PDA

Դիտել ողջ տարբերակը : Մի դրվագ իմ կյանքից

Firegirl777
14.08.2006, 19:03
Դարձար իմ կյանքի կարևոր մասնիկ… Ու դու հեռացար, թողնելով մի խորը վերք… Շատ անգամներ վերհիշելով եղածը մտածում եմ գուցե ես եմ մեղավոր… Գուցե ես ստեղծեցի երևակայական աշխարհ, ուր ամեն ինչ իմ ուզածով էր, զգացիր, նկատեցիր, փորձեցիր կանխել, բայց արդեն ուշ էր: Մի վարդագույն մշուշ պատել էր աշքերս ու հոգիս, փակել տեսահորիզոնս ու ստիպել նրա դեմ ասված յուրաքանչյուր խոսք ընդունել թշնամաբար… Իսկ հիմա արթնացա ու զգացի սխալս, բայց ուշ է: Հետո հիշում եմ հակառակ դեպքերը ու հենց քեզ մեղադրում ամենում… ես միշտ էլ ցանկացել եմ սահմանը չանցնել, իսկ դու անցար: Անցար ու շատ հեռացար… Խոսեցիր նրանից, ինչ ես վախենում էի բարձրաձայն ասել, բայց այդ ժամանակ էլ լռեցի, քանզի վախը հաղթեց ցանկությանը: Արդեն քանի տարի է չեմ հավատում սիրուն, որի մասին պոետները ձոներ են գրում և երաժիշտները երգեր: Ես քեզ չեմ կարող ասել, որ սիրել եմ, ուղղակի ինչպես Սենտ Էկզուպերիի "Փոքրիկ իշխան"-ի աղվեսին ընտելացրել էիր: Ճիշտ նույն կերպ, առանց որևէ տարբերության: Սկսել էիր հեռվից, շաաատ հեռվից և դանդա քայլերով մոտեցել, ամեն օր կես, ոչ թե մեկ քայլով մոտեցել էիր ու գրավել այն ինչը քոնը չէր: Մի բան էիր միայն մոռացել, մենք պատասխանատու ենք նրանց համար ում ընտելացրել ենք: Այնուամենայնիվ դու ինձ ընտելացրել էիր այնպիսի մի վարպետությամբ, որ ես էլ չէի նկատել ու զգացել: Կարծում էի մեր մեջ հոգով ուժեղը ես եմ, պարզվեց դու ուղղակի թույլ էիր տվել ինձ այդպես մտածել, իսկ երբ րոպեն մոտեցավ փաստը բռնած ձեռքումդ կանգնեցիր իմ դեմ ու ասացիր, ոչ ջանիկս, դու ուժեղ չես, ուղղակի դա ժամանակավորապես քեզ թույլ էի տվել:
Ինչևէ ես դա հասկացա ավելի ուշ քան պետք էր, ու ինքս ինձ դատապարտեցի լքված լինելու: Շատ դանդաղ էին քայլերդ, շատ ավելի քան հնարավոր էր պատկերացնել… Ծանոթ, եղբայր, ընկեր և ի վերջո մտերիմ ու թանկ դարձար ինձ համար… իսկ ես քեզ համար այդպես էլ չհասկացա, թե ինչ էի ծանո՞թ, քո՞ւյր, ընկե՞ր, մտերի՞մ թե՞ միակն ու անկրկնելին… Վերջինը գուցե ես եմ հորինել ինձ համար, իմ հոգու խորքում, որից և սկիզբ առավ այդ խառնաշփոթը: Բաժանումը գեղեցիկ չէր, նույնիսկ չհանդիպեցինք: Միայն իրար ձայն լսեցինք, իսկ վերջում, միայն իրար հղած լատինատառ տողերն էին, որ խոսեցին մեր շուրթերի ու աչքերի փոխարեն:

Իսկ գուցե ամեն ինչ դեռ նոր է սկսվում…

ՀՈՒՅՍ, հավատ, սեր

Հ.Գ. Շնորհակալ եմ ուշադրության համար, խնդրում եմ խիստ չդատել;)

dzyan_katil
14.08.2006, 20:25

խնդրւմ եմ սրտիդ մոտ մի ընդունիր...Այն ինչ եղել է անցյալում է, ներիր նրան...Աստված քեզ համար ավելի լավին է պատրաստել....Աղոթիր և կգտնես....:love
Մաղթում եմ որ գտնես քո կյանքի իրական կեսին.....:hands

Firegirl777
19.08.2006, 14:05
Я не хотела в тебя влюбится,
Я не хотела тебя любить.

Но лишь минута все решила,
Но лишь в минуте наша жизнь.

И ты ушел что-то шепча,
И ты ушел любовь смолчав.

Ну как? короткое правда...

Firegirl777
18.01.2007, 20:22
Տեղադրում եմ այս ստեղծագործության ավարտը...

....ԵՎ ԱՎԱՐՏԸ

Սիրում էի, ոչ, սիրում եմ այո: Ինչպես միշտ երկար ժամանակ չհասկացա պահի լրջությունը, խաղ դարձրեցի այն ինչ ավելի մեծ ուշադրության ու խորհելու պահանջ ուներ: Վերջին վայրկյանին որոշում ընդունեցի, սակայն.... ուշացա, ուշացա ու նոր միայն հասկացա թե ինչ խաղ եմ խաղացել ինքս ինձ հետ, ինչ հիմարություն եմ արել ու ինչ անլրջություն դրսևորել: Ինչևէ գուցե հենց դա էր լավը, ցանկացար երջանկություն, թախանձեցիր, որ մտքերը քո մասին չխանգարեն ինձ ուրիշի հետ երջանիկ լինելու: Ուրիշ... այդ բառը սպանում է ինձ, ստիպում ևս մեկ անգամ հասկանալ քո կարևորությունը և այն որ ցանակացած մեկ այլ անձնավորություն ուրիշ է լինելու ինձ համար: Երբեմն ատում եմ քեզ, ատում եմ այն ներողամտությամբ, որով մայրն է ատում երեխային հասկանալով, որ միևնույն է հաջորդ ակնթարթին ներելու է ու հասկանում, որ միևնույն է սիրում է: Փորձում եմ մոռանալ, սակայն դրա համար պետք է քեզնից հավերժ կտրվեմ, քանզի մեկ ակնթարթն անցկացրած քեզ հետ ինձ ստիպում է դեռ երկար ժամանակ մտածել նրա մասին, միլիոներորդ անգամ հիշել քո ասած բառերը, քո շարժումները քննել, նորից հիշել, քննարկել հազար ու մի տարբերակ թե ես ինչ կարող էի անել կամ ասել, քո հայացքը: Ականջներումս անընդհատ հնչում են քո բառերը ու մտածում եմ, երկար մտածում, ինչ` չէի անում այն ժամանակ երբ դրա անհրաժեշտությունը կար: Մտածում եմ, թե ինչ կլիներ եթե միասին լինեինք, և կասեմ երկար ժամանակ ինձ անարժան եմ համարել քեզ, իսկ դրանից հետո քեզ եմ անարժան համարել: Այսօր մի աղջկա տեսա, ու գիտես ինչ մտածեցի. “Ինչ լավ կսազեր նրան”: Չգիտեմ արդյոք որևէ սիրող աղջիկ այդպես մտածել է, գուցե: Մտածել եմ ինչ կանեի եթե քեզ ուրիշ աղջկա հետ տեսնեմ, պատկերացրել եմ այդ րոպեն, հազար ու մի տարբերակ հաշվի առել, բայց վերջում կանգնել միևնույնի վրա, եթե դու նրան ես ընտրել, ուրեմն արժանի է և թող երջանիկ լինի քեզ հետ: Չես վստահում ինձ, լրիվ համաձայն եմ, րոպեներ են լինում, որ ես ինքս ինձ չեմ վստահում, փորձում եմ հասկանալ թե ինչ է կատարվում ինձ հետ այդ րոպեին ու անորոշության մեջ ընկած թողնում, որ ամեն ինչ ընթնա իր ուղղությամբ, ինչպես կամենա: Մինչև քեզ սիրելու որոշումն ընդունելը այն հազար անգամ փոխվել է, ինչու, որովհետև ես լսել եմ ուրիշներին, քննարկել նրանց ցանկությունները, իսկ հիմա նոր միայն հասկանում եմ քո մտքերի խորությունը և նոր միայն իմ սրտի թելադրանքն եմ լսում ու իմ ուզածը քննարկում: Այո, սա իմ ցանկությունն էր, բայց արդեն ուշ էր այն ճիշտ մատուցելու համար, մինչև դա շատ հիմարություններ էի արել, որոնք էլ պատճառ հանդիսացան, որ վստահությունդ կորցնես իմ հանդեպ: Արդեն երկու օր է ինչ հեռացել ենք իրարից, բայց ես արդեն մտածում եմ թե ինչպես ետ բերեմ քեզ, չնայած այդ ակնթարթին համաձայն էի քեզ հետ, որ պետք է բաժանվենք, հիմա էլ մասամբ համաձայն եմ, քանզի այն պատճառները, որոնք ասեցիր լրիվ պատճառաբանում էի բաժանումը, սակայն հույսը վերջինն է մահանում: Արդեն պատկերացնում եմ թե ինչպես եմ զանգելու և ասելու. “Արի սկսենք նորից, ամեն ինչ մի կողմ գցենք և նորից ծանոթանանք”: Հասկանում եմ, դա անկարելի է ու ոչինչ չի փոխի, քանզի դու շատ ավելի կայուն ու հաստատուն որոշումներ ես ընդունում և երբեք չես փոխում դրանք, եթե շատ կարևոր պատճառ չունես: Միշտ հիացել եմ քեզնով, միշտ, քո զսպվածության, համեստության և չենթարկող բնավորության համար: Ինձ ուզեցիր սովորեցնել այն ինչ գիտեիր, իսկ ես կատակի տրված լոկ խաղում էի, այնուամենայնիվ ինձ մի փոքր կարողացար տալ այդ հատկանիշներից, որի համար շաատ շնորհակալ եմ քեզնից: Գիտես մտածել եմ հենց դա պատճառ դարձնել ու քեզ ինձ ուսուցիչ կարգելով, գոնե լինել քո կողքին, բայց գիտեմ չես համաձայնի, քանզի կհասկանաս այդ քայլին դիմելու իսկական պատճառը:
Պետք է գտնեմ իմ միակին, որի հետ հենց կկապեմ իմ կյանքը և կապրեմ երջանիկ, դա է քո ցանկությունը, քանզի դու ինձ սիրում ես, եթե չսիրեիր գուցե իմ արածների հակահարվածն կտաիր, որոնք անկասկած ավելի անողոք կլինեին, բայց չարեցիր, միայն ցանկացար, որ մոռանամ քեզ ու երջանիկ լինեմ, փորձում եմ, հավատա, այսօր 3-րդ օրն է, անընդհատ հավատեցնում եմ ինձ, որ կամաց-կամաց մոռանում եմ քեզ, բայց ում եմ խաբում, միայն ինձ, ասում են ժամանակը ամեն ինչ բուժում է և ամեն ինչ ջնջում, մոռացնում: Թող այդպես լինի, թող այդ զորավոր ուժը ջնջի ամեն ինչ, գուցե այդ ժամանակ կատարեմ քո ցանկությունը. “Լինել երջանիկ”:

Խնդրում եմ խիստ չդատել...

Firegirl777
28.06.2011, 15:35
Կյանքիս ուրախ պահերն անցան,
Հիմա նորից փնտրեմ պիտի,
Մի պայծառ շող, ճառագայթ մի,
Որ դիմանամ կյանքին դաժան:

Լույսը փայլեց ու հեռացավ,
Գնաց, անցավ տիեզերքն անլուր,
Որ մեղմանա ամեն վիշտ, ցավ,
Նա ինձ թողեց մի փոքրիկ հուր:

Ստվերն մնաց իմ լուռ հոգում,
Ու ինձ հանկարծ թվաց թատրոն
Ստվերների մի մեծ խմբում,
Ես` դերասան, իսկ դու` Բարոն:

Կայծկլտալով, մի փոքրիկ լույս
Դանդաղ վառեց իմ ճրագը,
Վառեց, տվեց հոգու մի հույս
Ու արթնացրեց կյանքի սերը:

Ու գլխիկոր ոտքի ելա,
Թևերս մեղմ բարձրացան լուռ,
Մի փոքրիկի գիրկս առա,
Ու սեղմեցի կրծքիս ամուր: