PDA

Դիտել ողջ տարբերակը : Բժիշկներրրրրրր :)



Dr. M
17.06.2007, 21:03
Շնորհավոր մեր տոնը :)

electrical_storm
17.06.2007, 21:41
վախենում եմ բժիշկներից…

Ungrateful
17.06.2007, 21:45
Ես վստահում եմ...

Apsara
17.06.2007, 21:54
այո բոլոր բժիշկներին շնորհավոր

Philosopher
17.06.2007, 22:00
Շնորհավորում եմ բոլոր այն բժիշկներին, որոնք իրականում գիտեն, թե ինչպես բժշկել ու ինչը բժշկել: Ինչպեսի բժշկությունը, որը կենտրոնացած է միջոցների վրա, իսկ մարդը, Մարդը, ՄԱՐԴԸ նրա ուսումնասիրության ոսպնյակից դուրս է, այն պարագայում, երբ երբ պետք է լիներ հենց այդ ոսպնյակի կենտրոնում, երբեք չի փոխարինել ինչի բժշկությանը: Ինչպեսից ինչին հասնելու ցանկություն ու կամք բոլոր բժիշկներին: Մարմնից ու բջիջներից այն կողմ, մարդուց այն կողմ Մարդուն տեսնելու ու բժշկելու դժվար ճանապարհ բոլոր բժիշկներին...

Artgeo
17.06.2007, 22:58
Շնորհավորում եմ բոլոր այն բժիշկներին, ում նշանաբանը «Մի վնասիր»-ն է:

dvgray
18.06.2007, 01:23
Շնորհավորում եմ :):

Վստահե՞լ: Չէ, չեմ վստահում: Բայց հարգում եմ: Հարգում եմ բժշկի աշխատանքը:
Համարում եմ ամենածանր մասնագիտություններից մեկը:

Հայ բժիշկների մեջ Լավ մասնագետներ կան: Եղել եմ նրանց հիվանդը /երեվի ամենակապրիզով հիվանդներից մեկը :)/: Հիվանդ, որը մինչև մի հատ դեղ ընդուներ, բշկագիտական լեկցիաներ էր պարտադրում կարդալ գլխին:
Կուզենայի նշել էտ լավ բժիշկներից առանձնահատուկ օրթոպեդիկի գլխ. բժիշկ Վաչիկին, և ընդհանրապես օրթոպեդիկի ամբողջ անձնակազմին ::good

Dr. M
18.06.2007, 02:22
Բոլորի անունից ծնորհակալություն եմ հայտնում :oy
Առողջ եղեք!!!!! Եվ միշտ ժպտացեք!!!! :)

Ուլուանա
18.06.2007, 07:05
Շնորհավորում եմ բոլոր այն բժիշկներին, ովքեր լավ են տիրապետում իրենց գործին և իրենց գործն անելիս երբեք չեն մոռանում, որ, բացի բժիշկ լինելուց, իրենք նաև, ավելի ճիշտ՝ նախ և առաջ, ՄԱՐԴ են։ :ok :) Իսկ ոչ ՄԱՐԴ բժիշկներին, ինչպես նաև ոչ ԲԺԻՇԿ, բայց իրենց բժշկի տեղ դրած մարդկանց չեմ շնորհավորում։ :P

Absar21
18.06.2007, 14:58
Բժիշկը դա մի մարդ է, որ նույնիսկ իր կյանքի գնով հավատարիմ է մնում իր երդմանը, նա ում համար կարևորը հիվանդի առողջությունն է, նա ով լուրջ է վերաբերվել իր մասնագիտությանը,սկսած ուսանողական տարիներից(ինչպես չեն անում մեր բժշկականի ուսանողության 80%-ը) և եթե մնացել են մարդիկ,որոնք բավարարում են այս պահանջներին(ես հույս ունեմ որ մնացել են), ապա ես ի սրտե շնորհավորում եմ նրանց մասնագիտական տոնի առթիվ:

StrangeLittleGirl
18.06.2007, 15:19
Է՜հ, երեկ էնքան էի տարվել թերապիայով, որ այսօր նոր իմացա, որ մեր տոնն էր: Ի՞նչ ասեմ… շնորհավոր… Ա՛յ, Արթուրը լավ ասաց. «Մի՛ վնասիր»: Իսկ մնացածը, թե բժիշկն իր կյանքը պետք է զոհի հանուն հիվանդի, պետք է փողի հետևից չվազի և այլն, սուտ խոսքեր են: Վերջիվերջո, մի՛ մոռացեք, որ բժշկությունն էլ է մասնագիտություն, ինչպես մնացածները, և բժիշկն էլ պետք է կարողանա հացի փող վաստակել:

Մանե
18.06.2007, 15:58
Շնորհավորում եմ:)Եղեք լավ մասնագետներ,որ մենք էլ առանց վախենալու ձեզ դիմենք:P