PDA

Դիտել ողջ տարբերակը : Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 [45] 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67

Ծլնգ
23.12.2016, 02:59
Կարելի ա՞ քեզ մտերմիկ Ծնգ ասել:
Ծնգի դեպքում այդ արմատային տարբերությունը կանհետանա :D բայց թե մտերմության պահանջ ես զգում, ասա՝ Զրնգ :P

CactuSoul
28.12.2016, 14:45
Վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան....

yerevanci-ն ա վերադարձել :)
Էն որ միշտ ակնոցով նկարներ էր դնում, ու որտե՞ղ էր Գագիկ Սուրենյանը, երբ yerevanci-ն մեզ ամեն օր եղանակի տեսությունն էր ներկայացնում :))
Բարի վերադարձ :)

#nostalgie

Ուլուանա
31.12.2016, 00:44
Ձմեռ պապ ջան, ես մի տեսակ ոչ մի բան չեմ ուզում քեզանից էս տարի` ոչ կախարդական բաժակ, ոչ կախարդական փայտիկ, ոչ ատոմային ռումբ, ոչ էլ Ակունամատատայի ուղեգիր։ Ես ոնց որ թե ամեն ինչ ունեմ։ :))
Բա էն նվերների թեմայում լիքը թելեր էիր ուզել։ Աչքիս՝ դու ուղղակի Ձմեռ պապիկին չես ուզում շատ ծանրաբեռնել, հա՞. ինքը թող չբերի ոչ մի բան, բայց ուրիշները թող բերեն :))։

Նիկեա
31.12.2016, 00:59
Բա էն նվերների թեմայում լիքը թելեր էիր ուզել։ Աչքիս՝ դու ուղղակի Ձմեռ պապիկին չես ուզում շատ ծանրաբեռնել, հա՞. ինքը թող չբերի ոչ մի բան, բայց ուրիշները թող բերեն :))։

հետո հասկացա որ դասերը ես էլ կարող եմ անել, ծանոթ խառնել պետք չի։ :)) Համ էլ ունեմ թելեր, ուղղակի աչքս դուրսն ա, թելերի Խանութի կողքով անցնում եմ ու ցուցափեղի մոտ դրված կծիկները ասում են` տես ես ինչ սիրուն սվիտր կլինեմ, ինձանից ինչ ընտիր գլխարկ դուրս կգա, ես ստեղծված եմ գուլպա դառնալու համար։ Ու էդ օրն էլ իրանց ձայների ազդեցության տակ էի, ամենաշատը կուրախանայի եթե ինձ մի քանի կծիկ թել նվիրեին :D

Ուլուանա
02.01.2017, 23:47
Էս ժամանակակից կյանքի անբաժան մաս դարձած խմբակային շնորհավորանքները չսիրեցի, էլի։ Հետաքրքիր ա, մարդ կա՞, ով իսկապես ուրախանում ա հրապարակային–խմբակային շնորհավորանք կարդալիս, որում ինքը մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր հոգու հետ թեգ ա արված։ Մարդկանց անձամբ շնորհավորելուց գլուխդ ազատելու լավ ձև ա, ինչ խոսք, ու որոշ դեպքերում իսկապես շատ հարմար, երբ մարդն էնքան մտերիմ կամ հետաքրքիր չի, ու շնորհավորելուց հետո կարող ա խնդիր լինի հետը դրանից ավել բան խոսելը։ Բայց որ շնորհավորելու էդ ձևն արդեն սկսում ա համատարած փոխարինել առանձին շնորհավորանքներին, որոնք նախկինում հաստատ կլինեին, եթե չլիներ էդ «բիրիքով» տարբերակի հնարավորությունը, արդեն մի քիչ տխուր ա։ Թե՞ ամեն դեպքում կարևորներին միշտ էլ առանձին շնորհավորում են։ :think

Հ.Գ. Մի քիչ լավ չստացվեց. տարվա առաջին գրառումս փնթփնոց եղավ... :}

StrangeLittleGirl
02.01.2017, 23:55

Ես էլ չեմ սիրում դրանք։ Մի տեսակ ներվերս խախտվում են։ Անկախ նրանից թեգ անում են, թե չէ։

Ռուֆուս
02.01.2017, 23:55
Էս ժամանակակից կյանքի անբաժան մաս դարձած խմբակային շնորհավորանքները չսիրեցի, էլի։ Հետաքրքիր ա, մարդ կա՞, ով իսկապես ուրախանում ա հրապարակային–խմբակային շնորհավորանք կարդալիս, որում ինքը մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր հոգու հետ թեգ ա արված։ Մարդկանց անձամբ շնորհավորելուց գլուխդ ազատելու լավ ձև ա, ինչ խոսք, ու որոշ դեպքերում իսկապես շատ հարմար, երբ մարդն էնքան մտերիմ կամ հետաքրքիր չի, ու շնորհավորելուց հետո կարող ա խնդիր լինի հետը դրանից ավել բան խոսելը։ Բայց որ շնորհավորելու էդ ձևն արդեն սկսում ա համատարած փոխարինել առանձին շնորհավորանքներին, որոնք նախկինում հաստատ կլինեին, եթե չլիներ էդ «բիրիքով» տարբերակի հնարավորությունը, արդեն մի քիչ տխուր ա։ Թե՞ ամեն դեպքում կարևորներին միշտ էլ առանձին շնորհավորում են։ :think

Հ.Գ. Մի քիչ լավ չստացվեց. տարվա առաջին գրառումս փնթփնոց եղավ... :}

Ես ուրախացել էի, որ արդեն մի քանի տարի ա ինձ ոչ մեկ չի թեգում էդ խմբակային գրառումներում, էն էլ էս տարի լրիվ անկապ մեկը թեգել էր տենց խմբակային շնորհավորանքի վրա: Մտա սուսուփուս թեգը ջնջեցի առանց շնորհավորանքը լայքելու :D

Ուլուանա
03.01.2017, 00:05

Ինձ էս տարի ոնց որ թե մի անգամ են թեգ արել (ինչը չի նշանակում, թե փոխարենը անձամբ շատ են շնորհավորել :D), ես էլ եմ ջնջել, որ ամեն քոմենթի ժամանակ տեղեկացում չստանամ. էդ լրիվ ներվերի դեղ ա :{։

Ռուֆուս
03.01.2017, 00:17
Ինձ էս տարի ոնց որ թե մի անգամ են թեգ արել (ինչը չի նշանակում, թե փոխարենը անձամբ շատ են շնորհավորել :D), ես էլ եմ ջնջել, որ ամեն քոմենթի ժամանակ տեղեկացում չստանամ. էդ լրիվ ներվերի դեղ ա :{։

Եթե շատ մոտիկ մարդ ա ու չես ուզում վիրավորվի, որ թեգը ջնջել ես, կարաս Turn off notifications for this post տաս ։ՃՃ

Ուլուանա
03.01.2017, 00:21
Եթե շատ մոտիկ մարդ ա ու չես ուզում վիրավորվի, որ թեգը ջնջել ես, կարաս Turn off notifications for this post տաս ։ՃՃ
Գիտեմ, բայց տվել էի, չէր օգնել, դրանից հետո թեգը հանեցի :D։

StrangeLittleGirl
03.01.2017, 01:49
Ես ուրախացել էի, որ արդեն մի քանի տարի ա ինձ ոչ մեկ չի թեգում էդ խմբակային գրառումներում, էն էլ էս տարի լրիվ անկապ մեկը թեգել էր տենց խմբակային շնորհավորանքի վրա: Մտա սուսուփուս թեգը ջնջեցի առանց շնորհավորանքը լայքելու :D
Ինձ էլ չեն թեգել։ Բայց ինձ էդ անդեմ Happy New Year կարգի գրառումներն են ներվայնացնում։ Սաղ ֆիդս էդ ա։

Alphaone
03.01.2017, 06:58
ես հատուկ գրեցի, խնդրեցի չթեգեն, տարօրինակ էր, բայց խնդրանքս հարգեցին, թեև ընկերներիս մեջ ԽԾԲ-ից լիքը քյառթլենդցիներ կան, որ նման բաները հաշվի չեն առնում...

StrangeLittleGirl
03.01.2017, 14:09
ես ծնողներիս միշտ բողոքում եմ, թե էդքան մի զանգեք էլի, մանավանդ մաման հենց տեսնում ա օնլայն եմ՝ զանգում ա, բայց ես էդ առումով ավելի ցեց եմ իրականում: Վայ էսօր օնլայն չեղան, տեսնես ի՞նչ ա եղել, վայ ուշացրեց զանգելը, վայ երկու օր ա պապան կոմպին չի մոտենում, խի՞, Տարոնն ո՞ւր ա էս ժամին, որ տանը չի, էս էրեխուն խի եք հիվանդացրել, էս մարդուն խի չեք լավ նայում, էս կնկան խի եք ջղայնացրել: Մի ահավոր պարանոյիկ խասյաթ ա մոտս, ամեն բանի համար անհանգստանում եմ՛: Էն որ ասում են մեր հողը մեր ջուրը մեր միրգը, չէ էլի, միրգը չնայած մի քիչ հա, բայց ամեն բան մի կողմ, հարազատներիս ամեն օր տեսնելու, ոնցությունում վստահ լինելու հնարավորության բացակայությունն ամենավատ բանն ա էս պահին իմ կյանքում: Որ ասեմ կարոտում եմ, կարոտը մի տեսակ շատ վերացական բան ա, չգիտեմ ինչ ա, ես որ մեկին ուզում եմ տեսնեմ՝ համարում եմ կարոտում եմ, ու տենց շատ-շատերին եմ ուզում տեսնել, կարոտում, բայց էս կարոտը չի, էս վստահության պակասություն ա, որ էնտեղ հեռվում իրոք լավ են,տրամադրությունները բարձր ա, կարո՞ղ ա ինչ-որ բանի համար տխուր են, ինձ չեն ասում ևայլն: Ինձ թվում ա՝ սա հիվանդություն ա, համենայն դեպս՝ առողջ երևույթ չի:

Շին, եսի՞մ։ Ինձ մոտ էլ լրիվ հակառակն ա։ Ես չեմ կարոտում ոչ մեկի։ Որ ասում եմ, նեղանում են։ Հա, ասենք ուրախ կլինեմ տեսնել, բայց նենց չի, որ մեջտեղից ճղվում եմ տեսնելու համար։

Շինարար
03.01.2017, 17:25
Շին, եսի՞մ։ Ինձ մոտ էլ լրիվ հակառակն ա։ Ես չեմ կարոտում ոչ մեկի։ Որ ասում եմ, նեղանում են։ Հա, ասենք ուրախ կլինեմ տեսնել, բայց նենց չի, որ մեջտեղից ճղվում եմ տեսնելու համար։

Բյուր, դե ես դրա անունը դրել եմ կարոտել, ես էլ չեմ ճղվում տեսնելու համար: Իսկ հարազատների պահով, ասում էլի՝ ինձ մոտ հիվանդագին երևույթ ա:

IVI Art
07.01.2017, 15:44
Բարև ձեզ, չգիտեմ որ թեմայում գրել, համենայն դեպս... Սա ինչ բան է? (Մի կերպ հաջողվեց մտնել)

http://uploads.ru/b2Eqc.jpg

Հայկօ
07.01.2017, 20:42
Բարև ձեզ, չգիտեմ որ թեմայում գրել, համենայն դեպս... Սա ինչ բան է? (Մի կերպ հաջողվեց մտնել)

http://uploads.ru/b2Eqc.jpg

Արժի ստեղ հարցնել. Համակարգի աշխատանքում նկատված թերություններ (https://www.akumb.am/showthread.php/50815):

Chuk
07.01.2017, 22:09
Բարև ձեզ, չգիտեմ որ թեմայում գրել, համենայն դեպս... Սա ինչ բան է? (Մի կերպ հաջողվեց մտնել)

http://uploads.ru/b2Eqc.jpg
Արդեն 9 ամիս է, ինչ ակումբը աշխատում է https պրոտոկոլով, SSL/TLS սերտիֆիկատով։ Սա ակումբի աշխատանքն ու ձեր անձնական տվյալների (օրինակ՝ գաղտնաբառ) պահպանումը դարձնում է առավել անվտանգ, դժվարխոցելի։

Սերտիֆիկատի էն տարբերակը, որն օգտագործում ենք ակումբում, գործում է 3 ամիս ժամկետով, որից հետո պետք է թարմացնել՝ նորից 3 ամսով երկարացնելով գործելու ժամկետը։ Ժամկետնանց սերտիֆիկատի դեպքում բրոուզերը ավտոմատ տալիս է այդ զգուշացումը, ինչն ամենևին չի նշանակում, որ ձեր տվյալներն այդ պահին վտանգված են։ Ակումբի սերտիֆիկատի ժամկետն ավարտվել էր ու մոռացել էի այդ մասին։ Բայց դա տևեց երևի թե ոչ ավել, քան մեկ ժամ, որովհետև StrangeLittleGirl-ը ֆեյսբուքում տեղեկացրեց ու արագ հասա տուն, թարմացրի սերտիֆիկատը։

Զգուշացումը երևացել է միայն այդ ընթացքում և իրականում որևէ վտանգ չի եղել։ Այդ ժամանակ էլ կարող էիք զգուշացումն անտեսելով լրիվ անվտանգ մտնել ակումբ։

Ամեն դեպքում ներողություն ծագած անհարմարության համար։

IVI Art
10.01.2017, 11:10

Թեև գրեթե բան չեմ հասկանում "սերտիֆիկատներից" և այլնից, բոլոր դեպքերում շնորհակալություն :)

StrangeLittleGirl
12.01.2017, 13:44
Նոր քաղաքից նոր ծանոթներիցս մեկի հետ էի խոսում, ասում եմ՝ փարթ թայմ գործ եմ ման գալիս էս քաղաքում, շաբաթը ոչ ավել, քան 16 ժամը: Մի հայ աղջիկ կա մեզ մոտ, ինքն ա խորհուրդ տվել, ասում ա՝ ում հետ կես բերան զրուցել ունես, արտահայտվի, որ գործ ես ման գալիս: Ընդհանրապես շատ խելացի ա: Ինչը ոնց խորհուրդ ա տալիս, անում եմԴԴ Մի խոսքով, մարդը բա մեզ մոտ գարունը նոր աշխատատեղեր են լինելու՝ շաբաթը ութից տասնվեց ժամ: Հարցազրույցը ես եմ անցկացնում, դիմումը կօգնեմ՝ ոնց լրացնես, որ համակարգը ավտոմատ չմերժի նախքան հարցազրույցը և այլն: Իրականում դե ինձ սեպտեմբերից ա գործը պետք, բայց մտածում եմ՝ հիմիկվանից փնտրեմ, մի բան գտնեմ: Տեսնեմ՝ ոնց ա ծանոթը աշխատում: Որոշել էի օրը մի տեղ դիմեմ, երեկ օնլայն դիմեցի, էսօր փողոցում պատահաբար ծանոթիս տեսնելով: Դեմը ինը ամիս կա, մի բան կստացվի: Մանավանդ որ շատ քթի մազության տեղ չունեմ, ընտրելուեմ էն, ինչ առաջարկում ա էս քաղաքի շուկան: Բայց եթե էս գործը լինի, խոխմ կլինի, որ ամենաստից գործն էլ ոնց ա ավելի հեշտ ուղղակի ծանոթով գտնել, քան նորմալ դիմելով:

Էդ տենց ա Շին ջան։ ։( Ծանոթից լավ ոչ մի բան չի աշխատում։ Էն ա, էրեկ ղեկավարիս ասում եմ՝ Օլբորգում պոստդոկի եմ դիմում, ասում ա՝ սպասի մտածեմ էնտեղի համալսարանում ինչ ծանոթ ունեմ։ Ու որ չկարացավ հիշի որևէ մեկի, մտածեց՝ երկրորդ ղեկավարիս հարցնի, ինքը հաստատ կունենա ծանոթ։

Sagittarius
12.01.2017, 20:10
Էդ տենց ա Շին ջան։ ։( Ծանոթից լավ ոչ մի բան չի աշխատում։ Էն ա, էրեկ ղեկավարիս ասում եմ՝ Օլբորգում պոստդոկի եմ դիմում, ասում ա՝ սպասի մտածեմ էնտեղի համալսարանում ինչ ծանոթ ունեմ։ Ու որ չկարացավ հիշի որևէ մեկի, մտածեց՝ երկրորդ ղեկավարիս հարցնի, ինքը հաստատ կունենա ծանոթ։

Ստեղ ընկերությունների մեծ մասը պրեմիաներ են տալիս, եթե քո խորհուրդով ծանոթներիցդ մեկը ընկերությունումդ գործի տեղավորվի և մեկ տարուց ավել դիմանա: Բայց բավականին վտանգավոր ա երկարաժամկետում, եթե ամեն թաթալաբազի խորհուրդ տաս: Էտ դեպքում խորհուրդդ շատ այլ հարցերում կարող ա էլ լուրջ չընդունվի:

Ի վերջո էլի քո որակներից ա կախված, ծանոթդ ամեն ինչ քո տեղ չի անելու, մաքսիմում վստահեցնի, որ քեզ մոտ էտ որակները առկա են:

Բավականին ուրիշ ա իմ Հայաստանի տեսած «ծանոթից», բայց դե էտ էլ ա բացառիկ դեպքերում լինում:

reminilo
18.01.2017, 19:04
Ուրեմն, էսօր գնում եմ ՈւԳԸ, փոքր նիստ ենք անում ու վերջում որոշում Նոր տարվա խաղալիք բան հավաքենք,հետո էլ՝ թղթերը ընդհանուր դասավորենք:
Մի հատ մեծ արկղ կար՝ հենց դրանից էլ սկսեցինք: Լիքը նյութեր, հոդվածներ էր, այսինքն նախորդ տարիներին ինչքան զեկույցներ եղելա դրանց նյութերը կային:
Իմ համար դասավորում եմ, մեկ էլ՝ «Շիզոֆրենիայի էթիոպաթոգենեզ» Բյուրակն Իշխանյան, հոգեբուժության ամբիոն, դասախոսի ազանուն :)
Հ.Գ. Նյութը վերցրել եմ, որ կարդամ :))

StrangeLittleGirl
18.01.2017, 19:59

Ախ ։D հեյ գիդի ջահելություն, առաջին տպագրված գիտական աշխատանքս ա։

ivy
27.01.2017, 23:31
Ակումբի ստեղծագործողի անկյուն մտա

https://s-media-cache-ak0.pinimg.com/originals/41/30/b2/4130b258fcf0a522512af91d19d9c871.png

Ընդամենը նոր գրանցված մի ստեղծագործողի երկու աշխատանք ես կարդացել ու վերջ :)

Rhayader
27.01.2017, 23:35
Ընդամենը նոր գրանցված մի ստեղծագործողի երկու աշխատանք ես կարդացել ու վերջ :)

Մի ստեղծագործությունը բավական էր «հենց այդպես, ազա՜տ» գրաֆոմանիայով տառապող անտաղանդին նորմալ ստեղծագործողից տարբերելու համար: Երկրորդը լրիվ դագաղի մեխը խփեց:

ivy
27.01.2017, 23:36
Մի ստեղծագործությունը բավական էր «հենց այդպես, ազա՜տ» գրաֆոմանիայով տառապող անտաղանդին նորմալ ստեղծագործողից տարբերելու համար: Երկրորդը լրիվ դագաղի մեխը խփեց:

Ուզում եմ ասել՝ դրանով հո չի սկսվում ու վերջանում Ակումբի ստեղծագործական անկյուն մտնելը։

Rhayader
27.01.2017, 23:41
Ցիտեմ մնացած տեսածներս:

Շնորհակալ եմ, Տեր, որ դեռ կամ, ապրում եմ,
ՈՒ օրերիս գումարը կարգին թիվ է կազմում,
Ու չնայած պոռնիկ բախտն ինձնից դարձյալ փախչում է,
Բայց փայլում է դեռ աստղս մշուշում....

***

Կարոտս սրտիս մասնիկն է, գուցե
Սովորեցնում է պահել հոգումս իմ թանկ հուշերը,
ՈՒ բաց չթողնել,
Հիշողությանս երբեք չքնել,
Գիտակցությանս միշտ զգոն մնալ,
ՈՒ սիրել, սիրել հիշողությունս...

***

StrangeLittleGirl
28.01.2017, 16:00
Ինչ լավ ա Բայն էկավ :)) Իրա կողքին իմ ասածները ծաղիկներ են:

ivy
28.01.2017, 22:55
Ինչ լավ ա Բայն էկավ :)) Իրա կողքին իմ ասածները ծաղիկներ են:

Բայց հլը որ ահագին քնքուշ ա ։)

StrangeLittleGirl
02.02.2017, 22:16
Սաղ հեչ, բազմաթիվ տարիներ անց վերադառնում եմ շնորհակալություն դնելու ավանդույթին:

LisBeth
02.02.2017, 22:22
Սաղ հեչ, բազմաթիվ տարիներ անց վերադառնում եմ շնորհակալություն դնելու ավանդույթին:

Մի տեղ հանդիպեցի, մտածեցի տեսողական խաբկանք ա

Հայկօ
02.02.2017, 22:28
Սաղ հեչ, բազմաթիվ տարիներ անց վերադառնում եմ շնորհակալություն դնելու ավանդույթին:

Ինչի դու չէիր դնու՞մ :)): Կներես :D:

StrangeLittleGirl
02.02.2017, 22:30
Ինչի դու չէիր դնու՞մ :)): Կներես :D:
Չէ, Չուկը չէր ուզում շնորհակալություն ջնջող բան մտցնել, ես էլ բոյկոտում էի:

Ուլուանա
02.02.2017, 22:31
Չէ, Չուկը չէր ուզում շնորհակալություն ջնջող բան մտցնել, ես էլ բոյկոտում էի:
Բայց իմ հիշելով՝ էդ չէր բոյկոտելուդ պատճառը :P։

Ռուֆուս
02.02.2017, 22:33
Համենայն դեպս մի երկու դեպք եղել ա, երբ Բյուրը շնորհակալություն ա դրել: Եթե չալարեի, կգտնեի, լինքերը կդնեի :ՃՃ

Ուլուանա
02.02.2017, 22:43
Համենայն դեպս մի երկու դեպք եղել ա, երբ Բյուրը շնորհակալություն ա դրել: Եթե չալարեի, կգտնեի, լինքերը կդնեի :ՃՃ
Հա, մեկ–մեկ գայթակղությանը չէր դիմանում, շնորհակալում էր :D:

Ուլուանա
02.02.2017, 22:55
Բայց նենց հետաքրքիր ա, էս շնորհակալությունը հեռացնելու հնարավորության ներմուծումից հետո շատ կլինե՞ն շնորհակալություններ ջնջելու դեպքերը, ու եթե հա, հիմնականում ինչ պատճառով կջնջեն մարդիկ նախկինում իրենց դրած շնորհակալությունները։ Դե, բնականաբար, բացի սխալմամբ դրած լինելու դեպքերից։

Հայկօ
02.02.2017, 23:07
Քեզ հիմա շնորհակալեմ, մի երկու օրից կմտնեմ կջնջեմ:

Cassiopeia
03.02.2017, 01:12
###

CactuSoul
03.02.2017, 02:23
«Ոչ մի հանգամանք չի կարող հիմք ծառայել խոշտանգումները կամ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժն արդարացնելու համար:»

Ասում ա՝ «իտերացիան հատուկ է մարդուն, ռեկուրսիան աստվածային է»: Երևի դրա համար էլ ոմանք քեզ սուրբ են համարում:

Ցինիզմն էլ պիտի չափ ունենա: Թե՞ չես փորձել կողքից նայել, թե ինչ ես գրել:

Բարեկամ
05.02.2017, 07:08
Բայց թեման վայթե էդ չէր: Ծլնգ ջան։ Ու՞ր է էն խելացի, իմաստուն ու ճարտար լեզվով աղջիկը։ Հե՛տ բերեք։

Ծլնգն աղջիկ ա՞՞՞ :o

Ծլնգ
05.02.2017, 12:21
Ծլնգն աղջիկ ա՞՞՞ :o

Ծլնգը հեռախոս ա, բայց ակումբի ազդեցության տակ կամաց-կամաց վերածվում ա հոսանքով ինքնաեռաբլբլթիկի։

Բարեկամ
05.02.2017, 13:37
Ծլնգը հեռախոս ա, բայց ակումբի ազդեցության տակ կամաց-կամաց վերածվում ա հոսանքով ինքնաեռաբլբլթիկի։

Ախր բոլոր կետերով արական սեռի հեռախոս պիտի որ լինի, ու մենակ մեկով՝ ոչ․ "լաչառը"

ivy
05.02.2017, 13:39
Էհ Բարեկամ ջան, դու իր ամենասկզբի գրառումները չես կարդացել ։))
Մի քիչ քչփորի, նայի, թե հավես ունես ։)

Բարեկամ
05.02.2017, 13:40
Էհ Բարեկամ ջան, դու իր ամենասկզբի գրառումները չես կարդացել ։))
Մի քիչ քչփորի, նայի, թե հավես ունես ։)

Եթե պարզվի իգական ա, շատ կզարմանամ, մանավանդ որ խմիչքի հաշիվն էլ ինքն էր փակելու․․․

ivy
05.02.2017, 13:43
Եթե պարզվի իգական ա, շատ կզարմանամ, մանավանդ որ խմիչքի հաշիվն էլ ինքն էր փակելու․․․

Դե էս գենդերային հավասարության դարում դա քեզ դեռ կզարմացնե՞ր ։))

Սպասի հասնեմ կոմպին, մի երկու գրառում գտնեմ բերեմ ։))

Բարեկամ
05.02.2017, 13:47
Դե էս գենդերային հավասարության դարում դա քեզ դեռ կզարմացնե՞ր ։))

Սպասի հասնեմ կոմպին, մի երկու գրառում գտնեմ բերեմ ։))

Հա, բեր էլի, ապամոնտաժենք հեռախոսը :))

Ծլնգ
05.02.2017, 13:48
Եթե պարզվի իգական ա, շատ կզարմանամ, մանավանդ որ խմիչքի հաշիվն էլ ինքն էր փակելու․․․
փաստորեն դու էլ սեքսիստ․․․ էհ բա էլ խի ես զարմանում, թե արական սեռ են վերագրում :D

Գաղթական
05.02.2017, 14:03
Խնդրում եմ սեռերը պարզել ավելի պրիվատ պայմաններում ;)

«էս հիմիկվա ջահելությունը նենցա հագնվում, որ, մինչև չշոշափես, չես իմանա՝ տղայա, թե աղջիկ...»
Կ.Խաչվանքյան

ivy
05.02.2017, 14:10
Բարեկամ ջան, էս քեզ՝ մեկ: Ի դեպ, ես ասում էի՝ տղամարդ էլ կարող էր գրած լինել: Բյուրն ասում էր՝ հաստատ կին է։ Հա, մենք Ծլնգի սեռը դեռ վաղուցվանից ենք քննարկում, հիմա էդ քննարկումն էլ գտնեմ, ցույց տամ, որ քեզ մենակ չզգաս :))

Վերադառնալով բուն թեմային մի անձնական դրվագ պատմեմ...

Մազեր շատ չեմ սիրում, ու բարեբախտաբար գեներս ու բնությունը մի քիչ խղճով են վերաբերվել՝ շատ «փռչոտ» չեմ։ Բայց խնամված «սանրվածքները» դուրս գալիս են և՛ տղամարդկանց մոտ, և՛ կանանց։ Ու այս սերիայից մի թուլություն ունեմ. սիրում եմ մի անթատակս լրիվ սափրել իսկ մյուսում մի խնամված պուպուշիկ սանրվածք պահել։ Հիմա իմ թուլությունն էլ դա է։ Որոշ մարդիկ սիրում եմ միայն մեկ ականջին ականջող հագնել, ուրիշները՝ միայն մի մատին եղունգ աճացնել, այլոք էլ՝ գլխի մի կեսը թրաշել, ես էլ սիրում եմ մի անթատակիս ինտրիգայածին սանրակեցվածքը։ Հա, ու ասեմ նաև, որ երբեմն սանրվածքը մի անթատակիցս մյուսն է տեղափոխվում, այսինքն, ժամանակ առ ժամանակ փոխում եմ այն հաջողակ անթատակս, որը ներկա պահին սանրվածք է կրում։ Ու ժամանակին մի զուգընկեր ունեի, ով կարծես «վսեսոյուզնի ռոզիսկով» էր ինձ բաժին ընկել. ֆետիշի մակարդակի սիրում էր անթատակեր, ու տանելով չէր կարողանում տանել որևէ մազածածկույթ այնտեղ։ Միշտ ինձ ասում էր, որ «այ այս անթատակդ ուտեմ», բայց մյուսը իր անձնական թշնամին էր։ Ես էլ գլխին օյիններ էի բերում իմ սանրվածքիս տեղակայման փոփոխություններով։ Հավես ինտրիգների մեջ էի գցում մարդուն։ Բայց եկավ ժամանակը իմ հագեցվածության մեր հարաբերություններով։ Երկար-բարակ մտածում էի, թե ոնց կարելի էր բաժանվել առանց դառը նստվածքների։ Վերջը լուծումը գտա... հերթական անգամ փոխեցի սանրվածքիս տեղակայման վայրը, իսկ մյուս անթատակիս մազերը ազատ արձակեցի։ Ի՜նչ ջանքեր պահանջվեց, բայց կարողացա մի 3 շաբաթ անթատակերս թաքնված պահել։ Ու 3 շաբաթ «սոված ու ծարավ» պահելուց հետո վերջապես զուգընկերոջս մոտ թողեցի անթատակերիս։ Սա էլ նկատելով կոկիկ սանրվածքով անթատակս, աչքերը կանխաճաշակելուց փակելով քիթ-բերանով նետվեց մյուս՝ ենթադրյալ մազազերծ անթատակիս կողմը։ Այդքան շփոթվածություն մարդու աչքերի մեջ ոչ դրանից առաջ ոչ դրանից հետո տեսած չկամ։ :) Ուշքը տեղը բերելուց հետո վեր կացավ, հագնվեց ու հեռացավ ընդմիշտ։ Շատ պարզ ու հավես հարաբերությունների հանգուցալուծում ստացվեց։ Մինչև հիմա էլ որ հիշում եմ, ժպիտը միշտ երեսիս է գալիս, ու նույնն էլ այդ նախկին զուգընկերոջս մոտ է լինում՝ ըստ իր խոստովանության։ Դրվագս ինչ կցուցանե... մարդկանց անհատականությունները ավելի կարևոր են, քան ստանդարտացումները... ու այդ անհատականությունների հմուտ օգտագործումը կարող է շատ ավելի խոսուն լինել, քան 14 էջ ակումբային բանահրմշտոցը։

Հղում (https://www.akumb.am/showthread.php/66001-Կնոջ-մարմինը?p=2545284#post2545284)

impression
05.02.2017, 14:15
Ծլնգի գենդերային պատկանելությունը միանշանակ չի՝ մեր իմացած իգական կամ արականից չի, ես շատ բան չեմ կարդացել, լիքը բանից էլ խաբար չեմ, բայց հետքրքրությամբ սպասում եմ՝ տեսնենք ինչ կլինի էդ մարդու գենդերի հետ։ Չհիասթափացնես ինձ, Ծլնգ, փլիզ

ivy
05.02.2017, 14:21
Բա հլը սա․ ինքը, իր խունջիկ-մունջիկը, բռնես խոպոպիկները քաշքշես :)

Դիմակը ո՞րն ա, հանվացնելո՞ւ եք :viannen_10:

ivy
05.02.2017, 14:23
լավ, մնացածն էլ դուք գտեք նայեք, ես գնացի

Գաղթական
05.02.2017, 14:26
«Եթե Ծլնգը գոյություն ունի, ապա հավատացնում եմ, որ նա սեռ էլ կունենա»
Գալուստ Սահակյան

Ծլնգ
05.02.2017, 14:48
Ծլնգի գենդերային պատկանելությունը միանշանակ չի՝ մեր իմացած իգական կամ արականից չի, ես շատ բան չեմ կարդացել, լիքը բանից էլ խաբար չեմ, բայց հետքրքրությամբ սպասում եմ՝ տեսնենք ինչ կլինի էդ մարդու գենդերի հետ։ Չհիասթափացնես ինձ, Ծլնգ, փլիզ

impression ջան, կարծում եմ սրանով շատ ավելի բան քո մասին ասացիր, քան՝ Ծլնգի գենդերի։ Մի քիչ կպատմես, թե էդ ինչո՞ւ կամ ո՞նց պիտի Ծլնգը քեզ հիասթափեցնի․․․ մանավանդ իր գենդեր-շմենդերով։

Բարեկամ
05.02.2017, 14:58
Բարեկամ ջան, էս քեզ՝ մեկ: Ի դեպ, ես ասում էի՝ տղամարդ էլ կարող էր գրած լինել: Բյուրն ասում էր՝ հաստատ կին է։ Հա, մենք Ծլնգի սեռը դեռ վաղուցվանից ենք քննարկում, հիմա էդ քննարկումն էլ գտնեմ, ցույց տամ, որ քեզ մենակ չզգաս :))

Հղում (https://www.akumb.am/showthread.php/66001-Կնոջ-մարմինը?p=2545284#post2545284)

Սա ընդհանրապես ոչ մի սեռին հարիր չէր, ոչ արական, ոչ իգական․․․ :think

Բարեկամ
05.02.2017, 15:03
Մի հատ թեմա կար, չեմ գտնի հիմա, առաջարկությունների բաժին էր։ Իմը փոքր առաջարկություն ա, ստեղ գրեմ։
Չուկ, կլինի՞ վարկանիշելու սահմանափակումը փոքրացնես, ասենք՝ երեք մարդ, քանի որ առաջվա պես շատ մարդ չկա էստեղ, ու զոռով ման ես գալիս ում վարկանիշես, որ իրական ուզածիդ կարողանաս վարկանիշել։

Ծլնգ
05.02.2017, 15:16
Սա ընդհանրապես ոչ մի սեռին հարիր չէր, ոչ արական, ոչ իգական․․․ :think

Լավն էր :D աչքիս impression-ի հետ համամիտ դուրս եկար․․․ թե՞․․․ :8

ivy
05.02.2017, 15:17
Սա ընդհանրապես ոչ մի սեռին հարիր չէր, ոչ արական, ոչ իգական․․․ :think

հարիր չին ի՞նչ էր ։)) հայուն հարիր չի վիճակնե՞ր :hayugen

Բարեկամ
05.02.2017, 15:24
Լավն էր :D աչքիս impression-ի հետ համամիտ դուրս եկար․․․ թե՞․․․ :8

Չէ, իմ նկատի ունեցածը ինչ-որ երրորդ տեսակի սեռն ա, որը դեռ չի սահմանվել :)

Իսկ իրականում պիտի որ արական լինես, գրառումներիցդ տղամարդու ոգի ա փչում, իսկ Այվիի մեջբերածում "կայֆավատ" ես եղել ուղղակի :)

Բարեկամ
05.02.2017, 15:25
հարիր չին ի՞նչ էր ։)) հայուն հարիր չի վիճակնե՞ր :hayugen

Չէ, ֆիզիոլոգիան անհայտ սեռի էր :))

Բարեկամ
05.02.2017, 15:32
Ես մի հանցավոր միտք ունեցա․ վաղուց, շատ վաղուց մի խորհրդավոր և հետաքրքիր անդամ կար՝ root մականունով, որը մի գեղեցիկ օր մի ավելի գեղեցիկ մահախոսական գրեց ինքն իրեն ուղղված ու անհետացավ։ Ինչ-որ նույն քամու հոտն եմ առնում, կարող ա՞:unsure․․․

Նաիրուհի
05.02.2017, 15:38
Ես մի հանցավոր միտք ունեցա․ վաղուց, շատ վաղուց մի խորհրդավոր և հետաքրքիր անդամ կար՝ root մականունով, որը մի գեղեցիկ օր մի ավելի գեղեցիկ մահախոսական գրեց ինքն իրեն ուղղված ու անհետացավ։ Ինչ-որ նույն քամու հոտն եմ առնում, կարող ա՞:unsure․․․

Դրա տեղը մականունը կարելի է դարձնել Բարեկամուհի :D

Ծլնգ
05.02.2017, 15:44
Իսկ իրականում պիտի որ արական լինես, գրառումներիցդ տղամարդու ոգի ա փչում, իսկ Այվիի մեջբերածում "կայֆավատ" ես եղել ուղղակի :)

Արի ու տես (https://www.akumb.am/showthread.php/10353-%D4%B9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD-%D5%A2%D5%A1%D5%B5%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D6%84%D6%80%D6%84%D5%AB%D6%80-%D5%AF%D5%A1%D5%B4-%D5%AF%D5%A1%D6%80%D6%87%D5%B8%D6%80-%D5%A3%D6%80%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80?p=2546297&viewfull=1#post2546297), որ «նա նյուխ ի ցվետ» սեռերն ու գենդերները տարբեր ոգիներ կարան փչել։ ;)

Բարեկամ
05.02.2017, 15:49

Արշակը մոլորության մեջ ա, ու բացի այդ դա մեկուկես ամիս առաջ էր, էսօրվա դրությամբ դու տղա ես ու դիմադրելն էլ անիմաստ ա

ivy
05.02.2017, 15:55
Արշակը մոլորության մեջ ա, ու բացի այդ դա մեկուկես ամիս առաջ էր, էսօրվա դրությամբ դու տղա ես ու դիմադրելն էլ անիմաստ ա

Դիմադրելն անիմաստ ա֊ն ինչ լավն էր ։))

Բարեկամ
05.02.2017, 15:59
Դրա տեղը մականունը կարելի է դարձնել Բարեկամուհի :D

Չէ, բարեկամուհին լրիվ ուրիշ հասկացողություն ա։

Ծլնգ
05.02.2017, 16:02
Արշակը մոլորության մեջ ա, ու բացի այդ դա մեկուկես ամիս առաջ էր, էսօրվա դրությամբ դու տղա ես ու դիմադրելն էլ անիմաստ ա

https://s-media-cache-ak0.pinimg.com/564x/07/e3/a6/07e3a6e7024f95b163d69c1c7ad22786.jpg

Տրիբուն
05.02.2017, 16:14
Լվացքս դրեցի, էկա ասեմ ․․․

Ծլնգի գենդերային պատկանելությունը միանշանակ չի՝ մեր իմացած իգական կամ արականից չի, ես շատ բան չեմ կարդացել, լիքը բանից էլ խաբար չեմ, բայց հետքրքրությամբ սպասում եմ՝ տեսնենք ինչ կլինի էդ մարդու գենդերի հետ։ Չհիասթափացնես ինձ, Ծլնգ, փլիզ

Ծլնգը Crocuta crocuta ա։

Իսկ ավելի լուրջ․․․

impression ջան, կարծում եմ սրանով շատ ավելի բան քո մասին ասացիր, քան՝ Ծլնգի գենդերի։ Մի քիչ կպատմես, թե էդ ինչո՞ւ կամ ո՞նց պիտի Ծլնգը քեզ հիասթափեցնի․․․ մանավանդ իր գենդեր-շմենդերով։

Ծլնգ ջան, հոգյակս, ինչի՞ ա քո գերեթե բոլոր գրառումներով կարմիր թելի պես (կներեք արտահայտությանս) անցնում ագրեսիվությունը։ Մարդ մի բան չասի, մի անգամից որակումներ ես տալիս։ Ու ինչի՞ ա քեզ թվում, որ դու տենց սխոդու, մի գրառումով կարաս ամեն ինչ պարզես դիմացինի մասին ու էտ քո յանի պարզածը ճպցնես դիմացինի դեմքին։ Հասկանում եմ, դու շատ խելացի մարդ ես, կարում ես քո մասին 30 ոչինչ չասող յանի շատ պոետիկ ու բարձր գեղարվեստական կետ գրես, որ կռուտոյ լինի, ու էտ խոսքդ համեմես լատիներեն, ֆլամաներեն, հին-հունարեն, բանտու ու թաի-կադաի մեջբերումներով, որ մենք գուգլենք ու նոր հասկանանք մտքիդ թռիչքի երկրային իմաստը։ Բայց հեչ կարիք չկա ամեն ինչ տենց անձնավորված ընդունել ու մի անգամից անցնել հակահարձակման, էն դեպքում երբ հարձակում քո վրա ի սկզբանե չի եղել ու նպատակ էլ չկա։

Более того, քո գրառումների, հատկապես վերջինների, ծանրակշիռ մեծամասնությունը շատ ուսոցողական ու օգտակար ա եղել։ Բայց տակի մնացածը, Боже упаси, քիչ ա մնում հում-հում ուտես քեզանից մի քիչ տարբերվողներին, այ ռասիստ :D

Բարեկամ
05.02.2017, 16:20
:D

Ժողովուրդ, ով ա ուզում ձրի վարկանիշ։
Որովհետև ես ուզում եմ /շատ/ Տրիբունին վարկանշել, հատկապես լվացքի պահով ՝ գենդերային հերթական խառնաշփոթը ստեղծելու համար, բայց համակարգը թույլ չի տալիս․․․

Ծլնգ
05.02.2017, 16:30
Լվացքս դրեցի, էկա ասեմ ․․․
Ծլնգը Crocuta crocuta ա։

ասի ասեմ՝ լիքը մերսի, համա տակիդ գրածին սա հեչ չէր սազում․․․ հավես հակասականություն կար այդ մի գրառման մեջ։

Իսկ ավելի լուրջ․․․

Ծլնգ ջան, հոգյակս, ինչի՞ ա քո գերեթե բոլոր գրառումներով կարմիր թելի պես (կներեք արտահայտությանս) անցնում ագրեսիվությունը։ Մարդ մի բան չասի, մի անգամից որակումներ ես տալիս։ Ու ինչի՞ ա քեզ թվում, որ դու տենց սխոդու, մի գրառումով կարաս ամեն ինչ պարզես դիմացինի մասին ու էտ քո յանի պարզածը ճպցնես դիմացինի դեմքին։ Հասկանում եմ, դու շատ խելացի մարդ ես, կարում ես քո մասին 30 ոչինչ չասող յանի շատ պոետիկ ու բարձր գեղարվեստական կետ գրես, որ կռուտոյ լինի, ու էտ խոսքդ համեմես լատիներեն, ֆլամաներեն, հին-հունարեն, բանտու ու թաի-կադաի մեջբերումներով, որ մենք գուգլենք ու նոր հասկանանք մտքիդ թռիչքի երկրային իմաստը։ Բայց հեչ կարիք չկա ամեն ինչ տենց անձնավորված ընդունել ու մի անգամից անցնել հակահարձակման, էն դեպքում երբ հարձակում քո վրա ի սկզբանե չի եղել ու նպատակ էլ չկա։

Более того, քո գրառումների, հատկապես վերջինների, ծանրակշիռ մեծամասնությունը շատ ուսոցողական ու օգտակար ա եղել։ Բայց տակի մնացածը, Боже упаси, քիչ ա մնում հում-հում ուտես քեզանից մի քիչ տարբերվողներին, այ ռասիստ :D
Այ Տրիբուն ջան, էս գրառումդ գրելուց հետո կարդացե՞լ ես։ Վաղուց ա չէի տեսել մի գրառում, որը ինքն իրեն այսքան լավ կբնութագրեր (գրառումը ինքն իր մասին շատ դիպուկ գրառում ա, այս աստիճանի ճշգրի՞տ ռեկուրսիա, գրողը տանի)։

Բայց ավելի լուրջ, Տրիբուն ջան, դու սիրում ես ասածդ ասելուց առաջ մի հատ դիմացինին բնութագիր տաս, հետո ասես, ես էլ սիրում եմ դիմացինի ասածները իր վրա անդրադարձնել (էս գրառումս քեզ որպես վառ ապացույց)։ Վերագրի սա հին հեռախոս լինելուս․․․ մեջը լիքը ստատիկ արձագանք կա, էլի․․․ ու արի սիրենք զմիմյանս այնպես, ինչպես ըլած ենք։

Ծլնգ
05.02.2017, 16:32
:D

Ժողովուրդ, ով ա ուզում ձրի վարկանիշ։
Որովհետև ես ուզում եմ /շատ/ Տրիբունին վարկանշել, հատկապես լվացքի պահով ՝ գենդերային հերթական խառնաշփոթը ստեղծելու համար, բայց համակարգը թույլ չի տալիս․․․
Ժող ջան, Բարեկամին մի հատ էն սեքսիզմ թեմայի հղում տվեք․․․ արագ :D

LisBeth
05.02.2017, 17:51
Հետաքրքրիրն էն ա որ մեծամասամբ կարծում են, թե Ծլնգը հակառակ սեռի ա :))

Հայկօ
05.02.2017, 17:52
Փչացած հեռախոս ե՞ք խաղում, հինավուրցներ:

Գաղթական
05.02.2017, 18:21
https://s-media-cache-ak0.pinimg.com/564x/07/e3/a6/07e3a6e7024f95b163d69c1c7ad22786.jpg

էս կատուն էգա՞, թե՞ որձ

impression
05.02.2017, 19:30
Ծլնգ, հանգիստ, սաղ լավ ա։ Հիասթափեցնելն էն կլիներ, որ էս սաղ հետաքրքիր պոստերից հետո մեկ էլ պարզվեր, որ.... ոոոորրր.... բայց չեմ կարող հիմա ասել, կպարզվի, հետո կասեմ՝ հիասթափվել եմ, թե չէ։ Սպոյլերություն չանեմ։

Ծլնգ
05.02.2017, 21:04

http://images.memes.com/meme/1160792

Ծլնգ
05.02.2017, 21:07
Փչացած հեռախոս ե՞ք խաղում, հինավուրցներ:

Ասա է, ասա, Հայկօ ջան։ Քցել են մեջտեղ ու բոլոր կողմերից տշտշում են խեղճ հեռախոսիս, հլը մի կողմից էլ ապամոնտաժում են․․․

[ՇՇՈՒԿ]
ես դեռ հինավուրց չեմ, չէ՞
[/ՇՇՈՒԿ]

Chuk
05.02.2017, 21:40
Ասա է, ասա, Հայկօ ջան։ Քցել են մեջտեղ ու բոլոր կողմերից տշտշում են խեղճ հեռախոսիս, հլը մի կողմից էլ ապամոնտաժում են․․․

[ՇՇՈՒԿ]
ես դեռ հինավուրց չեմ, չէ՞
[/ՇՇՈՒԿ]
Դու ջհանդամ, ոմանք ձեռի հետ ինձ էլ են տշտշում՝ համոզմունք հայտնելով, որ դու իմ ֆեյքն ես :))

Յոհաննես
05.02.2017, 21:44
Դու ջհանդամ, ոմանք ձեռի հետ ինձ էլ են տշտշում՝ համոզմունք հայտնելով, որ դու իմ ֆեյքն ես :))

խի՞ դու չես :o

Ծլնգ
05.02.2017, 21:45
Դու ջհանդամ, ոմանք ձեռի հետ ինձ էլ են տշտշում՝ համոզմունք հայտնելով, որ դու իմ ֆեյքն ես :))

հետո ասում ա

Ինչի՞ց ենթադրեցիր ;)
:ShakingMyHead

Chuk
05.02.2017, 21:49
հետո ասում ա

:ShakingMyHead
Ինչի՞ց ենթադրեցիր, որ իմ փաղաքշական «դու ջհանդամ»-ը հակասում ա «ինչի՞ց ենթադրեցիր»-ին :))

Chuk
05.02.2017, 21:53
խի՞ դու չես :o
Լիոնին հարցնես՝ դու էլ եմ ես :))

Ծլնգ
05.02.2017, 21:53
Ինչի՞ց ենթադրեցիր, որ իմ փաղաքշական «դու ջհանդամ»-ը հակասում ա «ինչի՞ց ենթադրեցիր»-ին :))

ինչի՞ց ենթադրեցիր, որ քո «ինչի՞ց ենթադրեցիր»-իդ մասին ընկերական գրառումս հակասականության ենթադրություն էր առաջադրում ;)

Ծլնգ
05.02.2017, 21:58
Լիոնին հարցնես՝ դու էլ եմ ես :))

O tempora! O mores!

Chuk
05.02.2017, 21:59
ինչի՞ց ենթադրեցիր, որ քո «ինչի՞ց ենթադրեցիր»-իդ մասին ընկերական գրառումս հակասականության ենթադրություն էր առաջադրում ;)
Հեչ էլ չեմ ենթադրել, Յոհաննես ախպոր հոգին եմ ուտում։ Հիմա համոզված ա, որ ինքս իմ հետ խոսում եմ :D

Ծլնգ
05.02.2017, 22:03
Հեչ էլ չեմ ենթադրել, Յոհաննես ախպոր հոգին եմ ուտում։ Հիմա համոզված ա, որ ինքս իմ հետ խոսում եմ :D
Ասում ես ի՞նչ գենդերային խնդիրներ ունես, որ էս ալտեր Էգոիդ չես թողնում իր սեռը բացահայտի։ :secret

Chuk
05.02.2017, 22:12
Ասում ես ի՞նչ գենդերային խնդիրներ ունես, որ էս ալտեր Էգոիդ չես թողնում իր սեռը բացահայտի։ :secret
Էսօր 30 փաստում կգրեմ, հասունացել ա պահը :sus

Յոհաննես
05.02.2017, 22:43
Լիոնին հարցնես՝ դու էլ եմ ես :))

Ես ակումբում նկար ունեմ,ով որ չունի իմ համար իրանք սաղ դու ես :))

StrangeLittleGirl
06.02.2017, 00:08
7. Ես կարծում եմ, որ գիտեմ, թե ով է Ծլնգը :))

Ո՞վ ա :))

Chuk
06.02.2017, 00:11
Ո՞վ ա :))
Բայց ես չասեցի, որ պատրաստվում եմ կասկածներս բարձրաձայնել, ուղղակի Ծլնգի մասին գրելը թրենդի մեջ ա, հետ չմնացի։ Թե չէ կարող էի գրել, որ անհայտ ակումբցիներից շատերի մասին ինչ-որ բաներ գիտեմ, էդ իմ գործի մի մասն ա։

Օրինակ ընդամենը մի քանի ժամ առաջ ինձ անծանոթ նիքով աղջիկ ա գրանցվել, բայց ես արդեն հասցրել եմ իրա նկարները նայել, այ տենց սրիկա եմ :))

StrangeLittleGirl
06.02.2017, 00:17

Հա բայց նենց հետաքրքիր ա՝ Ծլնգն ով ա ։))
Դե քեզնից բան թաքցնել չի լինի։

Ծլնգ
06.02.2017, 00:18

Էս մարդը իր կասկածները 30 փաստերի մեջ ա գրում, իսկ իմ գրածների համար ինձ «բածինկով քացի» էին տալիս․․․ մեղա աշխարհ :D

Chuk
06.02.2017, 00:20
Հա բայց նենց հետաքրքիր ա՝ Ծլնգն ով ա ։))
Դե քեզնից բան թաքցնել չի լինի։

Էհ, լավ էլ լինում ա :)

Իսկ ես կարծում եմ, որ քանի մարդը չի ուզում իմացվի, շատ խորանալ պետք չի: Ինչքան ուզում ա՝ հետաքրքիր լինի :)

StrangeLittleGirl
06.02.2017, 00:23
Էս մարդը իր կասկածները 30 փաստերի մեջ ա գրում, իսկ իմ գրածների համար ինձ «բածինկով քացի» էին տալիս․․․ մեղա աշխարհ :D

Հա բայց քո գրածը քեզ դուր էկա՞վ :)) Ես կարդացի, ասեցի՝ Ծլնգը ձեռ ա առնում ակումբցիներին։

ivy
06.02.2017, 00:26
Բյուր, էն որ ասում էիր` ինչ֊որ կայքեր ես բլոք անում, էդ ոնց ես անում։

Chuk
06.02.2017, 00:27
Բյուր, էն որ ասում էիր` ինչ֊որ կայքեր ես բլոք անում, էդ ոնց ես անում։

Ակու՞մբն ես ուզում բլոք անել :o

ivy
06.02.2017, 00:28
Ակու՞մբն ես ուզում բլոք անել :o

Էդ նկատի չունեի ։))
Ուղղակի ուզում եմ իմանալ։ Տանն էլ մեծացող երեխա կա։

Աթեիստ
06.02.2017, 00:30
Երեխեքի համար ընտիր ծրագիր կա՝ child control։

Sent from my P8000 using Tapatalk

StrangeLittleGirl
06.02.2017, 00:30
Բյուր, էն որ ասում էիր` ինչ֊որ կայքեր ես բլոք անում, էդ ոնց ես անում։

Զանազան ծրագրերով: Վերջին անգամ ակումբն էս (https://chrome.google.com/webstore/detail/web-nanny/pbdfeeacmbjblfbnkgknimpgdikjhpha?hl=en) extension-ով եմ բլոկ արել։ Կարելի ա նաև հնդուհավից (https://getcoldturkey.com/) օգտվել։ Մեկ էլ բուից (https://chrome.google.com/webstore/detail/productivity-owl/eoagmdboiealblmpaahjlhajggndaahi?hl=en), բայց էս վերջինը շատ դաժան ա ու ներվերիս վրա ազդում ա, ջնջեցի։ Մեկ էլ պոմոդորո տեխնիկայով աշխատող extension կա, բայց էդ մեկը չգտա։ «Արգելված» կայքերը քսան րոպեն մեկ հինգ րոպեով թողնում ա մտնել։

StrangeLittleGirl
06.02.2017, 00:31
Էդ նկատի չունեի ։))
Ուղղակի ուզում եմ իմանալ։ Տանն էլ մեծացող երեխա կա։
Էրեխեքինն ուրիշ պատմություն ա, սրանք հիմնականում գործից չշեղվելու համար են։

CactuSoul
06.02.2017, 00:36
Լիոնին հարցնես՝ դու էլ եմ ես :))
«Ես էլ դու եմ, ես չկամ» © :))

Ծլնգ
06.02.2017, 00:39
Հա բայց քո գրածը քեզ դուր էկա՞վ :)) Ես կարդացի, ասեցի՝ Ծլնգը ձեռ ա առնում ակումբցիներին։

էնտեղ ինձնից վերան գրողներ էլ կային․․․ համ էլ ասենք թե գրեի կրոնիս ու երաժշտական կրթությանս մասին, կամ քավոր-սանիկիս մասին, էդ ավե՞լ բան պիտի ասեր իմ մասին։

Ծլնգ
06.02.2017, 00:42
Հա բայց նենց հետաքրքիր ա՝ Ծլնգն ով ա ։))

Քեզ չէ՞ի ասել, ինձ հավաստի աղբյուրներից ասել են, որ իմ անունը Բյուր ա։

Տրիբուն
06.02.2017, 00:51
Դու ջհանդամ, ոմանք ձեռի հետ ինձ էլ են տշտշում՝ համոզմունք հայտնելով, որ դու իմ ֆեյքն ես :))

Դու էլ համա մեծ կարծիքի ես քո մասին, հա ․․․․

StrangeLittleGirl
06.02.2017, 00:53
Քեզ չէ՞ի ասել, ինձ հավաստի աղբյուրներից ասել են, որ իմ անունը Բյուր ա։
Հա բա դրա համար էլ ուզում եմ իմանալ, թե Ճուկն ինչ գիտի: Մարդ ես, կարող ա Բյուրն ես, ես էլ իմանամ :))

StrangeLittleGirl
06.02.2017, 00:53
էնտեղ ինձնից վերան գրողներ էլ կային․․․ համ էլ ասենք թե գրեի կրոնիս ու երաժշտական կրթությանս մասին, կամ քավոր-սանիկիս մասին, էդ ավե՞լ բան պիտի ասեր իմ մասին։
Ավելի շոշափելի կդառնայիր ։))

Տրիբուն
06.02.2017, 00:54
Լիոնին հարցնես՝ դու էլ եմ ես :))

Ասում եմ չէ, մեծ կարծիքի ես քո մասին - как минимум պարսկական հարբած փիղ :)

Տրիբուն
06.02.2017, 01:01
Օրինակ ընդամենը մի քանի ժամ առաջ ինձ անծանոթ նիքով աղջիկ ա գրանցվել, բայց ես արդեն հասցրել եմ իրա նկարները նայել, այ տենց սրիկա եմ :))

2:00-ից

https://www.youtube.com/watch?v=OUAXZV1mdsE

Ծլնգ
06.02.2017, 01:02
Ավելի շոշափելի կդառնայիր ։))

Էհ, սուտ բան ա․․․ ինչպես ասում էր դասախոսներիցս մեկը՝ մարդկությունը համոզվեց երկրագնդի կլորության մեջ Գագարինի աչքերով։ Նենց որ մինչև չշոշափես, ոչինչ էլ շոշափելի չի դառնում, միայն ինքդ քեզ ես խաբում։ Ո՜վ գիտի Ծլնգը ոչ էլ շոշափելի ա, Մատրիցայի մեջ լաչառ բագ ա․․․

Chuk
06.02.2017, 01:03
Դու էլ համա մեծ կարծիքի ես քո մասին, հա ․․․․
Ես չէ, այլ ոմանք [emoji14]

Բայց դե Լիոնի պատմությունը շեդևր էր, որ առաջին անգամ ակումբի հանդիպման էր եկել, մինչև վերջ չէր հավատում, որ լիքը ուրիշ մարդիկ էդ ես չեմ, եսիմ քանի հոգու իմ ֆեյքն էր համարում :))

Անվերնագիր
06.02.2017, 01:13
Էհ, սուտ բան ա․․․ ինչպես ասում էր դասախոսներիցս մեկը՝ մարդկությունը համոզվեց երկրագնդի կլորության մեջ Գագարինի աչքերով։ Նենց որ մինչև չշոշափես, ոչինչ էլ շոշափելի չի դառնում, միայն ինքդ քեզ ես խաբում։ Ո՜վ գիտի Ծլնգը ոչ էլ շոշափելի ա, Մատրիցայի մեջ լաչառ բագ ա․․․

Նեո, դու ե՞ս

StrangeLittleGirl
06.02.2017, 01:19

Պահ-պահ, առաջարկում ես շոշափե՞լ :))

Բայց դե Լիոնի պատմությունը շեդևր էր, որ առաջին անգամ ակումբի հանդիպման էր եկել, մինչև վերջ չէր հավատում, որ լիքը ուրիշ մարդիկ էդ ես չեմ, եսիմ քանի հոգու իմ ֆեյքն էր համարում :))
Յաաաա, Լիոնը հանդիպման էլ ա էկե՞լ

Ծլնգ
06.02.2017, 01:23
Պահ-պահ, առաջարկում ես շոշափե՞լ :))

Ամենևին, առաջարկում եմ վիրտուալ շոշափումներից զերծ մնալ :oy

Ծլնգ
06.02.2017, 01:24
Նեո, դու ե՞ս
Նեոն բագ էր?! Ես աչքիս Մատրիցան չեմ հասկացել... :B

Տրիբուն
06.02.2017, 01:24
Յաաաա, Լիոնը հանդիպման էլ ա էկե՞լ

Գալը ո՞րն ա, հետն էլ չորս հատ փիղ էր բերել, կես միլիոն զինվոր, երկու Արգիշտիի հաուբից, մեկ կարմիր խնձոր, և անթիվ անհամար ազգասեր կույս գեղեցկուհիներ, որոնք շփվում էին միայն հին արիերենով։

Տրիբուն
06.02.2017, 01:25
Ամենևին, առաջարկում եմ վիրտուալ շոշափումներից զերծ մնալ :oy

Այսինք, եթե պահը գա, կարանք ժիվո ձեռ քցենք :P

Ծլնգ
06.02.2017, 01:30
Այսինք, եթե պահը գա, կարանք ժիվո ձեռ քցենք :P

https://www.youtube.com/watch?v=iuOAjJ5lxMM

Ներսես_AM
06.02.2017, 01:31
Եթե Շերլոկը ինձ ամեն ինչ ճիշտ ա սովորացրել, ապա իմ համար պարզից էլ պարզ ա ում Ֆեյքն ա Ծլնգը։ :P
ՈՒղղակի զարմանում են էն հին գելերի վրա որ 10 տարի առաջ, մարդու 10–րդ գրառումից արդեն ջոկում էին ում ֆեյքն ա :))

Անվերնագիր
06.02.2017, 01:32
Նեոն բագ էր?! Ես աչքիս Մատրիցան չեմ հասկացել... :B

Ագենտ Սմի՞թ

Ծլնգ
06.02.2017, 01:37
Եթե Շերլոկը ինձ ամեն ինչ ճիշտ ա սովորացրել, ապա իմ համար պարզից էլ պարզ ա ում Ֆեյքն ա Ծլնգը։ :P
ՈՒղղակի զարմանում են էն հին գելերի վրա որ 10 տարի առաջ, մարդու 10–րդ գրառումից արդեն ջոկում էին ում ֆեյքն ա :))

աչքիս պալիտ արին :D

Ներսես ջան, չլնի՞ քո ֆեյքն եմ, դու էլ լավագույն պաշտպանությունը հարձակումը համարելով անցել ես գրոհի։

StrangeLittleGirl
06.02.2017, 01:38

Ինձ թաքուն կասե՞ս :oy

Շինարար
06.02.2017, 01:40
դե գրեք էս թեմԱՅՈՒՄ, սաղ ս էլ կարդանք

Ներսես_AM
06.02.2017, 01:42
աչքիս պալիտ արին :D

Ներսես ջան, չլնի՞ քո ֆեյքն եմ, դու էլ լավագույն պաշտպանությունը հարձակումը համարելով անցել ես գրոհի։

Դու ինքդ ես պալիտ եղել :P յա տուտ նենպրիչեմ

Ներսես_AM
06.02.2017, 01:44
Ինձ թաքուն կասե՞ս :oy

իհարկե, կասեմ ոչ :P
Այ ոնց որ էն հին վախտերը դուք գնում կետադրական նշաններ հաշվելով իմանում էիք հիմա էլ իմ վրեժի պահն ա եկել :D

StrangeLittleGirl
06.02.2017, 01:48
իհարկե, կասեմ ոչ :P
Այ ոնց որ էն հին վախտերը դուք գնում կետադրական նշաններ հաշվելով իմանում էիք հիմա էլ իմ վրեժի պահն ա եկել :D
լավ էլի :cry Ծլնգն ուրիշ կետադրություն ա օգտագործում։

Ծլնգ
06.02.2017, 01:50
Դու ինքդ ես պալիտ եղել :P յա տուտ նենպրիչեմ

ասա, լավ, օբշյակով, վիրտուլ արյունս մի պղտորի․․․ ;)

StrangeLittleGirl
06.02.2017, 01:51
ասա, լավ, օբշյակով, վիրտուլ արյունս մի պղտորի․․․ ;)
Չի ասում :cry

Ծլնգ
06.02.2017, 01:52
Չի ասում :cry

Ասում եմ, Ներսեսն ա․․․ խաղեր ա տալիս :D

Տրիբուն
06.02.2017, 01:53
Ես՝ Ակումբի հնաբնակներիցս մեկը, որը կեսից շատի նույնիսկ սեռը չգիտի, հազար տոկոս կարամ ասեմ, որ Ծլնգը ֆեյք չի։ Ծլնգը նորություն ա, թարմություն ա, կյանք ա, սեր ա ․․․ չէ՞ ջան։ :love

StrangeLittleGirl
06.02.2017, 01:54
Ասում եմ, Ներսեսն ա․․․ խաղեր ա տալիս :D
Ինքը չի, իրան նման չես։
Լսի, լավ, արի թարգենք ձևեր թափելը, ի՞նչ կարծիքի ես։

Ծլնգ
06.02.2017, 02:00
Լսի, լավ, արի թարգենք ձևեր թափելը, ի՞նչ կարծիքի ես։

Բյուր ջան, ասե՞լ եմ քեզ, թե ինչքան լավն ես :love

Ներսես_AM
06.02.2017, 02:02
ասա, լավ, օբշյակով, վիրտուլ արյունս մի պղտորի․․․ ;)

Արյու՞ն։ Հմմ երևի ուզում էիր ասել հոսանքիդ 48 վոլտ լարումն եմ պղտորու՞մ‎‎։ Ի դեպ հա պղտորում եմ, ու գիտես չէ որ փոփոխական լարումով հաստատուն լարումդ պղտորում ենք դու ծլնգում ես։ Ծլնգալը որն ա, ձենդ գլուխդ ես գցում։ :P

Chuk
06.02.2017, 02:04
Ես էլ Ծլնգին ֆեյք չեմ համարում, բայց իմ համար նորություն ա, որ Տրիբունը տղերքին ա սիրում :))

StrangeLittleGirl
06.02.2017, 02:05
Բյուր ջան, ասե՞լ եմ քեզ, թե ինչքան լավն ես :love
Ասե՞լ ես։ :oy Էս ինքդ քեզ կոմպլիմե՞նտ ես անում :))

John
06.02.2017, 02:06
Ծլնգին պալիտ անելը դժվար է, քանզի նա մեղմ ասած տարբեր կերպ է դրսևորում իրեն այժմ և նախորդ անգամ, երբ Ակումբում առաջին անգամ էր գրանցվել։ Ճիշտն ասած չեմ հիշում․ երա՞զ եմ տեսել, թե՞ իրական էր, որտև չեմ էլ հիշում թե ով ու ի՞նչ հիմքով էր ասել, թե իր կարծիքով ո՞վ է իրականում Ծլնգը։ Ես էլ խոստացա մարդու չասել, էդ մասը լավ է տպավորվել :D

Տրիբուն
06.02.2017, 02:10
Ես էլ Ծլնգին ֆեյք չեմ համարում, բայց իմ համար նորություն ա, որ Տրիբունը տղերքին ա սիրում :))

Ծլնգը տղայա՞։ Գոնե հա՞յ ա :o

Ծլնգ
06.02.2017, 02:10
Աչքիս հետաքրքիր բաները նոր են սկսվում․․․ Անվերնագիրը ո՞ւր ա, ասենք էն ադիբուդիից վիզ պետք ա հիմա․․․

Ծլնգ
06.02.2017, 02:11
Ծլնգը տղայա՞։ Գոնե հա՞յ ա :o

էդ երկու հարցի պատասխանը ինձ էլ սկսեց հետաքրքրել․․․

Չո՞ւկ, էս էլի կասկածներիդ վրա փաստի թոզ ա դրե՞լ։

Ծլնգ
06.02.2017, 02:13
Ասե՞լ ես։ :oy Էս ինքդ քեզ կոմպլիմե՞նտ ես անում :))
բա ես չանեմ, ուրիշները մենակ կտշմշեն ու ձեռ ու ոտ կգցեն․․․ էհ, դաժան տեղ դուրս եկավ էս ակումբը․․․ :D

Անվերնագիր
06.02.2017, 02:26
Աչքիս հետաքրքիր բաները նոր են սկսվում․․․ Անվերնագիրը ո՞ւր ա, ասենք էն ադիբուդիից վիզ պետք ա հիմա․․․
http://imgur.com/download/dq5oFIe

Chuk
06.02.2017, 02:29
էդ երկու հարցի պատասխանը ինձ էլ սկսեց հետաքրքրել․․․

Չո՞ւկ, էս էլի կասկածներիդ վրա փաստի թոզ ա դրե՞լ։

http://youtu.be/9hAERT6VfOg

Բարեկամ
06.02.2017, 02:34
Էհ, ես էլ արդեն ջոկեցի, որ Ծլնգը Տրիբունն ա :P
Ադիբուդին տարեք ուրիշ զալ :))

StrangeLittleGirl
06.02.2017, 02:37
Էհ, ես էլ արդեն ջոկեցի, որ Ծլնգը Տրիբունն ա :P
Իմ մտքով շուտ էր անցել, բայց Չուկն էլ, Ներսեսն էլ ասում են, որ ինքը չի :think Կամ էլ խաբում են։

Chuk
06.02.2017, 02:39
Բայց ինչ վատ դետեկտիվներ եք դուք :))

Բարեկամ
06.02.2017, 02:42
Իմ մտքով շուտ էր անցել, բայց Չուկն էլ, Ներսեսն էլ ասում են, որ ինքը չի :think Կամ էլ խաբում են։

Անձամբ ես նախընտրում եմ, որ Ծլնգը չբացահայտվի. ինքն արդեն կայացած երևույթ ա, և իր հետ շատ հետաքրքիր ա, ու ինչպես Տրիբունը նկատեց՝ ուսանելի:
Ինձ մոտ մի ուրիշ հրեշավոր միտք էլ առաջացավ. քանի որ Ակումբն առաջվա պես շատ ակտիվ անդամ չունի, Չուկի ներողամիտ թույլտվությամբ, հնարավոր է նույնիսկ՝ բարձր հովանավորությամբ, որոշ ակտիվ անդամներ կրկնօրինակվել են :))

Չուկ, իսկ սա լա՞վ էր... :oy

Ծլնգ
06.02.2017, 02:42
Իմ մտքով շուտ էր անցել, բայց Չուկն էլ, Ներսեսն էլ ասում են, որ ինքը չի :think Կամ էլ խաբում են։

տեսնես Չուկի ու Ներսեսի իմացած Ծլնգը կին ու ամուսին են, թե չետիրե րազնիխ չելովեկա․․․

Chuk
06.02.2017, 02:44
տեսնես Չուկի ու Ներսեսի իմացած Ծլնգը կին ու ամուսին են, թե չետիրե րազնիխ չելովեկա․․․

Էդ տենց շատ էական չի :)

Ծլնգ
06.02.2017, 02:45
էհ․․․ հավես ա ակումբը նորից տեսնել հանաքասեր ու կայտառ :) :tel

Բարեկամ
06.02.2017, 02:46
էհ․․․ հավես ա ակումբը նորից տեսնել հանաքասեր ու կայտառ :) :tel

Նորի՞ց: Դու ընդամենը, օրենքով, երկու ամիս առաջ ես գրանցվել: Դու ի՞նչ գիտես առաջ ոնց էր :P

Ծլնգ
06.02.2017, 02:46
Էդ տենց շատ էական չի :)
հա․․․ գլխավորը Տրիբունը չկրկնապատկվի, թե չէ ակումբը երկու հազար տոկոսանի կարծիքներից կպայթի․․․ :D

StrangeLittleGirl
06.02.2017, 02:47
Անձամբ ես նախընտրում եմ, որ Ծլնգը չբացահայտվի. ինքն արդեն կայացած երևույթ ա, և իր հետ շատ հետաքրքիր ա, ու ինչպես Տրիբունը նկատեց՝ ուսանելի:
Ինձ մոտ մի ուրիշ հրեշավոր միտք էլ առաջացավ. քանի որ Ակումբն առաջվա պես շատ ակտիվ անդամ չունի, Չուկի ներողամիտ թույլտվությամբ, հնարավոր է նույնիսկ՝ բարձր հովանավորությամբ, որոշ ակտիվ անդամներ կրկնօրինակվել են :))

Չուկ, իսկ սա լա՞վ էր... :oy

Հա, բայց մեկ էլ կայֆ կլիներ, որ պարզվեր Լիզբեթն ա ու ասենք մրցույթին երեք գործ էր ուղարկել ։))

StrangeLittleGirl
06.02.2017, 02:48
Նորի՞ց: Դու ընդամենը, օրենքով, երկու ամիս առաջ ես գրանցվել: Դու ի՞նչ գիտես առաջ ոնց էր :P
Ինքը վերջին օրերի իրադարձությունները նկատի ունի:

Բարեկամ
06.02.2017, 02:48
Չուկ, ես երեկ մի առաջարկ-խնդրանք էի արել վարկանիշ տալու սահմանափակումը վերանայելու հետ կապված, երևի տշտշոցների տակ ընկավ կորավ-գնաց, նկատել էի՞ր...

Բարեկամ
06.02.2017, 02:50
Ինքը վերջին օրերի իրադարձությունները նկատի ունի:

Բյուր, մի խանգարի :))

StrangeLittleGirl
06.02.2017, 02:56
Բյուր, մի խանգարի :))
Դու էիր ասում Ծլնգը կայացած նոր ակումբցի ա :))

Վիշապ
06.02.2017, 03:26
Գրողը տանի, ակումբը ո՞նց է այսպես արագ անցումներ անում ակադեմիայից մանկապարտեզ մակարդակների ու հակառակը ։Ճ
Բայց քանի մանկապարտեզ վիճակ է, ապա ասեմ՝ ենթադրում եմ Ծլնգը Ծովն է, նույն ինքը Alizée, չնայած ես իրեն չեմ ճանաչում։
Եսիմ, սենց պահի տակ ասեցի էլի։
Ու «թաքնված ակումբցի» խաղի կայֆը այդպես էլ չհասկացա։

Բարեկամ
06.02.2017, 03:33

Չեմ կարծում... Ծովը համարձակ ա, բայց ցինիկ չի:

Վիշապ
06.02.2017, 03:42
Բարեկամ, իմիջայլոց դրական պրոպագանդա (ագիտացիա, քարոզ) էլ կարող է լինել։

Բարեկամ
06.02.2017, 05:13
Բարեկամ, իմիջայլոց դրական պրոպագանդա (ագիտացիա, քարոզ) էլ կարող է լինել։

Չգիտեմ, ագիտացիան մի տեսակ ենթադրում ա ընտրովի, հաճախ խեղաթյուրված ինֆորմացիայով պարբերական սնումը, պարտադրումը. դրանից էլ ագիտատոր բառը բացասական իմաստ ունի:
Քարոզն էլ դոգմատիզմ ա ենթադրում:
Երևի ճիշտ, ավելի շուտ՝ պարկեշտ ձևը, ոգեշնչելն ա, բայց դա էլ, հմուտ ձեռքերում, կարող ա վերածվի մասսայական հիպնոզի:

Ինչու՞ ազնիվ գաղափարների կրողները չեն զբաղվում քարոզչությամբ, կամ, ինչպես նկատեցիր՝ իրենց մոտ դա նույնքան լավ չի ստացվում: Երևի որովհետև նրանց մոտ բացակայում է սնափառության գործոնը կամ էլ չափից դուրս, անձնուրաց նվիրյալությունը: Իսկական նվիրյալներն էլ ավելի շատ գործում են, քան խոսում: Բայց գործելը անհատական գործողություններ են, օրինակ՝ ճակատ գնալ կամ գլուխը կախ ինչ-որ բան ստեղծել: Երևի ագիտացիայի համար, վսյոտակի, մի քիչ ես-ի հաստատման, սնափառության գործոն ա պետք, որը ազնիվ գաղափարների հետ չի զուգորդվում:

Վիշապ
06.02.2017, 06:37
Ծխելը թարկելու, առողջ ապրելակերպի, ընտրություններին մասնակցելու, աղքատներին ու սովյալներերին օգնելու, կամավորական աշխատանքներին մասնակցելու, դիսկրիմինացիայի դեմ պայքարելու ու էլի նմանատիպ գովազդ-արշավները դրական պրոպագանդայի օրինակներ են։ Նահանգներում ահագին տարածված է։ Մեր ֆիրմայում աշխատողների իրավունքների, նվազագույն աշխատավարձի, աշխատանքի մասին օրենքի որոշ կարևոր կետեր խփած են կոֆեի ապարատների մոտ, պատին, որ մարդիկ կոֆե խմելուց կարդան, անգիր անեն։ Էլի պրոպագանդայի ձև է։ Էն հասարակություններում, որտեղ մարդիկ ընհանուր շահի գիտակցում ունեն, կարող է դրական քարոզչություն լինել։
Շատ անձնուրաց մարդասեր պետք չի լինել դրական գործիչ լինելու համար, ընհամենը պետք է լինել հեռատես ու իմաստուն ու չլինել նյութապաշտ ու մանրախնդիր։
Ոնց որ բարդ ա :Ճ

Freeman
06.02.2017, 07:46
Օրինակ ընդամենը մի քանի ժամ առաջ ինձ անծանոթ նիքով աղջիկ ա գրանցվել, բայց ես արդեն հասցրել եմ իրա նկարները նայել, այ տենց սրիկա եմ :))

Ինձ հարցնեիր, ասեի ով ա))

Հայկօ
06.02.2017, 09:56
Ես որ ահագին կտխրեմ, եթե պարզվի, որ Ծլնգը ոչ թե նոր մարդ ա, այլ հին ակումբցու ալտեր էգո։

Բարեկամ
06.02.2017, 10:03
Ես որ ահագին կտխրեմ, եթե պարզվի, որ Ծլնգը ոչ թե նոր մարդ ա, այլ հին ակումբցու ալտեր էգո։

Ես էլ, դրա համար էլ նախընտրում եմ չիմանալ:

Chuk
06.02.2017, 11:29
Ինձ հարցնեիր, ասեի ով ա))

Ես ուզում էի պարզել քո ֆեյքն ա, թե չէ, դու ասում ես՝ ինձ հարցնեիր :))

Chuk
06.02.2017, 11:37
Չուկ, ես երեկ մի առաջարկ-խնդրանք էի արել վարկանիշ տալու սահմանափակումը վերանայելու հետ կապված, երևի տշտշոցների տակ ընկավ կորավ-գնաց, նկատել էի՞ր...

Աչքիցս վրիպել էր, Բարեկամ ջան: Գտա, տեսա: Էս պահին չպատասխանեմ, մի քիչ մտածեմ: Պետք է վերհիշեմ հիմիկվա ձևն ու հնարավոր խդիրները սահմանափակումը հանելու/քչացնելու դեպքում:

CactuSoul
06.02.2017, 15:50
Աչքիցս վրիպել էր, Բարեկամ ջան: Գտա, տեսա: Էս պահին չպատասխանեմ, մի քիչ մտածեմ: Պետք է վերհիշեմ հիմիկվա ձևն ու հնարավոր խդիրները սահմանափակումը հանելու/քչացնելու դեպքում:

Ես կողմ եմ հանելուն` քչացնելու փոխարեն։ :oy

Ծով
06.02.2017, 17:48
Էրեխեք, ճիշտն ասած ակումբցիներից մեկը նոր էս լինքը տվեց, նայեցի, զարմացած եմ․․․մինչև ես կփորձեմ հասկանալ ով ա վոոբշե Ծլնգը, անկեղծ ասած նեղացած եմ, որ էսքան ժամանակ անց, որ ես ընդհանրապես ակտիվ չեմ, դուք ինձ հիշում եմ մենակ ինչ որ մեկի վրա կասկածելով․․․ես անցել եմ էդ տարիքը հիմարություններ անելու․․․․ուղղակի ապշած եմ․․․հետևություննրը թողնում եմ ձեզ․․․

ivy
06.02.2017, 17:56
Էս համաակումբային ծլնգոցից գլուխս գնաց արդեն :{
Նա հին ակումբցի չի. հանգստացեք, անցեք ուրիշ թեմաների:

Ծով, լույս քեզ տեսնողին. բա որ մենք էլ նեղանանք, որ դու միայն լինքը տալով ես Ակումբ մտնո՞ւմ :P

Ծով
06.02.2017, 17:57
դե, ճիշտ էլ կանեք:Dախր առաջ ես կախվածություն ունեի ակումբից, երկար եմ բուժվել:Dսիրել եմ միշ ձեզ

CactuSoul
06.02.2017, 19:20
դե, ճիշտ էլ կանեք:Dախր առաջ ես կախվածություն ունեի ակումբից, երկար եմ բուժվել:Dսիրել եմ միշ ձեզ

Կախվածություն ունեիր՝ պատմվածք գրեիր (https://www.akumb.am/showthread.php/67224-%D4%B3%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A4%D5%B8%D6%82%D5%A5%D5%BF-%D4%BF%D5%A1%D5%AD%D5%A5%D5%AC-%D5%AF%D5%A1%D5%AD%D5%BE%D5%A5%D5%AC), ոչ թե․․․ :beee
:D

Վիշապ
06.02.2017, 19:43
Հմմմմ, փաստորեն Ծովը չէր :think
Այսպե՜ս, ուրեմն համարձակ ու ցինիկ + ջահել, անփորձ, սիրո պակաս ունեցող, ու Ծովի (կամ ծովի) հետ էլ չունի․․․ այսպես, այսպես․․․

StrangeLittleGirl
06.02.2017, 19:50
Հմմմմ, փաստորեն Ծովը չէր :think
Այսպե՜ս, ուրեմն համարձակ ու ցինիկ + ջահել, անփորձ, սիրո պակաս ունեցող, ու Ծովի (կամ ծովի) հետ էլ չունի․․․ այսպես, այսպես․․․

Չէ, Ծովը չէր կարա լիներ, ավելի մեծ ա տարիքով: 30-ն անց, գուցե անգամ 40: Եթե կին ա, Տատին եմ պատկերացնում մենակ: Տղամարդկանց մեջ կասկածյալներ շատ կան:

Chuk
06.02.2017, 19:57
Ժող, թարգեք։ Եթե հին ակումբցիներից լիներ նոր նիկով չէի թույլատրի նոր նիկով հանդես գալ։

Sent from my A0001 using Tapatalk

CactuSoul
06.02.2017, 19:59
Չէ, Ծովը չէր կարա լիներ, ավելի մեծ ա տարիքով: 30-ն անց, գուցե անգամ 40: Եթե կին ա, Տատին եմ պատկերացնում մենակ: Տղամարդկանց մեջ կասկածյալներ շատ կան:

Տա՜տը․․․ Ես տատուն գրեթե չեմ ճանաչել ժամանակին, բայց ինչքանով որ հասցրել եմ, ափսոսանքի հիմք ա տալիս։ Լավ կլիներ՝ վերադառնար։

Ռուֆուս
06.02.2017, 20:58
Տա՜տը․․․ Ես տատուն գրեթե չեմ ճանաչել ժամանակին, բայց ինչքանով որ հասցրել եմ, ափսոսանքի հիմք ա տալիս։ Լավ կլիներ՝ վերադառնար։
Տատն ի դեպ Երևանում ա, մի երկու անգամ պատահաբար փողոցում հանդիպել եմ։

Sent from my Nexus 6P using Tapatalk

Ծլնգ
06.02.2017, 21:54
Էրեխեք, ճիշտն ասած ակումբցիներից մեկը նոր էս լինքը տվեց, նայեցի, զարմացած եմ․․․մինչև ես կփորձեմ հասկանալ ով ա վոոբշե Ծլնգը, անկեղծ ասած նեղացած եմ, որ էսքան ժամանակ անց, որ ես ընդհանրապես ակտիվ չեմ, դուք ինձ հիշում եմ մենակ ինչ որ մեկի վրա կասկածելով․․․ես անցել եմ էդ տարիքը հիմարություններ անելու․․․․ուղղակի ապշած եմ․․․հետևություննրը թողնում եմ ձեզ․․․

Ծով ջան, ընկերությո՞ւն անենք :oy

Կարծում եմ իրար լավ կսազենք. ես՝ Վիշապի նկարագրածով, դե դու էլ՝ այդ տարիքի հիմարություններից անցած ու Ծով... ասում են հակառակները իրար ձգում են (Ruby Rue-ին հարցրեք, ինքը ֆիզիկայից լավ ա) :love

Ծլնգ
06.02.2017, 21:58
Էս համաակումբային ծլնգոցից գլուխս գնաց արդեն :{
Նա հին ակումբցի չի. հանգստացեք, անցեք ուրիշ թեմաների:

Հա, ծլնգոցը թարգել ա պետք, թե չէ ծլնգալիքս արդեն խզվում ա։ Էս փաստորեն դու էլ ես կասկածներդ փաստերի տեղ սղացնելուց լա՞վ։

Ինձ օրինակ այս բոլոր քննարկումները լիքը օգտակար են... բացահայտում եմ ինձ նման ակումբցիների :P Դե իսկ Ծովի վերադարձը ու ընդհանուր աշխուժությունն էլ ակումբին ու ակումբցիներին է օգտակար։ Նենց որ՝ ծլնգ օն, փիփլ, ծլնգ օն!

Ծլնգ
06.02.2017, 22:02
Հմմմմ, փաստորեն Ծովը չէր :think

Ինչ էլ շուտ հանձնվեցիր... այ մարդ, բա էլ քո հետ ի՜նչ գլոբալ հարցեր քննարկենք :D

Այսպե՜ս, ուրեմն համարձակ ու ցինիկ + ջահել, անփորձ, սիրո պակաս ունեցող, ու Ծովի (կամ ծովի) հետ էլ չունի․․․ այսպես, այսպես․․․
հլը սպասի... this discussion is about a current event. Information may change rapidly as the event progresses, and initial claims may be unreliable. The last updates to this relationship may not reflect the most current information.

ivy
06.02.2017, 22:03
Էս փաստորեն դու էլ ես կասկածներդ փաստերի տեղ սղացնելուց լա՞վ։

Խելոք մնա ։)
Ու պատմվածքներիդ մասին գրի` էսքան ջուր ծեծելու տեղը։

Ծլնգ
06.02.2017, 22:09
Չէ, Ծովը չէր կարա լիներ, ավելի մեծ ա տարիքով: 30-ն անց, գուցե անգամ 40: Եթե կին ա, Տատին եմ պատկերացնում մենակ: Տղամարդկանց մեջ կասկածյալներ շատ կան:

Ծերանում ենք, Ծլնգ եղբա՛յր/քուրի՛կ,
Ծերանում ենք, սիրելի՜ս,-
Հասակակից ակումբցուն, արդեն նայում ենք քրոջ/եղբոր պես,
Նկատում ենք մատղաշներին,
Որոնք մեզ չեն նկատում.
Ամեն մի նոր ծանոթություն չի վերջանում էլ սիրով,
Ոչ էլ երգով մի անարվեստ, բայց պոռթկուն ու կրակված…

Տատին էլ մեկդ ասեք թող գա, իր հետ էլ եմ ուզում ընկերություն անել... Բյուր ջան, տղամարդկանց նիքերն էլ ասա, մի ամաչի, իրենց էլ մեր կրուգի մեջ ընդրկենք։

Ծլնգ
06.02.2017, 22:11
Ժող, թարգեք։ Եթե հին ակումբցիներից լիներ նոր նիկով չէի թույլատրի նոր նիկով հանդես գալ։

Էս կասկածանքներդ էս ինչ անհույս վիճակում են... աչքիս փաստերիս մի հատ էլ ավելացնելու ժամանակը եկել ա։ :)

Chuk
06.02.2017, 22:17
Էս կասկածանքներդ էս ինչ անհույս վիճակում են... աչքիս փաստերիս մի հատ էլ ավելացնելու ժամանակը եկել ա։ :)
Թարգի՛ր։ Ես ինձ կոռեկտ եմ պահում, չեմ հրապարակայնացնում։ Մի՛ սադրիր։

Հայկօ
06.02.2017, 22:18
34-38 տարեկան նեոսփյուռքահայուհի: Դուք շարունակեք գրել:

Հայկօ
06.02.2017, 22:24
Կամ էլ Չուկն ա: Դե վաղուց արդեն գաղտնիք չի, որ մենք բոլորս իրականում Չուկի հիվանդ երևակայության պտուղներն ենք, ու Ակումբը մենախոսություն ա: Ես էլ դու եմ, ես չկամ:

Chuk
06.02.2017, 22:29
Հայկ, էլ չխաղանք։ Հերիք ա։ Ամեն ինչն էլ ա չափ ու սահման ունի։

Sent from my A0001 using Tapatalk

Հայկօ
06.02.2017, 22:58
Հայկ, էլ չխաղանք։ Հերիք ա։ Ամեն ինչն էլ ա չափ ու սահման ունի։
Համաձայն եմ, Հայկ:

Հայկօ
06.02.2017, 23:00
Ըըը, Չուկ: Նկատի ունեմ՝ Չուկ: Կամ Ծլնգ: Կամ Լիոն: Կամ Տրիբուն: Արդեն վստահ չեմ:

Բարեկամ
07.02.2017, 00:37
Եկել եմ մի հայտարարություն անեմ :oy
Ուեմն․․ էս ծլնգոցների ձայնը գնաց-հասավ մինչև ենթագիտակցություն, ու քիչ առաջ երազումս հայտնություն տեսա․․․
Ծլնգը Հայկօն ա։

Մեսրոպ Մաշտոցն ու Մենդելեևն էլ, ասում են, երազում են տեսել տառերն ու տարրերը․․․

StrangeLittleGirl
07.02.2017, 00:45

Հավատում եմ ։)) Կարա ինքը լինի

Հայկօ
07.02.2017, 00:45
Շոյված եմ:

Բարեկամ
07.02.2017, 00:51
Շոյված եմ:

Բայց մյուս կողմից էլ, հենց նոր կարդացի իր հավելյալ փաստերը, էն որ ասում էր՝ երբեք հինավուրց չեմ եղել, մի տեսակ հավատացի․․․
Իսկ ոչ հինավուրցներին չեմ ճանաչում, նենց որ ես էլ չեմ խաղում․․․ :bye

Ուլուանա
07.02.2017, 01:02
Ծլնգն ինձ հիշեցնում ա Ovanitas–ին։ Դե, իրեն շատերը բլոգից՝ Live Journal–ից գիտեն, ոմանք էլ երևի Ֆեյսբուքից։ Հետո Ակումբում էլ հայտնվեց, կարծեմ մի քանի գրառում էր արել, հետո կորավ։ Գրելաոճն, իմ կարծիքով, ահագին նման ա, չգիտեմ...

Տրիբուն
07.02.2017, 01:06
Մի հատ առանձին թեմա բացեք - Ху из Целенг, гёрл ор бой, вилл ор вилл нот вилл ?

Բարեկամ
07.02.2017, 01:09
Ծլնգն ինձ հիշեցնում ա Ovanitas–ին։ Դե, իրեն շատերը բլոգից՝ Live Journal–ից գիտեն, ոմանք էլ երևի Ֆեյսբուքից։ Հետո Ակումբում էլ հայտնվեց, կարծեմ մի քանի գրառում էր արել, հետո կորավ։ Գրելաոճն, իմ կարծիքով, ահագին նման ա, չգիտեմ...

Յա, օվանիտասը ակումբում գրանցվել ա՞ :o
Ես իրան շատ էի սիրում․․․ :love
Բլոգից էլ արտագաղթեց, ասում էր՝ աբոյները հին են, բան, գնում եմ եվրոպատուհաններով տուն․․․

Շինարար
07.02.2017, 01:16
Ուֆ դե: Երանի ձեզ, ով ուզում ա լինի, շատ վեջներդ ա:

StrangeLittleGirl
07.02.2017, 02:00
Հետաքրքիր տարբերակներ են, բայց գրառումներից ենթադրում եմ, որ Ծլնգը.
1. Կին ա
2. ՀՀ-ում ա
3. 30-ն անց ա, կարող ա նաև 40-ը
4. Ակտիվ ակումբցու երկրորդ նիք չի։ Այսինքն, կարա Օվանիտասի կարգի մեկը լինի, որ վախտին մի քանի գրառում արել, գնացել ա։ Բայց Շինարարը կամ Ո
Չուկը չի

Շինարար
07.02.2017, 02:02

Ակունք տրամաբանության՝ կին ա, ՀՀ-ում ա, Ակտիվ ակումբցի չի, բայց Շինարարը չի::D

Տրիբուն
07.02.2017, 03:01
Մեֆը ու՞ր ա։

Ծլնգ
07.02.2017, 03:12
Շոյված եմ, սակայն Ovanitas-ը չեմ։ Բայց իրան էլ կանչեք թող գա Ծովի նման։ Ասեք՝ աբոյները հին են, բայց ճըռ-ճըռ ծլնգան հեռախոսներ են ներկրել։

Հ․Գ․
Երնեկ ձեր հավեսին, բայց, «հորս արև»։ Մի հատ մտածեք, օրինակ Տրիբունի մասին ինչ հավելյալ բան գիտենք, որ իմ մասին չգիտենք, կամ Մեֆի, կամ թեկուզ LisBeth-ի: Ու դրանք իմ մասին իմանաք, բավարարվելո՞ւ եք։ Ճիշտ ա ասում Յոհան եղբայրը, եթե նկար չկա՝ սաղ էլ Չուկն ա։ Բայց էս մի Չուկից խի եք կպել պոկ չեք գալիս մարդ չի հասկանում։

Հ․Հ․Գ․
Էս ամենին երեկ ակտիվ մասնակցում էի՝ տրամադրությունները թեթևացնելու համար, հետո թարգը տվեցի, դուրս եկա։ Էսօր շարուկվել էր, մի քիչ էլ ծանրաձեռ ադմինական ագրեսիա կար։ Ես էլ նորից տոն տվի։ Բայց դե արդեն թարգենք, հը՞ն։ Իմ մասին շատ իմանալը ոչ ոքուդ էլ բան չի ասի։ Ահագին անտիսոցիալ, փրայվասի-պարանոյիկ հեռախոս եմ, սոց-ցանցերում չկամ, ակտիվ բլոգեր չունեմ, տեսքով էլ ծիտ չեմ։ :) Ու հավաստիացնում եմ, որ իմ գրածները շատ ավելի հետաքրքիր են քան ես որպես անձ։ Սենց շարունակելով էլ կամ ինձ են արգելափակելու, կամ ես «արգելափակվեմ»։ Թողեք մի քիչ ծլնգամ իմ համար, ասում են մեկ-մեկ վատ չի ստացվում, որ նոտայի մեջ եմ պատահաբար ընկնում։

Տրիբուն
07.02.2017, 03:24
....տեսքով էլ ծիտ չեմ։
Պարտադի՞ր էր վերջում քաքի համը հանելը ։(

Բարեկամ
07.02.2017, 03:50

Էհ, Ծլնգ, չդիմացար, անձնականացրիր: Ես, օրինակ, կտրուկ դեմ եմ, որ բացահայտվես, դեռ մի բան էլ ինքնարգելափակվես: Մականունդ, ավատարդ, կարգավիճակդ - միանգամայն ավարտուն են, լրացումների կարիք չունեն: Ես նույնիսկ արդեն մեխանիկական Ծնգլն եմ հաղթահարել:
Մի խոսքով՝ բիիի յորսելֆ :love

Բարեկամ
07.02.2017, 04:00
Մեֆը ու՞ր ա։

Մեֆը հինավուրց չի՞:

Ծլնգ
07.02.2017, 04:11
Պարտադի՞ր էր վերջում քաքի համը հանելը ։(
Եվ դո՞ւ, օրնիթոֆիլ! (Չուկից հեռու մնացեք, ինքը իր փաստերի 6.-րդ կետով սենց բաներ չի սիրում) ;)

Mephistopheles
07.02.2017, 09:38
Մեֆը ու՞ր ա։

հոս եմ

Mephistopheles
07.02.2017, 09:39
Մեֆը հինավուրց չի՞:

Մեֆն անտիկ ա...

LisBeth
07.02.2017, 09:41
հոս եմ

Անխիղճ․․․

Mephistopheles
07.02.2017, 09:51
Անխիղճ․․․

ասա... ինչ անեմ մեղքերս քավեմ

LisBeth
07.02.2017, 09:54
ասա... ինչ անեմ մեղքերս քավեմ

մի կորի, թե չէ լավ չեմ լինում առանց քեզ

LisBeth
07.02.2017, 10:05
Պարտադի՞ր էր վերջում քաքի համը հանելը ։(

Շատ սրտիդ մոտ մի ընդունի։ Հաստատված փաստ ա որ մարդիկ շատ քննադատորեն են մոտենում իրենց արտաքինին։ Հիմա դու՝ ինչ էլ ասես, իմ ինտիմ երազներում մնում ես Ժան Դյուժարդեն։

Տրիբուն
07.02.2017, 10:08
հոս եմ

Թաղղղղղեմ բոյդ, բա դու մարդ ես ?

Mephistopheles
07.02.2017, 10:12
մի կորի, թե չէ լավ չեմ լինում առանց քեզ

եկա... չեմ կորի

Mephistopheles
07.02.2017, 10:14
Թաղղղղղեմ բոյդ, բա դու մարդ ես ?

էդ գորձով զբաղվող կա, ընգեր, դու ուրիշ բան արա... քեզ կարելի ա...

Mephistopheles
07.02.2017, 10:25
Ծլմգն ով ա՞...

Ծլնգ
07.02.2017, 10:28
Ծլմգն ով ա՞...

Եվ դո՞ւ, Բրուտոս!

Mephistopheles
07.02.2017, 10:30
Եվ դո՞ւ, Բրուտոս!

Մեֆիստոֆել... ձեր խոնարհ ծառան...

Ծլնգ
07.02.2017, 10:31
Մեֆիստոֆել... ձեր խոնարհ ծառան...

Ծլնգ, պրոստո Ծլնգ

Mephistopheles
07.02.2017, 10:34
Ծլնգ, պրոստո Ծլնգ

ջինգլ...

Տրիբուն
07.02.2017, 18:00
ջինգլ...

Մեֆին միշտ սրա համար եմ սիրել, որ կարա մի բառով մի շաբաթվա տրամադրություն ապահովի :D:D

StrangeLittleGirl
07.02.2017, 21:50
Ժամացու՜յց

Glück
08.02.2017, 02:19
Առաջին բանը, որ ինձ զարմացրեց ակումբում, թեմաների երկար կյանքն ա: 2009-2010թթ_ի թեմաներ կան մինչև հիմա քննարկվում են: :o

John
08.02.2017, 02:53
Առաջին բանը, որ ինձ զարմացրեց ակումբում, թեմաների երկար կյանքն ա: 2009-2010թթ_ի թեմաներ կան մինչև հիմա քննարկվում են: :o

դեռ շատ կզարմանաս ;) հույս ունեմ՝ դրական առիթներով :D Հույս ունեմ, բայց չեմ խոստանում ։Դ

Տրիբուն
11.02.2017, 17:50
Դոդը վարչապետ ա դառնալու:

Տրիբուն
11.02.2017, 22:51
Ըհը, էլի 17 հոգի հավաքված ա թեմայում։ Հիմա անում ենք գռուպավուխա, թե՞ ես գնամ հանգիստ չայ խմեմ։

Տրիբուն
11.02.2017, 22:53
Ըհը, էլի 17 հոգի հավաքված ա թեմայում։ Հիմա անում ենք գռուպավուխա, թե՞ ես գնամ հանգիստ չայ խմեմ։

20 ...

Յոհաննես
11.02.2017, 22:57
20 ...

ԱնԸմ ենք

Chuk
11.02.2017, 23:03
Տրիբուն ձյա, գռուպավուխան թեմայից դուրս չի, ներս ա։ Մարտահրավերն ընդունված ա։

Sent from my A0001 using Tapatalk

Տրիբուն
11.02.2017, 23:13
Տրիբուն ձյա, գռուպավուխան թեմայից դուրս չի, ներս ա։ Մարտահրավերն ընդունված ա։

Sent from my A0001 using Tapatalk

Դե լողացեք, թրաշվեք, էկեք ...

Տրիբուն
14.02.2017, 01:39
Էս արդեն վատ սովորություն ա դառնում, թեմայում էլի 17 հոգի ա։

http://s019.radikal.ru/i637/1702/37/3a044231ce47.jpg

Գնացինք գռուպավուխայի թեմա։

Անվերնագիր
14.02.2017, 01:51
Էս արդեն վատ սովորություն ա դառնում, թեմայում էլի 17 հոգի ա։

http://s019.radikal.ru/i637/1702/37/3a044231ce47.jpg

Գնացինք գռուպավուխայի թեմա։

Սպասի Ադի-Բուդիս վերցեմ գամ

Ռուֆուս
14.02.2017, 13:04
Էս արդեն վատ սովորություն ա դառնում, թեմայում էլի 17 հոգի ա։

http://s019.radikal.ru/i637/1702/37/3a044231ce47.jpg

Գնացինք գռուպավուխայի թեմա։

Ձյաձ, բայց ոնց որ թե սեռային բազմազանության խնդիր ունեք :ՃՃ

ivy
14.02.2017, 22:12
Բա հետո՞, էսօր ով ինչ վալենծինկա ա ստացել, պատմեք ։)

Հայկօ
14.02.2017, 23:26
Բա հետո՞, էսօր ով ինչ վալենծինկա ա ստացել, պատմեք ։)

Չէ, ոչ մի կերպ չի ստացվում: Կրակենը արդեն վանդակից դուրս ա եկել, մոլեգնում ա: Ճիշտը, ամեն դեպքում, ադի-բուդին ա :)):

ivy
14.02.2017, 23:29
Չէ, ոչ մի կերպ չի ստացվում: Կրակենը արդեն վանդակից դուրս ա եկել, մոլեգնում ա: Ճիշտը, ամեն դեպքում, ադի-բուդին ա :)):

Ինչի, ես էս ա լավ էլ իմ վալենծինկան կդնեմ. ով ինչից ուզում ա թող շարունակի խոսել ։))

ivy
15.02.2017, 00:09
Ըհն.

Ich bin so reich in deinem Angedenken,
Dass ich mich nimmer kann ganz einsam nennen,
Nur wenn ich ganz mich kann hinein versenken,
Vergess ich es, dass Tal und Flut uns trennen
Will mir die Welt die eitlen Freuden schenken,
Ich fliehe sie und mag sie nimmer kennen,
Welt, Himmel, Lenz und Liebe sind vereint,
Wo mir dein Bild, ein süsser Stern, erscheint.

ivy
15.02.2017, 00:15
Բա դուք սենց ռոմանտիկ բաներ չե՞ք ստացել էսօր, դրեք էստեղ, կռվացնենք :))

StrangeLittleGirl
15.02.2017, 00:24
Բա դուք սենց ռոմանտիկ բաներ չե՞ք ստացել էսօր, դրեք էստեղ, կռվացնենք :))
Մեր ռոմանտիկն ամեն օր ա, Վալենտինով չի սահմանափակվում :)

Sendt fra min E5823 med Tapatalk

Chuk
15.02.2017, 03:32
Թեման չեմ ուզում թարմացնել, բայց որ չգրեմ, կտրաքեմ։ Ավելի քան մեկ ամիս ուսումնասիրում եմ Տեր-Պետրոսյանի խաղաղության հասնելու կոչի ակումբյան արձագանքներին։ Տեսել եմ, որ մեծ մասը դեմ են,բայց կան նաև կողմնակիցներ ու չեզոքներ։ Երեկ համարձակվեցի թեմա բացել, որպեսզի հստակ քննարկենք էդ հարցերը։ Կանխատեսել էի, որ լիքը ակումբցիներ գրոհելու են իմ ներկայացրած փաստարկներին, նյութերին։ Դեռ թեթև է, ու նաև ուրախալի, որ Տեր-Պետրոսյանի մոտեցումը պաշտպաբողներ էլ կան,բայց գրոհին, մեկ է, սպասում եմ։

Ի՞նչ եմ անելու։ Առաջինը էն ա, որ չեմ հայտարարելու, որ ակումբցիները հոտային տրամաբանությամբ գրոհել են բոլորով մեկի վրա։ Հասարակ պատճառով, գիտես, որ երբ հարց ես բարձրացնում,որ շատերի համար անընդունելի կամ տարօրինակ ա, էդպիսի ռեակցիա ու հակադարձում պետք ա լինի։

Եթե ես չէի ուզում նման ռեակցիա, թեման չպիտի բացեի։ Ու սա կուզեմ որ հասկանան բոլոր նրանք, ովքեր ակումբցիների մասին նման տեսակետներ էին ստեղ գրում։

Բարի քննարկումներ բոլորիս։ Լավ ա լինելու։

Sent from my A0001 using Tapatalk

Mephistopheles
15.02.2017, 08:32
Մի հատ ճշտում.... էդ Լևոնի գաղափարը չի, էտ քոմըն սենսն ա որ խաղաղությունը լավ ա, կոնֆլիկտներն էլ փոխզիջումներով են ԼՈՒԾՎՈՒՄ... ուղղակի հայաստանում էդ մոտեցման կողմնակից մենակ մի հատ ուժ կա... մեծ ա փոքր ա, ուրիշ հարց ա

Գաղթական
15.02.2017, 11:48
Բա դուք սենց ռոմանտիկ բաներ չե՞ք ստացել էսօր, դրեք էստեղ, կռվացնենք :))

ես էլ եմ բան ստացել...
վալենծինկա են երևի ասում..
բավականին ինքնատիպ, անսպասելի ու մեծ ակնկալիքներով...

թե ասա ես կյանքում էի էդ վալենծինի տոնին նվեր առել...
ուղղակի լավ ծանրաբեռնված շրջան էր մոտս, Ս.Սարգսի տոնին չհասցրեցի,
միայն երեկ ժամանակ գտա խանութ մտնել..
ու, կարևորը, տարա մեքենան մի 100մ հեռու կայանեցի, որ իբր ձրի երկար կանգնի (խանութի փողոցում՝ 15ր ա առավելագույնը)
հետ եկա տեսա էդ անդեր վալենծինկայից եմ ստացել..

ու չհասկացա էլ, թե ինչի )))))
զանգեցի, որ հարցնեմ, ասեցին՝ չես ուզում մուծել՝ բողոք գրի, կքննենք...

StrangeLittleGirl
15.02.2017, 12:44
Թեման չեմ ուզում թարմացնել, բայց որ չգրեմ, կտրաքեմ։ Ավելի քան մեկ ամիս ուսումնասիրում եմ Տեր-Պետրոսյանի խաղաղության հասնելու կոչի ակումբյան արձագանքներին։ Տեսել եմ, որ մեծ մասը դեմ են,բայց կան նաև կողմնակիցներ ու չեզոքներ։ Երեկ համարձակվեցի թեմա բացել, որպեսզի հստակ քննարկենք էդ հարցերը։ Կանխատեսել էի, որ լիքը ակումբցիներ գրոհելու են իմ ներկայացրած փաստարկներին, նյութերին։ Դեռ թեթև է, ու նաև ուրախալի, որ Տեր-Պետրոսյանի մոտեցումը պաշտպաբողներ էլ կան,բայց գրոհին, մեկ է, սպասում եմ։

Ի՞նչ եմ անելու։ Առաջինը էն ա, որ չեմ հայտարարելու, որ ակումբցիները հոտային տրամաբանությամբ գրոհել են բոլորով մեկի վրա։ Հասարակ պատճառով, գիտես, որ երբ հարց ես բարձրացնում,որ շատերի համար անընդունելի կամ տարօրինակ ա, էդպիսի ռեակցիա ու հակադարձում պետք ա լինի։

Եթե ես չէի ուզում նման ռեակցիա, թեման չպիտի բացեի։ Ու սա կուզեմ որ հասկանան բոլոր նրանք, ովքեր ակումբցիների մասին նման տեսակետներ էին ստեղ գրում։

Բարի քննարկումներ բոլորիս։ Լավ ա լինելու։

Sent from my A0001 using Tapatalk
Արտ, էդ քննարկմանը հետևելով ոնց հասկացա բոլորով մեկի վրա հարձակում չի, այլ կարծիքները կիսվում են:
Ու եթե անկեղծացել ենք, ես էլ անկեղծանամ: Էդ կարգի թեմաներ քննարկելը ես ահավոր անիմաստ եմ համարում, որովհետև կան մի խումբ մարդիկ, որ Լևոնը ինչ էլ ասի, հետը համաձայն են լինելու: Կան մի խումբ մարդիկ, որ Լևոնը ինչ էլ ասի, համաձայն չեն լինելու: Ու կա մի շատ փոքր զանգված, որը մեկ համաձայն ա լինելու, մեկ՝ չէ: Դրա համար նախընտրեցի ուղղակի դուրս գալ քննարկումից: Քո տեսակետը գիտեմ, համաձայն չեմ, դու էլ իմը գիտես, համաձայն չես:

Chuk
15.02.2017, 12:52

Ես գիտեմ, որ դու էն տիպից ես, որ Լևոնն ինչ էլ ասի, համաձայն չես, բայց կոնկրետ փաստերով խոսակցություն ա գնում, կոնկրետ հարցադրումներով: Էս պահին թեմայում առկա են քեզ ուղղված հարցադրումներ, որոնք անպատասխան են: Դրանք շատանալու են: Դու կարող ես ասես, որ իրար չէինք կարող համոզել, դուրս եկա, ես էլ իմ հերթին կարծում եմ, որ ուղղակի պատասխաններ չունես:

Chuk
15.02.2017, 12:53
հ.գ. հա, խոստովանեմ, որ շատ ավելի կառուցողական քննարկում ստացվեց, քան ակնկալում էի: Ես ակնկալում էի, որ ավելի շատ մարդկանցով իմ «դեմքին են թռնելու» ու լինելու ա էն իրավիճակը, ինչը էս թեմայում քննարկելուց ակումբցիներին պիտակում էիք: Բայց ես դա համարելու էի խիստ նորմալ իրավիճակ: Ու դեռ կարող ա լինի էլ դա: Սպասենք:

StrangeLittleGirl
15.02.2017, 13:00
Ես գիտեմ, որ դու էն տիպից ես, որ Լևոնն ինչ էլ ասի, համաձայն չես, բայց կոնկրետ փաստերով խոսակցություն ա գնում, կոնկրետ հարցադրումներով: Էս պահին թեմայում առկա են քեզ ուղղված հարցադրումներ, որոնք անպատասխան են: Դրանք շատանալու են: Դու կարող ես ասես, որ իրար չէինք կարող համոզել, դուրս եկա, ես էլ իմ հերթին կարծում եմ, որ ուղղակի պատասխաններ չունես:

Անկեղծ ասած, չեմ էլ տեսել հարցադրումները, թեման շատ հպանցիկ եմ կարդում: Կնայեմ, կպատասխանեմ հիմա մենակ նրա համար, որ չասես՝ պատասխաններ չունեմ:

Chuk
15.02.2017, 13:01
Անկեղծ ասած, չեմ էլ տեսել հարցադրումները, թեման շատ հպանցիկ եմ կարդում: Կնայեմ, կպատասխանեմ հիմա մենակ նրա համար, որ չասես՝ պատասխաններ չունեմ:

Էդ դեպքում մի քիչ համբերի, համակարգված հարցերի խումբ եմ դնելու: Նենց չի, որ պարտադիր ա դրանց պատասխանելը, ուղղակի ես համոզված եմ, որ քանի հստակ էդ հարցերին ինքներս մեզ չենք պատասխանել, հարցի վերաբերյալ կարծիքը մակերեսային ա:

StrangeLittleGirl
15.02.2017, 16:30
Խնդրել էի, որ փորձառու դասախոսները գան դասերս լսեն ու ինձ ֆիդբեք տան՝ ոնց եմ անու, ինչն եմ լավ անում, ինչը՝ սխալ: Ահագին զարմացել էի, որ մի ամբողջ սեմեստր ես դաս տվեցի ու ոչ մի ստուգում, վերահսկողություն, ուղղություն չստացա, ու ես էի ստիպված դիմել դրա համար, բայց պատճառը կարա լինի էն, որ ամբիոնի վարիչի ուսանողն եմ, էլ ո՞վ պիտի ինձ ստուգի, կամ ես եմ խիստ հայավարի վերլուծում: Ինչևէ, ահագին օգտակար ֆիդբեք ստացա, օրինակ՝ պարզվեց՝ ես բաներ կա շատ եմ բարդացնում, ասենք՝ իրանք բայը խոնարհելու համար փոխանակ ասեն՝ երկրորդ դեմք, եզակի թիվ, իգակական սեռ, ուղղակի ասում են համապատասխան դերանունը. իսկ ես փորձում էի ակադեմիական լինել, պարզվեց՝ բայց պետք չի :ԴԴ Բայց շատ էի ուրախացել, որ նաև ահագին պոզիտիվ ֆիդբեք ստացա: Օրինակ երբ որ հանձնարարում եմ՝ խմբերով աշխատել, ես աթոռս վերցնում եմ ու հերթով գնում եմ էս կամ էն խմբի մեջ նստել, հետները մասնակցել քննարկմանը, զրույցին: Ես սա անում էի ուղղակի որ անընդհատ մեջները լինեմ՝ անգլերեն չխոսեն հանկարծ, թե չէ աչքդ թեքեցիր՝ անցնում են անգլերենի: Պարզվեց՝ իրանցից ոչ մեկ էդ աստիճան պատնեշը չի ջնջում ուսանողների հետ ու իրանք մենակ շրջում են մեջները քննարկումների ժամանակ, ոչ թե միանում էդ քննակումներին: Ասին՝ արդեն մենք էլ տենց կանենք:ԴԴ Մանրուք ա, բայց էնքան էի ուրախացել :D

Էռնեկ քեզ, որ կարացել ես համոզել :)) Թե չէ էդ ֆիդբեքի բացակայությունից մարդու հոգեկանը խանգարվում ա: Ես մի ամբողջ սեմեստեր ղեկավարիս աղաչեցի-պաղատեցի, որ գա (ու խոսքը մեր մեջ, էդ առարկայի գիտելիքներն իրան հեչ չէին խանգարի, ձեռի հետ էլ կսովորեր), տենց էլ չեկավ:

Շինարար
15.02.2017, 16:38

Ուղղակի դե արդեն ինչ-որ չափով ընկերացել ենք էդ մարդկանց հետ, սկզբում՝ ասի ես գամ նստեմ ձեր դասերին, հետո վերջում ասի՝ երանի մի անգամ էլ դու հարմարացնեիր :D

StrangeLittleGirl
15.02.2017, 16:44
Ուղղակի դե արդեն ինչ-որ չափով ընկերացել ենք էդ մարդկանց հետ, սկզբում՝ ասի ես գամ նստեմ ձեր դասերին, հետո վերջում ասի՝ երանի մի անգամ էլ դու հարմարացնեիր :D
Աաաա՜, լավ ձև ա: :D Մեր ֆակուլտետում մարդ գիտեմ, որ մենակ ֆիդբեքի բացակայության պատճառով իրան խմելուն ա տվել: Լավ ա կարացավ դուրս գալ էդ վիճակից:

Շինարար
15.02.2017, 17:03
Բայց Հայաստանում քաղաքականությունն էսինչ արականացված երևույթ ա։ Ոչ մի կուսակցության առաջնորդ կին չի, ոչ մի ցուցակի առաջին տեղում կնոջ անուն չի։ Էղած-չեղած կին նախարարները հիմնականում ծաղրի առարկա են էղել։ Հետո էլ կասեն՝ կնոջը հարգող հասարակություն։ Կնոջը հարգող հասարակության մեջ թույլ կտան, որ կարևոր որոշումներ կայացնելիս կանայք էլ ձայն ունենան։ Բայց հայկական քաղաքական դաշտում կինը մենակ ծաղրի առարկա ա, բոլորը հարցերն արուների միջև են որոշվում։

բեր ասենք որ մեր բոլոր նախարարներն էլ հավասարապես ծաղրի առարկա են՝ անկախ սեռից: բայց որ խիստ առնականացված քաղաքական միջավայր ունենք, անխոս, ու ոչնչով չարդարացված, որովհետև արդյունքում էդքան սնանկ ու դատարկ ա էդ միջավայրը: Ինձ թվում ա՝ ճիշտ կլիներ, որ ամեն կուսակցություն ու դաշինք իր առաջին եռյակում գոնե մի կին ունենար, էս դեպքում՝ պոզիտիվ դիսկրիմինացիայի կարիքը կա, ես ընդհանրապես միշտ եմ կողմ պոզիտիվ դիսկրիմինացիային:

StrangeLittleGirl
15.02.2017, 17:08

Ընդհանրապես, ես դեմ եմ պոզիտիվ դիսկրիմինացիային, բայց կոնկրետ քաղաքական դաշտում, կարծում եմ, կարիքը կա: Ոչ թե ցուցակներում ընդգրկելով, այլ նենց անելով, որ ԱԺ-ում 50/50 լինի։ Ինչքան գիտեմ, հիմա էլ քվոտա կա, չէ՞, բայց շատ փոքր ա, կարծեմ 10%, թե ինչ։ Ուղղակի աբսուրդ ա, երբ պետության բնակչության հալալ կեսին վերաբերող որոշումներ կայացնում են մի խումբ տղամարդիկ, որոնց ոչ մի կերպ էդ կեսի շահերը չեն ներկայացնում։

Շինարար
15.02.2017, 17:10

ի՞նչ տարբերություն ազգային ժողով լինի, թե՞ համալսարան, թե նախարարություն, թե՞ քաղաքապետարան, թե՞ դպրոց