, որ թույլ տաս ռադիոն միացնեմ, ընկերոջս լսեմ:

Դու էլ կլսե՞ս:

impression
17.07.2007, 00:53
Համոզում եմ, որ թույլ տաս ռադիոն միացնեմ, ընկերոջս լսեմ:

Դու էլ կլսե՞ս:

Չէ, ռադիո չեմ սիրում.... համով չի :D:D:D

Չե՞ս ուզում գրել մի բան

Երվանդ
17.07.2007, 00:56
Ուզում եմ, ուղղակի քաշվում եմ:D, Բյուրին:kiss, լավվվ միհատել քեզ;)

Ավելացվել է 2 րոպե անց
Հե՞չ եղելա որ հոգնածությունից մոռանաք հարց գրեք:D

Մանե
17.07.2007, 11:03
Հե՞չ եղելա որ հոգնածությունից մոռանաք հարց գրեք:D
Հա,հիմա մոտս էդ վիճակն ա:8
Որ մի քանի օր չեմ երևում,իմ մասին հիշո՞ւմ եք:oy:)

Ուլուանա
17.07.2007, 11:05
Հա,հիմա մոտս էդ վիճակն ա:8
Որ մի քանի օր չեմ երևում,իմ մասին հիշո՞ւմ եք:oy:)

Հա, օրինակ, ես նկատել էի, որ արդեն ահագին ժամանակ է՝ չես երևում, ու մտածում էի՝ տեսնես ինչն էր պատճառը... :think

Ակումբում ո՞ր թեման եք կարոտել։ :roll

Amaru
17.07.2007, 11:08
«Ի՞նչ երաժշտություն եք լսում ներկա պահին» :)...հա, կարոտել եմ :)

«:o» սմայլիկի ապուշ հայացքից չե՞ք ներվայնանում...

Ուլուանա
17.07.2007, 11:42
«Ի՞նչ երաժշտություն եք լսում ներկա պահին» :)...հա, կարոտել եմ :)

«:o» սմայլիկի ապուշ հայացքից չե՞ք ներվայնանում...
Համ մի քիչ ներվայնանում եմ, համ էլ ախր իսկական ապուշ կտրած, այսինքն՝ ապշած սմայլիկ ա է։ :D Ամեն դեպքում, ուրախ եմ, որ ինքը կա։ :hands :P

Ձեր մտերիմ ընկերներին/ընկերուհիներին փոխադարձաբար վիրավորելուց ու համարյա թշնամական հարաբերություններ հաստատելուց հետո հարաբերությունների վերականգնում հաճա՞խ եք ունեցել։

Root
17.07.2007, 11:48

Լավագույն ընկերոջս քիչ էր մնում սպանեի 9 տարի առաջ , խեղճ տղուն ինչ ասես չասեցի (հանցագործ վախտերս էր) , բայց համենայն դեպս ես թշնամություն անել չեմ կարողանում, կամ առհամարում եմ , կամ լարում եմ ինձանից առնվազն 1000 մետր հեռու կամ էլ ցանկանում եմ բարին այս կյանքում : :D

Թմրանյութ օգտագործել եք ? Կամ ինչպես կվերաբերվեք Ձեր եթե Ձեր ընտանիքի անդամը կարևիքից դրդված սկսի օգտագործել ?

nena
17.07.2007, 11:58
ERBEQ NUYNISK ETE SIREM

Guest
17.07.2007, 15:50
Թմրանյութ օգտագործել եք ? Կամ ինչպես կվերաբերվեք Ձեր եթե Ձեր ընտանիքի անդամը կարևիքից դրդված սկսի օգտագործել ?

Չե, չեմ օգտագործել: Իսկ ընտանիքից ոչ ոք չի սկսի օգտագործել, ամենաքիչը ես չեմ թողնի…

Ղարաբաղը մե՞րն է:

Մանե
17.07.2007, 17:55
Ղարաբաղը մե՞րն է:
Բարոյահոգեբանական տեսանկյունից այո
Բնավորությանս ո՞ր գծի համար ինձ չես սիրում

Taurus
17.07.2007, 18:02
Ճիշտն ասած այդպիսի առանձնահատուկ գիծ չեմ նկատել, բայց մի քիչ երևում ա, որ ինքդ քեզ չես սիրում, այ էտ բանը մարդկանց մեջ չեմ հարգում:

ինչքան է ակնառու պատճառահետևանքային կապը քո կյանքի մեջ?

John
17.07.2007, 18:11
ինչքան է ակնառու պատճառահետևանքային կապը քո կյանքի մեջ?
Սովա՞ծ եմ, գնում եմ հաց ուտելու :D

Ինչի՞ միջոցով եք հանգստացնում ձեր բորբոքված նյարդերը:

Apsara
17.07.2007, 18:13
Սովա՞ծ եմ, գնում եմ հաց ուտելու :D

Ինչի՞ միջոցով եք հանգստացնում ձեր բորբոքված նյարդերը:

երաժշտության կամ ավելի հաճախ արցունքների: Իսկ երկուսը միասին ուժեղ լիցքաթափություն է:

Սիրում եք Ձեր անունը՞, իսկ ուրիշ ինչ անուն կուզեիք կրել ձերի փեխարեն

Մանե
17.07.2007, 18:19
Սիրում եք Ձեր անունը՞, իսկ ուրիշ ինչ անուն կուզեիք կրել ձերի փեխարեն
Նայած տրամադրության;)Մեկ սիրում եմ,մեկ՝չէ:)
Բայց ուրախանում եմ,որ ասում են,որ անունս շատ սիրուն ա:oy:)
Որն է ձեր երազած պաշտոնը

Taurus
17.07.2007, 18:19
Հա շատ եմ սիրում, ինձ սազում ա
մեկ էլ կուզենայի Cristina լիներ
sorry Մանե ջան
Կրթության և գիտության նախարար!
կուզենայիր այս ամառ հանգստանաիր ակումբի հետ, թե առանց ակումբի?:P

Apsara
17.07.2007, 18:23
Հա շատ եմ սիրում, ինձ սազում ա
մեկ էլ կուզենայի Cristina լիներ
sorry Մանե ջան
Կրթության և գիտության նախարար!
կուզենայիր այս ամառ հանգստանաիր ակումբի հետ, թե առանց ակումբի?:P

Արդեն հանգստանում եմ ու արդեն ակումբի հետ, բայց որ գաին ծով գնաինք բոլորովս շաաատ լավ կլիներ

Անձրևի հետ արտասվելիս ինչ եք զգացել

Մանե
17.07.2007, 18:26
Անձրևի հետ արտասվելիս ինչ եք զգացել
Անզորություն,ներքին սառնություն ու անսպասելի դաժանություն;)
Երբ ահավոր տխրում եք,պատրաստ եք ինքներդ ձեզ վնաս պատճառել

Djavaxhq
17.07.2007, 18:56
Երբ ահավոր տխրում եք,պատրաստ եք ինքներդ ձեզ վնաս պատճառել

փորձել եմ չի ստացվել

Եթե քեզ արհամարում են, դու կփորձես պարզել պատճառը թե կընկնես հուսահատության գիրկը

Մանե
17.07.2007, 19:25
Եթե քեզ արհամարում են, դու կփորձես պարզել պատճառը թե կընկնես հուսահատության գիրկը
Եթե դրա պահով նամյոկներ անեն,ապա կփորձեմ պարզել,իսկ եթե ոչ,ապա ես էլ կպատասխանեմ նույն ձև;)
Եթե մարդու մասին վատ կարծիք եք կազմում առանց վերջինիս ճանաչելու,սակայն հետո փորձում եք նրան ճանաչել ու ամեն ինչ հարթել,ապա դա կեղծությո՞ւն է,կամ համախոհներ ձեռք բերելու փո՞րձ:think

Բարեկամ
17.07.2007, 19:36
Եթե սխալմամբ վատ կարծիք եմ կազմել ու արտահայտել այն, ապա կշտապեմ հաղորդել, որ սխալվել եմ. ինձ համար դա ոչ կեղծություն է, ոչ էլ համախոհներ ձեռք բերելու փորձ, այլ մարդուն անարդարացի վիրավորելը շտապ շտկելու մղում:

Ուրեմն այսպես. պատկերացրու, թե քեզ հրավիրել են մասնակցելու "Պասլեդնի Գեռոյ" պրոյեկտին /"survivor" դրսեցիների համար/ ու պետք է ընտրես ընդամենը 5 ակումբցի՝ հետդ կղզի տանելու և խաղն իրականացնելու: Անվանիր այն 5-ին, ում կընտրեիր :)

Apsara
17.07.2007, 19:44

Ցավոք սրտի ակումբում լավ ֆիզիկական տվյալներով դիմացկուն մարդիք քիչ են, բայց երևի Wisper-ին կտանեի հաստատ, հետո Արշակին, Վերային, Արիսոլին, Արթուրին,
հետաքրքիր հարց է տվել Բարեկամը, կուզե ուրիշ պատասխաններ լսել

Kita
17.07.2007, 19:53
Ուրեմն Էդոյին, Արտակին, Արտուրին, Վերային և Հովուլիկին...

John
17.07.2007, 20:16
Քաղաքացուն, Էդոյին, Չուկին, Արշակին ու Հայկին (Գուեստ)

Ուրվական
17.07.2007, 22:12
Նորմարդին, Absar21-ին, Վիշապաքաղին, Angelina-ին, Բյուրակնին::)

Մարիաննա
17.07.2007, 23:34
Բայց պատկերացնում եք Անգելիանյին էդ խաղում: Չէ լուրջ: :) Ասենք փորձությունը ջրի մեջ պետք է լինի. «Այո՛, դու ճիշտ ես, այդպես է պետք լողանալ»: :D

Ի՞նչը կարող է Ձեզ ստիպել, որ հրաժարվեք Ձեր համոզմունքներից:

StrangeLittleGirl
17.07.2007, 23:37
Ինչը չգիտեմ, բայց ով հաստատ. Աստված

Ինչու՞ ես ակումբ մտնում (մենակ անկեղծ):

impression
18.07.2007, 00:01
Ինչու՞ ես ակումբ մտնում (մենակ անկեղծ):

Կախվածություն ունեմ Ակումբից.... գտել եմ ընկերներ.... կարևոր ու հարազատ մի քանի մարդ.... կարդում են իմ գրածները.... մեկ-մեկ ռեպ են տալիս.... երբեմն հասկանում են ինձ.... հաճախ՝ ոչ.... ոմանց կարոտում եմ.... ոմանք գուցե ինձ են կարոտում.... որոշներից նյարդայնանում եմ.... մի քանիսին՝ նյարդայնացնում.... պարապությունս լավ զարդարում է Ակումբը.... Ստեղծագործողի անկյունում բացի իհարկե մի քանի հրաշալի հեղինակներից, անվճար սովորեցնում են՝ ինչպես պետք չէ գրել.... համախոհներ ունեմ... գուցե նաև ընկերներիցս ոմանք են թաքուն զբոսնում որևէ մականվան տակ.... մի խոսքով, Ակումբն ինձ անհրաժեշտ է... կախվածություն ունեմ Ակումբից....

Անկեղծ էի? Իսկ դու?

Մանե
18.07.2007, 12:35
Անկեղծ էի?
Չգիտեմ:oy

Իսկ դու?
Սկզբում ուղղակի հետաքրքրության համար...
Առաջին ֆորումն էր,որ մտնում էի,ու ինձ սկսեց հետաքրքրել թեմաները և նրանց շուրջ անդամների արտահայտած կարծիքները..
Հետո դարձավ կախվածություն,եթե մի օր չմտնեի ակումբ,էդ օրը չէի կարող լուսացնել...
Հետո հասկացա,որ ինքս ինձ ճանաչելու և ինքնահաստատվելու միջոց ա,նաև ազատ արտահայտվելու...
Մինչև մտնելը կարծում էի,որ իմ կարծիքն ա միայն ճիշտ տվյալ հարցի շուրջ,սակայն այստեղ սովորեցի տվյալ հարցի շուրջ մի քանի կարծիքներ լսել ու տարբերել ճիշտը սխալից;)
Հա,մոռացա Նաև նոր մարդկանց հետ ծանոթանալու և ընկերանալու ,ընկերներ ձեռք բերելու միջոց
Լավ,շատ գրեցի:)
Փորձեցի ինչքան հնարավոր ա առանց մտածելու գրեմ,որ անկեղծ լինի
Հարցը թողնում եմ նույնը

Ինչու՞ ես ակումբ մտնում (մենակ անկեղծ):

Սամվել
18.07.2007, 12:39
Ինչու՞ ես ակումբ մտնում (մենակ անկեղծ):

:think Տաակ ասեմ…Շատ հետաքրքիրա Քաղաքականության,Սիրո և Փիլիսոփայության բաժինները…
Համ ել ԱմԶոնայա անվճարա;)…
Բոբշն դզումա…
Հավես չունեմ հարց մտածեմ հոգնած մեռնում եմ…:oy
Հարցը թողնում եմ նույնը

Ինչու՞ ես ակումբ մտնում (մենակ անկեղծ):

Մելիք
18.07.2007, 16:24
Ինչու՞ ես ակումբ մտնում (մենակ անկեղծ):

լավ եմ անում:B:

Լավ անելը լավ տղու պատասխան ա՞::D

Root
18.07.2007, 16:35
լավ եմ անում:B:

Լավ անելը լավ տղու պատասխան ա՞::D

Եթե ճշտով ես անում պատասխան էլ ա , աչոտելա , բացատրագիրել ա :D:D:D:D

Ինչու ակումբ չեք մտնում ? (Պատասխանեն մենակ նրանք ովքեր չեն մտնում)

Ուլուանա
19.07.2007, 09:26
Եթե ճշտով ես անում պատասխան էլ ա , աչոտելա , բացատրագիրել ա :D:D:D:D

Ինչու ակումբ չեք մտնում ? (Պատասխանեն մենակ նրանք ովքեր չեն մտնում)
Նրանք, ովքեր չեն մտնում, ինչպես տեսանք, հատուկ այս հարցին պատասխանելու համար էլ չմտան, այնպես որ ես կպատասխանեմ նրանց փոխարեն, հատկապես որ չմտնողներից շատերին ճանաչում եմ ու որոշ չափով նաև գիտեմ, թե ինչու չեն մտնում։ :P Չմտնելու պատճառները, բնականաբար, շատ են.
1. վիրավորված են ինչ–որ մեկից կամ որոշ մարդկանցից :noti
2. ժամանակ չունեն :8
3. գրանցվելուց հետո մոռացել են դրա մասին, իսկ հետո հիշեցնող չի եղել :(
4. չափից դուրս լուրջ են Ակումբ մտնելու համար... :o
5. ժամանակ առ ժամանակ մտնում են, բայց ինչ–որ դժբախտ պատահականությամբ բախվում եղած տափակագույն (ասենք, «:hands» կարգի) գրառումների և նյարդայնացած, հիասթափված դուրս վազում Ակումբից, որից հետո երկար ժամանակ ուշքի չեն գալիս, որ նորից մտնեն...
6. մտել են, զգացել են, որ չափից դուրս քյարթու են էս միջավայրի համար և իրենց ավելորդ զգալով՝ հեռացել են
7. ընդհարումներ են ունեցել Ակումբի ղեկավարության հետ, որից հետո
ա) այլևս չեն մտնում, որովհետև պատվից ցածր են համարում
բ) այլևս չեն մտնում, որովհետև արգելափակված են
գ) մտնում են, բայց հյուրի կարգավիճակով
դ) մտնում են, բայց այլ մականունով :oy
8. այլ՝ իրենց խառնվածքին ու մտածելակերպին առավել համապատասխան ֆորում(ներ) են գտել ու այնտեղ են «բնակվում»
9. վերջապես, չեն մտնում, որովհետև գաղափար չունեն, թե ընդհանրապես ինչ է ֆորումը, և որ ընդհանրապես Ակումբ անունով ֆորում գոյություն ունի աշխարհիս երեսին :D
10. լավ են անում՝ չեն մտնում։ :P

Ինչու՞ եք այս թեմայում գրառում անում՝ ավելի շատ պատասխանելու՞, թե՞ հարց ուղղելու համար։

StrangeLittleGirl
19.07.2007, 09:29
Պատասխանելու. պատասխանը մի քանի վայրկյանում գրում եմ, հետո մի քանի րոպե հարց եմ մտածում :D

Ո՞նց իմանանք դու ով ես:

Root
19.07.2007, 12:25
Պատասխանելու. պատասխանը մի քանի վայրկյանում գրում եմ, հետո մի քանի րոպե հարց եմ մտածում :D

Ո՞նց իմանանք դու ով ես:

Ուշադիր նայի աչքերիս մեջ…

Ոնց անենք որ Ակումբով գնանք Սևան Կիրակի օրը լողանալու ՞…

Arisol
19.07.2007, 13:02
Ո՞նց իմանանք դու ով ես:
Խմածս վիճակում հաստատ կիմանաք, չնայած դեռ չի եղել, որ մի շիշ պիվայից ավել խմեմ, տակ շտո պտի մի քիչ ավելի շատ խմացնեք, որ լրիվ ջրիկանամ ու էդ վախտ հարցեր տվեք :D :

StrangeLittleGirl
19.07.2007, 17:30
Ոնց անենք որ Ակումբով գնանք Սևան Կիրակի օրը լողանալու ՞…
Երևի ուզում էիր ասել անեք :think Թե չէ չեմ հավատում, որ դու մեզ հետ որևէ տեղ կգաս: :D Համ էլ ինձնից ձեռ քաշեք: Նախ, կիրակի օրերը աշխատում եմ: Երկրորդ, Սևանն ահավոր չեմ սիրում:

Ինչու՞ քունդ չի տանում:

Firegirl777
19.07.2007, 17:50
Ճիշտն ասած լավ էլ տանւմ է, թողնեն հենց հիմա էլ կքնեմ....

Ինչո՞ւ ես այդպես հագնվում

Մանե
19.07.2007, 21:22
Ճիշտն ասած լավ էլ տանւմ է, թողնեն հենց հիմա էլ կքնեմ....

Ինչո՞ւ ես այդպես հագնվում
Լավ եմ անում:P
Իսկ եթե լուրջ,ապա ո՞նց եմ հագնվում,ո՞ր:o
Հագնում եմ էն,ինչի մեջ ինձ հանգիստ եմ զգում,ու ինչը որ իմ կարծիքով սազում ա:oy
Սիրում էք ռիսկի դիմել,և արդյոք հաճա՞խ եք դիմում:)

StrangeLittleGirl
20.07.2007, 00:47
Հա՛, առանց ռիսկի կյանքը շատ անհետաքրքիր է:

Երբևէ եղե՞լ է, որ փոշմանես ռիսկի չդիմելու համար: Ինչու՞

Apsara
20.07.2007, 01:32
Հա՛, առանց ռիսկի կյանքը շատ անհետաքրքիր է:

Երբևէ եղե՞լ է, որ փոշմանես ռիսկի չդիմելու համար: Ինչու՞

Կարող է շատ վաղուց անցյալում եղել է բայց արդեն չեմ հիշում, միայն երևի տեղին պատասխան չտալու դեպքում եմ փոշմանում, ասենք դասախոսներին կամ անծանոթ մարդկանց:

Եթե փոշմանել եք արածի համար, փորձել եք այն ուղղել:think

Tigana
20.07.2007, 19:43
Ոչ,ես աշխատւմ եմ գրեթե միշտ ունենալ պլան բ կամ ուղղակի страховка ասածը:

Հաճախ եք ցանկանում տարբերվել մյուսներից?

Ավելացվել է 4 րոպե անց

Հա՛, առանց ռիսկի կյանքը շատ անհետաքրքիր է:

Երբևէ եղե՞լ է, որ փոշմանես ռիսկի չդիմելու համար: Ինչու՞

Ես էլ եմ քո նման կարծում,բայց փորձիցս եմ ասում` ռիսկով էլ մի բան չի:Դժվարությունները ողղակի հետապնդում են: