PDA

Դիտել ողջ տարբերակը : Գեղեցի՞կ են արդյոք հայ աղջիկները/տղաները

Vahe
15.06.2007, 11:43
Ինչ եք կարծում գեղեցիկ են արդյոք հայ աղջիկներն ու տղաները?
Ու որպես տղա հայ տղաներն են գեղեցիկ, թե որպես աղջիկ հայ աղջիկները? :P

Quadro
15.06.2007, 11:46
Հայ աղջիկները շատ , ես կասեի ամենագեղեցիկն են:

Բայց դե հայ տղերքին չեն հասնի :)

Grieg
15.06.2007, 14:49
Հայ աղջիկները իրոք սիրուն են, չնայած բոլոր երկներում էլ կան սիրուն աղջիկներ բայց հարաբերականորեն Հայաստանում շատ են :)

Նորմարդ
15.06.2007, 14:54
Հայերը շատ սիրուն են:D
Մեզնից սիրուն չկա:D
Ու վաբշե էս հարցը չպիտի տրվեր:D

Guest
15.06.2007, 15:02
Ու վաբշե էս հարցը չպիտի տրվեր:D

Հա էլի, հա՞րց ա, որ տալիս եք: Տղեքը դե չգիտեմ, բայց աղջիկը սիրուն լինելու համար նախ և առաջ պիտի Հայ լինի, հետո նոր մնացածը կարելի ա մտածել:

Arisol
15.06.2007, 15:02
Ահա, շաաատ սիրուն ենք. կոլոտ, փրչոտ, արծվաքթով :D :
Ըստ իս հայերը սիրուն ազգ չեն, եթե նրանց արյան մեջ չկա այլ ազգի խարնուրդ…

Grieg
15.06.2007, 15:05
Ահա, շաաատ սիրուն ենք. կոլոտ, փրչոտ, արծվաքթով :D :
Ըստ իս հայերը սիրուն ազգ չեն, եթե նրանց արյան մեջ չկա այլ ազգի խարնուրթ…

կոլոտը դրական կողմ է :)

Arisol
15.06.2007, 15:08
կոլոտը դրական կողմ է :)

Ես ընդհանուր եմ գրել, այսինքն և՛ աղջիկներին էր վերաբերում և՛ տղաներին ;) :

Guest
15.06.2007, 15:10
Ահա, շաաատ սիրուն ենք. կոլոտ, փրչոտ, արծվաքթով :D :
Ըստ իս հայերը սիրուն ազգ չեն, եթե նրանց արյան մեջ չկա այլ ազգի խարնուրդ…

էէէ, Նար:angry ի՞նչ ես խոսում: Հա, կան քո ասածներից, բայց… :love հայերը մի ուրիշ տեակ ճոխության տեր ազգ են:

Amaru
15.06.2007, 15:15
Հմ, հա բա սիրուն են, բա ինչ են ի :) Հեռուստացույցով եք տեսնում հիմանակում ուրիշ ազգերի մարդկանց, էն էլ սերիալ-մերիալներում, կամ դե կինոներում... Հո՞ գեշ դերասան ձեզ ցույց չեն տա... :) Էտ էլ իրանց սիրունն ա, իսկ մեզ թվում ա , թե հա, այ ինչ սիրուն են բրազիլացիՔ, բոլորը տենց են, հլը Խոսե Անտոնիոն կամ ասենք Միլագրոսը ( :D ) ինչ սիրունն ա: Թեկուզ ռուս աղջիկները այ սիրուն են լինում... բայց ռուս գեշ աղջկանից էլ գեշ չի լինում... Այ տենց, բա :)
Համ էլ հայերի քթերը գնալով ուղիղանում են :B :D

Նորմարդ
15.06.2007, 15:31
Ահա, շաաատ սիրուն ենք. կոլոտ, փրչոտ, արծվաքթով :D :
Ըստ իս հայերը սիրուն ազգ չեն, եթե նրանց արյան մեջ չկա այլ ազգի խարնուրդ…
Ինչ ունես կոլոտ աղջիկների դեմ հը՞:angry:D

Arisol
15.06.2007, 15:34
Վայ քու, մի բան ասեցի՝ կրակն ընկա :D :
Ով ոնց ուզում ա նենց էլ թող հասկանա, մեռա բացատրելով…

Kheranyan
15.06.2007, 15:42
Բոլոր հայ կանայք և աղջիկները, առանց բացառության, աշխարհում ամենագեղեցիկն են:

Ungrateful
15.06.2007, 15:47
Շատ ել սիրուն են ՀԱՅ աղջիկներ, :angry
Հ.Գ. Չեմ կարող ասել որ բոլորը բայց շատ սիռունները ավելի շատեն...:love

Ավելացվել է 2 րոպե անց

Ահա, շաաատ սիրուն ենք. կոլոտ, փրչոտ, արծվաքթով :D :
Ըստ իս հայերը սիրուն ազգ չեն, եթե նրանց արյան մեջ չկա այլ ազգի խարնուրդ…

Իսկ քո ասածը լրիվ սխալա...:angry
ետ քո բերած օրինակը շատ քչերինե է վերաբերվում, :angry
Հ.Գ. ցանկացած երկրումել գեշ աղջիկներ կան...

Vahe
15.06.2007, 15:53
Ըստ իս հայերը սիրուն ազգ չեն, եթե նրանց արյան մեջ չկա այլ ազգի խարնուրդ…

Հակառակը հենց քո ասած սեւ հայերը արդեն այլազգի խառնուրդի հետեւանք են) Իսկական հայերը եղել են շիկահեր ու կապուտաչյա: Համարյա ինձ նման էլի :P

Իմ կարծիքով հայ աղջիկները գեղեցիկ են, եթե իրենց հետեւում են:

Arisol
15.06.2007, 15:54
Իսկ քո ասածը լրիվ սխալա...:angry
ետ քո բերած օրինակը շատ քչերինե է վերաբերվում, :angry
Հ.Գ. ցանկացած երկրումել գեշ աղջիկներ կան...

Մեր՝ հայերիս մեջ կան շատ սիրունները, սակայն ընդհանուր տոկոսային հարաբերակցությամբ իմ նշածներն ավելի շատ են :P , բայց լավ ա գոնե հիմա սկսել են իրենց հետևել ու ցիվիլիզացիայի շնորհիվ գնում ենք դեպի գեղեցիկը ;) :

Ungrateful
15.06.2007, 15:56
Մեր՝ հայերիս մեջ կան շատ սիրունները, սակայն ընդհանուր տոկոսային հարաբերակցությամբ իմ նշածներն ավելի շատ են :P , բայց լավ ա գոնե հիմա սկսել են իրենց հետևել ու ցիվիլիզացիայի շնորհիվ գնում ենք դեպի գեղեցիկը ;) :

սակայն ընդհանուր տոկոսային հարաբերակցությամբ սիրուններն էն ավելի շատ... :angry

Arisol
15.06.2007, 15:58
Հակառակը հենց քո ասած սեւ հայերը արդեն այլազգի խառնուրդի հետեւանք են) Իսկական հայերը եղել են շիկահեր ու կապուտաչյա: Համարյա ինձ նման էլի

Հա, ես էլ եմ լսել, որ ի սկզբանե հայերը տենց են եղել…
Դե չգիտեմ, թե ի սկզբանե իրականում ոնց են եղել, համենայն դեպս ես հիմիկվա իմ տեսածով եմ ասում:

Ավելացվել է 1 րոպե անց

սակայն ընդհանուր տոկոսային հարաբերակցությամբ սիրուններն էն ավելի շատ... :angry

Ամեն ինչ հարաբերական ա. եթե մեկը քեզ համար սիրուն ա, հնարավոր ա, որ ինձ համար ինքը սիրուն չլինի :P :
Ճաշակին ընկեր չկա ;) :

wagamaffia
15.06.2007, 16:58
Իմ կարծիքով գեղեցիկ աղջիկներ շատ կան, բայց արդեն զույգ ունեն... էլ ինչու՞ մտածենք գեղեցիկների մասին, եթե նրանք արդեն զբաղված են:P

Artgeo
15.06.2007, 17:07
Գեղեցիկ են, երբ աղջիկները մոռանում են, որ գոյություն ունի կգներով շպառ, իսկ տղաները, որ ստատուսի համար ծայրահեղ քյարթ պետք է լինել:

Amaru
15.06.2007, 17:16
Իմ կարծիքով գեղեցիկ աղջիկներ շատ կան, բայց արդեն զույգ ունեն...

Մմ... Հետաքրքիր ա :roll Իսկ գեղեցիկ տղաները ազատ են :love :oy

Vishapakah
15.06.2007, 19:31
Երեխա ժամանակս այլ ազգի աղջիկներ էի հավանում, բայց այդ այլ ազգի աղջիկներին տեսնելով, սիրահարվեցի մերոնց վրա.:love

Իսկ թե՛ ովքեր են գեղեցիկ, մեր տղաները, թե՛ աղջիկները, ըստ ինձ բոլորն էլ լավն են, ինչ տարբերություն, նույն արյան զավակներն ենք.

Censor
15.06.2007, 20:06
Աղջկները հիմնականում սիրուն են, համենայնդեպս, քանի գնում ա- սիրունները շատանում են:
Տղաները հիմնականում սիրուն չեն:

**մտածումա. "..իսկ կապույտ/կանաչ աչքերը ընդհանրապես քիչ են.. а жаль.. սիրում եմ բաց գույնի աչքեր տղայի մոտ.."

Ուլուանա
15.06.2007, 20:06
Ընդհանուր առմամբ, չեմ նկատել, որ հայ ազգն իր գեղեցկությամբ առանձնանա մյուս ազգերից. գեղեցիկներ էլ ունենք, տգեղներ էլ, ինչպես ցանկացած ուրիշ ազգ։ Բայց նկատել եմ, որ մեր սերնդի մեջ գեղեցիկները, հատկապես աղջիկները ավելի շատ են, քան մեր ծնողների սերնդի մեջ։ :P Քթերի առումով էլ համաձայն եմ Ամառուի հետ. կարծես թե իրոք ուղիղ քթերը սկսել են գերակշռել։ :roll :)

Բայց այ բոյերի առումով, ինձ թվում է, հետընթաց ենք ապրել... Չգիտեմ, գուցե ինձ է թվում միայն, բայց ինչքան նկատել եմ, մեր ծնողների սերնդում ցածրահասակներն ավելի քիչ էին, իսկ հիմա ոնց որ թե շատացել են։ :( Ավելի ճիշտ՝ կարծես թե մեկ շատ կոլոտներն են շատացել, մեկ էլ շատ բոյովները... Օֆ, մի խոսքով, չգիտեմ, արդեն լրիվ խառնեցի իրար։ :D Բայց բոյերի առումով հաստատ մի բան էն չի... :think

REAL_ist
15.06.2007, 20:22
դե սաղ աղջիկներն էլ յուրովի գեղեցիկ են:love նամանավանդ հայ աղջիկները,
պռոստը կան գեղեցիկ,շատ գեղեցիկ ու բեսամփ գեղեցիկ,
չմոռանանք որ բացառություններ միշտ էլ լինում են:crazy
իսկ տղու գեղեցիկը որնա է:angry կապիկից տարբերվի մնացածը հեչ:D շատ շատ սիմպատիշնի լինի,թե չե ինչ գեղեցիկ:think

Adriano_Celentano
15.06.2007, 21:50
Աշխարհի ամենագեղեցիկ աղջիկների մեծ մասը հայ են: Ես իրանց ցավը տանեմ:

Ֆելո
15.06.2007, 22:13
ամեն ազգում կան և գեղեցիկ, և տգեղ, և նորմալ մարդիք. հայ աղջիկների մեջ այնքան էլ գեղեցկություն չեմ տեսնում, չնայած ահագին լավիկները կան, իսկ տղաները, ոնց որ ասում են, կապիկից մի քիչ էլ տարբերվի, ուրեմն սիրունա. նման տղաները շատ են Հայաստանում

իսկ ով որ ասումա շատ գեղեցիկ աղջիկներ կան, խնդրում եմ երեկոյան դուրս գալ ու հաշվել քանի հոգի կտսնեն գեղեցիկ, նուրբիկ, ճաշակով հագնված, կես կիլո դեմքը չգաջած, առանց թրաշի...

Censor
15.06.2007, 22:40
էս_ինչ_սոված_եմ ու Adriano_Chelentano , բան չեք հասկանում տղայի գեղեցկությունից..
Պակաս կարևոր չի, քան թե աղջկանը..

Ուլուանա
15.06.2007, 22:44
...իսկ ով որ ասումա շատ գեղեցիկ աղջիկներ կան, խնդրում եմ երեկոյան դուրս գալ ու հաշվել քանի հոգի կտսնեն գեղեցիկ, նուրբիկ, ճաշակով հագնված, կես կիլո դեմքը չգաջած, առանց թրաշի...
Այս թեմայում խոսքը զուտ բնական արտաքին գեղեցկության մասին է, ոչ թե ճաշակի, հագուկապի ու դիմահարդարանքի մասին։ Դե... ուրիշ բան, որ երբեմն ուղղակի դժվար է լինում դիմահարդարանքից ներս թափանցել ու տեսնել բնական դեմքը... :[

Ավելացվել է 5 րոպե անց

էս_ինչ_սոված_եմ ու Adriano_Chelentano , բան չեք հասկանում տղայի գեղեցկությունից..
Պակաս կարևոր չի, քան թե աղջկանը..
Դե, չէ, չէի ասի, թե նույն նշանակությունն ունի, այնուամենայնիվ, մի քիչ պակաս կարևոր է։ ;) Բայց դե կապկից մի քիչ սիրուն լինելը բնական երևույթ համարելն էլ է չափազանցություն, իմ կարծիքով։

Anul
15.06.2007, 23:18
այն տղաները, ովքեր կապիկից մի քիչ են տարբերվում, դա հենց իրենք են հորինել այդ արտահայտությունը, իրենց փրկելու համար :hands

Dr. M
16.06.2007, 01:21
ընդհանրեպես Կովկասցիք միջահասակ են, թուխ, ու "փռչոտ" դա աշխարհագրական դիրքն ա թելադրում
բայց մեր պատմաբանները միշտ նշել են, որ հայերն ունեին խարտյաշ մազեր, կապույտ աչքեր և "բոյ-բուսաթ"
:))
հիմա շատ են խառնվել, երևի թե լավ է , գիտեք? :) հայ աղջիկները սիրունացել են, տղաններն ել ճանապարհին են, բայց մեկ ա կովկասցի ենք :D
իսկ կոլոտ մարդը էդքան էլ լավ չի :oy

Selene
16.06.2007, 01:43
Իմ կարծիքով թե՛ հայ աղջիկները, թե՛ հայ տղաները գեղեցիկ են;) Չնայած տղայի համար գերադասում եմ սիմպատիչնի (այս բառին հարմար հայերեն համարժեք չեմ գտել դեռ:oy) տարբերակը:
Հայ աղջիկները տարեցտարի ավելի են գեղեցկանում, քանզի ավելի են իրենց արտաքինին ուշադրություն դարձնում, բայց դա բնավ չի նշանակում ժամերով ու տոննանեով շպարվել:[
Իսկ ընդհանրապես գեղեցիկ բառը հարաբերական է, քանի որ կարող է մարդն ունենա շատ գեղեցիկ աչքեր, փոքր, ուղիղ քիթ, փոքր բերան՝ գեղեցիկ,շուրթերով, իդեալական կազմվածք, բայց, միևնույն է, նա ամբողջությամբ ոչ մի գեղեցկություն չունենա: Ուստի ավելի էականը դառնում է մարդու հմայքը, ինչն ինձ թվում է ունի և՛ հայ տղաների, և՛ աղջիկների մեծամասնությունը:)

Dr. M
16.06.2007, 01:49
ոչ միայն հարաբերական է
այլ եթե ուզում ես իսկապես գնահատել տվյալ մարդու ֆիզիկական գեղեցկությունը, կան նորմեր, ստանդարտներ, ոչ միայն 90/60/90 տարբերակով, այլ դեմքի -դիմագծերի հետ կապված և ամենևին էլ էական նշանակություն չունի, քիթը փոքր , կարճ և այլն..... :)

Հ.Գ.
եթե հետաքրքրում է, կարող եմ հուշել ;)

գյումրեցի աղջիկ
16.06.2007, 04:51
Չգիտեմ Հայաստանի հայ աղջիկների և տղաների մասին, բայց պետք է նշեմ, որ այստեղի հայ երիտասարդությունը իրենց գեղեցկությամբ և հմայքով գերազանցում է յուրաքանչյուր ազգի: Սա քաջ հայտնի է բոլորին: Գրեթե բոլոր հայ աղջիկները օգտագործում են թանկարժեք միջոցներ նրանց գեղեցկությունը ավելի արտահայտիչ դարձնելու համար: Մյուս ազգերը հաճույքով են նայում հայ աղջիկներին կրկնելով այս խոսքերը «Armenian beautiful girls...:)»:
Ինչ վերաբերվում է մաշկի թուխությանը ապա ասեմ, որ այստեղ հայերի մեծամասնությունը սպինակամորթ են: Իսկ «փռչոտության» համար գոյություն ունի շատ հեշտ և իհարկե թանկ լուծում՝ laser:

Root
16.06.2007, 12:03

Հայրենակիցս շատ համեստ է արտահայտվել ամերիկայն բացականչությունների մասին ` «Armenian beautiful girls , քանի որ .. ես շատ կզարմանայի որ "այնտեղ" սպես գրական խոսեին'գ... իրականում հնչում են այս կարգի կապակցություններ .. Armenian Cuties , Armobabies, Hyecutie, Gorgeous Armo Girls ...և այլն չնայաց նրանց Մշակույթային համակարգով էլ դրանք մեր գեղեցիկ-հմայիչին "խփող" բառեր են ..:D
Ի հարկե մերոնք ստանալով հնարավորություններ որոնք ընձեռում է ՄՆ-ը ավելի գեղեցիկ են երևում ստանդարտ ամերիկացիների ֆոնին:

"Փռչոտության" ՀԻՄՆԱխնդիրը ..հմմ .. իրոք առկա է Հայաստանում , բայց ժամանակի ընդացքում իհարկե կվերանա , մաշկի թուխությունն էլ որոշ տղամարդկանց համար այստեղ միապաղաղություն է հարուցում... բայց հնարամիտ կանայք ինչեր ասես որ չեն ստեղծել շրջակա աշխարհը իրնեց "սազացնելու" համար :hands

Ես մեր ազգը/կամ ավելի շու են , ինչ մնացելա բյուր տարիների ընթացքում այլազգինիների հետ խառնակումից հետո/ գտնում եմ հմայիչ ու էկզոտիկ ազգ ... չեմ կարող ասել թե մենք գեղեցիկ ենք , որովհետեև իմ ճաշակով ամենասիրուն ազգային տեսանկյունից համարում եմ չեխուհիներին և ուկրայնուհիներին, իսպանացիներին, իտալացիներին և ֆրանսիացիներին:

Apsara
17.06.2007, 22:15
Այնտեղ մի տեղ կարդացի որ կոլոտը դա առավելությունա, թեև գիտեմ գրողը բավականին կոլոտ տղայա, բայց կուզեի իր տեսանկյունից բացատռեր ինչու է կոլոտը լավ:D

Absar21
18.06.2007, 14:11
Մի խնդրանք ունեմ թեման բացողին: Խնդրում եմ դու թվարկիր գեղեցկության քո պատկերացրած չափանիշները, իսկ հետո արդեն ես, ըստ այդ կրիտերիաների, կպատասխանեմ այս հարցին:
Գրածիս պատճառն այն է, որ գեղեցկությունը խիստ հարաբերական հասկացություն է:

Apsara
18.06.2007, 16:28
Երեխեք ինձ ծանոթ տղաներից մեկը մի հետաքրքիր բացատրություն տվեց թե ինչու է գերադասում առանց ակնոց փողոց դուրս գալ. ինքը գերադասում էր բոլոր փոսերը ընկնել մարդկանց վրաերթ անել, չնկատել ծանոթներին միայն այն պատճառով, որ առանց ակնոց բոլոր աղջիկները գեղեցիկ էին երևում աչքին, ոչ մի թերություն չունեին իր համար:hands:D

electrical_storm
18.06.2007, 17:48
անկեղծ ասեմ,բայց դե նեղանալ,բան չկա…դե ճաշակի հարցա… չէ…գեղեցիկ չեն…միշտ սիրել եմ ոչ հայկական արտաքինով ու կիսահայ կամ լրիվ այլազգի աղջիկների… կան որոշները,որ գեղեցիկ են,բայց արհեստականորեն իրանց գեշ են սարքում…
նույնն էլ տղեքը… ինձ միշտ ասել են,թե հայի արտաքին չունեմ…սակայն մաքուր հայ եմ… ինքս ինձ սիրուն եմ համարում…

Vahe
20.06.2007, 20:53
Մի խնդրանք ունեմ թեման բացողին: Խնդրում եմ դու թվարկիր գեղեցկության քո պատկերացրած չափանիշները, իսկ հետո արդեն ես, ըստ այդ կրիտերիաների, կպատասխանեմ այս հարցին:
Գրածիս պատճառն այն է, որ գեղեցկությունը խիստ հարաբերական հասկացություն է:

Իմ կարծիքով չկա գեղեցկության համար հատուկ չափանիշներ: Մարդ կա ծիրան է սիրում, իսկ մարդ կա ծիրանի կուտը, մարդ կա սեւահերներին է սիրում, մարդ էլ կա շիկահերներին: Ամեն մարդ ունի իր չափանիշները եւ դատում է դրանցով: Քո կարծիքը արտահայտելու համար ընդհանրապես հարկավոր չէ իմանալ իմ պատկերացմամբ գեղեցկության չափանիշները: Դու գրիր քո կարծիքը ըստ քո կրիտերիաների:

Absar21
21.06.2007, 08:22

Դե այդ դեպքում այո գեղեցիկ են, իհարկե ոչ այնքան ինչքան սլավոնական ազգի ներկայացուցիչները, քանի որ նրանց մոտ բնությունից ժառանգվել են ճիշտ դիմագծեր, իսկ մեր քիթը… Չնայած, որ սա նույնպես ճաշակի հարց է:

Maytane
21.06.2007, 14:43
Գեղեցիկ է նա, ում հոգին է գեղեցիկ, ես չեմ համարում գեղեցիկ, ով արտաքինից է միայն գեղեցիկ։ Ես եթե անկեղծ լինեմ, աղջիկներն էլ, տղաներն էլ գեղեցիկ են բայց շատը տղաներն են գեղեցիկ... Դե, տղաներ, ձեզ տենանք, դուք էլ պիտի մենակ արտաքինից սիրուն չլինեք, այլ նաև հոգեպես... :hands:hands:hands

Root
21.06.2007, 14:48

Շնորհակալ եմ տղաների մասին այդպես գեղեցիկ-պրովոկացիոն արտահայտվելու համար ... բայց բնությունը ցանկացել ա որ կինը լինի ավելի ցանկալի ավելի նուրբ ու ավելի զգայուն ավելի անպաշտպան ու ավելի հմայիչ քան տղամարդը ...
իսկ վերջինի հետ համաձայն եմ ... մեր տղեքի մեծ մասը մենակ .. մաշնա , սոտկա սոր մոր .. և այլն ... հոգեպես հարուստ լինելը ՆԱև գալիսա կարդալուս ... արա դե կարացեք էլի մի երկու տող :D

Wisper
21.06.2007, 15:21
Տղաների մասին նույնիսկ չգիտեմ էլ ինչ ասել... Կան քչից շատից տեսքովները՝ այն էլ հեռուստատեսությամբ մաքսիմում՝ այն էլ ոնցվոր «երկնագույն» լինեն որոշ մասը...
Իսկ են մյուս մասը սև քյոմուր, սաղի մազերի բախտը բաց է, ջաններն էլ Commandos :D :D :D:

Աղջիկները կամաց-կամաց ոնցվոր թե ավելի կոկիկ են դառնում, դա լավ է... Ուրիշ ազգեում շատ շատ են սիմպոներն էլ սիրունիկներն էլ, բայց քանի որ մենք իրենց ազգից չենք, մեզ նրանք միանման են թվում... Մյուս ազգի ներկայացուցիչներին էլ երևի մեր ազգն է մի քիչ միանման թվում... Բայց դէ միանմանությամբ չենք հասնի արտերկրացիներին, դա փաստ է... :B

docart
23.06.2007, 00:56
Հայ աղջիկները լավ էլ գեղեցիկ են, չեմ սիրում եվրոպացիների ճմրթած դեմքերը, մանավանդ անգլիացիների: Երևի սլավոնական ծագում ունեցող ազգերն են գերազանցում մեզ

Ավելացվել է 4 րոպե անց

Այնտեղ մի տեղ կարդացի որ կոլոտը դա առավելությունա, թեև գիտեմ գրողը բավականին կոլոտ տղայա, բայց կուզեի իր տեսանկյունից բացատռեր ինչու է կոլոտը լավ:D

Չգիտեմ ինչ նկատի ուներ գրողը, բայց որպես բժիշկ կարող եմ այսպես ենթադրել:
Գոյություն ունեն սեքսուալ խառնվածքի 3 տիպ` հիպերսեքսուալ, նորմոսեքսուալ, և հիպոսեքսուալ, Իսկ հիպերսեքսուալ տիպի մեջ ցածրահասակ թե տղամարդիկ թե կանայք գերակշռում են: Ամեն դեպքում սա բացարձակ չէ:

Chilly
21.12.2007, 16:37
Հայ աղջիկները լավ էլ գեղեցիկ են, չեմ սիրում եվրոպացիների ճմրթած դեմքերը, մանավանդ անգլիացիների: Երևի սլավոնական ծագում ունեցող ազգերն են գերազանցում մեզ

տգեղ աղջիկներ /տղաներ/ չեն լինում, ով ինձ համար տգեղ է, կարող է մի ուրիշի համար գեղեցիկ լինել...

Script
21.12.2007, 16:49
Ես տղաների մասին կասեմ.
Հայ տղաների մեջ կան շատ սիրունները, բայց ցավոք փոքրամասնություն են կազմում, քանի որ մեծ մասը սև են ու պուճուր ,տեռոռիստի տպավորություն են թողնում:
Իմ հավանածն էլ ահավոր սևա, հետո ինչ կարևորը էդ չի:

Սամվել
21.12.2007, 17:28
Էհ որոշեցի ես էլ այս թեմայում գրեմ :love
Բայց դե մենակ աղջիկների մասին թե չէ տղաների մասին պետքա աղջիկնրը դատեն ;)

Ես օրինակ աղջկա գեղեցկության համար 1 չափանիշը համարում եմ խորունկ ու խելացի աչքերը, էտ հարցում իմ կարծիքով Հայ աղջիկները մրցակցությունից դուրս են :love/չնայած բացառություններ էլ կան :D/
Հետո մազերի գույննա շատ կարևոր իմ համար։ Օրինակ ես շատ եմ սիրում ... էէէ էտ գույնը չգիտեմ ոնցա կոչվում, էէ սկյուռիկի գույն էլի :D , մի խոսքով հասկացաք :love
Ընենց որ իմ արժեքային համակարգում Հայ աղջիկները մրցակցությունից դուրս են :oy

Սերխիո
21.12.2007, 19:15
քանի որ ես էլ թուխ մաշկ եմ սիրում ,ուստի մեր աղջիկներ իմ համար շատ գեղեցիկ են ,ռուսներին չեմ սիրում :

Մենակ մի քիչ կոլոտ են մերոնք:(

Սամվել
21.12.2007, 19:20
քանի որ ես էլ թուխ մաշկ եմ սիրում ,ուստի մեր աղջիկներ իմ համար շատ գեղեցիկ են ,ռուսներին չեմ սիրում :

Մենակ մի քիչ կոլոտ են մերոնք:(

Հա լա՜վ 170 էլ լինի շատ լավա, շատ բոյովն էլ մի բան չի քեզնից բոյով եղավ դե արի :D
Մեր աղջիկները շա՜տ լավն են :love

Lapterik
21.12.2007, 19:40
Հա լա՜վ 170 էլ լինի շատ լավա, շատ բոյովն էլ մի բան չի քեզնից բոյով եղավ դե արի :D
Մեր աղջիկները շա՜տ լավն են :love

170 ՞՞՞' :o Բա մի հատ չլիներ: Չե լավ ա, սենց էլ ոչինչ: Հայ աղջիկները կոլոտ են ճիշտա, բայց տղերքն էլ է կոլոտ: ԼԱվ հլը էտ մի կողմ: Էկեք մի քիչ ինքնախաբեությամբ չզբաղվենք, թե մերոնք սիրուն են, էտքան էլ տենց չի: Բոլոր ազգերում ել, այդ թվում և հայերի մեջ. կան շատ սիրուն, սիրուն մի քիչ սիրուն ու գեշ աղջիկներ, որ նայում ես ասում ես, աղջիկ ջան կմեռնեիր, որ մի քիչ սիրուն լինեիր, կամ ասում ես Աստված որ սիրունություն էր բաժանում, ումից հետո էիր կանգնել՞:
Բայց որ սիրուն աղջիկ կամ տղա եմ տեսնում...:love Մեկ մեկ կան, որ չես ուզում հայացքդ կտրես: ԲԱյց շատ եմ կարդացել ու լսել, որ հայերը եղել են սիրուն կանաչ աչքերով, (իմ նման:oy) բաց գույնի մաշկով: Ենքան են խառնվել սրանց նրանց հետ, չգիտեմ ինչ են դարձել:

Vive L'Armenie
21.12.2007, 20:15
ԼՈԼ
Փորձեմ կարծիքս արտահայտել, դե աղջիկների չէ, բայց տղաների մասին... :oy

Մեր հայ տղաների մեծամասնությունը գեղեցիկ են, դե գեղեցիկ ասելով նկատի ունեմ գրավիչ, իսկ ի՞նչն է մարդուն գրավիչ դարձնում, իհարկե՝ աչքերը :love, (նախօրոք ներեղություն) մուգ գույնի աչքերը, հատկապես սև :love, դե օրինակ ինձ համար կարևոր է նաև մերոնց սևահեր լինելը, մի տեսակ գրավիչ են :oy, կարծում եմ շեկ տղաների գեղեցկությունն այնքան էլ պարզ չի արտածոլվում, իսկ ահա սևահերների մոտ ուրիշ ա, էն մանրուքն էլ երևում ա :oy
Սև տղան մեկ այլ ձև է նայվում, սև (դարչնագույն) աչքեր, սև (դարչնագույն)ունքեր, սև (դարչնագույն) մազեր, սև գույնի մանյակ եմ :D:oy
Իսկ բոյը, միջին բոյի են մերոնք կարծում եմ :think
Կարծում եմ այսքանը բավական է, մերոնք ուրիշ են :oy

Մանե
21.12.2007, 20:49
170 ՞՞՞' :o Բա մի հատ չլիներ: Չե լավ ա, սենց էլ ոչինչ: Հայ աղջիկները կոլոտ են ճիշտա
Ինչի եք սաղի անունից խոսում,իիի;)
Օրինակ իմ բոյը 1.68-1.69 ա,ու հեչ չեմ էլ բողոքում:D:D
Ահավոր ձևի սկսել եմ սիրել մուգ մազերով ու մուգ աչքերով տղաների:oy

Taurus
21.12.2007, 22:50
Բոյը ինչ կապ ունի, իմ բոյը կապուտ ա, սիրում եմ հայ աղջկա! ու ինքը շատ էլ սիրուն ա:D,
P.S. ի դեպ նկատել եք պօքր սերումդի մեծամասնությունը ծնվում ա շեկ ու ուղիղ քթերով:)

Lilushik
22.12.2007, 02:12
Բոյը ինչ կապ ունի, իմ բոյը կապուտ ա, սիրում եմ հայ աղջկա! ու ինքը շատ էլ սիրուն ա:D,
P.S. ի դեպ նկատել եք պօքր սերումդի մեծամասնությունը ծնվում ա շեկ ու ուղիղ քթերով:)
էնքան են քթերը վիրահատել, որ սերունդն արդեն ուղիղ քթով ա ծնվում:D
իսկ եթե լուրջ, ես լսել եմ, որ նոր սերնդի շեկ մազերով ծնվելը, մեր հին գենոֆոնդի վերականգնման ադյունքն է… Եթե ինչ-որ մեկն ավելի լավ կարող է բացատրել դրա պատճառը, խնդրում եմ ասեք…;)

FactorX
22.12.2007, 02:23
Բոլոր ազգերն էլ գեղեցիկ են, իսկ ընդհանրապես ինչա գեղեցկությունը??? Պատկերացրեք, այլմոլորակայինի, կանաչ գույնի, երկար, բարակ, շաաատ մեծ աչքերով, սիրունա??? :D
Իսկ հիմա հավատացեք, որ իրանքել են մեր մասին նույն կարծիքին :hands

Sunny Stream
22.12.2007, 03:19
իսկ եթե լուրջ, ես լսել եմ, որ նոր սերնդի շեկ մազերով ծնվելը, մեր հին գենոֆոնդի վերականգնման ադյունքն է… Եթե ինչ-որ մեկն ավելի լավ կարող է բացատրել դրա պատճառը, խնդրում եմ ասեք…;)

Մի քիչ դժվար է հավատալ մեր նախնիների կապուտաչյա ու շիկահեր տեսքին... Մասնագետները դա լուրջ չեն համարում։ Իսկ մեր հրաշք սերունդը ես ուղղակի անվանում եմ հաղթանակի սերունդ։ Իրենք մենակ սիրո ծնունդ չեն, էնքան մեծ զգացմունքներ ու զգացողություններ են հաղորդված էդ երեխաներին, որ մեր ազգը շատ դարեր չէր ունեցել... :)

Ուլուանա
22.12.2007, 22:28
Բոյը ինչ կապ ունի, իմ բոյը կապուտ ա, սիրում եմ հայ աղջկա! ու ինքը շատ էլ սիրուն ա:D,
P.S. ի դեպ նկատել եք պօքր սերումդի մեծամասնությունը ծնվում ա շեկ ու ուղիղ քթերով:)

էնքան են քթերը վիրահատել, որ սերունդն արդեն ուղիղ քթով ա ծնվում:D
իսկ եթե լուրջ, ես լսել եմ, որ նոր սերնդի շեկ մազերով ծնվելը, մեր հին գենոֆոնդի վերականգնման ադյունքն է… Եթե ինչ-որ մեկն ավելի լավ կարող է բացատրել դրա պատճառը, խնդրում եմ ասեք…;)
Ժողովուրդ, իսկ դուք տեղյա՞կ եք, որ այսօր ձեր տեսած թխահեր երիտասարդների ու մեծահասակների մեծամասնությունը ծնվել են շեկ մազերով, հետո են թխացել։ :D Դա շատ տարածված երևույթ է, այնպես որ այսօր ծնվող շիկահեր մանկիկներով զարմանալ ու դա ընկալել որպես աննախադեպ կամ արտառոց երևույթ, ինձ թվում է, չարժե։ ;) Մի վախեցեք, կմեծանան, իրենց էլ կթխանան։ :))

Ի դեպ, իմ մազերն էլ են սկզբում լրիվ շեկ եղել։ Բայց հիմա ինձ տեսնողի մտքով էլ չի անցնի, որ շեկ մազեր եմ ունեցել։ Նույնը՝ ծնողներս, ինչպես նաև շատ ու շատ մարդիկ, որոնց անձամբ եմ ճանաչել ու ճանաչում։

Կտրված մազերիս նկարն էլ մինչև հիմա պահվում է՝ որպես իմ երբեմնի շեկլիկության միակ կենդանի ապացույդ։ :hands
Ահա նկարը. :oy Առաջին նկարում կտրած մազերս են, վերջերս եմ նկարել, իսկ հաջորդն ավելի մեծ տարիքի նկար է. Մազերս գնալով մգացել են... :(
Վերջին երկու նկարները վերջին երկու տարվա նկարներ են, որտեղ երևում է մազերիս մգությունը։ Ճիշտ է, սև չեն, բայց հաստատ շեկից արդեն շատ հեռու են։ ;)

Այնպես որ նորածին երեխաների ու նունիսկ մի քանի տարեկանների շիկահերությանը մի խաբվեք։ :P

Chilly
23.12.2007, 12:33
Ահա նկարը. :oy Առաջին նկարում կտրած մազերս են, վերջերս եմ նկարել, իսկ հաջորդն ավելի մեծ տարիքի նկար է. Մազերս գնալով մգացել են... :(

էս ինչ սիրուն բալիկ ա, ուտեմ-ուտեմ-ուտեմ... :D

Ծով
23.12.2007, 13:45
Պահի, կծախենք:D
Ա՛ն, մի բան արա՛ աղջիկդ տենց շեկլիկ մնա:oy
Չնայած...ափսոսալու բան չկա, սենց էլ ես սիրուն...
Բայց մազերդ առանձին մի տեսակ սարսափելի գրավիչ են, մի հատ էլ մեծ ժամանակվա նկար դիր, համեմատենք /մենակ մազերը էլի:D/...

Anchi
23.12.2007, 14:10
Փաստորեն էստեղ նացիստներ են հավաքվել: Բայց առհասարակ, գնալով գեղեցիկ են դառնում աղջիկները: Ու իհարկե նրա հաշվին, որ make-up են անում, չհաշված որ շատ անգրագետ ու անհարկի , մի խոսքով սկսել են իրենց հետևել:
Իսկ տղաներ… sorry, գեղեցիկ տղաներ գրեթե չկան:

Լէգնա
23.12.2007, 15:54
Հիմա արդեն գեղեցկանում են:
մինչ 10 տարեկանները տեսնում ես, որ հա'մ բարձրահասակ են լինելու, հա'մ շիկահեր, հա'մ ուղիղ քթով, հա'մ կապուտաչյա:
Իմ հասակի տղաները գեղեցիկ չեն` ցածր, գեր, ծուռ քիթ, մուգ մաշկ: Բայց սա բնավ չի խանգարում հպարտանալ հայ տղամարդկանցով :D, իսկ եթե լուրջ` արտաքինը ոչինչ է:

հ.գ. ինքս էլ շիկահեր եմ եղել,իսկ հետո` թխահեր: :)

Դեկադա
23.12.2007, 16:33
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գեղեցկությունը հարաբերական է, կարելի է ասել, որ այո գեղեցիկ են:

Belle
23.12.2007, 16:52
Էս թեման արդեն երևի մի շաբաթա նայում եմ ու չեմ գրում: :D
Բայց ամեն դեպքում ասեմ: Իմ կարծիքով սիրուն են:
Ինձ համար ընդհանրապես բոլոր անծանոթ մարդիկ սրիուն են: իսկ ծանոթները` համապատասխանաբար ավելի սիրուն կամ պակաս սիրուն: Մարդու հոգին իմ կարծիքով ազդում է նրա արտաքինի վրա: Այսինքն` ես ում շատ եմ սիրում, ինքը ինձ համար շաաատ սիրունա ու հակարակը: :)

Ուլուանա
23.12.2007, 22:05
Պահի, կծախենք:D
Ա՛ն, մի բան արա՛ աղջիկդ տենց շեկլիկ մնա:oy
Չնայած...ափսոսալու բան չկա, սենց էլ ես սիրուն...
Բայց մազերդ առանձին մի տեսակ սարսափելի գրավիչ են, մի հատ էլ մեծ ժամանակվա նկար դիր, համեմատենք /մենակ մազերը էլի:D/...
Էն գրառումս խմբագրեցի ու երկու հատ էլ մեծ ժամանակվա մուգ մազերով նկար դրեցի։ ;) նայի, համեմատի... :oy

Lapterik
23.12.2007, 22:37
Ժողովուրդ, իսկ դուք տեղյա՞կ եք, որ այսօր ձեր տեսած թխահեր երիտասարդների ու մեծահասակների մեծամասնությունը ծնվել են շեկ մազերով, հետո են թխացել։ :D

Ես էլ եմ շատ շեկ եղել ու բաց կանաչ աչքերով,(ոնցովոր ռուսի երեխա լինեի, հիշում եմ էլի :D) իսկ հիմա մի քիչ մգացել եմ, աչքերիս գույնն էլ ավելի մուգ կանաչ ա, քան փոքր ժամանակ:

Արամ
23.12.2007, 22:42
Գեղեցիկը:love շատ հարաբերական երևույթա, նենց որ չենք կարա ասենք գեղեցիկ ենք մենք թե ոչ, ավելի շուտ ասյտեղ մենք մեր առանձին կարծիքն ենք ասում::)

Dayana
26.12.2007, 10:48
Իսկ տղաներ… sorry, գեղեցիկ տղաներ գրեթե չկան:

Լավ էլ սիրուն տղնաեր կան ;) Առհասարակ մերոնք լավ էլ սիրուն են, ու մեր հայերի սիրունները մնացած ազգերի սիրուններց ավելի սիրուն են :love

rostrix
26.12.2007, 10:55
Ահա, շաաատ սիրուն ենք. կոլոտ, փրչոտ, արծվաքթով :D :
Ըստ իս հայերը սիրուն ազգ չեն, եթե նրանց արյան մեջ չկա այլ ազգի խարնուրդ…

200% համամիտ եմ… :russian

Rhayader
11.03.2009, 14:36
Չգիտեմ Հայաստանի հայ աղջիկների և տղաների մասին, բայց պետք է նշեմ, որ այստեղի հայ երիտասարդությունը իրենց գեղեցկությամբ և հմայքով գերազանցում է յուրաքանչյուր ազգի: Սա քաջ հայտնի է բոլորին: Գրեթե բոլոր հայ աղջիկները օգտագործում են թանկարժեք միջոցներ նրանց գեղեցկությունը ավելի արտահայտիչ դարձնելու համար: Մյուս ազգերը հաճույքով են նայում հայ աղջիկներին կրկնելով այս խոսքերը «Armenian beautiful girls...:)»:
Ինչ վերաբերվում է մաշկի թուխությանը ապա ասեմ, որ այստեղ հայերի մեծամասնությունը սպինակամորթ են: Իսկ «փռչոտության» համար գոյություն ունի շատ հեշտ և իհարկե թանկ լուծում՝ laser:

Նման գովքեր «քաջ հայտնի է բոլորին» հիմնավորմամբ, ես վերջին անգամ կարդացել եմ սովետական այբբենարանում՝ Լենինի մանկության մասին: Այն էլ սուտ դուրս եկավ:

Լուսաբեր
13.03.2009, 15:48
Էս ինչ թեմա եմ հանդիպել...:o
Գեղեցի՞կ են արդյոք հայ աղջիկները/տղաները
Սենց ասեմ. նայած ովա՞ ու ովա՞ նայողը ;)
Մի հատ փիլիսոփայեմ. գեղեցկությունը դա էն զգացումնա, երբ մարդ անշահ հաճույք է զգում...:love:oy

Rhayader
13.03.2009, 16:21
Փաստորեն էստեղ նացիստներ են հավաքվել: Բայց առհասարակ, գնալով գեղեցիկ են դառնում աղջիկները: Ու իհարկե նրա հաշվին, որ make-up են անում, չհաշված որ շատ անգրագետ ու անհարկի , մի խոսքով սկսել են իրենց հետևել:
Իսկ տղաներ… sorry, գեղեցիկ տղաներ գրեթե չկան:

Ես մի հատ հասարակական ալբոմ ունեմ, այ սա (http://www.akumb.am/album.php?albumid=411), նայիր, ինչ լավը կարող ն լինել հայ տղաները)))

Սամվել
13.03.2009, 23:33
Չէ՜ :nea տիպիկ հայկական արտաքին չեմ սիրում...

Սուր աչքեր եմ սիրում :love պոչիկով :)

dvgray
14.03.2009, 04:20
Մի հատ փիլիսոփայեմ. գեղեցկությունը դա էն զգացումնա, երբ մարդ անշահ հաճույք է զգում...:love:oy

իսկ անշահ հաճույքը, ինչպես գիտենք, մենակ մկան թալակում ա լինում ;)

Հակոբ Գեւորգյան
14.03.2009, 05:12
գեղանի են աղջիկները. տղաներով հետաքրքրված չեմ, բայց դե քյոռ տղուն էլ աղջիկ կա…:)ուրեմն էդ քյոռ տղեն էլ ա սիրուն, որ իրեն սիրում են։

Shah
14.06.2011, 14:39
2 տարի անց...
---

Ինչ եք կարծում գեղեցիկ են արդյոք հայ աղջիկներն ու տղաները?
մեր կուրսի գոհարին հանած, աղջիկների պահով՝ հա
հ.գ. մեր չաստում մի հատ պռապռ կար, նրա կնգան էլ հետը հանած, ինքը չուժիե կինոի մեջի վերջի չուժոյից գեշն էր...

Հարդ
14.06.2011, 15:16
Աղջիկները սիրուն են... հա (մտածելով եմ գրում): Երևի աղջիկների 50 տոկոսը դասվում են սիրունների շարքին: Բայց էն մնացած 50 տոկոսը համ տգեղ են, համ անդուր: Հարցն էն ա, որ էդ 50 տոկոսի մեջ մտնողերը կարող ա էնքան էլ գեշ չեն, բայց իրանց բնավորությունով, իրանց պահելաձևով ու ճաշակով ընդգծում են իրանց տգեղությունը:
Իսկ էդ տգեղությունը մի տեսակ ոնց որ չուտվի էլի ոչ մի կերպ մի տեսակ գեղացի բան ա, որ մեկ մեկ մտածում եմ, որ էս մեր սորտը չի: Կամ էլ մերն ա, ուղղակի ես ավելի լավ կարծիքի եմ մեր մասին:think:
Բայց ինչ ուզում ես ասա, սերնդի արտաքինը ձևավորվում ա դարերի ընթացքում ու մեծապես կախված ա իրա ապրելակերպի ու հոգեվիճակի հետ: Հիմա մեր վերջին դարերում անմխիթար կյանքով ենք ապրել, բնականաբար իջել ա նաև հոգևոր կյանքի մակարդակը, ինչը բերել ա սորտի կարգի իջեցման:

Բայց եթե հայ աղջիկը սիրուն ա... թող ու փախի:)

-----------------
Տղաների սիրունություն ասելով ես հասկանում եմ 2 տեսակ. Նուրբ և առնական:
Հիամ նուրբն ավելի պատահում ա Եվրոպայում: Նուրբ դիմագծեր, փոքր քիթ և այլն: Մեր աղջիկներն էլ դրա կարոտն են մնացել ու ամենուր նուրբ տղերք են ման գալիս: Բան չունեմ ասելու, բայց կոնկրետ իմ կարծիքով ավելի նախընտրելի ա առնական արտաքինով տղան:
Հա, թող քիթն էլ մի քիչ արծվաքիթ լինի, թող աչքերը մեծ լինեն: Հայերի մոտ միշտ աչքերն են շատ գեղեցկացնում: Տղամարդու գեղեցկությունը պետք ա ման գալ հենց դրա մեջ: Իհարկե էդ ամեն ինչը պետք ա համաչափ լինի:
Բայց հայ տղաների մեծ մասի մոտ էդ համաչափ չի: Դրա պատճառով տգեղ են նայվում հիմնականում:

Բայց նորից եմ ասում. թող ու փախի եթե համաչափ ա...

Ես թե տղա, թե աղջիկ նայելուց ամեն անգամ եզրահանգել եմ, որ հայի գեղեցիկը 3 անգամ ավելի եմ նախընտրում քան Եվրոպայի:):

Սլիմ
14.06.2011, 16:27
Գեղեցկությունը շատ հարաբերականա:D ինչ տափակ միտքա, բայց իրականությանը համապատասխան, ում համեմատ գեղեցիկ?Հետաքրքիրն էնա, որ հայ աղջկա դիմագծերի մեջ երբ լինում են "եվրոպական էլէմենտներ", ասենք սլավոնական ազգերին բնորոշ դիմագծեր` կուռնոս քիթ, կամ շատ մուգ մաշկի գույն ` եգիպտուհիներին հասնող թխություն, էտ համարվումա գեղեցիկ: Ու եթե համեմատենք հայ չգնաղագեղին ռուս գեղեցիկի հետ , հայը ակնհայտ պարտություն կկրի :
Հայերի մեջ կան յուրահատուկ , գեղեցիկ աղջիկներ, իրանք շատ փոքրաթիվ են: Դրանց մի մասը դատարկ փուչիկներ են, մի մասը կատարյալ ստեռվաներ, տակը մնացինք մի քանի հոգի:D

Հա տղաները, անկեղծ "գեղեցիկ տղա" ասածը երբեք չեմ հասկացել, հիմնականում էտ ասում են էն կնիկոտ , մողոզրիկ տղաներին: Ըստ ինձ գեղեցիկա մկանոտ մարմինը, բայց բոդիբիլդերի չէ ,կոտրած քիթը, անտրաշ մռութը, չսանրած մազերը, հայացք կա մի տեսակ, որ նայումա , դու արդեն ուզում ես հասկանս ինքը ինչ պարֆյումա օգտագործում:D

"Green eyes"
15.06.2011, 13:11
Ես կասեի ,որ մեր սերունդը քանի գնում սիրունանում է ,կարելի է ասել արյունները մաքրվում են:
Ամեն աղջիկ ունի իր սիրունությունը,իր իզյումինկան կարելի է ասել,տգեղ աղջիկ չկա,ես այդպես եմ գտնում,ուղակի ամեն մի տղայի դուր է գալիս տարբեր իզյումինկա,այսպես ասած:
Բացի դրանից մարդու ներքնաշխարհն էլ պետք է գեղեցիկ լինի ,որ արտաքինում ընդգծվի:Այսինքն պետք է լինի հարմոնիա ներքինի և արտաքինի մեջ:
Իսկ ինչ վերաբերվում է տղաներին,ասեմ .որ մեր հայ տղաներն ունեն իրանց յուրահատուկ գեղեցկությունը,որ չկա արտասահմանցիների մեջ,մերոնք առնական են:
Իսկ այստեղ արդեն ճաշակի հարց է առաջանում մի քանի աղջիկների դուր են գալիս նուրբ տղաները,ոմանց տիկնեղ:

Sagittarius
15.06.2011, 15:45
Դե սաղի մասին չեմ կարող ասել :)) նշեմ սիրուն սիրուններզ մասին...

Մի քանի տարի առաջ մտածում էի, որ Եվրոպայի ազգերի՝ ֆարնսիացի, գերմանացի, իտալացի, շվեդ, իսպանացի սիրունները ավելի գրավիչ են, բայց վերջին շրջանում, բավականին շատ և մոտիկ շփվելով իրանց հետ, զգացի, որ իրոք սիրուն են, բայց ինչ-որ բան պակասում ա: Կարողա պահի տակ շատ ուժեղ հրապուրեն, բայց որ «հանգիստս խանգարեն», մոլուցք մոտս առաջացնեն, ասեմ՝ այս սա է, որ ուզում եմ սաղ կյանքս կողքիս լինի, տենց բան դեռ չի եղել:

Եվ հանկարծ հանդիպում ես մի հատ սիրուն հայ աղջկա, ու սաղ աշխարհդ խառնվում է իրար... ամենաուժեղ թմրանյութից էլ /չնայած չեմ փորձել :))/ ահավոր կախում ա: Հարդը շատ ճիշտ նշեց՝ «թող ու փախի»: Դժվար է սիրունությունը նկարագրել. սուտ ա, որ ասում են արտաքինը կապ չունի, լավ էլ կապ ունի, բայց դա ամբողջության մի մասն է: Այդ ամբողջությունն է սիրուն և լավ է, որ այդ սիրունության ընկալումը ամեն մեկի մոտ տարբեր է:

Իսկ ԴՆԹ, ազգային գեն, էլ չգիտեմ ինչ, տենց բաների սկզբունքորեն չեմ հավատում. միշտ երբ հարցնում են՝ ինչ ազգության կուզես կինդ լինի, պատասխանում եմ, որ ազգությունը էական չէ, կարևորը ես հավանեմ: Այնպես չէ, որ կան լավ ու վատ, սիրուն ու տգեղ ազգեր, ուղղակի կան բաններ. որոնք քոնն են և կան բաներ, որոնք քոնը չեն: Օտարազգին կարող է ավելի շատ քոնը լինել, քան քոն ազգի շատերը: Բայց դե սենց է ստացվում, մի խոսքով բացատրելը դժվար է :)), դուք հասկացաք:

zanazan
15.06.2011, 15:47
Ըստ ինձ գեղեցիկա մկանոտ մարմինը, բայց բոդիբիլդերի չէ ,կոտրած քիթը, անտրաշ մռութը, չսանրած մազերը, հայացք կա մի տեսակ, որ նայումա , դու արդեն ուզում ես հասկանս ինքը ինչ պարֆյումա օգտագործում:D

Ու սրանց մի մասը լպիռշ գյադեք են, մի մասը կատարյալ պոդկաբլուչնիկներ, տակ մնացինք մի անի հոգի:D:D:D

Աբելյան
15.06.2011, 16:13
Գեղեցիկ են, բայց ուկրաինացի աղջիկներին կամ բալկանցի տղամարդկանց չեն հասնի::oy

Լեո
15.06.2011, 19:34
Գեղեցիկ են, բայց ուկրաինացի աղջիկներին կամ բալկանցի տղամարդկանց չեն հասնի::oy

Ուկրանացի աղջիկներին դժվար էլ հասնեն... ախր դրանք շատ արագ են է վազում :unsure

Աբելյան
15.06.2011, 21:03
Ուկրանացի աղջիկներին դժվար էլ հասնեն... ախր դրանք շատ արագ են է վազում :unsure
Նույնիսկ մոտոյո՞վ:

Լեո
15.06.2011, 21:11
Նույնիսկ մոտոյո՞վ:

Նույնիսկ խողովակով…

Enigmatic
16.06.2011, 01:23
Ինձ հա թվում էր, թե սիրունանում են մեր աղջիկները, տղաները շատ ճաշակով են սկսել հագնվել, հատկապես թինեյջեր տղաները. դե որովհետև ամենակարևորը քյառթ մտածելակերպը վերացման եզրինա հասել: Բայց ես, որ նոր էի ընդունվել Բրյուսով, բարձր կուրսի աղջիկները նենց սիրուն էին ու շատ ճաշակով էին հագնվում, հետո, տարեց տարի մեր ինստիտուտի աղջիկները սկսեցին ավելի վատ, անճաշակ հանգվել: Իսկ հիմա, որ տեսնում եմ ուսանողների, ապշում եմ, լռիվ գեղա դարձել մեր Բրյուսովը, աղջիկներն էլ բացի վատ հագնվելուց, մեկը մեկից գեշ են::( եսիմ տխուրա:

erexa
16.06.2011, 02:46
Ընդհանուր առմամբ չէի ասի, որ հայ աղջիկներն ու տղաները գեղեցիկ են: Օրինակ ,այս վերջերս գնացել էի Ռուսաստան ու մասսայական գեղեցիկ էին թե՛ աղջիկները, թե՛ տղաները: Ռուսի գեշն էլ նայվում ա ,քանի որ նրանք նուրբ դիմագծեր ունեն և սպիտակամաշկ են, իսկ մեր հայերիս մոտ նուրբ դիմագծերով տղաներ և աղջիկներ քիչ կան: Հետո,մեր ազգի մեջ աղջիկներն ու տղաները մեծ են երևում իրենց տարիքից՝ նամանավանդ տղաները, բացի այդ , մերոնք չունեն գեղեցիկ կազմվածք` հատկապես աղջիկները: Հայ աղջիկները հաճախակի են ներկում իրենց մազերը ո՛չ ճիշտ, շպարվում են ո՛չ ճիշտ, հիմնականում մուգ գույներով, որն ավելի է կոպիտացնում իրենց դեմքը:

Էլիզե
18.06.2011, 22:09
Չկան տգեղ աղջիկներ ... :goblin Կան վախկոտ տղաներ... :))

Ուրվական
18.06.2011, 22:13
Չկան տգեղ աղջիկներ ... :goblin Կան վախկոտ տղաներ... :))

Վախկոտ կամ քիչ խմած:

Էլիզե
18.06.2011, 22:20
Վախկոտ կամ քիչ խմած:

էդ էլ կա...

Ուղղակի մեր հայերը /հիմնականում աղջիկները/ բնական գեղեցկությունը շփոթում են անլվա լինելու հետ, իսկ "քսվելը"` բոդիարտի հետ...

հենց սկսեն մեկը մյուսից տարբերել` կուկլա ազգ կդառնանք: :)

My World My Space
18.06.2011, 22:26
Չկան տգեղ աղջիկներ ... :goblin Կան վախկոտ տղաներ... :))

այո կան այդպիսի տղաներ, որոնք վախենում են էգ դինոզավրերից և այլ բրածոներից.... :secret:tomato:bl

Մելտա
18.06.2011, 22:27
հայերի մեջ շաաաաաատ կան սիրուն աղջիկներ,ուղղակի երբեմն իրենք իրենց տգեղացնում են,չափից շաաատ ապար օգտագործելով,որ նորմալ իրանց հետևեն շատ էլ սիրուն կլինեն:)

Ameli
18.06.2011, 22:39
Իսկ ես կասեմ, որ կան և' գեղեցիկ, և' տգեղ թե' տղաներ, թե' աղջիկներ, սակայն ամեն ինչ կախված է մատուցման ձևից՝ ամենատգեղ մարդն անգամ կարող է գեղեցիկ թվալ բարեհամբույր վերաբերմունքով, կիրթ շարժուձևով, կոկիկ ու մաքուր հագնված ու խնամված տեսքով, գեցիկներն էլ ՝ հակառակը: Չմոռանանք նաև, որ յուրաքանչյուրս ունի գեղեցիկի իր չափանիշները ;)

"Green eyes"
28.06.2011, 12:44

Միանշանակ համաձայն եմ,կարևորը մատուցման ձևն է ինչպես ասում են պրիզինտաբելնի լինելը:Տեսքը կարևոր է, բայց և այնպես միանշանակ պետք է բարեհամբյուր լինել,խնամված,մանավանդ աղջիկները պետք է ուշադիր լինեն իրենց խոսելաձևին,վատ բառեր չօգտագործեն, շփվող լինեն և միշտ ժպտան,չէ որ ժպիտը գեղեցկացնում է մարդուն:

Ապե Ջան
28.06.2011, 15:45
Եթե հարցում լիներ կնտրեի՝ ոչ:

Հայկօ
29.06.2011, 00:02
Այ հեսա որ մի 15 կիլո լցվեմ, ինձնից սիրուն տղա չի լինի :narcissus

Adriano
29.06.2011, 09:41
Այ մարդ շատ սիրուն ենք էլի… Ստեղ քննարկելու բան էլ չկա…

Sasha
01.08.2011, 00:22
Ազգությունը կապ չունի, ամեն ազգի մեջ էլ գեշ էլ կա, սիրուն էլ կա: Կարծիք կա, որ խառնուրդներն են սովորաբար շատ սիրուն լինում:

Ապե Ջան
01.08.2011, 00:32
Ազգությունը կապ չունի, ամեն ազգի մեջ էլ գեշ էլ կա, սիրուն էլ կա: Կարծիք կա, որ խառնուրդներն են սովորաբար շատ սիրուն լինում:

Հա, բայց ո՞վ ա հակառակը ասում: Ուղղակի զանգվածային մասսայի գեղեցիկ կամ տգեղ լինելու մասին է խոսքը:
Ռուսաստանում, մարդկանց հիմնական մասը ավելի նուրբ է, այդ իսկ պատճառով նրանք հիմնականում գեղեցիկ են երևում: Իհարկե, նուրբ լինը դա չափանիշ չէ, որ մարդը պետք է պարդիր գեղեցիկ լինի, ուղղակի ավելի նուրբ մարմին ունենալով, նրանք ավելի են գեղեցկանում: :))
Դէ իհարկե, էն ամենագեշնել մնում ա գեշ, իրան ո՛չ նուրբ մարմին ունենալը կփրկի, ո՛չ էլ շպարը: :))

Ի դեպ, լավ ֆիզիկական տվյալներ ունենալու համար, նաև շատ նպաստավոր պայմաններ է ստեղծում բնակլիմայական միջավայրը: Մարդու ֆիզիկական, մաշկային լավ պահպանվելը զալիորեն կապված է՝ օդից ախտոտվածությունից, ջրից ու էլի լիքը նմանատիպ բաներից:

Sasha
01.08.2011, 01:01
դե հենա գնանք մաքուր օդով տեղից, առողջ, տնական, գյուղի աղջիկ ուզենք, հա՞ :