PDA

Դիտել ողջ տարբերակը : Ո՞վ է ՀՀ նախագահի քո թեկնածուն

Artgeo
18.06.2007, 12:29
2008թ. նախագահի ընտրություններից առաջ «Տարեգիր» թերթը կազմակերպում է «Նախագահի թեկնածու-2008» sms քվեարկություն, որին կարող են մասնակցել բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն բջջային հեռախոս: Քվեարկությանը ներկայացվել են տասնվեց թեկնածուներ, որոնց անունները որոշակի կերպով արդեն իսկ շոշափվում է հաջորդ ընտրությունների առնչությամբ: Այդ թեկնածուներից ոմանք նույնիսկ արդեն հստակ հայտարարել են, որ անպայման մասնակցելու են ընտրություններին, ոմանք դեռեւս չեն շտապում: Քվեարկության արդյունքների մասին կտեղեկացնենք ընթերցողներին յուրաքանչյուր թողարկման ժամանակ: Վերջնական արդյունքների մասին կտեղեկացնենք հետագա համարներում:

http://taregir.am/2007/hunis/15/sms1.jpg

ՈՒՂԱՐԿԻՐ ՔՈ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՆՈՒՆԸ

1004 կարճ համարին

Քվեարկությանը կարող են մասնակցել Արմենտելի եւ Վիվասելի բաժանորդները

Ո՞վ է ՀՀ նախագահի քո թեկնածուն:

1004 կարճ համարին ուղարկեք
GAH անգլերեն բառը, այնուհետեւ
բացատից հետո (space)
Ձեր նախընտրած թեկնածուի անունը
(օրինակ՝ GAH 2, որը կնշանակի, որ
Դուք քվեարկել եք ցուցակում
2-րդը նշված թեկնածուի օգտին):

Իսկ եթե Դուք նախընտրում եք այլ թեկնածուի, որի անունը նշված չէ մեր ցանկում, կարող եք ուղարկել KAM անգլերեն բառը, այնուհետեւ՝ բացատից հետո (space) Ձեր նախընտրած թեկնածուի անուն-ազգանունը: Օրինակ՝ KAM HAKOB HAKOBYAN: Արդյունքները հաշվարկելիս կամփոփվեն նաեւ ցանկում նշված կամ Ձեր առաջադրած բոլոր թեկնածուների օգտին տրված ձայները: Այս պահին արդյունքները զրոյական են: Մասնակցիր քվեարկությանը, կատարիր քո ընտրությունը:

1 sms արժեքն է 120 դրամ, ներառյալ ԱԱՀ:

http://taregir.am

Artgeo
22.06.2007, 08:42
http://taregir.am/2007/hunis/21/sms1.jpg

Քվեարկության արդյունքները ներկայացված են
20.06.07 ժամը 19.00-ի դրությամբ:

Ձայնալար
22.06.2007, 09:38
Էն 1 ձայն ստացածները երևի հենց իրենք են քվեարկել :D

Artgeo ջան իսկ ի՞նչ թերթ է տարեգիրը երբեք չեմ հանդիպել, ո՞ր քաղաքական ուժն է ներկայացնում, էլեկտրոնային տարբերակով լույս տեսնու՞մ է, թե՞ ոչ:

Մեկ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի նման ռեյտինգը միքիչ անհավանական է թվում :o

Նախարար
22.06.2007, 09:45

Փաստորեն Պարույր Հայրիկյանն ափսոսել է 120 դրամը և չի քվեարկել :)

Vishapakah
22.06.2007, 22:30
Ըստ ինձ սա ապատեղեկատվություն է. Տեր-Պետրոսյան Լեւոնի օգտին, այսքան շատ քվյարկող չէր լինի.

Հավանաբար «Տարեգիր» թերթը միայն ՀՀՇ-ականներն են կարդում, կամ էլ Լեւոն Տեր Պետրոսիչն է բջջային թելեֆոնի բջջիջներով, 300-ից ավել անգամ խաղացել.:P

Artgeo
28.06.2007, 00:00
http://taregir.am/2007/hunis/27/sms1.jpg
Քվեարկության արդյունքները ներկայացված են
26.06.07 ժամը 18.00-ի դրությամբ:

Enipra
28.06.2007, 00:09
Շատ անհավանական արդյունք է, չեմ հավատում, ի՞նչ է, հանրապետականներն այս անգամ քնե՞լ են, թե՞ նախընտրական քարոզարշավը կուլ է տվել վերջին կոպեկները։ :D ՀՀՇ–ի մասին էլ չեմ խոսում։ :think

Root
28.06.2007, 00:12
Ես ՀՀՇ-ն լավել հարուստա .. սքան ~ ՍՄՍ...

քաղաքացի
28.06.2007, 00:26
Քվեարկությանը դեռևս մասնակցել են 805 մարդ:

Լևոն Տեր-Պետրոսյանի համար ծախսվել է 62040 դրամ
Վազգեն Մանուկյանի համար ծախսվել է 6600 դրամ
Արթուր Բաղդասարյանի համար ծախսվել է 5640 դրամ
Ստեփան Դեմիրճյանի համար ծախսվել է 5400 դրամ
Րաֆֆի Հովհաննիսյանի համար ծախսվել է 4920 դրամ
Սերժ Սարգսյանի համար ծախսվել է 3480 դրամ
Վիկտոր Դալլաքյանի համար ծախսվել է 3000 դրամ
Արամ Զ. Սարգսյանի համար ծախսվել է 2760 դրամ
Հրանտ Մարգարյանի համար ծախսվել է 2040 դրամ
Արտաշես Գեղամյանի համար ծախսվել է 720 դրամ
Գագիկ Ծառուկյանի համար ծախսվել է 480 դրամ
Արամ Կարապետյանի համար ծախսվել է 480 դրամ
Պարույր Հայրիկյանի համար ծախսվել է 360 դրամ
Վարդան Օսկանյանի համար ծախսվել է 360 դրամ
Դավիթ Հակոբյանի համար ծախսվել է 240 դրամ
Սիգրան Կարապետյանի համար ծախսվել է 120 դրամ

Ընդհանուր ծախսված գումարը 96600 դրամ է:

Artgeo
29.06.2007, 17:44
http://taregir.am/2007/hunis/29/sms1.jpg
Քվեարկության արդյունքները ներկայացված են
28.06.07 ժամը 18.00-ի դրությամբ:

Anul
29.06.2007, 18:01
[QUOTE=քաղաքացի;333061] Սիգրան Կարապետյանի համար ծախսվել է 120 դրամQUOTE]
անչափ դիպուկ է ասված :D

Marduk
29.06.2007, 19:11
հհշական մուտիտ, հետո էլ ուրիշներին են մեղադրում կեղծարարությունների մեջ: իրենք հիմքն են դրել այսպիսի ստերով մարդկանց կերակրելու ավանդույթի ու հիմա էլ բողոքում են:

Ֆելո
29.06.2007, 19:17
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ 569 ձայն???:o

StrangeLittleGirl
29.06.2007, 22:31
Չեմ կարծում, թե կեղծած է :D Ուղղակի ինչ-որ մեկը նստած անընդհատ քվեարկում է Լևոնի օգտին:

Artgeo
08.07.2007, 14:54
http://taregir.am/2007/hulis/7/sms1.jpg
Քվեարկության արդյունքները ներկայացված են
06.07.07 ժամը 18.00-ի դրությամբ:

Dar 21
09.07.2007, 14:36
Լավ էլ բլեֆներ են անում…

Artgeo
17.10.2007, 01:10
2008թ. նախագահի ընտրություններից առաջ «Տարեգիր» թերթը կազմակերպում է «Նախագահի թեկնածու-2008» sms քվեարկություն, որին կարող են մասնակցել բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն բջջային հեռախոս: Քվեարկությանը ներկայացվել են տասնվեց թեկնածուներ, որոնց անունները որոշակի կերպով արդեն իսկ շոշափվում է հաջորդ ընտրությունների առնչությամբ: Այդ թեկնածուներից ոմանք նույնիսկ արդեն հստակ հայտարարել են, որ անպայման մասնակցելու են ընտրություններին, ոմանք դեռեւս չեն շտապում: Քվեարկության արդյունքների մասին կտեղեկացնենք ընթերցողներին յուրաքանչյուր թողարկման ժամանակ: Վերջնական արդյունքների մասին կտեղեկացնենք հետագա համարներում:
http://taregir.am/2007/hoktember/16/sms1.jpg

Քվեարկության արդյունքները ներկայացված են
16.10.07 ժամը 14.15-ի դրությամբ:

ՈՒՂԱՐԿԻՐ ՔՈ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՆՈՒՆԸ

1004 կարճ համարին

Քվեարկությանը կարող են մասնակցել
Արմենտելի եւ Վիվասելի բաժանորդները

1004 կարճ համարին ուղարկիր
GAH անգլերեն բառը, այնուհետեւ
բացատից հետո (space)
քո նախընտրած թեկնածուի անունը
(օրինակ՝ GAH 2, որը կնշանակի, որ
դու քվեարկել ես ցուցակում
2-րդը նշված թեկնածուի օգտին):

Իսկ եթե դու նախընտրում ես այլ թեկնածուի, որի անունը նշված չէ մեր ցանկում, կարող ես ուղարկել KAM անգլերեն բառը, այնուհետեւ՝ բացատից հետո (space) քո նախընտրած թեկնածուի անուն-ազգանունը: Օրինակ՝ KAM VANO SIRADEGYAN: Արդյունքները ամփոփելիս կհաշվարկվեն քվեարկությամբ բոլոր թեկնածուների օգտին տրված ձայները: Մասնակցիր քվեարկությանը, կատարիր քո ընտրությունը:

1 sms արժեքն է 120 դրամ, ներառյալ ԱԱՀ: