PDA

Դիտել ողջ տարբերակը : Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 [55] 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67

ivy
09.06.2018, 23:39
Հրես Գաղթական ջան, աստղիկ մի քիչ չափազանցրած ա, բայց դե իմ ունեցածն էլ էս ա :oy

http://i66.tinypic.com/2925f8l.png

Գաղթական
09.06.2018, 23:43
Հրես Գաղթական ջան, աստղիկ մի քիչ չափազանցրած ա, բայց դե իմ ունեցածն էլ էս ա :oy

http://i66.tinypic.com/2925f8l.png

Ինչ էլ խայտաբղետա )))

Ծլնգ
10.06.2018, 01:08
Գաղթականը զվյոզդաչնի ծիծիկաբախտ ա բռնել․․․

Alphaone
10.06.2018, 01:14
մենակ ադմիններն են կարում, չէ՞, երբ ուզում են՝ ծիծիկ բացեն, փակեն :D

Գաղթական
10.06.2018, 01:17
Կան չէ մուլծիկներում, էն որ գլխին մի բանով տալուց հետո գլխի շուրջը ծիծիկներ են պտտվում..

Chuk
10.06.2018, 01:18
Չեմ հասկանում, դուք քնելու նպատակ չունե՞ք ))

Գաղթական
10.06.2018, 01:19
Ինչ քնել, աչքիս հեսա Ալֆան էլա անակնկալ անելու:

Chuk
10.06.2018, 01:22
Ինչ քնել, աչքիս հեսա Ալֆան էլա անակնկալ անելու:

Էլ չեմ կարա սպասեմ, ներող կլինեք, ծիծիկաբացը պիտի ակումբափակով ընդհատեմ ))

Գաղթական
10.06.2018, 01:24
Դե էսօր մեկա Այվիի ցույց տալուց հետո էլ աչքիս բան չի գալիս )))

Alphaone
10.06.2018, 01:25
Ինչ քնել, աչքիս հեսա Ալֆան էլա անակնկալ անելու:

անակնկալ չէր անում, անակնկալի էր սխասում, նենց կռիսը չի որ ))

Գաղթական
11.06.2018, 16:11
դավայ ռասվիդանյա

Ապ, մի բան հարցնեմ էլի..
Սկզբից, որ մոտդ սա տեսա, մտածեցի թե վրիպումա եղել:
Բայց դու պարբերաբար ես սա հենց սենց գրում ու աչքիս միտումնավոր ես աղավաղում ազերների հայտնի դարձած էս երգի բառերը ))

Ինչ որ թաքնված պատճառ կա՞:
Հետաքրքիրա ուղղակի..

Ուլուանա
11.06.2018, 16:58
մենակ ադմիններն են կարում, չէ՞, երբ ուզում են՝ ծիծիկ բացեն, փակեն :D
Եթե խոսքը վարկանիշները բացել-փակելու մասին ա, ապա ցանկացած ակումբցի էլ կարող ա:

LisBeth
12.06.2018, 21:56
Մի հատ թեմա եմ ուզում քննարկել, կապված միջանձնային հարաբերությունների հետ, չեմ կողմնորոշվու ընկերության մեջ դա դնել թե որտեղ։ Խոսքը բայց մենակ ընկերական հարբերությունների մասին չի։ Բոլոր տեսակի։ Տենց թեմա կա՞։

StrangeLittleGirl
12.06.2018, 21:59

Նոր թեմա բաց, ի՞նչն ա խանգարում։
Ընդհանրապես նկատել եմ, որ վերջերս շատ ենք հուշտ լինում նոր թեմաներ բացելուց։ :(

LisBeth
12.06.2018, 22:00
Նոր թեմա բաց, ի՞նչն ա խանգարում։
Ընդհանրապես նկատել եմ, որ վերջերս շատ ենք հուշտ լինում նոր թեմաներ բացելուց։ :(

Հուշտ չեմ լինում, Բյուր։ Ուղղակի եթե կա ինչ կարիք կա նորը բացելու։ Բայց գնամ բացեմ, աչքիս, պահը հասունացել ա, որ ես էլ անեմ այդ պատասխանատու քայլից

StrangeLittleGirl
12.06.2018, 22:01
Հուշտ չեմ լինում, Բյուր։ Ուղղակի եթե կա ինչ կարիք կա նորը բացելու։ Բայց գնամ բացեմ, աչքիս, պահը հասունացել ա, որ ես էլ անեմ այդ պատասխանատու քայլից
Մի կողմից ճիշտ ես. հա՛, եթե թեմա կա, ինչու՞ բացես։ Բայց մյուս կողմից էլ թեմաներ կան, որոնք իրանց սպառել են ու ակումբի փոշիների տակ լռված են։ Գուցե արժե նորովի բացել, հատկապես երբ հենց ընկերությանը չի վերաբերում։

Ուլուանա
13.06.2018, 06:08

Ե՞ս եմ սխալ հիշում, թե՞ նմանատիպ թեմա իրոք ունեինք:

StrangeLittleGirl
13.06.2018, 10:48
Ե՞ս եմ սխալ հիշում, թե՞ նմանատիպ թեմա իրոք ունեինք:
Կարող ա, բայց կոնկրետ Լիզբեթի բացած թեմայից ոնց որ չունենք։

Յոհաննես
14.06.2018, 23:02
Ընկերներ,գրքերի ու երգերի թոփ 10֊ի թեմա ունենք,իսկ ֆիլմերի կա՞

Յոհաննես
15.06.2018, 00:33
Ընկերներ,գրքերի ու երգերի թոփ 10֊ի թեմա ունենք,իսկ ֆիլմերի կա՞

Ակումբում անունս դարձրեք Անտեսվածը :oy

StrangeLittleGirl
15.06.2018, 00:35
Ընկերներ,գրքերի ու երգերի թոփ 10֊ի թեմա ունենք,իսկ ֆիլմերի կա՞Ոնց որ չկա, բայց նավսյակի կարաս գուգլես, տեսնես

Chuk
15.06.2018, 00:52
Ընկերներ,գրքերի ու երգերի թոփ 10֊ի թեմա ունենք,իսկ ֆիլմերի կա՞

Եթե կա էլ, նենց խորն ա թաքնված, որ ավելի լավ ա նոր թեմա բացես:

LisBeth
15.06.2018, 21:29
Յոհան, ինձ մի հատ գրի վարկանիշների պարտքի ցուցակի մեջ, էն անկապում արածդ գրառման համար :love

Յոհաննես
15.06.2018, 22:46
Յոհան, ինձ մի հատ գրի վարկանիշների պարտքի ցուցակի մեջ, էն անկապում արածդ գրառման համար :love

Գրեցի :oy

ivy
16.06.2018, 09:31
Շատ անարդար թեմա ա։ Ես որ մտնում եմ իմ հիպերպլաստիկ իգոյով, սկսում ա թվալ թե սաղ խոստովանությունները ինձ են հասցեագրված (դաժե իմ ակտիվ լինելուց առաջ արվածները:D), բացի մի քանիսից, որ հաստատ գիտեմ, իմ մասին չեն։ Ես ում սիրում դեմերես ասում եմ։ Ու հա, էդ սերեը տարբեր են, բայց սաղն էլ սիրուն, մեկն էլ դաժը մեռնելու չուզենալու կարգի, էն որ քեզ ամբողջությամբ մեջն ես զգում, էն որ թույնը ուզում ես մինչև վերջ խմես, այլ ոչ թե պոչդ խփած փախնես։
Բայց որ էս գրառումս չջնջվի, մեկին որ այդպես էլ չեմ ասել, կխոստովանեմ ստեղ, բայց նենց որ ինքը իմանա՝ իրա մասին ա, ուրիշներն էլ իրանց վրա չվերցնեն։

Ուրեմն, որ ակումբ չեմ մտնում, բայց ակումբին հետևում եմ, դու դրա հիմնական պատճառներից ես։ Չեմ ուզում գրառումներդ բաց թողեմ։ Սենց բաներ երևի շատ ես լսել։ Բայց անուղղելի շահամոլս ուզում եմ դրանք էդքան հազվադեպ չլինեն։
Քո խաթեր, նիհարելուս անկանգառ պրոցեսսի մեջ, սկսեցի ջիմ գնալ, որ պարզեմ արդյոք հնարավոր ա կուբիկներ ձեռք բերել կարճ ժամանակահատվածում։ Ընդունում եմ սխալս, գեղեցիկ պարտություն ա։
Ու ի շնորհիվ քեզ սա (https://www.youtube.com/watch?v=y_xItbPr1P0) երգացանկիցս չի պակասում։ Ըթ հարթ՝ մի կորի։ Քեզ ստեղ սիրող կա։

Եթե նույն ակումբցուն նկատի ունենք, ապա ես էլ եմ իր գրածից ոգեշնչված փորի կուբիկների վրա աշխատում ու դեռ հույսս չեմ կորցրել ։))
Ու եթե իսկապես իր մասին ա խոսքը, ապա ես էլ եմ իր գրառումները կարոտում ։)

Ծլնգ
16.06.2018, 14:56

դիտտո :D

ivy
16.06.2018, 15:07
Համենայնդեպս ասեմ, որ ես Հայկօյին նկատի ունեի ։))

Ծլնգ
16.06.2018, 15:09
Համենայնդեպս ասեմ, որ ես Հայկօյին նկատի ունեի ։))

մի հատ էլ դիտտո :))

LisBeth
16.06.2018, 20:22
Եթե նույն ակումբցուն նկատի ունենք, ապա ես էլ եմ իր գրածից ոգեշնչված փորի կուբիկների վրա աշխատում ու դեռ հույսս չեմ կորցրել ։))
Ու եթե իսկապես իր մասին ա խոսքը, ապա ես էլ եմ իր գրառումները կարոտում ։)

Հա, Հայկի հետ էի :love Բայց արդարության համար պետք ա նշեմ, որ միայն ենթամաշկային ճարպաշերտի գրեթե բացակայության դեպքում կարաս կարճ ժամանականերում ունենաս դրանք։ Մնացած բոլոր դեպքերում շատ երկար ու տաժանակիր բան ա դառնալու։
Ու ի դեպ ես նկատել եմ, որ մեր նախասիրությունները տարօրինակ ձևի հաճախ են համընկնում։ Սնահավատը կասեր, որ սա ճակատագիր ա :)

Ծլնգ
16.06.2018, 21:49

ճակատագիր, չէ մի չէ․․․ :D Հայկօյին ակումբում գրեթե բոլորն են սիրում (https://www.akumb.am/showthread.php/46578-%D5%96%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-5?p=2444721&highlight=#post2444721)։

LisBeth
16.06.2018, 21:53

Իմ պես ոչ ոք չի սիրում

Ուլուանա
16.06.2018, 22:39
Ինձ թվու՞մ ա, թե՞ «Թավշյա հեղափոխություն. փողոցային պայքարից հետո» թեմայի վերջին էջերում բոլորը թրոլլինգ են անում :unsure:

StrangeLittleGirl
16.06.2018, 22:41
Ինձ թվու՞մ ա, թե՞ «Թավշյա հեղափոխություն. փողոցային պայքարից հետո» թեմայի վերջին էջերում բոլորը թրոլլինգ են անում :unsure:Աաաախ, էս ի՞նչ էր: Հա, թրոլինգ ա

Ուլուանա
16.06.2018, 22:43
Աաաախ, էս ի՞նչ էր: Հա, թրոլինգ ա
Դե, զգում եմ, որ թրոլինգ կա, բայց ամբո՞ղջն ա թրոլինգ: Ես թրոլինգից լավ չեմ, տենց նրբությունները չեմ ջոկում :D:

StrangeLittleGirl
16.06.2018, 22:44
Դե, զգում եմ, որ թրոլինգ կա, բայց ամբո՞ղջն ա թրոլինգ: Ես թրոլինգից լավ չեմ, տենց նրբությունները չեմ ջոկում :D:Ակումբի՝ Մանվելի ֆինանսավորելու պահը ոնց որ ճիշտ ա

Ուլուանա
16.06.2018, 22:47
Ակումբի՝ Մանվելի ֆինանսավորելու պահը ոնց որ ճիշտ ա
Լավ, էլի, գոնե էդ մեկն էլ թրոլինգ լիներ :D: Ես դեռ հույսս չեմ կորցնում :roll:

Mephistopheles
16.06.2018, 22:50
Ակումբի՝ Մանվելի ֆինանսավորելու պահը ոնց որ ճիշտ ա

Էդ ճիշտ ա...

Chuk
16.06.2018, 22:52
Ժող, ի՞նչ թռոլինգ։

Ուղղակի վերջին շրջանում նենց ա ստացվել, որ ակումբի հոստինգի փողը Քաղաքացի Սասունն ա տվել, իսկ դոմեյնի փողը Աթեիստ Արտակը, իսկ ես բոլոր փող տվողներին գեներալ Մանվել եմ ասում ։ճ

Mephistopheles
16.06.2018, 22:56

Դե իրանց էլ Մանվելն ա տվել... ինչ ա, չգիտե՞նք ոնց ա ըլնում... դու էիր ասում

Ծլնգ
16.06.2018, 23:02
Ժող, ի՞նչ թռոլինգ։

Ուղղակի վերջին շրջանում նենց ա ստացվել, որ ակումբի հոստինգի փողը Քաղաքացի Սասունն ա տվել, իսկ դոմեյնի փողը Աթեիստ Արտակը, իսկ ես բոլոր փող տվողներին գեներալ Մանվել եմ ասում ։ճ

ես ձեր դամբուլ ինչն եմ ասել․․․։Դ

Norton
16.06.2018, 23:29
Ինձ թվու՞մ ա, թե՞ «Թավշյա հեղափոխություն. փողոցային պայքարից հետո» թեմայի վերջին էջերում բոլորը թրոլլինգ են անում :unsure:

Ես էլ գրառումներ ունեմ, ուստի փորձեմ պարզաբանել։ Թեմայի նրբությունների մեջ չխորանալով, միայն ասեմ, որ իմ երկարամյա քաղաքական վերլուծական փորձի հիման վրա կատարված գրառումներ են։ Կարծում եմ ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում իմ գրառումների լրջությունն ու անկեղծությունը, ու եթե նույնիսկ թրոլլինգի տարրեր կան, ապա միայն և միայն իմ քաղաքական հիմնավորված միտքը՝ ակումբի յուզերիների լայն շերտերի համար ավելի հասկանալի շարադրելու համար են արված։ Եթե մեր հարգարժան մոդերատորները գտնեն, որ իմ գրառումները հակասում են թեմայի ոգուն ու ակումբի կանոնադրությանը՝ պատրաստ եմ կրել համապատասխան տույժ։

Տրիբուն
16.06.2018, 23:37
Խելոք մոդեռ են բռնել, ձեռ են առնում :)

Norton
16.06.2018, 23:38
Խելոք մոդեռ են բռնել, ձեռ են առնում :)

Ես նոր իմացա, որ մոդեռի հետ եմ խոսում(

Տրիբուն
16.06.2018, 23:44
Ես նոր իմացա, որ մոդեռի հետ եմ խոսում(

Հեսա առավոտը լրիվ կհասկանաս, երբ ձեր վերջին գրառումները դասավորված կլինեն նոր թեմայում. «Մանվել, հերոս քաղբանտարկյալ, թե՞ բարեգործ տեռորիստ»:

StrangeLittleGirl
16.06.2018, 23:48
Հեսա առավոտը լրիվ կհասկանաս, երբ ձեր վերջին գրառումները դասավորված կլինեն նոր թեմայում. «Մանվել, հերոս քաղբանտարկյալ, թե՞ բարեգործ տեռորիստ»:Տրիբու՜ն, մի քիչ խիղճ ունեցի :D

ivy
18.06.2018, 02:27
Այվիի գրառումներում ստեղծագործականությունն ու ծայրաստիճան ռացիոնալ ադեկվատությունն էնքան սիրուն են զուգահեռ գնում, ոնց որ երկու ծայրահեղությունից՝ «շշմածից» ու ամենահավասրակշիռ մարդուց հիբրիդ ստացած լինեն, դիտավորյալ, էն հաշվարկով, որ հանճարեղ բան ա ստացվելու: Ու ստացվել ա: Այվին կարողանում ա խրախուսել, մոտիվացնել, առաջ գնալու ուժ հաղորդել իր գրառումներով, եթե անգամ էդ գրառումն ավտոբուսի սպասող կամ մետրոյում կանգնած կամ աշխատավայրում վռազի մեջ մի բան ուտող մարդու մասին ա: Այվիի գրառումներում հոգեբանն ա նաև շատ սուր երևում, էնքան մեղմ, հանդարտ, զուսպ, բայց երբեմն սաստող ու տիրական, երբ պետք ա դիմացինին սթափեցնել, կամ ինչ-որ բան այսպիսովել՝ խոսքն ի մի բերել, ամփոփել: Լրիվ ուրիշ աշխարհ են Այվիի գրական գործերը, Այվիի անգամ ամենառեալիստական գրածում էլ ինչ-որ թեթև, ֆենտեզիոտ պատառիկ կա, որ տաքուկ գրկում ա, մեկ ուզում ես էդ գործի մի անկյունում ապահով ծվարել, նայել՝ ինչ ա կատարվում, մերթ գլխովին սուզվել էդ կախարդական աշխարհ, ճամպրուկները հավաքել, գնալ... չէ, ինչ ճամպրուկ, թոլքինյան Բիլբոյի նման առանց թաշկինակ ուզում ես վազել էդ աշխարհի հետևից: Շա՜տ առաջ, նախքան Այվիին կենդանի հանդիպելը, ես իրեն արդեն սիրում էի՝ իր գրառումների շնորհիվ, թեև էն սկզբում, հիշում եմ, Այվին ինձ հեչ չէր սիրում :D

Ալֆ, գրածիդ տակ շնորհակալել եմ, բայց մենակ նրա համար, որ ջանք չես խնայել, դրել հերթական անգամ իմ մասին գրառում ես արել Ակումբում, բայց դե գրածներիդ հետ մեծամասամբ համաձայն չեմ, ինչպես և սովորաբար իմ մասին արվող քո խիստ դրական լույսով ողողված մնացած գրառումների հետ։
Ես Ակումբում վաղուց արդեն շշմած չեմ, իսկ հավասարակշռությունս ժամանակ առ ժամանակ լավ էլ կորցնում եմ, ինչքան էլ դու կամ մեկ ուրիշը չնկատի։ Բայց դե համոզված եմ, որ նկատողներ էլ կան։ Հոգեբանի մասը ժպտացրեց, շնորհակալություն, որ ինձ էսպիսին ես ստեղծել քո երևակայության մեջ։
Քո հանդեպ էլ երբևէ վատ տրամադրված չեմ եղել․ մեծամասամբ անհանգստացել եմ քեզ համար։ Բայց էսօրվա Ալֆան էնքան է աճել ու ամրացել, որ իմ անհանգստության կարիքն էլ, կարծում եմ, չունի։

Alphaone
18.06.2018, 02:36

Այվ, իրականում էնքան քիչ ենք շփվել,որ հանգիստ կարող ա քեզ հորինած լինեմ, բայց եթե անգամ էդպես ա, արի, ինձ համար էդ հորինած Այվին մնա, էլի, որ հալվելու չափ լավն ա, խոստանում եմ չֆետիշացնել, ուղղակի սիրել ու ներքուստ ջերմության հեղեղ զգալ, որ թեկուզ և մասամբ հորինած, բայց աշխարհում ինչ-որ տեղ նման մարդ կա :Սրտիկ ))

Յոհաննես
19.06.2018, 01:45
Գրեցի :oy

Լիզբեթ :oy

Ուլուանա
19.06.2018, 07:04
Ակումբի գործունեության վերաբերող տեղեկացումներ (https://www.akumb.am/showthread.php/38957) թեմայում գրել եմ ))
Չես նշել էն, որ երբ ինչ-որ մեկը գրառումդ մեջբերում ա, տեղեկացում ես ստանում դրա մասին: Ի դեպ, սա առաջին հայացքից կարծես լավ հնարավորություն ա, բայց ակտիվ քննարկումների դեպքում լուրջ ներվերի դեղ դառնալու պոտենցիալ ունի :think:

StrangeLittleGirl
19.06.2018, 10:16
Չես նշել էն, որ երբ ինչ-որ մեկը գրառումդ մեջբերում ա, տեղեկացում ես ստանում դրա մասին: Ի դեպ, սա առաջին հայացքից կարծես լավ հնարավորություն ա, բայց ակտիվ քննարկումների դեպքում լուրջ ներվերի դեղ դառնալու պոտենցիալ ունի :think:Բայց էդ առաջ էլ կար

StrangeLittleGirl
19.06.2018, 11:59
Ի՞նչ կորցրինք. կորցրինք կայքի վերևում երևացող տեղեկացումը, որ «ձեր վերջին այցելությունից հետո կատարվել է X գրառում: Դա արվում էր լրածրագրի միջոցով, որի սպասարկումը դադարեցվել է, այն այլևս հասանելի չի: Կփորձեմ դրա համար այլընտրանքային լուծում գտնել, բայց կարծում եմ, որ եթե չգտնեմ էլ, սարսափելի չի լինի... լավ, կռիվ մի արեք: Մի բան կմտածեմ:

Chuk Արտ, շատ եմ խնդրում՝անպայման էդ ֆունկցիան էս կամ էն ձևով հետ բեր։ Ակումբի ներկայիս պասիվության պայմաններում նոր գրառումների մասին իմանալու ամենահարմար տեղն ա դա։ Չգիտեմ՝ով ոնց, բայց ես հենց մենակ դրանից եմ օգտվում նոր գրառումների մասին իմանալու համար, ու որ մտնում եմ ակումբ, էլ չկա էդ ֆունկցիան, միանգամից ուզում եմ դուրս գալ, որովհետև զգացողություն ա, որ նոր գրառում չի արվել ընդհանրապես։

Գաղթական
19.06.2018, 12:35
(նույն սերիայից) էն որ հեծանիվներիդ պահեստի վրա դրված տառային կոդով կողպեքը մի ամբողջ րոպե պտտում ես, ու չես հասկանում, թե ինչու չի բացվում, ու մեկ էլ գլխի ես ընկնում, որ *****-ի փոխարեն akumb ես փորձում հավաքել...

Տենց չի բացի..
Պիտի վերջում .AM էլ ավելացնես..

Ներսես_AM
19.06.2018, 17:12
Chuk Արտ, շատ եմ խնդրում՝անպայման էդ ֆունկցիան էս կամ էն ձևով հետ բեր։ Ակումբի ներկայիս պասիվության պայմաններում նոր գրառումների մասին իմանալու ամենահարմար տեղն ա դա։ Չգիտեմ՝ով ոնց, բայց ես հենց մենակ դրանից եմ օգտվում նոր գրառումների մասին իմանալու համար, ու որ մտնում եմ ակումբ, էլ չկա էդ ֆունկցիան, միանգամից ուզում եմ դուրս գալ, որովհետև զգացողություն ա, որ նոր գրառում չի արվել ընդհանրապես։

StrangeLittleGirl, Chuk, Ուլուանա չգիտեմ էդ ինչ ֆունկցիա եք կորցրել, բայց ես միշտ սենց եմ անում։ Ակումբի գլխարկի տակ սեղմում եք «Նորություններ» հետո «Նոր գրառումներ (https://www.akumb.am/search.php?do=getnew&contenttype=vBForum_Post)»։ Ես սա բուքմարք եմ արել ու միայն էդ հղումով եմ ակումբ մտնում։ Կամ եթե վերջին մեկ օրվա գրառումներն եք ուզում, արդեն կարդացածներն էլ հետը, սեղմում եք «Ֆորում»–«Արագ Հղումներ»–«Այսօրվա գրառումներ (https://www.akumb.am/search.php?do=getdaily&contenttype=vBForum_Post)»

Chuk
19.06.2018, 17:15
Ներս, էն հարմար գործիք ա, որ ցանկացած էջում լինելով, տեսնում ես, թե ինչքսն գրառում ունես բաց թողած։

Կարծում եմ, որ լուծում կգտնեմ էսօր։

Գաղթական
19.06.2018, 17:31
Կարծում եմ, որ լուծում կգտնեմ էսօր։

Իսկ ես էլ ֆբ-սրտիկի հույսեր էի փայփայում ((

StrangeLittleGirl
19.06.2018, 18:18
Նոր հասկացա Ուլուանա ն ինչ էր ասում :)) Մտել եմ ակումբ, երկու տեղեկացում, ասում եմ՝ այ քեզ բան, էս ո՞նց էսքան վարկանիշ միանգամից։ Դու մի ասա՝ մեկը գրառմանս մեջբերում էր, մեկը՝ թագադրում։ Թագադրումը հլը ոչինչ, բայց գրառման մեջբերման համար է՛լ մեյլ էի ստանում, է՛լ հեռախոսով տեղեկացում։ Մի հատ էլ սենց տեղեկացումը մի քիչ շատ ա։

Ուլուանա
19.06.2018, 18:43
Բայց էդ առաջ էլ կար
Ո՞նց առաջ էլ կար :o: Ամեն անգամ, երբ գրառումդ ինչ-որ մեկը մեջբերում էր, դու տեղեկացու՞մ էիր ստանում: Առաջի անգամ եմ լսում սենց բան: Ես երբեք չեմ ստացել տենց տեղեկացում: Իմ իմանալով` նախկինում տեղեկացում ստանում էինք վարկանիշ, նամակ, անձնագրային հաղորդագրություն ստանալու դեպքում: Մեկ էլ կոնկրետ թեմայի բաժանորդագրվելու դեպքում:

Ուլուանա
19.06.2018, 18:45
StrangeLittleGirl, Chuk, Ուլուանա չգիտեմ էդ ինչ ֆունկցիա եք կորցրել, բայց...
Ուլուանան ֆունկցիա չի կորցրել, հակառակը` գտել ա, ուղղակի իրան պետք չի էդ գտածը :D:

StrangeLittleGirl
19.06.2018, 18:47
Ո՞նց առաջ էլ կար :o: Ամեն անգամ, երբ գրառումդ ինչ-որ մեկը մեջբերում էր, դու տեղեկացու՞մ էիր ստանում: Առաջի անգամ եմ լսում սենց բան: Ես երբեք չեմ ստացել տենց տեղեկացում: Իմ իմանալով` նախկինում տեղեկացում ստանում էինք վարկանիշ, նամակ, անձնագրային հաղորդագրություն ստանալու դեպքում: Մեկ էլ կոնկրետ թեմայի բաժանորդագրվելու դեպքում:

Հա, կար։ Երևի դու հեռախոսով չես մտնում, դրա համար քեզ ներվահան չի արել էդ ֆունկցիան :))

Ուլուանա
19.06.2018, 18:48
Նոր հասկացա Ուլուանա ն ինչ էր ասում :)) Մտել եմ ակումբ, երկու տեղեկացում, ասում եմ՝ այ քեզ բան, էս ո՞նց էսքան վարկանիշ միանգամից։ Դու մի ասա՝ մեկը գրառմանս մեջբերում էր, մեկը՝ թագադրում։ Թագադրումը հլը ոչինչ, բայց գրառման մեջբերման համար է՛լ մեյլ էի ստանում, է՛լ հեռախոսով տեղեկացում։ Մի հատ էլ սենց տեղեկացումը մի քիչ շատ ա։
Բա դու հլը պատկերացրու, որ մի թեմայում ակտիվ գրում ես երկար ժամանակ, ու ամեն րոպե տեղեկացում ես ստանում, որ գրառումդ մեջբերեցին, կամ էլ հետո մտնում ես, տեսնում` տասնյակ տեղեկացումներ :D: Կարծում եմ` էդ ֆունկցիան հնարավորության դեպքում պետք ա հանել կամ առնվազն նենց անել, որ ցանկացողներն անջատելու հնարավորություն ունենան: Ես որ հաստատ կանջատեի:

Ուլուանա
19.06.2018, 18:49
Հա, կար։ Երևի դու հեռախոսով չես մտնում, դրա համար քեզ ներվահան չի արել էդ ֆունկցիան :))
Վայ, այ մարդ, դու նոր գրեցիր, որ սխալ էիր հասկացել, ու որ դու էլ ես զարմացել` տեսնելով, որ լիքը «վարկանիշներ», ունես, էն էլ պարզվել ա, որ վարկանիշ չեն:

StrangeLittleGirl
19.06.2018, 18:59
Վայ, այ մարդ, դու նոր գրեցիր, որ սխալ էիր հասկացել, ու որ դու էլ ես զարմացել` տեսնելով, որ լիքը «վարկանիշներ», ունես, էն էլ պարզվել ա, որ վարկանիշ չեն:
Դե հա, հեռախոսով ա։ Ուղղակի որ հեռախոսով մեկ ա սենց թե նենց ինչ զիբիլ տեղեկացում ասես գալիս ա, իսկ մեյլերն էլ գնում են մի հասցեի, որը չեմ ստուգում, էդքան ներվայնացնող չի։ Բայց սենց վարկանիշի տեղը գրաված շատ ներվայնացնող ա :))

Ուլուանա
19.06.2018, 19:00

Բայց, փաստորեն, էդ ֆունկցիան միշտ էլ եղել ա, ուղղակի մենակ հեռախոսների համար, հա՞: Դե, ես հեռախոսով ինտերնետ չեմ մտնում, տենց բաներից տեղյակ չեմ:

StrangeLittleGirl
19.06.2018, 19:03
Բայց, փաստորեն, էդ ֆունկցիան միշտ էլ եղել ա, ուղղակի մենակ հեռախոսների համար, հա՞: Դե, ես հեռախոսով ինտերնետ չեմ մտնում, տենց բաներից տեղյակ չեմ:
Հա :))

Chuk
19.06.2018, 19:10
Մեջբերումների emailոա տեղեկացումը հանեցի։ Թեգելու դեպքում թողել եմ որ մնա։ Ակումբում, կարծում եմ, երեքն էլ արժի որ մնան, արագ կհարմարվեք ու ահագին ինտերակտիվություն կշահենք։

ivy
19.06.2018, 19:10
Ո՞նց, Ակումբում մարդկանց թեգ անելու հնարավորություն մինչև հիմա եղե՞լ ա։ Բա ինչու ոչ մեկին թեգ չէին անում։ Առաջարկներում որ գրեցի, Չուկը պատասխանեց, որ կավելացնի էդ ֆունկցիան, ակսինքն` չկար մինչև հիմա։
Ես հա էլ հեռախոսով եմ։

Ուլուանա
19.06.2018, 19:12
Էկել եմ էլի ԱՄՆ-ից բողոքեմ։ Էս երկրում ինձ ամեն ինչ նյարդայնացնում է։ Սկսած ամսաթվերը mm/dd/yyyy ֆորմատով գրելուց, վերջացրած կրեդիտ քարտերի վրա յաները տարած լինելուց։ Վերջին օրերին սկսեցի մտածել, թե ինչու։ Չէ որ ճանապարհորդելիս ընդունված է ընկղմվել այդ երկրի մշակույթի մեջ, և հենց դա էլ ես անում եմ ուրիշ երկրներում։ Իսկ ԱՄՆ-ում չեմ ուզում։ Չինաստանում երբ հասկացա, որ սուրճ չեն խմում, ժպտացի ու անցա թեյի։ ԱՄՆ-ում տներում թեյնիկի բացակայությունը ինձ ջղայինացնում է։ Ուրիշ երկրներում իրենց լեզվից մի քանի բառ սովորում ու կիսատ-պռատ փորձում եմ օգտագործել, իսկ ԱՄՆ-ում, հոյակապ ծանոթ լինելով իրենց արտասանությանը, համառորեն բրիտանական/ավստրալական արտասանությամբ եմ խոսում։
Ընդ որում, միայն ես չեմ այդպիսին։ Ավստրալիայում Ամերիկան չսիրելը նորմալ երևույթ է, ոչ միայն նախկին ԽՍՀՄ երկրներից ներգաղթածների շրջանում, այլև ամենամաքուր անգլոսաքսոնների։ Երկու վարկած է մտքովս անցնում։ Մեկը վախն է, որ ԱՄՆ-ն լինելով հզոր երկիր, կուլ կտա մնացած մշակույթներին, դրա համար պետք է հակառակվել ինչքան հնարավոր է։ Մյուսը (որն ավելի հավանական եմ համարում)՝ սպասելիքների բախումն է իրականությանը։ ԱՄՆ-ն իմիջ է ստեղծել, որ աշխարհի ամենալավ երկիրն է։ Ու երբ ավելի համեստ երկրներում արդեն փողոցային հասարակական վայրերում են ծխելու դեմ պայքարում, այդ "ամենալավ" երկրում մտնում ես փակ բար, ու այնտեղ ծխում են։ Wtf ռեակցիա է առաջանում։ Ինձ թվաց՝ 1950-ականների մասին ֆիլմի դեկորացիայում եմ հայտնվել։
Մնացածի հետ կապված չեմ կարող վիճել, բայց ծխելու հետ կապված ես դեռ չեմ տեսել էնպիսի տեղ, որտեղ ծխելը թույլատրվում ա: Ավելին`լիքը բացօթյա վայրերում ա նույնիսկ արգելված: Օրինակ` մեր քոլեջի տարածքում մի քանի տարի առաջ արգելվեց ծխելը: Նաև գիտեմ, որ լիքը զբոսայգիներում, մանկական այգիներում ա արգելված: Դե, ես Նյու Յորքում եմ, էստեղ շատ խիստ ա դրված ու ինձ լրիվ գոհացնում ա:

Բայց նոր որոնում արեցի, պարզվում ա` ԱՄՆ-ում 14 նահանգ կա, որոնցում ծխելու համատարած արգելք չկա, չգիտեի... :think

States with no statewide smoking ban. As of July 2017, 14 states have not enacted any general statewide ban on smoking in workplaces and/or bars and/or restaurants: Alabama, Alaska, Arkansas, Georgia, Kentucky, Mississippi, Missouri, Oklahoma, South Carolina, Tennessee, Texas, Virginia, West Virginia, and Wyoming.

Ուլուանա
19.06.2018, 19:13
Ո՞նց, Ակումբում մարդկանց թեգ անելու հնարավորություն մինչև հիմա եղե՞լ ա։ Բա ինչու ոչ մեկին թեգ չէին անում։ Առաջարկներում որ գրեցի, Չուկը պատասխանեց, որ կավելացնի էդ ֆունկցիան, ակսինքն` չկար մինչև հիմա։
Ես հա էլ հեռախոսով եմ։
Չէ, խոսքը գրառումդ մեջբերվելու դեպքում տեղեկացում ստանալու մասին էր, ոչ թե թեգի: Թեգը նոր ա:

Chuk
19.06.2018, 19:13
Ո՞նց, Ակումբում մարդկանց թեգ անելու հնարավորություն մինչև հիմա եղե՞լ ա։ Բա ինչու ոչ մեկին թեգ չէին անում։ Առաջարկներում որ գրեցի, Չուկը պատասխանեց, որ կավելացնի էդ ֆունկցիան, ակսինքն` չկար մինչև հիմա։
Ես հա էլ հեռախոսով եմ։

Չի եղել։
Երևի խոսում են նրա մասին, որ tapatalkը քո գրառումների մեջբերումների մասին ա տեղեկացնում։ Կարծեմ կար tapatalkում տենց բան։

Ուլուանա
19.06.2018, 19:15
Մեջբերումների emailոա տեղեկացումը հանեցի։ Թեգելու դեպքում թողել եմ որ մնա։ Ակումբում, կարծում եմ, երեքն էլ արժի որ մնան, արագ կհարմարվեք ու ահագին ինտերակտիվություն կշահենք։
Բայց ձև չկա՞, որ ով չի ուզում ստանալ, Ակումբում անջատի: Ներվերի դեղ ա ախր: Պատուհաններն էլ գալիս են ու չեն գնում, մինչև չփակես, շատ անհարմար ձևով լռվում, տարածք են փակում, ինչի՞ պիտի ամեն անգամ ժամանակ կորցնեմ իրանց փակելու վրա, երբ ամեն րոպե հայտնվում են նորից: Դեռ տեղեկացման մասում «լուրջ» տեղեկացման իլյուզիա ստեղծելու պահը մի կողմ դնենք:

Chuk
19.06.2018, 19:16

Կարելի ա ասել, որ չկա ))

StrangeLittleGirl
19.06.2018, 19:22

Ի՞նչ պատուհան :'

ivy
19.06.2018, 19:22
Չի եղել։
Երևի խոսում են նրա մասին, որ tapatalkը քո գրառումների մեջբերումների մասին ա տեղեկացնում։ Կարծեմ կար tapatalkում տենց բան։

Դրանից էլ տեղյակ չէի ։))

Ուլուանա
19.06.2018, 19:31
Ի՞նչ պատուհան :'
«New Post Quotes» գրությամբ պատուհանիկներ են անընդհատ հայտնվում էջի ներքևի աջ անկյունում: Քեզ մոտ չկա՞: Կոմպո՞վ ես: Գուցե հեռախոսի դեպքում չկա, չգիտեմ:

StrangeLittleGirl
19.06.2018, 19:39

Կոմպով եմ հիմա, ու չկա :/

Ներսես_AM
19.06.2018, 19:39
իմ մոտ էլ չկա տենց բան :)

աչքիս notification–ներն ես միացրել բրաուզերի

https://i.imgur.com/RbbwtSo.png

Ուլուանա
19.06.2018, 19:42
Ի՞նչ պատուհան :'

Կոմպով եմ հիմա, ու չկա :/

իմ մոտ էլ չկա տենց բան :)

աչքիս notification–ներն ես միացրել բրաուզերի

https://imgur.com/a/BZNyF83
Հա, մի քիչ առաջ պարզեցինք, որ desktop notification էր, բայց ես չէի միացրել, աչքիս` վտոմատ էր միացած: Ամեն դեպքում անջատեցի :)): Զզվում եմ դրանցից:

Ուլուանա
19.06.2018, 19:44
իմ մոտ էլ չկա տենց բան :)

աչքիս notification–ներն ես միացրել բրաուզերի

https://i.imgur.com/RbbwtSo.png
Ճիշտն ասած` ավելի հեշտ ձև կար: Աջ քլիք էի արել, բերել էր disable notifications, սեղմեցի վրան, չքացան ներվերի դեղերը:

Alphaone
19.06.2018, 19:44
Կոմպով եմ հիմա, ու չկա :/

ինձ մոտ էլ

ivy
19.06.2018, 19:44
Չի ցույց տալիս, թե թեման քանի հոգի են հավանել ։(

Ուլուանա
19.06.2018, 19:45
Չի ցույց տալիս, թե թեման քանի հոգի են հավանել ։(
Թեման հավանելը ո՞րն ա: Էն ֆբ-ից ներմուծած ֆունկցիա՞ն: Բայց դրան ո՞վ էր նայում որ :)):

Sambitbaba
19.06.2018, 19:46
Ինձ մոտ կորել է վերևի աջ կողմում "դուք չկարդացված գրառումներ չունեք/ունեք" տողը: Բոլորի մո՞տ է էդպես...

ivy
19.06.2018, 19:48
Թեման հավանելը ո՞րն ա: Էն ֆբ-ից ներմուծած ֆունկցիա՞ն: Բայց դրան ո՞վ էր նայում որ :)):

Ինչ ֆբ-ից ներմուծված ֆունկցիա, ոնց որ տարբեր աշխարհներում լինենք, ամեն մարդ` իր Ակումբում ։))
Ես օրինակ հա նայում էի, թե պատանեկան մրցույթը քանի հոգի է հավանել, վերևի ձախ անկյունում` Հավանել կոճակի մոտ, թիվ էր ցույց տալւս։ Ու վերջին տեսածովս 111 էր։

Ուլուանա
19.06.2018, 19:54

:D Իմ հիշելով` դա ֆբ-ից ներմուծված ֆունկցիա էր, բայց կարող ա սխալվում եմ: Ու երբեք ուշադրություն չեմ էլ դարձրել, թե որ թեման քանի մարդ ա լայքել կամ ընդհանրապես լայքել ա, թե չէ: Նենց որ անհետանալն էլ չեմ նկատել:

Ուլուանա
19.06.2018, 19:55
Ինձ մոտ կորել է վերևի աջ կողմում "դուք չկարդացված գրառումներ չունեք/ունեք" տողը: Բոլորի մո՞տ է էդպես...
Դրա մասին արդեն խոսվել ա, Սամ, հա, անհետացել ա էդ ֆունկցիան: Չնայած ես դրանից էլ առանձնապես չէի օգտվում: Շատ համեստ օգտատեր եմ, փաստորեն, ինչքան բաներից չէի օգտվում :D:

Ուլուանա
19.06.2018, 19:58
Իսկ էս ապօրինաբար գրառմանդ մեջ հայտնվող հարյուր տարվա մեջբերումների հա՞րցը երբ ա լուծվելու, ցնդեցինք արդեն: Ամեն անգամ որևէ մեկի գրառումը մեջբերելիս պիտի ստուգեմ` հո հին մեջբերածներիցս էլի չե՞ն հայտնվել նոր մեջբերածիցս առաջ: Սա է՞լ ա մենակ ինձ մոտ :':

Sambitbaba
19.06.2018, 19:59
Դրա մասին արդեն խոսվել ա, Սամ, հա, անհետացել ա էդ ֆունկցիան: Չնայած ես դրանից էլ առանձնապես չէի օգտվում: Շատ համեստ օգտատեր եմ, փաստորեն, ինչքան բաներից չէի օգտվում :D:

Դե, քանի որ ես սովորել եմ դրան արդեն, մի քիչ անհարմարություն եմ զգում, ճիշտն ասած...
Իսկ Այվիի ասած հավանելու կոճակ, ինձ թվում է, երբեք չեմ էլ ունեցել...:o

Sambitbaba
19.06.2018, 20:00
Իսկ էս ապօրինաբար գրառմանդ մեջ հայտնվող հարյուր տարվա մեջբերումների հա՞րցը երբ ա լուծվելու, ցնդեցինք արդեն: Ամեն անգամ որևէ մեկի գրառումը մեջբերելիս պիտի ստուգեմ` հո հին մեջբերածներիցս էլի չե՞ն հայտնվել նոր մեջբերածիցս առաջ: Սա է՞լ ա մենակ ինձ մոտ :':

:o Չեմ պատկերացնում անգամ, թե ինչի մասին ես խոսում... :o

Ուլուանա
19.06.2018, 20:01
Դե, քանի որ ես սովորել եմ դրան արդեն, մի քիչ անհարմարություն եմ զգում, ճիշտն ասած...
Իսկ Այվիի ասած հավանելու կոճակ, ինձ թվում է, երբեք չեմ էլ ունեցել...:o
Աչքիս` իսկապես ամեն մեկս մի Ակումբում ա ապրում` մյուսների Ակումբներից անտեղյակ :D:

StrangeLittleGirl
19.06.2018, 20:01
Իսկ էս ապօրինաբար գրառմանդ մեջ հայտնվող հարյուր տարվա մեջբերումների հա՞րցը երբ ա լուծվելու, ցնդեցինք արդեն: Ամեն անգամ որևէ մեկի գրառումը մեջբերելիս պիտի ստուգեմ` հո հին մեջբերածներիցս էլի չե՞ն հայտնվել նոր մեջբերածիցս առաջ: Սա է՞լ ա մենակ ինձ մոտ :':
Չէ, ինձ մոտ էլ ա տենց :))

Յոհաննես
19.06.2018, 21:12
Գիտեմ,երանի հավեսիս։
Ամենաշատը որ ակումբցիներին եմ վարկանիշել
1.Բյուր֊15անգամ
2.Մարդագայլուկ֊13անգամ
3.Ռուֆուս,Լիզբեթ,Կակտուս,Ձյաձ֊9անգամ

StrangeLittleGirl
19.06.2018, 21:24
Գիտեմ,երանի հավեսիս։
Ամենաշատը որ ակումբցիներին եմ վարկանիշել
1.Բյուր֊15անգամ
2.Մարդագայլուկ֊13անգամ
3.Ռուֆուս,Լիզբեթ,Կակտուս,Ձյաձ֊9անգամ

ո՞նց ես տենց բաներն իմանում :D
համ էլ շոյվեմ

Յոհաննես
19.06.2018, 21:26
ո՞նց ես տենց բաներն իմանում :D
համ էլ շոյվեմ

Դե ահագին հետաքրքիր էր,դրեցի հաշվեցի ։Դ

Գաղթական
19.06.2018, 22:33
Փորձի փոխանակում 2.0
)))

Գաղթական
19.06.2018, 23:07
Էս տեղեկացումներից էնքան խոսվեց..
Ձեռքի հետ կոմպը միացրեցի ու տեսնեմ 4 հատ տեղեկացում..
ու 4-ն էլ վարկանիշ էին՝ դե ջիջիլ )))

Հ.Գ. Բայց կոմպը վաղուց չէի միացրել, հավաքվել էին..

Freeman
19.06.2018, 23:46
Կամքի ուժի իսկական փորձությունը՝ էդ երբ կինդ զանգում քեզնից խոսքա վերցնում, որ չես բացելու ստուգես, թե ձեր ընդհանուր հաշվից քո համար ինչա պատվիրում ու շատ չանցած բանկից -250€-ի ծանուցումա գալիս...

Դու գոնե մի օր կիմանաս, մեր համար տենց էլ մութ կմնա ։դ

Գաղթական
19.06.2018, 23:57
Դու գոնե մի օր կիմանաս, մեր համար տենց էլ մութ կմնա ։դ

Հեսա մի երկու շաբաթից կիմանամ ՃՃ

Բա մի տարի կինս, երկար մտածելուց հետո, թե ծնունդիս ինչ նվեր առնի, որոշել էր կոմպիս History-ն ստուգի, թե ինչ տեսակի ապրանքներով եմ հետաքրքրված դրանք search անում..

Իմ բախտից՝ դրա նախորդ օրը ընկերոջս հետ էի սկայպով խոսում, ասեց՝ էս վերջին Ֆիլիպս թրաշի պրիբորներից եմ պատվիրել, հղումն ուղարկեմ, նայի..

Էդ անտեր հղումին էլ հենց հանդիպել էր ու դրանից ինքն էլ էր փաստորեն պատվիրել...
Նենց էլ թանկ էր անտերը...

Ասում եմ՝ ախր դու չգիտե՞ս, որ ես պրիբոր չեմ սիրում օգտագործել....
Ասումա՝ հա, շատ զարմացա, բայց դե էդ կայքը հո պատահական մտած չէիր լինի...

Գաղթական
21.06.2018, 14:11
Tapatalk-ն էլա արդեն ալիքները խառնում..
Ակումբի սերվերը փոխելուց հետո, երբ խոսվում էր, որ նոր գրառումները ցույց տվող կոճակը կայքի էջից կորելա, Tapatalk-ը դրանք դեռ առանձնացնում էր:
Բայց երեկվանից սկսած սաղ խառնելա իրար..
Ահագին դեռ չկարդացած բաներ ունեյի «պահած», որ կորել են ((

LisBeth
22.06.2018, 00:00
Լիզբեթ :oy

Հաջան, հլը նոր եմ ցըրցամ տվել, ոտդ մի դիր բըգիս :)

ivy
22.06.2018, 00:31
Հայկօ էս թեմայի 902-903 էջերում քեզ վերաբերվող սիրո խոստովանությունները տեսե՞լ ես։

Alphaone
22.06.2018, 02:05
Լիզի ձեռագիրը սիրուն ա, բայց ոչ ընթեռնելի: Թափառող բանականություն ա, սյուռ երևակայությունն ու ոչ միապաղաղ առօրեկանությունը, մի մտքից արագ ծնվող հաջորդ միտքը, պատկերների քաոտիկ կուտակումները համ ուղեղդ պայթացնում են, համ երևակայության ատամի տակ անմահական ջուր գցում, վերակենդանացնում: Վայելք ա նոր գրառումները կարդալը, դանդաղ եմ կարդում, էնպես չի, որ արագ կարդամ, չեմ հասկանա, դանդաղ կարդալուց էլ մեկ ա լիքը բան էլի չեմ հասկանում, ուղղակի որակյալ կոնյակ ա Լիզը գրում, պետք ա դանդաղ, հազիվ շուրթերիդ հպելով համը վայելես, ներծծվես: Ու Լիզի գրածները հեշտ չեն մարսվում: Ուղեղի խանգարումից հետո նոր լիքը նստվածքներ են տալիս, ձեռի հետ նոր ծալք դառնում:
Հա, էս ինչի եմ էսքանը փիլոյում՝ Լիզի վարկանիշների նիսի ցուցակում իմ անունն էլ արդեն կա:

Յոհաննես
22.06.2018, 04:54
Ընկերներ,ակումը պասիվ է ու էդ պասիվությունը գնալով խորանում է։Ես լինելով ակումբի անդամ,ակումբի մասին մտածող անձ,կարծում եմ,որ մեզ պետք է երիտթև,որի նախագահը կլինեմ ես։Երիտթևը կզբաղվի երիտասարդների ակտիվացմամբ և նոր երիտասարդ մասնակիցներ կբերի ակումբ,ինչը կնպաստի ակումբի ակտիվացմանը։Քանի որ չեմ սիրում ինքնագլուխ բաներ անել. Chuk ինձ օծիր, որպես օրինական երիտթևի նախագահ

StrangeLittleGirl
22.06.2018, 14:48
Chuk ակումբը թարմացումից հետո նոր ու հին գրառումները չի ջոկում։ Ասենք կարող ա նոր գրառումներ լինեն, ցույց չտա, հետո մեկ էլ նոր գրառումներ ցույց տա, մտնեմ, մի հարյուր գրառում հետ տանի, ընդ որում՝ թե՛ թափաթոքով, թե՛ կոմպով տենց ա։

Chuk
22.06.2018, 17:02

Հաշվիչները rebuild կանեմ, բայց դե սենց խնդիրները սկզբի շրջանում կարող ա մնան։ Ի՞նչ անեմ։ Հավատացեք, թարմացումը մեղմ ասած անհրաժեշտություն էր՝ նույնիսկ էս խնդիրների գնով։

Տրիբուն
22.06.2018, 22:08
Ծլնգ, մի քիչ ռելաքս էլի :D

Մարդ էլ չի կարում բան գրի։ Հենց մտնում ես, սկսում ես քո ճաշակով սաղ բաշխել ստեղ ընդեղ։ Ընգեր, մենք բոտ չենք, որ թեման քննարկելուց 100%-ով մնանք թեմայի շրջանակներում։ Հենա, Շինարարը մի բան սկսեց, Գաղթականը շարունակեց, ես ծավալվեցի, Գայլը պեչատեց ․․․․ երկու ժամ հետո էկանք, սաղ գրառումները կիսել ես չորս թեմայի մեջ ու էլ ոչ մեկը չի հասկանում, թե ինչը ինչից հետո էր։

Gayl
22.06.2018, 22:31
Որ ասում էի իմձ ժէկ ի պետ տվեք լսող չկար:ճճճ

Gayl
22.06.2018, 22:34
Մոդեռների վերահսկողության բաժնի պետ:D

Գաղթական
22.06.2018, 22:37
Ինչի չէիք նկատե՞լ, սկզբից 60լ գարեջրի տակառի ականջ էր բացում, տեսավ ոչ մեկ մաղարիչի ռեակցիա չի տալիս՝ շնորհքով ներխուժեց թեմա..

Gayl
22.06.2018, 22:45
Ինչի չէիք նկատե՞լ, սկզբից 60լ գարեջրի տակառի ականջ էր բացում, տեսավ ոչ մեկ մաղարիչի ռեակցիա չի տալիս՝ շնորհքով ներխուժեց թեմա..

Ով ում մաղարիչ անի? Մենք Ծլնգին?

Գաղթական
22.06.2018, 22:48
Ով ում մաղարիչ անի? Մենք Ծլնգին?

Հա դե նոր Հայաստանում կաշառք մաղարիչ պիտի ասենք, որ հետևներիցս չգան:

Gayl
22.06.2018, 22:58
Հա դե նոր Հայաստանում կաշառք մաղարիչ պիտի ասենք, որ հետևներիցս չգան:

Հա, բայց 60 լիտր?)) ստեղ սաղ ալկաշ են:ճճճ
Սաղ հեչ էդ թթի օղին ոնց եք խմում? :o

Գաղթական
22.06.2018, 23:01
Հա, բայց 60 լիտր?)) ստեղ սաղ ալկաշ են:ճճճ
Սաղ հեչ էդ թթի օղին ոնց եք խմում? :o

Էդ թթի օղին աշխարհ տեսած օղիա:
Ընկերս էր հետը Չեխիայից բերել, իրան նվիրողն էլ Իտալիայից էր առել:

Ինչ որ յուրահատուկ առիթի եմ սպասում բացեմ, բայց դեռ չգիտեմ ինչ )))

Ավելի լավ բաներ էլ ունեմ, դու առխային համեցի

Գաղթական
22.06.2018, 23:17
Չալարեցի՝ նկարեցի )))

https://s8.postimg.cc/8ahhg55w5/C378_CA84-0_EF3-44_A0-8598-1295_BD9_EA61_F.jpg

https://s8.postimg.cc/vopgsenx1/0_BBACDD4-603_F-44_EB-_A365-_FCC4528221_C7.jpg

Gayl
22.06.2018, 23:19
Էդ թթի օղին աշխարհ տեսած օղիա:
Ընկերս էր հետը Չեխիայից բերել, իրան նվիրողն էլ Իտալիայից էր առել:

Ինչ որ յուրահատուկ առիթի եմ սպասում բացեմ, բայց դեռ չգիտեմ ինչ )))

Ավելի լավ բաներ էլ ունեմ, դու առխային համեցի

Ստամոքսդ, որ ցավա բացի խմի, հատուկ առիթ ա:ճճճճ
Փոխանակ դու համենաս ինձ ես ասում համենամ?)))
Սպասի մի հատ չեխական Կոզըլ պիվի պատմություն պատմեմ:ճճճ
Մի 7_8 տարի առաջ եսիմ, որ ֆորումով Պրահայում ապրող տղու հետ էի ծանոթացել: Մի օր եսիմ ինչ եղավ ասի մեր կիլիկիան ամենալավն ա էս էլ պրինցիպ ընկավ, թե բա ստեղի պիվեքից ուղարկեմ խմի: Ոպշմ ինչքան ասի տեմց բան մի արա մեկա 2 շիշ ուղարկել էր,ամոթու գնացի վերձրեցի: Ոպշմ էդօրը վապշե խմելու հավես չունեի դրի սառնարանը, որ հաջորդ օրը խմեմ:ճճճ Առավոտ սառնարանը բացեմ տենամ չկա պիվեքը, քրոջս հարցրի ասաց մազերս եմ լվացել էդ պիվով:ճճճճճ ոնց կգժվեմ? կամ պիվով մազ են լվում?))

Gayl
22.06.2018, 23:21
Չալարեցի՝ նկարեցի )))

https://s8.postimg.cc/8ahhg55w5/C378_CA84-0_EF3-44_A0-8598-1295_BD9_EA61_F.jpg

https://s8.postimg.cc/vopgsenx1/0_BBACDD4-603_F-44_EB-_A365-_FCC4528221_C7.jpg

Լավ էէէէէ:ճճճճ Մուզ մուզ հայերը թթի օղին Իտալիա են տանում:ճճ

Գաղթական
22.06.2018, 23:26
Ստամոքսդ, որ ցավա բացի խմի, հատուկ առիթ ա:ճճճճ
Փոխանակ դու համենաս ինձ ես ասում համենամ?)))
Սպասի մի հատ չեխական Կոզըլ պիվի պատմություն պատմեմ:ճճճ
Մի 7_8 տարի առաջ եսիմ, որ ֆորումով Պրահայում ապրող տղու հետ էի ծանոթացել: Մի օր եսիմ ինչ եղավ ասի մեր կիլիկիան ամենալավն ա էս էլ պրինցիպ ընկավ, թե բա ստեղի պիվեքից ուղարկեմ խմի: Ոպշմ ինչքան ասի տեմց բան մի արա մեկա 2 շիշ ուղարկել էր,ամոթու գնացի վերձրեցի: Ոպշմ էդօրը վապշե խմելու հավես չունեի դրի սառնարանը, որ հաջորդ օրը խմեմ:ճճճ Առավոտ սառնարանը բացեմ տենամ չկա պիվեքը, քրոջս հարցրի ասաց մազերս եմ լվացել էդ պիվով:ճճճճճ ոնց կգժվեմ? կամ պիվով մազ են լվում?))

Էդ ես ասում, ինձ տենց մի օր ինֆարկտը խփում էր, որ եկա տուն, տենամ վերջին քեֆից կիսատ մնացած կոնյակի շիշը սեղանին դրածա..
Կնոջս հարցնում եմ՝ էս ի՞նչ հաշիվա, ասումա՝ հեչ, երեխեն ջերմում էր, ջանին էի քսում..
Ասում եմ՝ տնաշեն ո՞նցա ձեռդ գնացել 5 աստղանի Վասպուրականի հետ տենց բան անես: Ինչի տանը օղի չկա՞ր:
Ասումա՝ բացած չկար, փակն էլ ափսոս էր բացեյի...

Gayl
22.06.2018, 23:42

:D
Լավ ես պրծել, կարար ավելի վատ լինել, ասենք կոնյակով եղունգները մաքրեն:ճճճ Իրանց ընդհանրապես չի հետաքրքրում, որ մենք հարգում ենք լավ խմիչքը:D

Տրիբուն
22.06.2018, 23:55
Էդ ես ասում, ինձ տենց մի օր ինֆարկտը խփում էր, որ եկա տուն, տենամ վերջին քեֆից կիսատ մնացած կոնյակի շիշը սեղանին դրածա..
Կնոջս հարցնում եմ՝ էս ի՞նչ հաշիվա, ասումա՝ հեչ, երեխեն ջերմում էր, ջանին էի քսում..
Ասում եմ՝ տնաշեն ո՞նցա ձեռդ գնացել 5 աստղանի Վասպուրականի հետ տենց բան անես: Ինչի տանը օղի չկա՞ր:
Ասումա՝ բացած չկար, փակն էլ ափսոս էր բացեյի...

5 աստղանի Վասպուրական :)))))

Գաղթական
23.06.2018, 00:15
5 աստղանի Վասպուրական :)))))

Այ քու..
խայտառակ եղանք:

Արարատ

Gayl
23.06.2018, 00:29
Այ քու..
խայտառակ եղանք:

Արարատ

Արարատը Վասպուրական ունի, բայց եթե չեմ սխալվում 15 տարեկան կոնյակներ են: Ճճ

Գաղթական
23.06.2018, 00:33
Արարատը Վասպուրական ունի, բայց եթե չեմ սխալվում 15 տարեկան կոնյակներ են: Ճճ

Հա, վիրավորական սխալ էի թույլ տվել՝ մեղավոր եմ ))

Gayl
23.06.2018, 00:35
Հա, վիրավորական սխալ էի թույլ տվել՝ մեղավոր եմ ))

Նիկոլայ Շուստով, եթե չեմ սխալվում... տենց կոնյակ եղել ա?

Գաղթական
23.06.2018, 00:44
Նիկոլայ Շուստով, եթե չեմ սխալվում... տենց կոնյակ եղել ա?

ՈՒկրաինականա (https://alcofan.com/marka-konyaka-shustov.html)

Ծլնգ
23.06.2018, 01:01
Ծլնգ, մի քիչ ռելաքս էլի :D

Մարդ էլ չի կարում բան գրի։ Հենց մտնում ես, սկսում ես քո ճաշակով սաղ բաշխել ստեղ ընդեղ։ Ընգեր, մենք բոտ չենք, որ թեման քննարկելուց 100%-ով մնանք թեմայի շրջանակներում։ Հենա, Շինարարը մի բան սկսեց, Գաղթականը շարունակեց, ես ծավալվեցի, Գայլը պեչատեց ․․․․ երկու ժամ հետո էկանք, սաղ գրառումները կիսել ես չորս թեմայի մեջ ու էլ ոչ մեկը չի հասկանում, թե ինչը ինչից հետո էր։

100% թեմայի մեջ պետք չի մնալ, միմիայն պետք ա 100%-ով թեմայից դուրս չընկնել... իսկ որ մոդերատորականի հղումներով գնաս, լավ էլ կտեսնես ինչը որից հետո էր... բայց եթե ուզում ես զավզակումներդ չընդհատվեն, կարաս միանգամուց զավզակնոց գնաս... Մեֆի նման քեզ էլ կարամ այդ թեմայում մշտական բնակության քարտ դուրս գրեմ :D

Gayl
23.06.2018, 02:02
Պաշտոնը մարդուն փոխում ա:D

Տրիբուն
23.06.2018, 09:26
Պաշտոնը մարդուն փոխում ա:D

Համ էլ կաշառակեր ա:

Gayl
23.06.2018, 10:32
Համ էլ կաշառակեր ա:

Վերջը Ծլնգին բռնել ենք տալու:D

Գաղթական
23.06.2018, 10:32
Հաշվիչները rebuild կանեմ, բայց դե սենց խնդիրները սկզբի շրջանում կարող ա մնան։ Ի՞նչ անեմ։ Հավատացեք, թարմացումը մեղմ ասած անհրաժեշտություն էր՝ նույնիսկ էս խնդիրների գնով։

@Alarm

Չուկ ջան, անվտանգությունն իհարկե շատ կարևորա:
Բայց էս նոր տարբերակին ավելի լավ այլընտրանք չկա՞:

Իբր շատ խոսացող էին մնացել, հիմա էլ բոլոր թեմաները լղոզված են ու մարդ չի ջոգում ով որտեղ երբ ինչա խոսում..

Tapatalk-ով մտա ֆորումի բաժին, ասի տենց գոնե մի բան դուրս գա..
հիմա էն Նիկոլի թեմայի տակ 2 տողով (դեռ թեման չմտած) ցույցա տալիս, թե Վիշապը նոր բանա գրել, բայց մտնում ես՝ Ծլնգի մոդերատորականնա վերջինը..

Ծլնգ
23.06.2018, 14:13
Պաշտոնը մարդուն փոխում ա:D

Պաշտոնը չէ, նախանձը, Գայլ ջան, նախանձը․․․ պաշտոնը մենակ գործիք ա։ Փորձում եմ Տրիբունի մասնակցած թեմաները տրոհել՝ ապակողմնորոշում մտցնելու համար։ Թե չէ իր գրածներով բոլորը կզարգանան (https://www.akumb.am/showthread.php/67695-%D4%B6%D5%A1%D5%BE%D5%A6%D5%A1%D5%AF%D5%B6%D5%B8%D6%81%D5%9D-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D5%BE?p=2574241&viewfull=1#post2574241), ինձ ակումբում զարգացնելու փայ չի մնա․․․

Համ էլ կաշառակեր ա:

Ինչի՞ց ես խաբար․․․ ակումբում անվտանգության անվան տակ բեսպրիդել ա կազմակերպվում, սաղ խառնվում իրար գլուխ ա լցվում, ասվում ա՝ դիմացեք, ձեր անվտանգության համար ա, իսկ դու կաշառակերության հետևից ես ընկել։ Այ սենց ա էլի լինում, որ ժողովուրդը կապեկի հետևից ընկած էրգիրը իր ձեռքերից բաց ա թողնում․․․

Gayl
23.06.2018, 15:42
Էլ մի նախանձի, մարդը ճիշտ ա ասում կարող ենք կարդալ ու զարգանալ, ինֆորմացված լիմել, իսկ Տրիբունը էդպիսի գրառումներ շատ ա անում:

Chuk
23.06.2018, 18:13
@Alarm

Չուկ ջան, անվտանգությունն իհարկե շատ կարևորա:
Բայց էս նոր տարբերակին ավելի լավ այլընտրանք չկա՞:

Իբր շատ խոսացող էին մնացել, հիմա էլ բոլոր թեմաները լղոզված են ու մարդ չի ջոգում ով որտեղ երբ ինչա խոսում..

Tapatalk-ով մտա ֆորումի բաժին, ասի տենց գոնե մի բան դուրս գա..
հիմա էն Նիկոլի թեմայի տակ 2 տողով (դեռ թեման չմտած) ցույցա տալիս, թե Վիշապը նոր բանա գրել, բայց մտնում ես՝ Ծլնգի մոդերատորականնա վերջինը..

Էդ արդեն Ծլնգի մոդերատորական գործողությունն ա պատճառ եղել, թարմացումը հեչ կապ չունի ։ճ

Tapatalkի մասով դեռ չեմ զբաղվել, կարող ա էդտեղ էլ թարմացման հարց կա։

Իսկ ակումբի հաշվիչները գիշերը վերակառուցել եմ, պիտի որ զրոյական վիճակի եկած լինենք։

Ծլնգ
23.06.2018, 18:24
Էլ մի նախանձի, մարդը ճիշտ ա ասում կարող ենք կարդալ ու զարգանալ, ինֆորմացված լիմել, իսկ Տրիբունը էդպիսի գրառումներ շատ ա անում:

հա դե իմ ասածը հենց էդ ա՝ շատ զարգացնող ու ինֆորմատիվ գրառումներ ա անում․․․ ես էլ եմ տենց ուզում անել, բայց քանի որ գիտեմ, որ չեմ կարա, անցել եմ սաբոտաժի՝ պաշտոնեական լծակներս օգտագործելով

Տրիբուն
23.06.2018, 18:39

Դե կարաս դու էլ սովորես, ամոթ բան չկա:

Chuk
23.06.2018, 19:06
Քանի թեմա բացվել ա, ասեմ, որ ես էլ Տրիբունից լիքը բան սովորել ))

Իսկ ամենակայֆն էն ա, որ երբ Տրիբունի մասին սենց բան ես գրում, գիտես, որ մեջը չի ուռելու ))

Տրիբուն
23.06.2018, 19:11
Քանի թեմա բացվել ա, ասեմ, որ ես էլ Տրիբունից լիքը բան սովորել ))

Իսկ ամենակայֆն էն ա, որ երբ Տրիբունի մասին սենց բան ես գրում, գիտես, որ մեջը չի ուռելու ))

Չուկ, բայց դու անհույս ես: Կարայիր ավելի շատ սովորեիր :)))))

Chuk
23.06.2018, 19:28
Չուկ, բայց դու անհույս ես: Կարայիր ավելի շատ սովորեիր :)))))

Ես քայլ առ քայլ եմ առաջ գնում ։ճ

Gayl
23.06.2018, 19:42
հա դե իմ ասածը հենց էդ ա՝ շատ զարգացնող ու ինֆորմատիվ գրառումներ ա անում․․․ ես էլ եմ տենց ուզում անել, բայց քանի որ գիտեմ, որ չեմ կարա, անցել եմ սաբոտաժի՝ պաշտոնեական լծակներս օգտագործելով

Չեմ ջոկում ինչ ես ասում: Նկատի ունես խի եք մենակ Տրիբունի գրառումներին ուսուցողական ամվանում?

Gayl
23.06.2018, 19:43
Քանի թեմա բացվել ա, ասեմ, որ ես էլ Տրիբունից լիքը բան սովորել ))

Իսկ ամենակայֆն էն ա, որ երբ Տրիբունի մասին սենց բան ես գրում, գիտես, որ մեջը չի ուռելու ))
Եթե չուռի ուրեմն թքած ունի մեր կարծիքի վրա:ճճճ

Ծլնգ
23.06.2018, 20:34
Դե կարաս դու էլ սովորես, ամոթ բան չկա:

Արդեն սովորելու հույսս կորցրել եմ․․․ մնացել եմ նախանձի ու դրանից ծնված սաբոտաժի հույսին, ինչքան էլ որ ամոթ չլինի։

Չեմ ջոկում ինչ ես ասում: Նկատի ունես խի եք մենակ Տրիբունի գրառումներին ուսուցողական ամվանում?

Այ ամբողջ խնդիրը այստեղ ա թաքնված․ որ Տրիբունը մի բան ասում ա, բոլորը ջոկում ու սովորում՝ զարգանում են, իսկ ես մի բանը երեք տարբեր ձևով ասելուց հետո էլ մեկ ա չեն ջոկում․․․ դրա համար էլ նախանձում եմ։

Տրիբուն
23.06.2018, 20:54
Լավ, ապրեք սաղդ, գնցիք քնելու:

Տրիբուն
23.06.2018, 20:54
Կամ էլ կարաք Գերմանիա Շվեդիա նայեք:

Gayl
23.06.2018, 22:14
Արդեն սովորելու հույսս կորցրել եմ․․․ մնացել եմ նախանձի ու դրանից ծնված սաբոտաժի հույսին, ինչքան էլ որ ամոթ չլինի։

Այ ամբողջ խնդիրը այստեղ ա թաքնված․ որ Տրիբունը մի բան ասում ա, բոլորը ջոկում ու սովորում՝ զարգանում են, իսկ ես մի բանը երեք տարբեր ձևով ասելուց հետո էլ մեկ ա չեն ջոկում․․․ դրա համար էլ նախանձում եմ։

Ճիշտա ասում խաղը նայի:ճճ

Գաղթական
24.06.2018, 18:25
Alphaone -ի նոր ավատարը դզեց )))

Alphaone
24.06.2018, 18:35
Alphaone -ի նոր ավատարը դզեց )))

ինձ էլ ա դզել, ամենաստացված լուսանկարս ա, թեև քիչ էր մնում ցախավելից շուռ գայի

Գաղթական
24.06.2018, 18:38
ինձ էլ ա դզել, ամենաստացված լուսանկարս ա, թեև քիչ էր մնում ցախավելից շուռ գայի

Ինքնահեգնանքդ շատ լավնա,
բայց մեկա անչափ գեղեցիկ հոգի ունես :p

Յոհաննես
25.06.2018, 02:43
Ընկերներ,ակումը պասիվ է ու էդ պասիվությունը գնալով խորանում է։Ես լինելով ակումբի անդամ,ակումբի մասին մտածող անձ,կարծում եմ,որ մեզ պետք է երիտթև,որի նախագահը կլինեմ ես։Երիտթևը կզբաղվի երիտասարդների ակտիվացմամբ և նոր երիտասարդ մասնակիցներ կբերի ակումբ,ինչը կնպաստի ակումբի ակտիվացմանը։Քանի որ չեմ սիրում ինքնագլուխ բաներ անել. Chuk ինձ օծիր, որպես օրինական երիտթևի նախագահ

Chuk ը անտեսեց,մեր երիտթևը կլինի անօծ ։ճ

Mr. Annoying
25.06.2018, 02:51
Chuk ը անտեսեց,մեր երիտթևը կլինի անօծ ։ճ

Հրամայի՛ր, օ՜ իմ երիտառաջնորդ

Յոհաննես
25.06.2018, 02:54
Հրամայի՛ր, օ՜ իմ երիտառաջնորդ

Կարծում եմ,որ արդեն բոլորիդ համար պարզ է,թե ով է իմ տեղակալը ։ճ
Հ.Գ վաղը կգումարենք առաջին նիստը Վասն Վասալ Վարդան ։Դ

Mr. Annoying
25.06.2018, 03:03
Մի փոքրիկ ուղղում՝ Վասն Վաս ալ Վարդ դան:

Հ.Գ. Here comes the sun, տիրըրիրին, here comes the sun, I say, it's all right, տիրըրին, տիրըրին, տիրըրին... ասի մի բան է ես գրեմ

Freeman
25.06.2018, 09:04
Կարծում եմ,որ արդեն բոլորիդ համար պարզ է,թե ով է իմ տեղակալը ։ճ
Հ.Գ վաղը կգումարենք առաջին նիստը Վասն Վասալ Վարդան ։Դ

Առաջարկում եմ ակումբում ստեղծել նոր կառավարություն, Մեֆին նշանակել ակումբային անվտանգության ծառայության պետ ու թող Չուկի վարկանիշները խուզարկի։
Լիքը ուրիշիներին ուղարկված վարկանիշներ կհայտնաբերենք Չուկի մոտ

Գաղթական
25.06.2018, 11:10

Քայլ արա խուզարկիր Չուկի՞ն

Chuk
25.06.2018, 16:54
Chuk ը անտեսեց,մեր երիտթևը կլինի անօծ ։ճ

Յոհաննես ջան, Աստծու կողմից օծվածներն ադմինի կողմից օծման կարիք չունեն :ճ

Իսկ եթե լուրջ, ապա երբ քեզ հարմար ա, հանդիպենք, քննարկենք, թե ինչ ես ուզում անել: Սենց թե նենց դու ազատություն ունես, բայց կարող ա քննարկումն արդյունավետ լինի, համ էլ կպատկերացնեմ, թե ինչ ես ուզում արած լինես ))

ivy
26.06.2018, 21:20
Chuk
Ի՞նչ երգ ես այս պահին լսում-ի հետ մի բան էն չի, չի բացվում, իսկ որ Ժամանց բաժինն եմ նայում, էդ թեման ընդհանրապես չի երևում։

Chuk
26.06.2018, 22:01
Chuk
Ի՞նչ երգ ես այս պահին լսում-ի հետ մի բան էն չի, չի բացվում, իսկ որ Ժամանց բաժինն եմ նայում, էդ թեման ընդհանրապես չի երևում։
Ծլնգն առավոտը տեղեկացրել էր, կոմպին որ հասնեմ, կփորձեմ հասկանալ։

LisBeth
27.06.2018, 21:20
Թեման նախատեսված է նամակներ գրելու համար։ Ամեն տեսակի ու ոճի նամակներ: Կարևորն այն է, որ նամակն ունենա կոնկրետ հասցեատեր, որը կարող է գաղտնի մնալ կամ լինել բացահայտ, ըստ հեղինակի նախընտրության։
Եթե գտնում եք, որ ձեր նամակների տեղը հենց էստեղ է, ապա սկսեք հենց հիմա ։)

Թեմայում քննարկումներն ու մեջբերումներն արգելվում են։

Բարի՜ նամակագրություն։

Այվ, ոնց որ նշած չի, նամակի հասցեատերը պարտադիր չի չէ՞ ակումբցի լինի։

ivy
27.06.2018, 21:22
Այվ, ոնց որ նշած չի, նամակի հասցեատերը պարտադիր չի չէ՞ ակումբցի լինի։

Չէ, պարտադիր չի։

StrangeLittleGirl
28.06.2018, 12:40
Մենակ թե մի տարօրինակ բան պարզվեց, որ դրանից առաջ չգիտեյինք..
Փաստորեն Վենեցիայում անցկացրած յուրաքանչյուր օրվա համար եկվորը պետք է այսպես կոչված «զբոսաշրջության հարկ» վճարի )))

Նորմալ ա, որ առաջ չգիտեիք :) Սա լրիվ նոր բան ա, երևի վերջին մեկ֊երկու տարվա։

ivy
03.07.2018, 15:03
Էն որ քանի օր ա մտնում ես ակումբ, ու ոչ մի կերպ ոչ մի գրառում (եթե օրագրային չի) չես կարողանում կարդալ։

StrangeLittleGirl
Ի՞նչն ա պատճառը:

StrangeLittleGirl
03.07.2018, 15:11
StrangeLittleGirl
Ի՞նչն ա պատճառը:

Չգիտեմ։ Մենակ էն գիտեմ, որ թափաթոքի նոթիֆիքեյշընները ներվերիս վրա ազդում էին, ափը ջնջեցի։ Բայց մեկ ա կոմպով էլ բացում եմ ակումբը, չեմ կարդում ոչ մի բան։
Բայց մրցույթի գործերը կկարդամ անպայման :)

Chuk
03.07.2018, 19:43
Իմ մտնել ու կարդալն էլ չի գալիս, ու կարամ ենթադրեմ, որ հիմքը նույն ա, նստվածքը տարբեր ։ճ

Ծլնգ
04.07.2018, 21:29
Իմ հարգելի ակումբային ազգ...

Մեր հարգելի ազգակից Mephistopheles-ին համոզում եմ համատեղ (https://www.akumb.am/showthread.php/33221-%C2%AB%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8%C2%BB-%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6?p=2575659&viewfull=1#post2575659) պատմվածք գրելուն մասնակցի, էն էլ տուտուզ ա խաղացնում պայման ա դրել, որ պիտի ազգովի խնդրենք (https://www.akumb.am/showthread.php/67735-%D5%86%D5%A5%D5%B5%D6%80%D5%B8%D5%A2%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%BF%E2%80%A4-1?p=2575693&viewfull=1#post2575693)։ Առաջարկս հետևայլն է... ես այս գրառում-պետիցիայով դիմում եմ Մեֆին, որ համատեղ պատմվածքին մասնակցություն ցուցաբերի։ Եթե պատրաստ եք պետիցիան ստորագրել, խնդրում եմ այս գրառմանը «Շնորհակալել»։ Ակումբի վերջին ժամանակների ակտիվ անդամների վիճակագրությունը հաշվի առնելով՝ կարծում եմ 20 շնորհակալությունները կհամարվի «ազգովի խնդրել»։

Իմ միասնական ու գեղարվեստասեր ակումբցիներ, պադվադիդ չանե՛ք, խնդրում եմ։

Հ.Գ.
Քանի որ առաջարկիս մեջ կա նաև Տրիբուն-ին որպես ավարտող ներգրավելու միտքն էլ, այս գրառման շնորհակալությունները նաև սատար կլինեն իրեն համոզելու գործում։ Դուխո՜վ, իմ քաջ համաակումբցիներ։

LisBeth
04.07.2018, 21:34
Իգնոր չեմ անում, ուրիշ բաներով էի զբաղված :D

LisBeth
04.07.2018, 21:35
Մեֆ ես միանում եմ Ծլնգի առաջարկին, ու սպասում եմ որ մի բան գրես ջիգյարով

Mephistopheles
04.07.2018, 21:39
Ժողովուրդ ջան Լիզ ջան... փլիզ... էս ակումբում ահագին ջահել հետաքրքիր դեմքեր կան...

Ծլնգ
04.07.2018, 21:41
Ժողովուրդ ջան Լիզ ջան... փլիզ... էս ակումբում ահագին ջահել հետաքրքիր դեմքեր կան...

ջահել ու հետաքրքիր դեմքերը տարեց ու խոհեմ դեմքերից էլ են օրինակներ վերցնում, նենց որ թարգի հետույքապարդ, ու հայրենանպաստ գործին լծվի :)

Mephistopheles
04.07.2018, 22:02
ջահել ու հետաքրքիր դեմքերը տարեց ու խոհեմ դեմքերից էլ են օրինակներ վերցնում, նենց որ թարգի հետույքապարդ, ու հայրենանպաստ գործին լծվի :)

Ծլնգ ջան, իսկականից... փլիզ... մանավանդ որ հեռախոսով եմ գրում

Mephistopheles
04.07.2018, 22:04
Կարողությանս չափով հետևում եմ ու կարամ լավ քաքմեջ անեմ... իմ կարողության սահմաներն էդ են, ապեր...

Ծլնգ
04.07.2018, 22:10
Ծլնգ ջան, իսկականից... փլիզ... մանավանդ որ հեռախոսով եմ գրում

Կարողությանս չափով հետևում եմ ու կարամ լավ քաքմեջ անեմ... իմ կարողության սահմաներն էդ են, ապեր...

Այ Մեֆ ջան, համատեղ պատմվածքի միջնամաս եմ համոզում գրես, հո պատմահայրենասիրական էպոս չէ, այ եղբայր։ Հեռախոսիցդ էլ հանգիստ կգրես, մանավանդ որ շատ-շատ համատեղների մասերից երկար գրառումներ էլ ես արել... մի խոսքով արի պադվադիդ մի արա, հեն ա Տրիբունն էլ ա ուզում...

LisBeth
04.07.2018, 22:10
Ժողովուրդ ջան Լիզ ջան... փլիզ... էս ակումբում ահագին ջահել հետաքրքիր դեմքեր կան...

Մեֆ քո գրչին ոչ մի ջահել չի հասնի, որովհետև իրա տակ կա փորձ, հիշո՞ւմ ես էն երգի մեջ․․ you had a long time to think who you are

Համ էլ որ համեստոթությունը քեզ չըբարի, ինքդ էլ գիտես, որ գրում ես, կարում ես դա անես, մի անգամ շատ զգացմունքային բան էիր գրել 5-ը 5-ումի ժամանակ, էն լափթոփը որ ակոշկից ճամփել էիր :D

LisBeth
04.07.2018, 22:11
ջահել ու հետաքրքիր դեմքերը տարեց ու խոհեմ դեմքերից էլ են օրինակներ վերցնում, նենց որ թարգի հետույքապարդ, ու հայրենանպաստ գործին լծվի :)

Հա բայց հետույքապարն էլ իրա հմայքը ունի :oy

Ծլնգ
04.07.2018, 22:17
Հա բայց հետույքապարն էլ իրա հմայքը ունի :oy

էդ՝ հա, բայց ամեն ինչ իր համի սահմաններն ունի :) դե իսկ հետույքապարը ֆոզիոլոգիապես էլ է մոտիկ էն բանի համը հանելու առումով

Mephistopheles
04.07.2018, 22:19
Մեֆ քո գրչին ոչ մի ջահել չի հասնի, որովհետև իրա տակ կա փորձ, հիշո՞ւմ ես էն երգի մեջ․․ you had a long time to think who you are

Համ էլ որ համեստոթությունը քեզ չըբարի, ինքդ էլ գիտես, որ գրում ես, կարում ես դա անես, մի անգամ շատ զգացմունքային բան էիր գրել 5-ը 5-ումի ժամանակ, էն լափթոփը որ ակոշկից ճամփել էիր :D

Լիզ, մի ահագին ժամանակ առաջ մանրապատումներում գրում էի..., բայց դրանք իրական դեպքեր էին... էդ դիսցիպլինան չունեմ ես Լիզ ջան...

համեստություն չեմ անում...

Ծլնգ
04.07.2018, 22:21
Լիզ, մի ահագին ժամանակ առաջ մանրապատումներում գրում էի..., բայց դրանք իրական դեպքեր էին... էդ դիսցիպլինան չունեմ ես Լիզ ջան...

համեստություն չեմ անում...

էհ ուրեմն սա հնարավորություն էլ կլինի այդ դիսցիպլինան վերագտնելու... Մեֆ ջան, հոգուդ մեջի ջահելին վաղաժամ մի սպանի

LisBeth
04.07.2018, 22:22
Լիզ, մի ահագին ժամանակ առաջ մանրապատումներում գրում էի..., բայց դրանք իրական դեպքեր էին... էդ դիսցիպլինան չունեմ ես Լիզ ջան...

համեստություն չեմ անում...

դիսցիպլինա պետք էլ չի, քո գրածների մեջ ամենաշատը դա եմ սիրում, որ իրանք շատ իրական են, շոշափելի, շատ հղկված գործեր դա չունեն․․․ բա խի՞ չես տեղադրում էդ մանրապատումը գոնե կարդանք

Mephistopheles
04.07.2018, 22:23
էհ ուրեմն սա հնարավորություն էլ կլինի այդ դիսցիպլինան վերագտնելու... Մեֆ ջան, հոգուդ մեջի ջահելին վաղաժամ մի սպանի

Ո՞նց գտնեմ, չեմ ունեցել...

LisBeth
04.07.2018, 22:24
էդ՝ հա, բայց ամեն ինչ իր համի սահմաններն ունի :) դե իսկ հետույքապարը ֆոզիոլոգիապես էլ է մոտիկ էն բանի համը հանելու առումով

էդ հոսող ջրի ա նման, կամ էլ վառվող կրակի, որոշ դեպքերում, մարդ կա որ դա անում ա ուզում ես հավերժ նայես, ու էդ մարդը դու ես :love

Ծլնգ
04.07.2018, 22:27
Ո՞նց գտնեմ, չեմ ունեցել...

ահ, լավ, ուրեմն սխալ եմ հասկացել... բայց չեմ հավատում... ասում էիր նախագծելուց լավ ես, բա դա առանց դիսցիպլինա լինո՞ւմ ա... սենց քանի գնում ավելի է ախորժակս բացվում, գիտե՞ս չէ... նենց մի հիմնարար architecture in words եմ ուզում կարդալ, որ էլ դու սուս (ի հակադրություն poetry in stone-ին)

Ծլնգ
04.07.2018, 22:30
էդ հոսող ջրի ա նման, կամ էլ վառվող կրակի, որոշ դեպքերում, մարդ կա որ դա անում ա ուզում ես հավերժ նայես, ու էդ մարդը դու ես :love

Լիզ, թեմայից մի շեղվի... մենք այստեղ ի՞նչ (ո՞ւմ) հարցով ենք հավաքվել :D

Ծլնգ
04.07.2018, 22:36
Քանի որ էջ ա փոխվել, հիշեցնեմ բոլորին... ժող ջան, այս պետցիաս (https://www.akumb.am/showthread.php/10353-%D4%B9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD-%D5%A2%D5%A1%D5%B5%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D6%84%D6%80%D6%84%D5%AB%D6%80-%D5%AF%D5%A1%D5%B4-%D5%AF%D5%A1%D6%80%D6%87%D5%B8%D6%80-%D5%A3%D6%80%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80?p=2575698&viewfull=1#post2575698) ենք քննարկում ու սատարում :) Ակտի՜վ եղեք, մերժե՛նք ծուլությունն ու դուխո՛վ մեր միջից ճարտարապետ-գրողներին առաջ տանենք։

LisBeth
04.07.2018, 22:36
Լիզ, թեմայից մի շեղվի... մենք այստեղ ի՞նչ (ո՞ւմ) հարցով ենք հավաքվել :D

դու որ տարածքում ես, դժվարանում եմ չշեղվել, բայց կաշխատեմ շատ ափեից դուրս չգամ, թե չէ, Այվին կգա կասի որ քո հանդեպ սերն էլ ա կրճատվում, իմ դարդից :(

տեսիլք
04.07.2018, 22:57
Մեֆ, արի ախպոր պես համաձայնվի, մեկա Ծլնգից ու Լիզից պրծում չունես ;)

Ծլնգ
04.07.2018, 23:44
Ժող ջան, քիչ ա մնացել հաղթանակին (https://www.akumb.am/showthread.php/10353-%D4%B9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD-%D5%A2%D5%A1%D5%B5%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D6%84%D6%80%D6%84%D5%AB%D6%80-%D5%AF%D5%A1%D5%B4-%D5%AF%D5%A1%D6%80%D6%87%D5%B8%D6%80-%D5%A3%D6%80%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80?p=2575698&viewfull=1#post2575698). պետքական ստորագրությունների շնորհակալությունների գրեթե երեք քառորդը հավաքել ենք... մի զլացեք, «Շնորհակալեք (https://www.akumb.am/showthread.php/10353-%D4%B9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD-%D5%A2%D5%A1%D5%B5%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D6%84%D6%80%D6%84%D5%AB%D6%80-%D5%AF%D5%A1%D5%B4-%D5%AF%D5%A1%D6%80%D6%87%D5%B8%D6%80-%D5%A3%D6%80%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80?p=2575698&viewfull=1#post2575698)» որ ակումբազգովի հոյակապ ճարտարապետա-գրական գործ համտեսելու հնարավորություն ունենանք։ Հաղթանակը մոտ է... դուխո՜վ։

Chuk
04.07.2018, 23:49

Դա մեկ ա քցելու ա, չի գրելու, հետո էլ ուրիշ ձև ա կռուտիտ լինելու, ես Մեֆին վաղուց գիտեմ :ճ

Ծլնգ
04.07.2018, 23:50
Դա մեկ ա քցելու ա, չի գրելու, հետո էլ ուրիշ ձև ա կռուտիտ լինելու, ես Մեֆին վաղուց գիտեմ :ճ

իյա... ինձ ու քեզ կարա քցի, բայց ամբողջ ազգի՞ն... չէ, չեմ հավատում այդ նենգությանը, Մեֆը լավն ա, ազգանվեր մարդ ա

Chuk
04.07.2018, 23:53
Չեմ հավատում, որ Մեֆը կգրի: Բայց, Mephistopheles եթե գրեցիր, ստացածդ բոլոր տուգանքները կչեղարկեմ, կպարգևատրեմ վարկանշով :ճ

Alphaone
04.07.2018, 23:58
ևս մի վարկանիշ իմ կողմից, Մեֆ

Mephistopheles
05.07.2018, 00:13
Չեմ հավատում, որ Մեֆը կգրի: Բայց, Mephistopheles եթե գրեցիր, ստացածդ բոլոր տուգանքները կչեղարկեմ, կպարգևատրեմ վարկանշով :ճ

Չուկ ապեր, որ դաժե մի հատ էլ ձրի Սիբիրի պուծյովկա տաս մեկ ա էլի չեմ կարա... ֆիզիկապես էկ չեմ կարա, ապեր...

Chuk
05.07.2018, 00:18
Չուկ ապեր, որ դաժե մի հատ էլ ձրի Սիբիրի պուծյովկա տաս մեկ ա էլի չեմ կարա... ֆիզիկապես էկ չեմ կարա, ապեր...

Կարաս: Քոնը երկրորդ մա՞սն ա չէ: Վերցնում ես առաջին մասում նկարագրված շենք շինություն, ու որպես գործող անձ սկսում դրա մասին մտորումներդ գրել, դնում լրիվ ճարտարապետական քննադատական միտքդ կիրառում ես:
Մեջն ի՞նչ կա, որ չկարանաս ))

Ծլնգ
05.07.2018, 00:20
Չուկ ապեր, որ դաժե մի հատ էլ ձրի Սիբիրի պուծյովկա տաս մեկ ա էլի չեմ կարա... ֆիզիկապես էկ չեմ կարա, ապեր...

Լավ էլի, Մեֆ... հլը տես թե ինչքան են մարդիկ ուզում քո մասնակցությամբ գործը կարդալ... իմ չնաշխարհիկ գործը (https://www.akumb.am/showthread.php/67735-%D5%86%D5%A5%D5%B5%D6%80%D5%B8%D5%A2%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%BF%E2%80%A4-1) մի շաբաթ քննարկելուց հետո էլ այսքան շնորհակալության չարժանացավ, ինչ քեզ պետիցիաս մի 4 ժամում... Բարեկամը շատ սահուն ու պարզ ա գրում, կբռնես մի պոչից կքաշես, կշարունակես, էլի... ես էլ խոսք եմ տվել, որ քլնգել չեմ կարում... շատ-շատ թե շատ լավը լինի, մի հատ էլ գրելու պետիցիայի կամպանիա կսկսեմ։ :)) եղբայր... You may say I'm a dreamer, but I'm not the only one, I hope some day you'll hear us, and akumb will be as one։

Mephistopheles
05.07.2018, 00:21
Կարաս: Քոնը երկրորդ մա՞սն ա չէ: Վերցնում ես առաջին մասում նկարագրված շենք շինություն, ու որպես գործող անձ սկսում դրա մասին մտորումներդ գրել, դնում լրիվ ճարտարապետական քննադատական միտքդ կիրառում ես:
Մեջն ի՞նչ կա, որ չկարանաս ))

Ճարտարապետությունը քարացած ԵՐԱԺՇՏՈՒԹՅՔՒՆ ա, գրականությքւն չի, Չքւկ ջան

Ծլնգ
05.07.2018, 00:22

իյա... բա kinetic architecture-ը ի՞նչ եղավ

Mephistopheles
05.07.2018, 00:22
Լավ էլի, Մեֆ... հլը տես թե ինչքան են մարդիկ ուզում քո մասնակցությամբ գործը կարդալ... իմ չնաշխարհիկ գործը (https://www.akumb.am/showthread.php/67735-%D5%86%D5%A5%D5%B5%D6%80%D5%B8%D5%A2%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%BF%E2%80%A4-1) մի շաբաթ քննարկելուց հետո էլ այսքան շնորհակալության չարժանացավ, ինչ քեզ պետիցիաս մի 4 ժամում... Բարեկամը շատ սահուն ու պարզ ա գրում, կբռնես մի պոչից կքաշես, կշարունակես, էլի... ես էլ խոսք եմ տվել, որ քլնգել չեմ կարում... շատ-շատ թե շատ լավը լինի, մի հատ էլ գրելու պետիցիայի կամպանիա կսկսեմ։ :)) եղբայր... You may say I'm a dreamer, but I'm not the only one, I hope some day you'll hear us, and akumb will be as one։

Բիձա եք գտել վրեն ղժում ե՞ք...

Chuk
05.07.2018, 00:23
Ճարտարապետությունը քարացած ԵՐԱԺՇՏՈՒԹՅՔՒՆ ա, գրականությքւն չի, Չքւկ ջան

Երբ սկսում ես քարացած երաժշտությունը նկարագրել, դառնում ա պարող երաժշտություն, իսկ պարող երաժշտությունը գրականություն ա, Մեֆ ջան ))

Ծլնգ
05.07.2018, 00:23
Բիձա եք գտել վրեն ղժում ե՞ք...

Մեֆ, զանգս կտրվի, թե ղժում եմ...

Mephistopheles
05.07.2018, 00:43
Իմ արև, բան չեմ հասկանում... էդ ի՞նչ պտի գրեմ, որ տենց կպած ուզում եք գրեմ...

Chuk
05.07.2018, 00:45
Իմ արև, բան չեմ հասկանում... էդ ի՞նչ պտի գրեմ, որ տենց կպած ուզում եք գրեմ...

Քո քննադատական մտածողությունն ինձ վաղուց ա հուշել, որ դու ինքդ կարող ա շատ լավ գրես: Զուտ հետաքրքիր ա քեզ տեսնել էդ դերում: Ոնց հասկանում եմ՝ ինքդ էլ չես պատկերացնում ոնց կստացվի ))

Տրիբուն
05.07.2018, 00:46
Էսքան հավայի գյալաջի անելու տեղը հիմա չորս հատ պատմվածք էիք գրել:

Mephistopheles
05.07.2018, 00:51
Քո քննադատական մտածողությունն ինձ վաղուց ա հուշել, որ դու ինքդ կարող ա շատ լավ գրես: Զուտ հետաքրքիր ա քեզ տեսնել էդ դերում: Ոնց հասկանում եմ՝ ինքդ էլ չես պատկերացնում ոնց կստացվի ))

Էն մանրապատումներում գրել եմ լիքը Չուկ... էտ իմ պատալոկն ա...

Mephistopheles
05.07.2018, 00:52
Էսքան հավայի գյալաջի անելու տեղը հիմա չորս հատ պատմվածք էիք գրել:

Ասա է... քո հին ընգերոջ վրա կայֆավատ են ըլնում...

Ծլնգ
05.07.2018, 01:04
Էն մանրապատումներում գրել եմ լիքը Չուկ... էտ իմ պատալոկն ա...

Մեֆ ջան, fixed mindset-ը հեչ արդյունավետ բան չի... երբեք ինքդ քեզ համար պատալոկներ մի սահմանի... փորձիր, ու կտեսնես, որ մեզ զարմացնելուդ հետ մեկտեղ ինքդ քեզ էլ կզարմացնես։

Mephistopheles
05.07.2018, 01:08

բա, որ չկարողանամ... ես ի՞նչ եմ անելու...

Chuk
05.07.2018, 01:09
բա, որ չկարողանամ... ես ի՞նչ եմ անելու...

Ասելու ես՝ ջանացի, չստացվեց: Իսկ եթե ստացվի՝ զիլ ա լինելու ))

Ծլնգ
05.07.2018, 01:15
բա, որ չկարողանամ... ես ի՞նչ եմ անելու...

որ ասեմ «խարակիրի» կհավատա՞ս... այ եղբայր, հո մահվան չենք քեզ ուղարկում :) համ էլ ստացվել-չստացվելը գրականության պարագայում լրիվ սուբյեկտիվ ա... մեկի աչքին կստացվի, մյուսի աչքին՝ միգուցե ոչ այնքան... բայց այն որ օրվա վերջում բոլորս էլ կասենք՝ Մեֆը գրեց ու իրեն կարդացինք, այ դա զիլ ա, ոնց էլ ուզում ես չափի

Mephistopheles
05.07.2018, 01:20
Սիրտս սկսեց անկանոն բաբախել

Ծլնգ
05.07.2018, 01:22
Սիրտս սկսեց անկանոն բաբախել

դե տես ինչ ես անում... երեք «ստորագրություն (https://www.akumb.am/showthread.php/10353-%D4%B9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD-%D5%A2%D5%A1%D5%B5%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D6%84%D6%80%D6%84%D5%AB%D6%80-%D5%AF%D5%A1%D5%B4-%D5%AF%D5%A1%D6%80%D6%87%D5%B8%D6%80-%D5%A3%D6%80%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80?p=2575698&viewfull=1#post2575698)» մնաց, սկսի ինքդ քեզ մտովի պատրաստել :)

Բարեկամ
05.07.2018, 04:17
Մեֆին կարելի ա հասկանալ։ Ակումբովի հայացքը հառած ա լինելու իր հատվածի վրա, սպասելիքները քսանապատիկ մեծ։ Բայց դե առաջին հատվածը կարող ա անհաջող լինի, ինչը թեթևացնում ա պատասխանատվությունը ;)

Alphaone
05.07.2018, 04:26
Սիրտս սկսեց անկանոն բաբախել

Մեֆ, եթե չգրես էլ, մեկ ա քեզ սիրում եմ

Ծլնգ
05.07.2018, 04:54
Մեֆին կարելի ա հասկանալ։ Ակումբովի հայացքը հառած ա լինելու իր հատվածի վրա, սպասելիքները քսանապատիկ մեծ։ Բայց դե առաջին հատվածը կարող ա անհաջող լինի, ինչը թեթևացնում ա պատասխանատվությունը ;)

Չկա տենց բան, գույները մի թանձրացրու․․․ :)) այդ քսան հոգին էլ ակումբցի են, ոչ թե նոբելյան մրցանակի ժյուրի․․․ Մեֆ, մի լսի, դու գրի, եղբայր․․․ it's not about the end result, it's about the process...

Mephistopheles
05.07.2018, 05:12

Բայց Բարեկամը ճիշտ ա ասում...

Բարեկամ
05.07.2018, 05:35
Բայց Բարեկամը ճիշտ ա ասում...

Բայց ես նաև հավատում եմ, որ դա քո համար որոշիչ չպիտի լինի։ Էդ հասարակ ակումբկանացուների համար ա խնդիր :))

Sambitbaba
05.07.2018, 08:28
Սիրտս սկսեց անկանոն բաբախել

Բա իհարկե: Գիտես, չէ՞, արդեն քանի մարդ է գրիչները պատրաստ սպասում, որ հեսա տես , թե ոնց է քննադատելու... Դրա խաթր շատերը կարող է նույնիսկ Ֆեյսբուքից էլ հետ վերադառնան...:goblin

Ծլնգ
05.07.2018, 08:55
Mephistopheles ջան, այս պահին ունենք 19 շնորհակալություն (https://www.akumb.am/showthread.php/10353-%D4%B9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD-%D5%A2%D5%A1%D5%B5%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D6%84%D6%80%D6%84%D5%AB%D6%80-%D5%AF%D5%A1%D5%B4-%D5%AF%D5%A1%D6%80%D6%87%D5%B8%D6%80-%D5%A3%D6%80%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80?p=2575698&viewfull=1#post2575698)․․․ հուսով եմ շուտով լրիվ 20-նն էլ ու նույնիսկ ավել էլ կունենանք։ «Ազգովի» ուզում ենք, որ գրես․․․ այնպես որ մի հիասթափեցրու, խնդրում եմ, ու գրի․․․ ինչ էլ որ չստացվի, հա՛մ դու բավականություն կստանաս, հա՛մ էլ ակումբն ազգովի։ Ես հավատում եմ քո խոհեմությանն այս հարցում։

Գրանցվելու համար արի այստեղ (https://www.akumb.am/showthread.php/33221-%C2%AB%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8%C2%BB-%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6?p=2575659#post2575659)։

Հ․Գ․
Տրիբուն ջան, թե Մեֆը համաձայնվեց, հուսով եմ դու էլ պադվադիդ չես անի․․․

Տրիբուն
05.07.2018, 10:36
Հ․Գ․
Տրիբուն ջան, թե Մեֆը համաձայնվեց, հուսով եմ դու էլ պադվադիդ չես անի․․․

Չէ, ընգեր, բացառվում ա ․․․․ իմ գրելու ձիրքը զրոյա, ցանկությունն ավելի քիչ ա, գումարած բացարձակ ժամանակ չունեմ։ Նենց որ, ներող խնդրում եմ։

Ծլնգ
05.07.2018, 10:52
Չէ, ընգեր, բացառվում ա ․․․․ իմ գրելու ձիրքը զրոյա, ցանկությունն ավելի քիչ ա, գումարած բացարձակ ժամանակ չունեմ։ Նենց որ, ներող խնդրում եմ։

էհ․․․ գոնե դու պադվադիդ մի արա :)) ես նույնիսկ պատրաստ եմ ձեր համատեղի գունազարդում-մալյառությունն անել, նենց որ մի կես ժամ գտի՝ պատմվածքի վերջնական պեչատը դիր․․․ իսկ գրելուդ ձիրքը զրո լինելը համեստություն ես անում․․․ քո գրառումների շնորհակալությունների չափ շնորհակալություններ մեկ էլ մենակ ակումբցիների լուսանկարներ բաժնի լուսանկարներով գրառումներն են ստանում։ :D

Տրիբուն
06.07.2018, 01:47
էհ․․․ գոնե դու պադվադիդ մի արա :)) ես նույնիսկ պատրաստ եմ ձեր համատեղի գունազարդում-մալյառությունն անել, նենց որ մի կես ժամ գտի՝ պատմվածքի վերջնական պեչատը դիր․․․ իսկ գրելուդ ձիրքը զրո լինելը համեստություն ես անում․․․ քո գրառումների շնորհակալությունների չափ շնորհակալություններ մեկ էլ մենակ ակումբցիների լուսանկարներ բաժնի լուսանկարներով գրառումներն են ստանում։ :DՉէ ընկեր, իրոք չեմ կարա, իրոք ներող։ Բայց հաստատ հաճույքով կկարդամ ձեր գրածը։

Gayl
06.07.2018, 10:33
2_րդ սեզոնը սկսվեց:

Gayl
06.07.2018, 11:21
Թափանցիկության հետ կապված շատ ճիշտ որոշում ես կայացրել:
Էն 6 սմս մերի հետ կապված հարցը, որ փուլումա?))

Chuk
06.07.2018, 11:35
Թափանցիկության հետ կապված շատ ճիշտ որոշում ես կայացրել:
Էն 6 սմս մերի հետ կապված հարցը, որ փուլումա?))

Դեռ չեմ նայել, Գայլ ջան։ Էդ շատ ավելի բարդ թեմա ա, որտև ժամանակ ա անցել, սաղ մոռացել եմ։ Ես էլ շատ ժամանակ հիմա չունեմ։ Բայց անպայման կնայեմ, ականջի հետև չեմ գցի։

One_Way_Ticket
07.07.2018, 00:22
Արդեն ընթացք են տվել բալային համակարգին, որը դեպքում ամեն տարի վարորդին տրվելու ա 12 միավոր, ու խախտումներից միավորները պակասեն։ Հենց հասավ 0-ի, կես տարով վարորդական իրավունքից զրկելու են։
Ավստրալիայում նման բան կա, բայց վերջին մասը ավելի հետաքրքիր է։ Քեզ ընտրություն են տալիս․ կամ հիմա վարորդական իրավունքից քեզ երեք ամսով զրկում ենք, կամ թողնում ենք պայմանով, որ եթե հաջորդ տարում թեկուզ մի խախտում անես, միանգամից վեց ամսով կզրկենք։ Ընտրությունը քոնն է։

Gayl
07.07.2018, 00:55
Ակումբում իրավիճակ է փոխվել: Նիկոլն ամենուր է:D

Տրիբուն
07.07.2018, 01:01
Մի ժամ ա կոտորվում եմ :D :D https://www.newsinfo.am/arm/article/view/NkB_ISTufB

https://d.radikal.ru/d43/1807/0f/ca624b1dbe0ft.jpg

56003

Gayl
07.07.2018, 01:22
Եթե ակումբցին խաղտի կանոնադրությունը բանավոր կզգուշացվի, հետո կտուգանվի, հետո կարգելափակվի:
Էն տպավորություննա, որ մոդերներն ամենազոր են: Ինչու չի խոսվում էն մասին, թե ինչ կարա լինի, եթե մոդերները կանոնադրությունից դուրս քայլեր կատարեն: Ինչու եք խոսում միայն շարքային ակումբցու պարտականություններից?

Chuk
07.07.2018, 01:28

Հրաշալի հարց ա ))
Շատ լավ: Կհստակեցնենք, առաջիկայում, մոդերատորությունից զրկվելու դեպքերը:

Բայց ասեմ, որ էս ասածիս մեջ տարբերություն չեմ դրել մոդերատոր ու չմոդերատորի մեջ:

Օրինակ ես հիմնականում օրինախախտումներ անում եմ քաղաքականություն բաժնում, եթե անում եմ (ոչ մեկս սուրբ չենք): Քաղաքականություն բաժնի մոդերատորներինձ միշտ զգուշացրել եմ, որ եթե համը հանեմ, իրանք իրավունք ունեն իմ նկատմամբ սանկցիաներ կատարեն: Դա իրականում գիտեն բոլորը: Ստեղ խնդրի բարդություն կա. ես որպես ադմին չեմ կարող արգելափակվեմ: Բայց մի անգամ չի, որ արգելափակվել եմ «Քաղաքականություն» բաժնում, «Երաժշտություն» բաժնում, կարծեմ: Դա կատարվել ա ինձ զգուշացնելով ու իմ բաժին չմտնելով: Հրապարակվել ա:

Gayl
07.07.2018, 01:37
Արգելափակվել ես, որովհետև ասել եսթե պետքա արգելափակեք: Երևի արգելափակվելուց առաջ մոդերը հարցրելա հըն ախպեր լուրջ արգելափակեմ?)))
Իսկ պատահելա, որ մոդերի հետ համաձայն չլինես ու արգելափակվես?
Ոնց հասկացա կարողա «մանդատդ» վայր դնես, ճիշտ եմ հասկացել?

Chuk
07.07.2018, 01:41

Արգելափակվել եմ, որտև մոդերն ասել ա «արգելափակվում ես՝ էսինչ պատճառով»:

Gayl
07.07.2018, 01:47
Դե բացահայտ խաղտման դեպքում կարողա պատահի, իսկ եթե վիճելի լիներ կարծում եմ չէր լինի ոչ արգելափակում ու ոչ էլ տուգանք:
Չգիտեմ ինչ ես ուզում արած լինես, բայց վատ հոտա գալի էս ամեն ինչից: Չոր դրվածք ես ուզում դնես, բայց սաղս էլ գիտենք, որ անձնական հարաբերությունները հաստատ մեծ դեր ա խաղում ակումբում:

Chuk
07.07.2018, 01:52

Դե դու անձնական հարաբերությունների մեծ դեր խաղալու մեծ վկան ես: Քո նկատմամբ բացահայտ դրական վերաբերմունք ունենալով, հետդ լավ հարաբերություններ ունենալով մի քանի անգամ արգելափակել եմ:
Իմ լավագույն ընկերներից մեկը ակումբում թվով երկրորդն ա արգելափակումներով:
Մի ուրիշ լավագույն ընկեր արգելափակումից հետո այլևս ակումբ չվերադարձավ: Ակումբից դուրս ընկերությունը շարունակվում ա:

Գայլ, չորի հարց չկա: Կա խնդիր, որ ներկայիս մոդերավորումը, մասնավորապես իմ հանգամանքից ելնելով, արդարամտության կասկածներ ա առաջացնում: Կան նաև անարդարություններ: Պետք ա շտկել: Էդքան մի բան:

Ծլնգ
07.07.2018, 01:59
Chuk ջան, չգիտեմ ինչու ես կոնֆլիկտի ու գրառման մասին թեման նորից փակել, բայց ուզում եմ վերջին գրառմանդ (https://www.akumb.am/showthread.php/67749-%D5%84%D5%AB-%D5%AF%D5%B8%D5%B6%D6%86%D5%AC%D5%AB%D5%AF%D5%BF%D5%AB-%D5%B8%D6%82-%D5%A3%D6%80%D5%A1%D5%BC%D5%B4%D5%A1%D5%B6-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4?p=2576287&viewfull=1#post2576287) մասին մի փոքրիկ կարծիք հայտնել, ու խնդրում եմ, որ այս գրառումն էլ տեղափոխես այդ թեմա։

Նախ ուզում եմ անկեղծորեն (առանց հեգնանքների ու ձևականության) շնորհավորել քեզ ընդունածդ որոշումների կապակցությամբ։ Չնայած որ կարծել եմ, որ կողմնապահ ես եղել (թեկուզ այն իմաստով, որ Տրիբունի ոճը ճանաչում ու ընդունում ես անթույն), բայց հավատացել եմ, որ կա հնարավորություն, որ Չուկը կարող կլինի տեսնել այդ մետաղադրամի մյուս կողմն էլ, ինչից էլ և դրդված էր տեղեկացումս, որը հանդիսացավ թեմայի բացման խթան։

Տեղեկացումների մասին խոսքդ հասկանում եմ ինչու ես արել (որ հետագայում մարդիկ չունենան մտավախություններ տեղեկացումներ անելուց), սակայն այս դեպքի մասին հետդ համաձայն չեմ, բայց այդ անհամաձայնությունս արդեն արտահայտել եմ այդ թեմայի վերջին գրառմանս մեջ, ու չեմ գտնում որ խորանալու կարիք կա։ Միմիայն արձանագրեմ, որ դեռ համարում եմ թեման այդ տեսքով բացելու ու հետագայում այդ թեմայում իմ նկատմամբ ու իմ անձնականին անցնող գրառումների նկատմամբ վարքդ խնդրահարույց։ Բայց ամեն դեպքում «կլյաուզնիկությունս» (քո օգտագործած բառը՝ «հրահրելն» էր) բերեց իմ կարծիքով դրական արդյունքի։ Այդ վերջնական «հաղթանակի» իմաստով այդ թեման այդ տեսքով էլ է ինձ համար «ուտելի», չնայած կարծում եմ, որ այդ թեմայի վերջին գրառումս արժի ևս մեկ անգամ կարդան այն մարդիկ, ով այդ թեմայում անցել էին «Ծլնգի քննարկմանը» (Ուլուանա ջան, սա, բնականաբար մենակ քեզ չի վերաբերվում, և հուսով եմ սրա մեջ անձնականացում չես տեսնի, սա իսկապես բարի մաղթանք է, որ մարդիկ մեկ անգամ ևս վերանայեն իրենց արարքները կողքից, ինչպես դու էիր ասում, որ ես մտածելու բան ունեմ)։

Այս գրառմանս իմաստը հետևայ պարբերության մասին թերևս մի փոքրիկ կարծիք հայտնելն է։ Սա չեմ անում երկար-բարակ բազար բացելու համար, այլ անում եմ կոնկրետ քեզ կարծիքս հայտնելու համար։ Չեմ ուզում սա անեմ անձնական նամակով, որովհետև մեր մոտ դեռ անձնական նամակագրությունը չի ստացվում։ :))

Այսուհետ ես փորձելու եմ առավել ուշադիր լինել անձնական հարթության գրառումներին: Փորձելու եմ դիտել կողքի աչքով, չվերցնել իմ վրա ու որոշել, ես նման գրառումից կվիրավորվեի՞, թե՞ չէ, այլ խնդրին նայել ավելի գլոբալ: Թեման խմբագրելիս, երբ ես բազում գրառումներ եմ ջնջել, ջնջել եմ նրանք, որոնք համարել եմ, որ կարող է խոցելի լինեին: Սրանք էդպիսին չեմ համարել: Սխալվել եմ: Իհարկե հարցը կարող էր շատ ավելի հեշտ լուծվեր, եթե Ծլնգը ինձ պարզապես տեղեկացներ այդ գրառումների մասին, ասեր իր կարծիքը, որի փոխարեն նախընտրեց գնալ այլ ուղով: Բայց ունենք այն, ինչ ունենք: Ու կարող է էսպես ավելի լավ եղավ, խորքային խնդիրներ դուրս եկան աշխարհ:

Տես, ասում ես որ սխալվել ես, հետո կարծես փորձում ես բերել մեղմացնող հանգամանքներ (կարմիրով ընդգծածս)։ Ուզում եմ արձանագրեմ, թե ինչ է եղել իրականում։ Ես քո այդ թեման մաքրելուց հետո մտել ու տեսել եմ, որ Տրիբունի ու Շինարարի գրառումները տեղում են, բայց շատ ավելի մեղմ գրառումներ հեռացված են։ Կասկածելով քո կողմից կողմնապահույթյուն (քանի որ դու էլ էիր այդ թեմայում կոնֆլիկտի կողմ), ու մոտ մեկ ժամ այդ թեման այս կողմից ու այն կողմից չափել-ձևելով, ու հասկանալով, որ եթե այդ երկու գրառումներն ու դրանց շղթաները հանեմ, այդ զրույցի բովանդակությունն խեղաթյուրվում է, ջնջել եմ ամբողջը, ու անմիջապես տեղեկացրել եմ քեզ արածս քայլի մասին՝ կոնկրետ ասելով, որ Տրիբունի ու Շինարարի գրառումներն ինձ համար անընդունելի են։ Հա, ջնջելս առանց սկզբնական խորհրդակցելու սխալ էր, դա ընդունել եմ արդեն մի քանի անգամ, բայց արել եմ ճիշտ այն, ինչ դու ակնարկում ես որ չի արվել՝ ասելով «ուրիշ ձև կլիներ, եթե Ծլնգը տեղեկացներ»։ Դու ղեկավարականում հրավիրեցիր քննարկման, ես էլ քո ջնջածները գրառում առ գրառում բերեցի, ցույց տալով որ դրանք ավելի մեղմ էին, քան այդ երկու գրառումները։ Քո այդ գրառմանս արձագանքից ես հասկացա, որ այս հարցի լուծումը եթե լինի էլ, պահանջելու է շատ երկար տաքացած առաջ-ու-ետ (ինչը կոնֆլիկտի ու գրառման մասին այդ թեման ցուցադրեց), ինչն այդ պահին համարել եմ անտեղի ու ժամանակիս վատնում և նախընտրել եմ հրաժարվել մոդերատորությունից։ Տրիբունի գրառումը ուղարկել եմ մոդերատորների քննարկման այդ դեպքերից 3 օր անց ու քեզ հետ նոր նամակագրական վեճից հետո՝ ունենալով մեկ և միայն մեկ մղում, որ քեզ ինձնից բացի կողքից միգուցե ցույց տրվի, որ ջնջածդ բազում այլ գրառումների լույսի տակ այդ գրառումը թողելդ ճիշտ որոշում չէր։ Իսկ դու այստեղ ասում ես, որ եթե այլ կերպ արվեր ուրիշ բան կունենայինք... Սրանով ուզում եմ ասել, որ երբ մարդ ընդունում է իր սխալը, պարտադիր չի մեկ ուրիշին նորից ավտոբուսի տակ գցել։ Սխալն ընդունելն էլ է մարդուն ծաղկեցնում, ինչպես այս գրառման առաջին պարբերությանս մեջ ասացի ու շնորհավորեցի քեզ։ Ու չնայած քո որպես անձի նկատմամբ երբեք լարված չեմ եղել, ոչ էլ անարգանք է եղել (միայն կողմնապահությանդ մասին տպավորություն), բայց այդ սխալիդ ընդունումից հետո շատ ավելի եմ քեզ հարգում։ :)

Նորից, չեմ պատրաստվում շարունակել, ու որևէ արձագանք թողելու եմ անպատասխան։ Բայց ուզեցա ասել, որ պետք չի քո սխալի ընդունման բարձր արարքդ նվաստացնես այդ մի կարմրով ընգծածս «սխալիդ մեղմացնող հանգամանքներով արդարեցմամբ», մանավանդ, որ այն խեղաթյուրում է իրական դեպքերը։

Հավատո՜ւմ եմ ավելի լավ ակումբի ապագային, ու այս որոշումիցդ հետո հավատում եմ, որ դու էլ ես լինելու այդ ապագայի լավության կերտողը։

Gayl
07.07.2018, 01:59
Դե հենց բանը նրանում ա, որ դու համեմատած ցանկացածի թեկուզ միանձնյա, բայց ավելի արդար որոշումներ ես կայացնում: Հմի, որ մոդերությունից հրաժարվես ստեղ մի հատ եսիմ ինչ ա սկսվելու: Կամ էլ պիտի ակումբցիների իրավունքի պաշտպան հկ ստեղծես:ճճճճճ

Chuk
07.07.2018, 02:04

Գայլ ջան, ես չեմ ասել, որ հրաժարվում եմ, այլ ասում եմ որ ընդհուպ էդ հարցն եմ քննարկում: Մանրամասների մեջ չմտնեմ, բայց դա անելուց առաջ պետք է գտնեմ էնտուզիաստներ, ովքեր առաջ կտանեն ակումբը: Ինքս կմնան տեխնիկական ադմին, որոշակի ձայնի իրավունքով: Սա շատ վերացական, հստակ բան չկա:

Բայց ասեմ, որ ակումբի պատմության ընթացքում գրեթե չի եղել անարդարամիտ մոդերատոր: Այս պահի ակտիվ մոդերատորների անաչառությանն ավելի եմ վստահում, քան իմ անաչառությանը:

Chuk
07.07.2018, 02:06
Ծլնգ
Ես չեմ պատրաստվում նորից մտնել նույն շղթայի մեջ ու տող առ տող հիմնավորել, թե որ տեղում ինչպես ես քեզ հարմարացնում դեպքերը:
Բարի քննարկումներ:

Վիշապ
07.07.2018, 02:10
Ժող Ֆորումը պետություն չի, ու ոչ էլ ժողովրդավարական է, Չուկը ցանկացած ժամանակ կարող է սաղիս գրողի ծոցն ուղարկել ու akumb.am-ը ծախել պարսիկներին ու դրանով հանդերձ ոչ մի պատասխանատվություն չկրել:
Ես կարծում եմ, որ իրար քֆուր-քյաֆարներին իհարկե պետք է վերջ տալ, բայց մյուս կողմից էլ կոտոշություններ շատ չանել այնպես, որ դիմացինը ակումբում քֆուր չտա, բայց հոգու խորքում տա (դրանից ավելի լավ ե՞նք մեզ զգալու):
Կամ ասենք «խ*»-ի համար օգտագործվեն ավելի մեղմիկ փոխարինողներ՝ խիյար, տանձ, ծովաբազուկ... (ֆայմեք մի քիչ :Ճ)
Սիրե՚նք իրար:

Գաղթական
07.07.2018, 02:14
Հետաքրքիրա, իսկ էս պլատֆորման «լայք»-ի հետ «դիսլայք»-ի հնարավորություն տալիսա՞:

Եթե հա, ասենք կարելի էր սենց համակարգ մտցնել.
Ասենք x դիսլայք հավաքելու դեպքում ակումբցին տուգանվումա ու y-ի դեպքում՝ արգելափակվում:
Իսկ ասենք 3 լայքի դեպքում 1 դիսլայք միավոր փջվումա:
Սենց համակարգում ցանկացած գրանցված ու z գրառում կատարած ակումբցի կկարողանար լայքել ու դիսլայքել ցանկացած այլ ակումբցու, էդ թվում՝ մոդերի:

Gayl
07.07.2018, 02:14
Գայլ ջան, ես չեմ ասել, որ հրաժարվում եմ, այլ ասում եմ որ ընդհուպ էդ հարցն եմ քննարկում: Մանրամասների մեջ չմտնեմ, բայց դա անելուց առաջ պետք է գտնեմ էնտուզիաստներ, ովքեր առաջ կտանեն ակումբը: Ինքս կմնան տեխնիկական ադմին, որոշակի ձայնի իրավունքով: Սա շատ վերացական, հստակ բան չկա:

Բայց ասեմ, որ ակումբի պատմության ընթացքում գրեթե չի եղել անարդարամիտ մոդերատոր: Այս պահի ակտիվ մոդերատորների անաչառությանն ավելի եմ վստահում, քան իմ անաչառությանը:
Էս դու լուրջ ես ասում? 2 հոգի իրար հետ կարան լրիվ շակալադ վիճակների մեջ լինեն ու մոդերը իր ա շակալադ ընկերոջը պետք եղած ժամանակ պաշտպան կանգնի: Քեզ համեմատության մեջ մի դիր, բացահայտ ճշմարտություն եմ ասում: Կարողա բոլորս էլ էդպիսին ենք, բայց մեխանիզմը պիտի, որպեսզի որոշումների մեջ դեմոկրատ գտնվեն:
Մոդերատորների պատժելիության մեխանիզմ պիտի լինի ու աշխատող մեխանիզմ:

Շինարար
07.07.2018, 02:16
Չմեռանք իմ գրառումն էլ դառավ անընդունելի։ Ես էլ ուղղակի կողքից հետևում էի պարզվում ա ակտիվ մասնակից եմ։

Gayl
07.07.2018, 02:17
Հետաքրքիրա, իսկ էս պլատֆորման «լայք»-ի հետ «դիսլայք»-ի հնարավորություն տալիսա՞:

Եթե հա, ասենք կարելի էր սենց համակարգ մտցնել.
Ասենք x դիսլայք հավաքելու դեպքում ակումբցին տուգանվումա ու y-ի դեպքում՝ արգելափակվում:
Իսկ ասենք 3 լայքի դեպքում 1 դիսլայք միավոր փջվումա:
Սենց համակարգում ցանկացած գրանցված ու z գրառում կատարած ակումբցի կկարողանար լայքել ու դիսլայքել ցանկացած այլ ակումբցու, էդ թվում՝ մոդերի:

Գաղթական ջան էս պարագայում էլ մոդեր պետք չի:ճճճ
Իսկ, եթե մոդերի ընտրության մեջ դեր ունենա նաև ակումբցին? ու որոշ ժամանակը մեկ նրա մոդեր լինել չլինելը ակումբցուց կախում ունենա:

Chuk
07.07.2018, 02:17
Էս դու լուրջ ես ասում? 2 հոգի իրար հետ կարան լրիվ շակալադ վիճակների մեջ լինեն ու մոդերը իր ա շակալադ ընկերոջը պետք եղած ժամանակ պաշտպան կանգնի: Քեզ համեմատության մեջ մի դիր, բացահայտ ճշմարտություն եմ ասում: Կարողա բոլորս էլ էդպիսին ենք, բայց մեխանիզմը պիտի, որպեսզի որոշումների մեջ դեմոկրատ գտնվեն:
Մոդերատորների պատժելիության մեխանիզմ պիտի լինի ու աշխատող մեխանիզմ:

Գայլ, խնդրահարույց թեմաները ընդհանուր քննարկվում են: Էնպես չի, որ ինչ-որ մեկն իրա կամակորությամբ մոդերավորում ա: Սա գիտեմ, դրսից չի երևում: Ու առաջիկայում, կարծում եմ, որ կանցնենք այսպես կոչված «թափանցիկ մոդերավորման» մի մեխանիզմի, որ կողքից էլ դա կերևա: Հակառակը տեսնելու դեպքում կոնկրետ օրինակով կկարողանաք հարցեր բարձրացնել: Քիչ մը սպասի:

Mephistopheles
07.07.2018, 02:20
Chuk ջան, չգիտեմ ինչու ես կոնֆլիկտի ու գրառման մասին թեման նորից փակել, բայց ուզում եմ վերջին գրառմանդ (https://www.akumb.am/showthread.php/67749-%D5%84%D5%AB-%D5%AF%D5%B8%D5%B6%D6%86%D5%AC%D5%AB%D5%AF%D5%BF%D5%AB-%D5%B8%D6%82-%D5%A3%D6%80%D5%A1%D5%BC%D5%B4%D5%A1%D5%B6-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4?p=2576287&viewfull=1#post2576287) մասին մի փոքրիկ կարծիք հայտնել, ու խնդրում եմ, որ այս գրառումն էլ տեղափոխես այդ թեմա։

Նախ ուզում եմ անկեղծորեն (առանց հեգնանքների ու ձևականության) շնորհավորել քեզ ընդունածդ որոշումների կապակցությամբ։ Չնայած որ կարծել եմ, որ կողմնապահ ես եղել (թեկուզ այն իմաստով, որ Տրիբունի ոճը ճանաչում ու ընդունում ես անթույն), բայց հավատացել եմ, որ կա հնարավորություն, որ Չուկը կարող կլինի տեսնել այդ մետաղադրամի մյուս կողմն էլ, ինչից էլ և դրդված էր տեղեկացումս, որը հանդիսացավ թեմայի բացման խթան։

Տեղեկացումների մասին խոսքդ հասկանում եմ ինչու ես արել (որ հետագայում մարդիկ չունենան մտավախություններ տեղեկացումներ անելուց), սակայն այս դեպքի մասին հետդ համաձայն չեմ, բայց այդ անհամաձայնությունս արդեն արտահայտել եմ այդ թեմայի վերջին գրառմանս մեջ, ու չեմ գտնում որ խորանալու կարիք կա։ Միմիայն արձանագրեմ, որ դեռ համարում եմ թեման այդ տեսքով բացելու ու հետագայում այդ թեմայում իմ նկատմամբ ու իմ անձնականին անցնող գրառումների նկատմամբ վարքդ խնդրահարույց։ Բայց ամեն դեպքում «կլյաուզնիկությունս» (քո օգտագործած բառը՝ «հրահրելն» էր) բերեց իմ կարծիքով դրական արդյունքի։ Այդ վերջնական «հաղթանակի» իմաստով այդ թեման այդ տեսքով էլ է ինձ համար «ուտելի», չնայած կարծում եմ, որ այդ թեմայի վերջին գրառումս արժի ևս մեկ անգամ կարդան այն մարդիկ, ով այդ թեմայում անցել էին «Ծլնգի քննարկմանը» (Ուլուանա ջան, սա, բնականաբար մենակ քեզ չի վերաբերվում, և հուսով եմ սրա մեջ անձնականացում չես տեսնի, սա իսկապես բարի մաղթանք է, որ մարդիկ մեկ անգամ ևս վերանայեն իրենց արարքները կողքից, ինչպես դու էիր ասում, որ ես մտածելու բան ունեմ)։

Այս գրառմանս իմաստը հետևայ պարբերության մասին թերևս մի փոքրիկ կարծիք հայտնելն է։ Սա չեմ անում երկար-բարակ բազար բացելու համար, այլ անում եմ կոնկրետ քեզ կարծիքս հայտնելու համար։ Չեմ ուզում սա անեմ անձնական նամակով, որովհետև մեր մոտ դեռ անձնական նամակագրությունը չի ստացվում։ :))

Տես, ասում ես որ սխալվել ես, հետո կարծես փորձում ես բերել մեղմացնող հանգամանքներ (կարմիրով ընդգծածս)։ Ուզում եմ արձանագրեմ, թե ինչ է եղել իրականում։ Ես քո այդ թեման մաքրելուց հետո մտել ու տեսել եմ, որ Տրիբունի ու Շինարարի գրառումները տեղում են, բայց շատ ավելի մեղմ գրառումներ հեռացված են։ Կասկածելով քո կողմից կողմնապահույթյուն (քանի որ դու էլ էիր այդ թեմայում կոնֆլիկտի կողմ), ու մոտ մեկ ժամ այդ թեման այս կողմից ու այն կողմից չափել-ձևելով, ու հասկանալով, որ եթե այդ երկու գրառումներն ու դրանց շղթաները հանեմ, այդ զրույցի բովանդակությունն խեղաթյուրվում է, ջնջել եմ ամբողջը, ու անմիջապես տեղեկացրել եմ քեզ արածս քայլի մասին՝ կոնկրետ ասելով, որ Տրիբունի ու Շինարարի գրառումներն ինձ համար անընդունելի են։ Հա, ջնջելս առանց սկզբնական խորհրդակցելու սխալ էր, դա ընդունել եմ արդեն մի քանի անգամ, բայց արել եմ ճիշտ այն, ինչ դու ակնարկում ես որ չի արվել՝ ասելով «ուրիշ ձև կլիներ, եթե Ծլնգը տեղեկացներ»։ Դու ղեկավարականում հրավիրեցիր քննարկման, ես էլ քո ջնջածները գրառում առ գրառում բերեցի, ցույց տալով որ դրանք ավելի մեղմ էին, քան այդ երկու գրառումները։ Քո այդ գրառմանս արձագանքից ես հասկացա, որ այս հարցի լուծումը եթե լինի էլ, պահանջելու է շատ երկար տաքացած առաջ-ու-ետ (ինչը կոնֆլիկտի ու գրառման մասին այդ թեման ցուցադրեց), ինչն այդ պահին համարել եմ անտեղի ու ժամանակիս վատնում և նախընտրել եմ հրաժարվել մոդերատորությունից։ Տրիբունի գրառումը ուղարկել եմ մոդերատորների քննարկման այդ դեպքերից 3 օր անց ու քեզ հետ նոր նամակագրական վեճից հետո՝ ունենալով մեկ և միայն մեկ մղում, որ քեզ ինձնից բացի կողքից միգուցե ցույց տրվի, որ ջնջածդ բազում այլ գրառումների լույսի տակ այդ գրառումը թողելդ ճիշտ որոշում չէր։ Իսկ դու այստեղ ասում ես, որ եթե այլ կերպ արվեր ուրիշ բան կունենայինք... Սրանով ուզում եմ ասել, որ երբ մարդ ընդունում է իր սխալը, պարտադիր չի մեկ ուրիշին նորից ավտոբուսի տակ գցել։ Սխալն ընդունելն էլ է մարդուն ծաղկեցնում, ինչպես այս գրառման առաջին պարբերությանս մեջ ասացի ու շնորհավորեցի քեզ։ Ու չնայած քո որպես անձի նկատմամբ երբեք լարված չեմ եղել, ոչ էլ անարգանք է եղել (միայն կողմնապահությանդ մասին տպավորություն), բայց այդ սխալիդ ընդունումից հետո շատ ավելի եմ քեզ հարգում։ :)

Նորից, չեմ պատրաստվում շարունակել, ու որևէ արձագանք թողելու եմ անպատասխան։ Բայց ուզեցա ասել, որ պետք չի քո սխալի ընդունման բարձր արարքդ նվաստացնես այդ մի կարմրով ընգծածս «սխալիդ մեղմացնող հանգամանքներով արդարեցմամբ», մանավանդ, որ այն խեղաթյուրում է իրական դեպքերը։

Հավատո՜ւմ եմ ավելի լավ ակումբի ապագային, ու այս որոշումիցդ հետո հավատում եմ, որ դու էլ ես լինելու այդ ապագայի լավության կերտողը։

խնդրում եմ էն կլյաուզնիկ բառի մոտ copyright-ի նշան դնես... մեկ էլ մի քիչ կարճ գրի, էլի... փլիզ...

Գաղթական
07.07.2018, 02:20
Գաղթական ջան էս պարագայում էլ մոդեր պետք չի:ճճճ
Իսկ, եթե մոդերի ընտրության մեջ դեր ունենա նաև ակումբցին? ու որոշ ժամանակը մեկ նրա մոդեր լինել չլինելը ակումբցուց կախում ունենա:

Պետքա Գայլ ջան, ո՞նց պետք չի:
Օրինակ վեճերի դեպքում մեկը պիտի հասցնի գրառումները ջնջելով 2-ին էլ հանդարտեցնի/լռեցնի:

Gayl
07.07.2018, 02:23
Ժող Ֆորումը պետություն չի, ու ոչ էլ ժողովրդավարական է, Չուկը ցանկացած ժամանակ կարող է սաղիս գրողի ծոցն ուղարկել ու akumb.am-ը ծախել պարսիկներին ու դրանով հանդերձ ոչ մի պատասխանատվություն չկրել:
Ես կարծում եմ, որ իրար քֆուր-քյաֆարներին իհարկե պետք է վերջ տալ, բայց մյուս կողմից էլ կոտոշություններ շատ չանել այնպես, որ դիմացինը ակումբում քֆուր չտա, բայց հոգու խորքում տա (դրանից ավելի լավ ե՞նք մեզ զգալու):
Կամ ասենք «խ*»-ի համար օգտագործվեն ավելի մեղմիկ փոխարինողներ՝ խիյար, տանձ, ծովաբազուկ... (ֆայմեք մի քիչ :Ճ)
Սիրե՚նք իրար:

Խ_ի փոխարեն ոչ մի ուրիշ փոխարինող նառ չօգտագործենք, ոնց կա ասենք: Ու վապշե ում լեզվին ինչ բառ գա ասի:
Ընտանիքի անդամների, հասարակության, թեկուզ երեխաների ներկայիւթյամբ խ ով ու քֆուր քյաֆարով ենք խոսում?, եթե ոչ էդ դեպքում խի ենք ակումբում արխային քֆուր գրում? Էկրանի հետևից դեմքներս չի երևում?

Mephistopheles
07.07.2018, 02:25
Չմեռանք իմ գրառումն էլ դառավ անընդունելի։ Ես էլ ուղղակի կողքից հետևում էի պարզվում ա ակտիվ մասնակից եմ։

սաղ դու ես մեղավոր, այ շոտլանդ....

մենակ չասեք շոտլանդը վիրավորական ա....

Chuk
07.07.2018, 02:25
Ժող Ֆորումը պետություն չի, ու ոչ էլ ժողովրդավարական է, Չուկը ցանկացած ժամանակ կարող է սաղիս գրողի ծոցն ուղարկել ու akumb.am-ը ծախել պարսիկներին ու դրանով հանդերձ ոչ մի պատասխանատվություն չկրել:
Ես կարծում եմ, որ իրար քֆուր-քյաֆարներին իհարկե պետք է վերջ տալ, բայց մյուս կողմից էլ կոտոշություններ շատ չանել այնպես, որ դիմացինը ակումբում քֆուր չտա, բայց հոգու խորքում տա (դրանից ավելի լավ ե՞նք մեզ զգալու):
Կամ ասենք «խ*»-ի համար օգտագործվեն ավելի մեղմիկ փոխարինողներ՝ խիյար, տանձ, ծովաբազուկ... (ֆայմեք մի քիչ :Ճ)
Սիրե՚նք իրար:

Սրան ամեն դեպքում արձագանքեմ: Լրիվ համաձայն լինելով հանդերձ, իմ ակումբը ստեղծելու, էսքան տարի ադմին լինելու մեջ մի վայրկյան անգամ ցանկություն չի եղել ակումբը դարձնել «իմ դուքյան»: Իրավաբանորեն ես իրավունք ունեմ բոլորին գրողի ծոցն ուղարկելու, ակումբը ծախելու, ուրիշ բան անելու: Բայց երբևէ նման բան չի լինելու:

Եթե հասնի պահ, որ ես լինեմ բացարձակ ոչ ադեկվատ, ակումբը կհանձնվի որևէ ուրիշ ակումբցու:

Mephistopheles
07.07.2018, 02:27

քայլ արա մերժիր Չուկի՛ն....

Վիշապ
07.07.2018, 02:31
Խ_ի փոխարեն ոչ մի ուրիշ փոխարինող նառ չօգտագործենք, ոնց կա ասենք: Ու վապշե ում լեզվին ինչ բառ գա ասի:
Ընտանիքի անդամների, հասարակության, թեկուզ երեխաների ներկայիւթյամբ խ ով ու քֆուր քյաֆարով ենք խոսում?, եթե ոչ էդ դեպքում խի ենք ակումբում արխային քֆուր գրում? Էկրանի հետևից դեմքներս չի երևում?

Ակումբը ընտանիք էլ չի: Ֆորում ա: Իսկ քֆուրի օգտագործել, չօգտագործելը, կարծում եմ, նայած թեմա, նայած կոնտեքստ, նայած մարդիկ, նայած երանգներ... Նենց չի, որ քֆուրի չլինելը պարտադիր հարգանք է ենթադրում, իսկ քֆուրի լինելը պարտադիր՝ անարգանք կամ ստորացում: Ասեմ քեզ, դու վախտին ինձ հետ ավելի բռի ես խոսել, չնայած քֆուր չես օգտագործել :Ճ

Gayl
07.07.2018, 02:39

Խոսքը բռի խոսալուն չի վերաբերվում, այլ կոնկրետ քֆուրին, որ ով երբ ուզում ա քֆուր ա գրում:
Բռի եմ խոսացել, որտև արժանի ես եղել ու գիտես խի ես արժանի եղել ու էն աստիճանի ես հունից հանել, որ ոչինչ հաշվի չեմ առել:

Գաղթական
07.07.2018, 02:39
Իսկ իմ ակումբյան առաջին վեճը Չուկի հետա եղել՝ Նոյի թվին )))
Չեմ հիշում, թե ինչ թեմա էր, բայց ես ասել էի, թե «տղամարդ կնիկ» արտահայտությունը վիրավորականա, իսկ ինքը չէր համաձայնել ու էսի դարձել էր մի հատ եքա կաշա ու անցել էր անձնական հարթության, բայց առանց քֆուր:

Ճիշտա, վերջում ինքն ընդունեց իր սխալն ու իմ հիշելով նույնիսկ ներողություն խնդրեց ))

Chuk
07.07.2018, 02:43

Հետաքրքրեց, փնտրել, նայել ա պետք :ճ

Շինարար
07.07.2018, 02:44
Իմ առաջին վեճը Տրիբունի հետ ա եղել այսինքն որ հիշում եմ ինչ-որ տատական ասացվածքներ էինք վարկանիշով իրար ասում ի դեպ դրական վարկանիշով ահագին վարկանիշս առաջ ընկավ հիմա կոնկրետ չեմ հիշում բայց

Gayl
07.07.2018, 02:49
Իսկ իմ ակումբյան առաջին վեճը Չուկի հետա եղել՝ Նոյի թվին )))
Չեմ հիշում, թե ինչ թեմա էր, բայց ես ասել էի, թե «տղամարդ կնիկ» արտահայտությունը վիրավորականա, իսկ ինքը չէր համաձայնել ու էսի դարձել էր մի հատ եքա կաշա ու անցել էր անձնական հարթության, բայց առանց քֆուր:

Ճիշտա, վերջում ինքն ընդունեց իր սխալն ու իմ հիշելով նույնիսկ ներողություն խնդրեց ))

Չուկի հետ կարծեմ անգլիական այգխ կաֆեում ստրելկա եղանք:ճճճճ բայց պատճառը վապշէ չեմ հիշում:

Mephistopheles
07.07.2018, 02:53
Իսկ իմ ակումբյան առաջին վեճը Չուկի հետա եղել՝ Նոյի թվին )))
Չեմ հիշում, թե ինչ թեմա էր, բայց ես ասել էի, թե «տղամարդ կնիկ» արտահայտությունը վիրավորականա, իսկ ինքը չէր համաձայնել ու էսի դարձել էր մի հատ եքա կաշա ու անցել էր անձնական հարթության, բայց առանց քֆուր:

Ճիշտա, վերջում ինքն ընդունեց իր սխալն ու իմ հիշելով նույնիսկ ներողություն խնդրեց ))

տղամարդ կնիկ ասելու համա՞ր...