Դիտել ողջ տարբերակը : Իմ Բարեկամ…
Այսօր Բարեկամի ծնունդն է… ՈՒՌԱ՜:
Բա չգիտե՞իք, ես գիտեմ:P
Աննա ջան, շնորհավորում եմ քո ծնունդը: Դու իմ ամենամտերիմ ու հոգեհարազատ մարդն ես այս ֆորումում:love Ցանկանում եմ քեզ այն ամենը ինչ կցանկանայի իմ բարեկամին:
Ես քեզ սիրում եմ: Կենացտ :drinks
Firegirl777
12.06.2007, 19:00
ՇՆՈՐՀԱՎՈՐ՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜
Ամոնալավն ու բարի քեզ...
Շնորհավորում եմ ու ցանկանում ամենա-ամենալավ բաները :)
Շնորհավորում եմ, Բարեկամ ջան:)
Ցանկանում եմ բոլոր նվիրական երազանքերի իրակացում, անսահման սեր ու երջանկություն:) Ու միշտ լինես շրջապատված քեզ նման բարին կամեցող, հասկացող ու խելացի, անչափ բարի մարդկանցով: Ես քեզ շատ եմ սիրում:love
Շնորհավոր:kiss:drinks
Philosopher
12.06.2007, 20:09
Շնորհավորում եմ, Ան ջան: Կան մարդիկ, որոնց մասին հեշտ է խոսել, ուրեմն` հեշտ է և նրանց ինչ-որ բան ցանկանալը, քանի որ գիտես, թե նա ինչ չունի և ինչ լավ կլիներ, եթե ունենար: Քո պարագայում դժվար է ասել, թե դու ինչ չունես, իսկ որ շատ բաներ ունես, դա ակնհայտ է: Ուրեմն` ցանկանում եմ ունեցածիդ պահպանում ու զարգացում, կյանքի, մարդկային գոյության, սեփական հոգու ու մերձավորի ապրումի քո վերապրումի օրեցօր ընդլայնում ու խորացում, ու որպես այս ամենի արդյունք` մարդկային, խորապես մարդկային երջանկություն: Դու այն մարդկանցից ես, որոնք արժանի են ոչ թե պարզապես երջանկության, այլ մարդկային երջանկություն: Ուրեմն մարդկային երջանկություն քեզ, և սեր, սեր, սեր... Կյանքն ավելին է, քան մենք կարող ենք մտածել ու զգալ: Ուրեմն մտածումիդ ու զգացումիդ ամենօրյա ընդլայնում դեպի այդ ավելինի նոր տարածքներ, կենդանի կյանքի նոր տարածքների նվաճում քեզ, նվաճում, որ գուցե կարող է քեզ համար բացահայտվել մանկիկիդ աչքերում նոր լույս տեսնելով կամ մարդկանց մեջ մարդկայինի նոր որակների բացահայտմամբ: Եղիր երջանիկ և եղիր մարդ` իր ամբողջությամբ ու հակասություններով: Ու ապրիր... Անկեղծորեն ուրախ եմ գոյությանդ համար: Կրկին` շնորհավոր տարեդարձդ: Երջանի'կ եղիր:
Շնորհավորում եմ Աննա ջան…:) Կուզենայի , որ գտնես քո երջանկությունն այս լուսնի տակ, սիրե՛ս ու լինես սիրված:
Շնորհավորում եմ ակումբի ամենահետաքրքիր ու ինչու չէ' նաև առեղծվածային անդամներից մեկի` Բարեկամի ծնունդը:)
Ներսես_AM
13.06.2007, 00:25
ես ալ եմ շնորհավորում։ Դու ակումբի անդամների այն փոքր խմբին ես պատկանում, որի գրառումները Ես միշտ կարդում եմ, ու ամեն անգամ չեմ ափսոսում որ կարդացի ։) Ի սրտե շնորհավորում եմ ու միանում բոլորի մաղթանքներին։ Երջանիկ եղիր։ :)
Ungrateful
13.06.2007, 00:41
Շնորհաոր... ;)
Ան ջան, դու իմ բոլոր ծանոթներից տարբերվում ես: Ինչո՞վ: Չգիտեմ: Էդքան խելք չունեմ, որ կարողանամ կողմնորոշվել, բայց մի բան գիտեմ, որ քո հետ միշտ ուզում եմ խոսել: Մի տեսակ հանգստանում եմ ու ամեն ինչ դառնում է պարզ: Նույնիսկ այն, ինչ մինչ այդ ամենաբարդն էր իմ կյանքում: Ուրախ եմ, որ Ակումբը հնարավորություն տվեց ծանոթանալ քո հետ: Հիմա էլ նստած մտածում եմ ինչ ցանկանամ քեզ: Այն, որ նյութականը քո համար այնքան էլ կարևոր չի, գիտեմ: Գիտեմ նաև, որ հոգեվոր էլ ցանականալու գրեթե չեմ գտնում: Ախր, ո՞նց ցանկանաց մի մարդուն օդ, եթե այդ օդից նա այնքան ունի, որ կարող է նաև ուրիշների հետ կիսվել: Քո մոտ ամեն ինչ դրականը շատ ավելի շատ է, քան կարող է ունենալ մարդ արարծը: Իսկ բացասականը գրեթե բացակայում է: Ցանկանում եմ, որ քո կյանքն ու մարդիկ քո հանդեպ լինեն գոնե կիսով չափ այնպիսին, ինչպիսին դու ես կյանքի ու մարդկանց հանդեպ:
Շնորհավոր :)
Angelina
13.06.2007, 10:58
Տա Աստված, որ իրականանան քո բոլոր երազանքները::hands
StrangeLittleGirl
13.06.2007, 11:39
Վա՜յ, ուշացել եմ: Բայց դե շատ բաներից եմ ուշացել, նենց որ ինձ ներեք:
Բարեկամ ջան, ծնունդդ շնորհավոր: Դու դեմք ես… ուղղակի դեմք ես: Ուզում եմ միշտ էլ տենց դեմք մնաս ու Ակումբից անպակաս լինես:
Ծնունդդ շնորհավոր Աննա ջան:drinks
Շնորհավոր,ամենալավ ու բարի բաները քեզ, երջանիկ եղիր… :)
քաղաքացի
13.06.2007, 12:12
Շնորհավոր :love :oy
Ուշացումով շնորհավորում եմ յուրահատուկ, հետաքրքիր, պարզ, լուսավոր ու միշտ իր մականվանը բնորոշ տրամադրվածությամբ գրառումներ անող ֆորումցու՝ Բարեկամի ծնունդը («կենացս» մի քիչ Արամայիս Սահակյանական ոճով ստացվեց,:D կներեք:oy, բայց դե ոչինչ)։
Բարեկա՛մ ջան, ծնունդդ շնորհավո՛ր։:drinks
Շնորհավորում եմ…:)
Միշտ դժվարանում եմ մաղթանքներ գրել, բայց ամենալավն եմ մաղթում…
Քեզ էլ սիրեցի…:love
Ուլուանա
13.06.2007, 19:08
Աննա ջան, քեզ երջանկություն ու ներդաշնակություն եմ մաղթում։ :)Թող ամեն ինչ ճիշտ հասկանալու քո կարողությունը, ամեն ինչին հանգիստ ու սթափ նայելու, դիպուկ ու խոր վերլուծություններ անելու, երևույթների մեջ հետաքրքիր օրինաչափություններ գտնելու քո ինքնատիպ ունակությունը միշտ քեզ հետ լինեն ու կյանքդ ավելի հաճելի դարձնեն, ինչպես որ մերն են դարձնում, թող այն հանգստությունը, որ թեկուզ վիրտուալ քեզնից ճառագվում է, միշտ ուղեկցի քեզ։ Դու իրոք դեմք ես, մեր դեմք ոզնին ես :P :love, էնքան ուրախ եմ, որ քեզ հետ շփվում եմ, որ ճանաչում եմ քեզ նման հետաքրքիր ու, Հայկ-Philosopher-ի ասած, խորապես մարդկային մարդուն։ Միշտ այդպես հետաքրքիր մնա, ինչպես Ակումբում, այնպես էլ ընտանիքում և ամենուր։ :kiss Երջանիկ եղիր։ :love
Հա, մեկ էլ ստորագրում եմ Արթուրի այս գրածի տակ։ ;)
Ան ջան, դու իմ բոլոր ծանոթներից տարբերվում ես: Ինչո՞վ: Չգիտեմ: Էդքան խելք չունեմ, որ կարողանամ կողմնորոշվել, բայց մի բան գիտեմ, որ քո հետ միշտ ուզում եմ խոսել: Մի տեսակ հանգստանում եմ, ու ամեն ինչ դառնում է պարզ: Նույնիսկ այն, ինչ մինչ այդ ամենաբարդն էր իմ կյանքում: Ուրախ եմ, որ Ակումբը հնարավորություն տվեց ծանոթանալու քո հետ: Հիմա էլ նստած մտածում եմ ինչ ցանկանամ քեզ: Այն, որ նյութականը քո համար այնքան էլ կարևոր չի, գիտեմ: Գիտեմ նաև, որ հոգևոր էլ ցանկանալու գրեթե չեմ գտնում: Ախր, ո՞նց ցանկանաս մի մարդուն օդ, եթե այդ օդից նա այնքան ունի, որ կարող է նաև ուրիշների հետ կիսել: Քո մոտ ամեն ինչ դրականը շատ ավելի շատ է, քան կարող է ունենալ մարդ արարածը: Իսկ բացասականը գրեթե բացակայում է: Ցանկանում եմ, որ քո կյանքն ու մարդիկ քո հանդեպ լինեն գոնե կիսով չափ այնպիսին, ինչպիսին դու ես կյանքի ու մարդկանց հանդեպ:
Շնորհավոր, ամենալավն ու բարին մեր Բարեկամին:)
Շնորհավորում եմ Բարեկամ ջան :)
Վայ ժողովուրդ ջան, շնորհակալ եմ ջերմ մաղթանքների, գնահատականների համար :
(Մարդ երբ ուզեր ծնունդ աներ ;))
Բոլորդ ինձ համար շատ սիրելի ու առանձնահատուկ եք :love: Ու չեմ կարող հիմա այստեղ չգրանցել մտովի անդրադարձս`
Այսօր Բարեկամի ծնունդն է… ՈՒՌԱ՜:
Բա չգիտե՞իք, ես գիտեմ:P
Աննա ջան, շնորհավորում եմ քո ծնունդը: Դու իմ ամենամտերիմ ու հոգեհարազատ մարդն ես այս ֆորումում:love Ցանկանում եմ քեզ այն ամենը ինչ կցանկանայի իմ բարեկամին:
Ես քեզ սիրում եմ: Կենացտ :drinks
Շնորհակալ եմ Հայկ ջան թեման բացելու համար
Կլասիֆիկացիադ “ իմ ամենամտերիմ ու հոգեհարազատ մարդ”-ու առումով հաճելիորեն անսպասելի էր: Քեզ ասել եմ բազմիցս, այստեղ ֆորումում ինձ համար ամենաչբացահայված անդամն ես, որի ինտեֆեյսը չի համապատասխանում ընդունված ինտուիտիվ ընկալման ստանդարտներին :) , բոլոր ծանոթ հոտերին ու համերին, ու դրանով իսկ համեմում ես ֆորումը: Այ դու ես հաստատ էն մարդը, որին ինչ-որ բան ցանկանալն անիմաստ ա, քանի որ հստակ ղեկավարում ես հնարավորություններիդ ու ցանկություններիդ հարաբերակցությունը, ու միակ բանը, որ թերեւս կցանկանայի` որ այդ կուռ պատյանիդ մեջ գտնես երջանկության այն նոր բանաձեւը, որը դեռևս անհայտ ա մարդկությանը... ;)
շնորհավոր :)
Շնորհակալություն, Հայկ ջան: Սկզբում գլխի չընկա ով ես, մինչև պատահաբար չկարդացի ակումբի անվանափոխված անդամներ թեմայում:
Սիրում եմ սահուն աննկատությունդ, հանդարտ կայուն մասնակցությունդ: Դրան գումարվում ա մի անձնական արգումենտ էլ` բա եղբայրս ինչ ֆուտբոլասեր ա, ու պատկերացրու ինքն էլ ա Հայկ (կարոտ :()
ՇՆՈՐՀԱՎՈՐ՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜
Ամոնալավն ու բարի քեզ...
Մերսի, սիրելի Firegirl, ակումբի հինավուրց անդամ /եթե չեմ սխալվում/: Նկատել եմ քեզ մոտ սիրո բուռն “առեւտուր”` բառիս դրական իմաստով: Ցանկանում եմ, որ շահես "գործարքում"` չվրիպելով ժամանակից: Սիրում եմ քո անչարությունը :kiss
Շնորհավորում եմ ու ցանկանում ամենա-ամենալավ բաները :)
Շնորհակալ եմ, Հովսեփ ջան, իսկ ես քեզ ինչքան-ինչքան բան եմ ցանկանում, որ քեզ առաջնորդեն կյանքի այն փուլի նախաշեմին, ուր հիմա կանգնած ես: Ողջունում եմ համարձակությունդ, խոհականության հարուստ պաշարներդ: Մաղթում եմ քեզ ոչ թե ինքնին հաջողություն, այլ դրա վաստակը, որը միշտ կլինի քեզ հետ :)
Շնորհավորում եմ, Բարեկամ ջան:)
Ցանկանում եմ բոլոր նվիրական երազանքերի իրակացում, անսահման սեր ու երջանկություն:) Ու միշտ լինես շրջապատված քեզ նման բարին կամեցող, հասկացող ու խելացի, անչափ բարի մարդկանցով: Ես քեզ շատ եմ սիրում:love
Շնորհավոր:kiss:drinks
Selene ջան, անչափ զգացված եմ քո ջերմ վերաբերմունքից :love: Որքան անսովոր հրաշալի է, որ մարդիկ կարողանում են սիրել այդքան անկեղծ` ճեղքելով, չէ, ինչու՞ ճեղքելով, փշրելով այն արգելքներն ու պայմանականությունները, որոնք կապված են մատերիայի ու տարածության հետ: Շնորհակալ եմ, Selene ջան :
շնորհավոր:)
Շնորհակալություն, Կիտա ջան: Քեզ երբեւէ չե՞մ ասել. ճաշակով աղջիկ ես, ընդհանրապես :)
Շնորհավորում եմ, Ան ջան: Կան մարդիկ, որոնց մասին հեշտ է խոսել, ուրեմն` հեշտ է և նրանց ինչ-որ բան ցանկանալը, քանի որ գիտես, թե նա ինչ չունի և ինչ լավ կլիներ, եթե ունենար: Քո պարագայում դժվար է ասել, թե դու ինչ չունես, իսկ որ շատ բաներ ունես, դա ակնհայտ է: Ուրեմն` ցանկանում եմ ունեցածիդ պահպանում ու զարգացում, կյանքի, մարդկային գոյության, սեփական հոգու ու մերձավորի ապրումի քո վերապրումի օրեցօր ընդլայնում ու խորացում, ու որպես այս ամենի արդյունք` մարդկային, խորապես մարդկային երջանկություն: Դու այն մարդկանցից ես, որոնք արժանի են ոչ թե պարզապես երջանկության, այլ մարդկային երջանկություն: Ուրեմն մարդկային երջանկություն քեզ, և սեր, սեր, սեր... Կյանքն ավելին է, քան մենք կարող ենք մտածել ու զգալ: Ուրեմն մտածումիդ ու զգացումիդ ամենօրյա ընդլայնում դեպի այդ ավելինի նոր տարածքներ, կենդանի կյանքի նոր տարածքների նվաճում քեզ, նվաճում, որ գուցե կարող է քեզ համար բացահայտվել մանկիկիդ աչքերում նոր լույս տեսնելով կամ մարդկանց մեջ մարդկայինի նոր որակների բացահայտմամբ: Եղիր երջանիկ և եղիր մարդ` իր ամբողջությամբ ու հակասություններով: Ու ապրիր... Անկեղծորեն ուրախ եմ գոյությանդ համար: Կրկին` շնորհավոր տարեդարձդ: Երջանի'կ եղիր:
Մերսիներ, Հա’յկ ջան, սպարտացի’ պոետ, որի “սառը փիլիսոփայի” աստիճանական հումանզիացիան այնքան ափսոսում էի սկզբում, մինչև որ այդ կենդանի մարդկայինիդ մեջ հայտնաբերեցի ավելի շատ պոտենցիալ` իրագործելու համամարդկային սիրո միսիադ: Ու տեսա, որ հենց այդ` իրագործելու գիտակցությունդ ա սնում այն մարդկային/տղամարդկային հզորությունդ, որն այնքան ակնհայտ ու այնքան մագնետիկ ա:
Շնորհակալ եմ ցանկություններիդ համար, դրանց մեջ պարփակված ա ինքը` տիեզերքը, ու, իրոք, կարելի՞ ա արդյոք ցանկանալ ավելին, քան այն, որ միմյանց անակաշառ համագործակցությամբ մեկիկ-մեկիկ բացենք դռներ ու պատուհաններ, որ այդ տիեզերական լույսը լցվի մեր տուն: Կենդանի մարդկայինն էլ կերտվում ա այստեղ` ֆորումում. վիրտուալից այն բարենպաստ ազդակներ ա ուղարկում նյութայինի ոլորտ:
Իսկ մանկիկիս աչքերում չգիտեմ կստացվի՞ որ լույս փնտրել. այնտեղից անդրադառնում ա ոտով-գլխով պատկանելիություն ու պատասխանատվություն առ այն, որ քեզ խիստ անհրաժեշտ ա տիրապետել լույսին` մանկիկիդ փոխանցելու համար:
Շնորհավորում եմ Աննա ջան…:) Կուզենայի , որ գտնես քո երջանկությունն այս լուսնի տակ, սիրե՛ս ու լինես սիրված:
Շնորհակալ եմ, Մանոն ջան, քեզ այլ կերպ չեմ ընկալում, քան նույն ինքը` Մանոն Լեսկոն` կանացի սիրո մարմնավորումը` իր ողջ խորությամբ: Այնքան մեղեդայնություն կա կերպարիդ մեջ, գունային այնքան զգայականություն, այնքան ծորուն կանացիություն... :roll
Շնորհավորում եմ ակումբի ամենահետաքրքիր ու ինչու չէ' նաև առեղծվածային անդամներից մեկի` Բարեկամի ծնունդը:)
Օ, Նորմարդ ջան, ինչքան ուրախ եմ, որ եկել ես ծնունդիս: Հիշու՞մ ես մեր թեթեւակի , անհեթեթ այսպես ասած ընդհարումը. ես էլ չեմ հիշում :P
Լավ տղա ես, բաց ու լայնսիրտ, ու քեզ սիրում եմ:
Շնորհավոր:)
Մերսի Մանե ջան: Քո անխոջ գոյությունը ֆորումում մարտահրավեր է “ծերուկներին”, բայց դա էլ օրինաչափ ա` ընկալունակությունդ գագաթնակետին ա, դու չես ձգտում դրսեւորվել, դեռ վերցնում ու վերցնում ես...
Շնորհավորում եմ...
Շնարհակալ եմ, Կիկի ջան, վաղուց չէի՞ր երևում, այսինքն չէ, ոնց որ երևում ես կայուն հազվադեպությամբ, բայց կարևորը` երևում ես :) Հուսով եմ զբաղված ես գցելով երջանկությանդ հիմքերը... :)
ես ալ եմ շնորհավորում։ Դու ակումբի անդամների այն փոքր խմբին ես պատկանում, որի գրառումները Ես միշտ կարդում եմ, ու ամեն անգամ չեմ ափսոսում որ կարդացի ։) Ի սրտե շնորհավորում եմ ու միանում բոլորի մաղթանքներին։ Երջանիկ եղիր։ :)
Շնորհակալ եմ, Ներսես ջան, ինչպիսի բարձր գնահատական ... :love
Ավելացվել է 52 վայրկյան անց
Շնորհաոր... ;)
Մերսի անծանոթ ջան, հուսով եմ դեռ կհասցնենք ծանոթանալ
(Հետաքրքիր ա, նկատել եմ, կվարտալցիները առանձնահատուկ են հպարտ-կապված իրենց “հողին” ;) )
Ան ջան, դու իմ բոլոր ծանոթներից տարբերվում ես: Ինչո՞վ: Չգիտեմ: Էդքան խելք չունեմ, որ կարողանամ կողմնորոշվել, բայց մի բան գիտեմ, որ քո հետ միշտ ուզում եմ խոսել: Մի տեսակ հանգստանում եմ ու ամեն ինչ դառնում է պարզ: Նույնիսկ այն, ինչ մինչ այդ ամենաբարդն էր իմ կյանքում: Ուրախ եմ, որ Ակումբը հնարավորություն տվեց ծանոթանալ քո հետ: Հիմա էլ նստած մտածում եմ ինչ ցանկանամ քեզ: Այն, որ նյութականը քո համար այնքան էլ կարևոր չի, գիտեմ: Գիտեմ նաև, որ հոգեվոր էլ ցանականալու գրեթե չեմ գտնում: Ախր, ո՞նց ցանկանաց մի մարդուն օդ, եթե այդ օդից նա այնքան ունի, որ կարող է նաև ուրիշների հետ կիսվել: Քո մոտ ամեն ինչ դրականը շատ ավելի շատ է, քան կարող է ունենալ մարդ արարծը: Իսկ բացասականը գրեթե բացակայում է: Ցանկանում եմ, որ քո կյանքն ու մարդիկ քո հանդեպ լինեն գոնե կիսով չափ այնպիսին, ինչպիսին դու ես կյանքի ու մարդկանց հանդեպ:
Շնորհավոր :)
Բարեւ Արտգեո ջան, առաջին մտերիմս Ակումբում: Չգիտեի, որ այսքան շռայլ կարտահայտվես , շնորհակալ եմ :love
Եթե խոսենք ֆորումից` թափանիվ ես, իսկ ընդհանրապես` warrior – մարդկային տենց տեսակ ա, երբեք չունեն հանգիստ, բայց կայուն երջանիկ են: Դու warrior ես, ցանկանում եմ կայուն երջանկությամբ կրես էդ “ խաչդ” կյանքում...
Հոգնեցի :(
Շարունակությունը հետո...
Տարեդարձ է այսօ՜ր
Շնորհավոր Բարեկամ ջան :drinks
Egern.net
14.06.2007, 16:02
ուշացումով` միանում եմ շնորհավորանքներին :)
Առաջացանք..., ինչպես կասեր ավտոբուսի վարորդը
տենց անեկդոտ կար չէ՞ . ապարանցուն հարցնում են դուք որտեղից եք առաջացել, ասում ա՝ դե եսիմ, Երևանից ավտոբուսով Ապարան էինք գնունմ, տեղ հասանք, վարորդն ասեց՝ առաջացեք, տենց ել առաջացանք
Տա Աստված, որ իրականանան քո բոլոր երազանքները::hands
Մերսի Անգելինա ջան, գուցե դու էլ այն շանթարգելն ես, որ հայտնվում ես ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում ու համոզում , որ երևի ոչինչ էլ այդքան բարդ չէ, ինչքան մեզ թվում ա պետք ա տեսնենք ;)
Ծնունդդ շնորհավոր Աննա ջան:drinks
Վայ, Երվանդ ջան, ինչ ցանկալի հյուր՝ ծննդյան տարեդարձին, ում հետ ոգելիցի զրնգոցի տակ կգլորվեն-կբացվեն ուրախը, ավելի ուրախը, շիտակ բարի կամքը, ու ինքը կյանքը… :drinks
Բայց դա բոլորը չէ, սա մենակ ծննդյան տարեդարձին ;)
Շնորհավոր,ամենալավ ու բարի բաները քեզ, երջանիկ եղիր… :)
Շնորհակալ եմ, Կիբորդ եղբայր, ինչ հաճելի է, երբ անծանոթներն են շնորհավորում :)
Շնորհավոր :love :oy
Դե լավ, էլ մի կարմրի, մարդկանց մեջ ապրող միայնակ տեսակ, մարդկանց մեջ այդքա՛ն, ու միայնակ այդքա՜ն…
Վա՜յ, ուշացել եմ: Բայց դե շատ բաներից եմ ուշացել, նենց որ ինձ ներեք:
Բարեկամ ջան, ծնունդդ շնորհավոր: Դու դեմք ես… ուղղակի դեմք ես: Ուզում եմ միշտ էլ տենց դեմք մնաս ու Ակումբից անպակաս լինես:
Մերսի Բյուր ջան, դե՞մք, էդ հո լրիվ դու՛ ես, անգամ գուշակել եմ, թե որտեղ ես դեմք;) . կենսական ուժերի հարուստ շտեմարան ունես, այ տեղ ես դու դեմք, ու մտքիդ դնես, ամեն ինչի կհասնես ;)
Ուշացումով շնորհավորում եմ յուրահատուկ, հետաքրքիր, պարզ, լուսավոր ու միշտ իր մականվանը բնորոշ տրամադրվածությամբ գրառումներ անող ֆորումցու՝ Բարեկամի ծնունդը («կենացս» մի քիչ Արամայիս Սահակյանական ոճով ստացվեց,:D կներեք:oy, բայց դե ոչինչ)։
Բարեկա՛մ ջան, ծնունդդ շնորհավո՛ր։:drinks
Շնորհակալություն, Արշակ ջան… :) Շփոթվեցի, գիտե՞ս… :oy:D Սակավախոս՝ որ շատ բան գիտի, բայց չի ասում :P խորաթափանց, որ շատ բան տեսնում, բայց չի բացում :P Համոզված՝ որ շատ բան լռում, բայց չի զիջում… մամռաքարի պես թվացյալ փափուկ, բայց լավ էլ կարծր ;)
Շնորհավոր
Շնորհակալ եմ, Քվադրո :) Մենք հանդիպե՞լ ենք, թե՞ չէ… :oy
Շնորհավորում եմ…:)
Միշտ դժվարանում եմ մաղթանքներ գրել, բայց ամենալավն եմ մաղթում…
Քեզ էլ սիրեցի…:love
Merci Ալիզիկ ջան, ես էլ քեզ մաղթում եմ շուտափույթ հայտնվել Էյֆելի բարձունքին՝ գրկել Փարիզը շնչառությամբ՝ volia j'ici , դառնալ "բուրժուական" բվվոցի մասնիկը, հետո պոկել այդ մասնիկը ու դաջել հոգում, որ ընդմիշտ լինի հետդ, ուր էլ որ լինես… :king
Աննա ջան, քեզ երջանկություն ու ներդաշնակություն եմ մաղթում։ :)Թող ամեն ինչ ճիշտ հասկանալու քո կարողությունը, ամեն ինչին հանգիստ ու սթափ նայելու, դիպուկ ու խոր վերլուծություններ անելու, երևույթների մեջ հետաքրքիր օրինաչափություններ գտնելու քո ինքնատիպ ունակությունը միշտ քեզ հետ լինեն ու կյանքդ ավելի հաճելի դարձնեն, ինչպես որ մերն են դարձնում, թող այն հանգստությունը, որ թեկուզ վիրտուալ քեզնից ճառագվում է, միշտ ուղեկցի քեզ։ Դու իրոք դեմք ես, մեր դեմք ոզնին ես :P :love, էնքան ուրախ եմ, որ քեզ հետ շփվում եմ, որ ճանաչում եմ քեզ նման հետաքրքիր ու, Հայկ-Philosopher-ի ասած, խորապես մարդկային մարդուն։ Միշտ այդպես հետաքրքիր մնա, ինչպես Ակումբում, այնպես էլ ընտանիքում և ամենուր։ :kiss Երջանիկ եղիր։ :love
Հա, մեկ էլ ստորագրում եմ Արթուրի այս գրածի տակ։ ;)
Մերսի Ուլիկ ջան /իրավունք ունեմ :P դու էլ ինձ ոզնի ես անվանել:))/ Դե քո հետ ինչ խոսամ :P դու՛ պիտի խոսաս, քանի որ ընտրում ես անկողմնակալ :) Ան ջան, ինչ ասեմ , դետեկտոր ես՝ տեխնիկայի վերջին ճիչը, քո հետ կնստեմ դեմ առ դեմ, ու ստոպ, հանկարծ չգնաս… Այ թե դու ով ես :)
Շնորհավոր, ամենալավն ու բարին մեր Բարեկամին:)
Շնորհակալ եմ, Գոգա ջան, քույրիկիդ հետ միասին ծաղիկներն եք Ակումբի… :kiss
Շնորհավորում եմ Բարեկամ ջան :)
Ապրես, Ամառու ջան, նենց լավն ա քո ճաշակով հումորը… :nyam
Տարեդարձ է այսօ՜ր
Շնորհավոր Բարեկամ ջան :drinks
Մերսի, Մալու :) Ուրախ եմ ծանոթանալ /երբ դու կայիր, ես չկայի :)/:
ուշացումով` միանում եմ շնորհավորանքներին :)
Ինչպիսի պատիվ :oy - Առանձնահատուկ "տրեպետնոստ՛" պրոֆեսիոնալների հանդեպ :oy Ու ոչ միայն :) Չեմ կարողանում հավատալ որ տասնհինգ տարեկան ես, կարդում եմ գրառումներդ ու աչքերս տրորում ավատարիդ ներքևին նայելիս :o Ու ոչ միայն :) նրբանկատություն-ստրատեգիա, չէ լավ, ինչ ստրատեգիա, պարզապես մարդկային պարզ կամեցողություն, որ հազվադեպ մարդիկ հազվադեպ կարան հասնեն որոշակի հասունության դեպքում: Չեմ հավատում :love
Աննա ջան, ուշացումով շնորհավոր :kiss :
Աննա ջան, ուշացումով շնորհավոր :kiss :
Էս էլ Արիսոլը … :)
Մերսի Նարե ջան, նենց հևիհև հասար, որ ես քեզ ցանկանամ :) ցանկանամ, որ բոլոր մտահոգություններդ մի օր պարզվեն զտված ջրի պես, քեզ մեծ սեր չեմ ցանկանում :P դու դա ունես, ինչի իզուր ցանկություն փչացնեմ : Ցանկանում եմ, որ ի զորու լինես պահել այդ սերը՝ ընդմիշտ… :kiss

Աննա ջան, ես անշահախնդիր քեզ շնորհավորեցի, նույնիսկ քո գրածները չեմ էլ կարդացել ու չեմ էլ իմացել, որ դու ցանկություններ ես բաժանում :P , այնուամենայնիվ շնորհակալ եմ, նույնն էլ քեզ :) :
Աննա ջան, ես անշահախնդիր քեզ շնորհավորեցի, նույնիսկ քո գրածները չեմ էլ կարդացել ու չեմ էլ իմացել, որ դու ցանկություններ ես բաժանում :P , այնուամենայնիվ շնորհակալ եմ, նույնն էլ քեզ :) :
Էէէ, Նարե ջան ես կատակում էի :kiss Ես էլ եմ անշահախնդիր բաժանում :P
Էլի ուշացումով:oy... շնորհավորում եմ Բարեկամ ջան :)