PDA

Դիտել ողջ տարբերակը : Ուսանողները քաղաքականության մեջ



Artgeo
12.06.2007, 22:44
Ձեր կարծիքով ուսանողները պե՞տք է խառնվեն քաղաքականությանը: Խոսքը ոչ որպես քաղաքացի մասնակցելու մասին է, այլ տարատեսակ կուսակցությունների երիտասարդական թևերի մասին:

քաղաքացի
12.06.2007, 23:27
Աբսուրդ հարց է :o
Ո՞նց եք պատկերացնում քաղաքականությունը թոշակառուների ձեռքում: Ցավոք հիմակվա ուսանողությունը մտածում է միայն նոր հեռախոսների, մեքենաների, էլիտար հագուստների և երկրից փախնելու մասին, որ բանակի պՌոբլեմ չունենան: Իսկ եթե այդ ուսանողությունը նստի ու միքիչ մտածի (ոչ թե իր մասին) երկրի՝ հայրենիքի ապագայի մասին, կարող է անել այնպես ինչպես ուզի: Այսօր, ամբողջ աշխարհում ընդունված բան է, որ իշխանությունը ամենաշատը վախենում է ուսանողությունից: Հայաստանում դրանից էլ չեն վախենում, որովհետև ուսանողությունը, կոպիտ ասած, թքած ունի քաղաքականության վրա:
Հավատացե՛ք, այսօրվա ՀՀ կառավարությունը ամեն օր շնորհակալություն է հայտնում Աստծուն, որ հայ երիտասարդները «գառ» են և ոչ մի վտանգ չեն սպառնում իշխանությանն ու օլիգարխիային: Այս տխուր փաստից օգտվում է ՊՆ-ը և 2 տարի տանջում են երիտասարդներին այնպես, որ թուրքը չէր անի հային և հետո բաց թողնում ու այդ զինվորը թքած ունենալով ամեն ինչի վրա, խաբելով ու ծախելով իր ունեցվածքը թողնում գնում է հայրենիքը: Ահա սա է լինում այն ուսանողի ճակատագիրը, երբ իշխանություններին հայհոյելուց բացի ուրիշ ոչ մի տեղ չի շոշափվում քաղաքակնության հետ:
Ինձ մի բան է հետաքրքիր, թե արդյո՞ք բոլոր նախկին սովետական երկրներում է այսպես, թե կարողացել են այդ պարփագված մտածելակերպից դուրս գալ. օրինակ Վրաստանը չէր աճի, եթե ուսանողները ձեռքերը ծալած սպասեին թե ե՞րբ է Սահակաշվիլին իր թուշակառու երկրպագուների հետ մտնելու խորհրդարան և Շվարնաձեին վրնտելու այդտեղից: Նման մի բան մեր ուսանողությունը պետք է անի՝ ուրիշ ճար չկա…

Vishapakah
12.06.2007, 23:40
Իհարկե, չնայած չեմ կարծում, որ սկզբնական շրջանում շատ հաջողություններ կունենան, ելնելով տարիքից եւ փորցի պակասից.
Այսօր քաղաքականությունով քիչ հետաքրքրված երիտասարդը, վաղն էլ չի հետաքրքրվելու.
Ցանկալի է ունենալ ակտիվ երիտասարդություն, ապագա պատրաստված կադրեր ունենալու համար.

StrangeLittleGirl
13.06.2007, 11:51
Շատ նորմալ եմ համարում, եթե ուսանողը դա ոչ թե սեփական շահերից, այլ սեփական գաղափարներից դրդված է անում:

Նախարար
13.06.2007, 12:33
Աբսուրդ հարց է :o
Ո՞նց եք պատկերացնում քաղաքականությունը թոշակառուների ձեռքում: Ցավոք հիմակվա ուսանողությունը մտածում է միայն նոր հեռախոսների, մեքենաների, էլիտար հագուստների և երկրից փախնելու մասին, որ բանակի պՌոբլեմ չունենան: Իսկ եթե այդ ուսանողությունը նստի ու միքիչ մտածի (ոչ թե իր մասին) երկրի՝ հայրենիքի ապագայի մասին, կարող է անել այնպես ինչպես ուզի: Այսօր, ամբողջ աշխարհում ընդունված բան է, որ իշխանությունը ամենաշատը վախենում է ուսանողությունից: Հայաստանում դրանից էլ չեն վախենում, որովհետև ուսանողությունը, կոպիտ ասած, թքած ունի քաղաքականության վրա:
Հավատացե՛ք, այսօրվա ՀՀ կառավարությունը ամեն օր շնորհակալություն է հայտնում Աստծուն, որ հայ երիտասարդները «գառ» են և ոչ մի վտանգ չեն սպառնում իշխանությանն ու օլիգարխիային: Այս տխուր փաստից օգտվում է ՊՆ-ը և 2 տարի տանջում են երիտասարդներին այնպես, որ թուրքը չէր անի հային և հետո բաց թողնում ու այդ զինվորը թքած ունենալով ամեն ինչի վրա, խաբելով ու ծախելով իր ունեցվածքը թողնում գնում է հայրենիքը: Ահա սա է լինում այն ուսանողի ճակատագիրը, երբ իշխանություններին հայհոյելուց բացի ուրիշ ոչ մի տեղ չի շոշափվում քաղաքակնության հետ:
Ինձ մի բան է հետաքրքիր, թե արդյո՞ք բոլոր նախկին սովետական երկրներում է այսպես, թե կարողացել են այդ պարփագված մտածելակերպից դուրս գալ. օրինակ Վրաստանը չէր աճի, եթե ուսանողները ձեռքերը ծալած սպասեին թե ե՞րբ է Սահակաշվիլին իր թուշակառու երկրպագուների հետ մտնելու խորհրդարան և Շվարնաձեին վրնտելու այդտեղից: Նման մի բան մեր ուսանողությունը պետք է անի՝ ուրիշ ճար չկա…

Հարգելիս խոսում ես հայրենասիրությունից, բայց միևբույն ժամանակ պարտադիր զինվորական ծառայության կանչելը համարում ես դավաճանություն (համեմատում ես թուրքերի հետ) չես կարծում, որ երիտասարդի հայրենասեր լինելը հենց սկսվում է զինվորական ծառայության անցնելուց:
Կարծում եմ ճիշտ չէ խոսել բանակաի վատ կողմերից չլինելով ուչտեսնելով դա:
Հարցրեք շատերին և կհամոզվեք, որ ներկայումս ՀՀ բանակում (զորամասերի էապես մեծ քանակում) չկա այն ամենը, ինչ որ դուք պատկերացնում ու պնդում եք:

քաղաքացի
13.06.2007, 13:10
… չես կարծում, որ երիտասարդի հայրենասեր լինելը հենց սկսվում է զինվորական ծառայության անցնելուց: …
Ո՛չ: Լավ է չասեցիր «մեռնել հանուն հայրենիքի՝ դա հայրենասիրություն է»:
Երիտասարդը, կամ ով ուզում է լինի, եթե ուզում է մտածի հայրենիքի մասին, թող մտածի քաղաքականության մասին, ոչ թե զինված ուժերի: Եթե քաղաքականությունը կարողանա այնպես դասավորել, որ հայ, թուրք, վրացի, ազերի իրար հետ լավ լինեն և ոչ մի ռազմական վտանգ չսպառնա մեկը մյուսին (ավելին՝ լինեն դաշնակից երկրներ), ապա կմոռացվի զինվորական ապահովության մասին և կսկսվի գործել պայմանագրային բանակ և այդ բանակում կկարգավորվի ամեն ինչ: Կրկին եկա բանակի վատ կողմերին…

…Կարծում եմ ճիշտ չէ խոսել բանակաի վատ կողմերից չլինելով ուչտեսնելով դա:
Հարցրեք շատերին և կհամոզվեք, որ ներկայումս ՀՀ բանակում (զորամասերի էապես մեծ քանակում) չկա այն ամենը, ինչ որ դուք պատկերացնում ու պնդում եք:
Ճիշտ է, ես չեմ ծառայել և չեմ էլ պատրաստվում ծառայելու: Բայց համոզված եմ, որ ներկա ՀՀ բանակում կան այն ամենը, ինչ որ ես պնդում եմ, որովհետև չեմ տեսել, զրուցել այնպիսի ծառայած մարդու հետ, որ մյուսներից տարբեր բան պատմի: Բոլորը դժգոհ են: Մի հատ ընկեր ունեի, որ մինչև բանակ գնալու թունդ հայրենասեր էր: Գնաց արդեն 13 ամիս է, որ ծառայում է և ինձ զանգում ու ասում է, որ մի «ձև անեմ ուվալնյատից հետո ստուց պոկվի»:
Համենայնդեպս ես դեմ եմ այսօրվա բանակային ծառայության: Ի վերջո հայերը աշխարհի լավագույն շախմատիստներն են, թող «մտածեն», ամեն ինչ քախված է քաղաքականությունից: Եթե ուզում ես հայրենասիրական քայլ անել մտածիր քո երկրի քաղաքականության մասին և լուծումդ առաջարկիր, իսկ եթե չես կարողանում լուծում գտնել, ապա լսիր կուսակցությունների ղեկավարներին և ում խոսքը քեզ դուր գա իրեն աջակցիր, բայց նաև զգույշ մնալով խաբվելու հնարավորություններից: Օրինակ դաշնակցություն կուսակցությունը ասում է. «եթե մենք իշխենք երկիրը, կվերցնենք պատմական հողերը և թուրքերի..... ...... » (կոպիտ, չափազացրած օրինակ էր) այս դեպքում ես չեմ խաբնվի և չեմ ընտրի հօգուտ դաշնակցությանը:

Root
13.06.2007, 14:16
Ուսանողությունը կա, հասկացանք , իսկ ու՞ր է քաղաքականությունը …

Պ.Ս. Մենակ չասեք որ ես բառդակաբալետում, ուր $10-ի համար իրար մեր են քրֆում , իսկ ՍԻգնալ տալու համար փորը թափում .. քաղաքականություն կա ..

Vishapakah
13.06.2007, 17:21
Չեմ հասկանում եղբայրներ, ինչ կապ ունի բանակի վիճակը, երիտասարդի հայրենասիրության հետ?
Ասենք ղակավարությունը շատ վատն է, դրա համար բանակը բանակի նման չէ՛ ուրեմն մենք երիտասարդներս մեր հայրենիքը չենք սիրելու.:think Մենակ չասեկ թե՛ Ձեզ սխալ են հասկանում.

Լավ- լավ, ասենք հենց ինքներտ Դուք եք ղակավար եւ հանկարծ նկատում եք, որ Ձեր երիտասարդները կոպիտ ասած այնքան էլ լավը չեն, երկիրը ամեն տարի բարելավում է երկրի սոցյալ-տնտեսական վիճակը, երիտասարդները դառնում են ավելի բողոքական, փողոցի փող հավաքողների լացն են երգում մարդիկ, որոնք այդքան էլ վատ չեն ապրում, բայց լացում են եւ նմանատիպ շատ բաներ... ուրեմն այդ նույն ղեկավարը (Այսինքն Դուք) սկսելու եք երիտասարդներին, Ձեր հայրենիքը չսիրել, նույն ագահ Հային, այս անգամ ազգի տեսքով, որ հաշվի չառնելով երկրի աշխարհագրական դիրքը, չնայած ամեն տարի 10% տոկոս տնտեսական աճին, շարունակում են պահանջել եւ դեռ մի բան էլ դժգոհությունը ավելանում է եւ հիմնականում ամենաակտիվ դժգոհողները վատ չապրող քաղաքացիներն են, որոնք կոպիտ ասած հացի խնդիր չունեն...

Բա ուր են այդ դժքոհողները հասարակական կյանքում? Երբ պետք է նույն այդ պետությանը օգնել, ուժերը ներգրավելով երկրի հասարակական կյանքին. Մի բան կարելի է ասել միանշանակ, ապագան ծույլերինը չէ՛ եւ միայն լացելն ու պահանջելը ալարկոտություն եւ ես չեմ հավատում, որ մեր ղակավարությունը շատ ուրախանալու արիդ ունի, նույն երիտասարդության պասիվությամբ.

Հ. Գ.
Մի հարցի շուրջ կարելի է չվիճել միանշանակ, երիտասարդները պետք է զբաղվեն քաղաքականությամբ, ներկայիս ապագա կերտողները մեր Հայրենիքի.

Fobus
13.06.2007, 19:38
սխալմամբ քվեարկեցի ոչ , բայց կարծում եմ , որ հենց ուսանողությունը պետք է ակտիվորեն մասնակցի քաղաքականությանը:

dvgray
14.06.2007, 00:29
Ուսանողների դերը քաղաքականության մեջ տեսնում եմ միայն "ըմբոստանալու" ակցիաներին մասնակցելու մեջ: Երիտասարդական թևերը Հայաստանում կատարում են հակառակ ֆունկցաներ՝ այսինքն սահմանափակում են ուսանողների "ազատությունները", որը անբնական է: Մի տեսակ կոմսոմոլի "նորացված" տարբերակներ: Էտ խմբակներին կարելի է մասնակցել, միայն եթե ունես պետական-քաղաքական կարերայի ձգտումներ: Սակայն ստեղ էլ շաաա՜տ հարցական է, թե վերջում քեզնից ինչ կմնա:/կարդա Բյուրակնի "Սիֆիլիս" ստեղծագործությունը :)/: Այնպես որ, պետք է լավ մտածել, մտնել էնեղ թէ ոչ:think: