PDA

Դիտել ողջ տարբերակը : Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ



Էջեր : [1] 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61

Chuk
10.06.2007, 01:14
Հաճախ է լինում, երբ ունես ասելիք, բայց չկա հստակ թեմա, որտեղ կարելի է գրել այդ ասելիքդ: Կան ասելիքներ, որոնց համար չարժե բացել առանձին թեմաներ:

Այստեղ, այս թեմայում, կարելի է գրել այդ՝ թեմայից դուրս, բայց նորմալ բովանդակությամբ, իմաստ ունեցող գրառումները:

Մոդերատորներին խնդրում եմ ուշադիր հետևել թեմային ու չթույլատրել այն աղբանոց սարքել: Լիազորում եմ ձեզ ջնջել բոլոր այն գրառումները, որոնք կհամարեք անիմաստ, բովանդակություն չունեցող, անհետաքրքիր և այլն:

Բոլորին բարի ժամանց ու հետաքրքիր քննարկումներ եմ կամենում :redhat

Աբելյան
10.06.2007, 08:56
ստեղ ենք շարունակու՞մ

իսկ էլ օֆֆտոպանոցներ չենք բացելու՞ թե՞ էտ ժամանակավոր ա

Ուլուանա
10.06.2007, 09:22
ստեղ ենք շարունակու՞մ

իսկ էլ օֆֆտոպանոցներ չենք բացելու՞ թե՞ էտ ժամանակավոր ա
Ոչ, չենք շարունակում, Օֆֆտոպանոցներ էլ այլևս չեն բացվելու, որովհետև եթե նույնությամբ շարունակելը ընդունելի համարվեր, նախորդ Օֆֆտոպանոցը դեռ չլրացած՝ չէր փակվի, ու այս թեման չէր բացվի։ Այստեղ ջնջվելու են բոլոր դատարկ, անիմաստ ու զուտ տաղտուկածին գրառումները և թողնվելու են միայն իմաստ ունեցող, բովանդակալից գրառումները։ Կարծում եմ՝ Chuk-ն իր գրառման սկզբում հստակ բացատրել է, թե այս թեման ինչի համար է։ ;)

Բոլորին առաջարկում ենք իզուր ժամանակ չվատնել անբովանդակ գրառումներ անելու վրա, որովհետև դրանք, միևնույն է, ջնջվելու են։

Ձայնալար
10.06.2007, 20:59
Ժող ջան իսկ կասե՞ք օֆտոպանոցը ինչի փակվեց :think

Հ.Գ. Հուսով եմ գրառումս բավարարում է «երբ ունես ասելիք, բայց չկա հստակ թեմա, որտեղ կարելի է գրել այդ ասելիքդ: Կան ասելիքներ, որոնց համար չարժե բացել առանձին թեմաներ» բնորոշմանը :)

Ուլուանա
10.06.2007, 21:36
Ժող ջան իսկ կասե՞ք օֆտոպանոցը ինչի փակվեց :think

Հ.Գ. Հուսով եմ գրառումս բավարարում է «երբ ունես ասելիք, բայց չկա հստակ թեմա, որտեղ կարելի է գրել այդ ասելիքդ: Կան ասելիքներ, որոնց համար չարժե բացել առանձին թեմաներ» բնորոշմանը :)
Փակվեց, որովհետև վերջին ժամանակները դրանում գնալով ավելի ու ավելի շատ էին դառնում «Բարլուս», «Հաջող», «Ո՞նց եք» (ընդ որում մի 10 հոգի պիտի հերթով պատասխանեն, թե ոնց են ու իրենց, հերթին քաղաքավարությունից դրդված, հարցնեն, թե հարցնողը ոնց է, ու այդպես շարունակ...) կարգի անիմաստ գրառումները, ինչպես նաև քննությունների գնահատականների մասին երկար-բարակ հարցուփորձը, շնորհավորանքներն ու դրանց հետևող շնորհակալությունները, իսկ եթե որևէ մեկի խելքին փչեր ինչ-որ ավելի իմաստալից ու ինֆորմատիվ գրառում անել (թե հարցի, թե հայտարարության տեսքով), ապա այդ գրառումն ամենայն հավանականությամբ կդատապարտվեր անուշադրության ու մոռացության, քանի որ կորչում էր հաճախ կայծակնային արագությամբ իրար հաջորդող դատարկ ու ոչինչ չասող գրառումների անտակ օվկիանոսի մեջ... Մի խոսքով՝ Օֆֆտոպանոցն արդեն վաղուց կորցրել էր իր սկզբնական իմաստն ու վերածվել անհեթեթության...

Philosopher
10.06.2007, 21:42
Օֆֆտոպանոցը փակվեց, քանի որ պետք է փակվեր, իսկ պետք է փակվեր, որովհետև փակվեց: Կյանքում պատահական ոչինչ չի լինում, ու նույնիսկ այս երեկո, երբ իմ գլուխը ցավում է հակահայ վիրուսի հետևողական ջանքերի շնորհիվ, ես գիտեմ` կյանքը հրաշալի է, նույնիսկ և առավել ևս` առանց Օֆֆտոպանոցի: Իրականում պետք է հասկանալ, որ թեմայից դուրս ամբողջ կյանքն է, ոչ մի թեմա, թեմաների անսահման քանակություն չի կարող ծածկել այն տոտալ կենդանությունը, որ կոչվում է Կյանք, այնպես որ` իրականում թեմայից դուրս երևույթը շատ ավելի կարևոր է, քան այն ընկալվում էր Օֆֆտոպանոցում: Այնպես որ` ոչ միայն պահպանենք հայ գիրը, այլև գրի նշանակությունը, ու թեմայից դուրս գրելուց էլ գրենք այնքան թեմայից ներս, Կյանքի թեմայից ներս, Կյանքի էությունից, ստանդարտ մտքերից անդին, որ թեմաները գնան թեմայից դուրս գրառումների ետևից. սա է ստեղծագործականության ճանապարհը: Այնպես որ` վատագույն թեմաները թողնում, հեռանում են... Սա կյանքն է...


Հատված Ակումբի մոդերատորի`
"Տխրությունս կամաց-կամաց փոխվում է լացի" երեկոյան աղոթքից

Մասսագետ
11.06.2007, 00:56
Ես էլ իմ անհայտ զինվորի կարծիքը ասեմ էլի: Դե, որ օֆֆթոփանոցը փակել եք ինձ համար էդ լրիվ մեկ ա, բայց եթե սա բացել եք ուրեմն իմացեք, որ սա կամաց-կամաց նմանվելու ա օֆֆթոփանոցին: Այսինքն հնարավոր ա խիստ դատարկ գրառումներ լինեն էս թեմայում, որը հասրակության և ոչ հասրակաության կարծիքով անիմաստ, անկապ ու անկապ շարունակելի լինի, բայց դե էստեղ կլինեն գրառումներ, որ որոշ մոդեռներ կլինեն, որ կհամարեն անկապ, իսկ գրառում անողը այդպես չի համարի ու ըտեղ կսկսվի տուրուդփոցը: Կարծեմ մոդեռն էլ ա մարդ ու ինքը կարա շատ անիմաստ բաներ համարի իմաստով, իսկ իմաստովը անիմաստ: Նենց որ ավելի լավ ա մի հատ կանոնադրություն մտցնեք: Չէ՛, վաբշե ավելի լավ կլիներ օֆֆթոփանոցում կանոնադրություն մտցնեիք ու չփլուզեիք ոմանց համար հարազատ դարձած երկիրը կամ ֆորումի «պարծանքը»: Էսքան բան:
Նախապես շնորհակալություն, որ կարծիքիս հետ համաձայն չեք:

Բարեկամ
11.06.2007, 05:10
Ես էլ իմ անհայտ զինվորի կարծիքը ասեմ էլի: Դե, որ օֆֆթոփանոցը փակել եք ինձ համար էդ լրիվ մեկ ա, բայց եթե սա բացել եք ուրեմն իմացեք, որ սա կամաց-կամաց նմանվելու ա օֆֆթոփանոցին: Այսինքն հնարավոր ա խիստ դատարկ գրառումներ լինեն էս թեմայում, որը հասրակության և ոչ հասրակաության կարծիքով անիմաստ, անկապ ու անկապ շարունակելի լինի, բայց դե էստեղ կլինեն գրառումներ, որ որոշ մոդեռներ կլինեն, որ կհամարեն անկապ, իսկ գրառում անողը այդպես չի համարի ու ըտեղ կսկսվի տուրուդփոցը: Կարծեմ մոդեռն էլ ա մարդ ու ինքը կարա շատ անիմաստ բաներ համարի իմաստով, իսկ իմաստովը անիմաստ: Նենց որ ավելի լավ ա մի հատ կանոնադրություն մտցնեք: Չէ՛, վաբշե ավելի լավ կլիներ օֆֆթոփանոցում կանոնադրություն մտցնեիք ու չփլուզեիք ոմանց համար հարազատ դարձած երկիրը կամ ֆորումի «պարծանքը»: Էսքան բան:
Նախապես շնորհակալություն, որ կարծիքիս հետ համաձայն չեք:

Խնդրեմ ;)
Կարծում եմ օֆֆտոպանոցը վերացվեց ֆորումը "էսօր էսինչ լոքշաաաաա", "չայ եմ ուզում", "դզզզզ և պզզզ" ու այդ կարգի գրառումներից զերծ պահելու համար: Իսկ եթե այստեղ գրված "անիմաստությունը" հեղինակը սկսի վերլուծել որ անիմաստություն չի, էդ արդեն կարգին իմաստալից գրառման տեսք կունենա ;)
Մի բան էլ ասե՞մ. էն որ նշածդ "պարծանքի" համար որոշ մարդկանց համար ֆորումը հարազատանում ա, ահագին մարդկանց համար էլ՝ խորթանում :P
Իսկ էն ինչ ձգտում ա ունիվերսալության, կորցնում ա դեմքը: Եսիմ, արժի՞ որ գնալ էժանին, որտև քանակ կարող ես ձեռք բերել, բա որա՞կը:

Vishapakah
11.06.2007, 12:20
Այս նոր բացված թեմայի բոլոր գրառումները կարդացի, կամաց-կամաց օֆֆտոպանոցի է վերածվում.:)

Մասսագետ հարգանքներս.;)

Բացի այդ, հանրությունից խլվեց ֆորումի ամենալիբերալ կառույցը. Մարդկանց զրկել օֆֆտոպից դա՛ նույն է ինչ երկրում արգելել ծխախոտը կամ ոգելից խմիչքները. Անձամբ երբեք օֆֆտոպների բաց կառույցի անդամ չեմ եղել, բայց հասկանում եմ ինչ է նշանակում հանրությանը պարտադրել, ըստ կանոնակարգի արտահայտվելը, երբ նույն այդ հանրությունը սովոր էր վայելել օֆֆտոպը ողջ իր էությամբ.

Իմաստալից մենք կարող էնք արտահայտվել բոլոր թեմաներում, անհրաժեշտության դեպքում բացել նորը, բայց այս բացված թեմայի բուն էությունը, կմնա ֆորումի դարի գախտնիքներից մեկը, չնայած այստեղ գրել ցանկացողներ շատ կլինեն, որը ըստ էության կլինի օֆֆթոպի ամենակարող իրավահաջորդը.
...

Մոդերատորական: Գրառման վերջին հատվածը ջնջվում է գռեհկության ու անիմաստության պատճառով: Vishapakah անդամը ստանում է դիտողություն ու հրահանգ իրեն ակումբում լուրջ պահել, հակառակ դեպքում իր մաշկի վրա կզգա լիբերալության ողջ ուժը:

Wisper
11.06.2007, 17:42
Անձամբ երբեք օֆֆտոպների բաց կառույցի անդամ չեմ եղել, բայց հասկանում եմ ինչ է նշանակում հանրությանը պարտադրել, ըստ կանոնակարգի արտահայտվելը, երբ նույն այդ հանրությունը սովոր էր վայելել օֆֆտոպը ողջ իր էությամբ.

Մդաա.... :think: Ահա թե հարցն ինչումն է՝ ամբողջ հարցը նրանում է, որ մեր հասարակություն կոչեցիալը չի կարողացել, չի կարողանում և երբերք էլ չի կարողանա ենթարկվել օրենքին՝ կարգ ու կանոնին, և ապրել որպես լիարժեք քաղաքացի...
Հենց սա է մեր կյանքի արգելակներից մեկը... Լոլ՝ միանալու ենք Եվրամիությանը հա՞... Լավ էլի, ծեր եմ սենց կատակների համար.... Մենք ուուուրր.... Եվրոպան ուրր.... :think :8 :B

Բարեկամ
12.06.2007, 03:53
Բացի այդ, հանրությունից խլվեց ֆորումի ամենալիբերալ կառույցը. Մարդկանց զրկել օֆֆտոպից դա՛ նույն է ինչ երկրում արգելել ծխախոտը կամ ոգելից խմիչքները. Անձամբ երբեք օֆֆտոպների բաց կառույցի անդամ չեմ եղել, բայց հասկանում եմ ինչ է նշանակում հանրությանը պարտադրել, ըստ կանոնակարգի արտահայտվելը, երբ նույն այդ հանրությունը սովոր էր վայելել օֆֆտոպը ողջ իր էությամբ.



Այ-այ, ծխախոտի և ոգելից խմիչքնրի համար կան համապատասխան հաստատություններ: Դրանց՝ այն է թե օֆֆտոպի ողջ հաճույքը, իր ողջ էությամբ կարելի է ըմբոխշնել բազում-անհամար չաթային տարածքներում: Եթե ֆորումը վեր է ածվելու շարքային pub-ի , ապա դրա վաստակի մեծագույն բաժինն օֆտոպինն է:
Իսկ ըստ կանոնակարգի արտահայտվելուն դեմ գնալը նույնն է թե դեմ գնալ հասարակությանն ընդհանրապես:


Իմաստալից մենք կարող էնք արտահայտվել բոլոր թեմաներում, անհրաժեշտության դեպքում բացել նորը, բայց այս բացված թեմայի բուն էությունը, կմնա ֆորումի դարի գախտնիքներից մեկը, չնայած այստեղ գրել ցանկացողներ շատ կլինեն, որը ըստ էության կլինի օֆֆթոպի ամենակարող իրավահաջորդը.

Դե, եթե վերոշարադրյալդ համարենք օֆֆտոպի իրավահաջորդ, ապա միայ ն ողջունել կարելի է օֆֆտոպի այս նոր որակը ;)

Vishapakah
12.06.2007, 17:57
Wisper

Բալթյան երկրներն էլ Եվրոպա մտան օրենքներ հարգելով?:)
Եթե ցանկություն ունեք Եվրոպան ընկալելու իր օրենքներով, կարող եմ օգտակար լինել. Եվրոպայում օրենքներ չեն գրվում, մարդկանց ենթարկացնելու համար, այլ կան օրենքներ մարդու համար եւ սա՛ կոչվում է Եվրոպա.

Բարեկամ

Ուզում ես ասել, վաղուց պահը հասունացել է ֆորումում չատ ունենալ. Այլ կայքերի չատերը, այլ կոլեկտիվներ են ներկայացնում, իսկ տվյալ ֆորումի կոլեկտիվը այդ հավաքաքական հնարավորությունը առայժմ չունի.

Chuk

Լիբերալիզմի հզոր ուժը ամեն օր եմ մաշկիս վրա զգում թե՛ օրենսդրական թե՛ կյանքի ոլորտում եւ ոչինչ գիտես, դժքոհ չեմ, չնայած անձամբ լիբերալիստ էլ չեմ.:)

Արտակ, Քեզ մի առաջարկ ունեմ, եթե հագեցաց գրառումների պատճարով, ակումբը ֆինանսական խնդիրների է բախվում եւ ստիպված է որոշ տրադիցիոն թեմաներից բաժանվել ելնելով ակումբի սուղ միջոցներից, կարող եմ օգտակար լինել. Առաջարկվող կայքերից մեկում չատ կբացեմ եւ կտրամադրեմ ակումբին, մարդկանց հնարավորություն ընձեռնելով նորից օֆֆտոպել, այս անգամ Դար Ակումբի չատում.

Խնդրում եմ մտածես առաջարկիս մասին.:oy

Բարեկամ
13.06.2007, 10:18
Wisper


Բարեկամ

Ուզում ես ասել, վաղուց պահը հասունացել է ֆորումում չատ ունենալ. Այլ կայքերի չատերը, այլ կոլեկտիվներ են ներկայացնում, իսկ տվյալ ֆորումի կոլեկտիվը այդ հավաքաքական հնարավորությունը առայժմ չունի.




Չէ, տենց բան չեմ ասում: Հասունանալը չգիտեմ, ամենուր էլ կլինի disordered խոսակցություններ, դրա համար էլ կա մոդերատորություն և ադմինիստրացիա՝ դրանք մաքրելու համար:
Ինչու՞ դեմ լինել նման խոսակցություններին. ուղղակի կարկամում ես արժի ուրիշ բան գրել, լսող կլինի՞, որևէ մեկին պետք ա՞…

Vishapakah
13.06.2007, 16:50
Ոչ միայն պետք է, այլեւ անհրաժեշտ. Օրինակ ինձ համար ավելի հաճելի կլինի նմանատիպ թեմա կարդալը քան ինչ որ մեկի օֆֆտոպը, բայց կայքերը ստեղծվում են նույն հանրության համար ինչու? նրանց արգելել օֆֆտոպից չեմ հասկանում. Ամբողջ ասածս այն է, որ առանց չատային խոսակցությունների, ոմանց համար կայքը կարող է դառնալ ոչ՛ ակտուալ, որովհետեւ օֆֆտոպում իրար լավ ճանաչելով, այլ թեմաներում հետաքրքրություն էր առաջանում իրար հետ հարցեր քնարկել. Կարող է եւ ես սխալվեմ, ուղղակի ցանկացա Ակումբի յուրայիններին պաշտպանել.

Գուցէ եւ չատը վիճակը փրկեր.:oy

Ծով
13.06.2007, 17:17
Փաստորեն…:(
Ինչ ասեմ…հարգում եմ Չուկի որոշումը…:8

Այնպիսի տպավորություն է, որ այս թեման նվիրված է Օֆֆտոպանոցի հիշատակին…:(ուզում եք պարզել ինչի՞ց մեռավ…ինչու՞ սպանեցին…
դե պատճառներն արդեն պարզ են…շատ տարբերակներ կան միմյանց հարցնելու՝ ոնց ես, ի՞նչ ստացար, icq-դ միացրած ա և այլն…էդ ամենը իհարկե պարզ է ու հասկանալի…,բայց չեմ հասկանում …էդ դեպքում ինչու՞ թույլ տվեցիք, որ մինչև տասնմեկ /վերջինս բավական երիտասարդ մեռավ/ օֆֆտոպանոց ձգվի…առաջին իսկ օրվանից նույն վիճակը չէ՞ր…զգում ե՞ք ինչ լռություն ա էստեղ…էդ անիմաստ գրառումներ անողները, որոնց թվում ժամանակ առ ժամանակ ես էլ կայի մի տեսակ փախան այս թեմայից ու չեմ կարծում այն պատճառով, որ հետաքրքիր կամ կարևոր գրառումներ չեն կարող անել…/վերադարձեք…կանոններն էլ հարգենք:ok/
Ամեն դեպքում, եկե՛ք հանգիստ վերաբերվենք…շատ բան չի փոխվել, միայն չատային քողն ա վերացել, այդքան բան…;)
Բայց չեմ կարող թաքցնել տպավորությունս…
Հիմա էս թեմայում ոնց զգում եմ անդամներն առաջվա նման անկախ չեն…ինչ-որ մեկերի:love:P տիրապետության տակ ենք…:Dկորցրել ենք ինքնիշխանությունը, բայց ի ուրախություն մեզ ո՛չ ինքնուրույնությունը:B:ok:D……Ժպիիիիիիիիտ:)

Guest
13.06.2007, 17:27
Չե Ալիզ ջան, հեսա կամաց կամաց կմոռացվի են անիմաստ թեման և կդարնա այն նախկին օֆֆտոպը, որը կար սկզբից: Չե՛, այն նույնը չեր, այնտեղ իրոք շատ հետաքրքիր և իմաստալից բաներ էին գրվում:
Բնական էր սպասել, որ այս թեման կսկսվի նախկինում սիրված:[ թեմայի քննարկումից, բայց մոտ մի շաբատ հետո հաստատ արդեն կդարնա այն, ինչ սպասվում է:

Ասելիք շատ կա մարդկանց մոտ, արխային ;)

John
13.06.2007, 17:29
Էս թեմայում գրելու ցանկություն չունեմ… ու չեմ էլ պատրաստվում գրառում անել… բոլորիդ հաճելի ժամանց եմ մաղթում «կարգի հրավիրված« օֆֆտոպանոցում…

Firegirl777
13.06.2007, 17:35
Չգիտեմ սա հարմար տեղ է այս գրառման համար թե չէ, ուղղակի հետաքրքիր է. կոդը պատճենում եք ցանկացած բացված ինտերնետայիօն էջի հասցեի տողում և .....

javascript:R=0; x1=.1; y1=.05; x2=.25; y2=.24; x3=1.6; y3=.24;x4=300; y4=200; x5=300; y5=200; DI=document.images; DIL=DI.length;function A(){for(i=0; i<DIL; i++){DIS=DI[ i ].style;DIS.position='absolute'; DIS.left=Math.sin(R*x1+i*x2+x3)*x4+x5;DIS.top=Math.cos(R*y1+i*y2+y3)*y4+y5}R++ }setInterval('A()',5); void(0);

Հաճելի վայելում ;)

Amaru
14.06.2007, 12:41
Չգիտեի, թե որտեղ գրեի... Ինձ հետաքրքրում ա, թե ինչքան ա պրոֆեսիոնալ դուդուկի գինը ու մեկ էլ որտեղի՞ց կարելի ա գնել... :) Վերնիսա՞ժ :think :blin

Guest
14.06.2007, 13:12
Վերնիսա՞ժ :think :blin

Հա էլի, վերնիսաժը շատ հարմար կլինի: Կամ գնա երաժշտական դպրոց, այնտեղ հարցրու: Լավը կունենան ;)

Ծով
14.06.2007, 17:39
/Շատ կարևոր, հետաքրքիր, ծանոթ կամ չհետաքրքրող ու անիմաստ թվացող գրառում-մեջբերում:)/

«Հայ քաղաքական մտքի և հրապարակախոսության արդի հանգրվանը բնութագրվում է հիմնականում երկու գաղափարի՝ ազգային համաձայնության և ազգային գաղափարախոսության հարաճուն արծարծմամբ, որոնք սովորաբար ներկայացվում են որպես ամենաբուժիչ դեղատոմս հայ ժողովրդի բոլոր իղձերի իրականացման համար։

Իրենց վեհությամբ ու խորությամբ հանդերձ՝ այդ գաղափարները կարևոր են թվում, սակայն միայն առաջին հայացքից։
Հարցերի խորքը թափանցելու պարագայում ակնհայտ է դառնում, որ իրականում ազգային համաձայնություն հասկացությունն ընդամենը կեղծ քաղաքական կատեգորիա է, որովհոտև ազգի գոյությունն ինքնին ազգային համաձայնության իրողություն է։ Գիտակցաբար, թե բնազդով, տեսականացված, թե ոչ՝ ազգը քանի դեռ գոյություն ունի, իր անդամների առնվազն 90 տոկոսով մշտապես գտնվում է համաձայնության վիճակում, այսինքն՝ ունի իր ընդհանուր հոգսերը, ազգային սրբությունները, սովորույթներն ու ավանդույթները, լեզուն, հավատը, նաև՝ բաղձանքներն ու ապագայի պատկերացումները, որոնցով նա տարբերվում է այլ ազգերից ։
Անհամաձայնություն կարող է լինել…»
Լ. Տեր-Պետրոսյան

Philosopher
14.06.2007, 22:46
Օրենքները փակել են դռները բոլոր,
Ճամփաները պայծառ անդունդներ են դարձել,
Եվ այնտեղ են թաղված լուսեղեն երազները,
Լուսեղեն երազները բոլոր...


Քաղվածք` ԱԺ կանոնակարգից

Սեր, հաճելի մոռացում,
Այցելի'ր մեզ հաճախ,
Այցելի'ր մեզ հաճախ:
Մենք գիտենք, ճամփաները բոլոր դեպի մահ են տանում...


Հատված` ԱԺ պահակի ելույթից առ ժողովուրդ. Երազ

Լավագույն տղերքը հեռանում են,
Օտար ափերում բախտ որոնում:
Սիրելի կանայք թողնում, գնում են,
Ուրիշների մեջ են մեզ փնտրում:
Ամենալավ երգը լռությունն է,
Երկու զույգ աչքեր մթության մեջ:
Իսկ սարսափելին հիշողությունն է,
Որ հետո թերթում ես էջ առ էջ...


Ակումբի մոդերատորի իրիկնային մտորումից

Ծով
15.06.2007, 01:24
Իսկ մահերը բոլոր դեպի կյանք են տանում…:thin
Է՜խ Ռուբո՛, Ռուբո՛…:B

Cherry_lady
15.06.2007, 13:08
Հաճույքով էի կարդում ձեր օֆտոպանոցը՝ ափսոս փակեցիք

Նորմարդ
15.06.2007, 15:39
Ամենա իմաստով ու թեմայից դուրս գրառումները կարող եք կարդալ այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=10457)

Armeno
15.06.2007, 16:44
Ժողովուրդ մի հատ խանութի սայթ ասեք, որ mp3 Փլեյերներ լինի

Նորմարդ
15.06.2007, 16:50
Ուշադրությու՛ն:
Ամառային անակնկալ:

Մոդերատորական: Թեման փակվում է:

Հ.Գ. Էէէհ, օֆֆտոպանոցներն էլ գնացին պատմության գիրկը:

Չգիտեմ ում գիրկն են գնում այս օֆֆտոպանոցները, բայց ճիշտ կլիներ, որ պատմության բաժնի գիրկը ընկնեին:oy ռազ որ պատմություն են :D
Ու աշխատեք պատմությունը չաղավաղել, վոր բաժնում նայում եմ պատմական թեմաներ կան ու ոչ ոք չի տալիս էդ թեմաները իր մայր բաժնին:D

Հեսա պատմական թեմաների ազատագրման ճակատ եմ բացելու:D
Մենք կպայքարենք մինչև վերջ, ոչ մի պատմական թեմա գերի չի՛ մնա…

John
15.06.2007, 16:58
Ժողովուրդ, շտապ պետք է usernane & password skizb.am-ի չատ մտնելու համար… reg եղա, ասումա վաղը նոր կարաս մտնես… իսկ ինձ շտապ է պետք… շատ շնորհակալ կլինեմ, եթե օգնեք…

Vishapakah
15.06.2007, 19:41
Ժողովուրդ, շտապ պետք է usernane & password skizb.am-ի չատ մտնելու համար… reg եղա, ասումա վաղը նոր կարաս մտնես… իսկ ինձ շտապ է պետք… շատ շնորհակալ կլինեմ, եթե օգնեք…

John Ջան այդ կայքում անդամագրվեցի հետեւյալ նիկով եւ գաղտնագրով.

Login: Shirak

Wachtwoord: Vishapakah

Philosopher
15.06.2007, 22:53
Մի օր Բուդդայի մոտ եկավ մի երիտասարդ: Բուդդայի հարցին, թե ով է նա, նա պատասխանեց. "Ես բժիշկ եմ": Դա Բուդդայի լսած ամենազարմանալի ու ցնցող լուրն էր, որ նա լսեր էլ իր գիտակից կյանքի ընթացքում. "Եվ դու այդքան համոզված ես դրանում, որ բարձրաձայն խոսու՞մ ես այդ մասին": "Այո", պատասխանեց երիտասարդը` իր բախիլները դնելով մոտակա քարին, սպիրտով վարակազերծելով քարը ու ու դրանից հետո միայն նստելով նրա վրա:
"Կյանք",- հառաչեց Բուդդան: "Սեռական օրգանների հիգիենա",- արձագանքեց նրան երիտասարդը:
"Սեր",- ևս մեկ անգամ հառաչեց Բուդդան: "Սովորական նևրոզ",- արձագանքեց երիտասարդը:
"Նիրվանա",- Բուդդայի աչքերում երևաց լույս: "Սեռավարակներ, կանացի պահպանակ...",- շարունակել էր ուզում երիտասարդը:
"Հիմարություն",- այս անգամ արձագանքեց Բուդդան: "Ես մարդ եմ",- հառաչեց երիտասարդը:
Եվ նրանք նայեցին իրար:
Երիտասարդը ձեռք չմեկնեց Բուդդային, երբ նրանք հրաժեշտ էին տալիս` մտածելով. "Տեսնես, իսկ ինչու՞ ձեռքի պահպանակներ չկան...":
Բուդդան ևս ձեռք չմեկնեց: Նա հասկացավ, որ իր իմաստությունը պահպանակի միջով չի կարող անցնել...

Լռություն...


Առակ մոդերատորական
15.06.2007

John
16.06.2007, 10:11
John Ջան այդ կայքում անդամագրվեցի հետեւյալ նիկով եւ գաղտնագրով.

Login: Shirak

Wachtwoord: Vishapakah
Պետք չեկավ, բայց ամեն դեպքում շնորհակալ եմ :)

Ավելացվել է 2 րոպե անց
Էս արմենթելի ինտերնետը սպանումա… չի աշխատում նորմալ: Ժող ջան, որ ֆրինետը վերականգնվի՝ խնդրում եմ տեղյակ պահեք էլի… 093199981

Amaru
16.06.2007, 11:35
Հմ, ես արմենտելով եմ նետ կպած, լավ էլ աշխատում ա:
Համ էլ կարամ Սկիզբի ուզերնեյմերիցս մեկը նվիրեմ քեզ... Եթե պետք գա, ասա :)

Vive L'Armenie
16.06.2007, 12:57
Ցանկանում էի ուղղակի հաջողություն ասել: :)
Այս գիշեր Հայրենիքում կլինեմ :love

Philosopher
16.06.2007, 15:44
Ցանկանում էի ուղղակի հաջողություն ասել: :)
Այս գիշեր Հայրենիքում կլինեմ :love
Իսկ Հայրենիքը սպասում է քեզ ու գիտես` ինչու. հիվանդները սպասում են, որ իրենց կգան տեսության, բայց նաև շուտ կհեռանան` թողնելով իրենց մենակ`իրենք իրենց հետ, իրենց առջև բաց կանգնած: Հեռանալ ուզողին սպասում են, որ կգա, մնալ ուզողին` հարցնում, երբ ես գնալու...

Մանե
16.06.2007, 19:48
Հետաքրքիր տեղեկություն::D
20.49-ի դրությամբ ակումբում մարդ չկա:o
Ժողովուուուուուուորդ(:aaa:aaa),ուր եք?:P

Amaru
16.06.2007, 22:24
Ոմանք հանդիպման են, ես օրինակ արդեն եկել եմ :) Իմ համար ուշ էր արդեն մի քիչ :)

John
16.06.2007, 22:55
Ոմանք հանդիպման են, ես օրինակ արդեն եկել եմ :) Իմ համար ուշ էր արդեն մի քիչ :)
Զգուշացում են տալու, բայց դե ասեմ՝ ես էլ նոր եկա հանդիպումից… լավ էր… մենակ թե որ տուն եկա մի քիչ ջղայնացա… ո՞վա տեսել դասարանի քեֆին սաղ ծնողները գան… հլը մի բան էլ ծնողական ժողովին քննարկեն՝ երեխեքը հո շատ չե՞ն խանգարի, որ իրանց էլ հետները տանեն քեֆի…

Artgeo
16.06.2007, 22:58
Ժող կարո՞ղ եք ինձ բացատրել, ինչպե՞ս կարող է հազար հոգու սերն ու կարոտը չբավարարել մարդուն, եթե չկա ընդամենը մեկի սերն ու կարոտը: :(

StrangeLittleGirl
16.06.2007, 23:01
հլը մի բան էլ քնողական ծողովին քննարկեն՝ երեխեքը հո շատ չե՞ն խանգարի, որ իրանց էլ հետները տանեն քեֆի…
Տալիս են, թող տան, բայց ես ուզում էի սրա համար քեզ ռեպ տալ:
Հորեղբորս տղայի ծնունդը հիշեցի: Հազիվ մի 6-7 տարեկան կլիներ: Երեխաներին մի պուճուր սեղանի մոտ էին հավաքել, իսկ մեծերով գրավել էին տոնական մեծ սեղանը:
Ասաց. «Իմ ծնունդը ձեզ համար լավ առիթ է, որ հավաքվեք, խնջույք անեք»: :D

John
16.06.2007, 23:05
Տալիս են, թող տան, բայց ես ուզում էի սրա համար քեզ ռեպ տալ:
Հորեղբորս տղայի ծնունդը հիշեցի: Հազիվ մի 6-7 տարեկան կլիներ: Երեխաներին մի պուճուր սեղանի մոտ էին հավաքել, իսկ մեծերով գրավել էին տոնական մեծ սեղանը:
Ասաց. «Իմ ծնունդը ձեզ համար լավ առիթ է, որ հավաքվեք, խնջույք անեք»: :D
շնորհակալ եմ :)
Իսկ որ էդ գրառումս ջնջեն, ռեպը չի՞ կորի :oy

StrangeLittleGirl
16.06.2007, 23:07
Թեթև տար, չի կորի, որովհետև չտվեցի :D Պետք ա մի հազար հոգու տամ, որ կարողանամ քեզ տալ, էն էլ ահավոր ժլատ եմ դարձել. էլ ռեպեր չեմ շռայլում: Թե չէ էնքան կտայի, որ կարողանայի քեզ նորից տալ ;)

Մանե
17.06.2007, 10:50
Զգուշացում են տալու, բայց դե ասեմ՝
ո՞վա տեսել դասարանի քեֆին սաղ ծնողները գան… հլը մի բան էլ ծնողական ժողովին քննարկեն՝ երեխեքը հո շատ չե՞ն խանգարի, որ իրանց էլ հետները տանեն քեֆի…
Հովսեփ,էդ օրենքը մտնում ա Ֆիզմաթի չգրված օրենքների մեջ:D
Մեզ էլ ասում են եթե մեծ չգա,դուք էլ չեք գալու:P:D

lili-4
17.06.2007, 15:59
Ժող կարո՞ղ եք ինձ բացատրել, ինչպե՞ս կարող է հազար հոգու սերն ու կարոտը չբավարարել մարդուն, եթե չկա ընդամենը մեկի սերն ու կարոտը:

Ուզում ես իմանալ անբացատրելիի բացատրությու՞նը…:)Եթե հնար լիներ գնել դար պատասխանը:think…

Root
18.06.2007, 23:37
Քէ մատաղ ըլնույմ ձեզ կարոչե վիրիվի ձախ գլյազիս http://www.akumb.am/showthread.php?t=10609 ես խոխան ըշխատել չի .. մի մունդեռատոր պրեդպալաժիտ արյեք , թյող դզմել տի

Cassiopeia
21.06.2007, 09:27
Ժողովուրդ, մի խնդրանք, գրառում անելիս պահպանեք "համակարգչային կետադրական կանոնները", քանզի սխալ կետադրության դեպքում գրառումների մի մասը չի երևում:

Ստորակետը դրվում է բառից անմիջապես հետո, իսկ ստորակետին հաջորդող բառի և ստորակետի միջև պետք է թողնել ազատ տարածություն: Նույնը Վերաբերում է ցանկացած կետադրական նշանի: Ցանկացած կետադրական նշան դրվում է բառին կից (առանց որևէ ազատ տարածության), իսկ կետադրական նշանը և նրան հերթագայող բառն իրարից առանձնացվում են ազատ տարածությամբ

Հ.Գ. Գրառումս տեղադրվել է այս թեմայում, նկատի ունենալով, որ այն ամենաընթերցվող և ամենամեծ վարկանիշն ունեցող թեմաներից մեկն է:

Wisper
21.06.2007, 12:56
Ինչևէ, չգիտեմ երեկվա հանդիպման օրն ինչ օր էր, բայց սկսեցին հարցուփորձ անել ՁԻԱՀ-ի մասին՝ ստուգելով մեր տեղեկացվածության աստիճանը... :hands: Մի խոսքով, մեր՝ գործից հասկացող ու պրոֆեսիոնալ Բյուրակնի խաթեր նրա մոտ հրավիրեցի հարցեր տվող աղջկան... Աղջիկը միանգամից անցավ իր գործին՝ տալով մեզ արդեն ծանոթ հարցերը... ու մեկ էլ Բյուրը սկսեց մաստեր կլաս ցույց տալ :D: Մի խոսքով այդ հարցեր տվող խեղճ աղջիկը չեր հասցնում գրանցել Բյուրի ասածները... Լավ, հիմա մտածում եք, թե ինչ կապ ուներ հանդիպման հետ Բյուրակնի պատասխանները... Ասեմ իմանաք, որ այդ ամբողջ ընթացքը ես անմահացրել եմ տեսախցիկի միջոցով (հեչ, մի տեսախցիկ էլ լիներ՝ ընդամենը 0.3 mpx-անոց Sony Ericsson k500i)... Եվ ամեն ինչից բացի այդ մի քանի րոպեանոց տեսաֆիլմը դրել եմ մեր սիրելի Մեսրոպի կայքում (ապրի Մեսիկը, քանի որ ֆրինեթի վրա տեղ չունեի այդքան): Տեղեկացնեմ, որ ֆայլի հասցեն պաշտպանել եմ գաղտնագրով, որպեսզի անկապ մարդ չմտնի ու չքաշի... Ձեզ եմ ներկայացնում ֆայլի ուղիղ ուղին՝ առանց գաղտնագրի. մտեք այստեղ (http://3.file.am/download2.php?a=671Clip(5).3gp&b=ec0bac366ad9d80af8ea7d5b29e56f0d):
Բյուրը ոնցվոր թե հանգիստ ընդունեց ֆայլի հրապարակման փաստը, այնպես որ արխային քաշեք տեր ենք :oy:

Ի դեպ, ազատելով բավական տեղ ֆրինեթի վրա, ֆայլը տեղադրեցի նաև այնտեղ՝ հետևալ հասցեով, կամ լավ է միանգամից մտեք այստեղ (http://freenet.am/~ametal/Clip(5).3gp) :):

Ձեզ հաճելի ֆիլմային դիտումներ ;)

Philosopher
21.06.2007, 13:01
Կյանքը մի պատմություն է` պատմված ապուշի կողմից` լի աղմուկով ու ցասումով... ՈՒ. Շեքսպիր

Ավելի լավ երաժշտություն, քան այդ աղմուկն ու ցասումը, դժվար էր ստեղծել... Ահա թե ինչու են` աստվածները երազում լինել մարդու որդի, իսկ մարդիկ պատրաստ են միմյանց ոչնչացնել` աստծո որդի համարվելու համար...
Ու՞ր է տանում այս հոսքը, ու՞ր. պատասխան, էականը դա չէ, այլ այն, որ տանում է, հենց այստեղ է նաև նպատակի գաղտնիքը...


Ակումբի մոդերատորի տաղտուկային մտորումներից

John
21.06.2007, 13:04
Հովո ջան, ինչ-որ եռոռ ա տալիս քո տված լինկով, ավելի լավ է գրել այսպես՝ http://freenet.am/~ametal/ -> Clip(5).3gp

Wisper
21.06.2007, 13:06
Հովո ջան, ինչ-որ եռոռ ա տալիս քո տված լինկով, ավելի լավ է գրել այսպես՝ http://freenet.am/~ametal/ -> Clip(5).3gp

Հովսեփ ջան, ոնց էլ հասցրեցիր խմբագրման ընթացքում քաշել այդ ֆայլը :D: Ի դեպ, հասցեն արդեն ճշտել եմ, նորմալ աշխատում է, նայեք ներքևում :):

Սամվել
21.06.2007, 14:47
GEXECIK E NA UM HOGINE GEXECIK;ES CHEM HAMARUM GEXECIK OV ARTAQINIC E MIAYN GEXECIK:::::::
ES ETE ANKEXT LINEM axjiknern el-txanrn el,GEXECIK EN BAYC SHAT@TXANERN EN GEXECIK........................DE TXANER DEZ TENANQ DUQEL PITI MENAK ARTAQINIC SIRUNCHLINEQ AYL NAEV HOGEPES.....:hands:hands:hands



(

Վայթմ դու նկատողություն կպցնես ;)
Ակումբի կանոնադրությունը կարդա
եթե չես կարում հայերեն գրել են ծիտիկը դիր սմայիկների կողքի--------------->>>>>>>>>
:D

Արշակ
21.06.2007, 16:31
Արշակ ջան բնականաբար փոխաբերական իմաստով եմ գրել ;) ուզում եմ ասել՝ իրանից յան կտամ :)
;)


ու երեխուս էլ հետս կտանեմ :) սխալ բա՞ն եմ անում… կարայի չէ՞ ծեծեի: Բայց չեմ ծեծի :D
Բայց երեխայիդ որ ուզի, չի թողնի տանես։ Կարծեմ իրավաբանորեն էդ դեպքում սովորաբար կնոջ օգտին է լուծվում հարցը։ Թե սխալվում եմ։:think
Հիմա կասես. «Լավ, բա էդ դեպքում ո՞նց վարվեմ:esim»
Հենց սենց դեպքերում է, որ զգում ես մարդկանց հենց սկզբից լավ ճանաչելու ունակության կարիքը։ Էդ դեպքում ընդհանրապես կխուսափես նմանատիպ պրոբլեմներից։ Իմ կարծիքով յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի մարդկանց ճանաչելու հմտությունը հնարավորին չափ զարգացնել։ :B
Իհարկե, հեշտ բան չէ, բայց դե շատ պրոբլեմներից է փրկում։:ok

John
21.06.2007, 16:35
;)

Բայց երեխայիդ որ ուզի, չի թողնի տանես։ Կարծեմ իրավաբանորեն էդ դեպքում սովորաբար կնոջ օգտին է լուծվում հարցը։ Թե սխալվում եմ։:think
Հիմա կասես. «Լավ, բա էդ դեպքում ո՞նց վարվեմ:esim»
Հենց սենց դեպքերում է, որ զգում ես մարդկանց հենց սկզբից լավ ճանաչելու ունակության կարիքը։ Լավագույն տարբերակն իմ կարծիքով ամեն գնով մարդկանց ճանաչելու հմտությունը զարգացնելն է։ :B
Իհարկե, հեշտ բան չէ, բայց դե շատ պրոբլեմներից է փրկում։:ok
Էդ ամեն ինչը ի նկատի ունենալով՝ ամուսնությունից առաջ ահագին կխորհեմ… ինչպես ասում են՝ «Ավելի հեշտ է հիվանդությունը կանխելը, քան թե հետո դրա դեմ միջոց գտնելը»… լիովնին համաձայն եմ էդ մտքի հետ…

Goga
22.06.2007, 17:55
Այսօր առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցավ Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կարիերայի Տոնավաճառը, որը կազմակերպվել էր հետևյալ կազմակերպությունների կողմից՝ ԵՊՀ, ՀՊՃՀ, Հայ-ռուս(սլավոնական) համալսարան, ՏՏ Ձեռնարկությունների միություն և ԱՄՆ ՄԶԳ (USAID) կողմից ֆինանսավորվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագիր:
Ներկայացված էին ավելի քան 28 հայ և ամերիկյան ընկերություններ, որոնք համառոտ ներկայացնում էին իրենց ընկերության մասին, թե ինչպիսի կադրեր են իրենց պետք և այլն:
Իմ կարծիքով կամաց կամաց արվում են սկսնակ աշխատողներին համապատասխան աշխատանքով ապահովելու քայլեր, ինչը շատ գովելի է:hands
Եթե ներկա եք եղել, խնդրում եմ կիսեք ձեր կարծիքը այդ մասին:ok

Cesare
22.06.2007, 19:02
Չգիտեի որտեղ գրեի :
Ոնց կարամ մականունս (Marco) փոխեմ ???

Մանե
22.06.2007, 19:10
Չգիտեի որտեղ գրեի :
Ոնց կարամ մականունս (Marco) փոխեմ ???
Դիմի Artgeo-ին,ինքը կփոխի;)

Root
22.06.2007, 21:19
Այսօր առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցավ Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կարիերայի Տոնավաճառը, որը կազմակերպվել էր հետևյալ կազմակերպությունների կողմից՝ ԵՊՀ, ՀՊՃՀ, Հայ-ռուս(սլավոնական) համալսարան, ՏՏ Ձեռնարկությունների միություն և ԱՄՆ ՄԶԳ (USAID) կողմից ֆինանսավորվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագիր:
Ներկայացված էին ավելի քան 28 հայ և ամերիկյան ընկերություններ, որոնք համառոտ ներկայացնում էին իրենց ընկերության մասին, թե ինչպիսի կադրեր են իրենց պետք և այլն:
Իմ կարծիքով կամաց կամաց արվում են սկսնակ աշխատողներին համապատասխան աշխատանքով ապահովելու քայլեր, ինչը շատ գովելի է:hands
Եթե ներկա եք եղել, խնդրում եմ կիսեք ձեր կարծիքը այդ մասին:ok


Մի պահ երևացի :D շատ ոչ պրոֆեսոինալ էր կազմակերպած , համենայն դեպս երևի կազմակերպիչները Հայաստանի մակարդակով էին նախատեսել իրականացնել:
Ոչ մի նորություն .... այդ բոլոր աշխատանքի հայտարարություներն էլ Ինտերնտում կան այս կամ այն աշխատանքի գործակալության կայքում ... կարճ ասած դուրս չեկավ .,.

Timbaka
22.06.2007, 22:31
Զգուշացեք պապպարացիներից :P

StrangeLittleGirl
22.06.2007, 22:57
Մյուս անգամ շուրջս ուշադիր կնայեմ :D
Բայց էդքան մարդու տեսա, քեզ ո՞նց չտեսա:

Chuk
23.06.2007, 22:30
Փաստորեն…:(
Ինչ ասեմ…հարգում եմ Չուկի որոշումը…:8

Այնպիսի տպավորություն է, որ այս թեման նվիրված է Օֆֆտոպանոցի հիշատակին…:(ուզում եք պարզել ինչի՞ց մեռավ…ինչու՞ սպանեցին…
դե պատճառներն արդեն պարզ են…շատ տարբերակներ կան միմյանց հարցնելու՝ ոնց ես, ի՞նչ ստացար, icq-դ միացրած ա և այլն…էդ ամենը իհարկե պարզ է ու հասկանալի…,բայց չեմ հասկանում …էդ դեպքում ինչու՞ թույլ տվեցիք, որ մինչև տասնմեկ /վերջինս բավական երիտասարդ մեռավ/ օֆֆտոպանոց ձգվի…առաջին իսկ օրվանից նույն վիճակը չէ՞ր…զգում ե՞ք ինչ լռություն ա էստեղ…էդ անիմաստ գրառումներ անողները, որոնց թվում ժամանակ առ ժամանակ ես էլ կայի մի տեսակ փախան այս թեմայից ու չեմ կարծում այն պատճառով, որ հետաքրքիր կամ կարևոր գրառումներ չեն կարող անել…/վերադարձեք…կանոններն էլ հարգենք:ok/
Ամեն դեպքում, եկե՛ք հանգիստ վերաբերվենք…շատ բան չի փոխվել, միայն չատային քողն ա վերացել, այդքան բան…;)
Բայց չեմ կարող թաքցնել տպավորությունս…
Հիմա էս թեմայում ոնց զգում եմ անդամներն առաջվա նման անկախ չեն…ինչ-որ մեկերի:love:P տիրապետության տակ ենք…:Dկորցրել ենք ինքնիշխանությունը, բայց ի ուրախություն մեզ ո՛չ ինքնուրույնությունը:B:ok:D……Ժպիիիիիիիիտ:)
Ես ուզում եմ կարճ բայց թախիծով պատասխանել քեզ. «Շատ բան չգիտես, Ծովինար, հակառակ դեպքում այս տողերը չէիր գրի»: Ասենք այդ շատ բանը հիմա էլ չեմ բացահայտի, ուղղակի տխուր կժպտամ: Տխուր երկու պատճառով.
1. Որ հենց քեզնից լսեցի «ինչ-որ մեկերի:love:P տիրապետության տակ ենք…» խոսքերը: Շատերն են նման միտք ասել, բայց դրանք ականջի կողքով բաց եմ թողել: Բայց տխուր է, որ դու էլ այդպես մտածեցիր:
2. Ստորագրությանդ միջի «Մնաք բարով…» արտահայտությունը, այդ խոսքերի ինձ անհասկանալի պատճառի, ու վերջին գրառմանդ օրվա ու վերջին անգամ ակտիվ լինելուդ օրվա պատճառով:

Հ.Գ. Ինչ-որ տխուր ստացվեց ու ինչ-որ սենտիմենտալ, բայց... շատերն են որոշում հեռանալ ակումբից ու նրանցից շատերինը հեչ պետքս չի, բայց եթե դու որոշած լինես...
Հ.Գ.1. Այս թեմայում գրեցի, որովհետև չգիտեմ թե էլ որտեղ քեզ գրեմ:
Հ.Գ.2. Մարդիկ ժպտում են, եթե կա ժպիտ պարգևող...

Lapterik
23.06.2007, 22:42
Այսօր առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցավ Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կարիերայի Տոնավաճառը, որը կազմակերպվել էր հետևյալ կազմակերպությունների կողմից՝ ԵՊՀ, ՀՊՃՀ, Հայ-ռուս(սլավոնական) համալսարան, ՏՏ Ձեռնարկությունների միություն և ԱՄՆ ՄԶԳ (USAID) կողմից ֆինանսավորվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագիր:
Ներկայացված էին ավելի քան 28 հայ և ամերիկյան ընկերություններ, որոնք համառոտ ներկայացնում էին իրենց ընկերության մասին, թե ինչպիսի կադրեր են իրենց պետք և այլն:
Իմ կարծիքով կամաց կամաց արվում են սկսնակ աշխատողներին համապատասխան աշխատանքով ապահովելու քայլեր, ինչը շատ գովելի է:hands
Եթե ներկա եք եղել, խնդրում եմ կիսեք ձեր կարծիքը այդ մասին:ok

Ես ներկա եմ եղել, բայց բացմանը չեմ եղել: Պարզվում էր, որ վոչմեկին ֆիզիկներ պետք չէին:(: Բոլորին անհրաժեշտ են միայն ծրագրավորողներ, բայց մի բան վրա ահավոր զարմացա, բավականին երիտասարդ աղջիկներ կային ու իմ մոտ անընդհատ հարց էր առաջանում լավ իրանք ծրագրավորող են, ախր սկի չէր երևում է::[ Երևի 2 տեղ, որ ռադիոֆիզիկներ կարողա պետք գային: Չգիտեմ է:(:

Selene
24.06.2007, 17:22
Ժողովուրդ իմ մոտ արդեն կես ժամվա մեջ երկրորդ անգամ ակումբի մի թեմայից մյուսը գնալիս Database error էջ է բերում, հետո մի 5 րոպեից նորից փորձելուց ակումբը նորմալ աշխատում է:; Այն նւոյն բանը , ինչ այն անգամ:(:(

Chuk
24.06.2007, 17:42
Ժողովուրդ իմ մոտ արդեն կես ժամվա մեջ երկրորդ անգամ ակումբի մի թեմայից մյուսը գնալիս Database error էջ է բերում, հետո մի 5 րոպեից նորից փորձելուց ակումբը նորմալ աշխատում է:; Այն նւոյն բանը , ինչ այն անգամ:(:(
Այս անգամ իմ մատն է խառը, մի անհանգստացիր ;)
Փորձում եմ օֆֆտոպանոցին այլընտրանք առաջարկել :P

Chuk
24.06.2007, 18:50
Առայժմ, ցավոք սրտի, այն չստացվեց, ինչ ուզում էի: Ամեն դեպքում ակումբի վերևի մենյուում հայտնվել է մի կետ՝ Զրուցարան (http://www.akumb.am/chat.php), որով կարող եք հայտնվել փոքրիկ և ոչ այնքան հարմարավետ չատում, բայց որը կարծում եմ այլընտրանք կլինի օֆֆտոպանոցներին և կպակասեցնի ընդհանուր ֆորումի օֆֆտոպի քանակը:

Հետագայում, հուսով եմ, որ այդ զրուցարանը ավելի կոմպակտ չափերով Ձեր տրամադրության տակ կլինի բոլոր էջերում, եթե լուծվի տրաֆիկի հետ կապված խնդիրը:

Բարի ժամանց, բարեկամներս :redhat

Apsara
25.06.2007, 00:53
Առայժմ, ցավոք սրտի, այն չստացվեց, ինչ ուզում էի: Ամեն դեպքում ակումբի վերևի մենյուում հայտնվել է մի կետ՝ Զրուցարան (http://www.akumb.am/chat.php), որով կարող եք հայտնվել փոքրիկ և ոչ այնքան հարմարավետ չատում, բայց որը կարծում եմ այլընտրանք կլինի օֆֆտոպանոցներին և կպակասեցնի ընդհանուր ֆորումի օֆֆտոպի քանակը:

Հետագայում, հուսով եմ, որ այդ զրուցարանը ավելի կոմպակտ չափերով Ձեր տրամադրության տակ կլինի բոլոր էջերում, եթե լուծվի տրաֆիկի հետ կապված խնդիրը:

Բարի ժամանց, բարեկամներս :redhat

Արտ, բայց դու ինչ բարի ես:) երևի դու ինքդ չգիտես: Հարցը չաթ անելու տեղը չի, մի ուրիշ բանա, բայց եթե մինչ այսօր քեզ հարգում եի, հիմա շ աաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաատ եմ հարգում:ok

Root
25.06.2007, 09:22
Առայժմ, ցավոք սրտի, այն չստացվեց, ինչ ուզում էի: Ամեն դեպքում ակումբի վերևի մենյուում հայտնվել է մի կետ՝ Զրուցարան (http://www.akumb.am/chat.php), որով կարող եք հայտնվել փոքրիկ և ոչ այնքան հարմարավետ չատում, բայց որը կարծում եմ այլընտրանք կլինի օֆֆտոպանոցներին և կպակասեցնի ընդհանուր ֆորումի օֆֆտոպի քանակը:

Հետագայում, հուսով եմ, որ այդ զրուցարանը ավելի կոմպակտ չափերով Ձեր տրամադրության տակ կլինի բոլոր էջերում, եթե լուծվի տրաֆիկի հետ կապված խնդիրը:

Բարի ժամանց, բարեկամներս :redhat

Չգիտեմ ինչքանով հաջող առաջարկ է /քանի որ չգիտեմ ներքին խոհանոցի մանրամասները/ բայց Զրուցարանի ավելի հաջող տարբերակ կա FlashChat հատուկ vBulletini հետ ինտեգրվող:

Guest
26.06.2007, 08:28
Ուռա՜, գիտեք, երեկվանից սովորել եմ Ռ ասել:
Երթուղայինով տուն գնալիս մտածում էի… ինչպես միշտ և բոլորը, երևի:D Սկսեցի մտածել ակումբի մասին:o Պատկերացնո՞ւմ եք… չնայած զարմանալու բան չկա, կարծում եմ այդպես անում են միշտ, ու բոլոր ակումբցիք:D Մտածում էի, արդեն ի տարբերություն շատերի, թե ինչ եմ գրելու իմ վերևի մարդ թեմայում: Այս անգամ, իմ համար, որոշեցի գրել քաղաքացու մասին և գրել որ ինքը իմ ֆղանսիացի տարբերակն ա: Հետո ասեցի ի՞նչ ղ, ի՞նչ ֆղանսիացի, ի՞նչ մեղսի…

Գիտեյի, որ ռ ասելուց պետք է լեզուն վերև պահել այլ ոչ թե ներքը, ինչը ինձ անել չեր հաջողվում: Իսկ երեկվանից հետո արդեն լավ էլ ստացվում ա: Հիմա չգիտեմ արդյոք փոխե՞մ ռ-ի, թե՞ մնա ղ, դրանով առանջնանում եմ շատերից, իսկ առանձնանալ ես սիրում եմ:

Հ.Գ. Պատկերացրեք երթուղային տաղսու ժողովրդի վերաբերմունքը Ռ-ի փորջեր կատարող մարդուն: :D

StrangeLittleGirl
26.06.2007, 10:50
Ուռա՜, ապրես դու :)

Ի դեպ, փոքր ժամանակ ես էլ չէի կարողանում «ռ» ասել: Եղբայրս էլ, քանի որ ինձնից փոքր էր, ինձնից իբր լավ բան էր սովորել, առնետին «աղնետ» էր ասում: Բայց դե ծնողներս կարողացան եղբորս համոզել, որ քույրիկի ամեն արածին չհետևեն: Իսկ հետո, երբ արդեն 6 տարեկան էի, ու դպրոց գնալու հարց կար, ինձ ասում էին, որ եթե չսովորեմ «ռ» ասել, դպրոց չեն տանի: Ես էլ, լինելով ուսումնատենչ բալիկ, մի ամբողջ ամառ նստեցի ու սկսեցի վարժություններ անել, մեկ էլ հանկարծ ստացվեց :D

Հայկ ջան, ինքդ որոշիր, թե ինչպես է քեզ հարմար: Ֆղանսիացու նման խոսելը քեզ շատ սազում է: :love

Wisper
26.06.2007, 13:26
Ժողովուրդ ջաաան :): Ես էլ եմ ՈՒՌԱ բառը սովորել: Հիմա հանգիստ ու վստահ կարող եմ ասել ՈՒՌՌԱԱԱ :oy: Ստացա հերթական գերազանց գնակատականը մի հատ ախմախ մասնագիտական առարկայից՝ Ռադիոէլեկտրոնային Միջոցների Արտադրության Տեխնոլոգիաներ :hands: Վոբշմ սաղ լավա :):

Բայց հտս ինչ որ մի բան նենց չի. ոչինչը ինձ չի ուրախացնում կամ երջանկացնում :(: Նույնիսկ չգիտեմ էլ ինչի... Օֆֆֆ... Աչքիս սռոչնի ընկերուհիյա պետք ճարել :oy :love

Ձայնալար
26.06.2007, 13:37
Ժողովուրդ ջաաան :): Ես էլ եմ ՈՒՌԱ բառը սովորել: Հիմա հանգիստ ու վստահ կարող եմ ասել ՈՒՌՌԱԱԱ :oy: Ստացա հերթական գերազանց գնակատականը մի հատ ախմախ մասնագիտական առարկայից՝ Ռադիոէլեկտրոնային Միջոցների Արտադրության Տեխնոլոգիաներ :hands: Վոբշմ սաղ լավա :):

Բայց հտս ինչ որ մի բան նենց չի. ոչինչը ինձ չի ուրախացնում կամ երջանկացնում :(: Նույնիսկ չգիտեմ էլ ինչի... Օֆֆֆ... Աչքիս սռոչնի ընկերուհիյա պետք ճարել :oy :love

Կարգին առարկայա բան չասես :)
Համ էլ շնորհավոր :hands

Philosopher
26.06.2007, 13:52
Իմ ընկերները հեռանում են,
Եվ այս էլ որերորդ անգամ,
Հրավիրել մեզ մոռանում են
Հրաժեշտի վերջին օրվան:

Իմ ընկերներն են հեռանում,
Այնպես ծածուկ, այնպես թաքուն,
Ասես անցյալի մոտից
Պահված գանձերն են գողանում:

Իմ ընկերները հեռանում են,
Ինչպես թռչունների երամ,
Ժամանակի հետ բթանում է
Այն ցավը, որ նրանք չկան:

Այն ցավը,որ այսպես եղել է,
Եվ լինելու է անպայման,
Որ հայրենիքը դա երազ է,
Պստիկ հատված տարածության:


Ցլի գիշերային մտորումներից
Սպանդանոց
26.06.2007

Enipra
26.06.2007, 13:53
Ուռա՜, գիտեք, երեկվանից սովորել եմ Ռ ասել:

Ապրե՜ս :clap
Ի դեպ, շատ ծանոթ ցգացողություն է. ես էլ մինչև 6–7–րդ դասարաններ չէի կարողանում Ռ ասել, լեզուս ատամներիս արանքն էի դնում, ու ստացվում էր ր–ի ու th–ի մեջտեղները ինչ–որ հնչյուն :D։ Մի անգամ նույնիսկ, որ նոր հայ գրականության դասատու էր եկել ու ծանոթ չէր իմ այդ առանձնահատկությանը, դաս էի պատմում, մեկ էլ ինչ–որ բառի վրա կանգնեցրեց, ասում է, թե ր ես ասում, նորմալ ռ ասա, ես էլ կրկնեցի, բայց դե նույն բանը ստացվեց։ :D Կարմրել էի... :oy Դե հետո հասկացավ :D ու ինձ շատ էր սիրում, ասում էր քեզ նայելիս իմ փոքր ժամանակն եմ հիշում, նույնիսկ մեր ձեռագրերն էին նման։ Գնում էի գրատախտակին ամիս–ամսաթիվ էի գրում, մի քիչ հետո նայում էր, ասում էր՝ ինձ թվաց՝ ես եմ գրել :D Էհ...:love
Դասարանի երեխեքն էլ մի օր հանկարծակի հայտնաբերեցին (մի քանի ամիս ուշացումով), որ արդեն նորմալ ասում եմ, հավաքվել էին գլխիս, դե ասա «առաջին», «ռադիո»... :D Հա էլի, լավ էլ ասում ա...:D

Հա... բայց մինչև հիմա չեմ կարողանում երկար ռ ասեմ, մի քանի վայրկյանից մի տեսակ fade out է լինում, մարում է։ :think

Wisper
26.06.2007, 14:17
Հարգելի՝ Ակումբի «շինարարներ», այլ խոսքերով՝ Վեբ Վարպետներ :hands, կարո՞ղ է ինչ-որ նոր փոփոխություն եք մտցրել Style-ների մեջ... Պաչիմուտը vlink-երը սկսելա կապույտ գույնի ցույց տալ, այնպես չի դզում... Ուզում էի ասել, հեչ հարմար չի այդպես, քանի որ կապույտը հետևի ֆոնից շատ դժվար է տարբերելը... :(
Եթե հնարավոր է, կխնդրեի մեկ ուրիշ գույն օգտագործեք էլի... :oy... Փլիզզզ.... :)

Amaru
26.06.2007, 18:29
Վույ, Հայկ, շնորհավոր :)
Ես էլ մինչև տասը տարեկան «ղ» էի ասում :P Այսինքն եթե ուշադիր չէի լինում, տենց էր ստացվում, իսկ եթե հիշում էի, դրա փոխարեն «ր» էի ասում, որ շատ «ամոթ» չստացվի էլի... :oy Գիտե՞ք ոնց սովորեցի... Ես էլ չգիտեմ :) Հենց զգացի, որ արդեն ճիշտ տառն եմ արտասանում, սկսեցի անընդհատ կրկնել «Ռոռետա» ( :D ), որ հանկարծ չմոռանամ ձևը :D Բայց լավն էի տենց :D

CactuSoul
26.06.2007, 18:54
Հարգելի՝ Ակումբի «շինարարներ», այլ խոսքերով՝ Վեբ Վարպետներ :hands, կարո՞ղ է ինչ-որ նոր փոփոխություն եք մտցրել Style-ների մեջ... Պաչիմուտը vlink-երը սկսելա կապույտ գույնի ցույց տալ, այնպես չի դզում... Ուզում էի ասել, հեչ հարմար չի այդպես, քանի որ կապույտը հետևի ֆոնից շատ դժվար է տարբերելը... :(
Եթե հնարավոր է, կխնդրեի մեկ ուրիշ գույն օգտագործեք էլի... :oy... Փլիզզզ.... :)
Ըհըմ-ըհըմ!!!
Ժող, չեք կարծո՞ւմ, որ որ «որոշ» գրառումների համար կան ավելի համապատասխան թեմաներ, ու պետք չի էս մի թեման էլ վերածել հերթական օֆֆտոպանոցի:(…
Գիտեմ, շատերը կմտածեն՝ «շաբաթներով ակումբ չի մտնում, հիմա էլ մտել ա ու միանգամից անցել «դաստիարակչական» աշխատանքների:angry…», դե բայց;):): Ասենք, ինչո՞վ էին վատ «Առաջարկներ» (http://www.akumb.am/showthread.php?t=41), «Ի՞նչը ձեզ դուր չի գալիս Դար ակումբում» (http://www.akumb.am/showthread.php?t=953), կամ, ասենք, քարը տրաքի(:D), «Հարցեր ադմինիստրացիային» (http://www.akumb.am/showthread.php?t=6858) թեմաները:think:
Եկեք մեր ակումբը լավ պահենք, էլի՜:love…

Աբելյան
27.06.2007, 06:02
կարևոր գրառում.
մենք արդեն ունենք 2000 անդամ

Թեմաներ: 2,658, Գրառումներ: 85,241, Անդամներ: 2,000, Ակտիվ անդամներ: 404
Ողջունեք Lapotowikow մականվամբ վերջին գրանցված անդամին:

Ժամային գոտի. GMT +5, Ժամ՝ 06:51.

Cassiopeia
30.06.2007, 09:16
You can stand under my Umbrella...
Արթ, ստորագրությունս սպանումա… հիշում ես West-ը, Էդոինը մեծ էր, Նորոն տունն էր թողել, իսկ դու…:D:D:D

John
30.06.2007, 09:37
Արթ, ստորագրությունս սպանումա… հիշում ես West-ը, Էդոինը մեծ էր, Նորոն տունն էր թողել, իսկ դու…:D:D:D
Իմ հիշելով Արթուրն էլ չուներ :D Կամ ուներ, բայց չէր օգտագործում :oy

Censor
02.07.2007, 00:52
"Մեծ չափի տառերով գրառում, Օտար լեզվով գրառում"

Էս էսօր Արթուրից ստացա, ռուսերեն հանրագիտարանից 1 նախադասություն copy-paste անելու համար:
Տառերը 5րդ չափսի էին:
Հիմա ես չհասկացա, այդ ռեփ-երը մեծ տառերով գրած մեկ տողանոց цитата-յի համար էլ կառելի ա ստանալ?
Ինձ թվում էր դա ավելի շատ գրառման իմաստային բնույթի հետ կապված պիտի լինի:
Առավել ևս որ իմ երբևէ արած 1ին գրառումներ մեծ տառերով:
Ռուսերեն հա, գրել եմ, բայց երբեք կես բառ նկատողություն չեմ ստացել դրա համար:

Հիմա սպասեմ, որ цитата բառիս համար էլ ռեփ ստանամ?
Կամ ինչի ուղղակի են կարմիր ՄՈԴԵՐԱՏՈՐԱԿԱՆ-ը չգրեց?
Իսկ էս մեծ տառերի համար էլ եմ ռեփ ստանալու?

Censor
02.07.2007, 08:13
Հիմա մեկը գոնե կարա ինձ բացատրի, ինչով էր Արտուրի ռեփը ճիշտ, թե ոնց?

Ուլուանա
02.07.2007, 08:48
Հիմա մեկը գոնե կարա ինձ բացատրի, ինչով էր Արտուրի ռեփը ճիշտ, թե ոնց?
Դա ռեպ չի, մնացած վարկանիշների հետ ոչ մի կապ չունի ու չի ազդում քո ստացած վարկանիշների միավորների ընդհանուր քանակի վրա։ Ուղղակի Ակումբում գործում է դիտողությունների առանձին համակարգ, որի միջոցով Ակումբի անդամները, այսպես ասած, զգուշացվում են կանոնները խախտելու դեպքում՝ ստանալով, այսպես ասած, տուգանային միավորներ։ Ընդհանրապես մեծ տառերով գրառումներ անելը, եթե դրա անհրաժեշտությունը չկա, խախտում է համարվում։ Ճիշտ է, որոշ դեպքերում անհրաժեշտության հարցը մի քիչ վիճելի է, քանի որ բոլոր դեպքերի համար հստակ սահմանված որոշումներ չեն կարող լինել, մարդկային գործոնն, ամեն դեպքում, որոշ չափով առկա է, այսինքն՝ որոշ դեպքերում ադմինիստրացիան իր հայեցողությամբ է լուծում հարցը։ Կոնկրետ այս դեպքում Artgeo-ն ինքն անձամբ կբացատրի ավելի պարզ։ Սա ուղղակի ընդհանուր տեղեկության կարգով գրեցի։ ;)

Cassiopeia
02.07.2007, 16:01
Ժողովուրդ, տեսեք ինչ տնաքանդություն է: Սրա հիսուն տոկոսի մենաշնորհը պատկանում է ակումբին…:o

Wisper
02.07.2007, 23:19
Ուռռաաա :): Ժող ջան պրծաա, պրծաա էտ քննություններից, ճիշտ է այդքան էլ գոհ չեմ արդյունքներից, բայց դէ վերջացրի :oy: Մի խսոքով տենց էլի... Լավ հիշեցի, այսօր մի հետաքրքիր դեպք պատահեց հետս...
Սովորականի նման գնում եմ պոնչիկանոց: Մոտեցա դրամարկղի աշխատողին և ասացի ինչ եմ ուզում, հետո հանեցի և տվեցի գումարը... Էս աղջիկը չեկը տվեց ինձ ու չանցած դէռ մի քանի վայրկյան ձեռքի կտրուկ շարժումով ինձ տվեց տվածս 500 դրամանոցը՝ կոպեկով, ասելով՝
- Էս փոխեք.... :B
Ես վերցրեցի կոպեկը ու սկսեցի անջատված նայել...Ուզում էի հասկանալ ինչն է պրոբլեմը ու մեկ էլ իմ ֆոտոապարատային հիշողությունը ինձ հուշեց, որ կոպեկը սովորականից տարբերվում է... Ես մտածեցի...
- Վաախխ իմ արև :o, էս անասունը ֆալշա....
Այդ պահին աղջկան ասացի, որ մոտս այլ գումար չունեմ... Նա վերցրեց կոպեկը և գնաց կապույտ դռան հետևը... Որոշ ժամանակից եկավ նստեց առանց բան ասելու: Ես նրան հարցրեցի՝
- Ամեն ինչ նորմա՞լ է
Նա էլ
- Չէ, նորմալ չէ, հեսա ստուգում են...
Մեկ էլ մի աղջիկ բացեց դուռը և ասաց՝
- Գաայյ, ինքնա, ստուգեցին...
Ստեղ մի քիչ պրոցեսորս տեղը ընկավ... Էս աղջիկն էլ ամաչելով
- Կներեք էլի: Ես էլ
- Լավ ոչինչ, պատահումա.........
Գնացի, որ ստանամ հասանելիքս՝ բթվելիքն ու ըմպելիքը... Վերցրեցի և տեղավորվեցի, որ ուտեմ: Մի քանի անգամ կծեցի, մեկ էլ մի աղջիկ՝
- Կներեք, մի րոպեյով մոտեցեք էլի.......
Վերջը, ինչ արած, գնացի դրամարկղի մոտ, որտեղ ինձ էին սպասում 2 աղջիկ և մի հատ էլ 2-ը 3-ի վրա մի հատ ամբալ... Էս ամբալը սկսեց ինձ ցույց տալ և ապացուցել, որ կոպեկը կեղծ է... Ես տեսա, որ իրոք այն ահավոր տարբերվում է մյուս կոպեկներից և առանց դանդաղելու էտ տղուն ասեցի, որ խնդիր չկա, գումարը կբերեմ, ասեք ում մոտենամ բերելուց...
Մեկ էլ էս աղիկներից մեկը՝
- Մենք ձեզ չենք մեղադրում, ուղղակի....
Ստէղ ես ֆազերս քցեցի ու ասացի՝
- Աղջիկ ջան, ատի սամո սաբոյ պարզ օրվա նման պարզ բան ես ասում.... :angry
Եվ հետո նորից կրկնեցի՝
Պրոբլեմ չունեմ, ասեք ում բերեմ տամ գումարը...
Վերջը էս դմբլոները բա
- Կես ժամ հետո կարո՞ղ եք բերել
Ասեցի՝
- Չէ հա, հաց եմ ուտում, այ մի ժամից կբերեմ (էտ մոմենտին նենց ռաշյոտով ասեցի էլի :))... Մի խոսքով ձեզ կբերեմ:
Հաջորդ 15 րոպեների ընթացքում ես հանգիստ կերա պոնչիկները և զանգեցի քեռուս, նրա գործի տեղը մոտիկ էր... Քեռիս եկավ, մի անգամ ևս զննեց կոպեկը և վճարելով գումարը մենք միասին գնացինք...

Բա ժող ջան տենց բաներ... Այնպես որ զգույշ եղեք և գլուխներտ մի կորցրեք :P :D

Ավելացվել է 4 րոպե անց
Լավ հիշում եմ, որ մեր շենքի տակի խանութում են տվել էտ կոպեկը.... Ես դրանց..... :angry

Censor
03.07.2007, 00:32
ԴԿոնկրետ այս դեպքում Artgeo-ն ինքն անձամբ կբացատրի ավելի պարզ։ Սա ուղղակի ընդհանուր տեղեկության կարգով գրեցի։ ;)
Մերսի, որ արձագանքեցիր, բայց ինձ ուղղակի արդեն հետքրքիրա, բարեհաճելու ա Արթուրը այս շաբաթ իրեն տրված հարցերից (այլ տեղ էլ եմ մի հարց հա տալիս) գոնե մեկին պատասխանել?
Երևի չէ..
Միտինգների կանչումա, մեծ գրածները դուրը չեն գալիս, բայց հենց որ հարցնում ես մի բան իրա արածի/ասածի վերաբերյալ, վսյօ, Արթուրը կամ կորավ, կամ եսիմինչ:

Просто накипело, կներեք օֆտոպի համար..

Philosopher
03.07.2007, 13:04
Զգուշացեք. աղջկական մեջքերը բացվում են.
Հաջորդ կայարանը Անկապության ու Անտակության հրապարակ:


Հատված Ակումբի մոդերատորի Երևանյան երթուղային նոթերից

Wisper
03.07.2007, 13:38
Զգուշացեք. աղջկական մեջքերը բացվում են.
Հաջորդ կայարանը Անկապության ու Անտակության հրապարակ:


Հատված Ակումբի մոդերատորի Երևանյան երթուղային նոթերից

Ո՞ր կայարանում է :oy... Տեղը բացատրեք էլի :P

Արշակ
03.07.2007, 14:09
Նոր ճաշարանում հաց էի ուտում, ճաշասրահում ռադիոյի ինչ-որ ալիք էր միացրած, ու միջազգային լուրեր էին հնչում։
«Երեկ X գյուղի գյուղացիները նկատեցին, որ մոտակա դաշտում մի քանի եղնիկներ տարօրինակ ձևով թռչկոտում են: Շուտով նրանց միացան բազմաթիվ ուրիշ եղնիկներ։ Գյուղացիները եղնիկների վարքից անհանգստացած դիմեցին անվտանգության մարմիններին, որոնք էլ պարզեցին, որ մոտակայքում կանեփի դաշտ կա ու որ եղնիկները արածել են այնտեղ և հիմա թմրանյութի ազդեցության տակ են։ Սակայն կանեփի դաշտի գոյությունը չհաջողվեց ապացուցել, քանի որ եղնիկները լիովին ոչնչացրել էին այն»։:o
Լավն էր չէ՞ :D

John
03.07.2007, 14:13
որոնք էլ պարզեցին, որ մոտակայքում կանեփի դաշտ կա

Սակայն կանեփի դաշտի գոյությունը չհաջողվեց ապացուցել
Իրար հակասող տողեր…
Տեսնես ո՞ւմ կանեփի դշատնա եղել… խեղճ մարդ(իկ) :D

Արշակ
03.07.2007, 14:38
Ժողովուրդ, չեմ հասկանում սենց միջազգային լուրեր հաղորդելու իմաստը.
«Այսօր Գերմանիայում ուղեվորներով լի մի միկրոավտոբուս է շուռ եկել, 15 հոգի ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց»։
«Երեկ Փարիզի *** թաղամասի շենքերից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել։ Ըստ նախնական տվյալների, պայթյունի պատճառը գազի կաթսայի անսարքությանն էր։ Դեպքից տուժել է մի 14-ամյա տղա։ Տղան հոսպիտալացվել է։ Բժիշկները հավաստիացնում են, որ երեխայի առողջական վիճակն արդեն կայուն է»։

Չէ բայց լուրջ, սենց «միջազգային» լուրեր հաղորդելու իմաստը ո՞րն է։ Ում ի՞նչ օգուտ է լինում էդ դեպքի մասին իմանալուց։ Սենց լուրեր լսելոց հետո միայն մռայլ, ճնշող ազդեցություն է մնում։ Իմիջիայլոց, նկատել եմ սենց լուրերը սովորաբար հայտնում են եվրոպական երկրների մասին, տեղեկատվությունն էլ վերցվում է եվրոպական ալիքներից։ Մի օր չլսեցինք ասենք Վիետնամում շուռ եկած միկրոավտոբուսի մասին։ Չնայած եթե լսենք էլ, հաստատ հայտնողը եվրոպական լրատվամիջոց կլինի։

Ախր աշխարհում ամեն օր բազմաթիվ ուրիշ իրադարձություններ են լինում, որոնց մասին իմանալը կարող է ահագին օգտակար լինել։ Ինչու՞ են եթերը լցնում նմանատիպ գույժերով։

Հ. Գ.
Ուշադրությու՛ն, վերը նշված լուրերը իրականությանը չեն համապատասխանում՝ ինքս եմ հնարել։ Ուղղակի նմանատիպ լուրերի մասին խոսելու համար հնարովի օրինակ եմ բերել։ Նենց որ կարող եք չանհանգստանալ Փարիզում ապրող ձեր բարեկամների համար ;)

Ավելացվել է 5 րոպե անց

Իրար հակասող տողեր…
Տեսնես ո՞ւմ կանեփի դշատնա եղել… խեղճ մարդ(իկ) :D
Ինչ անե՞մ։:esim Տենց ասեցին, ես էլ ոնց կար նենց էլ ձեզ փոխանցեցի։
Իհարկե, աբսուրդ է, բայց զատո միջազգային լուրեր են։:scen:8
Համոզված եմ, որ մարդկանց մի 80%-ը չեն էլ նկատում տենց հակասությունները։ :D

Root
03.07.2007, 15:20
Ժող ես որ BOBO ի ստորագրության մեջ գրվածա
Your IP is 91.103.56.1! Your ISP is FiberNet Network Telecomunictaions !
You are running Windows XP and using Firefox!
Akumb.am

Ես որդեղիցա ինչա ոնցա , հո վնաս չի ????

Artgeo
03.07.2007, 15:57
Ժող ես որ BOBO ի ստորագրության մեջ գրվածա
Your IP is 91.103.56.1! Your ISP is FiberNet Network Telecomunictaions !
You are running Windows XP and using Firefox!
Akumb.am

Ես որդեղիցա ինչա ոնցա , հո վնաս չի ????
Ստորագրության մեջ չէ, ամեն անգամ գրառում անելուց ինքն է դնում: Ստորագրության մեջ նկարը թույլատրված չէ:
http://www.danasoft.com/ :)
Վտանգավոր բան չկա :)

BOBO
03.07.2007, 16:51
Ժող ես որ BOBO ի ստորագրության մեջ գրվածա
Your IP is 91.103.56.1! Your ISP is FiberNet Network Telecomunictaions !
You are running Windows XP and using Firefox!
Akumb.am

Ես որդեղիցա ինչա ոնցա , հո վնաս չի ????

Բայց դու սորթ էս հա:D
__________________
http://www.danasoft.com/sig/akumbam.jpg

Guest
04.07.2007, 10:43
http://mega.am/forum/index.php

Ես մեր կլոնն ա՞ :o

Նախարար
04.07.2007, 12:29
http://mega.am/forum/index.php

Ես մեր կլոնն ա՞ :o

Ամոթելա այ մարդ, դրել ու copy են արել :[

Ավելացվել է 1 րոպե անց
Բայց ամենից հետաքրքիրն այն է, որ Աննա անունով մեկը մի լավ ծիտիկի նկարա դրել ավատարում ու դրանով փորձումա մարդկանց ներգրավվել :D

Երվանդ
04.07.2007, 12:40
Ամոթելա այ մարդ, դրել ու copy են արել :[

Ավելացվել է 1 րոպե անց
Բայց ամենից հետաքրքիրն այն է, որ Աննա անունով մեկը մի լավ ծիտիկի նկարա դրել ավատարում ու դրանով փորձումա մարդկանց ներգրավվել :D

Լետիցիա Կաստա-ի նկարնա, կյանքաաա :love

StrangeLittleGirl
04.07.2007, 12:56
Ժո՛ղ, ո՞վ ունի Արմենտելի հեռախոսի համարը:
Դրանց կապով արմինկոյի սայթերից ոչ մեկը չի բացվում: Ուզում եմ զանգել, պարզել պատճառը:

Նախարար
04.07.2007, 12:58
Ժո՛ղ, ո՞վ ունի Արմենտելի հեռախոսի համարը:
Դրանց կապով արմինկոյի սայթերից ոչ մեկը չի բացվում: Ուզում եմ զանգել, պարզել պատճառը:

Համարը 1-09
Բայց եթե արմինկոյի սայթերը չի բացում, բա ոնց ես ակումբ մտնում?

քաղաքացի
04.07.2007, 13:40
http://mega.am/forum/index.php

Ես մեր կլոնն ա՞ :o

Մնում էր մականուններն էլ copy/paste անեին :lol

Նախարար
04.07.2007, 13:50
Մնում էր մականուններն էլ copy/paste անեին :lol

Կարդացել եք ինչ կարևոր քննարկումներ են իրականացնում
http://mega.am/forum/index.php?fid=13&id=118353250973 :D:D

Guest
04.07.2007, 13:56
Կարդացել եք ինչ կարևոր քննարկումներ են իրականացնում
http://mega.am/forum/index.php?fid=13&id=118353250973 :D:D

Նենց ես գրել իրականացնում, ոնց որ ես ու դու չենք գրել:)

Նախարար
04.07.2007, 14:28
Նենց ես գրել իրականացնում, ոնց որ ես ու դու չենք գրել:)

Ես դրա մասին չէի ասում, այլ ուղակի յունիկոդով գրած թվերն էի ասում:

Արամ
04.07.2007, 19:55
Համարը 1-09
Բայց եթե արմինկոյի սայթերը չի բացում, բա ոնց ես ակումբ մտնում?
cpanel.host.am/~akumb երևի

StrangeLittleGirl
04.07.2007, 23:30
cpanel.host.am/~akumb երևի
Չէ՛, էդ էլ չի բացում.
cpanel.aic.net/~akumb
էն էլ գրառումները հազար տարի հետո նոր երևում են

քաղաքացի
04.07.2007, 23:53
Ժող առանց proxy-ի մտեք :hands

Wisper
05.07.2007, 00:02
Ժող առանց proxy-ի մտեք :hands

Խի՞ Արմենթելը պրոքսի էլ ունի :o:

Սասուն, էսօր քեզ կասկադում եմ տեսել՝ քայլում էիր մի տղայի հետ... Այնքան երջանիկ էիր (:P :D), որ նույնիսկ ինձ չնկատեցիր... :(:
Մդա....

StrangeLittleGirl
05.07.2007, 00:19
Ժող առանց proxy-ի մտեք
Էդ էլ չի փրկում:

քաղաքացի
05.07.2007, 00:23
Ես ու Kita-ն առանց proxy ենք մտել ու հիասքանչ արագություն է ստացվում :D

Selene
05.07.2007, 16:47
Արդեն երկու օր է, ինչ շատ դժվար եմ ակումբ մտնում,այսինքն log in լինում, մի քանի անգամ փորձելուց հետո միայն ստացվում է:( Էլի մարդ կ՞ա, ում մոտ էլ է այս նույնն պրոբլեմը հանդիպում:

Guest
05.07.2007, 16:56
Արդեն երկու օր է, ինչ շատ դժվար եմ ակումբ մտնում,այսինքն log in լինում, մի քանի անգամ փորձելուց հետո միայն ստացվում է:( Էլի մարդ կ՞ա, ում մոտ էլ է այս նույնն պրոբլեմը հանդիպում:

Հա կա, ոնց չկա…
Օրնակ Բյուրի :D Իմ մոտ չե ;)

StrangeLittleGirl
05.07.2007, 17:02
Արդեն երկու օր է, ինչ շատ դժվար եմ ակումբ մտնում,այսինքն log in լինում, մի քանի անգամ փորձելուց հետո միայն ստացվում է Էլի մարդ կ՞ա, ում մոտ էլ է այս նույնն պրոբլեմը հանդիպում:
Հա՛, միշտ երկրորդ-երրորդ փորձից է հաջողվում :(

Apsara
05.07.2007, 18:15
ես նման պրոբլեմ միայն երեկ ունեցա, արդեն սկսել էի վատ բաներ մտածել…;)

Guest
06.07.2007, 10:12
Մեկ մեկ դժվար է դիմանալ… :( պիտի ասեմ



...Ես երջանիկ մարդ եմ ու ուզում եմ, որ բոլորդ էլ երջանիկ լինեք…
...Երբ ես աշխատում էի (բավականին պրիստիժնի)...




…ես շատ սիրված ու գնահատված եմ, և ոչ թե, որ ես հայ կին, այլ որպես բարձր արժանիքներ ունեցող...



…Ինքս աշխատում եմ առողջապահության և հոգեբանության ոլորտում, ազատ ժամերիս թարգմանություններ եմ անում ռուսերեն, անգլերեն, գերմաներեն: Ապրում եմ գերմանիայում, ստեղծագործում եմ հայերեն ու ցանկանում էի տփվել...




…Արտաքինից ես բավականին համակրելի, բայց չափավոր ու զուսպ կին էմ…


Եվ պատասխան, հենց իր բերանից…



...տեսնում եմ որ դուք իրատս եք և չեք խաբում ինքներդ ձեզ բարձր գոչելով, թե հարգված կին եք կամ ընկերուհի: Էդ ել է հայի խասյաթ, որ իրեն դասի բոլորից վեր…

Նախարար
09.07.2007, 13:22
Մեկ մեկ դժվար է դիմանալ… :( պիտի ասեմ


Եվ պատասխան, հենց իր բերանից…

:hands շաաաաաաատ լավն էր

Esmeralda
09.07.2007, 14:19
Մեկ մեկ դժվար է դիմանալ… :( պիտի ասեմ

:)հալալ է, որ նկատել ես

իսկ log in ինձ մոտ էլ է մի քանի անգամից ստացվում

Արշակ
10.07.2007, 16:08
Մեջբերում Angelina-ի ստորագրությունից.
Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:
Իսկ եթե սե՞նց.
Մի լացի նրա համար, որ դա եղել է, այլ ժպտա` որ դա վերջացել է::D

Ուլուանա
10.07.2007, 16:19
Մեջբերում Angelina-ի ստորագրությունից.
Իսկ եթե սե՞նց.
Մի լացի նրա համար, որ դա եղել է, այլ ժպտա` որ դա վերջացել է::D
Լավ էր։ :hands

Մոդերատորական մխիթարություն.
Մի ափսոսա այն ժամանակը, որ վատնեցիր ինչ-որ մեկի տխմար գրառումը կարդալու վրա, այլ ուրախացիր, որ այդ գրառումն արդեն ջնջել ես։ :D

Artgeo
13.07.2007, 00:39
Ժող շոկի մեջ եմ :(
http://www.akumb.am/showpost.php?p=348621&postcount=110

Apsara
13.07.2007, 00:47
ինքնակամ այդ թեման երբեք չէի բացի, վանող է նրա վերնագիրը:[

Artgeo
13.07.2007, 01:11
ինքնակամ այդ թեման երբեք չէի բացի, վանող է նրա վերնագիրը:[
Վերնագրի մասին չէ խոսքը, կոնկրետ այդ գրառման մասին է: Պատկերացնո՞ւմ ես մարդիկ իրոք տենց են մտածում: :(

Gexeckuhi
13.07.2007, 02:12
Indz mot arachn angamic el stacvuma mtnel akumb.

John
13.07.2007, 08:15
Ժող, ուրեմն պետք է «սեղանի թենիսի» սեղանի չափերը (երկարություն, լայնություն, բարձրություն): Խնդրում եմ օգնեքլ

Ձայնալար
13.07.2007, 09:48
Ժող, ուրեմն պետք է «սեղանի թենիսի» սեղանի չափերը (երկարություն, լայնություն, բարձրություն): Խնդրում եմ օգնեքլ

Стол для настольного тенниса должен быть прямоугольным. Размеры стола - длина 274 см, ширина 152,5 см, высота 76 см. Стол должен находится в горизонтальном положении. Поверхность стола может быть сделана из любого материала, но должна быть однородной, и, если стандартный мяч для настольного тенниса отпустить с высоты 30 см над столом, он должен отскочить на 23 см. Поверхность стола должна быть матовой, черной или темного цвета.

Ինֆորմացիայի աղբյուրը վստահելի չի:
Կներեք ռուսերենի համար:

John
13.07.2007, 13:05
Стол для настольного тенниса должен быть прямоугольным. Размеры стола - длина 274 см, ширина 152,5 см, высота 76 см. Стол должен находится в горизонтальном положении. Поверхность стола может быть сделана из любого материала, но должна быть однородной, и, если стандартный мяч для настольного тенниса отпустить с высоты 30 см над столом, он должен отскочить на 23 см. Поверхность стола должна быть матовой, черной или темного цвета.

Ինֆորմացիայի աղբյուրը վստահելի չի:
Կներեք ռուսերենի համար:
շնորհակալ եմ ինֆորմացիայի համար :)

Apsara
13.07.2007, 13:21
Սիրելի ակումբցիներ ուզում եմ զգուշացնել, որ եթե ինձ ICQ-ով գրեք ես ձեր նամակները չեմ տեսնում, ինձ առանձին ակումբի փոստարկղում նամակ գրեք ես ինքս ձեզ կավելացնեմ:
Իսկ ով գրել է և չեմ պատասխանել ներողություն եմ խնդրում

Հարգանքներով Apsara;)

քաղաքացի
13.07.2007, 15:58
Стол для настольного тенниса должен быть прямоугольным. Размеры стола - длина 274 см, ширина 152,5 см, высота 76 см. Стол должен находится в горизонтальном положении. Поверхность стола может быть сделана из любого материала, но должна быть однородной, и, если стандартный мяч для настольного тенниса отпустить с высоты 30 см над столом, он должен отскочить на 23 см. Поверхность стола должна быть матовой, черной или темного цвета.

Ինֆորմացիայի աղբյուրը վստահելի չի:
Կներեք ռուսերենի համար:

Սեղանը պետք է լինի ուղղանկյուն 274x152.5 սմ չափսերով, բարձրությունը 76սմ: Սեղանը պետք է գտնվի հորիզոնական վիճակում: Մակերևույթը կարող է լինել ցանկացած նյութից, բայց պետք է լինի միասեռ և եթե ստանդարտ գնդակը բաց թողնել 30սմ բարձրությունից, այն պետք է հետ թռնի 23 սմ:

Հ.Գ. Շնորհակալություն dzainalar-ին :)

Amaru
17.07.2007, 11:28
Աչքերս ցավում են... Գուցե արցունքների՞ց ա... Հա, հնարավոր ա: Էս հիմար եղանակն էլ մի կողմից ա վրես ազդում... Ու ընդհանրպաես՝ աշխարհն ու մարդիկ...

Թեմայից դուրս էր, բայց ո՛չ հետաքրքիր, ո՛չ էլ կարևոր գրառում էր... Բա ու՞ր ա զգուշացումս...

քաղաքացի
17.07.2007, 21:20
OK. ամեն ինչ հասկացա :)

Քաղաքացի ջան, ստեղ ուղղակի խառնում ենք երկու տարբեր բաներ: Եթե համարենք GMT-ն որպես աստղագիտորեն որոշված ժամանակ, ապա դու իհարկե ճիշտ ես (քանի որ աստղերը գարնանը ժամերը չեն փոխում :))): Իսկ եթե GMT-ն համարենք որպես Գրինվիչում (որպես բնակավայր) տվյալ պահին ժամը, ապա այն փոփոխվում է... փաստորեն, GMT-ն այս դեպքում չի նշանակում Գրինվիչի ժամանակ (անունը պատմականորեն է մնացել):

XP-ում GMT-ն օգտագործվում է երկրորդ իմաստով: Բայց քո բերած սայթում, ինչպես նաև GMT-ի "պաշտոնական կայքում" (loool)` http://wwp.greenwichmeantime.com/ , առաջին տարբերակն է: Այստեղ նույնիսկ շեշտված է, որ.

Սրանք չխառնելու համար, ֆիքսված (աստղագիտական կամ ավելի կոնկրետ` ատոմային) ժամանակի համար ավելի ճիշտ է օգտագործել UTC (Coordinated Universal Time) տերմինը, ինչը գրեթե համարժեք է worldtimezone.com-ում գրված GMT Offset արտահայտությանը :): Սրանց հետ նույն իմատն ունի նաև Zulu time տերմինը, որն օգտագործվում է ավիացիայում...

Համընդհանուր և ճշգրիտ ժամանակի, դրա հետ կապված անոմալիաների ու հետաքրքիր փաստերի համար շատ հետաքրքիր հոդված է. http://en.wikipedia.org/wiki/Coordinated_Universal_Time

Շատ գեղեցիկ բացատրություն տվեցիր GMT-ի և մնացած ժամային գոտիների վերաբերյալ: Ավելացնելու միայն 1 բան ունեմ, թե ինչու՞ է XP-ում գրած +4, որովհետև հաշվի չի առնվում DST (Daylight Saving Time), այսինքն ամառային ժամը: GMT-ին ֆիքսված է ձմեռային ժամանակով և այն չի փոփոխվում: իսկ Գրինվիչի բնակիչները օգտվում են Լոնդոնի ժամային գոտուց (որը պատկանում է CET-ին) այսինքն GMT+1 ժամ: Իսկ թե ինչու՞ է GMT-ն ֆիքսված ձմեռային ժամով, որովհետև կան գետիներ որոնք ամառ, ձմեռ չեն փոխում ժամերը (եթե չեմ սխալվում հասարակածի վրա գտնվողներն են):

Հ.Գ. Zulu-ն դուրս եկավ :hands

Մելիք
18.07.2007, 16:10
ոմանց համար ոմանց մեջ նույնիսկ բացահայտելու բան չկա: ;)
Սենց բան հնարավոր ա՞:

Artgeo
18.07.2007, 23:17
Սենց բան հնարավոր ա՞:
Ա դե բան էր ասեցի էլի :D

Ուրվական
20.07.2007, 16:32
Իմացա՞ք, մի հատ մամոնտի ձագ են գտել, լրիվ պահպանված, նույնիսկ թոքերում օդի որոշ քանակությանբ: Մեկ էլ այդպիսի սենսացիոն դեպք տեղի է ունեցել 70-ականներին, որից հետո այդ ուղղությամբ գիտնականները կատարել են բազմաթիվ բացահայտումներ: Այնպես, որ սպասեք նոր բացահայտումների: Բայց հետաքրքիր է, ինչքան փող են տվել գտնողին, էլի, ինչ-որ մի հատ գյուղացի ա գտել՝ լճի մոտից: Իրա տեղը լինեի, մեկ միլիոն ֆունտ ստեռլինգից պակաս չէի վաճառի:

Երվանդ
20.07.2007, 23:07
Շատ կարևոր բայց թեմայից դուրս գրառում, ուրեմն էս պահին Ակումբ-ի ալկաշ ու խմելու հետ նենց ոչինչ սեր ունեցող անդամների մի մասը Տեխաս-ում հարբում են, ով մոտակայքումա կարա միանա:), Աբովյան Թումանյան խաչմերուկումա Տեխասը, ես ցավոք չեմ կարա միանամ այն զանգվածին(ալկաշ) որի կառկառուն ներկայացուցիչն եմ հանդիսանում:D

Selene
22.07.2007, 13:27
Երկար մտածեցի, ու, ավելի հարմար տեղ չգտա այս գրառումն անելու համար, այնպես որ, եթե մոդերատորները կամ ադմինները հարմար գտնեն այն ջնջել կամ տեղափոխել, ես միմիայն կհարգեմ իրենց որոշումը:)
Խոսքս փոքրիկ դալմատինների աճուրդին վերաբերող թեմայի մասին է: Շունիկները ուղղակի հրաք են, բայց հենց բուն աճուրդի պրոցեսը ինձ ահավոր նյարդայնացնում է ու տխրեցնում:(:angry Չնայած քաջ գիտակցում եմ, որ ամբողջ գումարը ծառայելու է միայն բարի նպատակների իրագործմանը, բայց, այնուամենայնիվ:(:(
Հ.Գ. Կուզեի մեկ օրով լինել այնքան հարուստ, որ բարեգործական ծրագրերի համար ամբողջ գումարը տրամադրեի, դալմատիններին էլ նվիրեի նրանց, ովքեր հաստատ կհոգային ու կսիրեին շունիկներին:ok

Wisper
22.07.2007, 13:55
Եթե իմ ապագա ամուսինը ինձ տաներ բժշկի զուտ դա ստուգելու համար, հաստատ չէի ամուսնանա նրա հետ

Հմմ... :think Հետաքրքիր է, թե ի՞նչու է այսպես հիվանդագին ընդունվում բժշկի գնալու երևույթը... Ի՞նչ կապ ունի կարո՞ղ է ունենալ, թե՞ ոչ... Չէ, գիտեք երևի ինձ ճիշտ չհասկացաք... Հարցը ես նորից ուշադիր կարդացի և նկատեցի, որ գրված է «ամուսնությունից առաջ»... Նախ պետք է ասեմ, որ ամուսնությունից առաջ գնալը երևի ինչ-որ տեղ անկապ կլինի... Իսկ արդեն ամուսնությունից հետո, եթե պրոբլեմներ ծագեն, ապա ստիպված պետք է դիմել բժշկին, քանի որ հնարավոր է, որ պրոբլեմները լուծվեն...
Իհարկե հասկացա երևի թե հարցի թաքնված իմաստը, և ուզում եմ շատ պարզ ու հստակ ավելացնել, որ եթե իմ սիրած աղջիկը, Աստված չանի, չկարողանա երեխա ունենալ, ապա դա չի նշանակում, որ ես կհրաժարվեմ նրանից կամ նմանատիպ այլ բաներ... :ok
Մի խոսքով...

Ավելացվել է 4 րոպե անց

Եթե իմ ապագա ամուսինը ինձ տաներ բժշկի զուտ դա ստուգելու համար, հաստատ չէի ամուսնանա նրա հետ

Ի՞նչի բժշկի էլ ինչի համար են գնում :o :8

Ավելացվել է 13 րոպե անց

Երկար մտածեցի, ու, ավելի հարմար տեղ չգտա այս գրառումն անելու համար, այնպես որ, եթե մոդերատորները կամ ադմինները հարմար գտնեն այն ջնջել կամ տեղափոխել, ես միմիայն կհարգեմ իրենց որոշումը:)
Խոսքս փոքրիկ դալմատինների աճուրդին վերաբերող թեմայի մասին է: Շունիկները ուղղակի հրաք են, բայց հենց բուն աճուրդի պրոցեսը ինձ ահավոր նյարդայնացնում է ու տխրեցնում:(:angry Չնայած քաջ գիտակցում եմ, որ ամբողջ գումարը ծառայելու է միայն բարի նպատակների իրագործմանը, բայց, այնուամենայնիվ:(:(
Հ.Գ. Կուզեի մեկ օրով լինել այնքան հարուստ, որ բարեգործական ծրագրերի համար ամբողջ գումարը տրամադրեի, դալմատիններին էլ նվիրեի նրանց, ովքեր հաստատ կհոգային ու կսիրեին շունիկներին:ok

Ի դեպ, լրիվ համաձայն եմ... Ես ինքս ժամանակին շուն եմ պահել՝ հենց դալմատին :) և գիտեմ, թե դա ինչ է... Ես ունեմ մեծ ցանկություն շուն պահելու, բայց ասեմ իմանաք, որ եթե ինձ հենց հիմա անվճար տային մեկին, երևի թե կհրաժարվեի... Քանի որ, եթե հաշվի առնենք, որ ասենք ցեղական դալմատինի էգ ձագը արժե մոտ 150 դոլլար, ապա համոզված եղեք, որ այդ շանը նորմալ պահելու համար (այլ ոչ թե տնական ճաշերով՝ բորշով և այլն :angry) ամսեկան մի 100 դոլլար գնալու է... Ցավոք այդպիսի ֆինանսական միջոցներ չունեմ...
Այնպես որ ցակացած շուն պահող պետք է ռեալ նայի կյանքին և իր հնարավորություններին, որպեսզի ոչ իրեն տանջի, ոչ էլ շանը... :oy

asho
23.07.2007, 15:46
Մի հատ ամեն ինչից անկապ բան պետք է հարցնեմ, ու շատ շնորհակալ կլինեմ, որ պատասխան ստանամ: Ինձ ապուշի կամ դեբիլի տեղ չդնեք: Ոնց անեմ, որ իմ անունի տակ էլ ընտրածս նկարը երևա, ինչ անում եմ չի լինում::sos

Մանե
23.07.2007, 15:49
Մի հատ ամեն ինչից անկապ բան պետք է հարցնեմ, ու շատ շնորհակալ կլինեմ, որ պատասխան ստանամ: Ինձ ապուշի կամ դեբիլի տեղ չդնեք: Ոնց անեմ, որ իմ անունի տակ էլ ընտրածս նկարը երևա, ինչ անում եմ չի լինում::sos

մտի Ղեկավարման վահանակ,այնտեղ ընտրի ձախ կողմի վրա «Խմբագրել Ավատարը»;)

քաղաքացի
23.07.2007, 15:50
Մի հատ ամեն ինչից անկապ բան պետք է հարցնեմ, ու շատ շնորհակալ կլինեմ, որ պատասխան ստանամ: Ինձ ապուշի կամ դեբիլի տեղ չդնեք: Ոնց անեմ, որ իմ անունի տակ էլ ընտրածս նկարը երևա, ինչ անում եմ չի լինում::sos
Այստեղ ոչ մի անկապ կամ անիմաստ հարց չկա, շատ սովորական բան է, բոլորս էլ անցել ենք այս էտապով ;)
Հետևիր հղումին http://www.akumb.am/profile.php?do=editavatar և ամեն ինչ պարզ կլինի

asho
23.07.2007, 20:33
Շատ-շատ-շատ-շատ մերսի Քաղաքացի և Մանե: Մի հատ հարց ունեմ Մանեին, կներես իհարկե, որ սենց հարց եմ տալիս: Աղջիկ ես թե տղա: Ուղղակի, որ անունդ աղջկա է, իսկ նկարդ տղայի, դրա համար չգիտեմ::)

Արշակ
24.07.2007, 13:59
Մոդերատորական։ Մանե, asho թեման անձնական բնույթի երկխոսությունների մի վերածեք։ Անձնական բնույթի զրույցները կարող եք ֆորումում գործող զրուցարանով կամ նամակներով անել։ ;)

Ավելացվել է 4 րոպե անց
Հ. Գ. վերջին՝ չաթի վերածված գրառումները շուտով կջնջվեն։

Guest
25.07.2007, 09:56
Աշխարհը գնում է անդունդը…
Միամիտ սրտերը դատապարտված են տանջանքի: Խորամանկությունն ու կողծավորությունը խառնվել են զգացմունքների մեջ: Մարդիկ էլ իրար չեն կարում հավատալ:
Մեկ անգամ չհաջողված ինքնասպանության փորցս ինձ հետ չի կանգնացրել և ես կարծես չեմ փոշմանել դրա համար: Այս անգամ ամեն ինչ ավելի հեշտ կանցնի, հուսանք:
Ոչ ֆիզիկական ինքնասպանություն… Հայկի հոգի, օղորմի…

Ներսես_AM
25.07.2007, 13:29
երեխան չիմանալով իր հիվանդության մասին՝ իրեն տանջելով դաս է անում, գիրք է կրծում, իսկ մայրը, իմանալով հիվանդության մասին, երեխային համոզում է, թե՝ «գնա քո համար խաղ արա, հերիքա քեզ տանջես»։ Երեխան էլ, թե. «Չէ, մամ, ի՞նչ ես ասում, բա ես քեզ խոսք եմ տվել որ լավ բժիշկ եմ դառնալու, որ հիվանդ երեխաներին բուժեմ, որ իմ մահացած մեծ եղբոր պես ուրիշ ոչ ոք չմահանա»։ Ու ոչ մի կերպ չեն կարողանում ծնողները երեխային համոզել, որ քիչ դաս անի։ Երեխան էլ նեղվում է ծնողների նման վերբերմունքից։ Իսկ եթե իմանար հիվանդության մասին, նա մյուս երեխաների պես բակում կխաղար՝ վայելելով կյանքի վերջին օրերը։
Էդ էլ քեզ անհոգ խաղալու վերաբերյալ օրինակ։ :)

Հիմա հարց ինչ է նշանակում դաս սովորելուց տանջվել:
Մեկը հենց ես, ինձ համար շատ ավելի հաճելի էր դպրոցական տարներին տանը դաս սովորել ուսումնական տարվա ընթացքում, քան ամեն օր իջնել բակ օրս ամբախ զամբախ գլորելու: Ճիշտա դրա փոխարեն ամռանը տեղը հանում էի, բայց հաստատ միշտ տենց չէի կարող:
Օրինակ հենց քո նկարագրած իրավիճակում երեխան շատ ավելի հաճույքով դաս է սովորում քան խաղում:

Arisol
25.07.2007, 15:52
Ուրեմն ՝ս գիշեր էլի տառապում էի անքննությամբ ու որոշեցի ստուգել, թե էլ ով ա իմ պես գիժ: Հեռախոսս վերցրեցի, բացեցի Phonebook-ն ու հերթով բոլորին ծնգցնում էի մի հատիկ ծնգով, որ եթե քնած լինեն՝ չարթնանան:
Բախտս բերեց, որ ոչ բոլորին եմ արթնացրել, սակայն արթնացվողների շարքում էին Անուլը, Արշակն ու Սյոմը :D : Դե ոմանք спят в обнимку с кем то, իսկ Սյոմն ինչպես միշտ спит в обнимку с телефоном :D :
Կիտան էր իմ պես գիժը, մի քիչ սմսվելուց հետո երկուսս էլ անջատվեցինք ու նույնիսկ հաջող չասացինք միմյանց :D :

Հարգելի ակումբցիներ: Հայցում եմ ձեր ներողամտությունը, եթե այսօրվա զանգով արթնացրել եմ ձեզ կամ ձեր հարազատներին…
Հաջորդ անգամ կսպասեմ մինչև արթնանաք :D :

Ավելացվել է 12 րոպե անց
Հա, ասեմ նաև, որ եթե կան ցանկացողներ, որ իրենց գիշերվա հազարին անակնկալի բերեն, ապա կարող եք թողնել ձեր ձեռախոսահամարը, ձեզ անպայման կզանգահարեն :D :

Մելիք
25.07.2007, 19:18
Աշխարհը գնում է անդունդը…
Միամիտ սրտերը դատապարտված են տանջանքի: Խորամանկությունն ու կողծավորությունը խառնվել են զգացմունքների մեջ: Մարդիկ էլ իրար չեն կարում հավատալ:
Մեկ անգամ չհաջողված ինքնասպանության փորցս ինձ հետ չի կանգնացրել և ես կարծես չեմ փոշմանել դրա համար: Այս անգամ ամեն ինչ ավելի հեշտ կանցնի, հուսանք:
Ոչ ֆիզիկական ինքնասպանություն… Հայկի հոգի, օղորմի…

Հայկ, ինքնաբավությունդ ո՞ւր ա կորել, էս ի՞նչ տեքստեր են, ստորագրությունիցդ մաղձ ա կաթում, ինձ կթողնե՞ս շրջանակից ներս:

Ավելացվել է 2 րոպե անց

Ուրեմն ՝ս գիշեր էլի տառապում էի անքննությամբ ու որոշեցի ստուգել, թե էլ ով ա իմ պես գիժ: Հեռախոսս վերցրեցի, բացեցի Phonebook-ն ու հերթով բոլորին ծնգցնում էի մի հատիկ ծնգով, որ եթե քնած լինեն՝ չարթնանան:
Բախտս բերեց, որ ոչ բոլորին եմ արթնացրել, սակայն արթնացվողների շարքում էին Անուլը, Արշակն ու Սյոմը :D : Դե ոմանք спят в обнимку с кем то, իսկ Սյոմն ինչպես միշտ спит в обнимку с телефоном :D :
Կիտան էր իմ պես գիժը, մի քիչ սմսվելուց հետո երկուսս էլ անջատվեցինք ու նույնիսկ հաջող չասացինք միմյանց :D :

Հարգելի ակումբցիներ: Հայցում եմ ձեր ներողամտությունը, եթե այսօրվա զանգով արթնացրել եմ ձեզ կամ ձեր հարազատներին…
Հաջորդ անգամ կսպասեմ մինչև արթնանաք :D :

Ավելացվել է 12 րոպե անց
Հա, ասեմ նաև, որ եթե կան ցանկացողներ, որ իրենց գիշերվա հազարին անակնկալի բերեն, ապա կարող եք թողնել ձեր ձեռախոսահամարը, ձեզ անպայման կզանգահարեն :D :


Դաաաաաա, ծանր դրպք ա, նույնիսկ ռուսաստան են զանգերը հասնում:D

Arisol
25.07.2007, 19:25
Դաաաաաա, ծանր դրպք ա, նույնիսկ ռուսաստան են զանգերը հասնում
Ինչի՞ , դու արդեն քեզ ակումբցի չե՞ս համարում :D :

Guest
26.07.2007, 10:47
Հայկ, ինքնաբավությունդ ո՞ւր ա կորել, էս ի՞նչ տեքստեր են, ստորագրությունիցդ մաղձ ա կաթում, ինձ կթողնե՞ս շրջանակից ներս:


Դավ ջան, ոնց եմ քեզ կարոտել… Դեպրեսիաս անցել է ;) Կյանքը հիասքանչ է:love

Աբելյան
26.07.2007, 15:51
Բարև բոլորին: Գրում եմ Կիրովականից: Վերջի անգամ 2000 թվին եմ ստեղ եղել: Չեք պատկերացնում, ինչ ա նշանակում 7 տարի հարազատ տանը չլինել... Տնից մի մետր հեռավորության վրա բորբոսի հոտը գալիս ա, մտնում եմ ներս, 4 կողմս սարդոստայններ առանց սարդերի (даже սարդերը չեն ուզում ապրեն): Սենյակների դռները խոնավությունից էնքան են ուռռել, որ 7 տարվա ընթացքում ժանգոտված բանալին հազիվ ա բաց անում: Պատերի վրից ներկը թափած, սկի չես ջոգում ինչ գույնի են եղել: Լույս չկա: Ջուր չկա: Համատարած փոշի: Ամեն ինչ փոխվել ա: Բայց թե շատ ուրախ եմ:

Հ.Գ. Կներեք, եթե էդքան էլ կարևոր գրառում չի

StrangeLittleGirl
28.07.2007, 05:54
Գիտեմ, գիտեմ, անիմաստ ու անկապ գրառում եմ անում, բայց ուրիշ ճար չունեմ: Բոլոր հնարավոր տեղերում արդեն գրել եմ, բոլոր հնարավոր ու անհնար մեյլերն ուղարկել եմ: Անգամ Ակումբում եմ չափից շատ խոսել: ICQ-ում մարդ չկա, ֆորումում՝ նույնպես, իսկ ես չեմ կարողանում քնել, որովհետև քունս չի տանում, որովհետև հոգնած չեմ: Դրա համար էլ այստեղ եմ գրում: Կարող եք հանգիստ ջնջել հետո: Ի՞նչ անեմ: Հաճույքով Նարեին կզանգեի, արթացնեի, բայց գիտեմ, որ զանգն անջատել է: Շատերն արդեն արթնանում են, իսկ ես չգիտեմ՝ քնեմ, թե ոչ: Հոգնած չեմ… Բայց մատներս ձանձրացան տպելուց: Լարվում են: Իրոք, յոթ ժամ շարունակ տպելը կատակ բան չէ: Բարի գիշեր… ըըըը… բարի լույս:

Ուլուանա
29.07.2007, 14:40
...Մականունս հայատառ դարձնելուն դեմ չեմ, իսկ login լինելուց խնդիրներ չե՞ն ծագի, թերևս սա արդեն ուրիշ օպերայից է;)
Ոչ, եթե նույնիսկ հայերեն գրելու հետ կապված խնդիրներ ունես, ապա login լինելու ժամանակ կարող ես Ակումբի որևէ թեմայից copy-paste անել մականունդ և վերջ։ ;) Ի դեպ, այդ եղանակից շատերն են օգտվել։ :))

StrangeLittleGirl
29.07.2007, 14:50
Ի դեպ, այդ եղանակից շատերն են օգտվել։
Օրինակ ես :D
Կամ էլ կարող ես մտնել http://hayeren.akumb.am, այնտեղ գրես անունդ, cp անես:

Mesrop
31.07.2007, 12:45
պրծա քննություններից էս տարի… ինչ կլնի, քիմյաից չկտրվեմ էլի…

Arisol
31.07.2007, 12:58
Պրիվետ Մես ջան:
Չես կտրվի, կարևորը հավատա ուժերիդ, վստահ եղիր նրանց վրա ;) :

Ժո՛ղ, Մերգելյան ինչ-որ դե՞պք ա եղել :

Ձայնալար
31.07.2007, 13:19
Ոչ, եթե նույնիսկ հայերեն գրելու հետ կապված խնդիրներ ունես, ապա login լինելու ժամանակ կարող ես Ակումբի որևէ թեմայից copy-paste անել մականունդ և վերջ։ ;) Ի դեպ, այդ եղանակից շատերն են օգտվել։ :))

Լավ, համոզեցիր ;) Իսկ ո՞ր ատյանին պետք է դիմեմ անվանափոխման համար :)

Ուլուանա
31.07.2007, 13:23
Լավ, համոզեցիր ;) Իսկ ո՞ր ատյանին պետք է դիմեմ անվանափոխման համար :)
Ադմինիստրատորների ատյանին։ ;)
Artgeo–ին կամ Network.am–ին նամակ գրիր, կփոխեն։ :)

Mesrop
31.07.2007, 13:43
ահ… նեռվայնանում եմ որ պոստերս ջընջըմ են… :cry

Ուլուանա
31.07.2007, 13:51
ահ… նեռվայնանում եմ որ պոստերս ջընջըմ են… :cry
Mesrop, եթե նկատել ես, քո իմացած Օֆֆտոպանոցները վաղուց արդեն պատմության գիրկն են անցել։ :P Իսկ այս թեմայի վերնագիրն ինքնին հուշում է, որ այն գրառումները, որոնց ջնջվելու համար բողոքում ես, այս թեմային չեն համապատասխանում, դրա համար էլ ջնջվում են ու շարունակվելու են ջնջվել։

StrangeLittleGirl
01.08.2007, 03:20
Ես էլ եմ հեռանում, բայց մի ամսով, դրա համար էլ առանձին թեմա չեմ բացում: :D
Չգիտեմ՝ գրառումս որքանով է կարևոր կամ հետաքրքիր, բայց դա չի կարող ինձ հետ պահել. եթե բաժնի մոդերատորներին դուր չգա, թող ջնջեն:
Մոտ երկու ժամ անց տաքսին կգա, որ ինձ տանի օդանավակայան, ու հետո՝ հաջող Երևան, հաջող Ակումբ, հաջող մյուսներին: Կասեք, թե ինտերնետի լավն այն է, որ տարածություն չի ճանաչում, բայց ես աշխատելու եմ Ամստերդամում հնարավորինս քիչ փնտրել ինտերնետ ակումբներ, քիչ նստել համակարգչի մոտ: Անցյալ տարվա դառը փորձս (ես օրը մի քանի ժամ ինտերնետ ակումբում էի անցկացնում) ինձ ստիպում է այս անգամ խնայել թե՛ նյարդերս, թե՛ փողս: Բացի դրանից, դուք ինձնից հանգստացեք (ես գիտեմ, որ դրա կարիքն ունեք :D), ես էլ` Ակումբից:
Ամեն դեպքում կաշխատեմ մի քանի օրը մեկ միայն մեյլս ստուգելու համար ինտերնետ մտնել: Կարող եք ինձ գրել byurakni[at]gmail[dot]com հասցեով: Ի դեպ, կարող եք նաև sms-ներ գրել 091 474529, բայց խնդրում եմ՝ չզանգեք, քանի որ ռոումինգ արած համար է;
:D
Դե լավ մնացեք, ցտեսություն

NetX
01.08.2007, 04:33
Դե լավ մնացեք, ցտեսություն
Բարի ճանապարհ :)

Մարիաննա
01.08.2007, 15:39
Մոտ երկու ժամ անց տաքսին կգա, որ ինձ տանի օդանավակայան, ու հետո՝ հաջող Երևան, հաջող Ակումբ, հաջող մյուսներին:
Բյուրիկ, չնայած շատերը քեզ ասում են «բարի ճանապարհ», ես քեզ կասեմ բարի գալուստ մեկ օդեղեն, մեկ՝ արծաթափայլ, մեկ՝ լուսաճաճանչ երկիր: :)


Մոդերատորական: Գրառումը խմբագրվել է: Մի՛ ծաղրեք ակումբի այլ անդամներին:

StrangeLittleGirl
01.08.2007, 23:08
Ժո՛ղ, էսօր ինձ Ամստերդամի օդանավակայանում երկար պահեցին, որի պատճառով Դավիթին կորցրեցի: Հիմա չգիտեմ՝ ոնց գտնեմ: Եթե հանկարծ որևէ մեկդ որևէ տեղեկություն ունենաք, խնդրում եմ՝փոխանցեք, որ ինձ զանգի հետևյալ համարով. 0616153628

Artgeo
02.08.2007, 23:08
Ուրեմն, այսօր Թբիլիսիում գնեցի իմ կողմից արդեն բավականին սիրված Սադիա կիսաֆաբրիկատ պիցան, որը սիրել եմ Երևանում: Ահագին զարմացել էի, երբ բացելուց հետո մեջը անհամեմատ ավելի շատ պանիր ու երշիկ կար: Հարց. Ո՞ւր էր Երևանում գնված պիցայի կեսից ավել պանիրն ու երշիկը: :esim

Մարիաննա
02.08.2007, 23:57
Մոդերատորական: Գրառումը խմբագրվել է: Մի՛ ծաղրեք ակումբի այլ անդամներին:
Հումորի զգացումը արդարև երկնային պարգև է: :)

Guest
05.08.2007, 03:51
Նստած եմ աերոպորտոըմ, կես ժամից ինքնաթիռս թռնում ա… Ինձ էլի բարի ճանապարհ, բոլորին հաջողություն: :) Ինտերնետն էլ շատ դանդաղ ա, նոթբուքիս զառյադկեն էլ պրծնում ա:)

Firegirl777
05.08.2007, 15:09
Ո՞ւր են գնում բոլորը, էհ նորից սկսվում է քնած իրավիճակը, լավ դե որ այդպես է, բոլորիդ բարի ճանապարհ, մնացողներիս էլ համբերություն....

Lapterik
05.08.2007, 19:16
Նստած եմ աերոպորտոըմ, կես ժամից ինքնաթիռս թռնում ա… Ինձ էլի բարի ճանապարհ, բոլորին հաջողություն: :) Ինտերնետն էլ շատ դանդաղ ա, նոթբուքիս զառյադկեն էլ պրծնում ա:)

Բարի ճանապարհ Հայկ ջան, դու էլ գնացիր: :cry ԷԷ ժողովուրդ ովա մնալու էս Հայաստանում՞::(:noti

քաղաքացի
05.08.2007, 23:03
Բարի ճանապարհ Հայկ ջան, դու էլ գնացիր: :cry ԷԷ ժողովուրդ ովա մնալու էս Հայաստանում՞::(:noti
Ես ընդմիշտ մնում եմ Հայաստանում :)

StrangeLittleGirl
05.08.2007, 23:41
Ո՞ւր են գնում բոլորը, էհ նորից սկսվում է քնած իրավիճակը, լավ դե որ այդպես է, բոլորիդ բարի ճանապարհ, մնացողներիս էլ համբերություն....
Ո՞վ էր ասում, որ ինտերնետի իմաստն այն է, որ աշխարհի ցանկացած կետից կարող ես մտնել: :D Ճիշտ էր ասում, բայց ափսոս: Նե՜նց կուզենայի իմ սենյակում կոմպ չլիներ: Այդ դեպքում կհասցնեիք կարոտել ինձ:

Հ.Գ. Ժո՛ղ, ծովը լավ բան ա, դրա համար հայերը չունեն դրանից: :D

Guest
06.08.2007, 11:32
Նստած եմ աերոպորտոըմ, կես ժամից ինքնաթիռս թռնում ա… Ինձ էլի բարի ճանապարհ, բոլորին հաջողություն: :) Ինտերնետն էլ շատ դանդաղ ա, նոթբուքիս զառյադկեն էլ պրծնում ա:)

Բարև գերմանիայից, կլավաս գերմաներեն ա ու կարծես նորմալ գրվում ա, մի քիչ դժվար ա, բայց անհնար չի:
Նորմալ հասել եմ ;) Բաղտս էլի իմ հետ ա:
Ինքնաթիռներում միշտ պահուհանի մոտ էի, բագաժս էլ գնաց տելավի, այնպես որ թեթև տեղ հասա, էսօր կբերեն հյուրանոց, Սենյակս անհամեմատ մեծ ա մնացացի համարներից, դիվան կա, ինչ դիկովիչնկայա:

:)

StrangeLittleGirl
06.08.2007, 11:44
Բարլուս հիվանդանոցի գրադարանից: Հիմա ասել էի հա… Մեզ պարտաճանաչություն են սովորացնում, բայց բժիշկս մինչև հիմա չկա: Մեռանք սպասելով: Ես էլ առավոտը 6-ից ոտքի վրա եմ:

Davo'o
06.08.2007, 16:24
Այսօր օրը հանգիստ է: Հիմա Ուտրեխտի համալսարանի գրադարանում եմ: Հիանալի գրադարան է, մեր հանրային գրադարանը ոնց որ աղբանոց լինի սրա համեմատ, եթե այսպիսի գրադարան լիներ մեզ մոտ բոլորս գիտնականներ կդառնայինք, քանի որ հենց մտնում ես սովորելդ գալիս է: Բայց ես էլ սովորելու փոխարեն մտել եմ ակումբ: Մի խոսքով ամեն ինչ լավ է, շուտով կվերադառնամ Երեւան… այստեղ պետք է լացող սմայլը լիներ, չեմ գտնում, որ տեղադրեմ:

StrangeLittleGirl
07.08.2007, 00:17
:cry Հատուկ Դավոյի համար: Իմ լացելու ժամանակը մի 20 օրից կսկսվի: :D
Մեր հիվանդանոցի գրադարանն էլ է հզոր: Էսօր մտել էի, մեջը կորել էի: Ու ընդհանրապես, այստեղի առողջապահական համակարգը տեսնելիս ափսոսում եմ, որ Գերմանիայի վրա փող եմ ծախսել:
Գիտեք, ասում են, թե Հոլանդիան փչացած երկիր է և այլն, բայց էդ փչացածության հետ մեկտեղ կա հակառակ բևեռը, որին հասնելու համար հայերը շատ պետք է հաց ու պանիր ուտեն: Չնայած այս դեպքի մասին իմ «Գրքանմանում» պետք է գրեի, բայց չեմ համբերում, հիմա էլ պետք է ասեմ: Այսօր հիվանդանոց եկան կին ու ամուսին, որոնք իրենց 20 տարեկան որդուն էին բերել: Նա ո՛չ նորմալ քայլում էր, ո՛չ խոսում, ո՛չ հասկանում, ո՛չ ինքնուրույն գործողություններ կատարում, բայց ես ուղղակի հիացած էի նրա ծնողների հոգատարությունը տեսնելով: Մեզ մոտ նման երեխաները ընտանիքում բաժանության, անհամերաշխության պատճառ են դառնում, իսկ այստեղ ես տեսնում էի ծնողների միասնականությունը, շատ ուժեղ սերը երեխայի հանդեպ: Ու այդ սերն ավելի ուժեղ էր երևում, քան առողջ երեխաների նկատմամբ է սովորաբար լինում… Ու ոչ էլ ընկճված էին նրանք, ամուր կանգնած էին… Ինչևէ, դրա մասին ավելի մանրամասն դեռ կգրեմ:

Արշակ
07.08.2007, 10:05
Հա՛, ճիշտ ա: 9 ժամ հիվանդանոցում լինելուց հետո մարդու գլխին խե՞լք կմնա :D
Մինչդեռ բազմաթիվ բժիշկներ հիվանդանոցում 9-12 ժամ են անցկացնում։:think Ու տենց խելքները թռցրած՝ ընկնում են հիվանդների ջաներին։ :o

Հ. Գ.
«Ընգեր, էս մի աղիքը աչքիս անկապա որովայնումդ մնացել, դավայ կտրենք գցենք»։

StrangeLittleGirl
07.08.2007, 11:34
Մինչդեռ բազմաթիվ բժիշկներ հիվանդանոցում 9-12 ժամ են անցկացնում։ Ու տենց խելքները թռցրած՝ ընկնում են հիվանդների ջաներին։
Էդ բժիշկները սովոր են, համ էլ իրենց մայրենի լեզվով են շփվում, էդ աստիճանի չեն լարվում :P

Ծով
08.08.2007, 00:32
Չէ...ես հենց Էստեղ ել գրելու եմ;)...Կարոտել էի Ձեզ բոլորիդ:love /չեմ օֆֆտոպում/...:)

Ուլուանա
08.08.2007, 08:37
Չէ...ես հենց Էստեղ ել գրելու եմ;)...Կարոտել էի Ձեզ բոլորիդ:love /չեմ օֆֆտոպում/...:)

Մենք էլ քեզ ենք կարոտում, Ծով ջան։ :love Բարով ես եկել։ :hands Հուսով եմ՝ եկել ես մնալու, ոչ թե ծիկ անելու ու գնալու։ :P:oy

Ծով
08.08.2007, 17:59
Էրեխեք ավատար նվիրելու մրցույթ եմ հայտարարում...ավատարը նվիրում եք ինձ...:D
Անհամբեր կսպասեմ:)
Շատ եմ ուզում...
Հա...սիրուն, պուպուշ, խորիմաստ ու իմ տարիքին համապատասխան /խելոք/:D ավատարներ էլի...:oy
Նվերները կարող եք ուղարկել PM-ով...
Թե ինչ չափով է ինձ դուր եկել ավատարը, կհասկանաք ավատարներիս հերթական փոփոխությունից...:)
:love...կսպասեմ...

քաղաքացի
09.08.2007, 09:07
Alize_etoilik ջան, եթե ավատար ես ուզում, նայիր «Նվիրում ենք ավատարներ (http://www.akumb.am/showthread.php?t=1913)» թեմայում ;)

Ծով
09.08.2007, 13:38
Alize_etoilik ջան, եթե ավատար ես ուզում, նայիր «Նվիրում ենք ավատարներ (http://www.akumb.am/showthread.php?t=1913)» թեմայում ;)
Քաղաքացի՛ ջան, նայեցի...:)ափսո՜ս կարգին բան չգտա...:D

Philosopher
09.08.2007, 16:49
Մոդերատորական: Անձնական խնդրի վերաբերյալ հարցն ու նրան բոլոր տեսակի արձագանքները, այդ թվում` պատասխանը, ջնջված են: Ո'չ այս թեման և ո'չ էլ ակումբի թեմաներն ընդհանրապես անձնական խնդիրների պարզաբանման համար չեն: Այդպիսի խնդիրների համար գործում է անձնական նամակագրական կապը, ինչպես նաև անձնական կապի այլ միջոցներ: Խուսափեք այդօրինակ քննարկումներից և գտեք սեփական խնդիրների պարզաբանման առավել համապատասխան միջոցներ:

StrangeLittleGirl
09.08.2007, 23:52
Էս (http://en.wikipedia.org/wiki/Biurakn_Hakhverdian) տեսե՞լ եք: :D

Նորմարդ
10.08.2007, 15:18
Ակումբում մենակ Սինոփսիսականներով ենք :D


Միաժամանակ ակտիվ եղած անդամների առավելագույն թիվը 199-ն է: Դա եղել է 19.07.2007, ժամը 12:46-ին:
‎Նորմարդ, ‎Ձայնալար, ‎Ուրվական


Ոչ մոդերատոր կա, ոչ ադմին մենակ ես եմ ղեկավարությունից :D

StrangeLittleGirl
14.08.2007, 14:05
Ժո՛ղ, նկատի ունեցեք, որ ռոումինգով հեռախոսս ցերեկներն անջատած եմ պահում: Եթե SMS եք գրում, աշխատեք ձեր ժամանակով 9-10-ից հետո գրել: Իսկ թե ինչու եմ անջատում, հետո կասեմ:
Ի դեպ, շատ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ինձ չեն մոռանում ու գրում են :)

Kita
14.08.2007, 19:42
Ուրեմն որոշեցի բոլորին հրաժեշտ տալ մոտակա մի 10 օրով:
Դե գնում եմ Վրաստան::(
Ու ընդհանրապես աչքիս տեղ չեմ հասնելու, քանի որ ինչով պիտի գնամ, չգիտեմ, շատ կասկածելի ավտոբուս է ինչ-որ:
Մի խոսքով ուրախացեք, պրցնում եք ինձնից::P
Վե՛րջ::)

Արշակ
15.08.2007, 17:33
Էրեխեք, ես տեսե՞լ եք
http://goodwean.livejournal.com/189300.html
Ձեզ մոտ ո՞ր ուղղությամբ է պտտվում։ Ստացվու՞մ է երկու ուղղությամբ էլ պտտել։

Ես որ սկզբում նայեցի, ժամացույցին հակառակ էր պտտվում։ Հիմա որ ուղղությամբ ուզեմ պտտում եմ, բայց շատ դժվարությամբ է ստացվում ուղղությունը փոխելը։ Ժամացույցին հակառակը ավելի հեշտ է ստացվում մոտս։

Apsara
15.08.2007, 17:50
Էրեխեք, ես տեսե՞լ եք
http://goodwean.livejournal.com/189300.html
Ձեզ մոտ ո՞ր ուղղությամբ է պտտվում։ Ստացվու՞մ է երկու ուղղությամբ էլ պտտել։

Ես որ սկզբում նայեցի, ժամացույցին հակառակ էր պտտվում։ Հիմա որ ուղղությամբ ուզեմ պտտում եմ, բայց շատ դժվարությամբ է ստացվում ուղղությունը փոխելը։ Ժամացույցին հակառակը ավելի հեշտ է ստացվում մոտս։

սկզբից ձախ էր ֆռում, հետո աջ ֆռռաց, բայց փոխել դեռ չեմ կարում, երևի բութ եմ:D

Wisper
15.08.2007, 17:54
Տո տնաշեններ :angry , որ ուզում եք փոխել նայեք ծնկի մասին՝ հաստկապես այն ժամանակ, երբ որ ոտքերը ոնցվոր խաչվում են :oy

Արշակ
15.08.2007, 18:04
Ում մոտ չի ստացվում ուղղությունը փոխել, ասեք, մի քանի հեշտ ձև եմ գտել :hands
Նախ նշեմ, որ եթե նկատել եք, մի ուղղությամբ պտտվելիս բարձրացրած է մի ոտքը, մյուս ուղղությամբ պտտվելիս՝ մյուս ոտքը։ Պատճառն այն է, որ նկարն ամբողջությամբ սև է ու չկան մարմնի ուրվագծերը։ Հետևաբար ոնց ուզեք, այնպես էլ կարող եք պատկերացնել։ Այսինքն՝ տարածական կարող եք պատկերացնել հայելային շրջած ձևը։
Իսկ հիմա անցնեմ խորհուրդներին։
1. Ձեռքով փակեք վերևի մասը ու նայեք միայն ոտքերին, տենց ավելի հեշտ է փոխվում։ Հենց ուղղությունը փոխվի, կարող եք ձեռքը զգուշությամբ հեռացել՝ ներքևից վերև բարձրացնելով։
2. Աչքերը ուժեղ սեղմելով արագ–արագ թարթեք։ Ինքն իրան կփոխվի ուղղությունը։ Չնայած միշտ չի որ ստացվում է։
3. IE–ում շատ ավելի դանդաղ է պտտվում աղջիկը, քան Firefox–ում։ Փորձեք բրաուզերը փոխել։ Այդպիսով կփոխեք պտույտի տեմպը ու տենց գուցե ավելի հեշտ լինի ուղղությունը փոխել։ Փորձեք բարձրացրած ոտքը պատկերացնել մեկ որպես ձախը, մեկ որպես աջը։
4. Firefox–ում նկարի վրա մկնիկը սեղմած շարժելու դեպքում(drug and drop) նկարն անշարժանում է։ Անշարժ դիրքում հեշտ կլինի ոտքի աջ–ձախը հակառակ պատկերացնելը։ Դրանից հետո եթե մկնիկը բաց տողնեք, կսկսի հակառակ պտտվել։

Բա՜, այ տենց ոտի վրա եքքա տեսություն հնարեցի։ :D

քաղաքացի
15.08.2007, 18:13
200kb-անոց gif ֆայլ ա, որը որոշ ժամանակ հետո ուղղությունը փոխում ա: Շոխքին ուշադիր հետևեք և կտեսնեք այդ թաքնված կադրը: ;)

Արշակ
15.08.2007, 18:31
200kb-անոց gif ֆայլ ա, որը որոշ ժամանակ հետո ուղղությունը փոխում ա: Շոխքին ուշադիր հետևեք և կտեսնեք այդ թաքնված կադրը: ;)
Դու էլ հո չասեցի՜ր, տնաշեն։:D Ի՞նչ թաքնված կադր։ Նկարն ուղղությունը չի փոխում, ուղղակի առանց ուրվագծերի ցանկացած նկար կարելի է երկու դիրքով էլ պատկերացնել։ Դե ստեղ էլ տենց նկարների հաջորդականություն է։ Արդյուքնում ոնց ուզես, նենց էլ պատկերացնում ես։
Թե բան չհասկացար, հաջորդ հանդիպմանը մի հատ տենց նկար կնկարեմ ցույց կտամ ;)

Guest
15.08.2007, 18:49
200kb-անոց gif ֆայլ ա, որը որոշ ժամանակ հետո ուղղությունը փոխում ա: Շոխքին ուշադիր հետևեք և կտեսնեք այդ թաքնված կադրը: ;)

Ի՞նչ ա խոսում է՜: Ինչ ուզում անում եմ աղջկա հետ, ոնց ուզում ֆռցնում եմ… :D

StrangeLittleGirl
15.08.2007, 20:01
Ի՞նչ ա խոսում է՜: Ինչ ուզում անում եմ աղջկա հետ, ոնց ուզում ֆռցնում եմ…
Ես էլ :D
Սկզբում ժամացույցի սլաքի ուղղությամբ էր պտտվում: Հետո մտածեցի, որ հերիք է, հակառակը պտտացրեցի, հետո որ համոզվեմ, որ Քաղաքացին սխալվում է, մի անգամ էլ ժամացույցի սլաքի ուղղությամբ պպտացրեցի: Իսկ հետո սկսեցի խեղճին տանջել :D Կես շրջան մի ուղղությամբ էր գնում, կես շրջան՝ մյուս:

Ավելացվել է 3 րոպե անց
Փաստորեն, եթե աջ կիսագունդս է զարգացած, ուրեմն.
1. ձախլիկ եմ :D
2. երևակայությունս ավելի լավ է աշխատում, քան տրամաբանությունս :D
Համ էլ եթե ձախ կիսագնդում ինսուլտ ունենամ, շատ չեմ տուժի :D

Amaru
16.08.2007, 13:08
Ձայնալա՛ր, ա՛յ Ձայնալար, էս մեր ստորագրությունները նույնն են :blin

Ուլուանա
16.08.2007, 13:12
Ձայնալա՛ր, ա՛յ Ձայնալար, էս մեր ստորագրությունները նույնն են :blin
Ի դեպ, մինչև քո ու Ձայնալարի՝ Ակումբ մտնելը Ակումբում կարծեմ ևս երկու անդամ այդ ստորագրությունն են ունեցել։ ;) Մեկը որ հաստատ հիշում եմ։

Աբելյան
19.08.2007, 10:35
Երեկ մեկնարկեցին 4-րդ համահայկական խաղերը: 90-ից ավել քաղաքներից մասնակցում են շուրջ 2500 մարզիկներ:

StrangeLittleGirl
24.08.2007, 09:55
Ժո՛ղ, ինձ փրկեք, ասեք ինչ անեմ… :(
Ուրեմն էս տանտերս էրեկ էլի աղջիկ էր բերել… Դե միասին լողացան, հետո էլ չեմ լսել ինչ են արել. ես քնել եմ: Հա՛, ինչ ուզում են, թող անեն, բայց ինձ չխանգարեն… Առավոտը արթնացել եմ, որ պիտի մտնեմ դուշի տակ, տեսնեմ զբաղված ա արդեն: Էլի երկուսով էին լողանում… Ես էլ հիվանդանոցից ուշանում եմ: Մի կես ժամ տենց կորցրեցի… Հետո մտա լողանալու, դուրս եկա, տեսա խոհանոցն են զբաղացրել, նենց ռոմանտիկ խոսակցություն ա: Բայց էլ չդիմացա, մտա, թեյս լցրեցի, ուտելիքներս հավաքեցի, էկա սենյակս:
Չառաջարկեք շուտ արթնանալ տարբերակը: Ես այնպես եմ արթնանում, որ կրիայի արագությամբ շարժվելիս ամեն ինչ հասցնում եմ, դեռ մի բան էլ ինտերնետ մտնելու ժամանակ է մնում:

Ուլուանա
24.08.2007, 10:55
Բայց էլ չդիմացա, մտա, թեյս լցրեցի, ուտելիքներս հավաքեցի, էկա սենյակս:
Փաստորեն, լավ էլ գիտես, թե ինչ անել։ :hands Իմ կարծիքով, նման դեպքերում, երբ քեզ անհարմարություն պատճառող հանգամանքները ոչ թե հազվագյուտ, այլ մշտական բնույթ են կրում, բոլորովին էլ չարժե քաշվել. տանտերը դա պիտի հասկանա։ Հո իրենց պատճառով անընդհատ չե՞ս տուժելու։ : beee Բայց դե եթե լոգարանում փակվում են, լոգարանի դուռը ջարդել ու ներս մտնելն, իհարկե, ամենահարմար տարբերակը չի... :oy Էդ դեպքում կարելի է դուռը ծեծել։ Հետաքրքիր է, թե ինչպես կարձագանքի դրան։ :roll Հուսով եմ՝ դրանից հետո քեզ չի վռնդի տնից։ :oy Համենայնդեպս, այդ տանը մնալուդ գոնե վերջին օրը մի հատ փորձիր. :P վռնդում է՝ վռնդի, մեկ է, դու արդեն գնալու ես, էլ կորցնելու բան չես ունենա։ :D

Ներսես_AM
24.08.2007, 11:35
իսկ քանի մենք այստեղ նստած ենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը ամուսանում է թուրք կնոջ հետ: Մանրամասները՝ http://regnum.ru/news/district-abroad/armenia/874469.html

StrangeLittleGirl
24.08.2007, 14:50
Էդ դեպքում կարելի է դուռը ծեծել։ Հետաքրքիր է, թե ինչպես կարձագանքի դրան։ Հուսով եմ՝ դրանից հետո քեզ չի վռնդի տնից։
Դուռը բաց են լողանում, որի պատճառով զուգարան էլ չեմ կարողանում գնալ, որովհետև այն գտնվում է լողարանի կողքը: :angry

Ուրվական
24.08.2007, 15:05
իսկ քանի մենք այստեղ նստած ենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը ամուսանում է թուրք կնոջ հետ: Մանրամասները՝ http://regnum.ru/news/district-abroad/armenia/874469.html

Լավ չի, չնայած էդ դժվար ինչ-որ բան փոխի:

Artgeo
25.08.2007, 03:17
Կարծում եմ ոչ այնքան հետաքրքիր ու առավել ևս հետաքրքիր գրառում... բայց դե:

Բարի գիշեր ու հաջողություն Ակումբ: Ես ձեզ բոլորիդ շատ եմ սիրում:

Amaru
26.08.2007, 09:59
իսկ քանի մենք այստեղ նստած ենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը ամուսանում է թուրք կնոջ հետ:

դե լավ էլի, էդ մարդը անձնականի իրավունքի ունի...երևի...

համ էլ խի՞ եք բոլորդ գրառման սկզբում զգուշացնում, թե «գիտեք, էս գրառումս էտքան էլ կարևոր չի ու հետաքրքիր»...

Արամ
26.08.2007, 11:08
դե լավ էլի, էդ մարդը անձնականի իրավունքի ունի...երևի...

համ էլ խի՞ եք բոլորդ գրառման սկզբում զգուշացնում, թե «գիտեք, էս գրառումս էտքան էլ կարևոր չի ու հետաքրքիր»...

Ջան որովհետև ես օֆֆտոպնոց չի::)

Vishapakah
26.08.2007, 16:55
իսկ քանի մենք այստեղ նստած ենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը ամուսանում է թուրք կնոջ հետ: Մանրամասները՝ http://regnum.ru/news/district-abroad/armenia/874469.html

Ասում են, նրանք երկուսն էլ հրեական ծակում ունեն.

http://www.hayary.org/index.php?option=com_content&task=view&id=404&Itemid=56


Օգոստոսի 23-ին կայացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի եւ թրքուհի Զեյնո Բարանի ամուսնական արարողությունը: Հայ Արիական Միաբանությունը համոզված է, որ այս ամուսնությունը քաղաքական նպատակներ է հետապնդելու, որովհետեւ Բարանը պատահական աղջնակ չէ (ավելին, որոշ շրջանակներում նա արդեն համարվում է «հրեական Եսթեր թագուհի»), ում հանկարծ սիրահարվել է հրեական արմատներ ունեցող Բրայզան: Սա դասական թուրք-հրեական «համագործակցություն» է: Հայտնի է, որ Բարանը ԱՄՆ Հադսոնի ինստիտուտում է աշխատում՝ ղեկավարելով այս կառույցի եվրասիական ծրագրերը: Ավելին՝ մասնագիտացած է Կովկասի ու, հատկապես, հենց էներգետիկական քաղաքականության խնդիրներում: Ադրբեջանին էլ վերաբերող նրա վերլուծությունները ամերիկյան մամուլում տպագրվում են, ու դրանց ուղղվածությունն էլ պետք է որ պարզ լինի... Քաղաքական ամուսնության առաջին բողբոջները նշմարվում են. ամուսնությունը հենց ստամբուլյան կղզիներից մեկում՝ յուրօրինակ հրավիրատոմսերով, որտեղ բանկային հաշվեհամար է եղել՝ Թուրքիայում սկիզբ առած «ես ուզում եմ սովորել» շարժմանը աջակցելու կոչով...
Սրանից հետո սպասել, որ Բրայզան թույլ չի տա կնոջը խառնվել ԵԱՀԿ ձեւաչափի «գործերին», մեղմ ասած, անմտություն է:
Հայ Արիական Միաբանությունը դիմում է ՀՀ իշխանություններին՝ անվստահություն հայտնելու Մեթյու Բրայզային՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում նրա գործունեության շարունակության մասով: Այս ամերիկյան գործիչն այլեւս չի կարող անկողմնակալ համարվել (առանց այդ էլ թրքամետ էր) ու վստահություն ներշնչել:

Philosopher
26.08.2007, 20:56
Ես այս աշխարհի խենթ սիրահարն եմ:
Ունեմ ընկերներ ինձնից խելառ...


Կորսված սերնդի լավագույն մխիթարանքը, որ հետո "փոխվում, դառնում է կյանք":

Այսօրվա խենթացած կյանքերն են արարում ապագայի գիտակից գոյությունը: Խենթացեք ու գիտակցեք ձեր խենթության մարդկային բարձրությունը, ձեր խենթության օրհնությունը, սահմանները հատելու ձեր վճռականության օրհնյալ լինելը: Ելեք պետությունների ու աստծո դեմ, հաստատեք մարդկայինի իշխանություն, երբ 16-ամյա աղջնակի երջանկությունը կլինի հասարակության գերխնդրը` ցեղասպանային պսեվդո-խնդիրների փոխարեն:
Ապրե'ք: Յուրաքանչյուրիդ ապրելը այն մեծագույն ծառայությունն է, որ կարող եք մատուցել հայրենիքին ու աստծուն: Վերացական հայրենիք ու աստված չի լինում: Հայրենիքն ու աստված ձեր միջի մարդկայնությունն են: Ծառայեք նրան, այսինքն` կրկին` Ապրեք:


Ակումբի մոդերատորի երեկոյան կոչ-ինքնաղոթքից

StrangeLittleGirl
26.08.2007, 21:36
Ժո՜ղ, էսօր Թոմ Հենքսին ու Ռոբի Վիլյամսին եմ հանդիպել, պատկերացնու՞մ եք: Առաջինին նկարել եմ, երկրորդի հետ էլ նկարվել եմ: Կգամ, ցույց կտամ, կպատմեմ, թե ոնց էղավ :)

Արամ
26.08.2007, 22:37
Ժող հլա նայեք ինչ սիրուն նկարա::P

StrangeLittleGirl
27.08.2007, 13:16
Վերջին օրով սաղ գլխիս ա գալիս :(
1. Կոմպը չի աշխատում (հիմա գրադարանից եմ մտել)
2. Հենց տնից դուրս էկա, պիտի կանգառ գնայի, ավտոբուսս բաց թողեցի
3. Որպեսզի 14 րոպե չսպասեմ, գնացի ուրիշ կանգառ ուրիշ ավտոբուս նստելու, որի դուռը փչացել էր, և վարորդն ամեն կանգառում կանգնելուց հետո գնում էր վերջ, ձեռքով փակում դուռը (գոնե դեմի դուռը լիներ, էդքան ժամանակ չէր կորի)
4. Տրամվայի՝ կանգառները ցույց տվող էկրանը չէր աշխատում, ոչ էլ ձայնագրությունն էր միանում, և ես քնեցի: Արթնացա մենակ էն ժամանակ, երբ հասել էր վերջին կանգառ ու լավ էլ դատարկվել էր: Մի 10 րոպե վերջին կանգառում էդպես մնացել էի, չէի նկատել:
5. Խալաթս հագնելուց ու պահարանս փակելուց հետո նկատեցի, որ պայուսակս մեջը չեմ դրել, հետևաբար նորից էդ անտեր կողպեքը բացեցի, որ դնեմ
6. Վերջիվերջո, սոված եմ :angry

Արշակ
27.08.2007, 14:40
Բյուր, թեթև տար, էդ կարգի մանր անհաջողություններ օրական մի 10-20 հատ ամեն մարդու հետ պատահում են, բայց մարդիկ դրանց բանի տեղ չեն դնում: Ու պատկերացրու, որ հազվագյուտ հաջողակ մարդ ես, եթե նենց ուշ-ուշ ես էդ կարգի անհաջողություններ ունենում, որ մտածում ես, որ արժի ֆորումում գրել ու դարդոտել: ;)

StrangeLittleGirl
27.08.2007, 14:42
Բյուր, թեթև տար, էդ կարգի մանր անհաջողություններ օրական մի 10-20 հատ ամեն մարդու հետ պատահում են, բայց մարդիկ դրանց բանի տեղ չեն դնում: Ու պատկերացրու, որ հազվագյուտ հաջողակ մարդ ես, եթե նենց ուշ-ուշ ես էդ կարգի անհաջողություններ ունենում, որ մտածում ես, որ արժի ֆորումում գրել ու դարդոտել:
Արշա՛կ, բայց հասկանու՞մ ես, որ ես էսօր ամեն ինչ անում էի, որ չուշանամ, որովհետև անծանոթ բժշկի հետ պետք է լինեի, ամոթ էր և այլն… Ե՛վ ժամանակին արթնացել եմ, և՛ժամանակից շուտ դուրս եկել: Բայց ի՞նչ: Գոնե 5-10 րոպե ուշանայի: Չէ՜, ամեն ինչ էնպես եղավ, որ 35 րոպե ուշանամ :(

Արշակ
27.08.2007, 15:07
Արշա՛կ, բայց հասկանու՞մ ես, որ ես էսօր ամեն ինչ անում էի, որ չուշանամ, որովհետև անծանոթ բժշկի հետ պետք է լինեի, ամոթ էր և այլն… Ե՛վ ժամանակին արթնացել եմ, և՛ժամանակից շուտ դուրս եկել: Բայց ի՞նչ: Գոնե 5-10 րոպե ուշանայի: Չէ՜, ամեն ինչ էնպես եղավ, որ 35 րոպե ուշանամ :(
Հա, ու ինչպես միշտ այդ ամենը հատուկ կազմակերպված էր քեզ վնասելու համար, չէ՞: :)
Ոնց հասկացա գրածիցդ, Հոլանդիայում ավտոբուսները 14 րոպեն մեկ են գալիս (բա ինչու՞ են տենց ուշ-ուշ գալիս): Դե եթե դու շուտ էիր դուրս եկել տնից, ուրեմն հաջորդ ավտոբուսին սպասելու դեպքում չէիր ուշանա: Էլ ո՞վ է մեղավոր, որ հաջորդին չսպասեցիր: Ինչևէ, անցել-գնացել է, թեթև տար: ;)

StrangeLittleGirl
27.08.2007, 15:22
Ոնց հասկացա գրածիցդ, Հոլանդիայում ավտոբուսները 14 րոպեն մեկ են գալիս (բա ինչու՞ են տենց ուշ-ուշ գալիս): Դե եթե դու շուտ էիր դուրս եկել տնից, ուրեմն հաջորդ ավտոբուսին սպասելու դեպքում չէիր ուշանա: Էլ ո՞վ է մեղավոր, որ հաջորդին չսպասեցիր: Ինչևէ, անցել-գնացել է, թեթև տար:
Նայած ավտոբուս, նայած ժամ, նայած օր
Հա՛, եթե հաջորդին սպասեի, չէի ուշանա, ուղղակի ցուրտ էր, մրսում էի, դրա համար նախընտրեցի քայլել դեպի մյուս ավտոբուսի կանգառ:


Հա, ու ինչպես միշտ այդ ամենը հատուկ կազմակերպված էր քեզ վնասելու համար, չէ՞:
:angry Հիմա ասել էի հա

Ծով
27.08.2007, 16:57
Դանիել Վարուժանի ընտանիքի անդամների մասին տեղեկություններ են պետք...շաաաաաաաաաա՜տ...
Եթեո ուզում եք, օգնեք...:)

Ծով
30.08.2007, 10:52
Ուրեմն երեկ ես շատ պատահաբար պարզեցի, որ ջերմություն ունեմ ու նոր միայն հասկացա, որ ինտերնետում թափառելն ու աչքերով կոմպի քիթը մտնելը ավելի վատ է ազդում եւ գլխացավ է առաջացնում:angry

1. Էս ոտանավորի բովանդակությունը ճիշտ և ճիշտ կատարվեց հետս գիշերը՝ զգացումների ամենախորին արտահայտմամբ:
2. Մեկ շնչով եմ գրել, հիշում եմ, և երկար ընդմիջումից հետո թղթի վրա, ոչ թե word-ում:
3. Թուղթը ահագին չմրթված այսօր առավոտյան հատակից գտա...:D/էս ինչու՞ եմ ասում/:
4. Կարդալուց հետո և այն սրբագրելուց մի քիչ եմ խմբագրել. առանձնապես բան չի փոխվել:
5. Սա ստեղծագործական իմ անկյունում չեմ տեղադրում, որովհետև իսկապես զառանցանք է / Փիլիսոփան էր, չէ՞, սենց օյիններ անում:D/
6. Կարդալուց հետո հասկացա, որ եթե նույնիսկ ես լինեմ 99 տարեկան ու մի գիշեր էլ զգամ, որ դա վերջինն է, էլի աներեսի նման կհավատամ, որ լույսը կտեսնեմ...:D
7.../լավ թիվ է ուղղակի, վեցի վրա չավարտենք/
8...այնուամենայնիվ չենք ավարտի, որ իմ սիրած թվին հասնենք:D
9...:loveԱպրե՛ք, Էրեխե՛ք ու ոչ թե Ձեզ պես կամ ուրիշների, այլ պարզապես լիաթոք;)

Եվ վերջապես....
Սա գուցե իմ վերջին վայրկյանն է, այդ հիմա է այդպես ինձ թվում,
Քունը այս` այս վերջին վայրկյանը, զառանցում է իմ բաց աչքերում…
Ու ամեն սլաքի ընթացքից որոտում է նորածին մի վախ,
Ես ապրում եմ նախորդ մեկ րոպեն, հաջորդին մեռնում եմ, ավաղ…

Ջերմության մեջ վառվող աչքերս ձեռքերիս են հպվում ու լալիս,
Ես դողում եմ, ցնցվում եմ, ասես սա վերրջին գիշերն է հոգուս,
Ինչ որ տեղ արդեն ինչ որ ափ ինձ համար հոգեհաց է տալիս,
Իսկ զարկերը սրտիս ինձանից ինձ սպանող մղձավանջն են պոկում…


Սա գուցե իմ վերջին վայրկյանն է, այդ հիմա է այդպես ինձ թվում,
Քունը այս` այս վերջին վայրկյանը հորանջում է իմ բաց աչքերում,
Բայց ամեն հևոցի կոկորդից ազատվում է թաքուն մի հույս,
Որ գիշերը ինչքան էլ ձգվի, ես կապրեմ մինչ նոր այգ, մինչ լույս...
...
:D

Արամ
30.08.2007, 11:09
Ուրեմն երեկ ես շատ պատահաբար պարզեցի, որ ջերմություն ունեմ ու նոր միայն հասկացա, որ ինտերնետում թափառելն ու աչքերով կոմպի քիթը մտնելը ավելի վատ է ազդում եւ գլխացավ է առաջացնում:angry

1. Էս ոտանավորի բովանդակությունը ճիշտ և ճիշտ կատարվեց հետս գիշերը՝ զգացումների ամենախորին արտահայտմամբ:
2. Մեկ շնչով եմ գրել, հիշում եմ, և երկար ընդմիջումից հետո թղթի վրա, ոչ թե word-ում:
3. Թուղթը ահագին չմրթված այսօր առավոտյան հատակից գտա...:D/էս ինչու՞ եմ ասում/:
4. Կարդալուց հետո և այն սրբագրելուց մի քիչ եմ խմբագրել. առանձնապես բան չի փոխվել:
5. Սա ստեղծագործական իմ անկյունում չեմ տեղադրում, որովհետև իսկապես զառանցանք է / Փիլիսոփան էր, չէ՞, սենց օյիններ անում:D/
6. Կարդալուց հետո հասկացա, որ եթե նույնիսկ ես լինեմ 99 տարեկան ու մի գիշեր էլ զգամ, որ դա վերջինն է, էլի աներեսի նման կհավատամ, որ լույսը կտեսնեմ...:D
7.../լավ թիվ է ուղղակի, վեցի վրա չավարտենք/
8...այնուամենայնիվ չենք ավարտի, որ իմ սիրած թվին հասնենք:D
9...:loveԱպրե՛ք, Էրեխե՛ք ու ոչ թե Ձեզ պես կամ ուրիշների, այլ պարզապես լիաթոք;)

Եվ վերջապես....
Սա գուցե իմ վերջին վայրկյանն է, այդ հիմա է այդպես ինձ թվում,
Քունը այս` այս վերջին վայրկյանը, զառանցում է իմ բաց աչքերում…
Ու ամեն սլաքի ընթացքից որոտում է նորածին մի վախ,
Ես ապրում եմ նախորդ մեկ րոպեն, հաջորդին մեռնում եմ, ավաղ…

Ջերմության մեջ վառվող աչքերս ձեռքերիս են հպվում ու լալիս,
Ես դողում եմ, ցնցվում եմ, ասես սա վերրջին գիշերն է հոգուս,
Ինչ որ տեղ արդեն ինչ որ ափ ինձ համար հոգեհաց է տալիս,
Իսկ զարկերը սրտիս ինձանից ինձ սպանող մղձավանջն են պոկում…


Սա գուցե իմ վերջին վայրկյանն է, այդ հիմա է այդպես ինձ թվում,
Քունը այս` այս վերջին վայրկյանը հորանջում է իմ բաց աչքերում,
Բայց ամեն հևոցի կոկորդից ազատվում է թաքուն մի հույս,
Որ գիշերը ինչքան էլ ձգվի, ես կապրեմ մինչ նոր այգ, մինչ լույս...
...
:D
Գրառմանտ բոլոր :D<<<< չհասկացա ինչի համար ես դրել, բայց շատ հիանալի ստեղծ, ապրես, արժի բայց դնել ստեղծագործողի անկյունում:

Ariadna
30.08.2007, 13:57
Շատ լավն էր, ապրես, գիտես ինչն էր հետաքրքիր, որ կարդացի ու զգացի, որ երգում եմ, կարծես երգի բառեր լինեն, ծանոթ երգի։ Էնպես որ կարելի է նման առաջարկ անել. ով լավ երաժշտություն կառաջարկի էս բանաստեղծությանը;)

StrangeLittleGirl
31.08.2007, 00:13
Զառանցանք. գալի՛ս եմ

Ինձ պետք չէ ոչինչ.
Ո՛չ մի կեղծ ժպիտ,
Ո՛չ արևի լույս,
Ո՛չ նույնիսկ մարդիկ,
Ո՛չ անգամ կրակ,
Նույնիսկ ջերմություն.
Գալիս եմ:

Մաքրե՛ք այս ծուխը,
Ես խեղդվում եմ,
Թափ տվեք փոշին,
Ջնջե՛ք անունս:

Հե՛յ, փոքրի՛կ առնետ,
Լսու՞մ ես դու ինձ,
Դու՛րս եկ քո բնից,
Եվ թող ոչ մի բան
Չմնա ինձնից,
Թող որ մարեմ.
Էլ կրակ չտաք,
Օդը պինդ բռնեք,
Որ էլ չշնչեմ.
Գալիս եմ:

Բերանս փակեք
Ժանգոտ կողպեքով,
Աչքերս ծածկեք
Պոկված վերքերով,
Թողեք, որ լռեմ,
Տվեք երկու հաբ,
Մեկը՝ որ քնեմ,
Մյուսը՝ չզարթնեմ.
Գալիս եմ:

Ծով
31.08.2007, 00:53
Եկար էլի...;)
Ո՜նց եմ ուզում կարդաս նամակս...:D:P:love

Ավելացվել է 14 րոպե անց
Ուխ… http://www.akumb.am/showthread.php?t=3241&page=3
Հլը մտե՛ք էս թեման, տեսե՛ք ինչ ուրախ ժամանակներ էին...
Ամեն մի հիմարություն էջերով ձգվում էր...:D

John
31.08.2007, 09:42
Դատարկացնդաբանությունները չգիտես ինչու փոխել են իրանց տեղը ու պարբերաբար հայտնվում են այս թեմայում…

John
31.08.2007, 10:10
Հայկ 3 2 0 1 15-5 6
Ջոն 3 2 0 1 10-10 6
Վահան 3 1 0 2 12-14 3
Արա 3 1 0 2 4-11 3

Ջոն-Վահան 7-4
Ջոն-Արա 3-1
Արա-Վահան 0-6
Ջոն-Հայկ 0-6
Վահան-Հայկ 2-7
Արա-Հայկ 3-2

Ծով
31.08.2007, 15:37
Դատարկացնդաբանությունները չգիտես ինչու փոխել են իրանց տեղը ու պարբերաբար հայտնվում են այս թեմայում…
Հո՛վս ջան, մեկ-մեկ մարդիկ ցնդում ինչ-որ լիություն, ոչ թե դատարկություն փոխանցելու կամ վատալավագույն դեպքում դատարկվելու համար...;)
Էդ ժամանակ նրանք ազատ են վայրը և ժամանակը ընտրելու հարցում...գոնե էստեղ...

Ծով
31.08.2007, 18:04
Ալիզեից...
Սա երևի ամենակարևոր գրառումն է, որ ես անում եմ ակումբում, որովհետև հենց այս գրառումով ուզում եմ հրաժեշտ տալ Ձեզ բոլորիդ...
Խնդրում եմ շատ, որ անհատական մեղքի զգացումներ չունենաք, չփնրե՛ք, չեք գտնի...;)
Չմտածե՛ք պատճառների մասին, խնդրում եմ...
Ուզում եմ ձեզ հետ վերջին անգամ անկեղծ լինել...
Ես զգում եմ, որ սպառվում եմ ակումբում. էներգիաս կորցնում եմ, վատնում եմ ջղերս ու դրականը ստանալուց զատ, ավելի շատ կորցնում եմ, դրա համար էլ հաճախ ինձ ահավոր վատ եմ զգում...:(:sorry
Գուցե չհասկանաք ինձ, չգիտեմ...գուցե կա նաև պատճառ, որի մասին իրավունք ունեմ, չէ՞, լռելու...
Ամեն դեպքում իմացե՛ք, որ չնայած այս ամենին, ես Ձեզ շատ եմ սիրում::love
Շնորհակալ եմ բոլորիցդ...Հատկապես քեզանից, Չու՛կ...:love
Շատ եմ, խնդրում, որ եթե գոնե մի վայրկյան Ալիզեի ներկայությունն այստեղ ձեզ համար թանկ ու կարևոր է եղել, ներե՛ք ինձ...
Գնացի...:cry...հետո ժպտալու ակնկալիքով...
...
Ստորագրությունս էլ չեմ փոխի, թողնում եմ Ձեզ...անփոփոխ «Դե՛ ժպտա Էլի»-ն չմոռանա՛ք...
Հ.Գ.Հեռանում եմ ֆորումից, ոչ ձեզանից...երբեմն կտեսնվենք հանդիպումների ժամանակ..:kiss

Արշակ
31.08.2007, 18:10
Ալիզեե :(

Guest
31.08.2007, 18:13
Ալիզե… :cry

Զուգադիպություն թե այդպես էլ պիտի լիներ, բայց ես էլ էի ուզում գրեի իմ արդեն 3րդ հրաժեշտի խոսքը… Եվ էլի ոչ հավերժ:
Այս անգամ հեռանում եմ անհամեմատ ավելի երկար ժամանակով, մինչև Չուկի բանակից հետ գալը:
Լավ մնացեք, Ալիզեին էլ կկարոտեք:

Apsara
31.08.2007, 18:18
Թազա մոդա, երկար հրաժեշտի խոսքեր հույսով լցված անհույս խոսքեր: Իսկական գնացողը լուռ ու մունջ կգնա, իսկ հայտարարողը ուզում է որ իրեն դեռ համոզեն, որ մնա: Վոբշմ նայում եմ ձեզ ծիծաղս գալիս Ա:D

Հա մոռացա մի կարևոր առաջարկ անեմ, եկեք ամեն գնացող անդամի համար էլ մի հատ առանձին հոգեհանգստյան թեմա բացենք, ամեն մեկը իրա խոսքը կասի էլի, ինչքան էր սիրում էտ մարդուն կամ էլ հակառակը,

Արամ
31.08.2007, 18:27
Ալիզեից...
Սա երևի ամենակարևոր գրառումն է, որ ես անում եմ ակումբում, որովհետև հենց այս գրառումով ուզում եմ հրաժեշտ տալ Ձեզ բոլորիդ...
Խնդրում եմ շատ, որ անհատական մեղքի զգացումներ չունենաք, չփնրե՛ք, չեք գտնի...;)
Չմտածե՛ք պատճառների մասին, խնդրում եմ...
Ուզում եմ ձեզ հետ վերջին անգամ անկեղծ լինել...
Ես զգում եմ, որ սպառվում եմ ակումբում. էներգիաս կորցնում եմ, վատնում եմ ջղերս ու դրականը ստանալուց զատ, ավելի շատ կորցնում եմ, դրա համար էլ հաճախ ինձ ահավոր վատ եմ զգում...:(:sorry
Գուցե չհասկանաք ինձ, չգիտեմ...գուցե կա նաև պատճառ, որի մասին իրավունք ունեմ, չէ՞, լռելու...
Ամեն դեպքում իմացե՛ք, որ չնայած այս ամենին, ես Ձեզ շատ եմ սիրում::love
Շնորհակալ եմ բոլորիցդ...Հատկապես քեզանից, Չու՛կ...:love
Շատ եմ, խնդրում, որ եթե գոնե մի վայրկյան Ալիզեի ներկայությունն այստեղ ձեզ համար թանկ ու կարևոր է եղել, ներե՛ք ինձ...
Գնացի...:cry...հետո ժպտալու ակնկալիքով...
...
Ստորագրությունս էլ չեմ փոխի, թողնում եմ Ձեզ...անփոփոխ «Դե՛ ժպտա Էլի»-ն չմոռանա՛ք...
Հ.Գ.Հեռանում եմ ֆորումից, ոչ ձեզանից...երբեմն կտեսնվենք հանդիպումների ժամանակ..:kiss

:(:( byeee....

StrangeLittleGirl
31.08.2007, 21:51
Ծո՛վս… ես քեզ լրիվ հասկանում եմ :(
Հուսով եմ՝ վաղը կտեսնվենք…
Երբ ես էլ նույն ուժն ունենամ, քո հետևից կգամ… Բայց եթե էդ ուժն ունենամ, ուրեմն

Ես զգում եմ, որ սպառվում եմ ակումբում. էներգիաս կորցնում եմ, վատնում եմ ջղերս ու դրականը ստանալուց զատ, ավելի շատ կորցնում եմ, դրա համար էլ հաճախ ինձ ահավոր վատ եմ զգում...
էս ամեն ինչը կկարողանամ հաղթահարել:
Ծո՛վ, ես քեզ շա՜տ-շա՜տ եմ սիրում: Հաստատ իմացիր, որ Ակումբի տված այն քիչ դրականի մի մեծ մասը դու ես կազմում:

Մարիաննա
01.09.2007, 00:29
Մարդկային հարաբերությունները միշտ և ամենուր գեղեցիկ են, եթե մաքուր են, անշահախնդիր, պարզ, վեհ, ամենօրյա և հավիտենական, ու այս երկրագնդի վրա՝ հենց մարդկային հարաբերությոուններն են, որ ամբողջականություն են կազմում, և որքան մաքուր և ամենակարևորը՝ ոչ նեղացկոտական հնչեն մարդկային հարաբերությունները, այնքան հարուստ ու հետաքրքիր կդառնա ամբողջականությունը: :)

Wisper
01.09.2007, 01:12
Երբ ես էլ նույն ուժն ունենամ, քո հետևից կգամ…

Ինձ թվում է, որ ոչ ոքի հետևից էլ գնալ պետք չէ... Պետք է անհատ լինել ամբոխի մեջ, չնայած վերջինս մեծ կամքի ուժ և համբերություն է պահանջում...
Հ.Գ. Պետք չէ ոչինչ ապացուցել դիմացինին, ուղղակի ապացուցիր ինքդ քեզ :)
Հ.Հ.Գ. Իսկ սրա շուրջ իմ մտորումներին կարող եք ծանոթանալ այստեղ (http://cpanel.host.am/~akumb/showthread.php?t=13629)

Mesrop
01.09.2007, 16:35
Էտոիլիկը մելանխոլիայի մեջ ա… :)

Ավելացվել է 10 րոպե անց
ամեն դեպքում տեղդ կզգացվի…
էէէհ… ակումբը պառակտվում է… ;(

Amaru
02.09.2007, 09:54
բան էի գրել ուզում, բայց ես էջի գրառումները կարդալով՝ հասկացա,որ կրկնվելու եմ...
առայժմ

Լէգնա
02.09.2007, 11:43
երբ ինտեռնետը դառնում է իրականությանդ նույնիսկ մի բջիջը ,այնժամ դու սկսում ես մահանալ իրական կյանքում:Երբեք գնալիս մի ամպագոռգոռացեք,քանի որ ձեր այցը ոչ-ոք չի նկատել,դեհ ուրեմն պարզապես հեռացեք,կամ ուժ գտեք ձեր ներսում ու վիրտուալ կյանքը կամ ակումբը ընդունեք զուտ ժամանցային մի նոր տարբերակ :)
պետք է ապրել քեզ համար,քո ցանկությունների իրականացման համար,երբ ուզում ես գնա արի,կամ արի գնա...հաստատ դա սկզբում է,երբ թվում է`ինչ-որ մեկին դա մտահոգեց,իրականում դու ես միայն դրա մասին ուզում մտածեն,ամենքը ապրում են իրենց համար,ինետը ինետ է,ըննն դհաաա մեեենննը ;)

Mesrop
02.09.2007, 12:16
կամ ակումբը ընդունեք զուտ ժամանցային մի նոր տարբերակ
ակումբը ստիպում է ապրել իրենում…
իսկ այն յուզերները որոնց համար ակումբը ժամանցային վայր է, նրանց պոստերը անընդյատ ջնջվում են, ինֆրեկշններ են ստանում, և հոգնում են…

Լէգնա
02.09.2007, 12:30
կամ ակումբը ընդունեք զուտ ժամանցային մի նոր տարբերակ
ակումբը ստիպում է ապրել իրենում…
իսկ այն յուզերները որոնց համար ակումբը ժամանցային վայր է, նրանց պոստերը անընդյատ ջնջվում են, ինֆրեկշններ են ստանում, և հոգնում են…

ակումբը չի կարող ստիպել մի բան,որը դու չես ուզում,իսկ ապրել ակումբում...
ակումբը թող ապրի քեզնում,քո մեջ,այսինքն ակումբը թող միջոց դառնա ,որ դու ձեռք բերես ընկերներ,անցնես ռեալի,նրանց հետ շփումդ մեծացնես,ոչ թե կախվես գրառումներից,բարկանաս,ուրախանաս, հասկացիր Մես ջան, երբ որ վիրտը քեզ հասցնում է էմոցիոնալ աշխարհիդ դռները,այ ըտե տոՌմուզ պետք է անել,թե չէ հետագա արված քայլերդ ուղղակի քեզ կդարձնեն լավագույն դեպքում ` ինետի շնիկ :) @ էլի ...

Mesrop
02.09.2007, 12:48
ինս ինչու հենց ակումբը?! էտի հենց ակումբի մեղքնա…
ես ինձ ուրիշ ֆորումներում լավեմ զգում…
ընդեղրանք իմ պոստերը ոչ ջնջում են, ոչ խմբագրում, ոչէլ…

Լէգնա
02.09.2007, 12:53
միակ հրաշք բանը ,որ բոլորս գիտենք`մարդը , տիեզերքի համար վերջին հաշվով ընդհամենը տիեզերական մարմին է,հիմա ուր մնաց դու ակումբի համար ուզԵՌից առավել երևույթ լինես :)
ակումբը անելու է այն ,ինչ ինքն է ուզում ոչ թե դու,ակումբ քեզնով չի սկսել,ինձնով էլ չի վերջանալու,անփոխարինելի անդամ չկա,նույնիսկ Չուկը,որը հիմնաքարն է ակումբի,եթե ակումբը ծախի մի լավ մարդու,ասենք ինձ :P,ակումբի կյանքը ոչ թե կանգնելու է ,այլ բողբողջելու է,փթթելու :)..
ոշՊըմմ
ակումբը ակումբ է,դուք էլ դուք եք:

Chuk
02.09.2007, 16:59
... Չուկը ... եթե ակումբը ծախի մի լավ մարդու,ասենք ինձ :P,ակումբի կյանքը ոչ թե կանգնելու է ,այլ բողբողջելու է,փթթելու :) ...
Լեգնա, ահա այն գրառումը, որին անհամբեր սպասում էի ամիսներ շարունակ :love

Որքա՞ն կտաս:
Ուրիշ ցանկացողներ կա՞ն: Եվ ով՝ որքա՞ն կվճարի :)

Chuk
02.09.2007, 17:27
Ուշադրություն

Աճուրդային եղանակով վաճառվում է ֆորում:
Տեխնիկական տվյալներ.
Ամբողջովին հայերեն է (հեղինակային թարգմանությամբ), ձևավորումը հեղինակային է, աշխատում է առաջնային դոմեյնով, որի «Page Rank»-ը 5 է: Ֆորումի ծրագրային փաթեթը օրինական է, լիցենզավորված: Հոստինգի ու դոմեյնի սպասարկման վարձերը վճարված են մինչև 2008 թվականի հունիս ամիսը, ունի ներկցված հեղինակային հայերեն գրելու ծրագրային ապահովում, ինչպես նաև տրանսլիտի փոխարկիչ: Գրանցված անդամների թիվը 2300-ից ավել, արգելափակվածները մոտ 60 հոգի, կան բազմաթիվ հեռացած անդամներ: Օրական ակտիվ են լինում միջինում 110 գրանցված անդամ: Օրական կայքի ունիկալ այցելությունների թիվն անցնում է 500-ից: Կան այցելուներ տարբեր տարիքային խմբերի, տարբեր սեռի, տարբեր երկրամասերից, տարբեր հետաքրքրությունների տեր, լուրջ և անլուրջ. գիտուն և ոչ այնքան, գեղեցիկ և սովորական, ճանաչված և անհայտ: Ֆորումում բացվել են 3000-ից ավելի թեմաներ, որոնցից շատերը բավականին լուրջ, շատերը բավականին տհաճ, շատերը ծիծաղեցնող: Ֆորումում կատարվել է մոտ 100.000 գրառում: Ֆորումին տնօրինելու համար պահանջվում է սիրտ, նյարդեր, ժամանակ, գումար:
Նախնական աճուրդային գումարը 500 Եվրոյին համարժեք դրամ ըստ օրվա կենտրոնական բանկի կուրսի: Առաջարկներն ընդունվում են:

Հ.Գ. Վաճառվում է որոշ անդամների հետ կոնֆլիկտային և/կամ ոչ բարի դրացիական հարաբերությունների հետ մեկտեղ:

Մարիաննա
02.09.2007, 17:36
Չուկ, զրուցարանը մոռացար: :)) Իսկ ավելի լուրջ՝ մարդու գլխավոր կապիտալը մի կողմից, նրա գլուխն է, մյուս կողմից՝ դեմքը և ներկայումս ոչինչ չկա ավելի վեհ ու կատարյալ, քան մարդու ուղեղի կառուցվածքը և դրա աշխատանքի արդյունքում ցուցաբերվող հնարամտությունը: :)

Wisper
02.09.2007, 18:13
Վայ քու :o, Չուկ ջան, սա քո վերջնակա՞ն որոշումն է... Մդա... Լոոոլ :D, բայց ինչ էլ թանկ ես ծախում էս էէս ակումբը... 500 Եվրո ունենայի, երևի թե մի հատ կարգին փալմթոփ կգնեի, բայց ոչ ֆորում :)...

Հ.Գ. Խնդրում եմ շուտ գնեք էլի... Քանի որ չեմ ուզում Չուկի :love ադմինության ժամանակ հեռանալ :), իսկ հենց տերը փոխվի ես ինքս իմ ձեռքով իմ տվյալները կջնջեմ :angry :oy... Օօյ, շատ բորբոքվեցի, չէ՞ :P

Հ.Հ.Գ. Բայց այս գնով աչքիս չի ծախվի :D

Chuk
02.09.2007, 20:05
Ստացածս բացասական վարկանիշներն ու հետս՝ տարբեր մարդկանց ունեցած զրույցները ցույց են տալիս, որ շատերն իմ հետ համամիտ են ու հասկանում են, որ այս ակումբը երբեք չի կարող դառնալ առևտրի առարկա:

Ես այն կարող եմ նվիրել ինչ-որ մեկին, ես այն կարող եմ փակել, բայց ծախել... դե կներեք էլի: Ես չգիտեմ, թե ով ինչպես է ընդունում այս ակումբը, ով ինչից է զայրանում կամ նեղանում ու որոշում հեռանալ, ով ինչ պատճառով է հիասթափվում: Ես միայն գիտեմ, որ ուզում էի ստեղծել համերաշխ ընկերախումբ ու դա չստացվեց իմ ու ձեր մեղքով:

Մենք չենք սիրում օրենքներ: Ոչ մեկս չի սիրում: Արդեն մեկ տարի է, ինչ մարդիկ են գրանցվում ֆորումում, ու ոչ մեկը չգիտի թե այս ակումբում ինչ օրենքներ են գործում: Ոչ մեկն այս մեկ տարվա ընթացքում չասեց. «Չուկ, գրանցվելիս որ հղում ես տալիս կանոնադրությանն ու ասում որ կարդանք, տեսել ես, որ դա տանում է ինտերնետի մի հասցեով, որը գոյություն չունի»: Դիտմամբ է տանում: Ես անհամբեր մեկ տարուց ավելի է, ինչ սպասում եմ, տեսնեմ, մարդ կլինի, որը կվորոշի գրանցվելիս կանոնադրությունը կարդալ: ՈՉ: Մենք ցանկանում ենք գրել այն, ինչ սրտներս ուզում է: Ջհանդամը, թե դիմացինին կամ Սերոբին դա չի վիրավորի: Մեզնից ամեն մեկը երազում է դեմոկրատիայի մասին ու բոլոր պատեհ ու անպատեհ առիթներով խոսում այդ դեմոկրատիայի մասին: Ի՞նչ է, կարծում եք թե դեմոկրատիա նշանակում է անարխիա: Թե, եթե խախտումներով գրառումները ջնջվում են, խախտումներ անողները զգուշացվում կամ հեռացվում, դա դիկտատուրա կամ ֆաշիզմ կամ պեդանտիզմ է նշանակում: Եթե կարգուկանոնին խստորեն հետեվեինք, երևի 100000 գրառման փոխարեն մնացած կլինեին 5000-10000-ը, 60 արգելափակված մականվան փոխարեն (որոնց մեծ մասը նույն անձինք են, տարբեր մականուններով գրանցված) կլինեին 300-400-ը և այսպես շարունակ: Բայց այստեղ, այս ֆորումում երբևէ չի արգելվել խոսքի իրական ազատությունը, գործել ենք (ինչքան որ կարողացել ենք) մարդասիրական ու ազատատենչական գործոնների ուղեկցությամբ, փորձելով յուրաքանչյուրին թողնել ազատ արտահայտվել, բայց որ միաժամանակ ֆորումն աղբանոցի, անկապ գրառումների փնջի չվերածվի: Չթողնելով, որ յուրաքանչյուր 100 գրառումից 99 լինեն անբովանդակ, որովհետև հենց այդպես կլիներ, եթե կանոններին այնքան, որքան հետևել ենք, չհետեվեինք:

Բայց ձեզնից ամեն մեկը առաջին հերթին մտածել է իր մասին (ինչպես և շատ հաճախ մենք): Եթե ձեր խախտման մասին զգուշացվել է, բողոքել եք՝ ասելով. «Բա մյուսնե՞րը»: Մյուսներն էլ, բոլորն էլ զգուշացվել են, որպեսզի հնարավորին չափ որակյալ մնա: Այնքան էլ չի հաջողվել:

Ի՞նչ եմ գրում: Չգիտեմ: Թողնում եմ, որ մնացածը ձեզնից ամեն մեկը մտածի ու որոշի: Ես հոգնել եմ ու իմ համար դժվար չի մի կոճակ սեղմելով ֆորումը փակելը, վերջ դնելով բողոքներին, ձեզ վիրավորանք հասցնելուն, ձեր ինքնասիրությունը ոտնահարելուն (ձեր գրածները ջնջելով ու ձեզ դիտողություններ տալով) ու էլի շատ բաների: Կամ էլ կարող եմ շարունակել այն ինչ անում եմ: Անել այն մարդկանց հետ, ովքեր իմ կողքից չեն փախնում: Անել ձեր ու իմ համար ու փորձել հաճույք ստանալ, այլ ոչ թե ամեն քայլափոխի փորձել թշնամություն փնտրել: Պետք չի որ դուք ինձ պատասխանեք: Ես ձեզնից ամեն մեկի պատասխանը կտեսնեմ ձեր մյուս գրառումներում, եթե այդպիսիք լինեն, կտեսնեմ ու կհարգեմ ձեր որոշումը, անկախ նրանից դա կլինի իմ սրտից, թե ոչ:

Ու ներողություն ձեր ժամանակը այս գրառումով սպանելու, ձեզ նյարդայնացնելու, գուցե վիրավորելու ու ընդհանրապես նրա համար, որ ես կամ ու գրում եմ:

Wisper
02.09.2007, 20:40
Ստացածս բացասական վարկանիշներն ու հետս՝ տարբեր մարդկանց ունեցած զրույցները ցույց են տալիս, որ շատերն իմ հետ համամիտ են ու հասկանում են, որ այս ակումբը երբեք չի կարող դառնալ առևտրի առարկա:

Օօհօ, ես էլ զարմացա, թե իսկապես վաճառում ես :oy...
Լսեք, այս հանդիպմանն ի՞նչ եք քննարկել, աչքիս պետք է գայի հանդիպման.... :think
Չուկ ջան, ասացիր, որ ուզում էիր լավ ընկերական խումբ ստեղծել, բայց չստացվեց... Լսի, բայց ի՞նչի չստացվեց :think, ինձ թվում է՝ կատակը դեն, բավականին էլ ստացվել է... Ու կարևոր չի ֆորումում քո նիկը օտար է, թե մտերիմ :oy, կարևորը քո վերաբերմունքն է մարդկանց՝ ակումբի անդամների նկատմամբ, և կարևոր չէ դեմոկրատ ես, թե ֆաշիստ, կարևորը հարգանքն է մարդկանց՝ ակումբի անդամների հանդեպ ու նենց վաաբշե կապ չունի էլի թե ինչա ոնցա... Վայ, ոնցվոր ես վերջի պահը տուֆթեցի :oy... Հա , ի՞նչ էի ասում... Կարևորը այն է, ինչ կա՝ լավ է, թե վատ, դա արդեն թող յուրաքանչյուրն իր համար որոշի... Իսկ թե ինչ կլինի ակումբի հետ՝ արդեն հասկացաք, թե ով պիտի որոշի և անկախ ամեն ինչից՝ այդ որոշումը նրա իրավունքն է :B:

Selene
02.09.2007, 20:45
Ինչպես երեկ քեզ ասեցի, Չուկ, ես լավ զարգացած իմունիտետ ունեմ՝ համաճարակներին դիմանալու համար;), եթե մի օր էլ չմտնեմ ակումբ, հաստատ վերոնշյալ ոչ մի պատճառն էլ մեղք չի ունենա այդ հարցում, պարզապես ամեն մեկի կյանքը իր հունով է գնում, երբեմն անկանխատեսելի:ok Ամեն դեպքում, քեզ հաջողվել է(ր) ստեղծել այդ ջերմ ու համերաշխ մթնոլորտը, ուղղակի մարդ էակն ամենաբարդն է այս աշխարհում, ու, չգիտես ինչու, բոլորն էլ սիրում են ամեն պարզի մեջ փնտրել այն բարդը, որ չկա, այն ետինը, որ ասողը երբևէ նման միտք չի էլ ունեցել անգամ իր ամենաուժեղ զառանցանքներում:ok
Ես դեռ միտք չունեմ ակումբը լքելու, միգուցե, երբ ժամանակս չների, այս նույն հաճախությամբ չլինեն այցելություններս, բայց դրանք կլինեն հաստատ, քանի որ երբ ինչ-որ մի բանը հարազատ է դառնում, անգամ ճգնաժամային պահերին, ես շարունակում եմ հարազատ մնալ, ով իմանա, գուցե իմ մեղքն էլ կա այդ հարցում:oy...

Միասնական ուժերով միայն կարող ես ետ բերել այն, ինչ ժամանակին այնքան թանկ էր ու հարազատ, նաև պետք է հիշել, որ այստեղ ոչ մեկ մյուսի հետ կիսելու բան չունի, իսկ ամենաթանկն այս աշխարհում մարդկային հարաբերությունների ջերմությունն է, որը ես հաստատ զգացել եմ, երբ դեռ նոր-նոր էի գրանցվել:ok
Հուսով եմ` եղանակի սառեցումը չի ազդի այդ ջերմության վրա;)

Հ.Գ. Իմիջայլոց, ակումբի ակտիվ անդամներից շատերին սիրում եմ հենց իրենց ունեցած լավ գծերի համար:love, իսկ դո՞ւք...

Array
02.09.2007, 22:12
էս վերջին գրառումները կարդալուց մի տեսակ հուզվեցի:)Չնայած՝ էտքան ել նոր չեմ գրանցվել,ու լուրջ էլ վերաբերվել եմ «Ակումբին» ,բայց,ոնց որ, մի անգամ էլ հասկացա,թե ուր եմ ընկել:)
Chuk ջա՛ն, լավ էլ հասել ես նպատակիդ(ամեն դեպքում,երևի,դու էլ ես ընդունում), շատ հետաքրքիր ընտանիք ա մեր ակումը: Առանց «Ակումբի» շատ դժվար կլինի արդեն,կարծում եմ, շատերի համար,և,նաև ինձ համար:Ինչքան էլ մտածեցի,բացի էս ամառվանից,չի եղել օր,որ «Ակումբ» մտած չլինեմ(մի անգամ էլ,ոնց որ փչացել էր,հա):
Երկար չեմ ուզում գրել(սովոր էլ չեմ),ինչևէ,մի՛ հավաքեք ճամպրուկները,«Ակումբը» նախևառաջ իր հետաքրքիր անդամներով ա հետաքրքիր:

Apsara
02.09.2007, 23:44
Սպասում էի, բայց դե զարմացա: :)
Ես ակումբը գտել եմ պատահական ձևով ու միանգամից սիրել եմ, գուցե դա փոխադարձ չի եղել: Այստեղ շատ հեշտ կարելի է ծանոթանալ մարդկային բոլոր տարատեսակների հետ, ինձ համար ակումբը բացահայտումներով լի մի վայր է, որտեղ անց եմ կացնում գրեթե ամբողջ ազատ ժամանակս: Chuk, քեզ հաջողվել է ստեղծել ջերմ մթնոլորտ, հետաքրքիր մթնոլորտ: Ես չեմ պատրաստվում հեռանալ ակումբից, չնայած սա ընդհամենը ժամանցային ու ինֆորմատիվ բնույթ է կրւմ: Առաջնայինը դա կյանքն է, ռեալը, ինչպես սովոր են այստեղ արտահայտվել:
Մտնելով որևէ երկիր բոլորս էլ պարտավորվում ենք հարգել նրա օրենքները, ինչքան էլ համաձայն չլինենք, բայց հետևում ենք, ինչու ոչ նույնը այստեղ, եկել ես՝ հարգի, չես ուզում՝գնա: Իսկ թե ժամանակավոր կամ ընդմիշտ դա քո գործն է, անպայման չէ տռագեդիա սարքել մեկ անդամի հեռացումից, այն էլ միայն վիրտուալ կերպով, էտ մարդը ոչ մեռնումա, ոչ էլ ասումա, որ ռեալում չի տեսնելու ԻՐ սիրելի ակումբաընկերներին:
Որոշ ակումբցիներ հեռանում են բողոքելով ակումբում տիրող մթնոլորտից: Բայց կներեք դուք էլ անդամ եք, դուք էլ այդ ակումբի մթնոլորտը կազմող մի մասն եք, հետևաբար դժգոհում եք ինքներդ ձեզնից, ձեր անկարողությունից: Ասում են, որ աղբանոցի է վերածվել ստեղծագործողի անկյունը, իսկ դու աղբի մեջ կարողացիր գտնել ադամանդը, որը քեզ համար է փայլում: Վերջապես ստեղծագործությունների առումով կարծիքները երբեք չեն նույնացվել, 100 մարդ 101 ճաշակ:
Իսկ այն որ ակումբը թողնում են միայն նրա համար, որ այնտեղ կան իրենց համար անտանելի անդամներ, կամ գրառումներ կամ ինչ-որ բան իրենց սրտով, ուզածով չէ, ինչպես կարող է ամեն ինչ բոլորին դուր գա՞:think
Ընդունեք ամեն մարդու, ակումբականի այնպիսին ինչպիսին ինքը կա, վերջապես ամեն մեկը գտնվում է զարգացման իր աստիճանի վրա, մի պայքարեք, զոհաբերելով ձեր նյարդերը, այլ ուղղակի հետևեք, հետևեք այդ մարդկանց, ուսումնասիրեք մարդկային հոգեբանությունը ու դրանից հաճույք ստացեք:
Ամեն մարդ ստանում է այն ինչի արժանի է:

Երվանդ
03.09.2007, 00:45
Էս ինչա կատարվում:angry, սաղտ դզվեք միհատ արաա:angry:angry, ակումբը վիրտուալ տարածությունա, որը պատահաբար հայտնաբերելով ես գտել եմ համախոհներ որոնց հետ հույս ունեմ հետագայում ինչ որ բան փոխել էս երկրում, կարողա ինչ որ բան նենց չի ոնց որ պետքա լիներ, կարողա ամեն ինչը չէ որ մեր սրտովա, բայց ուրիշ ձև ախր չէր կարա ըլներ, հեքիաթում դաժէ ամեն ինչ չէ որ իդեալական է, էլ ուր մնաց կյանքում, որի մի մասնիկնել ակումբ.ամն է, պայքարել ժողովուրդ, գնալը , ակումբից հեռանալը, ակումբը փակելը ամենահեշտնա, Չուկի ասած միհատ կոճակ ու արդեն չկա, է բայց հետո:angry, կյանքումէլ ենք սե՞՞՞՞՞՞՞՞նց պատրաստվում ապրել, չգիտեմմ իրոք վատ է որ մի միջավայր էս գտնում որտեղ քեզ թվումա ամեն ինչ ուրիշ ձևա, ու մեկել տեսնում ես որ չէ էլի նույն զիբիլնա ուղղակի ավելի սիրուն փաթեթավորված, չէի ուզի վերջնականապես ու լուրջ տենց մտածել:angry

Երվանդ
03.09.2007, 01:23
Պետքա նստել ու բոլորով քննարկել բոլոր հարցերը, ամեն մեկը մի կողմա թողնելու իր անձնական պրինցիպները ու մյուսների ու ակումբի հաշվին կայանալու հատկությունը, նորմալ մարդավարի կնեստենք ու ամեն ինչ կքննարկենք, անլուծելի ոչ մի բան չկա ժող ջան, մի խառնվեք իրար, լուրջ եմ ասում եթե նստենք ու պրինցիպները թողած խոսենք ամեն ինչ կլուծվի:

Լէգնա
03.09.2007, 08:49
սենց զոհվել կլիներ,որ ես զոհվեցի :D :yahoo
Արտակ ջաաան,հարգելիս, նախ չեմ պատրաստվում քեզնից գնել ակումբը,քանի որ համապատասխան գումար չունեմ,նվեր էլ չեմ ուզում,քանի որ գիտեմ 101 $ ,որ օրը Լեգնան դառնա ակումբի ադմին,բոլոր գրանցվածները կստանան ներաղիքային բորբոքում , լավագույն դեպքում մկնդեղի վրա կնստեն :)
ասածս իրոք կատակ էր, լրջությունը գիտեք ` որ մասն էր,իսկ Ես վստահ եմ,որքանով որ ճանաչում եմ քեզ,դու այն նախանձելիներից ես,ովքեր երբեք չեն կորցնում այն,ինչ ունեն :)
Դու չես կորցնի ակումբը`չես ծախի,չես նվիրի,կտակ`գուցե :oy (մենք արյունակից չէի՞նք):
Ակումբիցներ ջան եկեք մի խոոր շունչ քաշենք ու բոլոր-բոլորով մի օր հավաքվենք , մի լավ քեֆ անենք :jagi:joker

հ.գ. գրառումս չջնջեք,մինչև ՉուկՍ չկարդա :

John
03.09.2007, 15:02
Սիրում եմ …-ին :love Ավելի շատ, քան որևէ ուրիշ ակումբցու: Սիրում եմ նաև …-ին: Ոչ պակաս, քան …-ին: Գիտեք, ամենաշատը սիրում եմ …-ին: Ախր ինքը այնքա՜ն լավն է: …-ին էլ եմ սիրում, չնայած ինքը ինձ չի սիրում: Ես բոլորին եմ սիրում, ով ինքն իրեն Ակումբցի է համարում: Ինձ ճանաչողները գիտեն, որ բարի մարդ եմ: Իմ սրտի ամբողջ բարությամբ ցանկանում եմ, որ Չուկը երջանիկ լինի: Չուկ, սիրում եմ քեզ: Ու հենց դա է պատճառը, որ երբևէ մտքովս չեմ անցկացնի դուրս գալ Ակումբից, որովհետև զգում եմ, որ ամեն դուրս եկող Ակումբցին ինչ-որ բան է փշրում Չուկի սրտում… Մի բջիջ, որն էլ ԵՐԲԵՔ չի վերականգնվի… Չուկ, ես իսկապես սիրում եմ քեզ: Չգիտեմ ով ոնց կհասկանա գրառումս, բայց մի բան պարզ է՝ (դե որ պարզ է, էլ ինչ ասեմ…):

Mesrop
03.09.2007, 19:36
Ջան Ջոն, անունիս տեղը խիես սաղ տեղերը բազմակետ դնում?!

Philosopher
04.09.2007, 09:25
Ու՞մ համար են հնչում զանգերը. յուրաքանչյուրիս ու բոլորիս: Քեզ համար հնչող զանգը նաև հնչում է ինձ համար, յուրաքանչյուր մարդու համար հնչող զանգը հնչում է բոլորիս համար: Կյանքի փիլիսոփայություն, որով քաղաքակրթություններ ու մշակույթներ կարող են կենդանանալ, իրենց ներքին մեռուկացումը վերածել իմաստության, կենդանի, զվարթ իմաստության ու ապրել ոչ թե ապրելու, այլ զանգերը լսելու ու նրանց արձագանքելու համար, ոչ թե գոյատևելու, այլ գոյությունը իմաստավորելու համար, ոչ թե շնչելու, այլ կյանքը ներշնչելու համար, նրա հոսքին հոգու թելերով ձուլվելու համար, սիրո էլեկտրականությունը գոյության մեխանիկա դարձնելու համար: Մշակույթները ապրում են ու կան իրենց մարդկայնության ռեսուրսով. գարնանահոտ աղջկա իրենց պաշտամունքով, սիրո ու սիրողի առջև իրենց երկրպագությամբ և մեռնում՝ մեռելահոտ ու դագաղածին մտածողության մոլագար ձևակերպումները շուրթերին, թաղումասեր ավանդույթի պահպանման խելագար նպատակով կյանքը փոխարինած, կյանքի օվկիանոսում իրենց ճակատագրի Սպիտակ կետի ետևից ընկած՝ ճայերի թևերով երկինք բարձրանալու փոխարեն: Կենցաղը հոգի ու մեռելապաշտությունը ոգի դարձրած մշակույթների տեղը գերեզմանում է, հոգին ու ոգին կենցաղ դարձրած մշակույթների տեղը՝ կյանքում, իրական, կենսական, ապրող կյանքում...


Ակումբի մոդերատորի ետսրճային մտորումներից
Հ.Գ. Բոլոր համընկնումները պատահական են…

քաղաքացի
04.09.2007, 11:43
մի հատ շատ կարևոր հարց Angelina-ին:
Այս նկարում դու՞ ես:

Cassiopeia
04.09.2007, 12:44
Չեմ սիրում թույլ մարդկանց…
Խոչընդոտները հաղթահարելու համար են, ոչ թե դրանց հանդիպելուց հետո հետդարձի ճանապարհ բռնելու: Եթե հանդիպել եք մի իրավիճակ, որն ըստ ձեզ չպետք է լիներ, ապա փոխանակ փորձելու այն շտկել, հեռանում եք ակումբից… եթե հեռանանք ես, մյուսը, երրորդը, ապա էլ ո՞վ պիտի պայքարի ակումբի համար: Ոչ ոք…
Բոլորդ էլ ուժեղ եք, ունեք կամքի ուժ, հետևաբար պետք չէ զենքերը վայր դնել, հակառակը, պետք է դրանք ավելի վեր բարձրացնել ու միահամուռ ուժերով այս վիճակից (եթե իհարկե նման վիճակ իրականում գոյություն ունի ու դա մեր հոգնածության արդյունք չէ) դուրս գալու ելք փնտրել… Չէ որ Դանկոն իր սիրտը զոհաբերեց իրեն չհավատացող ամբոխի համար: Ձեզանից ձեր սրտերը չեն ուզում, պարզապես ձեր համբերատարությունը, խելամտությունն ու մտքի ճկունությունն են ակնկալում…

Ոչ ոքի համար էլ կարծում եմ գաղտնիք չէ, որ որտեղ կա 2-ից ավել մարդ, միևնույն կարծիքը չի կարող լինել: Միթե հանդիպելով հակառակ կարծիքի տեր մարդկանց, պետք է պարտադրել, որ նրանք դառնան ձեզ հետ համակարծիք: Դա անհնար է: Չէ որ ցանկացած անձ անհատ է՝ իր սեփական մտքի ուժով: Ու չափազանց ծիծաղելի կլիներ, որ ֆորում մտնեին միայն համակարծիք անձինք: Այդ դեպքում էլ ֆորումը կնմանվեր "թուլամորթ" մի "բանականության", որտեղ բացակայում է առողջ մտածելակերպը:

Մեկ խնդրանք բոլորին. որևէ քայլ ձեռնարկելուց առաջ շախմատային հաշվարկ արեք ու միայն վստահ լինելուց հետո, որ դա է ամենաճիշտ լուծումը, առաջ քայլեք…

Wisper
04.09.2007, 13:33
Չեմ սիրում թույլ մարդկանց…

Ես էլ :)


Խոչընդոտները հաղթահարելու համար են, ոչ թե դրանց հանդիպելուց հետո հետդարձի ճանապարհ բռնելու:
Խոչնդոտները կարելի է և որոշակի դեպքերում պետք է շրջանցել :B


ապա էլ ո՞վ պիտի պայքարի ակումբի համար
Չեմ հասկանում՝ ի՞նչը նկատի ունեիր պայքար ասելով... Ու՞մ դեմ և ի՞նչի համար ենք մենք պայքարում :B, գրանցվելուց պայքարին մասնակցելու մասին ոչինչ չէր ասվում :P


Բոլորդ էլ ուժեղ եք, ունեք կամքի ուժ
Հեհ, այդպիսի բան աշխարհում չկա և չի էլ կարող լինել՝ այլապես աշխարհում կմնար միայն մեկ մարդ :B


(եթե իհարկե նման վիճակ իրականում գոյություն ունի ու դա մեր հոգնածության արդյունք չէ)
Գիտե՞ք ես մի ժամանակ առաջ առաջարկում էի մեկ ամսով «սառեցնել» ակումբը, այսինքն՝ անել այնպես, որ ոչ ոք չկարողանար գրառում անել, ասենք միայն հնարավոր լիներ կարդալ, բայց իմ այդ առաջարկը շատ վատ ընդունվեց և բանը հասավ... Ահ վոբշմս...

ԻՏՈԳ՝ ես նորից եմ ուզում առաջարկություն անել՝ հաշվի առնելով ներկա դրությունը հարկ եմ համարում, որ ակումբի ղեկավարությունը՝ հանձինս Արտակի, քննարկեն ակումբին մի քիչ «հանգիստ» պարգևելու հարցը՝ այդպիսով մենք կհամատեղենք հաճելին օգտակարի հետ՝ օրինակի համար նոր անդամներին դժվար է լինում սկզբնական շրջանում, քանի որ բոլորը ոնցվոր «սվոյ» լինեն, արագ-արագ գրառումներ են անում, իսկ նորեկներն էլ չեն հասցնում նորմալ կարդալ, ընկալել՝ ոնցվոր պետքն է... Իսկ երբ ակումբը գտնվի վերը նկարագրված կամ առաջարկված «հանգիստ» վիճակում, ապա բոլորս էլ ժամանակ կունենանք կարդալ այն թեմաները, որոնց վրա միշտ ժամանակը չէր հերիքում, բացի այդ էլ մի քիչ կհանգստանանք, քանի որ ինչքան էլ ուզում է երևույթը լավը լինել, մեկ է գալիս է ժամանակ, երբ այն հոգնեցնում է, և պետք է լինում մի քիչ «հանգստանալ» այդ երևույթից՝ օրինակի համար ընկեր-ընկերուհիների մոտ այդպիսի «հոգնածություններ» կան և այլն, մի խոսքով չերկարացնեմ՝ ինձ թվում է, որ ես կարողացա շատ պարզ և հստակ ձևակերպել իմ միտքը... Իսկ հիմա «խոսքը» ձեր ետևից է ակումբի ղեկավարներ, ես ընդամենը առաջարկեցի... :)