PDA

Դիտել ողջ տարբերակը : Մարզադաշտից մինչև քաղմաս երկու քայլ է...



John
18.06.2007, 15:20
2007 թվականի հունիսի վեց… Ֆուտբոլասերները լավ են հիշում այս օրը… Այդ օրը տոն էր ողջ հայ ազգի համար՝ Հայաստանի հավաքականը հաղթել էր Լեհաստանի հավաքականին… Բայց ոմանց համար այդ օրը հիշարժան է ոչ թե մեր հավաքականի հաղթանակի, այլ… ուրիշ առիթով… Ավանդույթի համաձայն, սկզբում ծանոթանանք գործող անձանց հետ:
1. Ճուտս-գլխավոր գործող անձանցից մեկը: Դպրոցական է: հայրը աշխատում է ԱԱՆ-ում (Ազգային Անվտանգության Նախարարություն): Տաքարյուն է: Ֆուտբոլից բան չի հասկանում:

2. Շունս-Համեստ, հասարակ տղա: Ապագա ֆիզիկ: Մի քիչ տարօրինակ տիպ է, ինչպես բոլոր նախկին, ներկա ու ապագա ֆիզիկները: Ֆուտբոլից հեռու մարդ է:

3. Ջոնս-Խիստ մաթեմատիկական մտածողության տեր մի տղա: Շատ արագ մտածելու ունակության շնորհիվ շատ բաների կարող է հասնել: Կյանքն առանց ֆուտբոլի պատկերացնել չի կարող:

Ճուտսը, Շունսը և Ջոնսը համադասարանցի ընկերներ են: Հունիսի 6-ի առավոտյան նրանք մաթեմատիկայի քննության էին: Ջոնսը արդեն որոշել էր, որ անկախ քննության արդյունքից գնալու է մարզադաշտ, դիտելու սիրելի թիմի խաղը: Քանի որ քննությունը հաջող հանձնեցին՝ որոշեցին նրան միանալ նաև Ճուտսն ու Շունսը: Խաղը սկսվելու էր ժամը 20,30-ին…

Արդեն ժամը 19,30-ին Ջոնսը մարզադաշտի շրջակայքում էր… Մինչև ընկերների գալը, հասցրեց գնել հարավային տրիբունայի երեք տոմս: Ժամը 20,15-ին եկան նաև Ճուտսն ու Շունսը: Նրանք իրենց հետ բերել էին ֆուտբոլ դիտելու համար անհրաժեշտ պարագաներ՝ թերթ (նստարանին թռելու համար), փող (մանր-մունր ծախսերի համար), ծամոն (ծամելու համար), ջերմուկ (հավանաբար խմելու համար): Տարածքից գնեցին նաև արևածաղկի սերմ և ուղեվորվեցին դեպի հարավային տրիբունա…

Պարզվեց, որ նրանց նստարանները խիստ անհարմար տեղում են՝ «միջանցքի» մոտ (նրանց դիմացով անընդհատ գնում-գալիս են իրենց տեղը դեռևս չգտած, արևածաղկի սերմ առայժմ չգնած, ընկերներին փնտրող ու էլի լիքը տարբեր զբաղմունքների տեր մարդիկ): Խաղը սկսվելուց միայն 10 րոպե անց նրանք վերջապես սկսեցին տեսնել դաշտում ընթացող իրադարձությունները…

Նրանցից դեպի ձախ՝ 15-20 մետր հեռավորության վրա նստած էին Լեհաստանի հավաքականի երկրպագուները՝ մոտ հիսուն հոգի… Ի տարբերություն հայերի, նրանք կազմակերպված ձևով երկրպագուն էին իրենց թիմին՝ երգելով իրենց ազգային հիմնը: Իսկ հայերի մեծ մասը զբաղված էր շատ ավելի կարևոր գործով՝ արևածաղկի սերմ չրթելով:

Շարունակելի…

Armeno
18.06.2007, 17:12
Լավ սկիզբ էր, բայց ոստիկանները արևածաղիկի սերմ չէին թողնում…
Մենք էլ ջերմուկը առել էինք, որպեսզի շշերով խբենք նստարաններին…
Ետ էլ մեր կազմակերպվածն ա:)

John
18.06.2007, 17:47
…շարունակություն
Հայերի մի մասն էլ իր պարտքն էր համարում ցուցամատն ուղղել լեհերի կողմը ու ծիծաղել… Խաղի 1-ին խաղակեսում լեհերն ունեին բացահայտ առավելություն և գոնե երեք անգամ կարող էին գրավել մեր դարպասը (չեմ ուզում շատ կենտրոնանալ խաղի մեկնաբանության վրա, որովհետև ում որ պետք էր իմանալ՝ վաղուց գիտի, իսկ ում էլ որ պետք չի՝ հաստատ կձանձրանա :) ):

Մեր հերոսների կողքին նստած էին երկու սևամորթ երիտասարդներ: Նրանցից մեկի մոտ կար թվային ֆոտոապարատ: Խաղի ընդմիջմանը նա որոշեց լուսանկարել ընկերոջը… Բայց դա նրան այդպես էլ չհաջողվեց, որովհետև նկարողի ու նկարվողի մեջտեղում գտնվող միջանցքով «երթևեկում էին» իրենց պաշարները լրացնել պատրաստվող կամ արդեն լրացրած ֆուտբոլասերները…

Սկսվեց 2-րդ խաղակեսը… խաղադաշտում ոչինչ չէր փոխվել… նորից լեհերն անընդհատ գրոհում էին, իսկ հայերը պաշտպանվում… լեհ երկրպագուների մոտ իշխում էր բարձր տրամադրությունը… Նրանք չէին էլ կասկածում, որ հնարավոր է իրանց սիրելի թիմը չհաղթի… Իսկ հայ երկրպագուները… Նրանք արդեն սկսել էին երազել ոչ-ոքիի մասին… Ոչինչ չէր վկայում այն մասին, որ հայերը կարող են գոլ խփել, էլ չեմ ասում հաղթել լեհերին…

Խաղի 65-րդ րոպեին տեղի ունեցավ ՀՐԱՇՔ… Համլետ Մխիթարյանը հարավամերիկացուն բնորոշ գեղեցիկ հարվածով գրավեց լեհերի դարպասը… Մարզադաշտը ցնծում էր… Երկրաշարժի նման մի բան անցավ բոլոր տրիբունաներով… Հայերը երանության մեջ էին…

Իսկ ի՞նչ էր կատարվում արևմտյան տրիբունայի այն հատվածում, որտեղ լեհերն էին նստած… Լեհերը շանթահարված էին իրադարձությունների նման զարգացումից… Մխիթարյանի գոլը կարծես ամպրոպ լիներ անամպ երկնքում ( (c) Ս.Բ.)… Թվում էր՝ խաղի մնացած ժամանակահատվածում լեհերն անընդհատ գրոհելու են՝ հեետ բերելու համար կորցրածը, բայց տեղի ունեցավ հակառակը: հայերը սկսեցին գրոհել և կարող էին հաղթել նույնիսկ խոշոր հաշվով:

Ինչպես բոլոր հայ երկրպագուները, այդպես էլ մեր երեք հերոսները ուրախ տրամադրության մեջ էին, և թվում էր, թե ոչինչ չի կարող խանգարել իրենց ուրախությանը… նրանք դեռ չգիտեին, որ ընդամենը րոպեներ անց իրենց ուրախությունից հետք անգամ չի մնա…

շարունակելի…

John
19.06.2007, 09:44
…շարունակություն
Երբ խաղի ավարտին մնացել էին հաշված րոպեներ, հայ ֆուտբոլիստներն ակտիվացան ու սկսեցին հակագրոհել մեծ ուժերով… բնականաբար աշխուժացան նաև հայ ֆուտբոլասերները… նրանց աշխուժությունը կանխելու համար աշխուժացան ոստիկանները… նրանցից մի քանիսը հայտնվեցին միջանցքում՝ մեր հերոսների ու խաղադաշտի արանքում, և բնական է, որ մեր հերոսները չէին տեսնում, թե ինչ է կատարվում խաղադաշտում…

Այդ փաստից վրդովված, Ճուտսը մոտեցավ ոստիկաններից մեկին ու ասաց.
-Հոպա՛ր ջան, մի քիչ ձախ կանգնեք, որ կարողանանք խաղը դիտել:
-Արա՛, ես քեզ ի՞նչ հոպար, մի հատ ռադ էղի ստեղից,-պատասխանեց ոստիկանը:
-Չի երևում՝ գնա ուրիշ տեղից նայի,-ընկերոջը միացավ մյուս ոստիկանը:
(Վերևներում արդեն նշվել է, որ Ճուտսը տաքարյուն է)
-Էդ ու՞մ հետ ես արա՞: Արան դու ես, այ մլիցա:

Այդ պահին, կանխազգալով դեպքերի հետագա զարգացումը, իրադարձությունների կենտրոնում հայտնվեց Ջոնսը:
-Արա՛, հլը մի հատ հանգստացի: Գժվե՞լ ես,-ասաց նա Ճուտսին ու փորձեց հեռացնել ոստիկանների մոտից:
Իսկ ոստիկաններն արդեն առել էին որսի հոտը…
-Էդ ու՞մ ես արա ասում, հիմա ես քեզ կասեմ, թե ովա արան:
-Պարո՛ն ոստիկան, երեխայա, մի երկու բան էլ ավել ասեց, կներեք,-ասաց Ջոնսը:
Իսկ Ճուտսը շարունակեց:
-Թո՛ղ մի հատ, տենամ ինչա՞ ասում,-դիմեց նա Ջոնսին:

Ու այդտեղ կատարվեց ամենաանսպասելին Ջոնսի համար… Շունսը՝ տեսնելով, որ ընկերոջը սպառնում են՝ հարձակվեց ոստիկաններից մեկի վրա ու… հրեց վերջինիս: Դա այնքան անսպասելի էր, որ ոստիկանի գլխարկն ընկավ… վերևում նշվել է, որ Ջոնսը շատ արագ է մտածում): 1-2 վայրկյանի ընթացքում նա կարողացավ գնահատել իրավիճակը:
շարունակելի…

John
19.06.2007, 10:57
…շարունակություն
Ջոնսն ուներ երկու տարբերակ:
1.Խառնվել կռվի մեջ, ստանալ 2-3 հարված,(գուցե և մի այդքան էլ ինքը հարվածեր) և ընկերների հետ հայտնվեր քաղմասում:
2.Չխառնվել կռվին ու թողնել, որ ընկերներին ծեծեն ու տանեն քաղմաս…
Ընթերցողների մեծ մասը կմտածի՝ եթե Ջոնսը իսկական ընկեր է՝ պետք է ընկերներին հավասար ծեծ ուտի ու իրանց հետ քաղմաս ընկնի: Բայց եկեք դատենք սառը գլխով՝ ինչն էլ հենց արեց Ջոնսը: Ի՞նչ օգուտ կտար նա ընկերներին, նրանց հետ միասին քաղմասում հայտնվելով, մինչև առավոտ ծեծ ուտելով: Հավատացեք՝ ՈՉ մի օգուտ: Իսկ ի՞նչ օգուտ կտար նա ընկերներին, եթե չլիներ նրանց կողքին: Այո՛, Ջոնսը միանգամից հասկացավ իր անելիքը: Պետք է Չխառնվել կռվին: Մի շտապեք Ջոնսին մեղադրել, նա գիտեր, թե որն է ճիշտ ;)

Ոստիկանները ոլորեցին Ճուտսի և Շունսի թևերն ու անընդհատ հարվածելով նրանց տարան դեպի ոստիկանական ավտոմեքենան: Այդ ընթացքում Ջոնսը մի փոքր հեռվից հետևում էր իրադարձությունների զարգացմանը: Երբ ընկերներին նստեցրեցին մեքենան ու տարան՝ Ջոնսը գրպանից հանեց հեռախոսը ու զանգահարեց Ճուտսի հորը:
-Բաժանորդն անջատել է հեռախոսը, կամ գտնվում է ռադիոծածկույթից դուրս…
Ջոնսը զանգահարեց Ճուտսենց տուն:

-Ալո՛:
-Բարև Ձե՛զ, …ին կարելի՞ է:
-Մի րոպե: (5-6 վայրկյան անց) Ալո՛:
-Բարև Ձեզ … ձյաձյա, Ջոնսնա ձեզ զանգում՝ Ճուտսի ընկերը:
-Հա՛, Ջոնս ջան, ինչա՞ եղել:
-Ուրեմն ստեղ կոնֆլիկտ ծագեց, Ճուտսին ու Շունսին՝ մեր մյուս ընկերոջը, քաղմաս տարան…
-Ո՞նց: Ինչքան մանրամասնություն գիտես ասա:
-Ուրեմն իրանց տարան սպիտակ զրովեցով, համարը XXX ՈՍ 02:
-Էդ երբա՞ եղել:
-Մի քանի րոպե առաջ:
-Հիմա դու որտե՞ղ ես:
-Ստադիոնում:
-Քայլի դեպի վերնիսաժ՝ հիմա գալիս եմ:
-Էղավ … ձյաձյա:
շարունակելի…

John
19.06.2007, 20:48
…շարունակությաուն
Իսկ ի՞նչ էր կատարվում մեր մյուս հերոսների հետ այդ ընթացքում:… Ճուտսին ու Շունսին խցկեցին մեքենայի մեջ ու տարան…
-Ուզում եք ասեք տղա եք հա՞: Շուտով կիմանաք, թե ինչ եք:
Շուտով մեքենան հասավ ոստիկանության մոտակա բաժանմունք:
-Գլխով հենվեք պատին, ձեռքերը դրեք գլխին ու չշարժվեք,-ասաց ոստիկաններից մեկը, երբ արդեն ներս էին մտել:
Խուզարկության արդյունքում տղաների մոտից հայտնաբերվեց բջջային հեռախոսներ, մի քանի մետաղադրամ, ծամոն…

Բոլոր ոստիկանները գնացին, մնաց միայն հերթապահ ոստիկանը, իսկ առգրահված իրերը հանգրվան գտան ոստիկանի դարակում…
-Նստե՛ք էն նստարանին ու իրար հետ չխոսաք:
Անցավ հինգ րոպե… Հիսուն տարեկանին մոտ մի մարդ մտավ ոստիկանական բաժանմունք: Քննիչն էր… Նստեց նրասեղանի մոտ ու մատի շարժումով մոտ կանչեց Շունսին ու սկսեց հարցեր տալ…

-Անուն, ազգանուն, հայրանուն:
-… … …
-Կրթություն:
-Դպրոցական եմ:
-Ամուսնացա՞ծ ես:
-Ոչ:
-Երեխա ունե՞ս:
-Ոչ:
-Բանակում ծառայե՞լ ես:
-Ո՞նց ծառայեմ, 91 թիվ եմ:
-Լավ ասիր՝ ծննդյանդ թիվն էլ էր պետք: Ասում ես ծառայե՞լ ես:
-Հոպա՛ր ջան, ուրդու՞ց ծառայած լինի, դպրոցը չի ավարտել հլը,-մեջ ընկավ Ճուտսը:
-Արա՛, ձենդ կտրի, քեզ էլ հերթ կհասնի խոսալու,-գոռաց քննիչն ու դառնալով դեպի Շունսը շարունակեց,-ուրդե՞ ես սովորում:
-Ֆիզմաթ:
-Էդ ինչա՞:
-Դպրոց:
-Անունը ի՞նչ էր ֆի՜զ…
-Ֆիզմաթ:
-Բա ո՞ր համարնա էդ ֆիզմաթ դպրոցը:
-Համար չունի:
-Հիմա ստեղ ո՞նց գրեմ:
-ԵՊՀ առընթեր Ֆիզմաթ դպրոց:
-Նորից ասա, դանդաղ:
-… … … …:
-Ազատ ես, գնա տեղդ, էն մյուսին ուղարկի, առայժմ քեզ հետ վերջացրեցինք գործերը:

Շունսը ուրախությամբ տեղը զիջեց ընկերոջը: Հանցաքննության ընթացքը հիմնականում նույնն էր:
-Մեզ ինչի՞ համար եք ստեղ բերել,-համարձակվեց հարցնել Ճուտսը:
-Ձենդ կտրի՛: Այստեղ ե՛ս եմ տալիս հարցերը: Հարց կտամ՝ պատասխանի, հարց չեմ տա՝ ավելորդ մի խոսա:

Քիչ անց քննիչին մոտեցավ ոստիկանը: Գրանք սկսեցին արձանագրություն կազմել: Հասան այն մասը, որտեղ պետք է գրվի, թե ո՞ր հոդվածով է տղեքին դատ հասնում… Նրանք երկար ժամանակ քրքրում էին ՀՀ քրեական օրենսգիրքը, համապատասխան հոդված գտնելու համար:
-Արի 207-ով գրենք՝ «Միլիցիայի աշխատողին դիմադրություն ցույց տալը»,-պնդում էր ոստիկանը
-Թե՞ 208-ով՝ «Միլիցիայի աշխատողին վիրավորանք հասցնելը»,-առարկում էր քննիչը:
-Արի կլնի երկուսն էլ գրենք: Չարժի՞:
-Երկուսն էլ գրում եմ…

շարունակելի…

Սամվել
19.06.2007, 22:11
Ինչ հետաքրքիր է…… բա շարունակույունը :hands

John
19.06.2007, 22:16
Ինչ հետաքրքիր է…… բա շարունակույունը :hands
ուրախ եմ, որ հետաքրքրում է :) հիմա հավես չկա գրելու… վաղը առավոտյան կգրեմ

John
20.06.2007, 15:17
…շարունակություն

Տիրեց ճնշող լռություն, որը տևեց մի քանի րոպե… Լռությունը խախտեց բջջային հեռախոսի ձայնը. տղաներից մեկի հեռախոսն էր:
-Արա՛, էդ ո՞ր մեկիդ հեռախոսնա:
-Իմն ա, -պատասխանեց Ճուտսը:
-Ո՞վա զանգում:
-Ի՞նչ իմանամ:
-Հլը մի հատ տես ովա՞ զանգում,- դիմեց քննիչը ոստիկանին:
-Հեսա նայեմ,- պատասխանեց ոստիկանն ու նայոլուց հետո ասաց, - Ագենտ007նա զանգում:
Քննիչը դարձավ դեպի Ճուտսն ու հարցրեց.
-Ագենտդ ովա՞:
-Պապասա:
-Ուրդե՞ ա աշխատում:
-КГП-ում:
Քննիչը մի պահ լռեց, բայց շուտով ուշքի եկավ լսածից ու ասաց.
-Ավելի վատ քեզ համար: Հերդ պագոնավորա, դու էլ պագոնավորի վրա ձեռ ես բարձրացնում…

Նորից տիրեց ճնշող լռություն… Լռությունն այս անգամ խախտվեց քաղաքային հեռախոսի ձայնից: Ոստիկանը մոտեցավ հեռախոսին:
-Ոստիկանության … համայնքի թիվ … բաժին, լսում եմ ձեզ: (դադար 4-5 վայրկյան): Եղավ, պարոն …յան:
Հեռախոսի լսափողը դնելուց հետո նա մոտեցավ քննիչին ու ականջին շշնջաց.
-Շեֆն էր զանգում: Ասեց երեխեքին ձեռ չտաք՝ հեսա գալիս եմ:
-Դե մի հատ կարգի բեր սենյակը, մինչև գան,-բարձրաձայն ասաց քննիչը:

Թողնենք, որ ոստիկանը կարգի բերի սենյակը, և տեսնենք, թե ի՞նչ էր կատարվում այդ ընթացքում:
Ջոնսը հանդիպեց Ճուտսի հոր հետ, նորից մանրամասն պատմեց, թե ինչպե՞ս էին զարգացել իրադարձությունները: Այնուհետև Ճուտսի հայրը զանգահարեց ինչ-որ մեկին, և նրանք ուղևորվեցին Ջոնսի համար անհայտ ուղղությամբ: Հերթական խաչմերուկն անցնելուց հետո, նրանց միացավ ոստիկանական համազգեստով մի մարդ: Նրանք երեքով գնացին ոստիկանական մի բաժանմունք, որտեղ, ինչպես հետո պարզվեց, գտնվում էին մեր մյուս հերոսները:
-Այստեղ սպասիր, մենք հիմա կվերադառնանք, - Ջոնսին ասաց Ճուտսի հայրն ու ոստիկանի հետ ներս մտան: Մոտ 15 րոպե անց բաժանմունքից դուրս եկան Շունսը, Ճուտսն ու վերջինիս հայրը: Ջոնսը հանգստացած շունչ քաշեց… Ամեն ինչ անցյալում է… Ամեն ինչ լավ վերջացավ…
Որպես վերջաբան
Հաջորդ առավոտյան Ջոնսն իր պարտքը համարեց զանգել ընկերներին: Սկզբում զանգեց Ճուտսին:
-Բարի լուս ախպեր:
-Բարև:
-Ո՞նց ես երեկվանից հետո:
-Արդեն լավ եմ:
-Բա, ախպեր… քեզ քանի անգամ եմ ասել, մլիցեքի հետ գործ չունես…
-Ջոգեցի ախպեր… սրանից հետո հեռու կմնամ մլիցեքից… բա իմացար, որ Շունսին չեմ ուզեցել թողնեն:
-Լու՞րջ:
-Հա, պապայիս ասել են՝ էն մեկը քո տղենա, պրոբլեմ չկա, բա էն մյուսին որպես ինչ թողնենք… հերս մի ձև համոզելա…
-Դե լավա, որ ամեն ինչ լավ վերջացավ: Դե դավայ ախպերս, մի հատ էլ Շունսին զանգեմ:
-Հա ախպերս, շատ մերսի որ զանգեցիր ցավդ տանեմ:
-Չարժի ախպերս՝ զանգելը իմ պարտքն էր…

Հետո Ջոնսը զանգեց Շունսին:
-Բարի օր ապեր:
-Բարև:
-Ո՞նց ես:
-Շան օրի:
-Խի՞
-Մեջքս ցավումա, երեք որ խփեցին:
-Էժան պրծաք:
-Հա, գոհ եմ…
-Ձերոնք իմացա՞ն:
-Չէ ապե, մի կերպ փրկվա…
-Բա չասի՞ն, խի ես ուշացել:
-Ասի, մարշրուտկա չկար…
-Դե լավ ախպեր, հաջող:
-Հաջող Ջոնս ջան…

Պատմվածքս վերջապես ավարտին հասցրեցի :) Սպասում եմ քննադատությունների, և ինչու չէ նաև գովասանքների ;)

Սամվել
20.06.2007, 15:51
Հալալա ապեր կարգին բան էր :good

Մանե
20.06.2007, 16:01
:)
Ապրես,լավ էր:)
բայց ոնց որ քաղմասում էլ են հոգնել ֆիզմաթցիներից,էնքան են վերջիններս այնտեղ ընկել:D:)

dvgray
20.06.2007, 16:07
եթե ես լինեի Ջոնսն-ի տեղը, հաստատ կխառնվեի կռվին::angry
Բայց Ջոնսնի պահվածքը ոնց-որ ավելի ճիշտ դուրս եկավ:think
.....
Ապրես: լավ էև: :)



Խաղի 65-րդ րոպեին տեղի ունեցավ ՀՐԱՇՔ… Համլետ Մխիթարյանը հարավամերիկացուն բնորոշ գեղեցիկ հարվածով գրավեց լեհերի դարպասը… Մարզադաշտը ցնծում էր… Երկրաշարժի նման մի բան անցավ բոլոր տրիբունաներով… Հայերը երանության մեջ էին…

Նորից վերապրեցի էտ պահը: Աննկարագրելի պահ էր: :hands

Armeno
20.06.2007, 16:22
Վերջն էր Ջոն ջան… Կարելի ա կինո նկարել

Angelina
20.06.2007, 16:34
Կինոյի գաղափարը ես ողջունում եմ::hands

Արշակ
20.06.2007, 17:05
Հովսեփ, կլանող, հետաքրքիր ես պատմում: Հաճույքով էի հետևում իրադարձությունների ընթացքին: Բայց վերջը ավելի հետաքրքիր էի սպասում, քան եղավ:

քաղաքացի
21.06.2007, 00:10
Հրաշալի պատմվածք է:

-Հոպա՛ր ջան, մի քիչ ձախ կանգնեք, որ կարողանանք խաղը դիտել:
-Արա՛, ես քեզ ի՞նչ հոպար, մի հատ ռադ էղի ստեղից,-պատասխանեց ոստիկանը:
Այդ պահին ես 15000 ֆուտբոլասերներին ոտքի կգանեցնեի և կհարձակվեինք դրանց վրա :angry
հիմա հոգնած սատկում եմ հետո կարծիքներս կհայտնեմ

քաղաքացի
21.06.2007, 20:00
Ես ընդհանրապես այս բաժինը չեմ մտնում, բայց քանի որ John-ն ինձ մի 2 խոսքով ասաց, թե ինչի մասին է և սկսեցի կարդալ: Առաջին «Շարունակելի…»-ին, որ հասա այլևս տան անդամների ինձ ուղղված հարցերը չէի պատասխանում: Հետո, որ մնացած «Շարունակելի…»-ներին հասա իրենց լսելու ունակությունս լրիվ կորել էր :D
Հետո երկար-բարակ չբացատրելու համար իրենց համար հատուկ բարձրաձայն կարդացի: Վերջացնելուց հետո նայեցի նրանց ու տեսնեմ կիսահուզմունքային և կիսաերջանիկ հայացքներ ունեին: Ի դեպ այդ օրը մեր տուն էր եկել ԱՄՆ-ից մի հյուր, որն ինձ հարցնում էր, թե John-ը գրքեր կամ որևէ թերթում գրու՞մ է: Ես պատասխանեցի, որ John-ը 15 տարեկան է և սովորում է ֆիզմաթ դպրոցում, որը «թիվ չունի» :D
Մի խոսքով հաջորդ ֆուտբոլի խաղին ես էլ կգնամ Ջոնսի, Շունսի և ամենակարևորը Ճուտսի հետ «երկրպագելու»:

Հ.Գ. Ինչպես Շունսն է ֆուտբոլի նկատմամբ՝ այնպես էլ ես:
Հ.Գ.Գ. Այդ ԱՄՆ-ից հյուրը խոստացավ ակումբի անդամ դառնալ :)

John
21.06.2007, 21:46
Լավ սկիզբ էր, բայց ոստիկանները արևածաղիկի սերմ չէին թողնում…
Մենք էլ ջերմուկը առել էինք, որպեսզի շշերով խբենք նստարաններին…
Ետ էլ մեր կազմակերպվածն ա
Եթե տեսնում էին՝ չէին թողնում :)
Քիչ-քիչ :) համոզված եմ՝ մեր հավաքականի հաջող ելույթների հետ միասին ավելի հաջող կսկսեն երկրպագել մեր երկգպագուները :) նրանք սկսել են լավ մարզավիճակ ձեռք բերել :D


Հալալա ապեր կարգին բան էր
միշտ էլ հաճելի է լսել նման կարծիք ;)


Ապրես,լավ էր
բայց ոնց որ քաղմասում էլ են հոգնել ֆիզմաթցիներից,էնքան են վերջիններս այնտեղ ընկել
Ֆիզմաթցիներից ոչ մի տեղ էլ չեն հոգնում… ինչքան շատ Ֆիզմաթցի քաղմասում լինի՝ էնքան իրանց մոտ ընկնելը պրիստիժնի կդառնա :D


եթե ես լինեի Ջոնս-ի տեղը, հաստատ կխառնվեի կռվին:
Բայց Ջոնսնի պահվածքը ոնց-որ ավելի ճիշտ դուրս եկավ
:)


Մի շտապեք Ջոնսին մեղադրել, նա գիտեր, թե որն է ճիշտ


Վերջն էր Ջոն ջան… Կարելի ա կինո նկարել

Կինոյի գաղափարը ես ողջունում եմ:Չեմ կարծում… ամեն դեպքում նույնիսկ իմ նման ոչ պրոֆեսիոնալի համար սա գլուխգործոց չէ՝ կարելի էր ավելի լավ գրել, պարզապես շտապում էի շուտ ավարտել, ինչն էլ խանգարեց վերջնամասի լավ ստացվելուն…


Հովսեփ, կլանող, հետաքրքիր ես պատմում: Հաճույքով էի հետևում իրադարձությունների ընթացքին: Բայց վերջը ավելի հետաքրքիր էի սպասում, քան եղավ:
Համամիտ եմ :) կարելի էր տղեքին մինչև առավոտ քաղմասում պահել, կամ գոն Շունսին թողնել այնտեղ… նկարագրել Ճուտսի, Շունսի ու Ջոնսի հոգեվիճակը գիշերվա ընթացքում… մի խոսքով կարելի էր ավելի ծավալվել, բայց ինչպես նշեցի՝ շտապում էի շուտ վերջացնել…


Այդ պահին ես 15000 ֆուտբոլասերներին ոտքի կգանեցնեի և կհարձակվեինք դրանց վրա
Կարող եմ քեզ հավատացնել՝ 15000-ից 15ը նույնիսկ ոտքի չէին կանգնի…


Ես ընդհանրապես այս բաժինը չեմ մտնում, բայց քանի որ John-ն ինձ մի 2 խոսքով ասաց, թե ինչի մասին է և սկսեցի կարդալ: Առաջին «Շարունակելի…»-ին, որ հասա այլևս տան անդամների ինձ ուղղված հարցերը չէի պատասխանում: Հետո, որ մնացած «Շարունակելի…»-ներին հասա իրենց լսելու ունակությունս լրիվ կորել էր
Հետո երկար-բարակ չբացատրելու համար իրենց համար հատուկ բարձրաձայն կարդացի: Վերջացնելուց հետո նայեցի նրանց ու տեսնեմ կիսահուզմունքային և կիսաերջանիկ հայացքներ ունեին: Ի դեպ այդ օրը մեր տուն էր եկել ԱՄՆ-ից մի հյուր, որն ինձ հարցնում էր, թե John-ը գրքեր կամ որևէ թերթում գրու՞մ է: Ես պատասխանեցի, որ John-ը 15 տարեկան է և սովորում է ֆիզմաթ դպրոցում, որը «թիվ չունի»
Էս կարծիքը կարդալու ընթացքում հետզհետե ավելի կարմրեցի… հենց դա էլ ինձ վառեց… չէի ուզենա, որ պատմվածքը մայրս էլ կարդար, բայց դե որ վառվել էի… ստիպված տվեցի կարդաց…

Մի խոսքով հաջորդ ֆուտբոլի խաղին ես էլ կգնամ Ջոնսի, Շունսի և ամենակարևորը Ճուտսի հետ «երկրպագելու»:

Հ.Գ. Ինչպես Շունսն է ֆուտբոլի նկատմամբ՝ այնպես էլ ես:
Դե, ինչպես ասում են կարևորը տրամադրվածությունն է :) բոլոր մարդիկ էլ պոտենցիալ ֆուտբոլասեր են, թեկուզ քո նշածի նման չակերտներով:)

Հ.Գ.Գ. Այդ ԱՄՆ-ից հյուրը խոստացավ ակումբի անդամ դառնալ
Ուրախ եմ, որ իմ պատմվածքի շնորհիվ ամենիկաբնակ մեր հայրենակիցներից մեկը ցանկություն է հայտնել Ակում մտնելու… եթե նույնիսկ չմտնի՝ ամեն դեպքում մի պահ հպարտացա :)

Վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր կարծիքների համար և խնդրել մյուս կարդացողներին, որ իրենք էլ արտահայտեն իրանց կարծիքը… արդեն նշել եմ, որ ինձ լավ կզգամ քննադատական կարծիքներ լսելով… եթե ստեղծագործությունը իրենից ինչ-որ բան ներկայացնում է՝ հաստատ կքննադատեն այն, իսկ միայն լավ կարծիքներ լսելիս հիշում եմ այդ խոսքերը…

Selene
21.06.2007, 21:54
Քանի որ հանդիպման ժամանակ մի փոքր գիտեի այս ամենի մասին, որոշեցի սպասել, մինչև պատմությունն ավարտին հասցնես, նոր կարդամ, լավ է, շատ չսպասեցրիր, ապրես;)
Պատմությունդ լավն էր, արարքդ՝ գերազանց մտածված, իսկական ֆիզմաթցուն վայել, Հովսեփ ջան:):kiss

John
21.06.2007, 22:09
Քանի որ հանդիպման ժամանակ մի փոքր գիտեի այս ամենի մասին, որոշեցի սպասել, մինչև պատմությունն ավարտին հասցնես, նոր կարդամ, լավ է, շատ չսպասեցրիր, ապրես;)
Պատմությունդ լավն էր, արարքդ՝ գերազանց մտածված, իսկական ֆիզմաթցուն վայել, Հովսեփ ջան:):kiss
Մերի՛ ջան, նախ՝ շնորհակալ եմ կարծիքի համար, երկրորդ սա պատմություն չէր, այլ պատմվածք :) իսկ կերպարները մտածածին էին… ուրիշ հարց է, որ Ջոնսի կերպարը նման էր ինձ :) ես աշխատել էի, որ հենց այդպես էլ ստացվեր :) Ֆիզմաթցուն վայել արարքն էլ էս պատմվածքը գրելն էր ;)

Ուլուանա
22.06.2007, 21:09
Մերի՛ ջան, նախ՝ շնորհակալ եմ կարծիքի համար, երկրորդ սա պատմություն չէր, այլ պատմվածք :)
Հովսեփ ջան, ցանկացած պատմվածք նաև պատմություն է։ ;)

Լավ, հիմա պատմվածքիդ մասին...
Ընդհանուր առմամբ համաձայն եմ Արշակի այս կարծիքին.

Հովսեփ, կլանող, հետաքրքիր ես պատմում: Հաճույքով էի հետևում իրադարձությունների ընթացքին: Բայց վերջը ավելի հետաքրքիր էի սպասում, քան եղավ:
Կարծում եմ՝ պատմվածքի ամենահետաքրքիր մասը ոստիկանների հետ զրույցն էր։ :hands Որպես երկխոսություն, կարելի է ասել, բավական հաջողված էր, ապրես։ :ok

Թերություններ էլ, իհարկե, կային, որոնք, հուսով եմ, հետագա ստեղծագործություններիդ մեջ քիչ-քիչ կպակասեն։ ;)

Լավ, հիմա քննադատական մասը. :P
Նկատել եմ, որ շատ ես սիրում օգտագործել նմանատիպ արտահայտություններ. «Իսկ ի՞նչ էր կատարվում մեր մյուս հերոսների հետ այդ ընթացքում:…», «Թողնենք, որ ոստիկանը կարգի բերի սենյակը, և տեսնենք, թե ի՞նչ էր կատարվում այդ ընթացքում:» Իմ կարծիքով, նման արտահայտությունները շատ օգտագործելը մի տեսակ մանկական երանգ է տալիս շարադրանքին։ :oy Կարդալիս ակամա մտքովս անցավ, որ դու հաստատ արկածային գրականություն շատ ես կարդում։ Հետո հիշեցի, որ իրոք այդպես է։

Մեկ էլ էն վերջաբանի մեջի հեռախոսային երկխոսություններն, իմ կարծիքով, էնքան էլ հաջող չէին ստացվել... Չգիտեմ, մի տեսակ չափից դուրս հասարակ էին, ոչ մի հետաքրքիր բան չկար։ Նույնիսկ կարելի է ասել, որ էդ մասն ընդհանրապես ավելորդ էր... Համենայնդեպս, ինձ այդպես է թվում։

Լավ, երևի այսքանը։ :) Հետո եթե էլի ասելիք ունենամ, կգրեմ կամ քեզ բանավոր կասեմ։ ;)

Guest
25.06.2007, 16:20
Մերի՛ ջան, նախ՝ շնորհակալ եմ կարծիքի համար, երկրորդ սա պատմություն չէր, այլ պատմվածք

Շատ դժվար է ընդունել այն, որ դու հորինել ես այս պատմվածքը, այլ ոչ թե պատմել քո երկու դասարանցի ընկերների քո հետ գնալու մասին մարզադաշտ:

Ի՞նչ ասեմ, սենց քաղմասային պատմվածքներ միշտ էլ լավ էն պրծնում: Ձև չկա գրեթե (մեկ անգամել ասեմ՝ գրեթե), որ ոստիկանները ինչ որ վնաս տան: Պապաները գալի ազատում են… Իսկ ավել անգամ մի հատ հարվածելը չի հանգառի: 1000-ից մեկ ա տենց հնարավորություն լինում:

Պարզ շարադրանքտ բավականին հետաքրքիր ա դարցնում պատմվածքը: Համ քո համար հեշտ, համ մեր համար:

Բարեկամ
26.06.2007, 06:26
Լավ էր, գիտե՞ս: Ինձ էլ ա թվում, որ պատմվածքդ իրական հիմքեր ունի: Ու դու, հետևելով իրադարձությունների նկարագրածդ ծավալմանը, նման ա, որ պատմելու տրամադրությամբ` մտածել ես հենց պատմվածք էլ սարքես:
Ամեն դեպքում լավ էր, որ եզրակացություններ չկային, just շարադրանք էր` նորմալ հագեցվածությամբ:

Cesare
04.08.2007, 11:07
Մերի՛ ջան, նախ՝ շնորհակալ եմ կարծիքի համար, երկրորդ սա պատմություն չէր, այլ պատմվածք :) իսկ կերպարները մտածածին էին… ուրիշ հարց է, որ Ջոնսի կերպարը նման էր ինձ :) ես աշխատել էի, որ հենց այդպես էլ ստացվեր :) Ֆիզմաթցուն վայել արարքն էլ էս պատմվածքը գրելն էր ;)

Դու ՎԵՐՋՆ ես : Ինչ-ինչ բայց սենց բան չեի սպասի … :D
Լավն եր … Մենակ չջոգա մի բան լավ … հետո կհարցնեմ … :D

Ծով
08.08.2007, 15:32
Սա ես, դեռ հյուր էի, որ կարդացի...:)
Ոճը դուրս եկավ, համ ու հոտը տեղն է, պատմածքն էլ պարզ, բայց պատկերավոր...
Ապրե՛ս:B