PDA

Դիտել ողջ տարբերակը : Սրճարանում



impression
18.06.2007, 09:31
Ուղեղիս վրա ցեյլուլիտ է գոյացել: Շոգից անգամ ուղղագրությունս է ջղաձգվում:
Ինձ թարմություն բերեք խնդրեմ, առանց սառույցի….
Կասկածանքով նայում եմ լացիդ մեջ տնկված ձողիկին. Ես քո արցունքներն առանց ձողիկի եմ սիրում կուլ տալ, չգիտե՞ս:
Արի պատվիրենք հաջորդ երգը` իմ ու քո քմծիծաղը, ու երկուսով էլ այն կատարենք, թե՞ դրա համար պետք է կարաոկե գնալ…
Իբր անձրև են բերել. գոնե դա՛ ջրով մի բացեք: Քամին ինքնաբացարկ հայտարարեց, ու առանց հաշիվը փակելու` հեռացավ:
Մի քիչ էլ որ նստենք, հաստատ սրտխառնոց եմ պատվիրելու:

Ուլուանա
18.06.2007, 10:05
Լավն էր, ինչպես միշտ, թունդ (ջրով չբացած :P), առանց որևէ ավելորդ բառի։ :hands

impression
18.06.2007, 10:08
Շնորհակալ եմ, Անահիտ ջան, ինչպես միշտ, առաջիններից ես, ով արձագանքում է ;)

Firegirl777
18.06.2007, 15:19
Լավն էր, մի փալյուն ժպիտ խաղաց դեմքիս կարդալուց(կարդալուց առաջ էի պատվիրել....)

ԱՊՐԵՍ

Dr. M
18.06.2007, 20:15
:hands

Բարեկամ
19.06.2007, 13:54
impression -ի գրածները մոտ են նրան, ինչը կոչվում ա ժամանակակից գրականություն: Դրվագներով գրելու ոճը, հենց հայերեն լեզվով, ճիշտն ասած էլի եմ հանդիպել, ու նկատել եմ,որ բավական բարդ ոճ ա. ասելիքդ պետք ա ճիշտ բաղադրությամբ խտացնես:
Իմպրեսիոնի գրածներից սենց մի տող էր տպավորվել. (մոտավորապես)՝ ասֆալտի վրա մեռնում էր դեղին մի թիթեռ. զգացի որ կարոտել եմ բնությունը: Սա օրինակ ստացված տող ա:

Մանոն
01.07.2007, 16:55
Ուղեղիս վրա ցեյլուլիտ է գոյացել: Շոգից անգամ ուղղագրությունս է ջղաձգվում:
Ինձ թարմություն բերեք խնդրեմ, առանց սառույցի….
Կասկածանքով նայում եմ լացիդ մեջ տնկված ձողիկին. Ես քո արցունքներն առանց ձողիկի եմ սիրում կուլ տալ, չգիտե՞ս:
Արի պատվիրենք հաջորդ երգը` իմ ու քո քմծիծաղը, ու երկուսով էլ այն կատարենք, թե՞ դրա համար պետք է կարաոկե գնալ…
Իբր անձրև են բերել. գոնե դա՛ ջրով մի բացեք: Քամին ինքնաբացարկ հայտարարեց, ու առանց հաշիվը փակելու` հեռացավ:
Մի քիչ էլ որ նստենք, հաստատ սրտխառնոց եմ պատվիրելու:
impression ջան, գիտե՞ս… գրվածքներդ կարդալիս միշտ մի զգացողություն եմ ունենում …Այդպիսի զգացողություն ունենում եմ մեկ էլ Սալվադոր Դալիի նկարները նայելիս: Դժվար է բացատրել դա, բայց ես զուգահեռներ եմ տանում այդ ստեղծագործությունների մեջ ու ինչ-որ նույնություններ եմ գտնում՝ խտացված գույներ, ժամանակի ու տարածության ոչ ստանդարտ սահմանումներ…Մի խոսքով Դալիական մտածողություն ունես, ամենքին ո՛չ հասկանալի :) Ապրես…

Monashka
01.07.2007, 17:40
Հրաշալի է

Grieg
02.07.2007, 10:22
այս մասը հավանեցի

Կասկածանքով նայում եմ լացիդ

Manumel
02.07.2007, 16:24
Ուղեղիս վրա ցեյլուլիտ է գոյացել: Շոգից անգամ ուղղագրությունս է ջղաձգվում:
Ինձ թարմություն բերեք խնդրեմ, առանց սառույցի….
Կասկածանքով նայում եմ լացիդ մեջ տնկված ձողիկին. Ես քո արցունքներն առանց ձողիկի եմ սիրում կուլ տալ, չգիտե՞ս:
Արի պատվիրենք հաջորդ երգը` իմ ու քո քմծիծաղը, ու երկուսով էլ այն կատարենք, թե՞ դրա համար պետք է կարաոկե գնալ…
Իբր անձրև են բերել. գոնե դա՛ ջրով մի բացեք: Քամին ինքնաբացարկ հայտարարեց, ու առանց հաշիվը փակելու` հեռացավ:
Մի քիչ էլ որ նստենք, հաստատ սրտխառնոց եմ պատվիրելու:


Հումորը տեղն է,հավանւմ եմ.
Վերջին պատվիռաßդ ել մի-տ հարևան սեղանից անպակաս է::D

Janita Hero
09.08.2008, 23:50
Ուղեղիս վրա ցեյլուլիտ է գոյացել: Շոգից անգամ ուղղագրությունս է ջղաձգվում:
Ինձ թարմություն բերեք խնդրեմ, առանց սառույցի….
Կասկածանքով նայում եմ լացիդ մեջ տնկված ձողիկին. Ես քո արցունքներն առանց ձողիկի եմ սիրում կուլ տալ, չգիտե՞ս:
Արի պատվիրենք հաջորդ երգը` իմ ու քո քմծիծաղը, ու երկուսով էլ այն կատարենք, թե՞ դրա համար պետք է կարաոկե գնալ…
Իբր անձրև են բերել. գոնե դա՛ ջրով մի բացեք: Քամին ինքնաբացարկ հայտարարեց, ու առանց հաշիվը փակելու` հեռացավ:
Մի քիչ էլ որ նստենք, հաստատ սրտխառնոց եմ պատվիրելու:

բառակապակցություններդ հետաքրքիր են ընտրված, առաջին հայացքից ասում ես ոնց կարելի ա տենց համադրություն,բայց հենց ետ կոնտրաստն ա համ տալիս, որ մեռնես էլ չես կարող պատկերացնել, թե տվյալ ածականին ինչ գոյական կամ բայ/կամ հակառակը/ է երկնելու…

impression
09.08.2008, 23:53
Ջանիթա, մերսի, մի ժամանակ գրում էի... :) հետ եմ ուզում էդ ժամանակները....

Dayana
11.08.2008, 09:06
Լիլ շատ խիտ էր իմ համար :oy ես երևի ջրով բացեմ, որ մարսեմ գրածդ ;)

impression
11.08.2008, 09:19
Լիլ շատ խիտ էր իմ համար :oy ես երևի ջրով բացեմ, որ մարսեմ գրածդ ;)

Դայ, իմաստ մի փնտրի էնտեղ, ուր այն ի սկզբանե չի եղել ;)
էս շա՜տ շուտ եմ գրել: Ճիշտն ասած մի երկու օր առաջ կարդացի, ես էլ բան չհասկացա :esim :D

Janita Hero
11.08.2008, 10:27
Դայ, իմաստ մի փնտրի էնտեղ, ուր այն ի սկզբանե չի եղել ;)
էս շա՜տ շուտ եմ գրել: Ճիշտն ասած մի երկու օր առաջ կարդացի, ես էլ բան չհասկացա :esim :D

Փաստորեն ահակին հաջող պաղում եմ արել:D:D, էս գրածդ քչերն էին կարդացել

KT'
18.08.2008, 15:58
ապրես..
շնորհակալ եմ իրականությունը փակելու ու ամենաիրականությունը ցույց տալու համար..