PDA

Դիտել ողջ տարբերակը : Համբույրի բուժիչ հատկությունները



Dr. M
15.06.2007, 20:52
Բոլորս էլ երևի լսել ենք, որ Համբույրը երկարացնում է կյանքը, հանում է սթրեսսը և այլն.... և կախված դոզավորումից կարելի է բուժել այս կամ այն հիվանդությունը :8
Իսկ Դուք ինչ գիտեք համբույրի և նրա բուժիչ հատկությունների մասին? ;)

Երվանդ
15.06.2007, 21:08
Ես լսել եմ որ նիհարեցնումա:), բայց դե կոնկրետ իմ վրա եթե ազդեր ամիսա եղել որ պիտի երևի 10 կիլո նիհարեի, բայց ...:D

Ավելացվել է 3 րոպե անց
Իսկ դու փոքրիկ DR.M գիտես տենց ռեալ դեպքեր երբ համբյուրվելն օգնելա ինչ որ մարդու բուժվել, չնայած եթե նույնիսկ բուժիչ չէ մեկա կայֆա:hands:), առանց համբյուրի դաժե սեքսը հետաքրքիր չէր լինի երևի:), կարելիա փորձել:D

Dr. M
15.06.2007, 21:15
Հատկապես ուշադրության եմ հրավիրում ֆորումի ստոմատոլոգներին ;)

Ավելացվել է 5 րոպե անց

Ես լսել եմ որ նիհարեցնումա:), բայց դե կոնկրետ իմ վրա եթե ազդեր ամիսա եղել որ պիտի երևի 10 կիլո նիհարեի, բայց ...:D

Ավելացվել է 3 րոպե անց
Իսկ դու փոքրիկ DR.M գիտես տենց ռեալ դեպքեր երբ համբյուրվելն օգնելա ինչ որ մարդու բուժվել, չնայած եթե նույնիսկ բուժիչ չէ մեկա կայֆա:hands:), առանց համբյուրի դաժե սեքսը հետաքրքիր չէր լինի երևի:), կարելիա փորձել:D

Օրինակ չես նկատել, որ համբույրից հետո ավելի խաղաղ ես դառնում, կամ ինչ-որ հոգևոր հանգստություն է իջնում վրադ?
Ավելացնեմ.....
Որ խոսքս զգացմունքերի հիման վրա ծնված համբույրի մասին է ;)
Եվ կխնդրեմ, որ թեման չշեղել ...... քո ասածը կարելի էր գրառել ինչ-որ այլ, ավելի սեկսուալ թեմայում ;)

Հարցը նորից կարդա..... :)

Երվանդ
15.06.2007, 21:30
Անձամբ իմ վրա հաստատ ` հոգևոր հանգստություն չի իջնում, ես կասեի լրիվ ընդհակառակը:), բայց դե որ բժիշկներն ասում են մի բան գիտեն չեմ վիճարկում;)

Ֆելո
15.06.2007, 22:22
ասում են կարիեսի առաջացման դեմ պայքարելուն օգնումա. ինչ-որ բերանի միկրոբները փոխանակվում են, սկսում են իրար հետ կռվել ու ոչնչացնում են իրար:). նենց որ եթե ուզում եք իմանաք մարդը շատա համբուրվում թե չէ, ասեք ասա "աաաաաաաաաաա":)

Dr. M
15.06.2007, 22:35
ասում են կարիեսի առաջացման դեմ պայքարելուն օգնումա. ինչ-որ բերանի միկրոբները փոխանակվում են, սկսում են իրար հետ կռվել ու ոչնչացնում են իրար:). նենց որ եթե ուզում եք իմանաք մարդը շատա համբուրվում թե չէ, ասեք ասա "աաաաաաաաաաա":)

Շատ հեռու չես :)
Մի փոքրիկ թարմեցում.
համբուրվելիս դրդվում են թքագեղձերը և սկսում է արտադրվել մեծ քանակությամբ թուք,որը պարունակում է կալցիում և ֆոսֆոր, որոնք շատ լավ պաշտպանում են ատամները : Թուքը երկար համբույրի ընթացքւմ ձեռք է բերում չեզոք հատկություն, որը ևս կարող է պաշտպանել ատամները և լնդերը տարբեր հիվանդություններից: Ապացուցված է, որ կրքոտ համբույրի սիրահարները չեն տառապում պարադօնտոզով, քանի որ սրա ժամանակ տեղի է ունենում լնդերի ինտենսիվ մերսում . ;)

Ավելացվել է 2 րոպե անց

Անձամբ իմ վրա հաստատ ` հոգևոր հանգստություն չի իջնում, ես կասեի լրիվ ընդհակառակը:), բայց դե որ բժիշկներն ասում են մի բան գիտեն չեմ վիճարկում;)




սկզբնական շրջանում նկատելի տախիկարդիա է(սիրտդ արագ է բաբախում :)) ) դիտվում, որը ադրենալինի ավելացման հետևանքով է լինում : Դա դիտարկվում է առողջարար և համարվում է սրտամկանի մերսման ձև: Իսկ նիհարացնում է այն առումով, որ էներգիա ես վատնում, մոտ 10-15 կկալ
Ռելաքսացիան կատարվում է ի հաշիվ էնդորֆինների,սա մի հորմոն է որոն արտադրվում է օրգանիզմում համբույրի ընթացքում և ունի "անզգայացնող" էֆֆեկտ : Եվ որքան կրքոտ է համբույրն , այնքան շատ է արտադրվում այդ հորմոնը:
Ի դեպ !
Մեկ համբույրի ընթացքում կարող է արտադրվել այդ հորմոնի այնքան քանակություն (հանգստացնող դոզա) , որը գերազանցում է մորֆինի մինիմալ դոզան

wagamaffia
16.06.2007, 21:04
Համբույրը լավ երևույթ է, սակայն կյանք չի երկարացնում, մարդը կյանքում ավելի շատ սթրեսս է տանում, քան համբուրվում: Համբուրվելիս, կամ մի քիչ գզմռտվելուց հետո իմ քունը տանում է:oy ուրեմն թմրեցուցիչ է:

Համբուրվելը հաճելի է դառնում նաև լեզվի միջամտությամբ.... թե՞ միայն շուրթերով:D

StrangeLittleGirl
16.06.2007, 22:21
Իսկ համբույրը պատահաբար անհայտ պատճառով առաջացած սուբֆեբրիլ ջերմությունը չի՞ իջեցնում:
Մեկ էլ մի հատ համբույր ճարեք, թե չէ էս սեդատիվներն արդեն չեն օգնում: :D

Dr. M
16.06.2007, 23:35
Իսկ համբույրը պատահաբար անհայտ պատճառով առաջացած սուբֆեբրիլ ջերմությունը չի՞ իջեցնում:
Մեկ էլ մի հատ համբույր ճարեք, թե չէ էս սեդատիվներն արդեն չեն օգնում: :D

պատահում է, կախված ով է համբուրում ;)
դու սեդատիվներով հերիք տարվես 1. կախվածություն ձեռք կբերես, 2. ուղեղիդ աշխատանքն արգելակում ես, դու էլ քննությունների մեջ ես ինչքան գիտեմ :8

Իսկ Դուք գիտեք, որ համբուրվելիս աշխատում են ավելի քան 30 դեմքի մկան :P

Dr. M
17.06.2007, 01:07
Համբույրի հակասթրեսային հատկությունը կայանում է նրանում, որ այն խոչընդոտում է սթրեսային հորմոնի առաջացմանը, որը և բարձրացնում է արյան ճնշումը, խոլոսթերինի քանակը արյան մեջ և այլն, մինչև անգամ անքնություն :8
իսկ հաճախակի համբուրվող մարդիկ ավելի շատ օպտիմիստ են :)

StrangeLittleGirl
17.06.2007, 12:47
Սթրեսային հորմոնը ադրենալի՞նն է: Վա՜յ, ոնց եմ զզվում դրանից:

Dr. M
17.06.2007, 13:01
Սթրեսային հորմոնը ադրենալի՞նն է: Վա՜յ, ոնց եմ զզվում դրանից:

ահա :think

docart
23.06.2007, 00:36
համբույրի ժամանակ տեղի է ունենում իմունային համակարգի ակտիվացում

Universe
23.06.2007, 11:38
Ի՞նչն է Բժշկական տեսակետից համբույրի մեջ օգտակրն ու վնասակարը…

Այսպիսով. Համբույրը՝ Ամենահաճելի պաշտպանությունն է ստրեսի և կարիեսի դեմ...
Դրանք ուղղակի բառեր չեն, այլ գիտական փաստարկներ, որոնք մեզ ներկայացնում են Գերմանացի գիտնականները: Բազմաթիվ ատամնաբույժների կարծիքով, հաճախակի և երկարատև համբույրները նպաստում են կարիեսի վերացմանը: Մեր շուրթերը գրեթե 100 անգամ ավելի զգայուն են, քան մեր մատների ծայրամասերը: Իսկ Համբույրները գործի են դնում ավելին քան 34 մկաններ (Այդ թվում. 12՝ շրթունքների շրջանում և 17՝ լեզվի վրա):
Կրքոտ համբույրներն ընդունակ են հասցնել զարկերակային կծկումները մինչև 150 Կծ./վ, ինչը նպաստում է թթվածնի մատակարարումը դեպի գլխուղեղի համապատասխան բաժիններ: Արդյունքում մարդու մոտ որոշակի ժամանակով արագանում են մտածողական գործողությունները և ինչու չէ նաև օգնում է ավելի լավ կենտրոնանալ: Նպաստում է օրգնիզմում ադրենալինի առաջացմանը, ինչն էլ իր հերթին ակտիվացնում է մտածողական և ֆիզիկական գործողությունները.


Հիշողության մարզում

Բեռլինյան համալսարանի հոգեբանները ապացուցել են, որ առավոտյան 20-վայրկյան տեվողությամբ կրքոտ համբույրն ընդունակ է ամբողջ օրվա ընթացքում ապահովվել ռոմանտիկ և կայուն տրամադրություն:

համբույրները նպաստում են կնճիռների վերցամանը

Համբույրն առաջացնում է դիմային մկանների բավականին ուժեղ կծկումներ, ինչը նպաստում է արյունափոխանակ8յանը և նույնիսկ կնճիռների վերացմանը…

Համբուրվեք երկար, մեկ-մեկ էլ դիմացինի աչքերին նայելով
(Եթե նույնիսկ նա ԱՆԹԵՐԻ ԳԵՇ է (c) Վահագն )

Նորից Բեռլինյան համբուրատենչ:Dհոգեբանները ստեղծել են «Առողջրարական համբույրի» մի ֆորմուլա: Տարբեր տարիքի և հարյուրից ավել զույգերին հետեվելով իրենց թույլ են տվել հայտարարել, որ իդելական համբույրի տեվողությունն է 3 րոպե: Ինչպես նաև ասում են, թե ցանկալի է այդ ժամանակ նայել զուգընկերոջ աչքերի մեջ, էմոցիաները առավելագույնի հասցնելու նպատակով:


ՓԱՍՏ

Եթե ձեր զուգընկերն ունի ալերգիա…

Գոյություն ունեն նաեվ բավականին տհաճ եվ իհարկե անցանկալի երեվույթներ, որոնցից է օրինակ՝ համբուրվելիս փռշտալը . կարմրել, հուզվել, երբեմն էլ շնչահեղձ լինել .
Ի ԴԵՊ

Ի՞նչպիսի հիվանդություններով կարելի է վարակվել այդ ճանապարհով

Համբուրե՛նք զմիմյանս:D, սակայն նայեվ նկատի ունենանք, որ այդ գործողության ժամանակ կարելի է վարակվել բազմաթիվ հիվանդություններով։