PDA

Դիտել ողջ տարբերակը : Երկուշաբթի օրվանից...



Artgeo
09.06.2007, 01:07
Մարդիկ հաճախ են ասում «Վերջ, երկուշաբթի օրվանից... » ու շարունակությունը բոլորի մոտ տարբեր է: Թողնում եմ ծխելը, սկսում եմ դիետա, սկսում եմ պարապել և այլն և այլն: Այսօր շաբաթ է, իսկ ի՞նչ եք անելու դուք երկուշաբթի օրվանից:

Wisper
09.06.2007, 01:12
Լսի, դու լրիվ դեմք ես հաա «Ձեռնաշարժությամբ չեմ զբաղվի»: Մուհահահա :D :lol
Դէ, ես մտածում եմ հետևյալը՝
- Վսյո, վաղվանից (կիրակի օրով եմ մտածում) կգնամ ազգային գրադարան գրանցվելու, Պոլիտեխի գրադարան կգնամ՝ գրքերը հանձնելու....... քննության օրերը կիմանամ :o :ok :D

Ուլուանա
09.06.2007, 08:45
Երկու տարբերակ էի ուզում գրել, բայց քանի որ բազմակի ընտրության հնարավորություն չկար, ընտրեցի դրանցից մեկը՝ կգրեմ այն, ինչ մտադրվել եմ գրել։ :D Ուզում էի ընտրել նաև տարբեր տեղերից այլևս չուշանալու տարբերակը... :oy

Cassiopeia
09.06.2007, 08:47
Երկու տարբերակ էի ուզում գրել, բայց քանի որ բազմակի ընտրության հնարավորություն չկար, ընտրեցի դրանցից մեկը՝ կգրեմ այն, ինչ մտադրվել եմ գրել։ :D Ուզում էի ընտրել նաև տարբեր տեղերից այլևս չուշանալու տարբերակը... :oy

Այդ տարբերակը քեզ շատ պետք կգա:D
Իսկ ինձ համար հարմար տարբերակ չկա... :(

John
09.06.2007, 09:03
Ինչու՞ չկա «վաղվանից կսկսեմ դասերս նորմալ սովորել» տարբերակը… համոզված եմ, որ «Ձեռնաշարժությամբ չեմ զբաղվի» տարբերակը ոչ ոք չի ընտրի (որովհետև հայեր են հարցման մասնակիցները): Դրա փոխարեն կարելի է դնել իմ առաջարկած տարբերակը…

Աբելյան
09.06.2007, 09:41
Թողնում եմ ծխելը.
հլը չեմ էլ սկսել, ուր մնաց թողեմ
Առավոտյան շուտ կարթնանամ ու կվազեմ.
հավես չունեմ
Կգնամ տրենաժորների ու լողավազան.
հավես չունեմ
Կնստեմ դիետայի կամ պաս կպահեմ.
ոչ մի դեպքում
Կգնամ եկեղեցի.
բայց կգնա՞մ որ
Չեմ ուշանա դպրոց, համալսարան, գործի.
կուշանամ լավ էլ
Ձեռնաշարժությամբ չեմ զբաղվի.
էս ինչեր էս ինձ սովորացնում :oy
------------------------------------------------------------
Ոչինչ էլ չեմ անի, թքած ունեմ երկուշաբթի էլ, շաբաթ էլ...

Ուլուանա
09.06.2007, 09:51
Այդ տարբերակը քեզ շատ պետք կգա:D
Իսկ ինձ համար հարմար տարբերակ չկա... :(
Փաստորեն, դու միշտ ամեն ինչ ճիշտ ու ժամանակի՞ն ես անում։ :o :D
Եթե ուրիշ տարբերակ ունես, գրիր։ :P ;)

Cassiopeia
09.06.2007, 09:59
Փաստորեն, դու միշտ ամեն ինչ ճիշտ ու ժամանակի՞ն ես անում։ :o :D
Եթե ուրիշ տարբերակ ունես, գրիր։ :P ;)

Աշխատում եմ լինել պարտաճանաչ, հուսով եմ, որ ստացվում է մոտս:oy
Իսկ ինձ համար՝ կցանկանայի երկուշաբթի օրվանից համեմատաբար քիչ ժպտալ (դեմքիս մկանային համակարգը ցավում է արդեն ժպտալուց:D)

Kheranyan
09.06.2007, 10:02
Քվեարկել եմ վերջին տարբերակի օգտին, քանի որ ինձ համար նշանակություն չունի թե ինչը երբվանից պիտի սկսեմ, եթե որոշեցի ուրբաթ սկսել ուրեմն կսկսեմ ուրբաթ, եթե հինգշաբթի, ուրեմն` հինգշաբթի: Որոշում կայացնելու և այն իրագործելու համար օրը կարևոր չի, կարևորը ցանկությունն է, իսկ այ որ ասում են ֆսյո վաղվանից կամ ինչ որ մի օրվանից սկում եմ սա կա նա անել, ապա մեծ մասամբ զբաղվում են ինքնախաբեությամբ, որովհետև հիմանականում ոչինչ էլ չեն անում իրենք իրենց իսկ տված խոստումներից:

Root
09.06.2007, 13:06
Ոչինչ էլ չեմ անի, ԱՐԴԵՆ թքած ունեմ երկուշաբթի էլ, շաբաթ էլ...

Մանե
09.06.2007, 13:55
կամ էլ մտածում եմ վաղվանից կպարապեմ քննության համար:)
Եվ այդպես ամեն օր,մինչև չի գալիս քննության օրը:D

քաղաքացի
09.06.2007, 14:04
Նենց մեծ հաճույքով կպատասխանեի մի քանի տարբերակների՝
1. Թողնում եմ ծխելը
2. Էլ չեմ խմի ալկոհոլային խմիչքներ
3. Չեմ ուշանա դպրոց, համալսարան, գործի
4. Ձեռնաշարժությամբ չեմ զբաղվի
5. Կգրեմ այն, ինչ մտադրվել եմ գրել
և վերջում՝ առավոտվա լուսաբացի ժամերին մի հատ աչքերս բացում եմ ու մտքում ասում. «Ոչինչ էլ չեմ անի, թքած ունեմ երկուշաբթի էլ, շաբաթ էլ...»

Ձայնալար
09.06.2007, 18:58
Թողնում եմ ծխելը
Չեմ կարող թողնել, որովհետև առանձնապես չեմ ծխում
Առավոտյան շուտ կարթնանամ ու կվազեմ
Հաստատ չեմ անի, ու չեմ էլ կարծում որ պետք է. ավելի լավ է 1 ժամ ավել քնեմ
Կգնամ տրենաժորների ու լողավազան
Երբ որ ժամանակ եմ ունենում հաճույքով գնում եմ, իմ համար չգնալն է ավելի դժվար
Կնստեմ դիետայի կամ պաս կպահեմ
Վոնցվոր թե առանձնապես դրա կարիքը չունեմ
Կգնամ եկեղեցի
Հա էլի կգնամ, բայց ինչի՞ երկուշաբթի օրվանից
Էլ չեմ խմի ալկոհոլային խմիչքներ
Էտ եր պակաս
Չեմ ուշանա դպրոց, համալսարան, գործի
Լավ միտք է, երբեմն այդպես ասում եմ, մեկ-մեկ նույնիսկ անում. դրա համար պետք է պարզապես ժամանակին քնել
Ձեռնաշարժությամբ չեմ զբաղվի
Պատճառ չեմ տեսնում չզբաղվելու
Կգրեմ այն, ինչ մտադրվել եմ գրել
Այն ինչ մտադրվել էի գրել արդեն մոռացել եմ
Ոչինչ էլ չեմ անի, թքած ունեմ երկուշաբթի էլ, շաբաթ էլ...
ԷԷԷԷ թքած ունենալը որս ա է

Firegirl777
09.06.2007, 19:18
Թողնում եմ ծխելը
Չեմ էլ ծխում

Առավոտյան շուտ կարթնանամ ու կվազեմ
Կուզենայի, բայց որ հոգնած եմ հաստատ չեմ արթնանա

Կգնամ տրենաժորների ու լողավազան
չէէէ, տենց տեղեր չեմ սիրում գնալ

Կնստեմ դիետայի կամ պաս կպահեմ
Առանց էդ էլ վերջերս նիհարել եմ, դիետայի կարիք չունեմ, երբեք էլ չեմ պահել

Կգնամ եկեղեցի
Եթե ստացվի միշտ էլ գնում եմ, պարտադիր չէ հարկդրվել, եկեղեցի գնում են, երբ իրոք ցանկանում են

Էլ չեմ խմի ալկոհոլային խմիչքներ
Միայն գինի եմ խմում են էլ առիթից առիթ, էլ չխմելու կարիք չկա

Չեմ ուշանա դպրոց, համալսարան, գործի
Երբեք չեմ ուշացել

Ձեռնաշարժությամբ չեմ զբաղվի
էս մի կետը այնքան էլ լավ չհասկացա իմաստը որն է՞

Կգրեմ այն, ինչ մտադրվել եմ գրել
Հիմնականում աշխատում եմ հենց այդպես էլ վարվել....

Ոչինչ էլ չեմ անի, թքած ունեմ երկուշաբթի էլ, շաբաթ էլ...
ԱՄԵՆԱԼԱՎ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Ընդհանուր առմամբ լավ հարցում է, ապրես Արտ...

Artgeo
10.06.2007, 17:24
Ձեռնաշարժությամբ չեմ զբաղվի
էս մի կետը այնքան էլ լավ չհասկացա իմաստը որն է՞.
Էհ, եթե մինչ այժմ չես հասկացել... Հմ.. բարդ ա... Գուգլում Օնանիզմ փնտրիր ;)



Ես օրինակ սենց եմ սկսել մտածել: Եթե մի բան անելու եմ, ապա հենց այսօրվանից կանեմ: Քանի որ երկուշաբթի արդեն այդ վճռականությունը չեմ ունենա:

Ի դեպ պետք չէ բերված տարբերակներով սահմանափակվել, կարող եք ձեր տարբերակները ասել :)

Array
10.06.2007, 18:46
Ինչքան մտադրվել եմ երկուշաբթի օրվանից որևէ բան սկսել,այդպես էլ չեմ սկսել:Փոքրիկ խորհուրդ,եթե կարելի է. եթե ուզում եք երկուշաբթի օրվանից որևէ բան սկսել,սկսեք,ոչ թե հաջորդ օրվանից,այլ հենց նույն վայրկյանից,երկուշաբթի էլ ինքնաբերաբար կշարունակեք:Դե վազելուն,կամ չուշանալուն չի վերաբերում,բայց դասերի հաշվով լավ օգնում է

Ուրվական
10.06.2007, 18:58
Էս թեման մի փոքր այլ ձևաչափով կարար "հոգեբանություն" թեմայում էլ բացվեր: Իրականում երկուշաբթին միշտ մարդկանց մոտ ասոցացվում է ինչ-որ նոր և դժվարին գործ սկսելու կամ շարունակելու հետ: Հոգեբանների կատարած ստատիստիկ վերլուծությունները ցույց են տվել, որ, օրինակ, ամենաշատ ինքնասպանությունները տեղի են ունենում հենց երկուշաբթի օրը: Իսկ ինչ մնում է հարցմանը, քվեարկել եմ՝ կգնամ տրենաժորների ու լողավազան, բայց դա առայժմ ոչ թե որոշում է, այլ ուղղակի ձգտում, կամ ավելի ճիշտ՝ բարի ցանկություն::D

Մասսագետ
11.06.2007, 01:57
Դե ես էլ չգիտեի ինչ քվեարկեի քվեարկեցի առավոտը շուտ կարթնանամ ու կվազեմ: Ամենահարմար տարբերակը, որ հաստատ կանեմ:

Norton
19.11.2008, 04:11
Կսկսեմ չուշանալ դասից…:angry

Nuard
19.11.2008, 15:38
Դե ես էլ չգիտեի ինչ քվեարկեի քվեարկեցի առավոտը շուտ կարթնանամ ու կվազեմ: Ամենահարմար տարբերակը, որ հաստատ կանեմ:

Իսկ ով ինչի համար որ քվեարկում է, պիտի իրականացնի՞ :) ...

Էդպես հաստատ արդեն տասնյակ երկուշաբթիներ են չէ անցել :)

Janita Hero
19.11.2008, 15:47
NORTON էս որտեղի՞ց պեղեցիր էս թեման :))

Ես դեռ չեմ քվեարկել, բայց մտածում եմ, որ վերջին տարբերակն ամենամոտն ա աշխարհի բնակչության 199%-ին

ինքս էլ բացառություն չեմ :P

Գաղթական
10.12.2008, 21:17
պահ պահ..
վերջապես գալուա էդ սպասված երկուշաբթին..
եկող երկուշաբթի օրվանից, ընդամենը մեկ շաբաթով, ահավոր խայտառակ բաներով ենք զբաղվելու..
ու լիքը-լիքը մեղքեր գործելու..
ԱՄՆ-ից մանկության ընկերսա հյուր գալու մեզ..
ում հետ չենք հանդիպել սա էլ արդեն համարյա թե 9 տարի..
:nyam

Rammstein
11.01.2009, 20:41
NORTON էս որտեղի՞ց պեղեցիր էս թեման
Մի հատ էլ ես պեղեմ, էս թեման, էսօր հնագիտության ոգեշնչում ա մոտս սկսել, կպած թեմաներ եմ պեղում։ :D

Ես երկուշաբթի օրվանից (կակռազ վաղը երկուշաբթի ա), չեմ թողնի ծխելը (չնայած էնքան էլ չեմ ծխում), շուտ չեմ արթնանա, ու չեմ վազի, ոչ մի տրենաժոր, մրենաժոր չեմ գնա, դիետաների վրա չեմ նստի, եկեղեցի չեմ գնա (եկեղեցի կիրակի են գնում), ալկոհոլը չեմ թարգի (չնայած ալկաշ չեմ), համալսարանից կուշանամ (չնայած դեռ դաս չկա... :D), ձեռնաշարժությամբ կզբաղվեմ... Մի խոսքով` վերջին տարբերակը... :lol

ivy
11.01.2009, 20:55
Երկուշաբթի օրվանից, այսինքն՝ վաղվանից, նոր աշխատանքի եմ: :)

Rammstein
11.01.2009, 21:03
Երկուշաբթի օրվանից, այսինքն՝ վաղվանից, նոր աշխատանքի եմ: :)
Դե, նոր աշխատանքդ շնորհավոր... :))

Freeman
29.05.2010, 19:27
Ոնց տեսնում եմ ոչ-ոք չի ընտրել <Ձեռնաշարժությամբ չեմ զբաղվի>,բոլորը զբաղվելու են

Արևհատիկ
29.05.2010, 20:04
Երևի «Չեմ ուշանա դպրոց, համալսարան, գործի» տարբերակը պիտի ընտրեմ: Չնայած առանձնապես չեմ ուշանում, բայց դե մեկ-մեկ ստացվում ա:
Իսկ էս երկուշաբթի օրվանից, ինչպես բոլոր աշխատող մարդիկ, էնպես էլ ես, սիստեմատիկ գործի եմ գնալու :P :))

aerosmith
30.05.2010, 10:50
Երկուշաբթի օրվանից քննություններիեմ գնալու։ ՅԱԽԽԽԽՔ :[

Լուսաբեր
30.05.2010, 11:05
Այս երկուշաբթի օրվանից մինչև մյուս երկուշաբթի անհամբերությամբ ու ամենայն լարվածության մեջ եմ ընկնելու,
որովհետև կյանքիս :love համար ամենակարևոր շաբաթը կլինի ... այսպես ասած իմ տարբերակը չկար

Հաջողություն գոնե մաղթեք :))

Հայկօ
27.12.2010, 02:24
Երկուշաբթի օրվանից սկսած որոշել եմ էլ Snooze չսեղմել :think:

Ֆոտոն
21.02.2012, 16:20
Միշտ մտադրվում եմ երկուշաբթիից պարապել: Ամեն անգամ էլ չի ստացվել: Էս անգամը վերջինն ա, որ պետք ա սկսել պարապել, թեզն ա: Քանի որ այս երկուշաբթի ուղղակի ինքս ինձ «փաստի առաջ կանգնեցրի», ղեկավարիս հետ պայմանավորվեցի, ինքն իրեն սկսեցի: Այսօրվանից սկսում եմ պարապելը: :))

Իսկ ընդհանրապես, երբ այսլևս երկուշաբթի չկա, ասում եմ՝ վաղն առավոտից կամ էսօր իրիկունը, ու էդպես ցիկլի մեջ եմ ընկնում, բնականաբար, մնում է քննության գիշերը: :D

Lanterfant
26.02.2012, 19:37
Քվեարկել եմ «Կգնամ տրենաժորների ու լողավազան», քանի որ լողավազանի տոմս ունեմ, որով դեռևս կարող եմ մի քանի անգամ լողալ ու արդեն մի քանի ամիս չեմ գնացել: Բայց տրենաժորների երբեք չեմ գնալու...