PDA

Դիտել ողջ տարբերակը : Դուք կհուզվեք



Grigorius
17.06.2007, 14:26
Ես կարող եմ մի բան ձեզ առաջարկել,եթե դուք այն անեք հաստատ կհուզվեք:ՈՒզում եք աշխարհի ամենասառը մարդը եղեք...պադոշ...կամ անսիրտ դուք կհուզվեք
Դուք երբևէ ձեզ ծեր պատկերացրել եք?Ես այս մտահաղացումը կոչում եմ հանդիպում ծերության հետ:Դուք բոլորտ եսրիտասարդ եք և Աստված տա ապրեք մինչև խոր ծերություն...բայց երբ դուք ծերանաք անպայման կհիշեք ձեր երիտասարդությունը:Կհիշեք լավագույն պահերը ձեր կյանքի և ամեն ինչ կտայիք այդ պահերը վերապրելու համար:Բայց ավաղ....Իսկ ինչ կլինի եթե դուք ծերանաք և խոսեք ձեր երիտասարդ եսի հետ....կհանդիպեն 2 տարբեր տարիքներ`հոգում նույնը....
Եվ այսպես վերցնում եք կամ տեսախցիկ,կամ հեռախոսի կամեռայով....կամ պարզապես համակարգչում գրում եք,կամ ինքներդ ձեզ նկարում եք և խոսում ապագա ծերուկի հետ
Այնուհետև այդ տեսաերիզը կամ վորդի ֆայլը պահում եք և 50 տարի հետո,40 տարի հետո կարդում եք կամ դիտում և հոգեբանական բոլոր օրենքներով դուք կհուզվեք....
Ես դիմում եմ ծեր Գրիգորիուսին
_Բարև բիդզա,հը ոնց ես?Ես լավ եմ....սովորում եմ...ամեն ինչ լավա....ես հիմա ուժեղ եմ,տեսնես հիմա պառավդ ովա?Չլինի էն սիրուն աղջիկնա,որին հիմա սիրահարվել եմ....շատ ես կուզիկացել??Էրնեկ քո պես կյանքի փորձ ունենայի,հիմա ես փորձում եմ շատ բաներ հասկանալ,բայց դժվար է...Չեի նախանձի քեզ ծերուկ,հը տղեդ ոնցա?կամ աղջիկդ?թոռներդ?ԷԷԷ գիտեմ շատ մարդիկ հիմա հետդ չեն,բայց հիմա իմ կողքին եմ,և ես նրանց սիրում եմ .....բայց կյանք է էլի...ժամանակավոր հյուրեր ենք....Դե ես էլ կյանքի բոլոր հաճույքներից օգտովում եմ որ հիշելու բան ունենաս,բայց դե չեմ մոռանում,իմ վրա աշխատոմ որ հետագայում հեշտ լինի..............շարունակելի
Ինչ կասեիք ԴՈՒՔ ՁԵՐ ԾԵՐՈՒԿԻՆ????????????

Սամվել
18.06.2007, 00:01
Սամ ջան ես եսքան ձգել ես՞ ՀԱԼԱԼԱ :D:lol

Դե մի հատ կարաս ասես ինչ տոմսեր են ինձ ընկել ես առաջիկա մնացած քննություններում :P …… ապրես լավ հիշողություն ունես…… Մի հատ էլ կնոջս հեռախոսի համարը ասա էլ չընկնեմ ես յա են յան :):lol……էլ ինչ ասեմ ապեր քեզ/ինձ էլի/ լիքը տարիների կյանք……Կարաս մի հատ ինետով նայես մի քանի հատ ավարտված խաղի արդյունք ասես մի քիչ փող կրեմ :P եվրոֆուտբոլով……:think…մեկ էլ ասա քեզ ինչը իմ մեջ չի դզում դզվեմ :D:hands

հետո լուրջ էլ կգրեմ կներեք այսօր ինչոր ջրիկացել եմ :D

Vishapakah
18.06.2007, 00:27
Իսկ ես հուզվեցի, շատ հուզվեցի...
Դժվարանում եմ հիմա հետս երկխոսել, որովհետեւ երկխոսություններ շատ են եղել, բայց ոչ՛ իմ տարեց եսի հետ.

Խոստանում եմ հետս երկխոսել եւ ներկայացնել Ձեր դատին.

John
18.06.2007, 09:12
Բարև ձյաձ Ջոն: Ի՞նչ կա: Լոքշա՞: Դե քո մոտ ե՞րբ լոքշ չի եղել որ: 15 տարեկանից էս կողմ ընդամենը 3 օր ես ունեցել, որ լոքշ չի եղել… բայց էդ օրերից մեկը հաստատ կուզենայիր, որ լոքշ լիներ, բայց չլիներ էն՝ ինչ որ եղավ… լավ, շատ խորացանք… պատմի տեսնեմ ո՞նց ես: Ի՞նչ ես անում: Մեծ տղեդ ո՞նցա: Ջիմ էր չէ՞ անունը: Բա էն փոքրի անունը ի՞նչ էր: Ջե՞ք: Արա էդ Ջեքը շատ կռիս տիպ դուրս եկավ: Իմացել եմ էդ պատմությունը Ջոն ջան… Էն որ մտել էր Ակումբ.am, սաղ գրածներդ կարդացել էր ու վրեդ կայֆավատ էր լինում… կյանքա, պատահումա: Հա, լսի, մոռացա հարցնեմ՝ պառավիդ անունը ինչա՞: Հոռոմսի՞մ: Բա ո՞ր քուչի աղջիկա: Բանլադե՞շ: Բա դու իրան ո՞նց ես դիմում: Հոռո՞մ: Բա ի՞նչ: Օ՜: Հարգվար ձյաձ: Շուխուր չանե՞մ թե ոնց ես դիմում: Լավ, չեմ ասի: Հա, էլի հարցեր ունեմ՝ վերջը ուրդե՞ ընդունվար: Ֆիզմաթ դպրո՞ց: Արա էտի գիտեմ՝ դրանից հետո: Չէ-հա՜: Մալադեց: Լսի, ֆիզիկից քանի բալ էիր հավաքել: 18՞: Պահո՜: Պատկերացնում եմ, թե 10-րդ դասարանում ինչ օրն ես ընկել… Լսի, Ակումբի միթինգներին գնում էի՞ր 10-րդ դասարանում: Ապրիկոս: Ես էլ մտածեցի սաղ օրը ֆիզիկա ես պարապել: Դե լավ ձյաձ Ջոն: Ես կերևամ մի 50 տարուց: Ջիմի փոքր տղուն՝ էն մռութիկին, որ պապինա նման, մի հատ պաչիկ իմ կողմից:
Հ.Գ.
Էիչ էր մնում հիմա հուզվեի… Իսկ 50 տարի հետո… շնորհակալ եմ լավ թեմայի համար:

impression
18.06.2007, 09:53
Բարև, իմ ծերացած գիտակցություն...
Էլի ես եմ, ուղղակի դեռ ջահել, մի տխրի, երկար չի տևելու, ինքդ գիտես…
Գիտես, էնքան բան կունենամ քեզ պատմելու, եթե պատահաբար հիշողության կորուստ ձեռք բերած լինես: Մի քանի բան կա, որ հուսով եմ՝ երբեք չես մոռանա, ախր առանց դրանց կարող ենք համարել, որ ես էլ, դու էլ կյանքն իզուր ենք ապրել:
Ինչ ասեմ... Հուսով եմ՝ արդեն դեպրեսիայի մեջ չես ընկնում ամեն ծննդյան տարեդարձիդ, ինչպես հիմա՝ ես, դե գիտես էլի, մեծանալուց ահավոր վախենում եմ:
Տեսնես հիմա ինչ ես անում... Էն ջահել ժամանակվա "կայֆերից" որն է մնացել քեզ... Հաստատ էլ մենակ չես գնա սրճարան ու 2 բաժակ սուրճ կուլ տաս, որ ուղեղդ պայծառանա, ու մի քանի թշվառ տող կարողանաս խզմզել... Երևի ֆիլմերի նկատմամբ էլ արդեն անտարբեր ես, ի՜նչ արած. տարիքն է պարտադրում…
Մենակ մի հույս ունեմ հիմա, որ.... գոնե մենակ չես, կողքդ մեկը կա, որ ոչ թե պարտադրված, այլ սիրով է խնամում քեզ… Դու էլ քեզ կարգին ես պահում, ցնդած-ցնդած դուրս չես տալիս, ջահելների ամեն քայլը չես քննադատում, թեև մեջդ կա: Էհ, լավ մնա, շուտով կգամ, քեզնից փախչելու տեղ չունեմ, էլի ես ու դու ենք իրար հարազատ…

Root
18.06.2007, 12:59
Բարև ... ինչպես ես ?:) Սովորական մի հարց որ սովոր եմ ինքս ինձ տալ ...
Դեմքիդ քմծիծաղը էլի նույն է ... չես փոխվել ...
Հետաքրքիր է, վերևում.... մարդիկ իրենց պատկերացնում են ...որ տեսնն են քեզ ...
Իսկ ես քեզ պատկերացնելու կարիք չունեմ ... բավական է նայեմ ինքս ինձ մեջ .... դու շատ շուտ եկար ... եկար, երբ սովորաբար չեն գալիս քո նմանները ... անհաբերությունդ գերազանցեց ծերացման պրոցոսը... նույնիսկ հարկ էլ չհամարեցեիր բացատրել ինչ է կատարվում, եկար ... ախ դու անուղղելի սոփեստ ինչքան խափեցիր ինձ .. ինչքան իմաստ ու ուժ .. ինչի համար ?... բայց ինքդ քեզ երկար հո չէիր խափելու ... պառաված իմ ընկեր ... հիշում ես... ? Իհարկե հիշում ես, այլապես քմծիծաղ չէիր տա ... հիշում ես ապրածդ ... ապրածս ամեն մի պահը ... ամեն մի զգացմունքը` տառապանքը, ճիչը , լացը, խինդդ, ծիծաղդ, ... ոչինչ, առաջին ու վերջին անգամվա ապրածդ կյանքը միայն քո համար չապրեցիր, իզուր … կյանքը ինքը էգոիզմ է, որը արտահայտվում է ուժեղի իրավունքով ձեռք բերված գոյության մեջ… մի տեսակ հանգիստ փիլիսոփայի կեցվածք ունես, չես վախենում ?... վախճանդ ախր մոտ է ?... ախ հա .. մոռացել էի … ախր քո ամեն մի րոպեն էնպես ապրեցիր ասես մահդ ուսիդ է նստած …միթե չես վախենում ? հավերժ կորչել… անէանալ , չթողնել ոչինչ … ոչինչ, քեզնաից հետո… ճիշտն ասած հիշում եմ, լավ հիշում եմ այն պահը, երբ քեզ համար միևնույն դարձավ … սևն ու սպիտակը, վատն ու լավը, չարն ու բարին … ամեն ինչ .. դու փորցեցիր պահպանել գիտակցությունդ … դու հպարտ էիր որ դու ԴՈՒ ես մնում այդքանից հետո … ես էլ ուրախ եմ որ դու միշտ ինձ հետ ես .. կարծես ապագայից ուղարկած նվեր լինես … գոնե երբեմն սափրվիր  , թե չէ ջրակալած աչքերիդ մեջ նախկին ` երբեմն առկայծող փայլը արդեն չի սազում դեմքիցդ կախված կնճիռներիդ հետ …շատ շուտ եկար … գոնե մի քիչ էլ սպասեիր ..

Quadro
18.06.2007, 13:22
Բարև պապիկ , ոնց ես
Երևի հիմա թոռներիտ հոգին հանել ես չէ:
Չես պատկերացնի թե ինչքան հարց կուզենաի տաի քեզ, կուզենաի իմանաի թ որքան անգամ ես զղջացել իմ արած հիմար քայլերի համար: կուզենաի իմանաի ինչ եղավ այն աղջկա հետ որին սիրում եմ: ………………:(
Ժողովուրդ իսկականից հուզվեցի էլ չեմ կարում մտքերս հավաքեմ ::8

Firegirl777
18.06.2007, 15:16
Ողջույն, ոնց ե՞ս, գիտեմ, գիտեմ, աշխատում ես ոչ մեկին չխանգարես ու չպարտադրես քոնը, չէ որ միշտ դա եմ ցանկացել, իսկ աղջիկֆ ու տղադ ոնց են, դե իհարկե գալիս են քո մոտ տեսության իրենց թոռնիկների հետ ու դու էլ միշտ մի նոր... խաղ ես ունենում նրանց նվիրելու կամ էլ քաղցրավենիք....
Գիտեմ նրանք շատ լավ աշխատանք ունեն ու հիանալի զուգընկերներ, այսինքն՝ կյանքի ընկերներ....
Իսկ քո կողքին ով է՞, հապա մի անունը ասա.... Նա՞, այդպես էլ գիտեի, ես գիտեի որ ինչ էլ լիներ, նա էր լինելու............... Իսկ աշխատում ես՞ , չնայած չեմ էլ կասկածում դրա մեջ, երբ ես հանգիստ նստել, որ հիմա հանգիստ նստես, լավ հոգնեցրի քեզ, չէ՞, դե իհարկե ախր մոռացա որ դու ես եմ, լավ ես գնացի կգամ, հավատա, չես տխրում, բայց դե մի ընկերով ավել չի խանգարի....
Ցտեսություն, ու երջանկություն, հա մոռանա Նա հիմա կողքիդ է՞, ասա, որ տղամարդիկ միշտ ճիշտ են, բայց կանայք երբեք չեն սխալվում, նա կհասկանա չէ՞..................

Արշակ
18.06.2007, 17:37
«Բարև, Արշակ: Հուսով եմ, որ մինչև հիմա ակտիվ, հետաքրքիր ու օգտակար ես ապրել, կյանքդ անիմաստ չի անցել ու գոհ ես անցած-գնացածից»:
Ստեղ երկու տարբերակ է հնարավոր. եթե ծերուկն ասի «հա, սաղ լավա», ուրեմն էլ բան չեմ հարցնի, որ հետաքրքիր լինի: Թե չէ էդ նունն է, թե գրքի վերջը կարդաս ու հետո շարունակես սկզբերից կարդալ: Համ էլ հնարավոր չի, որ ինքը տենց ասի, որովհետև որ իմանամ, որ մեկ է լրիվ լավ է լինելու, կարխայինանամ, էլ չեմ չարչարվի էդ լավի համար ու արդյունքում վատ կլինի: Բայց եթե վատ կլինի, ուրեմն ինքը չի կարող ասել, թե ամեն ինչ լավ է: Դե համենայն դեպս հուսով եմ, որ գոնե էդ առումով նույնն է մնացել ու ինձ չի խաբի: Եթե խաբելու է, ուրեմն էլ հետը խոսելու բան չունեմ: Բայց ես եթե իրա տեղը լինեի, ընդհանրապես կասեի, թե գնա չարչարվի, ոնց կարում ես ապրի, իմ հետ ի՞նչ գործ ունես: Բայց իմ կարծիքով, ինքը լրիվ ուրիշ բան կասի: Դե դժվար էլի նույն ձանձրալի մտածող Արշակը մնացած լինի: Զարգանալ կա, բան կա:
Մի խոսքով, ենթադրենք ասում է, թե անկապ է ապրել, կյանքը անիմաստ վատնել է ու հիմա ամենավերջին ալկագոլիկ, անիմաստ բոմժն է…
«Լավ, Արշակ, հիմա լսի, թե ինչ եմ ասում: Ինչ եղել-եղել է, մոռանում ենք եղած բոլոր վատ-վատ բաները, արածդ բոլոր հիմարություններն, ու վաղվանից ամեն ինչ փոխվում է: Էսօր ամենավերջին բոմժն ես, վաղն ամեն ինչ նորից ենք սկսում: Չե՞ս կարող: Արդեն շա՞տ ծեր ես ամեն ինչ նորից սկսելու համար: Չէ՜, դու միշտ էլ կարող ես ամեն ինչ նորից սկսել: Նույնիսկ կյանքիդ վերջին օրերին: Չէ՞ որ դու Արշա՛կն ես: Ես հո քեզ գիտե՜մ… Բացի դրանից, իսկ ինչու՞ չփորձել: Վատագույն դեպքում ոչինչ չի ստացվի, բայց գոնե լոքշից մեռնելու փոխարեն վերջին օրերդ ոգեվորության մեջ ու հետաքրքիր կանցնեն: Մի խոսքով վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Ես քեզ կոգնեմ: Ես էլ լիքը հիմարություններ եմ անում, բայց էդ ամեն ինչն էսօր վերջացնում ենք ու վաղվանից նոր կյանք ենք սկսում: Որ միասին սկսենք, իրար օգնենք, հաստատ կստացվի: Մի խոսքով, որոշեցինք, չէ՞: Լա՛վ, ուրեմն սենց: Նախ, վաղվանից խմելը լրիվ թողնում ես, ծխախոտի տուփն ու մազոխիստական հիշողություններդ էլ ընդհանրապես դեն ես նետում ու սկսում ենք… Իսկ հիմա հանգիստ պարկենք քնելու, որ առավոտյան թարմ գլխով ու հանգիստ սրտով նոր կյանք ենք սկսում:)»

Հ. Գ.
«Հուսով եմ մինչև առավոտ չես մեռնի…»

Vishapakah
19.06.2007, 00:45
Իսկ ես հուզվեցի, շատ հուզվեցի...
Դժվարանում եմ հիմա հետս երկխոսել, որովհետեւ երկխոսություններ շատ են եղել, բայց ոչ՛ իմ տարեց եսի հետ.

Խոստանում եմ հետս երկխոսել եւ ներկայացնել Ձեր դատին.

Շատ փորցեցի իմ ծեր եսի հետ երկխոսել, ոչ՛ մի կերպ չի ստացվում, միշտ տխրությունը խանգարում է եւ ինձ, ոչ՛ մի կերպ չեմ կարողանում ծեր պատկերացնել.

Հ. Գ.
Այնպես որ խոստումս չեմ կատարի.:oy

Mari
19.06.2007, 15:37
Բարև Մար ջան: Տարիների խորքից ես անհանգստացնում եմ քեզ: Մաքրիր արցունքներդ /նույն լացկանն ես մնացել/: Գիտեմ՝ հուզվել ես, երբ գտել ես նամակս: Հիշո՞ւմ ես, թե որքան հուզված էիր այն գրելիս: Այո, անցել են 50 երկարուձիգ տարիներ: Հետաքրքիր է ինչպիսին ես դու: Կարծում եմ՝ հոգով երիտասարդ: Հասե՞լ ես նպատակներիդ գեթ կեսին: Եթե այո, ուրեմն հաստատ երջանիկ ես դու: Մար, հուսով եմ՝ խոր ծերության այս ժամին մենակ չես դու: Կողքիդ են արդյոք ընկերներդ, առանց որոնց ես այժմ իմ կյանքը չեմ պատկերացնում: Միգուցե կյանքի ճանապարհներն են տարբեր եղել: Հուսով եմ՝ կողքիդ են քեզ սիրող մարդիկ: Չգիտեմ արժե արդյոք այս հարցը ուղղել քեզ: Միգուցե ծիծաղես՝ հիշելով քո «հիմար տառապանքները»: Կողքիդ է արդյոք ՆԱ: Ժպտում ես երևի,նայում կողքիդ ծերուկին ու միգուցե ասում «Եթե իմանայիր...»: Ինչպե՞ս են Լիլիթն ու Դավիթը/հուսով եմ այդպես ես անվանել երեխաներիդ/ս/: Այժմ երևի թոռնիկներիդ համար ամեն երեկո հեքիաթ ես կարդում: Մար քեզ այդ դերում ընդհանրապես չեմ պատկերացնում:
Մար, հուսով եմ իրականություն է դարձել իմ այսօրվա նպատակը /հիշո՞ւմ ես երդվել ես անգամ/: Արդեն երևի երկար տարիներ աշխատանքիդ զուգահեռ դասավանդում ես ԵՊՀ-ում: Համոզված եմ՝ արդար դասախոս ես, ու ամենակարևորը՝ սիրված ու հարգված: Այսօր ես ինձնից կախված ամեն ինչ անում եմ: Մոտ 10 օրից մագիստրատուրայի քննությունն է: Երևի հիշում ես՝ որքան նյարդեր «քայքայեցիր»: Ժպտում ես կրկին: Ուրեմն ընդունվելու եմ հաստատ:
Մար, ներիր երկար ժամանակ խլելու համար: Նամակը գրելիս ես այլ աչքերով սկսեցի նայել կյանքին, ու սկսեցի էլ ավելի գնահատել ամեն մի վայրկյանը, որ անց եմ կացնում իմ սիրելի մարդկանց հետ: Հուսով եմ՝ ինձ հաջողվելու է այսօրվա քրտնաջան աշխատանքի շնորհիվ ապահովել քո անհոգ ծերությունը: Այսքանով ես ավարտում եմ նամակս, ու բարևում ապագա ընտանիքիս անդամներին: Մնաք բարով...


Հ. Գ. Անչափ շնորհակալություն թեմայի հեղինակին:

dvgray
19.06.2007, 16:27
Անցել է 40-50 տարի... Գիտեմ որ արդեն չկաս... Դու չէիր կարող ապրել 50-55 -ից հետո:
-Դու թոշակառու չէիր կարող դառնալ: Դա հակասում է քո էությանը: Դա հաստատ գիտեմ :
-Ի՞նչ...- հլա դեռ կա՞ս...
-Ուրեմն արդեն դու -դու չես , դու իմ հետ կապ չունես :(:
-Ի՞նչ, շատ եմ խոսու՞մ: Լավ բերանս փակ կպահեմ: -Բայց մեկ է ասա - Ո՞վ էս դու այժմ :
- Պապի՞կ :o:... պապի՜կ :8...
-Չէ: Չգիտեմ դա ինչ է, ինչ վիճակ է: Ինչ որ է , գոնե հիմա հանգիստ ե՞ս:
-Չես հասկանում թե ինչ ասել է հանգի՞ստ: :) Հա ուրեմն դա ես եմ :):
........................
-Ապրես, որ պապիկ ես: Ապրես, որ կնոջդ միշտ սիրել ես ու երբեք չես դավաճանել, ապրես որ ամեն ինչում օգնել ես նրան, ապրես, որ սիրելիտ հասել է իր երազանքների բարձունքին, ապրես, որ դա արել ես նաև քո հաշվին, բայց ոչ երբեք քո սկզբունքներիտ հաշվին...
-Դու հասկացել ես, թե ինչ է իրական տղամարդկությունը, ու ապրես որ քեզ հաջողվել է դա կիրառել:
..................
-Տեսնենք իմ մոտ ոնց կստացվի ;): Իհարկե ցավ չէ, եթե չստացվի:

-Դե լավ... Խնդրում եմ, մանրամասները մի պատմիր :): Էտպես ամեն ինչ իմ համար կդառնա իմաստազուրկ: Վերջ :angry Ականջներս փակում եմ : Հիմա էլ ձեռով-ոտով ե՞ս ցույց տալիս: Շաաա՜տ համառն ես հա:
-Հաջող: Ես գնացի:
.......................
Հ.Գ. Էս որտեղից գլխիս ռաստ եկավ : Էս ինչ փորձանք էր: Բայց լավ պրծա սրանից, չէ՞ :):

Arisol
19.06.2007, 17:36
Կարող եք ինքներդ ձեզ նամակ գրել, որը կհասնի ձեզ տարիներ անց, պարզապես հարկավոր ա նամակն ուղարկելիս նշել այն տարեթիվը, երբ ցանկանում եք ստանալ այն:
Ահա այս կայքն ա http://www.futureme.org/ :) :

Աբելյան
19.06.2007, 18:45
2077 թիվ: Ես 88 տարեկան եմ

ես. բարև ուստա ջան! Ոնց ես: Էս ինչքան էս փոխվել: :o Արի մի հատ փաթաթվեմ: Դու ինձ փրկեցիր! Քեզ տենալուց հետո հասկացա որ երկար կյանք եմ ունենալու
բիձես. բարև (անտարբեր, սկի չի էլ ուզում մի հատ փաթաթվի)
ես. կյանքը ո՞նց ա
բիձես. յոլա
ես. արա էս ինչքա՞ն ես նիհարել
բիձես. բա! էս անտեր երկրում հացը որ թոշակիս կեսն ա, պետք ա սենց նիհար էլ մնամ: Մի 70 տարի առաջ ասում էիր էս երկիրը երկիր չի, հետաքրքիր ա հիմա որ սաղ ըլնեիր ինչ կասեիր
ես. բա գործերը ոնց են
բիձես. էհ! Յոլա
ես. ատամ չունես :think
բիձես. արդեն 20 տարի ա չունեմ
ես. կնիկ-երեխեք էլ չունես
բիձես. չէ. մենակ եմ ապրել, մենակ եմ ապրում ու մենակ էլ ապրելու եմ
ես. (այ քեզ ապագա :o) Գոնե մի լավ բան ասա էլի: Ինձ հիշում ե՞ս: Հիշում էի՞ր որ փոքր վախտ գնդակը տշում էիր հարևանի հայաթ, հետո իբր թե գնդակ բերելու նպատակով մտնում էիր ու ցոգոլները թռցնում
բիձես. ոնց չեմ հիշում: Իսկ դու հիշում էիր խմած վախտ ոնց ավտոդ ավարիա տվիր ու ձախ ոտդ ջարդեցիր
ես. էտ երբ ա եղել տենց բան
բիձես. միամիտ մի ձևացի. քո պատճառով ինվալիդ դառա!
ես. տենց բան չի եղել: Ես ավտո չեմ ունեցել ու խմելս էլ 2 տարի ա թարգել եմ: Համ էլ ես չեմ մեղավոր եղել. դու էս եղել մեղավոր, որ խմելը վերսկսել ես ու հլը մի բան էլ խմած վախտ ավտո ես քշել
բիձես. սուտ ես ասում
ես. սուտասանը դու ես :angry
բիձես. պատասխան տուր
ես. էս դու հլը պատասխան ես ուզու՞մ
բիձես. պատասխան տուր! (տոնը փոխած)
ես. առը քեզ (քացով դոշին)
բիձես. (բոքս ա կպնում)
ես. առը քեզ այ քյաֆտառ (քացով քթին) հլը դրա վիդը :angry բարևում ես` "բարեեեեեվ :crazy": Նենց ա բարևում ոնց որ 1000 դոլար պարտք եմ :angry
բիձես. ինքնասպան! (մեռնում ա)

չհուզվեցի, բայց ահավոր տխրեցի... :(

Բարեկամ
19.06.2007, 18:51
Բարև :) Ես եմ: Գիտեմ, չես փոխվել: Մեր միջև ոչինչ չկա ընկած: Նույնիսկ ժամանակ: Ինչ արագ անցավ: Գոնե մի բան հասցրի՞նք: Երևի: Էն որ ինձ նայում ես սառնասրտորեն, դա հասցրինք : Հիմա դու ուրախ ես: Դու չես հեռանում, դու շարունակում ես… Դու չես ափսոսում: Ամեն ինչ նենց ա, ոնց որ պետք ա լիներ՝ տեղին ու ժամանակին: Եվ դու ուրախ ես: Քո ուրախությունը վստահություն ա ներշնչում յուրայիններիդ, նրանք էլ չեն ափսոսում: Ամեն ինչ նենց ա, ոնց որ պետք ա լիներ: Ինչու տխրեն կամ ափսոսան: Չէ՞ որ դու ուրախ ես: Շուտով էլ անելիք էլ չես ունենա… Ինչ էլ որ լինի, ճիշտ ա:
Ես կաշխատեմ, որպեսզի ցնծաս այդ ճիշտը: Կաշխատեմ: Ես կսիրեմ քեզ ՝ կուրորեն պաշտելու փոխարեն: Եթե հաջողվեմ, էս կասետը չես էլ նայի: Եթե չէ, նայես որ ի՞նչ: Չէ, դու կապ չունես, էս կասետը հիմա նայելու համար ա… ! ;)

Cassiopeia
20.06.2007, 14:36
Ողջույն…
Տեսնում եմ չես փոխվել, նույն մանկական դիմագծերը` համեմված կնճիռներով: Այդպես էլ չհասցրեցիր մեծանալ (ոչ բնավորությամբ, ոչ էլ արտաքինով): Ինչպե՞ս հասար մինչև այս տարիքը: Ուզում էիր, որ 38-ը լինի վերջնագիծը, բայց սահմանը բավական անցար: Իսկ հիմա ուսերդ ճկվել են տարիների ծանր բեռի տակ: Որ ասում էի, ժամանակը բաց մի թող… Իսկ դու ինձ չլսեցիր, ուզում էիր իդեալական կյանք վարել ու ոչ մի սխալ թույլ չտալ… Բայց հիմա հետ նայի, տե’ս, թե ինչքան սխալներ ես թույլ տվել, ու դրանց հիմնական մասը մտածված են եղել: Ու դու դա համարում էիր անսխալ ապրելակերպ… Վախենում էիր վայելել կյանքը, բայց միևնույնն է, դրանով հանդերձ բոլորին համոզում էիր, որ այն լիարժեք ես ապրել: Իսկ հիմա… տես, դառել ես մի բուռ կնճիռ, որ ափսոսանքով է ետ նայում: Ու հանուն ինչի՞… հանուն անցյալի, որը երբեք հետ չես բերի: Գոնե հիմա ապրի, պարզապես ապրի կյանքդ…

Grigorius
20.06.2007, 14:40
_Ինձանից հանկարծ չնեղանաս ծերուկ, ես ամեն ինչ անում եմ, որ դու հիշելու բան ունենաս, առողջ եմ, ինձ հետևում եմ, որ շատ չտանջվես, կնոջդ բարևիր ու ասա, որ շուտով նրան կհանդիպեմ, այսինքն նրան` երիտասարդ տարիքում: Թոռնիկներիդ մետրո, այգի տար, ինչպես իմ մեր պապն էր տանում մեզ ու ինչքան էինք ուրախանում,
2 տարի առաջ նա մահացավ ... նա պարզապես խորը քուն մտավ, փառավոր մահ էր, հանգիստ, մարդը քնեց ու չարթնացավ, հիշում ես նրան ? Իսկ մահանալուց մեկ ամիս անց մենք նրա պահարանից փողեր գտանք ծրարի մեջ դրված և վրան գրված էր իմ և եղբորս անունը, ծրարի կողքին դրված էր մի տետրակ, որտեղ նա գրել էր, որ իր ժամն եկել է, բայց նա միշտ մեր կողքին կլինի, նա կարոտել է իր ծնողներին և պատրաստվում է նրանց հետ հանդիպել, սա նրա վերջին գարունն է, նա գրել էր, որ մարդիկ իրեն չեն հասկանում, որովհետև բոլորը նրան կոպիտ ու խիստ մարդ էին ճանաչում, բայց նա հոգում շատ բարեսիրտ մարդ էր և ես ու դու նրա անունն ենք կրում: Նա չէր սիրում խամգարել երիտասարդներին, այնպես որ դու էլ որդուտ չխանգարես, թող ինքը տնօրինի իր կյանքը, դու խորհուրդ տու միայն: Ու հիմա կյանքիդ մայրամուտին հպարտ եղիր ծերուկ, քանի որ մենք արել ենք ամեն ինչ ինչ հնարավոր է : կարճ է կյանքը , պատվով ընդունիր մահվան թակոցը, հանգիստ ննջիր խաղաղության մեջ: Իսկ թե դրախտում կհայտնվենք, բոլորով կհավաքվենք իրար գլխի ` ընկերներ, հարազատներ, ու մի հատ մեծ քեֆ կանենք ու կլինենք անբաժան առհավետ

Մանոն
20.06.2007, 16:44
Դէհ… բարև…Տեսնում եմ այնքան էլ չես փոխվել, գրեթե նույնն ես մնացել, նույն թախծոտ ու երազկոտ աչքերը…Հա~…հասկացա…Դու չես ծերացել, որովհետև կարճ կյանք ես ապրել, ուրեմն չէր խաբում քեզ քո կանխազգացումը…Հիմա հասկանում եմ, թե ինչու էիր շտապում հասկանալ ամեն բան, ստանալ կյանքից բոլոր հարցերիդ պատասխանները, կուտակել անսահման իմաստնություն…Դէ ասա իմանամ ;) ի՞նչ եղան քո սկզբունքները, բարոյախրատական քարոզներն` ինչպես սիրում էին ասել քո մտերիմները: Արդյո՞ք պետք եկան կյանքում: Իսկ եթե դրանք ուղեցույց են դարձել, ու քո ապրած կյանքով օրինակ ես ծառայել գոնե մեկին, ուրեմն զուր չես ապրել այդ կարճ կյանքդ: Մի՛ տխրիր…գոնե հիմա, խնդրում եմ…
Ասա ի՞նչ եղան քո նկարները, դեռ մնում են թղթապանակի մեջ մի անկյունում, թե՞ գուցե երեխաներդ, կամ օ~ թոռներդ հանել ու վերջապես շրջանակի մեջ են դրել դրանք: Իսկ գուցե դրանք վաղու~ց գունաթափվել են, կամ դարձել երեխաների մկրատի զվարճալիք… Լռում ես…Հա, դու միշտ լռում էիր, երբ հասկանում էիր, որ պատասխանդ պիտի տխրեցնի դիմացինիդ, էլի նույն անինքնավստահն ես մնացել…Ոչինչ չի փոխվել…

Գաղթական
20.06.2007, 18:28
Ապե՞ր, Բարև՛,

չեի էլ պատկերացնում, թե իրոք կկարդաս էս տողերը..

չեի էլ հավատում, թե կանցնես ամեն ինչի միջով, ու կհասնես էդ տարիքին..

այ մարդ էնքան հարցեր կտայի քեզ, եթե գոնե մի անգամ գայիր երազիս էս տարիքումս..
էլի նույն անհաջողակն ե՞ս մնացել.. էլի հուշերով ես ապրում, թե՞ գոնե մի կարգին հետաքրքիր բանա հայտնվել կյանքումդ.. թե ասես "նույնիսկ բաներ"՝ կդժվարանամ հավատալ.. բայց դե որ ասում ես..

լսի ո՞նց հաղթահարեցիր էդ ամեն ինչը, ինչը քեզ բաժին ընկավ էդ ջահել տարիքումդ..
հասա՞ր գոնե նպատակներիդ կեսին.. հասա՞ր Հայաստան, թե էլի էտենց քուչեքը ընկած գնչույի կյանք ես վարում.. ե՞րբ հասար.. տանեցիքիդ տեսա՞ր գոնե, արա այ ախպեր ջան, ընկներներ, հարազատներ.. ու՞մ հաջողեցիր բնականում տենալ, և ոչ միայն նկարներով հետևել քրերիդ ու ախպերներիդ երեխեքի մեծանալու պրոցեսին..

գիտես, որ միշտ էլ քեզ էդ միտքը տանջելա՝ ե՞րբ կբացվի Տանդ փակ դուռը, ե՞րբ ներս կմտնես, սպասող կլինի՞ քեզ արդյոք էնտեղ էդ ժամանակ, կճանաչե՞ն քեզ արդյոք հին ծանոթները, եթե պատահմամբ հանդիպեն փողոցներում խենթի նման թափառող ուրվականին..

տեսա՞ր Իրան.. հանդիպեսցի՞ր, թե չէ՝ դու էդ ասա.. Խաչը հետ տվեցի՞ր.. որտե՞ղ գտար.. գերեզմանի մոտ նստեցիր, թե անցորդի կարգավիճակով պատահական փողոցում հանդիպեցիր.. նայեցիր ու անցար, թե՞ կանգ առար.. կանգ առար որ Շնորհակալություն հայտնես, որ քեզ չսպասեց.. էդ.. էդ.. դե գիտես, որ երբեք էլ խոսքեր չես գտել իրա արածը ինքդ քո մոտ արդարացնելու կամ անողոքաբար մեղադրելու համար..

լսի մուռդ հանեցի՞ր էդ տականքից, ով էտենց անխիղճ այրեց քո բոլոր հետ դարձի կամուրջները..

..ինչ հարցեր են է.. դե տղա ես՝ պատասխանի..

չնայած՝ արժի՞ որ պատասխանես.. բա որ պատասխանդ կտրի Հույսի վերջին բարակ գիծը ու կյանքը ընդհանրապես կորցնի իրա իմաստը..

սու՛ս մնա ախպոր պես.. արի լռենք..
սու՛ս.. լի՛ց գինուդ բաժակը արդեն դատարկվեց.. մի հատ նոր մոխրացնելիք հանի տուփից.. վառի.. դանդաաաղ ներս քաշի ծուխը՝ երկնքին նայելով ու նորից ընկիր հիշողությունների գիրկը.. միակ բանը, որ քեզ էդքան տարի ուժ ու ապրելու եռանդ է ներշնչել..


Ա Ռ Ա Յ Ժ Մ

Firegirl777
20.06.2007, 18:33
Ապե՞ր, Բարև՛,

չեի էլ պատկերացնում, թե իրոք կկարդաս էս տողերը..

չեի էլ հավատում, թե կանցնես ամեն ինչի միջով, ու կհասնես էդ տարիքին..

այ մարդ էնքան հարցեր կտայի քեզ, եթե գոնե մի անգամ գայիր երազիս էս տարիքումս..
էլի նույն անհաջողակն ե՞ս մնացել.. էլի հուշերով ես ապրում, թե՞ գոնե մի կարգին հետաքրքիր բանա հայտնվել կյանքումդ.. թե ասես "նույնիսկ բաներ"՝ կդժվարանամ հավատալ.. բայց դե որ ասում ես..

լսի ո՞նց հաղթահարեցիր էդ ամեն ինչը, ինչը քեզ բաժին ընկավ էդ ջահել տարիքումդ..
հասա՞ր գոնե նպատակներիդ կեսին.. հասա՞ր Հայաստան, թե էլի էտենց քուչեքը ընկած գնչույի կյանք ես վարում.. ե՞րբ հասար.. տանեցիքիդ տեսա՞ր գոնե, արա այ ախպեր ջան, ընկներներ, հարազատներ.. ու՞մ հաջողեցիր բնականում տենալ, և ոչ միայն նկարներով հետևել քրերիդ ու ախպերներիդ երեխեքի մեծանալու պրոցեսին..

գիտես, որ միշտ էլ քեզ էդ միտքը տանջելա՝ ե՞րբ կբացվի Տանդ փակ դուռը, ե՞րբ ներս կմտնես, սպասող կլինի՞ քեզ արդյոք էնտեղ էդ ժամանակ, կճանաչե՞ն քեզ արդյոք հին ծանոթները, եթե պատահմամբ հանդիպեն փողոցներում խենթի նման թափառող ուրվականին..

տեսա՞ր Իրան.. հանդիպեսցի՞ր, թե չէ՝ դու էդ ասա.. Խաչը հետ տվեցի՞ր.. որտե՞ղ գտար.. գերեզմանի մոտ նստեցիր, թե անցորդի կարգավիճակով պատահական փողոցում հանդիպեցիր.. նայեցիր ու անցար, թե՞ կանգ առար.. կանգ առար որ Շնորհակալություն հայտնես, որ քեզ չսպասեց.. էդ.. էդ.. դե գիտես, որ երբեք էլ խոսքեր չես գտել իրա արածը ինքդ քո մոտ արդարացնելու կամ անողոքաբար մեղադրելու համար..

լսի մուռդ հանեցի՞ր էդ տականքից, ով էտենց անխիղճ այրեց քո բոլոր հետ դարձի կամուրջները..

..ինչ հարցեր են է.. դե տղա ես՝ պատասխանի..

չնայած՝ արժի՞ որ պատասխանես.. բա որ պատասխանդ կտրի Հույսի վերջին բարակ գիծը ու կյանքը ընդհանրապես կորցնի իրա իմաստը..

սու՛ս մնա ախպոր պես.. արի լռենք..
սու՛ս.. լի՛ց գինուդ բաժակը արդեն դատարկվեց.. մի հատ նոր մոխրացնելիք հանի տուփից.. վառի.. դանդաաաղ ներս քաշի ծուխը՝ երկնքին նայելով ու նորից ընկիր հիշողությունների գիրկը.. միակ բանը, որ քեզ էդքան տարի ուժ ու ապրելու եռանդ է ներշնչել..


Ա Ռ Ա Յ Ժ Մ

Հիանալի նամակ է:ok

Censor
20.06.2007, 21:43
Ոչ մի խելոք բան իմ ապագա եսը (նույնիսկ կես տարի հետոյվա, ուր մնաց 40 տարվա), չի կարա ասի, որտև եթե ես օրինակ մի երկու բան ասեի իմ ասենք 18 տարեկանին, ինքը ինձ կասեր, որ ես դեբիլ եմ ու անկապ դուրս եմ տալիս ու տենց բան չի կարա լինի, նույնը հավանաբար ես կասեի իմ ապագային, նենց որ մերսի, պետ չի...

Իս եթե ես իսկապես, թեքուզ նկարում տեսնեի ինձ ասենք 50-60-70 տարեկանում, երևի հանկարծամահ կլինեի, հենց տեղում...

Ծով
07.10.2007, 03:42
-Դու ո՞վ ես
-Քո ջահել հոգին
-Բա մազերդ ու՞ր են
-Ճերմակել էին. թափվեցին, որ չնկատես
-Դու՞ էլ...
-Ու՞ր..բա կտակը՞...Հեսա թոռներն էլ հոգի կկանչեն...ուֆֆֆֆֆֆ:D

ivy
07.10.2007, 14:54
Իսկ ես երբեք չեմ ծերանալու: :)
50 տարի հետո էլ պակաս թարմ տեսք չեմ ունենալու, քան հիմա: Ու ապրելու եմ շատ-շատ երկար... Իզո՞ւր եմ էդքան մոգություններ սովորել: :P

Էնպես որ, իմ տեսագրությունը կլինի մոտավորապես էսպիսին.
Ա՛յ աղջի, դու վերջը ծերանալո՞ւ ես, թե չէ. ամոթ կա, նամուս կա, վերջիվերջո... ;)

Djavaxhq
07.10.2007, 15:14
Բարեւ ծերուկ էլի նույնն ես մնացել, մենակ սպիտակել ես, է բա որ ժամանակին ասում էի վայելիր կյանքը, չէիր լսում չէ, ու հիմա արդեն ոչինչի ընդունակ չես, մնում է նստել բուխարու առջեւ ու վայելել հիշողություններդ, է ախպերս բան չի մնացել վերջ հեսա 100 ամյակդ էլ նշի Վանա լճի ափի ռեսորանումդ ու գնա հանգիստ քնի հավերժ քնի,
լացս եկավ

Vive L'Armenie
07.10.2007, 19:35
Գաղթական ....... այնքան հոգեհարազատ էր նամակդ....:cry ....: Հուզիչ նամակ էր..., և չստացվեց նույնիսկ թաքցնել արցունքներս........ :this :cry

gayane70
07.10.2007, 21:46
Դու եկար՞....
Իսկ ես՞-ես էլի նույնն եմ-մի քիչ զվարթ, մի քիչ տխուր...
Հիշում ես՞ մեր հանդիպման օրը....անձրև էր....Իսկ հիմա՞, կարծես արև է.....
միթե հոգիտ հանդարտվել է՞....
Ճերմակել ես, ճկվել, չորացել....Հուշերն են՞քեզ խեղդում՞........հուշեր էլ չկան...:(
Ուրեմն զուր ես ապրել՞:think
Իսկ ինչու եկար՞::D

Ծով
07.10.2007, 22:23
Նոր կարդացի:(
Գաղթակա՛ն, խնայի՛ր ծերուկի նյարդերը...Մի տանջիր նրան ու մի՛ փորձիր նորից հուշերով ապրեցնել...Նա ավելի քան երբևէ փխրուն է ու խրատ տալու, ոչ թե լսելու կարիք ունի;)

Գաղթական
20.12.2007, 23:18
Նոր կարդացի:(
Գաղթակա՛ն, խնայի՛ր ծերուկի նյարդերը...Մի տանջիր նրան ու մի՛ փորձիր նորից հուշերով ապրեցնել...Նա ավելի քան երբևէ փխրուն է ու խրատ տալու, ոչ թե լսելու կարիք ունի;)

:)
դժվար թե ինքն այնժամ այդ աստիճանի փխրուն լինի, որ իր մեջ ուժ չգտնի ուղիղ նայել իրականության աչքերին..
իսկ թե հանկարծ.. իսկ թե հանկարծ զգամ, որ մոտը հուշերով ապրելու ցանկության պակաս կա - արդեն իմ ցանկությունը կկորի իր հետ որևէ զրույցի բռնվել, քանզի մարդս առանց անցյալ լիարժեք լինել չի կարող - ճիշտ այնպես, ինչպես մարդկությունն առանց պատմության..

Stver
27.01.2008, 08:57
Գաղթական հիրավի հուզիչ նամակ էր: Ես նորից և նորից եմ համոզվում, որ տղաներն ավելի զգայուն են եվ խորն են տանում ամեն ինչ, քան աղջիկները:

Գաղթական
12.02.2008, 19:05
Գաղթական հիրավի հուզիչ նամակ էր: Ես նորից և նորից եմ համոզվում, որ տղաներն ավելի զգայուն են եվ խորն են տանում ամեն ինչ, քան աղջիկները:

Շնորհակալություն

Rhayader
28.10.2008, 07:18
Բարև, Ադրիան: Ինչպե՞ս ես: Գիտեմ, որ մենակ ես, գիտեմ, որ համարում ես, որ քեզ ոչ ոք երբեք չի սիրել: Սխալվում ես: Ես միշտ քո կողքին եմ եղել, միշտ հավատացել եմ քեզ: Ես քեզ միշտ սիրել եմ: Գիտե՞ս, ստիպված եղա մեռնել, որ դու ծնվես:
Գիտեմ, որ ինձ ոչնչում չես մեղադրում ու ոչինչի համար չես ափսոսում: Այլապես դա դու չէիր լինի: Մենք երբեք ետ չենք նայում, այդպես չէ՞:
Մենակ մի զգա քեզ: Մի մոռացիր, որ գոնե մի ընկեր ունես, որը երբեք քեզ չի դավաճանի ու չի լքի:
Քո հայր՝
Ադրիան:

Narinfinity
28.10.2008, 15:56
Ես կարող եմ մի բան ձեզ առաջարկել,եթե դուք այն անեք հաստատ կհուզվեք:ՈՒզում եք աշխարհի ամենասառը մարդը եղեք...պադոշ...կամ անսիրտ դուք կհուզվեք
Դուք երբևէ ձեզ ծեր պատկերացրել եք?Ես այս մտահաղացումը կոչում եմ հանդիպում ծերության հետ:Դուք բոլորտ եսրիտասարդ եք և Աստված տա ապրեք մինչև խոր ծերություն...բայց երբ դուք ծերանաք անպայման կհիշեք ձեր երիտասարդությունը:Կհիշեք լավագույն պահերը ձեր կյանքի և ամեն ինչ կտայիք այդ պահերը վերապրելու համար:Բայց ավաղ....Իսկ ինչ կլինի եթե դուք ծերանաք և խոսեք ձեր երիտասարդ եսի հետ....կհանդիպեն 2 տարբեր տարիքներ`հոգում նույնը....
Եվ այսպես վերցնում եք կամ տեսախցիկ,կամ հեռախոսի կամեռայով....կամ պարզապես համակարգչում գրում եք,կամ ինքներդ ձեզ նկարում եք և խոսում ապագա ծերուկի հետ
Այնուհետև այդ տեսաերիզը կամ վորդի ֆայլը պահում եք և 50 տարի հետո,40 տարի հետո կարդում եք կամ դիտում և հոգեբանական բոլոր օրենքներով դուք կհուզվեք....
Ես դիմում եմ ծեր Գրիգորիուսին
_Բարև բիդզա,հը ոնց ես?Ես լավ եմ....սովորում եմ...ամեն ինչ լավա....ես հիմա ուժեղ եմ,տեսնես հիմա պառավդ ովա?Չլինի էն սիրուն աղջիկնա,որին հիմա սիրահարվել եմ....շատ ես կուզիկացել??Էրնեկ քո պես կյանքի փորձ ունենայի,հիմա ես փորձում եմ շատ բաներ հասկանալ,բայց դժվար է...Չեի նախանձի քեզ ծերուկ,հը տղեդ ոնցա?կամ աղջիկդ?թոռներդ?ԷԷԷ գիտեմ շատ մարդիկ հիմա հետդ չեն,բայց հիմա իմ կողքին եմ,և ես նրանց սիրում եմ .....բայց կյանք է էլի...ժամանակավոր հյուրեր ենք....Դե ես էլ կյանքի բոլոր հաճույքներից օգտովում եմ որ հիշելու բան ունենաս,բայց դե չեմ մոռանում,իմ վրա աշխատոմ որ հետագայում հեշտ լինի..............շարունակելի
Ինչ կասեիք ԴՈՒՔ ՁԵՐ ԾԵՐՈՒԿԻՆ????????????
Շատ ծանր, հուզիչ և ուժեղ թեմա է, կեցցես Դու ստեղծող...:ok
Բայց ինձ չեմ պատկերացնում տարիքով ծերացած,
Այդ դեպքում կասեմ, որ հայելու մեջ չեմ ուզենա նայել, չնայած տարիքով մեծերին միշտ էլ հարգել եմ ու կհարգեմ, պարզապես կուզենայի չծերանալ, և դա անհնար լինելու պատճառով կուզենայի հեռանալ երիտասարդ տարիքում...
Ինչ էլ անեմ այս կյանքում, էլի կիսատ գործեր կմնան, ինչ էլ ունենամ, լավից լավը կա ու կա...
Դէ էլ ինչ ա մնում էս կայնքում, մենակ ապահովված, առաքինի ժառանգներ ունենալն ու նրանցով ուրախանալը մինչև վերջին շունչը...մեկ էլ սիրել մարդկանց և օգնել քանի դեռ կարող ես...:think
Իսկ ԻՄ ԾԵՐՈՒԿԻՆ կասեմ`
Մնաս Բարով, Օվ Մարդ ...
Դու Ես ես, Ես չեմ լինի Քեզ նման, գուցե Դու էլ` ինձ նման ... :)
Մանկություն... Ես եմ հիմա Քեզ նման ... իսկ Դու հեռու ես արդեն ... :(