PDA

Դիտել ողջ տարբերակը : Ծառայողական սիրավեպ

Մանոն
13.06.2007, 15:00
Ողջ կյանքում սկզբունքայնորեն դատապարտել եմ այն մարդկանց, ովքեր պաշտոնի բարձրացման, աշխատանքային հաջողությունների հասնելու նպատակով, այսպես ասած. ծառայողական սիրավեպ են սկսում իրենց ղեկավարների հետ: Դատապարտում եմ նրա համար, որովհետև ճիշտ չեմ համարում ՍԻՐՈ պես մի վեհ զգացմունքը շահի առարկայի վերածելը, կարիերայի գագաթին հասնելու համար` այն սանդուղքի մի աստիճան դարձնելը:
Բայց … կյանքը ցույց է տալիս, որ հենց այդ հեշտ ճանապարհը նախընտրած շատ մարդիկ պարզապես ցատկերով են առաջ գնում` իրենց հետևում թողնելով ավելի աշխատասեր ու խելացի մարդկանց: Դուք ի՞նչ եք մտածում այդ մասին, մի՞թե այս դեպքում էլ «նպատակն արդարացնում է միջոցները»::think

John
13.06.2007, 15:21
Չեմ կարողանում սեր անվանել էդ զզվելիշահադիտական «զգացմունքը»… ԴԵՄ ԵՄ

Root
13.06.2007, 15:22
Սիրավեպը, մանավանդ ծառայողականը, սիրո հետ կապ չունի :)
Ինչ վերաբերվում ա "կարիերայի գագաթին հասնելու համար` այն սանդուղքի մի աստիճան դարձնելը" սկսիր երգիչ/չուհի/ներից, դերասան/ուհիներ/ից, մոդելներից և այլն :)

Wisper
13.06.2007, 15:24
Бизнес есть бизнес :B: Յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը սիրո, կարիերայի և այլնի մեջ... :B

wagamaffia
13.06.2007, 23:31
Մարդկանց ի՞նչու պիտի հետաքրքրի ուրիշների ներքին սեքսասիրավեպային գործերը...:roll...

dvgray
14.06.2007, 00:15
Դուք ի՞նչ եք մտածում այդ մասին, մի՞թե այս դեպքում էլ «նպատակն արդարացնում է միջոցները»::think
Ամեն մեկին իրենը :):
Մեկը ստանում է իսկական սեր... մյուսը ծառայողական սիրավեպ ու կարերա... Ոնց-որ թե արդար է ստացվում, չէ՞ : Կարևորը չլինեն կատարյալ դժբախտ մարդիկ:

Մարիամ
14.06.2007, 08:22
Մի դատիր, որ չդատվես.

Kheranyan
14.06.2007, 08:46
Դուք ի՞նչ եք մտածում այդ մասին, մի՞թե այս դեպքում էլ «նպատակն արդարացնում է միջոցները»::think

Սերը և քո նշած ծառայողական սիրավեպը իրար հետ գրեթե ընդհանուր բան չունեն: Եթե որևէ մեկը կարողանում է հասնել իր նպատակին կիրառելով այդ մեթոդը, ապա պետք չե դատապարտել նրան, քանի որ իմ կարծիքով հենց ղեկավարներն էլ են մեծամասմաբ գիտակցում, որ այդ սիրավեպը զուտ պաշտոնի բարձրացման, կարիերայի պլանավորման համար է, ուստի այդ սիրավեպը կարելի է անվանել փոխշահավետ գործարք երկու կողմերի միջև:

Root
14.06.2007, 08:54
Մի դատիր, որ չդատվես.

Դատելը չէ, բայց հետաքրքրվելը սիրով : Պատմի'ր :) :D:D:D

Մանոն
14.06.2007, 09:59
Սերը և քո նշած ծառայողական սիրավեպը իրար հետ գրեթե ընդհանուր բան չունեն:
Այնքանով ընդհանուր բան ունեն, որ եկուսի արմատն էլ ՍԵՐ-ն է:

Եթե որևէ մեկը կարողանում է հասնել իր նպատակին կիրառելով այդ մեթոդը, ապա պետք չե դատապարտել նրան, քանի որ իմ կարծիքով հենց ղեկավարներն էլ են մեծամասմաբ գիտակցում, որ այդ սիրավեպը զուտ պաշտոնի բարձրացման, կարիերայի պլանավորման համար է, ուստի այդ սիրավեպը կարելի է անվանել փոխշահավետ գործարք երկու կողմերի միջև:
Դատապարտելու համար ինձ պետք չէ մեղադրել, դա պարզապես սկզբունք է, ու ես կարծում եմ աշխատանքային գործարքներ կնքվում են ոչ թէ հաշվի առնելով մարդու բարեմասնությունները, այլ նրա մասնագիտական հմտություններին տիրապետելու ընդունակությունները:

Root
14.06.2007, 10:05

Manon զգացմունքներն ու կիրքը չեն հարցնում թե աշխատանքային պայմանագրով ու օրենսգրքով ինչ գործարքներ ես պարտավորվել կնքել... մասնագիտական հմտությունները երբեք կապ չեն ունեցել չմասնագիտական ցանկությունների հետ :)
Սերը ... սերը կարող է իրոք գոյություն ունենալ բայց ծառայողական սիրավեպերում շատ հազվադեպ ... ի վերջո մեր իրականությունը Բրազիլական կինո չէ ... սիրավեպերը ամենուրեք կան կլինեն քանի որ մեր զգացմունքների ու կրքի, բանականության և մարմնի պահանջ են ...

Kheranyan
14.06.2007, 12:04
Այնքանով ընդհանուր բան ունեն, որ եկուսի արմատն էլ ՍԵՐ-ն է:

Դատապարտելու համար ինձ պետք չէ մեղադրել, դա պարզապես սկզբունք է, ու ես կարծում եմ աշխատանքային գործարքներ կնքվում են ոչ թէ հաշվի առնելով մարդու բարեմասնությունները, այլ նրա մասնագիտական հմտություններին տիրապետելու ընդունակությունները:

Այո երկուսի արմատն էլ սերն է, բայց ոչ թե զգացմունքը, այլ ուղակի ՍԵՐ բառը:
Root-ը ճիշտ նշեց
զգացմունքներն ու կիրքը չեն հարցնում թե աշխատանքային պայմանագրով ու օրենսգրքով ինչ գործարքներ ես պարտավորվել կնքել...
իսկ եթե որևէ մեկը օգտագործում է իր բարեմասնությունները կամ օգտվում է դիմացինի բարեմասնություններից, ապա այս դեպքում, տնտեսագիտորեն ասած, առաջանում է առաջարկ և պահանջարկ, այսինքն մեկը ունի բարեմասնության առաջարկ, իսկ մյուսը դրա պահանջարկ, այ հենց առաջարկի և պահանջարկի հատման կետում էլ կնքվում է այդ փոխշահավետ գործարքը, որի անունն է ՍԻՐԱՎԵՊ…

ihusik
14.06.2007, 13:23
Manon ջան հասկանում եմ թեմաիդ բացմամբ թե ինչ ես ուզեցել որ քննարկեն ֆորումի մասնակիցները, բայց տեսնում եմ, որ այլ ուղղությամբ է ասես ընթանում թեմայի քննարկումը ու չգիտես ինչու կարծում են թե դու խառնվում ես մարդկանց անձնական կյանքին ու դատում... Որտեղի՞ց են նրանք դա եզրակացնում, ես չգիտեմ... մինչդեռ եթե մարդ արտահայտում է իր դիրքորոշումը մի ինչ որ խնդրի վերաբերյալ, դա չի նշանակում որ այդպես նա դատում է, բայց չէ որ ամեն մարդ էլ իրավունք ունի իր կարծիքն արտահայտի դատողություններ անելով...

Ճիշտ են նշում թեմայի մասնակիցները, որ նշված սիրավեպը կապ չունի իսկական սիրո հետ, բայց չէ՞ որ կյանքում շատ նմանատիպ կեղծ սերեր են խաղացվում անձնական որոշ նպատակներին հասնելու համար՝ լինեն դա ծառայողական սանդղակով վեր բարձրանալու հետ կապված թե ոչ: Բերեմ օրինակներ.

օրինակ, երբ մարդիկ գեղեցիկ արտաքինով հրապուրված քայլեր են անում, որ գրավեն նրա ուշադրությունը, առաջացենեն "սիրո" պատրանք ու հետո գրավեն նրանց սիրտն ու հոգին՝ դարձնելով <<սիրո>> օբյեկտին նրանց սեփականությունը՝ իշխելով նրանց մտքերի, զգացմունքների ու վարքի վրա ու փակելով ոսկյա մի վանդակում՝ ասես մի գեղեցիկ երգող թռչնակի...

օրինակ, երբ կյանքի ընկեր են գտնում ելնելով այն բանից, որ <<սիրո>> օբյեկտը մեծահարուստի զավակ է՝ դե այդ հարստությանն հասնելու համար էլ կարելի է դեր խաղալ թե իբր սիրում է՝ թանկ նվերներ անի սիրտը գրավելու ու իր նպատակին հասնելու համար...

օրինակ, երբ արտասահման մեկնած մարդիկ այնտեղի քաղաքացիություն ստանալու համար ընտրում են սեր խաղալու տարբերակը, որ ամուսնանան այտեղի մի բնակչի հետ ու հասնեն իրենց ցանկացածին՝ ստանան քաղաքացիություն, բայց մինչ այդ ի՜նչ ջանքեր են պետք, որ սրտում սեր չունենալով մարդ կարողանա ապրել նման չսիրած մի անձնավորության հետ ու դեռ ամեն օր էլ դեր խաղա, թե իբր սիրում է ու հասնելով իր նպատակին անհոգ սրտով հեռանա այդ անձնավորությունից...

Գուցե այս ամենն, որ ասում եմ, փոքր ինչ շեղում է ասես թեմայի բուն նպատակից՝ "Ծառայողական սիրավեպ" թեմայի քննարկումից, բայց այն զգացողություններն ու ապրումներն, որ առկա են բերվածս օրինակներում շատ ու շատ մեծ նմանություններ ունեն հենց այս թեմայի քննարկման բուն նպատակի ու նրա էության բացահայտման հետ:

Կարծում եմ կռահել եմ թեմայի հեղինակի միտքն ու հիմա քննարկումը կընթանա ճիշտ հունով, ուր մասնակիցները կասեն իրենց կարծիքը ու ցույց կտան, թե ինչպե՞ս են վերաբերվում երբ մարդիկ դեր են խաղում թե իբր սիրում են ինչ-ինչ նպատակների հասնելու համար և այդ թվում նաև ծառայողական սանդղակով վեր բարձրանալու...:)

Ինձ համար դա միանշանակ անընդունելի երևույթ է:angry ու զզվանքի աստիճան տհաճ:[

Kheranyan
14.06.2007, 14:31

ihusik ջան, ես էլ չեմ կարողանում հասկանալ թե դու ինչու էս եզրակացնում թե ես, մյուսների փոխարեն չեմ կարող պատասխանել, կարծում եմ որ Manon-ը խառնվում է մարդկանց կյանքին կամ դատում է նրանց, ամենևին էլ այդպես չե, ուղակի ինչպես նշեցիր դու, ես իմ կարծիքն եմ արտահայտել այդ երևույթի վերաբերյալ և ինչպես նշել եմ, և ոչ միայն այս թեմայում, այդ բոլորը ոչ մի կապ չունեն սիրո հետ, դրանք բոլորը գործարքնե են, ի դեպ քո նշած դեպքերը նույնպես, սակայն ոչ միշտ է, որ քործարքից շահում են երկու կողմերն էլ, ցանկացած գործարքում էլ գրեթե միշտ առկա է խաբեության տարր:

Angelina
14.06.2007, 16:05
Գիտես պետք է ասեմ, որ դու իրավացի ես, մեր կյանքում շատ կան նման դեպքեր: Ինձ դա ևս դուր չի գալիս, բայց մարդիկ այդպես են առաջ գնում, չնայած, ես երբեք այդպես չէի անի:

Censor
14.06.2007, 20:17
Бизнес есть бизнес :B: Յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը սիրո, կարիերայի և այլնի մեջ... :B

+1 ))

Էն անեկդոտի միջի ասած "..դուրդ չի գալիս մի կեր.." , ում ինչ գործնա ով ոնց ինչի ա հասնում, եթե անձամբ քեզ չի վնասում...
Իսկ եթե վնասումա, անկապ քննադատելու տեղը ուժերդ հավաքի մի բան էլ դու մոգոնի..

ihusik
14.06.2007, 20:28
ihusik ջան, ես էլ չեմ կարողանում հասկանալ թե դու ինչու էս եզրակացնում թե ես, մյուսների փոխարեն չեմ կարող պատասխանել, կարծում եմ որ Manon-ը խառնվում է մարդկանց կյանքին կամ դատում է նրանց, ամենևին էլ այդպես չե, ուղակի ինչպես նշեցիր դու, ես իմ կարծիքն եմ արտահայտել այդ երևույթի վերաբերյալ և ինչպես նշել եմ, և ոչ միայն այս թեմայում, այդ բոլորը ոչ մի կապ չունեն սիրո հետ, դրանք բոլորը գործարքնե են, ի դեպ քո նշած դեպքերը նույնպես, սակայն ոչ միշտ է, որ քործարքից շահում են երկու կողմերն էլ, ցանկացած գործարքում էլ գրեթե միշտ առկա է խաբեության տարր: Համամիտ եմ քեզ հետ ու մեր ասածն էլ նույն բանն է, որ այդ առևտուրը, որը շատ հաճախ շփոթում են իսկական սիրո հետ, բոլորովին էլ այն չէ, բայց ցավոք շատ ու շատ են դարձել նման կեղծ սերերը, որն ուղված է ինչ որ շահ ստանալու, վերցնելու այլ ոչ թե տալու՝ ինչին պետք է ուղված լինի իսկական սերը: Ինչպես մեծ հոգեբան Էրիխ Ֆրոմը կասեր՝
ցավոք այժմ հարաբերություններում գերակշռում է սիրո շուկան սիրո տաճարի փոխարեն :(

KHT ջան կարծում եմ, որ Manon-ն էլ չի գտնում, որ նման շահադիտական, շուկայական հարաբերություններն կարելի է սեր անվանել ու հենց դրա համար էլ դեմ է արտահայտվել նման կերպ՝ սիրավեպի օգնությամբ ծառայողական սանդղակով վեր բարձրանալուն, բայց որոշ գրառումներից մենք ենք սխալ այդպես կարծել... ինչևէ թեմայի հեղինակն ինքը կարող է այդ մասին ասել... չնայած իր առաջին իսկ գրառման առաջին իսկ տողում ասել է այդ մասին հեղինակը՝ հայտնելով իր վերաբերմունքը...;)

ում ինչ գործնա ով ոնց ինչի ա հասնում, եթե անձամբ քեզ չի վնասում...
Իսկ եթե վնասումա, անկապ քննադատելու տեղը ուժերդ հավաքի մի բան էլ դու մոգոնի.. կարծիք արտահայտելը չի նշանակում անկապ քննադատել և հետո էլ կարելի է մի քիչ հսկել թե ինչ եք գրում ու ինքներդ գոնե ձեզ հարցնեք թե չե՞ք վիրավորում ձեր անպատասխանատու արված արտահայտություններով մեկ ուրիշին... Եվ հետո, մարդիկ կան որ իրենց սրտի ձայնին ու նորմերին չեն գնա հակառակ ինչ է թե հաջողության հասնեն այն ճանապարհով ինչպես հասել է մեկ ուրիշն ու հենց հարցն էլ դա էր թե
"Դուք ի՞նչ եք մտածում այդ մասին, մի՞թե այս դեպքում էլ «նպատակն արդարացնում է միջոցները»:"

Մանոն
15.06.2007, 09:09
Եթե որևէ մեկը կարողանում է հասնել իր նպատակին կիրառելով այդ մեթոդը, ապա պետք չե դատապարտել նրան, քանի որ իմ կարծիքով հենց ղեկավարներն էլ են մեծամասմաբ գիտակցում, որ այդ սիրավեպը զուտ պաշտոնի բարձրացման, կարիերայի պլանավորման համար է, ուստի այդ սիրավեպը կարելի է անվանել փոխշահավետ գործարք երկու կողմերի միջև:
Փոխշահավե՞տ ասում եք: Իսկ ովքե՞ր են շահում, մարդի՞կ, որոնք ստիպված են իրենց առողջությունը պահ տալ դատարկագլուխ, բայց բարեմասնությունները տեղը բժիշկներին, (կուզենայի՞ք այդ մարդկանցից մեկը լինել), մատաղ սերու՞նդը, որը կրթվում ու դաստիարակվում է անգրագետ, բայց էլի բարեմասնատեր ուսուցիչնեչի կոցմից, (կուզենայի՞ք Ձեր երեխան սովորեր նման դպրոցում), հասարակությու՞նը, որն ստիպված է շարժվել այնպիսի օրենքներով, որոնք ստեղծում և ընդունում են մարդիկ, ովքեր այդ պաշտոնին են հասել նման հեշտ ճանապարհներով: Ի վերջո ես կուզենայի այն ակումբցիները, ովքեր այդպես արդարացնում ու ընդունում են վերոհիշյալ «միջոցը», պատասխանեն իմ մի հարցին, արդյո՞ք իրենց հարազատին, քրոջը, զավակին մատնացույց կանեն կարիերային տանող այդ հեշտ ճանապարհը...Չեմ կարծում:
Իսկ քեզ`Censor( ում ինչ գործնա ով ոնց ինչի ա հասնում, եթե անձամբ քեզ չի վնասում...Իսկ եթե վնասումա, անկապ քննադատելու տեղը ուժերդ հավաքի մի բան էլ դու մոգոնի..) կասեմ մի բան`վնասում է այնքանով, որ այդ ամենից տուժում է իմ երեխան, ես, դու, մյուսները, և կարծիք հայտնել կամ արտահայտվել չի՛ նշանակում «անկապ քննադատել» , ու եթե ունես մի փոքր խորաթափանցություն ու սուր միտք` պիտի հասկանայի՛ր, որ հենց քո ասածով` ուժերս հավաքելով ու այս թեման բացելով արդեն իսկ մոգոնել եմ մի բան: Ակումբում կան դեռ նոր կյանք մտնող երեխաներ, ում համար այս գրառումները գուցե հենց կյանքի ճիշտ ուղեցույց դառնան;

Kheranyan
15.06.2007, 11:14
Փոխշահավե՞տ ասում եք: Իսկ ովքե՞ր են շահում, մարդի՞կ, որոնք ստիպված են իրենց առողջությունը պահ տալ դատարկագլուխ, բայց բարեմասնությունները տեղը բժիշկներին, (կուզենայի՞ք այդ մարդկանցից մեկը լինել), մատաղ սերու՞նդը, որը կրթվում ու դաստիարակվում է անգրագետ, բայց էլի բարեմասնատեր ուսուցիչնեչի կոցմից, (կուզենայի՞ք Ձեր երեխան սովորեր նման դպրոցում), հասարակությու՞նը, որն ստիպված է շարժվել այնպիսի օրենքներով, որոնք ստեղծում և ընդունում են մարդիկ, ովքեր այդ պաշտոնին են հասել նման հեշտ ճանապարհներով: Ի վերջո ես կուզենայի այն ակումբցիները, ովքեր այդպես արդարացնում ու ընդունում են վերոհիշյալ «միջոցը», պատասխանեն իմ մի հարցին, արդյո՞ք իրենց հարազատին, քրոջը, զավակին մատնացույց կանեն կարիերային տանող այդ հեշտ ճանապարհը...Չեմ կարծում:

Manon ջան, մենք երևի իրար չհասկացանք: Ես նույնպես դեմ եմ, ավելի ճիշտ չեմ ընդունում այդպիսի առաջխաղացումը, ես չեմ նշել, որ դրանից շահում են մյուսները կամ մեկ այլ անձ, ես ասել եմ փոխշահավետ, ինչը նշանակում է, որ այդ գործարքը ձեռնտու է միայն գործարքի կողմերին և այն ամենևին չի ենթադրում, որ դրանից պետք է շահեն մյուսները: Քո տված հարցերին միանշանակ պատասխաում եմ. իհարկե չեի ուզենա որ իմ երեխան կամ ես լինեինք նման մարդկանց ենթակա,կամ ուսանեինք նրանց մոտ կամ բուժվեինք նրանց մոտ, թող քեզ չթվա թե ես երբևէ արդարացրել եմ այդպիսի մարդկանց կամ այդ «միջոցը», այլ պարզապես ես ուզեցել եմ ասել որ ծառայողական սիրավեպը ոչ մի կապ չունի սիրո հետ, այլապես եթե ես ընդունեի այդ եղանակը, այժմ կլինեյի ոչ թե հասրակ աշխատող, այլ առնվազն բաժնի պետ: