Chuk
10.06.2007, 18:43
10. Ակնթարթ
Ակնթարթը ժամանակի հաստատուն միավոր չէ: Ժամանակի հաստատուն միավոր է վայրկյանը, րոպեն, ժամը, օրը, շաբաթը, ամիսը, տարին, դարը, հազարամյակն ու էլի չգիտեմ ինչը: Իսկ ակնթարթը հաստատուն չէ: Սովորաբար ակնթարթը ասոցացվում է վայրկյանի հետ, այդպես չէ:
Ակնթարթը ամենակարճ ժամանակի միավորն է, բայց և, միաժամանակ, կարող է լինել չափազանց երկար: Եվ որքան էլ երկար լինի, այն միևնույն է շատ կարճ է: Մի ակնթարթը երբեմն կարող է բավարարել միայն մեկ արտաբերված հնչյուն լսելու համար, իսկ երբեմն կյանքի մի ամբողջ փուլ անցկացնելու, որի ընթացքում լսածդ բոլոր հնչյունները եթե հաշվես, կհասնես մի թվի, որի անունն անգամ չգիտես:
Ակնթարթ մարդու կյանքում հաճախ է լինում: Յուրաքանչյուր մարդ ապրում է բազմաթիվ ակնթարթներ: Այդ ակնթարթները եթե արտահայտենք հաստատուն ժամանակի միավորներով, ապա իրար հավասար չեն լինի: Այսինքն ակնթարթը նույնիսկ մեկ անձի համար հաստատուն ժամանակի միավոր չէ...
Ի՞նչ եմ խոսում: Հիմա կասեք. «Ի՞նչ եմ գլուխ տանում, ակնթարթն ի՞նչ կապ ունի բանակի հետ»: Ճիշտ կասեք: Բանակային ծառայության տարիները երբեք չեն կարող ասոցացվել ակնթարթի հետ: Գուցե հետագայում, խոր ծերության վիճակում ընկած հիշողությունների անդունը մեծագույն երանությամբ կարելի լինել հիշել «ակնթարթի» պես անցած բանակային ծառայության տարիները, որի ընթացքում «կյանք են ապրել», բայց դա միայն խոր ծերության տարիներին և միայն ինքնախաբեության տեսքով: Որովհետև ակնթարթն ակնթարթ է, եթե տվյալ ակնթարթին է ակնթարթ: Դուք իհարկե ասածներիցս բան չհասկացաք, որովհետև դուրս եմ տալիս ու սպասում եք իմ հիմնավորմանը, կամ ակնթարթը բանակիին կապելուն:
Այսպիսով բանակ: Արձակուրդ: Տասն օրով՝ գերազանց ծառայության համար, խրախուսանքի կարգով: Տասն օր զորամասից հեռու, տասն օր ինքդ քո խոհերի հետ, տասն օր ինքդ քո գլխի տերը, տասն օր հարազատներիդ կողքին, տասն օր ընկերներիդ ընկերակցությամբ, տասն օր...
Տասն օր, որ յուրաքանչյուր զինվորի համար կլինի մեկ ակնթարթ: Չես հասցնի աչքերդ ճպել, ու կտեսնես, որ թռել է տասն օրը: Կանցնի ակնթարթը, ու հանկարծ զարմացած կմտածես, թե այդ մեկ ակնթարթում այդքան բան տեսնել, այդ գործ անել, այդքան հանգստանալ, այդքան ապրել ու խորհել, սիրել ու սիրվել, վազել ու քրտնել, քնել ու զարթնել ախր ե՞րբ հասցրեցիր:
Ակնթա՛րթ, ախր ե՞րբ անցար: