PDA

Դիտել ողջ տարբերակը : Ծիկեր... (Բզիկներ...)

Artgeo
09.06.2007, 01:14
Բոլոր մարդիկ ունեն իրենց ծիկերը :D Ես օրինակ դպրող հաճախելիս սովորություն ունեի հաշվել, թե քանի քայլ է մեր տնից մինչև դպրոց: Իսկ վերջերս մոտս նկատել եմ մեքենաների համարները անընդհատ նաելու ծիկը: Եթե մոտիս գրչը սխմելովա, անընդհատ սխմում եմ :oy
իսկ ի՞նչ ծիկեր ունեք դուք

քաղաքացի
09.06.2007, 11:32
Տարբեր բաներ եմ ունեցել, բայց ընդհանրապես քիթս ճտացնում եմ :D
Էս վերջերս էլ, գործի գնալուց սկսել եմ հաշվել, թե քանի հատ բարձրակրունկ և քանի հատ հարթ կոշիկներով քայլող աղջիկներ կան: Ընդ որում 80%-ը բարձրակրունկ են :[

Մանե
09.06.2007, 13:11
Երբ տրանսպորտի մեջ եմ,սովորություն ունեմ մտքումս մի թիվ պահել հետո երազանք,եթե դիմացիս ավտոմեքենայի մակնիշի մեջ այդ թիվը կա,ինձ հույս եմ տալիս,որ երազանքս կկատարվի:D
Մատերս այսպես ասած ճտցնում եմ:D
Հա,մեկ էլ եթե թառրոբը անհետաքրքիր ա,առաստաղին մանր աստղանման բաներ կան,սովոր եմ դրանք ու լույսերհ հաշվել:oy
Մի անգամ 12315 հատ հաշվել եմ աստղիկ:oy:D

John
09.06.2007, 13:22
Եթե առանց պատրաստվելու շունչս պահում եմ 30 վայրկյան՝ ուրեմն …, եթե 40՝ ուրեմն …(ուրիշ, ավելի կարևոր բան :) ), եթե 50՝…, եթե ավելի շատ՝ … (ավելի լավ բան) :D

Մանե
09.06.2007, 13:51
Հա,մեկ էլ եթե թառրոբը անհետաքրքիր ա,առաստաղին մանր աստղանման բաներ կան,սովոր եմ դրանք ու լույսերհ հաշվել:oy

թառրոբը թատրոնն ա:D
Հովսեփ
Իսկ 2 րոպեի դեպքում ում համար ա լավ բան լինում?:P:D

John
09.06.2007, 14:22
Հովսեփ
Իսկ 2 րոպեի դեպքում ում համար ա լավ բան լինում?:P:D
Չէի ուզենա փակագծերն ու բազմակետերը մանրամասնել, բայց ստիպված եմ… երկու րոպեի դեպքում լավ բանա լինում ՆՐԱ համար՝ ՆԱ վերջապես հանդիպումա իր երազների արքայազնին՝ ինձ;), բայց դեռ երկու րոպե ոչ մի անգամ չի եղել :D

Root
09.06.2007, 14:47
Ավտոմատ նայում եմ տանիքներին ... հնուց սովորությունա մնացել :D:D:D

Ման եմ գալիս բիկվադռատ անտենաներ , շտիրեր , թասեր և այլ կմունիկացիոն պարագաներ...

Firegirl777
09.06.2007, 15:57
Մի ժամանակ սովորություն էր դարձել մեքենաների համարներին նայելը, առաջին սիրուս տան մոտով որ անցնում եմ, անպայման մի հայացք եմ գցում նրանց պատուհանին, քանի անգամ ինքս ինձ հարցրել եմ ինչու եմ նայում, պատասխան չկա, ուղղակի սովորություն է մնացել, մատներ ճտացնելը կա, բայց շատ հազվադեպ, այդ հազոադեպ դեպքերում էլ եթե հանկարծ տնեցիք տեսան, վերջ եկելա :)

Այսքանը, էլի որ հիշեմ կգրեմ...

Taurus
09.06.2007, 17:35
Ավտոմատ նայում եմ տանիքներին ... հնուց սովորությունա մնացել :D:D:D

Ման եմ գալիս բիկվադռատ անտենաներ , շտիրեր , թասեր և այլ կմունիկացիոն պարագաներ...
Էտ իմ մոտ էլ կա:
Ու որ մի հատ տեսնում եմ ահագին ուրախանում եմ, հետո էլ մտածում եմ թե էս ումն ա?

Եթե առանց պատրաստվելու շունչս պահում եմ 30 վայրկյան՝ ուրեմն …, եթե 40՝ ուրեմն …(ուրիշ, ավելի կարևոր բան :) ), եթե 50՝…, եթե ավելի շատ՝ … (ավելի լավ բան) :D

Մի օր որ փողոցում Հովսեփին կարմրած ընկած տեսնեք:o մի անհանգստացրեք, :thinkշատ կարևոր բան ա մտքում պահել:D

Ներսես_AM
09.06.2007, 17:52
Էս վերջերս մոտս Ծիկա առաջացել։ Քայլում եմ քաղաքով ու նայում մարդկանց կոշիկներին։ Շատ ու շատ զզվելիների մեջ երբ նորմալ, գեղեցիկ, ճաշակով կոշիկ եմ տեսնում նոր միայն հաըացքս բարձրացնում եմ դեմքին։ Հիմնականում կոշիկը մարդու մասին ճիշտ ասոցիացիայա տալիս։ Բա ... :D
Հա նենց որ դզեր կոշիկը ինձ դուր չգա ու ես ձեզ չնկատեմ, կամ դուք բարևեք կամել նեղանալ չկա :P

Ungrateful
09.06.2007, 17:59
մեխանիկաբար մայումեմ կարճ հագնված աղջիկներին :B :lol

Ձայնալար
09.06.2007, 19:18
Հաշվում եմ ամենինչ և ամենուր: Հոգնացնում է, բայց չեմ կարողանում չանել. հայացքս ուր ուղեմ մի բան կգտնեմ հաշվելու անպայման: Հաշվում եմ կտորի կամ պաստառի վրայի նախշերը, բորդյուրները, մեքենաների և շենքերի պատուհաններ, փողոցի ծառերը: Ես, օրինակ, գիտեմ որ Կիևյան կամուրջի վրա կա ամեն կողմից 58 հատ (չգիտեմ դա ինչպես է կոչվում) երևի պարիսպ, իսկ հաղթանակ կամրջի վրա՝ 33, դեպի Մաշտոցի պողոտա տանող թունելում կա 33 հատ սյուն, «գազելը» ունի 13 պատուհան, Ա. Խաչատրայան համերգասրահի երգեհոնից դուրս է գալիս 121 խողովակ և այլն:

Սամվել
09.06.2007, 19:31
Ասեմ … Ես էլ սենց բան ունեմ դաս պատմելուց սենց քայլում եմ անընդհատ …հետ…առաջ ……ու տենց շարունակ :D :think :oy
Հետո նստածս տեղը դասերի ժամանակ անընդհատ ոտերս շարժում եմ նենց ուժեղ, որ սեղանս ոնց որ վիբրացիայով լինի…:oy

Lapterik
09.06.2007, 20:16
Ես էլ երևի մեկ երկու ամիս առաջ շատ էի նայում ավտոմեքենաների համարներին,(գոլդ ա, թե չէ՞ լոոլ) ինչ մեքենա ա ու ղեկին աղջիկ ա, թե տղա: Իհարկե հիմա էլ եմ նայում, բայց համարներին նայելուց մի քիչ հոգնել եմ: Հետո որ հիշեմ կգրեմ:

Ավելացվել է 2 րոպե անց
Որ պարապ եմ մնում թղթի վրա սկսում եմ խաչ ու փաչ գծեր նկարել կամ էլ գծերով ներկում եմ թուղթը:

dvgray
09.06.2007, 21:09
ես էլ միշտ նայում եմ ղեկին կին է, թե չէ: Եթե կին է, ապա աշխատում եմ միշտ զիճել, ու նրանց համար ստեղծել ավելի նպաստավոր պայմաններ: Մի անգամ քիչ մնաց վթարի մեջ ընկներ, քանի որ վարորդ-տիկինը որոշել էր հանրապետության հրապարակի շրջանաձևը մուտք գործել, միաժամանակ հայելու մեջ նայելով ու քսելով շրթերը :D , իսկ ես նրան սովորության համաձայն ճանապարհ էի զիճում: Լավ է ժամանակին նկատեցի :):

electrical_storm
09.06.2007, 22:56
աղջիկների կրծքերին եմ նայում…լուրջ…փոքր ժամանակվանից…

Kita
10.06.2007, 12:47
դե համարյա ամեն գիշեր նայում եմ ամկողնուս դիմացի մատի պահարաններին և մտածում կամ սպասում, թե երբ են ընկնելու...
մեկ ջահից էլ եմ սպասում այդ նույնը:D

Lapterik
10.06.2007, 12:58
Կարճ յուբկաներով աղջիկներին եմ նայում ու ասում Աստված ինչի ա էս աղջկա ոտքերը էսքան ծուռ:(շատ են էլի)

Amaru
10.06.2007, 13:09
Հմ... դասի ժամանակ գրիչով նշան եմ բռնում դասատուի վրա :D
Հետո... Էս վերջերս եմ պարզել... :oy Որ ինչ-որ մեկի ձեռքը մոտիկ ա լինում, ուզում եմ կծեմ :oy:D

Selene
10.06.2007, 13:16
Էն ճտիկով գրիչի սովորությունն իմ մոտ էլ կա:) Բացի դա, միշտ հաշվում եմ, թե երթուղայինում քանի նստատեղ կա ու քանի մարդ է նստած, դրանից հետո հաշվում եմ, թե շենքի քանի բնակարանի պատուհանն է եվրո գցած, արդյոք քանիսը պատշգմաբներում ծաղիկ ունեն ու այդպես շարունակ:)
Հա, էս մեկի մասին մոռացա, միշտ հաշվում եմ, թե կարմիր լույսի տակ կանգնած մեքենաներից քանիսն է տաքսի:P

Ungrateful
10.06.2007, 14:12
աղջիկների կրծքերին եմ նայում…լուրջ…փոքր ժամանակվանից…

էտի Եսել եմ անում անում... ;)

Ավելացվել է 1 րոպե անց

Հետո... Էս վերջերս եմ պարզել... :oy Որ ինչ-որ մեկի ձեռքը մոտիկ ա լինում, ուզում եմ կծեմ :oy:D

Լօօօլ լավ Ծիկ է... :lol

Մոտս որ Կրակայրիչա լինում (զաժիգալկա) ենքանեմ վառում մինչև կամ գազը վերջանա, կամել փչանա... :D
"Իտոգում" մնումեմ առանց կրակ :lol

Arisol
10.06.2007, 14:13
Ամեն անգամ զուգարան գնալուց ուսումնասիրում եմ զուգարանը, որ տեսնեմ՝ թաքնված տեսախցիկ կա՞, թե չէ, եթե չեմ գտնում մեկ ա՝ ապահովության համար լեզուս եմ ցույց տալիս պտտվելով ու «լավ» բան եմ ասում :D :
Քայլելու ժամանակ ձգտում եմ ասֆալտի նախշերով քայլել, եթե նախշազարդ ա:
Մարդկանց կոշիկներին նայելու սովորություն ես էլ ունեմ, մեկ էլ ձեռքերի եղունգներին եմ նայում:
Դե հաստատ էլի շատ բաներ կլինեն, ուղղակի հիմա մտքիս չեն գալիս :) :

John
10.06.2007, 14:18
Ամեն անգամ զուգարան գնալուց ուսումնասիրում եմ զուգարանը, որ տեսնեմ՝ թաքնված տեսախցիկ կա՞, թե չէ, եթե չեմ գտնում մեկ ա՝ ապահովության համար լեզուս եմ ցույց տալիս պտտվելով ու «լավ» բան եմ ասում
ընդգծված մասը կարդալիս մոտս հարց առաջացավ՝
Իսկ եղելա՞, որ գտնես :mda…

Armeno
10.06.2007, 14:39
Ամենուր գրում եմ www.akumb.am

Mari
11.06.2007, 14:33
Իսկ ես էլ փողոցով քայլելիս միշտ մտածում եմ, թե դիմացից եկողին ինչ անուն կսազի/եկել եմ էն համոզման, որ Դավիթ անունը տղաներից շատ քչերին կսազեր/: Հետո առավոտյան դասի գնալուց հաշվում եմ քանի մարդ «թթված»:( դեմք ունի, քանիսն են ուրախ::) Մի երկու տարի առաջ էլ հաշվում էի երթուղայինում քանի հոգի են կանգնած, հետո դուռը բացվել-փակվելուց հետո մի հատ էլ համոզվում էի, որ բոլորը տեղում են, ու հանգիստ շունչ քաշում::D Ընկերուհիս էլ տանից դուրս գալուց վերելակի մոտ հեռախոսով մի հատ իրան նկարում է, նոր մտնում վերելակ /ամեն անգամ /:hands

Lapterik
11.06.2007, 14:38
Ամեն անգամ դասից տուն եմ գալիս թե չէ, մտնում եմ սենյակ ու առաջին հերթին վարագույրն եմ քաշում ու պատուհանը բացում մի հատ էլ դուրս նայում: Տանել չեմ կարում խավարը:

Նախարար
11.06.2007, 17:16
Ազգային ժողովում ամբողջ ընթացքում քնում եմ, շատ ամոթ է չէ :oy

Wisper
11.06.2007, 17:26
եթե չեմ գտնում մեկ ա՝ ապահովության համար լեզուս եմ ցույց տալիս պտտվելով ու «լավ» բան եմ ասում :D :

Լավ բա՞ն.... :o: Կա 2 տարբերակ՝

1. - Տո ես ձեր սենց ընենցը, նայում եք՝ նայեք... :oy :D :P
2. - Ասեք որտեղա կամերան, ասեմ որտեղ ձեռքով անեք... :oy :D :P

Ավելացվել է 2 րոպե անց
ԳԻտե՞ք, այս վերջին ժամանակներն իմ մոտ զարգացել է մի հատ լավ ծիկ՝ ասենք հանդիպմանը մեկել սովորականի նման ժողովուրդ «լռվումա» տեղում ու Աստված գիտի, թե ինչի է սպասում, ես էլ կողքից ժամանակ առ ժամանակ ասում եմ՝

- Ժո՛ղ, ու՞ր ենք գնում, ու՞մ ենք սպասում, ի՞նչի ենք սենց քչացել...... Ամաաննն, աչքիս մեկին կորցրինք.... :oy:(վերջինը մտքիս մեջ եմ ասում)... :P

Annushka
11.06.2007, 21:25
Վայ, մի հատ վատ գիծ ունեմ... որ սկսում եմ մեկի հոգու հետ խաղալ ,կարող ա նրան հասցնեմ խելագարության:D:D այնքան գժվացնեմ, որ ափերից դուրս գա... դա սկսվում ա հիմնականում աննկատ հումորներով ու գնալով վերաճում ա ահավոր մի բանի... :oy:oy
Հա, ասեմ, որ մարդ կա ահագին ժամանակ չի զգում, որ հոգու հետ եմ խաղում, ու լուրջ ա ընդունում այդ ամենը... Դիմացինս խոսում ա.. և այդ պահին..... ձախ ուսիս նստած սատանան ինձ հուշում ա, որ ժամանակն ա..... ու ես .. դիմացինիս խոսքերը վերծանում եմ իմ ուզած ձևով, ու նրան թվում ա, թե ծաղրում եմ.. :love:oy Հետո ամեն ինչ հարթում եմ, բայց դե դրանից առաջ ահագին ուրախ ա լինում.. համենայն դեպս իմ համար:love:D:D
Նույնիսկ երբեմն ժամադրության ժամանակ եմ այդպես վարվել... նույնիսկ ավելին...:oy առաջին ժամադրության..:D:oy չնայած հետո ահագին խնդալու թեմայա տվել դա մեզ, բայց դե... այդ պահին խեղճ տղայի դեմքի արտահայտությունը աննկարագրելի էր:love
Մի անգամ էլ մեկն ասաց, "Բայց ինչ դաժան ես, ես տանջվում եմ, իսկ դու :("
Վատն եմ, վատը, տենց չեն վարվում :D:D:D

Մանոն
12.06.2007, 09:51
Առաջ, երբ շատ մոդա էին ծփկավոր սփռոցները…ուր հյուր էի գնում` սեղանին այդ սփռոցներից էր գցաց լինում: ՈՒ ես սեղանի շուրջ նստած ժամանակ սկսում էի հուսել այդ սփռոցի ծփկները` մինչև դուրս գալս: Հետո, երբ հեռանում էի, իմ մեջ խնդում էի, թէ ինչքան է տանտիրուհին չարչարվելու այդ հյուսածներս քանդելու համար: Մեր տանն էլ էի այդպես անում, ու անպայման մորիցս հասնում էր ինձ :PՄինչև հիմա այդ հյուսելու բզիկը պահպանվել է մոտս:
Ու մեկ էլ մարդկանց նայելիս սկսում եմ նրանց նմանեցնել այս կամ այն կենդանուն::)

Մանե
12.06.2007, 17:58
Վայ, մի հատ վատ գիծ ունեմ... որ սկսում եմ մեկի հոգու հետ խաղալ ,կարող ա նրան հասցնեմ խելագարության:D:D այնքան գժվացնեմ, որ ափերից դուրս գա... դա սկսվում ա հիմնականում աննկատ հումորներով ու գնալով վերաճում ա ահավոր մի բանի... :oy:oy

Վայ:oy
Թխի թող գա:PԵս էլ եմ շաաաաաաաաաաատ սիրում ուրիշների հոգու հետ խաղալ:oy
Դրա համար էլ շուտ են նեղանում:D

Ուլուանա
12.06.2007, 20:12
Ժողովուրդ, ձեր նշած ծիկերի մեծ մասից ես կամ ունեմ կամ էլ ունեցել եմ... :o :D :oy

Եթե առանց պատրաստվելու շունչս պահում եմ 30 վայրկյան՝ ուրեմն …, եթե 40՝ ուրեմն …(ուրիշ, ավելի կարևոր բան :) ), եթե 50՝…, եթե ավելի շատ՝ … (ավելի լավ բան) :D
Էս ծիկից չէ, բայց նմանատիպ ծիկից մի ժամանակ շատ էի օգտվում։ :D Տարբերությունն այն էր, որ ես միշտ կոնկրետ բան էի մտքիս դնում (ինչ-որ երազանք կամ մոտ ապագայում սպասվելիք ինչ-որ լավ բան), ու եթե հաջողվում էր մինչև էդ թվին հասնելը շունչս պահած մնալ, ուրեմն մտածում էի, որ կկատարվի իմ ուզածը։ :P ու անկեղծորեն հավատում էի դրան։ Իսկ եթե չէր հաջողվում, տխրում էի, բայց միանգամից էլ ինձ հույս էի տալիս, որ, մեկ է, սուտ բաներ են, էլի։ ;)

Որ պարապ եմ մնում թղթի վրա սկսում եմ խաչ ու փաչ գծեր նկարել կամ էլ գծերով ներկում եմ թուղթը:
Իսկ ես նույնիսկ առանց պարապ մնալու եմ տենց անում։ Ասենք, որևէ մեկի հետ զրուցելիս՝ հեռախոսով թե առերես։ Բայց ես, բացի թուղթը գծերով ներկելուց, նաև սովորություն ունեմ աղջկա պրոֆիլ նկարել (դեռ մանկուց մամայիցս եմ վարակվել անկախ ինձնից աղջկա պրոֆիլ նկարելու հիվանդությամբ)։

Կարճ յուբկաներով աղջիկներին եմ նայում ու ասում Աստված ինչի ա էս աղջկա ոտքերը էսքան ծուռ:(շատ են էլի)
Իսկ ես ամեն անգամ կարճ հագած աղջիկ տեսնելիս մտածում եմ՝ տեսնես իմ ոտքերը սրանից ավելի սիրու՞ն են, թե՞ հակառակը... :think

Որ ինչ-որ մեկի ձեռքը մոտիկ ա լինում, ուզում եմ կծեմ
Իսկ ես երբ թմբլիկ թևեր եմ տեսնում, ուզում եմ ափերով բռնել, հատկապես շոգ ժամանակ, երբ տեսնում եմ սպիտակ, փամփլիկ թևեր, վերջ... ինձ մի կերպ եմ զսպում, որ անծանոթ մարդու թևերին ձեռք չտամ... :D :oy Դե, ծանոթների դեպքում էլ չեմ զսպում հիմնականում։ :D

Ամեն անգամ զուգարան գնալուց ուսումնասիրում եմ զուգարանը, որ տեսնեմ՝ թաքնված տեսախցիկ կա՞, թե չէ:
Վա՜յ, բա ե՜ս։ :D Ես էլ եմ վերջերս էդ նույն ծիկից ձեռք բերել։

Քայլելու ժամանակ ձգտում եմ ասֆալտի նախշերով քայլել, եթե նախշազարդ ա:
Ես եմ եմ տենց անում։ :)

Առաջ, երբ շատ մոդա էին ծփկավոր սփռոցները…ուր հյուր էի գնում` սեղանին այդ սփռոցներից էր գցաց լինում: ՈՒ ես սեղանի շուրջ նստած ժամանակ սկսում էի հուսել այդ սփռոցի ծփկները` մինչև դուրս գալս: Հետո, երբ հեռանում էի, իմ մեջ խնդում էի, թէ ինչքան է տանտիրուհին չարչարվելու այդ հյուսածներս քանդելու համար: Մեր տանն էլ էի այդպես անում, ու անպայման մորիցս հասնում էր ինձ :PՄինչև հիմա այդ հյուսելու բզիկը պահպանվել է մոտս:
Ես էլ եմ միշտ տենց արել, բայց ոչ միայն ծփքերի հետ, այլև մազերի. Հենց երկար մազ է ընկնում ձեռքս, հյուսում եմ։

Ու մեկ էլ մարդկանց նայելիս սկսում եմ նրանց նմանեցնել այս կամ այն կենդանուն::)
Դե դա, կարծում եմ, բոլորն էլ ունեն։

Հիմա նշեմ այն ծիկերը, որոնք այս թեմայում դեռ չեն նշվել...
Ահավոր թուլություն ունեմ թշերի նկատմամբ... Ակումբի պոնչիկները կամ ուղղակի հետաքրքիր թշեր ունեցողները (մենակ թե չասեք՝ էդ ո՞րն ա... :o) լավ գիտեն դրա մասին, քանի որ սեփական մաշկի վրա մշտապես զգում են իմ այդ ծիկը։ :P :D

Մաքուր, դեռ չտրորված ձյուն տեսնելիս անպայման վրայով պիտի անցնեմ, հավես է։

Մի ժամանակ որևէ բան գրելիս անպայման պիտի սիրուն գրեի, թեկուզ եթե էդ գրածս մի րոպե հետո ճմրթելու էի ու դեն նետեի։ Հիմա մենակ պետք եղած ժամանակ եմ սիրուն գրում։

Տրանսպորտում տարբեր մարդկանց տեսնելիս միշտ փորձում եմ պատկերացնել, թե տվյալ մարդը ընտանիքում ու ընդհանրապես մտերիմների հետ շփվելիս ինչպիսին է, օրինակ՝ ինչպիսի որդի է, ինչպիսի ընկեր է, ինչպիսի եղբայր է, նույնը նաև աղջիկների դեպքում։

Vahe
12.06.2007, 21:17
Ամեն անգամ զուգարան գնալուց ուսումնասիրում եմ զուգարանը, որ տեսնեմ՝ թաքնված տեսախցիկ կա՞, թե չէ, եթե չեմ գտնում մեկ ա՝ ապահովության համար լեզուս եմ ցույց տալիս պտտվելով ու «լավ» բան եմ ասում :D :
Քայլելու ժամանակ ձգտում եմ ասֆալտի նախշերով քայլել, եթե նախշազարդ ա:
Մարդկանց կոշիկներին նայելու սովորություն ես էլ ունեմ, մեկ էլ ձեռքերի եղունգներին եմ նայում:
Դե հաստատ էլի շատ բաներ կլինեն, ուղղակի հիմա մտքիս չեն գալիս :) :

Էդ զուգարանի պահը փոքր ժամանակ ես էլ ունեի :D

Կլավիատուրայի վրա տպելուց մնում մնում անկապ Ctrl եմ սեղմում, որ չսեղմեմ կներվայնանամ:

Մեկ էլ ֆորումում գրառում կատարելուց անպայման այս սմայլիկին եմ նայում :B ու մի հատ ես էլ եմ աչքվ անում նոր գրառումս կատարում եմ :D Բայց էդ մեկը թարգել եմ ոնց որ, մեկ մեկ մոռանում եմ:

John
12.06.2007, 21:32
միշտ 10 րոպեով եմ Ակումբ մտնում ու դուրս եմ գալիս 3, 4 կամ 5 ժամ հետո…

Ուլուանա
12.06.2007, 21:41
միշտ 10 րոպեով եմ Ակումբ մտնում ու դուրս եմ գալիս 3, 4 կամ 5 ժամ հետո…
Հովսեփ, էդ մեկը ծիկ չի։ :P:D Լավ, չասեմ, թե ինչ է, դու ավելի լավ կիմանաս։ ;)

Ungrateful
12.06.2007, 21:49
Ես որ Ակումբեմ մտնում ել դուրս չեմ գալիս... :D

Ուլուանա
12.06.2007, 21:55
Ես որ Ակումբեմ մտնում ել դուրս չեմ գալիս... :D
Ժողովուրդ, սեփական թերությունների մասին խոստովանելու համար առանձին թեմա կա, թեմայից մի շեղվեք։ :P :D Այստեղ ծիկերի մասին ենք խոսում։ ;)

Annushka
12.06.2007, 22:21
:DԵս մի քանի տարի առաջ աշխատում էի մի ֆիրմայում և մեր տնօրենը, որն ի դեպ 25 տարեկան երիտասարդ էր, ուներ շատ տարօրինակ ծիկեր… Ընկերության անունը չեմ տալիս, որովհետև այդ բնագավառում բավական ճանաչված ընկերություն է ..
Ուրեմն այդ տղան ,երբ ներվայնանում կամ մտածում էր, սկսում էր երկու մատերով ունքերը քաշել պոկել, .... և այնքան էր տարվում, որ մեկ մեկ ահավոր վիճակի էին հասնում խեղճ ունքերը.. .. Ամենաահավորն այն էր, որ ինքը դա չէր նկատում և մեկ մեկ մեր հետ խոսելիս էլ էր ունքերը պոկում:D:D:D Մեր մենեջերներից մեկը բավական հաստ ունքերով տղա էր , ես էլ ասում էի, Ս*** ջան, շեֆից հեռու քայլի, իրա ունքերը հեսա կվերջանան, ու ինքը քո թավ ունքերը կնկատի:D;):D Մեր տնօրենի մեկ այլ ծիկն էլ այն էր, որ հեռախոսով խոսելիս հանկարծ կատաղում էր ու լսափողը զարկում դիմացի պատին.. նույն բախտին էր արժանանաում նաև նրա խեղճ բջջայինը.. Այ այդպիսի դաժան ծիկեր :D:D

Root
13.06.2007, 09:19
Մեր տնօրենի մեկ այլ ծիկն էլ այն էր, որ հեռախոսով խոսելիս հանկարծ կատաղում էր ու լսափողը զարկում դիմացի պատին.. նույն բախտին էր արժանանաում նաև նրա խեղճ բջջայինը.. Այ այդպիսի դաժան ծիկեր :D:D

Չեմ զարմանում, նախկին աշխատավայրումս որտեղ 2.5 կես տարի աշխատեցի 3 հատ հեռախոս եմ "սվաղել" ` սեփական աշխատասենյակի պատին զարկելով ,.. տեղերնել մնացել էին... :D:D
Հիմնականում էտպիսի պատճառների առիթ են դառնում Չկանխատեսված հանգամանքները ...օրինակ բավականին թանկանոց մի պատվերի լոգիստիկայի ընթացքում առաջացած խնդիրը, որով բեռը 2 ամիս պետք է ուշանար ուղղակի ինձ հոգեհան արեց ... ի վերջո սկսեցի ինչպես միշտ օպտիմալ լուծումը գտա , խեղճ Նոկիա 8280-ս... սիրում էի ետ մոդելը :D:D:D

Մի ուրիշ տիկ էլ ունեմ ... երբ գրասեղանի մոտ նստած եմ իմ աթոռին , ժամանակի ընթացքում ... սահում եմ .. ներքև : ՈՒ որ ժամանակ առ ժամանակ չուղղեմ ինձ կհայտնվեմ գետնին :D:D:D

Ուլուանա
13.06.2007, 10:33
Մեկ էլ մի հատ ծիկ ունեմ, որ լրիվ խելագարություն է, բայց դա փոքրուց ունեմ ու պահպանվել է. հաճախ որևէ ծանոթի հետ շփվելիս (ասենք, կարող է լինել բավական լուրջ խոսակցության ժամանակ, թեև պարտադիր չէ), մեկ էլ հանկարծ գլխումս այսպիսի մտքեր են առաջանում. «Հետաքրքիր է, եթե հենց էս պահին նրան ապտակեմ, ի՞նչ կլինի՞։ :D Ի՞նչ ռեակցիա կտա։ Եթե ապտակեմ, դրանից հետո կկարողանա՞մ արդյոք իրավիճակը շտկել։ Մինչև չփորձեմ, չեմ իմանա... :( Իսկ եթե, այնուամենայնիվ, փորձե՞մ։ :oy Բայց եթե փորձեմ, կարող է հետևանքներն անդարձելի լինեն... :o Բա հետո ի՞նչ եմ անելու... :unsure Չէ, ավելի լավ է չփորձեմ... Է՜, բայց ախր հետաքրքիր կլիներ է որ փորձեի... Ի՜նչ անհետաքրքիրն եմ... :( Խեղճ մարդը հետս լուրջ-լուրջ խոսում է ու չի էլ կասկածում, թե գլխումս ինչ մոլագար մտքեր են պտտվում... Բայց ինչքա՜ն քիչ բան գիտեն մարդիկ իրար մասին։ Օրինակ՝ ու՞մ մտքով կանցներ, որ իմ մտքով այսպիսի բաներ կարող են անցնել։ :o :D Ինձ նման լուրջ, խելոք ու համեստ աղջկանից ո՞վ կարող էր նման բան սպասել...:D :oy» Կամ, մի ուրիշ տարբերակ էլ ունեմ. «Տեսնես եթե հենց էս պահին փորձեի նրան կողոպտել, կստացվե՞ր։ :D Ու համարյա միշտ զգում եմ, որ կստացվեր (այդ պահին շատ արագ մանրամասն պատկերացնում եմ այդ գործընթացը)։ Ու միշտ մտածում եմ. բայց ինչ լավ է, որ ես էությամբ ազնիվ եմ, թե չէ մի ուրիշ տեսակի հանցագործ կլինեի, բայց դե հիմա մարդիկ այդպես էլ երբեք չեն իմանա իմ թաքնված տաղանդների մասին... (արդեն բացառությամբ ակումբցիների... :oy) :D

Root
13.06.2007, 10:40
Ու միշտ մտածում եմ. բայց ինչ լավ է, որ ես էությամբ ազնիվ եմ, թե չէ մի ուրիշ տեսակի հանցագործ կլինեի, բայց դե հիմա մարդիկ այդպես էլ երբեք չեն իմանա իմ թաքնված տաղանդների մասին...

Չես կարա ասես :D ու երբեք ուշ չի :D

Ուլուանա
13.06.2007, 10:45
Չես կարա ասես :D ու երբեք ուշ չի :D
Հու՞յս ես տալիս։ :D Դե քանի որ դու ինձ սադրանքի ես ենթարկում, կարելի է քեզ էլ հենց առաջին զոհը դարձնել... :P :oy եթե երբևէ համարձակվես վիրտուալ կերպարդ իրականի վերածել, բայց դե աչքիս քո պինգվինը մարդկանցից խուսափում է, նենց որ դա քեզ երևի չի սպառնում։ ;)

Annushka
13.06.2007, 11:01
Ես վերջերս հայտնաբերեցի, որ իմ ծանոթներից մի երիտասարդ ունի մի տարօրինակ ծիկ :) Մեկ էլ տեսար նա հանկարծակի որոշում ա կծի իր կողքի նստածին:o… Ու պետք է ասեմ, որ բավականին ուժեղ ա կծում, սեփական մաշկի վրա եմ զգացել, երբ վերջերս անսպասելի վեր կացավ ու ուսս կծեց. ԱԱԱԱԱ:o: Պետք ա ասեմ, որ այդ նույն բախտին արժանացել են մեր գրասենյակի աշխատողների մեծ մասը:D:D նույնիսկ նրա ընկերները.. Հիմա շատ ուշադիր եմ նրա նկատմամբ, ու հետևում եմ, որ նրա անսպասելի հարձակումների զոհը չդառնամ:D:D

Root
13.06.2007, 11:05
Հու՞յս ես տալիս։ :D Դե քանի որ դու ինձ սադրանքի ես ենթարկում, կարելի է քեզ էլ հենց առաջին զոհը դարձնել... :P :oy եթե երբևէ համարձակվես վիրտուալ կերպարդ իրականի վերածել, բայց դե աչքիս քո պինգվինը մարդկանցից խուսափում է, նենց որ դա քեզ երևի չի սպառնում։ ;)

Հույս տալը իմ մասնագիտություննա :D:D
Համ էլ ես Սադրիչ չեմ ... Սովետի վախտով տենց բան ասեիր հմի սիբիր Philosoper-ի հետ քար էինք տաշում ՊԱլիտԲյուրոի անդամների դաչեքի համար :D
Խոսք գնաց համարձակությունից ... ու դա ինձ մեծ լիցք հաղորդեց :D:D , շնորհակալ եմ,
հետո էլ 4 կողմից ինչ որ մտքեր եմ լսում .. խորհրդավոր, կամ խորհրդավորի տեղա դրել իրան, վիրտուալա, վախումա երևա կամ դիմակապատա :D:D
անկեղծ ասած հնում երբ որ կայծակը խփում էր ասում էին աստված ջղայնացելա .. հիմա քոննա :) բայց արի ու տես որ ես խասյաթը աշխարհում մենակ հայերինա բոնորոշ ու մեկել լրագորողներին ... էն ինչ չգիտեն , դրա մասին 765645 հատ վարկած հիփոթեզ ու եզրակացություն կանեն "պրիչոմ նա ստառի առմյանսի լադ" :D:D
Իմ պինգվինը կհայտնվի կամ չի հայտտվի իր ժամանակին, ու ոնցոր կասեր Դեմիրչյանը դա շահարկման հարց չի .. կամ էլ ստոր հերհյուրանքներ են ..:D:D:D

Root
13.06.2007, 11:07
Ես վերջերս հայտնաբերեցի, որ իմ ծանոթներից մի երիտասարդ ունի մի տարօրինակ ծիկ :) Մեկ էլ տեսար նա հանկարծակի որոշում ա կծի իր կողքի նստածին:o… Ու պետք է ասեմ, որ բավականին ուժեղ ա կծում, սեփական մաշկի վրա եմ զգացել, երբ վերջերս անսպասելի վեր կացավ ու ուսս կծեց. ԱԱԱԱԱ:o: Պետք ա ասեմ, որ այդ նույն բախտին արժանացել են մեր գրասենյակի աշխատողների մեծ մասը:D:D նույնիսկ նրա ընկերները.. Հիմա շատ ուշադիր եմ նրա նկատմամբ, ու հետևում եմ, որ նրա անսպասելի հարձակումների զոհը չդառնամ:D:D

Աչքիս դա հիվանդությունա գիտես ... նման մի բան ես էլ եմ հանդիպել ...
Նաև տեսել եմ մեկին որ .. ով մոտ էր իրան գտնվում բռնում ձեռքը համբուրում էր .. ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՁԵՎՈՎ !!!!

Guest
13.06.2007, 11:19
Մի հատ շատ զզվելի ծիկ ունեմ… երբ սեղանի մոտ եմ նստաց, ու ուզում եմ մարդու հետ խոսամ ինչ որ բան, ջեռներս առաջ եմ բերում, որ սկսեմ իմ սածները զուգահեռ դմբդմբցնել սեղանի վրա: Հիմնականում մի անգամից հետ եմ քաշում, բայց եղել ա որ մի երբու խոսք "հավաքել" եմ :oy

Ծով
13.06.2007, 20:48
Մի հատ մանկությունիցս պահած մեծացրած ծիկ /ինչ անկապ բառ ա/. ունեմ…
Երբ ջուր եմ լցնում բաժակի մեջ, պիտի անպայման ութ անգամ լցնեմ թափեմ, նոր իններորդը խմեմ /բայց պարտադիր չի խմելու համար լինի/, կամ մարդ ես կոֆե դնեմ մեկ էլ տեսար:D/հա լավ, վայ, գիտես չե՞մ դնում/…
Մի անգամ մամայիս ընկերուհին խեղդվում էր, թափով մինչև հասա իններորդին, աղոթում էի, որ չխեղդվի մինչև ջուրը հասցնեմ...:D
խոսքս իհարկե ծորակից լցնելու մասին է...
Լուրջ դեմքով սիրում եմ ուրախ բաներ պատմել, ուրախ դեմքով՝ տխուր / նայած ինչ տխուր:(/... զանազան պատմություններ պահի տակ կարող ա հորինեմ ու դիմախաղիս վրա փորձեմ...խաբվում են միշտ դիմախաղիս…ու ես արդյունքում մի քանի րոպեից:D—եմ...
ես ընդհանրապես շատ «կոպիտ» եմ սիրում.../շա՜տ նուրբ:love կոպիտ/
կարող ա ասենք մամայիս, պապայիս կամ ախպորս /< ——էխ իրան էլ չեմ կարողանում/ մազերից քաշեմ, թշերից քաշեմ,...եսիմ...խփեմ…:D:o:D
որոշել եմ…մենակ էրեխեքիս եմ շատ նուրբ սիրելու…:ok
իսկ մնացածին՝ չեմ սիրելու…:D
հա…էս կոպիտ արտահայտված սերը էդ սիրո առաստաղից անցնող սերն ա...այսինքն ինչքան էլ ընկերներիս, մյուս հարազատներիս, եսիմ մտերիմներիս սիրեմ, դեռ ծեծ չեն կերել իմ կողմից...
Բա էս ծիկ ա...՞՞՞:D

Ուրվական
13.06.2007, 21:03
Գիտեք ինչ եմ նկատել էս վերջերս: Երթուղային տաքսի եմ նստում, ու սկսում հաշվել, թե վարորդը ինչքան փող է աշխատելու այս անգամ: Վարորդի հետ ուրախանում եմ, երբ նոր մարդ է նստում, կամ շուտ նստող ու իջնող է լինում: Նրա հետ տխրում եմ, երբ որ երթուղայինը ճիշտ ա, լիքն ա, բայց ոչ մեկ չի իջնում, կամ էլ, ամենավատը, որ դատարկ ա, ու ոչ մեկ չի նստում: Չգիտեմ խի եմ էդքան մտածում:

Root
14.06.2007, 09:22
1. Երեկ , ի զարմանս ինձ, մի ծիկ հայտնաբերեցի մոտս ....
Քայլելուց ձեռքս էնպիսի շարժումներ էր անում /հատված սարսափ ֆիլներ/ կարծես հին Տեխասյան կինոների կավբոյը կպտտեցներ ձեռքում իր անբաժան Կոլտը ...
Ճիշտն ասած Կոլտը ունեմ :D:D:D ... բայց չեմ պտտեցրել կամ խախացել հետը:

2. Ա կետից Բ կետ հասնելը սոսկալի պրոբլեմ եմ սարքում ամեն անգամ... բյուր ձևի շրջանցումներով և "վազանցներով" հանդերձ :D:D

3. Հենց Հրապարակ եմ մտնում ցանկություն է առաջանում կտրել մեջտեղից անցնել:

Ուլուանա
19.06.2007, 10:24
Ուրեմն սենց մի հատ բզիկ էլ ունեմ. սիրում եմ, երբ ամեն ինչ սիրուն է լինում, ուղիղ, համաչափ, իր տեղում (ձեռագրիս մասին նախորդ գրառումներում ասածս սրա մասնավոր դեպքն էր ;))։ Օրինակ, երբ բուտերբրոդ եմ սարքում, որ ուտեմ, եթե պանրի տվյալ կտորն իր չափով ճշգրտությամբ չի համապատասխանում այն հացին, որի համար ինքը նախատեսված է, ապա ես անպայման ուրիշ կտորներ պիտի գտնեմ ու համապատասխան մասերի բաժանելով՝ «կարկատեմ» բուտերբրոդս։ :P :D Ոչ մի դատարկ կետ չպիտի մնա։ Եթե ընթացքում որևէ պուտիկ ինչ-ինչ պատճառներով դատարկվում է, այսինքն՝ բուտերբրոդիս վրա պանրազուրկ հատված է առաջանում, ապա ես այն անմիջապես լրացնում եմ՝ այդ տեղում համապատասխան չափի պուտիկ ավելացնելով։ :ok :D Դե, ես պանրի վրա օրինակ բերեցի, բայց մնացած մթերքների դեպքում էլ է նույն սկզբունքը գործում, էլի :P։ :oy
Ու ոչ միայն մթերքների։ ;)

Grieg
19.06.2007, 10:32
Ծիկ ունեմ բոլոր փակցված հայտարարություները կարդալ :think

Մանե
19.06.2007, 10:40
Ինչքան թիվ եմ տեսնում,գումարում եմ իրար:D

Annushka
19.06.2007, 11:27
Երբեմն սկսում եմ բառերը թարս կարդալ ու զվարճալի ա ստացվում հաճախ:D.
Երթուղային տաքսու մեջ անպայման ուզում եմ նստել պատուհանի մոտի մի հատանոց տեղը ու նայել դուրս:)… :)
Քննություններին պատրաստվելիս սկսում եմ վերջին հարցից, հետո ուղեղիս հրաման եմ տալիս դասավորել ստացված ինֆորմացիան:)
Լիֆտի մեջ միշտ նայում եմ հայելուն ու եթե մենակ եմ ինձ աչքով եմ անում ու նոր դուրս եմ գալիս :D:D
Գրասենյակում նստած ժամանակ մեկ մեկ ուզում եմ ոտքերս ծալած նստել, բայց ամաչում եմ մեր տղաներից:oy:oy : Նստած տեղս մեկ մեկ սկսում եմ ոտքես խաղացնել երեխայի նման:D:D:love:oy

Սամվել
19.06.2007, 15:58
Երբեմն սկսում եմ բառերը թարս կարդալ ու զվարճալի ա ստացվում հաճախ:D.

Լիֆտի մեջ միշտ նայում եմ հայելուն ու եթե մենակ եմ ինձ աչքով եմ անում ու նոր դուրս եմ գալիս :D:D

Ան էս մեկը դաժե ես չգիտեի լավն էր :D

Ավելացվել է 17 րոպե անց

Ինչքան թիվ եմ տեսնում,գումարում եմ իրար:D

Էտի Ֆիզմաթ սովորելու արդյունքա ;)

Root
22.06.2007, 08:30
Եսօր պարզվեց որ ես ամեն առավոտ արդեն 4 ամիսագործի գնալուց մի շիշ ջուր եմ առնում ... :think:think թե ոնց չեմ նկատել զարմանում եմ ...

Ուլուանա
22.06.2007, 11:35
Եսօր պարզվեց որ ես ամեն առավոտ արդեն 4 ամիսագործի գնալուց մի շիշ ջուր եմ առնում ... :think:think թե ոնց չեմ նկատել զարմանում եմ ...
Իսկ գուցե դա հեչ էլ բզիկ չի։ :P Հնարավոր է, որ ձեր աշխատավայրում ջրի խնդիր կա, դու էլ ստիպված տանում ես հետդ։ :P :D Եթե հա, ուրեմն էս մեկը բզիկի տեղ չանցավ։ :nea :D

Root
22.06.2007, 11:46
Իսկ գուցե դա հեչ էլ բզիկ չի։ :P Հնարավոր է, որ ձեր աշխատավայրում ջրի խնդիր կա, դու էլ ստիպված տանում ես հետդ։ :P :D Եթե հա, ուրեմն էս մեկը բզիկի տեղ չանցավ։ :nea :D

Չէ ընգեր ջան մեր մոտ ջրի խնդիր չկա , պռոստո ես ամեն առավոտ կողքի խանութնեմ մտել ջուր եմ առել ու միայն էսօր նկատել ... վաճառողուհին ասումա ես 2 ամիսա ամեն օր առավոտյան գալիս եք .... շշկռվեցի ... մտքումս ասի .. հեսա կարողա ասի "..արի երեխեքիդ տեր կայնի .." հետո հասկացա որ չի կատակում ... չեմ նկատել իմ արև լոլ ..

Ուլուանա
22.06.2007, 12:01

Կարո՞ղ է մի օր էլ հանկարծ ասես, թե չես նկատել, որ երկու ամիս է, ինչ ամեն օր Ակումբում գրառում ես անում։ :o :D

Root
22.06.2007, 12:02
Կարո՞ղ է մի օր էլ հանկարծ ասես, թե չես նկատել, որ երկու ամիս է, ինչ ամեն օր Ակումբում գրառում ես անում։ :o :D

Ետ մեկը լրիվ գիտակցաբար եմ անում .. դայե ձեզ Ըզգում եմ հեռվից :D:D

Annushka
22.06.2007, 16:56
Ետ մեկը լրիվ գիտակցաբար եմ անում .. դայե ձեզ Ըզգում եմ հեռվից :D:D

Դա հետաքրքիր ա.. Եթե զգում ես, կարո՞ղ ես ակումբի որոշ անդամների նկարագրել այնպես, ինչպես դու պատկերացնում ես նրանց քո զգալով, այսպես ասած, տելեպատիկ ձևով:) Օրինակ ինձ կարող ես նկարագրել:) Չնայած այնքան քիչ եմ գրառում անում....

Root
22.06.2007, 21:40
Թեմայից դւորս օֆտոպելու եմ բայց դե ոչինչ .. կարևոր բաները միշտել կարևոր են մնում :D:D:D

Նախ դու այն կանանցից մեկն ես որը իրոք կանացի է /հարցեր չեն ընդունվում սրա շուրջ :), չեմ պատասխանելու խորացված/, հոգատար ես, ունես խղճի ու խղճահարության զգացում , գուցե և շատ քիչ ես արտահայտվում ու "ճոռո ճոռո ամպագոռգոռ չես թնդում" / :)/ բայց դու ունես շատ խորը ու մեծ ներաշխարհ, զգացմունքային ապրումների հարուստ պաշար, խորհող էակ ես գուցե և քիչ ` քեզ կարդալ թույլատրող , նվիրվելուց նվիրվումես մինչև մազերիդ ծայրը, հուորի զգացում ունես , կոմպլեքսավորված չէս /համեմատաբար :)/, սիրում ես քոնը ունենալ կյանքում , քոնը կերտել ստեղծել ... նույնիսկ ինձ թվում է որոշ ապագա պլաններ ունես կարյերայի հետ կապված յուրովի նախագծած , չարաճճի ես էությամբ .. ուրախ պահերին կարող ես չեխական սերվանտը վերածել ավերակների քո ծիծաղով ... բայց և նաև ինչպես յուրաքանրյուր կին կարիք ունես թաքության հավատարիմ ընկորջ և վստահության: Ներքուստ ուժեղ ես .. ի վիճակի ես հաղթահարել այն պատնեշները որ կյանքը երբեմն անսպասելիորեն դնում է յուրաքանչյուրիս առջև.... վայ ընգերս եկավ .. տեղ պետքա գնանք կշարունակեմ հարմար առիթ հենց եղավ սորիի :) :*

impression
22.06.2007, 21:55
Root ջան, ես այստեղ այնքան ծիկեր նկատեցի, որ արդեն լուրջ անհանգստանում եմ :o
Լսի, քանի շուտա, դեմն առ, իմ օրը կընկնես :D:D:D

Annushka
23.06.2007, 20:12

Root? էս ինչ լավ նկարագրեցիր.. լսի, կարողա մենք իրար ճանաչում ենք:D սիրտս կասկած ընկավ:D Բայց ամենաթույնը չեխականի պահերն էին:hands :):oy

Root
23.06.2007, 22:49
Root ջան, ես այստեղ այնքան ծիկեր նկատեցի, որ արդեն լուրջ անհանգստանում եմ :o
Լսի, քանի շուտա, դեմն առ, իմ օրը կընկնես :D:D:D

Նազտ դառօգի նետ , գօռԲատովօ ի մօգիլա նե իսպռավիտ :D:D

Root? էս ինչ լավ նկարագրեցիր.. լսի, կարողա մենք իրար ճանաչում ենք:D սիրտս կասկած ընկավ:D Բայց ամենաթույնը չեխականի պահերն էին:hands :):oy

Նեա, դժնդաբախտաբար ծանոթ չենք :)

Annushka
24.06.2007, 09:36
Շատ փոքր ժամանակ, մինչև 4-5 տարեկան, մի հատ ծիկ ունեի..:oy. սիրում էի ոտքերիս մատների ծայրերին քայլել:D:D

Ուլուանա
24.06.2007, 10:11
Շատ փոքր ժամանակ, մինչև 4-5 տարեկան, մի հատ ծիկ ունեի..:oy. սիրում էի ոտքերիս մատների ծայրերին քայլել:D:D
Ես էլ։ :P

Մեկ էլ դպրոցական տարիքում մի շրջան կար (շրջանը ո՞րն է, տարիներ շարունակ), երբ նստելիս անպայման պիտի ոտքերս իրար ոլորած նստեի... :oy Էն որ ոտքը ոտքին են գցում, էդպես, բայց վրան դրած ոտքը մի պտույտ էլ արած, էլի, մյուս ոտքի հետևը մտցրած։ :D Չգիտեմ, թե որքանով կարողացա բացատրել... :8 Էդպես նստելն էնքան հարմարավետ էր, որ, անկախ ինձնից, միշտ էդ դիրքով էի նստում։ Ով տեսնում էր, զարմացած նայում էր ոտքերիս... :oԵս էլ էդ ժամանակ ահագին բարդույթավորված էի ու դրանից ահավոր ամաչում էի, բայց դե էնքան հարմար էր, որ նույնիսկ ամոթը չէր ստիպում հրաժարվել այդ հարմար դիրքից։ :D Բայց հետո զգացի, որ հեչ սիրուն դիրք չի :bad, համ էլ առողջության տեսակետից էլ դժվար թե նորմալ լինի, ու ինձ հատուկ հետ սովորեցրի։ ;) Բայց նկատել եմ, որ վերջերս մեկ-մեկ էլի սկսել եմ էդ դիրքը հիշել... :think

Selene
24.06.2007, 13:27
Ես էլ։ :P

Մեկ էլ դպրոցական տարիքում մի շրջան կար (շրջանը ո՞րն է, տարիներ շարունակ), երբ նստելիս անպայման պիտի ոտքերս իրար ոլորած նստեի... :oy Էն որ ոտքը ոտքին են գցում, էդպես, բայց վրան դրած ոտքը մի պտույտ էլ արած, էլի, մյուս ոտքի հետևը մտցրած։ :D Չգիտեմ, թե որքանով կարողացա բացատրել... :8

Ես լրիվ հասկացա, թե դու ինչպես էիր նստում, որովհետև ես էլ այդպես նստել, հիմա էլ եմ մեկ-մեկ նստում, բայց տանը:)
Եվս մի քանի ծիկեր եմ հիշել. երբ դիմացս հաշիչ կա դրված, լրիվ անխելքանում եմ ու ամենահասարակ բազմապատկումը դրանով եմ անում:oy, երբ պետք է հաշվեմ, ասենք հունիսի 6-ից հուլիսի 5-ը քանի օր է լինում, սկսում եմ մատերիս վրա հաշվել, այ այս մեկը լրիվ խայտառակություն է: :oy

Davo_O
24.06.2007, 14:09
Vor puchurej dproci janaparhim sovorutjun unej luker@ hashvel))))))
kamel stverum chkangnel......ha u meke mi 2 hat standart tex kar dproci janaparhin piti kpnej))))mek@ inch vor dran zamoker)))) hima ciker chunem u cheme uzum))

Վարպետ
24.06.2007, 14:38
Vor puchurej dproci janaparhim sovorutjun unej luker@ hashvel))))))
kamel stverum chkangnel......ha u meke mi 2 hat standart tex kar dproci janaparhin piti kpnej))))mek@ inch vor dran zamoker)))) hima ciker chunem u cheme uzum))

Աչքիս` քո ծիկերից մեկն էլ` անգլերեն տառերով հայերեն գրելն ա: Քեզ փակելու են ապեր, հաստատ: :)

Ներողություն օֆֆտոպի համար:

Իմ ծիկերից մեկն էլ` օֆֆտոպ անելն ա:)

Enipra
24.06.2007, 19:01
Ժող, էս թեման շատ եմ սիրում, ի՜նչ հավես ծիկեր ունեք :D

Քայլելու ժամանակ ձգտում եմ ասֆալտի նախշերով քայլել, եթե նախշազարդ ա:

Մաքուր, դեռ չտրորված ձյուն տեսնելիս անպայման վրայով պիտի անցնեմ, հավես է։

Գրասենյակում նստած ժամանակ մեկ մեկ ուզում եմ ոտքերս ծալած նստել, բայց ամաչում եմ մեր տղաներից։

Երբ բուտերբրոդ եմ սարքում, որ ուտեմ, եթե պանրի տվյալ կտորն իր չափով ճշգրտությամբ չի համապատասխանում այն հացին, որի համար ինքը նախատեսված է, ապա ես անպայման ուրիշ կտորներ պիտի գտնեմ ու համապատասխան մասերի բաժանելով՝ «կարկատեմ» բուտերբրոդս։

Տրանսպորտում տարբեր մարդկանց տեսնելիս միշտ փորձում եմ պատկերացնել, թե տվյալ մարդը ընտանիքում ու ընդհանրապես մտերիմների հետ շփվելիս ինչպիսին է...
Էս բոլորից ես էլ ունեմ։ ;)

Մի ժամանակ որևէ բան գրելիս անպայման պիտի սիրուն գրեի, թեկուզ եթե էդ գրածս մի րոպե հետո ճմրթելու էի ու դեն նետեի։ Հիմա մենակ պետք եղած ժամանակ եմ սիրուն գրում։
Մինչև ինստիտուտը ես էլ էս բզիկից ունեի ու ոչ միայն ամեն ինչ սիրուն էի գրում, այլ բոլոր բառերը գրում էի մինչև վերջ, ոչինչ չպետք է կրճատվեր։ Բայց դասախոսությունները սովորեցրին լրիվ նշանակումներով գրել ու ոնց պատահի։ Սիրուն գրելն էլ չեմ մոռացել, հենց պետք է բացիկ գրել կամ ինչ–որ դիմում կուրսի անունից, միշտ պատրաստ։ :D

...նստելիս անպայման պիտի ոտքերս իրար ոլորած նստեի...
Ես վերջին 2–3 տարում եմ սկսել այդպես նստել, իրոք շատ հարմար է։ Մի անգամ մերոնք նույնիսկ փորձում էին հասկանալ որն է աջը, որը` ձախը, ու պատկերացրեք՝ չստացվեց։:D

Փոքր ժամանակ մտածում էի, որ իմ կյանքը իմ մասին մի հեքիաթ է, որը ինչ–որ մեկը հենց այդ պահին կարդում է։ Հետո մտածում էի, որ ուրեմն հեքիաթում գրված է, որ ես մտածում եմ, որ այս ամենը հեքիաթ է, ուրեմն՝ գրված է նաև, որ ես մտածում եմ, որ հեքիաթում գրված է, որ ես մտածում եմ, որ այս ամենը հեքիաթ է ու ընկում էի անվերջ ցիկլի մեջ։ :8 :D

Մինչև UPS առնելս մի քանի անգամ լույսի անջատվելու հետևանքով անվերադարձ կորցրած աշխատանքի շնորհիվ ունեմ մեծ հաճախությամբ Ctrl+S սեղմելու բզիկ։ Արդեն այն աստիճանի է հասել, որ մեկ էլ զգում եմ, որ նամակ գրելիս, գրառում անելիս էլ ակամա սեղմում եմ։ :DԲայց շատ դեպքերում փրկում է. մի անգամ ինստիտուտում քննության ժամանակ լույսերը անջատեցին, թարսի պես այդ լաբում ոչ մի UPS չկար, մեկ էլ բոլորը վայ–վույը դրեցին, մենակ ես էի ինձանից գոհ նստել, որ ոչ մի բան չէի կորցրել։ :B

Մեկ–մեկ ինչ–որ բաների մասին մտածելիս մոտս հարց է առաջանում՝ տեսնես աշխարհում կա գոնե մեկը, որ նույն պահին մտածում է նույն բանի մասին։ :think

Թեյի մեջ շաքարավազ լցնելիս (անպայման իմ բաժակի մեջ) կապ չունի 1 գդալ եմ ուզում, 1.5, թե 2 /դե դրանից ավել սովորաբար չեմ գցում/, պետք է լցնեմ 3 անգամով։ Տանեցիները մեկ–մեկ ջղայնանում են, որ վերջին գդալի մեջ, ասենք, մենակ գդալի ծայրն է լիքը լինում։:D

Մանե
24.06.2007, 20:24
Մեկ–մեկ ինչ–որ բաների մասին մտածելիս մոտս հարց է առաջանում՝ տեսնես աշխարհում կա գոնե մեկը, որ նույն պահին մտածում է նույն բանի մասին։
Իմ մոտ էլ:P
Մեկ էլ մի հատ ծիկ ունեմ,եթե ինչ-որ բան գրելուց եմ լինում,ապա անպայման սմայլիկներ եմ օգտագործում/անգամ շարադրությունների մեջ մեկ-մեկ օգտագործել եմ:D/
Իսկ եթե խոսալուց եմ լինում,ապա ամեն պահի աչքիս առաջ ա գալիս համապատասխան սմայլիկը:P:D

impression
24.06.2007, 20:28
Ես ծիկեր եմ ստանում, երբ հայտնվում է մեկը, ում հետ ինձ պարտադրում են անգլերեն պարապել: :[:[:[

Goga
25.06.2007, 00:00
Վերջերս հայտնաբերեցի, որ ոչ մի մեքենայի համարանիշ բաց չեմ թողում:)

Root
25.06.2007, 09:17
Մեքենա ասեցիր եսել զգացի .. ուրեմ մեքնեաների բազմության մեջ միշտ ման եմ գալիս ընկերոջս մեքենան .... ու արի ու տես ամեն անգամ մեկել մի տեղից բուսնումա .. "Այ տղա ինչ գիտէիր որ ստեղ եմ ...???"..... Ես ամեն ինչ գիտեմ :P :):):)

Սամվել
25.06.2007, 13:12
Իմ մոտ էլ:P
Մեկ էլ մի հատ ծիկ ունեմ,եթե ինչ-որ բան գրելուց եմ լինում,ապա անպայման սմայլիկներ եմ օգտագործում/անգամ շարադրությունների մեջ մեկ-մեկ օգտագործել եմ:D/
Իսկ եթե խոսալուց եմ լինում,ապա ամեն պահի աչքիս առաջ ա գալիս համապատասխան սմայլիկը:P:D

Ես էլ ետի ունեմ …մեկ էլ մեկ մեկ լեկցիայի մեջ մի հատ հումարին կոմենտարայա եմ անում …մի օր տենց լեկցիայիս տետրը տվել էի մեր խմբի աղջիկների մեկին մեռել էր խնդալուց:D
Մի բան էլ գրեմ, Քուրս` Anushkan Թույն ծիկ ունի…ուղակի ինքը չգիտի;)…ուրեմն ամեն օր գիշերը քնելուց առաջ անպայման պիտի գա ջուրը բացի մի կում ջուր խմի…ուզումա դրանից առաջ մի 1 րոպե առաջ ջուր խմած լիներ կապ չունի…դա անպայման քնելուց առաջ իրա արած վերջի բանը պիտի լինի:D…հետո էլ մի փոքր միշտ բացա մնում ու սաղ գիշեր նեռվերիս վրա կաթկթալով ազդում:(…:D

Ուլուանա
25.06.2007, 13:22
Իմ բզիկերից մեկն էլ այն է, որ երբ եղբայրս՝ Արշակը, որևէ կարևոր ու որոշ չափով վճռորոշ տեղ է գնում (ասենք, քննության կամ տենց մի բանի), ապա նրան ճանապարհողն անպայման ես պիտի լինեմ :P, դուռը ես պիտի բացեմ ու փակեմ հետևից, վերջինը ինձ պիտի տեսնի։ :P :D Հա, մեկ էլ դուռը փակելուց առաջ միշտ պիտի նայենք իրար, ձեռքով անենք, ու ես պիտի ասեմ. «Լավ կլինի ;)»։ :D :oy

Root
25.06.2007, 13:48
Երթուղայինը չկգանգնած մեկ մեկ դուրս եմ գալիս... կամ էլ նենց տեղ եմ ասում կանգնի խեղճ ուստան խառնվումա իրար ... պատահականա ստացվում :)

impression
25.06.2007, 13:53
Մեքենա ասեցիր եսել զգացի .. ուրեմ մեքնեաների բազմության մեջ միշտ ման եմ գալիս ընկերոջս մեքենան .... ու արի ու տես ամեն անգամ մեկել մի տեղից բուսնումա .. "Այ տղա ինչ գիտէիր որ ստեղ եմ ...???"..... Ես ամեն ինչ գիտեմ :P :):):)

Ո՜նց էի մոռացել, էդ ծիկից ես էլ ունեմ, բո՜լ-բոլ :D:D:D

Մանե
25.06.2007, 14:20
Որ մի բան գրելուց եմ լինում թղթի վրա,ու նույն բանը երկու անգամ պիտի գրեմ,ակամայից ուզում եմ copy paste անել,ու որ չի լինում,մի լավ ջղայնանում եմ:angry:D

Mari
28.06.2007, 15:49
Գիրք կարդալուց ամեն կարդացածս էջը ծալում եմ, իսկ եթե քսերոքսից ինչ-որ բան եմ կարդում, կարդացածս տողերը անպայման ջնջում եմ/եթե մի անգամ էլ պիտի կարդամ, տակը գիծ եմ քաշում/:
Քննության պատրաստվելուց անպայման քննության հարցաշարից մի 3 օրինակ պիտի ձեռքիս տակ լինի, որ ամեն հարցը սովորելուց հետո երեք տեղ + դնեմ/էդ + դնելը շատ հավեսով եմ անում:ok /: Մեկ էլ հարցաշարս ես հավաքում ու print եմ անում ու վերևը անպայման գրում եմ՝ /ասենք թե առարկայի դասախոսի ազգանունը Կարապետյան է/ «Ես՝ Կարապետյան Աշոտս, խնդրում եմ Ձեզ սովորել հետևյալ հարցերը», իսկ հարցաշարի վերջում՝ «Ներեցեք պատճառված անհանգստության համար… Հարգանքներով՝ Ա. Կարապետյան»::D Մի խոսքով, քննությունը ինձ համար միշտ տոն է:

Սամվել
30.06.2007, 15:47
:think:o ԷՍ վերջերս մոտս մի հատ աննորմալ ԾԻԿ եմ գտել…որ ինչոր հաղորդում եմ լսում կամ երգ …հետևում եմ ետ հաղորդավարի կամ երգիչի Շնչառությանը :D…ու որ հանկարծ սենց երկար նախադասությունա ասում մի շնչով ու սենց շնչահեղձ եղած խորը շնչումա եքա ուրախանում եմ:D:D:oy

Kita
30.06.2007, 16:24
Ուրեմն նկատել եմ, որ ավտոների համարներն եմ նայում, տեսնում եմ պետական են, թե չէ... ու ճիշտ են քշում թե չէ...

Ուլուանա
01.07.2007, 12:04
Ընդհանրապես կլոր թվերի նկատմամբ թուլություն ունեմ։ Միշտ այնպես եմ անում, որ ամեն ինչ կլոր թվերով լինի... Օրինակ, երբ հեռուստացույցի ձայնն եմ կարգավորում՝ բարձրացնում կամ իջեցնում, անպայման պիտի կլոր թվի վրա դնեմ՝ 0-ով կամ 5-ով վերջացող, պարտադիր։ :think

impression
01.07.2007, 13:04
Քանի որ շատ կոնկրետ արտահայտված ծիկեր չունեմ, իմոնք բռնում են պահի տակ միայն, պատմեմ վերջին "նոպայիս" մասին: Ծիկերս բռնեցին, երբ Ակումբի ամենա... անդամ թեմայում կարդացի, որ ինձ նշել են որպես ակումբի ամենադժբախտ անդամ: Ու հերիք չի նշել են, դեռ մի բան էլ՝ ավելացրել են, թե դա ի՛մ կարծիքով է: Դա ԲՆԱՎ այդպես չէ: Եթե իրավունք վերապահեմ ինքս ինձ որակելու, ապա կասեմ, որ ընդհանրապես ամենա-ների բանակին չեմ պատկանում:

Հ.Գ. Բայց գրելու ընթացքում պարզվեց, որ լավ էլ ունեմ կոնկրետ ծիկ՝ հենց բարկանում եմ, սկսում եմ սխալ տառեր տպել :D

Մարիաննա
01.07.2007, 17:27
Ես Էլ, որևէ երգ լսելուց, նախքան երգի բառերը հասկանալը, փորձում եմ երաժշտությունը հասկանալ և միշտ լսում եմ երաժշտության երկրորդ նվագը, գրեթե միշտ այն շատ ավելին է ասում, քան առաջինը:

Աբելյան
02.07.2007, 19:00
Տարին մի քանի անգամ գնում եմ Թումանյան 40 շենքի բակը (որտեղ որ նկարահանվել ա "Մեր Բակ"-ը) ու մի քանի րոպե ֆռֆռում եմ:

Ուրվական
21.07.2007, 22:49
Գիտե՞ք ինչ ծիկ ա առաջացել էս մեր ակումբի հետ կապված: Նոր գրառումներում հենց նայում եմ, որ մի քիչ անծանոթ թեմա ա, ու գրառում ա արել Ուլուանան, անկախ ինձնից նայում եմ թեմայի կողքի նշանին, մի 90 տոկոս համոզված, որ էտ թեմայի վրա նկարած ա էն սիրուն կողպեքներից:D, ու որ չի լինում, ահագին ուրախանում եմ:D: Ուլուանա ջան, չգիտեմ ինչի ա տենց, բայց իրոք տենց ա::)

Djavaxhq
22.07.2007, 00:52
Երբ սիրահարվում եմ սկսում եմ նիհարել, վերջին անգամ 18 կգ նիհարել էի, ինչ լավ է ուշ ուշ եմ սիրահարվում թեչե կպրծնեմ,

Ungrateful
22.07.2007, 01:03
Եսելեմ սկսել մեքենաների համարներին նայել... :(

Apsara
22.07.2007, 02:44
Իսկ ես բզիկ ունեի փոքր ժամանակ,մարդկանց ոտքերից որոշում էի իրանք բարի են թե չար,

Ուլուանա
22.07.2007, 07:38
Երբ սիրահարվում եմ սկսում եմ նիհարել, վերջին անգամ 18 կգ նիհարել էի, ինչ լավ է ուշ ուշ եմ սիրահարվում թեչե կպրծնեմ,
Բայց էդ բզիկ չէ :P, սովորական, նույնիսկ կասեի՝ միանգամայն բնական երևույթ է։ ;)

impression
22.07.2007, 17:25
Բայց էդ բզիկ չէ :P, սովորական, նույնիսկ կասեի՝ միանգամայն բնական երևույթ է։ ;)

Ան, մոռացել ես գրառմանդ սկզբում գրել՝ Մոդերատորական :D:D:D

Root
23.07.2007, 00:32
Ան, մոռացել ես գրառմանդ սկզբում գրել՝ Մոդերատորական :D:D:D

Օրիորդ Հակոբյան երեկ նկատել եմ Քեզ ICQ-ում սովորականից 1,2 անգամ ավելի շատ եմ ման գալիս , դա ծիկա ըստ քեզ ? :P:hands

Naya
23.07.2007, 23:46
քննւթյւներիս օրերին դսի գնալւց նայւմ եմ անցնող ավտոմեքենաների համարներին, եթե հադիպւմ են երեք 7 կամ երեք 5 համարներով մեքենաներ մտածւմ եմ որ քննւթյւնս հազող կտամ ւ գիտեք իսկականից հաջողա անցնւմ:ok

Սամվել
23.07.2007, 23:51
քննւթյւներիս օրերին դսի գնալւց նայւմ եմ անցնող ավտոմեքենաների համարներին, եթե հադիպւմ են երեք 7 կամ երեք 5 համարներով մեքենաներ մտածւմ եմ որ քննւթյւնս հազող կտամ ւ գիտեք իսկականից հաջողա անցնւմ:ok

Ես էլ քննության գնալուց մեր հարևաններից տենում եմ ում եմ հանդիպում…:D…
ու գիտեք եքա էլ ճիշտ բռնումա…ՄԱրդ կա որ տենամ նույնիսկ ետքան էլ լավ չիմանամ 5 եմ ստանում…մարդ էլ կա տենում եմ մի հատ ընենց բեջուռա տոմսա ընկնում որ տխուրա լինում…

Վայ ես են էլտեխի քննության օրը տեսած կնոջ ինչն եմ ասել :angry

Vive L'Armenie
16.12.2007, 18:29
Մարդկանց հագ ու կապին եմ նայում, չեն վրիպում աչքիցս ոչ մեկ , ոչքից գլուխ չափում եմ :lol լավ սովորություն է բայց :)), շատ հետաքրքիր ա անցնում օրս :D

Lider2006
16.12.2007, 21:08
մեքենաների համարներին եմ նայում միշտ, եթե դուրսն եմ լինում, ու մատերս եմ ճտցնում(հիմա ել ել անում), բաըց որ տնեցիք տեսնում են:( վատա լինում,

Artgeo
16.01.2008, 15:04
Նոր ծիկեր եմ հայտնաբերել :D

Եթե փողոցը «մետլախի» ձևով է սարքած, աշխատում եմ ճեղքերի վրա ոտք չդնել :D էս փոքրուց մինչև հիմա կա մոտս :D
Փողոցում ծիծաղելի բան որ հիշում եմ, չեմ կարողանում ծիծաղս զսպել :D
Երևան-Թբիլիսի կամ Թբիլիսի-Երևան երթուղայինում միշտ հաշվում եմ «ստոլբաները» Մի քանի հարյուրի հասնելուց հետո, մտածում եմ թե ինչի՞ս է պետք :D
Աթոռի ոտքերի մեջ եմ խճճում ոտքերս։
Բերանիս խոռոչն եմ կծոտում։
Դուռը չեմ բացի մինչև չնայեմ «գլազոկի» մեջ, եթե նույնիսկ պարզապես դուրս եմ գալիս տնից։

ivy
16.01.2008, 15:32

Ու եթե էտ ամենի մասին էտպես հանգիստ պատմում ես, ուրեմն դեռ քեզ կարելի է փրկել: :D

Նորմարդ
16.01.2008, 15:44
Իմ մոտ էլ մի հատ ծանր դեպք կա, հենց իմանում եմ, որ դիմացինս համալսարանից ա անհագ ցանկություն եմ ունենում չարաշահելու աստիճան նեռվերը ուտել:D

Ձայնալար
16.01.2008, 15:44
Նոր ծիկեր եմ հայտնաբերել :D

Եթե փողոցը «մետլախի» ձևով է սարքած, աշխատում եմ ճեղքերի վրա ոտք չդնել :D էս փոքրուց մինչև հիմա կա մոտս :D
Փողոցում ծիծաղելի բան որ հիշում եմ, չեմ կարողանում ծիծաղս զսպել :D
Երևան-Թբիլիսի կամ Թբիլիսի-Երևան երթուղայինում միշտ հաշվում եմ «ստոլբաները» Մի քանի հարյուրի հասնելուց հետո, մտածում եմ թե ինչի՞ս է պետք :D

:D Էսքանը ոնցոր իմ մասին լինի

Belle
16.01.2008, 16:15
Մարդկանց նյարդերի հետ եմ սիրում խաղալ :hands :hands :hands , բայց երբ մոտիկ մարդա, ու չի նեղանա:

մեկել մի հատ տարօրինակ բան կա, երբ ինձնից նեղանում են, ավելի վատ եմ զգում ինձ, քան որ ինձ են նեղացնում

Ավելացվել է 1 րոպե անց

Իմ մոտ էլ մի հատ ծանր դեպք կա, հենց իմանում եմ, որ դիմացինս համալսարանից ա անհագ ցանկություն եմ ունենում չարաշահելու աստիճան նեռվերը ուտել:D

դրա համար էիր հարցնում Համալսարանից եմ թե չէ? :D

Արշակ
16.01.2008, 16:34
Նոր ծիկեր եմ հայտնաբերել :D

Եթե փողոցը «մետլախի» ձևով է սարքած, աշխատում եմ ճեղքերի վրա ոտք չդնել :D էս փոքրուց մինչև հիմա կա մոտս :D

Հետաքրքիր է, տենց մարդ կա՞, որ էդ ծիկը չունի։ :think

Undina
16.01.2008, 16:44
Ես ու ախպերս Ծիկ ունենք… աեն անգամ, երբ երթուղայինում ենք լինում, սկսում ենք ցուցափեղքերի անունները ասել: կարմիր լույսի տակ միշտ մեկնումոկս պարտվում էր:D

Grieg
16.01.2008, 16:44
դուրսը երբ շուն եմ տեսնում բարևում եմ :) եթե հայացքը իմ վրայա ուղղում ու պոչը թափ տալիս ուրախանում եմ եթե չե ոչինչ

Belle
16.01.2008, 16:47
Հետաքրքիր է, տենց մարդ կա՞, որ էդ ծիկը չունի։ :think

եթե կա էլ, ես չեմ հանդիպել տենց մեկին

ես էլ ունեմ էդ ծիկը ;)

Ariadna
16.01.2008, 16:53
Հետաքրքիր է, տենց մարդ կա՞, որ էդ ծիկը չունի։ :think

Իսկ ես ծիկ ունեմ, լյուկի վրա ոտքս չեմ դնում, մեկ էլ խախտված եմ «աջ ոտքի սինդրոմի վրա», ասենք թե սենյակից դուրս եմ գալիս միջանցք, պետք է անպայման աջ ոտքով դուրս գամ, փողոցում ամեն մի գիծ, լինի ասֆալտի ճեղք, թե քար, թե կավիճով արած գիծ, ընկալում եմ որպես սկիզբ, ու էլի պետք ա աջ ոտքով անցնեմ վրայով, մեկ էլ որ կողքովս մեքենա ա անցնում, պետք ա իրա ստվերի վրայով թռնեմ.... աջ ոտքով:D Հա, մոռացա ասեմ, դիմացովս էլ որ մարդ ա գալիս, ամեն կերպ կազմակերպում եմ էնպես, որ իր աջ կողքով անցնեմ։))))

ivy
16.01.2008, 16:59

Մի խոսքով, աջդ տարելա :D

Script
16.01.2008, 17:00
Մի հատ անիմաստ բան եմ անում միշտ՝ եթե օրս շատ լավա անցնում,հիշում եմ էդ օրվա հագածս շորերը ու շատ վստահ եմ,որ եթե մյուս անգամ էլ էդ նույն կոմպլեկտը հագնեմ,նորից ամեն ինչ շատ լավ կլինի:)

Արշակ
16.01.2008, 17:36
…Հա, մոռացա ասեմ, դիմացովս էլ որ մարդ ա գալիս, ամեն կերպ կազմակերպում եմ էնպես, որ իր աջ կողքով անցնեմ։))))
Մնացած ծիկերիդ մասին բան չունեմ ասելու՝ կարգին ծիկեր են, բայց էս վերջինը լրիվ նորմալ ու շատ լավ պահվածք է, քանի որ մեր մոտ երթևեկությունն աջակողմյան է. մեքենաների համար պարտադիր, հստակ օրենքով, իսկ մարդկանց համար չգրված կանոն է։ Եթե բոլորը հետևեն էս պարզ սկզբունքին, մարդաշատ վայրերով քայլելն ավելի հեշտ կլինի ու բախումներն էլ քիչ կլինեն։

Հաճախ լինում է չէ՞, որ ճանապարհին հանդիպում ես հանդիպակաց քայլող մարդու, փորձում ես շրջանցել նրան, բայց երկուսդ էլ նույն կողմ եք թեքվում, հետո տեսնելով որ դիմացինդ էլ է այդ նույն կողմ թեքվել, մյուս կողմ ես թեքվում, ու ինքն էլ նույնը…:D ու տենց մի ժամ իրար դեմ կանգնած էսկողմ–էնկողմ եք անում։:D

Undina
16.01.2008, 18:15

Ինչի եդ Ծիկա՞

Արշակ
16.01.2008, 18:21
Ինչի եդ Ծիկա՞
Չէ, ուղղակի աջ կողմից անցնելու մասին խոսք գնաց ասեցի։:)

Նորմարդ
16.01.2008, 18:22
Չէ, ուղղակի աջ կողմից անցնելու մասին խոսք գնաց ասեցի։:)
Մի հատ ծիկ էլ կա լավ ա իմ մոտ անցել ա:D
Բայց որ Արմանի մոտ կա էդ զզվելի ա ամեն անգամ layout-ի վրա overlay գցելուց առաջ add marker ա անում:crazy

Ավելացվել է 1 րոպե անց

Մի հատ ծիկ էլ կա լավ ա իմ մոտ անցել ա:D
Բայց որ Արմանի մոտ կա էդ զզվելի ա ամեն անգամ layout-ի վրա overlay գցելուց առաջ add marker ա անում:crazy
Պարզվեց Բագրատն էլ ունի այս ծիկը ::beee

Cassiopeia
16.01.2008, 18:35
Մի էսպիսի տարօրինակություն ունեմ: Տրանսպորտի մեջ նստած ուսումնասիրում եմ աղջիկներին ու փորձում նրանց համար օպտիմալ սանրվածք ու կոսմետիկա որոշել՝ նրանց արտաքին խիստ արտահայտված թերությունները թաքցնելու համար:

Սամվել
16.01.2008, 18:40
Մի հատ ծիկ էլ կա լավ ա իմ մոտ անցել ա:D
Բայց որ Արմանի մոտ կա էդ զզվելի ա ամեն անգամ layout-ի վրա overlay գցելուց առաջ add marker ա անում:crazy

Ավելացվել է 1 րոպե անց

Պարզվեց Բագրատն էլ ունի այս ծիկը ::beee

Աչքիս որ դու չես անում էտա ծիկ :D

Taurus
16.01.2008, 18:42
Հաճախ լինում է չէ՞, որ ճանապարհին հանդիպում ես հանդիպակաց քայլող մարդու, փորձում ես շրջանցել նրան, բայց երկուսդ էլ նույն կողմ եք թեքվում, հետո տեսնելով որ դիմացինդ էլ է այդ նույն կողմ թեքվել, մյուս կողմ ես թեքվում, ու ինքն էլ նույնը…:D ու տենց մի ժամ իրար դեմ կանգնած էսկողմ–էնկողմ եք անում։:D

Ես ուղիղ եմ քայլում, դիմացինս ոնց ուզում ա թnղ անցնի:D
կարող ա էս ա ծիկը?

Artgeo
16.01.2008, 18:43
Մնացած ծիկերիդ մասին բան չունեմ ասելու՝ կարգին ծիկեր են, բայց էս վերջինը լրիվ նորմալ ու շատ լավ պահվածք է, քանի որ մեր մոտ երթևեկությունն աջակողմյան է. մեքենաների համար պարտադիր, հստակ օրենքով, իսկ մարդկանց համար չգրված կանոն է։ Եթե բոլորը հետևեն էս պարզ սկզբունքին, մարդաշատ վայրերով քայլելն ավելի հեշտ կլինի ու բախումներն էլ քիչ կլինեն։
Արշակ, ինքը հակառակն ա անում :D

Սերխիո
16.01.2008, 18:48
ես էլ սիգարետը կտցնելուց միշտ թիրախ եմ ման գալիս:P

Սամվել
16.01.2008, 19:10
ես էլ սիգարետը կտցնելուց միշտ թիրախ եմ ման գալիս:P

:mda

Ես էլ refreshի ծիկ ունեմ :D մի 5 հատ իրար հետևից :hands

Լինուքսում առաջի օրը Ռեֆրեշի ձևն էի ման գալիս :D գտել եմ :hands

Արշակ
16.01.2008, 19:12
Արշակ, ինքը հակառակն ա անում :D
Հա էլի, ես թարս էի հասկացել։:D

Մի հատ ծիկ էլ կա լավ ա իմ մոտ անցել ա:D
Բայց որ Արմանի մոտ կա էդ զզվելի ա ամեն անգամ layout-ի վրա overlay գցելուց առաջ add marker ա անում:crazy

Ժող, էս ինչի՞ մասին էք խոսում։:8
Մոտս արդեն ծիկե՞ր են առաջացել էս Google Maps–ից ու աչքիս ամեն ինչ layout-overlay-marker է երևում, թե իսկականից տենց ես գրել։:D
Ձեր գործի մեջ էլ տենց բաներ կա՞ն։

Աթեիստ
16.01.2008, 19:28
Ես էլ ամեն տեղ տառասխալներ եմ ման գալիս:
Ֆորումում էլ ստրիդ ուզածի չափ կա:

Արամ
16.01.2008, 19:30
Ուզում ես մի քանի գրառում անեմ ետ ծիկտ անցնի:D:D

Taurus
16.01.2008, 19:46
Ես էլ ամեն տեղ տառասխալներ եմ ման գալիս:
Ֆորումում էլ ստրիդ ուզածի չափ կա:

էս հատուկ էս արել?:D:D

ChildOfTheSky
16.01.2008, 21:13
Ես էլ փողոցով քայլելուց ասֆալտի ճաքերի ու սալիկների արանքների վրա ոտք չեմ դնում :

Ուլուանա
17.01.2008, 00:49
Ես էլ ամեն տեղ տառասխալներ եմ ման գալիս:
Ֆորումում էլ ստրիդ ուզածի չափ կա:
Վայ, իմ գլխավոր ծիկը... :oy Տարիներ շարունակ սրբագրիչ եմ աշխատել թերթում (բոլոր տեսակի լեզվական սխալներն ու վրիպակները ուղղող), բայց հիմա չգիտեմ՝ սրբագրիչ էի, դրա համա՞ր եմ ցանկացած գրավոր ու բանավոր խոսքի մեջ ակամա սխալներ գտնում, թե՞ հակառակը՝ ցանկացած գրավոր ու բանավոր խոսքում միշտ սխալներ եմ գտել, դրա համար էի սրբագրիչ... :unsure :D Դժվար է ասել, բայց որ հոգով անուղղելի սրբագրիչ եմ, դա՝ հաստատ։

Ժամանակ կար, որ ընկերուհիներս կարծում էին, թե հատուկ ամեն ինչի մեջ սխալներ եմ փնտրում, որ ուղղեմ, իբր՝ տեսեք, ես ձեզնից շատ բան գիտեմ... :( Բայց հետո հասկացան, որ ես հատուկ չեմ փնտրում, ուղղակի չեմ կարողանում չնկատել... Ի՞նչ անեմ։ Փորձում էլ եմ, չի հաջողվում։ :oy Անկախ ինձնից եմ միշտ տեսնում սխալները... Երանի չէ՞ր չնկատեի, ասենք, ֆորումի գրառումների սխալները, բոլորն էնքան սիրուն կթվային... :roll :D Բայց չէ, գոհ եմ, որ նկատում եմ։ :P Բայց այ որ բանավոր խոսքում էլ են բոլոր լեզվական սխալները ականջս բռնաբարում, այ էդ արդեն իրոք ծիկ է։ :{ Որ մեկը խոսում է, անկախ ինձնից, ուշադրությունս ավելի շատ ուղղվում է նրա թույլ տված թեկուզ շատ նուրբ սխալների վրա, քան ասածի իմաստի։ :8

Բա որ հայերեն թարգմանած գեղարվեստական գիրք եմ կարդում... Էդ մեկը լրիվ վերջն է... Իսկական ցնդելու բան... Ցանկացած գրքում մի քանի նախադասությունը մեկ լեզվական սխալ եմ հայտնաբերում ու ներվայնանում... Ու էդ պահերին երանի եմ տալիս երեխա ժամանակներիս, երբ կարողանում էի հանգիստ նյարդերով կարդալ թարգմանված գրքեր ու հաճույք ստանալ։ :(

Հիմա էսքան ասածիս իմաստ ո՞րն էր. ինձ մի քիչ խղճացեք ու աշխատեք գրառումներում քիչ սխալներ անել։ :D

Lapterik
18.01.2008, 23:30
Մի հատ նոր ծիկ, չնայած նոր էլ չի, ճիշտն ասեմ ծիկ ել չի, այլ լուրջ հիվանդություն:Որ կոմպի մոտ չեմ արդեն, ասենք քնելու ժամանակ, որ մի բան եմ մտածում, սկսում եմ ստեղնաշարի վրա մտածածս հավաքել, մտքով տպում եմ: Վիճակս շատ լուրջա::)

Ուլուանա
19.01.2008, 04:56

Ես էլ եմ էդ օրի... :D Թեև հատուկ այդ ծիկի մասին չեմ լսել, բայց համոզված եմ, որ կոմպի դիմաց երկար նստող բոլոր մարդիկ էլ կունենան էդ ծիկը։ ;)

Guest
20.01.2008, 14:29
Մի հատ նոր ծիկ, չնայած նոր էլ չի, ճիշտն ասեմ ծիկ ել չի, այլ լուրջ հիվանդություն:Որ կոմպի մոտ չեմ արդեն, ասենք քնելու ժամանակ, որ մի բան եմ մտածում, սկսում եմ ստեղնաշարի վրա մտածածս հավաքել, մտքով տպում եմ: Վիճակս շատ լուրջա::)

Երազներիս խոսակցությունների մեծ մասը ասոցիացվում է մատներս շարժման հետ և անգամ երբ երազում խոսում եմ դեմացս նստած մարդու հետ ձեռքերս շարժում եմ:ok

*e}|{uka*
21.01.2008, 17:12
Երազներիս խոսակցությունների մեծ մասը ասոցիացվում է մատներս շարժման հետ և անգամ երբ երազում խոսում եմ դեմացս նստած մարդու հետ ձեռքերս շարժում եմ:ok

Աչքիս էտ վիրուսա , իմ մոտել դրա նախանշաներից կա :D

Երկնային
21.01.2008, 19:19
իսկ ես երբ որ մինչև ուշ պարապում եմ, երազումս անգլերեն տառեր են գալիս-գնում :D,
կամ էլ երբ որ կողքս խոսում են, սկսում եմ մտքումս սինխրոն թարգմանել :D

ծանրա վիճակս :oy

Malu
21.01.2008, 20:03
Հա մի ժամանակ Tetris խաղը շատ էր տարածված, ու բոլորը անխտիր խաղում էին: Այդ ժամանակ բնկանաբար ես էլ խաղում, ու երբ այդ խաղը ձեռքից չէր լինում, աչքիս առջև տետրիսի կուբիկներն էին պտպտվում :)
Պարզապես եթե մի բանով շատ ես զբաղվում, նման ախտանիշներ են հայտնվում :)
Իսկ մի տարօրինակ ծիկ ասե՞մ: Հորաքրոջս աղջիկը ամեն ինչը հաշվում է, ու եթե զույգ եղավ, ապա ահավոր մեծ դիսկոմֆորտ է զգում :o Պետք է միշտ կենտ թիվ լինի իր մոտ: Էտ էլ ձեր պոլիտեխի տված օգուտները :P:D

Ձայնալար
21.01.2008, 20:07

Վայ ես էլ եմ ամենինչ հաշվում, նույնիսկ գրել եմ այս թեմայում դրա մասին (http://www.akumb.am/showpost.php?p=311113&postcount=12): Կարող ա՞ իսկականից պոլիտեխից ա:D: Ուղակի ես ստացված թվի նկատմամբ նախասիրություններ չունեմ՝ ինչ ստացվում է ստացվի: Բայց հաշվելը ահավոր հոգնեցուցիչ է:(:

Lapterik
21.01.2008, 20:14
ՄԻ հատ ծիկ հիշեցի: Ինչ ուղղանկյուն կամ քառակուսի իր տեսնեմ, պիտի աչքերով գծեմ հենց էտ առարկայի եզրագծերը, ու ենքան,որ զգում եմ որ ուղիղ եմ գծում, բայց մեկ ել ցավագին պահն ա գալիս, որ մտքով պատկերացնւոմ եմ, որ ծուռա, մի ներվայն վիճակ ա առաջանում: Էտ հաշվելը իմ մոտ էլ կա: Հա մեկ էլ որ պիտի ձայնը բարձրացնեմ օրինակ հեռուստացույցի, անպայման պիտի 2 հատ նույն թվանշանով լինի, օրինակ 11, 22 :

Արշակ
21.01.2008, 20:50
…Հա մեկ էլ որ պիտի ձայնը բարձրացնեմ օրինակ հեռուստացույցի, անպայման պիտի 2 հատ նույն թվանշանով լինի, օրինակ 11, 22 :
Պատկերացնում եմ ձեր տնեցիքի վիճակը։ :D

Աբելյան
21.02.2008, 21:15
կոմպի դեմը որ պարապ նստած եմ ըլնում, մկնիկը էսյան-էնյան եմ շարժում

Lapterik
16.04.2008, 00:44
Մոտս մի հատ նոր ծիկ ա, քաղաքով քայլում եմ ու տղերքին եմ նայում, փորձում եմ սիրուն տղա գտնել, չկա ժողովուրդ, էս մեր հայերը ինչի են էս օրին՞:

Սամվել
16.04.2008, 00:51
Մոտս մի հատ նոր ծիկ ա, քաղաքով քայլում եմ ու տղերքին եմ նայում, փորձում եմ սիրուն տղա գտնել, չկա ժողովուրդ, էս մեր հայերը ինչի են էս օրին՞:

երևի Աչքեր հետ խնդիրներ ունես.. մի հատ ստուգվի :P :hands:D:D;):love

Lapterik
16.04.2008, 00:53
Սամ թարսի պես ստուգված եմ, տեսողության հետ խնդիրներ չունեմ:

Սամվել
16.04.2008, 00:53
Ես էլ Ռեֆրեշի Ծիկ ունեմ... F5...F5... F5

Ավելացվել է 30 վայրկյան անց

Սամ թարսի պես ստուգված եմ, տեսողության հետ խնդիրներ չունեմ:

Ուրեմն Ճաշակի հետա :aha;)

Lapterik
16.04.2008, 00:56
Հլը ճաշակի խնդիրը մի կողմ, մոռացել էի, բա որ քաղաքում քայլում եմ ու ինչքան անճաշակ հանգված աղջիկ կա աչքիս ա ընկնում, դրա մասին ինչ կասեք՞:

Աբելյան
16.04.2008, 18:08
մեկ-մեկ որ ծառ կամ թուփ եմ տենում ճամփիս, վրից տերև-մերև եմ պոկում, որ քայլելը լյոքշ չլնի

Artgeo
21.10.2008, 09:25
Բավականին ցավոտ ծիկ եմ ձեռք բերել: Շրթունքներս եմ կրծոտում :(

impression
21.10.2008, 09:49
Բավականին ցավոտ ծիկ եմ ձեռք բերել: Շրթունքներս եմ կրծոտում :(

սեփակա՞ն ;)

Artgeo
21.10.2008, 10:18
սեփակա՞ն ;)
Լիլ, կրծոտում են սեփականը: Ուրիշինը կծում են:

impression
21.10.2008, 10:21
Լիլ, կրծոտում են սեփականը: Ուրիշինը կծում են:

հա, բայց ուրիշինը կծելը՝ նորմալ ա, կծոտելը՝ ծիկ :D

*e}|{uka*
21.10.2008, 18:16
Էս մի ամիս ա մի հատ անդուր ծիկ ա մոտս հայտնվել, շատ եմ ծիկ բառը օգտագործում :
Վերջերս դասի ժամանակ բոլորս ծիծաղում էինք՝հատկապես դասախոսը, ու էտ թեժ պահին լուրջ հարց տվեց լսարանին, ես էլ առաջն էին նստած, հարցը տալուց հետո վրաս ա նայում՝ ակնկալելով, որ ես կպատասխանեմ : Ու էտ ծիծաղախինդ մթնոլորտում, պատասխանը չիմանալով , նայեցի շուրջս, հետո նայեցի դասախոսիս , դասախոսիս վիճակը հենց այսպիսինն էր-> :}, մեկ էլ որ ինձանից անկախ չասեցի ԾԻ՜Կ :D :oy
Դասախոսը իբր թե չլսեց, բայց լավ էլ լսել էր, ամբողջ դասին քթի տակ խնդում էր :D

Արշակ
24.10.2008, 20:02
Նոր տարօրինակ ծիկ եմ էս երկու օրը հայտնաբերել մոտս։:think
Մոնիտորին ինչ–որ տեքստ կարդալիս մեկ–մեկ նայում եմ ու իրականում գրվածից լրիվ ուրիշ տեքստ եմ կարդում։:o Ճիշտա նենց տեքստ, որը կարող էր լինել տվյալ կոնտեքստում, բայց ամեն դեպքում չկա։ Ու նենց էլ չի է, որ տեսքից նմանա լինում, շփոթվում եմ։ Չէ, լրիվ ուրիշ տեքստ։ Հետո որ հանկարծ մի հատ էլ եմ կարդում, տեսնում եմ, որ այ քեզ բան, լռիվ ուրիշ բան է գրված։:D
Տեսնես ինչից կլինի։:think

Երկնային
24.10.2008, 20:05

ստեղծագործում ես… :D

Dayana
24.10.2008, 20:13
ստեղծագործում ես… :D

Չէ Նյուտ, էդ կոչվումա հոգնածություն ;) ես ծննդյանս գիշեը ՍՄՍ ստացա, կարդում եմ գրվածա ` բոլոր չքնողները քեզ շնորհավորում են, ու նշվում է մեկի անունը, ով հատկապես չի քնել :o շշմում եմ, ինքը խի չի քնել ? :8 առավոտյան արթնանում եմ կարդում, գրված է, ծնունդդ ծնորհավոր և այլն ու ավելացրած, որ էդ մարդն էլ է միանում :D հետո ինչքան մտածեցի, չհասկացա, ինչի էի կարդացել չքնողներ :D

VisTolog
12.06.2010, 11:31
Արդեն բավականին ժամանակա, փողոցն անցնելուց հետհաշվարկ եմ անում, թե ե՞րբ ինձնից հեռու գտնվող մեքենան կհասնի ինձ::D Ու 95% դեպքերում ճիշտա լինում::))

ՆանՍ
12.06.2010, 11:42
Ես էլ ժամացույցին նայելիս(կապ չունի էկրանի, հեռախոսի, պատի....) հենց ասենք լինումա նույն թիվը, օրինակ,15:15, վռազ երազանք եմ պահում:

Նաիրուհի
12.06.2010, 11:54
Ես էլ եմ ամեն ինչ հաշվում :) Մի 7-8 տարի առաջ, երբ Երևանում «եվրո» լուսամուտներն այսքան շատ չէին, դրանք էի հաշվում, Վիվասելի գովազդային ցուցանակները, փողոցային լապտերները, ծառերը, սյուները, պետհամարանիշերի վրա ԼՕ տառերն ունեցող մեքենաները, գիրք կարդալիս՝ տեքստի մեջ հանդիպող «թ» և «օ» տառերը՝ նայած էդ պահին որը հավեսս կտա, հա, մեկ էլ հաշվում եմ, թե պատուհաններն ու կանգառների ծածկերը քանի հատվածից են բաղկացած…
Վերջերս էլ անընդհատ դեղին համարանիշերով տաքսիներն եմ հաշվում...
Ո՜ւֆ, գլուխս գնացել է արդեն էդ թվերից, բայց չեմ կարողանում չանել :(

Հա, մեկ էլ Աթեիրստի ու Ուլուանայի բզիկից ունեմ... Դրա համար էլ քիչ է պատահում, որ կարդացածիցս հաճույք ստանամ...:(

Lion
12.06.2010, 13:26
Իսկկ ես ժամանակին, երբ երթուղային տաքսիներ շատ էի նստում, մինչև չհաշվեի, թե քանի մարդ կա մեքենայի մեջ... չէի հանգստանա :) Ու կապ չուներ, դաժե եթե ճխլտոց լիներ - պիտի հաշվեի! Ու էդ հլը հեչ, եթե կասկածեի, որ սխալվել եմ (ասենք մեջը շատ մարդ էր լինում ու բոլորը չէին երևում)... չէի հանգստանում ու ուզածիս հասնում էի` հաշվելով իջնողներին. զատո վերջում կիմանամ, քանի մարդ կար մեքենայի մեջ, երբ ես նստեցի...

Լեո
12.06.2010, 13:29
Կներեք, բայց պիտի ասեմ (թեմայի վերնագիրն էլ դրան նպաստեց) :pardon

Ես ծիկ ունեմ, որ երբ փողոցով քայլում եմ, նայում եմ սիրուն աղջիկների ծիծիկներին :oy

Interdenominational
12.06.2010, 13:41
…Աչքի պոչով միշտ հետևում եմ, թե երբ պիտի համակարգչի ժամացույցը «ցույց տա» մեր տնային հեռախոսահամարի վերջին չորս թվերը :blin

VisTolog
12.06.2010, 13:55
Բայց ահագին էլ արդեն անտանելի դարձած սովորություններ կան::cry2
Օրինակ մեկը մոտեցավ ինձ, ինչ-որ բան տալու… ոնց մոտեցավ, մոտենալու ընթացքում ուր էր նայում,լ ոնց էր նայում, ում էր նայում, մտածել թե ինչի էր այդ ուղղությամբ նայում, ձեռքերի «դիրքավորվածությունը», մոտենալուց հետո առաջին բառը, միտքը, դեմքի, աչքերի արտահայտությունը, խոսելաձևը, բառերը, ինտոնացիան..

Օրինակ 1.2
Մոտենալու ընթացքում, եթե անցավ փողոցը՝ ինչ մեքենա կողքով անցավ, համարը, վարորդը տղա էր, թե աղջիկ, ինչ մեքենա էր:

Օրինակ 1.3
Մոտենալուց հետո ով նայեց դեպի մեր կողմը, ինչու նայեց, ոնց նայեց, ինչ կարար մտածեր մեր կողմ նայելուց…

ժամանակին սովորություն էր, մեքենաների համարները նայելն ու հիշել ցանկանալը:
Մինչև հիմա սովորություն է անցող-դարձողին «ոտքից գլուխ» վերլուծելը:

Զզվանք էլի էտ սովորություններից ու իրենցից բխող կանխատեսումներից::angry :beee

---------- Ավելացվել է՝ 14:55 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:53 ----------

+ աչքի պոչով հետևում եմ թվերի հետ կապված ցանկացած համընկնումներին::think
թեմաների բացման օրը, ժամը, գրառումների օրը, ժամը ու ցանկացած զուգադիպություն համարվող բան::think

Հայուհի
12.06.2010, 13:59
Երբ Ռուսաստանում էի, Մերսեդես մակնիշի մեքենաներն էի հաշվում ու որ համարները 777 լինեին, որտև մերոնց մեքենան Մերս էր , համարներն էլ 777:D

Ուլուանա
12.06.2010, 20:31
Սիրուն գրելու հետ կապված ծիկ ունեմ։ Նույնիսկ եթե ինչ–որ բան եմ գրում մի խղճուկ թղթի կտորի վրա, որը մենակ մի պահ պիտի պետք գա ու անմիջապես հանգրվանի աղբամանում, մեկ է, պիտի սիրուն, կանոնավոր գրեմ։ :roll

Մեկ էլ եթե կոնկֆետ եմ ուտում, թուղթը անպայման պիտի սիրուն, կանոնավոր, ծայրերը հավասար իրար վրա դնելով ծալեմ, դնեմ կողքս, ճմրթել–գնդել ու մի կողմ դնել չեմ կարողանում, մինչև նշածս ձևով չծալեմ ու փոքրիկ քառակուսու կամ ուղղանկյան չվերածեմ, չեմ հանգստանա։ :)) Մեկ–մեկ նույնիսկ չեմ դիմանում, ուրիշների ճմրթած–գնդած թղթերն եմ վերցնում, ծալում։ :D

AniwaR
12.06.2010, 20:48
Ես էլ սովորություն ունեմ մտովի կամ ինչ-որ մակերևույթի վրա բառեր գրել, բայց այնպես որ տառերը իրար վրա լինեն ու չկտրվեն, այսինքն՝ մեկը մյուսի շարունակությունը լինի: Տարբեր ձևերով փորձում եմ մի բանը՝ տեսնեմ՝ ոնց է ավելի կարճ ու սիրուն ստացվում և այլն: Մի ժամանակ էր հատկապես էդ սովորությունը ներվերս ուտում, էն էլ լավ ա, ոնց որ էս վերջերս թարգում եմ: Իմ կարծիքով, նման կպչուն մտքերն առհասարակ հեչ լավ չեն, լարված նյարդային վիճակի մասին են խոսում::mda Ջեք Նիկոլսոնի մասնակցությամբ նույնիսկ նման ֆիլմ կա, ափսոս վերնագիրը չեմ հիշում...

helium
12.06.2010, 20:52
Ժամանակին երթուղայինի պատուհանից նայելիս անպայման հաշվում էի երեւացող կլոր ալեհավաք անտեննաների քանակը՝ գործից տուն եւ հակառակը գնալիս: Նպատակ ունեի հասնել նրան, որ իրար հաջորդող գոնե 5 անգամներում նույն թիվը ստանամ...այդպես էլ չի հաջողվել :D
Հիմա այսպիսի բզիկ ունեմ. մինչեւ վերելակի գալը պետք է հասցնեմ մտքումս տվյալ պահին երգվող երգի կրկներգը արագ-արագ գրեմ/վիրտուալ ձեռով/, եթե չհասցրեցի, ուրեմն լավ չի...հեչ լավ չի :D Հիմա որ գրեցի, նոր եմ զգում, ախր շատ անկապ բզիկա....
Եւս մեկը. անշարժ մարդ որ տեսնում եմ փորձում եմ դեմքը նկարել /էլի վիրտուալ ձեռքով/, եթե մի քիչ էլ է երկար նույն դիրքով մնում այնպես, որ հասցնում եմ նկարել, սկսում եմ ներկել, ընդ որում ֆոտոշոփի «դույլ»-ի սկզբունքով:
Եվ ամենաանտանելին. երթուղայինի պատուհանից նայելիս մտածում եմ, որ ես հսկա մարդ եմ ու մեքենայի արագությամբ վազում եմ, ընդ որում յուրաքանչյուր ծառ արգելք է /էն որ ձիերի դիմաց լինում են/ ճանապարհի լայնքով եւ պետք է թռչել դրա վրայով...դե պատկերացրեք ճանապարհի ծառերի քանակն ու իմ լարվածության աստիճանը...ինչու՞ անտանելի, որովհետեւ երբ սկում եմ «թռնել», շա՜տ դժվարությամբ եմ ազատվում դրանից, իսկ ամեն մի անհաջող թռիչք ազդում է նյարդերիս վրա :(

Yevuk
12.06.2010, 21:15
Նոր մի 5 րոպե մտածեցի ու զգացի, որ ես էլ բավականին շատ բզիկներ ունեմ: :{
Հաշվելուց ես էլ եմ լավ. փոքրուց, որ պապաս ինձ ու քրոջս սովորեցնում էր մեքենաների մակնիշները, որ փողոցում էինք գտնվում, միշտ հարցնում էր. «Էս ի՞նչ մակնիշա» ու երևի դրանից է, որ մինչը հիմա հաշվում եմ թե օրինակ՝ իմ ճանապարհին քանի հատ «Նիվա» մակնիշի մեքենա կա: Հետո, հաշվում եմ, թե փողոցում իմ հանդիպած մարդկանցից քանի հոգի է ջինս հագել, քանի հոգի է յուբկա հագել ու ուրիշ տենց ատրիբուտներ:
Փողոցով քայլելիս, եթե ասֆալտը «զարդարված» է, ասենք՝ գծեր կան կամ քառակուսիներ, աշխատում եմ ամեն ոտքս մի քառակուսիի մեջ դնել կամ ուղիղ գծով քայլեմ:
Շատ հաճախ աթոռի վրա հանգիստ չեմ նստում: Համարյա միշտ պետք է աթոռը շարժեմ առաջ, հետ: Կողքից նայողները միշտ ասում են զուգարան ե՞ս ուզում: :D Սովորությունա: :pardon
Երթուղայինում պտուհանից միշտ նայում եմ շենքերի վերջին հարկերի պատուհաններին::}

Արևհատիկ
12.06.2010, 22:12
Ես էլ լիքը սովորություններ ունեմ` հաշվելու հետ կապված:
Փոքր ժամանակ մայթերի ծայրով էի քայլում, ուղիղ գծով ու էդ ընթացքում քայլերս հաշվում էի:
Լիֆտ նստելու փոխարեն, լիֆտի կնոպկեն սղմում էի, ու էդ ընթացքում ես ոտով բարձրանում: Ես հասնում էի տուն, լիֆտը նոր-նոր հասնում էր էն հարկը, որտեղից պիտի գայի: Տենց հաշվում էի, թե ինչքան ժամանակ եմ խնայել :))
Փոքր էի: Թվի 11-ի բաժանվելու հայտանիշը սովորեցի, դրանից հետո մինչև հիմա փողոցով քայլելուց նայում եմ մեքենաների համարները, որ տեսնեմ բաժանվում ա 11-ի, թե չէ :pardon
Էդ հաշվելը էնքան եմ սիրում, որ ընդունելության քննությանը շուտ էի վերջացրել, նստել էի շարքերն ու ամեն շարքում նստարանների քանակն էի հաշվում: Տենց որոշեցի, թե քանի հոգի են մասնակցում քննությանը: Աղջիկների թիվը զգալիորեն փոքր էր: Հետո հաշվեցի քանի աղջիկ ենք, հետևաբար տղաների քանակն էլ իմացա:
Հետո Երևանում, որ նոր-նոր սկսել էի տնից մենակ դուրս գալ: Հաշվում էի, թե քանի անգամ ա մեքենան թեքվում ու ինչ ուղղությամբ: Էս մեկը հիմա էլ եմ անում:
Երևան-Կապան ճանապարհին կողքի ցուցանակներին եմ նայում, հետ հաշվարկ անում, թե քանի կմ ա մնացել, որ հասնեմ: Վերջերս նկատել եմ, որ ոչ մեկը բաց չեմ թողնում:
Էսօրվա հաշվարկս էլ ասեմ:)) Գնացել էի մանկական հագուստի խանութ: Էնքան սիրուն բաներ կային: Հաշվում էի, թե ինչքան աշխատավարձ պիտի ստանամ, որ էդ բոլորից կարողանամ էն պստոյի համար առնեմ :love

Էլիզե
12.06.2010, 22:52
Բզիկներ ունեմ գրագետ գրելու հետ կապված- ինչ որ կարդում եմ /գիրք, թերթ, գրառում/, կարծես կարմիր գրիչը ձեռքիս լինի` կետադրական, ուղղագրական սխալներ եմ գտնում, գտնելուն պես` ինքս ինձ բացատրում եմ` ինչն է սխալ :)) :

Մեկ էլ` շատ մեծ ուշադրություն եմ դարձում մարդկանց օգտագործած բառերին, մարդկանց բառապաշարին: :think

Արևհատիկ
13.06.2010, 23:04
Վերջերս մի սովորություն էլ ա ի հայտ եկել: Փողոցով քայլելիս հղիներին եմ հաշվում:oy
Բավականին էլ շատ են հա :))

Մանուլ
13.06.2010, 23:10
Էս մի ամիս ա մի հատ անդուր ծիկ ա մոտս հայտնվել, շատ եմ ծիկ բառը օգտագործում :
Ես էլ «Ուծիկ»-ն եմ շատ օգտագործում :)):

Մեկ էլ անընդհատ հետևում եմ, թե խոսելիս ով ինչ սխալ կանի :oy: Հայոց լեզվի պարապմունքներից հետո մնացած սովորություն, որը սովորաբար մյուսների մոտ շուտ ա անցնում :pardon:

unknown
27.06.2010, 20:08
Եսել միշտ կկուն որ կանչումա ինքնստինքյան արդեն սկսում եմ հաշվել,թե քանի տարի եմ ապրելու:}չնայած դրան չեմ հավատում:)
մեքենաներին եմ սիրում հետևել,մանավանդ պռադոներին ու մազդաներին,մեր քաղաքի ետ մեքենաների համարները համարյա անգիր գիտեմ սաղ:unsure
բայց ամենաահավոր բզզիկս ենա որ քայլելուց պատահող ծխող տղաներին եմ հաշվում:oyու միշտ դեմքերով մտապահում եմ:}:sad

impression
28.07.2011, 22:02
Էստեղ գրում ենք մեր կամ մեր ճանաչած մարդկանց, հարազատների, ընկերների զվարճալի տարօրինակությունները

սկսում եմ.

ես ջուրը խմելուց ծորակը բացում եմ, մի ձեռքս դնում ծորակին, խմում, հետո ծորակը փակում, բայց խմելու ընթացքում ծորակը բռնած պահելը պարտադիր պայման ա, էս վերջերս եմ նկատել, որ սաղ կյանքս էդպես եմ արել

մամաս հեռուստացույցի պուլտին ասում ա "ախչի", ասենք` էն ախչին ուր կորավ, ախչին տուր մի հատ

մեր տանը միշտ երկու հեռուստացույց ա միացրած, ու երկուսն էլ` նույն ալիքի վրա

ես մեկ-մեկ չեմ ճանաչում իմ քիթը` հայելու մեջ, ու մինչև չեմ շոշափում, չեմ համոզվում, որ դա իմն ա

կհիշեմ էլի կգրեմ, լիքն են, էս պահին մոռացա...

Freeman
28.07.2011, 22:07
Ես օրվա մեջ մոտ երկու ժամ խանութում եմ,ու էդ երկու ժամվա ընթացքում գնում եմ մի ծայրը,հետ եմ գալիս:)) Բայց հատակի վրա տեղեր կան,որ երբեք ոտքս չեմ դրել,ոչ էդ քայլելու ընթացքում,ոչ էլ,որ ,ասենք,գնում եմ մի բան վերձնեմ,հետո որ հիշեմ(ու որ հավես ունենամ) էլի կգրեմ

Վահե-91
28.07.2011, 22:15
էս վեջերս ինձ նայեցի հայելու մեջ ու նենց տպավորություն էր, որ ես ինձ չէի ճանաչում :o ոնց որ նոր ծանոթացած լինեի իմ արտաքին տեսքի հետ :8
մի անգամ գիշերը մտա զուգարան.... լվացվելուց նայեցի հայելու մեջ ու նենց վախեցա, կարծես մի հատ հրեշ տեսած լինեի, կյանքումս տենց չէի վախեցել :D դրանից հետո քնաթաթախ ժամանակ հայելու մեջ չեմ նայում ինքս ինձ
Որ տնից դուրս գալուց առաջ կոմպով վռազ գործա լինում անելու, փոխանակ աթոռին նստեմ, հանգիստ գործս անեմ դուրս գամ, չգիտես խի պպզած եմ գործն անում

ars83
28.07.2011, 22:31
Չգիտեմ՝ արդյոք սա տարօրինակ է, թե ոչ, բայց սափրվելիս միշտ սկսում եմ աջ կողմի բակենբարդից:
Երբեմն տոպրակներին, բաժակներին, թասերին և այլ տարաներին ասում եմ «վեդրո»:
Դասական երաժշտություն լսելիս հաճախ դիրիժորական շարժումներ եմ անում: Տեխնիկակապես ասած՝ սինուսոիդներ ու կոսինուսոիդներ գծում:
Բրնձով, ձավարով փլավները երբեք գդալով չեմ ուտում, միայն պատառաքաղով:
Սուրճն ու թեյը խմում եմ առանց շաքարի ու երբ որևէ մեկին հյուրասիրում եմ դրանք, միշտ չեմ ավելացնում շաքար ու մոռանում եմ հարցնել՝ արդյոք քաղցրի կարիք ունե՞ն, մինչև ինձ չհիշեցնեն: :(

Աթեիստ
28.07.2011, 22:37
Չեմ ուտում մորմազգիներ (բիբար, բադրջան, լոլիկ, կարտոֆիլ)։
Շատ սոված եղա, ստիպված կուտեմ, ցանկացած այլ ընտրության դեպքում դրանցից կհրաժարվեմ։
Լոլիկը չեմ ուտում եփած վիճակում, հում ու լավ հասած երբեմն (շատ հազվադեպ) ուտում եմ։

Dayana
28.07.2011, 22:39
Ես օրվա մեջ մոտ երկու ժամ խանութում եմ,ու էդ երկու ժամվա ընթացքում գնում եմ մի ծայրը,հետ եմ գալիս:)) Բայց հատակի վրա տեղեր կան,որ երբեք ոտքս չեմ դրել,ոչ էդ քայլելու ընթացքում,ոչ էլ,որ ,ասենք,գնում եմ մի բան վերձնեմ,հետո որ հիշեմ(ու որ հավես ունենամ) էլի կգրեմ
ես էլ «զեբրայի» վրայի սև ու սպիտակ գծերն եմ հաշվում, ու եթե առաջին քայլով տրարում եմ սպիտակ գիծը, ապա հաջորդ բոլոր քայլերին պիտի տրորեմ սպիտակ գիծն ու անպայման երկու ոտերիս տրորած սպիտակ ու սև գծերի քանակն ու տրորելու մակերեսը միշտ պիտի նույնը լինեն: :D :D :D

impression
28.07.2011, 22:39
գիրքը կարդալուց միշտ բացած դնում եմ սեղանին` էջերով դեպի ներքև, էջանշան չեմ օգտագործում
փողը ինձ մոտ միշտ երկու տեղում է լինում` դրամապանակում ու գրպանում, որովհետև փող կորցնելու ծիկ ունեմ, գոնե որ մեկը կորցնեմ, մյուսը ինձ մնա
մեկ մեկ մարշրուտկայում ալարում եմ ասել, որ կանգառում կանգնեն, ու իջնում եմ էն ժամանակ, երբ մեկն իջնում ա

Ameli
28.07.2011, 22:40
Քայլելիս, երբ սիրածս երգը կամ երաժշտությունն եմ լսում, քթիս տակ երգում եմ /կարող ա մեկ-մեկ էլ մոռանամ, որ էդ փողոցում մենակ չեմ :D/

Freeman
28.07.2011, 22:41
ես էլ «զեբրայի» վրայի սև ու սպիտակ գծերն եմ հաշվում, ու եթե առաջին քայլով տրարում եմ սպիտակ գիծը, ապա հաջորդ բոլոր քայլերին պիտի տրորեմ սպիտակ գիծն ու անպայման երկու ոտերիս տրորած սպիտակ ու սև գծերի քանակն ու տրորելու մակերեսը միշտ պիտի նույնը լինեն: :D :D :D

Իմ մոտ էլ ա հիմնականում կապված առաջին անգամ թե որտեղ կդնեմ,բայց տեղեր կան որ ոչ մի դեպքում չեմ դնում:))

Freeman
28.07.2011, 22:43
փողը ինձ մոտ միշտ երկու տեղում է լինում` դրամապանակում ու գրպանում, որովհետև փող կորցնելու ծիկ ունեմ, գոնե որ մեկը կորցնեմ, մյուսը ինձ մնա
Ես մի հատ էլ ձեռիս մեջ եմ պահում,որ ման չգամ:))

մեկ մեկ մարշրուտկայում ալարում եմ ասել, որ կանգառում կանգնեն, ու իջնում եմ էն ժամանակ, երբ մեկն իջնում ա
Իմ մոտ միշտ ա սենց,մենակ որ տենում եմ ոչ մեկ չի ուզում իջնի,էդ դեպքում եմ ասում:))

impression
28.07.2011, 22:46
Իմ մոտ միշտ ա սենց,մենակ որ տենում եմ ոչ մեկ չի ուզում իջնի,էդ դեպքում եմ ասում:))

ես մի քանի կանգառ գնում եմ էշ-էշ :))

Win Wolf
28.07.2011, 22:52
Ես ինքս ինձ հոտ խոսելու սովորություն ունեմ: Կանգնում եմ հայելու դիմաց ու սկսկում եմ ինքս ինձ հետ ժամերով խոսել, ու որ տանեցիներից մեկը մտնում է սենյակ ու հարցնում թե ինչ եմ անում, ասում եմ, որ երեխանորի հետ եմ խոսում, բայց ինչ երեխաներ ես էլ չգիտեմ:esim

Ameli
28.07.2011, 22:52
Ես էլ, էս վերջերս ավտոբուսի տոմսի փողը նախօրոք դնում եմ գրպանս, դե որովհետև հարմար չի իջնելիս 2 ժամ դրամապանակը փորփրել

Freeman
28.07.2011, 22:58
Ես ակումբում որ սեղմում եմ «նոր գրառումներ»,ոչ մի հետաքրքիր թեմա չի լինում,մի սաղ էջի վերնագրերը կարդում եմ,հետո նորից եմ սեղմում,եթե էլի չի լինում,նորից սաղ կարդում եմ,հետո նորից եմ սեղմում,եթե չի լինում,նորից սաղ կարդում եմ,հետո նորից եմ սեղմում,եթե էլի չի լինում,նորից սաղ կարդում եմ,հետո նորից եմ սեղմում,եթե չի լինում,նորից սաղ կարդում եմ,հետո նորից եմ սեղմում,եթե էլի չի լինում,նորից սաղ կարդում եմ,հետո նորից եմ սեղմում,եթե չի լինում,նորից սաղ կարդում եմ............................................n-րդ անգամ հետաքրիր թեմա լինում,կարդալուց հետո նորից եմ սեղմում,եթե էլի չի լինում,նորից սաղ կարդում եմ,հետո նորից եմ սեղմում,եթե չի լինում,նորից սաղ կարդում եմ,հետո նորից եմ սեղմում,եթե էլի չի լինում,նորից սաղ կարդում եմ,հետո նորից եմ սեղմում,եթե չի լինում,նորից սաղ կարդում եմ,հետո նորից եմ սեղմում,եթե էլի չի լինում,նորից սաղ կարդում եմ,հետո նորից եմ սեղմում,եթե չի լինում,նորից սաղ կարդում եմ և այլն:))

Գալաթեա
28.07.2011, 22:58
Թումանյանի տուն թանգարանի դիմացով քայլելուց, Թումանյանի մայթով Բաղրամյան գնալուց, Բրյուսովի դիմացի մայթով, մի հատ պալոսկա կա խճաքարերի արանքում, սենց երկար ու սպլաշնոյ:
Միշտ դրանով եմ քայլում, ինձ պոդիումի վրա եմ զգում:
Անգամ եթե դիմացիցս մարդ ա քայլում նույն երկար պալոսկի վրայով, նագլի կանգնում եմ, մինչև ճամփեն փոխի, ես տեղիցս չեմ շարժվում:

Freeman
28.07.2011, 23:00

Լավ ա ես չեմ ռաստվել,վթարի կենթարկվեինք, ես մայթով մի ուղղության վրա ավտոպիլոտ միացրած հա գնում եմ:))

Arpine
28.07.2011, 23:03
ես էլ դաս պատասխանելու ժամանակ անպայման պետք է մոտս գրիչ ունենամ, առանց դրա իսկապես չեմ կարող, շփոթվում եմ, խառնվում......

Մանուլ
28.07.2011, 23:03
Եթե ինչ-որ մեկի հետ քայլում եմ, պիտի ձախ կողմով քայլեմ: Եթե մի քանի հոգի են, էդ դեպքում իմ ձախ կողմով կարող են մարդիկ քայլել, բայց միայն էն դեպքում, եթե ինձնից աջ գոնե մեկը կա: Հակառակ դեպքում շունչս անտանելի կտրվում ա:

Dayana
28.07.2011, 23:03
փողը ինձ մոտ միշտ երկու տեղում է լինում` դրամապանակում ու գրպանում, որովհետև փող կորցնելու ծիկ ունեմ, գոնե որ մեկը կորցնեմ, մյուսը ինձ մնա

Փողը դրամապանակումս պարտադիր պիտի դասավորված լինի աճման կարգով: Որ աշխարհն էլ շուռ գա, 200 հոգի ինձ սպասի, բանկոմատից գումար հանելուց հետո պիտի դասավորեմ ճիշտ «օրդըր»-ով, հետո գնամ: :D :D

Գալաթեա
28.07.2011, 23:14
Ժամանակին երբ ինտերնետ չկար, հա, ես էդքան հին եմ :angry, կինո նայելու միակ տարբերակը ծելիկն էր:

Ու եթե ես կինոն ամենասկզբից չէի տեսել՝ տիտրերով, Քալամբիա Փիքչրսով, դերասաններով, ռեժիսորով... ուղղակի չէի կարողանում նայել...

Կարար հենց նոր սկսած լիներ, մի րոպե անցած լիներ, մեկ ա չէի նայում:

Գալաթեա
28.07.2011, 23:25
Մի հատ էլ հիշեցի:
Լվացքը դրսում փռելուց միշտ դեպի ներս եմ ծալում:

Ameli
28.07.2011, 23:34
ես էլ դաս պատասխանելու ժամանակ անպայման պետք է մոտս գրիչ ունենամ, առանց դրա իսկապես չեմ կարող, շփոթվում եմ, խառնվում......

կուրսեցիս էլ գրելիս միշտ 2 գրիչ պիտի ունենա ձեռքում, մեկով է գրում, բայց 2ն էլ նուն ձեռքում, սովորաբար մեկը կապույտ, մյուսը՝ կարմիր :))

Adam
28.07.2011, 23:38
Սափրվելուց սկսում եմ աջ կողմի բակենբարդից: Ինչպես արդեն նշվեց.

Ինտերնետի բրաուզերում հասցեն հավաքելուց մինչև համարյա անցյալ տարի միշտ http-ն էլ հետն էի հավաքում...
ամենասկզբից մինչև վերջ: Լավ ա, հիմա թարգել եմ: Բայց www հավաքելը չեմ թարգել դեռ: Չի ստացվում: Մեխանիկորեն գնում ա ամեն անգամ...
Մինչև 2010 թիվը, բրաուզերում առաջին հասցեն ձեռքերս մեխանիկորեն ակումբ.ամ էին տպում:
Գիշերը քնելուց հեռախոսս դնում եմ գետնին՝ մահճակալի կողքը: Ինչ ուզում ա լինի դրված, մեկ ա ես գետնին եմ դնում: Հարմար ա:

Arpine
28.07.2011, 23:42
կուրսեցիս էլ գրելիս միշտ 2 գրիչ պիտի ունենա ձեռքում, մեկով է գրում, բայց 2ն էլ նուն ձեռքում, սովորաբար մեկը կապույտ, մյուսը՝ կարմիր :))

հա մեկ էլ ինչքան ուզումա դասախոսը արագ կարդա ես կարևորները միշտ կարմիրով եմ գրում

Adam
28.07.2011, 23:45
Շաբաթվա բոլոր օրերը մտքումս իրենց գույններն ունեն: Իրենք ամբողջ կյանքի ընթացքում իմ հետ են ու անփոփոխ են: Ամեն անգամ տվյալ օրվա մասին մտածելուց՝ գույնն էլ հետն ա գալիս:

Երկուշաբթի - բաց կարմիր
Երեքշաբթի - բաց նարնջագույն
Չորեքշաբթի - ոչ շատ մուգ կանաչ
Հինգշաբթի - շագանակագույն
Ուրբաթ - Սև, կամ մուգ կապույտ
Շաբաթ - սպիտակ
Կիրակի - սեռի

Ameli
28.07.2011, 23:46
ես էլ դաս պատասխանելու ժամանակ անպայման պետք է մոտս գրիչ ունենամ, առանց դրա իսկապես չեմ կարող, շփոթվում եմ, խառնվում......

Մեր կուրսեցիների տարօրինակություններից մեկն էլ էն էր, որ լեկցիաները մի հատ սևագիր էին անում, մի հատ մաքրագիր :))

Մանուլ
28.07.2011, 23:51
Շաբաթվա բոլոր օրերը մտքումս իրենց գույններն ունեն: Իրենք ամբողջ կյանքի ընթացքում իմ հետ են ու անփոփոխ են: Ամեն անգամ տվյալ օրվա մասին մտածելուց՝ գույնն էլ հետն ա գալիս:

Երկուշաբթի - բաց կարմիր
Երեքշաբթի - բաց նարնջագույն
Չորեքշաբթի - ոչ շատ մուգ կանաչ
Հինգշաբթի - շագանակագույն
Ուրբաթ - Սև, կամ մուգ կապույտ
Շաբաթ - սպիտակ
Կիրակի - սեռի

Ինչ հետաքրքիր ա : )

Հենց նոր զգացի, որ հինգշաբթին իմ մոտ երկնագույն ա: Ուրիշ օրերը գույն չունեն:
Բայց տարօրինակ ա, որովհետև երկնագույնը իմ ամենասիրած գույնն ա, իսկ հինգշաբթին տարրական դասարաններից չեմ սիրել. դաշնամուրիս դասերի օրերից էր:

Ameli
28.07.2011, 23:55
Հաաա, ես մեկը հիշեցի, իմ համար մի քիչ ծիծաղելի ա :)) , փոքր ժամանակ գազար ուտելիս միշտ վրայի շերտն էի ուտում, հետո անցնում քաղցր միջուկին :))

Adam
28.07.2011, 23:56
հատուկ ֆոբիա ունեմ հայկական թաղումների նկատմամբ: Դիմացս կարա դիակ դրված լինի դագաղով և ամեն ինչով, բայց ընդհանրապես չվախենամ: Բայց հայկական թաղումները ինձ սարսռացնում են: Իրենց երաժշտությամբ ու ամեն ինչով: Փոքր ժամանակվանից կա էդ ֆոբիան: Ու միմիայն հայկականի հանդեպ ա:

Dayana
29.07.2011, 00:09
Իսկ ես ամիսները ժամացույցի թվերի վրա եմ դնում, տարին սկսում եմ ժամը վեցին, ու տարին ժամսլաքի պտույտի հակառակ ուղղությամբ ա գնում: Տանեցիներից բոլորին խնդրել էմ նույնը պատկերացնել, բայց իրենք բոլորը սկսում են 12-ից ու ժամսլաքի ուղղությամբ են գնում:

լավն ա էս թեման :D

Artgeo
29.07.2011, 00:17
հատուկ ֆոբիա ունեմ հայկական թաղումների նկատմամբ: Դիմացս կարա դիակ դրված լինի դագաղով և ամեն ինչով, բայց ընդհանրապես չվախենամ: Բայց հայկական թաղումները ինձ սարսռացնում են: Իրենց երաժշտությամբ ու ամեն ինչով: Փոքր ժամանակվանից կա էդ ֆոբիան: Ու միմիայն հայկականի հանդեպ ա:
էն իրանց ամբողջ փողոցով մեկ գովազդային պաստառներով, չէ՞

Ասենք «ԳՈՒԳՈՒՇ - 27» ու պարտադիր ոսկյազարդ խուճուճիկ տառերով... Բռռռռռ...

Ժունդիայի
29.07.2011, 00:24
Թու՞ղթ, գրի՞չ....էլ պռծում չկա: «Անուն-ազգանունս» մեկ էլ «Հայաստանի Հանրապետություն» լրացնում են դատարկ տարածությունը: Գործիս տեղի բոլոր պատվիրաթերթիկների վրա պարտադիր հետքս եմ թողնում: :D

impression
29.07.2011, 00:56
հատուկ ֆոբիա ունեմ հայկական թաղումների նկատմամբ: Դիմացս կարա դիակ դրված լինի դագաղով և ամեն ինչով, բայց ընդհանրապես չվախենամ: Բայց հայկական թաղումները ինձ սարսռացնում են: Իրենց երաժշտությամբ ու ամեն ինչով: Փոքր ժամանակվանից կա էդ ֆոբիան: Ու միմիայն հայկականի հանդեպ ա:

վայ... ես էս հարցում պրոֆի էի փոքր ժամանակ
ծիկս էնտեղ էր հասել, որ հաշվում էի` միջինում մեր փողոցում կմահանա էսքան մարդ, մեծ թիվ չի, բայց մեր փողոցով լիքը ուրիշ թաղումներ էլ են անցնում, դա անում ա էսքան մարդ...հմմմ... միջին հաշվարկներով դուրս էր գալիս շաբաթական էրկու թաղում` իրա ցմ-պա-պա-ներով, որից ես մեր մեջ ասած տակս էի անում, ու հնարավոր ա, որ հիմա էլ անեմ, ուղղակի հիմա տենց ցմ-պա-պա-ները թարգել են, ստուգել չեմ կարող
հայկական թաղումն էդ առանձին թեմա ա, որի մասին կարելի ա երկար խոսել, ու ինքը, ինձ համար լինելով ցիվիլիզացիայի մտքի մոգոնած ամենասարսափելի երևույթներից մեկը, նաև զավեշտ ա
էն որ մազերը փիտելով հիմար-հիմար դուս են տալիս, հիմնականում ահավոր վատ դերասանական տաղանդով, բայց նախանձելի էնտուզիազմով
մի խոսքով, աստված ջան, հեռու պահի հայկական թաղումներից, իմ թույլ փսիխիկան տենց բաների չի դիմանում

Հարդ
29.07.2011, 09:33
Հաաա, ես մեկը հիշեցի, իմ համար մի քիչ ծիծաղելի ա :)) , փոքր ժամանակ գազար ուտելիս միշտ վրայի շերտն էի ուտում, հետո անցնում քաղցր միջուկին :))

:oy
Ու ոչ միայն:
Եթե մենակ եմ, կամ տաներցիների հետ հաց ուտելուց, ուրեմն էդ բավական տարօրինակ արարողություն ա: Եթե բաժին ուտեստիս մեջ կա ամենահամով ու համով մասեր, ամենահամովն առանձնացնում եմ, որ վերջում ուտեմ ու որ ամենահամովի համը բերանումս մնա:
Իսկ եթե լավաշ ա, բաժանում եմ փոքր կտորների ու ամեն մեկը միանգամից բերանս եմ դնում:
Եթե ձմերուկ ա, սկզբում քաղցր մասներն եմ ուտում, վերջում թողնում եմ կռծած էն տակի թթու մասերը: Որովհետև էդ իմ սիրած մասերն են:

Ու միշտ տեսնողին թվում ա, թե էդ համով մասերն ուղղակի չեմ սիրում, դրա համար եմ թողնում:))
Դե արի ու բացատրի, որ գարդիրոբի մեջ տրամվայ եմ սպասում:{:

Լավ, ավել բան չգրեմ, թե չէ ինձ կարող ա որպես խանգարված արգելափակեն:flower

John
29.07.2011, 09:54
Որ փողոցում իրան ահավոր լավ զգացող, իրան թույն աղջկա տեղ դրած գաջված քյառտու աղջիկ ա քայլում, ու սենց աչքի պոչով կողքերն ա նայում, որ տեսնի ո՜նց են հիացած հայացքով իրան նայում՝ նենց եմ քմծիծաղով արհամարական նայում վրեն՝ մտքում հաստատ իմ՝ իրա մասին մտածածից ավելի վատ բաներ ա մտածում :D

Լուսաբեր
29.07.2011, 10:53
Իսկ ես :oy դե, ես էլ փողոցով քայլելիս մեքենաների համարանիշերին եմ նայում, որ եռանիշ թվի մեջ 11 թվի բաժանվող համարանիշ գտնեմ :))

Երևի հենց դրա համար էլ, ոչ մի անգամ 777 կամ 222 թվերով համարները դուր չեն եկել: Շատա էլի պարզ տենց համարանիշը :)) 715 ավելի գրավիչա :love

Վերջացող օճառը պետքա պարտադիր լղոզեմ նոր օճառին, կպցնեմ, որ չմնա կտորտանքի տեսքով ))))

Ռուֆուս
29.07.2011, 10:57
Երբ կոմպով iTunes-ն եմ միացնում, որ երգ լսեմ, հետը ավտոմատ last.fm-ի ծրագիրն ա միանում: Հետո երբ iTunes-ը փակում եմ, պարտադիր պետք ա last.fm-ն էլ փակեմ:

Կոմպիս մեջ եղած երաժշտությունը ամբողջական ալբոմներով են, չեմ սիրում, երբ ինձ առանձին երգեր են ուղարկում, դրանք ջնջում եմ: Եթե հանկարծ պարզվեց որ իմ ունեցած ալբոմներից մեկի մեջից մի հատ երգ պակասում ա, կամ կիսատ ա, ամբողջ ալբոմը ջնջում եմ, նորից եմ տոռենտով քաշում:

Ակումբում երբեք չեմ սեղմում «Բաժինները նշել կարդացված» կոճակը, նոր գրառումներում ինձ հետաքրքրող թեմաները կարդալուց հետո բացում եմ բոլոր մնացած թեմաները, եթե թեման մի քանի էջանոց ա, սեղմում եմ վերջին էջը ու առանց կարդալու փակում եմ :)

Նախքան Ակումբի էջը փակելը պարտադիր ստուգում եմ, որ չկարդացած գրառումներ չունենամ, եթե եղան, թեմաները բացում եմ, փակում, մի հատ էլ ստուգում, հետո նոր դուրս եմ գալիս Ակումբից:

Ակումբ մտնելուց միշտ առաջինը բացում եմ «Ո՞վ է ֆորումում» էջը ու մինչև դուրս գալս բաց եմ պահում:

Բրաուզերումս կարևոր թաբերը, որոնք օրերով, շաբաթներով կամ ամիսներով չեմ փակում ու միշտ բաց են, նենց եմ բացում, որ back կամ forward չունենան, եթե հանկարծ հետո պարզում եմ, որ դրանցից մեկն ու մեկի back-ը կամ forward-ը ակտիվ ա, հասցեն նոր թաբում copy paste եմ անում :)) Էս մեկը իրոք մարազմ ա :))

Զզվում եմ, երբ ինչ-որ մեկը փոխում ա կոմպիս դիֆոլթներից ինչ-որ մեկը:

Զզվում եմ, երբ ծրագրերիցս ինչ-որ մեկը ափդեյթ արած չի, պարտադիր պետք ա ափդեյթ անեմ: Նաև չեմ սիրում, երբ ուրիշների կոմպերի ծրագրերը ափդեյթ արած չեն լինում, առանց իրենց կարծիքը հարցնելու ափդեյթում եմ :))

Կինո նայելուց ինձ ոչ մեկ չպիտի խանգարի, լույսերը պետք ա անջատած լինեն, եթե հանկարծ կեսից խանգարեցին կամ խոսացրեցին, հետ եմ տալիս ու էդ հատվածը էլի եմ նայում: Կինո նայելուց ոչ մի կադր չպետք ա բաց թողնեմ:

Տանից դուրս գալուց եթե անձրև չի կամ մութ չի ու գոնե մի չնչին հույս կա, որ կարող ա արև լինի, արևային ակնոցս պարտադիր հետս վերցնում եմ:

Ատամի մածուկը օգտագործելիս պետք ա անպայման ամենածայրից սեղմեմ, եթե հանկարծ ինչ-որ մեկը մեջտեղից սեղմած լինի, հետևից սեղմելով կուղղեմ :))

Ձողիկով ինչ-որ բան խմելուց պարտադիր պետք ա մինչև վերջ խմեմ, մինչև ձողիկը ֆռթ-ֆռթոցներ հանի :))

Dayana
29.07.2011, 11:10
Զզվում եմ, երբ ծրագրերիցս ինչ-որ մեկը ափդեյթ արած չի, պարտադիր պետք ա ափդեյթ անեմ: Նաև չեմ սիրում, երբ ուրիշների կոմպերի ծրագրերը ափդեյթ արած չեն լինում, առանց իրենց կարծիքը հարցնելու ափդեյթում եմ :))

Ներսե՞ս, էտը տի՞ :o

Ուլուանա
29.07.2011, 11:11
ես էլ «զեբրայի» վրայի սև ու սպիտակ գծերն եմ հաշվում, ու եթե առաջին քայլով տրարում եմ սպիտակ գիծը, ապա հաջորդ բոլոր քայլերին պիտի տրորեմ սպիտակ գիծն ու անպայման երկու ոտերիս տրորած սպիտակ ու սև գծերի քանակն ու տրորելու մակերեսը միշտ պիտի նույնը լինեն: :D :D :D
Վայ, ես էլ լրիվ նույն բզիկից ունեմ :D։

Ինչ հետաքրքիր ա : )

Հենց նոր զգացի, որ հինգշաբթին իմ մոտ երկնագույն ա: Ուրիշ օրերը գույն չունեն:
Բայց տարօրինակ ա, որովհետև երկնագույնը իմ ամենասիրած գույնն ա, իսկ հինգշաբթին տարրական դասարաններից չեմ սիրել. դաշնամուրիս դասերի օրերից էր:
Իմ դաշնամուրի օրերն էլ էին հինգշաբթին ու երկուշաբթին, իսկ պարի օրերը՝ երեքշաբթին ու ուրբաթը։ Ու ահագին ժամանակ ինձ համար էդ օրերն ասոցիացվում էին հենց էդ պարապմունքների հետ :))։ Երկուշաբթի–հինգշաբթիները չէի սիրում, որովհետև դրանց համար պիտի պարապեի :{։

հատուկ ֆոբիա ունեմ հայկական թաղումների նկատմամբ: Դիմացս կարա դիակ դրված լինի դագաղով և ամեն ինչով, բայց ընդհանրապես չվախենամ: Բայց հայկական թաղումները ինձ սարսռացնում են: Իրենց երաժշտությամբ ու ամեն ինչով: Փոքր ժամանակվանից կա էդ ֆոբիան: Ու միմիայն հայկականի հանդեպ ա:
Որովհետև միայն հայկականներն են տենց սահմռկեցուցիչ էֆեկտներով :bad։ Էդ էֆեկտն ապահովելու համար ամեն ինչ ամենայն մանրամասնությամբ մշակված ա հայկական թաղումների համար։

Էս թեմայում ժամանակին ահագին գրել եմ, բայց հավես չկա քչփորելու ու պարզելու՝ ինչն եմ գրել, ինչը՝ չէ, դրա համար հիմա ինչ մտքովս անցնում ա, գրելու եմ, մեկ ա, կարդացողների մեծ մասն էն ժամանակ չկար, որ կարդացած լիներ :))։
Կլոր թվերի նկատմամբ հատուկ բզիկ ունեմ. հեռուստացույցի ձայնը, կոնդիցիոների ջերմաստիճանը կարգավորելիս, համակարգչով նկար մշակելիս մգացնել–բացացնելու, կոնտրաստը կարգավորելու և նմանատիպ այլ հարցերում, որպես կանոն, կլոր թվերի վրա եմ դնում. օրինակ՝ եթե 10–ը քիչ է, ուրեմն հաջորդը կարող է լինել միայն 15–ը, հետո՝ 20–ը, և այդպես շարունակ։ Մնացած՝ ոչ կլոր թվերն ուղղակի բացառվում են :}։

Որևէ բան գրի առնելիս երբեք բառերը չեմ կրճատում։ Դեռ ուսանող ժամանակվանից նշանների մի ամբողջ համակարգ էի մշակել, որոնցից օգտվում էի արագ գրելու անհրաժեշտության դեպքում, դե, հիմնականում լեկցիաների ժամանակ, համարյա բոլոր վերջածանցների, ինչպես նաև որոշ քերականական վերջավորությունների ու որոշ բառարմատների համար հատուկ նշաններ ունեի, բոլոր լեկցիաներիս տետրերի շապիկների առաջին մասում էլ էդ նշանների տեղեկատու էի ապահովում, այսինքն՝ գրում էի նշանները, դիմացը՝ թե դա որ բառը կամ վերջածանցն ա, որ տետրիցս օգտվողների համար էլ պարզ լիներ :D։ Մի խոսքով՝ ամեն ինչ անում էի, մենակ թե բառերը չկրճատեի։ Ինձ համար բառերի վերջավորությունների որոշակիությունը միշտ շատ կարևոր ա եղել :roll։

Ուլուանա
29.07.2011, 11:20
Բրաուզերումս կարևոր թաբերը, որոնք օրերով, շաբաթներով կամ ամիսներով չեմ փակում ու միշտ բաց են, նենց եմ բացում, որ back կամ forward չունենան, եթե հանկարծ հետո պարզում եմ, որ դրանցից մեկն ու մեկի back-ը կամ forward-ը ակտիվ ա, հասցեն նոր թաբում copy paste եմ անում :)) Էս մեկը իրոք մարազմ ա :))
Սա ես էլ ունեմ, բայց էս հարցում քո չափ հետևողական չեմ. ոչ միշտ եմ առանձին թաբում քոփի անում, որ back կամ forward անել չլինի :))։

Զզվում եմ, երբ ծրագրերիցս ինչ-որ մեկը ափդեյթ արած չի, պարտադիր պետք ա ափդեյթ անեմ: Նաև չեմ սիրում, երբ ուրիշների կոմպերի ծրագրերը ափդեյթ արած չեն լինում, առանց իրենց կարծիքը հարցնելու ափդեյթում եմ :))
Լավ ա՝ կոմպս ձեռդ չի ընկել :D։ Ես էլ հեչ չեմ սիրում ափդեյթ անել :oy։

Կինո նայելուց ինձ ոչ մեկ չպիտի խանգարի, լույսերը պետք ա անջատած լինեն, եթե հանկարծ կեսից խանգարեցին կամ խոսացրեցին, հետ եմ տալիս ու էդ հատվածը էլի եմ նայում: Կինո նայելուց ոչ մի կադր չպետք ա բաց թողնեմ:
Ես էլ, դրա համար Վազգենի հետ կինո նայելիս հաճախ տարաձայնություններ ենք ունենում. ինքը իրան չհետաքրքրող մասերը սիրում ա առաջ տալ :D, իսկ ես ոչ մի վայրկյան չեմ սիրում բաց թողնել։

Ատամի մածուկը օգտագործելիս պետք ա անպայման ամենածայրից սեղմեմ, եթե հանկարծ ինչ-որ մեկը մեջտեղից սեղմած լինի, հետևից սեղմելով կուղղեմ :))

Ձողիկով ինչ-որ բան խմելուց պարտադիր պետք ա մինչև վերջ խմեմ, մինչև ձողիկը ֆռթ-ֆռթոցներ հանի :))
Ստորագրեցի :))։

Ուլուանա
29.07.2011, 11:32
Հա, մոռացա ասել. ես էլ եմ ուտելիս ամենահամով մասերը պահում, որ վերջում ուտեմ :nyam. ես ընդհանրապես ամեն ինչում հեփի էնդ եմ սիրում :))։ Օրինակ՝ ձմերուկ կամ սեխ ուտելիս, տակի մասը միշտ սկզբից եմ կծում, ուտում, վերևի՝ քաղցր մասը, վերջում :roll։

Նարե91
29.07.2011, 12:22
Թու՞ղթ, գրի՞չ....էլ պռծում չկա: «Անուն-ազգանունս» մեկ էլ «Հայաստանի Հանրապետություն» լրացնում են դատարկ տարածությունը: Գործիս տեղի բոլոր պատվիրաթերթիկների վրա պարտադիր հետքս եմ թողնում: :D

Իմ ձեռքն էլ, որ հանկարծ թուղթ ու գրիչա ընկնում, ամբողջ թղթի վրա մի ազատ տեղ չեմ թողնում. ծայրից ծայր ստորագրում եմ:) լսել եմ, որ էն մարդիկ, ովքեր հաճախ են սիրում իրենց անուն-ազգանունը գրել կամ ստորագրել, եսասեր ու մեծամիտ են լինում:think

Smokie
29.07.2011, 12:37
Հաաա, ես մեկը հիշեցի, իմ համար մի քիչ ծիծաղելի ա :)) , փոքր ժամանակ գազար ուտելիս միշտ վրայի շերտն էի ուտում, հետո անցնում քաղցր միջուկին :))

Ես էլ եմ հիմնականում գազարը տենց ուտում::))

Շերտը դառն ա ու անհամ, բայց միջուկը նե՜նց լավն ա::nyam

Ameli
29.07.2011, 21:08
Բա սենց տարօրինակություն ո՞վ ունի :)) , երևի մենակ ես. լինում է այնպես, որ ենթագիտակցաբար ընդօրինակում եմ իմ շրջապատի մարդկանց քայլվածքը /ի ուրախություն ինձ մենակ աղջիկներինը/, բայց դե կարևորը էն ա , որ շուտ եմ գլխի ընկնում ու անցնում իմ քայլվածքին:

Ուտելու հետ կապված տարօրինակություններիցս էլ մեկը սա է, որը փոքրուց մինչև հիմա պահպանվել է. ջնարակապատ պաղպաղակ ուտելիս միշտ վրայի շոկոլադի շերտն եմ ուտում, նոր անցնում բուն պաղպաղակին, դրա համար էլ եթե ընտրության հնարավորություն կա ջնարակապատը չեմ ընտրում:

Սամվել
30.07.2011, 11:51
Դպրոցական տարիներից մինչև ինստիտուտն ավերտելը սենց սովորություն ունեի, դաս պատմելուց միշտ պարտադիր պետքա գրատախտակի դեմով քայլեի աջ ձախ աջ ձախ, որ հանկարծ դասատուն ասում էր տեղում կանգնած պատմի էդ դասը ինչքան էլ լավ իմանայի լռվում էի չէի կարողանում պատմել, հետո տենց ստիպված դասատուներն ու երեխեքը հարմարվել էին էդ մտքին :oy

Մանուլ
30.07.2011, 17:41
Իմ ձեռքն էլ, որ հանկարծ թուղթ ու գրիչա ընկնում, ամբողջ թղթի վրա մի ազատ տեղ չեմ թողնում. ծայրից ծայր ստորագրում եմ:) լսել եմ, որ էն մարդիկ, ովքեր հաճախ են սիրում իրենց անուն-ազգանունը գրել կամ ստորագրել, եսասեր ու մեծամիտ են լինում:think

Ես էլ 7-8-րդ դասարանում աամբողջ օրը անունս էի գրում ձևավոր տառերով, ու ինձ ասում էին, որ ով իր անունը շատ ա գրում, շուտ կմահանա: :D Օյ-օյ, ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում (թու-թու-թու):

Նարե91
18.01.2012, 22:46
Ծայրից ծայր էս թեման կարդացի ու էնքան ուրախ եմ... ուրախ եմ , որ իմ բզիկների հետ հանդերձ մենակ չեմ էս աշխարհում, որ էլի կան մարդիկ, որ ունեն իմ բզիկներից ..... Մի քիչ գրեմ դրանց մասին...
մեկ-մեկ պատահում ա, որ ժամը երեքից- չորսից շուտ չեմ պառկում քնելու, ու նախքան պառկելս մոտենում եմ պատուհանին ու նայում, թե դիմացի շենքում քանի բնակարանի լույսերն են վառ, հաշվում եմ ու եթե շատ են լինում, ուրախանում եմ, որ մենակ չեմ արթուն էդ ժամին:D
մի ապուշ բզիկ էլ ունեմ... վայն էն ա, որ ձեռքս «առողջ» գրիչ տան.... վնասվածքներով հետ կվերադարձնեմ... ամբողջովին իրարահան կանեմ, լավագույն դեպքում էդ գրիչից մենակ կափարիչը կմնա
մարդկանց գրավոր կամ բանավոր խոսքը խմբագրելու հատկություն էլ ունեմ, գիտեմ մեկ-մեկ սիրուն չի լինում, բայց ի՞նչ անեմ... սխալ արտահայտություն կամ սխալ կետադրություն, որ տեսնում եմ, պարտադիր պիտի ուղղեմ...
մի ապուշագուն բզիկ ևս... երբ որ հողաթափերս հանում եմ, պարտադիր պիտի ուղիղ դնեմ, թարս կողմով եթե եղավ, կարողա գիշերը չքնեմ...

Smokie
18.01.2012, 22:58
Գիշերները քնելիս, որ ուզում եմ երաժշտություն եմ միացնում, հիմնականում Windows media player-ով եմ երգերը դնում՝ տեսահոլովակի տեսքով: Ու թեեւ մոնիտորը անջատում եմ ու վիդեոն ոչ ոք չի նայում, երբեք չեմ մինիմիզացնում այն, միշտ թողնում եմ, որ տեսահոլովակը ցույց տա անջատած էկրանին, հակառակ դեպքում չեմ հանգստանա::))

:D

boooooooom
18.01.2012, 23:07
Չեմ սիրում, երբ պատառաքաղով ուտելիքը լցնում են ափսեիս մեջ, հետո էդ նույն պատառաքաղը տալիս են որ ուտեմ դրանով :angry: Ընդհանրապես երբ ես սկսում եմ ուտել, իմ պատառաքաղը պետք է մաքուր լինի, սառը ու անպայման չոր: Նույնը վերաբերվում է գդալին:

Freeman
19.01.2012, 22:41
Մի բան էլ հիշեցի՝ լվացվելուց հետո եթե ջուրը փակելուց մինչև սրբվելը ձեռքս ինչ-որ տեղ կպավ, նորից լվացվում եմ: Եթե մարդու եմ բարևում, կամ ուրիշին պատկանող որևէ իրի եմ կպնում, հետո էլի գնում եմ լվացվելու:

Երբ բաժակով ջուր եմ խմում, էդ բաժակը աման լվանալու հեղուկով մի քանի անգամ լվանում եմ, թեկուզ եթե էդ մի քանի օրը մենակ ես եմ տանը լինելու, բացի դրանից ամաններն էլ եմ մի քանի անգամ լվանում ու եթե հանկարձ լվացած ամանը մինչև սրբելը ինչ-որ տեղ, անկախ էդ տեղի մաքրությունից, կպնում ա, նորից մի քանի անգամ լվանում եմ:(
Հ.Գ. երանի էն ժամանակները, երբ ամբողջ շաբաթը մերոնց հետ էի ապրում:(

Հ.Հ.Գ գիժը դու ես :angry :))

Enigmatic
20.01.2012, 02:59
մի հատ դեբիլ ծիկ էլ ես ունեմ: Հենց Հիսուսի նկարը տեսնում եմ, ամպայման ունքերս բարձրացնում եմ վերև, հենց սատանայի նկարն եմ տեսնում կամ նման մի բան, ունքերս էտ պահին ամպայման կիտում եմ:))

Life
20.01.2012, 06:52
Եթե սեղանին նոր/չկտրած պանիր կամ կարագ ա դրված լինում,անպայման առաջին կտորը կտրում եմ կողքի դնում,նոր երկրորդը ուտում :esim

Freeman
20.01.2012, 23:09
Հա, մի բան էլ ՝ էս թեմայում որ գրառմանը որ շնորհակալություն եմ հայտնել, դրա մեջի ծիկերն ինձ էլ են բնորոշ:)

AniwaR
21.01.2012, 04:09
Իսկ ես ոնց որ թե ոչ մի ծիկ չունեմ :/

Ավելի ճիշտ ժամանակին ունեի, հիմա սաղ կորել են:

Smokie
16.05.2012, 09:21
Ավելի հարմար թեմա չգտա...

Երբ հեռախոսովս, կամ player-ով որևէ բան եմ լսում ու ուզում եմ ձայնը բարձրացնել, կամ ցածրացնել, կոմպի դինամիկի ձայնն եմ բարձրացնում ու զգում, որ ինչ որ ոչ մի բան չի փոխվում:D

Ռուֆուս
16.05.2012, 16:44
Մի հատ էլ տարօրինակ բզիկ.. Երբ որ ինչ-որ բանի եմ սպասում, ասենք տրանսպորտի և այլն, սկսում եմ մտքիս մեջ 30-ից մինչև 0 հաշվել ու հետո իջնում եմ մինչև մինուս 30: Եթե էդ ընթացքում սպասելիքներս չեն արդարանում, էլի եմ սկսում հաշվել :)) Ու միշտ 30-ից մինչև մինուս 30 եմ հաշվում, ուրիշ տիրույթների չեմ անցնում :))

Valentina
10.06.2013, 21:22
Տանը մի քանի ձևի գդալներ ունենք, դրանց մեջ ես ունեմ սիրած գդալներ, ու գդալներ, որոնցով չեմ սիրում ուտել. դրանք ավելի քիչ են: Կա մեկը, որին ընդհանրապես տանել չեմ կարողանում, բայց հակառակի նման հենց ձեռքս գցում եմ պահարանից գդալ հանեմ, ինքն ա դուրս գալիս: :D

Ruby Rue
11.06.2013, 15:32
Բորդյուրների (հայերենը չգիտեմ...) ու բարձր տեղերի վրայով եմ համարյա միշտ քայլում, մեկ էլ՝ եթե աստիճանները թեքահարթակ ունեն, դրանում եմ բարձրանում/իջնում:
Երթուղայիններից էլ թռնելով եմ իջնում:
Մեկ էլ աթոռների վրա էնքան եմ ճոճվում, որ անպայման մի օր ջարդվում են ու ինձ էլ ջարդուխուրդ անում: Դրա համար էլ սիրում եմ սեղաններին, պատուհանագոգերին ու պահարանների վրա նստել: :D

Փողոցում, որ բարձրակրունկների վրա տգեղ ու հազիվ քայլող աղջիկներ եմ տեսնում, հետևից սկսում եմ իրենց ձևերն անել:
Մեկ էլ մի քանի տարի ա, մի 2 եվրոյանոց ունեմ, ինչ «կարևոր» որոշում կա, էդ եվրոն գցելով եմ ընդունում:
Ինչ-որ դժվար խնդիր լուծելիս նախընտրում եմ սեղանի վրա գրել: Հետո՝ ամեն քննությունից հետո սեղանս զանազան հեղուկներով ու սպիրտով մաքրում եմ, որ հաջորդ առարկան պարապեմ:
Բանաձևերն էլ պատերին եմ գրում, որ չմոռանամ: :))
Մեկ էլ, որ կոմպի դիմաց նստած եմ՝ մկնիկը ձեռքումս, ինչքան էլ էդ մկնիկը հետ գնա, նույնիսկ սեղանի եզրին հասնի, ես ալարում եմ ձեռքս բարձրացնել ու մկնիկը նորմալ դիրքի բերել: Տենց ստացվում ա, որ միշտ կիսապառկած եմ կոմպի սեղանի մոտ, մինչև մեկնումեկը չի գալիս ու մկնիկը չի բռնում-տեղափոխում:

Ճաշը սիրում եմ կաթսայի միջից ուտել, շերեփով, կամ մե՜ծ գդալով: (Հակահիգենիկ բան չկա, որովհետև սովորաբար ես ամբողջն ուտում եմ::P)
Բրինձով շիլայի մեջ էլ լիքը բալ եմ լցնում:
Շորերիս գրպաններում պարտադիր գրիչ եմ պահում, պայուսակներիս ամեն ծակուծուկ եմ էլ՝ շոկոլադ, որ հանկարծ պատահաբար գտնեմ ու ուրախանամ:
Քնելուց բարձը ոչ թե գլխիս տակ եմ դնում, այլ գլխիս վրա:
Կոպեկներն առանձին դրամապանակում եմ պահում, թուղթ փողերն՝ ուրիշ, կրեդիտ քարտերն էլ՝ առանձին, որովհետև ամեն ինչ ու հատկապես՝ փող կորցնելու բզիկներ ունեմ:

Մեկ էլ, որ մարդուն շա՜տ-շա՜տ եմ սիրում, պարտադիր կծում եմ, մազերն եմ քաշքշում, ծեծում եմ: :D

Վահե-91
11.06.2013, 18:34
Մեկ էլ, որ մարդուն շա՜տ-շա՜տ եմ սիրում, պարտադիր կծում եմ, մազերն եմ քաշքշում, ծեծում եմ: :D
թխի թող գա :bl :D

Շինարար
11.06.2013, 18:41
Ինձ մոտ սաղ նորմալ ա, ես բոլորի նման եմ, առանձնապես չեմ առանձնանում:

Valentina
11.06.2013, 19:17
Ինձ մոտ սաղ նորմալ ա, ես բոլորի նման եմ, առանձնապես չեմ առանձնանում:

Բայց էտ նորմալ ա՞, որ սաղ նորմալ ա :8
Ինձ թվում ա էս դեպքում ավելի շատ առանձնանում ես, քան չես առանձնանում :))

Վոլտերա
13.06.2013, 15:06
Ես անհետաքրքիր մարդ եմ, ոչ մի բզիկ չունեմ :)

ARMbrain
13.06.2013, 15:09
Իմ մոտ տարբեր ա, բայց մենակ մի հատ բզիկ ունեմ, էտ էլ չեմ ասի :P

Ես անհետաքրքիր մարդ եմ, ոչ մի բզիկ չունեմ :)

Մի տեսակ չեմ հավատում, չնայած որ քեզ մոտիկից չեմ ճանաչում:

ԱնԱիդա
13.06.2013, 18:31
բզիկներիցս առաջին հորիզոնականում ա են, որ, երբ գիտեմ դա /ասենք ինչ որ բան պատրաստելը/ պետքա հաստատ անեմ, ուրիշ տարբերակ չունեմ չանելու կամ փոխելու, կարևորա վերջապես, ինքս իմ հետ թարսվում եմ ու տենց մեծամասամբ բզիկս հաղթում ա ու չեմ անում:)

Enna Adoly
13.06.2013, 18:39
Մեկը գրիչներ ու բլոկնոտներ առնելնա:8Սիրահար եմ,մեծ տեսականի ունեմ:D
Երկրորդը շատ անկապ/զզվելի/ բառեր օգտագործելը,հատկապես հարազատ մարդկանց եմ ասում,իմ մոտ դա սիրո նշանան,օրինակ խոզ,էշոտնի,ք**ուտիկ::[
Իմ հետ ,ով շփվելա վարակվելա երկրորդով:
Երրորդը իմ սիրելի բլոկնոտը ու գրիչները հետս ամեն տեղ տանելնա:
Ընդհանրապես ես սովորություն ունեմ ինձ համար թանկ իրերը հետս քարշ տալու:
Չորորդը. կողքիս ով ծամի չմփչմփոցով կտամ բերնին::angry

Ուլուանա
14.06.2013, 20:53
Մի հատ բզիկ եմ հիշել (պիտի որ գրած չլինեմ էս մեկի մասին)։
Ուրեմն Ակումբում շնորհակալություններ ստանալիս ահավոր չեմ սիրում, որ շնորհակալությունների քանակը լինում ա 11, 13, 17, 19 և այլն, մի խոսքով՝ տասից մեծ բոլոր պարզ թվերը, բայց քսանից անցնելու դեպքում մենակ մեկերով ու իններով թվերն են աչքս ծակում, մնացածը նորմալ են :D։ Նենց մի տեսակ գեշ են երևում աչքիս էդ թվերով շնորհակալությունները, որ գերադասում եմ մի հատիկով էլ պակաս ստանալ, մենակ թե էդ թվերը չտեսնեմ գրառմանս տակ :}։

Հ.Գ. Բայց սա, իհարկե, չի նշանակում, որ հենց գրառմանս տակ 10 թիվը տեսնեք, էլ պետք չի շնորհակալություն տալ :D։

Նիկեա
16.11.2013, 15:26
1.Հատակին նստած եմ դաս սովորում:
2.Ամեն անգամ,երբ ամաններն եմ լվանում պատառաքաղներն ու դանակներն եմ հաշվում:
3.Գիրքը կարդալուց առաջ ցանկն եմ կարդում:
4.Իմ հետևից միշտ բոլոր դռները փակում եմ,լույսերն էլ անջատում:
5.Օրացույցի մեջ նշում եմ առաջին ձյան,առաջին անձրևի առաջին դեղնած տերևը տեսնելու օրերը:
6.Խոսելու ընթացքում մտովի փորձում եմ հաշվել,թե քանի բառ ասեցի:

Առայժմ այսքանը,որ հիշեմ էլի կգրեմ::)

Այբ
16.11.2013, 15:49
Թեկուզ աննշան ինչ-որ մի բանի ձեռք տամ, ձեռքերս պետք է լվանամ: Էնքան հաճախ եմ ձեռքերս լվանում, որ մամայիս դա նույնիսկ նյարդայնացնում է ::D

Ուլուանա
16.11.2013, 17:35
Թեկուզ աննշան ինչ-որ մի բանի ձեռք տամ, ձեռքերս պետք է լվանամ: Էնքան հաճախ եմ ձեռքերս լվանում, որ մամայիս դա նույնիսկ նյարդայնացնում է ::D
Ես էլ եմ տենց, բայց վերջերս ինձ վրա աշխատել եմ, մի քիչ անցել ա :))։

Նիկեա
16.11.2013, 18:14
Երբ ինչ-որ բան եմ պատրաստում,նախօրոք եղունկներս կտրում եմ,անգամ եթե շատ կարճ են:Տանել չեմ կարողանում երբ մագիլներով ինչ-որ մեկը մտնում է խոհանոց ու հարցնում,թե ինչով կարա օգնի:

Նիկեա
16.11.2013, 18:16
Երբ ինչ-որ բան եմ պատրաստում նախօրոք կտրում եմ եղունգներս,անգամ եթե կարճ են:Տանել չեմ կարողանում երբ ինչ-որ մեկը մագիլներով մտնում է խոհանոց ու հարցնում,թե ինչով կարա օգնի:

Smokie
18.11.2013, 15:22
Թեկուզ աննշան ինչ-որ մի բանի ձեռք տամ, ձեռքերս պետք է լվանամ: Էնքան հաճախ եմ ձեռքերս լվանում, որ մամայիս դա նույնիսկ նյարդայնացնում է ::D

Ես գետնին կպնելուց հետո եմ անպայման լվացվում, եթե էդ ժամանակ պատրաստվում եմ հաց ուտել: Դրա համար աշխատում եմ նեղություն չքաշել ընկած բանը գետնից բարձրացնելու, bajc խիղճս տանջում ա` երկու մատnերով, գետնին չկպցչնելու անհաջող փորձերով բարձրացնում եմ, տանում դնում ուր որ պետք ա, հետո էլ գնում էդ երկու մատերս լվանում:)) :D

Չգիտեմ ով ոնց, բայց ես էդ ամենը լրիվ նորմալ եմ համարում:

Ու մեկ էլ ցանկացած բան ուտելուց առաջ պարտադիր պիտի լվացվեմ, նույնիսկ եթե գետնին կպած չլինեմ:))

Ուլուանա
18.11.2013, 18:39
Ես կոսմետիկայի մատիտներ սրելու հետ կապված բզիկ ունեմ։

Ինչ սկսել եմ օգտվել կոսմետիկայից, այսինքն՝ առնվազն մի տասնհինգ տարի, մատիտներս ոչ թե սրիչով եմ սրում, այլ պարտադիր ածելիով։ Ձեռքով մանրակրկիտ սրելն ինձ համար սուրբ արարողություն է. ոչ մի սրիչի չեմ վստահում էդ գործը :D։ Նենց էլ սիրուն եմ սրում՝ լրիվ արվեստի գործ :roll։ Ուսանող ժամանակ երբեմն կուրսեցիներիս մատիտներն էլ էի սրում. ում մատիտը քոռանում էր, գիտեր, որ խմբում մի հատ կենդանի սրիչ կա :D։

Բայց ժամանակի առումով հեչ ձեռնտու չի, հատկապես երբ ուշանում ես, մեկ էլ դիմահարդարվելիս հայտնաբերում ես, որ մատիտդ քոռացած ա, իսկ դու չէիր հիշել, որ ժամանակին սրեիր։ Դե արի ու էդ նեղ մաջալին թուղթ ու հարթ մակերևույթ գտի, որ նստես, ածելիով մատիտ սրես։ Արդեն մտածում եմ հրաժարվել իմ դարավոր բզիկից։ Մի երկու օր առաջ առաջին «խախտումն» եմ արել. պարզվեց՝ էնքան էլ սարսափելի չի. սրիչն էլ ա լավ սրում :D, ու իմ համեմատ մի հատ մեծ պլյուս ունի՝ ավելի արագ ա սրում :}։

Alphaone
18.11.2013, 20:29
Մի քանի օր առաջ բզիկ եմ ձեռք բերել. էս էլ երկրորդ անգամ ինձանից խոշոր գումար գողացան, արդեն բզիկ ա դարձել պարբերաբար դրամապանակը ստուգելը, պայուսակից չհեռանալը ու էն կարգի զգուշավորությունը, որ ընդհանրապես ինձ նման ցրված էությանը բնորոշ չի: Ահավոր տհաճ բզիկ ա, չեմ երաշխավորում ընդօրինակումը :(

Արամ
18.11.2013, 22:28
Ես գետնին կպնելուց հետո եմ անպայման լվացվում, եթե էդ ժամանակ պատրաստվում եմ հաց ուտել: Դրա համար աշխատում եմ նեղություն չքաշել ընկած բանը գետնից բարձրացնելու, bajc խիղճս տանջում ա` երկու մատnերով, գետնին չկպցչնելու անհաջող փորձերով բարձրացնում եմ, տանում դնում ուր որ պետք ա, հետո էլ գնում էդ երկու մատերս լվանում:)) :D

Չգիտեմ ով ոնց, բայց ես էդ ամենը լրիվ նորմալ եմ համարում:

Ու մեկ էլ ցանկացած բան ուտելուց առաջ պարտադիր պիտի լվացվեմ, նույնիսկ եթե գետնին կպած չլինեմ:))

ծանր դեպք ա... տեբե սռոչնո նուժնո վ առմիյու

Vardik!
19.11.2013, 09:00
Էս թեմայի գրառումները կարդալուց հետո պարզեցի,որ ես բզիկներով հարուստ մարդ եմ: :D Բայց ամենաանուղղելի բզիկը երևի րոպեն մեկ ձեռներս լվանալնա: Մեկ էլ չեմ սիրում,երբ երկար եղունգներով մարդիկ խոհանոցի եփել-թափելու գործին են խառնվում: Բայց փոխարենը բզիկ ունեմ եղունգների հետ կապված: Պետքա եղունգներս միշտ սիրուն քսած-սարքած լինեն,թե չէ չեմ կարում գործ անեմ: Էննայի բզիկից ես էլ ունեմ: Գրիչներ ու բլոկնոտներ առնելը նկատի ունեմ: Թեկուզ հիմա դրանք էդքան էլ պետք չեն գալիս,բայց չեմ կարում անտարբեր անցնեմ: Բայց նենց էլ չի,որ դրանք հավաքվում են. աղջնակս հաճույքով խզբզումա՝ դեմքի ամենալուրջ արտահայտությամբ: :D

Ուլուանա
06.12.2013, 19:56
Կախվածությունների մասին թեմայում Արևհատիկի գրառումը տեսա, իմ բզիկներից մեկը հիշեցի։ Իմ դեպքում կախվածություն չի, ուղղակի բզիկ ա :))։ Ականջներս ծակելուց ի վեր (իններորդ դասարանում էի) դեռ չեմ հիշում էդպիսի օր, որ առանց ականջօղերի մարդամեջ դուրս գամ :))։ Դե, ընդհանրապես ես ամեն տեսակի զարդ էլ կրում եմ, բայց մենակ ականջօղն է, առանց որի ինձ մի տեսակ մերկ եմ զգում։ Առանց մատանիների էլ կարող եմ հանգիստ դուրս գալ, առանց վզնոցի էլ, առանց թևնոցի էլ, բայց ականջօղերը, թեկուզ շատ փոքր, թեկուզ համարյա աննշան, բայց պիտի լինեն :oy։

Վերջին բզիկներս շատ «ղզիկական» ստացվեցին :D։

Նիկեա
24.07.2016, 02:40
Բավականին հին բզիկ ա, բայց ես նոր եմ նկատում. որ տեսնում եմ ակումբում ինչ-որ հյուր ինչ-որ թեմա ա կարդում, գնում եմ էդ թեմա որ հյուրը իրեն մենակ չզգա :D

reminilo
24.07.2016, 12:40
Հեռախոսի բզիկ, ամեն անգամ երթուղայինից կամ մի ուրիշ մենքենայից իջնելուց առաջ անպայաման ստուգում եմ մոտս ա թե չէ, մի քանի վայրկյան խառնված, վախեցած վիճակ ու վերջին պահին գտնում եմ,իջնում:
Բա որ չեմ գտնում :)) իջնելուց հետո երկրորդ սթրեսն ա սկսվում, ճանապարհի մեջտեղը պայուսակ եմ քրքրում ու պարզվում ա գրքերի մեջ էր ընկած լինում:
Մի ուրիշն էլ կա, իջնելուց նայում եմ նստարանին, կողքերը հանկարծ մի բան մոռացած չլինեմ :))
Իմ ամենսիրելի երգերը, էն երգերն են եղել, որոնք առաջին անգամ լսելուց չեմ հավանել:
Վերջերս ցանակացած բան հարցնելուց պատասխանաը «չգիտեմ»-ն ա, ասենք հաց կուտես, չգիտեմ մամ :D
Մի հատ էլ ասեմ, ես մեր կանգառը չեմ սիրում, ամեն անգամ մի կանգառ վերև եմ իջնում ու միշտ էս մյուս ճանապարհով եմ գնում:
Հեռախոսս էլ միշտ անհասանելի ա լինում, սրա պատճառով միշտ կռիվների մեջ եմ մամայիս հետ :D

laro
25.07.2016, 23:54
Առավոտյան արթնանալուց հետո առաջին բանը որ անում եմ, դա մազերս սանրելն ու հավաքելն ա, նոր մնացածը:
Աթոռս պիտի լինի իդեալական ուղիղ դիրքում սեղանի նկատմամբ, թե չէ չեմ կարում նստեմ:
Մեկ-մեկ առանց պատճառի կարող ա բզիկս բռնի ու չուզեմ զանգին պատասխանել կամ պմ-ին: