PDA

Դիտել ողջ տարբերակը : Արտաքին տեսք



Vahe
15.06.2007, 11:35
Շատ դեպքերում ասում են, որ արտաքինը կարեւոր չէ, կարեւորը մարդու ներքինն է, եւ եթե ներքինը գեղեցիկ եղավ, մնացածին էլ ուշադրություն չես դարձնի:
Դուք օրինակ կարեւորում եք մարդու արտաքին տեսքը, ինչպես է նա իրեն հետեւում?

Օրինակ իմ կարծիքով, եթե մարդու արտաքինը գեղեցիկ չեղավ, շատ դժվար կլինի պարզել ներքին աշխարհը: Ես եթե մի հոգու տեսնեմ, ում արտաքինը ինձ դուր չեկավ, դժվար թե ուզենամ իմանալ նրա ներքինը: Դրա համար կարեւորում եմ նաեւ արտաքին տեսքը, ոչ միայն դեմքը, այլ ինչպես է հագնվում, իրեն հետեւելու աստիճանը եւ այլն: Լավ շատ գրեցի, դուք ասեք ձեր կարծիքը)

Quadro
15.06.2007, 11:42
Դե բոլորն էլ ասում են որ արտաքինը կարևոր չի: Իմ կարծիքով կարևոր ա և արտաքինը և ներքինը: Առաջինը գրավելու , երկրորդը գրավածդ պահպանելու համար:

Vahe
15.06.2007, 11:46
Մեր ֆորումից չեմ հիշում որ անդամը շատ հետաքրքիր բան ասեց ուրիշ թեմայում: ԱՍեց հենց վատ արտաքին ունեցողներից է եկել այդ արտահայտությունը, որ արտաքինը ընդհանրապես կարեւոր չէ))

Quadro
15.06.2007, 11:54
Մեր ֆորումից չեմ հիշում որ անդամը շատ հետաքրքիր բան ասեց ուրիշ թեմայում: ԱՍեց հենց վատ արտաքին ունեցողներից է եկել այդ արտահայտությունը, որ արտաքինը ընդհանրապես կարեւոր չէ))

Հետաքրքիր միտք ա, բայց եթե հաշվի առնենք որ և արտաքինը և ներքինը հարաբերական են (կախված երկրագնդի տարբեր մասերից ), ես չեմ համաձայնվի ետ մտքի հետ:
օրինակի համար թուրքիայում սիրում են չաղ կանանց:
Աֆրիկական ինչվոր մի ցեղում ինչքան կնոջ վիզը երկար (20սմ և ավելի) ա ենքան նա գեղեցիկ ա համարվում:
կարելի ա այսպիսի հազարավոր օչինակներ թվարկվել

Grieg
15.06.2007, 14:56
իմ համար միանշանակորեն ներքին աշխարհը ավելի կարևոր է, իսկ արտաքին տեսքը դա ներքին աշխարհի հայելին է և բարի մարդիկ միշտ ել գեղեցիկ են լինում :) ուղղակի ոչ բոլորնեն գեղեցկությունը հասկանում...

Kheranyan
15.06.2007, 15:32
Արտաքինը միանշանակ կարևոր է, բայց ոչ առաջնային: Իմ կարծիքով, մարդ իչքան էլ ունենա լավ արտաքին և չունենա լավ ներքին, ապա նա ինձ համար չի կարող լինել գեղեցիկ մարդ, դա նման կլինի ասենք օրինակ եթե վարդը գցես կոյուղի ու հետո հանես և հոտ քաշես, միթ՞ե այն կլինի գեղեցիկ կամ լավ ծաղիկ, իսկ եթե մարդ ունի հարուստ ներաշխարհ, ապա այս դեպքում արտաքինը հիմնականում կորցնում է իր նշանակությունը:

Բարեկամ
15.06.2007, 15:55
Արտաքին տեսքը ներքինի ճշգրիտ արտահայտությունն ա: Նաեւ արտաքին տեսքը քո վերաբերմունքն ա կյանքին:

Աբելյան
15.06.2007, 17:16
Մարդը կազմված ա մարմնից ու հոգուց, ու իմ համար մարդը գեղեցիկ ա, երբ գեղեցիկ ա համ մարմնով (արտաքինով), համ էլ հոգով (ներքինով): 2-ն էլ իմ համար կարևոր են:

dvgray
16.06.2007, 00:11
Ես եթե մի հոգու տեսնեմ, ում արտաքինը ինձ դուր չեկավ, դժվար թե ուզենամ իմանալ նրա ներքինը:

Արտաքին հագնվածքը կարևոր է էնքանով, որ տեղեկություն է տալիս մարդու ճաշակի, կենցաղի, հիգենայի կանոններին հետևելու մասին:):
Սակայն մարդու արտաքին տեսքը շաաա՜տ խաբուսիկ է, և դրանով համակրել կամ չհամակրել ես չեմ համարում ճիշտ:
Հայտնի է, որ պատմության մեջ գրանցված ամենատգեղ մարդկանցից մեկի ՝ Եզոպոսի համար կանայք խենթանում էին:
Մեր օրերից: Մեր դարի ամենահմայիչ կանանցից մեկը ՝ Բարբարա Ստրեյզենդ... կամ իմ համար ամենահմայիչ կանանցից մեկը՝ Օդրի Տոտու: Եթե մանրամասն "հետազոտենք", ապա դժվար թե նրանցից ինչ-որ մեկը համապատասխանի Վեներայի ստանդարտներին: ...անկանոն դեմք, կամ անկանոն մարմին...
Իմ համար ամենատպավորիչ նկարիչներից մեկը ՝ Ռուբենս: Նրա "այլանդակ" մարդկային պատկերներով կարող եմ ժամերով հմայվել ու հիանալ /...ու խորհել /:
...
Կա այսպիսի մի գաղափար ՝ Հմայք: Դա երևի հանրագումարն է՝ արտաքին+ներքին: Իմ համար որոշիչը հենց դա է ՝ հմայքը :):

Սամվել
16.06.2007, 00:21
Ես էլ սենց տեսակետ ունեմ
Մարդկային հարաբերությունների սկզբնական փուլում արտաքինը ունի որոշիչ դեր…դա երեվի կասկածից վերա…որպես ապացույց ասեմ որ դժվար թե մեկը ուզենա ծանոթանալ մի աղջկա/տղայի/ հետ լուրջ նպատակով որի արտաքինը իրեն դուր չի եկել…
Սակայն…
Դա միայն սկզբնական փուլում…այնուհետև գալիս է հարաբերությունների հաջորդ փուլը որի ժամանակ միանշանակ հաղթում է մարդու ներքին աշխարհը…սակայն այստեղ կարող է լինել մի քանի կարծիք …որոնց կփորձեմ պատասխանել այսպես…
Ներքին աշխարհ ասվածը միանշանակ չի … մարդ կա համեստություննա ընդունում որպես ներքին աշխարհի լավ վիճակ մարդ կա ազատությունը և այն …այսինքն կարևորը ոչ թե լավ կամ վատ ներքին աշխարհնա այլ ներքին աշխարհների համընկնումը :think
Սակայն կա ևս մի կարևոր հանգամանք … Մարդիկ կարող են իրար նախապես ճանաչել իրենց նեաշխարհով այնուհետև նոր սկսեն իրար սիրել և ընդունել որպես կյանքի ընկեր …օրինակ լավ ընկերները կարող են մի օր սկսել սիրել միմյանց կամ ասենք ինտերնետով իրալ ճանաչեն ընենց որ հետևությունները թողում եմ ձեզ :)

գյումրեցի աղջիկ
16.06.2007, 09:32
Արտաքինը բնականաբար շատ կարևոր է թե աղջիկների և թե տղաների համար, բայց հատկապես աղջիկների: Յուրաքանչյուր աղջիկ պետք է որոշ չափով հետաքրքրվի մոդայով և ճաշակով հագնվի, նաև օգտվի կոսմետիկայից (իհարկե ոչ շատ քանակությամբ, բոլորը գիտեն, որ շատը տգեղ է): Մաքրությունը նույնպես մեծ դեր է խաղում... անհրաժեշտ է ամեն օր լողանալ և հագնել մաքուր, արդուկված հագուստ: Չեր խանգարի գոնե ամիսը մի անգամ այցելել վարսավիրանոց:) Հետևեք ձեր եղունգներին: Էլի շատ մանրուքներ կան, չեմ ուզում խորանալ, որովհետև համոզված եմ, որ բոլոր հայ աղջիկները այս ամենը վաղուց գիտեն:)


Հ.Գ. Երբևէ ձեզ հետ պատահել է, որ հանդիպել եք մի աղջկա, որի արտաքինը իդեալական է... աննկարագրելի գեղեցիկ դեմք և մարմին... բայց երբ սկսել եք զրուցել նրա հետ և ավելի խորը թափանցել նրա ներքինը, նա ձեր աչքին թվացել է տգեղ և ոչ հմայիչ: Այսինքն նա սկսել է խոսել միայն իր մասին.. այսպես ասած ինքնասիրահարված է եղել... մոտավորապես այսպես «Ինձանից գեղեցիկ աղջիկ չկա... ես ամենալավն եմ»: Կամ նա այնքան սահմանափակ է եղել, որ հնարավոր չի եղել նրա հետ ինչ-որ թեմա շոշափել...

Մանոն
16.06.2007, 09:59
Ինձ համար արտաքին տեսքը առաջին հայացքից է միայն կարևոր, ասենք կնայեմ մարդուն, կգնահատեմ նրա գեղեցկությունը, կամ արտաքին թերությունները ու վերջ: Ավելի կարևոր եմ համարում մարդու ներաշխարհի գեղեցկությունը: Իհարկե հրաշալի կլիներ այդ երկուսի ներդաշնակությունը, բայց նման զուգադիպություններ շատ քիչ են պատահում: (Բայց պատահում են :))Շատ հիասթափվում եմ այն մարդուց, որն ասենք փայլում է իր արտաքին տեսքով, բայց հենց բացում է բերանը` երկու բառ խոսելու, մտածում ես. ավելի լավ չէ՞ր լինի այսքան սիրուն չլիներ, բայց խոր ու սիրուն հոգեկան աշխարհ ունենար, հետաքրքիր մարդ լիներ: Չեմ խորշում տգեղ մարդկանցից, Սևակն էլ էր տգեղ, բայց գերում էր հոգու գեղեցկությամբ, վերը նմանատիպ շատ օրինակներ բերվեցին, ուստի` չկրկնվեմ:

Ars
19.06.2007, 20:54
Արտաքին տեսքը շատ կարևոր ա ու սովորաբար մարդկանց մեծ մասը բնազդաբար լավ նախատրամադրվածություն ունի լավ տեսք ունեցողների նկատմամբ: Ինչ վերաբերում ա աղջիկների լավ տեսքին ասեմ, որ չգիտեմ ով ա ասել, որ "լավ ներքին հատկանիշներ ունեցող կինը ոսկի է, բայց լավ արտաքինը ճանապարհն է դեպի այդ ոսկին": Այսինքն եթե այդ ճանապարհը չկա, դժվար կլինի հասնել այդ ոսկուն::ok

Apsara
19.06.2007, 21:40
երեխեք երեխեք, առաջին հերթին հիշեք, որ կան մնայուն և ոչ մնայուն արժեքներ: Արտաքինը ճիշտ է արտացոլանքն է ներքինի, բայց ներքինը այնչափ կարևոր է , քանզի տարիների ընթացքում եթե արտաքինը ծերանում է ապա ներքինը երիտասարդանում, ձեռք բերելով և կյանքի փորձ և իմաստություն: Վերջապես եթե ես ինձ ամուսին ընտրեմ հաշվի առնելով նրա միայն արտաքինը, կամ կարևորեմ արտաքինը հետո տարիներ անց և կարծում եմ այդ տարիները ավելի երկար են տևում, երբ երիտասարդությունը անցնոումա, գալիսա ծերությունը, ես նրա հետ 2 խոսք էլ չկարողանամ խոսել, նա չհասկանա ինձ իմ մտքերը, լինի համառ կամ դե ելի ետպիսի բաներ
չէ, արտաքինը լրիվ երկրորդականա, հավատացեք:think

HaPpY_gIrL
27.06.2007, 23:50
Իմ համար նշանակություն ունի մոտավորապես 70%-ով.Դե ասենք ես ընկերություն չեմ անի, միշտ սև հագնող, ծիծակ կոշիկներով, թղբեխով տղայի հետ լօլ

Cassiopeia
21.12.2007, 16:13
Արտաքին տեսքը անչափ կարևոր այցեքարտ է ցանկացած միջավայրի համար: Կախված դրանից քեզ ընդունում են այս կամ այն կերպ: Կապ չունի թե միջավայրը աշխատանքային է, թե ընկերական: Արտաքին տեսքով հաղթահարելով առաջին խոչընդոտը դեպի տվյալ միջավայր, նոր հնարավոր է ցուցադրել ներքին գեղեցկությունը: Այլապես դիմացինդ պարզապես չի ցանկանա նկատել հոգեկան գեղեցկությունը, քանի որ դժվար թե նրա ենթագիտակցությունը (ինչքան էլ ակնհայտ լինի հարուստ հոգեկան աշխարհի առկայությունը) կարողանա հաղթահարել այն միտքը, թե "այս խղճուկ արտաքինի տակ ո՞նց կարող է հարուստ ներքին լինի":

Script
21.12.2007, 17:34
Ասում են աչքերը հոգու հայելի է, ընդլայնելով այս միտքը, կարելի է ասել,որ արտաքինը ներքինի արտացոլանքն է:Այսինքն արտաքինը մի տեսակ հուշում է,որ տրվում է ներքինը հասկանալու համար:Այստեղից ենթադրում եմ,որ արտաքինը տեսքը շաաատ կարևոր է:;)

Լեռնցի
22.12.2007, 01:09
Մի հատ պարզաբանում. արտաքին տեսք նկատի ունեք արտաքին կառուցվածք, թե հագուկապն էլ հետը.
Երկրորդը շատ էական չի, իսկ առաջինը յուրաքանչյուր ոք իրա մոտեցումն ունի. Մեկն ուշադրություն կդարձնի աչքերին, մեկը քաշին, մյուսն էլ դե ... և այլն::)

FactorX
22.12.2007, 01:37
Ես սենց եմ մտածում. մարդու արտաքին տեսքը շատ բան է ասում նրա ներքինի մասին, բայց ոչ ամեն ինչ: Ի դեպ արտաքին տեսք ասելով նկատի ունեմ ոչ միայն բնության կողմից տրված տվյալները, այլ մեծ մասսամբ նրա պահվածքը, հաք ու կապը, շարժուձևը և այլն: Բայց նորից եմ կրկնում միշտ չէ, որ այն կարող է ճիչտ տեղեկություն հաղորդել: Ես տենց եմ կարծում

ivy
22.12.2007, 01:57
Արտաքինի կամ ընդհանուր ֆիզիկական կերպարի մեջ ինձ համար կարևոր են մաքրությունը, կոկիկությունը, անճաշակության բացակայությունը, քայլվածքը: Եթե մարդ այսքանին հետևում է, բացարձակ կապ չունի, թե բնությունից ինչ է ստացել, անպայման իր արտաքին տեսքով արդեն իսկ հաճելի տպավորություն կթողնի:

Չգիտեմ ուրիշներն ինչ են հասկանում «խղճուկ» կամ «տգեղ» արտաքին ասելով, բայց կոնկրետ ինձ համար դա թափթվածությունն է կամ քսված-զուգված-զարդարված «խնամվածությունը», որը նույնչափ տհաճ է և ոչ մի կապ չունի իրական խնամվածության հետ, վուլգարությունը, տարրական ճաշակի զգացողության բացակայությունը, ռաբիզությունը, անմաքրասեր լինելը ու նաև սեփական արտաքինի մասին շատ մեծ կարծիք ունենալը. սրանք են մարդուն դարձնում տգեղ, խղճուկ ու ծիծաղելի, ոչ թե մեծ քիթը, ցածր հասակը կամ ավելորդ քաշը:
Կոնկրետ ինձ միայն դա է վանում, արտաքինի հետ կապված մնացած ամեն ինչի հանդեպ հանդուրժող եմ:

Ինչ վերաբերում է հմայքին, ապա եթե վերը նշված փնթիության-ռաբիզության-վուլգարության թերություններից մարդ զուրկ է, ապա անպայման կունենա իր արտաքին հմայքը, անկախ նրանից, թե բնությունից ինչ է ստացել. այդ հմայքը կարող է թաքնված լինել ժպիտի մեջ, աչքերի փայլում, ժեստերում կամ դիմախաղում: Պիտի ուղղակի կարողանալ տեսնել: Իսկ եթե նաև խելացի, հետաքրքիր ու բարի մարդ է, ապա, քավ լիցեք, ո՞վ է նայում, թե ինչ չափի է նրա փորը, հասակը կամ ականջները:

Մի հատ նայեք Պարույր Սևակին. բնությունից երևի թե պիտի նեղացած լիներ... բայց մարդն այնպիսի հմայք ուներ, /էլ չեմ խոսում խելքի ու ներաշխարհի մասին/, որ բոլոր կանայք խելագարվում էին նրա համար: Երբ կարդում ես, թե կանայք ինչեր են արել հանուն նրա հետ լինելու, ուղղակի ապշում ես: Սրանի՞ց էլ լավ օրինակ՝ ի ապացույց այն բանի, որ բնության տվածը չէ, որ գրավում է...

GevSky
22.12.2007, 02:38
Ես համաձայն եմ քեզ հետ միայն ռաբիզությունը բառը տեղին չի, դա ինչ-որ չափանիշ չի այլ երաժշտական ուղղվածություն, չնայած ես, բնականաբար հասկացա, որ երևույթը ի նկատի ունեիր;)

Ավելացվել է 4 րոպե անց
Իսկ ես եթե նկատեմ կոսմետիկա աղջկա երեսին (հատկապես էժանագին) ես կզզվեմ համբուրել նրան նույնիսկ բարևելուց, իսկ եթե էդ կոսմետիկայի հոտը առնեմ սիրտս կսկսի խառնել:

Ուլուանա
22.12.2007, 04:53
Արտաքին տեսքը անչափ կարևոր այցեքարտ է ցանկացած միջավայրի համար: Կախված դրանից քեզ ընդունում են այս կամ այն կերպ: Կապ չունի թե միջավայրը աշխատանքային է, թե ընկերական: Արտաքին տեսքով հաղթահարելով առաջին խոչընդոտը դեպի տվյալ միջավայր, նոր հնարավոր է ցուցադրել ներքին գեղեցկությունը: Այլապես դիմացինդ պարզապես չի ցանկանա նկատել հոգեկան գեղեցկությունը, քանի որ դժվար թե նրա ենթագիտակցությունը (ինչքան էլ ակնհայտ լինի հարուստ հոգեկան աշխարհի առկայությունը) կարողանա հաղթահարել այն միտքը, թե "այս խղճուկ արտաքինի տակ ո՞նց կարող է հարուստ ներքին լինի":
Հենց այստեղ է, որ երբեմն օգնության է հասնում հմայք կոչվածը։ ;) Ուղղակի գուցե որքան տգեղ է մարդը, այնքան ավելի ավելի մեծ հմա՞յք է պետք խոչընդոտները հաղթահարելու համար... :esim :think

GevSky
22.12.2007, 14:22
Հենց այստեղ է, որ երբեմն օգնության է հասնում հմայք կոչվածը։ ;) Ուղղակի գուցե որքան տգեղ է մարդը, այնքան ավելի ավելի մեծ հմա՞յք է պետք խոչընդոտները հաղթահարելու համար... :esim :think

Հմայքը արտաքինի մեջ չի այլ ավելի խորքից է գալիս;)

Դեկադա
22.12.2007, 16:32
Այս վերջի տարիները արտաքին տեսքին սկսել են շատ ուշադրություն դարձնել: Սա ունի իր և դրական և բացասական կողմերը, քանի-որ արտաքինը երբեմն խաբուսիկ է: Կոնկրետ ինձ համար կարևոր է լինել խնամված բայց ոչ վուլգար:Ավելի կարևոր է խելքը:

BusinessMen
22.12.2007, 17:35
Հա, արտաքինը շատ կարևորա, արտաքինից մարդու մասին թվումա թե շատ բան կարաս ասես, բայց ինչպես ցույցա տալիս կյանքը, արտաքինը շաաաաաաաատ խաբուսիկա, շաաաաաաաաաաաատ, այնպես որ սովորեք մարդկանց արտաքինի միջոցով չդատել, դժվարա, բայց ինչ-արած, շատ կօգնի…

Mefistofel
22.12.2007, 18:48
Շատ դեպքերում ասում են, որ արտաքինը կարեւոր չէ, կարեւորը մարդու ներքինն է

Տենց ասում են հիմնականում ուռոդները:

Ինչպես կարող է արտաքինը կարևոր չլինել? Դա այնքան բնազդային մակարդակի վրա է ինչպես օրինակ ինքնապահպանման բնազդը : Ներքինը բնականաբար կարևոր է, որովհետև առանց դրա դու մարդու հետ պարզապես շբվել չես կարող , բայց դե արտաքիննել շաաաատ մեծ դեր խաղացող գործոն է, քեզ պետք է հաճելի լինի մարդուն նայելուց, այլ ոչ թե տհաճություն զգաս նրա գեշ դեմքի, կամ նրանից եկող գարշահոտի պաճառով, տենց դեպքերում իմ մոտ շփման մասին անգամ խոսք գնալ չի կարող:

Ուլուանա
22.12.2007, 21:59
Հմայքը արտաքինի մեջ չի այլ ավելի խորքից է գալիս;)
Է հա, իսկ մի՞թե իմ ասածը քո ասածին հակասում էր... :o Իմ ասածից չէր հետևում, թե հմայքը արտաքինի մեջ է, ճիշտ հակառակը...

Լեո
08.01.2008, 02:57
Դժվար է պատկերացնել Տարզանին անզոր ծերունու տեսքով... Անձնավորումը այստեղ ամենից առաջ իրագործում է զորեղ մարմինը:
Ջուլիետան նույնպես, եթե չլիներ ոչ վաղ ստանդարտների այդպիսի նրբին գեղեցկուհի այն հմայիչ ու սլացիկ պատանու կողքին, էկզոտիկ ու հուզիչ այդ պատմությունը չէր կարող ծնվել:
Կարլսոնը նշանակալիորեն կկորցներ իր անմիջականությունն ու հուզականությունը եթե զրկվեր իր կլորիկ փորիկից:
Փորձեք արտաքնապես տեղերով փոխել Դոն Կիխոտին և Սանչո Պանսային: Ի՞նչ կմնա ասպետական ռոմանտիկայից...
Հեռացրեք Չեբուրաշկայի ականջները, և նրա խոշոր ու թախծոտ աչքերը ձեզ կեղծավոր կթվան:
"Ես"-ի ըմբռնման ճանապարհին ամենից առաջ հանդես է գալիս մարմնականությունը: Նրա միջոցով ստեղծվում է անհատի առաջին կերպարը (նկարագիրը), ով կարող է առայժմ ամենևին էլ այլ էություն չունենալ, բացի զուտ մարմնականությունից:

Երկնային
08.01.2008, 03:05
արտաքինին միշտ էլ ծանոթության պահին ուշադրություն են դարձնում, ու նախնական կարծիքը կազմելու համար ինչ-որ դեր խաղում է... հետագա շփման դեպքում արդեն մղվում է ետին պլան, ու ավելի կարեվորում են ներքին հատկանիշները

;)

Արսեն
08.01.2008, 03:36
Արտաքին տեսք ասելով ընդգրկենք այն ամենը, ինչ նկատելի է առաջին հայացքից: Դա կլինի հագ ու կապը, մազերի կտրվածքը, աքսեսուարներ կրելը, իրեն հետևելու աստիճանը և մի շարք նման բաներ: Այն, որ արտաքինը բնավ կապ չունի մարդու մասին կարծիք կազմելու հետ, դա արդեն հերքվել է, դեռ ավելին՝ արտաքին տեսքը հզոր ուժ է, որը կարող է հաջողության հասցնել մի պարագայում, իսկ դրա բացակայությունը՝ խոչնդոտ հանդիսանալ մեկ այլում: Զուր չէ, որ բոլորն էլ մեծ խնամք և ուշադրություն են հատկացնում արտաքին տեսքին և միշտ ձգտում մտցնել նորություններ և փոփոխություններ.../մի կողմ ծայրահեղությունները/:
Արտաքինը դա ներքին աշխարհի արտացոլումն է, իմ կարծիքով, ու դա շատ հեշտ է նկատել: Բայց դա միայն ցույց է տալիս մարդու բնույթը ընդհանուր առմամբ, ոչ ավել: Դա անմիջական դեր է խաղում թե առօրյա կյանքում, թե նոր ծանոթությունների ժամանակ:
Մարդու շարժ ու ձևը, պահվածքը նույնպես արտաքինին կարող են հաղորդել մի շարք դրական կամ բացասական կողմեր, սա ևս կարևորում եմ:
Վերջապես այն, որ արտաքին տեսքը միայն թույլ է տաիս մարդուն ցույց տալ իրեն՝ երբ մեկին հաջողվում է դա անել, և հետագայում այն հաստատվում է, մյուս դեպքում դա ուղղակի ձև է առանց բովանդակության, և շուտով կորցնում է իր ուժը: :oy
լիքը բլթցրի, բայց ոչինչ, զատո հավես արեցի էսքան գրեմ:D

Դեկադա
08.01.2008, 09:28
Ուզենք թե չուզենք մենք բոլորս արտաքին տեսքին շատ ուշադրություն ենք տալիս և երբեմն խելքը մղվում է երրկրորդ պլան:Եվ ինչպես ասում է ժողովուրդը- տեսքով ընդունում են՝ խելքով ճանապարհում:Ու ժամանակի ընթացքում մենք ընդունում ենք մարդուն այնպիսին ինչպիսին- որ կա:

Tig
08.01.2008, 12:22
Հա, արտաքինը կարևոր է, ու մի բան էլ ես ավելացնեմ տեսքին՝ շարժուձևը, պահվածքը: Իհարկե դա առաջնայինը չի, բայց կարևոր է:

Adam_Smith
16.02.2008, 12:53
Լրիվ համաձայն եմ, որ արտաքին տեսքը կարևոր ա ու շատ մարդիկ հենց դրանով են մարդուն ընդունում, բայց նշեմ, որ շատերը էնքան են ուշադրություն դարձնում արտաքինին, որ համը դուրս ա գալիս...

Modigliani
16.02.2008, 19:31
մարդու, ավելի շուտ աղջկա հետ, հետ ծանոթանալուց իհարկե առաջին տպավորության համար կարևոր ա արտաքինը, բայց եթե ուզում ես լուրջ ծանոթանալ, շփվել մեկի հետ, արտաքինը ընկնում ա երկրորդ պլան, բայց եթե ուղղակի մի երկու օր ժամանակ ես անցկացնում, ներքինը կարևոր չի :oy:D
ամեն դեպքում ես երեկ մոտեցա մեր ինստիտուտից մի աղջկա, որը իր տեսքով մի երկու շաբաթ ա գրավել էր ինձ, բայց հենց խոսաց, վայ-վույ :o , դինջ, դեբիլոտ երեխա էր :D , ամեն դեպքում լրիվ էտ արտաքին գեղեցկությունը չքացավ իրա առաջին իսկ նախադասությամբ... :( ու չնայած էս աղջկա դրական պատասխանին էդտեղ ես ավելի համոզվա էն աղջկա լավը լինելու մեջ, որին մի քանի ամիս ա հետապնդում եմ ու ստանում բացասական պատասխան :D :(:angry

Mari
17.02.2008, 20:24
Արտաքին տեսքը, ինչպես արդեն բազմիցս նշվեց, կարևորվում է հարաբերությունների սկզբնական փուլում: Օրինակ, երբ ինչ-որ անծանոթ մարդու հետ ծանոթանում ես, մինչև նրան ճանաչելը ուշադրություն ես դարձնում, անկախ քեզնից, նրա արտաքինին: Ուրիշ հարց է, թե որքանով հետագայում քո առաջին տպավորությունը /գեղեցիկ է, տգեղ է/ կհամապատասխանի արդեն նրա մասին ձևավորված կարծիքին: Այսինքն, այստեղ զուգորդվում են մարդու ներքին և արտաքին «տվյալները»: Իմ համեստ կարծիքով:
Ինձ համար մարդու արտաքինը կապ ունի նրա հետ ծանոթանալու միայն առաջին երկու րոպեին, հետո արդեն կարող է իմ կարծիքով տգեղը/ինչքան մարդ, այնքան ճաշակ/ դառնալ հրեշտակ իր ներքինի շնորհիվ, իսկ գեղեցիկը՝ հրեշային տգեղ:
Ինչ վերաբերում է /ոնց ասեմ է, լավ գտա/ երբ տղան առանց աղջկան ճանաչելու, լոկ նրա արտաքինը գնահատելով մոտենում է ու ասում՝ «Գիտե՞ք, Դուք իմ դուրը գալիս եք /ավելի բեթար տարբերակով՝ «Դու իմ դուրը էգել ես»/» /էս նախադասություններից ալերգիա ունեմ/, կամ, ավելի վատ, համարդ մի տեղից գտնում են/իսկ դու նրան ընդհանրապես չես ճանչնար, Մառ ջան:[/, զանգում ու էլի այդ նախադասությունը արտասանում, էսէմէս գրում՝ անունդ իրենց հարմարության համար կրճատելով ու ջանն էլ պոչից կպցնելով, ես այդ մարդկանց լուրջ չեմ ընդունում: Ի՞նչ գիտեք՝ ես ո՞վ եմ, ի՞նչ մտածելակերպ ունեմ և այլն: Լո՞կ արտաքին... Ուրեմն այդ մարդը ամեն ինչի վերաբերյալ էլ զուտ մակերեսային կարծիքի տեր, անլուրջ մարդ է երևի:8 :angry /ջղայնացած եմ/

Հ. Գ. է, հա, բա ինչ: Երբ խոսքը ուրիշներին է վերաբերում...

Նավաստի
17.02.2008, 20:41
Ես գիտեմ մի բան հաստատ, որ 70% ով արտաքին տեսքը խափուսիկ է:

Не судите о книге по обложке.

Adam_Smith
01.03.2008, 19:00
Ես գիտեմ մի բան հաստատ, որ 70% ով արտաքին տեսքը խափուսիկ է:

Не судите о книге по обложке.

Համաձայն եմ, որ խաբուսիկ է, բայց այնուամենայնիվ կարևոր է:

Կցանկանայի հարցնել, ֆորումի իգական սեռի ներկայացուցիչներին, արդյոք աղջիկներին կոստյում հագած տղաները դուր գալիս են, թե հիմնականում նախընտրում են ազատ ոճով հագնվող տղաներին???

Երկնային
01.03.2008, 19:07
Կցանկանայի հարցնել, ֆորումի իգական սեռի ներկայացուցիչներին, արդյոք աղջիկներին կոստյում հագած տղաները դուր գալիս են, թե հիմնականում նախընտրում են ազատ ոճով հագնվող տղաներին???

կարևոր չէ, թե ինչպես է հագնվում, կարևորը, որ ճաշակով լինի ու իրեն սազի… մեկին կարող ա կոստյում սազի, մյուսին էլ ջինս… հագնվելու ցանկացած ոճը ընդունվում է… ;)

*e}|{uka*
01.03.2008, 19:16
Կցանկանայի հարցնել, ֆորումի իգական սեռի ներկայացուցիչներին, արդյոք աղջիկներին կոստյում հագած տղաները դուր գալիս են, թե հիմնականում նախընտրում են ազատ ոճով հագնվող տղաներին???

Դե տարբեր ճաշակի աղջիկներ կաաաան , տարբեր մտածելակերպի ,օրինաաակ՝ աղջիկ կա մտածում է ,օպա կոստյումով է ուրեմն ինտիլիգենցիայի ներկայացուցիչ է, ուրեմն հարուստ է կամ նման մի բան :[

Իսկ անձամբ ինձ դուր են գալիս և ազատ և ավելի դասական տարբերակները (ամեն ինչը իր տեղում ու իր ժամանակին , իրար համատեղ ) :Ձանձրալի կլիներ ,երբ տղաները
կրեին միայն կոստյում ,իսկ տենցները քիչ չեն :
Կյանքը այնքան մոխրագույն է ,որ վառ գույները չէին խանգարի ...:oy

lulu
02.03.2008, 09:50
Օրինակ ես կցանկանաի որ տղաները չմնաին նույն ոճի մեջ : Կոստյումը իր տեղն ունի իսկ սպորտայինը իր տեսքը, ուղակի կարելի է հագնվել այնպես որ դու էլ չհոգնես այդ ոճի մեջ գտնվելուց :
Իսկ ինչ վերաբերվումա արտաքինին ու ներքինին միանշանակ երկուսն էլ կարևորա: Բայց կան շատ տգեղ արտաքինով անձնավորություններ որ արժանի են մեծատառ մարդ կոչվելու, ուղղակի կարելի է փորձել շփվել այդ անձնավորության հետ ու գնահատել արժանիքները:

Anchi
02.03.2008, 12:41
Մի ընկերուհի նկարիչ ընկեր ունեմ, ով համոզված է, որ տգեղ մարդը բարի չի կարող լինել: Ու նա միայն գեղեցիկ մարդկանց հետ է ընկերություն անում, այսինքն՝ մարդ, ով իր կարծիքով գեղեցիկ չէ, չի կարող նրա ընկերը դառնալ:
Իմ կարծիքով այսպիսի շեղումները սխալ են:
Նկատել եմ, որ մարդիկ, ովքեր առաջին հայացքից գեղեցիկի տպավորություն չեն թողնում, շփցելուց հետո, հասկանում եմ, որ շատ հաճելի են ու դա անդրադառնում է նաև արտաքինի վրա. նրանց սկսում եմ ընկալել որպես գեղեցիկ մարդիկ:
Բացի այս՝ կարծում եմ նախնական տրամադրվածությունից է, որ մարդ գեղեցիկ կամ ոչ այնքան գեղեցիկ է թվում, դրա համար դրան պարզապես մեծ ուշադրություն չպետք է դարձնել:

Mari
02.03.2008, 16:25
Համաձայն եմ, որ խաբուսիկ է, բայց այնուամենայնիվ կարևոր է:

Կցանկանայի հարցնել, ֆորումի իգական սեռի ներկայացուցիչներին, արդյոք աղջիկներին կոստյում հագած տղաները դուր գալիս են, թե հիմնականում նախընտրում են ազատ ոճով հագնվող տղաներին???


Ինձ օրինակ շատ է դուր գալիս, երբ տղան կոստյում է հագնում/եթե իհարկե սազում է/::love Բայց կա մի բայց. սպիտակ վերնաշապիկով սև կոստյումը քիչըմ ձանձրացնող է/եթե իհարկե, սև կոստյում եք հագնելու/. այսինքն, սև-սպիտակ համադրությունից կարելի է մի քիչ շեղվել: Ուր որ է սեզոնը բացվում է/ճիշտ է՝ ոմանց համար փայլուն կոշիկների հետ համադրված սպառտիվկեքի :oyսեզոնն է բացվել, բայց ինչ արած/. գարնան սկզբին շատ են կոստյում հագնողները. մենակ վերնաշապիկներին ավելի մեծ ուշադրություն դարձրեք:


Հ. Գ.Եվ մի բան էլ. կոստյումը բոթասների ու կեպկայի հետ չի սազում...:[

Adam_Smith
02.03.2008, 16:49
Ինձ օրինակ շատ է դուր գալիս, երբ տղան կոստյում է հագնում/եթե իհարկե սազում է/::love Բայց կա մի բայց. սպիտակ վերնաշապիկով սև կոստյումը քիչըմ ձանձրացնող է/եթե իհարկե, սև կոստյում եք հագնելու/. այսինքն, սև-սպիտակ համադրությունից կարելի է մի քիչ շեղվել: Ուր որ է սեզոնը բացվում է/ճիշտ է՝ ոմանց համար փայլուն կոշիկների հետ համադրված սպառտիվկեքի :oyսեզոնն է բացվել, բայց ինչ արած/. գարնան սկզբին շատ են կոստյում հագնողները. մենակ վերնաշապիկներին ավելի մեծ ուշադրություն դարձրեք:


Դե, բնական է, որ կոստյում հագնելիս կարելի է այնպես անել, որ ստացվի համապատասխան ճաշակով գունային համադրություն (միայն թե ոչ բաց վարդագույն փողկապ և կապույտ վերնաշապիկ:D)
Գովելի է, որ հայ աղջիկները գնահատում են կոստյում հագնողներին....

Ավելացնեմ նաև, որ բավականին հզոր էր հատկապես սպառտիվկեքի պահը :D:D:D

Fedayi
02.03.2008, 18:49
Ես էմպիրիկ ձևով համոզվել եմ, որ խելքը ավելի կարևոր է: Մի երկու շաբաթ շփվեցի մի աղջկա հետ: Սկզբում ոչինչ արտասովոր չկար, սովորական արտաքին, բայց հետո վարակվեցի նրա աշխարհայացքով, կենսուրախությամբ,...: Հաստատ հոգիս տակնուվրա կտայի, եթե......., եթե նա ինձանից 4 տարով մեծ չլիներ::D
Բայց, ինքս ինձ համար բացահայտեցի, թե ինչքան հզոր է հոգեկան ներաշխարհը:

Davo_O
02.03.2008, 20:37
Իմ կարցիքով տեսքը առաջին փուլնա մարդուն գրավելու իսկ խելքը պետքա որ քո մասին ռեալ կարծիք կազմեն.....

Ամմէ
18.11.2012, 13:51
Ինձ համար դա 3 պլանում է :):
:oy

One_Way_Ticket
18.11.2012, 14:46
Սրա հետ կապված մի լավ բանաձև կա :)

http://blogs.sfweekly.com/thesnitch/equation1.jpg

Ruby Rue
18.11.2012, 15:31
Արտաքին տեսքը կարևոր է, բայց ես նկատել եմ, որ մարդու խելքն ու մարդկային որակները ցանկացած դեպքում լրացնում են արտաքինի «բացեր»-ը::)
Օրինակ, եթե մարդը սիրուն չի, ոչ էլ լավ է հագնվում, իր հետ զրուցելուց , խելքն ու բարությունը հասկանալուց հետո, արդեն տեսքն էլ հաճելի է թվում :P
Բայց այ էն մարդիկ, ովքեր սիրուն են ու դեբիլ, անխելք...:[ Էդ դեպքում արդեն արտաքին տեսքը զրոյանում ա;)
Մեկ էլ ամեն դեպքում մարդու արտաքինը ժպիտն ա սիրունացնում
Ժպտացեք,մարդի՛կ, անկեղծ ժպտացեք :)