Philosopher
10.06.2007, 19:58
Չգիտեմ` ինչու է այդպես ստացվում, որ ակումբի արդեն երկրորդ խորը և լուրջ անդամի ծննդյան տարեդարձի թեման ես եմ բացում, բայց գուցե այստեղ մի տրամաբանություն կա, ինչ համար ուրախ եմ:
Annushka, շնորհավոր ծննդյանդ տարեդարձը
Մարդն ավելի շատ այն է, ինչ խորհում է ու մտածում, քան այն, ինչ երևում է կամ կարող է երևալ իրեն շրջապատող մարդկանց: Մենք բախտ ենք ունեցել քեզ ճանաչել քո մտածումների ու մոտեցումների միջոցով, որոնք անձամբ ինձ խորապես հարազատ են: Այդ հարազատությունը ինձ պարտավորեցնում է շնորհավորել ծննդյանդ տարեդարձը ու ցանկանալ Երջանկություն ու Սեր, կանացի երջանկություն, մարդկային երջանկություն, ապրումի ու զգացումի երջանկություն, աշխարհը ավելի ու ավելի լավ, մաշկիդ մոտիկ զգալու երջանկություն, ինչը քեզ, կարծում եմ, միանգամայն հասանելի է:
Կրկին շնորհավորում եմ: Սիրիր ու երջանիկ եղիր: Կյանքը հրաշք է, ու, ինչպես գրել ես անձնագրումդ, քանի կա կյանք, կա հույս: Հույս, որ ամեն ինչ հենց այնպես է ու կլինի հենց այնպես, ինչպես դու ես ցանկանում:
Երջանի'կ եղիր: Շնորհավորում եմ: