PDA

Դիտել ողջ տարբերակը : Րոպե երջանկութան ու միասնության



Selene
15.06.2007, 00:35
Ինչ արագ անցավ այս մի ամիսը: Կարծես երեկ էր, երբ որդին, ամբողջ ուժով հրելով դուռն ու «Մայրի՜կ, մայրի՜կ…» գոռալով, ներս մտավ:
-Ինձ ընդունել են, մայրի՛կ, ընդունե՜լ:
Ծանոթ փայլ կար աչքերի մեջ, այդ նույն փայլով աչքերը քսաներկու տարի առաջ բառերից առաջ ընկնելով անխոս հայտնեցին ամուսնու պաշտոնի բարձրացման լուրը:
Է՜հ, երանի՜ այն ժամանակները, երբ իրենց փոքրիկ ընտանիքն ապրում էր ուրախ, անվրդով ու երջանիկ կյանքով…Բայց Սովետական Միության փլուզումն իր դառը հետքը թողեց նաև այս փոքրիկ օջախում. ամուսինը դարձավ գործազուրկ, ու չնայած նախկինում ունեցած բարձր պաշտոնին ու լավ որակավորված մասնագետի կոչմանը, ստիպված էր ընտանիքի ապրուստը հոգալու համար անցնել սևագործ աշխատանքի: Քանի դեռ որդին փոքր էր, կարողանում էին ծայրը ծայրին հասցնել, բայց եկավ մի ժամանակ, երբ իրենց տղան պետք է պարապեր՝ բուհ ընդուվելու համար: Ախր հիմա այնքան բան է փոխվել, իրենց ժամանակ ուրիշ էր. խելացին առանց կրկնուսույցին դիմելու էլ ընդունվում էր, իսկ հիմա…Բայց իրենց որդին անխոս պետք է սովորեր, կարևոր չէր, թե որքան թանկ կարժենային կրկնուսույցների մոտ պարապմունքները, կարևորն այն էր, որ ծնողների երազանքը՝ որդուն մայր բուհի ուսանող տեսնելու, իրական դառնար: Հայրենիքում նման ծախսերին համապատասխան աշխատանք գտնելու հույսը կորցրած՝ ամուսինը մեկնեց Ռուսաստան: Դժվար էր առանց ամուսնու, չէ՞ որ 18 տարիների ընթացքում մեկ օր էլ իրարից հեռու չեն եղել… բայց համակերպվեց, համակերպվեց հանուն զավակի, հանուն զավակի ապագայի:
Սակայն կյանքը դարձյալ դաժան հարված էր պատրաստել. շինարարության ժամանակ դժբախտ պատահարը խլեց ամուսնու կյանքը. իսկ ընդամենը երեք օր հետո նա պիտի իմանար, որ որդին համալսարան է ընդունվել…

-Ես գիտեի, որ այդպես էլ լինելու էր, որդիս: Ախր մոր սիրտը միշտ ճիշտ է հուշում,- գրկեց որդուն, համբուրեց: Թվում էր՝ հպարտությունից շունչն ուր որ է կկտրվեր:
…Նստած քանդում էր հուշերի կծիկը հատիկ առ հատիկ, նայում ամուսնու դիմանկարին, խոսում նրա հետ, կիսվում խոհերով, խորհուրդ հարցնում: Հանկարծ անհանգիստ վեր կացավ, որ ժամը նայի: Ուշանում է. դեռ 30 րոպե առաջ պիտի տանը լիներ:
-Մայրի՛կ,- դռան ետևից լսվեց հարազատ ձայնը:
Հանգստացավ, սիրտը խաղաղվեց:
-Այս ծաղիկները քեզ, ի՛մ սիրելի մայր: Գիտե՞ս, ես այսօր իմ առաջին աշխատավարձն եմ ստացել:
Մոտեցավ, համբուրեց որդու ճակատը, վերցրեց ծաղիկները, որ ջրի մեջ դնի, բայց տղան կանգնեցրեց:
-Սպասի՛ր, մայրի՛կ, սա էլ վերցրո՛ւ:
-Չէ, սա քոնն է, ախր քո առաջին աշխատավարձն է, ինքդ ես վաստակել, կգնաս, ընկերներիդ հետ կնշես:
-Վերցրո՛ւ, մեր այս փոքրիկ աշխարհում կա մերը, ոչ թե իմ ու քո: Դու ես ինձ սովորեցրել, հիշո՞ւմ ես:
Այլևս անխոս վերցրեց դրամը, ավելի ամուր գրկեց ծաղիկներն ու քայլեց դեպի հյուրասենյակ՝ ծաղկաման վերցնելու: Բայց քայլերն ուրիշ տեղ տարան. կանգնեց ամուսնու նկարի առաջ. երկու զույգ աչքերի երկխոսություն, այնքա՜ն գոհունակություն ու հպարտություն…իսկ արցունքները մի զույգից էին լոկ…

John
15.06.2007, 11:22
Լավ պատմվածք էր :) հավանեցի :) տխուր էր… մի քիչ էլ տխրեցի :( բայց լավն էր :)

lili-4
15.06.2007, 20:17
Ապրես, լավ ու ուսանելի պատմություն է, կարևորը բարություն կա մեջը, թեկուզ թախծելու առիթ էլ է տալիս::)Հաճելի է մտածել, որ մեր շրջապատում երիտասարդները մեծանում են նման դաստիարակությամբ և ունեն պարտքի զգացում:

Selene
15.06.2007, 23:27
Շնորհակալ եմ կարծիքների համար:)
Հ.Գ. Ի դեպ, սա իմ առաջին գրի առնված պատմվածքն է, անպես որ ուրախ կլինեմ լսել ձեր քննադատությունները:oy:), որպեսզի մյուսներն ապագայում ավելի լավը լինեն:

Ուլուանա
16.06.2007, 06:22
Կարելի՞ է ես մի քիչ քննադատեմ... :oy (Գիտեմ, որ զզվելի եմ :P, բայց դե որ դու ինքդ խնդրեցիր... :noti) Նման դեպքերում, երբ դիտողություններ եմ ունենում, բայց հատուկ չեն խնդրում քննադատություններ գրել, գերադասում եմ լռել՝ վախենալով, որ կարող է վիրավորեմ հեղինակին... :( Բայց որ խնդրեցիր, կգրեմ, համ էլ կարծում եմ, որ ինձնից չես նեղանա, չէ՞։ :kiss

Ուրեմն այսպես...
Շարադրանքը՝ որպես այդպիսին. սահուն էր, գրագետ։ :ok Բայց պատմությունը չափից դուրս սովորական էր, ծեծված սյուժեով... Նման պատմություններին սովորաբար «փրկում է» գրելաոճի ինքնատիպությունը, ինչը տվյալ դեպքում չնկատեցի... :8 Մի տեսակ շարադրությունային էր, աշակերտական...

Մեկ էլ մի կոնկրետ օրինակի «կպնեմ». :oy


Այս ծաղիկները քեզ, ի՛մ սիրելի մայր: Գիտե՞ս, ես այսօր իմ առաջին աշխատավարձն եմ ստացել:
Այս մասը մի տեսակ շատ հանդիսավոր ու ամպագոռգոռ է... Արհեստական է հնչում։ Օրինակ, դու պատկերացնու՞մ ես, որ իրական կյանքում որդին այդպիսի բառերով ու այդպիսի հանդիսավորությամբ դիմի մորը։ Հատկապես արդի ժամանակներն արտացոլող պատմվածքի մեջ դիմելաձևի նման հանդիսավորությունը, կարծում եմ, անտեղի է ու արհեստական է հնչում... :think

Դե լավ, շատ քննադատեցի։ :oy Մերի ջան, ամեն դեպքում, հաշվի առնելով, որ սա քո առաջին ստեղծագործությունն է, որը գրի ես առել, հիմքեր կան հավատալու, որ հաջորդներն ավելի հաջող կլինեն։ ;) Համենայնդեպս, ինչպես տեսար, մարդիկ կան, որոնք, պատմվածքդ կարդալով, դրական հույզեր ստացան, իսկ դա արդեն ինչ-որ բան նշանակում է։ Իսկ մնացածն արդեն ասացի, հուսով եմ՝դիտողություններս քեզ չեն վիրավորի և գոնե որոշ չափով կօգնեն հետագայում ավելի լավ ստեղծագործելու համար։ :)

Root
16.06.2007, 12:13
Մեկ էլ մի կոնկրետ օրինակի «կպնեմ».


Մեջբերում:
Այս ծաղիկները քեզ, ի՛մ սիրելի մայր: Գիտե՞ս, ես այսօր իմ առաջին աշխատավարձն եմ ստացել:

Այս մասը մի տեսակ շատ հանդիսավոր ու ամպագոռգոռ է... Արհեստական է հնչում։ Օրինակ, դու պատկերացնու՞մ ես, որ իրական կյանքում որդին այդպիսի բառերով ու այդպիսի հանդիսավորությամբ դիմի մորը։ Հատկապես արդի ժամանակներն արտացոլող պատմվածքի մեջ դիմելաձևի նման հանդիսավորությունը, կարծում եմ, անտեղի է ու արհեստական է հնչում

"Եսօր առաջին աշխատավարձն եմ ստացել մա ... ես ծաղիկներնել քեզ ցավտ տանեմ "
գուցե սենց էիք ուզում գրվեր ?
Կամ սենց ?
"Մամ ջաննն, մաուլինա... հլը նայի "քեռին" ինչ ծաղինկերա բերելլլլ . եսօր հազիվ փող են տվել"

Երվանդ
16.06.2007, 15:43
"Եսօր առաջին աշխատավարձն եմ ստացել մա ... ես ծաղիկներնել քեզ ցավտ տանեմ "
գուցե սենց էիք ուզում գրվեր ?
Կամ սենց ?
"Մամ ջաննն, մաուլինա... հլը նայի "քեռին" ինչ ծաղինկերա բերելլլլ . եսօր հազիվ փող են տվել"

Համենայն դեպս հայ տղեն հաստատ չէր ասի՝այս ծաղիկները քեզ, ի՛մ սիրելի մայր:), պատկերացրի տենց խոսացող տղու՝ ղժժալս եկավ:D, օհհհ իմ սիրելի մայր ընդհունեք այս ծաղիկներըըըը, ի հաստատումն իմ անսահման սիրո և նվիրվածության:)
նորմալ տղեն ուղղակի կասեր՝ մամ ջան էս քեզ, մի քիչ հետո էլ կասեր որ աշխատավարձա ստացել ու ամեն ինչ պարզ կլիներ:

Selene
18.06.2007, 22:21
Կարելի՞ է ես մի քիչ քննադատեմ... :oy (Գիտեմ, որ զզվելի եմ :P, բայց դե որ դու ինքդ խնդրեցիր... :noti) Նման դեպքերում, երբ դիտողություններ եմ ունենում, բայց հատուկ չեն խնդրում քննադատություններ գրել, գերադասում եմ լռել՝ վախենալով, որ կարող է վիրավորեմ հեղինակին... :( Բայց որ խնդրեցիր, կգրեմ, համ էլ կարծում եմ, որ ինձնից չես նեղանա, չէ՞։ :kiss
Մեկ էլ մի կոնկրետ օրինակի «կպնեմ». :oy Այս մասը մի տեսակ շատ հանդիսավոր ու ամպագոռգոռ է... Արհեստական է հնչում։ Օրինակ, դու պատկերացնու՞մ ես, որ իրական կյանքում որդին այդպիսի բառերով ու այդպիսի հանդիսավորությամբ դիմի մորը։ Հատկապես արդի ժամանակներն արտացոլող պատմվածքի մեջ դիմելաձևի նման հանդիսավորությունը, կարծում եմ, անտեղի է ու արհեստական է հնչում... :think

Անահիտ ջան ապրես քննադատության համար:) Դու միանգամայն իրավացի ես, որ չեմ նեղանա՝ քնադատությունդ կարդալով;):love Նախ ասեմ, որ կզարմանայի, որ հենց այդ պահի վրա ոչ ոք դիտողություն չաներ, անկեղծ ասած ես էլ հեչ չհավանեցի այդ մասը, երբ վերջում կարդացի:ok Բայց և այնպես չփոխեցի:oy
Իմիջայլոց, այդ մասը մի քիչ քննարկումների տեղիք է տվել, հետաքրքիր էր գրառումները կարդալ:)