PDA

Դիտել ողջ տարբերակը : Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 [27] 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67

Այբ
06.02.2014, 11:49
Ասա է: Անկապ ա :(

Չգնամ «Անկապ օրագրում» մի քանի գրառումներ անեմ, բողոքողներ հայտնվեն, ակումբն ակտիվանա::D

Հ.Գ. Կատակում եմ, չվախենաք::))

V!k
07.02.2014, 15:55
Լավ բան են մտածել: Գոնե սենց, թեկուզ կամաց-կամաց, բայց վերջը կհրաժարվեն տրանսլիտից

Փետրվարի 7-ը՝ համացանցում հայատառ գրելու օր
Արդեն երկրորդ տարին է՝ Հայաստանում փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օր է հայտարարվել, ինչի առթիվ այսօր կայացած մամուլի ասուլիսին քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը և նախաձեռնության հեղինակ Գագիկ Եգանյանը խոսեցին նախաձեռնության ազդեցության, սոցիալական ցանցերում հայատառ գրելու մշակույթի ձևավորման և խնդիրների շուրջ՝ ընդգծելով, որ պահանջարկը ստիպեց նման նախաձեռնությամբ հանդես գալ:«Ես մի դեպք գիտեմ, երբ ուսուցիչն ինձ ցույց տվեց աշակերտի տետրը, որտեղ նա ձեզ բառը գրել էր լատինատառ` dzez: Նմանատիպ մի շարք դեպքեր աչքի առաջ ունենալով որոշեցինք նման օր նշանակել»,- ասաց Գագիկ Եգանյանը՝ ավելացնելով, որ այս հարցում ֆեյսբուքում դրական միտում կա. հիմնականում հայատառ են գրում:
Նա նաև նշեց, որ շատ կցանկանար, որպեսզի փետրվարի 7-ը պաշտոնապես դառնար համացանցում հայատառ գրելու օր։ Այդ տեսակետին հակադարձեց Կարեն Քոչարյանը՝ ասելով, որ դրա կարիքը չկա. «Եկե՛ք չպաշտոնականացնենք, քանի որ ինչ պաշտոնականացնում ենք, սիրում ենք միայն այդ օրը: Թող էսպես մնա»:
Անդրադառնալով Հայատառ գրելու հարցին՝ նա էլ իր հերթին նկատեց, որ խնդիր կա, երբ դու գրում ես հայատառ, բայց մարդիկ չեն կարողանում կարդալ՝ համապատասխան տառատեսակներ չունենալու պատճառով։
Սամվել Մարտիրոսյանն էլ հիշեցրեց, որ մոտ 7-8 տարի առաջ ոչ մի կերպ հնարավոր չէր հայերեն գրել, մարդիկ սովորեցին լատինատառ գրել, հետո այդ հարցը լուծվեց, սակայն հիմա կրկին գալիս են նախկին վիճակին, քանի որ համացանցը տեղափոխվում է հեռախոսներ և պլանշետներ:
«Անգամ հայ գրականության որոշ գործեր լատինիֆիկացվել են, ինչ-որ աբսուրդ նորամուծություն, իսկ մեկնաբանությունները հիմնականում լատինատառ են, քանի որ Հայաստանում ֆեյսբուքյան օգտատերերի մոտ 40%-ը հեռախոսից և պլանշետից է օգտվում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ օգտատերերը մեխանիկորեն լատինատառ են գրում, քանի որ հաճախ օպերացիոն համակարգը թույլ չի տալիս:
Աղբյուր (http://www.tert.am/am/news/2014/02/07/Arm-letter/)

Dayana
07.02.2014, 18:54
Ասա այ մարդիկ, ինչի՞ ինքներդ ձեզնով չեք գոհանում, է, չեմ հասկանում, ինչի՞ եք կռիսությանն էնքան զոհ գնացել, որ ամեն րոպե մի թաքնված կռիսություն ասելու/անելու համար ձեզ պատեպատ եք տալիս․ սթրվեք, էլի :))

Լավն ա էս թեմայից դուրսը․ հենց հարմար թեմա չի գտնվում էս թեման ա հայտնվում։

StrangeLittleGirl
07.02.2014, 22:44
Ծննդկանի շուրջ նստեցին նրանք՝
Որդուն մաղթելով արևշատություն,
Նորատի մորը՝ շուտ ապաշխարանք,
Աղվորիկ մի հարս,
Բարի տատություն...
Հազար անգամ ներողություն, հատկապես եթե հեղինակն ակումբցի ա, բայց չեմ դիմանում, պիտի արտահայտվեմ: Էս ի՞նչ էշություն էր :'

Շինարար
07.02.2014, 22:59
Հազար անգամ ներողություն, հատկապես եթե հեղինակն ակումբցի ա, բայց չեմ դիմանում, պիտի արտահայտվեմ: Էս ի՞նչ էշություն էր :'

Սևակ, Անլռելի զանգակատուն

ivy
07.02.2014, 23:00
Հազար անգամ ներողություն, հատկապես եթե հեղինակն ակումբցի ա, բայց չեմ դիմանում, պիտի արտահայտվեմ: Էս ի՞նչ էշություն էր :'

:D
Անլռելի զանգակատնից է :))

ivy
07.02.2014, 23:00
Շինն առաջ ընկավ :))

Ռուֆուս
07.02.2014, 23:01
Ուզում եմ պարզեմ, Բյուրը միամի՞տ ա գրել, թե՞ շատ էլ լավ գիտեր հեղինակն ով ա, ուզում էր կռիսավարի ևս մեկ անգամ Սևակի նկատմամբ վերաբերմունքը ցույց տալ :))

StrangeLittleGirl
07.02.2014, 23:02
Ուզում եմ պարզեմ, Բյուրը միամի՞տ ա գրել, թե՞ շատ էլ լավ գիտեր հեղինակն ով ա, ուզում էր կռիսավարի ևս մեկ անգամ Սևակի նկատմամբ վերաբերմունքը ցույց տալ :))

Միամիտ էի գրել :D բայց հետո գուգլեցի, տեսա, ու ինձ մի այլ կարգի բացեց :D

Նարե91
07.02.2014, 23:07
Էն, որ Ռուֆուսի մակարոն, սուջուխ, բաստուրմա ուտելուց ես եմ չաղանում::beee

Մենակ չես...մի օր գիշերով բաստուրմի մասին գրառումը կարդացի......կարծեմ էն որ իրա ռումմեյթը կերել էր ու իրան չէր տվել, նեղվել էր, ախորժակս բացվեց, գնացի մի մեծ կտոր կտրեցի ու գիշերվա հազարին կերա: :))

My World My Space
07.02.2014, 23:35
Հազար անգամ ներողություն, հատկապես եթե հեղինակն ակումբցի ա, բայց չեմ դիմանում, պիտի արտահայտվեմ: Էս ի՞նչ էշություն էր :'
Գրելուց մտածում էի, որ Բյուրն անպայման մի ինչ-որ ձև արտահայտվելույա... :))

Նարե91
09.02.2014, 18:13
Նոր ֆբ-ում տեսա :hands

եկեք ծափ տանք ... )))))))))

1. բարև ձեզ, իմ անունը Գալուստ է և ես արդեն մի քանի տարի է ինչ փրլիսոփայության հերը անիծում եմ:
2. բարև ձեզ, իմ անունը Շուշան է և ես արդեն մի քանի տարի է ինչ քաղաքականության հերը անիծում եմ:
3. բարև ձեզ, իմ անունը Հրաչ է և ես արդեն մի քանի տարի է ինչ մեդիայի հերը անիծում եմ:
4. բարև ձեզ, իմ անունը Մենուա է և ես ուսանողական տարիներից Մենուա եմ:
5. բարև ձեզ, իմ անունը Լիլիթ է և ես արդեն մի քանի տարի է ինչ երգարվեստի հերը անիծում եմ:
6. բարև ձեզ, իմ անունը Սաշիկ է և ես արդեն մի քանի տարի է ինչ բիզնեսի հերը անիծում եմ:
7. բարև ձեզ, իմ անունը Տիգրան է և ես արդեն մի քանի տարի է ինչ տնտեսության հերը անիծում եմ:
8. բարև ձեզ, իմ անունը Վովա է և ես արդեն մի քանի տարի է ինչ դերասան եմ :
9. բարև ձեզ, ես արդեն մի քանի տարի է ինչ Նժդեհ եմ ցիտում , կարծում եմ էլ կարիք չկա ասել թե ով եմ :
10. բարև ձեզ, իմ անունը Սերժ է և ես արդեն մի քանի տարի է ինչ երկրի հերը անիծում եմ:

Ռուֆուս
12.02.2014, 21:37
Ամազոնից ընդամենը 15.99 դոլարով հնարավոր է պատվիրել 20 գրամ մաքուր գալլիում: Գալիումը մետաղ է, որի հալման ջերմաստիճանն ընդամենը 29.76 °C է, այսինքն գալիումի կտորը կարելի է հալեցնել հենց ձեռքերում :)

Եթե հետաքրքրեց, լինքը այստեղ (http://www.amazon.com/Gallium-99-99-Pure-20-Grams/dp/B00BSRAH5M/ref=cm_cd_al_qh_dp_t):

Alphaone
12.02.2014, 21:50
ահա, իսկ էդ մետղից գդալներով փոքր ժամանկ կարող էիր ինքդ քեզ Կոպերֆիլդ զգալ :D

Mephistopheles
13.02.2014, 07:28
ահա, իսկ էդ մետղից գդալներով փոքր ժամանկ կարող էիր ինքդ քեզ Կոպերֆիլդ զգալ :D

Ալֆ, էս ինչ կոպիտ սխալներով ես գրում… փնթիացել ես… "մետղ"-ը ո՞րն ա… կամ "ժամանկ"-ը ի՞նչ ա… հասկանում ե՞ս ինչ ես գրում…

My World My Space
13.02.2014, 17:39
https://lh3.googleusercontent.com/-3hx4Xbcollo/UvzKTmiMt-I/AAAAAAAABJQ/Wvx-eYIua8E/s912/Capture10.PNG

Ի՞նչ եք անելու նրա հետ... երեք շաբաթ....անընդմեջ... :cry

:))

Ռուֆուս
13.02.2014, 21:21
Հա, ասեմ, որ վերևի գրառմանը սխալմամբ շնորհակալեցի, պիտի «կատարել գրառում»-ը սեղմեի, «շնորհակալություն»-ը սեղմեցի:

Չեմ սիրում էս Վալենտինը, հեչ չեմ սիրում: Էս էն տոնն ա, որը երբեք իմը չի էղել, որը նենց մի տեսակ հիշեցնում ա՝ դու ստեղ ավելորդ ես, վեր կաց, ռադդ քաշի: Էս տարի էլ ո՛չ բացիկ եմ գրել ինքս ինձ, ո՛չ կինո եմ հրավիրել, ո՛չ էլ ընթրելու եմ ինքս ինձ հետ: Լոքշ բաներ:

Բյուր, սա կարդա, միգուցե սփոփի :))

How to Pick Your Life Partner – Part 1 (http://waitbutwhy.com/2014/02/pick-life-partner.html)

Երկրորդ մասը մի շաբաթից :)

StrangeLittleGirl
13.02.2014, 21:35
Հա, ասեմ, որ վերևի գրառմանը սխալմամբ շնորհակալեցի, պիտի «կատարել գրառում»-ը սեղմեի, «շնորհակալություն»-ը սեղմեցի:

Բյուր, սա կարդա, միգուցե սփոփի :))

How to Pick Your Life Partner – Part 1 (http://waitbutwhy.com/2014/02/pick-life-partner.html)

Երկրորդ մասը մի շաբաթից :)

Սպասի՜, ի՞նչ ես շեղում, երկուսուկես ժամ մնաց, մրցույթի պատմվածքը պիտի հասցնեմ :D

Ռուֆուս
13.02.2014, 21:37
Սպասի՜, ի՞նչ ես շեղում, երկուսուկես ժամ մնաց, մրցույթի պատմվածքը պիտի հասցնեմ :D

Վայ, մրցույթը դեռ ուժի մե՞ջ ա, ներող :))

Բայց հետո անպայման կարդա, ու ընդհանրապես էդ բլոգն ամբողջ ինտերնետում թերևս ամենահետաքրքիր բլոգներից մեկն ա :) Էս էլ գովազդի կարգով:

StrangeLittleGirl
13.02.2014, 21:46
Վայ, մրցույթը դեռ ուժի մե՞ջ ա, ներող :))

Բայց հետո անպայման կարդա, ու ընդհանրապես էդ բլոգն ամբողջ ինտերնետում թերևս ամենահետաքրքիր բլոգներից մեկն ա :) Էս էլ գովազդի կարգով:
Հա, էս բլոգում պարբերաբար հայտնվում եմ ստեղից-ընդեղից գտած հղումներով :))
Վերջը, մրցույթը մնաց: :D Խորացել եմ: Բայց հետաքրքիր ա՝ արևմուտքում էլ փաստորեն կան հասարակության ճնշումներ: Ու վաբշե առանձնապես նոր բան չի ասում, բայց լավ ա ասում: Չնայած կարելի ա սրա հիման վրա ակումբում թեմա բացել: :)) Հետաքրքիր կլիներ ռոմանտիկ ակումբցիների իրար ուտոցին տեսնել :D

Այբ
15.02.2014, 12:09
Սաղ հեչ՝ աղի բլիթ կերել եք, երազ-մերազ տեսե՞լ եք::D
Հա, մեկ էլ՝ գիշերը դրսում ալյուր դրե՞լ եք, թե էդ էլ չեն անում:

StrangeLittleGirl
15.02.2014, 12:44
Սաղ հեչ՝ աղի բլիթ կերել եք, երազ-մերազ տեսե՞լ եք::D
Հա, մեկ էլ՝ գիշերը դրսում ալյուր դրե՞լ եք, թե էդ էլ չեն անում:
երազ-մերազ տեսել եմ :D վիզայիս հետ կապված պրոբլեմներ

Վահե-91
15.02.2014, 12:47
Սաղ հեչ՝ աղի բլիթ կերել եք, երազ-մերազ տեսե՞լ եք::D
Հա, մեկ էլ՝ գիշերը դրսում ալյուր դրե՞լ եք, թե էդ էլ չեն անում:
Նարեկին ու Սերգեին եմ տեսել :(

Alphaone
15.02.2014, 12:54
Նարեկին ու Սերգեին եմ տեսել :(

Ռազմահայրենասիրական Սուրբ Սարգիս :D

Նարե91
15.02.2014, 12:59
Սաղ հեչ՝ աղի բլիթ կերել եք, երազ-մերազ տեսե՞լ եք::D
Հա, մեկ էլ՝ գիշերը դրսում ալյուր դրե՞լ եք, թե էդ էլ չեն անում:

այ էս (http://www.akumb.am/showthread.php/54543-%D4%B1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BA-%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80-5?p=2321821#post2321821) դաժան փորձից հետո էս էլ արդեն երկրորդ տարին ա ՝ չեմ ուտում էդ անտեր աղի բլիթը:(

John
15.02.2014, 16:22
Սաղ հեչ՝ աղի բլիթ կերել եք, երազ-մերազ տեսե՞լ եք::D
Հա, մեկ էլ՝ գիշերը դրսում ալյուր դրե՞լ եք, թե էդ էլ չեն անում:
հլը դու պատմի տեսնենք ինչ ես արել, ո՞ւմ ես տեսել )))

Այբ
15.02.2014, 16:56
հլը դու պատմի տեսնենք ինչ ես արել, ո՞ւմ ես տեսել )))

Չմանրանամ, թե ինչ եմ տեսել, բայց ըստ երազիս՝ ես էս տարի էլ տանը մնացի::D

Աթեիստ
15.02.2014, 19:00
Հայաստանն ու Արցախը մի երկի՞ր, թե՞ «Արցախ՝ երեկ ու այսօր»։

http://s8.postimg.org/kksi6ngqd/Armenia_arcakh.jpg

John
15.02.2014, 21:04
Չմանրանամ, թե ինչ եմ տեսել, բայց ըստ երազիս՝ ես էս տարի էլ տանը մնացի::D
ես էժան եմ պրծել փաստորեն. ոչ բլիթ կերա, ոչ էլ երազ տեսա :D չնայած արդյունքը նույնն է )))

ivy
15.02.2014, 22:38
Անուկ, նամակներդ դատարկի, կարևոր հարցերս մնում են չուղարկված :)

Ուլուանա-ն գերազանցել է պահած նամակների թույլատրելի քանակը և չի կարող ստանալ նոր նամակ, քանի դեռ տեղ չի ազատել:

laro
15.02.2014, 23:09
Իմ սիրելի ակումբցիներ.
Ես աշխատանք եմ փնտրում, թեկուզ շատ ցածր աշխատավարձով, բայց իմ (ուսանողի) գրաֆիկին համապատասխան: Խնդրում եմ օգնեք: Եթե անգամ կոնկրետ աշխատանք չունեք առաջարկելու, գոնե գաղափարներ առաջարկեք, թե ինչ կարող եմ անել: Ռեռայտերի միջոցով եմ փորձել ինչ-որ բան անել, բայց ռուսերենիս իմացությունը չի բավարարի, հայերենով էլ չկա :(

laro
15.02.2014, 23:27

Ես մեծ հույս ունեմ, որ ինչ-որ մեկը կարձագանքի:

VisTolog
15.02.2014, 23:35
Ես մեծ հույս ունեմ, որ ինչ-որ մեկը կարձագանքի:
laro ջան, զբաղվածության կենտրոնում խորհուրդ կտամ նայես: Էսօր մի քանի կես դրույք գործեր հանդիպել են, բայց չեմ հիշում ինչ էին:
Քաղաքը/համայնքը ընտրի, կբերի աշխատատեղերը:
http://employment.am/am/vacancy.html

Lusina
15.02.2014, 23:36
Իմ սիրելի ակումբցիներ.
Ես աշխատանք եմ փնտրում, թեկուզ շատ ցածր աշխատավարձով, բայց իմ (ուսանողի) գրաֆիկին համապատասխան: Խնդրում եմ օգնեք: Եթե անգամ կոնկրետ աշխատանք չունեք առաջարկելու, գոնե գաղափարներ առաջարկեք, թե ինչ կարող եմ անել: Ռեռայտերի միջոցով եմ փորձել ինչ-որ բան անել, բայց ռուսերենիս իմացությունը չի բավարարի, հայերենով էլ չկա :(

Իսկ ի՞նչ աշխատանք ես փնտրում.

Nihil
15.02.2014, 23:45

(ինձ մեջ եմ գցում, բայց) ես էլ եմ նույն վիճակում, աշխատանք եմ փնտրում ուսանողական:
Ես փորձել եմ rewrite-copyright անել, բայց լուրջ եմ ասում ամբողջ օրս դրա վրա էր գնում ու շատ զզվելի ու պլանկտոնական աշխատանք ա, 5 օր աշխատեցի ու թողեցի:

laro
15.02.2014, 23:49
Չկա ոնց որ....լրիվ բանվորներ, զոդողներ և այլն....համ էլ ժամերն էլ հարմար չեն:
Նենց լավ կլիներ, որ ինչ-որ մեկն ինձ վստահեր իր երեխայի դասերերին պատրաստվելուն օգնելը: Բայց դե դրա համար էլ ծանոթ ա պետք, հենց էնպես ում պատահի չեն տալիս :)
Կամ Կարող եմ ՓՈՐՁԵԼ հոդվածներ գրել, դրա համար ինչ- որ բան կառաջարկե՞ս Վիստ:

laro
15.02.2014, 23:52

Փորձել եմ երգչախմբում գտնել, էդ էլ չի ստացվել: Ասում են ուղղակի ժամանացի համար կարող ես գալ :)

Lusina
16.02.2014, 00:08
Փորձել եմ երգչախմբում գտնել, էդ էլ չի ստացվել: Ասում են ուղղակի ժամանացի համար կարող ես գալ :)

Իսկ հենց համալսարանում փորձե՞լ ես հարցնել. Օրինակ դեկանատում, կարող ա օգնականի կարիք ունենան.
Ուրիշ տարբերակ մեկ էլ հայտարարություններով փնտրելն ա երևի, կարող եմ մի քանի կայքեր տալ.

http://www.jobfinder.am/
http://careercenter.am/
http://hr.am/
http://jobex.am/

Nihil
16.02.2014, 00:13
Զզվելի են էդ կայքերը: Էն որ հայտարարությունը գրագետ չի լինում, տառասխալներով ու տրանսլիտով ա լինում, էլ առաջարկած աշխատանքը ինչ ա լինելու?
Չհաշված էն, որ ամեն ինչին գրած ա մենեջեր, նոր անուն են սովորել անկապ ամեն ինչին մենեջեր են ասում:

Վահե-91
16.02.2014, 00:18

Նիհիլ ջան Լուսինայի առաջարկած ոչ մի կայքում էլ տրանսլիտով հայտարարություն չկա :'

laro
16.02.2014, 00:19
Իսկ հենց համալսարանում փորձե՞լ ես հարցնել. Օրինակ դեկանատում, կարող ա օգնականի կարիք ունենան.
Ուրիշ տարբերակ մեկ էլ հայտարարություններով փնտրելն ա երևի, կարող եմ մի քանի կայքեր տալ.

http://www.jobfinder.am/
http://careercenter.am/
http://hr.am/
http://jobex.am/
Լուսինա ջան էստեղ նենց լուրջ աշխատանքներ են լինում :( բայց կնայեմ ամեն դեպքում :)
Շնորհակալ եմ շատ

Lusina
16.02.2014, 00:22
Զզվելի են էդ կայքերը: Էն որ հայտարարությունը գրագետ չի լինում, տառասխալներով ու տրանսլիտով ա լինում, էլ առաջարկած աշխատանքը ինչ ա լինելու?
Չհաշված էն, որ ամեն ինչին գրած ա մենեջեր, նոր անուն են սովորել անկապ ամեն ինչին մենեջեր են ասում:

Եսիմ, էնքան էլ համաձայն չեմ, հիմնականում նորմալ, գրագետ հայտարարություններ են. Կարող ա ես չեմ նկատել, կամ ուշադրություն չեմ դարձրել անգրագետ հաղորդագրություններին, բայց ամեն դեպքում ես ու իմ գրեթե բոլոր ընկերները հենց էս կայքերի միջոցով են աշխատանք գտել :esim

Nihil
16.02.2014, 00:24
Նիհիլ ջան Լուսինայի առաջարկած ոչ մի կայքում էլ տրանսլիտով հայտարարություն չկա :'

նկատի ունեի ընդհանրապես աշխատանքի կայքերը: Էսքան շատ եմ հանդիպել..

Lusina
16.02.2014, 00:26
Լուսինա ջան էստեղ նենց լուրջ աշխատանքներ են լինում :( բայց կնայեմ ամեն դեպքում :)
Շնորհակալ եմ շատ

Իսկ դու անուններից մի վախեցի, հերթով անցի, նայի դրույքը կես ա թե չէ, ու կարդա պահանջները. Ես միգուցե մենակ Այ Թի-ից եմ տեղյակ, բայց հիմա փորձ չունեցող ուսանողներին շատ տեղերում են հնարավորություն տալիս, զուտ տրամաբանություն են ստուգում ու վերջ :esim Դե մեկ էլ անգլերեն են ուզում :))

Վահե-91
16.02.2014, 00:27
Լուսինա ջան էստեղ նենց լուրջ աշխատանքներ են լինում :( բայց կնայեմ ամեն դեպքում :)
Շնորհակալ եմ շատ
Իսկ դու անլուրջ գործ ես ուզու՞մ :)) Ես էլ էի ուսանող ժամանակ մտածում, որ չեմ կարա նորմալ տեղ աշխատեմ, մինչև չավարտեմ։ Բայց արդեն համոզվեցի, որ ավարտելուց հետո էլ չես կարողանում գտնես։ Նենց որ հիմիկվանից նորմալ ֆիրմայուն թեթև գործ ճարի, որ ավարտես հեշտ լինի լավ գործ ճարելը։

Ruby Rue
16.02.2014, 01:17
Քիթս կտրեմ, թե բացի IT-ից ուրիշ կես դրույք աշխատանք կա: Գնամ ծրագրավորու՞մ սովորեմ, թե՞ ինչ:

Վահե-91
16.02.2014, 01:23
Քիթս կտրեմ, թե բացի IT-ից ուրիշ կես դրույք աշխատանք կա: Գնամ ծրագրավորում սովորե՞մ, թե՞ ինչ:
կա տենց բան :))

VisTolog
16.02.2014, 01:47
Չկա ոնց որ....լրիվ բանվորներ, զոդողներ և այլն....համ էլ ժամերն էլ հարմար չեն:
Նենց լավ կլիներ, որ ինչ-որ մեկն ինձ վստահեր իր երեխայի դասերերին պատրաստվելուն օգնելը: Բայց դե դրա համար էլ ծանոթ ա պետք, հենց էնպես ում պատահի չեն տալիս :)
Կամ Կարող եմ ՓՈՐՁԵԼ հոդվածներ գրել, դրա համար ինչ- որ բան կառաջարկե՞ս Վիստ:
Լիստում հայտարարություն տուր, օրինակ հենց երեխաների հետ պարապելու վերաբերյալ կամ էն գործերի, որոնք կարծում ես որ կարող ես անել: Լիստը էն մյուսներից ավելի շատ են մտնում:

laro
16.02.2014, 02:35
Լիստում հայտարարություն տուր, օրինակ հենց երեխաների հետ պարապելու վերաբերյալ կամ էն գործերի, որոնք կարծում ես որ կարող ես անել: Լիստը էն մյուսներից ավելի շատ են մտնում:
Մտածում եմ, որ անծանոթ մեկին երեխա չեն վստահի, բայց փորձը փորձանք չի բերում, կգրեմ:
Լուսինա ջան արդեն մի քանի տեղ mail.ru-ով անհույս կապնվել եմ, ես փոքր եմ նման պատասխանատվության համար երևի: Բայց այնուամենայնիվ վաղն էլ կշարունակեմ նայել, հույս ունենամ մի բան կգտնվի ինձ համար. շնորհակալություն բոլորիդ ուշադրության համար:

Նարե91
21.02.2014, 18:47
Սա (http://ankakh.com/%D5%A5%D5%AF%D5%A1-%D6%87-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%B8%D5%A6%D5%BE%D5%A5%D6%81%D5%AB-%D5%B8%D6%80-%D5%B8%D5%B9%D5%AB%D5%B6%D5%B9-%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%B9%D5%A5%D5%B4-%D5%AF%D5%A1%D6%80%D5%B8/) ակումբի Strangelittlegirl-ի ` նույն ինքը Բյուրակնի մասին պատմող նյութ է հետևյալ վերնագրով ` «Այստեղ ինձ ոչ ոք չէր սպասում». երիտասարդ բարձրորակ մասնագետը հիասթափված հեռանում է Հայաստանից :
Երկրիս դաժան ու անհույս իրականության հետ բախվելու ևս մեկ տհաճ առիթ ունեցա :( օֆ, օֆ

Հ.Գ. ֆեյսբուքում Արմեն Դուլյանն էր share արել:

Գալաթեա
22.02.2014, 16:13
Սաղ հեչ, մարդս մարդ լինի...

Մի բուռ ջերմություն ձմռան ցրտին (http://www.adweek.com/adfreak/hidden-camera-video-freezing-child-whole-lot-warmer-most-ad-stunts-155839)

John
23.02.2014, 18:30
Ժող, մեր Անվերնագիր ախպորից խաբար չունե՞ք: Որտե՞ղ ա ծառայում, ո՞նց ա

ivy
27.02.2014, 22:18
Նիհիլի օրագրում տեսա.

- Դե պետք ա չէ՞ ինչ-որ նպատակ ունենաս կյանքում:
- Մմմ...օրինակ, չարթնանալ 40 տարեկանում էն մտքով, որ ես իմ կյանքը սպանել եմ էն աշխատանքի վրա, որից զզվում եմ, որովհետև դեռահաս տարիքում ծնողներս ստիպել են ինձ այն ընտրել:

Ոնց է կյանքի տևողության ու «ապրելու» ժամանակի ընկալումը փոխվում տարիքի հետ։
Դեռահասի կամ պատանու համար 40 տարեկանը արդեն մենակ հետ նայելու տարիք է, որ եթե կյանքում սխալ ընտրություն ես արել, էլ վերջ, էդ տարիքում մենակ կարող ես գլխիդ տալ ու ափսոսալ, որ կյանքդ (արդեն անցած, էլ տակը բան չի մնացել) իզուր վարի տվեցիր։ Էլ ինչ կարող ես փոխել և ինչի համար. կյանքդ գնաց վերջացավ։ 40-ում :)
Դե հիմա ինձ հարցրեք 40-ի մասին։ Չէ, լավ, էդ մեկը մի հարցրեք. ես 50-ի հետ կապված ավելի հետաքրքիր պլաններ ունեմ, որոնք ձգվում են մինչև առնվազն 80-ների վերջ։
Դե հետո էլ ոնց հաջողվի։

Ռուֆուս
06.03.2014, 18:25
Մի քիչ փորփրեցին, համազգեստով կամ զենքով նկար չգտան, քանի որ չունեմ պահած: Բայց փոխարենը "մկրատություն" կար, էն էլ մեկ-երկուսի տեղը ութ հատ, ու էդպես խայտառակ եղանք: :oy

Մկրատությունն ի՞նչ ա

Skeptic
06.03.2014, 18:53
Մկրատությունն ի՞նչ ա

:oy

http://i.imgur.com/bNn2qxS.jpg

ivy
06.03.2014, 19:03
Մկրատությունն ի՞նչ ա

Լեզբիների սեռական դիրքերից։

Ռուֆուս
06.03.2014, 20:13
Հիմա Սկեպտն ավելի շատ խայտառակվե՞ց, թե՞ ես ։))

ivy
06.03.2014, 20:23
Ռուֆ, դու ինչի խայտառակվեցիր. մաքուր, զուլալ երիտասարդ ես, հայ օջախ տանելու տղա։

Ուլուանա
06.03.2014, 22:09
Հետաքրքիր ա, նայեք :).

https://www.youtube.com/watch?v=EUA4Q5aoG74&list=WL19CC5AA8FE21563A

Ռուֆուս
06.03.2014, 23:01
Մենակ Գերմանիայում է սա հնարավոր :)) Լավն են նեմեցները :))

https://www.youtube.com/watch?v=jxVcgDMBU94

StrangeLittleGirl
06.03.2014, 23:27
Մենակ Գերմանիայում է սա հնարավոր :)) Լավն են նեմեցները :))

https://www.youtube.com/watch?v=jxVcgDMBU94

աաաա, էդեկան :))

Ռիփ, վերջը էդ գայլը ի՞նչ ա նշանակում:

ivy
06.03.2014, 23:29
Մի բան որ լրիվ վերջն ա, էդ գայլն ա, բայց չգիտեի, որ էդեկան էլ ա զուպը գայլ :))

StrangeLittleGirl
06.03.2014, 23:40
Մի բան որ լրիվ վերջն ա, էդ գայլն ա, բայց չգիտեի, որ էդեկան էլ ա զուպը գայլ :))

Բա եթե գայլն արդեն վերջն ա, բա դրա զուպըն ո՞րն ա :))

ivy
06.03.2014, 23:41
Բա եթե գայլն արդեն վերջն ա, բա դրա զուպըն ո՞րն ա :))

Դե մի բան էլ ավել, վերջերի վերջը :))

StrangeLittleGirl
06.03.2014, 23:45
Դե մի բան էլ ավել, վերջերի վերջը :))

ու էդեկան էլ վերջերի վե՞րջն ա :)) ես մեռա: էնտեղից մի ամիս եմ առևտուր արել, էն էլ ճարահատյալ, մոտերքում ուրիշ զուպըմարկտ չկար :D

Ռուֆուս
06.03.2014, 23:54
ու էդեկան էլ վերջերի վե՞րջն ա :)) ես մեռա: էնտեղից մի ամիս եմ առևտուր արել, էն էլ ճարահատյալ, մոտերքում ուրիշ զուպըմարկտ չկար :D

Բա պապին չերգե՞ց ։))

Sagittarius
07.03.2014, 00:48
գայլ, զուպը գայլ, նոտգայլ :)).... էխ, լավն ա էլի գերմաներենը :))

Artgeo
07.03.2014, 00:51
Հիմա Սկեպտն ավելի շատ խայտառակվե՞ց, թե՞ ես ։))

Ես էլ եմ կյանքից հետ մնացել ու մինչև հիմա էլ չեմ հասկանում ինչի մասին ա խոսքը...

erexa
07.03.2014, 03:27
Դե հիմա ինձ հարցրեք 40-ի մասին։ Չէ, լավ, էդ մեկը մի հարցրեք. ես 50-ի հետ կապված ավելի հետաքրքիր պլաններ ունեմ, որոնք ձգվում են մինչև առնվազն 80-ների վերջ։
Դե հետո էլ ոնց հաջողվի։

Ինչ պլաններ ivy մորաքույր? :think

StrangeLittleGirl
07.03.2014, 11:41
Բա պապին չերգե՞ց ։))

տո չէ հա, եթե պապին երգեր, իսկական զուպըգայլ կլիներ :))

մեկ էլ զուպըզուշին ա բացում :))

ivy
07.03.2014, 19:17
Ինչ պլաններ ivy մորաքույր? :think

Ըհն, մեկը հոպար ա ասում, մյուսը՝ մորաքույր:
Է հետո՞:
Չեմ ասելու քեզ պլաններս :beee

Mephistopheles
07.03.2014, 19:56
Ըհն, մեկը հոպար ա ասում, մյուսը՝ մորաքույր:
Է հետո՞:
Չեմ ասելու քեզ պլաններս :beee

Հռիփսիկ տոտա…

ivy
07.03.2014, 20:31
Հռիփսիկ տոտա…

Պապի ջան, ես քեզ ինչ տոտա:

Վահե-91
07.03.2014, 20:32
:hi ողջույն նախնիներ

Mephistopheles
07.03.2014, 20:53
Պապի ջան, ես քեզ ինչ տոտա:

էհ… ինչ ասեմ Հռիփսիկ տոտա ջան…

http://www.youtube.com/watch?v=d3_Y2TumZ-g

laro
08.03.2014, 14:40
http://www.change.org/petitions/denialism-petition-against-the-rogue-decision-of-the-european-court-of-human-rights?fb_action_ids=630941383625586&fb_action_types=change-org%3Arecruit&fb_ref=__XBPCnzZnOx&fb_source=other_multiline&action_object_map=%7B"630941383625586"%3A586073684812938%7D&action_type_map=%7B"630941383625586"%3A"change-org%3Arecruit"%7D&action_ref_map=%7B"630941383625586"%3A"__XBPCnzZnOx"%7D (http://www.change.org/petitions/denialism-petition-against-the-rogue-decision-of-the-european-court-of-human-rights?fb_action_ids=630941383625586&fb_action_types=change-org%3Arecruit&fb_ref=__XBPCnzZnOx&fb_source=other_multiline&action_object_map=%7B"630941383625586"%3A586073684812938%7D&action_type_map=%7B"630941383625586"%3A"change-org%3Arecruit"%7D&action_ref_map=%7B"630941383625586"%3A"__XBPCnzZnOx"%7D)
Մնացել ա 239 ձայն. չքվեարկածներ քվեարկեք. քվեարկեք ոչ միայն ձեր, այլև ուրիշ mail -երից, նորերը բացեք. թեկուզ դա անարդարությամբ կլինի հավաքված, բայց ոչինչ իրանց արածի դիմաց մերը ոչինչ ա:

laro
08.03.2014, 14:47
Նրանց համար ովքեր չգիտեն ինչի մասին ա խոսքը

2005թ.-ին թուրք ԻԲՐ պատմաբան Դողու Փերինչեքը Շվեցարիայի տարբեր քաղաքներում, ասուլիսների ժամանակ, մի քանի անգամ հերքեց հայերի ցեղասպանությունը՝ այն համարելով հայերի կողմից հորինված "համաշխարհային սուտ": Լոզանի հայկական համայնքը դատի տվեց նրան և շահեց: Բողոքարկեց մյուս ատյաններին, որը չընդունվեց: Բայց 2008թ.-ին Փերինչեքը բողոքարկեց Մարդու իրավունքների Եվրոպական դատարան և նա արդարացվեց: Շվեցարիային կարող է բողոքարկել մինչև մարտի 17ը: Ոչ Հայաստանի Սփյուռքի նախարարությունը, ոչ էլ կառավարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում այս ուղղությամբ, մինչդեռ Թուրքան ակտիվ մասնակցություն ցուցաբերեց ՄԻ Եվրոպական դատարանում դատը շահելով (շատ հնարավոր է նաև դատավորներին կաշառելով): Հայաստանում շատերն անգամ չգիտեն այս մասին:
Ֆրանսիայի հայերը այժմ կազմակերպել են ստորագրահավաք, որպեսզի կարողան ճնշում գործադրել, որ Շվեցարիան բողոքարկի: Եթե Շվեցարիան չբողոքարկի, կստացվի, որ հայերը ոչինչ չարեցին և այս հարցն այնքան անկարևոր է, որ մենք ռեակցիա չտվեցինք և կհիմնավորվի այն կարծիքը, որ դա այդպես էլ պետք է լիներ ու մեր վնասն այնքան չի, որ բողոքենք: Իսկ սա մեզ 100-ամյակի նախաշեմին հաստատ պետք չէ: Մեր միջամտությունը այս հարցինլինելու է մի ձևով. տալ մեր ստորագրությունը (համաձայնությունը), որպեսզի Շվեցարիան բողոքարկի: Անհրաժեշտ է 10000 ստորագրություն: Անենք այն ամենափոքր բանը, որ պարտավոր ենք անել. դա կտևի ամենաշատը 1 րոպե: Ուղղակի լրացնում ենք անունը, ազգանունը e-mail-ը և քաղաքը և սեղում Signée: Ստորագրահավաքը կավարտվի շաբաթվա վերջում. Պատվով կատարենք ստորագրահավաքը հավաքենք 10000 ստորագրություն. Տարածեք սա, ամոթով չմնանք, որ 10միլիոն հայից 10000 ձայն չհավաքվի:

ivy
11.03.2014, 15:11
Ֆսյո, «Մեր միջի գազանը» գիրքս վերջնական մտավ տպարան: Մնաց սպասել ևս 7-10 օր ու ինքը 500 օրինակ տպաքանակով պատրաստ կլինի :yahoo

Չուկ, ինչի՞ մասին է գիրքդ: Գեղարվեստական է՞: Պատմվածքների ժողովածո՞ւ, թե ուրիշ մի բան:
Մի կարգին թեմա բացիր, պատմիր, թե չէ պստիկ-պստիկ ակնարկներ ես անում Անկապում, բան չենք իմանում:

Հ.Գ. Վերջը «միջի»-ն ընտրեցիր, դրա համար էր փաստորեն :)

Chuk
11.03.2014, 15:14

Այվի ջան, որ տպվի, արդեն ավելի մանրամասն կխոսենք, թեմա-մեմա, գուցե շնորհանդես: Պատմվածքներ են, հիմնականում կարդացել եք, բանակային շարքս ա, որ 6 տարի ա ուզում էի տպեի:

Alphaone
11.03.2014, 15:17
Այվի ջան, որ տպվի, արդեն ավելի մանրամասն կխոսենք, թեմա-մեմա, գուցե շնորհանդես: Պատմվածքներ են, հիմնականում կարդացել եք, բանակային շարքս ա, որ 6 տարի ա ուզում էի տպեի:

շնորհանդեսին գալիս եմ :)

Chuk
11.03.2014, 16:46
շնորհանդեսին գալիս եմ :)

Եթե անեմ, անպայման :)
Մնում ա անեմ :)) Ծախսատար ա:

Alphaone
11.03.2014, 17:41
Եթե անեմ, անպայման :)
Մնում ա անեմ :)) Ծախսատար ա:

ես էլ գիտեմ՝ եկամտաբեր, քանի որ գրքերի բավաան մեծ տոկոս հենց շնորհանդեսների ժամանակ ա իրացվում: Եթե շնորհանդես չլինի էլ, ես մակագրած օրինակ գնելու հույսեր եմ փայփայում: :)

ivy
12.03.2014, 23:48
Այ ստե հոպ Ռաբիզի մասին ես չեմ էլ խոսացե: Ինձ թվում որ դու դժվար 30 տ լինես կներես բայց իմ ասածը դու չհասկացար: Հարգանք ունեցի

Ռուֆ, հլը իսկական տարիքդ խոստովանի։ Չխաբես։

Ռուֆուս
13.03.2014, 00:09
Ռուֆ, հլը իսկական տարիքդ խոստովանի։ Չխաբես։

15 Այվի ջան, աղջիկ վախտերս են :))

Mephistopheles
13.03.2014, 00:29
15 Այվի ջան, աղջիկ վախտերս են :))

մեծ աղջիկ ես… ես գիտեի 14 ես…

LisBeth
14.03.2014, 20:38
Մեր սիրելի ակումբում ինքնասպանության մասին թեմա կար չէ. Լինք եմ ուզում, Ռուֆ ուր ես, օգնի փլիզ, ալարում եմ որոնեմ, համ էլ որոնման համակարգից վատանում եմ:

Ռուֆուս
14.03.2014, 20:53
Մեր սիրելի ակումբում ինքնասպանության մասին թեմա կար չէ. Լինք եմ ուզում, Ռուֆ ուր ես, օգնի փլիզ, ալարում եմ որոնեմ, համ էլ որոնման համակարգից վատանում եմ:

Էս ու՞ր էիր կորել, ես ասի բանակ են տարել :))

Հեսա, անոնիմ ինքնասպանների ակումբ (http://www.akumb.am/showthread.php/35169-%D4%BB%D5%B6%D6%84%D5%B6%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6)

LisBeth
14.03.2014, 21:01

Բանակից էլ բեթար էր: Քանի մի քիչ ազատ ժամանակ կա ասի մտնեմ կարոտս առնեմ, լգստվեմ բան ման: Մրցույթին մասնակցեմ ևն: Քո իտալյաներում ինչ կա: Լավ ակտիվ էիր իմ բացակայության ընթացքում :օձ

Ռուֆուս
14.03.2014, 21:25
Բանակից էլ բեթար էր: Քանի մի քիչ ազատ ժամանակ կա ասի մտնեմ կարոտս առնեմ, լգստվեմ բան ման: Մրցույթին մասնակցեմ ևն: Քո իտալյաներում ինչ կա: Լավ ակտիվ էիր իմ բացակայության ընթացքում :օձ

Ուֆ է, բան չկա, ապրում ենք էլի, դու պատմի։ Փաստորեն հյուրի կարգավիճակով լավ էլ հետևել ես Ակումբին ։))

LisBeth
14.03.2014, 21:40
Ուֆ է, բան չկա, ապրում ենք էլի, դու պատմի։ Փաստորեն հյուրի կարգավիճակով լավ էլ հետևել ես Ակումբին ։))

Առանց ակումբի ինչ կյանք: Պարավոզի նման ծխում ու կարդում եմ ձեզ: Դու ակտիվ եղի ես միշտ հետևում եմ ;)

StrangeLittleGirl
14.03.2014, 22:09
Առանց ակումբի ինչ կյանք: Պարավոզի նման ծխում ու կարդում եմ ձեզ: Դու ակտիվ եղի ես միշտ հետևում եմ ;)

բա ինչու՞ չէիր գրում, մեռանք սպասելով քեզ

StrangeLittleGirl
14.03.2014, 23:30
կետոպրոֆենի կամ դիկլոֆենակի պրեպարատներից՝ վոլտարեն ֆաստում գել, կամ էլ նիմեսուլիդի՝ նայզ, նիմուլիդ, կամ դոլոբենե: Մեծ ընտրություն ա: Տաքացնող կարելի ա՝ ֆինալգոն, կապսիկամ ևն: Կարելի ա նանոպլաստ կպցնել:
Ու նա ասում ա, որ ինքը բժիշկ չի :))

CactuSoul
14.03.2014, 23:42
Ու նա ասում ա, որ ինքը բժիշկ չի :))

Հա ի՞նչ, կարող ա բժիշկ չի, դեղագործ ա :D

StrangeLittleGirl
14.03.2014, 23:43
Հա ի՞նչ, կարող ա բժիշկ չի, դեղագործ ա :D

Դա բժշկի բառապաշար ա :))

LisBeth
14.03.2014, 23:46
Հա, մինչև 512 հասնելն ահագին երկար ա տևում: Մտածում եմ՝ բա 2048-ն ինչքան կձգի:

Ու նա ասում ա, որ ինքը բժիշկ չի :))

Հա էլի, կարող ա դեղագործ եմ ինչ կա որ:beee

Ուլուանա
15.03.2014, 04:37
Նենց հետաքրքիր ա. էս Լիզբեթի գրառումները որ կարդում եմ, ամեն անգամ ինձ թվում ա՝ իրա խոսելն եմ լսում :)։ Նենց էլ հետաքրքիր ձայն ունի :))։

Sagittarius
15.03.2014, 13:33
"Դու հայ ես, եվ դու դեռ չես լայքե՞լ Շարլ Ազնավուրի, System of a Down-ի և վերջապես Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջերը: Շտապի՛ր հայաֆիկացնել ֆեյսբուքդ:"

Ո՞նց եք, թրոլլեր:

հ.գ. հա, մեկ էլ, ճիշտ հայը պտի Յաննիի էջն էլ լայքի:

laro
16.03.2014, 23:17
Վաղն ո՞վ ա երկուսին գալու :))

Յոհաննես
16.03.2014, 23:19
Վաղն ո՞վ ա երկուսին գալու :))
Ես մեկին կգնամ,որ տրամադրվեմ :))

Artgeo
17.03.2014, 10:58
8 տարի... պառավեցինք

http://www.akumb.am/showthread.php/4489-%D5%87%D5%B6%D5%B8%D6%80%D5%B0%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D4%B1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B8%D6%80-%D6%87-%D5%8D%D5%B8%D6%82%D6%80%D5%A2-%D4%BE%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6%D5%A4-2007

Alphaone
17.03.2014, 15:27
հա, Բյուրին ես էլ եմ շատ սիրում, էս անգամ որ էկավ, լրիվ համոզվեցի նրա հանդեպ իմ զգացմունքներում :))
Պահի տակ հիշեցի, որ վերջին հանդիպմանն Իմփն ասեց, որ ներկաներից ոչ մեկին չի սիրում, Բյուրն էլ էր էդ ափերում :beee :D

17.03.2014, 16:31
Պահի տակ հիշեցի, որ վերջին հանդիպմանն Իմփն ասեց, որ ներկաներից ոչ մեկին չի սիրում, Բյուրն էլ էր էդ ափերում :beee :D

Պիտի կոնկրետացնեիր, թե «սիրել» ասելով՝ Լիլն էդ պահին որ սիրելը նկատի ուներ :))

Ուլուանա
17.03.2014, 17:19
Մեկն ասում ա՝ 8 տարի անցավ, պառավեցինք, մյուսը՝ դախացանք։ Ոչ պառավեցինք, ոչ էլ դախացանք, ծլեցինք, ծաղկեցինք, զորացանք, եղա՞վ :beee։

Ասում եք՝ էսօր գնալու եք Ակումբի ծնունդը նշելու, հա՞, ինչպես միշտ, առանց ինձ, խոզե՛ր :cry։

StrangeLittleGirl
17.03.2014, 17:22

Չգիտեմ՝ ով ոնց, ես գնում եմ Սուրբ Պատրիկ նշելու :P

StrangeLittleGirl
17.03.2014, 18:50
Պահի տակ հիշեցի, որ վերջին հանդիպմանն Իմփն ասեց, որ ներկաներից ոչ մեկին չի սիրում, Բյուրն էլ էր էդ ափերում :beee :D

Լիլը միշտ էլ Բյուրին սիրում ա :beee

Ռուֆուս
17.03.2014, 23:05
Մեկն ասում ա՝ 8 տարի անցավ, պառավեցինք, մյուսը՝ դախացանք։ Ոչ պառավեցինք, ոչ էլ դախացանք, ծլեցինք, ծաղկեցինք, զորացանք, եղա՞վ :beee։

Ասում եք՝ էսօր գնալու եք Ակումբի ծնունդը նշելու, հա՞, ինչպես միշտ, առանց ինձ, խոզե՛ր :cry։

Ոնց որ տատս էր ասում դանքսըզցանք :))

Artgeo
18.03.2014, 11:45
Մեկն ասում ա՝ 8 տարի անցավ, պառավեցինք, մյուսը՝ դախացանք։ Ոչ պառավեցինք, ոչ էլ դախացանք, ծլեցինք, ծաղկեցինք, զորացանք, եղա՞վ :beee։

Ասում եք՝ էսօր գնալու եք Ակումբի ծնունդը նշելու, հա՞, ինչպես միշտ, առանց ինձ, խոզե՛ր :cry։

էդ դու ես ծլել, ծաղկել... մեր բոստանը չոր ա:

John
18.03.2014, 14:36
կարող ա մարդ կա ասելիք ունի, բայց չգիտի էս (http://www.akumb.am/showthread.php/18293-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6-%D5%BF%D5%BA%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6-%D5%AB%D6%80%D5%A1%D6%80-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6?p=2462367&viewfull=1#post2462367) թեմայի տեղը ;)

Արամ
18.03.2014, 19:47

յա չիտայու տվայի միսլի՝ չեմ գրելու :beee

John
18.03.2014, 20:04
յա չիտայու տվայի միսլի՝ չեմ գրելու :beee
կզարմանայի, որ իմ մասին առաջին տպավորություն գրեիր: Չնայած, դու կարո՞ղ ա էն կապույտ, խուճուճ մազերով աղջիկն ես, որ երեկ թարս-թարս նայեց կողքովս անցնելուց ;)

laro
18.03.2014, 20:35
կզարմանայի, որ իմ մասին առաջին տպավորություն գրեիր: Չնայած, դու կարո՞ղ ա էն կապույտ, խուճուճ մազերով աղջիկն ես, որ երեկ թարս-թարս նայեց կողքովս անցնելուց ;)
Կապույտ խուճուճ մազե՞ր :))

Արամ
18.03.2014, 20:39
կզարմանայի, որ իմ մասին առաջին տպավորություն գրեիր: Չնայած, դու կարո՞ղ ա էն կապույտ, խուճուճ մազերով աղջիկն ես, որ երեկ թարս-թարս նայեց կողքովս անցնելուց ;)
հա :oy
Ես դեռ շատ կապույտ գաղտնիքներ ունեմ : ^_^

Ուլուանա
19.03.2014, 00:45
Էս Արամը կարո՞ղ ա՝ հայելի ա. ով նայում, մեջը իրան ա տեսնում :))։ Արդեն որերորդ մարդն ա գրում, որ Արամը ոնց որ ինքը լինի, մենակ թե մի քիչ չգիտեմ ինչ տեսակը։

StrangeLittleGirl
19.03.2014, 00:49
Էս Արամը կարո՞ղ ա՝ հայելի ա. ով նայում, մեջը իրան ա տեսնում :))։ Արդեն որերորդ մարդն ա գրում, որ Արամը ոնց որ ինքը լինի, մենակ թե մի քիչ չգիտեմ ինչ տեսակը։

Ես չեմ տեսնում :))

Արամ
19.03.2014, 00:49
Ես չեմ տեսնում :))
Վույ աման, ի ծեբյա վիլիչըտ

Վահե-91
19.03.2014, 01:20
Էս Արամը կարո՞ղ ա՝ հայելի ա. ով նայում, մեջը իրան ա տեսնում :))։ Արդեն որերորդ մարդն ա գրում, որ Արամը ոնց որ ինքը լինի, մենակ թե մի քիչ չգիտեմ ինչ տեսակը։
Արամը ստիպում ա, որ գրեն։ Մեկին մաղարիչով, մեկին սպառնալիքով :D

John
19.03.2014, 18:06
Կապույտ խուճուճ մազե՞ր :))

ահա, հենց կապույտ ու հենց խուճուճ :)

հա :oy
Ես դեռ շատ կապույտ գաղտնիքներ ունեմ : ^_^
կարևորը հոգով կապույտ չլինես, մնացածը անցողիկ ա ;)

StrangeLittleGirl
19.03.2014, 18:12
Արամը ստիպում ա, որ գրեն։ Մեկին մաղարիչով, մեկին սպառնալիքով :D
կա տենց բան :)) ինձ էլ ա ստիպել, բայց չեմ գրել :P

Ruby Rue
19.03.2014, 18:22
Սպասեք է, Արամը չի ստիպել: :P
Ու մաղարիչն էլ ես էի իրան վաղուց խոստացալ:

Վահե-91
19.03.2014, 20:04
Սպասեք է, Արամը չի ստիպել: :P

ուրի՞շ մարդ ա ստիպել :D

Արամ
19.03.2014, 23:16
Բյուրը շատ ուժեղ հոգեբան ա՝ չկարացա։

Հ․Գ․ Հա գիտեմ, որ հոգեբան չես՝ հոգեբույժ ես, Հայաստանում էդ նույնն ա։

StrangeLittleGirl
19.03.2014, 23:23
Բյուրը շատ ուժեղ հոգեբան ա՝ չկարացա։

Հ․Գ․ Հա գիտեմ, որ հոգեբան չես՝ հոգեբույժ ես, Հայաստանում էդ նույնն ա։

Հենց Հայաստանում բացարձակապես նույնը չի :angry

Ռուֆուս
19.03.2014, 23:32
Saggitarius, ես քեզ Արամ Ասատրյանի թեմայում հարց էի տվել, ինչի՞ ես ինձ անտեսում:

Արամ
19.03.2014, 23:34
Հենց Հայաստանում բացարձակապես նույնը չի :angry
Օքեյ։

Mephistopheles
26.03.2014, 07:32
Երեկոյան տանը հավաքված էդ հարցն էինք քննարկում: Եղբայրս այլևս համոզված չէր, որ նույն կատվին է տեսել առավոտյան: Մերոնք այլ վարկածներ էին առաջ քաշում, թե՝ երևի թունավորված է եղել կամ ուշաթափված, հետո ուշքի է եկել և այլն: Բայց ամենավախենալու վարկածն էն էր, որ կատուն սատկել, հետո կենդանացել է: Վատ եմ:

խի՞ ես վատ Բյուր… վատ կլինե՞ր որ վերակենդանացած լիներ… սատկած/մեռած ավելի լավ ա՞… ուրախ չե՞ս…

Աթեիստ
26.03.2014, 09:51
Բյուր, դու Պոյի «սև կատուն» կարդացել ե՞ս։

ivy
26.03.2014, 12:15
խի՞ ես վատ Բյուր… վատ կլինե՞ր որ վերակենդանացած լիներ… սատկած/մեռած ավելի լավ ա՞… ուրախ չե՞ս…

Մեֆ, դու օրագրերի բաժինը տեսնում ե՞ս, ես կարծում էի՝ արգելափակված ես էնտեղից:
Արդեն ազատ են արձակել, հա՞ :)

StrangeLittleGirl
26.03.2014, 13:15
Բյուր, դու Պոյի «սև կատուն» կարդացել ե՞ս։

Հա :))

Mephistopheles
26.03.2014, 17:20
Մեֆ, դու օրագրերի բաժինը տեսնում ե՞ս, ես կարծում էի՝ արգելափակված ես էնտեղից:
Արդեն ազատ են արձակել, հա՞ :)

Երկու հատ պրոֆիլ ունեմ… էն մեկը կարա մտնի…

Dayana
26.03.2014, 18:05
Երկու հատ պրոֆիլ ունեմ… էն մեկը կարա մտնի…

Դու «համակարգից» դուրս ես :))

պետք ա Մեֆ ֆանկ քլաբ սարքել :aha :))

Mephistopheles
26.03.2014, 19:39
Դու «համակարգից» դուրս ես :))

պետք ա Մեֆ ֆանկ քլաբ սարքել :aha :))

Բայց ինչի՞ ֆանկ քլաբ… էդքան ֆանկի ե՞մ, Դայ…

Աթեիստ
26.03.2014, 22:09
ՍՈՒՐԲ ԴԻՈՆԻՍԻ, ՌՈՒՍՏԻԿԻ ԵՎ ԵԼԵՎՖԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ըստ ավանդության, Դիոնիսը քրիստոնեություն էր քարոզում Հռոմում, հետո գերմանական հողերում և Իսպանիայում: Նրա ուղեկիցներն էին Ռուստիկն ու Ելեվֆերը: Հետո Դիոնիսը դարձավ Լյուտեցիայի (Փարիզի) առաջին եպիսկոպոսը:
Քրիստոնեաների հետապնդման ժամանակ այս երեք քարոզիչներին գլխատեցին Մոնմարտրի գագաթին (այստեղից էլ Մոնմարտր` տառապյալների սար): Սուրբ Դիոնիսը վերցրեց իր գլուխը և քայլեց մինչև եկեղեցի: (Ուրիշ աղբյուրներն ասում են, որ քայլեց մոտ 600 մետր ճանապարհով, որ այսօր կոչվում է Սեն Դենի (Սուրբ Դենիսի ճանապարհ), և հետո միայն ընկավ: Եվ այնտեղ, որտեղ ընկավ նրա արյունը, կառուցվեց եկեղեցի:

Լավ ավանդույթ ա, ամեն եկեղեցի կառուցելուց առաջ որ մի 3 գարեգինակճոյանիի գլխատեն, ես միայն կողմ կլինեմ նոր եկեղեցիներին։

Աթեիստ
27.03.2014, 00:13
Աչքիս թեմայում մաքրումներ են գնում։ Էսօրվա սքրինշոթերս նայեք ։))

666/666

http://s12.postimg.org/ljr3szwcd/666.png

6666
http://s28.postimg.org/6h2qkredp/6666.jpg

StrangeLittleGirl
27.03.2014, 00:18
Բա Ռամշը 2048-ն առանձին թեմա սարքեց :think

ivy
27.03.2014, 01:53
Էս ռոմանական լեզուները մի հատ ախմախ յուրահատկություն ունեն, իրենք հարգալից պաշտոնական «Դուք»-ը լրիվ ուրիշ ձևով են կազմում: Օրինակ իսպաներենում դրա համար հատուկ դերանուն ունեն Usted (հոգնակին Ustedes), որը երրորդ դեմքի եզակի թվի դերանուն է ու հետևաբար բայի խոնարհումը համապատասխանաբար պիտի լինի երրորդ դեմքով եզակի թվով: Երբ որ իսպաներեն էի սովորում էս Usted-ի հետ հեչ չէի համակերպվում, էնքան անբնական էր դիմացինիդ հետ երրորդ դեմքով խոսելը:

Իտալերենում վիճակն էլ ավելի տխուր է, որովհետև իրենք Usted-ին համապատասխան դերանուն չունեն ու փոխարենն օգտագործում են երրորդ դեմքի եզակի թվի իգական սեռի Lei դերանունը, համապատասխանորեն բայը երրորդ դեմքով խոնարհելով: Էս Lei-ի հետ ես ընդհանրապես չունեմ, ոչ մի կերպ ինքս ինձ չեմ կարողանում համոզել էս ձևն օգտագործել ու երբ որ դիմացինս է օգտագործում հաճախ թյուրիմացություններ են առաջանում:

Ուրեմն էսօր գործնական նպատակով զանգահարում եմ, լարված, որ հանկարծ սխալ բան չասեմ ու ծիծաղի առարկա չդառնամ, օպերատորին հարգալից ձևով ու շատ գրագետ իտալերենով խնդրում եմ միացնել Պատրիցիայի հետ: Օպերատորն էլ հարցնում է.
- E Lei chi è? (Իսկ Դուք ո՞վ եք):
Ես էլ էս հարցը հասկանում եմ, թե ՆԱ, Պատրիցիան ո՞վ է (վերջիվերջո Lei-ը իգական սեռի երրորդ դեմքի դերանունն է նաև), պատասխանում եմ, թե Պատրիցիան է:
Իտալացի կնանիք էլ ինչպես գիտեք լավ լիրբ են, զգում եմ, որ մի կերպ է ինքն իրեն հավաքում ու մի անգամ էլ է հարցը կրկնում, թե Դուք ո՞վ եք:
Ես էլ ոչ ավել, ոչ պակաս, պատասխանում եմ, թե Պատրիցիան է, ձեր մոտ է աշխատում:
Գծի էս կողմից զգում եմ օպերատորի ձեռքերի անկառավարելի ժեստիկուլյացիան ու մտքում ասվող քֆուրներն ու հիստերիկացած վրես է գոռում, թե մենք տղամարդու ձայնով Պատրիցիա աշխատակից չունենք:
Ես էլ իրար խառնված ներողություն եմ խնդրում, թե երևի սխալ եմ զանգել ու թափով հեռախոսը կախում եմ ու նոր եմ հասկանում, թե ինչ էր կատարվել:

Մի խոսքով մի կերպ խիզախությունս հավաքելով հետ եմ զանգում, թե կներեք ես իտալերեն լավ չգիտեմ, թյուրիմացություն է տեղի ունեցել, ես էսինչն եմ, ինձ Պատրիցիայի հետ միացրեք :))

#merda

Գերմաներենում էլ է էդպես, դեռ ավելի բեթար :))
Մի հատ "sie" ունեն, որը համ իգական սեռի եզակին է նշանակում՝ «նա», համ երրորդ դեմքի հոգնակին՝ «նրանք», համ էլ հարգալից «Դուք»: Խոսելու ժամանակ պիտի հա կոնտեքստին նայես, որ հասկանաս՝ էդ որ "sie"-ն էր :) Դեռ իգականի եզակիի դեպքում էդքան չես խառնում, որովհետև օժանդակ բայն էլ է դրվում եզակիով, բայց երրորդ դեմքի հոգնակին՝ «նրանք»-ը, ու հարգալից «Դուք»-ը հանգիստ կարելի է խառնել. երկուսի օժանդակ բայն էլ հոգնակի է:
Բայց էդ ժամանակի հետ լրիվ հարթվում է. հիմա վաղուց արդեն չի եղել, որ չհասկանամ, թե որ "sie"-ն նկատի ունեին: Արդեն սկսում ես ինչ-որ տեղ իրենց պես մտածել, ամեն ինչ տեղն է ընկնում:

Ուլուանա
27.03.2014, 17:14
Ինձ թվում ա՝ արդեն ժամանակն ա Ակումբում թեմա բացել՝ «Ակումբցիների ստացած և նրանց շատ դուր եկած վիրավորանքները» վերնագրով, թե չէ՝ «Ձեր ստացած ամենահաջող կոմպլիմենտը» թեմայում իսկական կոմպլիմենտ գրելը ոնց որ թե արդեն հարգի չի։

StrangeLittleGirl
27.03.2014, 17:18

Բաց :)) կայֆ կլինի:

Ուլուանա
27.03.2014, 18:25
Բաց :)) կայֆ կլինի:
Բյուր, դու երևի լավ չհասկացար ինձ :))։ Իմ ասածն ընդամենը էն էր, որ էդ թեման կոմպլիմենտների համար ա նախատեսված, ոչ թե վիրավորանքների, հետևաբար պետք չի թեմային անհամապատասխան գրառումներ անել էնտեղ, իսկ մյուս թեման ում հետաքրքրում ա, թող նա էլ բացի, ինձ որ չի հետաքրքրում։

StrangeLittleGirl
27.03.2014, 18:59

ինձ թվաց՝ ուղղակի կատակ ես անում :)) սպասի մտնեմ, տեսնեմ էդ ինչ վիրավորանքներ են

Dayana
27.03.2014, 19:13
Բայց ինչի՞ ֆանկ քլաբ… էդքան ֆանկի ե՞մ, Դայ…

խայտառակ եաղա :)) չեմ տեսնում ես typo-ները, ինչ անեմ :(

Mephistopheles
27.03.2014, 20:21
խայտառակ եաղա :)) չեմ տեսնում ես typo-ները, ինչ անեմ :(

http://youtu.be/qe1ScoePqVA

Ռուֆուս
30.03.2014, 15:52
Երեկ ես առաջին անգամ մոմ եմ կերել :} Շնորհակալություն Նաիրուհուն :))

Երեկ ես առաջին անգամ մոմակերներ եմ տեսել :))

Սենց ասեմ, ես երեկ առաջին անգամ իսկականից համով բան կերա
Մոոոմ :love

Եղկանք նողկանք ապրեցի, մթոմ լավ բան եք արել, մի բան էլ պարծենում եք :))

Հ.գ. որ փոքր էի, ես էլ էի սիրում լիքը տարբեր բաներ ուտել, մոմ, կավիճ, թուղթ, պամադա: Ամենասիրածս գերմանական նոր տարվա խաղալիքների կարմիր մոմերն էին, համով էին :))

StrangeLittleGirl
30.03.2014, 16:07

Հիմա էլ դու՞ ես Շինի դերը քեզ վրա վերցրել :))

Ռուֆուս
30.03.2014, 16:14
Հիմա էլ դու՞ ես Շինի դերը քեզ վրա վերցրել :))

Ինչ անենք, մի քիչ աշխուժություն մտցնենք Ակումբ, թե չէ Կոնչիտայի թեման էլ է քիչ քիչ հանգում: :))

StrangeLittleGirl
30.03.2014, 16:16
Ինչ անենք, մի քիչ աշխուժություն մտցնենք Ակումբ, թե չէ Կոնչիտայի թեման էլ է քիչ քիչ հանգում: :))

Որովհետև Կոնչիտայի թեման քիչ-քիչ տեղափոխվել ա իրական աշխարհ, ու էնտեղ են թեժ քննարկումներ գրել :))
Ի դեպ, Ռիկը խոստացել ա, որ էդ թեմայում ինքն էլ կգրի, հենց հասնի 40 էջի, նենց որ պիտի ուզած-չուզած շարունակենք քննարկել:

erexa
05.04.2014, 21:20
բայց խի չէ որ. ես օրինակ եվրոպական քաղաքների մարմնավաճառների թաղամասներով արագ եմ անցնում, կամ շրջանցում եմ, երբ մենակ եմ լինում. որովհետև սովորաբար էտ թաղամասերը ամենավտանգավորներն են:

Դու հո Մարիաննան չե՞ս :think

Smokie
07.04.2014, 19:24
Երեկ բարձերով կռվելու միջազգային օրն էր:)):hands
http://ankakh.com/%D5%A1%D5%B4%D5%A2%D5%B8%D5%B2%D5%BB-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B6%D5%B7%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6-%D5%A2%D5%A1%D6%80%D5%B1%D5%A5%D6%80%D5%B8%D5%BE-%D5%AF%D5%BC%D5%BE/

Ուլուանա
07.04.2014, 20:08

Ինչ հավես ա :))։ Վաղուց չեմ կռվել բարձերով, կարոտել եմ...
Իսկ ԱՄՆ–ում բարձերը բմբուլներից չեն։ Էստեղ երևի էդ տոնը չի նշվում :))։

Ուլուանա
08.04.2014, 21:42
Եթե Անդերսենին համարում եմ ոչ մանկական հեքիաթագիր, հիմա արդեն Գրիմ եղբայրներն էլ են իմ համար նմանատիպ դառնում: Շառլ Պեռոյի մտքով էլ երևի չէր անցնի Մոխրոտիկի չար քույրերի ոտի մատերը կտրել ու աչքերը հանել:lol Թումանյանն էլ հենց Գրիմ եղբայրների տարբերակն ա թարգմանել: Ո՞վ գիտի եթե ուրիշ հեքիաթների մեջ էլ խորանամ ինչ ուժաստիկներ կգտնեմ:))
Դու «Կռնատ աղջիկը» կարդա ;)։

ivy
09.04.2014, 22:44
Էստեղ գրելու բան էլ չի, բայց ես երեկվանից շոկի մեջ եմ, պիտի պատմեմ
...

Մի արեք սենց բաներ, ինչ կլինի: Պետք չի խցկվել ուրիշի անկողնու մեջ, իրենց սեքսի ձևերն ու պատճառները քննարկել ու աշխարհի հետ կիսվել:
Ուղղակի մի արեք:
«Զույգի տղան» արտահայտությունը լրիվ սպանեց. երկու կին են!

Նաիրուհի
09.04.2014, 22:51

Ինձ մտածելակերպն էր շոկի մեջ գցել, որովհետև իսկականից «հայ տղու» մտածելակերպ էր։ Համ էլ դու չգիտե՞ս, որ Հայաստանում լեսբիների մեջ «տղա» ու «աղջիկ» կա :)

Թե չէ ոչ անկողին եմ խցկվել, ոչ էլ եսիմ ինչ եմ քննարկում։ Ուրեմն եկեք մյուս անգամ կուսաթաղանթը կուռք դարձրածների մասին էլ չխոսենք. իրենց անկողինն է, ինչ ուզեն, ոնց ուզեն՝ կանեն։

Ի դեպ, գրառումս մինչև սա կարդալն էի ջնջել։

Skeptic
09.04.2014, 23:03
Ինձ մտածելակերպն էր շոկի մեջ գցել, որովհետև իսկականից «հայ տղու» մտածելակերպ էր։ Համ էլ դու չգիտե՞ս, որ Հայաստանում լեսբիների մեջ «տղա» ու «աղջիկ» կա :)

Լիլ ջան, էդ մենակ Հայաստանում չի. գենդերային ինքնությունն ու սեռական կողմնորոշումը շատ հաճախ տարաբևեռ են լինում: :)

LisBeth
09.04.2014, 23:07
Լիլ ջան, էդ մենակ Հայաստանում չի. գենդերային ինքնությունն ու սեռական կողմնորոշումը շատ հաճախ տարաբևեռ են լինում: :)

Սկեպտիկ դու մկրատության էքսպերտ ես :)

Artgeo
09.04.2014, 23:12
Ժող, էս ամուսնացած, հայրացած Չուկը, վդրուգ ինչի՞ որոշեց սեքսի թեման սենց ապաշքյարա ու բարձ մակարդակի վրա քննարկման դնել, ժամանակին աքսորել էին ինտիմ անկյուն

LisBeth
09.04.2014, 23:15
Ինձ մտածելակերպն էր շոկի մեջ գցել, որովհետև իսկականից «հայ տղու» մտածելակերպ էր։ Համ էլ դու չգիտե՞ս, որ Հայաստանում լեսբիների մեջ «տղա» ու «աղջիկ» կա :)

Թե չէ ոչ անկողին եմ խցկվել, ոչ էլ եսիմ ինչ եմ քննարկում։ Ուրեմն եկեք մյուս անգամ կուսաթաղանթը կուռք դարձրածների մասին էլ չխոսենք. իրենց անկողինն է, ինչ ուզեն, ոնց ուզեն՝ կանեն։

Ի դեպ, գրառումս մինչև սա կարդալն էի ջնջել։

Լավ ա որ դու եվրատեսիլ չես գնում, թե չէ ով գիտի ինչ էր դառնալու էս ամենը:

Ուլուանա
09.04.2014, 23:27
Ժող, էս ամուսնացած, հայրացած Չուկը, վդրուգ ինչի՞ որոշեց սեքսի թեման սենց ապաշքյարա ու բարձ մակարդակի վրա քննարկման դնել, ժամանակին աքսորել էին ինտիմ անկյուն
Շատ պարզ պատճառով. որովհետև գիտեր, որ մենակ սեքսի մասին թեման կարող ա կիսամեռ Ակումբը վերակենդանացնել։

Artgeo
09.04.2014, 23:30
Շատ պարզ պատճառով. որովհետև գիտեր, որ մենակ սեքսի մասին թեման կարող ա կիսամեռ Ակումբը վերակենդանացնել։

Աչքիս ինքն ու Արամ ՄՊ3 որոշել են Ակումբի ՊՌ ով զբաղվել :D

Մնում ա Շպրոտի, ԱՆժելա Սարգսյանի կամ մեկ այլ աստղի էրոտիկ նկարներ տեղադրել Ակումբում ու պլծ

Ուլուանա
09.04.2014, 23:34
Աչքիս ինքն ու Արամ ՄՊ3 որոշել են Ակումբի ՊՌ ով զբաղվել :D

Մնում ա Շպրոտի, ԱՆժելա Սարգսյանի կամ մեկ այլ աստղի էրոտիկ նկարներ տեղադրել Ակումբում ու պլծ
Չէ, համեմատությունդ տեղին չի. Չուկի բացած թեման ցենզուրայից դուրս քննարկումներ չի ենթադրում, հատկապես եթե քննարկվեր էն, ինչ ինքն էր առաջարկել թեմայի առաջին գրառման մեջ, ոչ թե էն, ինչ քննարկվում ա :))։

Artgeo
09.04.2014, 23:37

Ես մենակ զարմանում եմ, թե ո՞նց ա էդ մի պահը վրիպել իմ ուշադրությունից: Ինձ թվում էր սեքսի հետ կապված բոլոր թեմաներն արդեն վաղուց բացել եմ :D

Ուլուանա
09.04.2014, 23:39
Ես մենակ զարմանում եմ, թե ո՞նց ա էդ մի պահը վրիպել իմ ուշադրությունից: Ինձ թվում էր սեքսի հետ կապված բոլոր թեմաներն արդեն վաղուց բացել եմ :D
Փաստորեն, ուղղակի նախանձում ես :D։

Artgeo
09.04.2014, 23:40
Փաստորեն, ուղղակի նախանձում ես :D։
չէ, կոմպլեքսավորվում :D

StrangeLittleGirl
10.04.2014, 00:42
Էս ի՞նչ էր Նաիրուհին գրել, որ էդքան բազարի թեմա դարձավ:

John
10.04.2014, 14:30
Էս ի՞նչ էր Նաիրուհին գրել, որ էդքան բազարի թեմա դարձավ:

գրել էր հայ լեզբուհին ունի պարսիկ սիրուհի

Smokie
10.04.2014, 14:42
Դու «Կռնատ աղջիկը» կարդա ;)։

2010 թվականի գրառում, ձեր շնորհակալությունն էլ ամրագրված:))

.............Պատմում են, որ շաաատ փոքր տարիքում անգիր գիտեի «Գառնիկ ախպեր»-ը, «Շունն ու կատուն», մեր մոտիկ բարեկամների հարսանքին արտասանում էի: Այս խոսքերիցս հետո դժվար-թե հավատաք, բայց մի անգամ ես մայրիկիս հարցրեցի:
_Մամ, Թումանյանը չար ա՞ եղել::think
_Ինչի՞ ա չար եղել, շաատ բարի ա եղել::shok
Հարցրեցի:
_Բա ինչի՞ ա «Կռնատ աղջիկը», «Ձախորդ Փանոսը» գրել:think
.......

Chuk
10.04.2014, 15:33
Ժող, էս ամուսնացած, հայրացած Չուկը, վդրուգ ինչի՞ որոշեց սեքսի թեման սենց ապաշքյարա ու բարձ մակարդակի վրա քննարկման դնել, ժամանակին աքսորել էին ինտիմ անկյուն

Արթ ջան, քննարկմանը դեռ լրիվ չեմ հետևել, բայց էս իմ առաջին «փորձը» չէր վերջին շրջանում, ու ինչքան որ հետևել եմ, արդյունքները դրական են:

Կարճ ժամանակ անց կվերադառնանք էս թեմային՝ ավելի մանրամասն քննարկելով, բայց առայժմ հակիրճ ասեմ, որ գտնում եմ՝ ժամանակն է ինտիմ բաց անկյուն ունենալու, որտեղ կգործեն որոշակի կանոններ, կլինի որոշակի ցենզուրա, բայց հարցերը կքննարկվեն հրապարակային, բաց:

keyboard
10.04.2014, 17:50
Արթ ջան, քննարկմանը դեռ լրիվ չեմ հետևել...

Տենց հետևելու կարիք էլ չկա իմ կարծիքով, 7 էջանոց բարբաճանք ա հիմնականում, եզակի գրառումներ հանած…

Եթե իհարկե հետևելդ, թեման բառիս բուն իմաստով մաքրելուն չի վերաբերվում :)

Chuk
10.04.2014, 22:52
Տենց հետևելու կարիք էլ չկա իմ կարծիքով, 7 էջանոց բարբաճանք ա հիմնականում, եզակի գրառումներ հանած…

Եթե իհարկե հետևելդ, թեման բառիս բուն իմաստով մաքրելուն չի վերաբերվում :)

Ներող Քիբորդ ախպեր, բայց պիտի խոստովանեմ, որ էս հարցում քո կարծիքն իմ համար էնքան էլ կարևոր չի ;)

Ուլուանա
11.04.2014, 01:26
տատուդ որ տգլոր տենաս՝ կյանքում չես մոռանա…
Դե լավ, հա, հիսունին մոտ կանանցից շատերը «տատ» բառի ավանդական պատկերացմանն էնքան էլ չեն համապատասխանում ու նենց ահասարսուռ տեսարան չեն ներկայացնում, որ թոռը տեսնի, ու տեսածը սաղ կյանքն իրան հետապնդի որպես անմոռանալի ուժաստիկ։

Mephistopheles
11.04.2014, 03:07
Դե լավ, հա, հիսունին մոտ կանանցից շատերը «տատ» բառի ավանդական պատկերացմանն էնքան էլ չեն համապատասխանում ու նենց ահասարսուռ տեսարան չեն ներկայացնում, որ թոռը տեսնի, ու տեսածը սաղ կյանքն իրան հետապնդի որպես անմոռանալի ուժաստիկ։

Ուլու ջան, լրիվ ճիշտ ես ասում եթե ուրիշի 50 տարեկան տատին ես նյում, բայց ոչ քո սեփական…

Ուլուանա
11.04.2014, 04:30
Ուլու ջան, լրիվ ճիշտ ես ասում եթե ուրիշի 50 տարեկան տատին ես նյում, բայց ոչ քո սեփական…
Լավ, համոզեցիր :))։

StrangeLittleGirl
18.04.2014, 11:51
մենք նրա մասին թեմա չունենք
իսկ նա հեռացավ, չգիտեմ ոնց, գուցե դեղին թիթեռների նման, գուցե անէացավ ուղղակի
ես մի բան գիտեմ, որ էլ դժվար թե ինչ-որ մեկը գրի խոզի պոչով տղայի մասին, ով գերդաստանի վերջին շառավիղն էր, ու որին կերան մրջյունները, դժվար թե էլի ինչ-որ մեկը կարողանա գրել պատ կրծող կնոջ մասին, ով այնքան ծեր էր, որ կես դար բոլորը մոռացել էին նրա մասին, իսկ երբ նրա տան դուռը բացեցին, գլխին խոնավությունից բորբոս էր աճել, ու ինքը խելագար հայացքով մատով փորում էր պատն ու բերանը տանում:

ես գիտեմ նաև, որ նման մարդկանց հեռանալով մենք մի փոքր անտերանում ենք

հանգչիր խաղաղությամբ, Մեծ
Հիմա որ թեմա բացենք, դառնալու ա՝ գնա մեռի, արի սիրեմ: :(
Լիլոշ, բայց ահավոր չի դզում, որ ֆբ-ի բլանդինկաները վայնասուն են դրել:

Նաիրուհի
18.04.2014, 12:19
Հիմա որ թեմա բացենք, դառնալու ա՝ գնա մեռի, արի սիրեմ: :(
Լիլոշ, բայց ահավոր չի դզում, որ ֆբ-ի բլանդինկաները վայնասուն են դրել:

Ազնիվ խոսք, ես բլանձինկա չեմ ։Ճ

Բյուր, նորմալ է իրականում, որովհետև Մարկեսը նենց է գրել, որ անգամ բլանձինկաներին հասնի։ Ու դրա համար եմ սիրում իրեն։

StrangeLittleGirl
18.04.2014, 12:20
Ազնիվ խոսք, ես բլանձինկա չեմ ։Ճ

Բյուր, նորմալ է իրականում, որովհետև Մարկեսը նենց է գրել, որ անգամ բլանձինկաներին հասնի։ Ու դրա համար եմ սիրում իրեն։
բլանդինկաները կյանքում մի տող Մարկես էլ չեն կարդացել: իսկ վայնասունը վերաբերում ա էն 13 ցիտատներին, որոնց հեղինակը սկի Մարկեսը չի

keyboard
18.04.2014, 12:22
բլանդինկաները կյանքում մի տող Մարկես էլ չեն կարդացել: իսկ վայնասունը վերաբերում ա էն 13 ցիտատներին, որոնց հեղինակը սկի Մարկեսը չի

Ջոգեց :oy

StrangeLittleGirl
18.04.2014, 12:23
Ջոգեց :oy

քիչ էր մնում՝ տվածդ վարկանիշը սքրինշոթ անեի, տանեի էն սիրած վարկանիշների թեմա :D

keyboard
18.04.2014, 12:27
քիչ էր մնում՝ տվածդ վարկանիշը սքրինշոթ անեի, տանեի էն սիրած վարկանիշների թեմա :D

Տենց այլանդակ ձևով ուզում էիր ինձ պախարակել փաստորեն, չանես տենց բան, ասա փրկագինը :D

StrangeLittleGirl
18.04.2014, 12:29
Տենց այլանդակ ձևով ուզում էիր ինձ պախարակել փաստորեն, չանես տենց բան, ասա փրկագինը :D

չէ, հակառակը :)) ավելի լավ ա քեզ նման բանից անտեղյակ, քան վայնասուն դնող բլանձինկաները

ivy
18.04.2014, 12:36
Քիբորդը տեղյակ չի, թե ով էր Մարկեսը, հա՞ :))

Ռուֆուս
18.04.2014, 12:39
Հիմա որ թեմա բացենք, դառնալու ա՝ գնա մեռի, արի սիրեմ: :(
Լիլոշ, բայց ահավոր չի դզում, որ ֆբ-ի բլանդինկաները վայնասուն են դրել:

Ո՞վ ասեց, թե չունենք: Հենց Մարկեսին նվիրված չէ, բայց Մարկեսի երկու ստեղծագործություններին նվիրված թեմաներ ունենք.

Գաբրիել Գարսիա Մարկես - Երկնագույն Շան Աչքերը (http://www.akumb.am/showthread.php/49020-%D4%B3%D5%A1%D5%A2%D6%80%D5%AB%D5%A5%D5%AC-%D4%B3%D5%A1%D6%80%D5%BD%D5%AB%D5%A1-%D5%84%D5%A1%D6%80%D5%AF%D5%A5%D5%BD-%D4%B5%D6%80%D5%AF%D5%B6%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6-%D5%87%D5%A1%D5%B6-%D4%B1%D5%B9%D6%84%D5%A5%D6%80%D5%A8)

Գաբրիել Գարսիա Մարքես «Հրաշք վաճառող բարի աճպարարը» (http://www.akumb.am/showthread.php/6249-%D4%B3%D5%A1%D5%A2%D6%80%D5%AB%D5%A5%D5%AC-%D4%B3%D5%A1%D6%80%D5%BD%D5%AB%D5%A1-%D5%84%D5%A1%D6%80%D6%84%D5%A5%D5%BD-%C2%AB%D5%80%D6%80%D5%A1%D5%B7%D6%84-%D5%BE%D5%A1%D5%B3%D5%A1%D5%BC%D5%B8%D5%B2-%D5%A2%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A1%D5%B3%D5%BA%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%A8%C2%BB)
Չնայած երկրորդ թեմայի հեղինակի մասին շատ բացասական կարծիք ունեմ :))

Ռուֆուս
18.04.2014, 12:42
Հ.Գ. Բայի թարգմանությունը չկա, լինքը չի բացում, բայց tvsevak-ի թարգմանությունը տեղում է.

Երկնագույն շան աչքերը (Մարկես) (http://www.akumb.am/showthread.php/60649-%D4%B5%D6%80%D5%AF%D5%B6%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6-%D5%B7%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%B9%D6%84%D5%A5%D6%80%D5%A8-(%D5%84%D5%A1%D6%80%D5%AF%D5%A5%D5%BD))

keyboard
18.04.2014, 12:42
չէ, հակառակը :)) ավելի լավ ա քեզ նման բանից անտեղյակ, քան վայնասուն դնող բլանձինկաները

Դե հաշվի առնելով, որ խոսքը ՖԲ-ի մասին ա, ես տեղյակ չեմ, թե բլանդինկեքը ինչ են անում, բացի այդ, բլանդինկեքը ինձ հիմնականում ուրիշ ասպեկտում են հետաքրքիր :D

Քիբորդը տեղյակ չի, թե ով էր Մարկեսը, հա՞ :))

Գիտեմ Այվի ջան, ուղղակի չգիտեի, որ էդ Մարդը կյանքից հեռացելա, բյուրին հարցրի ում մասին ա խոսքը:
Ես գեղի տղա եմ, շատ բաներից անտեղյակ :)

StrangeLittleGirl
18.04.2014, 12:45
Քիբորդը տեղյակ չի, թե ով էր Մարկեսը, հա՞ :))

Կոնտեքստից դուրս էր մնացել ուղղակի :)) Սաղ խոսում են իրա մահվան մասին առանց անունը տալու, Քիբորդն էլ հարցրել էր՝ էդ ում մասին ա:

Արամ
19.04.2014, 15:42
գնում ենք գերեզմանոց, տաքսիստն էնքան էշ-էշ խոսեց, մունաթ էկավ, գոռգռաց ու հայհոյեց սաղ աշխարհը, որ ես արդեն մտածում էի՝ դրան ոնց ծեծել տամ՝ դանդաղ ու տանջալի, թե արագ ու անդառնալի: հասանք տեղ, սա սենց մունաթով ու խիստ զարմացած ասում ա.
- ես ձեզ հետ էլ եմ տանելու՞
- չէ, մենք ստեղ ենք ապրում
- հըըըըը՞ն
- զխկու՜մ..... :angry

http://www.tert.am/am/news/2014/04/19/marash/

Ռուֆուս
19.04.2014, 15:45
Անկեղծ ասած չէի սպասում...

StrangeLittleGirl
19.04.2014, 16:42
Անկեղծ ասած չէի սպասում...

Ի՞նչ, ումի՞ց

Ռուֆուս
19.04.2014, 16:47
Ի՞նչ, ումի՞ց

http://www.tert.am/am/news/2014/04/19/marash/

:))

StrangeLittleGirl
19.04.2014, 16:49
:))

Բան չեմ ջոկում :))
Արամի՞ց, որ տենց լինք կդնի, թե՞ որ գերեզմաններում կրակոց կլինի: Թե՞ անկապ կայֆավատ ես լինում :))

Արամ
19.04.2014, 17:06
վա՛խ հին աստվածները :cry

Ռուֆուս
19.04.2014, 17:08
Բան չեմ ջոկում :))
Արամի՞ց, որ տենց լինք կդնի, թե՞ որ գերեզմաններում կրակոց կլինի: Թե՞ անկապ կայֆավատ ես լինում :))

Ուֆ, ինչ դժվար ա ձեր հետ :))

գնում ենք գերեզմանոց, տաքսիստն էնքան էշ-էշ խոսեց, մունաթ էկավ, գոռգռաց ու հայհոյեց սաղ աշխարհը, որ ես արդեն մտածում էի՝ դրան ոնց ծեծել տամ՝ դանդաղ ու տանջալի, թե արագ ու անդառնալի:

Մեկնած օպերատիվ խումբը պարզվել է, որ անհայտ անձը ժամը 16.00-ի սահմաններում Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող գերեզմանատանը հրազենով մի քանի անգամ կրակել է Արթուր Բ.-ի ոտքերին` պատճառելով վնասվածքներ:

StrangeLittleGirl
19.04.2014, 17:10
աաաա, նոր հասկացա :D

keyboard
19.04.2014, 23:28
ջնջ

Հջնջաջնջ :D

John
19.04.2014, 23:31
որպես էդ թեմայում էդ թեմայով գրառում արած մարդ որոշեցի մի քիչ ծավալվեմ Հով ջան, որ թյուր կարծիք չստեղծվի ոչ կողքից կարդացողի, ոչ էլ քո մոտ, թե կոնկրետ ես Այբի դեմ ինչ-որ բան ունեմ, դրա համար որոշեցի գրել էդ թեմայում էդ թեմայով… ասածս որն ա ախպեր, ավելորդ զգուշավորություն էր երևի, որտև հիմա նորից կարդացի, դժվար թե տենց կարծիք ստեղծվեր :D ու ընդհանուր առմամբ հասկացա ինչ ի նկատի ունես, ու, չեմ ժխտում, շատ հնարավոր ա տենց էլ կա ;)

keyboard
19.04.2014, 23:34

Մի հատ քեզ, որ սենց վիրտուալ պաչեմ, ինչ կլի որ, կենացդ ախպերս:

John
19.04.2014, 23:37
Մի հատ քեզ, որ սենց վիրտուալ պաչեմ, ինչ կլի որ, կենացդ ախպերս:

չգիտեմ ում-ինչ կլնի, ես հեչ դեմ չեմ ))) անուշ ախպերս, կենացդ

Smokie
21.04.2014, 20:28
Խաղում ենք Multitask (http://www.kongregate.com/games/icylime/multitask):hands

John
21.04.2014, 21:36
Դե արի Չուկ ու բաց դարձրու ինտիմ անկյունը... Ս.Ո.յին շնորհակալություն, հին ու նոր, մեծ ու փոքր ակումբցիների՝ նման իրավիճակին անպատրաստ լինելը պարզ մատնացույց անելու համար

հասկացեք վերջապես, որ հանդուրժողականությունը կոնչիտաներին գլխի վրա ման տալով չի

John
21.04.2014, 21:37
ժամանակին որ ինձ սենց դիմավորեին ԱԿումբում, սաղին քֆուր էի անելու մտքում ու գնայի

Արամ
21.04.2014, 21:45
հասկացեք վերջապես, որ հանդուրժողականությունը կոնչիտաներին գլխի վրա ման տալով չի
Հոս ջան, հանդուրժողականություն "մեր" մոտ արթնանում ա, հենց ԵՎՐՈՊԱՄԵՏ ինչ որ բանին կպնում ես․․․մնացած դեպքերում․․․․"խրեն վ ռուկի"

John
21.04.2014, 21:48
Հոս ջան, հանդուրժողականություն "մեր" մոտ արթնանում ա, հենց ԵՎՐՈՊԱՄԵՏ ինչ որ բանին կպնում ես․․․մնացած դեպքերում․․․․"խրեն վ ռուկի"

հետո որ ասում եմ էդ կեղծ արժեքներով ապրելը ոչ մի բանով առավել չի կեղծ արժեքներով ապրող քյարթուների դեպքում, բա չէ՜ ախպեր, մենք սենց, մենք նենց

զզվում եմ արա, կոկորդիս ա հասել, մարդ պտի սենց դեպքերի համար ՃԻՇՏ քյարթու ընկեր ունենա, գնան վետերոկում խմելու

Chuk
21.04.2014, 21:50
Հոս, անիմաստ սրում ես:

John
21.04.2014, 21:52
Հոս, անիմաստ սրում ես:
Չուկ ջան,, մի գրի էլի տենց բաներ , ախպոր պես, այ որ էդ կարդան, իսկականից կսրվի, կառիթավորվեն, կսկսեն հարձակվել (չնայած հույս ունեմ գիտեն արդեն շատերը, որ պետք չի ինձ հետ առճակատվել), հետո ինչ իմանաս ինչ կլնի...

Chuk
21.04.2014, 21:54
Չուկ ջան,, մի գրի էլի տենց բաներ , ախպոր պես, այ որ էդ կարդան, իսկականից կսրվի, կառիթավորվեն, կսկսեն հարձակվել (չնայած հույս ունեմ գիտեն արդեն շատերը, որ պետք չի ինձ հետ առճակատվել), հետ ինչ իմանաս ինչ կլնի...

Հոս ջան, կգրեմ, որտև ոչ առաջին անգամն ա, ոչ էլ կարծում եմ, վերջինը կլինի, որ սենց դեպքերում «փնթփնթոցով» սրում ես: Չարժի, ախպերս: Ոչ մեկն էլ չի առիթավորվի, ու ստեղ առիթավորվողներ չկան: Էնպես որ դու էլ հանդարտվի:

John
21.04.2014, 21:56

հա, ես սրտից թույլ եմ մի քիչ շատ: Սրտիս մոտ եմ ընդունում ամեն ինչ: Կներեք, մեծ մարդ եմ... թարգեցի ախպերս ;)

keyboard
21.04.2014, 21:58
ժամանակին որ ինձ սենց դիմավորեին ԱԿումբում, սաղին քֆուր էի անելու մտքում ու գնայի

Բադասղան ես դալու, Հայրիկէանը վկայ, եթե մոռանայ յայն ամենը ինչոյ իմոյ զ քֆուրս մեղաց :D

John
21.04.2014, 22:01
Բադասղան ես դալու, Հայրիկէանը վկայ, եթե մոռանայ յայն ամենը ինչոյ իմոյ զ քֆուրս մեղաց :D
:D
Է՜հ, Հով ջան, ո՞նց ես է ախպեր :) ))

keyboard
21.04.2014, 22:03
:D
Է՜հ, Հով ջան, ո՞նց ես է ախպեր :) ))

Որ մտնում տենում եմ ջղայնացած ես, ջղայնանում եմ ախպերս, բայց դե խնայի քեզ, ինչպես ասում են առաջին անգամ սեքս անողը, երկրորդ անագամ չի փոխվում, տո չէ է, կարմիր կովը կաշին չի փոխում ոբշեմ :oy

John
21.04.2014, 22:09
Որ մտնում տենում եմ ջղայնացած ես, ջղայնանում եմ ախպերս, բայց դե խնայի քեզ, ինչպես ասում են առաջին անգամ սեքս անողը, երկրորդ անագամ չի փոխվում, տո չէ է, կարմիր կովը կաշին չի փոխում ոբշեմ :oy

ես հանգիստ եմ արդեն Հով ջան ... դու էլ մի ջղայնացի ախպերս, մեկ ա կաթնակեր կարմիր կովը առաջին հանդիպմանը սեքս չի անում ;)

Chuk
21.04.2014, 22:11
Այն ո՜վ է, ո՜վ է հանդգնել այս երկու ասպետներին ջղայնացնել :))

Ո՞նց եք, տղերք:

Հոս, էս քանի օրը մի հատ հանդիպենք, քո հին առաջարկը ՖԲ-ի հետ կապված եթե ուժի մեջ ա, մի հատ քննարկենք:

John
21.04.2014, 22:17
Այն ո՜վ է, ո՜վ է հանդգնել այս երկու ասպետներին ջղայնացնել :))

Ո՞նց եք, տղերք:

Հոս, էս քանի օրը մի հատ հանդիպենք, քո հին առաջարկը ՖԲ-ի հետ կապված եթե ուժի մեջ ա, մի հատ քննարկենք:
))) ո՞վ կարող է հանդգնել ;)

Արտ ջան, իսկ որ հետաձգե՞նք մի քիչ: Այսինքն կարող ենք հանդիպել-քննարկել, ուղղակի մոտ մի ամիս հլը չեմ ուզում <արդարացված> շեղվել պարապելուց: Այսինքն որ պատասխանատվությւոն վերցնեմ էլի :Ճ

Chuk
21.04.2014, 22:19
Արտ ջան, իսկ որ հետաձգե՞նք մի քիչ: Այսինքն կարող ենք հանդիպել-քննարկել, ուղղակի մոտ մի ամիս հլը չեմ ուզում <արդարացված> շեղվել պարապելուց: Այսինքն որ պատասխանատվությւոն վերցնեմ էլի :Ճ

Լավ, Հոս ջան: Ես իրականում ուզում եմ էդ վերսկսեմ, եթե կարողանամ կամ ուրիշ օգնողներ լինեն, կսկսեմ, դու էլ երբ քննություններիցդ պրծնես ու դեռ հավես ունենաս, կարող ես միանալ, շնորհակալ կլինեմ :)

Արամ
21.04.2014, 22:22
Արտ ի՞նչ կա որ, ես կարա՞մ օգնեմ։

Chuk
21.04.2014, 22:28
Արտ ի՞նչ կա որ, ես կարա՞մ օգնեմ։

Ակումբի ՖԲ-ի էջն ա պետք հետաքրքիր ու ակտիվ դարձնել, տարածել հին ու լավ գրառումներից, նոր թեմաների անոնս անել, նոր մարդկանց ներգրավել և այլն:

Արամ
21.04.2014, 22:34
Ակումբի ՖԲ-ի էջն ա պետք հետաքրքիր ու ակտիվ դարձնել, տարածել հին ու լավ գրառումներից, նոր թեմաների անոնս անել, նոր մարդկանց ներգրավել և այլն:

Կոնկրետ ի՞նչ որ բան համակարգել ես։
Եթե համակարգել ես, ինչ որ կոնկրետ բան որ տաս կարծում եմ կարողա հասցնեմ օգնել։

Chuk
21.04.2014, 22:35
Կոնկրետ ի՞նչ որ բան համակարգել ես։
Եթե համակարգել ես, ինչ որ կոնկրետ բան որ տաս կարծում եմ կարողա հասցնեմ օգնել։

Չէ, Հոսի հետ հենց դրա համար պետք ա հանդիպեինք, որ քննարկեինք, թե ոնց արվի:

Արամ
21.04.2014, 22:39
Չէ, Հոսի հետ հենց դրա համար պետք ա հանդիպեինք, որ քննարկեինք, թե ոնց արվի:
Դե ոպշմ, կարճ ասած անունիս կողքը + դիր։

John
21.04.2014, 22:40
Չէ, Հոսի հետ հենց դրա համար պետք ա հանդիպեինք, որ քննարկեինք, թե ոնց արվի:

կարող ենք 3ով քննարկել, ավելի արդյունավետ կլինի ;)

Chuk
21.04.2014, 22:41
Օքի, դե կխոսենք, կակռազ Արամի հետ առաջիկայում գարեջրվել էինք ուզում:

keyboard
21.04.2014, 23:59
Այն ո՜վ է, ո՜վ է հանդգնել այս երկու ասպետներին ջղայնացնել :))

Ո՞նց եք, տղերք:

Հոս, էս քանի օրը մի հատ հանդիպենք, քո հին առաջարկը ՖԲ-ի հետ կապված եթե ուժի մեջ ա, մի հատ քննարկենք:

Ես մի տեսակ արդեն հանդիպումներից վախում եմ, մանավանդ` առաջին :D

Եկեք միանգամից երկրորդ անենք, շառից փորձանքից հեռու::D

Chuk
22.04.2014, 00:04
Ես մի տեսակ արդեն հանդիպումներից վախում եմ, մանավանդ` առաջին :D

Եկեք միանգամից երկրորդ անենք, շառից փորձանքից հեռու::D

Հով, դու դեռ կու՞յս ես :))

keyboard
22.04.2014, 00:08
Հով, դու դեռ կու՞յս ես :))

ну это смотря под каким ракурсом посмотреть :D

Chuk
22.04.2014, 00:09
ну это смотря под каким ракурсом посмотреть :D

Մի խոսքով առխային, մենք արդեն հանդիպել ենք, ես ոչ մի ռակուրսով պրետենզիա չունեմ :))

keyboard
22.04.2014, 00:14
Մի խոսքով առխային, մենք արդեն հանդիպել ենք, ես ոչ մի ռակուրսով պրետենզիա չունեմ :))

իսկ դու վստահ ե՞ս իմ վրա :D

Chuk
22.04.2014, 00:15
իսկ դու վստահ ե՞ս իմ վրա :D

Համոզեցիր: Դու չգաս:

keyboard
22.04.2014, 00:16
Համոզեցիր: Դու չգաս:

:D:D քեզ համոզեցի, բայց գալու եմ, որ ես էլ համոզվեմ:D

Chuk
22.04.2014, 00:17
:D:D քեզ համոզեցի, բայց գալու եմ, որ ես էլ համոզվեմ:D

Ես քո համար USB մուտք կբերեմ:

keyboard
22.04.2014, 00:19
Ես քո համար USB մուտք կբերեմ:

Չէ, ինձ ելք ա պետք, ելք :D

keyboard
22.04.2014, 00:20
Արտ, սպասի մի հատ անեկդոտ պատմեմ, ջանդամ, գոնե կխնդանք

Դպրոցում դասատուն հարցնում ա, թե որ արագությունն ա մեծ, ձայնի թե լույսի: Երեխեքից մեկն ասում ա ձայնի, օրինակ խոսքը, ասում ես ու էլ չես բռնի, մեկն էլ ասում ա` լույսի, էստեղ միացնւոմ ես, չես հասցնում աչքդ թարթես հազարավոր կիլոմետրեր հետո վառվում ա: Մեկն էլ ասում ա. ամենամեծ արագությունը լուծի արագություննա, որ բռնում ա, ոչ հասցնում ես ձայն հանես, խոսք ասես, ոչ էլ լույսը վառես :D

Ռուֆուս
22.04.2014, 22:09
keyboard, ինչու՞:'

LisBeth
22.04.2014, 22:35
Արտակ ջան, շնորհավո՜ր, վերջում չմոռանաս ԶԶՎԵԼԻ անեկդոտ պատմել :))
Ռուֆ ուզում ես մի հատ ես պատմեմ քանի Աթեիստը կերուխումի մեջ ա

Ռուֆուս
22.04.2014, 22:41
Ռուֆ ուզում ես մի հատ ես պատմեմ քանի Աթեիստը կերուխումի մեջ ա

Դավայ: Ստեղ կպատմե՞ս, թե՞ գնանք ինտիմ անկյուն :))

LisBeth
22.04.2014, 22:49
Դավայ: Ստեղ կպատմե՞ս, թե՞ գնանք ինտիմ անկյուն :))

իտիմ չի, զզվելի ա, ստեղ կպատմեմ

ուրեմն մորգում սեղանին դիակ ա դրած լինում, երկու բժիշկ հերձում են, մեկն էլ մահվան եզրակացությունն ա կարդում:
Էս հերձողներից մեկը ստամոքսը բացում ա, թե.
- Ուխ գրեչկով փլավ: Վալոդ կուտե՞ս:
Կարդացողը թե.
- Չէ ես կուշտ եմ:
Սրանք սկսում են ուտել, համարյա վերջացնում են, Վալոդը թե.
- Տղերք բա չեք ասի, սրա մեռնելու պատճառը էս գրեչկեն ա:
Էս երկուսը վռազ վռազ հետ են տալիս ու վազում են ապտեչկի մոտ:
Վալոդը գդալն հանում ա ու սրանց հետևից գոռւոմ.
- Հանաք եմ անում արա, ուղղակի ես գրեչկեն տաքացրած եմ սիրում:

Ռուֆուս
22.04.2014, 22:58
Յախք, Աթեիստին տվիր անցար :))

LisBeth
22.04.2014, 23:01
Յախք, Աթեիստին տվիր անցար :))

մերսի :oy իրականում սա սոցիլական կոնտեքստով անեկդոտ ա, բայց մեկ ա ախք ա

StrangeLittleGirl
22.04.2014, 23:27
Էս անեկդոտը մեր ուսանողական վախտերի սիրած անեկդոտներից էր :))

John
23.04.2014, 01:07
Արա ինչ փչացածն եմ ես :lol
ոչ միայն դու ապեր...

ասում ա անհատակա՞ն թե՞ խմբակային սեքս առաջին հանդիպմանը

Smokie
23.04.2014, 13:28
Այնուամենայնիվ... մենակ հայ պասաժիրները ավտոբուսի վերջի դռան մոտից խցկոցի միջով կգնան դիմացի դնից կիջնեն:

Բայց ոչ բոլոր հայերը: Համենայն դեպս մեծամասնությունը երևի էդպես չի անում::)

John
24.04.2014, 15:19
Դրա հակառակը էն ա, որ կպած պնդում են, որ մարդը աննորմալ ա, որ դրան վառել/մոռթել ա պետք, իրա վրա ոչ թե խնդալ ա պետք, այլ պետք ա նենց անել դրա նմանները վերանան (Օրինակ՝ էն ինչ սաղ օրն ասում են «բեսամբ հայրենասեր» ադրբեջանցիներն ու հայերը հակառակ կողմի մասին)։

Դե հիմա սաղ շուռ տուր կստանաս հանդուրժողականություն ։)

ընդգծված մասը փորձեմ շուռ տալ՝
իրա վրա խնդալ ա պետք, ոչ թե նենց անել, որ դրա նմանները վերանան

էդ թեմայում տիրող իրավիճակին չոտկի բնորոշում ա, հանդուրժողականության մասին շատերի պատկերացումներին էլ

Աթեիստ
24.04.2014, 15:23
ընդգծված մասը փորձեմ շուռ տալ՝
իրա վրա խնդալ ա պետք, ոչ թե նենց անել, որ դրա նմանները վերանան

էդ թեմայում տիրող իրավիճակին չոտկի բնորոշում ա, հանդուրժողականության մասին շատերի պատկերացումներին էլ

Չեմ հասկանա էն մարդուն, որ ուզեցել ա, որ Բեննի Հիլը վերանա ։) (Գոռ Թամազյանը վկա)։

Ավելին ասեմ՝ իքս-ֆակտորի Իսահակը վկա ։)

John
24.04.2014, 15:25
Չեմ հասկանա էն մարդուն, որ ուզեցել ա, որ Բեննի Հիլը վերանա ։) (Գոռ Թամազյանը վկա)։

չեմ ճանաչում, չգիտեմ: բայց արի կլնի ընդունի, որ բացի էն մարդուց, ով կոմիկություն ա անում էկրանի վրա, բեմում, կյանքում, ուրիշ ոչ մեկի վրա խնդալը հարդուրժողականության հետ չի բռնում էլի ախպեր

Աթեիստ
24.04.2014, 15:29
Հոս, դու խառնում ես հանդուրժողականությունը ու էմոցիաների զսպումը իրար հետ։

Իմ համար քանի դեռ դու դեմ չես իրա գոյությանը, դու հանդուրժում ես իրան։ ՊՐԾ։

Գոյությունը ոչ թե կյանքում, այլ նաև որոշակի տարածքում, շրջապատում ...

Եթե տնօրենը աշխատողին գործից հանում ա, որտև նա ձախլիկ ա, դա անհանդուրժողականություն ա։

John
24.04.2014, 16:03
համացանցում «փհա՜յ, մեռա՜, սպանե՜ց, խզարում ա՜» արտահայտությունները էմոցիաների չզսպում չի Արտ ջան: տեքսը ընդհանրապես էմոցիա չի, չնայած կարող է էմոցիա առաջացնել… ես որ մեկի գրածը կարդում եմ, էմոցիաները դեմքիս են երևում էդ ժամանակ, իսկ որ պատասխան եմ գրում, ե՛ս եմ որոշում էդ էմոցիաներն արտահայտող սմայլեր կամ արտահայտություններ գրեմ, թե՞ ոչ: Ու բնականաբար էդ սմայլ-բան նենց եմ կարգավորում, որ դիմացինիս հանկարծ տհաճ չլինի, կամ վիրավորական, թեկուզ որ ինքը լուրջ բան էր գրել, ես 15 րոպե ծիծաղում էի գրածի վրա… էդ գուցե կեղծավորություն է թվում կողքից, բայց եթե ասենք մուկը սատկել ա ու էդ ինձ բացել ա, ես էդ մասին ի լուր աշխարհի չեմ հայտարարի ինտերնետներում, որտև մկի հարազատների համար կարող ա վիրավորական ա էդ, իսկ ես իրանց վիրավորելու միտում չունեմ

John
24.04.2014, 16:13
Եղբայր, ես դրանից հաճույք չեմ ստանում ու ոչ ոք այստեղ չեմ կարծում, որ նման բաներից հաճույք ա ստանում, ուղղակի, երբ որ մարդը նման ձևով իրան ի ցույց ա դնում կամ աննորմալ ա կամ նման ձևով ուզում ա ուշադրություն գրավի կամ էլ լավ էլ խելոք ա ու դրանից էլ հաճույք ա ստանում: Էտ էլ իրա հարստությունն ա …

Օկ եղբար, հասկանում եմ քեզ: ինձ թեմայի վերնագիրն ա հուշում, որ գոնե որոշ մարդկանց համար էդ վիդեոն հաճույքի աղբյուր ա: դժվար ա ոչ հաճելի բանը բնորոշել «լացենք ծիծաղից» տերմինով:

Հիմա ինքն էլ տենց ա որոշել անի... անկախ իր՝ էդ վիդեոները նկարելու ու տարածելու (youtube-ում տեղադրելու) նպատակից, ինքը ոչ ոքի չի վնասում, ոչ մի օրենք չի խախտում, ոչ մեկի իրավունքները չի ոտնահարում, բայց հանրայնորեն ղժժալ իր նկարածի վրա, չեմ կարծում ավելի փոքր անհանդուրժողականություն է, քան երկար մազերով տղայի հետևից «փհա՜յ, էս ով ա էս քուրիկը արա, ղժժա՜մ» ասող մարդկանց արարքը: Իմ ասածը էս ա ընդամենը:

Մի՛ արեք նենց բաներ, ինչի համար ուրիշներին պիտակներ եք կպցնում (քյարթու, բռի, հոմոֆոբ, եսիմինչ), որտև ձեր սաղ ապրած կյանքը, իր իմաստը, ձեր սկզբունքները, պայքարը, սա՜ղ զրոյի եք հավասարացնում դրանով, կակ մինիմում իմ աչքին ;)

John
24.04.2014, 16:25
Ջոն, մի քիչ ազատվեմ, ես էլ եմ ղժժալու
ես սուս եմ մնում: ոչ թե որ Չուկն ա գրել դրա համար, այլ ուղղակի էդ թեմայով ավելացնելու բան չունեմ
հ.գ.
որ դուրդ գա, ձեն կհանես ես էլ նայեմ էդ երգելու վիդեոն, թե չէ հլը համոզված չեմ, որ արժի ժամանակ ծախսել դրա վրա

Chuk
24.04.2014, 16:29

Ջոն ջան, իդեալական դեպքում մարդը չպետք ա ծաղրի դիմացինին վերջինիս ճաշակի, ունակությունների, ինքնագնահատման ու տենց բաների համար:
Ոչ իդեալական դեպքում բոլորս էլ մարդ ենք ու մի անգամ չի, որ ծաղրում ենք:

Բայց իդեալական դեպքում մենք նաև բարոյախրատական դասեր չպետք է տանք մարդկանց, ովքեր դրա կարիքը չունեն:
Ոչ իդեալական դչեպքում բոլորս էլ մարդ ենք ու դու հիմա բարոյախրատական դասեր ես տալիս:

Վստա՞հ ես, որ դու ես էն մարդը, ով պետք ա վերից բարոյախրատական դասեր տա ;)

John
24.04.2014, 16:38
Բայց իդեալական դեպքում մենք նաև բարոյախրատական դասեր չպետք է տանք մարդկանց, ովքեր դրա կարիքը չունեն:
Ոչ իդեալական դչեպքում բոլորս էլ մարդ ենք ու դու հիմա բարոյախրատական դասեր ես տալիս:

իրանց պահվածքից ա երևում ունեն թե չունեն, իրանց կարծիքը շատ քիչ ա համոզված լինելու համար, որ չունեն

Վստա՞հ ես, որ դու ես էն մարդը, ով պետք ա վերից բարոյախրատական դասեր տա
վերից չգիտեմ, բայց որպես ոչ սարերից իջած, ոչ էլ եվրոպայի տակ մնացած տղա, ես ինձ իրավունք եմ վերապահում երկու ծայրահեղության վրա շեղված մարդկանց էլ դեպի կենտրոն ձգվելու ճանապարհ ցույց տալ: Ու հա՛, ես ինձ տվել եմ էդ իրավունքը, դու դրան ինչ անուն էլ տաս, երևույթը չի փոխվի

Chuk
24.04.2014, 16:57
իրանց պահվածքից ա երևում ունեն թե չունեն, իրանց կարծիքը շատ քիչ ա համոզված լինելու համար, որ չունեն

վերից չգիտեմ, բայց որպես ոչ սարերից իջած, ոչ էլ եվրոպայի տակ մնացած տղա, ես ինձ իրավունք եմ վերապահում երկու ծայրահեղության վրա շեղված մարդկանց էլ դեպի կենտրոն ձգվելու ճանապարհ ցույց տալ: Ու հա՛, ես ինձ տվել եմ էդ իրավունքը, դու դրան ինչ անուն էլ տաս, երևույթը չի փոխվի

Ընդամենը կներվայնանամ կամ կծիծաղեմ, ես էլ էդ իրավունքն եմ ինձ տալիս :P

John
24.04.2014, 17:23
Ընդամենը կներվայնանամ կամ կծիծաղեմ, ես էլ էդ իրավունքն եմ ինձ տալիս :P

օկ :)

keyboard
24.04.2014, 17:48
օկ :)

Հոս, արի ընդունի, որ ինձ ու քեզ վառելու ժամանակն եկել ա, բիձցել ենք :think

Արամ
24.04.2014, 19:39
բռավո ազիզ :D