PDA

Դիտել ողջ տարբերակը : «Օտար Խաղեր» Հաղորդաշարը

Vishapakah
14.06.2007, 02:49
Բոլորիտ լավ հայտնի Ֆելիկս Խաչատրյանի «Օտար Խաղեր» հաղորդաշարի մասին է խոսքը.

Հավանաբար Ձեզանից շատ շատերն են նման հաղորդումների հանդիպել գերմանական «RTL» եւ «Super RTL» հեռուստատեսություններով, բայց նման ձեռնարկը Հայաստանի մաշտաբով ուղղակի գլուխ գործոց է.:)

Ինչքան էլ դժվար լինի հաղորդման հերոսներին, միլիոնավոր հեռուստադիդողների առջեւ անկեղծանալը, նույն մեր հեռուստադիդողների համար, անչափ հետաքրքիր է տեսնել եւ խորանալ ուրիշի անձնական կյանքի ամենամութ էջերում.:P

Նաեւ չի՛ կարելի չնշել, հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանի համբերատարությունը եւ կարողությունը, անգամ ամենաբարդ պահերին տիրապետել դրությունը.

Վստահ եմ, Ձեզանից շատերը աշխատում են «Օտար Խաղեր» հաղորդաշարի ոչ՛ մի թողարկում բաց չթողնել, որը այսօր Հ1-ի եթերում դարձել է ամենադիտվող հաղորդումներից մեկը.

Առաջարկում եմ տվյալ թեմայում ոչ՛ միայն քնարկել «Օտար Խաղեր» հաղորդաշարը, այլեւ նրա ամեն մի Ձեզ հետաքրքրող թողարկումը առհասարակ.

Vive L'Armenie
14.06.2007, 03:25
Ասեմ, որ շատ հետաքրքիր է այդ հաղորդումը ու միշտ էլ անհամբերությաբ ենք սպասում Ֆելիքսին :ok, բայց անհետաքրքիրն ա՛յն է, որ չես իմանում պատմությունների ավարտը ու շա՜տ կարճա տևում, ախր շա՜տ հետաքրքիր են էէէէէէ:think

John
14.06.2007, 09:29
Հատուկ, անհամբերությամբ չեմ սպասում «Օտար խաղերին», բայց որ «Պրոֆֆուտբոլով» հիմար բաներ են ցույց տալիս՝ «Օտար խաղերն» եմ դիտում(նույն ժամին են) :) Ֆելիքսի ռեպլիկաները սպանիչ են… ինքը դեմքա…

Artgeo
14.06.2007, 10:09
Հավանաբար Ձեզանից շատ շատերն են նման հաղորդումների հանդիպել գերմանական «RTL» եւ «Super RTL» հեռուստատեսություններով, բայց նման ձեռնարկը Հայաստանի մաշտաբով ուղղակի գլուխ գործոց է.:)
RTL-ով էլ ու այլ բազմաթիվ ալիքներով էլ եմ նայել, որևէ ալիքով այսքան անտաղանդ չի այդ ծրագիրը:

Ինչքան էլ դժվար լինի հաղորդման հերոսներին, միլիոնավոր հեռուստադիդողների առջեւ անկեղծանալը, նույն մեր հեռուստադիդողների համար, անչափ հետաքրքիր է տեսնել եւ խորանալ ուրիշի անձնական կյանքի ամենամութ էջերում.:P
:o Այդ ծրագրում սովորական մարդիկ են, պատմության հետ որևէ կապ չունեցող: Ցանկացած մարդ կարող է դառնալ այդ ծրագրի «հերոս» ընդամենը 30 000 դրամով, իմ հիշելով: Ինձ ծանոթներիցս մեկն էր առաջարկում, մի քանի ժամի համար: Ես իհարկե հրաժարվեցի՝ ապագայիս մասին մտածելով:

Նաեւ չի՛ կարելի չնշել, հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանի համբերատարությունը եւ կարողությունը, անգամ ամենաբարդ պահերին տիրապետել դրությունը.
Այդպիսիք պարզապես չկա, վերևում նշված պատճառներով: Սցենարը կարդալ ու իրականացնել առանձնապես բարդ գործ չէ:

Վստահ եմ, Ձեզանից շատերը աշխատում են «Օտար Խաղեր» հաղորդաշարի ոչ՛ մի թողարկում բաց չթողնել, որը այսօր Հ1-ի եթերում դարձել է ամենադիտվող հաղորդումներից մեկը.
Մի անգամ եմ նայել, ստիպված :[ Առաջինն ու վերջինն էր: Դրանից տափակ ծրագիր դեռ չի եղել հայկական հեռուստատեսության եթերում: Ֆելիքսի «հումորն» էլ սպանիչա: Նայում ես ու մտածում, ինչ դաժան ա կյանքը, որ մարդիկ փորձում են անել այն, ինչ անկեղծ ասած իրենց մոտ չի ստացվում:

Armeno
14.06.2007, 10:48
Այդ ծրագրում սովորական մարդիկ են, պատմության հետ որևէ կապ չունեցող: Ցանկացած մարդ կարող է դառնալ այդ ծրագրի «հերոս» ընդամենը 30 000 դրամով, իմ հիշելով: Ինձ ծանոթներիցս մեկն էր առաջարկում, մի քանի ժամի համար: Ես իհարկե հրաժարվեցի՝ ապագայիս մասին մտածելով:
30000 չի, 6000

Amaru
14.06.2007, 11:17
Մդյա, էդ հաղորդումը նայու՞մ էլ են :o :8

Ungrateful
14.06.2007, 11:26
Մի 2 անգամ նայելեն, ու ընթանրապես դուրս չեկավ.... ոնցոր Կինո լինի, սարքած...

Հ.Գ. Սարքելուց գոնե նենց սարքեք որ միքիչ իչականությանը մոտ լինի...

Երվանդ
14.06.2007, 12:07
Էտ հաղրդումը Ֆելիքս Խաչատրյանով հանդերձ կարելիա տեղափոխել ԱԼՄ:angry

Vishapakah
14.06.2007, 13:04
:o Այդ ծրագրում սովորական մարդիկ են, պատմության հետ որևէ կապ չունեցող: Ցանկացած մարդ կարող է դառնալ այդ ծրագրի «հերոս» ընդամենը 30 000 դրամով, իմ հիշելով: Ինձ ծանոթներիցս մեկն էր առաջարկում, մի քանի ժամի համար: Ես իհարկե հրաժարվեցի՝ ապագայիս մասին մտածելով:

Այ քեզ բան.:o
Ավելի լավ էր չասեիր, հաճույքով մինչեւ հիմա նայում էի, ու էլի նայելու եմ.:P
Օրինակ երեկվա հաղորդման մեջ, երկու տղա իրար խփեցին ու են մեկը շատ էլ բնական մարդու տպավորություն էր թողնում, ուզում ես ասես, 30 հազար դրամի համար իրար ապտակեցին.:' Կամ ինչու այդքան դժվար է նամակներ ստանալով մարդիկ հրավիրելը.:roll

Չէ՛ ես բան չունեմ ասելու, մի գուցէ ոչ միշտ են ցանկացողներ լինում եւ դիմում են դերասաների օգնությանը, բայց որոշ դեպքերում այդ սովորական անձինք, որոնք պետք է 30 հազար դրամով խաղան, վատ չեն խաղում.:hands

Ի դեպ, իզուր ես հրաժարվել, համ էլ քեզ հեռուստացույցով կտեսնեինք.;)
Գոնե հանուն Սփյուրքում ապրող եղբայրենի համար համաձայնվի, համ ասածտ կապացուցես, համ էլ մի լավ կուրախանանք, կասենք նայեք-նայեք ես այս տղային ճանաչում եմ.:D

Ավելացվել է 2 րոպե անց

30000 չի, 6000

6 հազար չի, 30 հազար է, ուղղակի Artgeo-ին գլխավոր դերն են առաջարկել, Ձեզ էպիզոդիկ.:D

Հ. Գ.
Մենակ չհասկացա, Դուք էտ փողը պիտի տաք, հաղորդումում նկարահանվելու համար.

Artgeo
14.06.2007, 14:09
Այ քեզ բան.:o
Ավելի լավ էր չասեիր, հաճույքով մինչեւ հիմա նայում էի, ու էլի նայելու եմ.:P
Օրինակ երեկվա հաղորդման մեջ, երկու տղա իրար խփեցին ու են մեկը շատ էլ բնական մարդու տպավորություն էր թողնում, ուզում ես ասես, 30 հազար դրամի համար իրար ապտակեցին.:' Կամ ինչու այդքան դժվար է նամակներ ստանալով մարդիկ հրավիրելը.:roll
Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը այնպես է, որ շատ-շատերը 6000-ի համար շատ բան կանեն: Նույնիսկ ընտրություններին ձայն են վաճառում: Իսկ զուտ հոգեբանական տեսանկյունից, շատերն են մտածում

Ի դեպ, իզուր ես հրաժարվել, համ էլ քեզ հեռուստացույցով կտեսնեինք.;)
Գոնե հանուն Սփյուրքում ապրող եղբայրենի համար համաձայնվի, համ ասածտ կապացուցես, համ էլ մի լավ կուրախանանք, կասենք նայեք-նայեք ես այս տղային ճանաչում եմ.:D
Ձևով: Հեռուստացույցում երևալու խնդիր չունեմ, փառք աստծո շատ հնարավորություններ ունեմ, թե՛ հայկական, թե՛ վրացական հեռուստատեսության եթերում երևալու:

Չէ՛ ես բան չունեմ ասելու, մի գուցէ ոչ միշտ են ցանկացողներ լինում եւ դիմում են դերասաների օգնությանը, բայց որոշ դեպքերում այդ սովորական անձինք, որոնք պետք է 30 հազար դրամով խաղան, վատ չեն խաղում.:hands
Դերասաննեը միգուցե լավ խաղային, իսկ սրանք սովորական մարդիկ են:

6 հազար չի, 30 հազար է, ուղղակի Artgeo-ին գլխավոր դերն են առաջարկել, Ձեզ էպիզոդիկ.:D
Ես հաստատ չեմ հիշում գինը, ծանոթներից մեկն էր մասնակցել, ինձ էլ առաջարկում էր: Ի դեպ հենց այդ ժամանակ էլ իմացա այդ ծրագրի մասին: Հ1-ում իմ ունեցած ծանոթները նույնպես հաստատել են այդ տեղեկությունը:

Հ. Գ.Մենակ չհասկացա, Դուք էտ փողը պիտի տաք, հաղորդումում նկարահանվելու համար.
Աաաա :o Էդքան մե՞ծ նշանակություն ունի Հ1-ի եթերը քո համար :o
Չէ, գումարը նրանք են տալիս, ինքնասիրությունդ ոտնակոխ անելու համար:

Angelina
14.06.2007, 16:08
Հանուն փողի մարդիկ ինչեր ասես, որ չեն անում::think:think:o:(

Ծով
14.06.2007, 16:18
փողը տալիս են մարդկանց՝ դերերը խաղալու համար...
Ես էդ հաղորդումը հատուկ չեմ նայում...մեկ-մեկ ստացվել ա, բայց շատ քիչ…
Ես էդ տեսակ հաղորդումներ չեմ սիրում:[…որովհետև բանբասանք էլ չեմ սիրում...
Բայց ֆելոն իր գործը շատ լավ ա անում...
Ու հաստատ գիտեմ, որ ինքն էլ իրա հաղորդումը չի սիրում...ուղղակի փող ա աշխատում, այդքան բան...
Մարդը իր ձևով ա վաստակում…:)

Vishapakah
14.06.2007, 16:36
Ձևով: Հեռուստացույցում երևալու խնդիր չունեմ, փառք աստծո շատ հնարավորություններ ունեմ, թե՛ հայկական, թե՛ վրացական հեռուստատեսության եթերում երևալու:

WOW Բա ինչու չես երեւում?:P

Աաաա :o Էդքան մե՞ծ նշանակություն ունի Հ1-ի եթերը քո համար :o Չէ, գումարը նրանք են տալիս, ինքնասիրությունդ ոտնակոխ անելու համար:

Իհարկե ես Ձեզ բոլորիտ հավատում եմ, այն ինչ գրել եք. Մի անգամ էլ լսեցի, որ «Իմ Իրավունք» հաղորդաշարում, դերասաներ են Հայցվորին եւ Պատասխանողին ներկայացնում. Անկեղծ ասաց այդ ժամ հակված չէի հավատալու, բայց բոլորիտ միահամուռ համուզմունքին ծանոթանալով, սկսեցի մտածել, որ Հայ մարդը իր ընտանիքի ներքին գործը, դժվար հանրության դատին դներ եւ անգամ ուրախ եմ, որ դա այդպես է, չնայած ինչ մեղքս թաքցնեմ, սկզբից մի փոքր հիասթափություն ապրեցի.:)

Absar21
14.06.2007, 16:53
Իմ կարծիքով հաղորդումը հերթական անհաջող նմանակումն է (ռուսական «OKHA» հաղորդման), որը ինչպես և մնացած նմանատիպ փորձերը («Երկու աստղ» և այլն…) ոչ միայն չի ստացվել այլ նաև վերածվել է մի հիմար երևույթի: Անհաջող հումորներ, ոչ մի հետևության չհանգեցնող քննարկումներ և այլն…և այլն…

A<R<A<K<S
14.06.2007, 16:59
Եթե անկեղծ լինեմ ոչ մի իրավիճակին չեմ հավատացել::oy
Չի նայվում::pardon

Absar21
14.06.2007, 17:01
Ինչ վերաբերվում է «Իմ Իրավունքը» հաղորդմանը ապա այն մինշանակ չի կարելի համեմատել «Օտար խաղերի» հետ: Կոնկրետ ես «Իմ Իրավունքը» հաղորդումից շատ բան եմ սովորել և եթե այնտեղ նույնիսկ դերասաններ են ապա դա լիովին արդարացված է:

Vishapakah
15.06.2007, 12:56

Ոչ՛ ոք չի էլ համեմատում, ուղղակի արեստածին դեպքեր ստեղծելու ընդհանուրության մասին էր խոսքը.

Cherry_lady
15.06.2007, 13:02
Անկապ հաղորդումա: մենակ Ֆելիքսի հումորների համար արժի նայել:

Ungrateful
15.06.2007, 13:15
Անկապ հաղորդումա: մենակ Ֆելիքսի հումորների համար արժի նայել:

միշտ տափակ հումորներա անում... դրա ինչնա հումոր՞ :[

Artgeo
15.06.2007, 13:21
WOW Բա ինչու չես երեւում?:P
Իսկ ինչո՞ւ երևամ :)

Իհարկե ես Ձեզ բոլորիտ հավատում եմ, այն ինչ գրել եք. Մի անգամ էլ լսեցի, որ «Իմ Իրավունք» հաղորդաշարում, դերասաներ են Հայցվորին եւ Պատասխանողին ներկայացնում. Անկեղծ ասաց այդ ժամ հակված չէի հավատալու, բայց բոլորիտ միահամուռ համուզմունքին ծանոթանալով, սկսեցի մտածել, որ Հայ մարդը իր ընտանիքի ներքին գործը, դժվար հանրության դատին դներ եւ անգամ ուրախ եմ, որ դա այդպես է, չնայած ինչ մեղքս թաքցնեմ, սկզբից մի փոքր հիասթափություն ապրեցի.:)

Ախր, խնդիրը դրանում չի դերասաններ են թե ոչ: Ռուսական, գերմանական, ֆրանսիական և այլ նմանատիպ ծրագրերում էլ են դերասաններ: Դա չէ էականը: էականը այստեղ կատարումն է: Ծրագրի ընթացքը, թեման... Շատերը կհարցակվեն վրես, բայց նույնիսկ վրացականները այդքան անհամ, անտաղանդ ու տափակ չեն: Հասկանո՞ւմ ես: Իրականացումն ա անտաղանդ: Ֆելիքսի հումորները մեկը մեկից տափակ են, ինքը բացարձակապես հաղորդավար չի, նամավանդ թոլք շոուի: Այդպիսի շոուի հաղորդավարի լեզուն պիտի բաց լինի, իսկ միտքը պայծառ: Նա պիտի կարողանա ճիշտ տեղում ճիշտ րեպլիկներ անի: Դա է տալու ծրագրին հմայք, դա է ծրագրի աղը: Իսկ ինքը ծրագիրը մասնակիցներն են, որոնք նույնպես պիտի լավ խաղան, իրավիճակներն էլ պիտի լինեն հետաքրքիր ու նայվող: Իրավիճակների առումով նորմալոտ ա, բայց իրականացումը լրիվ աղբ ա:
Նույնն էլ «Իմ իրավունքը» ծրագիրը: Օրինակ թլիկ դատավորը լրիվ անհաջող ա: Մի քանի անգամ «RenTV»-ով «Չաս սուդա» նայեք, կամ նմանատիպ ծրագիրը Ռուսական ալիքով: Ի դեպ «Չաս սուդա»-յում դերասաններ չեն: Խնդիրը նրանում ա, որ հայկական հեռուստատեսությունը հետ է մնացել ամբողջ աշխարհից թե՛ տեխնիկական, թե՛ պրոֆեսիոնալության տեսանկյունից: Միայն «Արմենիայի» տեխնիկական բազան վերցնես ու մի քանի հոգու տարբեր ալիքներից հավաքես, մնացածը լրիվ թափելու ա: Այսինքն, որ լրիվ հեռուստաընկերություններից հավաքես պրոֆեսիոնալներին, մեկա կարգին բան չի ստացվի: Խնդիրը նրանում ա, որ կարգին TV ոչ էլ պետք է: Հեռուստատեսությունը փող է աշխատում գովազդից: Իսկ շատ գովազդ են պատվիրում այն ալիքին, որը կարգին ծրագրեր ունի, որը շատ են նայում: Դա նորմալ երկրներում: Իսկ Հայաստանում իշխանությունն է տերն ու տիրակալը ալիքների, քանի որ հենց նրանք են օլիգարխները, նրանք են գովազդի պատվիրատուն: Այս ամենը բարդ ու երկար վերլուծությունների կարիք ունի, բայց որքան էլ խոսենք, մեկ է Հայաստանում կարգին հեռուստատեսություն չկա ու չի լինի, մինչև չփոխվի իշխանության վերաբերմունքը ԶԼՄ-ների նկատմամբ:

Vishapakah
15.06.2007, 18:52
Իսկ ինչո՞ւ երևամ :)

Ուզում եմ Քեզ հեռուստացույցով տեսնել.

Ախր, խնդիրը դրանում չի դերասաններ են թե ոչ: Ռուսական, գերմանական, ֆրանսիական և այլ նմանատիպ ծրագրերում էլ են դերասաններ: Դա չէ էականը: էականը այստեղ կատարումն է: Ծրագրի ընթացքը, թեման... Շատերը կհարցակվեն վրես, բայց նույնիսկ վրացականները այդքան անհամ, անտաղանդ ու տափակ չեն: Հասկանո՞ւմ ես:

Հասկանում եմ, բայց մյուս հեռուստաալիքների նույնատիպ հաղորդումները երբեք չեմ էլ դիտել, ուղղակի որ Ֆելիքսի հաղորդումը մեր ալիքով է, դրա համար էլ հաճույքով նայում էի, հիմա էլ ինչը նայես.:think

Խնդիրը նրանում ա, որ հայկական հեռուստատեսությունը հետ է մնացել ամբողջ աշխարհից թե՛ տեխնիկական, թե՛ պրոֆեսիոնալության տեսանկյունից: Միայն «Արմենիայի» տեխնիկական բազան վերցնես ու մի քանի հոգու տարբեր ալիքներից հավաքես, մնացածը լրիվ թափելու ա: Այսինքն, որ լրիվ հեռուստաընկերություններից հավաքես պրոֆեսիոնալներին, մեկա կարգին բան չի ստացվի: Խնդիրը նրանում ա, որ կարգին TV ոչ էլ պետք է: Հեռուստատեսությունը փող է աշխատում գովազդից: Իսկ շատ գովազդ են պատվիրում այն ալիքին, որը կարգին ծրագրեր ունի, որը շատ են նայում: Դա նորմալ երկրներում: Իսկ Հայաստանում իշխանությունն է տերն ու տիրակալը ալիքների, քանի որ հենց նրանք են օլիգարխները, նրանք են գովազդի պատվիրատուն: Այս ամենը բարդ ու երկար վերլուծությունների կարիք ունի, բայց որքան էլ խոսենք, մեկ է Հայաստանում կարգին հեռուստատեսություն չկա ու չի լինի, մինչև չփոխվի իշխանության վերաբերմունքը ԶԼՄ-ների նկատմամբ:

Այսինք քանզի որ բոլոր համակարգերը միատար ուժի ձեռքում են, մրցակցության գոտի չի՛ ստեղծվում, որպեսզի տվյալ համակարգը զարգանը եւ նման դիտարկումը կարող ես անել ոչ՛ միայն հեռուստատեսության վերաբերյալ, այսօր մեր երկրում շատ համակարգեր մեռած են, նույն միատարության պատճարով, որը մրցակցային գոտի եւ աճ չի՛ կարող ապահովել.

Ի դեպ, նույն պատճառով ԽՍՀՄ-ում չէին զարգանում ոլորտները, որովհետեւ ամեն ինչ պետության ձեռքում էր, մի երկիր, որը ստեղծեց առաջին գունավոր հեռուստացույցը, բայց թե՛ նույն ոլորտում ինչքան հետ մնաց ճապոնացիներից եւ ամերիկացիներից ինքներտ գիտեք.

Marduk
15.06.2007, 21:01
անկապ ու անիմաստ հաղորդում
հերթական պետական փողեր մսխելու տեղ, այդ հաղորդումների մեջ մեծ փողեր են ֆռռում , հարկատուների հաշվին հարկատուների վրա խժժում են

Artgeo
16.06.2007, 01:11
Հասկանում եմ, բայց մյուս հեռուստաալիքների նույնատիպ հաղորդումները երբեք չեմ էլ դիտել, ուղղակի որ Ֆելիքսի հաղորդումը մեր ալիքով է, դրա համար էլ հաճույքով նայում էի, հիմա էլ ինչը նայես.:think
Դե բա ասում ես: :) Մի մարդու, որը կյանքում կարագի համը չի փորձել ու անընդհատ մարգարին է ուտում, իհարկե կասի, որ մարգարինից լավը չկա: :)

Այսինք քանզի որ բոլոր համակարգերը միատար ուժի ձեռքում են, մրցակցության գոտի չի՛ ստեղծվում, որպեսզի տվյալ համակարգը զարգանը եւ նման դիտարկումը կարող ես անել ոչ՛ միայն հեռուստատեսության վերաբերյալ, այսօր մեր երկրում շատ համակարգեր մեռած են, նույն միատարության պատճարով, որը մրցակցային գոտի եւ աճ չի՛ կարող ապահովել.
Այո, և դրա պատճառը ընդամենը այն է, որ ձեռք չի տալիս, որ զարգանա: Նույն կարագը փորձելուց հետո, ժողովուրդը գլուխները կջարդի ու կպահանջի կարագ, իսկ հիմա մարգարինով էլ են յոլա գնում: ;)

Vishapakah
16.06.2007, 03:59
Դե բա ասում ես: :) Մի մարդու, որը կյանքում կարագի համը չի փորձել ու անընդհատ մարգարին է ուտում, իհարկե կասի, որ մարգարինից լավը չկա: :)

Ես մարգարին ավելի շատ եմ սիրում, քան կարագ. Նամանավանդ ԽՍՀՄ տարիների մարգարինը. Հիշում եմ, ոնց էինք թավայում մարգարինով «Ալադիկ»* պատրաստում.
Մանկությունս ետ բերեք...:cry

Այո, և դրա պատճառը ընդամենը այն է, որ ձեռք չի տալիս, որ զարգանա: Նույն կարագը փորձելուց հետո, ժողովուրդը գլուխները կջարդի ու կպահանջի կարագ, իսկ հիմա մարգարինով էլ են յոլա գնում: ;)

Չէ՛, բայց մարգարինով կարաքի համեմատությունը ուժեղ էր.:D

*«Ալադիկ» - Կարկանդակի տարատեսակ.

Սերխիո
07.09.2007, 16:25
ամենաանմակարդակ հաղորդումներից ա;
Վերջերս տրանսպորտում լսեցի մեկին ,որը մասնակցել էր [ իբր 2 հոգու հետ ա նշանվաշ եղել ],ասեց. <<Գնացի 20 րոպե գոռգռացի 5000 փող տվին >>:
Սցենարներն էլ անկապ են :angry

Ուրվական
07.09.2007, 16:27
Մի բան էլ չեմ հասկանում, այդտեղի հանդիսատեսները չեն հասկանու՞մ, ինչն չնչոց է, որ տենց լուրջ-լուրջ դեմքերով էլ հարցեր են տալիս ու բարկանում: Հո չե՞ն կարա էդքանն էլ դերասան լինեն:

Մականուն
07.09.2007, 16:46
Ժողովուրդ, ախր ինչու եք այդքան վատ տրամադրված այդ անմեղ հաղորդման նկատմամբ, ամեն ինչին մի քիչ դրականորեն նայեք, հաստատ մի լավ բան մեջը կգտնեք: Ես մի անգամից ավել չեմ դիտել, անկաեղծ եմ ասում նայելու բան չի, ԲԱՅՑ:) կնոջս տատիկը ոչ մի հաղորդում բաց չի թողնում, ուստի մենք հենց այդ հաղորդման ժամանակ ել սնվում ենք, քանի որ այդ ժամին տատիկը իր զանգով մեզ չի անհանգստացնում:hands:
Նույնն էլ կարելի է ասել զոքանչիս մասին` "Վերվարածների" ժամին:hands

Ուրվական
08.09.2007, 09:43
Ժողովուրդ, ախր ինչու եք այդքան վատ տրամադրված այդ անմեղ հաղորդման նկատմամբ, ամեն ինչին մի քիչ դրականորեն նայեք, հաստատ մի լավ բան մեջը կգտնեք: Ես մի անգամից ավել չեմ դիտել, անկաեղծ եմ ասում նայելու բան չի

Կոնկրետ ես, եթե մի բան նայում եմ, սկզբից հաստատ վատ չեմ տրամադրված լինում, տրամադրվածությունը դա հաղորդման արդյունքում ա ձևավորվում: Ու եթե էդ հաղորդումը ընենց հաղորդում ա, որ պտի ես նայեմ, ու իրա մեջ ինչ-որ լավ բան նկատեմ, կամ փորձեմ նկատել, ես ուղղակի չեմ նայի: Ավելի կարևոր բաներ կան կյանքում:

Anush
08.09.2007, 17:35
Շատ լավ ու հետաքրքիր հաղորդումա:Ու Ֆելիքսն էլ շատ լավա վարում:

Աթեիստ
08.09.2007, 20:21
Անհաջող պրոեկտ, հավատացնում են, եթե հաղորդավարին փոխեն, նայող կմնան միայն 80 տարեկան տատիկները (նրանց բամբասանքի նյութ է պետք):
Իսկ որ, Ֆելիքսը լավ հաղորդավար է, ես հասկացա Եվրատեսիլի ժամանակ :) .
Ամեն հաղորդավար ընդունակ չի տենց արագ "կռուտիտի" (ընդ որում` անընդհատ խոսելով):

Apaga
09.09.2007, 13:23
Ինչ վերաբերվում է «Իմ Իրավունքը» հաղորդմանը ապա այն մինշանակ չի կարելի համեմատել «Օտար խաղերի» հետ: Կոնկրետ ես «Իմ Իրավունքը» հաղորդումից շատ բան եմ սովորել և եթե այնտեղ նույնիսկ դերասաններ են ապա դա լիովին արդարացված է: Ամեն ինչ սարքածա...