PDA

Դիտել ողջ տարբերակը : Մարմնի ջերմարտադրություն



Artgeo
17.06.2007, 23:53
Ընդհանրապես վաղուց եմ նկատել, որ մարմինս շատ է ջերմություն արտադրում: Այնքան, որ ես ինքս ինձնից եմ շոգում: Որևէ կերպ հնարավո՞ր է նվազեցնել մարմնի ջերմաստիճանը: :(

Root
17.06.2007, 23:55
Ընդհանրապես վաղուց եմ նկատել, որ մարմինս շատ է ջերմություն արտադրում: Այնքան, որ ես ինքս ինձնից եմ շոգում: Որևէ կերպ հնարավո՞ր է նվազեցնել մարմնի ջերմաստիճանը: :(

Որ կարողանային .. մարդիկ , կսկսեին ավելի շատ ապրել ... 35 ասիճանի դեպոքում կարծեմ ապրում են 100 տարի , 34 ի դեպքում 150-200 .. վերջինը տեսականորեն

Dr. M
18.06.2007, 00:06
Հարցին կոնկրետ պատասխան չունեմ, բայց գիտեմ, որ ջերմության ամեն մի աստիճանի բարձրացումն ուղեկցվում է սրտի աշխատանքի արագացմամբ 10 զարկով :)

docart
27.06.2007, 23:13
Ընդհանրապես վաղուց եմ նկատել, որ մարմինս շատ է ջերմություն արտադրում: Այնքան, որ ես ինքս ինձնից եմ շոգում: Որևէ կերպ հնարավո՞ր է նվազեցնել մարմնի ջերմաստիճանը: :(

Ինչքան հիշում եմ, դու մի քիչ ավելորդ քաշ ունես, որն էլ երևի շոգելուդ գլխավոր պատճառն է: շոգելու մյուս պատճառը, որ կարող եմ ենթադրել վեգետատիվ նյարդային համակարգի հետ կարող է կապված լինել: Պատճառ կարող է լինել նաև հորմոնալ բնույթի փոփոխությունները,օր. վահանաձև գեղձի գերֆունկցիան: Այնպես որ , պետք է գտնել պատճառը, որ կարողանաս պայքարել դրա դեմ: