PDA

Դիտել ողջ տարբերակը : Պիտակավորում



dvgray
08.06.2007, 17:51
Ուզում եմ զրուցենք և հայտնենք մեր տեսակետները անչափ տարածված էս երևույթի մասին:
Ի՞նչն է պատճառը, որ բանավիճողը սկսում է դիմացինին պրտակավորել ... "դավաճան", "ծախված", "գործակալ"՛..., երբ դիմացինը արտահայտում է իրենից 180 աստիճան տարբերվող տեսակետը հարցի վերաբերյալ:
Ճի՞շտ եք համարում, երբ բանավեճի մեջ օգտագործվում է այդպիսի հնարքներ: Արդյո՞ք կարելի է որակավորել մարդուն մտքի համար: Շեշտում եմ ՝ մտքի և ոչ թե գործողության...

Ձայնալար
09.06.2007, 19:48
Ուզում եմ զրուցենք և հայտնենք մեր տեսակետները անչափ տարածված էս երևույթի մասին:
Ի՞նչն է պատճառը, որ բանավիճողը սկսում է դիմացինին պրտակավորել ... "դավաճան", "ծախված", "գործակալ"՛..., երբ դիմացինը արտահայտում է իրենից 180 աստիճան տարբերվող տեսակետը հարցի վերաբերյալ:
Ճի՞շտ եք համարում, երբ բանավեճի մեջ օգտագործվում է այդպիսի հնարքներ: Արդյո՞ք կարելի է որակավորել մարդուն մտքի համար: Շեշտում եմ ՝ մտքի և ոչ թե գործողության...

Պիտակավորել նշանակում է մարդուն վերագրել հատկություն (հիմնականում բացասական) առանց ապացուցելու կամ հիմնավորելու (համաձա՞յն եք): Եթե այս սահմանումը ճիշտ է, ապա պիտակավորելու պատճառները կարող են լինել մի քանիսը՝
1. Ապացույցները, հիմնավորումների բացակայում են, կամ դրանք կան սակայն բանավիճողի ինտելեկտուալ հնարավորություններն այդ պահին թույլ չեն տալիս դրանք ձևակերպել
2. Արհամարական վերաբերմունք դիմացինի նկատմամբ (մոտավորապես այսպես՝ «արա դե գնա է եզի գլուխ ես ես քո հետ ինչ խոսամ»): Ընդ որում 2-րդ տարբերակը կարող է լինել 1-ինը թաքցնելու փորձի դրսեվորում:
3. Պիտակավորողի հուզական, չհավասարակշռված վիճակ: 3-րդը կարող է հանդիսանալ 1-ինի (կամ դրանք կան սակայն բանավիճողի ինտելեկտուալ հնարավորություններն այդ պահին թույլ չեն տալիս դրանք ձևակերպել) և երկրորդի պատճառ:
4. Եվ վերջապես դա կարող է արվել պարզապես հասարակական կարծիքի վրա ազդելու համար:

Artgeo
10.06.2007, 08:56
Ձայնալար ինձ միշտ առաջինն է հանդիպել, ընդ որում 4-րդ երբեք չի գործել :D
Ո՞նց պիտի ազդի այդպիսի հնարքները հասարակության վրա:

Հ.Գ. Խոսքը սովորական, նորմալ հասարակության մասին է, ոչ «օբշյակի» ու նրա շրջանակներում ստատուս ունենալ ձգտողների:

Philosopher
10.06.2007, 09:18
Ուզում եմ զրուցենք և հայտնենք մեր տեսակետները անչափ տարածված էս երևույթի մասին:
Ի՞նչն է պատճառը, որ բանավիճողը սկսում է դիմացինին պրտակավորել ... "դավաճան", "ծախված", "գործակալ"՛..., երբ դիմացինը արտահայտում է իրենից 180 աստիճան տարբերվող տեսակետը հարցի վերաբերյալ:
Ճի՞շտ եք համարում, երբ բանավեճի մեջ օգտագործվում է այդպիսի հնարքներ: Արդյո՞ք կարելի է որակավորել մարդուն մտքի համար: Շեշտում եմ ՝ մտքի և ոչ թե գործողության...
Խիստ կարևոր թեմա է, որին արժե անդրադառնալ: Իրականում մտքի համար պիտակավորումը արևմտյան քաղաքակրթության, արևմտյան կեցության ու գիտակցության ամենատարածված երևույթներից է, առանց որի դժվար է պատկերացնել որևէ քաղաքական ինստիտուտ, գիտության կամ մտածողության որևէ ոլորտ: Կարելի է ասել, որ արևմտյան քաղաքակրթության ինքնադիտման, ինքնագնահատականի հիմքում ընկած է հենց այդ պիտակավորումը մտքի համար: Օրինակ. փիլիսոփայության պատմությունը` որպես գիտություն, և ապա բոլոր այն գիտությունները, որոնք կապված են փիլիսոփայության հետ, շատ լավ պիտակավորում են գրեթե բոլոր խոշոր մտածողներին` Պլատոնից մինչև Յունգ, Արիստոտելից մինչև Ժիլսոն, Էպիկուրից մինչը Սարտր, Քամյու, Հայդեգեր և այլն: Իրականում` իդեալիստ, մատերիալիստ, էքզիստենցիալիստ, սխոլաստ և նմանատիպ այլ բնորոշումները պիտակավորումներ են, և դա ակնհայտ է յուրաքանչյուր լուրջ ուսումնասիրողի համար: Սակայն ակնհայտ է, որ այնուամենայնիվ բոլոր խոշոր մտածողները իրենց նախորդների ու իրենք իրենց մասին խոսում են հենց այդ պիտակներով, ինչն էլ հենց հաստատում է այն, որ արևմտյան քաղաքակարթությունը ինքն իրեն հայում է ու հասկանում պիտակներով: Հարցը, թե ինչու՞ է այսպես, բավականին լուրջ քննության առարկա, սակայն կարելի է նշել մեկ հիմնական հանգամանք. պիտակավորումը, ընդ որում նաև՝ սեփական անձի պիտակավորումը, որը նույնքան տարածված հոգեբանական երևույթ է, որքան դիմացինի պիտակավորումը, իրեն ու դիմացինին ավելի հեշտ հասկանալու, նրա մտքերը դասակարգելու, դրանց պատասխանելու կամ համաձայնելու համար է, այսինքն՝ նրա համար, որպեսզի մարդը կարողանա կողմնորոշվել ինքն իր հետ ու դիմացինի հետ դիալոգի կոնտեքստում և կարողանա այդ կոնտեքստում դրսևորել այնպիսի վարք կամ մտածողություն, որը նա համարում է ադեկվատ: Կարևոր է նաև հասկանալ, որ մարդը պակաս հանցագործություն չի անում,երբ իրեն անվանում է, ասենք` "հայրենասեր" կամ նման մի բան` մտնելով այդ երևույթի շուրջ ձևավորված պատերնի մեջ և կորցնելով իր անձնական, ունիկալ, մարդկային դեմքը: Մի խոսքով ` պիտակավորումը ինքն իրեն դիմացինին հեշտ, մակերեսայնորեն գնահատելու համար է, որը օգնում է հեշտ մտածել ու հեշտ ապրել, բայց մտածել ու ապրել մակերեսում, այսինքն` իրականում` ո'չ մտածել ու ո'չ էլ ապրել:

dvgray
10.06.2007, 11:43
Philosopher
Բավականաչափ մտորելու տեղիք տվեց գրառումտ:
Համաձայն եմ, որ պիտակավորումը օգտագործվում է համակարգելու, տեսակավորելու համար, որը թույլ է տալիս ուսումնասիրել երևույթը /նաև մարդուն ու մարդկային խմբավորումը/, և հանգել ինչ որ կիրառական մոդելների:
Սակայն կարծես թե արևմտյան քաղաքակրթությունը /կամ գիտությունը/ էտ մոդելը համարում է ավարտուն միայն էն դեպքում, երբ գծված սահմաններից այս կողմ բոլոր հնարավոր տարբերակները ուսումնասիրվել են: Այսինքն պիտակավորումը վերջին հաշվին դինամիկ փոփոխվող սահմանում է:
Էմպիրիկայի վրա ստեղծվում են մոդելներ, և ապա նոր դիտարկելով էտ մոդելի համար առաջնային հատկանիշները /միտքը, պահվածք-գործողությունը /, հաշվարկվում է թէ նյութը /մարդը/ պատկանու՞մ է էտ մոդելին թե ոչ:
Համաձայն եմ, որ կան բազմաթիվ տեսակավորումներ ՝ իդեալիստ, մատերիալիստ և այլն: Սակայն սրանք ամեն մի զարգացման նոր աստիճանի վրա տրոհվում են, բաժանվում նոր ու նոր տիրույթների: Նաև լինում է, որ էտ տրոհված մասերից ստեղծվում են միավորումներ:
Սակայն ինձ հայտնի չէ այդպիսի մի ժամանակակից գիտական մոդել, որը սահմանեն "դավաճանին" կամ "գործակալին"... Մարդկությունը իր զարգացմանը զուգընթաց այս և նմանատիպ տերմինները ենթարկել է բազմաթիվ բաժանումների , և առօրյայում էտպիսի "գլոբալ" տերմիններից հեռու է մնում, աշխատում է խուսափել սրանցից: Սկսում է էտ բաժանումները դիտարկել դրանք որպես առանձին տարածքներ:
Սակայն մեր մոտ ամեն ինչ մնում է նույնը: Բացվում են անգամ առանձին գլուխներ "Վասակը դավաճան" վերնագրով: 1600 տարի է անցել, սակայն նորից Վասակը դավաճան է... Ու նույն ոգով ՝ Լևոնը դավաճան է /ու գործակալ/... Մյուս կողմի համար էլ Վասակն նորմակ մարդ է/ կամ հերոս/ ու սա խանգարում է 1600 տարի հետո կրկին գտնել ընդհանուր եզրեր: Այսինքն իսկզբանե սխալ մոդել կիրառելու պատճառով, ամեն մեկն էլ հավասարմանը տարբեր պատասխաններ է ստանում, ու արդյունքների հակասականությունը վերջին հաշվով տեղափոխվում է ՝ "դու էս էշը...չէ դու ես էշը...չէ,չէ դու ես էշը" հարթություն:
Ո՞րն է ելքը հասարակ մահկանացուների /ոչ մասնագետների/ համար: Բոլորովին գլուխը չկոխե՞լ իրեն անհայտ տիրույթ, թե՞ հետաքրքրասիրությունից մղված մտնել այնտեղ, ու "վարձատրվել" տարբեր պիտակներով :think: Ասում են, որ խելոք մարդիկ ուղորդվում են առաջին տարբերակով :think :

Sparkle
10.06.2007, 19:39
Դիմացինին պիտակավորելու "հիվանդությունից" ձեռբազատվելու միակ ճանապարհը, կարծում եմ, ինքնաքննադատությամբ զբաղվելն է՝ ինքնապիտակավորում՝ առաջին հերթին :think