PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբային արշավ

Էջեր : 1 [2]

Երվանդ
31.07.2007, 15:09
Անդոն ու Լիաննել կարողա գան, ես 4 հոգու տեղ եմ նախնական պատվիրում, վերջնական կզանգեմ կասեմ մի 3 օրից

Ավելացվել է 3 րոպե անց
Բայց էս անգամ խորոված անող չկա, միս բան մոռացեք, վեկալում ենք մենակ արաղ-մարաղ:love ու զակուսկեղեն:D

Kita
31.07.2007, 15:18
Ուրեմն որոշակի խնդիրներ կան:(
Գնալու տեղի վերաբերյալ, քանի որ ովքեր համալսարանի ուսանող չեն, պետք է վճարեն հազար դրամ ավել, այսինքն 5000, բացի դրանից ամսի 10 և 11-ին կարող են տալ միայն, քանի որ 12 ազատվում է ամբողջությամբ՝ նոր պատոկի համար, իսկ ամսի 10-ը ուրբաթ է:(, հետևաբար շատերին համար չի լինի:(…
Կա ուրիշ տեղ էլ, դոմիկներ անտառում, բոլոր անհրաժեշտություններով և խոհանոցային պարագաներով, բայց ուտելիքը մեջը չի ներառում և մի հոգին 5000 դրամ է, բացի դրանից ամեն դոմիկը 4 տեղանոց է կարելի է ասել, մեկ երկտեղանի մահճակալ և բազմոց բացվող. 4 հոգի կրող են հանգիստ տեղավորվել, ընդհանրապես դոմիկը 20000 է, ուղղակի ես միանգամից 4 հոգու բաժանեցի;)

Դե հիմա կարող եք ձեր տարբերակը առաջարկեք կամ ընտրեք, եթե ցանկանում եք: ;)

Ուլուանա
31.07.2007, 15:26
Անդոն ու Լիաննել կարողա գան
Անդոն ու Լիանն ովքե՞ր են։ :o

StrangeLittleGirl
31.07.2007, 15:29
Բայց ձեզնից ի՞նչ ա գնում, որ ամսի 1-2-ին գնաք :(
Կարող ենք բժշկականի հանգստյան տների համար հետաքրքրվել: Էնտեղ vip-ը օրը 2000 դրամ է: Բացի դրանից, սեպտեմբերից մարդ չի գնում, հեշտ է տեղ ճարելը :(

Սամվել
31.07.2007, 15:31
Բայց ձեզնից ի՞նչ ա գնում, որ ամսի 1-2-ին գնաք :(
Կարող ենք բժշկականի հանգստյան տների համար հետաքրքրվել: Էնտեղ vip-ը օրը 2000 դրամ է: Բացի դրանից, սեպտեմբերից մարդ չի գնում, հեշտ է տեղ ճարելը :(

Բյուր ջան ամսի մեկից Դասի ենք…

Kita
31.07.2007, 15:32
Անդոն ու Լիանն ովքե՞ր են։ :o
Երվանդի ընկերը և ընկերոջ ընկերուհին;)
Մի անգամ ավանգարդում ենք տեսել և Սունդուկյանի այգի են եկել....

StrangeLittleGirl
31.07.2007, 15:38
Բյուր ջան ամսի մեկից Դասի ենք…
Ամսի 1-ը շաբաթ ա: 3-ից ենք դասի:

Չեմ հասկանում, էս ինչ արհամարհական վերաբերմունք ա իմ հանդեպ :angry

Սամվել
31.07.2007, 15:41
Ամսի 1-ը շաբաթ ա: 3-ից ենք դասի:

Չեմ հասկանում, էս ինչ արհամարհական վերաբերմունք ա իմ հանդեպ :angry

ՋԱն ավելի լավ ուրեմն ամսի մեկին էլ կգնանք…բայց հիմա որ դու քաղաքում չես մենք իրավունք չունենք քաղաքից դուրս գնանք…Թռիչքը հետաձգի արի :P

StrangeLittleGirl
31.07.2007, 15:47
ՋԱն ավելի լավ ուրեմն ամսի մեկին էլ կգնանք…բայց հիմա որ դու քաղաքում չես մենք իրավունք չունենք քաղաքից դուրս գնանք…Թռիչքը հետաձգի արի

Չեմ կարող: Ամսի 6-ից պրակտիկաս սկսվում է:
Հետո, իմ առաջարկին մի հատ նայեք: Համ էլ էժան է ստացվում: Թե՞ տենց չեք ուզում

Սամվել
31.07.2007, 15:49
Չեմ կարող: Ամսի 6-ից պրակտիկաս սկսվում է:
Հետո, իմ առաջարկին մի հատ նայեք: Համ էլ էժան է ստացվում: Թե՞ տենց չեք ուզում

Ուզում ենք…սե ասում եմ էլի հետո էլ կգնանք :)

StrangeLittleGirl
31.07.2007, 15:52
Ուզում ենք…սե ասում եմ էլի հետո էլ կգնանք
«Հետո էլի կգնանքը» նշանակում է գլխիս տակ փափուկ բարձ դնել, ոնց որ էն ժամանակ ասվեց «հուլիսին էլի կգնանք», բայց դե գնացինք, բա չգնացի՜նք:

Սամվել
31.07.2007, 16:07
«Հետո էլի կգնանքը» նշանակում է գլխիս տակ փափուկ բարձ դնել, ոնց որ էն ժամանակ ասվեց «հուլիսին էլի կգնանք», բայց դե գնացինք, բա չգնացի՜նք:

Ես կազմակերպող չեմ…եթե կազմակերպեք կգնանք :P

Երվանդ
31.07.2007, 16:17
Բյուր չեմ հասկանում հիմիկվա գնալն ինչ կապ ունի մեկ ամիս հետոյի գնալու հետ, կարանք հիմա չգնանք էն ժամանակ նույպես չգնանք, կամ հիմա գնանք ամսի 2-ինել գնանք, ամսի 2-ինել դու արի կազմակերպի ես որ նաղդ կգամ;)

StrangeLittleGirl
31.07.2007, 16:20
Բյուր չեմ հասկանում հիմիկվա գնալն ինչ կապ ունի մեկ ամիս հետոյի գնալու հետ, կարանք հիմա չգնանք էն ժամանակ նույպես չգնանք, կամ հիմա գնանք ամսի 2-ինել գնանք, ամսի 2-ինել դու արի կազմակերպի ես որ նաղդ կգամ
Ճիշտ նույն կերպ, ինչպես հունիսին գնալը կապ ուներ հուլիսին գնալու հետ: Հիշու՞մ ես: Հունիսին գնացիք, ինձ խոստացաք, որ հուլիսին էլ կգնանք: Բայց ու՞ր է: Ոչինչ չեմ տեսնում:
Նույն կերպ էլ չեմ հավատում, թե սեպտեմբերին կգնանք: Իսկ ես չեմ կարող գալ ու մի օրում որևէ բան կազմակերպել:

Երվանդ
31.07.2007, 16:31

Բյուր հունիսի գնալը ընդհարապես կապ չուներ հուլիսի չգնալու հետ, հուլիսին չգնացինք որովհետև կազմակերպող չեղավ ոչ թե նրա համար որ հունիսին գնացել էին;), երբ ասիր եկեք գնանք արշավ հուլիսի մեջ ես կամ մեկ ուրիշը ասեց չէ, իսկ քո կարծիքով եթե հիմա չգնանք արշավ, ու սեպտեմբերին կազմակերպող չլինի ո՞ց ենք գնալու:

StrangeLittleGirl
31.07.2007, 16:38
Բյուր հունիսի գնալը ընդհարապես կապ չուներ հուլիսի չգնալու հետ, հուլիսին չգնացինք որովհետև կազմակերպող չեղավ ոչ թե նրա համար որ հունիսին գնացել էին
Որովհետև հատուկ օգոստոսին է կազմակերպվում, որ ես չգամ:
Իսկ ես չկազմակերպեցի, որովհետև հուլիսին ես չեմ իմացել, թե որ օրվանից հետո ինչ է պատահելու ինձ հետ, երբ եմ քաղաքում լինելու, իսկ երբ՝ ոչ:
Սեպտեմբերին էլ կկազմակերպեմ, բայց մենակ էն մարդկանց կասեմ, ովքեր ինձ վրա թքած չունեն:

Երվանդ
31.07.2007, 16:41

Յանիմ վախեցրիր, էտ դեպքում էլի ինձ հաստատ կասես:P:), հա լավ Բյուրիկ ջան դուել Ամստերդամ ես գնում նդեղ ինչ ասես կա, սեպտեմբերինել կգաս կգնանք:)

StrangeLittleGirl
31.07.2007, 16:43
Յանիմ վախեցրիր, էտ դեպքում էլի ինձ հաստատ կասես
Հենց էդ ա չեմ ասելու, որովհետև դու էլ ինձ վրա թքած ունես :(

հա լավ Բյուրիկ ջան դուել Ամստերդամ ես գնում նդեղ ինչ ասես կա, սեպտեմբերինել կգաս կգնանք
Ճիշտ ա, Ամստերդամում կա հիվանդանոց օրվա առաջին կեսին, իսկ երկրորդ կեսին՝ լռություն, որովհետև մարդ չկա, որ ինձ հետ խոսի:

Firegirl777
31.07.2007, 17:17
Դաաաաա, մնալու պայմանով ՝դքան էլ համոզված չեմ որ կգամ, հիմնական պատճառը աշխատանքն է ամբողջ երեք օրով ազատ լինել չեմ կարող, բայց կփորձեմ եթե ստացվեց գրեք վերջնական պայմաններ ես էլ հենց իմանամ կգրեմ կարամ գամ թե չէ....

քաղաքացի
31.07.2007, 17:31
Ես չեմ գալու :(
Պատճառները հրապարակելու ցանկություն չունեմ, միայն կարող եմ ասել, որ Բյուրակնի «սպառնալիքները» ինձ չեն հուզում: :D

Firegirl777
31.07.2007, 17:48
Երեխեք ավելի հարմար չի լինի հիմա Հնաքավան գնանք մի օրով, թե չէ ինչքան հասկանում եմ եդքան չենք հավաքվի որ մի քանի օրով գնանք.........

Առաջարկների եմ սպասում, վերջիվերջո ուզում եմ մի պուճուր հանգստանամ :(

Kita
31.07.2007, 18:07

Ես չեմ ուզում կրկնվել, բայց դե…
Հիմա ենք գնում Դիլիջան, քանի որ հեռու է, իսկ Հանքավանը ավելի մոտ է և հետո կհասցնենք գնալ;)
Ես չէի ասի, որ քիչ ենք, գոնե տաս հոգի կհավաքվի:;)
Մի խոսքով ես կազմակերպում եմ, եթե մի բան փոխելու եք, շուտ ասեք, չէ, ուրեմն մի խառնեք;):

Kita
31.07.2007, 19:54
Ուրեմն արդեն գտնվեց տեղը մնալու:hands
Շնորհակալույուն Intel-ին;):)
Պայմանները.
երկու հարկանի տուն է, մեզ տրամադրելու են 2 հարկը, որտեղ կա 3 սենյակ, խոհանոց , զուգարան, տաք ջուր, գազ, մի խոսքով բավականին հարմար է;): Սենյակներից 2-ում կա 4 մահճակալ, մեկում` 2, եթե ավել պահանջվի այսպես կոչված լեժանկա կտրամադրեն::B
Ինչ վերաբերում է ուտելիքին, ապա մեզ հետ պետք է տանել մինիմալ բաներ, քանի որ տանտիրուհին ասաց, որ մոտակայքում կա խանութ և նաև ավտոմեքենայով միրգ են բերում:

Գինը.
մեկ հոգին 2000 դրամ օրը, բավականին մատչելի է:;)
Ինձ թվում է այսքանը տեղի վերաբերյալ բավարար է:;)

Գնում ենք ամսի 11ին, որն ընկնում է շաբաթ օր, վերադառնում ենք երկուշաբթի երեկոյան, այս մասը չկրկրնեմ;):

Ուրեմն վերջի կետը և ես կասեի նույնիսկ ամենակարևորը;).
գալացողները մինչ այս ուրբաթ, նույնիսկ հինգշաբթի թող զգուշացնեն, քանի որ պետք է շուտ զանգել և տեղը պատվիրել, քանի որ ցանկացողներ հաստատ կլինեն:

Վերջում ասեմ, որ մեր տանտիրուհին շատ հաճելի և բարեհամբույր կին է թվում);)
Դեռևս այսքանը, մնացածը ձեզնից է կախված:;)

Սամվել
31.07.2007, 19:58
Ուրեմն արդեն գտնվեց տեղը մնալու:hands
Շնորհակալույուն Intel-ին;):)
Պայմանները.
երկու հարկանի տուն է, մեզ տրամադրելու են 2 հարկը, որտեղ կա 3 սենյակ, խոհանոց , զուգարան, տաք ջուր, գազ, մի խոսքով բավականին հարմար է;): Սենյակներից 2-ում կա 4 մահճակալ, մեկում 2, եթե ավել պահանջվի այսպես կոչված լեժանկա կտրամադրեն::B
Ինչ վերաբերում է ուտելիքին, ապա մեզ հետ պետք է տանել մինիմալ բաներ, քանի որ տանտիրուհին ասաց, որ մոտակայքում կա խանութ և նաև ավտոմեքենայով միրգ են բերում:

Գինը.
մեկ հոգին 2000 դրամ օրը, բավականին մատչելի է:;)
Ինձ թվում է այսքանը տեղի վերաբերյալ բավարար է:;)

Գնում ենք ամսի 11ին, որն ընկնում է շաբաթ օր, վերադառնում ենք երկուշաբթի երեկոյան, այս մասը չկրկրնեմ;):

Ուրեմն վերջի կետը և ես կասեի նույնիսկ ամենակարևորը;).
գալացողները մինչ այս ուրբաթ, նույնիսկ հինգշաբթի թող զգուշացնեն, քանի որ պետք է շուտ զանգել և տեղը պատվիրել, քանի որ ցանկացողներ հաստատ կլինեն:

Վերջում ասեմ, որ մեր տանտիրուհին շատ հաճելի և բարեհամբույր կին է թվում);)
Դեռևս այսքանը, մնացածը ձեզնից է կախված:;)

Շատ լավա ես երևի կգամ :hands

StrangeLittleGirl
31.07.2007, 21:12
Ես էլ եմ գալու :P

Artgeo
31.07.2007, 21:59
Ես էլ եմ ուզում :cry

Ուլուանա
31.07.2007, 22:02
Ես էլ եմ ուզում :cry
Իսկ ո՞վ է քեզ խանգարում ապացուցել, որ ուզում ես։ ;)

Firegirl777
01.08.2007, 14:43
Ես երեևի չգամ, աշխատանքից մեկ օրից ավել բացակայել չեմ կարող :(

Kita
01.08.2007, 17:10
Երևի դժվար է երկու բառով գրել, գալիս եք, թե չէ:angry
Կրկնում եմ ամենաուշը մինչ ուրբաթ:

Kita
01.08.2007, 17:18
Ուրեմն գեմ, թե ով է հաստատ գալիս.
1.Kita
2.Kiborg
3.Ուլուանա
4.Արշակ
5.Philosopher-90%
6.Երվանդ-90%

Մի խոսքով, 8 հոգի էլ հավաքվի, գնում ենք;)

Սամվել
01.08.2007, 17:43
Ուրեմն գեմ, թե ով է հաստատ գալիս.
1.Kita
2.Kiborg
3.Ուլուանա
4.Արշակ
5.Philosopher-90%
6.Երվանդ-90%

Մի խոսքով, 8 հոգի էլ հավաքվի, գնում ենք;)

Կիտ բա փողերը երբ ենք տալիս…թե տեղում :think

Արշակ
01.08.2007, 18:44
Ուրեմն գեմ, թե ով է հաստատ գալիս.
1.Kita
2.Kiborg
3.Ուլուանա
4.Արշակ
5.Philosopher-90%
6.Երվանդ-90%

Մի խոսքով, 8 հոգի էլ հավաքվի, գնում ենք;)
Շուշանն էլ է գալիս։

Kita
01.08.2007, 18:51
Կիտ բա փողերը երբ ենք տալիս…թե տեղում :think

Տեղի փողերը տեղում, մնացածը այն ժամանակ, երբ որոշվի քանի հոգի է գալիս, քանի որ քանակին համապատասխան ցուցակ պետք կլինի կազմել՝ որոշակի բաներ գնելու համար: Այս ամենին գումարած մեքենայի փողը նույնպես նախատեսեք, որը ինձ թվում է չի գերազանցի 1000դրամից:;)

1.Kita
2.Kiborg
3.Ուլուանա
4.Արշակ
5.Philosopher-90%
6.Երվանդ-90%
7. Շուշան

StrangeLittleGirl
01.08.2007, 22:56
1.Kita
2.Kiborg
3.Ուլուանա
4.Արշակ
5.Philosopher-90%
6.Երվանդ-90%
7. Շուշան
Ես էլ եմ գալիս :P

քաղաքացի
02.08.2007, 12:41
Անցած արշավին մի հատ աղջիկ էր եկել է, անունը չեմ հիշում :(… հա հիշեցի… Հայկուհի :love
Եթե ինքը գա ես անպայման կգամ, թե չէ ես չեմ կարող առանց նրա տեղ գնալ :cry

Kita
02.08.2007, 13:52
1.Kita
2.Kiborg
3.Ուլուանա
4.Արշակ
5.Philosopher-90%
6.Երվանդ-90%
7. Շուշան
8. -----

Ուզում եմ կրկին հիշեցնել, որ ուրբաթը վերջին օրն է:
Մի քիչ ավելի աշխույժ;)

Kita
03.08.2007, 16:36
1.Kita
2.------
3.Ուլուանա
4.Արշակ
5.Philosopher-91%
6.Երվանդ-91%
7. Շուշան

Artgeo
04.08.2007, 09:59
Անցած արշավին մի հատ աղջիկ էր եկել է, անունը չեմ հիշում :(… հա հիշեցի… Հայկուհի :love
Եթե ինքը գա ես անպայման կգամ, թե չէ ես չեմ կարող առանց նրա տեղ գնալ :cry

Սասուն ջան Հայկուհին էլա ուզում սրտանց գալ, բայց չեմ կարող :cry

MariKa
04.08.2007, 10:05
Ես էլ եմ գնում բայց ձեր հետ չէ:P

Երվանդ
06.08.2007, 07:51
1.Kita
2.------
3.Ուլուանա
4.Արշակ
5.Philosopher-91%
6.Երվանդ-91%
7. Շուշան

1.Kita
2.Philosopher 91%
3.Արշակ
4.Անահիտ
5.Շուշան
6.Երվանդ
4 հոգի շուտ արեք գրեք:angry, յաաա:angry

Ավելացվել է 2 րոպե անց
Էս 2 օրը ժող. վրեքտ նստելույա մարդա 10000 դրամ ամենաշատը, բայց դե նդեղ կայֆ հանգստանալու ենք 2 օր, մաֆիա ենք խաղալու կրակ ենք վառելու և այլն և այլն, նենց որ պասիվ մի եղեք:angry

Kita
06.08.2007, 12:34

Ուրեմն եթե մինչ վաղը ոչ ոք չգրի, կգնանք մի օրով Հանքավան:
Իմ հավեսը արդեն փախել է նույնիսկ::(

Ներսես_AM
06.08.2007, 23:05
ինձ էլ գրանցեք :erexa :yahoo :erexa

եթե մերոնք շուտ չգնան բաթում եղբորս էլ գրանցեք :)

լավ էլի մենակ քենսլ չանեք ......... լավ քլիիիիիի գնաաաաաաաաաաաաաաաաաանք
ես 3 շաբաթա չեմ հանգստացել շաբաթ կիրակի, որ 3 հանգստյան օր կուտակեմ.... գնանք հա՞

Ուլուանա
07.08.2007, 07:47
Բացի Ներսեսից, մի ակումբցի էլ երեկ ասեց, որ հնարավոր է՝ ինքն էլ գա, բայց քանի որ դեռ հաստատ չէ, կսպասենք, որ ինքը գրի։ ;)

StrangeLittleGirl
07.08.2007, 09:54
Բացի Ներսեսից, մի ակումբցի էլ երեկ ասեց, որ հնարավոր է՝ ինքն էլ գա, բայց քանի որ դեռ հաստատ չէ, կսպասենք, որ ինքը գրի։
Ենթադրում եմ՝ով կլինի ;)

Նորմարդ
07.08.2007, 10:40
Ենթադրում եմ՝ով կլինի ;)
Բյուր ջան չգիտեմ ում ես ենթադրել, բայց այդ ակումբցին ես եմ :)
ԻՆձ էլ գրանցեք :)
ԳԱԼԻՍ ԵՄ !

Հ.Գ. Գոնե սենց մի քիչ համգստանամ:(

Ուլուանա
07.08.2007, 10:43
Բյուր ջան չգիտեմ ում ես ենթադրել, բայց այդ ակումբցին ես եմ :)
ԻՆձ էլ գրանցեք :)
ԳԱԼԻՍ ԵՄ !
Բացի քեզնից, մի հոգի էլ կա։ ;) Իսկ Բյուրը հաստատ լրիվ ուրիշ մարդու է կասկածում։ :P :D
Եթե Ներսեսի եղբայրն էլ գա, կլինենք 10 ու կգնանք։ Գոնե գար... :(

քաղաքացի
07.08.2007, 11:30
Սենց որ գնա աչքիս ես էլ կգամ: Մեկա ինձ 1 շաբաթով արձակուրդ չեն տա, դրա համար էլ կարելի է այս արշավից օգտվել ;)

Խնդրում եմ չծեծեք:

քաղաքացի 9%

StrangeLittleGirl
07.08.2007, 11:33
Իսկ Բյուրը հաստատ լրիվ ուրիշ մարդու է կասկածում։
Չէ՛, եթե էդ անսպասելի տարբերակն է, որը անակնկալ է բոլորի համար, ուրեմն ճիշտ եմ :P

Ուլուանա
07.08.2007, 11:44
Չէ՛, եթե էդ անսպասելի տարբերակն է, որը անակնկալ է բոլորի համար, ուրեմն ճիշտ եմ :P
Դե ես գիտեի, թե դու ինչ էիր մտածել :D, բայց չէ, քո մտածածը չի։ :P Էն սկզբում որ ասում էի, դա էր երևի քո մտածածը, բայց էս պահին էդ տարբերակը դուրս է եկել ցուցակից... :( Իսկ վերջին գրածս Poet–ին էր վերաբերում, հենց որ հաստատ լինի, կգրի ինքը։ ;)

Սենց որ գնա աչքիս ես էլ կգամ: Մեկա ինձ 1 շաբաթով արձակուրդ չեն տա, դրա համար էլ կարելի է այս արշավից օգտվել ;)

Խնդրում եմ չծեծեք:

քաղաքացի 9%
Երևի ուզում էիր ասել՝ 90%, չէ՞։ :D Համենայնդեպս, հուսով եմ, որ էդպես է։ :P

Երվանդ
07.08.2007, 11:51
Անի-Քրիստի արիի՜ արիի՜՜(Քաղաքացունա վերաբերվում):D

Ավելացվել է 2 րոպե անց
Հա մեկել մոռացա ավագ մոդերատորներից ոմն մեկին:D տեղեկացնել որ արաղը, կարգին արաղը արդեն դրել եմ սառնարան, նենց որ իրա 90 տոկոսը թո ուղղի:)

StrangeLittleGirl
07.08.2007, 13:19
Դե ես գիտեի, թե դու ինչ էիր մտածել , բայց չէ, քո մտածածը չի։ Էն սկզբում որ ասում էի, դա էր երևի քո մտածածը
Դե հա, իմ մտածածը դժվար էլ գար, ինչքան էլ դուք ուզենաք :D

Ուլուանա
07.08.2007, 13:33
Դե հա, իմ մտածածը դժվար էլ գար, ինչքան էլ դուք ուզենաք :D
Բայց աչքիս դու լրիվ ուրիշ մարդու մասին ես մտածել։ :D :think

Լավ, արի էլ չընդարձակվենք, արդեն լրիվ օֆֆտոպ ենք անում։ :oy

Նախնական ցուցակը, բայց առանց տոկոսների.

1. Ուլուանա
2. Արշակ
3. sh_joy
4. Kita
5. Philosopher
6. Ervand
7. Ներսես_AM
8. Poet
9. Նորմարդ
10. քաղաքացի

Հուսով եմ՝ ոչ ոք չի հրաժարվի։
Մնում է, որ արդեն ուշ չլինի... :think
Սպասենք Kita–ն ասի։

Kita
07.08.2007, 13:40

Ուրեմն ես արդեն պայմանավորվել եմ;) մի հատ էլ ժամը 5-ից հետո կզանգեմ;) ու կճշտեմ վերջնական:
ինչ էլ լինի գնում եք, ես երևի չգամ, բայց մեկ է 9-ը հերիք է;)
Հետո կգրեմ էլի, եթե նորություններ լինեն;)

PoeT
08.08.2007, 09:59
ok. Ես հաստատ գալիս եմ:

Kita
08.08.2007, 10:40
1. Ուլուանա
2. Արշակ
3. sh_joy
4. քաղաքացի
5. Philosopher
6. Ervand
7. Ներսես_AM
8. Poet
9. Նորմարդ

Փաստորեն 9 եք, ես այսօր կրկին կզանգահարեմ ու կճշտեմ;)

քաղաքացի
08.08.2007, 11:40
Անահիտ ջան, 9%-ը ճիշտ էի գրել :P
Իսկ հիմա դա փոխվեց դարձավ 0.5%, նենց որ իմ վրա հույս չդնեք :(

Philosopher
08.08.2007, 11:41
1. Ուլուանա
2. Արշակ
3. sh_joy
4. քաղաքացի
5. Philosopher
6. Ervand
7. Ներսես_AM
8. Poet
9. Նորմարդ

Փաստորեն 9 եք, ես այսօր կրկին կզանգահարեմ ու կճշտեմ;)

Էդ ո՞վ ա ջերմության մեջ կատարսիս ապրող Philosopherին Պոլիտբյուրոյի` Բուդապեշտ գործուղման գնացող խմբի մեջ ընդգրկել, հը՞... Կենտկոմի կազմբաժնի վարիչ ջան (կարդա` Կիտա), էդ ցանկալի ա, որ Philosopherը գա, բայց փաստ չի հաստատ:P:)

Kita
08.08.2007, 11:51

Դու ինձ այն օրը ասացիր, որ գալիս ես…
Եվ ընդհանրապես, մի հատ բոլորդ կողմնորոշվեք, քանի որ ձեր ասելով զանգեցի, պայմանավորվեցի, իսկ հիմա ի՞նչ եք անում::angry

Երվանդ
08.08.2007, 17:27
Ես մի հոգով ավելացել եմ, սխալ չհասկանաք ժող ջան:D, միահտ Աստղիկ ավելացրեք ցուցակումըըը:)

Նորմարդ
08.08.2007, 20:57
Ժող ջան, ինձ վրա էլ հույս մի դրեք :noti
Կներեք, բայց այս տարվաս հանգստի պլանները սաղ «կրակ» ու մեջ եղան:cry

Cassiopeia
09.08.2007, 10:10
Ես գալիս եմ 90%-ով:)

Artgeo
09.08.2007, 12:04
Հայկուհին էլ ա գալիս, բայց երևի մի օրով, կիրակի պիտի հետ դառնամ

Kita
09.08.2007, 12:12
Հայկուհին էլ ա գալիս, բայց երևի մի օրով, կիրակի պիտի հետ դառնամ

հաստատ գալի՞ս ես::)
Ուրեմն ես էլ եմ գալիս::Pկարոտել եմ քեզ: բայց ես էլ կիրակի հետ կվերադառնամ;) շատ մնալ չեմ ուզում:

PoeT
09.08.2007, 13:18
Ինչի 2 օրով չենք գնու՞մ: Շաբաթ մեկել կիրակի…

Cassiopeia
09.08.2007, 13:19
Գալիս եմ 100 %

Ներսես_AM
09.08.2007, 13:26
Նարեն էլա գալիիիիիիիիիիիիիիիիիիիիս :yahoo:yahoo

իրա մաման իմ հետ զրույց ունեցավ: Հետո Նարեն անցավ գործի ու գալիսաաաա: :P:yahoo

Kita
09.08.2007, 13:32
Ինչի 2 օրով չենք գնու՞մ: Շաբաթ մեկել կիրակի…

Գնում ենք շաբաթ, կիրակի և երկուշաբթի երեկոյան տուն ենք վերադառնում:
Հիմա ցուցակը գալացողների և, իմիջայլոց, մտածե՞լ եք, որ պիտի ուտելիք առնենք գնալուց առաջ::)

1. Ուլուանա
2. Արշակ
3. sh_joy
4. Kita
5. Philosopher
6. Ervand
7. Ներսես_AM
8. Poet
9. Հայկուհի
10. Վերա
11.Նարե

դե այսքանը ոնց-որ թե:;)

Արշակ
09.08.2007, 15:19
Ես կգամ շաբաթ, կիրակի ու երկուշաբթի առավոտյան ետ կդառնամ, որտև գործի եմ։

Հ. Գ.
Խորովելու համար սունկը հանկարծ չմոռանա՛ք։

Ուլուանա
09.08.2007, 15:45
Գնում ենք շաբաթ, կիրակի և երկուշաբթի երեկոյան տուն ենք վերադառնում:
Հիմա ցուցակը գալացողների և, իմիջայլոց, մտածե՞լ եք, որ պիտի ուտելիք առնենք գնալուց առաջ::)

1. Ուլուանա
2. Արշակ
3. sh_joy
4. Kita
5. Philosopher
6. Ervand
7. Ներսես_AM
8. Poet
9. Հայկուհի
10. Վերա
11.Նարե

դե այսքանը ոնց-որ թե:;)
Kit, բա Երվանդի հետ եկող աղջկան՝ Աստղիկին, մոռացել ես։ ;) Ինքն էլ հետը՝ 12 հոգի ենք լինում։ :)

Kita
09.08.2007, 16:03
Kit, բա Երվանդի հետ եկող աղջկան՝ Աստղիկին, մոռացել ես։ ;) Ինքն էլ հետը՝ 12 հոգի ենք լինում։ :)

Հա ճիշտ ես;)
ուրեմն Ան պետք է գնումներ անենք երևի:D և ցուցակ կազմենք…

Taurus
09.08.2007, 17:31
Ես 67% ու Rasta-ն մի 53.15% գալիս ենք:)

Ուլուանա
09.08.2007, 18:05
Ժողովուրդ, աչքիս մենք վերջը չենք տեղավորվելու էդ տանը։ :blin :D Քանի կար՝ մարդ չէր գալիս, իսկ հիմա եկողները ժամ առ ժամ ավելանում են։ :))

Apsara
09.08.2007, 18:16
երեխեք 70 տոկոս ես էլ կարող է գամ, բայց ինձ էլ այդ հարցը հուզեց, չնայած ես կիրակի ցերեկը հետ եմ դառնալու Երևան, իսկ գիշերը միգուցե չքնենք՞:think

Երվանդ
09.08.2007, 18:16
Ուռա դզող բանա լինելու, Նարենելա գալիս շատ լավա ապրես Նարե ջան, Էդո 60 բան չկա գալիս ես հաստատ:angry ռաստան-էլ երևի բլոտիտ նապառնիկնա հա:D, Անահիտ ջան տեղ կլինի հաստատ թող ինչքան ուզում են գան;)

Ուլուանա
09.08.2007, 18:22
Ճիշտ է, ժող, արդեն ժամանակն է, որ թարգեք էդ տոկոս–մոկոսները։ :angry Ցնդեցինք արդեն ձեր տոկոսներից։ :{

Երվանդ
09.08.2007, 18:48
Այ մարդ վերջի վարյանդ իրար վրա կլցվենք կքնենք, վայյյ սխալ չմեկնաբանեք:oy:D

Ավելացվել է 2 րոպե անց
Ժող եկեք հանդիպում անենք ու սաղ արշավի հետ կապված հարցերը հստակեցնենք, երբա հարմար չգիտեմ, էսօր կամ վաղը

PoeT
09.08.2007, 18:57
Հա հեչ, սխալ չմեկնաբանեք։ Ասենք Երոն կլցվի Արշակի վրա ու տենց կքնեն։

Apsara
09.08.2007, 19:02
Ես հաստատ գալիս եմ ու մի օր եմ մնալու, եթե ձեր մոտ ինձ համար տեղ չկա կարող եք ուղիղ ասել, չեմ գա , կամ կգամ ուրիշ տեղ կգիշերեմ

Երվանդ
09.08.2007, 19:03
Դե լավ մի վախեցեք ես տակից կլինեմ;):D

Ավելացվել է 1 րոպե անց

Ես հաստատ գալիս եմ ու մի օր եմ մնալու, եթե ձեր մոտ ինձ համար տեղ չկա կարող եք ուղիղ ասել, չեմ գա , կամ կգամ ուրիշ տեղ կգիշերեմ

Կա Apsara արխային արի, մեռա ասելով կա կա կա, ծալովի մահճակալներ կդնեն

Ուլուանա
09.08.2007, 19:06
Այ մարդ վերջի վարյանդ իրար վրա կլցվենք, կքնենք :oy:D
Ըհը, հատկապես որ նման փորձ արդեն ունենք։ :D
Ավելացվել է 2 րոպե անց

Ժող եկեք հանդիպում անենք ու սաղ արշավի հետ կապված հարցերը հստակեցնենք, երբա հարմար չգիտեմ, էսօր կամ վաղը
Կիտայի հետ դրա մասին խոսել ենք, վաղը հանդիպելու ենք։ ;)

Հա հեչ, սխալ չմեկնաբանեք։ Ասենք Երոն կլցվի Արշակի վրա ու տենց կքնեն։
:D
Դուք չգիտեմ ոնց, բայց ինձ վրա լցվել չլինի։ :nono

Taurus
09.08.2007, 19:58
Տակ, լավ ես հաստատ գալիս եմ, եթե ինչ որ ֆորս-մաժորային իրավիճակ չլինի:
Rastan էլ ա գալիս, ընենց որ Բերեգիտյես
Հա Երվանդ ջան Ռաստան կոմպօզիտոր տղայա, բլոտից հեռու մարդ, իմ նապառնիկը Nika-ն ա!

Philosopher
09.08.2007, 20:34
Լավ, գնացինք. անինտերնետ, անակումբ, աներևան լավ օրեր մեզ, չնայած ով գիտի` Դիլիջանում ինտերնետային կապի սպառումը մոտակա շաբաթ-կիրակի օրերին կարող է հասնել սենսացիոն բարձր մակարդակի, երկնիշ թվերով մտնել ՄԱՀ-ի ու ՀԲ-ի տարեկան զեկույցների մեջ, բայց այդ մասին արդեն գովազդից հետո ու Հայլուրի հիմնական թողարկմանը:D
Աստված մեզ հետ (ձեզ էստեղ չխանգարելու համար տանում ենք:D):)

Taurus
09.08.2007, 20:38

Կարողա գիտես գալիս եմ, կաբելը հետս քաշելով եմ բերելու;)

Kita
09.08.2007, 23:28
Ցուցակ.
1. Ուլուանա
2. Արշակ
3. sh_joy
4. Kita
5. Philosopher
6. Ervand
7. Ներսես_AM
8. Poet
9. Հայկուհի
10. Վերա
11.Նարե
12.Աստղիկ
13.Էդո
14.Ռաստա
15.Վարդուհի
դա......:think

Ուրեմն նախատեսեք, որ մի 10000 ծախսելու եք:
Հետո կարծում եմ գնումները հենց այդ օրը առավոտյան կանենք;):
Եվ կարևորը գոնե մի 8-10 հոգի թող սպիտակեղեն բերի, թե չէ այդ կինը այդքան չի ունենա: Ու նշեք ով է բերում, եթե բոլորդ ուզում եք, բերեք, բայց 8-10 հոգի անպայման պիտի բերեն;):

Դեռևս այսքանը:;) Հարցերի համար զանգահարել;)
Առավոտյան չզանգահարել::angry

Apsara
09.08.2007, 23:37
Կիտա ջան, քանի որ ես մեկ օր եմ մնալու, այդ մի գիշերն էլ առանց սպիտակեղեն յոլա կգնամ ու առանց քնելու կամ նենց շորերով դիվանին, իսկ ուտելիքը ինչի եք այստեղից քարշ տալիս տանում, էնտեղ ամեն ինչ կա, նույն գներն են նույն դեռ ավելի համով բաները: Ես առաջարկում եմ, առանց ուտելիք առնելու գնալ, հետո երբ ուտելու ժամանակը գա կամ այնտեղի շուկա գնալ ու առնել պատրաստելու համար, կամ էլ մի տեղ հաց ուտել, եթե հանգստանում եք ապա ամբողջովին հանգստացեք:

Kita
09.08.2007, 23:54

Վարդ ջան նախ մենք չենք քաշ տալու :D, և ինչ էլ քաշ ենք տալու, լինելու է այն մինիմալը, որը մեզ պետք կգա:;)

PoeT
10.08.2007, 08:45
Ապսառան ճիշտա ասում, հենց սովածանանք ինչ որ ՌԵՍՏՈՐԱՆ կգտնենք, կգնանք կուտենք: «եթե հանգստանում եք ապա ամբողջովին հանգստացեք»: Ու ընդհանրապես երևի ավելի լավ կլիներ ինչ որ հյուրանոցում մնալ, էնտեղ բոլոր պայմանները կան… Տենց ամբողջ որը, հյուրանոցի բարիքներից կոգտվենք… Ասեմ ավելին, դիլիջան էլ պետք չի գնալ: Ավելի լավա եկեք գնանք Երևանի հյուրանոցներից մեկում մնանք, տենց լաաավ կհանգստանանք…

Հ.Գ. Հասկացողը, հասկացավ…

Արշակ
10.08.2007, 09:06
Ժողովուրդ, ուտելիքը ստեղից է պետք առնել, որտև Դիլիջանում «արտասամանցիների» վրա հոր գներով են ծախում ամեն ինչ։ Առնվազն 2 անգամ թանկ կնստի։ Իս մեր տեսքերից չեմ կարծում, որ չհասկանան, որ տեղացի չենք։

Նույնիսկ էն ապրանքը, որի վրա գին է գրած, 2 անգամ թանկ են ասում, ու երբ հարցնում ես. «Բա էս ի՞նչ գին է վրան գրած», ասում են. «Էդ հինա, հիմա թանկացելա»։ :D

Ավելացվել է 12 րոպե անց
Եկեք այսօր հավաքվենք քննարկենք ամեն ինչ։ Թե՞ արդեն հավաքվել եք երեկ։

Ներսես_AM
10.08.2007, 09:44
Առնելուց իմ վրա հույս դնել չկա: Կամել եթե ուզում եք ժամը 12ից հետո կարողենք գնալ, որ ես էլ գամ: ;) Գիշերվա:
Հարցեր:
1. Ե՞րբ ենք գնում:
2. Որտեղի՞ց ենք գնում:

PoeT
10.08.2007, 11:43
Ես ժամը 7ից հետո, ձերն եմ: Ինձ թվումա էսօր պիտի առնվի, վաղը չենք հասցնի

Արշակ
10.08.2007, 11:52
Ես ժամը 7ից հետո, ձերն եմ: Ինձ թվումա էսօր պիտի առնվի, վաղը չենք հասցնի
Ես էլ եմ տենց կարծում։ Էկեք հավաքվենք էսօր համ որոշենք ինչ ենք անելու, համ էլ առևտուր կանենք։

Kita
10.08.2007, 11:52
Առնելուց իմ վրա հույս դնել չկա: Կամել եթե ուզում եք ժամը 12ից հետո կարողենք գնալ, որ ես էլ գամ: ;) Գիշերվա:
Հարցեր:
1. Ե՞րբ ենք գնում:
2. Որտեղի՞ց ենք գնում:

Եվ ինչ վերաբերում է գնումներին, ոմանք 10ին կգան, և գնումները կարվեն:
Գները նորմալ է, և ամբողջ օրը չենք ուտելու այնտեղ, այնտեղից միայն միրգ են գնելու ու բանջարեղեն: Մի խոսքով սոված չեք մնա;)…
Այսքան անտեղի կռիվ եք անում, բայց մեկդ չեղավ գրի, որ ինքը սպիտակեղեն է բերում::angry ինչ ասեմ, էհհհ...:(

Artgeo
10.08.2007, 11:55
Լավ, գնացինք. անինտերնետ, անակումբ, աներևան լավ օրեր մեզ, չնայած ով գիտի` Դիլիջանում ինտերնետային կապի սպառումը մոտակա շաբաթ-կիրակի օրերին կարող է հասնել սենսացիոն բարձր մակարդակի, երկնիշ թվերով մտնել ՄԱՀ-ի ու ՀԲ-ի տարեկան զեկույցների մեջ, բայց այդ մասին արդեն գովազդից հետո ու Հայլուրի հիմնական թողարկմանը:D
Աստված մեզ հետ (ձեզ էստեղ չխանգարելու համար տանում ենք:D):)
Հայկ :love

Հայկուհին գարեջրային դիետայի վրայա, սեփական գարջրով կգա :D

Արշակ
10.08.2007, 11:58
Ուրեմն ժամը 10:30 լինել երիտասարդական մետրոյի մոտ:
Ինչու՞ տենց ուշ։ :angry
Հլը դեռ գնումներն էլ վաղը պիտի անենք։ Աչքիս շաբաթ երեկոյան ենք Դիլիջան հասնելու։

Եվ ինչ վերաբերում է գնումներին, ոմանք 10ին կգան, և գնումները կարվեն:
Գները նորմալ է, և ամբողջ օրը չենք ուտելու այնտեղ, այնտեղից միայն միրգ են գնելու ու բանջարեղեն: Մի խոսքով սոված չեք մնա;)…

Էդ ձեզ է թվում։ Հեսա գնանք տեսնեք, թե քանի հոգի են սոված զկրտալու։ Սովից չեք կարողանալու խաղալ–վազվզել։ Էդ բոլոր էկողները համաձայնվե՞լ են, որ 2 օր միայն միրգ են ուտելու։

Ավելացվել է 3 րոպե անց
Ձմերուկը վրադ 2 անգամ թանկ կծախեն նոր կիմանաս։ ;)

Philosopher
10.08.2007, 12:10
Ժողովուրդ կենտրոնացեք, էստեղ որոշվում ա ակումբի ինտելեկտուալ վերնախավի ճակատագիրը:D;) Անպատասխանատու ա հայտարարել, թե հո չենք գնում հաց ուտելու, բա հո չենք գնում հայրենիքը համբուրելու, Դիլիջանի լեռները կրծքներիս սեղմելու ու ճանապարհին ել Սևանը խմելու:D Ավելի հումանիստ էղեք. Դիլիջանում Օսվենցիմի ֆիլիալ չի լինելու, վերջ: Ուտելու բան պիտի տանենք, ու ավելի ճիշտ կլինի, եթե երկու օրերի հիմնական կերակուրը, որը չի փչանում, հենց էստեղ էլ առնենք, որ Դիլիջանից ոչ թե սոված հաջիների նման, այլ նորմալ ակումբցի հետ դառնանք:D Սնունդը ոչ մեկ քարշ չի տալու, առավել ևս` գենդերային պրոբլեմներ չեն լինի:D Սնունդը կտանի մեքենան, բայց մենք էդքան խելք կունանանք էդ սնունդը էստեղ առնելու;) Ու լավ կլինի հենց այսօր, որ ետ դառնալուց Հախվերդյան երգելուց "քո մայրիկի կարկանդակները" տողերը կործանիչ ազդեցություն չունենան մեր հոգե-ֆիզիկական առողջության վրա:D:)

Kita
10.08.2007, 12:22

չէ բայց ժղայնացնում եք արդեն:angry
Ցոցակի գնումի.
Նրբերշիկ- 10տուփ և ավելի
Երշիկ- 1կգ. և ավելի
Պանիր-2կգ. և ավելի
Հաց-5հատ լավաշ և ավելի
Քաղցրեղեն-2կգ տարբեր բաներ
Սոկեր-5 և ավելի
բաժակ-50
ափսե-50
անձեռոցիկ-4
կոնֆետ-1կգ և ավելի
կոֆե-1տուփ
թեյ-30հատ
շաքարավազ-մեկ կգ.

Հույսով եմ այսքանով սոված չեք մնա:
Ու հույսով եմ էտքան դանդաղաշարժ չեք, և գնումները կես ժամում կհասցնեք…
Եվ ընդհանրապես ես կարող եմ բոլորը կիրակի առավոտյան անել և բերել:
Դիլիջան 1 ու կես ժամում կհասնենք և 13ից ոչ ուշ:
Ես նախընտրում եմ մինչ արշավը հանգստանալ, և երկու օր ծախսելու տեղը մի օրում ամենը անել, ես կանեմ:
Ձեզնից գնում է էտ անտեր սպիտակեղենը բերել::angry
Արշակ հաշվի առ, որ շուկայից Դիլիջանցիները նույնպես օգտվում են:

Երվանդ
10.08.2007, 12:42
Հայկ դու սոռտ ես մեռաաաա:D:D, ուրեմն սենց աղջկեքի ձեռքից վեկալում ենք լծակները:D, անմիջապես հանդիպում նշանակեք մեկն ու մեկդ գանք հավաքվենք նորմալ որոշենք որը որից հետոյա իյաա: Kita ջան օրինակ 10 տուփ նրբերշիկը մի գուցե շատա քանի որ բուսակերները շատ են, դրա համար պետքա մի տեղ էսօր հանդիպել ու որոշել ինչից ինչքան ենք առնելու առավոտյան կառնենք ու կգնանք:

Արշակ
10.08.2007, 12:54
չէ բայց ժղայնացնում եք արդեն:angry
Բայց ինչու՞ ես ջղայնանում։:(
Լավ չի՞ որ քննարկենք որ բոլորը գոհ մնան։ Մի խելքը լավ է, երկուսն՝ ավելի։ Նենց որ, Կիտա ջան, ջղայնանալու բան չկա։;)

չէ բայց ժղայնացնում եք արդեն:angry
Ցոցակի գնումի.
Նրբերշիկ- 10տուփ և ավելի
Երշիկ- 1կգ. և ավելի
Պանիր-2կգ. և ավելի
Հաց-5հատ լավաշ և ավելի
Քաղցրեղեն-2կգ տարբեր բաներ
Սոկեր-5 և ավելի
բաժակ-50
ափսե-50
անձեռոցիկ-4
կոնֆետ-1կգ և ավելի
կոֆե-1տուփ
թեյ-30հատ
շաքարավազ-մեկ կգ.

Հույսով եմ այսքանով սոված չեք մնա:

Նախ, սունկն ու միրգը մոռացար։ Սունկը շատ կարևոր է։

Ու հույսով եմ էտքան դանդաղաշարժ չեք, և գնումները կես ժամում կհասցնեք…

Մեքենայի մոտ գուցե տաս րոպեում էլ հասցնենք, բայց էդքան առևտուր դժվար հասցնենք կես ժամում։

Եվ ընդհանրապես ես կարող եմ բոլորը կիրակի առավոտյան անել և բերել:
Ի՞նչ կիրակի առավոտ։ :o Շաբաթ օրը չե՞նք գնում։

Դիլիջան 1 ու կես ժամում կհասնենք և 13ից ոչ ուշ:

Բայց ախր ինչու՞ ենք տենց ուշ շարժվում ստեղից։ Կարելի էր 8–ին, մաքսիմում 9-ին դուրս գալ։ Ո՞վ է լսել, որ տենց ուշ ճամփա ընկնեն։

Ձեզնից գնում է էտ անտեր սպիտակեղենը բերել::angry
Ես իմ սպիտակեղենը երևի կբերեմ։

Արշակ հաշվի առ, որ շուկայից Դիլիջանցիները նույնպես օգտվում են:
Հա, բայց դիլիջանցիներին նույն ձմերուկը 100–ով են ծախում, իսկ քեզ՝ 200–ով։
Թե պիտի տանտերերը մեր փոխարեն առևտուր անեն։ հաշվի առ, որ տանտերդ էլ է դիլիջանցի ու հավանաբար նույն սկզբունքներն ունի, ինչ մյուս դիլիջանցիները։ :P

Ավելացվել է 2 րոպե անց
Համաձայն եմ Երոյի հետ։ Մի խոսքով էսօր ժամը 7։30 հավաքվում ենք։ Իսկ տեղի ընտրությունը թողում եմ հաջորդ պոստ անողին։ ;)
Տեղը որոշողը թող հայտարարությունն էլ միանգամից գրի։ :P

Երվանդ
10.08.2007, 12:59
Ժամնելա ուշ համաձայն եմ մաքսիմում ժամը 9:00-ին պիտի լինենք Երիտասարդական, բայց էտ ամեն ինչը կքննարկենք այսօր կամ Կիտաենց տանը կամ Կասկադ, մինչև ժամը 5:30 Կիտան կգրի որտեղ ենք հանդիպելու:

Ավելացվել է 1 րոպե անց
Կասկադում երևի ավելի հարմար լինի, կարողա շատ մարդ գա, գրեք էլի մեկն ու մեկդ ես չգիտեմ ինչ ժամ գրեմ որ բոլորին հարմար լինի:

Ավելացվել է 3 րոպե անց
Ժամը 19:30 Կասկադում:

Նորմարդ
10.08.2007, 13:03
Արխային գնացեք ես մնում եմ :(

Ներսես_AM
10.08.2007, 13:47
Հարց 3. Ինչով ենք գնալու՞: Վարձելու ենք միկրոտրամվա՞յ: Ավելի լավ չի իմանանք Դիլիջանի ռեյսով միկրոտրամվայները որտեղից են գնում, դրանցով գնանք: Եթե օրինակ Վանաձոր գնացողների նման լինի, այսինքն հենց լցվում շարժվումա: Բոլորս կլցվենք մեջը կգնանք: Մարդա 1500 դրամա ինչքան գիտեմ Դիլիջանի միկրոտրամվայը:

Philosopher
10.08.2007, 15:02
կոֆե-1տուփ

Էս "կոֆե" ինչի անունն ա, Կիտ. ինչ-որ թմրանյութ ա, հա, որ 15 հոգու համար մի տուփ, եթե հա, ուրեմն հերիք ա:D, եթե չէ, էդ իմ իմացած էն սև փոշին ա, առանց որից սարքված հեղուկի մեծ բաժակի բաղադրության ես չեմ արթնանում, ուրեմն վերանայի, գոնե 3-4 տուփ պիտի առնել, որ սրճախմության մի փուլ գոնե անցնի առանց գոյության համար դարվինյան պայքարի:D;)

Հույսով եմ այսքանով սոված չեք մնա:

Չէ, կգոյատևենք, ու, ի վերջո, ոչ միայն հացիվ, էլի:D:)

PoeT
10.08.2007, 16:06
Այսօր ժամը 19:30 կասկադում հավաքվում ենք: Ուշացողներին կկախեմ…

Ուլուանա
10.08.2007, 21:19
Ուշադրություն

Վաղը՝ ուղիղ ժամը 8.30-ին, Դիլիջան եկողները լինում են Իսահակյանի արձանի մոտ։ Հանկարծ չուշանա՛ք։

Իսկ նրանք, ովքեր ուզում են մասնակցել գնումներին, թող ժամը 8.00–ին լինեն Ուրարտու սուպերմարկետի մոտ։

Եկողների ցուցակը, ըստ վերջին տվյալների, հետևյալն է.

1. Ուլուանա
2. Արշակ
3. sh_joy
4. Ներսես_AM
5. Philosopher
6. Երվանդ
7. Աստղիկ (Երվանդի հետ եկող աղջիկը)
8. Artgeo
9. Հովսեփ
10. Taurus
11. Apsara
12. Cassiopeia
13. PoeT
14. Arisol
15. Kita - ?
16. RasTa - ?

Այսօրվա հանդիպման ժամանակ մոտավոր հաշվարկներ անելուց հետո ուտելիքի ու ըմպելիքի համար նախատեսված գումարի չափը մի քիչ ավելացել է. հավաքում ենք 2000-ական դրամ։ Իսկ ընդհանրապես յուրաքանչյուրը թող իր մոտ ունենա 10.000-ական դրամ, որպեսզի չնախատեսված հանգամանքներ ծագելու դեպքում փաստի առաջ չկանգնենք։

Ավելացվել է 4 րոպե անց
Համ էլ գոնե էսօր շուտ քնեք, որ վաղը կարողանաք առավոտ շուտ վեր կենալ։ :P :D

StrangeLittleGirl
10.08.2007, 21:30
Ուզում եմ :(

Cassiopeia
13.08.2007, 12:22
Երևի ես ամենաքիչը կարող եմ ասել, որ լավ անցավ, բայց հաստատապես ասում եմ, շատ լավ անցավ: Դիլիջանը մեզ դիմավորեց խիստ մառախուղով: Առաջին օրը ցուրտ էր, բայց կիրակի՝ լավ տաք: Բարձրացանք անտառ, լիքը գործնագործ խաղացինք՝ կապտուկներով հագենալով, մաֆիան իհարկե անպակաս էր: Նույնիսկ պարեցինք բջջային հեռախոսի երաժշտության տակ… Բայց ամենադաժանը… գիշերը համարյա չքնեցինք ու չթողեցինք մեր հյուրընկալներին քնել…

Հ.Գ. Նկարներում՝ հետդարձի ճանապահին…

CactuSoul
13.08.2007, 13:24
ԳԱԼԻՍ Ե՜Ն:yahoo
Ամբողջ 3 օր "online" հետևում էի «իրադարձությունների զարգացմանը»:ok:D, վերջապես գալիս են:love…
Բարի վերադարձ:)

P.S.
Երեկվա խորովածը պիտի էն անամոթ աքլորից սարքեիք. զահլես տարավ:angry:

StrangeLittleGirl
13.08.2007, 13:33
Երանի քեզ, որ կարողացել ես գոնե օնլայն հետևել :(

Apsara
13.08.2007, 20:10
Մեկ օրում այդքան հանգստանալ ու լիցքաթափվել..... նույնիսկ անհնարին է թվում
Չէ իսկապես լավ էր, չնայած ես մեկ օր այնտեղ մնացի:love

Ուլուանա
14.08.2007, 11:10
Դիլիջանում շատ լավ անցավ։ :hands

Ներկա չգտնվողների հետաքրքրությունը բավարարելու համար փորձեմ որոշ չափով պատմել Դիլիջանում մեր անցկացրած օրերի մասին։

Հենց սկզբից ամեն ինչ բարեհաջող եղավ. ուրեմն գնումները հաջող կատարեցինք, հետո մի կերպ քարշ տվեցինք մինչև այն տեղը, որտեղից պիտի մեկնեինք, լավ էր, որ միանգամից գտանք երթուղային, որի մեջ մի կերպ տեղավորվեցինք ու անմիջապես ճանապարհ ընկանք։ Կարևորն այն էր, որ մեքենայի մեջ միայն մենք էինք։ Մեքենան էլ բավական արագ էր գնում (միանգամից զգացվում էր , որ այս անգամ մարդափոխադրման մեքենա էինք նստել, ոչ թե բեռնափոխադրման, ինչպես Աղվերան գնալու ժամանակ էր :D)։

Թեև տունը տիպիկ գյուղական տուն էր՝ առանց հատուկ հարմարությունների, բայց դե մեզ բավարարում էր, քանի որ հիմնականում այգում էինք լինում կամ վերանդայում։ Սկզբում այգում մի բուդկա զուգարան տեսնելով՝ մի քիչ վախեցանք, բայց հետո պարզվեց, որ տանը նորմալ զուգարան-բաղնիք կա, որտեղ մտնելու համար, ճիշտ է, մշտական հերթեր էին գոյանում, հատկապես որ բաղնիքն ու զուգարանը միասին էին, բայց դե արտառոց դեպքեր կարծես թե չեն գրանցվել։ :D

Հանգամանքների բերումով աղջիկներով ստիպված էինք խոհանոցում շատ ավելի երկար ժամանակ անցկացնել, քան կցանկանայինք... :oy Քանի որ շատ էինք, ուտելիք սարքելն էր մի քիչ բարդ, հատկապես կարտոֆիլ տապակելը, որովհետև երկու թավան չէր բավարարում բոլորին միաժամանակ կշտացնելու համար։ :D Առաջին սարքածից մի երկու հոգի ուտում էր, մնացածները, որ ախորժակով մոտեցել էին սեղանին՝ տապակած կարտոֆիլ ըմբոշխնելու, սոված ու հիասթափված բացականչում էին. «Ի՜, բա ի՞նձ...», :o :cry մինչև որ իրենց հերթն էլ էր հասնում։ :D Ու տենց մինչև բոլորը կշտանում էին, մյուս ուտելու ժամանակն էր գալիս։ :{ Լավ, էս պահը մի քիչ չափազանցրեցի, բայց դե շատ հեռու չէր իրականությունից, էլի։ :D

Բացի դրանից, օրը 3-4 անգամ գնում էինք մոտակայքի ամենամոտ խանութներից մեկը՝ ուտելիք ու ըմպելիք առնելու։ Էդ ուտելու ու ըմպելու արդյունքում էլ բավական արագ տեմպերով աղբ էինք «թողարկում»՝ օրական մի 5-6 մեծ տոպրակ։ :blin :D

Տան՝ մեզ հատկացված հարկում երեք սենյակ կար, բացի հյուրասենյակ-նախասրահից, երկու ննջասենյակ կար, որոնցից մեկը, բնականաբար, տղաների համար էր, մյուսը, համապատասխանաբար, աղջիկների։ Էդ սենյակներն իրարից բաժանված էին մի հատ ահավոր բարակ պատով, որն էլ իր հերթին խանգարում էր նորմալ քնելուն, քանի որ մենք տղաների խոսակցություններն էինք պարզ լսում, նրանք ՝մերը։ :D Հաջորդ օրը որոշ աղմկոտ ակումբցիներ գնացին, բայց աղմուկի ընդհանուր քանակությունը դրանից, չգիտես ինչու, չպակասեց... :esim :D Բացի դրանից, քնել փորձողների գլուխները գնում էին մաֆիոզամանկապարտեզային շուխուրներից։ :aggressive

Մեր համարյա եռօրյա հանգստի արդյունքում մենք՝ ակումբցիներս, արտակարգ մաքուր օդ, հիասքանչ բնություն ու հաճելի ակտիվ հանգիստ վայելեցինք, իսկ տանտերերը, բացի ձեռք բերած փողից, որն, ի դեպ, ահագին էր, զրկվեցին երկու բաժակից, մեկ ափսեից ու մեկ лежанка-ից, որը, տեղից էլ խարխուլ լինելով, պարզապես չդիմացավ ճակատագրի վերջին հարվածին՝ Երվանդի քաշին... :oy Այլ կորուստներ տանտերերը կարծես թե չունեցան մեր պատճառով, համենայնդեպս, ես դրանց մասին չգիտեմ։ Հա, մեկ էլ ծառից կախված ճոճանակն էր պոկվել, բայց հուսով եմ, որ դա մեր ձեռքի գործը չէր, քանի որ դրանից ոչ միայն մենք էինք օգտվում, այլև իրենք, հետո՞ ինչ, որ առաջին անգամ պոկվել էր PoeT-ի նստած ժամանակ ։ :D Բայց դրանից հետո նորից դզել էին ու էլի ճոճվում էինք։ Բայց դե էդ հեչ։ ;)

Մի քանի անգամ մի քանի հոգով բարձրացանք այգուց այն կողմ տարածվող բլուրները։ Տունը կարգին հավես ու հետաքրքիր տեղ էր գտնվում. անտառապատ բլուրները այգու շարունակությունն էին կազմում։ Բնությունն իսկապես ընտիր էր։ Հաջողվում էր րիվ կտրվել քաղաքակիրթ առօրյայից։

Ընդհանրապես այնպիսի զգացողություն էր, որ ոչ թե երկու օր, այլ մի քան շաբաթ էինք այնտեղ մնացել, այնքան որ հարազատ էր դարձել այնտեղի ամեն ինչը։ :)

Մի խոսքով՝ իսկապես հիանալի ժամանակ անցկացրինք. նույնիսկ նկարագրածս դժվարություններն ու անհարմարությունները, որոնք կողքից կարող են տհաճ թվալ, իրականում յուրովի զվարճալի էին ու առանձնահատուկ հետաքրքրություն էին հաղորդում մեր հանգստին, այնպես որ անձամբ ես ոչ մի բանից դժգոհ չեմ։

Առայժմ այսքանը։

Տեսնես ուրիշ արձագանքներ կլինե՞ն...

Երվանդ
14.08.2007, 11:19
Հա իրոք շատ լավ էր, ամենակարևորը այն էր որ քաղաքից իսպառ կտրվել էինք ու ինչպես որ նկատեց Անահիտը ոնց որ մի ամիս արդեն Դիլիջանում լինեինք, առաջին օրվանից իմ մեջ շատա տպավորվել ժամանակի «կանգ առը», մենք հասանք առավոտյան ժամը 11-ի կողմերը Դիլիջանում ամպամած եղանակ էր թվում էր երեկոյան ժամը 7-նա, ու տենց մինչև մութը ընկնելը ոնց որ ժամը 7-ը լիներ: Նաև շատա տպավորվել էն որ մի ձևի չէր խմվում Դիլիջանում, օղի ենք հետ բերել նդեղից:o:)

Ծով
14.08.2007, 11:54
Ուլու' ջան, հետաքրքիր էր...
Ուրախ եմ, որ այդչափ լավ եք անցկացրել...
Այստեղ սկսում է կրծոտել <<Նախանձիկը>> և ես ուղղակի հայտարարում եմ` ինչ լավ ա, որ չեկա:D

Artgeo
14.08.2007, 21:52
1. Ուլուանա
2. Արշակ
3. sh_joy
4. Ներսես_AM
5. Philosopher
6. Երվանդ
7. Աստղիկ (Երվանդի հետ եկող աղջիկը)
8. Artgeo
9. Հովսեփ
10. Taurus
11. Apsara
12. Cassiopeia
13. PoeT
14. Arisol
]15. Kita
16. RasTa
Ժող ես ձեզ շատ եմ սիրում, հատակպես մի քանիսին :love

Ուլուանա
14.08.2007, 22:46
Դիլիջանի նկարներից։ :)

1. Arisol–ը ճոճանակին նստած :P
2. Ներսեսն ու շնիկը :love
3. Cassiopeia-ն, Artgeo-ն, Kita-ն ու PoeT-ը ;)

StrangeLittleGirl
14.08.2007, 22:48
Չհոգնեցի՞ք էսքան ջիջիլ գցելուց :angry

Ուլուանա
14.08.2007, 22:55
1. Artgeo-ն արձանի տեսքով :P:D
2. Աստղիկը, Արշակը, Taurus-ն ու RasTa-ն պատշգամբում :), հետին պլանում՝ ես ու Arisol-ը խոհանոցում :oy
3. Երվանդը, RasTa-ն, Taurus-ն ու Philosopher-ը բակում խորոված անելիս

Ուլուանա
14.08.2007, 23:04
1. Ներքևից վերև՝ Arisol-ը, ես, Philosopher-ը անտառում :)
2. Արշակը, Ներսեսը և sh_joy-ը անտառում եղևնի «քաղելիս» :D
3. Philosopher-ը, Արշակը, Ներսեսը, ես ու sh_joy-ը արդեն «քաղած» եղևնու հետ

Selene
14.08.2007, 23:24
Ուլուանա ջան էնքան լավ ներկայացրեցիր այս անգամվա արշավը:hands Մի լավ ուրախացա կարդալիս, հատկապես զվարճալի էր լեժանկայի ճակատագիրը:D Օղորմի:)
Նկարներն էլ էին շատ լավը;)

Ուլուանա
14.08.2007, 23:29
1. վերևի շարքում՝ RasTa, Taurus, John, Ervand, ներքևում՝ sh_joy, Արշակ, Arisol, Ուլուանա, Ներսես, Philosopher
2. Արշակը, ես, Philosopher-ը, Աստղիկը և Taurus-ի ձեռքը :P հա, մեկ էլ հետևում Arisol-ն է նշմարվում՝ ավտոկայանում Երևան գնացող երթուղայինին սպասելիս :D
3. Աստղիկ, Taurus, John, RasTa և Երվանդ
4. Taurus-ը, ես, Philosopher-ը, RasTa-ն ավտոկայանում հաց ու պանիր ըմբոշխնելիս։ :hands

Երվանդ
14.08.2007, 23:33
Աաաաաաաաա՜՜ էս ինչ կայֆ նկարներ են, քիչա մնում ես մեզ նախանձեմ:D

Ավելացվել է 6 րոպե անց
Poet-ով ու Քաղաքացիով նկարներ չունե՞ս Ան, իրանց կարոտել եմ դիր կարոտս ավելի ուժեղանա:pardon
Հ.Գ
Խփեք արա ես պիտուխն եմ, հուուուու՜՜՜՜:D:D

Ուլուանա
14.08.2007, 23:41
Վերադարձի ճանապարհին երթուղայինի մեջ քնած... :lazy

1. Taurus, Ervand, Աստղիկ, Philosopher
2. John, Ուլուանա, RasTa
3. Arisol
4. Արշակ
5. sh_joy և Ներսես

:D

Ուլուանա
14.08.2007, 23:42
Վերջ։ :)
Մնացած նկարների, ինչպես նաև արդեն տեղադրված նկարների որակյալ տարբերակների համար գիտեք, թե ում դիմել։ ;)

Ուլուանա
14.08.2007, 23:50
Աաաաաաաաա՜՜ էս ինչ կայֆ նկարներ են, քիչա մնում ես մեզ նախանձեմ:D

Ավելացվել է 6 րոպե անց
Poet-ով ու Քաղաքացիով նկարներ չունե՞ս Ան, իրանց կարոտել եմ դիր կարոտս ավելի ուժեղանա:pardon
Էս էլ քաղաքացին Դիլիջան գնալու ճանապարհին, էլի քնած։ :D Հա, ի դեպ, էն ձախ կողմից երևացող քիթն էլ կարծեմ PoeT-ինն ա։ :lol Հուսով եմ՝ կանցնի որպես PoeT։ :D

Ուլուանա
14.08.2007, 23:51
Ուղղակի PoeT-ն ու քաղաքացին շատ նկարներ չունեն, քանի որ շուտ էին գնացել։ :( PoeT-ը մի հատ էլ նկար ունի, բայց մի քիչ էնքան էլ դնելու չի, էլի (հանկարծ վատ բաներ չմտածեք :nono)։ :P :D

Երվանդ
14.08.2007, 23:53
Էս էլ քաղաքացին Դիլիջան գնալու ճանապարհին, էլի քնած։ :D Հա, ի դեպ, էն ձախ կողմից երևացող քիթն էլ PoeT-ինն ա։ :lol Հուսով եմ՝ կանցնի որպես PoeT։ :D

Մերսի:), աա հաջորդ արշավին բլոտով ջարդելու ենք ես ու Քաղաքացին Էդոյին ու իրա ցանկացած նապառնիկի:angry, Poet-ինը կար վերևում չէի տեսել:)

Ուլուանա
14.08.2007, 23:59
Լավ, մի հատ էլ ու վերջ։ ;)

Apsara-ն ու Taurus-ը :)

Artgeo
15.08.2007, 01:00
1. Artgeo-ն արձանի տեսքով :P:D

Artgeon ընդամենը մեսիջա ուղղարկում :D

Wisper
15.08.2007, 08:01
Այ քեզ բաան :o, էս ի՞նչի են բոլորը քնած... Չէ քնել կա, քնել էլ կա... Նենց եք քնել տնաշեններ, ոնցվոր 1000 մետր քառակուսի եք ձեռքով հնձել ամեն մեկտ :oy :D... Սա աչքիս գիշերները ուրիշ նպատակների համար օգտագործելու արդյունքնա :P՝ ուրիշ բան չմտածեք, ես նկատի ունեմ մաֆիա խաղալը :B:
Հ.Գ. Լավ հետ գալուց հասկանալի է, գնալուց էլ եք նէնց հավեսով քնած :D:

Ուլուանա
15.08.2007, 08:11
Այ քեզ բաան :o, էս ի՞նչի են բոլորը քնած... Չէ քնել կա, քնել էլ կա... Նենց եք քնել տնաշեններ, ոնցվոր 1000 մետր քառակուսի եք ձեռքով հնձել ամեն մեկտ :oy :D... Սա աչքիս գիշերները ուրիշ նպատակների համար օգտագործելու արդյունքնա :P՝ ուրիշ բան չմտածեք, ես նկատի ունեմ մաֆիա խաղալը :B
Այո-այո, ճիշտ գուշակեցիր։ :hands Ժամը հինգին նոր քնելուց հետո էդ վիճակը լրիվ սպասելի էր։ :D

Հ.Գ. Լավ հետ գալուց հասկանալի է, գնալուց էլ եք նէնց հավեսով քնած :D:
Չէ, գնալիս մենակ Սասունն էր քնած, ;)մյուսներն ավելի քան արթուն էին։ :P

Wisper
15.08.2007, 08:15
Չէ, գնալիս մենակ Սասունն էր քնած, ;)մյուսներն ավելի քան արթուն էին։ :P

Դե մալադեց Սասունին, երևի ձեր մեջի շուտ արթնացող, գործի գնացողն էլ ինքն ա հենց՝ մդաա Սասու՞ն լավ չես աշխատում, լավ չես աշխատում :P
Հ.Գ. Ոնցա՞ որ խորովածի նկարները չեք դրել :o, ես ինչքան այս տիպի միջոցառումների նկարներ եմ տեսել մեր հայերի մոտ, ապա միշտ մի 5-6 պլանից խորովածը նկարածա :D...

Ուլուանա
15.08.2007, 08:19

Խորովածի նկարներ էլի ունենք, ուղղակի ես որ չեմ սիրում էդ արարողությունը, չդրեցի։ :P :D Մտածեցի՝ մի հատ դնեմ, էնքան որ սիմվոլիկ մի հատ էլ խորովածի հետ կապված նկար լինի, էլի։

Artgeo
15.08.2007, 08:47
Դե մալադեց Սասունին, երևի ձեր մեջի շուտ արթնացող, գործի գնացողն էլ ինքն ա հենց

Սասունը իմ ու Կիտայի հետ չի քնել գնալու նախորդ գիշերը

Հ.Գ. Վատ բան չմտածեք :D

PoeT
15.08.2007, 08:59
loooool ճիշտա, Արտը ընդհամենը մեսիջ էր ուզում ուղարկի… կապը լավը չէր:

StrangeLittleGirl
15.08.2007, 09:07
Վերջացա՞վ ջիջիլը :(

Taurus
15.08.2007, 10:36
Խորովածը դեռ շշերից չհանած, արդեն ուտում էինք դրա համար էլ չնկարեցինք, գիշերը Արթուրը Poet-ի հետ էր քնել, իրանց տնքոցներն էին:
Ինչ վերաբերվում ա ջիջիլին, դեռ նոր ու հետաքրքիր փաստեր շատ կբացվեն!

Kita
25.10.2007, 16:36
Ուրեմն գնում ենք Խոսրովի անտառ:DԼուրջ եմ ասում;)
Նոյեմբերի 4-ին, ընկնում է կիրակի օր:):
Մի խոսքով գրեք, իմ կարծիքով ուզողներ գոնե մի 10 հոգի կլինեն;)

քաղաքացի
25.10.2007, 16:58
Բարի ճանապարհ և բարի ժամանց:

Լուսաստվեր
25.10.2007, 18:09
Վայ այնպես կուզենամ Ձեզ միանալ:)
Հուսով եմ, որ կկարողանամ...

Cassiopeia
26.10.2007, 11:04
Ուրեմն գնում ենք Խոսրովի անտառ:DԼուրջ եմ ասում;)
Նոյեմբերի 4-ին, ընկնում է կիրակի օր:):
Մի խոսքով գրեք, իմ կարծիքով ուզողներ գոնե մի 10 հոգի կլինեն;)

Կիտ, իսկ մնացած պայմանները միգուցե ասես?

Apsara
26.10.2007, 11:53
երեխեք այս կիրակի հենց խոսրովի անտառ պախոդ կա, եթե ուզում եք կարաք գաք, 3000 դրամ, բայց ուտելիք դուք պիտի բերեք, ես գնալու եմ…:)

Kita
26.10.2007, 13:05
Կիտ, իսկ մնացած պայմանները միգուցե ասես?

Իսկ ի՞նչ պայմաններ պիտի լինեն…:8
Ինչպե՞ս են միշտ գնում մեկ օրով քաղաքից դուրս…
Աղվերան ոնց գնացինք, այդպես էլ այստեղ…
Չեմ հասկանում ի՞նչ կարելի էլ բացատրել…:8

StrangeLittleGirl
26.10.2007, 21:13
Կի՛տ, բայց չե՞ս կարծում, որ Աղվերանի նման գնալու համար արդեն բավական ցուրտ է, իսկ նոյեմբերի 4-ի կողմերը ցեխն էլ կմիանա…

Kita
26.10.2007, 22:40
Կի՛տ, բայց չե՞ս կարծում, որ Աղվերանի նման գնալու համար արդեն բավական ցուրտ է, իսկ նոյեմբերի 4-ի կողմերը ցեխն էլ կմիանա…

Դե էտ էլ կարող է լինի, բայց եթե նույնիսկ այնտեղ չստացվի, կարելի է մի օրով Դիլիջան գնալ և մնալ գիշերը;) ասենք շաբաթ առավոտյան գնանք և կիրակի գանք;) կարևորը, որ մի տեղ գնանք;)

StrangeLittleGirl
26.10.2007, 23:34
Ամեն դեպքում՝ չեմ կարծում, թե այս եղանակին որևէ տեղ գնալը լավ միտք է, բայց դե ձեր գործն է… Եթե մտքներիդ դրել եք, արեք: