PDA

Դիտել ողջ տարբերակը : Որտե՞ղ է ճիշտ հանգստանալ. Հայաստանու՞մ, թե՞ արտերկրում



Malu
14.06.2007, 18:16
Նրանք, ովքեր Հայաստանում են նախընտրում հանգստանալ, կամ էլ պարզապես հնարավորությունները չեն ներում արտերկիր գնալ, խնդրում եմ կիսվեք, թե ինչ հետաքրքիր վայր կարելի է գնալ այս ամռանը հանգստանալու համար:
Եվ բնականաբար նույնը խնդրում եմ ասել արտասահմանում երբևէ հանգստացած ակումբցիներին. ո՞ր երկիրն է, որ այդպես տպավորվել է, և կրկին անգամ կցանկանայիք հանգիստը այնտեղ անցկացնել:

Artgeo
14.06.2007, 21:29
Մալու ջան Սև ծով հանգստանալը ավելի էժան ա, քան Սևան :D

Dr. M
14.06.2007, 21:49
Օդեսան :hands ա
իսկ ընդհանրապես կուզեի (հիմա փորձում եմ) հանգիստս անց կացնել Միջերկրական ծովում :oy

Ungrateful
14.06.2007, 21:57
Էէէհ... Գնաս Մայամի "Дикий Пляж"... դրանից լավ տեղ չկա :lol

Goga
14.06.2007, 22:39
Որտեղ քեզ հանգիստ կզգաս, դա կլինի քո տունը, թե այլ վայր, միևնույն է:ok

John
14.06.2007, 22:56
Հանքավան կգնայի հաճույքով…

Ungrateful
14.06.2007, 22:58
Սևան "Дикий Пляж":D չկա բայց սիրում եմ, ու ամեն տարի հաճույով գնում եմ...

StrangeLittleGirl
14.06.2007, 23:04
Հանքավան կգնայի հաճույքով…
Ես էլ… բայց 2005թ. կազմով:

Ես ընդհանրապես արտերկիր շատ եմ մեկնում, բայց, դժբախտաբար, ընդամենը երկու անգամ է եղել, որ հենց հանգստանալու համար եմ գնացել: Առաջին անգամն ահավոր վատ էր, օրերն էի հաշվում, թե երբ պետք է Երևան վերադառնամ: Ասենք, դա հասկանալի է. ընկերներիս թողել էի Երևանում, մորս էլ վաղուց չէի տեսել, որովհետև գործուղել էին Չեխիա, իսկ ես տատիկիս հետ երկու ամսով մեկնում եմ Ֆրանսիա: Ու ես 14 տարեկան եմ, ուզում եմ ինքնուրույն լինել, որի հնարավորությունն ինձ ընդհանրապես չէին տալիս… Դե մյուս անգամը, որ Չեխիա էի մեկնել, շատ լավ էր, ուղղակի հրաշք:
Իսկ եթե նայենք, թե իմ եղած երկրներից որը կուզեի վերադառնալ, ապա երևի միայն Ավստրիան, ավելի կոնկրետ՝ հենց Վիեննա: Ես այնտեղ երկու անգամ եմ եղել ընդամենը մի քանի ժամով (եթե չհաշվենք, որ մի քանի անգամ էլ մենակ օդանավակայանում եմ եղել), բայց համը մնացել էր բերանումս…
Իսկ հանգստանալու համար Հայաստանն եմ նախընտրում: Բացատրեմ ինչու: Ես սիրում եմ բնություն, լռություն ու քիչ մարդիկ: Իսկ եվրոպական հսկայական քաղաքներում թեկուզ բնություն գտնում ես, բայց մարդիկ շատ-շատ են:
Ինչպես սկզբում նշեցի, շատ կուզենայի Հանքավան գնալ ու Թեժ լեռը բարձրանալ: Արշավների համար խելքս գնում է:

Ի՞նչ կարծիքի եք, ակումբցիներով արշավ չկազմակերպե՞նք:

Նորմարդ
14.06.2007, 23:07
Ես էլ… բայց 2005թ. կազմով:
Ի՞նչ կարծիքի եք, ակումբցիներով արշավ չկազմակերպե՞նք:
Բյու'ր +1, ստացի ռեպդ, կարգին առաջարկ ա զարգացրու միտքդ:

StrangeLittleGirl
14.06.2007, 23:10
Բյու'ր +1, ստացի ռեպդ, կարգին առաջարկ ա զարգացրու միտքդ:
Անպայման :) Եթե, իհարկե, սաղ մնամ :D

John
14.06.2007, 23:11
Ի՞նչ կարծիքի եք, ակումբցիներով արշավ չկազմակերպե՞նք:
Հիանալի միտք է :) երկու ձեռքով կողմ եմ :) հաճույքով Նորավանքի քարանձավ կգնայի էլի… կյանքումս դրանից ավելի կայֆ տեղ չէի գնացել… Ակումբցիների հետ պատրաստ եմ ցանկացած տեղ արշավի գնալ ;)

StrangeLittleGirl
14.06.2007, 23:16
Հովսե՛փ, մագիլի քարանձավի մասի՞ն ես ասում: Ես էնտեղ էլ եմ եղել… ինչ կայֆ էր, որ սողալով բարձրանում էինք: Բայց էդ դեպքում կլաուստրաֆոբիայով տառապողները չպետք է գան :D
Հա՛, էդ միտքը զարգանալու ա: Բայց ինձ կամավոր օգնականներ են պետք մեկ էլ մի շաբաթից երկար կյանք :D

Root
15.06.2007, 00:04
Ճիշտը արտերկրում ՝ մասնավորապես Բրազիլիա - Ռիո, Իտալիա - Վենեցիա կամ Միլան , Իսպանիա - Վալենսիա կամ Արևմտյան ափ, Կիպրոս, Կուբա, Մեքսիկա…
Օպտիմալը ՝ Սևան , Կաբուլետի, Աղվերան, Դիլիջան , Աղավնաձոր…
Առհասարակ ` այնտեղ որտեղ երզաել ես լինել , այն երկրում որի մշակույթը հետաքրքրում է…

Quadro
15.06.2007, 08:35
Հանգստանալ պետք է արտերկրում, որպեսզի պահպանենք հայրենի բնությունը:

John
15.06.2007, 09:08
Հովսե՛փ, մագիլի քարանձավի մասի՞ն ես ասում: Ես էնտեղ էլ եմ եղել… ինչ կայֆ էր, որ սողալով բարձրանում էինք: Բայց էդ դեպքում կլաուստրաֆոբիայով տառապողները չպետք է գան :D
Հա՛, էդ միտքը զարգանալու ա: Բայց ինձ կամավոր օգնականներ են պետք մեկ էլ մի շաբաթից երկար կյանք :D

Հա, հենց էդ ի նկատի ունեմ :) Ես կամավոր գրվում եմ :) Իսկ մի շաբաթից ավել կյանք՝ կլինի ;)

Ուլուանա
15.06.2007, 20:17
Վերջին անգամ հանգստանալու գնացել եմ... 5-րդ դասարանում... :cry Հա, չեմ շփոթվել, ոչ թե 5-րդ կուրսում, այլ հենց դասարանում։ :( Այնպես որ ուր էլ առաջարկեք գնալ, մեծ ուրախությամբ կհամաձայնեմ։ :aha :oy

Մանե
10.07.2007, 10:09
Ժող,էս պոստը անում եմ,որովհետև վրես մեծ հոգեբանական ճնշում ա գործադրել քաղաքացին:D
Պաշտոնապես հայտարարում եմ,որ մենք ԿԱՐԾՈՒՄ ԵՆՔ,որ Քոբուլեթին ավելի էժան ա/բայց որտեղի՞ց:think/:DԲոլորդ դեպի Քոբուլեթի:)/առարկությունների դեպքում դիմել Քաղաքացուն կամ Նախարարին:D/

Գաղթական
11.07.2007, 00:05
Կարծում եմ, որ հարցը չի վերաբերվում միայն այժմ Հայաստանում գտնվողներին…
եթե չեմ սխալվում, ուրեմն կպատասխանեմ Հայաստանից դուրս Հայերի մասին…

Մի անգամ Հայկական շաբաթ էինք հայտարարել ու մեկնել Շվեյցարական Նեուշաթել ծովափնյա վայրը: Հավաքվածները մոտ 100հոգի էին՝ կիսով չափ Հայաստանցի Հայեր, կիսով չափ՝ Արևմտահայեր: լողում էինք, բասկետբոլ-վալեյբոլ խաղում ու, երեկոները, տարբեր զրույցներ կազմակերպում, որոնք նվիրվում էին նախօրոք որոշված թեմաների, և վարվում էին նախօրոք հրավիրված հյուրերի կողմից՝ Հայազգի հոգևորականներ, քաղաքական գործիչներ, արվեստագետներ և այլն…

Մի այդպիսի երեկոյան զրույցի ժամանակ ծավալուն բանավեճ բռնվեց՝ մի կողմից Հայաստանցիների, մյուս կողմից՝ Արևմտահայերի միջև… երեկոյան թեման էր՝ "Ո՞րն է իմ Հայրենիքը"…

Հայաստանցիներից մի քանի հոգի մեղադրանքներ տեղացին՝ թե ինչու ձեզանից՝ Արևմտահայերից շատերը, չեն համարում Հայաստանը որպես իրենց Հայրենիք, և, մասնավորապես, չեք անցկացնում ամառային ձեր հանգիստը Հայաստանում, որն էլ ձեզ հնարավորություն կընձեռի ավելի մոտիկից ծանոթանալ Հայրենիքին (սա ծավալուն բանավեճի ուղղակի մի հատվածն էր)…

Շատ Արևմտահայեր՝ Հայաստանում իրենց հանգիստը չանցկացնելը կապում էին ԱՄԵՆԱԱՌԱՋԻՆ հերթին՝ Հայաստան ավիատոմսերի գների անասելի թանկությամբ… այսինքն՝ օրինակ Լիբանանահայի Եվրոպայում մեծացած թոռը, Հայաստան մեկնելու փոխարեն, կարող է 3-4 անգամ Լիբանան մեկնել ու վերադառնալ:

այլ բացատրությունների շարքում՝ մեծաքանակ կողմնակիցներ հավաքեց պնդումը, որ Հայաստան մեկնելով, շատերը, ոչ թե երկրի հետ կապնվում, այլ՝ ավելի են հեռանում Հայաստանից՝ հիասթափվելով…

այնտեղ շատ Ռուսերեն բաներ կան, ինչը մեզ խորթ է, և մեզ մեր Հայրենիքը չի հիշեցնում… տեղացի Հայերը մեզ որպես իրենց հավասար չեն ընդունում, այլ՝ փողոցում մեզ մատով ցույց տալիս, հետներս խոսելուց էլ՝ ծիծաղում են մեր արտասանության վրա, ամեն կերպ փորձում են մեզ խաբած լինել, կամ, ամենալավագույն դեպքում, ուղղակի քաղաքավարի հասկացնել տալիս, որ մենք այնտեղ օտար ենք… իսկ մեզ այս ամենը ցավ է պատճառում… հենց սա է պատճառը, որ վարանում ենք Հայաստան մեկնել…

AMzone
25.08.2009, 02:51
եթե շատ փող ունես Հայաստանում, իսկ եթե ոչ, արտասահման.

StrangeLittleGirl
25.08.2009, 21:01
եթե շատ փող ունես Հայաստանում, իսկ եթե ոչ, արտասահման.
Ցավոք, էդ է մեր իրականությունը: :-( Կամ էլ պիտի հաշտվես Հայաստանում խայտառակ պայմաններով հանգստանալու հետ, որը միանշանակ ավելի էժան է, քան արտասահման գնալը:

One_Way_Ticket
25.08.2009, 22:32
Ես սիրում եմ հանգստի ժամանակ նոր վայրեր այցելել, ուրիշ մշակույթների ծանոթանալ, ուիշ մարդկանց հետ առնչվել: Մաքսիմալ կտրվել առօրյա կյանքից: Համապատասխանաբար, Հայաստանում հանգստանալու տարբերակը չի էլ դիտարկվում: