PDA

Դիտել ողջ տարբերակը : Վերամարմնավորում



impression
14.06.2007, 01:32
Եթե ես վերջ տայի իմ մարմնի գոյությանը, ապա դա ինքնասպանություն կանվանվեր շատ խելացի մարդկանց կողմից: Բայց ոչ ոք աչքն էլ չի թարթի, եթե սպանեմ հոգիս, կաթիլ առ կաթիլ քամեմ այն: Իմ սպանված հոգին ոչ ոք չի գտնի որևէ կամրջի տակ ջախջախված, իմ արնաշաղախ գիտակցությունը ոչ մի գեղատեսիլ անկյուն չի փչացնի, իմ անդամահատված, ջարդրդված հույսերի տեսքից ոչ ոք չի սարսռա: Սարսափից չռված աչքերը միշտ էլ մեծ ազդեցություն են թողնում այն մարդկանց վրա, ովքեր չունեն բավականաչափ երևակայություն` իրենց սեփական, առավել ահավոր սարսափները հնարելու համար: Ես հորինել եմ նորը` սպանում եմ հոգիս: Ժամանցի համար միայն....
Տող առ տող ջնջում եմ հիշողությունս: Ինձ շատ ավելի թեթև ու երջանիկ եմ զգում: Անհամբերությամբ սպասում եմ հատկապես մի քանի դրվագներ մոռանալու պահին: Չնայած, իմ հոգևոր սպանությունն ու հուշերից ձերբազատումը երջանիկ անգիտության զգացումից բացի նաև որոշակի անհարմարություններ է ստեղծում: Չեմ ճանաչում այնպիսի մարդկանց ու վայրեր, որոնք շատ անհրաժեշտ է լավ հիշելը: Երեկ, օրինակ, անասելի հիմար դրության մեջ ընկա, քանի որ մոռացել էի ընտանիքիս անդամներին, ու արթնանալով` սարսափահար եղա` տեսնելով կատարելապես անծանոթ դեմքեր ու բնակարան: Հետո կամաց-կամաց սկսեցի հիշել: Դրանից հետո ընտրում եմ` ինչը մոռանալ և ինչը` ոչ: Իհարկե, այդ գործողությունը որոշակի ջանքեր է պահանջում, բայց լավ կենտրոնանալու դեպքում ամեն ինչ ստացվում է: Շուտով այնքան կվարժվեմ, որ մի քանի շաբաթում արագ-արագ կջնջեմ այն ամենն, ինչ պետք չէ հիշել:
Դրանից հետո, երբ արդեն բավականաչափ դատարկած կլինեմ ուղեղիս ծալքերը, կանցնեմ առավել ձանձրալի մի գործողության, ինչպիսին է սովորույթներից ձերբազատումը:
Այսպիսով, կամաց-կամաց կվերացնեմ իմ մտքերը, հուշերը, սովորույթները, ուրախություններն ու վախերը, ու կդառնամ մի անդամալույծ հոգի, մի դատարկ կյանք, մի անգոյ էակ, որը կնմանվի ակնոցի տուփի կամ դրամից զուրկ դրամապանակի: Կմնա լոկ գիտակցությունս:
Ես հավատում եմ հոգու վերամարմնավորմանը: Բայց իմ հոգին կզրկվի այդ հրաշալի հնարավորությունից, քանի որ ես նրան կպարգևեմ մեկ այլ, առավել հանճարեղ «փոխադրամիջոց»: Տիեզերքում ոչինչ չի կորչում: Իմ բաժան-բաժան հոգու կտորտանքները կթևածեն ժամանակի ու տարածության մեջ, ու կզբաղեցնեն ուրիշ հոգիների դատարկ մասերը: Իմ հոգին կվերածվի դոնոր-հոգու, ինչպես դոնոր են դառնում մարմնի մասերը: Իմ հոգու վերամարմնավորումը կլինի շատ ավելի բարդ, այն կզրկվի նաև կարմայից, քանզի դժվար կլինի ի մի բերել իմ հոգու բոլոր բաղադրամասերը:
Ես կլինեմ միաժամանակ աշխարհի տարբեր մասերում, կունենամ տարբեր աչքեր, մազերի գույն, մատներ, ականջներ, կկրեմ ակնոց, կեղծամ կամ արհեստական ոտք, կլինեմ խելացի կամ տխմար, հարուստ կամ մուրացիկ, դերասան, բանվոր, մարմնավաճառ, կին, տղամարդ, երեխա, ծեր, հիվանդ, առողջ, տականք, հանճարեղ...
Իմ ցաքուցիր հոգու մասնիկները կդառնան ժամանակի տերն ու կծիծաղեն կյանքի ու մահվան վրա: Մահն ինքը կհոգնի իմ հետևից վազվզելուց, քանի որ ես, իմ հոգու սպանության երկար ընթացքում նրանից մի քայլ առաջ կանցնեմ, ու կդառնամ մահվան հետ խաղացող չար հանճար:
Ես կդառնամ անձրև ու քամի, ծառի կեղև, փոշեհատիկ, ագռավի փետուր, ծիածանի մի գույն, ցորենի հատիկ:
Եվ այսպես, բարդ էակ մարդուց ես ինձ կդարձնեմ պարզագույն մի գոյ` մի ինչ-որ ամեոբա, որը բազմանում է ինքն իրեն բաժան-բաժան անելով: Եվ բազմանալով` կմնամ անխառն: Ընդհակառակը, իմ ամեն մի բջիջը կլինի մաքրամաքուր մի հոգեվիճակ:
Առաջանում է մի մեծ խնդիր` ո՞ր հոգեվիճակի հետ թողնեմ գիտակցությունս: Դեռևս չեմ գտել այդ հարցի պատասխանը: Գուցե նրան էլ ազատ արձակեմ, ու նա թափառի հավերժության մեջ` վայելելով իր վերջին գլուխգործոցը` իմ բազմապիսի վերածնունդներն ու վերամարմնավորումները:
Չգիտեմ.... Բայց պետք է շտապ զբաղվել այդ հարցի լուծումով, քանի որ վաղն արդեն պետք է հիշողությունս մաքրած լինեմ նաև այսօրվա ինֆորմացիայից.....

Ուլուանա
14.06.2007, 07:09
Հետաքրքիր մտորումներ էին...
Սիրում եմ քո թունդ, դիպուկ ու չձանձրացնող գրելաոճը։ :ok :)

Կարելի՞ է մի լեզվական դիտողություն անել... :oy

մի անգոյ էակ
Որքան գիտեմ, «անգոյ» բառ չկա, պետք է լինի «անգո»։

impression
14.06.2007, 08:16
Շնորհակալ եմ գրառման համար, Անահիտ ջան, ինչպես նաև դիտողության համար: Սակայն, այդ բառը գրել եմ դիտմամբ ;) շեշտել եմ գոյ-ը, որը կա, հորինված բառ չէ, այ անգոյի մասին չեմ կարող ասել հաստատ այն կա, թե ոչ: Բայց, եթե նկատել ես, ես սիրում եմ բառեր հորինել: "Մի անգամ Երևանում" պատմվածքիս մեջ գրել էի "հետքադրել"՝ համատեղելով հետքեր դնել ու կետադրել բառերը: Այնպես որ, անգոյը չի բխում անգրագիտությունից, այն ոչական մի ձև է, որը ես շատ եմ սիրում ;)
Համենայն դեպս, անչափ շնորհակալ եմ անկեղծության համար, ակնկալում եմ քո անկեղծ կարծիքները նաև հետագա գրառումներիս վերաբերյալ :ok

Ուլուանա
14.06.2007, 08:58
Շնորհակալ եմ գրառման համար, Անահիտ ջան, ինչպես նաև դիտողության համար: Սակայն, այդ բառը գրել եմ դիտմամբ ;) շեշտել եմ գոյ-ը, որը կա, հորինված բառ չէ, այ անգոյի մասին չեմ կարող ասել հաստատ այն կա, թե ոչ: Բայց, եթե նկատել ես, ես սիրում եմ բառեր հորինել: "Մի անգամ Երևանում" պատմվածքիս մեջ գրել էի "հետքադրել"՝ համատեղելով հետքեր դնել ու կետադրել բառերը: Այնպես որ, անգոյը չի բխում անգրագիտությունից, այն ոչական մի ձև է, որը ես շատ եմ սիրում ;)
Հասկանում եմ, Լիլիթ ջան։ Ինձ էլ է դուր գալիս այդ ոճական հնարը, քո կողմից հորինված «հետքադրել» բառն էլ հիշում եմ ու հավանում եմ :ok, հիշում եմ նաև քո կողմից ստեղծված «դասախոզ» բառը բանաստեղծություններիցդ մեկի մեջ :P, որն էլի շատ դիպուկ էր ու հաստատ տառասխալի տեղ չէր կարող անցնել։ Ուղղակի, իմ կարծիքով, «անգոյ» բառի դեպքը մի քիչ ուրիշ է այն պատճառով, որ նախ այն զուտ «արտաքուստ» էլ նկատելիորեն չի տարբերվում «անգո» բառից, որպեսզի ընկալվի որպես առանձին, նոր ստեղծված բառ, բացի դրանից, կարծես ձեռք բերած նոր իմաստն էլ այնքան ուժեղ չէ, այսինքն՝ տարբերություն գրեթե չկա, դրա համար դրա ընկալումը որպես տառասխալ շատ ավելի հավանական է... Հուսով եմ՝ կարողացա ճիշտ բացատրել մտածածս... :oy

Root
14.06.2007, 09:05
.....

Հետաքրքր ա ես աշխարհը ...ըստ երևույթին մենք ինչ որ ընդհանուր բան ունենք չհաշված աստվածատուր հոգին, քանի որ մտորումներիս 90% արտապատկերեցիր :)

Երվանդ
27.06.2007, 16:30
Էնքան դատարկ ու ոչինչ չասող գրվածքներ կան ստեղ դրած որ լավ գործերը բաց եմ թողել:(, Լիլիթ դու հանճարեղ ես, շարունակի սենց, գրի էն ժամանակ երբ չես կարողանում չգրես, այսինք ասելու բան ունես:

impression
27.06.2007, 23:49
Երվանդ ջան, շատ շնորհակալ եմ, իհարկե, բայց հանճարեղին դեռ հասնելու համար էնքա՜ն հաց ու պանիր պետքա ուտեմ, էնքա՜ն լավ գեներ պետքա հայտնաբերեմ արյանս մեջ :D Մի քիչ քիչ ա հավանական :D

Cassiopeia
28.06.2007, 09:42
Խոսքերն ավելորդ են, ամեն ինչ ասված է:

Vicki
28.06.2007, 15:34
Եթե ես վերջ տայի իմ մարմնի գոյությանը, ապա դա ինքնասպանություն կանվանվեր շատ խելացի մարդկանց կողմից: Բայց ոչ ոք աչքն էլ չի թարթի, եթե սպանեմ հոգիս, կաթիլ առ կաթիլ քամեմ այն: Իմ սպանված հոգին ոչ ոք չի գտնի որևէ կամրջի տակ ջախջախված, իմ արնաշաղախ գիտակցությունը ոչ մի գեղատեսիլ անկյուն չի փչացնի, իմ անդամահատված, ջարդրդված հույսերի տեսքից ոչ ոք չի սարսռա: Սարսափից չռված աչքերը միշտ էլ մեծ ազդեցություն են թողնում այն մարդկանց վրա, ովքեր չունեն բավականաչափ երևակայություն` իրենց սեփական, առավել ահավոր սարսափները հնարելու համար: Ես հորինել եմ նորը` սպանում եմ հոգիս: Ժամանցի համար միայն....
Տող առ տող ջնջում եմ հիշողությունս: Ինձ շատ ավելի թեթև ու երջանիկ եմ զգում: Անհամբերությամբ սպասում եմ հատկապես մի քանի դրվագներ մոռանալու պահին: Չնայած, իմ հոգևոր սպանությունն ու հուշերից ձերբազատումը երջանիկ անգիտության զգացումից բացի նաև որոշակի անհարմարություններ է ստեղծում.....

Կարդացի մի շնչով, իսկ ամենաազդեցիկ հատվածը առանձնացրեցի (ինձ համար)...
Հետաքրքիրա, երբ քո մտքերից կտորներ ես գտնում:ok..

Simon
28.06.2007, 17:24
Եթե ես վերջ տայի իմ մարմնի գոյությանը, ապա դա ինքնասպանություն կանվանվեր շատ խելացի մարդկանց կողմից: Բայց ոչ ոք աչքն էլ չի թարթի, եթե սպանեմ հոգիս, կաթիլ առ կաթիլ քամեմ այն: Իմ սպանված հոգին ոչ ոք չի գտնի որևէ կամրջի տակ ջախջախված, իմ արնաշաղախ գիտակցությունը ոչ մի գեղատեսիլ անկյուն չի փչացնի, իմ անդամահատված, ջարդրդված հույսերի տեսքից ոչ ոք չի սարսռա: Սարսափից չռված աչքերը միշտ էլ մեծ ազդեցություն են թողնում այն մարդկանց վրա, ովքեր չունեն բավականաչափ երևակայություն` իրենց սեփական, առավել ահավոր սարսափները հնարելու համար: Ես հորինել եմ նորը` սպանում եմ հոգիս: Ժամանցի համար միայն....
Տող առ տող ջնջում եմ հիշողությունս: Ինձ շատ ավելի թեթև ու երջանիկ եմ զգում: Անհամբերությամբ սպասում եմ հատկապես մի քանի դրվագներ մոռանալու պահին: Չնայած, իմ հոգևոր սպանությունն ու հուշերից ձերբազատումը երջանիկ անգիտության զգացումից բացի նաև որոշակի անհարմարություններ է ստեղծում: Չեմ ճանաչում այնպիսի մարդկանց ու վայրեր, որոնք շատ անհրաժեշտ է լավ հիշելը: Երեկ, օրինակ, անասելի հիմար դրության մեջ ընկա, քանի որ մոռացել էի ընտանիքիս անդամներին, ու արթնանալով` սարսափահար եղա` տեսնելով կատարելապես անծանոթ դեմքեր ու բնակարան: Հետո կամաց-կամաց սկսեցի հիշել: Դրանից հետո ընտրում եմ` ինչը մոռանալ և ինչը` ոչ: Իհարկե, այդ գործողությունը որոշակի ջանքեր է պահանջում, բայց լավ կենտրոնանալու դեպքում ամեն ինչ ստացվում է: Շուտով այնքան կվարժվեմ, որ մի քանի շաբաթում արագ-արագ կջնջեմ այն ամենն, ինչ պետք չէ հիշել:
Դրանից հետո, երբ արդեն բավականաչափ դատարկած կլինեմ ուղեղիս ծալքերը, կանցնեմ առավել ձանձրալի մի գործողության, ինչպիսին է սովորույթներից ձերբազատումը:
Այսպիսով, կամաց-կամաց կվերացնեմ իմ մտքերը, հուշերը, սովորույթները, ուրախություններն ու վախերը, ու կդառնամ մի անդամալույծ հոգի, մի դատարկ կյանք, մի անգոյ էակ, որը կնմանվի ակնոցի տուփի կամ դրամից զուրկ դրամապանակի: Կմնա լոկ գիտակցությունս:
Ես հավատում եմ հոգու վերամարմնավորմանը: Բայց իմ հոգին կզրկվի այդ հրաշալի հնարավորությունից, քանի որ ես նրան կպարգևեմ մեկ այլ, առավել հանճարեղ «փոխադրամիջոց»: Տիեզերքում ոչինչ չի կորչում: Իմ բաժան-բաժան հոգու կտորտանքները կթևածեն ժամանակի ու տարածության մեջ, ու կզբաղեցնեն ուրիշ հոգիների դատարկ մասերը: Իմ հոգին կվերածվի դոնոր-հոգու, ինչպես դոնոր են դառնում մարմնի մասերը: Իմ հոգու վերամարմնավորումը կլինի շատ ավելի բարդ, այն կզրկվի նաև կարմայից, քանզի դժվար կլինի ի մի բերել իմ հոգու բոլոր բաղադրամասերը:
Ես կլինեմ միաժամանակ աշխարհի տարբեր մասերում, կունենամ տարբեր աչքեր, մազերի գույն, մատներ, ականջներ, կկրեմ ակնոց, կեղծամ կամ արհեստական ոտք, կլինեմ խելացի կամ տխմար, հարուստ կամ մուրացիկ, դերասան, բանվոր, մարմնավաճառ, կին, տղամարդ, երեխա, ծեր, հիվանդ, առողջ, տականք, հանճարեղ...
Իմ ցաքուցիր հոգու մասնիկները կդառնան ժամանակի տերն ու կծիծաղեն կյանքի ու մահվան վրա: Մահն ինքը կհոգնի իմ հետևից վազվզելուց, քանի որ ես, իմ հոգու սպանության երկար ընթացքում նրանից մի քայլ առաջ կանցնեմ, ու կդառնամ մահվան հետ խաղացող չար հանճար:
Ես կդառնամ անձրև ու քամի, ծառի կեղև, փոշեհատիկ, ագռավի փետուր, ծիածանի մի գույն, ցորենի հատիկ:
Եվ այսպես, բարդ էակ մարդուց ես ինձ կդարձնեմ պարզագույն մի գոյ` մի ինչ-որ ամեոբա, որը բազմանում է ինքն իրեն բաժան-բաժան անելով: Եվ բազմանալով` կմնամ անխառն: Ընդհակառակը, իմ ամեն մի բջիջը կլինի մաքրամաքուր մի հոգեվիճակ:
Առաջանում է մի մեծ խնդիր` ո՞ր հոգեվիճակի հետ թողնեմ գիտակցությունս: Դեռևս չեմ գտել այդ հարցի պատասխանը: Գուցե նրան էլ ազատ արձակեմ, ու նա թափառի հավերժության մեջ` վայելելով իր վերջին գլուխգործոցը` իմ բազմապիսի վերածնունդներն ու վերամարմնավորումները:
Չգիտեմ.... Բայց պետք է շտապ զբաղվել այդ հարցի լուծումով, քանի որ վաղն արդեն պետք է հիշողությունս մաքրած լինեմ նաև այսօրվա ինֆորմացիայից.....

Միայն այս գործդ չեմ հավանել, բացասական տարրեր կան: Առանձին շատ լավ մտքեր ունես, բայց ձեռփազատվիր բացասական տարրերից:

Եթե ցանկանում ես ասեմ այդ մասերը, ICQ - ով գրի , կասեմ: Եթե իսկապես հաշվի ես առնելու:

Ավելացվել է 8 րոպե անց
մի բան էլ ավելացնեմ.

Այս ստեղծագործությանդ մեջ ծանր ռոքի գաղափարախոսությունն եմ կարդում:

ihusik
28.06.2007, 18:51
impression ջան ուրախ եմ, որ գրածիցդ մոտ 2 շաբաթ է անցել ու դեռ չես կարողացել ջնջել հիշողությունդ;)քանզի կրկին հիշել ես գրածիդ մասին:P:D

Ստեղծագործությանդ վերնագրի ու այդ թեմայի հանդեպ ունեցածս թուլությունն բերեց ինձ այստեղ ու կարդացի գրածդ... կարծում եմ չես նեղանա եթե ընկերաբար ասեմ, որ ճիշտ պատկերացում չունես Վերամարմնավորման և Քարմայի Օրենքի ու մարդու ներքնաշխարհի մասին՝ նրա հոգու, անձի ու Ոգու, Անհատականության մասին, բայց գուցե և ե՞ս եմ սխալվում...;) (այդպես եմ կարծում, ներող կլինես եթե ուղիղ եմ ասում միտքս՝ առանց թաքցնելու ու քողարկելու...:) ) Բայց Աստված չանի կորցնես քո Անհատականությունը, եթե ոչ միայն Բացարձակի ու Ամբողջի հետ միաձուլվելով, բայց և այնտեղ չի կորչում քո Անհատականությունն, այլ զգում է Նրա հետ միասնությունը...:think

Վարպետ
28.06.2007, 19:01
Միայն այս գործդ չեմ հավանել, բացասական տարրեր կան: Առանձին շատ լավ մտքեր ունես, բայց ձեռփազատվիր բացասական տարրերից:

Եթե ցանկանում ես ասեմ այդ մասերը, ICQ - ով գրի , կասեմ: Եթե իսկապես հաշվի ես առնելու:


Չէ, ինչու եք մեզ զրկում Ձեր մտքերը կարդալու հնարավորությունից? Անձամբ ես խնդրում եմ, գրեք այստեղ այն բոլոր բացասական տարրերը, որոնցից պետք է ձերբազատվել: Ինձ էլ է շատ հետաքրքիր: Ինչ է նշանակում` ICQ-ում կգրեմ: Դա նման է` մասսայի մեջ կողքինի ականջին փսփսալու: Համոզված եմ, որ impression-ն էլ բացարձակ դեմ չէ, ես երաշխավորում եմ: Մեծ ակնկալիքներով լցված սպասում ենք Ձեր գրառմանը:)

impression
28.06.2007, 19:16
Միայն այս գործդ չեմ հավանել, բացասական տարրեր կան: Առանձին շատ լավ մտքեր ունես, բայց ձեռփազատվիր բացասական տարրերից:
Ավելացվել է 8 րոպե անց
մի բան էլ ավելացնեմ.

Այս ստեղծագործությանդ մեջ ծանր ռոքի գաղափարախոսությունն եմ կարդում:

Կարծիքը հետաքրքիր էր, կարծում եմ, ցանկացած ստեղծագործություն պետք է այս կամ այն կերպ ազդի ընթերցողի վրա, նրան մտածելու տեղիք տա: Այդ առումով ինձ համար հավասարապես ընդունելի են թե դրական, թե բացասական տարրերով կամ լիցքերով կամ էմոցիաներով լեցուն գործերը: Այնպես որ, ընդունում եմ որպես հաճոյախոսություն, թեև՝ չգիտակցված հաճոյախոսություն:)

Սիրելի ihusik, շնորհակալ եմ կարծիքի համար, շատ եմ գնահատում անկեղծությունը, մերսի: Համաձայն եմ, որ իմ գիտելիքները տվյալ ասպարեզում մեղմ ասած՝ սիրողական են: Սակայն, սա ընդամենը գեղարվեստական գործ է (որը երևի թե չունի որևէ փաստացի հիմքեր), որում, ըստ իս, կարևոր դերերից մեկը պատկանում է երևակայությանը: Ես պարզապես գրել եմ այն, ինչը տվյալ պահին եկել է գլուխս, ինչ-որ տրամադրություն, միտք, երազանք, նախապաշարմունք և այլն… Թե չէ՝ ես էլ եմ գիտակցում իմ գրվածքի հեռու լինելը իրականությունից :)

Երվանդ
28.06.2007, 19:56
impression ջան ուրախ եմ, որ գրածիցդ մոտ 2 շաբաթ է անցել ու դեռ չես կարողացել ջնջել հիշողությունդ;)քանզի կրկին հիշել ես գրածիդ մասին:P:D

Ստեղծագործությանդ վերնագրի ու այդ թեմայի հանդեպ ունեցածս թուլությունն բերեց ինձ այստեղ ու կարդացի գրածդ... կարծում եմ չես նեղանա եթե ընկերաբար ասեմ, որ ճիշտ պատկերացում չունես Վերամարմնավորման և Քարմայի Օրենքի ու մարդու ներքնաշխարհի մասին՝ նրա հոգու, անձի ու Ոգու, Անհատականության մասին, բայց գուցե և ե՞ս եմ սխալվում...;) (այդպես եմ կարծում, ներող կլինես եթե ուղիղ եմ ասում միտքս՝ առանց թաքցնելու ու քողարկելու...:) ) Բայց Աստված չանի կորցնես քո Անհատականությունը, եթե ոչ միայն Բացարձակի ու Ամբողջի հետ միաձուլվելով, բայց և այնտեղ չի կորչում քո Անհատականությունն, այլ զգում է Նրա հետ միասնությունը...:think

Քո գրածները հնարավոր է ճծմարտության հետ որևէ կապ ունենային, եթե էս թեմայի վերնագիրը լիներ՝ ասենք, «Գիտություն կամ Վերամարնագիտություն»:D, դուրսա գալիս եթե ասենք ինչ որ մի հրաշքով Մարկեսը ստեղ տեղադրեր իր ՝«100 տարվա մենությունը»
ստեղ որոշ մարդիկ կսկսեին նրան գիտականորեն ինչ որ բաներ ապացուցել:D

ihusik
29.06.2007, 00:02
Գուցե Մարկեսն այդպես մարկերեսորեն չի մոտեցել...;)