Դիտել ողջ տարբերակը : Լուսանկարչական ապարատ
Ուզում եմ գնել: Ի՞նչ խորհուրդ կտաք: գինը հավանաբար 250 ամերիկյան կանաչի կողմերը:
Vishapakah
18.06.2007, 00:21
Ես էլ եմ ուզում գնել, նույն գնանոց, բայց եվրոյով.
Աշխատիր լինի digital, usb կաբելով, որ միանգամից համակարգիչին միացնես.
Ասում են sony եւ canon ֆիրմաներին են լավը, եսիմ.
իմը canon A700 է ու շաատ գոհ եմ, լավ որակի նկարներ է անում, հաշվի առեք նաև մեգա պիքսելները;)
impression
18.06.2007, 19:59
Artgeo ջան, 250ով շատ լավը հաստատ չես կարողանա գնել :(
Չնայած, կախված է նրանից, թե ինչի համար ես գնում. պրոֆեսիոնալ նկարահանումների ու ֆոտոսեսիաների համար, բնականաբար նույնիսկ 1000 ամերիկյան կանաչն էլ կարող է չբավականացնել, իսկ եթե պարզապես առօրյա օգտագործման համար, կարծում եմ, 6 մեգապիքսելն արդեն պետք է որ բավարար լինի, իսկ դա կկարողանաս ճարել քո ուզած գնով ;)
Գնելուց միանշանակ Քենըն կամ Զենիտ ... ամենաորակյալներից են
իմը canon A700 է ու շաատ գոհ եմ, լավ որակի նկարներ է անում, հաշվի առեք նաև մեգա պիքսելները;)
Քոնը տեսել եմ, տեսքը դուրս չի գալիս :oy
Բոլորը խորհուրդ են տալիս Քենոն: Մի հոգավոր նույնիսկ S3 առաջարկեց, ի՞նչ կասեք::think
Քոնը տեսել եմ, տեսքը դուրս չի գալիս :oy
ինձ էլ դուր չի գալիս տեսքը, բայց թեթև է ու որակյալ, համ էլ դեռ մի 4 տարի չի պառավի;)
Լավ մի քիչ թարմացնենք թեման.
Ինչպես հասկացա Քենոն կամ Սոնի...
Իսկ Երևանում ո՞ր խանութում է որակյալ և մատչելի, ես էլ եմ նույն գնի սահմաններում ուզում;):
Vega, եթե պետք է կարող եմ օգնել զեղջ/խորհրդատվությամբ:
Բայց ես ինքս խորհութդ կտաի նայել Canon S3 IS ի ուղղոթյամբ. Սօնյկա խորուրդ չեի տա, համ քարտերնա անիմաստ թանգ, համ տեխ սւպպօրտ ու վաշե դուրս չեն գալի )))
Էս թեման աչքիս նորից ակտուալ ա դառնում ինձ համար, մամայի հետ տարաձայնությունները ժամանակավորապես հետին պլան են մղվել ու հրադադար ա հայտարարվել :D
Իր ծանոթներից ինչ-որ մեկը, ինչ-որ Կոդակ ֆիրմայի ապառատ ա վաճառում, ի՞նչ կասեք: :think
Ոչ մի դեպքում, դա լրիվ անիմաստ փողի ծախս է լինելու
britanya
19.04.2008, 00:34
Ուզում եմ գնել: Ի՞նչ խորհուրդ կտաք: գինը հավանաբար 250 ամերիկյան կանաչի կողմերը:
Artgeo - իմ Nikon D40x 10.2MP ապարատն իր 18-135mm lens-ով ինձ վրա նստելա 1050$.. պատվիրել եմ ամազոնից.. ցավոք ամազոնը Հայաստան առաքում չի անում, էնպես որ պետք կլինի էս գործին խառնել նաև ծանոթների usOFaից.. ընդ որում բացի բարիից ու լենսից հետը կան նաև մանր մունր հետաքրքիր աքսեսուարներ, օրինակ Nikon SB-400 AF Speed light Flash և այլն.. մոդելը շատ հաջողա ու գեղեցիկ.. Երևանում, կարծես թե մենակ վեգանա մասնագիտացված դիգիտալ կամերաների հարցում, բայց նախ գները 2-3 անգամ միշտ թանկ են և երկրորդը ընտրությունը խիստ սահմանափակա..
Կան լավ ապարատներ տարբեր “կատեգորիաներում”: Նայած ձեր համար ինչն է կարեւոր:
Օրինակ` ոմանց համար կարեւոր է, որ ապարատը համեմատաբար փոքր լինի, որ անընդհատ հատուկ պայուսակով քարշ չտաք, այլ գրպանում պահեք: Այդ դեպքում խորհուրդ կտայի սա.
http://www.dpreview.com/reviews/specs/Canon/canon_a650is.asp
Կամ Canon-ի “A” սերիայի մի այլ ապարատ:
Ոմանց համար էլ կարեւոր է, որ ապարատը ուժեղ zoom ունենա, որ հեռու օբեկտները նկարի: Այդ դեպքում պարատը պիտի մեծ օբեկտիվ ունենա, ու արդեն գրպանում չի տեղավորվի: Այդ դեպքում խորհուրդ կտայի սրանք.
http://www.dpreview.com/reviews/specs/Panasonic/panasonic_dmcfz7.asp
http://www.dpreview.com/reviews/specs/Canon/canon_s5is.asp
Իսկ եթե բյուջեն ավելի բարձր է, ապա ապա կարելի է առնել DSLR, որի համար տարիների ընթացքում նոր օբյեկտիվներ կարող եք առնել` ավելի բազմազան նկարներ անելու համար:
Հա, ֆոտոապարատների հարցում Երեւանում Vega-ն է լավ խանութ: Zigzag-ի գները անիմաստ բարձր են: Բայց եթե ծանոթներ ունեք դրսում, կարեոլի է եւ Մոսկվայում կամ ԱՄՆ-ում առնել: Էժան կլինի:
Մեգապիքսելների քանակին ուշադրություն մի դարձրեք: Եթե ապարատը 5-ից ավել մեգապիքսել ունի, լավ է: Նշանակություն չունի առանձնապես, թե 7 մեգապիքսել է, թե 10 մեգապիքսել: Ուշադրություն դարձրեք օբյեկտիվի որակին:
Ungrateful
03.07.2009, 17:36
Պատրաստվում եմ պրոֆեիոնալ կամերա գնել...
2 տարբերակ կա, բայց չեմ կարողանում կողմնորոշվեմ... :esim
Եթե ակումբում կան Պրոֆեսիոնալ ու կիսապրոֆեսիոնալ կամերաներից ԼԱՎ հասկացողներ, խնդրում եմ օգնել...
Nikon D90 և Canon 30D
գնային տարբերություն էլ գրեթե չկա.. 2-ն էլ մոտ 1500 դոլլար էն...
որը հորհուրդ կտաք? :esim
Արտ, եթե հնարավորություն ունես ինչ-որ մեկին խնդրել, որ բերել /Դուբայ, Մոսկվա.../
անպայման օգտագործիր էտ հնարավորությունդ:
Ստեղ խանութներում դու կառնես ավելի թույլ ֆոտո նույն գնով, ինչ ուրիշ տեղից կառնեիր մի կամ մի քանի կարգ ավելի բարձրը:
Խորհուրդ չէի տա փոքր տափակ մոդելներից առնես, նույն մեգապիքսելներով փոքր կամերաները ավելի վատ են նկարում, քան մեծերը, հետո փոքրների վրա զումն ա քիչ լինում, օպտիկան ա փոքր լինում:
Ցանկալի ա, որ 8 mpx ից պակաս չլինի, ու զումն էլ մի 6x ից:
Ես որ իմը նայում էի, Աթեիստը մի հատ սայտ էր խորհուրդ տվել, որտեղ կարող ես տարբեր ֆոտոխցիկների նկարները համեմատել իրար հետ: Պռոստը չեմ հիշում սայտի անունը... :( Դա ահագին օգտակար էր: :)
Մեկ էլ խորոհուրդ կտայի Canon: Ես ինչքան նկատել եմ մարդկանց մոտ ուրիշ ֆիրմաների ապարատների աշխատող մասերը էնքան շուտ են փչանում /ասենք` պտտվող մասեր, կնոպկաներ/: Քենոնը ոնց որ թե մի քիչ ավելի դիմացկուն ա էտ առումով:
Իդեպ, առաջին գրառումդ անելուց հետո էնքան բան ա փոխվել :) Ահագին լավ ֆոտո կարաս առնես էսօր $250: Իմ ընկերներից մեկը անցած ամառ Դուբայից $250--ով Canon A720 էր առել: Գոհ ա:
One_Way_Ticket
04.07.2009, 00:09
Ես մոտ մի տարի առաջ Panasonic FX33 եմ գնել Ամերիկայի Միացյալ Նահանգներից 134$-ով (չհաշված առաքումը, ինտերնետ-խանութից էի պատվիրել): Այստեղ չեմ տեսել, չգիտեմ ինչքան կարժենա: Ինքը բյուդջետային, գրպանային մոդել է: Շատ գոհ եմ: Ով լուրջ պահանջներ չունի ապարատի նկատմամբ և ուզում է պարզապես նորմալ նկարներ ստանալ նորմալ լուսավորության պայմաններում, շատ հարմար տարբերակ է: Եթե որևէ մեկին հետաքրքրի, կարող եմ նկարների օրինակներ տրամադրել:
Պատրաստվում եմ պրոֆեիոնալ կամերա գնել...
2 տարբերակ կա, բայց չեմ կարողանում կողմնորոշվեմ... :esim
Եթե ակումբում կան Պրոֆեսիոնալ ու կիսապրոֆեսիոնալ կամերաներից ԼԱՎ հասկացողներ, խնդրում եմ օգնել...
Nikon D90 և Canon 30D
գնային տարբերություն էլ գրեթե չկա.. 2-ն էլ մոտ 1500 դոլլար էն...
որը հորհուրդ կտաք? :esim
Canon 30D-ն լուրջ ե՞ս գրել: Դա եսիմ որ թվի ապարատ է, գոնե ինտերնետում փնտրիր տեխնիկական տվյալները;) Երկուսն էլ ոչ պրոֆեսիոնալ ապարատներ են, շատ էլ որ հայելային են:P Այդ երկուսից միարժեքորեն Nikon-ը, անհամեմատ նոր է, ու ամենաքիչը գոնե 12 մեգափիքսել է, Canon-ի 3 թե 4-ի փոխարեն:))
Երևի Canon EOS 50D-ես նկատի ունեցել :): Ամեն դեպքում՝ Nikon-ը ավելի լավն է:
Ես ներողություն եմ խնդրում Ungrateful-ից, Canon-ը պարզվում է 8 մեգափիքսել է, պարզապես ես այդ 30D-ն եսիմ որ թվին էի ուզում առնել, պարզվում է 2006-ին էր:8… ինչևէ, եթե իսկապես հայելային ես ուզում՝ պրոֆի նկարներ ստանալու համար, ու պատրաստ ես ծանր ու մեծ ապարատ իր տարբեր օբյեկտիվներով ու եռոտանիով քարշ տալ, ապա այս երկու տարբերակներից կրկին Nikon-ը, վերջինիս պարամետրերն ավելի լավն են: Հայելային ապարատի համար շատ կարևոր է օբյեկտիվը, այնպես որ պիտի օբյեկտիվից խորանաս: Հուսամ այդ 1500 $-ի մեջ նորմալ օբյեկտիվ է մտնում;)
Աթեիստը մի հատ սայտ էր խորհուրդ տվել, որտեղ կարող ես տարբեր ֆոտոխցիկների նկարները համեմատել իրար հետ: Պռոստը չեմ հիշում սայտի անունը... :( Դա ահագին օգտակար էր: :)
Նման հարցերում լավագույն կայքն է. http://dpreview.com/
Ungrateful
04.07.2009, 22:39
Canon 30D-ն լուրջ ե՞ս գրել: Դա եսիմ որ թվի ապարատ է, գոնե ինտերնետում փնտրիր տեխնիկական տվյալները;) Երկուսն էլ ոչ պրոֆեսիոնալ ապարատներ են, շատ էլ որ հայելային են:P Այդ երկուսից միարժեքորեն Nikon-ը, անհամեմատ նոր է, ու ամենաքիչը գոնե 12 մեգափիքսել է, Canon-ի 3 թե 4-ի փոխարեն:))
Դրանց կիսապրոֆեսիոնալ էն ասում :)
Պրոֆեսիոնալ Nikon D2x կամ D3x - ն է... որոնք D90 ից 3 անգամ ավել արժեն :(
Բոլորին մերսի... Ես էլ եմ հակված Nikon - վրա :love
Ընդհանարապես Canon-իստ եմ, բայց տվյալ մոդելների ու գների դեպքում երևի Նիկոն Դ90։
Չնայած եթե ԱՄՆ-ից տարբերակ ունես բերելու, հաստատ արժի այնտեղից վերցնել, ավելի ցածր գնով, զգալիորեն ավելի թարմ մոդել կվերցնես։
միանշանակ canon A 1000 ,10 megapixel kamera,avtofokus և այլն և այլն, միակ թերությունը Էնա որ Էլեմենտով ա, բայց եթե նորմալ բատարե-էլեմենտներից դնեք,զարյադկով ապարատներից ավելի երկար կաշխատի 100%,գինն էլ մատչելի ա մոտ 250-270 դոլար
Ungrateful
08.07.2009, 02:27

1500 դոլարի սահմաններում է պետք... Դ90 - ից ավելի թարմ մոդել հնարավոր է?

Եթե իմ գրածին էր վերաբերվում..
ասեմ որ ես պրոֆեսիոնալ կամերաների մասին էի հարցնում :)
1500 դոլարի սահմաններում է պետք... Դ90 - ից ավելի թարմ մոդել հնարավոր է?
Իհարկե, ԱՄՆ-ում 1500-ով նոր 50D + ոչ վատ օբյեկտվի կարող ես վերցնել։
http://www.bhphotovideo.com/c/product/595504-REG/Canon__EOS_50D_SLR_Digital.html
http://www.bhphotovideo.com/c/product/580464-REG/Canon_2807B005_EOS_50D_SLR_Digital.html
B&H հայտնի, շատ վստահելի խանութ է, դրանում մասնագիտացված և համապատասխանաբար ոչ ամենաէժանն է։ Կարող ես ավելի էժան տարբերակներ գտնել։
Դա եթե խոսքը Քենոնի մասին է։
Նիկոն Դ90-էլ իրա սերիայի մեջ Նիկոնի վերջին մոդելն է, մի տարի էլ չկա ինչ հայտարարել են դրա մասին, Նիկոնների մասին քիչ եմ կարդում վերւ նշված պատճառով, բայց լավ մոդել է։
Նույն խանութում Դ90-ի «մարմինը» 950$։
Մի մոռացիր որ ինչ-որ մանր մունր աքսեսուարներ են պետք լինելու, հիշողություն, պայուսակ/ֆուտլյար/երկրորդ-երրորդ ակկումուլյատոր, մաքրելու կոմպլեկտ, ետց։ Եթե փող մնաց կարող ես մի հատ էլ օբյեկտիվ վերցնես, կարծեմ Նիկոնն էլ Քենոնի նման մի էժան 50մմ ֆիքս օբյետիվ պետք է ունենա, դրանք շատ հարմար են պորտրետների համար ու վատ լուսավորության ժամանակ։
Ungrateful
08.07.2009, 17:43

մանր մունր ակսեսուարների մասին մտածել եմ, դրանց համար հավելյալ գումար եմ պատրաստել....
Օբյեկտիվը կարևոր է, դա էլ պետք է գնեմ..
Canon 50D - ի մասին արժե մտածել..
ոնց էս կարծում, 50Դ թե Դ90 - ը? :think
ոնց էս կարծում, 50Դ թե Դ90 - ը?
Դա արդեն «հավատքի» հարց է՝ Քենոն թե Նիկոն :)
http://www.dpreview.com/reviews/compare_post.asp?method=sidebyside&cameras=canon_eos50d%2Cnikon_d90%2Ccanon_eos500d&show=all
50D տալիս անցնում է շատ պարամետրերով, միաժամանակ նա մի 100-150$ ավելի թանկ է, և ավելի քիչ գումար կմնա օբյեկտիվի։ գին/որակ համարյա նույն բանն է։
500Դ-ն ավելացրել եմ, որ տեսնես որ Դ90-ի անալոգը քենոնի մոտ ավելի շուտ 500Դ-ն է ոչ թե 50դ-ն։
Անձամբ ես երևի 50Դ վերցնեյ, բայց քենոնիստ եմ ես։
Դ90-վատ տարբերակ չէ։
Ստեղ լավագույնը եթե ծանոթների մոտ գնաս, խդնրես մի կես ժամ նիկոն ու քենոն ձեռումդ բռնել (ցանկալի է նույն շարքից Դ90/60 և 30-40-50Դ), մենյուներով անցնել և զգալ որն է ավելի հոգեհարազատ։
Մարդ գիտեմ ուզում էր ասենք Նիկոն առնել, բայց ձեռքում երկուսը պահելով-համեմատելով անցել է Քենոնի։ Հակառակն է լինում։
Ungrateful
08.07.2009, 23:39

Լավ միտք է.. վերջնական որոշում կայացնելիս տենց կանեմ :)
Ուրվական
23.07.2009, 09:37
Ժողովուրդ ջան, մի հատ էլ թարմացնեմ էլի թեման, էլի մոտ մի 250$-ով ինչ ապարատ կարելի է գնել: Էստեղից եմ գնելու, էսօր, դրսից բերել խորհուրդ չտաք: Նախապես շնորհակալություն խորհուրդների համար:
Haykolo1991
18.03.2010, 14:11
ես էլ եմ ուզում գնեմ,250-300 $ սահմաններում
... մոտ մի 250$-ով ինչ ապարատ կարելի է գնել:
ես էլ եմ ուզում գնեմ,250-300 $ սահմաններում
Եթե խոսքը գնում է կոնկրետ ֆիրմայի ու մոդելի մասին ապա խորհուդ կտամ՝
Canon A590 կամ Canon A630 պիտի որ գնային առումով 250$–ից թանկ չլինեն։
Նաև CANON SX200 , բայց քիչ ավելի թանկ է։
Բայց չգիտեմ ՀՀ–ում որ մի խանութում կլինի։ :think
Իսկ ինչ լավ ապպարատ կարելիա առնել մինչև 500-600պ.մ.-ի սահմաններում:
Ժողովուրդ օգնեք եթե կարող էք: Ուզում եմ գնել կիսապրոֆեսիոնալ ֆոտոապարատ :Ինչ կարծիքի էք այս մոդելի մասին Canon Powershot SX10 IS, եթե ծանոթ էք իհարկե: Ներկա պահին ֆինանսս չի բավականցնում պրոֆեսիոնալ գնել միանգամից: Ասում են սա լավն է հարմար է սկսելու համար : Սպասում եմ ձեր խորհուրդներին: Մեկել Հայաստանում որտեղի՞ց կարելի է գնել:
Ինչու չէք արձագանքում:( ?
Haykolo1991
01.04.2010, 23:26
list.am սայթում լիքը հայտարարություններ կան մտի տես

Լիստ.ամ ում կարծքիքներ կգտնե՞մ այդ ֆոտոապարատի մասին::mda
Ինչ կարծիքի էք այս մոդելի մասին Canon Powershot SX10 IS...
Անձամբ չեմ օգտագործել այդ ապարատը, բայց ուրիշների կարծիքներից (http://www.recenzje.net.pl/1-aparaty_cyfrowe/6.1546-canon_powershot_sx10_is) ելնելով կարող եմ գրել, որ «ապարատը իր առջև դրված խնդիրը լուծում է», այսինքն, այն ի սկզբանե սիրողական մակարդակի նկարների համար է նախատեսված եղել, ըստ այդմ օգտագործողները երաշխավորում են այն։
Լավ կողմերը
1. Պատրաստվել է որակյալ նյութերից
2. Ունի լավ zoom
3. Քիչ չեն ձեռքով կարգավորվող և կիսավտոմատ ֆունկցիաները
4. Բավականին շատ են ավտոմատ ֆունկցիաները
5. Ունի շատ հարմար պտտվող էկրան
6. Լավ որակի վիդեոֆիլմեր (պարզ է որ ոչ HD ;) )
7. Ինչպես նաև բավականին մտածված է՝ հարմարավետության առումով «կնոպկաների» տեղաբաշխումը
Վատ կողմերը
1. Ավտոմատ ֆունկցիայով արված նկարների գույները շատ դեպքերում «անկենդան» են և պահանջում են կոմպյուտերային մշակում
2. Անհարմար է որ օբյեկտիվը ծածկող կափարիչը ամրացված չէ (օրինակ թելով)
3. Անիմաստ է 10Mpx –ը երբ «պամեխաները» այնքան էլ լավ չի ստաբիլիզացվում
Ընդհանուր առմամբ ոչ պրոֆեսիոնալ նկարների համար խորհուրդ տրվում է ;)
Շատ շնորհակալ եմ ինֆորմացիայի համար: Երևի չգնեմ դա :( : Ոնց մտածում եմ ավելի լավ է պրոֆեսիոնալ վերցնել միանգամից: Թեկուզ դրա համար մի 2 ամիս էլ սպասեմ մինչև գումարս բավականացնի:
Հիմա մտածում եմ, իսկ 1000$-ի սահմաններում հնարավոր է՞ նորմալ ապարատ վերցնել: Եթե այո խնդրում եմ ասեք, ինչ խորհուրդ կտաք: Ցանկալի է որ Canon լինի:
Ungrateful
08.04.2010, 20:16

Հայաստանում, էդ գնով, մենակ օգտագործաց կարաս գնես: Նոր, պրոֆեսիոնալ Canon դժվար ճարես:
Սկսնակ ե՞ս:

:aha
Ինչ վատա:( չեմ ուզում ախր շատ ուշանա ավելի թանկի համար պետքա ավելի երկար սպասեմ
Ungrateful
08.04.2010, 21:01
:aha
Ինչ վատա:( չեմ ուզում ախր շատ ուշանա ավելի թանկի համար պետքա ավելի երկար սպասեմ
Դե, որ սկսնակ ես` ուրեմն, գնիր սովորական կամերա, թեկոզ էն ցույց տվածդ: Բզբզի, սովորի: Միանքամից պրոֆեսիոնալ կամերային ընտելանալը դժվար ա:
Օրինակ, այ էս հրաշքը`
http://www.dpreview.com/news/0809/canon/5D%20MarkII/Design-Cut-(15)_001.jpg
Քո ձեռքերում "կիրպիչ" ա լինելու, որտև դու իրան չես կարողանա օգտագործել իր հնարավորությունների չափով: ինքն էլ նեղվելու ա :cry2 )) :
Էս կամերան զգալու համար, պետք ա փորձ ունենաս: Ոչ միայն սրա: Բոլոր պրոֆեսիոնալ կամերաների համար էլ դա պետք ա: Այս մեկը ուղղակի օրինակի համար ասեցի, արժի 3000-3500$ :
Ուզում եմ ասել` սկսիր քչից: Մի հատ լավ թվային առ ու բզբզի, նկարի, փորձի.. թող ձեռքդ բացվի: Սովորի կամերայի հետ աշխատանքի տեխնիկան, ֆուկնցիոնալ մասը... հետո կամաց - կամաց, կամերաներդ փոխիր, անցնելով ավելի ու ավելի լավերի:
One_Way_Ticket
08.04.2010, 22:36
Սոֆի, եթե ձև ունես, Հայաստանից մի գնիր: Այստեղ անհամեմատ թանկ է:
Շատ շնորհակալ եմ ինֆորմացիայի համար: Երևի չգնեմ դա :( : Ոնց մտածում եմ ավելի լավ է պրոֆեսիոնալ վերցնել միանգամից: Թեկուզ դրա համար մի 2 ամիս էլ սպասեմ մինչև գումարս բավականացնի:
Հիմա մտածում եմ, իսկ 1000$-ի սահմաններում հնարավոր է՞ նորմալ ապարատ վերցնել: Եթե այո խնդրում եմ ասեք, ինչ խորհուրդ կտաք: Ցանկալի է որ Canon լինի:
Սոֆի, քո նշած կամերան ընտիր կամերա է իր դասի մեջ, խորհուրդ չեմ տա անիմաստ գումար ծախսել պրոֆեսիոնալ կամերայի վրա, մանավանդ որ ինքդ պրոֆեսիոնալ չես: Նշածդ կամերան super-zoom բարձրորակ ու լիքը հնարավորություններով օժտված կարգին բան է, ու կարծում եմ քեզ լրիվ կբարարարի: Ու միայն պրոֆեսիոնալ կամերա ունենալը հեչ բավարար չի կարգին նկարներ ստանալու համար: Ֆոտոսիրողներ կան, որ սովորական կամերայով շատ ավելի որակյալ նկարներ են ստանում, քան ոմանք իրենց սուպերթվանոցներով: Ու մի բան էլ. Պրոֆեսիոնալ ապարատը դա մի ամբողջ վեշ-մեշոկ է, ու միշտ չի որ հարմար է նման դռանդուլետը քարշ տալ իր օբյեկտիվներով հանդերձ: Ես ունեմ քո նշածի կլասի Panasonic FZ28 և այն ինձ ավելի քան բավարարում է: Եթե մոտ 400-450$ կարգի է էստեղ, ապա կարող ես առանց երկար մտածելու առնել: Կամերաների վերաբերյալ նորմալ կայք է օրինակ սա (http://www.dpreview.com/reviews/Q109superzoomgroup/), որտեղի տեղեկատվությունը ըստ իմ փորձի բավականին օբյեկտիվ է:

Հարգելի Sophie, եթե դա լինելու է քո առաջին թվային ֆոտոխցիկը, ապա առանց ծանրութեթև անելու գնիր այն։
Իմ առաջին թվային ֆոտոխցիկը շատ ավելի համեստ հնարավորություններ ուներ (Nikon S10 (http://tech2.in.com/media/images/img_2387_nikon_s10.jpg)), բայց մոտ հինգ տարի օգտագործեցի այն և միայն վերջերս փոխեցի (NIKON COOLPIX 8800 (http://radon.ifj.edu.pl/eng/htdocs/img/chimera/chimer18-big.jpg) – կրկին ոչ պրոֆեսիոնալ)։
;)

Շատ շնորհակալ եմ բոլորից արձագանքների համար
Հարգելի Sophie, եթե դա լինելու է քո առաջին թվային ֆոտոխցիկը, ապա առանց ծանրութեթև անելու գնիր այն։
Իմ առաջին թվային ֆոտոխցիկը շատ ավելի համեստ հնարավորություններ ուներ (Nikon S10 (http://tech2.in.com/media/images/img_2387_nikon_s10.jpg)), բայց մոտ հինգ տարի օգտագործեցի այն և միայն վերջերս փոխեցի (NIKON COOLPIX 8800 (http://radon.ifj.edu.pl/eng/htdocs/img/chimera/chimer18-big.jpg) – կրկին ոչ պրոֆեսիոնալ)։
;) Հարցն այն է, որ դա իմ առաջին ֆոտոխցիկը չի, ուենցել եմ 5մպ անոց հետո 10 մպ անոց նորմալ կամերաներ, պարզապես հիմա առանց ապարատ եմ մնացել, ուզում եմ նորը գնել և ուզում եմ ավելի լավն ունենալ ոչ թե նույն կարգի:
Ժող. էս մոդելի վերաբերյալ ինչ կասեք: Հիբրիդ մոդելա: Sony NEX-5
http://prophotos.ru/data/articles/0001/4466/60605/thumb_400.jpg
Interdenominational
24.08.2010, 23:43
Հարգելի լուսանկարիչներ ու գիտակներ, ո՞ր ֆոտոխցիկի ձեռքբերումը կլինի ավելի օպտիմալ ընտրություն՝
Canon-ների ընտանիքից ո՞րը.
EOS 1000D
EOS 40D
EOS 450D
EOS 500D
EOS 50D
EOS 550D
EOS 5D
EOS 5D Mark II
EOS 7D
EOS-1D Mark III
EOS-1D Mark IV
EOS-1Ds Mark III
…կամ, օրինակ, գուցե Nikon D3000 Kit-ի «քաշայի՞ն կարգի»: Ուզում եմ լավ ընտրություն անել :oy
---------- Ավելացվել է՝ 00:43 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:29 ----------
Norton: Դա նո՞ր մոդել է… ուղղակի մոտ մեկ տարի առաջ պրն. Սևադայի մոտ մտավորապես այդպիսինը տեսա, այսինքն մեծ օբյեկտիվ/փոքր body :8 /մի քիչ հեռու էր՝ ֆիրման անըթեռնելի/:
http://mojfotik.ru/images/sony-nex-5.jpg
Ներսես_AM
25.08.2010, 00:09
Հարգելի լուսանկարիչներ ու գիտակներ, ո՞ր ֆոտոխցիկի ձեռքբերումը կլինի ավելի օպտիմալ ընտրություն՝
Canon-ների ընտանիքից ո՞րը.
EOS 1000D
EOS 40D
EOS 450D
EOS 500D
EOS 50D
EOS 550D
EOS 5D
EOS 5D Mark II
EOS 7D
EOS-1D Mark III
EOS-1D Mark IV
EOS-1Ds Mark III
…կամ, օրինակ, գուցե Nikon D3000 Kit-ի «քաշայի՞ն կարգի»: Ուզում եմ լավ ընտրություն անել :oy
Նայած ինչքան փող ես ուզում տրամադրես, ու ինչ ես անելու: Նշածդ մոդելները իրականում ներկայացնում են տարբեր մոդելային շարքեր, ըստ իսկ սկզբում պիտի որոշես որ մոդելային շարքից ես ուզում ու վերցնել տվյալ շարքի ամենավերջին մոդելը:
Սրանք պրոֆեսիոնալ խցիկներ են, գները մի քանի հազար դոլարի կարգի, ամենավերջին մոդելը EOS-1D Mark IV-ն ա:
EOS-1D Mark III
EOS-1Ds Mark III
EOS-1D Mark IV
Սրանք կիսապորֆեսիոնալ մոդելներն են, գները էլի հազարից շատ վերջինը մոդելը EOS 7D
EOS 5D
EOS 5D Mark II
EOS 7D
Սրանք միդ լևել մոդելներն են, վերջին մոդելը EOS 550D: 40 ու 50ը հին են ու էլի հազարից անց կլինեն երևի, այնուհետև գալիս են 450,1000,500, ու ամենավերջինը ապրիլին հայտնված 550ը:
EOS 1000D
EOS 40D
EOS 450D
EOS 500D
EOS 50D
EOS 550D
550D-ն ամազոնում 700$ ա գինը:
Ենթադրում եմ որ առաջին անգամ ես հայելային խցիկ գնելու, թե չէ մի քիչ դժվար սենց հարց գրեիր :pardon
էտ դեպքում խորհուրդ կտամ վերցնել հենց 550-ը, ամենանոր մոդելն ա, ավտոֆոկուսի նոր համակարգ ա ներդրված 63 կետով չափող, մեկել 7d ում կա այդ համակարգը, Վիդեո նկարում է: Նիկոնի 3000d-ն ակնհայտ զիջում է:
Մեկել մի մոռացի մի բան, իրականում խցիկը այնքան կարևոր չէ ինչքան օբյեկտիվը: Լավ օբյեկտիվը թիվ արժի:
Մոտավոր սենց, եթե էլի հարցեր կան կփորձեմ իմացածից չափով օգնել: ;)
Interdenominational
25.08.2010, 00:21

Շատ շնորհակալ եմ բովանդակալից պատասխանի համար:
Այո, առաջին անգամ եմ ուզում լուրջ խցիկ ձեռք բերել… պիքսելները, կարծում եմ, այդքան էլ կարևոր չեն, վերջին հաշվով «բլիբորդներ» չեմ պատրաստվում ձևավորել:
Գիտեմ, լավ օբյեկտիվները արժեն նրան, ինչ արժեն :) Ուղղակի «լավը» դեռևս լավ չեմ պատկերացնում…Վիդեո-ն ինձ ամենևին էլ չի հետաքրքրում: Ցերեկային, գիշերային, դիմանկարային, մակրո… ահա լուսանկարելու իմ համեստ «դիապազոնը», մնացյալը PS-ի օգնությամբ: Իսկ եթե ավտոֆոկուս է, ինձ, սկսնակիս համար ի՞նչ իմաստ ունի ձեռք բերել ու գլուխ ջարդել անհասկանալի, իր չափսերով ու բովանդակությամբ մի քիչ վախեցնող օբյեկտիվ:
Nikon D3100 (http://www.ixbt.com/news/all/index.shtml?13/64/93)-ի կողմն էլ նայի:
Ներսես_AM
25.08.2010, 00:42

Պիքսելները իհարկե կարևոր չեն: Ավտոֆոկուսը դա խցիկի հնարավորություններից է: Ամեն օբյեկտիվ իր մեջ ունի էլեկտրական շարժիչ, խցիկը ավտոֆոկուսի ռեժիմում պտտում է ֆոկուսային օղակը ու ըստ իր ալգորիթմներըի հաշվարկում ֆոկալ հեռավորությունը, օրինակ իմ 400D-ն ֆոկուսը հաշվում է 9 կետերով(հնարավորություն կա դնելու կոնկրետ կետի վրա)
http://www.photoreview.com.au/reviews/digitalslr/EOS-400D-viewfinder.jpg
550D-ում ահա այսպես է 63 կետով
http://a.img-dpreview.com/reviews/canoneos550d/images/whatsnew/metering.jpg
Բացի ավտոֆոկուսից միշտ հնարավոր է օբյեկտիվի վրայից ռեժիմը փոխել ավտոմատից ձեռքի ռեժիմի: Այդ դեպքում ֆոկուսը ինքդ պիտի դնես:
Իմ կարծիքով սկզբի համար իր Kit օբյեկտիվը բավարար կլինի, հետագայում կարող ես հազար ու մի տեսակի ուրիշ օբյեկտիվներ էլ գնել եթե ցանկություն ու գումար ուենաս :hi
Interdenominational
25.08.2010, 00:48
Nikon D3100 (http://www.ixbt.com/news/all/index.shtml?13/64/93)-ի կողմն էլ նայի:
Շնորհակալ եմ:
…վաճառքում՝ սեպտեմբերի կեսերից: Իսկ Հայաստանու՞մ: :(

Դու որոշել ես Հայաստանից առնե՞լ, թե՞ պատվիրելու տարբերակ կա:
Interdenominational
25.08.2010, 00:58
Ներսես_AM: Փաստորեն, կոմպլեկտում միայն body-ին չէ՞: Իսկ կոնկրետ ո՞ր օբյեկտիվն է լինում :8
Հայկօ: Տարբերակ՝ ՌԴ-ից, բայց «չգիտեմ երբ կհասնի»-ի սկզբունքով: Իսկ տվյալ հոդվածագիրները ինչու՞ են «վիդեո»-ն կարևորում տվյալ մոդելում:
Ներսես_AM
25.08.2010, 01:08

Սովորաբար լինում ա երկու տարբերակ, Ստանդարտ 18-55mm f/3.5-5.6 IS օբյեկտիվով (http://www.amazon.com/Canon-T2i-Digital-3-0-Inch-18-55mm/dp/B0035FZJHQ/ref=sr_1_1?ie=UTF8&s=electronics&qid=1282683870&sr=8-1) ու Առանց օբյեկտիվի միայն խցիկը (http://www.amazon.com/Canon-T2i-3-0-Inch-Body-Only/dp/B0035FZJI0/ref=sr_1_3?ie=UTF8&s=electronics&qid=1282683870&sr=8-3) Եթե առանց օբյեկտիվի վերցնես պիտի օբյեկտիվն էլ ընտրես
Վիդեոն իրականում հարմար բան ա, պետք գալիս ա: :hi
Interdenominational
25.08.2010, 01:17
Շատ շնորհակալ եմ Ներսես_AM :) , շնորհակալ եմ Հայկօ:)
Հուսամ, այս յուրօրինակ «վիրտուալ կոնսուլտացիայից» նաև օգուտ կքաղեն այլ ընթերցողներ…
Ներսես_AM
25.08.2010, 01:20
Մանրամասն ու շատ ծավալուն ռևյուներ կարող եք գտնել այստեղ:
http://www.dpreview.com/reviews/default.asp?view=alpha
... ինձ, սկսնակիս համար ի՞նչ իմաստ ունի ձեռք բերել ու գլուխ ջարդել անհասկանալի, իր չափսերով ու բովանդակությամբ մի քիչ վախեցնող օբյեկտիվ:
Էդ դեպքում ինչու չընտրել կոմպակտ ֆոտոխցիկ, ասենք՝ Olympus SP-800 UZ (http://www.amazon.com/Olympus-SP-800UZ-Digital-Camera-Stabilized/dp/B0031RGEVS/ref=sr_1_3?ie=UTF8&s=electronics&qid=1282761493&sr=8-3) :think
http://ecx.images-amazon.com/images/I/41Wv4vwAslL._SL500_AA300_.jpg
Interdenominational
25.08.2010, 23:08
Էդ դեպքում ինչու չընտրել կոմպակտ ֆոտոխցիկ, ասենք՝ Olympus SP-800 UZ (http://www.amazon.com/Olympus-SP-800UZ-Digital-Camera-Stabilized/dp/B0031RGEVS/ref=sr_1_3?ie=UTF8&s=electronics&qid=1282761493&sr=8-3) :think
Շնորհակալ եմ, առաջինը՝ 550D-ն ավելի հարմար գտա, և երկրորդ՝ պատվերը արդեն «թռել է» Դուբայ :pardon
Օրերս սրանից ձեռք բերեցի.. ընտիր գործիքա.. Էն որ ասում ես էժան և որակով :)
http://deceblog.net/uploads/2009/09/canon-sx120.jpg

Գնին էլ կծանոթացնե՞ս:)
Ծանոթացնեմ :)
iphone.am-ում 315$ , ԱՄՆ-ում 215$
Jean-Claude
31.12.2010, 15:21
Միշտ ցիֆրավոյ ապարատ եմ օգտագործել, վերջերս ստացա այս նվերը, ու չգիտեմ ինչը ոնց, ինչով է տարբերվում այս ապարատը ցիֆրավոյից, ինչ առավելություններ ունի:think
http://nadavi.com.ua//jpg_zoom1/95880.jpg
Կխնդրեի օգնեք մի հարցում, ուզում եմ ֆոտոխցիկ գնել, ուղակի տեղյակ չեմ ինչ պարամետռերիյա պետք ուշադրություն դարձնել:think, կամ կոնկրետ ֆիրմա ու մոդել, որ նշեիք լավ կլիներ, սիրողականից մի քիչ բարձր լինի, կիսապրոֆ.:)
xDavvidx
25.02.2011, 20:57

Հիմնականում ֆունկցիաներին: Մատռիցայի խորությանը, մեգապիքսելներին, ISO-ին, մեկել հայերեն չիգիտեմ վոնցա выдержка-յին ու մեկել իմացի թե քանի նկարա նկարում մի վարկյանում
xDavvidx
25.02.2011, 20:58
Միշտ ցիֆրավոյ ապարատ եմ օգտագործել, վերջերս ստացա այս նվերը, ու չգիտեմ ինչը ոնց, ինչով է տարբերվում այս ապարատը ցիֆրավոյից, ինչ առավելություններ ունի:think
http://nadavi.com.ua//jpg_zoom1/95880.jpg
դե հայլային ֆոտոխցիկներն ավելի լավ որակի նկարներ են հանում ու ավելի լավ ֆունկցիաներ ունեն
xDavvidx
25.02.2011, 21:00
իսկ ես ունեի Nokia N8 որը ուներ 12 մեգապիքսել ու էլի շատ հնարավորություններ ու կատարյալ էր նկարում բայ վերջերս որոշեցի գնել ֆոտոխցիկ բայց Հայաստանի խանութներում չեմ գտնում: Ուզում եմ գնեմ Canon EOS 550D
Ժողովորդ ջան ցանկանում եմ Sony W580 ապառատ գնել, ի՞նչ խորհուրդներ կլինեն:
http://www.letsgodigital.org/images/artikelen/55/sony-cybershot-w580.jpg
Ժողովորդ ջան ցանկանում եմ Sony W580 ապառատ գնել, ի՞նչ խորհուրդներ կլինեն:
Google - ում պոիսկ եմ տալիս, բայց նմանատիպ ապառատ չեմ գտնում՝ Sony W580 :unsure
ոնց որ այդ մոդելի հեռախոս է:
http://www.goldphone.ru/service/catalog/telephone/sonyericsson/Sony-Ericsson-W580/
http://www.sonystyle.com/webapp/wcs/stores/servlet/ProductDisplay?storeId=10151&catalogId=10551&langId=-1&productId=8198552921666296246
dsc-W570
http://www.sonystyle.com/webapp/wcs/...52921666296246
dsc-W570
Շատ լավն է գնի համեմատ: Մեր կողմերում 180.00 է. Մտի կայքը, ծանոթացի չափանիշների հետ: Եթե ամենօրյա չխկացնելու համար է, 100% լավն է:
Պոզիտրոն
08.05.2011, 10:50
Ժող ջան շտապ պետք ա Լուսանկարչական ապարատի պարամետրերի մոտավոր բացատրությունը: Ասենք պիքսելները կետերի քանակն է...: Կարևոր պարամետրերը ուզում եմ իմանալ: Աենք iso-ն ինչ ա նկարագրում: Շատ եմ տեսել Լուսանկարչական ապարատներ որոնք ասենք 14 մեգապիքսել են, իսկ դրա կողքին 7 մեգապիքսել, որը շատ ավելի լավ ա նկարում քան 14-ը: Կանխավ շնորհակալություն:

Pixels: Պիքսելները ապարատի սենսորի վրայի կետերն են: Զուտ քանակը նկարի որակի հետ ոչ մի կապ չունի, պլյուս՝ մի յոթ-ութ մեգապիքսելից ավելի շատ սովորական օգտագործողին կյանքում պետք չի գալու (ասենք՝ 10x15 նկար տպելու համար մի երեք մեգապիքսելը լրիվ հերիք ա): Ավելի կարևոր ա սենսորի ֆիզիկական չափը: Եթե սենսորը փոքր ա, ապա շատ հնարավոր ա, որ շատ մեգապիքսելներովը ավելի վատ նկարի, քան քիչ մեգապիքսելներովը, որովհետև նույն տարածության վրա խտացված պիքսելների թիվը ավելանալուն հետ ավելանում են նաև «աղմուկները»: Սենց թե նենց՝ սենսորների տարբեր տեսակներ ու տարբեր որակներ կան, ընդհանուր ինչ-որ բան ասելը դժվար ա:
iso-ն լուսազգայունությունն ա: Ինչքան բարձր, էնքան ավելի մութ տեղերում կարող ես նկարել ու ինչ-որ պատկեր ստանալ: Պետք ա հաշվի առնել, որ ինչքան բարձր iso-ով ես նկարում, էնքան աղմուկները շատ են լինում: Ավելի լավ ա ցածր iso-ով, բայց լորմալ լուսավորությամբ նկարել ու iso-ի վրա էդքան հույս չդնել:
Zoom: Զումը դե մոտեցնելն ա, էս պարզ ա: Մենակ մի բան ա պետք ասել. կարևորը օպտիկական զումն ա: Թվային զումի թվի վրա ընդհանրապես պետք չի ուշադրություն դարձնել:
Screen: Էկրանը ինչքան մեծ, էդքան լավ:
Video: Հիմա HD որակի վիդեո նկարող ապարատներ էլ կան (այսիքնքն՝ 720 պիքսել բարձրությամբ), եթե լինի՝ լավ ա: Նաև կարևոր ա վայրկյանում նկարվող կադրերի քանակը (25-30-ը լավ ա):
Stabilization: Ստաբիլիզացիա: Էս ոչ բոլոր ապարատների վրա կա: Կոմպենսացնում ա ձեռքի դողալը, ապարատի ցնցվելը և այլն՝ լղոզված նկարներից խուսափելու համար: Լինում ա օպտիկական, էլեկտրոնային, մեկ էլ էդ երկուսը միաժամանակ: Օպտիկականը էլեկտրոնայինից ավելի լավն ա:
Macro: Էս շատ մոտիկից նկարելու ռեժիմն ա, ասենք՝ մի հինգ սանտիմետրի վրա արդեն ֆոկուս բռնել կարողանալը: Ինչքան փոքր, էդքան լավ:
Սենց բաներ :):
Պոզիտրոն
08.05.2011, 20:40

Ոնց հասկացա լավ պայմանների դեպքում(օրինակ լավ լուսավորվածություն) վերը նշված պարամետրերից և ոչ մեկ նկարի որակի մեջ էական դեր չի խաղում: Այդ դեպքում ամենաորոշիչը ո՞ր պարամետրն է:

Նախ լավ օբյեկտիվ, հետո լավ սենսոր:
Պոզիտրոն
08.05.2011, 20:47
Նախ լավ օբյեկտիվ, հետո լավ սենսոր:
Իսկ ի՞նչ է նշանակում լավ: Օրինակ օբյեկտիվը թվապես կարելի է նկարագրել:ԿԱմ սենսոր բացի պիքսելներից ուրիշ ինչո՞վ ա նկարագրվում:
tyush2485
30.07.2011, 16:35
150.000-ի ինչ կարգի ցիֆրավոյ ապարատ կգնեմ:ամենօրյա ձեռքի տակ ունենալու համար:կասեք անունը և տվյալները?
Իսկ ի՞նչ է նշանակում լավ: Օրինակ օբյեկտիվը թվապես կարելի է նկարագրել:ԿԱմ սենսոր բացի պիքսելներից ուրիշ ինչո՞վ ա նկարագրվում:
Նայած ինչպես ես ուզում նկարես և ինչ: Մի մոռացի, որ Նիկոնի և մյուսների սենսորները, բացի Քենոններից, 1=1.5: Այսինքն, եթե դու ունես 35 մմ օբյեկտիվ, դա կդառնա 50 մմ, 1.5 սենսոր ապարատում: Միակ օբյեկտիվը միշտ ավելի որակով է, քան կոմբինացոիոն օբյեկտիվները, բայց
մասնավորապես միայն պրոֆեսիոնալներն են օգտագործում, այն էլ ստուդիայի պայմաններում:
Եթե 1.5 սենսորանոց ապարատ ես ցանկանում գնել, խորհուրդ կտայի ուներնալ 3 կոմբինացիոն օբյեկտիվներ.
18մմ-35մմ, 35մմ-70մմ և 80մմ-200մմ:
http://i52.tinypic.com/2dthtc.jpg
150.000-ի ինչ կարգի ցիֆրավոյ ապարատ կգնեմ:ամենօրյա ձեռքի տակ ունենալու համար:կասեք անունը և տվյալները?
Իսկ պրոֆ ապարատ էս ուզում, թե՞ սիրողական: ;)
150.000
Պրոֆ. կլինի որ?
Ինչի չի լինի, նայած թե որտեղի՞ց ու ի՞նչ կարգի հին:
Ձեռք եմ բերել Зенит ET:
52568
Տարա ֆոտո, ասեցին շատ լավն ա: Օբյեկտիվն էլ գերմանական: Ուղղակի վրան սպիչկա չկա: Ասեցին մենակ դրսում կարող եմ նկարել 250 - ի տակ:
Որտեղի՞ց կարող եմ ճարել:
Մեկ էլ էդ ապարատի վերաբերյալ լրացուցիչ ինֆո ունե՞ք:):
Հա, մոռացա նշել, որ մոտ 40 տարվա բան ա:

Իմ երկրորդ ապարատից ա :love
Լավ գործիք ա, Հարդ ջան, շնորհավորում եմ։ Բայց եթե դու Zenit-ի հատուկ երկպագու չես, իմ կարծիքով չարժե որևէ ծախս անել իրա վրա, որովհետև ամենայն հավանականությամբ հետո կուզենաս փոխել, իսկ էտ դեպքում դրանք վաճառելը դժվար կլինի։
Իսկ եթե որոշել ես գնել, ապա վեռնիսաժի ստաժավոր ֆոտոգրաֆ պապիկները կօգնեն։ Օրինակ՝ Unomat 24 (http://market.yandex.ru/model.xml?hid=90617&modelid=1008015&clid=502) կամ Nippon (http://photozone.com.ua/ru/buy/lists/1295)։ Ափսոս չեմ հիշում իմ ունեցածի անունը։ Եթե հիշեմ կգրեմ։
Իմն էլ ա երկրորդը :))

Դե առաջին անգամ ա ձեռքումս Զենիթ: Իսկ դրանով արված հին ժամանակների նկարները տեսել եմ, շատ ա գրավել: Ուզում եմ նույն էդ նկարներից մեր ժամանակներում ստանամ: Ինձ թվում ա հետաքրքիր կստացվի:
Իսկ սպիչկան շատ թանկ ա՞ լինելու, որ պետք ա մտածել, առնել թե չէ:
Ինձ ասեցին որ սենց դրսում կարամ նկարեմ, բայց տանը, կամ ավելի մթոտ տեղերում չէ:
Իսկ եթե որոշել ես գնել, ապա վեռնիսաժի ստաժավոր ֆոտոգրաֆ պապիկները կօգնեն։ Օրինակ՝ Unomat 24 (http://market.yandex.ru/model.xml?hid=90617&modelid=1008015&clid=502) կամ Nippon (http://photozone.com.ua/ru/buy/lists/1295)։ Ափսոս չեմ հիշում իմ ունեցածի անունը։ Եթե հիշեմ կգրեմ։
Ասածներդ նկատի կունենամ: Ես հենց սկզբից էլ մտածեցի, որ վերնիսաժում կճարվի :))
Հա, մի հարց էլ: Սա պրոֆ ա՞:
Գուցե ոմանք քարկոծեն, բայց այո՛ պրոֆ է։ Ճիշտ է 1) թվային չէ և 2) ֆունկցիոնալ առումով բավական զիջում է թվայիններին, բայց պրոֆ է, Հարդ ջան։ Եթե սրանով լավ նկարել սովորես, իմացիր պրոֆ թվայինի անցնելը նման է լինելու նրան, որ դու մեխանիկական փոխանցման տուփով Կամազից հետո անցնես ավտոմատ տուփով փափուկ Մերսեդեսի ;)
վորտեղից կարելի է էժանով գնել canon 550d,

Ստեղ (http://www.list.am/category?q=canon+550d) նայի:
armatura
14.06.2014, 23:55
Ժողովուրդ, շտապ պետք է DSLR ֆոտոկամերա, մինչև 300 $ սահմաններում, ցանկալի է նոր վիճակում: Ինչ խորհուրդ կտաք գնել ու Երևանում որտեղից? Հիմնական նպատակը՝ լավորակ հարսանեկան (outdoors) նկարներ, հետագայում՝ նաև բնանկարներ:
armatura
15.06.2014, 00:24
Մեկ էլ, որ խնդրեմ, Sony h100 (http://www.sony.co.in/product/dsc-h100) ֆոտոկամերայի վերաբերյալ կարտահայտվեք? ասում ա " It has the feel and features of a DSLR, with 16.1 megapixels and a powerful 21x zoom you will capture every moment in sharp clarity." 200$-ով գտել եմ, պրոֆեսիոնալ ֆոտոնկարիչ չեմ պատրաստվում դառնալ, պարզապես որակյալ նկարներ եմ ուզում ստանալ սովորական լուսավորության ու հեռավորության պայմաններում:
Ժող, կարծիքներ, փլիզ: Իհարկե դեռ հաստատ չի, որ նոր ապարատ եմ վերցնելու, բայց վերցնելու դեպքում կարծես թե տատանվելու եմ էս երկու տարբերակների մեջ՝
Canon EOS 7D
և
Canon EOS 70D
Rhayader
14.08.2014, 19:59

Ինչի՞ համար է պետք, ասա, կասեմ: Երկուսն էլ առավելություններ ունեն, 70D-ն մի մակարդակ ցածր է 7D-ից, բայց ավելի նոր մոդել է:
Rhayader
14.08.2014, 20:07
Պարզապես հաշվի առ, որ նույն գնով կարող ես Pentax K5 (կամ K5-II) գնել՝ 18-55 WR լինզայով, որը ցանկացած կատեգորիայում երկուսին էլ ծալած ունի:

Չուկ, եթե սիրողական մակարդակի օգտագործման համար ա ու քանի որ գնային տարբերությունը պետք ա որ մեծ լինի, երևի թե 70D: Բայց ինչ էլ որոշես, խորհուրդ կտամ գնես մենակ բոդին, առաց կիտ օբյեկտիվի ու երկու հատ ֆիքս օբյեկտիվ գնես: Սեփական փորձից եմ ասում, կիտով մի երկու ամիս նկարում ես, դրանից հետո պահանջմունքներդ էլ չի բավարարում: Կիտովի օբյեկտիվն էլ առանձին վաճառել չի լինում: Ես որ փոշմանել եմ, որ 18-55 կիտովի օբյեկտիվը հետն եմ գնել:
Ինչի՞ համար է պետք, ասա, կասեմ: Երկուսն էլ առավելություններ ունեն, 70D-ն մի մակարդակ ցածր է 7D-ից, բայց ավելի նոր մոդել է:
Ռայ, մի քիչ դժվար ա տենց կոնկրետ ասելը, որտև նպատակները «շատ» են: Փորձեմ մի քանի կետով թվարկել.
- Պրոֆեսիոնալ դառնալ չեմ ուզում, բայց ուզում եմ սկսեմ լրջորեն խորանալ,
- Ինձ պետք ա լինելու, հավանաբար, հաճախ նկարել բնություն (անտառներ, գետեր, դաշտեր) ու հուշարձաններ, որոնք օգտագործվելու են տպագրության մեջ,
- Սիրում եմ դիմանկարներ անել, նկարել ծաղիկներ, միջատներ,
- հետագայում կարող ա նաև մակրոյի համար օբյեկտիվ առնեմ,
- նաև ուզում եմ ձեռի հետ ունենալ ապարատ, որով ոչ վատ որակի վիդեոներ կարող եմ անել օրինակ Ավետիսի մանկությունից հուշեր ունենալու համար:
Պարզապես հաշվի առ, որ նույն գնով կարող ես Pentax K5 (կամ K5-II) գնել՝ 18-55 WR լինզայով, որը ցանկացած կատեգորիայում երկուսին էլ ծալած ունի:
Ցավոք սրտի դժվար շատ ընտրության հնարավորություն ունենամ, պատճառների մասին չեմ ուզում գրել, կոնկրետ մոդելները պատահական չեմ գրել:
Չուկ, եթե սիրողական մակարդակի օգտագործման համար ա ու քանի որ գնային տարբերությունը պետք ա որ մեծ լինի, երևի թե 70D: Բայց ինչ էլ որոշես, խորհուրդ կտամ գնես մենակ բոդին, առաց կիտ օբյեկտիվի ու երկու հատ ֆիքս օբյեկտիվ գնես: Սեփական փորձից եմ ասում, կիտով մի երկու ամիս նկարում ես, դրանից հետո պահանջմունքներդ էլ չի բավարարում: Կիտովի օբյեկտիվն էլ առանձին վաճառել չի լինում: Ես որ փոշմանել եմ, որ 18-55 կիտովի օբյեկտիվը հետն եմ գնել:
Գնային տարբերությունը չէի ասի թե շատ մեծ ա: Պարզապես ես ինչքան նայում եմ, 70D-ն չնայած կիսապրոֆեսիոնալների կարգից ա, 7D-ն պրոֆեսիոնալների, բայց գրեթե ցանկացած չափանիշով 70D-ն գերազանցում ա:
Ինչքան ինետում նայեցի (շատ չեմ նայել), կասկածելուս տեղը դեռ գալիս ա նրանից, որ կարծես թե ISO-ն մեծացնելուց 70D ավելի շուտ ա սկսում աղմուկ գցել, բայց ոչ կատաստրոֆիկ տարբերությամբ:
Ինչ վերաբերում ա օբյեկտիվին, դեռ վերջնական որոշում չունեմ վերցնելուց (որևէ ապարատը) իրա KIT օբյեկտիվը կվերցնեմ թե չէ, բայց առնվազն մի առանձին օբյեկտիվ (50mm, fix) կվերցնեմ: Ընդհանրապես ուզում եմ մի քանի օբյեկտիվ վերցնել, բայց դե էդ լիքը բաներից ա կախված:
Ժող, կարծիքներ, փլիզ: Իհարկե դեռ հաստատ չի, որ նոր ապարատ եմ վերցնելու, բայց վերցնելու դեպքում կարծես թե տատանվելու եմ էս երկու տարբերակների մեջ՝
Canon EOS 7D
և
Canon EOS 70D
Հուսով եմ` էս կայքը օգտակար կլինի․ երկուսի առավելությունների ու թերությունների մասին էլ քննարկվում է ;)
http://snapsort.com/compare/Canon-EOS-70D-vs-Canon_EOS_7D

Շնորհակալ եմ Տեսիլք ջան: Սա նայել էի: Բայց լուրջ բաներ կան, որ էստեղ գրած չեն:
Շնորհակալություն խորհուրդների համար, Բայ քեզ ստեղից դուրս կոնսուլտացիաների համար էլ շատ շնորհակալություն:
Կողմնորոշվեցի, վերցրեցի 70D: Իրա հետի օբյեկտիվը չվերցրի, մի հատ ֆիքս օբյեկտիվ վերցրեցի (50mm, 1:1.8): Դեռ իմ հին ապարատի օբյեկտիվն էլ կօգտագործեմ (18-200mm, 1:3.5-6.3), մինչև եթե ստացվի խորանալս լուսանկարչության մեջ ժամանակի ընթացքում ավելի լավ օբյեկտիվներ էլ կարելի կլինի ձեռք բերել:
ana.anahit
19.08.2014, 12:02
Ժողովուրդ բարև, ինձ խորհուրդ տվեք էլի ինչ ապարատ վերցնեմ: Ինձ պետք են լավ որակով նկարներ, որոնք դրվելու են կայքում, բայց չեմ կարծում, որ լրիվ պրոֆեսիոնալ ապարատա պետք:
Canon EOS-600D EF S18-55IS II (https://www.fine.am/index.php/electronics/photo-video/digital-camera-canon-eos-600d-ef-s18-55is-ii.html) ու Canon EOS 1100D + EF-S 18-55 III (https://www.fine.am/index.php/electronics/photo-video/canon-eos-1100d.html)
Սրանց մեջ գնային տարբերությունը բավականին մեծա, ինձ կասեք արժի էդքան ավել փող տալ, թե՞ չէ: :B
Rhayader
19.08.2014, 22:09

1100D-ն էժան սիրողական ապարատ է, 600D-ն նույն Rebel T3i-ն է՝ որպես հոբբի լուսանկարչությամբ զբաղվողների համար նախատեսված կիսապրոֆեսիոնալ: Իհարկե, նորից ես կառաջարկեի Pentax վերցնելու տարբերակը քննարկել (Pentax K30-ը նույն գինն ունի, ինչ 600D-ն, փոխարենն ավելի լավ ապարատ է ու weather-sealed է՝ անձրևից, ավազից, փոշուց ու ցրտից պաշտպանված), բայց եթե այս երկուսից մեկը պիտի ընտրես, նորից հարցը հետևյալն է. ինչի՞ համար է այն քեզ պետք:
1100D-ն որպես ապարատ զգալիորեն զիջում է 600D-ին: Բայց ինքը շատ փոքր է ու թեթև, ու գինն էլ բավականին ցածր է: Եթե պարզապես տնեցիքին ես նկարելու, ընտանեկան ֆոտոներ, լուսաբաց, մայրամուտ և այլն, կարող ես իրենով բավարարվել:
600D-ի հետ առավել շատ աշխատելու փորձ ունեմ: Ինքն այն ապարատներից է, որոնք համարյա լավն են: Եթե ուզում ես լուսանկարչություն սովորել, լավ առաջին ապարատ է, բայց ստուդիայում նկարելու համար գոնե 60D պետք կգա:
Pentax K30-ի դեպքում, այն ամենն, ինչ «համարյա» էր 600D-ի դեպքում, լրիվ, լիարժեք լավ է: Միայն վիդեոյի որակն է զիջում, բայց մինչև 5D Mk II ապարատով վիդեո նկարելը բարբարոսություն է մատրիցայի նկատմամբ (տաքանում է ու շուտ փչանում): + անձրևի տակ էլ մնաս ապարատով, լողափ էլ տանես, ձյան տակ էլ նկարես, ինքը չի վնասվում: Իհարկե, պետք է ուշադիր լինել, որ ոսպնյակը WR նշմամբ լինի (Weather Resistant), հակառակ դեպքում ապարատը կարող է ոսպնյակի միջով խոնավություն քաշել:
Rhayader
19.08.2014, 22:15
Օրինակների վրա ցույց տամ, թե ինչ կարելի է սպասել նշված ապարատներից (ճիշտ օպտիկայի, լուսավորության ու լուսանկարչական ունակությունների դեպքում).
Canon EOS 1100D (Rebel T3) https://www.flickr.com/cameras/canon/eos_rebel_t3/
Canon EOS 600D (Rebel T3i) https://www.flickr.com/cameras/canon/eos_rebel_t3i/
Pentax K30 https://www.flickr.com/cameras/pentax/k-30/
ana.anahit
19.08.2014, 22:28

վայ Rhayader ջան, ես էլ արդեն հույս չունեի, որ ինչ-որ մեկը կգրի)))
ինձ ապարատը պետքա նորմալ նկարներ անելու համար, որոնք դրվելու են կայքում, բնականաբար առօրյա նկարներ էլ են արվելու: Իսկ Ձեր ասածի մասին ճիշտն ասած առաջին անգամ եմ լսում, շատ տարածված չի էդ բրենդը, թե՞ ես եմ անտեղյակ:))) Սահմանափակում չկա մոդելների, կարևորը լավը լինի իմ համար)))
ana.anahit
19.08.2014, 22:34

Ճիշտն ասած իմ համար էս բոլոր նկարները նույն որակի էին :D Էդ շատ վատա՞:oy:D

Համեմատելու ամենալավ տեղը՝
1. K-30 (http://www.steves-digicams.com/camera-reviews/pentax/k-30-slr/sample-photos-200.html)
2. Rebel T3i (http://www.steves-digicams.com/camera-reviews/canon/eos-digital-rebel-t3i-slr/sample-photos-133.html)
3. Rebel T3 (http://www.steves-digicams.com/camera-reviews/canon/eos-digital-rebel-t3-slr/sample-photos-148.html)
Նույն նկարները նկարած են բոլոր ապարատներով, տակն էլ նշած ա նկարելու ռեժիմը։
ana.anahit
19.08.2014, 22:54
Նույն նկարները նկարած են բոլոր ապարատներով, տակն էլ նշած ա նկարելու ռեժիմը։
Բայց չտեսա է նույն նկարները:think
Բայց չտեսա է նույն նկարները:think
Pentax-ի դեպքում փոխել ա, բայց դե քենոնների համար նույնից լիքը կա։
M&M's-ը վկա ։)
Չնայած մեծ ISO-ների ժամանակ աղմուկը գնահատելու համար եղածն էլ հերիք ա։
Ասենք pentax-ի 12800 ISO-ով նկարի մաքրությունը նայի։
Ոնց որ T3-ի 6400-ից մաքուր ա։
ana.anahit
19.08.2014, 23:30
օք, իսկ խանութ կարա՞ք խորհուրդ տաք: Ես Վեստան էի մտածում, բայց իրանց կայքում չկա էդ մոդելը
Քանի որոնումների մեջ ես, էս էլ նայի ։)
http://www.exler.ru/expromt/19-08-2014.htm
Rhayader
20.08.2014, 02:22
վայ Rhayader ջան, ես էլ արդեն հույս չունեի, որ ինչ-որ մեկը կգրի)))
ինձ ապարատը պետքա նորմալ նկարներ անելու համար, որոնք դրվելու են կայքում, բնականաբար առօրյա նկարներ էլ են արվելու: Իսկ Ձեր ասածի մասին ճիշտն ասած առաջին անգամ եմ լսում, շատ տարածված չի էդ բրենդը, թե՞ ես եմ անտեղյակ:))) Սահմանափակում չկա մոդելների, կարևորը լավը լինի իմ համար)))
Բավականին տարածված է, ու երևի ամենալավ լուսանկարչական community-ն ունի աշխարհում ( http://www.pentaxforums.com/ ): Պարզապես նոր լուսանկարչության ոլորտ մտնողները միանգամից երկու բրենդի մասին են լսում՝ Canon ու Nikon:
Pentax K30-ը մի շատ մեծ առավելություն ունի՝ ստաբիլիզացիան ապարատի ներսում է արվում, ոչ թե լինզայի: Այսինքն, առանց ստաբիլիզացիայի լինզաներով նկարներն էլ են ստաբիլիզացվում (ձեռքի դող, բան): Դա լրացուցիչ հնարավորություններ է տալիս, ասենք, եթե ինձ նման M42 լինզաների սիրահար ես (սովետական Zenit ապարատների լինզաները):
Rhayader
20.08.2014, 02:26
օք, իսկ խանութ կարա՞ք խորհուրդ տաք: Ես Վեստան էի մտածում, բայց իրանց կայքում չկա էդ մոդելը
Իսկ այ, Հայաստանից առնել ընդհանրապես խորհուրդ չէի տա՝ կրկնակի թանկ է նստում: Մարդ գտիր, որ դրսից բերի: Ինչքա՞ն փող ես նախատեսել, ի միջի այլոց:
Rhayader
20.08.2014, 02:36
Pentax-ի դեպքում փոխել ա, բայց դե քենոնների համար նույնից լիքը կա։
M&M's-ը վկա ։)
Չնայած մեծ ISO-ների ժամանակ աղմուկը գնահատելու համար եղածն էլ հերիք ա։
Ասենք pentax-ի 12800 ISO-ով նկարի մաքրությունը նայի։
Ոնց որ T3-ի 6400-ից մաքուր ա։
Իմ պրակտիկայի վրա, K30-ի վրա ISO6400-ը մաքսիմալ կիրառելի լուսազգայունությունն է, T3i-ի վրա՝ ISO800-ը, 1100D-ի վրա՝ ISO400-ը: Դրանից բարձր արդեն դետալների զգալի կորուստ է լինում: Sony-ն շատ թեթև է, բայց եսիմ, ես իրենց ապարատներին լուրջ չեմ կարողանում վերաբերվել: Նույնիսկ Nex-երին: Էրգոնոմիկան սարսափելի է՝ քաշի բաշխումը մենակ լինզայի վրա, լինզա դրա համար գտնելն է ահավոր գլխացավանք, M42-ի մասին ընդհանրապես կարելի է մոռանալ:
ana.anahit
20.08.2014, 10:09
Իսկ այ, Հայաստանից առնել ընդհանրապես խորհուրդ չէի տա՝ կրկնակի թանկ է նստում: Մարդ գտիր, որ դրսից բերի: Ինչքա՞ն փող ես նախատեսել, ի միջի այլոց:
Օյ, նենց բարդ բան ես ասում:8 դե նախատեսել եմ 500 դոլարի կարգի մի բան, բայց դե, եթե պետք լինի ավել էլ կտամ, ուղղակի առնելուց ուզում եմ նորմալ բան առնեմ:
Իսկ արտասահմանից բերելն էլ բարդա, նենց ծանոթ չունեմ, որ հետը բերի)))
Rhayader
20.08.2014, 11:45
Օյ, նենց բարդ բան ես ասում:8 դե նախատեսել եմ 500 դոլարի կարգի մի բան, բայց դե, եթե պետք լինի ավել էլ կտամ, ուղղակի առնելուց ուզում եմ նորմալ բան առնեմ:
Իսկ արտասահմանից բերելն էլ բարդա, նենց ծանոթ չունեմ, որ հետը բերի)))
Հիմա բացատրեմ, թե ինչու դրսից.
Pentax K30 (http://www.amazon.com/Pentax-K-30-lens-white-18-55WR/dp/B009W7X49Q/ref=sr_1_2?ie=UTF8&qid=1408519730&sr=8-2&keywords=pent+k30) $575
դրսի գները:
Հիմա տեղական գները նայենք.
Pentax K30 (ամենաէժանը, որ գտա) (http://www.list.am/item/2881618) $857
Եսիմ, կարող ենք մի հատ Ակումբում հարցնել, քեզ հարմար ժամկետներում ինչ-որ մեկը գալի՞ս է դրսից երևան, ու հարմա՞ր է արդյոք հետն ապարատ բերելը:
Դրսից բերելու հնարավորություն ունենալու դեպքում անշուշտ արժի դրսից բերել, բայց ասեմ, որ Պլազմա (http://www.plasma.am/) խանութում բավական հաջող գներ են: Կարելի էի էնտեղ էլ նայել: Սայտում ոնց-որ թե գները չկան:
ana.anahit
20.08.2014, 11:59
Ահա, հասկացա, մերսի շատ, կորոշեմ ինչ անեմ, եթե մարդ չգտա, ակումբում կհարցնենք))) Իսկ Ամազոնից պատվիրելը մի քիչ ռիսկայինա?
ana.anahit
20.08.2014, 12:05
Դրսից բերելու հնարավորություն ունենալու դեպքում անշուշտ արժի դրսից բերել, բայց ասեմ, որ Պլազմա (http://www.plasma.am/) խանութում բավական հաջող գներ են: Կարելի էի էնտեղ էլ նայել: Սայտում ոնց-որ թե գները չկան:
մերսի, կզանգեմ կճշտեմ գները:hands
Ինձ էլ մի բան խորհուրդ տվեք էլի, բայց ավելի ցածր գնային սահմաններում, 200-300 դոլարի սահմաններում (կամ ավելի էժան :)) ).
Պրոֆեսիոնալ չեմ զբաղվելու, հիմնականում auto ռեժիմն եմ երևի թե ընտրելու, էնպես-որ անիմաստ կլինի տարբեր ֆունկցիաներով օժտված ապարատ առնել.
Հիմնականում մարդկանց կամ տեսարժան վայրեր նկարելու համար եմ օգտագործելու, ուղղակի ուզում եմ մի փոքր լավը լինի, որ տարբեր լուսավորությունների դեպքում կարողանա պարզ նկարել.

Զգում էի, որ հարցս սենց շարադրելու դեպքում դժվար մի բան խորհուրդ տաք :))
Երևի ճիշտ կլիներ նախնական ընտրել մի քանի տարբերակ, նոր խորհուրդ հարցնել, թե որ մեկն ա ավելի հարմար, բայց ախր 0 եմ է էս բնագավառում, բացարձակ նախընտրություններ չունեմ, նույնիսկ մոդելի հետ կապված.
Մի բան ասեք էլի, թե չէ տենց էլ չեմ առնի :))
Ասեմ ես ոնց եմ անում։
Մտնում ես սաղ խանութներն ու ցուցակ կազմում էն մոդելների, որոնց գինն ինձ ձեռ ա տալիս։
Դրանից հետո նոր մտնում եմ ինտերնետ ու սկսում կարդալ։
Համեմատելու համար շատ լավ ռեսուրս ա StevesDigicams-ը։
Զգում էի, որ հարցս սենց շարադրելու դեպքում դժվար մի բան խորհուրդ տաք :))
Երևի ճիշտ կլիներ նախնական ընտրել մի քանի տարբերակ, նոր խորհուրդ հարցնել, թե որ մեկն ա ավելի հարմար, բայց ախր 0 եմ է էս բնագավառում, բացարձակ նախընտրություններ չունեմ, նույնիսկ մոդելի հետ կապված.
Մի բան ասեք էլի, թե չէ տենց էլ չեմ առնի :))
Ես օրինակ այ էս մեկը խորհուրդ կտամ՝ 30x օպտիկական զում, Full HD վիդեո է նկարում, 18.2 MP, carl zeiss օպտիկա (http://www.list.am/item/4491516): Քանի որ սիրողական նկարներ պիտի նկարեք, էն էլ ավտոմատ ռեժիմով, էս տարբերակը իդեալական է: Սրա հին մոդելն եմ օգտագործել ... գույները, նկարներ շատ լավ են ստացվում: Գինն էլ Ձեր բյուջեի սահմաններում ա: Սիրողականի համար համ զում ա շատ լավը, համ օպտիկան համ վիդեո նկարելու հնարավորությունը: Ապարատի դիզայն էլ վատը չի՝ շարժվող դիսպլեյով ... նման ա հայելային ֆոտոխցիկներին :)
Լավ հիշում եմ, իմ երկորդը որ ընտրում էի հասա IXBT կամ ru-board ֆորում (երկուսն էլ շատ լավն են), որտեղ թեմայի վերնագիրը մոտավորապես սենց էր, «ինչո՞ւ սիրողական ապարատը պետք է լինի Canon կամ Fuji»։ Sony, Samsung, Nikon ու մյուսները չէին էլ քննարկվում։
Էս էլ նայի։ Պետքական բաներ կգտնես։
http://forum.ru-board.com/topic.cgi?forum=36&topic=2226&start=3740
Լավ հիշում եմ, իմ երկորդը որ ընտրում էի հասա IXBT կամ ru-board ֆորում (երկուսն էլ շատ լավն են), որտեղ թեմայի վերնագիրը մոտավորապես սենց էր, «ինչո՞ւ սիրողական ապարատը պետք է լինի Canon կամ Fuji»։ Sony, Samsung, Nikon ու մյուսները չէին էլ քննարկվում։
Սոնիի ալֆա հայելային մոդելների համար էլ են նույնը ասում, Աթեիստ ջան :) Բայց դե կոնտրետ էս մոդելային շարքից ժամանակին օգտագործել եմ սրա հին մոդելը՝ sony hx100v -ն: Ոչ մի անգամ խնդիր չի եղել, ցանկացած միլնիցայից էլ լավ էր նկարում: Մինչև հիմա էլ բանում է էդ ապարատը ...
120,000-ից 150,000-ի կարգի բյուջեով նորմալ նախնական մակարդակի DSLR կառնե՞մ: Ես Nikon D3200 կամ D3300 եմ ուզում, բայց դրանք ավելի թանկ են: Արժի՞ D3100 փնտրել: Մյուս ապրանքանիշերից էդքան տեղյակ չեմ:

Անհույս ա՞:

3100-ը շատ հին մոդել է: 3200-ը 18-55 կիտ օբյեկտիվով մոտ 190.000-200.000 արժի: Բայց Նիկոնի 18-55 կիտ օբյեկտիվը լրիվ անիմաստ ծախս եմ համարում, մանավանդ, եթե նկարելու ես միայն ավտոմատ ռեժիմով: Նման դեպքում ավելի լավ է նորմալ թվային ֆոտոապարատ ունենաս:
Եթե սիրողական նկարահանումների համար է, խորհուրդ կտամ 3200 կամ 5100 ու միայն բոդին վերցնես: Ու դրա հետ մեկտեղ առանձին ֆիքս օբյետիվ 35մմ կամ 50մմ-ոց: Այ էդ դեպքում DSLR-ով նորմալ նկարներ կստանաս: Օրինակ ebay-ից կարելի է մենակ 3200-ի բոդին պլյուս ֆիքս օբյեկտիվ առնել՝ բյուջեի սահմաններում:
Եթե Նիկոնը պարտադիր պայման չի, կարելի է նույն մակարդակի ու նույն գնային դիապազոնում pentax կամ canon նայել՝ էլի բոդի պլյուս ֆիքս օբյեկտիվ տարբերակով:
Մերսի շատ խորհուրդների համար.
Panasonic Lumix DMC-TZ35EB-K (http://www.amazon.co.uk/gp/product/B00BET0YP2?psc=1&redirect=true&ref_=oh_aui_detailpage_o00_s00)
Խանութներով տենց էլ չհասցրեցի շրջել, բայց օնլայն համեմատելով (նու մեկ էլ կոպեկ գցելով :)) ) էս տարբերակի վրա կանգնեցի. Հուսով եմ շատ վատ ընտրություն չի, որովհետև արդեն պատվիրել եմ, երկուշաբթի կհասնի :))

Փոխեցի, Samsung WB350F (http://www.amazon.co.uk/gp/product/B00HSNSB0I?psc=1&redirect=true&ref_=oh_aui_detailpage_o00_s00) պատվիրեցի.
[QUOTE=Աթեիստ;2506892]Լավ հիշում եմ, իմ երկորդը որ ընտրում էի հասա IXBT կամ ru-board ֆորում (երկուսն էլ շատ լավն են), որտեղ թեմայի վերնագիրը մոտավորապես սենց էր, «ինչո՞ւ սիրողական ապարատը պետք է լինի Canon կամ Fuji»։ Sony, Samsung, Nikon ու մյուսները չէին էլ քննարկվում։
Մոդելային շարքը այսօր բավականին մեծ է, ու ինքդ պիտի առաջին կրիտերիան քո աեաջ դնես , ինչի համար է քեզ պետք այդ սարքը, հետո ըստ այդ պահանջների էլ սկսես գրպանիդ հարմար մի բան գտնես: Սոնին ունի հոյակապ զբառկի որակ, բայց օպտիկան անաստվածծ թանկ ա :
Չէ եղբայր, հետդ համամիտ չեմ, ֆիքսերը լավն են , բան չասի, բայց նիկոնի 18-55 կիտը իրա լավագույն օբյեկտիվներից ա