Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Ճի՞շտ է, թե՞ ոչ

Էջեր : 1 2 3 4 5 [6] 7 8 9 10 11 12 13 14 15 16

Ann87
13.12.2007, 18:39
Իսկ ես սիրում եմ Նոր Տարի:

Հաջորդը ուզումա կոմպի դիմացից հելնի, չի կարում: :D

հաաա չեմ կարում ոչմի ձև:(

հաջորդը թեյա ուզում խմի:)

Արշակ
13.12.2007, 18:47
հաաա չեմ կարում ոչմի ձև:(

հաջորդը թեյա ուզում խմի:)
Հա՝ ուզում եմ, նույնիսկ արդեն լցրել եմ, բայց դեռ տաքա. չեմ կարողանում խմել։

Անտեսված հարցս էլի եմ տալիս.
Հաջորդը Ձմեռ Պապիկին նամակը արդեն գրել–պրծելա։

Belle
13.12.2007, 19:06
Անտեսված հարցս էլի եմ տալիս.
Հաջորդը Ձմեռ Պապիկին նամակը արդեն գրել–պրծելա։

Նամակ չեմ գրել, բայց զանգել ասել եմ: :hands

Հաջորդն էլ երևի Ձմեռ Պապի էլ-հասցեինա գրել: :D

Աբելյան
17.12.2007, 14:57
Ձմեռ պապը սկի սեփական մորուք էլ չունի, էլ ո՞րտեղից իրան էլ-հասցե

հաջորդը Ձմեռ պապու գոյությանը արդեն երկար ժամանակ չի հավատում

Second Chance
17.12.2007, 15:04
հաջորդը Ձմեռ պապու գոյությանը արդեն երկար ժամանակ չի հավատում
:)բնականաբար
հաջորդն ուզում է նոր տարին չգա:(

Աբելյան
17.12.2007, 15:08
ուզում եմ շուտ գա :(

հաջորդը ուզում ա պատասխանի, բայց նոր հարց մտածելու հավես չունի

hayastanic hognach mard
17.12.2007, 15:12
ուզում եմ շուտ գա :(

հաջորդը ուզում ա պատասխանի, բայց նոր հարց մտածելու հավես չունի

չէ ես հավես ունեմ , հարցս ուղում եմ ծխող հայ տղաներին

ետ ճիշտա, որ ծխելուց տղաները տղամարդ են դառնում՞:oy:oy:oy

Dayana
17.12.2007, 15:28
Ձմեռ պապը սկի սեփական մորուք էլ չունի, էլ ո՞րտեղից իրան էլ-հասցե

հաջորդը Ձմեռ պապու գոյությանը արդեն երկար ժամանակ չի հավատում

Տենց բան չկա ես հավատում եմ :love ինքը կա

Հաջորդը նայում է պատուհանից դուրս ու ձյուն է երազում :(
Վայ կներեք հետ եմ մնացել :oy

Աբելյան
17.12.2007, 15:36
ետ ճիշտա, որ ծխելուց տղաները տղամարդ են դառնում՞
եսի՞մ. չեմ փորձել

Հաջորդը նայում է պատուհանից դուրս ու ձյուն է երազում
չէ :ok
ձյուն չեմ սիրում

հաջորդը իրա վերջի զանգն ա հիշում ու կարոտում դպրոցը

Dayana
17.12.2007, 15:39
եսի՞մ. չեմ փորձել

չէ :ok
ձյուն չեմ սիրում

հաջորդը իրա վերջի զանգն ա հիշում ու կարոտում դպրոցը

:[ ոչ մի դեպքում

հաջորդը հիմա մտածում է թե էսքան քննությունները ո՞նց է հանձնելու :(

hayastanic hognach mard
17.12.2007, 15:40
[QUOTE=H.a.y.k.o.;485001]եսի՞մ. չեմ փորձել

ինչ չես փորձել՞

հա լավ պարզա

Աբելյան
17.12.2007, 15:41
հաջորդը հիմա մտածում է թե էսքան քննությունները ո՞նց է հանձնելու :(
արտագրելով

հաջորդն էլ ա իմ պես մտածում

Dayana
17.12.2007, 15:44
արտագրելով

հաջորդն էլ ա իմ պես մտածում

Շպո ունես՞ :o ինչի չես ձեն հանում, ես էլ նստած տառապում եմ, մտածում եմ թե ոնց եմ էդքան սովորելու :D :D

Հաջորդը երբեկ քննություններին չի արտագրել, կարծելով, որ կխափի ոչ թե դասախոսին, այլ ինքն իրեն :( :oy

Աբելյան
17.12.2007, 15:47
Հաջորդը երբեկ քննություններին չի արտագրել, կարծելով, որ կխափի ոչ թե դասախոսին, այլ ինքն իրեն
հաջորդը պատահել ա, որ քննություններին արտագրել ա, թքած ունենալով, որ կխաբի ոչ թե դասախոսին, այլ ինքն իրեն :P

հաջորդը կյանքում արտագրած չկա քննություններին

Vive L'Armenie
17.12.2007, 16:43
հաջորդը կյանքում արտագրած չկա քննություններին

Ճիշտ էր :angel , ուրիշներն էին արտագրում ինձանից :P

Հաջորդն ինքն իրեն վառում է սուտ ասելիս...:8

Belle
17.12.2007, 17:03
Հաջորդն ինքն իրեն վառում է սուտ ասելիս...[/B]:8

Չէ, որովհետև սուտ չեմ էլ փորձում ասել: ;)

Հաջորդը հոգնելա չոր գետնից, ուզումա ձյուն գաաա :)

Vive L'Armenie
17.12.2007, 17:07
Հաջորդը հոգնելա չոր գետնից, ուզումա ձյուն գաաա :)

Հա՜, ճիշտ ա :love

հարցը նույնն է...

Tigran Adunts
17.12.2007, 17:12
Հա՜, ճիշտ ա :love

հարցը նույնն է...

Չէ չոր գետնից չեմ հոգնել: Ձյուն չեմ ուզում :)
Հաջորդը իրանց ֆիզիկայի ջահել դասախոսի վրայա սիրահարվել :D

Vive L'Armenie
18.12.2007, 19:18
Չէ չոր գետնից չեմ հոգնել: Ձյուն չեմ ուզում :)
Հաջորդը իրանց ֆիզիկայի ջահել դասախոսի վրայա սիրահարվել :D

Իմ ֆիզիկայի դասախոսը ծեր կին էր :P, այնքան էլ վախենալու էր, մե՜ծ ակնոցներով :o

Հաջորդն այնքան էլ չի (էր) սիրում դասերից փախչել, բայց, քանի-որ մնացածը փախչում էին՝ ստիպված էր լինում հետևել նրանց :think

VisTolog
18.12.2007, 20:13
Հաջորդն այնքան էլ չի (էր) սիրում դասերից փախչել, բայց, քանի-որ մնացածը փախչում էին՝ ստիպված էր լինում հետևել նրանց Ես եմ:oy
Շատ հաճախ ենք կազմակերպում փախուստ դպրոցից, ես էլ ստիպված փախնում եմ իրանց հետ:

Հաջորդը ուսուցիչների գլխին միշտ սարքում է (էր):
Օրինակ` պոպոկ է դնում նրա աթոռի վրա:

Second Chance
20.12.2007, 12:46
Ես եմ:oy
Շատ հաճախ ենք կազմակերպում փախուստ դպրոցից, ես էլ ստիպված փախնում եմ իրանց հետ:

Հաջորդը ուսուցիչների գլխին միշտ սարքում է (էր):
Օրինակ` պոպոկ է դնում նրա աթոռի վրա:

Միշտ չէ:nea մեկ մեկ:D

Հաջորդը դպրոցում միշտ գերազանցիկա եղել:pioneer

Dayana
20.12.2007, 12:47
Միշտ չէ:nea մեկ մեկ:D

Հաջորդը դպրոցում միշտ գերազանցիկա եղել:pioneer

Ահա :oy Նույնիսկ ուզում էին ոսկե մեդալ տաին, ասեցի չեմ ուզում :D ալարում էի գնաի քննության :D

Դե լավ որ դպրոցին անցանք
Հաջորդի նկարը դպրոցի պատին կպցրած էր, որպես օրինակելի ու լավ սովորող :oy /իմը չկար զզվում էի որ ասում էին նկար կբերես՞/

Adam
20.12.2007, 13:54

Միայն 1-ին ու 2-րդ դասարաններում :D

Հաջորդը շատ զգայուն է և ամեն ինչ սրտին մոտիկ է ընդունում :)

Belle
20.12.2007, 14:01
Հաջորդը շատ զգայուն է և ամեն ինչ սրտին մոտիկ է ընդունում :)

Հա :(

Հաջորդը հիմա շաաատ ուրախ է: ;)

Dayana
20.12.2007, 14:10
Հա :(

Հաջորդը հիմա շաաատ ուրախ է: ;)

Ահա միշտ ուրախ եմ լինում լանչից հետո :D

Հաջորդը չի սիրում ուտել ;)

Chilly
20.12.2007, 14:13
Ահա միշտ ուրախ եմ լինում լանչից հետո :D

Հաջորդը չի սիրում ուտել ;)

Ներվեր թե այլ ուտելիք? երկուսն էլ սիրում եմ, միայն թե չափավոր ;)

հաջորդը աղջիկ է :P

Second Chance
20.12.2007, 14:14
Ահա միշտ ուրախ եմ լինում լանչից հետո :D

Հաջորդը չի սիրում ուտել ;)

Հա մեկ մեկ ահավոր բեռա դառնում ուտելը:( բայց մեկ մեկ նենց հաճելիա..չէ ուրեմն սխալա ոչ թե չի սիում այլ նորմալա վերաբերվում ուտելուն;)

վայ ուշացա .. :oyԲայց Չիլլի ջան փաստորեն ճիշտ էիր;)

հաջորդն էլ չի ուզում մեծանալ

Chilly
20.12.2007, 14:17
հաջորդն էլ չի ուզում մեծանալ

հեչ չեմ ուզում...

հաջորդը ստեղնաշարի կնոպկեքն ա սեղմում...

Second Chance
20.12.2007, 14:20
հեչ չեմ ուզում...

հաջորդը ստեղնաշարի կնոպկեքն ա սեղմում...
յա դաղալություն ես անում Չիլլի:D:D
նենց բաներ ես աում որ չվրիպես ընդհանրապես՞

Հաջորդը փոքրքւց երազելա օդաչու դառնալ:)

Chilly
20.12.2007, 14:21
յա դաղալություն ես անում Չիլլի:D:D
նենց բաներ ես աում որ չվրիպես ընդհանրապես՞

Հաջորդը փոքրքւց երազելա օդաչու դառնալ:)

;) տենց բան չկա,

հաջորդը գրածս ա կարդում

Dayana
20.12.2007, 14:31
;) տենց բան չկա,

հաջորդը գրածս ա կարդում

:nea Առանց կարդալու գուշակում եմ ինչ ես գրել :D

Հաջորդը հիմա ուզում է գոնե մի 2 րոպեով :lazy

Vive L'Armenie
20.12.2007, 14:36
:nea Առանց կարդալու գուշակում եմ ինչ ես գրել :D

Հաջորդը հիմա ուզում է գոնե մի 2 րոպեով :lazy

Չէ, չնայած, որ լավ չեմ քնել գիշերը :(

Հաջորդը համով սուրճ է եփում :nyam

Second Chance
20.12.2007, 14:38
:nea Առանց կարդալու գուշակում եմ ինչ ես գրել :D

Հաջորդը հիմա ուզում է գոնե մի 2 րոպեով :lazy

հաաա նենցա նենցա ուզում:(

հաջորդը չի անում գրառումներ ոչ քաղաքականություն ոչ էլ սպորտ բաժիններում

Dayana
20.12.2007, 14:38
Չէ, չնայած, որ լավ չեմ քնել գիշերը :(

Հաջորդը համով սուրճ է եփում :nyam

Ահա, կարող ես մեր ֆիզկուլտուրայի դասախոսին հարցնես։ Բոլոր զաչոտներս 100 էր դնում սուրճ էի հյուրասիրում :D

Հաջորդը սուրճ չի սիրում :[

Vive L'Armenie
20.12.2007, 14:41
Հաջորդը սուրճ չի սիրում :[

Սիրում եմ :P

Հաջորդը անհանգիստ է ինչ-որ բանից :(

Աբելյան
20.12.2007, 14:42
Հաջորդը սուրճ չի սիրում
չսիրելը չեմ սիրում, բայց որ իրիկունները հերս խմում ա, մի երկու կում անում եմ իրա բաժակից

հաջորդը չի անում գրառումներ ոչ քաղաքականություն ոչ էլ սպորտ բաժիններում

Chilly
20.12.2007, 14:44
Սիրում եմ :P

Հաջորդը անհանգիստ է ինչ-որ բանից :(

Վահեն չեկավ, արա դե ինչքան պիտի սպասե է, մեկը լինի, չալարի, գնա ականջից բռնի, բերի, վայ, բարև, Վիվ, ճիշտ էիր գիտե?ս ;)

Հաջորդը
Շնչում ա

Աբելյան
20.12.2007, 14:47
Հաջորդը
Շնչում ա
ճիշտ ա, բայց մենակ ցամաքում
ջրի տակ չեմ կարում

հաջորդը աղջիկ ա

Belle
20.12.2007, 14:48
Ճիշտ է;

Հաջորդը սիրում է հայելու մեջ նայել: :)

Dayana
20.12.2007, 14:48
Վահեն չեկավ, արա դե ինչքան պիտի սպասե է, մեկը լինի, չալարի, գնա ականջից բռնի, բերի, վայ, բարև, Վիվ, ճիշտ էիր գիտե?ս ;)

Հաջորդը
Շնչում ա

Շնչում եմ այն էլ լիաթոք :P

հաջորդը չի անում գրառումներ ոչ քաղաքականություն ոչ էլ սպորտ բաժիններում

Երկուսում ել ունեմ գրառումներ :oy

Դե որ ես եմ ուրեմն աղջիկ եմ :D համ էլ հայելու մեջ նայել էնքան էլ չեմ սիրում, էս մեր լիֆտի մեջ լրիվ հայելիներ են, ամեն անգամ մտնում ես ներս ու լրիվ դու ես , գլուխս պտտվում է:

Հաջորդը ակումբը չի սիրում :tomato /քրկոծել չկա/

Աբելյան
20.12.2007, 14:50
հիմնականում սիրում եմ
հաջորդը էս ա նենց ենթադրություն կանի հաջորդի մասին, որ ճիշտ կստացվի

Vive L'Armenie
20.12.2007, 14:50
Ի՞նչ արագ եք գրում :'

Հաջորդը արանց Ակումբի չի կարա :P

Հաջորդի մտքին մի բան կա, մտածում ա անի-չանի :think

Chilly
20.12.2007, 14:51
Հաջորդը ակումբը չի սիրում :tomato /քրկոծել կա/

ճիշտ ա... ես թռա ... :aaa :D:D:D

ես չեմ սիրում կատու ծեծողների ակումբը, խի դու որ ակումբը նկատի ունեիր? Դար-ը? չամաչեցիր?

հաջորդի աչքերը հիմա բաց են :P

Աբելյան
20.12.2007, 14:56
հաջորդի աչքերը հիմա բաց են
երևի նկատի ունես գրելու պահի՞ն
չէ
աչքեևս փակ եմ գրել, որ սխակ դոըր գաս :P

հաջորդը կոմպի դեմը նստած ա

Dayana
20.12.2007, 14:59
երևի նկատի ունես գրելու պահի՞ն
չէ
աչքեևս փակ եմ գրել, որ սխակ դոըր գաս :P

հաջորդը կոմպի դեմը նստած ա

:D նեա

Վիվուկիս հարցը

Աբելյան
20.12.2007, 15:02
Հաջորդի մտքին մի բան կա, մտածում ա անի-չանի :think
կոնկրետ էս պահին՝ չէ

հաջորդը կոմպի կողն ա նստած

Script
20.12.2007, 15:25
հաջորդը կոմպի կողն ա նստած

Ինչի կողը, հենց դեմն էլ նստած եմ:
Հաջորդը մտածումա ինչ անի,որ լավ լինի:

Second Chance
20.12.2007, 16:32
Հաջորդը մտածումա ինչ անի,որ լավ լինի:

հա կարելի է էտպես ասել

հաջորդն ինձ նման մտածում է ինչ անի որ չմրսի:(

Belle
20.12.2007, 17:15
հաջորդն ինձ նման մտածում է ինչ անի որ չմրսի:(

Չէ, ես չեմ մրսում: ;)
Հաջորդը երևի :think երևի պիտի պարապի (քննություն կամ ... ), բայց չի պարապում: :D

Dayana
20.12.2007, 18:34
Չէ, ես չեմ մրսում: ;)
Հաջորդը երևի :think երևի պիտի պարապի (քննություն կամ ... ), բայց չի պարապում: :D

Հա էլի, ասեք գնա տուն պարապի :(
Հաջորդը իրեն շատ բարիա համարում բայց մնացածներն ասում են լրիվ հակառակը :P /պրովակացիոն հարցերիս համար չխեղդեք/

Lapterik
20.12.2007, 19:30
Հաջորդը իրեն շատ բարիա համարում բայց մնացածներն ասում են լրիվ հակառակը :P /պրովակացիոն հարցերիս համար չխեղդեք/

Հա ես բարի աղջիկ եմ:love, մնացածները ինչ ուզում են ասեն:P
ՀԱջորդին մնացել են կյանքի քննությունները, մնացածը լրիվ հանձնելա:

Chilly
20.12.2007, 19:32
Հա ես բարի աղջիկ եմ:love, մնացածները ինչ ուզում են ասեն:P
ՀԱջորդին մնացել են կյանքի քննությունները, մնացածը լրիվ հանձնելա:

դեռ նոր եմ սկսում... ԶԱՀԼԵՍ գնաց, կյանքինը ավելի հետաքրքիր ա...

հաջորդը մի ժամից տանը կլինի

Lapterik
20.12.2007, 19:34
Չէ ինքը վաղուց տանն ա:
Հաջորդը Նոր տարին չի սիրում:

Chilly
20.12.2007, 19:36
Չէ ինքը վաղուց տանն ա:
Հաջորդը Նոր տարին չի սիրում:

ես ամեն ինչի նորն էլ սիրում եմ

հաջորդը հնություն չի սիրում

Cassiopeia
20.12.2007, 19:42
ես ամեն ինչի նորն էլ սիրում եմ

հաջորդը հնություն չի սիրում

որքան գինին հին է, այնքան այն թունդ է:P
Հարցը թողում եմ նույնը

Vive L'Armenie
20.12.2007, 19:46
Հարցը թողում եմ նույնը

Հնության գիժ եմ :P, ինչքան հին եղած կա իմ սենյակում ա :hands

Հաջորդի տրամադրությունը փոփոխական է :think

Chilly
20.12.2007, 19:50
Հնության գիժ եմ :P, ինչքան հին եղած կա իմ սենյակում ա :hands

Հաջորդի տրամադրությունը փոփոխական է :think

խի տենց մարդ կա? որ տրամադրությունը միշտ նույնը լինի?

հաջորդը գիժ ա :P

Cesare
20.12.2007, 19:53
խի տենց մարդ կա? որ տրամադրությունը միշտ նույնը լինի?

հաջորդը գիժ ա :P

Հա բա ոնց :
Գիժ չեմ, բայց հավակնորդ եմ :
Շուտով ……

:D
Հաջորդը …… ըըը …… պարապում ա :
Գիժ չէ : Ընդունվելու համար … :D

Vive L'Armenie
20.12.2007, 19:55
Հաջորդը …… ըըը …… պարապում ա :
Գիժ չէ : Ընդունվելու համար … :D

Ո՜չ :P

Հարցը թողնում եմ նույնը ;)

Chilly
20.12.2007, 19:56
Ո՜չ :P

Հարցը թողնում եմ նույնը ;)

Ո՜չ :P :P:P

Հարցը թողնում եմ նույնը ;) :D

Vive L'Armenie
20.12.2007, 20:16
Ո՜չ :P :P:P

Հարցը թողնում եմ նույնը ;) :D

Ասում եմ ո՛չ էլի :angry

Հաջորդը օրը սկսում է սուրճով :nyam

Ծով
20.12.2007, 21:30
Չէ..բայց կուզենայի...
նույնը..

Dayana
21.12.2007, 11:14
Չէ..բայց կուզենայի...
նույնը..

:o սուրճ, ես չեմ խմում :P ես սկսում եմ թեյով :oy այն էլ մի փոքր մեղրի պարունակությամբ։
Հաջորդը երբ ընդունելության համար պարապում էր, տանեցիները զոռով մեղրի ու ընկույզի /պոպոգ/ խառնուրդ էին ուտեցնում :D

Kita
21.12.2007, 11:43

չէ հա, ընդհանրապես չէին ուտեցնում:D:(

Հաջորդը զզվել եմ ինստ գնալուց ու լսելուց, որ պետք է գնա...

Dayana
21.12.2007, 11:50
չէ հա, ընդհանրապես չէին ուտեցնում:D:(

Հաջորդը զզվել եմ ինստ գնալուց ու լսելուց, որ պետք է գնա...

Վայ չէ, ինըստուտը "էտօ դելօ սվետօյե" :D ես դեռ ուզում եմ գնամ պաշտպանեմ, դառնամ 2008-ի խորհրդանիշ դասախոսներին, որ միայն կաշառքով են գնահատական դնում, այն էլ ամենաշատը 3 :D

Հաջորդը երազել է դառնալ նավաստի ;)

Kita
21.12.2007, 12:10

չէ հա... :)

հաջորդը ուզում է ուտել::P

lulu
21.12.2007, 12:13
չէ հա... :)

հաջորդը ուզում է ուտել::P

չէ սրճել

հաջորդը ուզումա պարել;)

Dayana
21.12.2007, 12:13
չէ հա... :)

հաջորդը ուզում է ուտել::P

Ախր ոչ միայն ուզում է այլև սիրում է այդ պռոցեսը :love
Հաջորդը կգա մեր հետ լանչի՞ /Կիտ՞ կգաս իմ ու Տիկոի հետ ;)/

Ավելացվել է 1 րոպե անց

չէ սրճել

հաջորդը ուզումա պարել;)

վայ ուշացա :) Պարել սիրում եմ, բայց հիմա չեմ ուզում հիմա կւտայի ասածն եմ ուզում :oy

Vive L'Armenie
21.12.2007, 13:40
Ախր ոչ միայն ուզում է այլև սիրում է այդ պռոցեսը :love
Հաջորդը կգա մեր հետ լանչի՞ /Կիտ՞ կգաս իմ ու Տիկոի հետ ;)/

Ավելացվել է 1 րոպե անց

վայ ուշացա :) Պարել սիրում եմ, բայց հիմա չեմ ուզում հիմա կւտայի ասածն եմ ուզում :oy

Բա հիմա ո՞ր հարցին պատասխանեմ :esim

Դե լավ, ես պարել սիրում եմ, բայց հիմա չէի պարի :oy

Հաջորդը շա՜տ ուրախ է, որովհետև ուրբաթ է (week-end) :yahoo

VisTolog
21.12.2007, 14:21
Բա հիմա ո՞ր հարցին պատասխանեմ :esim

Դե լավ, ես պարել սիրում եմ, բայց հիմա չէի պարի :oy

Հաջորդը շա՜տ ուրախ է, որովհետև ուրբաթ է (week-end) :yahooԵս եմ:
Շատ ուրախ եմ, որ դասերը պրծան, ա զ ա տ ու թ յ ու ն::yahoo:jagi
Հաջորդը հիմա պատրաստվումա հանդիպման, բայց չգիտի գնա, թե չէ:

Vive L'Armenie
21.12.2007, 14:42
Ես եմ:
Շատ ուրախ եմ, որ դասերը պրծան, ա զ ա տ ու թ յ ու ն::yahoo:jagi
Հաջորդը հիմա պատրաստվումա հանդիպման, բայց չգիտի գնա, թե չէ:

Հանդիպման չէ, բայց գործի հաստատ կգնա :ok

Հաջորդի պառը թխկացնեմ կգա սուրճ խմելու :D :nyam

Dayana
21.12.2007, 14:46
Հանդիպման չէ, բայց գործի հաստատ կգնա :ok

Հաջորդի պառը թխկացնեմ կգա սուրճ խմելու :D :nyam

Հա կգամ բայց սուրճ չէ էլի, թեյ ու եթե կարելիա կանաչ :oy

Հաջորդը երբեկ չի լսել որ իրանց պառերը թխկացնեն :D

GevSky
21.12.2007, 14:55
Հաջորդը երբեկ չի լսել որ իրանց պառերը թխկացնեն :D

Փոքր վախտ լսել եմ հետո եկան ձյաձյաները մեր պառերը հանեցին, հիմա ժամանակները փոխվել են ծնգցնում են արդեն կոֆեի համար:D

Իսկ հաջորդին էսօր արդեն հասցրել են ծնգցնել:)

Vive L'Armenie
21.12.2007, 20:41
Իսկ հաջորդին էսօր արդեն հասցրել են ծնգցնել:)

Ես եմ ծնգացրել :P, բայց էտ խեղջերը Հայաստանից մինչև գային ուշ կլիներ :D

Հաջորդը մի տեսակ հոգնել ա Internet-ից :8

Lapterik
21.12.2007, 20:47
Հաջորդը մի տեսակ հոգնել ա Internet-ից :8

Եսիմ, համ հա , համ չէ:

Դե լավ որ պաօերի թխկցնելուց հարցը գնաց, ապա
հաջորդը հարևանի գլխին ջուր ա թափում, հետո էլ ասում ա ես չեմ արել:

*e}|{uka*
21.12.2007, 20:53
Ես եմ ծնգացրել :P, բայց էտ խեղջերը Հայաստանից մինչև գային ուշ կլիներ :D

Հաջորդը մի տեսակ հոգնել ա Internet-ից :8

Նեա՜
Հաջորդը մտածումա Նոր-Տարին ում հետ դիմավորի :)

Ծով
21.12.2007, 22:25
Կարիք չունեմ մտածելու.../ընտանիքիս հետ:love, հետո նոր միայն, կորոշեմ;)/
Հաջորդը գիտի, թե ինչու է վաղը հրաշք օր...

Սամվել
21.12.2007, 22:27
Կարիք չունեմ մտածելու.../ընտանիքիս հետ:love, հետո նոր միայն, կորոշեմ;)/
Հաջորդը գիտի, թե ինչու է վաղը հրաշք օր...

:o Ի՞նչ իմացար։ Գիտեմ :P Վաղը քննություններս պրծնում եմ :yahoo

Հաջորդի սիրած մուլտֆիլմի հերոսը Չեբուրաշկանա :D

Մանե
21.12.2007, 22:29
Կարիք չունեմ մտածելու.../ընտանիքիս հետ:love, հետո նոր միայն, կորոշեմ;)/
Հաջորդը գիտի, թե ինչու է վաղը հրաշք օր...
Հա,որովհետև մյուս օրը Բարսայի խաղն ա :D
Հաջորդը հաճախ ա ընկնում հիշողությունների գիրկը:love

Հաջորդի սիրած մուլտֆիլմի հերոսը Չեբուրաշկանա
Չէ,իրա ախպերը :love :D

Lapterik
21.12.2007, 22:48
ՀԱ ես միշտ էլ հիշողությունների գրկում եմ:
ՀԱրցիս չպատասխանեցիք:
ՀԱջորդը իրա ապերիկի կամ քուրիկի հետ շատ ա կռվում:

Ծով
21.12.2007, 22:53
Առաջ հա...հիմա չէ:)
/ախպորս ցավը տանեմ:D/
Հաջորդը վաղը գնալու ա հանդիպման ու իմ կողմից պաչելու ա Բյուրին, եթե գա...:D

Taurus
21.12.2007, 22:57
հաստատ չէ:
Հաջորդը վաղը չի գալու հանդիպման ու բնականաբար Ծովի կողմից չի պաչելու Բյուրին:D

Մանե
21.12.2007, 22:58
Հաջորդը վաղը գնալու ա հանդիպման ու իմ կողմից պաչելու ա Բյուրին, եթե գա...:D
Հա,պաչիկ կանեմ,բայց իմ կողմից:love
Այ որ գաս,մի հատ էլ քեզ պաչիկ կանեմ:love:kiss
:oy
Հաջորդի մոտ invissible լիստում եմ:8

Belle
23.12.2007, 18:53
Հաջորդի մոտ invissible լիստում եմ:8

Ման էդ որնա? :oy

Հաջոդը արդեն տոնածառը դրելա, մնում են փուչիկները: :hands

Selene
23.12.2007, 21:19
Ման էդ որնա? :oy

Հաջոդը արդեն տոնածառը դրելա, մնում են փուչիկները: :hands

Չէ, նոր պետք է դնի:love
Հաջորդն էլի երկնքից ներքև իջնել չի ուզում:)

Belle
23.12.2007, 21:39
Հաջորդն էլի երկնքից ներքև իջնել չի ուզում:)

Ուզում եմ, չի ստացվում: :(

Հաջորդը չի ծառայել բանակում: :angry

Արամ
23.12.2007, 22:54
Հա դեռ ժամանակս չի եկել, բայց պիտի ծառայեմ:
Հաջորդը երկվերյակա?

Ծով
23.12.2007, 23:14
չէ...
Հաջորդը կռիս ա/տարով:D/

Արամ
23.12.2007, 23:15
չէ...
հաջորդը էլի երկվորյակա

Dayana
24.12.2007, 09:57
չէ...
հաջորդը էլի երկվորյակա

:nea Ես կշեռք եմ :P
Հաջորդը չի սիրում նոր տարուն տան էն թիթիզ-միթիզ զարդարեանքները :oy

lulu
24.12.2007, 10:42
:nea Ես կշեռք եմ :P
Հաջորդը չի սիրում նոր տարուն տան էն թիթիզ-միթիզ զարդարեանքները :oy

վայհ! հենց ետ եմ ամենա շատը սիրում :hands

Հաջորդը շատա իրեն համեստ պահում :(

Tig
24.12.2007, 11:15
վայհ! հենց ետ եմ ամենա շատը սիրում :hands

Հաջորդը շատա իրեն համեստ պահում :(

Համարյա միշտ:)

Իսկ հաջո՞րդը:

Dayana
24.12.2007, 11:31
Համարյա միշտ:)

Իսկ հաջո՞րդը:

:8 եսիմ, չէ պահում եմ ոնց որ կամ, եթե համեստ եմ ուրեմն համեստ, իսկ եթե անհամեստ :oy ուրեմն տենց
իսկ իմ հաջորդը ՞

Chilly
24.12.2007, 13:31
:8 եսիմ, չէ պահում եմ ոնց որ կամ, եթե համեստ եմ ուրեմն համեստ, իսկ եթե անհամեստ :oy ուրեմն տենց
իսկ իմ հաջորդը ՞

պատկերացրու... ես էլ...
վայ, դու կշեռք ես? պրիվետ ադաշս ;)

հաջորդը կշեռքներին շատ ա սիրում ;)

Ծով
25.12.2007, 01:21
Է, ԷԴ ԿԱՊ ՉՈՒՆԻ;)
Չէ...
Հաջորդը Նոր տարուն մեր տուն գալու ա:)

Մանե
25.12.2007, 10:41
Հաջորդը Նոր տարուն մեր տուն գալու ա:)
:esim
Դե եթե մնացածը գալու լինեն,ես էլ կարող ա երևամ,ծեծը կկիսենք :D:D
Հաջորդը չի սիրում Նոր տարվա ուտուշ-խմուշը :D:D:oy

Cesare
25.12.2007, 11:28
:esim
Դե եթե մնացածը գալու լինեն,ես էլ կարող ա երևամ,ծեծը կկիսենք :D:D
Հաջորդը չի սիրում Նոր տարվա ուտուշ-խմուշը :D:D:oy

Կարծում եմ կատակ եր :
Հաջորդը գժի պես 1ին ա սիրում :

Մանե
25.12.2007, 11:42
Հաջորդը գժի պես 1ին ա սիրում :

Չէ,բայց ուզում եմ :love:oy Չի ստացվում :(
Հաջորդը թաքնված տաղանդ ա ;)

Chilly
25.12.2007, 13:53
Հաջորդը թաքնված տաղանդ ա ;)

էդպես բան չկա ;), ես թաքնված չեմ :D

հաջորդը մեծամիտ ա

Undina
25.12.2007, 14:01
հաջորդը մեծամիտ ա

Բայց ինչի որ??????????????????:( Ես հեչ էլ մեծամիտ չեմ:

Մյուսը մտորումների մեջա......

Script
25.12.2007, 15:30
Մյուսը մտորումների մեջա......
Հա էս վերջերս շատ մտածելու բան ունեմ:(
Հաջորդը շուտա որոշոմներ կայացնում:

Cesare
25.12.2007, 16:01
Հա էս վերջերս շատ մտածելու բան ունեմ:(
Հաջորդը շուտա որոշոմներ կայացնում:

Հաա շատ արագ :
Ետ մեկ լավ ա մեկ-մեկ ել չէ :

Հաջորդը անտաղանդ հանճար ա … ;):D;)

Chilly
25.12.2007, 16:01
Հաջորդը շուտա որոշոմներ կայացնում:

չէ... կասեի նույնիսկ` ուշ, բայց որ կայացնում եմ... թող ու փախի... հետ դառնալ չկա :(

հաջորդը չի սիրում, երբ իրեն սիրում են :P

Cesare
25.12.2007, 16:05
չէ... կասեի նույնիսկ` ուշ, բայց որ կայացնում եմ... թող ու փախի... հետ դառնալ չկա :(

հաջորդը չի սիրում, երբ իրեն սիրում են :P

Լավ չի, որ վրովս «թռաք» :D …ծ
Շաաատ եմ սիրում :
Հաջորդը անտաղանդ հանճար ա … ;):D;)

Dayana
25.12.2007, 16:20
Լավ չի, որ վրովս «թռաք» :D …ծ
Շաաատ եմ սիրում :
Հաջորդը անտաղանդ հանճար ա … ;):D;)

:love ես տաղանդավոր հանճար եմ :love

հաջորդը ամբողջ օրը իրա գլուխն է գովում /Չիլլին լիներ կասեր մեծամիտա :D /

Script
25.12.2007, 16:22
հաջորդը ամբողջ օրը իրա գլուխն է գովում /Չիլլին լիներ կասեր մեծամիտա :D /
Չէ մենակ օրվա առաջին կեսը:P
Հաջորդը ուզումա պարի ու ուրախանա:

Chilly
25.12.2007, 16:58
Հաջորդը ուզումա պարի ու ուրախանա:

երբեմն...

հաջորդը գիտի, թե որտեղ է AXON ակումբը...

Dayana
25.12.2007, 17:00
Չէ մենակ օրվա առաջին կեսը:P
Հաջորդը ուզումա պարի ու ուրախանա:

Ահա ու հեսա կգնամ անելու դա :dance

հաջորդը այսօր կպարի ու կուրախանա, ինչպես ես :)
Հ.Գ. Չէ բայց ինձ չի հասնի :P

Undina
25.12.2007, 17:10
Ահա ու հեսա կգնամ անելու դա :dance

հաջորդը այսօր կպարի ու կուրախանա, ինչպես ես :)
Հ.Գ. Չէ բայց ինձ չի հասնի :P

Ճիժտա....ու ես արդեն պարել եմ ու ուրախացել, դաժը կարողա քեզ ել եմ հասել.:hands:D

Հաջորդը մանի կաժայա սիրում

Tigran Adunts
25.12.2007, 18:53
Հաջորդը մանի կաժայա սիրում

Աստված հեռու տանի դրանից :D

Հաջորդը գիտի, որ սենց գնաց շատ լիկվիդ ա ունենալու ու կարողա դուրս մնա իրա համալսարանից, բայց մեկա չի պարապում

Belle
25.12.2007, 20:08
Հաջորդը գիտի, որ սենց գնաց շատ լիկվիդ ա ունենալու ու կարողա դուրս մնա իրա համալսարանից, բայց մեկա չի պարապում

Նեա, ես պարապում եմ: ;)

Հաջորդը ռեֆերատներից հոգնելաաաաաաաաաա :(

Lapterik
25.12.2007, 20:21
Երբ ա գրում, որ մի հատ էլ հոգնի:

Հաջորդը իմ փոխարեն կուրսայինս կհանձնի:

GevSky
25.12.2007, 21:02
Եկա ասեմ, որ ինձ վրա հույս չդնեք
Իսկ հաջորդը ալարումա տոնածառ դնի կամ տունը զարդարի:P

Lapterik
25.12.2007, 21:19
Չէ չի ալարում, արդեն դրած ա, բայց ես չեմ դրել:

Հաջորդը ինձնից ահավոր նեղացած ա:

Արամ
25.12.2007, 21:20
Նեա՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜
Հաջորդը հաստատ ես չեմ…

Lapterik
25.12.2007, 21:24
Ըհը, ես եմ:
Հաջորդին ես եմ շատ սիրում:

Արամ
25.12.2007, 21:31
:love:oy:oy էլի որ

Հաջորդին ես եմ շատ սիրում:P

Lapterik
25.12.2007, 21:34
Ինչ էլ իմացար, որ ես եմ հաջորդը: :love
Հաջորդը դասերից պրծելա, չէ Արամ ջան՞:

Արամ
25.12.2007, 21:36
:D:DՀա
Հաջորդը սիրուն աչքեր ունի:love

Lapterik
25.12.2007, 21:42
Ասում են, չնայած մենք էլ տանը հայելի ունենք: :)

Հաջորդը շատ դժվարա որոշումներ կայացնում:

aerosmith
27.12.2007, 00:18
Նայած,թե այդ որոշումները ինչին են վերաբերվում։

հաջորդը օգտվում ա <<VIVA CELL>> օպերատորից;

Ծով
27.12.2007, 01:04
Նեա...մշտականս Արմենթելն ա ա:)
Հաջորդը ֆուտբոլի ֆանատիկոս ա...

Սամվել
27.12.2007, 01:05
Նեա...մշտականս Արմենթելն ա ա:)
Հաջորդը ֆուտբոլի ֆանատիկոս ա...

:o առանց մեկնաբանությունների :hands
Հաջորդը սիրումա մատերը ճտցնել :angry

Ծով
27.12.2007, 01:09
Նեա:P
Հաջորդը մթությունից վախենում ա...

Ֆելո
27.12.2007, 01:52
Նեա:P
Հաջորդը մթությունից վախենում ա...

մթություննա ինձանից վախենում:B
հաջորդը ջրի մարդուն դուռ չի բացում

Dayana
27.12.2007, 10:19
մթություննա ինձանից վախենում:B
հաջորդը ջրի մարդուն դուռ չի բացում

:D մերը ջրի կնիկա :D

Հաջորդը ամանորի գիշերը պառկում քնումա ու նոր տարին քնածա դիմավորում ;)

lulu
27.12.2007, 10:47
:D մերը ջրի կնիկա :D

Հաջորդը ամանորի գիշերը պառկում քնումա ու նոր տարին քնածա դիմավորում ;)

Չէ բա սեղանը ով սիրուն զարդարի , հո մենակ տունը զարդարելով չի!!:P

Հաջորդը մտածումա սեղանա էլի կարեվորը ուտելիքը կա :(

Արամ
27.12.2007, 12:38
լօլ ես ուտելիքի մասին չեմ մտածում ես սեղանի մասին եմ մտածում(պեդ շատ եմ սիրում):D
Հաջորդին ուժե Նոր տարվա նվերներ են տալիս:D

Dayana
27.12.2007, 12:40
լօլ ես ուտելիքի մասին չեմ մտածում ես սեղանի մասին եմ մտածում(պեդ շատ եմ սիրում):D
Հաջորդին ուժե Նոր տարվա նվերներ են տալիս:D

հա իհարկե :)
Հաջորդն արդեն պատրաստել է իր նվերները :) ու սպասում է որ դրանք հանձնի ընկերներին ու հարազատներին :)

Աբելյան
27.12.2007, 12:54
չէ :(

Նոր Տարում իմ համար նվեր-մվեր հասկացություն գոլություն չունի

հաջորդը Ձմեռ Պապիկից համով բաներ ա ուզում ստանա

Dayana
27.12.2007, 12:57
չէ :(

Նոր Տարում իմ համար նվեր-մվեր հասկացություն գոլություն չունի

հաջորդը Ձմեռ Պապիկից համով բաներ ա ուզում ստանա

:nea ես ձմեռ պապիկից բան չեմ ուզել, քանի որ խեղճ ձմեռ պապիկը բոլորին նվերներա տանելու, մեխկա :love թող էս տարի ինձ ոչինչ չտա։
Իսկ քեզ ես նվեր պատրաստել եմ, բայց նյութայան չի :oy

Հայկի հարցը մի քիչ ձևափոխած։ Հաջորդը կասի ինչ էր ուզել ձմեռ պապիկից անցյալ տարի ու արդյոք ստացավ այն :)

Աբելյան
27.12.2007, 13:13
ուզեցել էի, որ էս տարին լավը լինի, բայց 80 տոկոսով չստացա

հաջորդը ստացավ էն, ինչ ուզել էր էս տարվա համար

Ծով
27.12.2007, 13:59
գրեթե:), բայց դժգոհ չեմ.../գլխավորը նոր տարվա սկզբին;)/
Հաջորդը էս տարին անտարբեր գլորեց...

Belle
27.12.2007, 14:10
Հաջորդը էս տարին անտարբեր գլորեց...

Անտարբեր չէր: ;) Լավն էլ կար, վատ էլ:

Հաջորդը մեծ ձեռքբերումներ ունեցավ 2007-ին:

Dayana
27.12.2007, 14:16
Անտարբեր չէր: ;) Լավն էլ կար, վատ էլ:

Հաջորդը մեծ ձեռքբերումներ ունեցավ 2007-ին:

Ահա Ակումբն էր :love ու ոչ միայն :oy

իսկ դու հաջորդ՞

lulu
27.12.2007, 14:58
Ահա Ակումբն էր :love ու ոչ միայն :oy

իսկ դու հաջորդ՞

մեծ չէ համենայն դեպս մի բան ստացվեծ :P

լավ բա հաջորդ՞ :clean:

Second Chance
27.12.2007, 15:48
մեծ չէ համենայն դեպս մի բան ստացվեծ :P

լավ բա հաջորդ՞ :clean:
դե ինձ համար հետաքրքիր տարի էր , այո կան շատ ձեռքբերումներ:):love

հաջորդը ստեղծագործում է:love

lulu
27.12.2007, 16:14
դե ինձ համար հետաքրքիր տարի էր , այո կան շատ ձեռքբերումներ:):love

հաջորդը ստեղծագործում է:love

ստեղծագործում եմ ու մինչ այսօր մի մարդա կարդացել ... ու ոչ մեկին չեմ էլ տվել կարդա . չգիտեմ ինչի ՞ /// :fool

հաջորդը միանշանակ գիտուն է:think:think:think:think:think:think

Cassiopeia
27.12.2007, 16:16
Նույնիսկ ամենագիտունը շատ բաներում տգետ է… Ամեն ինչ հարաբերական է;)
Հաջորդը լավն ա էլի:D

*e}|{uka*
27.12.2007, 16:16
Էհ՜ մի ժամանակ այո , հիմա մուզ(ս)աս շուրջերկրյան ճանապարհորդությունա մեկնել :P
Հաջորդը հաջորդ տարի գոնե երկու լիկվիդ կունենա ?:think

Dayana
27.12.2007, 16:18
ստեղծագործում եմ ու մինչ այսօր մի մարդա կարդացել ... ու ոչ մեկին չեմ էլ տվել կարդա . չգիտեմ ինչի ՞ /// :fool

հաջորդը միանշանակ գիտուն է:think:think:think:think:think:think

հեչ չէ :(

իսկ հաջո՞րդը :8

Janita Hero
27.12.2007, 20:15
հեչ չէ :(

իսկ հաջո՞րդը :8

Միանշանակ :D:P......................................................................ոչ

Հաջորդը հավատացած ա , որ կռիսի տարին (մասնավորապես կռիսը) իրեն երջանկություն է բերելու :P

Lapterik
27.12.2007, 20:31
Կրիսը չգիտեմ, բայց որ ինքը ինձ երջանկություն բերի, էնքան լավ կլինի, չնայած արդեն գնալով կասկածում եմ: :(
Հաջորդը ինձ չի ճանաչում:

ChildOfTheSky
27.12.2007, 20:44
Հաջորդը ինձ չի ճանաչում:

Չեմ ճանաչում, ճիշտ ա ասում::8
Իսկ հաջորդը ճանաչում է ինձ:

Janita Hero
27.12.2007, 20:45
Կրիսը չգիտեմ, բայց որ ինքը ինձ երջանկություն բերի, էնքան լավ կլինի, չնայած արդեն գնալով կասկածում եմ: :(
Հաջորդը ինձ չի ճանաչում:

Ճիշտ ա, չեմ ճանաչում: մենաք հրաշք անունդ գիտեմ ;)

Հաջորդը ուզում ա 30 տարեկանում Ղարաբաղի նախագահ դառնալ:D :think

:P

Ծով
27.12.2007, 20:54
Էդ ազգապղծություն ա:D
Ես ուզում եմ, որ մի ամբողջություն լինեն Ղարաբաղն ու Հայաստանը, իսկ նախագահ լինելու մասին դեռ կմտածեմ՝ արժանի եք, թե ոչ:D
Հաջորդը դոլմա փաթաթել չգիտի...:D

Janita Hero
27.12.2007, 20:58
Էդ ազգապղծություն ա:D
Ես ուզում եմ, որ մի ամբողջություն լինեն Ղարաբաղն ու Հայաստանը, իսկ նախագահ լինելու մասին դեռ կմտածեմ՝ արժանի եք, թե ոչ:D
Հաջորդը դոլմա փաթաթել չգիտի...:D

էն էլ ով ես հա՞
նենց դոլմա եմ փաթաթում, որ …………… բոլորի քեֆը գալիս ա:Ինչպես նաև նույնը կասեմ մյուս փաթաթովի ուտեստների մասին, ասենք՝ բլինչիկ:P

Ինձ կօգնես , որ մի օր կարիքդ ունենամ:think

Ծով
27.12.2007, 21:01
էստեղ հարց չեն տալիս...
Եթե ուժերիս սահմաններում լ։ինի, սահմանը չեմ անցնի ու կօգնեմ;)
Հաջորդը վերևինիս կօգնի, եթե կարիք ունենա...:D

Janita Hero
27.12.2007, 21:04
էստեղ հարց չեն տալիս...
Եթե ուժերիս սահմաններում լ։ինի, սահմանը չեմ անցնի ու կօգնեմ;)
Հաջորդը վերևինիս կօգնի, եթե կարիք ունենա...:D

բա ինչ պիտի անի՜՜՜՜՜՜՜, իհարկե կօգնեմ:D:D:D:Dինքս ինձ

Հաջորդը չի սիրում երթուղայիններում անդադար ծխող վարորդների ծխելը:think

Ծով
27.12.2007, 21:06
Երթուղայիններում հա ու ընդհանրապես չեմ սիրում...:[
/ բայց տղուն ծխելը նենց ոչինչ սազումա:think/
Հաջորդը կամքի ուժ չունի, եթե ունի մի օրինակ կամքի ուժի դրսևորման...խնդրեմ;)

Chilly
28.12.2007, 09:22
/ բայց տղուն ծխելը նենց ոչինչ սազումա:think/
Հաջորդը կամքի ուժ չունի, եթե ունի մի օրինակ կամքի ուժի դրսևորման...խնդրեմ;)

Ունեմ, ոնց չունեմ... օրինակ - չեմ ծխում :D

հաջորդս գեղեցկուհի է լինելու...

Աբելյան
28.12.2007, 13:37
չէ, հեչ չի լինելու

հաջորդը էսօր մի տեսակ նյարդայնացած ա

Ann87
28.12.2007, 14:17
չէ, հեչ չի լինելու

հաջորդը էսօր մի տեսակ նյարդայնացած ա

չէ,ընդհանրապես նյարդայնացած չեմ,"relax" վիճակա մոտս:)

Հաջորդը անհամբեր սպասումա Նոր Տարուն:viannen_12::ton:

Belle
28.12.2007, 14:19
ՀԱԱԱԱԱԱԱԱԱ, :hands
Հաջորդն էլ: ;)

Աբելյան
28.12.2007, 14:39
չէ :P

հաջորդն էլ

Ծով
28.12.2007, 14:42
Դե սպասելը որն ա...կգա էլի...:)
Հաջորդին Ձմեռ պապին նվեր չի բերի....:D

Աբելյան
28.12.2007, 14:59
ըհը, չի բերի
չնայած ես իրա նվերներին կարոտ չեմ

հաջորդը ոչ նյութական նվեր ա ուզում Ձմեռ Պապիկից

Dayana
28.12.2007, 14:59
ըհը, չի բերի
չնայած ես իրա նվերներին կարոտ չեմ

հաջորդը ոչ նյութական նվեր ա ուզում Ձմեռ Պապիկից

:love ահա
Իսկ դու հաջորդ՞

Ծով
28.12.2007, 15:00
Ձմեռ պապաին էդքան չկա:angry
Աստծուց:love
Իսկ հաջորդը էս պահին ուզում է հազալ:D

Ann87
28.12.2007, 15:13
Ձմեռ պապաին էդքան չկա:angry
Աստծուց:love
Իսկ հաջորդը էս պահին ուզում է հազալ:D

չէ

հաջորդը մկան տարուն է ծնվել:)

Dayana
28.12.2007, 15:15
հաջորդը մկան տարուն է ծնվել:)
Չէ ես վագրիկ եմ :P :oy

իսկ իմ հաջորդը՞

Ann87
28.12.2007, 15:35
Չէ ես վագրիկ եմ :P :oy

իսկ իմ հաջորդը՞

չէ, ես էլ կատու եմ:)մյաու

իսկ հաջորդը՞;)

Chilly
28.12.2007, 15:45
վարազ... :oy

հաջորդ ջան, դու ինչ տարում ես ծնվել?, բա զոդիակով ինչ ես?

Dayana
28.12.2007, 15:56
վարազ... :oy

հաջորդ ջան, դու ինչ տարում ես ծնվել?, բա զոդիակով ինչ ես?

զոդիկով դե գիտես ;)
հարցը մնաց հաջորդիս :oy

Tigran Adunts
28.12.2007, 16:10
Դրակոն եմ կշեռքը ձեռս :))
Հաջորդն էլ կռիսի տարում չի ծնվել,բայց պանիր շատ ա սիրում :D

Belle
28.12.2007, 17:17
Դրակոն եմ կշեռքը ձեռս :))
Հաջորդն էլ կռիսի տարում չի ծնվել,բայց պանիր շատ ա սիրում :D

Հաաա, :D
Բա հաջորդը ինչի տարիա?

Guest
28.12.2007, 17:46
Բա հաջորդը ինչի տարիա?

Ճի՞շտ է, թե՞ ոչ
Հա:

Հաջորդը հումորի զգացում չունի ինչպես և ես:

Կարեն ջան
28.12.2007, 17:57
Հաջորդը հումորի զգացում չունի ինչպես և ես:

Քոնից մի քիչա տարբերվում իմ հումորի զգացում չունենալը;)

Հաջորդը իրան գիժ համարումա՞

Լէգնա
29.12.2007, 12:50
Հաջորդը իրան գիժ համարումա՞

Իրան էլ, քեզ էլ :D

Հաջորդը 12-ի ծնգոցին անհամբեր սպասում է :)

Dayana
29.12.2007, 12:55
Իրան էլ, քեզ էլ :D

Հաջորդը 12-ի ծնգոցին անհամբեր սպասում է :)

:esim չգիտեմ էլ սպասում եմ թե՞ չէ :( չեմ սիրում էս ձևկան նոր տարի նշելը, որի անցնելուց հետո նորից նույն բանն է սպսվում, նաույն կյանքը :( Սիրում ու ատում ենք, խոսում ու լռում, ու էլի չգիտեմ ինչ :( ուֆֆ ինչ պիսսիմիստն եմ դառել :(

Հաջորդը ի հակառակ ինձ շատ օպտիմիստ է :)

Լեո
29.12.2007, 12:59
Հաջորդը 12-ի ծնգոցին անհամբեր սպասում է :)

Մի ժամանակ անհամբերությամբ էի սպասում, սակայն վերջին մի քանի տարում` չէ: Ամանորը մի տեսակ տխուր տոն է դարձել:(

Հաջորդը Ադրիանո Չելենտանո՞ է սիրում լսել, ու հատկապես "quel punto՞" երգը…

Ավելացվել է 4 րոպե անց

:Հաջորդը ի հակառակ ինձ շատ օպտիմիստ է :)

Ներողություն եմ խնդրում, այս հարցը շրջանցել էի:
Չէ, ես "կոպիա" դու եմ:D:D:D

Հաջորդը Ադրրիանո Չելենտանո՞ սիրում լսել, ու հատկապես նրա "Quel punto՞" երգը:

Yellow Raven
29.12.2007, 17:52
Չէ,սկի էտ երգը չեմ էլ լսել::esim
Հաջորդը ապագա տնտեսագետ է:

Script
29.12.2007, 17:57
Հաջորդը ապագա տնտեսագետ է:

Չէ, ներկա չգիտեմ ինչ եմ:(
Հաջորդը մտածումա նոր տարուն հավեսով քնի

Ann87
29.12.2007, 18:08
Չէ, ներկա չգիտեմ ինչ եմ:(
Հաջորդը մտածումա նոր տարուն հավեսով քնի

չէ հավեսով ուրախանալ:dance:ton::bux::bux::bux:

հաջորդը իմ նման շատա սիրում պանիր ;)

*e}|{uka*
29.12.2007, 18:52
չէ հավեսով ուրախանալ:dance:ton::bux::bux::bux:

հաջորդը իմ նման շատա սիրում պանիր ;)

Պանիր վերջի երկու տարին եմ սկսել ուտել , առաջ ու՜՜՜... չասեմ , բայց հիմա սիրում եմ :P

Հաջորդը հիմա մեր համար կերգի ? :sulel

Lapterik
29.12.2007, 20:45
Յոժ ջան երգեմ որ, ինչ երգեմ, ասենք...
Աստղազարդ են երկինքը ու փոքրիկ այն տղան, ինձանից հեռացել են ու արդեն էլ չկան....

ՀԱջորդը չի ուզում ավարտի, ես էլ չեմ ուզում :(

ChildOfTheSky
29.12.2007, 21:00
ՀԱջորդը չի ուզում ավարտի, ես էլ չեմ ուզում :(

Չնայած մի մասը ավարտել եմ, հիմա մագիստրատուրայում եմ, բայց ավարտել չեմ ուզում: Ուսանողական տարիները մարդու ամենազվարճալի տարիներն են, և կյանքի ընկերները այդ տարիներին են հանդիպում:
Հաջորդը խմել շատ ա սիրում:

Belle
29.12.2007, 21:05
Հաջորդը խմել շատ ա սիրում:

դե էդքան էլ շատ չէ, բայց սիրում եմ: :oy

Հարցը նույնը:

Lapterik
29.12.2007, 21:09
Խմել էտքան էլ չէ, բայց հաճույքը խմելու մեջ չի իմ համար, այլ թե ոնց եք վայելում էտ խմիչքը: Չգիտեմ հասկացաք, թե չէ:
ԼԱվ ինչևէ...
ՀԱջորդը... հաջորդը ինչ, հա հաջորդը կուզենար Նոր տարին դրսում անցկացներ:

ChildOfTheSky
29.12.2007, 21:31
ՀԱջորդը... հաջորդը ինչ, հա հաջորդը կուզենար Նոր տարին դրսում անցկացներ:

Վայ, չէ, էս ցրտին կսառեմ կսատկեմ դրսում: Ավելի լավ ա տանը մերոնց հետ նշեմ:
Հաջորդն ինձ տեսել ա բայց չգիտի, որ էդ ես եմ էղել:

GevSky
30.12.2007, 00:27
Կարա լինի տենց բան;)
Իսկ հաջորդը մտածում է 31-ին թրաշվի թե՞ 30-ի գիշերը:D

Belle
01.01.2008, 15:58
Իսկ հաջորդը մտածում է 31-ին թրաշվի թե՞ 30-ի գիշերը:D
Ջան հաջորդը չի թրաշվում: :D

Հաջորդը սրտի խորքում հավատում է հրաշքների: ;)

Մանե
01.01.2008, 16:17
Հաջորդը սրտի խորքում հավատում է հրաշքների: ;)
Հա, հավատում եմ:love
Ձմեռ պապիկից էս տարի ասպետ եք ուզել սպիտակ(ձի/լիմուզին/ԲՄՎ/Մերսեդես)-ով :D

Ծով
01.01.2008, 20:42
Այ մարդ չէ....ի՞նչ ասպետ..Ձմեռ պապի եմ ուզել սպիտակ ձիու վրա:D
Հաջորդը սեր-մեր, տենց ցանկություններ չի պահում...ախր էդ ցանկությունը չեն պահում;)

Kita
01.01.2008, 23:11
Այ մարդ չէ....ի՞նչ ասպետ..Ձմեռ պապի եմ ուզել սպիտակ ձիու վրա:D
Հաջորդը սեր-մեր, տենց ցանկություններ չի պահում...ախր էդ ցանկությունը չեն պահում;)
Վայյյյյյյ:D մոռացել եմ երազանք պահել նույնիսկ, մոռացել էի այդպիսի երևույթի մասին:D

Հարցը նույնը…:)

Belle
02.01.2008, 15:02
Հաջորդը սեր-մեր, տենց ցանկություններ չի պահում...ախր էդ ցանկությունը չեն պահում;)

Այոոոո, էդ ցանկության հարց չի:

Հաջորդը հազիվ հարմարացրեց մտնի ակումբ: ;)

Ann87
02.01.2008, 16:28
Այոոոո, էդ ցանկության հարց չի:

Հաջորդը հազիվ հարմարացրեց մտնի ակումբ: ;)

հա,բայց հեսա էլի դուրս եմ գալու:(

հաջորդը լավ ուրախացավ նոր տարու գիշերը:dance:bux:

Մանե
02.01.2008, 17:05
հաջորդը լավ ուրախացավ նոր տարու գիշերը:dance:bux:
Չէ :(
Էս տարի ամենաանկապն անցավ :(
Հաջորդը խենթ ա,էն էլ շաաաաաաաատ;)

Armeno
02.01.2008, 17:44
Եսիմ :think
հաջորդը լավ խմածա

Ann87
02.01.2008, 18:22
Եսիմ :think
հաջորդը լավ խմածա

:thinkեսիմ:Dչէ

Հաջորդը հոգնածա ու քնելա ուզում:lazy

Արամ
02.01.2008, 18:32
լօլ խմած էի հաւորդը պասա պահում:D

^SRTIK^LA^
03.01.2008, 01:17
լօլ խմած էի հաւորդը պասա պահում:D

Չէ բայց լավ հուշհեցիր բեռնաթաբվել է հարկավոր;)

հաջորդն ուզում է գնա մեկնի հանգստանալու

Janita Hero
03.01.2008, 10:43
Չէ բայց լավ հուշհեցիր բեռնաթաբվել է հարկավոր;)

հաջորդն ուզում է գնա մեկնի հանգստանալու

հաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա, ծով եմ ուզում գնալ

Հաջորդը կարդում ա էս թեմայի գրառումներն ու մտածում ա, որ լավ թեմայա, արժի հետևել:B:P

Ann87
03.01.2008, 11:33
հաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա, ծով եմ ուզում գնալ

Հաջորդը կարդում ա էս թեմայի գրառումներն ու մտածում ա, որ լավ թեմայա, արժի հետևել:B:P

ահա:):)

Հաջորդը չի ուզում այսօր ոչմի տեղ էլ գնա

*e}|{uka*
03.01.2008, 21:53
100% , տնից լավ տեղ չկա :P
Հաջորդը ուտելիքից զզվյումյումա :D

Սամվել
03.01.2008, 22:08
Հաջորդը ուտելիքից զզվյումյումա :D

Նայած ուտելիք :nyam

Հաջորդը ուզումա գնա ծաղկաձոր էն էլ քննություններիա :(

Ծով
04.01.2008, 03:18
Քննությունները չեն խնդիրը /ես մեկը շուտ եմ տվել ու մինչև 14-ը պարապելու ժամանակ ունեմ:P/
Ծաղկաձոր կգնամ հավանաբար, բայց ոչ ակումբցիների հետ;)
Հաջորդը փոքր ժամանակ Ծաղկաձորը պատկերացրել էր ծաղիկների ջերմոց:D

*e}|{uka*
04.01.2008, 18:35
Քննությունները չեն խնդիրը /ես մեկը շուտ եմ տվել ու մինչև 14-ը պարապելու ժամանակ ունեմ:P/
Ծաղկաձոր կգնամ հավանաբար, բայց ոչ ակումբցիների հետ;)
Հաջորդը փոքր ժամանակ Ծաղկաձորը պատկերացրել էր ծաղիկների ջերմոց:D

Չէ ,պատկերացնում էի մի հատ խորը խորը ձոր , որտեղ սիլուն ծաղիկներ են աճում :oy
Հաջորդը շատա սուտ խոսում ? ;)

Ann87
04.01.2008, 18:51
Չէ ,պատկերացնում էի մի հատ խորը խորը ձոր , որտեղ սիլուն ծաղիկներ են աճում :oy
Հաջորդը շատա սուտ խոսում ? ;)

չէ շատ սուտ չեմ խոսում:D

հաջորդը ուզումա չմուշկ նվեր ստանա:):papik::aha:|:|:|

Երկնային
04.01.2008, 20:13
չէ շատ սուտ չեմ խոսում:D

հաջորդը ուզումա չմուշկ նվեր ստանա:):papik::aha:|:|:|

չէ չեմ ուզում, չմուշկներից հեռու մարդ եմ :D

հաջորդը քույրիկ ունի :love

Taurus
04.01.2008, 20:15
հաջորդը քույրիկ ունի :love

ճիշտ ա:)

հաջորդն էլ ուզում ա ունենա

Belle
04.01.2008, 21:32
հաջորդն էլ ուզում ա ունենա

Հա, վատ չէր լինի: Բայց արդեն չեմ էլ ունենա: :(

Հաջորդը արդեն քննությունների մասինա մտածում: :hands

Ra$Ta
04.01.2008, 21:35
Հաջորդը արդեն քննությունների մասինա մտածում: :hands
Էնել ոնց , դաժը պարապումեմ

հաջորդի համար ակումբը ժատ հարազատ է դարձել

Belle
04.01.2008, 21:36
հաջորդի համար ակումբը ժատ հարազատ է դարձել
Հաաա :oy , հաջորդի համար էլ:

Selene
05.01.2008, 00:26
Հաաա :oy , հաջորդի համար էլ:

Հիմա մոտս էն տպավորությունն է, որ ակումբն իմ համար միշտ հարազատ է եղել, անգամ էն ժամանակ, երբ ես տեղյակ չէի նրա գոյության մասին:love

Հաջորդի համար տարվա ամենաչսիրած օրն իր ծննդյան օրն է:

Երկնային
05.01.2008, 00:38
Հիմա մոտս էն տպավորությունն է, որ ակումբն իմ համար միշտ հարազատ է եղել, անգամ էն ժամանակ, երբ ես տեղյակ չէի նրա գոյության մասին:love

Հաջորդի համար տարվա ամենաչսիրած օրն իր ծննդյան օրն է:

ամբողջ տարին սպասում եմ ծննդյանս օրվանը, իսկ հենց գալիսա, հավեսս փախնում ա :D

հաջորդը սիրահարված է :love

aerosmith
05.01.2008, 00:47
Լիովին ճիշտ ես։

հաջորդը շատ է սիրում հեռախոսով խոսել։

Ann87
05.01.2008, 00:55
Լիովին ճիշտ ես։

հաջորդը շատ է սիրում հեռախոսով խոսել։

դու էլ ես լիովին ճիշտ:)

հաջորդը ամեն օր պարումա,Նոր տարուց չի կշտանում:P

Ծով
05.01.2008, 02:10
Տրամս պարային է և տոնական, բայց պարելու ժամանակ չի լինում։ համել նոր տարին հոգնեցուցիչ է;)
Հաջորդը շուտով քննության ա...

Ra$Ta
05.01.2008, 03:10
Հաջորդը շուտով քննության ա...

հա , ամսի 7-ին , էսորեմ սկսե պարապել

Հաջորդը հիմա քնածա , ու երազիցա գրառում կատարում :D:D (մի զարմացեք էսօր շատեմ պարապել)

Belle
05.01.2008, 13:59
Չէ, ես լավ էլ արթուն եմ: ;)

հաջորդը լիկվիդ չունի: :hands

Աբելյան
05.01.2008, 14:27
չունեմ առայժմ

հաջորդն էլ

Ra$Ta
05.01.2008, 14:45
հաջորդն էլ

Չէ դեռ չունեմ , դե հույսովեմ չեմ ունենա

Հաջորդը , այ էս :oy սմայլիկի իմաստը չի ջոգում

Ann87
05.01.2008, 14:49
Չէ դեռ չունեմ , դե հույսովեմ չեմ ունենա

Հաջորդը , այ էս :oy սմայլիկի իմաստը չի ջոգում

չէ ջոկում եմ,ինչքան ես եմ հասկանում ամաչկոտ դեմքա:oy

հաջորդը շատա սիրում այսօրվա նման եղանակ:love

Belle
05.01.2008, 17:41
հաաա, ձյուն, ձյունննննն, լիքը ձյուննն ու կարևորը մեեեեծ փաթիլներովաաա :love

Հաջորդը անձրևա սիրում: :hands

Ծով
05.01.2008, 18:38
Հա:love... Բայց ի տարբերություն շատերի ոչ թե սիրում եմ անձրևին նայել ու դարդերս հիշել:D, այլ կաթիլներին խառնել կենսուրախությունս. հարմար հագնվել՝ բոթասներ, ջինս... ու մի խոսքով զբոսնել անձրևի տակ...բայց անհարմար հագնվելն էլ չի խանգարում;)
Իսկ հաջորդը՞...

Երկնային
05.01.2008, 18:41

ամառային անձրև եմ սիրում, հատկապես բոբիկ զբոսնել անձրևի տակ :love

հաջորդը լավ է երգում :)

Chilly
05.01.2008, 18:43
Հա:love... Բայց ի տարբերություն շատերի ոչ թե սիրում եմ անձրևին նայել ու դարդերս հիշել:D, այլ կաթիլներին խառնել կենսուրախությունս. հարմար հագնվել՝ բոթասներ, ջինս... ու մի խոսքով զբոսնել անձրևի տակ...բայց անհարմար հագնվելն էլ չի խանգարում;)
Իսկ հաջորդը՞...

իմ ամենասիրած եղանակներից մեկն ա... անձրև... բայց մենակ լինել անձրևի տակ չեմ սիրում, մենակ ժամանակ ոնց-որ լքված լինեմ... ավելի սիրում եմ, երբ կողքինս էլ իմ պես գիժ է լինում ու երկուսս էլ հավես ենք ունենում թրջվելու... այ էդ ժամանակ կարգին ուրախանում եմ...

ուշացա - երգել սիրում եմ, բայց լավ չեմ կարողանում...

հաջորդը էսօր չի գնալու Time Out հանդիպման :P

Երկնային
05.01.2008, 18:48

չեմ գնալու :oy

հաջորդը քաղցրակեր է :love

Լեո
05.01.2008, 18:52
հաջորդը քաղցրակեր է :love

Համարյա էդպես է:P

Հաջորդը սիրում է Ռուբեն Հախվերդյա՞ն լսել:

Ann87
05.01.2008, 19:02
Համարյա էդպես է:P

Հաջորդը սիրում է Ռուբեն Հախվերդյա՞ն լսել:

հաաա շաաաաատ:love

հաջորդը շատա սիրում պարել

aerosmith
06.01.2008, 00:16
այդքան էլ չէ

հաջորդը ROCK շատ ա սիրում

Adam
06.01.2008, 00:19
Ընդհանրապես չեմ սիրում :think

Հաջորդը շատը ուտելիքների համարա դիմավորում Նոր տարին :D

Ann87
06.01.2008, 00:29
Ընդհանրապես չեմ սիրում :think

Հաջորդը շատը ուտելիքների համարա դիմավորում Նոր տարին :D

չէ,Նոր տարին ուտելիքների պատճառով չեմ սիրում

հաջորդը չի պատրաստվում քնել:)

aerosmith
07.01.2008, 00:36
այո՛ քանի ԱԿՈՒՄԲԸ կա էլ քնելը ու՞մ ա պետք

հաջորդը հենց հավաքած փուղերա ունենում գնում ա ու լիքը դիսկեր ա առնում

Amaru
07.01.2008, 00:39
մդա… աչքիս ինձ հետևում են)))

հաջորդը վաղը քննության ա, բայց չգիտես ինչի էս ժամին նստած ա համակարգչի դիմաց :angry

Ra$Ta
07.01.2008, 00:40
հաջորդը վաղը քննության ա, բայց չգիտես ինչի էս ժամին նստած ա համակարգչի դիմաց :angry
Աչքիս ինձելեն հետևում

հաջորդը , չգիտեմ ինչի ինձ rep տվեց:think

Մանե
07.01.2008, 14:40
հաջորդը , չգիտեմ ինչի ինձ rep տվեց:think
Չգիտեմ, որովհետև դեռ երբեք չեմ տվել :oy

Հաջորդը ուզում ա ինձ ռեպ տա,բայց 5 հոգին դեռ չեն լրացել :oy

Belle
07.01.2008, 16:20
Հաջորդը ուզում ա ինձ ռեպ տա,բայց 5 հոգին դեռ չեն լրացել :oy

Ման ջան, չգիտեմ էդ որնա: :( Եթե լավ բանա, կտամ: ;)

հաջորդն էլ ինձ վարկանիշ կտա: :D

Ra$Ta
07.01.2008, 16:22
Ման ջան, չգիտեմ էդ որնա: :( Եթե լավ բանա, կտամ: ;)

հաջորդն էլ ինձ վարկանիշ կտա: :D

Տվեցի , բայց մարդու չասես :D

Վարկանիշի թեման համարենք փակված :

Հաջորդը այսօր ինչ որ մեկին նեղացրելա կամ , ինչ որ մեկից նեղացելա

Ann87
07.01.2008, 16:24
Ման ջան, չգիտեմ էդ որնա: :( Եթե լավ բանա, կտամ: ;)

հաջորդն էլ ինձ վարկանիշ կտա: :D

եսիմ:thinkիսկ ինչի համար:D

Հաջորդն էլ կմտածի էս ինչ ժլատ աղջիկա:D

Աբելյան
07.01.2008, 16:25
հա. մեկին բացասական վարկանիշ եմ տվել :D

հաջորդը էսօր քննությանը արտագրել ա

Belle
07.01.2008, 16:26
Չէ, ինձ արդեն տվեցին վարկանիշ: ;)
Հաջորդը թող նոշորդ հարցին պատասխանի:

Ra$Ta
07.01.2008, 16:27
հա. մեկին բացասական վարկանիշ եմ տվել :D

հաջորդը էսօր քննությանը արտագրել ա

Չէ , այսինքն կարտագրեի պռոստը չկարողացա :(

Աբելյան
07.01.2008, 16:30
Հաջորդը թող նոշորդ հարցին պատասխանի:

հաջորդը էսօր քննությանը արտագրել ա
կարելի ա ասել չէ. վերահանձնումի էի, ուշացած մտա ներս, դասախոսը ինձ առաջի շարքը նստցրեց: Շպոներ ինչքան ասես կային, բայց սաղ սաղ 2-3 տող բան եմ արտագրել

հաջորդը վաղը չէ մյուս օրը քննության ա

Ավելացվել է 1 րոպե անց

հաջորդը , զզվելա ամեն ինչից :[

հա :[

հաջորդն էլ

Ann87
07.01.2008, 16:32
Չէ , այսինքն կարտագրեի պռոստը չկարողացա :(

հաջորդը , զզվելա ամեն ինչից :[

չէ ամեն ինչից չէ,բաըց օրինակ չայ ղմելւց զզվեցի:[

հաջորդը ահավոր ջղայնացածա:sad

Ra$Ta
07.01.2008, 16:33
հաջորդը ահավոր ջղայնացածա:sad

Էնե ինչ ձև:angry:angry

հաջորդը ICQ-ումա

Աբելյան
07.01.2008, 16:39
հաջորդը ICQ-ումա

չէ. Ֆրինետում եմ, ու PSI-ից էլ չեմ կարում օգտվեմ, որ մտնեմ

հաջորդը մաքուր օդի ա ուզում դուրս գա

Dayana
08.01.2008, 14:03
չէ. Ֆրինետում եմ, ու PSI-ից էլ չեմ կարում օգտվեմ, որ մտնեմ

հաջորդը մաքուր օդի ա ուզում դուրս գա

ահա, ու ուզումա վերջապես էդ հյուսիսային պողոտան կրունկների տակ զգա, բայց չգիտես ինչու չի ստացվում :8

հաջորդը իմ պես առավոտից ուզում է մի նամակ գրել այն էլ գրում-գրում է չի վերջանում :(

ChildOfTheSky
08.01.2008, 14:07
հաջորդը իմ պես առավոտից ուզում է մի նամակ գրել այն էլ գրում-գրում է չի վերջանում :(
չէ , տենց չի , համ էլ հեռախոսս տանն եմ մոռացել
հաջորդը ինձ նման էսօր քննությունը բարձր ա ստացել

Dayana
08.01.2008, 14:30
չէ , տենց չի , համ էլ հեռախոսս տանն եմ մոռացել
հաջորդը ինձ նման էսօր քննությունը բարձր ա ստացել

հա իհարկե 100 ;)
իսկ դո՞ւ հաջորդ

Belle
08.01.2008, 14:39
հա իհարկե 100 ;)
իսկ դո՞ւ հաջորդ

Իմ առաջինը 10ինա: հուսով եմ ես էլ բարձր կստանամ: :)

Հաջորդն էլ քննության չի ուզում գնա: :o

Undina
08.01.2008, 14:46
Էհ, Էլ մի ասա: նենց չեմ ուզում գնալ.:(.............. բայց դե.....:(

Հաջորդը ուզումա սիրահարվի........:love;)

ChildOfTheSky
08.01.2008, 14:52
Հաջորդը ուզումա սիրահարվի........:love;)

Ղալաթ ա անում ուզում ա :angry , թող նստի քննություններին պատրաստվի , դեռ ութ հատ ունի;

Հաջորդը արդեն սիրահարվել ա:love

Belle
08.01.2008, 14:56
Հաջորդը արդեն սիրահարվել ա:love
:oy

Իսկ հաջորդը?

Undina
08.01.2008, 15:19
:oy

Իսկ հաջորդը?

դե հաջորդի բախտը ստեղ էլ չբերեց....:(

Հաջորդը ամառա ուզում.

ChildOfTheSky
08.01.2008, 15:23
Հաջորդը ամառա ուզում.
չես պատկերացնի ինչքան շատ ա ուզում :aaa
Հաջորդը էս ընտրություններին չի գնալու, որովհետև դեռ փոքր ա:D

Undina
08.01.2008, 16:05
էդ ես եմ::P

Հաջորդը սաղ օրը դրսերնա թափառում...........՞

Ra$Ta
08.01.2008, 16:07
էդ ես եմ::P

Հաջորդը սաղ օրը դրսերնա թափառում...........՞

Չէ հա , զբաղված մարդեմ , ինչ թափառել , երնեկ չէր

Հաջորդը գիտի թե հաջորդնա , բայց հաջորդի համար դառնալուա նախորդ

ChildOfTheSky
08.01.2008, 16:10
Հաջորդը գիտի թե հաջորդնա , բայց հաջորդի համար դառնալուա նախորդ
բայց դե քանի հաջորդ եմ ո՞վ կարա ասի տենց չի
հաջորդ չկա էլ , սրանից հետո գալացող ա :D