PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբային արշավ

Էջեր : [1] 2

Kita
17.06.2007, 15:54
Ուրեմն այս թեմայում կցանկանայի, որ գալ ցանկացողները նշեն իրենց, որպեսզի կողմնորոշվենք գնումների և իհարկե թե ինչ չափսի միկրոավտոբուս է հարկավոր:

Գնալու ենք ամսի 22-ից հետո ընկնող որևէ կիրակի և ամենայն հավանականությամբ ամսի 24-ին:
Այնպես որ կողմնորոշվեք և գրեք՝ հաշվարկները անելու համար:;)

John
17.06.2007, 16:08

ամենայն հավանականությամբ կգան :)

Kita
17.06.2007, 16:14
ամենայն հավանականությամբ կգան :)
Կխնդրեի, որ հաստատուն ասեիր;)
տունը ճշտի ու գրի…

Firegirl777
17.06.2007, 16:26
Իսկ ծախսերը մոտովարեպես ինչ չափերի է հասնելու, եթե հնարավոր է ասեք, որ կարողանամ կողմնորոշվել...

Kita
17.06.2007, 16:39
Իսկ ծախսերը մոտովարեպես ինչ չափերի է հասնելու, եթե հնարավոր է ասեք, որ կարողանամ կողմնորոշվել...

4000 ոչ ավել, ինձ թվում է;)կախված է նրանից, թե քանի հոգի կգա;)

Annushka
17.06.2007, 17:26
Միանշանակ կարելի ա գնալ Ջերմուկ :hands:hands չեք փոշմանի;)

StrangeLittleGirl
17.06.2007, 17:38
Դե եթե կիրակի լինի, բնականաբար չեմ գա. ես այդ օրերին աշխատում եմ: Ուրիշ օր մտածեք, եթե, իհարկե, իմ գալ-չգալն էական է:

Firegirl777
17.06.2007, 18:18
Գնալ-Գալը մեկ օր է լինելո՞ւ, առավոտյան գնանք երեկոյան գանք....
Հուսով եմ կհասցնենք.... բայց հիմա հաստատ չեմ կարող ասել կգամ թե չէ, օրը որ ասվի հաստատ կասեմ....

Kita
17.06.2007, 21:56
Ինձ թվում է 90տոկոսով ամսի 23-ին կգնանք՝ շաբաթ:Եթե ոչ, ապա ամսի30-ին:

Նորից կրկնում եմ, հստակ գրեք և տեղը ավելի հստակ նշեք, դրանից կախված է թե ինչ միկրոավտոբուս պետք է վերցնել և ինչքան փող հավաքել:;)

Root
17.06.2007, 21:57
Ինձ թվում է 90տոկոսով ամսի 23-ին կգնանք՝ շաբաթ:Եթե ոչ, ապա ամսի30-ին:

Նորից կրկնում եմ, հստակ գրեք և տեղը ավելի հստակ նշեք, դրանից կախված է թե ինչ միկրոավտոբուս պետք է վերցնել և ինչքան փող հավաքել:;)

Ոտքով գնացեք :) ! Էլ ինչ միկրոավտոբուս

Kita
17.06.2007, 21:59
Միանշանակ կարելի ա գնալ Ջերմուկ :hands:hands չեք փոշմանի;)

Ջերմուկը շատ հրաշալի տեղ է, բայցվ բավականին ցուրտ է այնտեղ և բավականին անձրևոտ:;)

Երվանդ
17.06.2007, 22:07
Ես գալիս եմ, գրանցի ինձ Կիտայ ջան;)

Wisper
17.06.2007, 22:12
Ժող ավելի լա՞վ չի լինի հեծանիվներով արշավ կազմակերպենք... :)

Anul
17.06.2007, 23:23
ես նշված տեղերից Աղվերան կուզեի: Կիտ, մեկ էլ կասես, նույն օրը հետ ենք չէ գալու?
եթե հա, ուրեմն ես հաստատ կգամ :)

Ուլուանա
18.06.2007, 08:05
Էս կիրակի ամենայն հավանականությամբ չեմ կարող (մի տեղ ունեմ գնալու, որը կամ այս կիրակի պիտի լինի, կամ մյուս, բայց ավելի հավանական է, որ այս կիրակի լինի), իսկ շաբաթ որ լինի, շատ լավ կլինի, միայն մնում է պարզել՝ արդյոք բոլոր ցանկացողներին շաբաթ օրը հարմար կլինի թե ոչ։ Հուսով եմ, որ այո։ :oy

Kita
18.06.2007, 09:28
ես նշված տեղերից Աղվերան կուզեի: Կիտ, մեկ էլ կասես, նույն օրը հետ ենք չէ գալու?
եթե հա, ուրեմն ես հաստատ կգամ :)

գալիս ենք նույն օրը հետ:;)

Էս կիրակի ամենայն հավանականությամբ չեմ կարող (մի տեղ ունեմ գնալու, որը կամ այս կիրակի պիտի լինի, կամ մյուս, բայց ավելի հավանական է, որ այս կիրակի լինի), իսկ շաբաթ որ լինի, շատ լավ կլինի, միայն մնում է պարզել՝ արդյոք բոլոր ցանկացողներին շաբաթ օրը հարմար կլինի թե ոչ։ Հուսով եմ, որ այո։
Ես արդեն նշել էի, որ կգնանք ամենայն հավանականությամբ շաբաթ, որը հաստատվում է: Եթե հաշվի առնենք որպես հանդիպման մշտական օր, ուրեմն բոլոր մշտական գալացողները այդ օրն էլ կարող են գալ:
Ես հստակ չեմ կարող ասել բոլորի տեղը, այնպես որ գրեք:

բայց եթե այսպես գնա, ուրեմն օրը կլինի շաբաթ՝ ամսի 23-ին:;)

Նորմարդ
18.06.2007, 09:36
Ժող Հանքավանից երեկ եմ եկել նկարները այսօր մի քիչ ուշ կտեղադրեմ եկեք գնանք Հանքավան լավ տեղ ա:)
Բայց ուր էլ գնաք գալիս եմ ;)

Ուլուանա
18.06.2007, 09:49
Ես արդեն նշել էի, որ կգնանք ամենայն հավանականությամբ շաբաթ, որը հաստատվում է: Եթե հաշվի առնենք որպես հանդիպման մշտական օր, ուրեմն բոլոր մշտական գալացողները այդ օրն էլ կարող են գալ:
Հա, հասկանում եմ, բայց դե Ակումբի հանդիպումները շաբաթ երեկոյան են լինում, այնպես որ միանշանակ չես կարող ասել, որ բոլոր նրանք, ովքեր հանդիպման գալիս էին, առավոտից էլ կկարողանան գալ։ Ինչևէ, սպասենք, թող իրենք պատասխանեն։ ;)

Kita
18.06.2007, 10:03
Երեխեք նորից եմ կրկնում…
Ավելի ակտիվ մասնակցեք և գրեք, թե ով է գալու և որտեղ է ուզում գնալ… Գոնե մինչև չորեքշաբթի, քանի որ դրանից է կախված, թե ինչ մեքենա է պետք վերցնել և ինչքան գումար է պետք հավաքել:;)

Արշակ
18.06.2007, 10:13
Երեխեք, առաջարկված տարբերակներից որտե՞ղ է ավելի լեռնային, ավելի անտառային ու ավելի կանաչ։
Մի խոսքով, ամենատենց տեղն եմ ուզում։ :) Ասեք, որ քվեարկեմ։

Artgeo
18.06.2007, 10:16
Երեխեք, առաջարկված տարբերակներից որտե՞ղ է ավելի լեռնային, ավելի անտառային ու ավելի կանաչ։
Մի խոսքով, ամենատենց տեղն եմ ուզում։ :) Ասեք, որ քվեարկեմ։
Ծաղկաձորը, բայց այդտեղ եղել եմ :)

Kita
18.06.2007, 10:24
Երեխեք, առաջարկված տարբերակներից որտե՞ղ է ավելի լեռնային, ավելի անտառային ու ավելի կանաչ։
Մի խոսքով, ամենատենց տեղն եմ ուզում։ :) Ասեք, որ քվեարկեմ։
Բոլորն էլ այդպիսին են;)

Նորմարդ
18.06.2007, 11:08
Երեխեք, առաջարկված տարբերակներից որտե՞ղ է ավելի լեռնային, ավելի անտառային ու ավելի կանաչ։
Մի խոսքով, ամենատենց տեղն եմ ուզում։ :) Ասեք, որ քվեարկեմ։
Հանքավանը հեսա նկարները կդնեմ դրախտ ա:)

Kita
18.06.2007, 12:29
Ուրեմն ինչպես հասկացա հաստատ եկողներն են.
Կիտա
Նորմարդ
Ուլուանա
Անուլ
Արշակ
Երվանդ
Philosopher

Դեռևս սպասում ենք ուրիշներին;)

Cassiopeia
18.06.2007, 13:06
Որոշեցի, ես էլ եմ գալիս :)

Deluxe
18.06.2007, 13:18
Ուրեմն ինչպես հասկացա հաստատ եկողներն են.
Կիտա
Նորմարդ
Ուլուանա
Անուլ
Արշակ
Երվանդ
Philosopher

Դեռևս սպասում ենք ուրիշներին;)

ամսի 30-ին որ լինի ես էլ կգաի :(

Kita
18.06.2007, 14:22
ամսի 30-ին որ լինի ես էլ կգաի :(

դե դեռևս կարող է և փոխվի օրը;)

Որոշեցի, ես էլ եմ գալիս
բեր ճակատդ պաչեմ:P նայի հա;)ասել ես, էլ միտքդ չփոխես:P

Cassiopeia
18.06.2007, 14:35
բեր ճակատդ պաչեմ:P նայի հա;)ասել ես, էլ միտքդ չփոխես:P

Ես չէ, բայց հանգամանքները կարող են միտքս փոխել:P:oy

Root
18.06.2007, 14:37
Ես չէ, բայց հանգամանքները կարող են միտքս փոխել:P:oy

Կարողա եսել գամ :P

StrangeLittleGirl
18.06.2007, 14:41
Ոտքով գնացեք ! Էլ ինչ միկրոավտոբուս
Ես էլ եմ էդ ասում :D Թե չէ էսպես արշավ չէ, ուղղակի էքսկուրսիա:

Երեխեք, առաջարկված տարբերակներից որտե՞ղ է ավելի լեռնային, ավելի անտառային ու ավելի կանաչ։
Հանքավանը :) Նշվածներից միակն է, որ լավ սարեր կան բարձրանալու համար, ու դրանք անտառոտ են, կանաչ: Բարձրանում-բարձրանում ես, մեկ էլ անտառը վերջանում է, խոտեր են սկսվում ու լիքը ծաղիկներ, այնպիսիք, որ կյանքում ոչ մի տեղ չես էլ տեսել: Մեկ էլ ինչ-որ քարեր են իրար գլխի լցված… ոնց որ կորած քաղաքակրթությունից մնացած լինեն… Բայց էդ սարը բարձրանալու համար պետք է գոնե մի օր մնալ, որովհետև վերելքն ու վայրջէջքն իրար հետ մի 8 ժամ տևում են:

Ես էլ եմ գալիս: Բայց ամսի 30-ին շատ ավելի հարմար է: 23-ին ուրիշ տեղեր ունեմ գնալու:

Cassiopeia
18.06.2007, 14:44
Կարողա եսել գամ :P

Դավիթ, ինձ համար միևնույննա կգաս թե չէ, պրովոկացիաներ մի արա:P

Root
18.06.2007, 14:48
Դավիթ, ինձ համար միևնույննա կգաս թե չէ, պրովոկացիաներ մի արա:P

Վերջերս ամեն ինչ չերեզչուռ լուրջես սկսել ընդունել ... :D:D:hands:hands
Ես իմ գալը քոնի հետ չէի կապում :) պարզապես ուզեցի ասեմ քեզ, որ հավանաբար ես էլ կգամ :) հո եսօրել ջղայն չես ?:D:D

Cassiopeia
18.06.2007, 14:52
Վերջերս ամեն ինչ չերեզչուռ լուրջես սկսել ընդունել ... :D:D:hands:hands
Ես իմ գալը քոնի հետ չէի կապում :) պարզապես ուզեցի ասեմ քեզ, որ հավանաբար ես էլ կգամ :) հո եսօրել ջղայն չես ?:D:D

Ջրկության նոպան անցել է ;):
Բարի գալուստ ու հաճելի ժամանց, եթե կմիանաս: Ու շնորհակալություն անձամբ ինձ տեղեկացնելու համար:P

Kita
18.06.2007, 14:54
Երկուսը ավելացան.;)
Կիտա
Նորմարդ
Ուլուանա
Անուլ
Արշակ
Երվանդ
Philosopher
Բյուրակն
Վերա

Ուռեմն հավանական է, որ գնանք երեսունին, բայց մնալը բարդ կլինի, քանի որ այդ դեպքում շատերը չեն գա ինձ թվում է…

StrangeLittleGirl
18.06.2007, 14:59
Էս անգամ չենք մնա, հետո կկազմակերպենք հատուկ սար բարձրանալու արշավ :P Ես սար բարձրանալու հավես ունեմ: Երկու տարի է՝ աչքս Թեժի գագաթի վրա է մնացել :oy

Ավելացվել է 1 րոպե անց
Համ էլ եթե սար չենք բարձրանալու, մնալը լրիվ անիմաստ է:

Ներսես_AM
18.06.2007, 15:38
Ինձ էլ գրանցեք։ Եթե արտառոց ոչինչ չպատահի, գալիս եմ :)

Cassiopeia
18.06.2007, 15:40
Ի դեպ, Աղվերանն եմ ընտրել, բայց մյուս տեղերը ևս շատ եմ սիրում, պարզապես Աղվերանում երբեք չեմ եղել, բայց նրա գեղեցկության մասին շատ եմ լսել:

Apsara
18.06.2007, 15:50
բարև բոլորին, շատ լավ միտք է արշավ գնալը, ու ես էլ կգամ անպայման, քանզի արշավները իմ տարերքն են, բնություն շատ եմ սիրում

StrangeLittleGirl
18.06.2007, 16:17
Ի դեպ, Աղվերանն եմ ընտրել, բայց մյուս տեղերը ևս շատ եմ սիրում, պարզապես Աղվերանում երբեք չեմ եղել, բայց նրա գեղեցկության մասին շատ եմ լսել:
Աղվերանը գիտե՞ս ինչ տեղ է: Պետք է ներվերդ անջատես ու վայելես… ուրիշ ոչինչ: Մեկ էլ զանգակածաղիկներն են շատ գեղեցիկ, բայց շատ վտանգավոր տեղ են աճում:

Ավելացվել է 1 րոպե անց
Մի հատ ճշտում. սա հաստատ արշա՞վ է լինելու: Եթե այո, ապա ինչպես, որ ուղղությամբ: Թե՞ պարզապես էքսկուրսիա է:

Kita
18.06.2007, 21:05

Ավելի շուտ էքսկուրսիա: Չեմ կարծում, որ ոտքով գնանք, բայց այնբ-տեղ թափառելը հաստատ...

Եկողների ցուցակը.
Կիտա
Նորմարդ
Ուլուանա
Անուլ
Արշակ
Երվանդ
Philosopher
Բյուրակն
Վերա
Ներսես_AM
Apsara

Սամվել
19.06.2007, 13:32
լավ էլի ես ել եմ ուզում գաամ :cry բայց 25ին ու 30ին քննություններ ունեմ :(
Մի հատ էլ հուլիսի 6ից հետո կազմակերպեք ես ել գաաամ :erexa

Kita
19.06.2007, 14:54
լավ էլի ես ել եմ ուզում գաամ :cry բայց 25ին ու 30ին քննություններ ունեմ :(
Մի հատ էլ հուլիսի 6ից հետո կազմակերպեք ես ել գաաամ :erexa
նստի, պարապի:)
Սա դեռ սկիզբն է;)

Ավելացվել է 3 րոպե անց
Երեխեք ուզում եմ զգուշացնեմ, որ վաղվա տվյալներով արդեն գնումների և մնացաց ամենի ցուցակները կկազմվեն:
Այսինքն՝ մարդկանց քանակը և տեղը արդեն կընտրվի, իսկ տեղը՝ քվեների շնորհիվ իհարկե:

Այնպես որ ավելի ակտիվ;)

Apsara
19.06.2007, 16:42
Կիտա ջան կարծում եմ ավելորդ է առևտուր անելը այն էլ նախորոք: ուր էլ գնանք չեմ կարծում որ մի նենց չոլ կամ սար բարձրանանք որ ռեստօռան կամ ինչ-որ օբյեկկտ չլինի: Ահա թե ինչու առաջարկում եմ ծաղկաձորը, որտեղ կարելի է զվարճանալ բնության գրկում հայտնվել սարի գագաթին ճոպանուղիով և զբոսնել անտառով առանց կորչելու մեծ հավանականությամբ:ok

Սամվել
19.06.2007, 17:08

:think Բայց լավ ասիր :think
Օիգարխ Վկուս վլաստի :B
Մարդ կա ձեռը փող չկա հեհե ասենք մի 3000-4000 կարողա լինի բայց եդ խեղճ հարիֆը կարողա էտ փողով սոված մնա :think դե մի 10000 էլ չի կարա տրամադրի :think

PoeT
19.06.2007, 19:09
Անուշկայի հետ համաձայն եմ։ Ջերմուկը իրոք հրաշալի հանգստյան վայր է, բայց շատ հեռու է և հետևաբար հարմար չէ 1 օրով գնալու համար։

Wisper – Մեծ հաճույքով։ Ափսոս հեծանիվս արդեն չկա։

Ուլուանա – ինձ շաբաթ օրը հարմար է։

Արշակ – Ես էլ ամենա ամայի տեղն եմ ուզում։ Ցավոք հիմա ամբողջ Հայաստանը մետր առ մետր սեփականաշնորհված է։ Ուր էլ գնանք լիքը մարդ է լինելու։ Ինչքան որ հիշում եմ Աղվերանն էլ, Հանքավանն էլ, նենց հավվվվեսով կանաչ են։

Kiborg – է ես էլ 27–ին ու 3–ին քննություն ունեմ։ Թարգը տուր ինչ քննություն ինչ բան։ Վերկաց ու արի։

Apsara – Ինչքան ուժ ունեմ դեմ եմ տարբեր տեսակի ռեստորաններին և օբյեկտներին

Ես ծաղկաձորում չեմ եղել, կուզեի լինել, բայց ընտրում եմ «Հանքավան» տարբերակը։ Կարծում եմ մեր ակումբի համար Հանքավանը ավելի հարմար է։ Կայֆ կլիներ, որ 2-3 օրով գնայինք, բայց այս անգամ սենց էլ լավ է։ Հավանաբար կգամ։ Ավելի ստույգ Կիտային կզանգեմ կասեմ ։

Kita
19.06.2007, 19:15
Կիտա ջան կարծում եմ ավելորդ է առևտուր անելը այն էլ նախորոք: ուր էլ գնանք չեմ կարծում որ մի նենց չոլ կամ սար բարձրանանք որ ռեստօռան կամ ինչ-որ օբյեկկտ չլինի: Ահա թե ինչու առաջարկում եմ ծաղկաձորը, որտեղ կարելի է զվարճանալ բնության գրկում հայտնվել սարի գագաթին ճոպանուղիով և զբոսնել անտառով առանց կորչելու մեծ հավանականությամբ:ok
Վարդ ջան մինիմալ գնումներ միևնույն է պետք է անել, բացի դրանից ես չեմ պատրաստվում նախորոք անել, բայց նախորոք փողը հավաքել պետք է և նախորոք միկրոավտոբուսի հետ նույնպես պետք է պայմանավորվել...

Ուլուանա
19.06.2007, 19:31
Համաձայն եմ Կիտայի հետ գնումներ անելու առումով։ Բացի դրանից, օբյեկտներին ես էլ եմ դեմ. գնում ենք քաղաքից դուրս, որ բնության գիրկը թողած օբյեկտների գրկում հաց ուտե՞նք։ :o
Իմ կարծիքով, ուտելիքն անպայման պետք է առնել ու հետներս վերցնել։ :think

Մանե
19.06.2007, 19:44
Մի երկու տարի մեծ լինեի էլի,վաաաաաաաաաաայ:aaa:noti:noti:noti

Apsara
19.06.2007, 21:18
Մի փաստ տխրեցնում է ինձ, որ գնում եք բնության մեջ հաց ուտելու: :think ես կուզեի զբոսնել, անտառում ման գալ, սար բարձրանալ, ինչոււ ոչ նաև խաղալ, բայց որ այդքանը ուտելիքի տոպրակները պիտի Փալակած անեմ, դժվար թե ստացվի: Եհ, եթե պիտի գնաք մի տեղ լռվեք ու մենակ ուտեք չՓարժվեք, չեմ գա

StrangeLittleGirl
19.06.2007, 22:49
Հա՛, ես էլ ուտել չեմ ուզում: Զզվում եմ, երբ գնում, խորոված անում, հետ են գալիս: Բայց մենք կարող ենք գնալ, սարեր բարձրանալ, իսկ մյուսները թող իրենց խորովածով զբաղվեն :D

Սամվել
19.06.2007, 22:52
Հա՛, ես էլ ուտել չեմ ուզում: Զզվում եմ, երբ գնում, խորոված անում, հետ են գալիս: Բայց մենք կարող ենք գնալ, սարեր բարձրանալ, իսկ մյուսները թող իրենց խորովածով զբաղվեն :D

Բայց հետո որ հոգնած ու սոված գաք խորոված չուզեք :P :D

StrangeLittleGirl
19.06.2007, 22:54
Բայց հետո որ հոգնած ու սոված գաք խորոված չուզեք
Ձեր խորովածը կարող եք ձեզ պահել: Ես միս չեմ ուտում :P

Apsara
19.06.2007, 23:58
Ձեր խորովածը կարող եք ձեզ պահել: Ես միս չեմ ուտում :P

ես էլ չեմ ուտում, Բյուր ջան կարանք մենք հաց ու պանիր բրդուճ տանել մեր հետ :D:hands
սար բարձրանալ ման գալ, հայավարի չեմ ուզում գնալ ուտել հետ գալ:[

Ուլուանա
20.06.2007, 07:19
Ինչպես գիտեք, ես էլ միս չեմ ուտում, այնպես որ հաստատ խորովածի համար չեմ գնալու, և ընդհանրապես չեմ կարծում, թե որևէ մեկը ուտելու համար է ուզում արշավի գնալ, բայց դե հո ամբողջ օրը սոված չե՞նք մնալու, մի բան պիտի ուտե՞նք, թե՞ չէ... Պարզ է, որ կերուխումի չենք գնում, այնպես որ կարելի է հնարավորինս քիչ ուտելիք վերցնել, այնքան որ ուղղակի սոված չմնանք։ Բայց բոլորովին ուտելիք չվերցնելը հաստատ սխալ է... :think

John
20.06.2007, 08:14

Լիովին համաձայն եմ Անահիտի հետ :)
Հ.Գ.
Ես էլ եմ գալու ;)

Djavaxhq
20.06.2007, 08:22
Երեւի մոտավորապես հաստատ կգամ
մենակ մի օր առաջ տեղեկացրեք պայմանների մասին
բնության գրկում կտրված քաղաքի աղմուկից
կպավ ջան

Guest
20.06.2007, 08:39
Ուխ ինչքան մարդ ա գալիս…
Ես էլ կգամ… չխաբեմ մենակ

Kita
20.06.2007, 08:59
Եկողների ցուցակը.
Կիտա
Նորմարդ
Ուլուանա
Անուլ
Արշակ
Երվանդ
Philosopher
Բյուրակն
Վերա
Ներսես_AM
Apsara
John
Անի-կակտուս
Djavaxhq-?
Guest-?
և իմ մի ծանոթ տղա նույնպես կարող է գա;)

Ուրեմն եղանք 16 հոգի, որից 13 հաստատ, 3-ը հարցական…
Գումարը կասվի կամ այսօր երեկոյան, կամ վախը առավոտյան, քանի որ պետք է սպասել մի քիչ էլ ճշտվի և նոր հաշվարկներ անել…
Գնում ենք Աղվերան ինչպես հասկացա քվեներից…:)

Ինչ վերաբերում է գնումներին, Անահիտի հետ լիովին համաձայն եմ…;)

Ուլուանա
20.06.2007, 09:02
Մի աղջիկ էլ է գալու։ ;) Հայկուհին։ :)

Guest
20.06.2007, 09:19
Կարելի ա ընդանրապես մի օր էլ պաս պահել: Ոչ մի բան չուտենք, մի քիչ մեր օրգանիզմները մաքրենք:

Ուլուանա
20.06.2007, 09:28
Կարելի ա ընդանրապես մի օր էլ պաս պահել: Ոչ մի բան չուտենք, մի քիչ մեր օրգանիզմները մաքրենք:
Ինձ թվում է՝ արշավն էնքան էլ հարմար օր չի պասի համար։ ;) Վերջիվերջո, ահագին էներգիա ենք ծախսելու և ուժերը վերականգնելու կարիք ենք ունենալու։ Բացի դրանից, ոչ ոք իրավունք չունի մյուսներին պարտադրելու, որ պաս պահեն։ :P Եթե ուզում ես, դու էդ օրը կպահես։ :D

Ներսես_AM
20.06.2007, 09:33
Գնում ենք Աղվերան ինչպես հասկացա քվեներից…:)

Ես մի քիչ պլանները խառնեցի Հանքավանին հավասարեցրի :oy

Հ.Գ. Մեկել վերջը չհասկացա 23-ին ե՞նք գնում թե՞ 30-ին

Երվանդ
20.06.2007, 09:34
:D դեմք են այ մարդ էս մեր ժողովուրդը, եթե մի հոգի ուզումա առավոտից իրիկուն անտառում թափառի մյուսները պետքա անպայման հետևեն իրեն թե չէ կնեղանա ու չի գա:D, մեկը ուզումա պաս պահի, մեկը սար հելնի, իսկ չի լինի որ հաց բանել առնենք ու էտ թափառելու արանքում հացել ուտենք մեկ մեկ ով որ ուզումա:D

Արշակ
20.06.2007, 09:54
Կիտա ջան կարծում եմ ավելորդ է առևտուր անելը այն էլ նախորոք: ուր էլ գնանք չեմ կարծում որ մի նենց չոլ կամ սար բարձրանանք որ ռեստօռան կամ ինչ-որ օբյեկկտ չլինի: Ահա թե ինչու առաջարկում եմ ծաղկաձորը, որտեղ կարելի է զվարճանալ բնության գրկում հայտնվել սարի գագաթին ճոպանուղիով և զբոսնել անտառով առանց կորչելու մեծ հավանականությամբ:ok
Նախ, օբյեկներին դեմ եմ: Ուզում եմ աշխարհից կտրված տեղ գնանք ու հաց ուտելուց էլ խոտերի մեջ, ծառերի վրա…:D
Համ էլ, ժողովուրդ, ո՞վ ասեց, թե տոպրակները շալակած պիտի սար բարձրանանք: Տոպրակները մեքենան է բերելու, ասենք սարի տակ իջնենք, ուտելիքը թողենք ներքևում, ու ով որ կուզի սար կբարձրանա կիջնի, ով չի ուզի սարի լանջին կմնա ու հա կուտի: Կամ էլ կբարձրանանք կիջնենք, սովածացած կլինենք, կուտենք ու նորից կբարձրանանք մարսելու::hands
Մի խոսքով չեղած տեղից պրոբլեմներ չստեղծենք, ինձ թվում է բոլորս էլ կկարողանանք մեր ուզած ձևով հանգստանալ::)

Հ. Գ.
Բայց պարզվեց իմ գալն էլ է ահագին հարցական, որտև կարող է էդ ժամանակ բանակում հանգստանալուց լինեմ::D

Երվանդ
20.06.2007, 10:12
Բայց ախր որոշ մարդիկ մնան սարի լանջին ու հա ուտեն էն մյուսները հետ գալուց դատարկ տոպրակների կարողա ռաստ գան այսպես ասած:D, իսկ բանակ ե՞րբ պիտի գնաս:(, ես գիտեի դու բանակ չես գնալու, կամ գնացել եկել ես:(

StrangeLittleGirl
20.06.2007, 10:35
ես էլ չեմ ուտում, Բյուր ջան կարանք մենք հաց ու պանիր բրդուճ տանել մեր հետ
սար բարձրանալ ման գալ, հայավարի չեմ ուզում գնալ ուտել հետ գալ
Հրաշալի առաջարկ :hands

Գնում ենք Աղվերան ինչպես հասկացա քվեներից…
Ինչպես հասկացանք քվեներից, դեռ հայտնի չէ, թե ուր ենք գնում: Ոնց որ հավասար է :P

Root
20.06.2007, 11:33
Բացի դրանից պրիմիտվների կողմից կառուցված այս խելակորույս ու մոլորյալ աշխարհում որտեղ գերապատվելի դիրքում չգիտես ինչու հենց պրիմիտիվներն են գտնվում, անկարելի է խորովածը ուղղել հետին պլան, քանի որ դրանով իսկ էական վրավորան է հասցում խեղճ պրիմիտիվների կողմից միակ հաջող պատրաստվող ` նախնադարերից որպես սովորություն մնացած այդ կերակրի տեսակը ` խորովածը:
Ըստ իս պրիմիտիվերին "վարժեցնելու" և "հնազանդ" պահելու լավագույն միջոցը ժամանակակից հասարակության "Գերագույն էակների" զարգացման հայեցակարգի մեջ համարվում է Պրիմիտիվներին իրենց խորովածի պատրաստման հնարավորությունը ընձեռելը:
Ենպես որ ցուցաբերեք սոլիդարություն պրիմիտիվների հանդեպ :D

Երվանդ
20.06.2007, 11:52

Կարաս բացատրվես պրիմիտիվ ասելով ի՞նչ ես հասկանում

Kita
20.06.2007, 11:56
Ես մի քիչ պլանները խառնեցի Հանքավանին հավասարեցրի :oy

Հ.Գ. Մեկել վերջը չհասկացա 23-ին ե՞նք գնում թե՞ 30-ին
Գնում ենք 23-ին…
Պլանները էտքան էլ չէ, կհաշվենք նրանց ձայները, ովքեր գալիս են… Էտ դեպքում գնում ենք Աղվերան…;)

Ուրեմն եղանք 17 հոգի +-2հոգի…
Միկրոավտոբուսը Ֆորդ է և հանգիստ 15 հոգի տեղավորում է, իսկ 2 հոգու համար կդրվի աթող: :)
Դե հաշվարկները այսօր երեկոյան կամ վաղը առավոտյան սպասեք;)
Հույսով եմ անձրև չի գա:(

Root
20.06.2007, 11:58
Կարաս բացատրվես պրիմիտիվ ասելով ի՞նչ ես հասկանում

Ես http://www.akumb.am/showpost.php?p=323297&postcount=32

մեկել ես http://www.akumb.am/showpost.php?p=323877&postcount=41 :D:D

Երվանդ
20.06.2007, 12:02
Ինձ օրինակ դուրա գալիս խորոված կամ խաշլամա անելը, բայց դե էտ չի նշանակում որ շաբաթ օրվա արշավին պետքա խորոված անեմ, էտ արշավա ոչ թե քեֆ և կարելիա յոլա գնալ նաև քաղաքից տարված խորովածով:D, իսկ եթե լուրջ էս ուտելիք մասով շատ գրառումներ եղան, կարդացողի մոտ նենց տպավորությունա որ գնում ենք ուտելու համար:D, իսկ ինչ վերաբերվումա պրիմիտիվ լինելուն կարծում եմ դա խորովածի հետ ընդհանրապես կապ չունի, իսկ մարդկանց որոշակի մասի իրենց այս կամ այն նախասիրության համար պիտակ կպցնող մարդկանց կխնդրեի մի քիչ զգույշ արտահայտվեն:

Ավելացվել է 1 րոպե անց

Ես http://www.akumb.am/showpost.php?p=323297&postcount=32

մեկել ես http://www.akumb.am/showpost.php?p=323877&postcount=41 :D:D

Լավ ջոգածա:)

Նորմարդ
20.06.2007, 12:05
Ես էլ եմ գտնում, որ ուտելիքը գլխավորը չէ մենք արշավի ենք գնում վերջապես այլ ոչ թե քեֆի, կարող ենք ուտելիքը այստեղի /քաղաքից/ հետներս վերցնել և այնտեղ մաքուր օդին միայն թափառել :), բայց աղվերանում այնքան էլ հարմար թափառելու տեղեր չկան, իսկ Հանքավանը իսկը դրա համար է ստեղծված :oy

StrangeLittleGirl
20.06.2007, 12:31
Գնում ենք 23-ին…
Պլանները էտքան էլ չէ, կհաշվենք նրանց ձայները, ովքեր գալիս են… Էտ դեպքում գնում ենք Աղվերան…
Ո՞նց: Բա 30-ին էինք գնում, չէ՞: Էդ ո՞նց փոխվեց :(

Cassiopeia
20.06.2007, 12:32
Միգուցե ես էլ մենակ չգամ :yahoo

StrangeLittleGirl
20.06.2007, 12:42
Ի դեպ, մի հատ ծանրակշիռ փաստարկ, որ ամսի 30-ին ավելի լավ է, իսկ հուլիսին՝ նույնիսկ ավելի:
Եղանակը. տեսեք Երևանում ինչ եղանակ է: Բա Աղվերանում ի՞նչ կլինի:

StrangeLittleGirl
20.06.2007, 13:07
Մեկ էլ մի բան. սար բարձրանալու հույսներդ կտրեք :P Աղվերանում սար չկա

Արշակ
20.06.2007, 13:11
Մեկ էլ մի բան. սար բարձրանալու հույսներդ կտրեք :P Աղվերանում սար չկա
Ժողովուրդ, լուրջ Աղվերանում սար չկա՞։ Ով հստակ գիտի, թող ասի էլի։ Եթե կարգին լեռնային չի, ուրեմն ես Հանքավան եմ ուզում։

StrangeLittleGirl
20.06.2007, 13:17
Ժողովուրդ, լուրջ Աղվերանում սար չկա՞։ Ով հստակ գիտի, թող ասի էլի։ Եթե կարգին լեռնային չի, ուրեմն ես Հանքավան եմ ուզում։
Ես պարզ նկարագրում եմ. լիքը անտառներ են, բլուրներ, ձորեր: Բայց կոնկրետ սար, որը կարելի է բարձրանալ, չկա: Էդ ձորերն էլ իջնել չի լինի, որովհետև ուղղահայաց են: Շատ վտանգավոր է:

Մանե
20.06.2007, 13:28
Մեկ էլ մի բան. սար բարձրանալու հույսներդ կտրեք :P Աղվերանում սար չկա
սուտ աաաաաաաաա:P
Երկու տեղն էլ կա:P
Համ էլ էս շաբաթ գնացեք էլի,կարող ա մեր դասարանով գանք,ու ձեզ հանդիպեմ:P
Ես երկու տեղն էլ սար հելել եմ:P

Armeno
20.06.2007, 13:31
Սաղ սար ա Աղվերանում

StrangeLittleGirl
20.06.2007, 13:31
սուտ աաաաաաաաա
Երկու տեղն էլ կա
Մանե ջան,
1. ես սուտ խոսելու սովորություն չունեմ
2. ես 5 անգամ եղել եմ Աղվերանում, այն էլ՝ տարբեր մասերում
Աղվերանում սարեր չեն, պարզապես բլուրներ են: Չնայած ի՞նչ եմ խոսում… գուցե մյուսների համար սարն ու բլուրը նույն բանն են

Armeno
20.06.2007, 13:31
Չեմ ջոգում. Սաղ դպրոցները Աղվերան ե՞ն գնում

Երվանդ
20.06.2007, 13:35
Հանքավանը շատ հեռու չի՞ , գնալ գալու ժամանակը որ հանենք տակը քիչ ժամանակ կմնա, եթե 30-ին եք գնում , ինձ ցուցակից հանեք:(, ես 30-ին Սևան եմ գնում, 23 էինք ուզում գնաինք էնել իմ պատճառով հետաձգվեց:

StrangeLittleGirl
20.06.2007, 13:37
Հանքավանը շատ հեռու չի՞ , գնալ գալու ժամանակը որ հանենք տակը քիչ ժամանակ կմնա, եթե 30-ին եք գնում , ինձ ցուցակից հանեք, ես 30-ին Սևան եմ գնում, 23 էինք ուզում գնաինք էնել իմ պատճառով հետաձգվեց:
Լավ, պարզ ա :(
Բնականաբար, իմ ասածը չի անցնելու:

Երվանդ
20.06.2007, 13:41
Լավ, պարզ ա :(
Բնականաբար, իմ ասածը չի անցնելու:

lol Բյուր նենց տպավորությունա որ դու նոր սկսում ես ինքնահաստատվել:D, դե լավ թող լինի 30-ին ես դեմ չեմ:)

Ավելացվել է 8 րոպե անց
Քանի որ արդեն 17 հոգի կան եկող առաջնահերթ կարելիա քննարկել ե՞րբ գնանք , 23-ին թե 30-ին, որովհետև եթե 23-ին արդեն ժամանակնա փողերը հավաքենք ու գնանաք մարշուտնու շոֆերի հետ բանակցությունների:)

Ավելացվել է 13 րոպե անց
Համել էսօր Կասկադում Ռուբեն Հախվերդյանի համերգնա, կարելիա կենդանի լեգեդնի համերգը լսել, հետո ռեալ թայմ քննարկել ամսաթիվն ու տեղը:)

Նորմարդ
20.06.2007, 14:02
Ժողովուրդ վերջապես կարողացա տեղադրել խոստացած նկարները, Հանքավանը կարգին տեղ ա կուսական բնություն, ջրվեժներ, իսկ Աղվերանում ամեն քայլափոխին ինչ-որ մեկը բերել, կներեք բեսետկա, է դրել ու մի 10.000 էլ փող աուզում:
Աղվերանի բլուրները մի համեմատեք Հանքավանի սարերի հետ:
Հանքավանի միակ թերությունը այն է, որ մի քիչ հեռու է:)

Հ.Գ. Եթե նկարների համար կուզենաք ռեպ տալ չամաչեք;)

StrangeLittleGirl
20.06.2007, 14:06
Եթե ինձ լսեք, նույնիսկ մինչև հուլիս կհետաձգեք: Լուրջ եմ ասում, իմ հարմարությունը մի կողմ թողած, բայց եղանակը, կարծում եմ, կարևոր է:

Երվանդ
20.06.2007, 14:17
Հուլիս մուլիս չկա:angry, կարողա հուլիսինել անձրև գա, կամ 23-ին կամ 30-ին ,լավել եղանակա եղանակին ինչա է եղել չեմ հասկանում

John
20.06.2007, 14:22
Հանքավան եմ ուզում: Մի հատ 23-ին գնանք մի հատ էլ հուլիսին կգնանք :)

StrangeLittleGirl
20.06.2007, 14:25
Ես հավանականության մասին եմ խոսում, մեկ էլ ջերմաստիճանի: Չեմ ուզում վերարկուով գալ :(
Ես ընդամենը առաջարկում եմ, դուք ինչ ուզում եք, արեք

Երվանդ
20.06.2007, 14:27
Ես հավանականության մասին եմ խոսում, մեկ էլ ջերմաստիճանի: Չեմ ուզում վերարկուով գալ :(
Ես ընդամենը առաջարկում եմ, դուք ինչ ուզում եք, արեք

Դու հանգիստ վերարկու վերցրու, ես կպահեմ քո վերարկուն;), մինչև ուր որ գնում ենք , երբ ուզես կտամ:)

Սամվել
20.06.2007, 14:40
Եթե ինձ լսեք, նույնիսկ մինչև հուլիս կհետաձգեք: Լուրջ եմ ասում, իմ հարմարությունը մի կողմ թողած, բայց եղանակը, կարծում եմ, կարևոր է:

Հաաաաաաաաաաաա Հուլիսին ես ել կգաաաաաամ :erexa

Հուլիս-հուլիս-հուլիս-հուլիս-հուլիս-հուլիս-հուլիս-հուլիս-հուլիս-հուլիս :hands

Նորմարդ
20.06.2007, 14:52
Հաաաաաաաաաաաա Հուլիսին ես ել կգաաաաաամ :erexa

Հուլիս-հուլիս-հուլիս-հուլիս-հուլիս-հուլիս-հուլիս-հուլիս-հուլիս-հուլիս :hands
Այ մարդ ի՞նչ եք խառնվել իրար մի հատ էլ հունիսին կգնանք էլի :)

Մանե
20.06.2007, 14:59
Մանե ջան,
1. ես սուտ խոսելու սովորություն չունեմ
2. ես 5 անգամ եղել եմ Աղվերանում, այն էլ՝ տարբեր մասերում
Աղվերանում սարեր չեն, պարզապես բլուրներ են: Չնայած ի՞նչ եմ խոսում… գուցե մյուսների համար սարն ու բլուրը նույն բանն են
Կներես:);)
Ուղղակի որ մենք գնացել էինք,լավ էլ սար էր,ու բարձր ու դիք;)

Սամվել
20.06.2007, 14:59
Այ մարդ ի՞նչ եք խառնվել իրար մի հատ էլ հունիսին կգնանք էլի :)

:cry չեե ես ուզում եմ բոլորիիիին գաաաամ :cry:erexa:cry:erexa

Նորմարդ
20.06.2007, 14:59
:cry չեե ես ուզում եմ բոլորիիիին գաաաամ :cry:erexa:cry:erexa
Հուլիսին բոլորին ել կվերցնենք հետներս մի նեղվի:)

Kita
20.06.2007, 15:37
Ուրեմն ես մի քանի անգամ արդեն նշել էի, որ 23ին ենք գնում…
Չեմ հասկանում ինչու եսիմ ինչ եք սարքել, վերջինը անգամը չի և դեռ կհասցնենք գնալ տարբեր տեղեր....
Եվ ես նշել էի, որ չորեքշաբթի արդեն պետք է պայմանավորվել…
Ես արդեն խոսել էի վարորդի հետ, որը պահանջել է 18000 դրամ, այդ գումարը հաշվի առնելով և անդամների թիվը արդեն կազմվել է ցուցակ.
Յուրաքանչյուր գալացող անդամ վճարում է 3200 դրամ…
Գումարը տալու համար պետք է հանդիպում կազմակերպել վաղը գոնե, ում հարմար չի լինի ինձ նամակ գրեք և ձեր համարը տվեք, եթե չունեմ , հանդիպենք վերցնեմ…
Ես վարորդին այսօր արդեն պետք էի զանգեի, հետաձգում եմ մինչ առավոտ, որպեսզի կողմնորոշվեք, հույսով եմ ավտոից չենք զրկվի…
Որոշեք արագ, քանի որ փոխելու դեպքում, նորից պետք է ցուցակ փոխել և վարորդի հետ խոսել, քանի որ Հանքավանի համար նույն գումարը հաստատ չի լինի…

ԵՍ ասել էի, որ չորեքշաբթի որոշվելու է, իսկ հիմա էլի ամենը խառնվեց....
Աչքիս սենց գնա, չենք գնա...

John
20.06.2007, 15:43
ո՞նց թե չենք գնա… պետք ա գնանք անպայման…

Երվանդ
20.06.2007, 16:04
Երեխեք ուրեմն սենց դավայ անենք՝ քանի որ Հանքավան գնալու կողմնակիցները նաև կողմնակից են հուլիսին դա իրագործելու, էկեք հիմա գնանք Աղվերան, հետո հուլիսին կգնանք Հանքավան, Աղվերաննել շատ սիրուն տեղա ասեմ իմանաք, ճիշտա Աղվերանում շատ բարձր սար չկա, բայց քանի որ մենք գնում ենք ու հետ գանք չենքել կարող բարձր սար մագլցել:), դրա համար ինչպես ինձ ասելա սար բարձրանալու մասնագետ Բյուրակնը;) հարկավոր է առավոտյան յամը 6-ին սկսել սար բարձրանալու գործնթացը իսկ մենք ժամը 6-ին հաստատ Հանքավանում չենք կարող լինել, դրա համար Հուլիսին երբ գնանք Հանքավան 1 կամ 2 ճր պիտի մնանաք որ կարողանանք սար բարձրանալ:

Ավելացվել է 57 վայրկյան անց
Հավատացնում եմ որ Աղվերանում են շատ հետաքրիր քայլելու ու նայելու տեղեր կան;)

John
20.06.2007, 16:09

Երվանդը ամեն ինչ ասեց… բան չունեմ ավելացնելու… Էս անգամ Աղվերան կգնանք, հետո էլ Հանքավան կգնանք՝ սաղ ամառը դեմն է… առաջարկում եմ վաղը հանդիպում կազմակերպել, համ փողերը կհավաքենք, համ էլ կարոտել եմ բոլորիդ… կամ էլ էսօր կարանք հանդիպենք՝ Հախվերդյանի համերգին:
Հ.Գ.
Ի դեպ՝ ես ուզում եմ համերգին գնալ, բայց հետս եկող չկա, մենակ էլ չեմ ուզում գնալ… Մարդ կա՞ որ հետս կգա…

Նորմարդ
20.06.2007, 16:11
[QUOTE=Kita;324449Եվ ես նշել էի, որ չորեքշաբթի արդեն պետք է պայմանավորվել…
Ես արդեն խոսել էի վարորդի հետ, որը պահանջել է 18000 դրամ, այդ գումարը հաշվի առնելով և անդամների թիվը արդեն կազմվել է ցուցակ.
Յուրաքանչյուր գալացող անդամ վճարում է 3200 դրամ...
[/QUOTE]
Աղվերանի համար 18.000-ը շատ չի՞ մենք 15.000-ով ենք գնացել:)

Artgeo
20.06.2007, 16:18
Աղվերանի համար 18.000-ը շատ չի՞ մենք 15.000-ով ենք գնացել:)

Հանքավան ա գրած :D

Նորմարդ
20.06.2007, 16:44
Հանքավան ա գրած :D
Էդ որտեղ Հանքավան տեսար լավ չես տենում:D

Որոշեք արագ, քանի որ փոխելու դեպքում, նորից պետք է ցուցակ փոխել և վարորդի հետ խոսել, քանի որ Հանքավանի համար նույն գումարը հաստատ չի լինի…
Այս տողից ես հասկանում եմ, որ հաստատ Հանքավան չի խոսացած ու ենթադրում եմ, որ Աղվերան ա խոսացած :D

Root
20.06.2007, 16:50
Էդ որտեղ Հանքավան տեսար լավ չես տենում:D

Այս տողից ես հասկանում եմ, որ հաստատ Հանքավան չի խոսացած ու ենթադրում եմ, որ Աղվերան ա խոսացած :D

18 000 մի գազելը Աղվերանից ենկոմ չէր գնա ..

StrangeLittleGirl
20.06.2007, 16:58
Հովսեփ ջան, ես երևի կգամ համերգին:
Ուրեմն այսպես, հերիք չի գաղափարս գողացաք, հիմա էլ էնպես եք անում, որ չգա՞մ:
Շատ լավ: Շտապում եմ ասել, որ այդ հաճույքը ձեզ չեմ պատճառի: Ես անպայման գալու եմ:
Իհարկե, ժամանակիս մի մասը լրիվ ուրիշ բանի վրա է գնալու, բայց կգամ բոլորի ինադու:
Ի դեպ, վաղն էլ չեմ կարող հանդիպման գալ. մյուս օրը քննություն ունեմ, որին պատրաստվել է պետք:

Ավելացվել է 10 րոպե անց
Ի դեպ, Հանքավանում համեմատաբար փոքր սարեր էլ կան, որոնց հարցերը կարելի է լուծել ընդամենը 6-7 ժամում ;)

Նորմարդ
20.06.2007, 21:27
Ի դեպ, Հանքավանում համեմատաբար փոքր սարեր էլ կան, որոնց հարցերը կարելի է լուծել ընդամենը 6-7 ժամում ;)
Ու ընդ որում ավելի մեծ հաճույք ստանալ քան Աղվերանի բլուրները մագլցելով ու այնտեղ ինչ որ հանգստյան տուն «հայտնաբերելով»;)

Ավելացվել է 1 րոպե անց

18 000 մի գազելը Աղվերանից ենկոմ չէր գնա ..
Չեմ վիճում :)

Ուլուանա
20.06.2007, 23:19
Ուրեմն ես մի քանի անգամ արդեն նշել էի, որ 23ին ենք գնում…
Չեմ հասկանում ինչու եսիմ ինչ եք սարքել, վերջինը անգամը չի և դեռ կհասցնենք գնալ տարբեր տեղեր....
Եվ ես նշել էի, որ չորեքշաբթի արդեն պետք է պայմանավորվել…
Ես արդեն խոսել էի վարորդի հետ, որը պահանջել է 18000 դրամ, այդ գումարը հաշվի առնելով և անդամների թիվը արդեն կազմվել է ցուցակ.
Յուրաքանչյուր գալացող անդամ վճարում է 3200 դրամ…
Այսօր որոշ փոփոխություններ եղան, և արդյունքում որոշվեց, որ հավաքում ենք ոչ թե 3200, այլ 3700 դրամ...

John
20.06.2007, 23:27
Այսօր որոշ փոփոխություններ եղան, և արդյունքում որոշվեց, որ հավաքում ենք ոչ թե 3200, այլ 3700 դրամ...
Ես էլ ասում էմ խի՞ հաշվարկներս սխալ դուրս եկան… փաստորեն ես փողս ճիշտ էի պլանավորել …

Kita
20.06.2007, 23:56
Ուրեմն սկսենք մեքենայից, որը իմիջայլոց Ֆորդ է, որը ավելի հարմար է;)…Ավելի էժան չկար, երևի սեզոնից էր;)

Ինչպես Անահիտը ասաց, գումարը փոխվել է որոշակի փոփոխությունների հետ կապված:

Գրեմ նաև հաստատ եկողների և արդեն գումարը վճարածների ցուցակը::)

1.Կիտա + 3700
2.Երվանդ+3700
3.Արշակ+3700
4.Ուլուանա+3700
5. Բյուր+3700
6.Վերա+3700
7.Հովսեփ+3700
8.Անուլ
9.Հայկուհի
10. Նորայր
11.Philosopher
12.Guest
13.Անի/կակտուս
14.Ներսես
15.Իմ ծանոթ ընկերը, որը նույնպես մի քիչ հարցականի տակ է
16.Djavaxhq- նույնպես հարցական

Իսկ մնացածը իմ կարծիքով իմ համարը ունեն, եթե պետք լինի վաղը հանդիպում կնշանակվի, որի ընթացքում գումարները կտրվեն: Ես վաղը առավոտյան դուրսը կլինեմ, ով ցանկանում է շուտ տալ, թող զանգի, պայմանավորվենք:;)Ով չունի համարս թող նամակ գրի, կփոխանցեմ կամ իր համարը տա, կզանգեմ;)
Եվ գնում ենք Աղվերան:
ԴԵ երևի վերջ…:):think;)

Artgeo
21.06.2007, 03:09
Ժող, Հայկուհին շաբաթ օրը կբերի գումարը :)

Firegirl777
21.06.2007, 08:54
Իմ մասին է՞, ես ՝սօր եմ զանգելու Կիտային փողը տամ....

John
21.06.2007, 09:18
Իմ մասին է՞, ես ՝սօր եմ զանգելու Կիտային փողը տամ....
Չէ, քո մասին չէր :)

Ավելացվել է 1 րոպե անց
թե՞ քո մասին էր… եսիմ… կարծում եմ՝ քո մասին չէր, բայց էդ դեպքում քո անունը ինչու՞ ցուցակում չկա :think

Kita
21.06.2007, 10:43
Ժող, Հայկուհին շաբաթ օրը կբերի գումարը :)
բայց գաստատ գալու է չէ՞…;)

Ավելացվել է 1 րոպե անց

Ժող, Հայկուհին շաբաթ օրը կբերի գումարը :)
բայց գաստատ գալու է չէ՞…;)

Ցուցակ
1.Կիտա + 3700
2.Երվանդ+3700
3.Արշակ+3700
4.Ուլուանա+3700
5. Բյուր+3700
6.Վերա+3700
7.Հովսեփ+3700
8.Անուլ
9.Հայկուհի
10. Նորայր
11.Philosopher
12.Guest +3700
13.Անի/կակտուս
14.Ներսես
15.Իմ ծանոթ ընկերը, որը նույնպես մի քիչ հարցականի տակ է
16.Djavaxhq- նույնպես հարցական
17.Firegirl777+3700

Ավելացվել է 14 րոպե անց
Ուրեմն երեխեք մեզ հարկավոր է շամփուրներ և փայտ:
Ո՞վ կարող է բերել:(;)
գոնե մեկը....
Մեկ էլ ցանկալի կլիներ հետներդ բերեիք ադյալներ, այսինքն եթե չբերեք գետնին կնստեք:D այնպես որ այնպայման բերում եք;)

Kita
21.06.2007, 12:45
Երեխեք նոր հիշեցի:) Թաս է պետք և գոնե մի հատ՝ խորովածի և կարտոֆիլի համար:)
անպայման բերեք, քանի որ մեր տունը տենց բաներից հեռու է:oy
ու մեկ էլ երևի սփռոց պետք կլինի կլինկորից...
գրեք էլի, էե ով է բերում ու այսօր...:)

Artgeo
21.06.2007, 15:58
բայց գաստատ գալու է չէ՞…;)

Գաստատ, նույնիսկ հաստատ ;)

Մանե
21.06.2007, 19:35
Ես էլ եմ գնալու:yahoo:yahoo

Նորմարդ
21.06.2007, 22:38
Ուրեմն երեխեք մեզ հարկավոր է շամփուրներ և փայտ:
Ո՞վ կարող է բերել:(;)
գոնե մեկը....
Մեկ էլ ցանկալի կլիներ հետներդ բերեիք ադյալներ, այսինքն եթե չբերեք գետնին կնստեք:D այնպես որ այնպայման բերում եք;)
Եթե փող է մնացել կարող ենք փայտը ճանապարհից գնել:)
Գնդակ բերող լինելու է՞

StrangeLittleGirl
22.06.2007, 00:12
Գնդակ բերող լինելու է՞
Գնդակի մասին չգիտեմ, բայց ես շախմատ եմ բերելու :P Ու ի դեպ, էդ շախմատը ոչ թե խաղալու, այլ սովորելու համար է: Էնպես որ ձեռիցս չառնեք :P

Երվանդ
22.06.2007, 01:24
Քանի որ Կիտան համառորեն հրաժարվումա գոնե ձևի համար մի շիշ «ստոլիկ» առնի, ես հետս բերելու եմ 1 լիտրանոց սառռռըը օղու շիշ, մեջի համապատասխան պարունակությամբ:);) , նենց որ եթե Բյուրի բերած շախմատի խաղատախտակին` «նավակը» սկսի «ձիու» նման քայլել, ոչ ոք թող չզարմանա:D

StrangeLittleGirl
22.06.2007, 01:38
Խմել չկա: Մեկ ա, եթե բերես, խոստանում եմ, որ չես խմելու :D

Երվանդ
22.06.2007, 01:48
Խմել չկա: Մեկ ա, եթե բերես, խոստանում եմ, որ չես խմելու :D

lol Բյուր ես քեզ շատ եմ սիրում իհարկե:love, բայց խորովածը քաշելուց եթե մի «բաժակ» չգցեմ էտ կնշանկի որ աշխարհի վերջնա մոտիկանում:D, համել քեզ բացասական պոստ եմ ուղարկել;), շուտվանից պիտի ուղարկեի մոռանում էի:)

Artgeo
22.06.2007, 07:57
Քանի որ Կիտան համառորեն հրաժարվումա գոնե ձևի համար մի շիշ «ստոլիկ» առնի, ես հետս բերելու եմ 1 լիտրանոց սառռռըը օղու շիշ, մեջի համապատասխան պարունակությամբ:);) , նենց որ եթե Բյուրի բերած շախմատի խաղատախտակին` «նավակը» սկսի «ձիու» նման քայլել, ոչ ոք թող չզարմանա:D

Ես էլ եմ ուզում գալ :roll
:cry

Երևանդ ջան չեն թողնելու :( Դու քո ստոլիկը վերցրու, արի Թիվլիզ արշավ, մի երկու հատ էլ ես կբերեմ: :drinks

Նորմարդ
22.06.2007, 10:00
Ո՞նց թե խմել չկա, ուզում եք սառենք` սատկենք :cry

Արշակ
22.06.2007, 11:03
Երեխեք նոր հիշեցի:) Թաս է պետք և գոնե մի հատ՝ խորովածի և կարտոֆիլի համար:)
անպայման բերեք, քանի որ մեր տունը տենց բաներից հեռու է:oy
ու մեկ էլ երևի սփռոց պետք կլինի կլինկորից...
գրեք էլի, էե ով է բերում ու այսօր...:)
Ժողովուրդ, Կիտային արդեն առաջարկեցի, որ ավելի լավ է փայտի տեղ ածուխ առնենք։ Հա՛մ ավելի էժան է նստում, համ ավելի թեթև է, հա՛մ էլ ավելի հեշտ է օգտագործել։
Նաղդ գիտեմ, որ «Տաշիրի» ձախ կողմի փողոցի վրա (կարծեմ Ալեք-Մանուկյանի պոչն է) ածուխ ծախում են, կարանք տեղից առնենք։

Իմ չգալն ավելի ու ավելի հավանական է դառնում։ :(

Ավելացվել է 1 րոպե անց

Ո՞նց թե խմել չկա, ուզում եք սառենք` սատկենք :cry
Դեռ 8-րդ դասարանում կենսաբի գրքից կարդացել եմ, որ խմելուց տաքանալու զգացողությունը խաբուսիկ է։:P Իրականում ավելի է մեծանում ցրտահարվելու հավանականությունը։:B

Սամվել
22.06.2007, 11:15
Նաղդ գիտեմ, որ «Տաշիրի» ձախ կողմի փողոցի վրա (կարծեմ Ալեք-Մանուկյանի պոչն է) ածուխ ծախում են, կարանք տեղից առնենք։

Երվանդ Քոչարի փողոցնա :B

Firegirl777
22.06.2007, 12:12
Խաղերի մասին մտածեք, ով ինչ հետաքրքիր առաջարկ ունի, ու տաք շոր կվերցնեք, կարող է ցրտոտ լինի.....

Մեկ էլ վաղը քանիսին որտեղ ենք հավաքվելո՞ւ

Root
22.06.2007, 12:13
Իմ տեղ մի լաաաավվ մաֆիա կխաղաք :)

Kita
22.06.2007, 12:48
Ուրեմն սկզբից վերջնական ցուցակը գրեմ.
1.Կիտա + 3700
2.Երվանդ+3700
3.Արշակ+3700
4.Ուլուանա+3700
5. Բյուր+3700
6.Վերա+3700
7.Հովսեփ+3700
8.Անուլ
9.Հայկուհի
10. Նորայր
11.Philosopher+3700
12.Guest +3700
13.Անի/կակտուս+3700
14.Ներսես
15.Mane(Fizmat)
16.Djavaxhq
17.Firegirl777+3700

Ուրեմն շաբաթ օրը՝ ժամը 9:30, Թամանյանի արձանի դիմաց:
Զգուշացնում եմ, որ ուշանալ չկա, գոնե այս մի:angry օրը…

Ինչ վերաբերում է խասղերին.
բերում եք գնդակներ, կարթեր և այդպես էլի...
Ածուխի համար այդեղ հասնելը անիմաստ է, իսկ փայտը ճանապարհիին կգնենք:
Երվանդ եթե շատ ես ուզում, ես կառմեմ օղին:;)
Ուրեմն ես հասկացա, որ մինչ չզանգեմ, չխոսեմ, ոչ ոք բան չի բերում, այնուամենայնիվ.
Ադյալ բերում են Անին, Հովսեփը,Նորայրը և ցանկալի կլիներ, որ գոնե մի երկու հոգի էլ բերեին, իսկ թասը՝Վերան:
Ոչ ոք չարձագանքեց սփռոցի համար::(
Մի խեսքով այսքանը երևի:

Մանե
22.06.2007, 13:24
Ոչ ոք չարձագանքեց սփռոցի համար::(
Մի խեսքով այսքանը երևի:

Արդեն տեղեկացրել եմ:)Ադյալ էլ կբերեմ,սփռոց էլ:)

Guest
22.06.2007, 13:40
Զգուշացնում եմ, որ ուշանալ չկա, գոնե այս մի:angry օրը…

ՄԻ հատ էլ ես եմ ասում, ՈՒՇԱՆԱԼ ՉԿԱ, եթե 9:35 չշարժվեցինք ես գնում եմ տուն:

Նախարար
22.06.2007, 13:50
Ինձ ել կտանեք? :oy

Մանե
22.06.2007, 13:57
Ինձ ել կտանեք? :oy
Էդ հարցերով Կիտային դիմեք;)

Արշակ
22.06.2007, 14:09
Բայց 9:30-ը ուշ չի՞։

John
22.06.2007, 14:54
ՄԻ հատ էլ ես եմ ասում, ՈՒՇԱՆԱԼ ՉԿԱ, եթե 9:35 չշարժվեցինք ես գնում եմ տուն:

9,40 էլ ես եմ տուն գնում ;)

Մանե
22.06.2007, 16:13
9,40 էլ ես եմ տուն գնում ;)
9.45 էլ ես:)

John
22.06.2007, 16:23
Ժողովուրդ, ես չեմ կարա վաղը երկար քնեմ՝ ժամը 7-ին ամենաուշը արթնանալու եմ… դե որ արթնանամ՝ էլ տանը մնալու իմաստ չեմ տեսնում… դե ես էլ ստիպված Օպերայի բակ կգամ… հույս ունեմ՝ իմ խելքի էլի մարդիկ կգտնվեն, որ շուտ կգան ու մինչև մյուսների գալը Օպերայի հայաթում կայֆավատ կլինենք… իսկ թե ինչպես՝ առայժմ չգիտեմ…

Երվանդ
22.06.2007, 16:26
Ես էլ եմ ուզում գալ :roll
:cry

Երևանդ ջան չեն թողնելու :( Դու քո ստոլիկը վերցրու, արի Թիվլիզ արշավ, մի երկու հատ էլ ես կբերեմ: :drinks

Ու՞մ չեն թողնի ինձ:o:), երեկվանից սառացնում եմ «Հին Մոսկվան:D» լիտրանոց, ափսոս ստեղ չես մի լավ կխմեինք ու աղջկեքը մեզ տուն կբերեին:D եթե կարանային:), լավ միտքա բայց քանի որ աղջկեքի կամ աղջկա կազմակերպած արշավանքա:D, ուրեմն իրանք են պատասխանատու ամեն ինչի համար(բացի խորովածից իհարկե), նենց որ հեսա տղերքով խմելու ենք գժվենք ու թող գլուխ հանեն:D

Guest
22.06.2007, 16:27
Ժողովուրդ, ես չեմ կարա վաղը երկար քնեմ՝ ժամը 7-ին ամենաուշը արթնանալու եմ… դե որ արթնանամ՝ էլ տանը մնալու իմաստ չեմ տեսնում… դե ես էլ ստիպված Օպերայի բակ կգամ… հույս ունեմ՝ իմ խելքի էլի մարդիկ կգտնվեն, որ շուտ կգան ու մինչև մյուսների գալը Օպերայի հայաթում կայֆավատ կլինենք… իսկ թե ինչպես՝ առայժմ չգիտեմ…

Գրեթե համոզված եմ, որ մեկա 9:35 դեռ մարդ ենք սպասելու, հաստատ "ինչ-որ մեկը", (կարամ ասեմ ով, բայց չեմ ասի:P չհամոզեք) կուշանա, ու ես ինչպես իմ խոսքի տեր մարդ կետամ տուն: Այնպես որ գոնը առավետվա կայֆավատը կմնա: Ես հաստատ կերևամ;)

Երվանդ
22.06.2007, 16:37
Եկող տղերքից մարդ կա , որ տանը խորովածի շիշ ու՞նի, եթե կա ու կարաք 15 հատ բերեք գրեք էլի մինչև ժամը 20:00-ն, թե չէ պիտի նստեմ գործի տեղը մինչև ժամը 22:00-ն որ ընկերս բերի շամփուրները:( ՓՐԿԵՔ

Նորմարդ
22.06.2007, 16:48
Եկող տղերքից մարդ կա , որ տանը խորովածի շիշ ու՞նի, եթե կա ու կարաք 15 հատ բերեք գրեք էլի մինչև ժամը 20:00-ն, թե չէ պիտի նստեմ գործի տեղը մինչև ժամը 22:00-ն որ ընկերս բերի շամփուրները:( ՓՐԿԵՔ
Չե ախպերս շամփուր չունեմ, Արթուրի տեղն էլ ես եմ լինելու :D
Եթե առավոտ շուտ գալը լուրջ էր՝ ես էլ կարող ա շուտ գամ :)

John
22.06.2007, 16:51
Չե ախպրերս չունեմ Արթուրի տեղը ես եմ լինելու :D
Եթե առավոտ շուտ գալը լուրջ էր՝ ես էլ կարող ա շուտ գամ :)
Իհարկե լուրջ էր :) ժամը 8-ին ես տեղում կլինեմ :) Հայկն էլ կգա էդ ժամերին մոտավորապես:

Նորմարդ
22.06.2007, 16:51
Եկող տղերքից մարդ կա , որ տանը խորովածի շիշ ու՞նի, եթե կա ու կարաք 15 հատ բերեք գրեք էլի մինչև ժամը 20:00-ն, թե չէ պիտի նստեմ գործի տեղը մինչև ժամը 22:00-ն որ ընկերս բերի շամփուրները:( ՓՐԿԵՔ
Ուրեմն կաշխատեմ շուտ գալ;)
Մի հատ համար գոնե տվեք, որ գամ զանգեմ icq-իս գրեք էլի:)

Երվանդ
22.06.2007, 17:05
Ուրեմն կաշխատեմ շուտ գալ;)
Մի հատ համար գոնե տվեք, որ գամ զանգեմ icq-իս գրեք էլի:)

Ես չհասկացա ճիշտն ասած, դու կբերե՞ս խորովածի շշերը վաղը, թե՞ ես սպասեմ ընկերոջս.

Արշակ
22.06.2007, 17:31
Ես չհասկացա ճիշտն ասած, դու կբերե՞ս խորովածի շշերը վաղը, թե՞ ես սպասեմ ընկերոջս.
Ես ոնց հասկացա՝ չէ։

Նորմարդ
22.06.2007, 17:43
Ճիշտ ես հասկացել, ես շիշ չունեմ:(

Երվանդ
22.06.2007, 17:45
Ճիշտ ես հասկացել, ես շիշ չունեմ:(

Բա իմ գրածը՝ շշերին վերաբերող խի էիր մեջբերել:D

Firegirl777
22.06.2007, 19:41
Եկող տղերքից մարդ կա , որ տանը խորովածի շիշ ու՞նի, եթե կա ու կարաք 15 հատ բերեք գրեք էլի մինչև ժամը 20:00-ն, թե չէ պիտի նստեմ գործի տեղը մինչև ժամը 22:00-ն որ ընկերս բերի շամփուրները:( ՓՐԿԵՔ

Մեր տանը մի 8 հատ կա կբերեմ, եթե իհարկե ուզում ես...;)

Kita
22.06.2007, 19:58
Իհարկե լուրջ էր :) ժամը 8-ին ես տեղում կլինեմ :) Հայկն էլ կգա էդ ժամերին մոտավորապես:
եթե 8ից այդտեղ եք լինելու, առավել ևս դու ու Հայկը, որոնք բողոքում են ուշացողների համար, կարաք ուրեմն սպասեք էլ... կամ ճիշտ ժամին գաք, այդ ժամանակ այդքան շատ չի երևա սպասելու ժամերը;)
Երեխեք ճամփին դանակ տեսնեք, գնեք էլի;)

Մանե
22.06.2007, 20:00
Կիտա,կարող ա չստացվի սփռոց բերել/ավելի ճիշտ հնարավոր ա,բայց չեմ խոստանում/,բայց ադյալ անպայման կբերեմ;):)

Ֆելո
22.06.2007, 21:27
բայց ինչ մարդ եք... մի շաբաթ չէիք կարող համբերել, քննությունները պրծնեինք նոր գնաինք:(

Երվանդ
22.06.2007, 21:30
Մեր տանը մի 8 հատ կա կբերեմ, եթե իհարկե ուզում ես...;)

Սպասեցի բերեց ընկերս, բայց դե շնորհակալություն:)

Anul
22.06.2007, 21:52
հուսով եմ իմ պատճառով ձեր հաշվարկները շատ չեմ խառնի, բայց ես չեմ կարող գալ:(: ուղղակի շատ վատ ու իմ ներկայութան կարիքն անչափ զգացող դեպք է պատահել: մի անգամ էլ կներեք, եթե դրա պատճառով պրոբլեմներ կարող է ունենաք :(

Երվանդ
22.06.2007, 22:07

:angry:angry:angry

Նորմարդ
22.06.2007, 22:09
Բա իմ գրածը՝ շշերին վերաբերող խի էիր մեջբերել:D
Որ հանկարծ իմ վրա հույս չդնեք :D

Anul
22.06.2007, 22:09
:angry:angry:angry

Եր ջան, մի ջղայնացեք, դժբախտություն է պատահել

Երվանդ
22.06.2007, 22:15
Եր ջան, մի ջղայնացեք, դժբախտություն է պատահել

Sorry Անուլ ջան չմտածեցի որ լուրջ բանա:(

Kita
23.06.2007, 00:11
հուսով եմ իմ պատճառով ձեր հաշվարկները շատ չեմ խառնի, բայց ես չեմ կարող գալ:(: ուղղակի շատ վատ ու իմ ներկայութան կարիքն անչափ զգացող դեպք է պատահել: մի անգամ էլ կներեք, եթե դրա պատճառով պրոբլեմներ կարող է ունենաք :(

Մի մտածի Ան ջան;)այդքան չես խառնել;):)

Նորմարդ
23.06.2007, 07:03
Դե՛ գնացինք, մեզ հաջողություն:)

Երվանդ
23.06.2007, 07:18
Դե՛ գնացինք, մեզ հաջողություն:)

«Հաջողությունը» արդեն տոպրակիս մեջնա:D արխային;)

Djavaxhq
24.06.2007, 00:02
Եթե փորձեմ արշավը մեկ բառով նկարագրել՝ հրաշալի էր,

Ժամը 9:30 հավաքվեցինք, բայց հայկական սովորույթով շարժվեցինք 10:00-ին: Մեր մեքենան գերծանրաբեռնված լինելու պատճառով դանդաղ էր ընթանում, բայց միեւնույնն է մի մեքենայից անցանք ու դա մեծ ուրախություն էր հատկապես իմ համար:
Ես ակումբցիներին վիրտուալ էի ճանաչում բացի Ֆրիգրլ777-ից, բայց ակումբում շատերն արդեն իմ համար հոգեհարազատ էին իրենց գրվածքներով եւ հիմա դարձան սիրելի, հա ես Արտգեոին մտադրվել էի հենց բռնեմ՝ վայ վայ, բայց մինչեւ իմացա որ ինքն է արդեն լավ տպավորություն ունեի:
Ուզում եմ ծափահարել Կիտային, կեցցես, ամեն ինչ շատ լավ էր կազմակերպել եւ գնումների այդ դժվարին գործողությունից մենակով իդեալական գլուխ էր հանել, ես հաստատ ամեն ինչ կխառնեի:
Անտառ, բնություն, մաքուր օդ, դու միայն այդ ժամանակ ես զգում որ մարդն անզոր է նման հրաշք ստեղծել, ու դժվար գտնվի մեկը, որ նման հրաշքի մեջ տրամադրությունը չբարձրանա, բոլորս բարձր տրամադրություն ունեինք, ու հատկապես տրամադրություններս բարձրացավ խորովածը սարքելիս, այնքան որ Արտգեոն խմեց Ջավախքի ազատագրման կենացը
էէէէէէէէ բառեր չեմ գտնում երեւի կրկին ասեմ հրաշք էր ու վերջ
Ամեն ինչ լավ էր ամեն ինչ հրաշալի մենակ մաֆիա խաղալիս իզուր ինձ հանեցին խաղից ես Մաֆիոզ չէի, ու մաֆիոզները կրեցին, մեկ էլ մի քանի մոծակ եմ բերել հետս Երեւան այնտեղից հուշ լավ հիշողություննէրի հետ, ուֆֆֆֆֆֆֆֆֆ էլի կծեցին

Chuk
24.06.2007, 01:15
այնքան որ Արտգեոն խմեց Ջավախքի ազատագրման կենացը

Կուզեի լսել այդ կենացը, ավելի ճիշտ տեսնել... կարծում եմ ծիծաղից կթուլանայի :D

Արթ, քաղաքականության ընկալումդ չէիր կորցրել, չէ՞ ;)

Ափսոս, որ հետներդ չէի, բայց ոչինչ, վերջին անգամը չի :redhat

Apsara
24.06.2007, 01:34
Երեխեք ամբողջ օրը հոգով ձեզ հետ եմ եղել, հույսով եմ սա վերջինը չէ և մենք ակումբցիներով կհասցնենք դեռ այցելել Հայստանի բոլոր գեղատեսիլ վայրերը: :hands

Djavaxhq
24.06.2007, 02:15
Կուզեի լսել այդ կենացը, ավելի ճիշտ տեսնել... կարծում եմ ծիծաղից կթուլանայի :D

Արթ, քաղաքականության ընկալումդ չէիր կորցրել, չէ՞ ;)
:redhat

Չե ուղղակի մի քիչ սխալ ուղղու վրա էր կարծում եմ ինքը հասկացավ ինչպիսին չպետք է լինի

Dr. M
24.06.2007, 02:18
բա նկարներ չեք արել? գոնե տեսնենք :)

Philosopher
24.06.2007, 07:41
տրամադրություններս բարձրացավ խորովածը սարքելիս, այնքան որ Արտգեոն խմեց Ջավախքի ազատագրման կենացը
Դե դա մի քիչ չափազանցություն է. Արտգեոն ուղղակի լռեց, ինչը ենթադրում էր, որ նրա տրամադրությունը ենթադրվածից բարձր էր, ու ուղղակի չցանկացավ գլուխը ցավացնել այնպիսի ազգային-մետաֆիզիկական մտորումներով, ինչպիսին Ջավախքի ազատագրման խնդիրն է...:D;):think
Իսկ խորովածը իրականում լավ քաղաքական տեխնոլոգիա է ու կարելի է օգտագործել այն Ջավախքի խնդիրները լուծելու համար` զուգակցելով, ասենք, հին, ավանդական հայակական խորովածը ոչ այնքան հին, ոչ-այնքան ավանդական ու ոչ-այնքան ազգային վրացական գինու հետո:D:)

John
24.06.2007, 07:47
բա նկարներ չեք արել? գոնե տեսնենք :)
Նկարներ կան՝ հույս ունեմ՝ մոտակա 1-2 օրվա ընթացքում կդրվեն ֆորումում: Ես մի երկու կարդ նկարել եմ՝ էսօրվա ընթացքում կամ վաղը կդնեմ Ակումբում: Շա՜տ լավ անցավ, ավելի լավ հնարավոր չէր: Շնորհակալ եմ Բյուրին՝ իդեայի համար, Կիտային՝ կազմակերպելու համար և բոլորին, ովքեր ներկա էին, կամ ինչ-ինչ պատճառներով ներկա չէին, բայց սրտանց ցանկանում էին ներկա լինել… Մի դրվագ պատմեմ երեկվա արշավից:

Հացն ու լավաշը քիչ էին… Բայց խորովաքի համար պարտադիր լավաշ էր պետք… Արտգեոն առաջարկեց գնել որևէ տեղից… Նորայրը համաձայնեց: Դե ես էլ որոշեցի իրանց միանալ… Պարզվեց, որ տարածքում լավաշ չկա և ամենամոտիկ տեղը, որտեղից կարելի էր լավաշ ճարել՝ մոտակա գյուղն էր՝ 7 կմ հեռավորության վրա… Որոշեցինք ԳՆԱԼ ու բերել լավաշ… մոտ 5 կմ քայլեցինք, մինչև որ «գտանք» լավաշ… դե, մի 5 կմ էլ հետ քայլեցինք բնականաբար… Էդ ընթացքում լիքը բաներ տեղի ունեցան, որոնց մասին գերադասում եմ լռել :oy Իսկ երբ վերադարձանք՝ պարզվեց, որ վարորդը մեքենայով գնացել է լավաշ բերելու… Ու մեր գնալը անտեղի էր… Ու ոչ մեկի մտքով չանցավ շնորհակալություն հայտնել անձնազոհության համար…

Amaru
24.06.2007, 08:14
Վախ, երևում ա՝ լավ ժամանակ եք անցկացրել... :) Դե ես էլ հետ չեմ մնացել՝ երեկ Հադիսի գագաթին էի :)
Անհամբեր կսպասեմ նկարներին :)

Ուլուանա
24.06.2007, 08:40
Ինձ էլ շատ դուր եկավ արշավը (եթե, իհարկե, կարելի է արշավ անվանել :D , որովհետև արշավ՝ որպես այդպիսին, կարծես թե չեղավ, ուղղակի պիկնիկ էր)։ :hands Ճիշտ է, մի քանի հոգի բարձրացավ մոտակա «բլուրը», ինչպես Բյուրն էր ասում, որը, ինչպես Guest-ն էր ասում, մի քիչ «սարոտ» էր։ :D

Ուրեմն գնալիս մեր գազելը ահավոր դանդաղ էր գնում... :{ Էնքան դանդաղ, որ մտածում էինք՝ քայլելով ավելի արագ կլիներ։ Մեր դիմացից մի բեռնատար էր գնում, մենք էլ մտածում էինք՝ գոնե էդ բեռնատարին անցնենք, վերջը (ահագին «չարչարվելուց հետո») մի կերպ անցանք ու ահագին ուրախացանք։ :D Երկու ժամից ավել տևեց գնալը, բայց հետ գալը, լավ էր, կարճ տևեց (ոնց որ թե մոտ 1 ժամ)։

Մի տաղավար էինք վարձել, բայց հենց տաղավարի մոտ բարձունք կար, որտեղ լիքը հարմարավետ տեղեր կային, դրա համար տաղավարը մեր տունն էր, իսկ դրանից վերև գտնվող մասերը՝ ամառանոցը։ :D

Ամեն ինչ լավ էր, բացի մոծակներից... :{ Էդ մի հարցը լուրջ էր... :( Ուրեմն էդ զզվելիները սկզբում մենակ Artgeo-ին ու Երվանդին էին լավ, տեղը-տեղին կծում, իսկ հետո սկսեցին բոլորիս կծել, ոնց որ թե բացի Կիտայից (ինքը երևի համով չէր :esim)։ Իսկ ուշ երեկոյան ուղղակի քրքրում էին բոլորիս, ընդ որում գնալով ավելի ու ավելի հաճախ... :bl, մի ահավոր վիճակ էր... Վայրկյանը մեկ կծում էին։ :angry Վերջում մաֆիա խաղալիս բոլորը միաժամանակ մոծակ քշելու լուրջ գործով էին զբաղված (ոմանք ուղղակի ձեռքով անընդհատ քշում էին մոծակներին, ոմանք այդ խնդրի լուծումը տեսնում էին անընդհատ թռվռալու մեջ :D), բայց դե, մեկ է, չէր օգնում։ :( Իսկ Հովսեփը հավեսով հաշվում էր իրեն հասցված կծվածքների թիվը։ :hands Կարծեմ մինչև մի քանի տասնյակ հաշվեց, հետո արդեն չգիտեմ՝ շարունակում էր հաշիվը պահել, թե չէ, բայց մոծակները հաստատ շարունակում էին կծել։ :D

Իսկ հետդարձի ճամփան ամենազվարճալին էր։ :hands Հենց սկզբից սկսեցինք երգել, 16 հոգով 20 երգ էինք երգում։ :D Հերթով ինչ երգ գիտեինք, երգում էինք մեզ պատռելով։ Ցավոք թե բարեբախտաբար, բաղաձայն երգողներն անհամեմատ ավելի շատ էին, և նորմալ երգողների ձայնը կարգին չէր լսվում, այնպես որ մի այլ կարգի «համերգ» էր գնում։ :lol Մի պահ ակումբցիների ոգևորությունը գագաթնակետին էր հասել, և սկսեցին նույնիսկ պարել մեքենայի մեջ։ :D

Մի խոսքով՝ ուրախ-զվարթ տեղ հասանք։ :)

Երվանդ
24.06.2007, 08:42
Նկարներ կան՝ հույս ունեմ՝ մոտակա 1-2 օրվա ընթացքում կդրվեն ֆորումում: Ես մի երկու կարդ նկարել եմ՝ էսօրվա ընթացքում կամ վաղը կդնեմ Ակումբում: Շա՜տ լավ անցավ, ավելի լավ հնարավոր չէր: Շնորհակալ եմ Բյուրին՝ իդեայի համար, Կիտային՝ կազմակերպելու համար և բոլորին, ովքեր ներկա էին, կամ ինչ-ինչ պատճառներով ներկա չէին, բայց սրտանց ցանկանում էին ներկա լինել… Մի դրվագ պատմեմ երեկվա արշավից:

Հացն ու լավաշը քիչ էին… Բայց խորովաքի համար պարտադիր լավաշ էր պետք… Արտգեոն առաջարկեց գնել որևէ տեղից… Նորայրը համաձայնեց: Դե ես էլ որոշեցի իրանց միանալ… Պարզվեց, որ տարածքում լավաշ չկա և ամենամոտիկ տեղը, որտեղից կարելի էր լավաշ ճարել՝ մոտակա գյուղն էր՝ 7 կմ հեռավորության վրա… Որոշեցինք ԳՆԱԼ ու բերել լավաշ… մոտ 5 կմ քայլեցինք, մինչև որ «գտանք» լավաշ… դե, մի 5 կմ էլ հետ քայլեցինք բնականաբար… Էդ ընթացքում լիքը բաներ տեղի ունեցան, որոնց մասին գերադասում եմ լռել :oy Իսկ երբ վերադարձանք՝ պարզվեց, որ վարորդը մեքենայով գնացել է լավաշ բերելու… Ու մեր գնալը անտեղի էր… Ու ոչ մեկի մտքով չանցավ շնորհակալություն հայտնել անձնազոհության համար…

Արա դե սպանիք ձեր լավաշով:D, ես ձեր լավաշ բերելու պահը արդեն ինձ սկսումա հիշեցնել բարեգործական ծրագիրը թեման, պաղպաղակ լափելով գնացել եկել են:), իսկ մենք էտ ընթացքում քրտնփչած(էսի լավ բառա:)) խորոված էինք շշում, կրակ էինք վառում, և վերջապես հարբում էին ձեռի հետել:)

Artgeo
24.06.2007, 09:56
Արտգեոն խմեց Ջավախքի ազատագրման կենացը

Բացահայտ ապատեղեկատվություն ;) Ես «ազատագրման» կենաց չեմ խմել: Ես խմել եմ Ջավախքի ազատության կենացը, որը քո կարծիքով Հայաստանի կազմում է, իմ կարծիքով Վրաստանի: Էտքան բան: Բայց հաստատ «ազատագրման» բառը չի եղել ;)

Մանե
24.06.2007, 10:07
Ժոոոոոոոող,էնքան վատ եմ,անգամ չեմ կարում շարժվեմ:D
Բայց մեկ ա շաաաաաաաաատ լավ անցավ:)Հատկապես մեր ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ հաղթանակը բեռնատարի նկատմամբ:D
համ էլ ահագին գործնագործ խաղացինք ու լաաաաաավ չլվել էինք:P
Մի խոսքով անցավ հիանալի,բացի/չնայած խի՞ բացի/մոծակներից,որոնք դարձել էին մեր հավատարիմ և անբաժան ընկերները, և մեզ ամեն տեղ ուղեկցում էին:kiss:D
Հա,մոռացա ասեմ,նաև նոր ծանոթությունների պահով շատ ուրախացա:)
Ծանոթացա Firegirl777-ի,Ներսես_Am-ի,Ջավախքի,ու Guest-ի հետ:)
Շատ-շատ հաճելի էր:P

Ուլուանա
24.06.2007, 10:15
Մի խոսքով անցավ հիանալի,բացի/չնայած խի՞ բացի/մոծակներից,որոնք դարձել էին մեր հավատարիմ և անբաժան ընկերները, և մեզ ամեն տեղ ուղեկցում էին:kiss:D
Չգիտեի, որ մոծակների «հավատարիմ» ուղեկցությունը քեզ այդքան դուր էր եկել։ :o :D

Մանե
24.06.2007, 10:21
Չգիտեի, որ մոծակների «հավատարիմ» ուղեկցությունը քեզ այդքան դուր էր եկել։ :o :D
Ան ջան բա որ մոծակները չլինեին,մենք ինչի՞ց էինք հասկանալու,որ հենց Արթուրն ա մաֆիան:oՄենք իրա գլխարկ «ֆռցնելու» ձևից իմացանք չէ, որ մաֆիան ինքն ա վայ:)
Կամ էլ Կիտային եթե չկծեին,ինքը գլուխը չէր քորի,ու մենք էդ քորելու ձևից էլ հասկացանք,որ մի քիչ մաֆիայոտ ա քորում,փաստորեն մեզ ահագին օգնեցին:P:D
Հատկապես Երվանդն էր էդ պահերը հասկանալուց լավ:hands:)
Ընենց որ մոծակներիս բան չասեք:angry:D:D:D

Ուլուանա
24.06.2007, 10:36
Կամ էլ Կիտային եթե չկծեին,ինքը գլուխը չէր քորի,ու մենք էդ քորելու ձևից էլ հասկացանք,որ մի քիչ մաֆիայոտ ա քորում,փաստորեն մեզ ահագին օգնեցին:P:D
Ո՞նց։ :o Վերջը Կիտային էլ կծեցի՞ն։ :8

Մանե
24.06.2007, 10:42
Ո՞նց։ :o Վերջը Կիտային էլ կծեցի՞ն։ :8
Ինչքան հիշում եմ,հա:P

քաղաքացի
24.06.2007, 12:48
Ես էլ շատ լավ ժամանակ անցկացրեցի: :P
Առավոտյան ինձ զանգեցին :angry Ինձ հրամայեցին, որ ակումբի հանդիպում հայտարարեմ նույն օրվա 22:00-ին: Ես այն արեցի գրեթե համոզված լինելով, որ 23:00-ից շուտ մարդ չի գա:
Չուկին տեսնելուց հետո, որոշեցի ոտքով տուն գնալ և ընթացքում զանգել արշավցիներին. միայն Բյուրակնի հետ կարողացա կապնվել: Այդ պահին Բյուրակնի աջ կողմում պառկած կամ քնած էր Երվանդը, իսկ ձախ կողմում ոչ ոք չէր երևում, բայց նա գիտեր, որ «էրեխեքը» գործնագործ (город за город) էին խաղում: Ավելի ուշ ինձ զանգեց Հայկը՝ Guest-ը և ասաց, որ հենց այդ պահին «պաս» էր բռնում, ես էլ մտածում էի «տեսնես քանի՞ շիշ են խմել» :D
Օդակայանից հետ գալուց, ժամը 23:00-ին գնացի SQ1, ծանոթ մարդ չէր երևում: Հետո եկան արշավցիները, առաջինը ներս մտավ Կիտան հոգնած տեսքով, հետո Հայկը ավելի ուրախ ժպիտով և հանկարծ… :o գարեջուրը կոկորդս մնաց, երբ տեսա նրան՝ Հայկուհուն՝ Արթգեոյին: Հետո սկսեցին պատմել, որ շատ լավ է անցել… Արթուրը պատմեց «լավաշի» պատմությունը, Կիտան պատմեց, թե ինչպես Բյուրը իրենց և Նորայրին կառուսելից գցեց գետնին, Հայկն էլ պատմեց մնացածը :)
Ես ոնց հասկացա 2 բանից էիք դժգոհ.
1. Մոծակները ձեզ սպանեցին :P
2. Միկրո-ավտոբուսը ձեզ դուր չեկավ:
Բա ժողովուրդ ջան, «արշավ» է, ի՞նչ էիք ուզում: Արշավի գնում են քայլելով և ուղղեկցված բազմատեսակ մոծակներով: :P

Հ.Գ. Կիտային չեն կծել :)

Ուլուանա
24.06.2007, 14:09
...Կիտան պատմեց, թե ինչպես Բյուրը իրենց և Նորայրին կառուսելից գցեց գետնին, Հայկն էլ պատմեց մնացածը :)
Էդ ճոճանակի վրա մինչև էդ էլ ես ու Կիտան էինք ճոճվել փոքր երեխաների հետ։ :D Բայց մեր բախտից Բյուրն այդ ժամանակ այդտեղ չէր։ :P Բայց դե ուրիշ բանում է խանգարել Բյուրը. ես ու Հայկը (Guest) «թռչող ափսե»-ով խաղում էինք, իսկ Բյուրն անընդհատ փորձում էր գողանալ «ափսեն» ու փախնել, բայց չէր հաջողվում։ :P Սկզբում Արշակն էր Բյուրին մի կերպ վնասազերծում :{, իսկ հետո ես, Արշակը և Հայկը հանցագործին (այսինքն՝Բյուրին) տապալեցինք գետնին ու երեքով մի լավ դնգստեցինք։ :hands Ընթացքում Արշակն անընդհատ ասում էր Բյուրին. «Ասա, որ էլ չես անի, բաց կթողնենք»։ Բայց դե Բյուրն, իհարկե, հերոսաբար հավատարիմ էր մնում իր սկզբունքներին ու չէր հանձնվում։ :D Հետո, բնականաբար, էլի էր փորձում իր սև գործն անել, բայց դե մենք արդեն ահագին խաղացել էինք, ու նրան չհաջողվեց մեր խաղը փչացնել։ :P

Anul
24.06.2007, 15:29
մի խոսքով ես հեսա ինքնասպան եմ լինելու: նենց բաներ եք գրում, լացս գալիս է :( ինչու ես չկարողացա գաաալ :(:(

Մանե
24.06.2007, 15:32
Մի խոսքով Բյուրը երդվել էր սաղին ջղայնացնել:PԱնգամ մեզ էր խանգարում,որ գործնագործ խաղանք:)
բայց որ լավ մտածենք,բարի էր:thinkուզում էր խաղացողներին օգնի,դրա համար էլ գնդակը գողանում էր,բայց էլի վտանգը Արշակը կանխում էր:hands:D:P
:)

StrangeLittleGirl
24.06.2007, 16:27
:D Ես որ որոշած լինեի սաղին ջղայնացնել, էսքան ուրախ-ուրախ գրառումներ չէին լինի :D
Իսկ ինձ մենակ էն «սարոտ» բլուրը բարձրանալը դուր եկավ… մանավանդ էն նկարը… լավ, մանրամասները չեմ պատմի: Ներսեսը կտեղադրի, կիմանաք :P
Հա՛, մեկ էլ հետ գալուց երգելն էր հավես: Ի՞նչ պարտադիր էր, որ նորմալ երգողների ձայնը լսվեր: :D Կարևորը՝ ինչքան ուժ ունեինք, գոռում էինք:

Իսկ Guest-ին սպանելու եմ: Մաֆիայի ժամանակ գլուխս էնպես սեղմեց, որ ներգանգային ճնշումս մի 10 անգամ բարձրացավ: Սաղ ճամփին գլխացավից մեռնում էի, ձեռի հետ էլ սիրտս էր խառնում: Արդեն կարծում էի, թե վնասվածք եմ ստացել ու կյանքիս վերջին օրերն եմ ապրում :D Էն էլ լավ էր, առավոտյան (ավելի ճիշտ՝ «առավոտյան») գլխացավի հետքը չէր էլ մնացել:

Հա՛, ի դեպ, մոծակների մասին: Մամաս բողոքում էր, թե սաղ գիշեր մոծակները չեն թողել քնի: Փաստորեն, էնքան աներես են եղել, որ վեր են կացել, մեզ հետ եկել են Երևան: Մեկ էլ չհասկացա, թե ոնց են հագուստի վրայից էդքան կծել: Էսօր մենակ մեջքիս վրա հինգ հատ կծած կար:

Նորմարդ
24.06.2007, 19:47
Ամեն ինչ շատ լավ անցավ, բոլորը այնպես են խոսում կարծես թերություններ չկաին:D
Ես էլ խոսամ ավելի շուտ ցուցադրեմ թերությունները:D
Ահա դրանք` այն ինչով գնացել ենք և այն ինչ հացի տեղ էր ծառայում:D

Նորմարդ
24.06.2007, 19:51
Ես հավատարիմ իմ «խասյաթին» :D լուսանկարում էի ամեն ինչ :D նույնիսկ այն ինչ մեղմ ասած պետք չէր :D, մասնավորապես այն, թե ինչ է անում դար ակումբի ադմինիստրատորը ճանապարհամերձ կիսակառույց շինությունում:D

Dr. M
24.06.2007, 20:03
Ես հավատարիմ իմ «խասյաթին» :D լուսանկարում էի ամեն ինչ :D նույնիսկ այն ինչ մեղմ ասած պետք չէր :D, մասնավորապես այն, թե ինչ է անում դար ակումբի ադմինիստրատորը ճանապարհամերձ կիսակառույց շինությունում:D

:D:D

Մանե
24.06.2007, 20:35
Ամեն ինչ շատ լավ անցավ, բոլորը այնպես են խոսում կարծես թերություններ չկաին:D
Ես էլ խոսամ ավելի շուտ ցուցադրեմ թերությունները:D
Ահա դրանք` այն ինչով գնացել ենք և այն ինչ հացի տեղ էր ծառայում:D
Վերջը չդիմացար էլի:P

Guest
25.06.2007, 08:55
Իսկական էլ արշավ եր, բարջրացանք բավականին բարձր, ինչպես արդեն նշվեց՝ սարոտ բլուրը: Սիրուն տեսարաններ: Բնության գրկում: Հրաշք: Վերջում, գագաթի մետ, անցնում եինք անանցանելի անտառով, խիտ ճյուղերի արանքով, բարձր եղինջների խայթումներին հերոսաբար դիմադրելով: Հասանք գագաթին, ուժասպառ: Վերջին ուժերը ծախսեցինք մի թղտի վրա Ակումբ.ամ գրելու վրա, որը տեղադրվեց ամենագագաթում ամենաբարձր ծառի վրա:

Շատ ճոխացրի;) Դե շատ ասածը մի երկու անգամ:

Մի քիչ էլ նկարներ՝

բյուր բարձրանալու մեջտեղներում…
http://www.imageshare.am/thumb/96721990/DSC00428.JPG (http://www.imageshare.am/view/96721990/DSC00428.JPG)

Cassiopea-ն…
http://www.imageshare.am/thumb/66872890/DSC00429.JPG (http://www.imageshare.am/view/66872890/DSC00429.JPG)

Բյուրն ու Արշակը…
http://www.imageshare.am/thumb/35029007/DSC00430.JPG (http://www.imageshare.am/view/35029007/DSC00430.JPG)

Մեղուներով լի կակաչը…
http://www.imageshare.am/thumb/17657391/DSC00432.JPG (http://www.imageshare.am/view/17657391/DSC00432.JPG)

Հետաքրքիր ծաղիկ…
http://www.imageshare.am/thumb/49916142/DSC00433.JPG (http://www.imageshare.am/view/49916142/DSC00433.JPG)

Cassiopeia
25.06.2007, 09:30
Շատ հաճելի օր էր: Առավոտը հենց իր հետ հաճելի անակնկալ բերեց, Artgeo-ն էր միացել մեզ: Ավտոմեքենայի խափանված լինելը մեզ բավական զվարճացրեց ու դանդաղ ընթացքի ճնշվածությունն անցավ: Ամենահետաքրքիր րոպեները ինձ համար արշավն էր դեպի սարի գագաթ (մանավանդ իջնելու ժամանակ յուրաքանչյուր քայլին իմ ընկնելը): Մի խոսքով, չեմ փոշմանել ոչ մի ակնթարթ, որ մասնակցել եմ այս պիկնիկին:

StrangeLittleGirl
25.06.2007, 09:38
Ես ուզում եմ ռեպ տալ Վերային ու Հայկին, էն էլ չի լինում: :angry Էս ի՞նչ հաշիվ ա:

Նորմարդ
25.06.2007, 09:39
Շատ հաճելի օր էր: Առավոտը հենց իր հետ հաճելի անակնկալ բերեց, Artgeo-ն էր միացել մեզ: Ավտոմեքենայի խափանված լինելը մեզ բավական զվարճացրեց ու դանդաղ ընթացքի ճնշվածությունն անցավ: Ամենահետաքրքիր րոպեները ինձ համար արշավն էր դեպի սարի գագաթ (մանավանդ իջնելու ժամանակ յուրաքանչյուր քայլին իմ ընկնելը): Մի խոսքով, չեմ փոշմանել ոչ մի ակնթարթ, որ մասնակցել եմ այս պիկնիկին:
Գործնագործը հետաքրքիր չէ՞ր, շորերդ հավեսով ներկում էի:D

Cassiopeia
25.06.2007, 09:42
Գործնագործը հետաքրքիր չէ՞ր, շորերդ հավեսով ներկում էի:D

Մի հիշացրու, շորերս ... երեկ առավոտյան նայեցի արևի լույսով ու վատացա... սպիտակ ոչ մի հատված չէր մնացել, լրիվ կանաչ ու չգիտեմ ինչ գույն էր:D, ու փոխանակ վատ զգայի ինձ այդ գույնզգույն հագուստից, հակառակը, հաճույք ստացա… իսկ գործնագործը... ինչի կոստյումը պետքա ինձ գեղեցկացներ… ահավոր ցավոտ հարվածներ էիր հասցնում, մանավանդ էն պասը, որ ուղիղ վզիս տակ եկավ գնդակը ու դաղեց:( շունչս կտրեց մի պահ…

Նորմարդ
25.06.2007, 09:47

Իսկ էն որ գնդակը բռնեցիր ու հետ ընկար:D
Մինչև հիմա հիշում չեմ կարողանում լրջանալ:D
Վեր ջան ստորագրությանդ հետևիր, միգուցե այդ ցավերն էլ իրենց խորհուրդներն ունեին;)

Cassiopeia
25.06.2007, 09:49
Իսկ էն որ գնդակը բռնեցիր ու հետ ընկար:D
Մինչև հիմա հիշում չեմ կարողանում լրջանալ:D

Չէ, էդ մեկը նկատի չունեի, բայց որ էն մի պասը չհաշվեցիք, որ ոտքերով բռնեցի (անձնազոհաբար):think :D:D:D
Լավ էր, 1000 տարի գործնագործ չէի խաղացել, դրա համար էլ սկզբում չէի կարողանում կենտրոնանալ ու խաղի մեջ մտնել

Նորմարդ
25.06.2007, 09:51

Կենտրոնանա՞լ սկզբից ուղղակի կանգնած էիր:D սպասում էիր մինչև քեզ խբեն:D
Հետո էլ սպասում էիր, թե երբ եմ ցեխոտ գնդակով պաս տալու:D

StrangeLittleGirl
25.06.2007, 11:25
բյուր բարձրանալու մեջտեղներում…
Էս մեկը նոր նկատեցի: Հատու՞կ է տառասխալով գրված, թե՞ պատահականություն է: Հիմա Ֆրոյդը լիներ, կասեր… :D

Guest
25.06.2007, 11:27
Էս մեկը նոր նկատեցի: Հատու՞կ է տառասխալով գրված, թե՞ պատահականություն է: Հիմա Ֆրոյդը լիներ, կասեր… :D

Հա, տառասխալ կա… կներես, որ անունտ փոքրատառով գրեցի:oy:D

Ուլուանա
25.06.2007, 12:05
Հա, տառասխալ կա… կներես, որ անունտ փոքրատառով գրեցի:oy:D
Ո՞նց։ :o Փաստորեն, բացի բլուրից, Բյու՞ր էլ եք բարձրացել։ :D

Cassiopeia
25.06.2007, 12:28
Իսկ հետդարձի ճամփան ամենազվարճալին էր։ :hands Հենց սկզբից սկսեցինք երգել, 16 հոգով 20 երգ էինք երգում։ :D Հերթով ինչ երգ գիտեինք, երգում էինք մեզ պատռելով։ Ցավոք թե բարեբախտաբար, բաղաձայն երգողներն անհամեմատ ավելի շատ էին, և նորմալ երգողների ձայնը կարգին չէր լսվում, այնպես որ մի այլ կարգի «համերգ» էր գնում։ :lol Մի պահ ակումբցիների ոգևորությունը գագաթնակետին էր հասել, և սկսեցին նույնիսկ պարել մեքենայի մեջ։ :D

Մի խոսքով՝ ուրախ-զվարթ տեղ հասանք։ :)

Ամենահետաքրքիրն այն էր, որ ոչ մի երգ այդպես էլ մինչև վերջ չհասցվեց, ու միայն մեկ երգ կար, որ բոլորը միահամուռ ձևով կարողացան կատարել. դա մեր հիմն էր :D

Ուլուանա
25.06.2007, 12:29
Ամենահետաքրքիրն այն էր, որ ոչ մի երգ այդպես էլ մինչև վերջ չհասցվեց, ու միայն մեկ երգ կար, որ բոլորը միահամուռ ձևով կարողացան կատարել. դա մեր հիմն էր :D
Հա, հիշում եմ, թե ոնց էր էդ երգի ժամանակ Բյուրը հարգալից կերպով ոտքի կանգնել։ :D

Firegirl777
25.06.2007, 13:15
Իրոք շաաատ լավ անցավ չնայած որ հիմա հազիվ եմ շարժվում ու ամբողջ մարմինս ցավում, ես որ քնելուց երբեք հանգիստ չեմ պառկել, համարյա չեմ շարժվում, որովհետև ամեն մասնիկս ցավում, ԲԱՅՑ ՇԱՏ ՀԻԱՆԱԼԻ ԷՐ ՈՒ մեծ հաճույքով կկրկնեի....
Ապրեք, շնորհակալություն բոլորիդ այս հիանալի ժամանակի համար....

Մանե
25.06.2007, 13:51
Ժող,մեր երգելը ձայնագրել եմ,բայց ահավոր վատ ա լսվում:(Որ տենամ լավ ա,կտեղադրեմ;):)
Ջեյն,թխի,ես էլ եմ նույն վիճակում:)

Guest
25.06.2007, 16:42
Ժող,մեր երգելը ձայնագրել եմ,բայց ահավոր վատ ա լսվումՈր տենամ լավ ա,կտեղադրեմ
Ջեյն,թխի,ես էլ եմ նույն վիճակում:)

Խի ո՞վ էտ վիճակում չի:D
Երգելը մի կողմ, քոչարի բռնելն էր լավ և, իտարերություն այն քոչարիների, որ ոչ ոք սիմերտիկ չի շարժվում, այս անգամ, թարսի պես, բոլորը համախմբված էին: նաև մտել էին ավքոի տատանման հետ ռեզոնանսի մեջ և ևս մեկ անգամ եթե ոտներս գցեինք կաչողա շուռ գայինք:D Կայֆ կլիներ…

StrangeLittleGirl
25.06.2007, 17:47
Ես էդ վիճակում չեմ, շատ էլ առույգ եմ: Բայց էս մոծակները… մինչև հիմա քոր եմ գալիս :cry

Սամվել
25.06.2007, 17:48
Ժողովուրդ լավ Հերիքա Տանջեք ավելի լավա ասեք մյուսը երբ եք կազմակերպում:)

Lapterik
25.06.2007, 20:05
Էրեխեք մեկ էլ տեսար մյուս անգամ ես էլ եկա::)

StrangeLittleGirl
25.06.2007, 20:07
Բայց եթե մյուս անգամ իմ ու մի քանի հոգու մտածածն իրականացնենք, շատ դաժան պայմաններ են դրվելու :D

Նորմարդ
25.06.2007, 21:16
Ես էդ վիճակում չեմ, շատ էլ առույգ եմ: Բայց էս մոծակները… մինչև հիմա քոր եմ գալիս :cry
Ես էլ այդ վիճակում չեմ :)
Բյուր ի՞նչ կամ ավելի ճիշտ, որ մտածածները:D

Ներսես_AM
27.06.2007, 15:40
Նկարները http://picasaweb.google.com/aznauryan/LNemDB

իսկ այ էս նկարում խաթարվեց մեր ադմիններից մեկի բարոյական կերպարը :D
http://picasaweb.google.com/aznauryan/LNemDB/photo#5080425807374564770

Anul
27.06.2007, 16:05
իսկ այ էս նկարում խաթարվեց մեր ադմիններից մեկի բարոյական կերպարը :D
http://picasaweb.google.com/aznauryan/LNemDB/photo#5080425807374564770

:D:D:D արվեստի գործ

John
28.06.2007, 15:37
Ո՞վ կարող է ապացուցել, որ ես էլ եմ եղել Ակումբի արշավին… ես սկսել եմ կասկածել… սպասում եմ ապացույց(ներ)ի

Նորմարդ
28.06.2007, 15:40
Ո՞վ կարող է ապացուցել, որ ես էլ եմ եղել Ակումբի արշավին… ես սկսել եմ կասկածել… սպասում եմ ապացույց(ներ)ի
Ապեր ես ու դու իրար հետ Բլոտ ենք կրել էդ հաստատ ;)

Cassiopeia
28.06.2007, 15:47
Ո՞վ կարող է ապացուցել, որ ես էլ եմ եղել Ակումբի արշավին… ես սկսել եմ կասկածել… սպասում եմ ապացույց(ներ)ի

Ես կարող եմ;)

John
28.06.2007, 16:21
Ես կարող եմ;)
Ապլես :oy

Ապեր ես ու դու իրար հետ Բլոտ ենք կրել էդ հաստատ
հիշեցի ;)

Բարեկամ
29.06.2007, 05:40
Ես կարող եմ;)

չէիք ասի մեջտեղինն ով ա :8

John
29.06.2007, 08:21
չէիք ասի մեջտեղինն ով ա :8
Ջավախք

Ուլուանա
29.06.2007, 11:33
Արշավի նկարներից...
Ես, Նորմարդը և Cassiopeia-ն։ :P

Նորմարդ
29.06.2007, 11:43
Արշավի նկարներից...
Ես, Նորմարդը և Cassiopeia-ն։ :P
Վաաաաաաաաաայ էս ինչ լյավն ենք, նամանավանդ ես :D

Cassiopeia
29.06.2007, 12:02
Ես, Նորմարդը և Cassiopeia-ն։ :P

Լավն ենք էլի, հո զոռով չի:P

Apsara
29.06.2007, 16:11
Արշավի նկարներից...
Ես, Նորմարդը և Cassiopeia-ն։ :P

շաաաատ լավ նկարա

John
30.06.2007, 15:02
1. Գեղեցիկ տեսարան :)
2, Հատուկ Աղվերակ չեկած մսակերների համար :P
3, Հատուկ Աղվերան չեկած բուսակերների համար :P
4, Մարդ՝ ում պարտական են Աղվերան եղած մսակերներն ու բուսակերները ;)

Մանե
30.06.2007, 15:09
աաաաա,Երվանդի դեմքը սպանում ա…:lol:lol
Բայց համենայնդեպս ճիշտ ա,պարտական ենք:kiss:)

Selene
30.06.2007, 15:10
Արշավի նկարներից...
Ես, Նորմարդը և Cassiopeia-ն։ :P

Ինչ լավ նկարա:) Երեքդ էլ լավն եք;)

Երվանդ
30.06.2007, 15:11
Թույն վերնագրեր են Հովսեփ ջան:);), նամանավանդ վերջին վերնագիրը իրա նկարով հանդերձ:D

Ավելացվել է 2 րոպե անց

աաաաա,Երվանդի դեմքը սպանում ա…:lol:lol
Բայց համենայնդեպս ճիշտ ա,պարտական ենք:kiss:)

Երևի հենց նոր արաղ եմ խմել , կամ պատրաստվում եմ խմելու:D, կամել ինչ որ մեկը խմումա դիմացս ջղայնացել եմ քանի որ պակասումա ցորենի հյութը:), իսկ «պարտական եք» նաև Անդոին ու Հայկին:)

Մանե
30.06.2007, 15:18
Երևի հենց նոր արաղ եմ խմել , կամ պատրաստվում եմ խմելու:D, կամել ինչ որ մեկը խմումա դիմացս ջղայնացել եմ քանի որ պակասումա ցորենի հյութը:), իսկ «պարտական եք» նաև Անդոին ու Հայկին:)
:D:D
Դե էդ վերջն ա,որ դու ջղայնանաս:D:P:)

John
30.06.2007, 15:38
իսկ «պարտական եք» նաև Անդոին ու Հայկին
ճիշտն ասած չակերտների իմաստը չհասկացա… իհարկե պարտական ենք… ափսոս, որ հեռախոսիս մեջ զարյադկա քիչ կար՝ չկարողացա շատ նկարել…

Guest
02.07.2007, 13:20
Ահա այսպես ա պետք պառկել՝ մեկը մյուսի ուսի վրա;)

Guest և քաղաքացի:
http://www.imageshare.am/thumb/98227648/DSC00462.JPG (http://www.imageshare.am/view/98227648/DSC00462.JPG)
Ես վերևից եմ:)

Cassiopeia
02.07.2007, 13:31
Ահա այսպես ա պետք պառկել՝ մեկը մյուսի ուսի վրա;)

Guest և քաղաքացի:
http://www.imageshare.am/thumb/98227648/DSC00462.JPG (http://www.imageshare.am/view/98227648/DSC00462.JPG)
Ես վերևից եմ:)

Հայկ, սա արշավի նկարներից չի:P մարդկանց շփոթության մեջ մի գցի…;)

Guest
02.07.2007, 13:32
Հայկ, սա արշավի նկարներից չի:P մարդկանց շփոթության մեջ մի գցի…;)

Որ դու նկարելու ժամանակ այնտեղ չես եղել, դա դեռ չի նշանակում, որ արշավի նկարներից չի:P Մի խաբի, ես գիտեմ որ տեղ եմ տեղադրում:D

Ուրվական
30.07.2007, 14:49
Անցած անգամ չկարողացա գալ, հիմա էլ ամառվա շոգը իր տարերքի մեջ է, ի՞նչ եք մտածում, մի հատ էլ արշավ չկազմակերպե՞նք:

Սամվել
30.07.2007, 15:15
Անցած անգամ չկարողացա գալ, հիմա էլ ամառվա շոգը իր տարերքի մեջ է, ի՞նչ եք մտածում, մի հատ էլ արշավ չկազմակերպե՞նք:

Ես էլ եմ ուզում…արշավ… արշավ……:hands

Firegirl777
30.07.2007, 15:50
Էհ, կազմակերպեք, եթե հարմարացնեմ, կգամ, հոգնել եմ աշխատանքից վատ չէր լինի մի քիչ հանգստանալ

Kita
30.07.2007, 16:23
Անցած անգամ չկարողացա գալ, հիմա էլ ամառվա շոգը իր տարերքի մեջ է, ի՞նչ եք մտածում, մի հատ էլ արշավ չկազմակերպե՞նք:
Ուրեմն քանի որ շատ են ասում արդեն, ես որոշեցի նորից կազմակերպել…;)
Այս անգամ կգնանք՝ Հանքավան ձայներին հետևելեով իհարկե, նոր հարցում կարծում եմ պետք չի, եթե դեմ եք, ասեք;):
Ինձ թվում մյուս շաբաթ կամ կիրակի, իսկ եթե Արտակը կարողանա կիրակի գալ, այդ դեպքում այնպայման կիրակի;):
Փողի և մնացածի վերաբերյալ մոտակա օրերը կգրվի՝ քննարկումներ անելուց հետո:;)

Եվ իհարկե ով ինչ առաջարկ ունի, թող այսօրվանից գրի և կքնարկենք;):

Ուրվական
30.07.2007, 16:33

Kita ջան, դու կազմակերպիր, ես էլ ինչքան կարամ, քեզ կօգնեմ:):

Նորմարդ
30.07.2007, 16:35
Kita ջան, դու կազմակերպիր, ես էլ ինչքան կարամ, քեզ կօգնեմ:):
Գոռ ջան հացը չթողես Կիտան առնի :D
Ու մեկ էլ տրանսպորտի հարցը դու լուծի մնացածը Կիտան շատ լավ կարում ա անի :)

Grieg
30.07.2007, 17:00
վատ չեր լինի անցկացնել հնարովին չափ առողջարար սկզբունքներով ,
Դուրս գալ առավոտ շուտ մոտ 7ին քայլել 3-4 ժամ, սնունդը՝ առանց խորովածի,ալկոհոլի և արհեստական սննունդի :)

Firegirl777
30.07.2007, 17:46
Կարելի է իհարկե, բայց անձամբ ես ի վիճակի չեմ լինի 3-4 ժամ քայլել, ես կուզենայի բայց ի վիճակի չեմ լինի :(

Նորմարդ
30.07.2007, 18:22
վատ չեր լինի անցկացնել հնարովին չափ առողջարար սկզբունքներով ,
Դուրս գալ առավոտ շուտ մոտ 7ին քայլել 3-4 ժամ, սնունդը՝ առանց խորովածի,ալկոհոլի և արհեստական սննունդի :)
Չէ այ ախպեր էդ արշավ չեղավ էդ եղավ պիկնիկ :D
Ես քայլել շատ եմ սիրում համաձայն եմ նաև այդ տարբերակին:)

Amaru
30.07.2007, 20:36
վատ չեր լինի անցկացնել հնարովին չափ առողջարար սկզբունքներով ,
Դուրս գալ առավոտ շուտ մոտ 7ին քայլել 3-4 ժամ, սնունդը՝ առանց խորովածի,ալկոհոլի և արհեստական սննունդի :)

կայֆ միտք ա լսի, ապլես ;) էս մի անգամ, հուսով եմ, որ կգամ... բայց ես այսպես ասած «ակտիվ հանգստի» կողմնակից եմ :) գնալ մի տեղ նստելն ու խորոված ուտելը էտքան էլ հետաքրքիր չի, հը՞...

StrangeLittleGirl
31.07.2007, 00:06
Սպասեք ես գամ, հետո :cry
Ախր Հանքավանը շա՜տ եմ սիրում:

Apsara
31.07.2007, 00:15
Ես անպայման կմասնակցեմ այս արշավին, մենակ հույսով եմ ճաշկերույթ ծառեռի տակ չի դառնա, այլ կլինի իսկական արշավ: Ասենք ինչպես Վարդանն է ասում շոտ դուրսս գանք քաղաքից, ելի ինչ-որ տրանսպորտով գնանք հանքավան, 3-4 ժամ ման գանք իսկ այ կիզիչ արևի ժամանակ ծառերի հովանու տակ հաց ուտենք թեթև ու հանգստանանք, իսկ երեկոյան դե պարզ է խաղեր, ծիծաղ…
Ուտելիքը այնքան չառնեք որ ծանր տոպրակներ քարշ տանք այդ ընթացքում, կամ վերջում բքնած լլինենք, ավելի լավ է կիսասոված հետ գաք, ձեզ ավելի առքղջ կզգաք ու արշավից էլ օգուտ կքաղեք, առողջական

StrangeLittleGirl
31.07.2007, 00:23
Ես մի հետաքրքիր գաղափար ունեի, բայց դժվար իրագործելի է, մի քիչ էլ վտանգավոր:
Առաջարկում էի նույնիսկ գազելներ չվարձել: Կարելի էր ուտելիքը գնել, ուսապարկներով մեկնել, ասենք, Հրազդան, այնտեղից ոտքով գնալ Հանքավան, սար բարձրանալ, այնտեղ հաց ուտել, իջնել: Ուղղակի պետք է ժամանակը հաշվարկել:

Ուրվական
31.07.2007, 09:20

Էդ ճանապարհով քայլելու փոխարեն կգնանք Հանքավան, այնտեղ ինչքան կուզենք, կքայլենք, թե չէ քո ասածով ժամանակը չի հերիքի, համ էլ Հրազդանից Հանքավան ոտքով ինչքան ժամանակում կհասնենք: Չէ, աչքիս էդ ռեալ չի:

Kita
31.07.2007, 12:54
Ուրեմն երեխեք, մենք մտադիր ենք գնալ 3 օրով ասենք՝ 11, 12 և 13-ին երեկոյան վերադառնանք;)
Առաջարկում ենք գնալ Դիլիջան, կամ Հանքավան, Դիլիջանը ավելի նախընտրելի է, քանի որ նա հեռու է, և մեկ օրով այնտեղ չենք կարա մեկ ուրիշ օր գնալ, իսկ Հանքավանը կհասցնենք;)
Մինչ երեքշաբթի պետք է գրեն գալացող ցանկացողները, նույնիսկ ավելի շուտ, որպեսզի տեղերը պատվիրվեն: Մնալու տեղի համար դեռևս կգրվի;):
Եվ աշխատողների համար, ով երկուշաբթի աշխատում է, այսինքն 13ին և չի կարող գալ, կարող է ինքը շուտ դուրս գալ և գնալ միանգամից աշխատանքի, իսկ մնացածը ուշ կամ մի բան անել;):
Քննարկեք;)…

Սամվել
31.07.2007, 12:59

Ես երևի կգամ եթե ինչոր արտառոց բան չլինի…:think…իմիջայլոց կարևորա հա ետ մնալու պահերը մի հատ ճշտի…:think

Cassiopeia
31.07.2007, 13:28
Եթե մնալու պայմանով եք գնում, ես դժվար թե գամ:(

Root
31.07.2007, 14:27
Եթե մնալու պայմանով եք գնում, ես դժվար թե գամ:(

Սենց թե նենց մեկա տանը պտի հաց ուտեիր չէ ? :hands

StrangeLittleGirl
31.07.2007, 14:29
Առանց ինձ ոչ մի տեղ գնալ չլինի :angry

Ավելացվել է 13 րոպե անց
Չե՞ք կարող ամսի 1-2-ին գնալ: :cry

քաղաքացի
31.07.2007, 14:53
Առանց ինձ ոչ մի տեղ գնալ չլինի :angry
Դու մի ասա մենք ինչ անենք, ինչ չանենք :P

Չե՞ք կարող ամսի 1-2-ին գնալ: :cry
Չէ, չենք կարող :8

StrangeLittleGirl
31.07.2007, 14:59
Լավ էլի :angry
Էդ եք հազիվ… Դիտմամբ նենց ժամանակ եք գնում, որ ես չկարողանամ գալ:

Սամվել
31.07.2007, 15:05
Լավ էլի :angry
Էդ եք հազիվ… Դիտմամբ նենց ժամանակ եք գնում, որ ես չկարողանամ գալ:

Դիտմամբը որնա այս անգամ չստացվեց այնպես անել որ դու էլ գաս…գնա արի հետո մի հատ էլ կկազմակերպենք կգաս :ok

Երվանդ
31.07.2007, 15:07
Ինձել գրանցեք:oy

Ավելացվել է 33 վայրկյան անց

Լավ էլի :angry
Էդ եք հազիվ… Դիտմամբ նենց ժամանակ եք գնում, որ ես չկարողանամ գալ:

Կգաս Հանքավան կեթանք Բյուր մի կատաղի:)

StrangeLittleGirl
31.07.2007, 15:08
Դիտմամբը որնա այս անգամ չստացվեց այնպես անել որ դու էլ գաս…գնա արի հետո մի հատ էլ կկազմակերպենք կգաս
Ես չեմ հավատում դրան: Անցյալ անգամ էլ, երբ մեջտեղից ճղվելով մի կերպ հարմարացրեցի, որ գամ Աղվերան (իսկ Աղվերան չէի ուզում), նույնն ասվեց. մյուս անգամ էնպես կգնանք, որ ինձ հարմար լինի, որ Հանքավան կգնանք: Ու՞ր է...........