PDA

Դիտել ողջ տարբերակը : Բացասական էներգիա

Kita
08.06.2007, 17:53
Նրանից հետո, երբ մեզ լքում են ինչ-որ ձևով կամ մի կողմ նետում, մեր էներգետիկայում առաջանում է այսպես ասված ճեղք, որից անընդհատ էներգիայի արտահոսք է գնում: Մարդու էներգիան համեմատենք գնդիկի հետ: Գնդիկի կենտրոնը՝ ուշադրության կիզակետը(ֆոկուսը), ունի կամ պարունակում է ավելի քան ուժեղ պոտենցիալ: Ինչքան մոտ է ուշադրության կենտրոնը ճեղքին, այնքան ավելի շատ էներգիա է անջատվում, իսկ եթե հեռու է, ավելի քիչ: Եվ այդ պատճառով, երբ մարդ անընդհատ մտածում է ինչ-որ տհաճ դեպքի մասին, այսինքն իր ուշադրության ֆոկուսը դրա վրա է ուղղում, ավելի շատ էներգիա է կորցնում: Եվ այդ ճեղքը փակվում է միայն այն ժամանակ, երբ մենք սրտանց ներում ենք մեզ ցավ պատճառած մարդուն:
Մի քանի տարբերակներ բերենք.
ա. մենք ուղղակի սրտանց ներում ենք մեզ ցավ պատճառած մարդուն, և ճեղքը փակվում է,
բ. եթե մարդը սրտանց չի ներել և վրեժ չի լուծել. նա շարունակում է էներգիա կորցնել,
գ. եթե մարդը սրտանց չի կարող ներել ուրիշներին, բայց չի ցանկանում էներգիա կորցնել, նա դիմում է վրեժին:
Նա սկսում է վրեժի որոշակի պրոցես,նրա մեջ էներգիա է լցնում, պլանավորում է այն և այդպես շարունակ… Եվ հենց որ նա ինֆորմացիա է ստանում վրեժի կայացման մասին, նա սրտանց ներում է ցավ պատճառած մարդու արարքը, և ճեղքը փակվում է: Բայց ամեն դեպքում նա դրսից էներգիա չի ստանում: Նա չի վերցնում այն մարդու էներգիան, որից վրեժ է լուծել, նա ստանում է իր սեփական էներգիան, որը ներդրել էր իր վրեժի պրոցեսի մեջ: Պրոցեսի տրամաբանական ավարտի դեպքում, նրանում ներդրված էներգիան վերադառնում է:
Եթե օրինակ ինչ-որ մեկը վրեժը իրականացրել է, և ինչ-որ տեղից նրան սուտ տեղեկություն է եկել վրեժի կայացման մասին, այդ դեպքում նույնպես ճեղքը փակվում է, և էներգիան վերադառնում է: Ամենաքիչը հանդիպում ենք Ա տարբերակին, իսկ ավելի հաճախ Բ և Գ տարբերակների համատեղմանը՝ «Ես հիշաչար չեմ, բայց լավ հիշողություն ունեմ»:): Եվ հնատրավորության դեպքում այս դեպքում ներում ենք մեզ ցավ պատճառած մարդուն: Բայց այս դեպքում պետք է ուշադրություն դարձնել ճեղքի չափսերին: Ինչքան այն մեծ է, այնքան շատ էներգիա է դուրս գալիս: Նրանք, ովքեր չեն կարողանում ո՛չ ներել, ո՛չ վրեժ լուծել, շարունակում են անընդհատ էներգիա կորցնել:

Ընդհանրապես այս թեմայի վերաբերյալ բազմաթիվ կարծիքներ կան. սա դրանցից մեկն է: Այնպես որ կարող եք դուք էլ ավելացնել որոշակի կարծիքներ, և տարբերության վերաբերյալ քննարկենք:

Artgeo
08.06.2007, 19:23
Իմ մոտ արդեն ահագին ժամանակ է ա-ն է միշտ :)

electrical_storm
08.06.2007, 21:11
Եթե ինձ վատ բան արած մարդը արժի,կամ նրա արարքն արժի, ապա նրա համար կպատրաստեմ սառը վրեժ… իսկ,եթե էդքան չկա,ապա արհամարհանք… ներելու դեպքեր քիչ են լինում…

Firegirl777
09.06.2007, 15:21
Իմ մոտ գերակայում է Ա տարբերակը, ի դեպ նաև լսել եմ, որ մարդկանց աուրան ձվաձև է լինում, դա առողջ մարդկանց մոտ, իսկ հիվանդների մոտ այն դեֆորմացված է, ի դեպ կան հատուկ հեքիմներ, որոնք աուրայի ուղղմամբ բուժում են մարդկանց, բայց այդ մարդիկ էներգապես շատ ուժեղ պետք է լինեն, քանզի այդ բուժման ժամանակ իրենք շատ մեծ էներգիա են կորցնում,

Universe
10.06.2007, 19:00
Նրանից հետո, երբ մեզ լքում են ինչ-որ ձևով կամ մի կողմ նետում, մեր էներգետիկայում առաջանում է :

Ես կարդացել եմ -/+ աուրայի մասին մի գիրք, որտեղ այդ ամենը նկարագրվում է ավելի մանրամասնորեն…Կարելի է ասել, որ նույնիսկ չափից դուրս մանրամասնորեն : Կարծում եմ ինչ որ չափով յուրաքանչյուր մարդուն անհրաժեշտ է իմանալ այդ մասին տեղեկ8յուններ… Գիտեմ անձնց, ովքեր նույնիսկ խորացել են ու դեռ շարունակում են ուսումնասիրել այդ «վերացական» երևույթը…

lili-4
12.06.2007, 19:00
Նրանից հետո, երբ մեզ լքում են ինչ-որ ձևով կամ մի կողմ նետում, մեր էներգետիկայում առաջանում է այսպես ասված ճեղք, որից անընդհատ էներգիայի արտահոսք է գնում: Մարդու էներգիան համեմատենք գնդիկի հետ: Գնդիկի կենտրոնը՝ ուշադրության կիզակետը(ֆոկուսը), ունի կամ պարունակում է ավելի քան ուժեղ պոտենցիալ: Ինչքան մոտ է ուշադրության կենտրոնը ճեղքին, այնքան ավելի շատ էներգիա է անջատվում, իսկ եթե հեռու է, ավելի քիչ: Եվ այդ պատճառով, երբ մարդ անընդհատ մտածում է ինչ-որ տհաճ դեպքի մասին, այսինքն իր ուշադրության ֆոկուսը դրա վրա է ուղղում, ավելի շատ էներգիա է կորցնում: Եվ այդ ճեղքը փակվում է միայն այն ժամանակ, երբ մենք սրտանց ներում ենք մեզ ցավ պատճառած մարդուն:
Մի քանի տարբերակներ բերենք.
ա. մենք ուղղակի սրտանց ներում ենք մեզ ցավ պատճառած մարդուն, և ճեղքը փակվում է,
բ. եթե մարդը սրտանց չի ներել և վրեժ չի լուծել. նա շարունակում է էներգիա կորցնել,
գ. եթե մարդը սրտանց չի կարող ներել ուրիշներին, բայց չի ցանկանում էներգիա կորցնել, նա դիմում է վրեժին:
Նա սկսում է վրեժի որոշակի պրոցես,նրա մեջ էներգիա է լցնում, պլանավորում է այն և այդպես շարունակ… Եվ հենց որ նա ինֆորմացիա է ստանում վրեժի կայացման մասին, նա սրտանց ներում է ցավ պատճառած մարդու արարքը, և ճեղքը փակվում է: Բայց ամեն դեպքում նա դրսից էներգիա չի ստանում: Նա չի վերցնում այն մարդու էներգիան, որից վրեժ է լուծել, նա ստանում է իր սեփական էներգիան, որը ներդրել էր իր վրեժի պրոցեսի մեջ: Պրոցեսի տրամաբանական ավարտի դեպքում, նրանում ներդրված էներգիան վերադառնում է:
Եթե օրինակ ինչ-որ մեկը վրեժը իրականացրել է, և ինչ-որ տեղից նրան սուտ տեղեկություն է եկել վրեժի կայացման մասին, այդ դեպքում նույնպես ճեղքը փակվում է, և էներգիան վերադառնում է: Ամենաքիչը հանդիպում ենք Ա տարբերակին, իսկ ավելի հաճախ Բ և Գ տարբերակների համատեղմանը՝ «Ես հիշաչար չեմ, բայց լավ հիշողություն ունեմ»: Եվ հնատրավորության դեպքում այս դեպքում ներում ենք մեզ ցավ պատճառած մարդուն: Բայց այս դեպքում պետք է ուշադրություն դարձնել ճեղքի չափսերին: Ինչքան այն մեծ է, այնքան շատ էներգիա է դուրս գալիս: Նրանք, ովքեր չեն կարողանում ո՛չ ներել, ո՛չ վրեժ լուծել, շարունակում են անընդհատ էներգիա կորցնել:

Ընդհանրապես այս թեմայի վերաբերյալ բազմաթիվ կարծիքներ կան. սա դրանցից մեկն է: Այնպես որ կարող եք դուք էլ ավելացնել որոշակի կարծիքներ, և տարբերության վերաբերյալ քննարկենք
Շատ կցանկանայի իմանալ, այս ամենը սեփական տեսակետ է՝ ինչ- որ տեղ լսածից ելնելով, թե՞ գիտական հիմնավորված փաստ է:

Kita
12.06.2007, 19:30
Շատ կցանկանայի իմանալ, այս ամենը սեփական տեսակետ է՝ ինչ- որ տեղ լսածից ելնելով, թե՞ գիտական հիմնավորված փաստ է:

Սեփական տեսանկյուններից մեկն է՝ ինչ-որ տեղերից կարդալուց հետո, քանի որ ցանկացած նոր կարծիք ձևավորվում է այդպես:
Չեմ լսել, որ այս մի տեսանկյունը գիտական ապացուցված է և չգիտեմ հաստատ:

ihusik
13.06.2007, 02:28
"Кирлиан" կամ "эффект Кирлиан" - ահա այս անուններով փնտրեք ինտերնետում և կգտնեք գիտական հետազոտություններ էներգետիկ դաշտի՝ աուրայի և դրա հետ կապված շատ այլ հարցերի մասին:

Որոշ տեղեկություններ կարող եք ստանալ նաև այստեղից:
www: (http://anomalia.kulichki.ru/text6/285.htm)
www: (http://lebendige-ethik.net/4-7punkten_PE-kirlian.html)
www: (http://lebendige-ethik.net/4-fiksazija_fotoplenki.html)
www: (http://lebendige-ethik.net/4-kirlian-pribor.html)

lili-4
24.06.2007, 10:52
Սա նրանց համար, ովքեր ունեն մեծ համբերություն և ամուր ներվեր:D
Փորձեք տեսնել ձեր աուրան այս ծրագրի միջոցով…:think
http://www.koob.ru/books/aura_fiery.rar

Koms
26.06.2007, 16:43
Աուրա, բացասական և դրական էներգիա –
այս ամենը այսպես կոչված “զուգահեռ աշխարհի” կոմպոնենտներն են, որի մասին իրոք առժե երկարատև ու ծավալուն քննարկել,

*e}|{uka*
10.08.2007, 17:17
Մեր գոյության հիմքում ընկած է մի քանի ամբողջ կոմպլեքս էներգետիկ ուժերի:Առանց այդ էներգիայի մենք ուղակի գոյություն չէինք կարող ունենալ:Մարդկային աուրան ,ինչպես Էներգետիկ ֆենոմեն մտնում է բարդ զարգացած էներգետիկ համակարգի մեջ:Աուրան կենսային ուժ է ,որը լիցքավորում է մեզ էներգիայով և պահպանում է մեր գոյությունը:Յուրաքանչյուր մարդ կարող է իմանալ իր աուրայի գույնը և պրակտիկորեն և տեսականորեն..... Ես գիտեմ իմ աուրայի գույնը և շատ անբացատրելի բաններ պարզ դարձան ինձ իմանալուց հետո ;)
Եթե հետաքրքիր է կարող եմ ասել,թե տեսականորեն,թե պրակտիկորեն ոնց իմանալ աուրայի գույնը....;)

Ուլուանա
10.08.2007, 17:20
Եթե հետաքրքիր է կարող եմ ասել,թե տեսականորեն,թե պրակտիկորեն ոնց իմանալ աուրայի գույնը....;)
Այո, շատ հետաքրքիր է, կասե՞ս։ ;)

*e}|{uka*
10.08.2007, 18:04
Այո, շատ հետաքրքիր է, կասե՞ս։ ;)

Պրակտիկորեն դա մի քիչ դժվար է:Այն կատարվում է ձեռքերի օգնությամբ,երկու ձեռքերի ցուցամատներր միացնում ենք իրար, իսկ բութ մատները դնում ենք իրար վրա զուգահեռ ստեղծելով եռանկյունի,ոչ այդքան լույսավոր սենյակում սպիտակ ֆոնի վրա պահում ենք այդ եռանկունին,լիովին հանգիստ վիճակում, փորցելով կետ գտնել ու մի որոշ ժամանակ կենտրոնանում ենք այդ կետի վրա,փորցողները ասում են որ մի պահ կետը ինչ ,որ գույնի երանգով է պատվում,հենց այդ գույն էլ ձեր աուրայի գույն է,բայց կա նաև շատ հեշտ տարբերակ իմանալով քո ծննդյան թիվը,ամիսը,օրը պարզում ենք որոշակի աղյուսակի միջոցով ,(ցավոք սրտի չեմ կարող ներկայացնել աղյուսակը), թե դուք ինչ թվի տակ եք ծնվել:Յուրաքանչյուր թիվ մի ուրիշ աղյուսակի տակ համապատասխանում է աուրայի որոշակի գույնի.....
Ով ցանկանա կարող եմ աղյուսակի միջոցով նայել.........;)

Kita
10.08.2007, 18:47

Հետաքրքիր էր, ցավոք պրակտիկայի վրա այնքան էլ հեշտ չի լինում;):
Ինչ վերաբերում է աղյուսակին, ապա ես ցանկանում եմ, անձնագրումս կա գրած ծննդյան թվերը:;)

Firegirl777
10.08.2007, 18:53
Իմն էլ կասե՞ս Յոժ... Շա՜տ հետաքրքիր է, 16.06.86

Ծով
10.08.2007, 19:24
Իմ էն երգիան իրան սպառում ա ինտերնետում...
Ու էս վերջերս ամենաշատը հենց վիրտուալ աշխարհից եմ բացասական էներգիա ստանում...
դրականս եմ սպառում ու փակվում իմ սենյակում, որ ոչ մեկի հետ չխոսեմ...:(
Էդ ո?նց...բայց...

*e}|{uka*
10.08.2007, 20:24
Կիտ ջան դու ծնվել ես 6 թվի տակ,այդ թվի տակ ծնվածների աուրան համապատասխանում է դեղին գույնի տարբեր երանգներին: Այդ գույնին բնորոշ են քնքշությունը,ինտիլիգենտ են,շատ շփվող են, մարդկանց կողմից հեշտությամբ արժանանում են վստահության, ընկերասեր են:Այս գույնի աուրա ունեցողնորից գերակշռում են քննադատները, հրապարախոսները, քաղաքական գործիչները:Դեղին գույնը դասվում է գույների այն շարքին ,որոնք շատ հաճախ են հանդիպում մարդկային աուրայում::)

Ավելացվել է 11 րոպե անց

Իմն էլ կասե՞ս Յոժ... Շա՜տ հետաքրքիր է, 16.06.86

:) Դու ծնվել ես 1 թվի տակ.Այն մարդիկ ,որոնք ծնվել են1 թվի տակ, աուրայի գույնը հանդիսանում է նարնջագույնը: Տվյալ անձնավորությունները լինում են շատ նպատակսլաց, սիրում են ազատությունը, ունեն ահռելի համոզելու ունակություն: Երբեմն Էգոիստ են ու Էմոցիոնալ.......:P

*e}|{uka*
10.08.2007, 21:40
Իմն էլ կասե՞ս Յոժ... Շա՜տ հետաքրքիր է, 16.06.86

Քո թվի տակ է ծնվել Շեքսպիրը ;)

Ծով
10.08.2007, 21:46
Ես էլ եմ ուզում...խնդրում եմ:love
09.07.89:oy

StrangeLittleGirl
10.08.2007, 21:47
Ու էս վերջերս ամենաշատը հենց վիրտուալ աշխարհից եմ բացասական էներգիա ստանում...
դրականս եմ սպառում ու փակվում իմ սենյակում, որ ոչ մեկի հետ չխոսեմ...
Էդ ո?նց...բայց...
Ծո՛վ, լրիվ հասկանում եմ քեզ :(
Ինձ մոտ էլ է նույն վիճակը, բայց ոչ ոք չի հավատում: :(

Ուլուանա
10.08.2007, 21:51
Պրակտիկորեն դա մի քիչ դժվար է:Այն կատարվում է ձեռքերի օգնությամբ,երկու ձեռքերի ցուցամատներր միացնում ենք իրար, իսկ բութ մատները դնում ենք իրար վրա զուգահեռ ստեղծելով եռանկյունի,ոչ այդքան լույսավոր սենյակում սպիտակ ֆոնի վրա պահում ենք այդ եռանկունին,լիովին հանգիստ վիճակում, փորցելով կետ գտնել ու մի որոշ ժամանակ կենտրոնանում ենք այդ կետի վրա,փորցողները ասում են որ մի պահ կետը ինչ ,որ գույնի երանգով է պատվում,հենց այդ գույն էլ ձեր աուրայի գույն է,բայց կա նաև շատ հեշտ տարբերակ իմանալով քո ծննդյան թիվը,ամիսը,օրը պարզում ենք որոշակի աղյուսակի միջոցով ,(ցավոք սրտի չեմ կարող ներկայացնել աղյուսակը), թե դուք ինչ թվի տակ եք ծնվել:Յուրաքանչյուր թիվ մի ուրիշ աղյուսակի տակ համապատասխանում է աուրայի որոշակի գույնի.....
Ով ցանկանա կարող եմ աղյուսակի միջոցով նայել.........;)
Առաջարկածդ առաջին տարբերակն էլի որոշ չափով խելքին մոտիկ է թվում, բայց երկրորդը... բոլորովին համոզիչ չթվաց... :nea :8 *e}|{uka* ջան, հասկանու՞մ ես, ախր էդ աուրա կոչվածն իրականում այնքան անհատական ու այնքան նուրբ բան է, որ, իմ կարծիքով, ուղղակի անհնար է, որ նույն տարվա նույն ամսի նույն օրը ծնված բոլոր մարդկանցը նույն գույնի լինի։ :o Աուրան մարդու հոգու ու ներաշխարհի արտացոլումն է, հետևաբար ամեն մեկինն առանձնահատուկ է, ո՞նց կարելի է էդքան «կոպիտ» հաշվարկով որոշել, թե ինչ գույնի է այն... Ես որքան գիտեմ, նույնիսկ մի մարդու աուրան կարող է պահի տակ փոփոխվել տվյալ պահին ունեցած նրա հոգեվիճակից, զգացողություններից, էլ չեմ ասում՝ բնավորության փոփոխություններից։

StrangeLittleGirl
10.08.2007, 21:57
Ա՛ն, հիմա կստուգենք :P
Ես իմ գույնը տեսա, բայց մի բան էլ է շատ հետաքրքիր: Կետի գունավորվելու հետ մեկտեղ եռանկյունու ներսի սահմաններն էլ գույն ստացան, մի երևակայական եռանկյունի գծվեց, որն ուրիշ գույն ուներ:
Ինչևէ, չեմ ասում, թե ինչ գույներ եմ տեսել:
Սպասում եմ, թե դու ինչ կասես. 24.10.1986

Ավելացվել է 9 րոպե անց
Ի դեպ, ինձ թվում է՝ այդ շրջանակը ավելի շատ բան է ասում, քան կետը, որովհետև այնպես է գոյանում, ասես մաշկիցդ հետո մի ուրիշ շերտ է, բայց անշոշափելի:

*e}|{uka*
10.08.2007, 23:12
Կապը Թվերի (գիտություն թվերի մասին) ու մարդկային աուրայի միջև առաջին հայացքից շատ անհավատալի է ու անհեթեթ: Կյանքը կառուցված է թվերի հարմոնիայով. ինչը հաստատում էր Պլատոնը 550 մ.թ.ա.: Շատ դեպքերում թվի էներգետիկ մասնիկները համընկնում է աուրայի էներգետիկ մասնիկներիի հետ: Տարբեր փորձարկումներ են կատարել: տարբեր մարդկանց դոմինանտ աուրայի գույնն են որոշել հետո թվերի տեսության հիման վրա տեսել են, որ մեծամասնության աուրայի գույնի ու այն թվի տակ որ ծնվել են կա կապ, բայց դա չի վերաբերվում այն մարդկանց, որոնք բնական զարգացում չեն ստացել ու հետզարգացում են ապրել, այդ մարդկանց աուրայի գույնը բնականաբար գորշա ու կյանքի տարբեր հատվածներում փոփոխվում է, իսկ այն մարդիկ որոնք ծնված պահից նորմալ զարգացրել են իրենց ինստինկտները, կարողությունները, նորմալ զարգացում են ստացել նրանց աուրայի գույնը չնչին փոփոխություն կրած կլինի երանգների առումով...

Բյուր ջան նայեցի քո թիվը ութն էր, այդ թվի տակ ծնվածների աուրան իրա մեջ ավելի շատ պարունակում է կանաչ և դեղին գույներ, իսկ թիվը հաջողության թիվ է...

ԵՍ իմը նույնպես տեսել եմ երկար չարչարանքներից հետո ու թվերի տեսությանը համնկելա... ;)

StrangeLittleGirl
10.08.2007, 23:52
Իսկ ես տեսել եմ սկզբում դեղնասպիտակ, հետո կամաց-կամաց փոխվեց կապտասպիտակի: Էդ ոչ թե կետն եմ ասում, այլ եռանկյան շրջանակը: Իսկ կետը մուգ կապույտ էր :P

Ձայնալար
11.08.2007, 13:40
Ով ցանկանա կարող եմ աղյուսակի միջոցով նայել.........;)

Ես էլ եմ ուզում: 21.08.1982.
Համել հեսա կփորձեմ եռանկյուով տեսնել գույնս :)

*e}|{uka*
11.08.2007, 14:04
Ես էլ եմ ուզում: 21.08.1982.
Համել հեսա կփորձեմ եռանկյուով տեսնել գույնս :)

Քո թիվն մեկն է ,նարնջագույն վերևի գռարումներից կարդա գրել եմ նարնջագույնի մասին..;)

StrangeLittleGirl
11.08.2007, 16:02
Բյուր ջան նայեցի քո թիվը ութն էր, այդ թվի տակ ծնվածների աուրան իրա մեջ ավելի շատ պարունակում է կանաչ և դեղին գույներ, իսկ թիվը հաջողության թիվ է...
Հա՛, մեկ էլ ի՞նչ ես հասկանում հաջողության թիվ ասելով: Ինձ համար նման բաներ գոյություն չունեն: Դա սոսկ սնահավատություն է:

*e}|{uka*
11.08.2007, 16:14
Ես էլ եմ ուզում...խնդրում եմ:love
09.07.89:oy

Քո թիվը չորսն է, տվյալ աուրայի մեջ ավելի շատ կա շականակագույն երանգներ:Տվյալ մարդիկ շատ են սիրում բնությունը, սիրում են ճանապարհորդել:Հիմնական այս գույնի աուրա ունեն եկրաբանները,էկոլոգները, հնէաբանները: Մասնագիտության մեջ հասնում են մեծ հաջողությունների: Շատ հետևողակն են իրենց առողջության նկատմամբ: Երբեմն սիրում են մենակություն: ;)

Goga
11.08.2007, 16:19
Ես էլ եմ ուզում:oy 01.06.1986

*e}|{uka*
11.08.2007, 16:42
Ես էլ եմ ուզում:oy 01.06.1986

Քո թիվն էլ է չորսը.... ;)

murmushka
11.08.2007, 17:48
ես էլ կարո՞ղ եմ իմանալ :oy
12.07.1983

Շնորհակալություն :love

*e}|{uka*
11.08.2007, 17:57
ես էլ կարո՞ղ եմ իմանալ :oy
12.07.1983

Շնորհակալություն :love

Քո թիվը մեկն է,գույնը նարնջագույնը,արդեն գրված է նարնջագույնի մասին.. ;)

Մարիաննա
11.08.2007, 18:02
*e}|{uka*, մի հատ իմ թվերն էլ չե՞ս նայի: :) 25.10.1983

Առաջարկածդ առաջին տարբերակն էլի որոշ չափով խելքին մոտիկ է թվում, բայց երկրորդը... բոլորովին համոզիչ չթվաց...
Անահիտ ջան, ինձ էլ համոզիչ չթվաց, բայց ոչինչ, ոգեշնչում է պետք: :)) Ասում են կյանքում, ոչ մի նշանակալից բան առանց ոգեշնչման ձեռք չի բերվում: :)

*e}|{uka*
11.08.2007, 18:35
Քո թիվը վեցն է,աուրան ունի դեղին գույնի տարբեր երանգներ,գրված է դեղին գույնի մասին~ ...;)

ihusik
12.08.2007, 13:31
*e}|{uka* ջան չե՞ս ներկայացնի թե այդ աղյուսակով գույն որոշելու հայտնագործողը կամ հեղինակը ո՞վ է, ո՞ր աշխատությունում կամ գրքում այն կարելի է գտնել:

Եթե դժվար չէ զուտ հետաքրքրությունից ելնելով ու ստուգելու համար կարո՞ղ ես նաև իմ ծննդյան ամսաթվով ասես... 17.02.1974 Ասեմ որ մարդու և այլ օբյեկտների կամ իրերի աուրաները շուտվանից արդեն նկարում են ու կայքերը ներկայացրել եմ հենց այս թեմայում:

Selene
12.08.2007, 15:18
Քանի որ ես արդեն *e}|{uka*-ից հարցրել եմ և իմացել իմ աուրային համապատասխանող թիվն ու գույնը, ապա կգրեմ, որպեսզի նույն գույնի աուրայով մարդիկ արդեն այստեղից կարդան;):
Ուրեմն 14,01,1985թ.-ի թիվը 3-ն է, գույնը՝ վարդագույնը: Հիմնականում նման աուրայով մարդիկ լինում են բազմակողմանի զարգացած և տաղանդավոր:) Շնորհակալություն *e}|{uka*-ին:)

*e}|{uka*
12.08.2007, 15:59
*e}|{uka* ջան չե՞ս ներկայացնի թե այդ աղյուսակով գույն որոշելու հայտնագործողը կամ հեղինակը ո՞վ է, ո՞ր աշխատությունում կամ գրքում այն կարելի է գտնել:

Եթե դժվար չէ զուտ հետաքրքրությունից ելնելով ու ստուգելու համար կարո՞ղ ես նաև իմ ծննդյան ամսաթվով ասես... 17.02.1974 Ասեմ որ մարդու և այլ օբյեկտների կամ իրերի աուրաները շուտվանից արդեն նկարում են ու կայքերը ներկայացրել եմ հենց այս թեմայում:

Քո թիվը հինգն է, այդ թվի տակ ծնվածների աուրան իր մեջ է պարունակում ծիածանի բոլոր գույները,ավելի շատ իր մեջ պարունակում է կարմիր գույնը:Այդ մարդիկ լինում են շատ իմպուլսիվ,էմոցիոնալ,բազմակողմանի զարգացած ...
Ինչ վերաբերվում աղյուսակին դրա հայտնագործությունը շատ վաղուց է կատարվել...
Թվերի տեսությունը գալիս է դեռ մ.թ.ա., Պլատոնիցիսկ ավելի ուշ աուրայի վերաբերյալ աշխատություններ է կատարել ԱԳրիպը միջնադարում,որը եղել է փիլիսոփա,էլյեւզիանիստ,իսկ աղյուսակը կազմվել է արդեն մեր ժամանակներում մի քանի գիտնակաների փորցերի հիման վրա,ափսոս չեմ հիշում գրքի հեղինակի անունը,շատ վաղուց եմ կարդացել...;)

Սամվել
12.08.2007, 16:04
Շատ կներեք էլի որ միջամտում եմ …Ո՞վ է ստեղծել այս տեսությունը և ե՞րբ :8

Համ էլ իմն էլ նայի տենամ վերջը հո Կապույտ չեմ :D:D

Հ.Գ. 30.06.1988 ;)

Ավելացվել է 3 րոպե անց
Վաայ Այս Էջը Չէի կարդացել Կներեք, ուշադրություն մի դարձրեք :oy

StrangeLittleGirl
12.08.2007, 16:13
Թվերի տեսությունը գալիս է դեռ մ.թ.ա., Պլատոնիցիսկ ավելի ուշ աուրայի վերաբերյալ աշխատություններ է կատարել ԱԳրիպը միջնադարում,որը եղել է փիլիսոփա,էլյեւզիանիստ,իսկ աղյուսակը կազմվել է արդեն մեր ժամանակներում մի քանի գիտնակաների փորցերի հիման վրա,ափսոս չեմ հիշում գրքի հեղինակի անունը,շատ վաղուց եմ կարդացել...
- Ե՞րբ ես ծնվել:
- Մ. թ. ա. 200 թվին:
:D Մի՞թե ծիծաղելի չէ:
Հա՛, թվերը մեծ դեր ունեն մեր կյանքում, բայց մի՛ մոռացեք, որ տարեթվերը մարդիկ են հորինել՝ հաշվարկը պայմանականորեն սկսելով Քրիստոսի ծնունդից (էն էլ էլի էդ հարցը քննարկվում է. ե՞րբ է ծնվել Հիսուսը): Մահմեդականներն ուրիշ օրացույց են օգտագործում: Հետևաբար, ստացվում է, որ ըստ այդ օրացույցի, մարդիկ ուրիշ աուրա պետք է ունենան :think Հետաքրքիր է:

Brigada
09.08.2008, 17:38
ինչքան բացասական էներգիա է մեզնից դուրս գալիս, նույնքան էլ վերադառնում է ետ որոշ ժամանակ անց

Ջուզեպե Բալզամո
09.08.2008, 23:08
Ժող ջան էդ գույներ մույները պայմանական բաներ են: Էներգետիկ դաշտը առավել պարզ ներկայացնելու համար է: Ավելի մատչելի ու հետաքրքրիր դարձնելու համար է: Իրականում Աուրան գույն չունի, ինչպես գույն չունի սովորական սպիտակ լույսը - չնայած որ կազմված է բազմագույն մասերից:Իսկ բացասական էներգիան ավելի շուտ ստվեր է հիշեցնում, կամ դատարկություն:
Սա ասում եմ որպես մեկը, որը տեսել է բազմաթիվ աուրաներ և տեխնիկական միջոցներով, և նկարահանված, և անզեն աչքով…

ihusik
10.08.2008, 10:05
Աուրան գույն չունի՞:o բոլորինն սպիտակ է՞:think ինչպե՞ս դա կարող է լինել, երբ ինքս էլ տեսել եմ գունավոր Կիրլյանի ու Կորոտկովի ստեղծած ապարատների նկարած աուրաները ու նաև իմ ընկերոջ աուրայի նկարն ու նաև ինքս էլ տեսել եմ վարդերի նուրբ գունավոր չքնաղ աուրան:think չնայած ՝՝աուրայի՝՝ մասին էլ առանձին թեմա կա այս բաժնում;)

Ջուզեպե Բալզամո
10.08.2008, 10:53
Աուրան գույն չունի՞:o բոլորինն սպիտակ է՞:think ինչպե՞ս դա կարող է լինել, երբ ինքս էլ տեսել եմ գունավոր Կիրլյանի ու Կորոտկովի ստեղծած ապարատների նկարած աուրաները ու նաև իմ ընկերոջ աուրայի նկարն ու նաև ինքս էլ տեսել եմ վարդերի նուրբ գունավոր չքնաղ աուրան:think չնայած ՝՝աուրայի՝՝ մասին էլ առանձին թեմա կա այս բաժնում;)

Շատ ճիշտ ես: Բայց հավատա եթե ապարատը մի թեթև շարժեին, ուրիշ գույն էր երևալու: Եթե նույն դիրքում ապարտի ոսպնյակը փոխեին ուրիշ գույն …
Սպիտակ լույսը ապակյա պրիզմայի մեջով անցնելով ծիածան է գցում էկրանին: Պրիզման աննշան շարժելով կարելի է տարբեր գույներ դարձնել գերակշռող (ավելի հաստ շերտ, կամ պայծառություն…), մի խոսքով շատ չերկարացնեմ: Համանման ձևերով էլ աուրան կարելի է նկարել "ուզած" գույնի…

Երկնային
10.08.2008, 12:43
Յոժ, եթե էդ աղյուսակդ դեռ սաղ ա, իմն էլ կնայե՞ս… :)
26.11.88 :oy

Երկնային
17.08.2008, 15:23

մերսի… :):oy