PDA

Դիտել ողջ տարբերակը : Բրաուզերների քննարկում ծրագրավորման տեսակետից



Wisper
09.06.2007, 15:54
Բացում եմ նոր թեմա։ Հետագա գրառումնեն էլ տեղափոխում այստեղ, Քանի որ նախկին թեմայից շեղվել էինք։
Քննարկում ենք բրաուզերները վեբ ծրագրավորման տեսակետից։

Բարի քննարկումներ :)
Ներսես_AM




Հ.Գ. IE-ին թաղեք, ինքը արդեն մեռել ա, վրից էլ հոտ ա գալիս :[

Վայ :o: Էս ի՞նչ է ասում էէէէ..... :angry: Պաշտպանվածության առումով բավականին լավն է, ասեմ իմանաք... :B

Արամ
09.06.2007, 18:39
Վայ :o: Էս ի՞նչ է ասում էէէէ..... :angry: Պաշտպանվածության առումով բավականին լավն է, ասեմ իմանաք... :B
Հա լավ ասենք պաշտպանվում ես բրաուզերով: Իսկ ինչովա լավը բացի դրանից?:)

Wisper
10.06.2007, 00:14
Հա լավ ասենք պաշտպանվում ես բրաուզերով: Իսկ ինչովա լավը բացի դրանից?:)

Ի՞նչի քիչ է... :o: Բացի այդ էլ սա միակ, կարելի է ասել, բրաուզերն է, որ նորմալ կարդում է կոդը՝ ինչը չի կարելի ասել FireFox, Opera և այլ բրաուզերների համար... :B

Ներսես_AM
10.06.2007, 01:07
Ի՞նչի քիչ է... :o: Բացի այդ էլ սա միակ, կարելի է ասել, բրաուզերն է, որ նորմալ կարդում է կոդը՝ ինչը չի կարելի ասել FireFox, Opera և այլ բրաուզերների համար... :B
Այսինքն ....
Չե՞ս մանրամասնի։

Ես այս վերջի երկու ամիսը մեռա նորմալ լոգիկայով կառուցված էջ այլանդակելով, որ էտ անասուն ԻԵն ցույց տա։
Կամել ինձ ով կարողա բացատրի թե 6-րդ վերսիայի ԻԵն ասենք ոնց կարողա կուրսի չլինի որ *.png-ն կարողա տրանսպարենտ ել լինի։

Հ.Գ. ինչ ասում եմ վերաբերվումա 6-րդ տարբերակին։ 7-ի հետ չեմ շփվել, ուղղակի իմանալով մայքրոսոֆտին չեմ կարծում որ էապես տարբերվի (հերթական պլագիտ պրոեկտնա)

Egern.net
10.06.2007, 08:47
Մի քիչ շեղվում ենք թեմայից, բայց.... IE6-ը FF-ի հետ համեմատելը ճիշտ չեմ համարում: FF-ը նոր սերնդի է, IE7-ին զուգահեռ:

Էս վերջերս IE7-ս սկսել է դանդաղ աշխատել (իմ կոմպը ահագին թույլ է): Այդ պատճառով հաճախ Firefox եմ օգտագործում: Ու հիմա կարող եմ համեմատել (մի քիչ սուբյեկտիվ):

Ասեմ, որ շատ-շատ բաներով նման են: Բայց անձամբ ես ավելի նախընտրում եմ IE7-ը:
Ամենահիմնական առավելությունը համարում եմ ClearType տեխնոլոգիան. իրոք շատ ավելի հեշտ ու հաճելի է կարդացվում տեքստը (այս առումով հակառեկորդը պատկանում է Օպերային, ներվերս խախտվում ա...)
Մյուս տարբերությունը (չասեմ առավելությունը) այն է, որ տեքստը select անելուց IE-ն վերցնում է ամբողջական բառերով (ինչպես սովոր ենք բոլոր Microsoft-ի ծրագրերից), իսկ FF-ը select է անում, այնքան, ինչքան սեղմել ես.... չգիտեմ` որն է ճիշտ, բայց IE-ի տարբերակը ինձ համար շատ հարմար է
FF-ը .mht ֆորմատով չի գրանցում :(
FF-ում հարմար է, որ address-bar-ի combo-ում բացված էջերի title-ներն էլ է գրում, երբեմն շատ պետք է գալիս:
FF-ում լավ չի, որ JS Error-ները միանգամից ցույց չի տալիս (միայն error console-ում)
FF-ի DOM Inspector-ը IE Developer Toolbar-ից ավելի լավն է

Իհարկե, ամենամեծ տարբերությունները HTML-ի ցույց տալու եղանակների մեջ է.... սրա վերաբերյալ կարելի է դեսերտացիաներ գրել: Ամեն դեպքում, FF-ը ավելի մոտ W3 ստանդարտներին, IE-ն ավելի Մայքրոսոֆտավարի է ցույց տալիս էջերը: Բայց ասենք, մասնավոր դեպքերում, նախընտրելի է IE-ն: Օրինակ CreatePopup ֆունկցիան, որին փոխարինող FF-ը չունի :( կամ ասենք Filter-ներն ու Transition-ները (եթե սրանք դառնան W3 ստանդարտներ, ինտերնետը շատ ավելի գեղեցիկ կլինի...)

Չնայած, որ ավելի շատ է ռեսուրս խլում IE7-ը, այն ընդհանուր առմամբ ավելի հարմար եմ համարում: Խորհուրդ եմ տալիս անպայման փորձել (չնայած, միգուցե FF-ից հետո կարող է անհարմար թվալ)

Wisper
10.06.2007, 09:24
Մի քիչ շեղվում ենք թեմայից, բայց.... IE6-ը FF-ի հետ համեմատելը ճիշտ չեմ համարում: FF-ը նոր սերնդի է, IE7-ին զուգահեռ:
Ամենահիմնական առավելությունը համարում եմ ClearType տեխնոլոգիան. իրոք շատ ավելի հեշտ ու հաճելի է կարդացվում տեքստը (այս առումով հակառեկորդը պատկանում է Օպերային, ներվերս խախտվում ա...)

Այ լրիվ համաձայն եմ: Բայց դէ մի քանի բան էլ ավելացնեմ՝ լսել էի մի փորձարկման մասին, երբ տեստավորում էին բրաուզերները և ասեմ իմանաք, որ անվտանգության առումով FireFox-ը միի քիիչ ավելի լավն էր: Բացի այդ էլ, ինչքան որ հիշում եմ, IE 7.0-ն դուրս եկավ այն ժամանակ, երբ արդեն կար FireFox (ինչքան հիշում եմ 2.0) և միանգամից աչքի ընկավ այն, որ Փոքրասոֆթը թփել է հակառակորդի արտաքին դիզայնը... Իսկ կոդի առումով էլ կարող եմ ասել, որ այն էջերը, որոնք նորմալ աշխատում են IE 6.0-ի վրա, պետք է կրեն աննշան փոփ.-ններ 7-րդ՝ տարբերակի վրա նորմալ աշխատելու համար... :B

Egern.net
10.06.2007, 17:17
Անվտանգության մասին դժվարանում եմ դատել, քանի որ ինձ մոտ երբեք խնդիրներ չեն եղել երկու բրաուզերների դեպքում էլ:

IE6-ի և IE7-ի տարբերություններ` կոդի կարդալու համար...... կան, համաձայն եմ: Մասնավորապես աչքի ընկավ (ինձ համար) XmlHttpRequest օբյեկտը ActiveXObject-ից սովորական JS object սարքելու փաստը: Դեռ մինչև այժմ գրեթե բոլոր դոկումենտացիաներում գրվում է, որ IE-ն օգտագործում է ActiveXObject, ու շատ զարմանում էի, երբ IE7-ի վրա տեստ անելուց աշխատում էր "երկրորդ if-ը"` a = new XmlHttpRequest :)

Իսկ FF-ի ու IE-ի տարբեությունները...... հենց հիմա մի հատ այդպիսի պրոբլեմ եմ փորձում լուծել: JS-ով generate արած onclick="ՄիՀատՖունկցիա" attribute-ը տեղ-տեղ չի աշխատում IE-ում...

Մի հատ էլ խիստ տարածված պրոբլեմ` "text-align" CSS attribute-ը: Դա (երևի թե ըստ W3 սպեսիֆիկացիայի) պետք է ազդի միայի inline element-ների վրա: IE-ում այն ազդում է բոլորի վրա, իսկ FF-ում` միայն տեքստի ու inline element-ների.... սա բազմաթիվ խնդիրներ է առաջացնում....

Աթեիստ
10.06.2007, 20:43
Ի՞նչի քիչ է... :o: Բացի այդ էլ սա միակ, կարելի է ասել, բրաուզերն է, որ նորմալ կարդում է կոդը՝ ինչը չի կարելի ասել FireFox, Opera և այլ բրաուզերների համար... :B

IE-ն մինչև հիմա չի կարողանում ճիշտ վերարտադրել ACID2 տեստը: Էլ ի՞նչ կոդը նորմալ կարդալու մասին կարելի է խոսել:

Ի դեպ քննարկվող բրոուզերներից Օպերան առաջինն էր, որ անցավ այդ տեստը:

shooter
30.07.2008, 21:28
Այսինքն ....
Չե՞ս մանրամասնի։

Ես այս վերջի երկու ամիսը մեռա նորմալ լոգիկայով կառուցված էջ այլանդակելով, որ էտ անասուն ԻԵն ցույց տա։
Կամել ինձ ով կարողա բացատրի թե 6-րդ վերսիայի ԻԵն ասենք ոնց կարողա կուրսի չլինի որ *.png-ն կարողա տրանսպարենտ ել լինի։

Հ.Գ. ինչ ասում եմ վերաբերվումա 6-րդ տարբերակին։ 7-ի հետ չեմ շփվել, ուղղակի իմանալով մայքրոսոֆտին չեմ կարծում որ էապես տարբերվի (հերթական պլագիտ պրոեկտնա)

IE 6 -ում ճիշտ ես ասում .png նկարների առումով MS- ը տուֆտում էր, բայց 7,0 -ում ամեն ինչ կարգին ա